Կարծում ես Ռուսաստանի ամբողջ հույսը Հայաստանի կողմից Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչու՞մն է: Ռուսները խորապես թքած ունեն թե ով կճանաչի, քանի որ փաստ է, որ ոչ մի նորմալ երկիր աշխարհում չի ճանաչելու: Իրենք ճանաչել են, իրենց հերիք է, որ ինչ ուզեն անեն: Ռուսներին օդ ու ջրի պես պետք էր ուժի ցուցադրում անել, արեցին: Պետք էր երկարացնել Սև ծովի իրենց կողմից վերահսկվող ափը, երկարացրեցին: Պետք էր ապացուցել, որ ԵՄ ներսում միասնություն չկա, ապացուցեցին: Մնում է այս ամենից հասկանալ, որ Ռուսաստանը ոչ միայն վրացիների, այլ նաև օսերի, աբխազների, հայերի ու մնացածի վրա խորապես թքած ունի, երբ խոսքը գնում իր շահերի մասին: Վաղը պետք լինի ազերներին քսի տալ մեր վրա ու միջազգային ատյաններում պաշտպանել տարածքային ամբողջականության սկզբունքը, դա կանի: Պետք լինի մեզ քսի տալ վրացիների վրա ու կռիվ սկսել ջավախքում, դա կանի: Ռուսի օրհնած ոտի Հայաստան մտնելուց հետո, մենք բացի տարածքներ կորցնելուց, ոչ մի բանի չենք հասել: Փոխանակ դասեր քաղենք վրացիներից որ չի կարելի մեկի քամակից բռնած ման գգալ, մենք էլի ամեն ինչ կապում ենք ռուսների հետ: Հենա ավանտյուրիստ Սահակաշվիլին էլ հույ ուներ, որ յանկիներն ու եվրոպոսները իրեն ոտով գլխով պաշտպանելու են: Ու ի՞նչ եղավ: Մենք էլ տենց հույսներս դրել ենք ռուսների վրա: Ու եթե հանկարծ մի բան էլ մեզ պատահի, ռուսները կարող են նույն բանն անել, ինչ արեցին 15 թվին, 18-ին, 20-ին, 23-ին, 91-ին ու սենց շարունակ:
Էջանիշներ