Ժողովուրդ ջան, դուք հանդիպելու եք հանրահավաքի ժամանակ, եթե հա ես էլ եմ ուզում գամ:
Ժողովուրդ ջան, դուք հանդիպելու եք հանրահավաքի ժամանակ, եթե հա ես էլ եմ ուզում գամ:
Շնչեք...
Փողով չի
Թերթ. ամում կարող եք կարդալ հոդվածը, իմ կարծիքով վաղուց արդեն ժամանկն էր նստացույցը դադարեցնելու, հանարահավաքի հետաձգումն էլ կարծում եմ նորմալ պատճառաբանվածա ու հերքում է այն վայրահաչությունը որ ընդիմությունը խարխլում է ու կործանման է տանում ազգը իր նպատակներին հասնելու համար, աչքիս սերժիկը մանրից դառնումա լիբեռալ արժեքներ դավանող քաղաքական գործիչ![]()
Ես ինձ ցիտեմ
Հիմա էլ Լևոնին ցիտեմ
Բա ասում էի:Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը դադարեցնում է հուլիսի 4-ից Հյուսիսային պողոտայում մեկնարկած նստացույցը ու նաև հետաձգում սեպտեմբերի 5-ին հայտարարած հանրահավաքը։ Այս մասին քիչ առաջ ասուլիսում հատարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։ Իր այդ որոշումը ՀԱԿ-ը պայմանավորում է՝
- վերջին շրջանում տեղի ունեցած տարածաշրջանային իրադարձություններով և դրա հետևանքով ստեղծված լարված ու նուրբ իրավիճակով,
- այն հանգամանքով, որ առաջին անգամ մեր երկիր են ժամանելու Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ (գուցե, նաև այդ երկրի նախագահը), որոնց անվտանգության հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կարող են առաջանալ,
- մտահոգված լինելով երկրի միջազգային վարկով,
- ինչպես նաև կողմնակիցը լինելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը և չցանկանալով որևէ կերպ ստվերել դրանց զարգացման հեռանկարներին նպաստող որևէ միջոցառում։
Հայտարությամբ հանդես եկած Լևոն Զուրաբյանն ասել է, որ օգոստոսի 31-ին ժ. 23.00-ից դադարեցնում են հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը, սեպտեմբերի 5-ի հանրահավաքը տեղափոխում սեպտեմբերի 12-ը։ Զուրաբյանը տեղեկացրել է նաև, որ մինչև սեպտեմբերի 12-ը Հյուսիսային պողոտայում կանցկացվեն միայն «քաղաքական զբոսանքներ»՝ ժ. 19.00-ից մինչև 22.00–ը։
Ընդդիմության ներկայացուցիչը ժողովրդին կոչ է արել չհուսալքվել, գնալ տուն, կազդուրվել և պատրաստվել սեպտեմբերի 12-ի հանրահավաքին։ Զուրաբյանը նաև կոչ է արել ակտիվ աջակցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ու նաև ընդգծեց, որ ընդդիմությունը մտահոգություն չունի, որ իր այս որոշումից ընդդիմությունը կհուսալքվի։
Tert.am
էսպես չի մնա
Վայ ես արդեն ստեղ գրել եմ:
http://www.akumb.am/showthread.php?p...57#post1079557
էսպես չի մնա
սերժիկը լիբերալ արժեք կրող դարձավ մարտի մեկին:աչքիս սերժիկը մանրից դառնումա լիբեռալ արժեքներ դավանող քաղաքական գործիչ
Երբ նրա գահակալությունը սկսվեց 10 հայի արյունը թափվելով:
Զարմանալի բան չկա դրանում: Երբ սկսվում է հայի արյուն թափվել ուրեմն իմացեք մոտենում է լիբերալների դարը:
1908-ին Թուրքիայում եկան լիբերալները ու մի տարի հետո եղավ Ադանայի ջարդը: 1985-ին սկսվեց Պերեստրոյկան ու 1988-ին արդեն հայերին սկսեցին ողջ ողջ վառել ամենալիբերալ ու ամենաինտերնացիոնալ Սումգաիթ քաղաքում:
այնպես որ ամեն ինչ շատ բնական է ու նորմալ: Դե «ընդդիմության» իմիտացիոն պայքարն էլ պրծավ քանի որ ընդդիմության տերերը հասան իրենց նպատակին Հայաստանում:
Ավելացվել է 2 րոպե անց
Այնպես որ 10 զոհը դեռ սկիզբն է....
Դեռ ինչքան մարդ է պետք գնդակահարել որպեսզի կարողանան Հայաստանը դարձնել Թուրքահայաստան
Վերջին խմբագրող՝ Marduk: 29.08.2008, 18:20: Պատճառ: Գրառման ավելացում
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Մոդերատորական. «Հանրահավաք սեպտեմբերի 5-ին» և «Ընդդիմությունը դադարեցնում է նստացույցը ու հետաձգում հանրահավաքը» թեմաները միացվել են իրար, վերնագիրը փոխվել է «Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին» տարբերակով:
Վերջին խմբագրող՝ Chuk: 29.08.2008, 20:25:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասուլիսից մեջբերում նաև ըստ Ա1+-ի.
Ցավոք սրտի վերջին օրերի քաղաքական իրադարձությունները, այդ թվում իշխանության անօրինական գործողությունները այլընտրանք չէին թողել: Այսինքն այլընտրանք իհարկե կար, սակայն ամենից ողջախոհ որոշումը, ցավով եմ նշում, սա էր:ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ
[19:04] 29 Օգոստոսի, 2008
image
Սեպտեմբերի 5-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքը հետաձգվում է: Այն կկայանա սեպտեմբերի 12-ին նախատեսվածից մեկ շաբաթ հետո: Այս մասին այսօր հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային Կոնգրեսի այս եւ մյուս որոշումը, որով նախատեսված է դադարեցնել Հյուսիսային պողոտայում արդեն 1,5 ամիս շարունակվող նստացույցը, պայմանավորված է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղով:
՚Սեպտեմբերի 6-ին նշանակված ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա խաղի եւ պաշտոնապես հայտարարված Հայաստան 20-25 հազար թուրք ֆուտբոլասերների ժամանման առիթով կառավարությունը կայացրել է մի ինչ-որ որոշում, որով մարդու իրավունքների եւ ազատությունների հակասահմանադրական սահմանափակումներ է մտցրել, ինչպիսիք Սահմանադրությամբ նախատեսվում են միայն արտակարգ դրության պայմաններում: Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք առանձնահատուկ այս դեպքում հասարակական կարգի ու անվտանգության պահպանման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը,- ասաց Լեւոն Զուրաբյանը եւ ավելացրեց,-
Նման դեպքերում ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանությունը դա կարող էր անել բոլովին այլ կերպ, առանց Սահմանադրությունը եւ իր քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, մասնավորապես` խնդրանքով դիմելով հասարակական ու քաղաքական կազմակերպություններին` ձեռնպահ մնալ այդ օրերին զանգվածային միջոցառումների կազմակերպումիցՙ:
Ըստ նրա` Հայ ազգային կոնգրեսը հաստատակամ պայքարելով հանդերձ այս ապօրինի վարչախմբի դեմ միայն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար երբեք չի ձեռնարկել եւ արել գործողություններ, որոնք ինչ-որ կերպ, թեկուզ միջնորդավորված, կարող են վնասել ՀՀ պետականության եւ ժողովրդի շահերին.:
՚Ուստիեւ նկատի ունենալով վերջին շրջանում մեր տարածաշրջանում ծավալված բուռն իրադարձությունների ու դրանց հետ կապված աշխարհաքաղաքական հայտնի զարգացումների հետեւանքով ստեղծված լարված ու նուրբ իրավիճակը եւ այն հանգամանքը, որ առաջին անգամ մեր երկիր են ժամանելու Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, /գուցեեւ նրանց նախագահը/, որոնց անվտանգության հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կարող են առաջանալ կեղծ ազգայնական ուժերի եւ տարրերի անխոհեմ կոչերի եւ գործողությունների հետեւանքով, ինչի կանխումը իրավապահ մարմինների պարտքն է, եւ այս դեպքում պետք է ոչ թե խանգարել, այլ օգնել նրանց, մտահոգված լինելով մեր երկրի միջազգային վարկով, ինչպես նաեւ կողմնակիցը լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ չցվանկանալով որեւէ կերպ ստվերել դրանց զարգացման հեռանկարներին նպաստող որեւէ միջոցառում, Կոնգրեսը հայտարարում է, որ օգոստոսի 31-ի ժամը 23.-ից դադարեցնում է Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցըՙ, -տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ Հյուսիսային պողոտայում կշարունակվեն միայն քաղաքական զբոսանքները ժամը 19-ից մինչեւ 22-ը: Լեւոն Զուրաբյանը շարժման համախոհներին եւ ակտիվիստներին կոչ արեց կազդուրվել եւ պատրաստվել պայքարի վճռական փուլին: Նաեւ կոչ արեց ժողովրդին չենթարկվել որեւէ կեղծ ազգայնական սադրանքի, հակառակը` օգնել կանխել այդպիսիք: ՚Բոլորին կոչ ենք անում ակտիվորեն աջակցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, հաջողություն ենք մաղթում մեր թիմին, ցանկանում մինչեւ վերջ պայքար եւ խոշոր հաշվով հաղթանակ: Հաղթելու ենքՙ,- շարժման կարգախոսով ավարտեց իր խոսքը Լեւոն Զուրաբյանը:
Թե ովքեր են կեղծ ազգայնական ուժերը` նա չպարզաբանեց: Իսկ արդյոք այլ դրդապատճառներով, ասենք հարեւան երկրում լարվածության մեծացման հետ, ընդդիմությունը կրկին հետաձգի հանհրահավաքը, կամ վերցնի ժամանակ` ՚Ա1+ՙ-ի հարցին պատասխանելով` Լեւոն Զուրաբյանը հույս հայտնեց, որ հարեւան երկրում իրավիճակը կգնա դեպի լարվածության նվազման:
Այնպես որ սպասենք սեպտեմբերի 12-ին, որպեսզի ի դժբախտություն ոմանց ևս մեկ անգամ փաստենք, որ մեր պայքարն անկասելի է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
էէէէ...![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ասելիքն ու իրականությունը շատ արագ փոփոխվում է։
Գլյուլի 6ին հայաստան այցելելու հնարավորությունը ու սեպտեմբերի 5ին հավաքական անվտանգունթյան բլոկի նիստն շատ բան է պարզ դարձնելու, դրանից էլ թայմ աուտ է վերցնում ԼՏՊի շարժումը, որ ասելիքն օրակարգային ու թարմ լինի, թե չէ ՍՍի հրաժարականի մասին հերդական անգամ լսելն արդեն անհետաքրքիր կլինի....
Արտակ ջան, եթե առաջնորդները ուզում են շարժման հզորությունը ցույց տան, ոչ թե շարժումը պետք ա հարմարվի իշխանություններին, այլ իշխանությունները պետք ա հարմարվեն շարժմանը
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Լավ էլ խելոք բան են մտածել: Հո դաշնուկների նման չէին դուրս գալու չտեսի նման Գյուլին պլակատ ցույց տան, հասկանալով, որ դա ոչ մի լավ ազդեցություն չի թողնի: Թող գա նայի խաղը ու ռադը քաշի գնա սահմանը բացի, որ հարստանանք: Առան էդ էլ վախենում ա , կասկածումա գա՞, թէ՞ չէ:
Ավելացվել է 33 վայրկյան անց
ու հաստատ կսարքեին:
Վերջին խմբագրող՝ Elmo: 30.08.2008, 13:27: Պատճառ: Գրառման ավելացում
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ