Գրանցումը երևի Արտգեոն չի հաստատել![]()
Գրանցումը երևի Արտգեոն չի հաստատել![]()
Հարգելի ադմինստրատոր իմ բաց արած «Հայկական տօմար» թեման համարտում եմ այս ձևաչափի մեջ ավարտված ,առաջարկում եմ այն փակել:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչպե՞ս անեմ, որ թեմա բացելուց առաջին գրառումս երևա բոլոր էջերում
ՀՏՀ նայեցի, բայց հարցիս պատասխանը չգտա![]()
«Դար»ակումբի ադմինստրացիային
մոտերադորական խմբին
«Դար» ակումվի անդամ Վանականից
Դիմում
Խնդրում եմ Ձեզ համաձայն «Դար»ակումբի կանոնադրության կարգի հրավիրել բոլոր նրանց ովքեր լուրջ քննարկման թեման վերածում են պրիմիտիվ զրուցարանի :
Այսօր պատմություն բաժնում առաջարկվել է նոր թեմա «Անհայտ իշխանի և իշխանուհու ճոխ դամբարան» թեման:Քննարկման մասնակիցները այն վերածվել են զազրախոսության :
Խնդրում եմ Ձեզ համապատասխան միջոցներ ձեռք առնել և կարգի հրավիրել թեմայի քննարկման մասնակիցներին և ոչ պատշած և թեթևսոլիկ արձագանքները ջնջել քննարկվող թեմայից:
Դիմող Վանական Վան
Նախորոք շնորհակալություն
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Հարգարժան իմ Վանական բարեկամ, Ձեր բողոքն արդարացի է և տեղին: Սակայն հաշվի առնելով, որ նման սկզբունքային պայքար մղելու դեպքում պետք է լինենք հնարավորինս անկողմանակալ ու անաչառ, ապա հարվածի տակ առաջին ընկնողներից մեկը Դուք եք լինելու, օրինակ Ձեր այս անլուրջ շարադրությամբ գրառման համար, ինչպես նաև բազմաթիվ այլ գրառումների համար, որոնք հերիք չի անլուրջ են, դեռ իրենց հետևից էլ անլրջության հզոր ալիք են բարձրացնում:
Հարգանքներով՝ Չուկ Չու
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հարգելի Չուկ ես ընդունել եմ Ձեր առաջարկած խաղի կաննոնները ըստ ինձ և կարծում եմ իմ գրառումների մեջ չկա վիրավորանք և կանխակալ մոտեցում աշխատել եմ առավելագույնս պահպանել կանոնները:
Իսկ հիմա շատ լուրջ ,հենց նոր ինձ նամակ է ուղարկել պատմաբան Արտակ Մովսիսյանը ,փակել են նրա «Մեր պատմության դասերը» հաղորդաշարը ցանկանում եմ այն տեղադրել ֆորումում քննարկելու համար:
Մեկ խնդիր ունեմ , նամակը ինձ է ուղարկել որպես նկար օգնեք այն տեղադրելու համար:
Շնորհակալություն
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Ինձ շատ հետաքրքիր է, թե ի"նչ սկզբունքներով են փակվում թեմաները: Հաճախ դրանք փակելու հիմնավորումները նմանվում են հայկական չինովնիկների մեկնաբանություններին: Օրինակ, «Թուրքիայի նախագահը գա ՞Հայաստան…» թեման փակվել է, քանի որ ըստ պարոն Չուկի, «Ակումբի անդամները, քննարկման մասնակիցները ի զորու չեն որոշել տվյալ հարցը:»:
Իսկ ո"ր հարցերն են որոշում ակումբի անդամները, եթե ընդհանրապես որոշում են: Հատկապես «քաղաքականություն» բաժնում գրեթե բոլոր թեմաները երրորդ էջից սկսած շեղվում են վերնագրից, իսկ դրանց իմաստալից կամ անիմաստ լինելը խիստ վիճելի հարց է:
Առաջարկում եմ դադարեցնել նման «Քոչարյանա-ՀՀՇ-ական» քմահաճ մոտեցումները, առանց այդ էլ ակումբի ակտիվությունը նվազման միտում ունի:
Հարգարժան Ազատ, ես չգիտեմ թե որտեղի՞ց ես վերցրել, որ ակումբի ակտիվությունը նվազման միտում ունի, եթե կա աղբյուր, խնդրում եմ տեղեկացնել, քանի-որ ես չեմ սիրում մերկապարանոց հայտարարություններ
Ինչ վերաբերվում է նշված թեմային, ապա այն գուցե գոյություն ունենար, եթե հարցն օրինակ այսպիսին լիներ. «Ձեր կարծիքով ճի՞շտ է, որ Գյուլը Հայաստան է գալիս», կամ «Ո՞րն է Գյուլի Հայաստան այցի նպատակը», «Աշխարհաքաղաքական տեսանկյունից ձեռնտու՞ է Գյուլի Հայաստան այցելությունը», «Դուք որպես ՀՀ քաղաքացի կո՞ղմ եք Գյուլի Հայաստան գալուն», այլ ոչ թե «Թուրքիայի նախագահը գա ՞Հայաստան…»...
Թեմայի առաջին գրառումներն արդեն իսկ պետք է ձեզ ցույց տային, թե որքան աբսուրդային է նրա պահանջը: Թեման պետք է բացվի ոչ թե ինքնանպատակ, այլ հստակ ներկայացնի քննարկման նորմալ թեմա, լինի հստակ շարադրված, իմաստալից:
Նման տիպի թեմաներն ակումբում տեղ չունեն: Եթե դուր չի գալիս, դա ձեր խնդիրն է, դուք միշտ ունեք ընտրության տարբերակ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ