Հեսա կասեն էլի եկավ, համը հանեց:
Չի կարելի, սենց այ ժողովուդ ջան: Ես ինձ հարգող հայ եմ, ավելի հայ քան շատերը ձեր շարքերում: Իսկ դու իրավունք ունես՞ ինձ չհարգելու, իմ անձը չհարգելու, իմ ազգը չհարգելու, իմ ընտրությունը չհարգելու:
Մի նույնացրեք "ամբողջ ազգ" և "շարժման մասնակիցներ" հասկացողությունները: Պետք չի ամեն միջոցի գնալ, գոնէ մի քանի հոգի ձեր շարքերը բերելու համար: Մի տեղ գրել էի, նորից կրկնեմ:
Դուք համոզված եք որ շաաաաաատ եք, գերակշռող մեծամասնություն եք: ընտր. ժամանակ մոտ 65% էիք, հիմա, էս անօրինականություններից հետո հաստատ ավելի շատ պիտի որ լինեիք, ի՞նչ իմաստ ունի ամեն կերպ իմ նմաներին ձեր կողմ քաշելու:
ՀԳ. Շարժման մասնակիցներից ոմանք, իրենց դիրքորոշումը (ֆորումում, նկատի ունեմ )արտահայտել են արդեն Հայոց հարցի վերաբերյալ: ԱՏՈՒՄ ԵՄ, նման մարդկանց, ովքեր իրենց կարծիքով պայքարում են հանուն ազգի, բայց իրականում…
newbee, ասել եմ հարևան թեմայում, կրկնում եմ այստեղ. հանգստացիր, բարեկամս, քեզ ոչ մեկը մեր շարքերում չի ուզում տեսնել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
"Ամեն մի իրեն հարգող հայ, իր ազգը հարգող հայ, իր ազգի բարեկեցիկ ապագայի մասին մտածող հայ պետք է թողնի շարժումը և Լևոնին … "
Չշարունակեմ,![]()
Փորձեք նորմալ տանել սա, ես էլ կփորձեմ նորմալ տանեմ Ձեր ասածը :
Երևի հասկացար ինձ Chuk; ի դեպ մի հոգի չի, մի հոգու ասածից չեմ կախվում, շատ են արդեն էսպիսի մտքեր արտահայտողները:
Բարեկամս, սար ու ձոր կա մեր կողմի ասածի ու քո ասածի մեջ:
Մի կողմը խոսում է բարոյական հարթության խնդիրների ու բոլորիս առջև կանգնած հզոր մարտահրավերների մասին (այդ մեր կողմն է), դու խոսում ես անձի մասին վերաբերմունքի, ամեն ինչը բերելով անձնական սիմպատիա-անտիպատիաների հարթություն: Այնպես որ, ներիր, բայց երկու կողմի խոսքերը համարժեք հարթության վրա չեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
էս սևով նշածս, որ դու ես գրել մի քիչ ինքնագովասանք է, ասեմ ինչու՞ քանի որ եթե զգացել ես միայն Չուկն է լուրջ ընդունում ցաքուցրիվ մտքերդ ու փորձում բանավիճել հետդ, հիմա ըստ էության..
ուրեմն.. նախ դու արդեն որերորդ անգամ է ընդհանրական վիրավորանքներ ես գրում.. հիմնական սցենարը .. ես ավելի լավ հայ եմ, մարդ եմ քան շատ շատերը և յլն և այլն...
չեմ կարծում որ ինչ որ մեկին դա հետաքրքիր է այն էլ "Հանրահավաք սեպտեմբերի 5-ին" թեմայում... կոնկրետ քո նմաններին ոչ ոք չի քաշում որ մի տեղ, կարծեմ մի տեղ դու էիր Չուկին մեղադրում սեփական անձը աշխարհակենտրոն դարձնելու համար չէ՞ նույն թակարդն ես ընկնում, հիմա մի քանի բառով ու կարճ ասեմ թե կոնկրետ ես ինչու եմ համարում որ այս շարժումը համազգային է, քանի որ ես շատ լավ կարծիք ունեմ իմ ազգի մասին ու համարում եմ որ հայ մարդը չի կարող ԱՐԴԱՐԱՑՆԵԼ կամ փորձել ԱՐԴԱՐԱՑՆԵԼ կանանց ու երեխաններին ծեծողներին, Երևանի կենտրոնում ՀԱՅ մարդկանց սպանողներին իմ ազգը չի կարող արդարացնել... տես ինչ կարճ գրեցի, դրա համար երկար լոլոներ պետք չեն.. մարտի մեկից մինչ այսօր կան մարդիկ որոնք չեն արդարացնում սպանդը, ԱՆԹԱՍԻԲ ծեծուջարդը ու կան մարդիկ որոնք նույնիսկ ուրախանում են դրանով... ԵՐՐՈՐԴ չկա, չի կարող լինել.. եթե դու գիտես երրորդ տարբերակը ասա մենք էլ իմանանք, ... Մարդասպաններին չկա թողություն.. ֆինիտո
Ավելացվել է 1 րոպե անց
իսկ գրածիդ կոռեկտության աստիճանը գնալով ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՍՏԻՃԱՆԻ անկում է ապրում, փորձիր ավելի կոռեկտ արտահայտվես, սա ի դեպ վերջին անգամ եմ ասում:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 26.08.2008, 18:07: Պատճառ: Գրառման ավելացում
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Միանում եմ Chuk-ի ասածին: Եվ ուզում եմ ավելացնել, որ եթե այսօր, ասենք, ԼՏՊ-ն մարտի 1 արած լիներ, իսկ ՍՍ-ն պայքարի կոչ աներ, մենք կանգնած էինք լինելու հենց ՍՍ-ի կողքին: Հենց սա՛ է հակադիր կողմերի քարոզչության հիմնական տարբերությունը. մեկն ասում է՝ երկրում ավազակապետական, կոռումպացված, «բեսպրեդել» մթնոլորտ է տիրում, մյուսն ասում է՝ պատերազմի ժամանակ մութ էր, ձմեռը՝ ցուրտ, իրա մի աչքն էլ քոռ ա:
DIXIcarpe noctem
Թեմայից դուրս. Մտահոգ, սուտ լուրեր մի տարածիր: Չուկը լուրջ չի վերաբերվում մատնացույց արված գրառումներին, սակայն ճիշտ ես, երբ ասում ես, որ իզուր եմ արձագանքում:
Ըստ թեմայի. մեջբերումներ անեմ ըստ Ա1+-ի Լևոն Զուրաբյանի այսօրվա ասուլիսից:
Խոսքը գնում է երեկ և այսօր իշխանությունների կիրառած բիրտ ուժի մասին: Շարունակենք.՚Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները սարսափած են այն թափից, որ ձեռք է բերում Շարժումը, Հայ Ազգային Կոնգրեսին անդամագրումը եւ Քոչարյանին Հաագայի դատարան տանելու ստորագրահավաքը: Նրանք սարսափած են նաեւ սեպտեմբերի 5-ին նշանակած մեր համահանրապետական հանրահավաքից եւ այն դժգոհության ալիքից, որ բարձրանում է ամենուրեք Հայաստանումՙ,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Մեսիջը հստակ է, ասված ուղղակի: Այնպես որ կարծում եմ, որ շարժման բոլոր կողմնակիցներս գիտենք մեր անելիքը սեպտեմբերի 5-ին:Քաղաքականապես պարտվելով` իշխանությունները նորից ցանկանում են պայքարը տեղափոխել ուժային դաշտՙ,-ասաց նա: Համաժողովրդական շարժման բոլոր անդամներին Զուրաբյանն այսօր կոչ արեց զսպվածություն դրսեւորել եւ ավելացրեց. ՚Հայաստանի քաղաքացիների լավագույն պատասխանը բռնապետության ջղաձգումներին կլինի սեպտեմբերի 5-ի հանրահավաքին ակտիվ մասնակցությունը: Կատարյալ բարոյազրկության եզրին գտնվող բռապետական բուրգը, միեւնույն է, փլուզվելու է, եւ մեր քաղաքացիական հասարակության որդեգրած խաղաղ սահմանադրական ճնշման մարտավարությունը հաղթելու է, ամեն հզոր հանրահավաք միայն մոտեցնում է այդ երանելի պահըՙ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Chuk,8-9 տարեկան ես եղել, երևի կհիշես հզոր մարտահրավերների քո տեսանկյունով իրականացնողի կատարած "բարեփոխումները" :
Բայց հաստատ չես հիշի, որովհետև չես զգացել թե ինչ է նշանակում , երբ փողոցում քեզ որսում են կենդանու նման ու տանում եռամսայա հավաքի, երեսիտ շպրտելով "ի՞նչ ասպիրանտուրա արա, էտ գրիչդ հետդ տար կկողես թուրքի աչքը", խրամատում պառկած չես մտածել, որ երկու տարեկան աղջիկդ սառում է տանը, վիրավոր վիճակում քեզ չեն տեղափոխել Գորիս, պատերազմի ավարտից հետո քեզ 2 տարի շարունակ չեն ասել "ջհանդամը թե վիրավոր չես եղել, զենքդ կորցրել ես, պիտի դատվես", էլի շարունակեմ՞:
Ճիշտ ես ասում, ես հիմնվում եմ անձերի սիմպատիա-անտիպատիաների վրա, չեմ ընդհունել լևոնին, վանոյին, մանվելին, լեդիին…ինձ համար նրանք նույն հարթության վրա են, ինչ որ ռոբերտ, սերժ, լֆիկ... ընդհանրապես չեմ ընդհունել վարչակարգը, երևի միայն Վազգեն Սարգսյանին, որի շնորհիվ էր երևի որ դեռ գոյություն ունենք:
Իսկ դուք շարունակք պայքարել ձեր ու մեր համար, թող լինի հանրահավաքը, թող վեր բարձրանա հայի բռունցքը, ու թող պատժվեն բոլոր հանցագործները : Ես ձեր տարիքին էի, երբ նույն ձևով գնում էի միտինգի, երբ գոռում էի լևոն, ղարաբաղ, միացում, երբ գոռում էի Դեմիրճյան դավաճան, Մորքուր Հարությունյան…
Մտահոգ, լուր ասելով հենց այդ կարծիքդ նկատի ունեի: Ինչևէ: Ազնիվ խոսք լուրջ չեմ վերաբերվում, պարզապես... թույլ տուր անկեղծանամ... մեր այս բարեկամից խոսք եմ քաշում, որպեսզի համոզվեի, որ սա այն նույն անձնավորությունն է, ով իր անվայել պահվածքի համար առնվազն երկու անգամ արգելափակվել է ակումբում: Ի դեպ հերթական արգելափակումից հետո այս և այդ գրառումների մեծ մասը թերևս կջնջվեն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ