Իրոք, հստակ բացատրված է վերոնշված հոդվածում, բայց ճիշտ որ "մանեվրելու" տեղ Հայաստանին մնացել է երևի թե միայն Սևանի ջրերը իջեցնել-բարձացնելով...![]()
Իրոք, հստակ բացատրված է վերոնշված հոդվածում, բայց ճիշտ որ "մանեվրելու" տեղ Հայաստանին մնացել է երևի թե միայն Սևանի ջրերը իջեցնել-բարձացնելով...![]()
Life is too short...
Վերոնշյալ հոդվածը չափից դուրս պարզունակ ու առաջին հայացքից կատարված վերլուծություն էր: Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Ռուսաստանը դեռևս չի անցնի ու չի կարող անցնել ուրագի քաղաքականության, համենայնդեպս մեր պարագայում: Իմ կարծիքով, շատ բան կորոշվի ԱՄՆ-ի ընտրություններից հետո: Ամեն դեպքում, էս ամեն ինչից գլուխ հանել հնարավոր է, միանշանակ, բայց հարցն այն է... հարցն այն է, որ բենզին չկա...
Лучше Гор могут быть только Горы.
Յանիմ առանց ճանաչելու նենց գերազանց հարաբերությունների մեջ ենք հա՞ Վրաստանի հետ: Մեկ ա բռնում դիտավորյալ ուշացնում են բեռները, կասկածներ ունեմ, որ գիծն էլ են մեզ նեղելու համար պայթեցրել, որ մենք էլ Ռուսաստանին ասենք «բա ես ի՞նչ ես անում, մնացինք առանց բենզին», նվնվանք, բողոքենք: Մենք չենք կարա խուսափենք կոնֆլիկտի մեջ մեր դիրքից: Ուզած չուզած ներքաշվում ենք: Դա մեր կիսաբլոկադայի արդյունքնա: Ու ես վիճակում մեզ օվկիանոսից այնկողմ «բարեկամ» պետք չի, թե չէ Ադրբեջանին կզինեն մեզ «Աբդուլահ Գյուլ կանի», ավելի լավա թողենք «դինգոն սատկացնի»:
Ավելացվել է 47 վայրկյան անց
Շատ ճիշտ է:
Վերջին խմբագրող՝ Elmo: 27.08.2008, 16:16: Պատճառ: Գրառման ավելացում
էսպես չի մնա
Չեմ կարծում թե Ռուսաստանը կստիպի Հայաստանին ճանաչել Օսիայի ու Աբխազիայի անկախությունը։ Հայաստանի ձայնը հազիվ թե Ռուսաստանի ջրաղացին գեթ մի կաթիլ ավելացնի, փոխարենը կսրի տարածաշրջանում առանց այն էլ չափազանց լարված դրությունը։
Հ.Գ. ինչ վերաբերում է Ջավախքին, ապա ջավախքցիների վրա առայժմ հույս մի դրեք, նրանք հազիվ թե ուզենան միանալ Հայաստանի պես ԲՈՄԺ երկրին, որտեղ բենզին չկա, Ջավախքում գոնե բենզին կա![]()
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 27.08.2008, 16:37:
Si vis pacem, para bellum
Ախր էդ ճանաչումը ոչ մի բան չի տալիս: Անկախությունը ճանաչած երկիրը կարողանում ա տվյալ նորանկախ պետությունում դեսպանատուն ունենա, ինչ-որ պայմանագրեր, ունենա: Հիմա դա Ռուսաստանին ա մենակ պետք ու նորանկախ Հյուսիսային Օսեթյաին ու Աբխազյաին: Նրանք ռազմական համագործակցության համաձայնագիր կկնքեն, կդառնան ռազմանակն գործընկերներ ու Ռուսաստանը զորքերը առաջ կտա կլցնի ընդեղ: Այսինքն իրա ռազմական գործընկերոջ մոտ բազզաներ կդնի, սահմանապահներ, հրթիռներ...: Դրանից հետո ոչ մեկը ռիսկ չի անի կրակի էդ երկրների վրա: Խփեց մի հատ ռուս սահմանապահ սպանեց «Դինգոն կստակացնի»: Դրա մասին ՌԴ պրեզիդենտը CNN -ին ասեց «եթե հարձակվեն էդ երկրների վրա, Ռուսաստանը կպաշտպանի»:
էսպես չի մնա
Ադրբեջանն արդեն հրաժարվել է ճանաչել Օսեթիան ու Աբխազիան։
Հայաստանին նման իրավիճակից - Ռուսների մուննաթին մնալուց, հիմա ԱՄՆ է պատրաստվում փրկել, բացելով Թուրքիայի հետ սահմանը - դա հնարավորություն կտա Հայաստանին չճանաչել։
Բայց կարծում եմ Ռուսներն վաղ թե ուշ այդ ուղտը չոքացնելու են մերոնց դռան առաջ ու Հավաքական Անվտանգության պայմանագրի մեջ մտնցնելու պատրվակով պահանջելու են Հայաստանից ճանաչել կամ դուրս գալ այդ պայմանագրից...
Մեր մականունավորներ կառավարության դուխը չի հերիքի, որ ուլտիմատում դնեն - դու Ղարաբաղը ճանաչի ես Աբխազներին՞, կարծում եմ, որ ուղղակի շատ մեծ քաքեր են կերել նրանք ռուսաստանյան մականունավորների հետ ու հերդականա անգամ - ժողովրդի վրա թքած իրենց պաշտոնի ամրապնդումով կզբաղվեն ու Ռուսաստանից կխնդրեն մոտները հայկական գուբերնատոր աշխատեն...
Մի խոսքով շուտով մեր մականունավորները ծախելու են Հայաստանի անկախությունը ռուսաստանին հայաստանում զինվորա-ոստիկանական համակարգը էլ ավելի խստացնելով...
...Հայաստանում կա ռուսական ռազմաբազա` իսկ դա արդեն վճռորոշ է` ուզի-թե չուզի Հայասատանի ներկա իշխանությունը ստիպված է պաշտոնապես ճանաչել այդ սեպարատիստական ռեգիոնների անկախությունը` իր բոլոր ծանր հետևանքներով...
նամանավանդ եթե Վրաստանը միանա Եվրամիությանն ու ՆԱՏՈ-ին...
Life is too short...
Իսկ էտ "անկախությունից" հլա դեռ ծախելու բան մնացե՞լ է
Հա, երևի սիմվոլիկան, ՀՀ անձնագիրերըը, որոնք շատ հայաստանցիներ մեծ ուրախությամբ կփոխարինեն ՌԴ պասպոռտի հետ, լավ թոշակի ու երեխաների նպաստի դիմաց![]()
![]()
Ավելացվել է 6 րոպե անց
Հա, իհարկե
Մի հատ էտպես "արկածախնդրություն" էլ այցյալ դարասկզբին վրացի մենշեվիկները արին, ու հետևանքում Աջարիան ու Ջավախքը պաշտոնապես կցեցին իրենց:
տեսնենք թե այս "արկածախնդրություն" -ը ինչով կավարտվի:
Ասում են չէ՞, որ "առուն չթռած հոպ մի ասա"
Աչքիս այս անգամ վրացիների շուտվա ցանկությունը սենց գնա կատարվելու է, Լոռին անվերադարձ ռուսները "միացնելու" են Վրաստանին:
Մի հասարակ բան ասեմ քո ասածի վրա: Եթե ստրուկը իրա ստրկատիրոջը չի ատում, ապա էտ ստրուկը ազատագրվելու մասին չի էլ երազում ուրեմն
Վերջին խմբագրող՝ dvgray: 28.08.2008, 02:28: Պատճառ: Գրառման ավելացում
Ի դեպ ներկա զարգացումները շատ հետաքրքիր տեսանկյունից է վերլուծել lragir.am-ի վերլուծաբանը.
“...ճկունությունը, որ Ռուսաստանին կարող էին ապահովել Աբխազիան եւ Օսիան, իրենց առանձին քաղաքականությամբ, այժմ արդեն կորսված հնարավորություն է, եւ Ռուսաստանին այլ բան չի մնում, քան վաղ թե ուշ դիրքավորվել իր համար հմտորեն լարված այդ երկու ծուղակներում, որոնք դադարել են արդեն աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից ներկայացնել որեւէ գործնական հետաքրքրություն: Աբխազիան եւ Հարավային Օսիան քարեր էին, որ ընկած էին այդ զարգացումների ճանապարհին, եւ որը հանեցին Ռուսաստանի ձեռքով:”
Life is too short...
Էս ֆորումում մենակ հոռետեսներ ե՞ն հավաքված, չեմ հասկանում:
Ինչի ոչ մեկ չի ասում "Ադրբեջանին լավ դաս էր, որ պատերազմով հարցեր չեն լուծվում", կամ ինչի ոչ մեկ չի ասում "ռուսները ցույց տվեցին սաղին, որ իրանց դաշնակիցներին նեղ պահին չեն լքում": Միանգամից "կծախեն, կփլեն, կգողանան, կթալանեն խեղճ ժողովրդին": Ինչ ֆորումներ եմ մտնում, անընդհատ նույն բաները...
Տնաշեններ, նենց եք խոսում, ոնցվոր 93 թվից էս կողմ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:
Մի հատ լավ խոսք կա՝ "խավարից բողոքելու տեղը ավելի լավա մի հատիկ մոմ վառի":![]()
Գրառում ունիտազին >>>
<<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>
«Ցանկացած պատերազմ վատն է։ ԵՎ վատանում է վիճակն այն ժամանակ, երբ պատերազմում որոշներն ուզում են փոխել իրենց գուլպաները։ »
Ետդարձ Թուրք–Ռուսական հարաբերություններին նախքան Վրաց–Օսական պատերազմը եւ հիմա։
- Հնարավո՞ր է արյոք, որ մենք նորից խաբվենք Թուրքիայի քաղաքականությանը։
- Ինչպիսի՞ն է Հայ պետության մեջ գործող ընդդիմությանը կարծիքն այս հարցում։
ՀԱՐԳԵԼԻ Ադմինիստռատորներ, Օպեռատորներ, Մոդեռատորներ, շատ կխնդրեմ որ իմ գրառումները օֆթոփիքի տեղ չդնել… Ոչ բոլորն են աշխարհին նայում նույն աչքերով։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Բայց իրականությունը (ի դեպ ոչ հոռետեսությունը) նրանում է, որ հենց պատերազմով էլ լուծեց Ռուսաստանը կոնկրետ այդ 2 ռեգիոնների անկախացման խնդիրը: Դրա համար էլ զգոնությունն ու ներկա արագընթաց երևույթների ռեալիստական ընկալումը (պրագմատիզմ) ծայրաստիճան անհրաժեշտ են Հայաստանին: Իսկ այս աշխարհաքաղաքական ջրաղացը դեռ պտտելու է իր անիվը` և այդ մի բանը արդեն հաստատ:"...լավ դաս էր, որ պատերազմով հարցեր չեն լուծվում",
Վերջին խմբագրող՝ Koms: 28.08.2008, 11:42:
Life is too short...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ