Ժողովուրդ ջան, դուք հանդիպելու եք հանրահավաքի ժամանակ, եթե հա ես էլ եմ ուզում գամ:
Ժողովուրդ ջան, դուք հանդիպելու եք հանրահավաքի ժամանակ, եթե հա ես էլ եմ ուզում գամ:
Շնչեք...
Փողով չի
Ես ինձ ցիտեմ
Հիմա էլ Լևոնին ցիտեմ
Բա ասում էի:Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը դադարեցնում է հուլիսի 4-ից Հյուսիսային պողոտայում մեկնարկած նստացույցը ու նաև հետաձգում սեպտեմբերի 5-ին հայտարարած հանրահավաքը։ Այս մասին քիչ առաջ ասուլիսում հատարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։ Իր այդ որոշումը ՀԱԿ-ը պայմանավորում է՝
- վերջին շրջանում տեղի ունեցած տարածաշրջանային իրադարձություններով և դրա հետևանքով ստեղծված լարված ու նուրբ իրավիճակով,
- այն հանգամանքով, որ առաջին անգամ մեր երկիր են ժամանելու Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ (գուցե, նաև այդ երկրի նախագահը), որոնց անվտանգության հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կարող են առաջանալ,
- մտահոգված լինելով երկրի միջազգային վարկով,
- ինչպես նաև կողմնակիցը լինելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը և չցանկանալով որևէ կերպ ստվերել դրանց զարգացման հեռանկարներին նպաստող որևէ միջոցառում։
Հայտարությամբ հանդես եկած Լևոն Զուրաբյանն ասել է, որ օգոստոսի 31-ին ժ. 23.00-ից դադարեցնում են հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը, սեպտեմբերի 5-ի հանրահավաքը տեղափոխում սեպտեմբերի 12-ը։ Զուրաբյանը տեղեկացրել է նաև, որ մինչև սեպտեմբերի 12-ը Հյուսիսային պողոտայում կանցկացվեն միայն «քաղաքական զբոսանքներ»՝ ժ. 19.00-ից մինչև 22.00–ը։
Ընդդիմության ներկայացուցիչը ժողովրդին կոչ է արել չհուսալքվել, գնալ տուն, կազդուրվել և պատրաստվել սեպտեմբերի 12-ի հանրահավաքին։ Զուրաբյանը նաև կոչ է արել ակտիվ աջակցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ու նաև ընդգծեց, որ ընդդիմությունը մտահոգություն չունի, որ իր այս որոշումից ընդդիմությունը կհուսալքվի։
Tert.am
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ