Այո
Ոչ
Ես ուղղակի դա որպես ցավոտ փաստ արձանագրեցի. Հայաստանում կա՛մ պետք է գերազանց իմանաս ռուսերեն, կա՛մ բերանդ փակ պահես, թե չէ կծաղրեն: Ինչու՞ներիր եթե սխալ հասկացա քո անգլերեն, ֆրանսերեն և նույնիսկ չիներենին տված ավելի բարձր գնահատականը որպես հակակրանք ռուսերենի նկատմամբ ...
Որպես մի տարորինակ օրինակ, որը այս պահին եկավ մտքիս .. մի քանի անգամ ինձ դիմել են այս հարցով՝ «սասընցկիով բուլկի ռուսերեն ո՞նց ասեմ» ...
Ավելացվել է 4 րոպե անց
Ինչո՞ւ… խելք չունեն ահա թե ինչու ...
մի անեկդոտ կար այս թեմայով ... վերջում ասում է «է վաղը ես հարբած չէմ լինի, իսկ դու ոնց կաս անխելք նենցել կմնաս անխելք ... »
Իդեպ՝ այս ռուսերենի իմացության թեմայով, մի քիչ շեղվելով այս թեմաից ... ինչ կասեք, գուցե լինեն ցանկացողներ ռուսերեն ավելի լավ տիրապետելու ... այդ առումով կարելի է մի խմբակ, կամ չգիտեմ այլ անվանմամ մի բան մտածել ... ես հաճույքով կմասնակցեմ, թե և կարծում եմ, որ ռուսերենի հետ խնդիր չունեմ, բայց դրա հետ մեկտեղ՝ սովորելը երբեք ուշ ու ավելնորդ չի լինում ..
Վերջին խմբագրող՝ LevX: 31.08.2008, 03:02: Պատճառ: Գրառման ավելացում
?
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Կարծում եմ՝ Ուլուանան ավելի շուտ նկատի ուներ, օրինակ, «դա» դերանվան անհարկի գործածությունը և նման այլ բաներ, որ չեն գիտակցվում որպես ռուսաբանություն: Ինքս տեսել եմ, թե մեկը ոնց էր «տառմազնո ժիտկստ» վաճառում:
DIXIcarpe noctem
Մի հատ էլ կար: Երկու ղարաբաղցի հայեր /ինձ պատմել են ղարաբաղցիները/ Մոսկվայում տաքսի են նստում, մեկ էլ խոսքի մեջ նրանցինց մեկը վարորդի հայելու մեջ տեսնում է վարորդի դեմքը ու կողքինին ասում
-էս տաքսիստի ռոժը ինչ պռատիվնի ա:![]()
Ես խոսքերի վրա տաքսիստ ջղային նրանց է նայում
Մյուսը ասում է
-Վայ, էլ տաքսիստն էլ ղարաբաղցիերեն// գիտի
![]()
Ես ավելի շուտ հայերենի իմացությունը լավացնելու խմբակ կառաջարկեի, քանի որ դրա կարիքը շատերն ունեն, թեև Ակումբի «Հայերեն» բաժինը կարծես յուրօրինակ մի խմբակ է ու հենց այդ նպատակին է ծառայում, միայն թե, ցավոք, նույնիսկ Ակումբում քչերն են շահագրգռված իրենց հայերենի բարելավմամբ, մինչդեռ գրեթե բոլորը դրա կարիքն ունեն...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամեն դեպքում՝ չեմ կարծում, թե փորձում ես համոզել, թե «սասըսկի» կամ «սեմուչկա» ասողների համար ռուսերենը պակաս օտար լեզու է, քան նրանց համար, ով «նրբերշիկ» ու «արևածաղիկ» են ասում: «Սեմուչկան» семечки-ից շատ է տարբերվում:
DIXIcarpe noctem
Լեզուն, ըստ իս, լինում է կամ մայրենի, կամ օտար: Այլ, երրորդ ձեւակերպում տալ չեմ կարող: Ըստ այդմ, ռուսերենն ինձ համար օտար լեզու է, եւ չի կարող լինել երկրորդ մայրենի նույն այն պատճառով, որ պատճառով չի կարող լինել անգլերենը, չինարենը կամ ռուանդերենը: Այլ հարց է, որ ռուսերենն ինձ համար սիրելի եւ իր օգտագործելիությամբ մայրենիին հավասար լեզու է: Բայց դրանից նրա օտար լինելու հանգամանքը չի փոխվում:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
«Զանազան լեզվական հարցեր» թեման հենց թերևս դրա՛ն պետք է ծառայի, է՛լի: Ինձ, օրինակ, միշտ շատ հետաքրքրել է, թե ինչու՞ բոլորը շատ լավ գիտեն, որ է-ն, լինի օժանդակ բայ թե լծորդ, առանձին է գրվում, բայց հենց անցնում են ա-ով խոսալուն, սկսում են կպած գրել: Ահավոր ազդում է վրաս:
Ավելացվել է 1 րոպե անց
Վարպետ Մայրենի կամ օտար երկընտրանքի մասին լրիվ նույն բանն ասել եմ առաջին էջում:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 31.08.2008, 03:21: Պատճառ: Գրառման ավելացում
DIXIcarpe noctem
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ