Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ ես շտապում ցանկալին իրականության տեղ տեսնել : Սա հերթական ռուսական արկածախնդրությունն է /, ռուս-թուրքական, ռուս -ճապոնական, ռուս-աֆղանական /:
Մի քիչ որ հետ գնաս, կհիշես թե ութանասունականների ռուսական "վստահ", "հզոր" ու "հուժկու" մուտքը Աֆղանստան վերջին հաշվով բվերեց Արևմտյան Եվրոպայի ու Մերձբալթյան ու մի շարք "սովետական" երկրների ռուսական կայսրությունից պոկմանը:
Շաաատ ես շտապում: Արևմուտքը երբեք էլ ռուսներին զենքով չի կզացրել: /Արդեն հոգնել եմ ես մասին գրելուց /

Դու ինչի մասին ես գրում, չեմ հասկանում
Սեր, լյուբով ... Լավ ա չասիր, որ սիրիր քո տիրոջը

Մի հատ գայլերի դիմաց "սիրո" ճանապարհ էլ Լևոնն ա տանում ժողովրին: Ես շնորհակալ եմ եղբայր այդ "սիրուց" : Բայց քեզ չեմ խանգարի սիրել ազատությունը առանց ատելու տիրոջը : Եղիր անտարբեր Սերժի ու Քոչի նկատմամբ, ու սիրիր թափանցիկ ընտրությունները : Դա քո գրոծն է: Իսկ իմը լրիվ ուրիշ է: թրի դեմ թնդանոթ
Դվո ջան, Ռուսաստանը իր բոլոր "արկածախնդրություններով" հանդերձ մնում է աշխարհի հզորագույն երկրներից մեկը, նա կարող է իրեն այդպիսի "շռայլություն" թույլ տալ, իսկ Վրաստանում այդպիսի "շռայլության" հետևանքով քարը-քարին միգուցե չմնար, նամանավանդ եթե հաշվի առնենք Արևմուտքի բարոյական օգնության տեմպերը (Սաակաշվիլին արդեն փողկապն եր ուտում)… Դվո ջան, քեզ ինչու՞ է թվում, որ ես ուզում եմ Վրաստանը տեսնել առանց Օսեթիայի ու Աբխազիայի…ինձ Վրաստանի կայունությունն է հետաքրքրում, որը պարզվեց, հնարավոր չէ Սաակաշվիլիի օրոք…

Գալով "սիրուն" ասեմ, Դվո ջան, ես ասեցի Ռուսաստանին ոչ սիրել է պետք ոչ էլ ատել, նրա հետ հաշվի պետք է նստել…Բարդ բան չկա այստեղ… Նույնն էլ ստրուկը, պետք չէ որ սիրի իր տիրոջը, այլ պետք է հաշվի նստի նրա գոյության հետ…"Հաշվի նստելու" և "Սիրելու" միջև մեծ տարբերություն կա…ամեն ինչ սևուսպիտակ չի