Իսկ ինձ ե՞րբ կթույլատրվի փոխել մականունս հին մականվա՞նս:![]()
Իսկ ինձ ե՞րբ կթույլատրվի փոխել մականունս հին մականվա՞նս:![]()
Հարգելի Ադմինիստրացիա. կարդացի այս կանոնրը, հետո նայում եմ թեմաները, գրեթե բոլոր թեմաներում կան բավականին շատ խախտումներ. օրինակԱյսուհետև այս բաժնում արգելվում են.
1. Էմոցիոնալ գրառումները, որոնցում կա ակումբի անդամներից որևէ մեկի, քաղաքական որևէ ուժի կամ անհատի, լրատվական որևէ միջոցի, այլ կառույցների կամ անձանց նկատմամբ վիրավորական, ծաղրական վերաբերմունք,
2. գրառումները, որոնցում չկա հստակ վերլուծական միտք, զուրկ են որևիցե բովանդակությունից, կատարված են միայն այս կամ այն ուժի վարկանիշը բարձրացնել կամ իջեցնելու միտումով,
3. սադրանք պարունակող գրառումները,
4. չհիմնավորված մեղադրանքներ պարունակող գրառումները, որոնք կարող են գցել որևէ մեկի պատիվը, հեղինակությունը,
5. քարոզչական կամ քարոզչական երանգ ունեցող գրառումները,
1. կետի մասին. դավաճան, դհոլ, ախք, … և այլն, սրանք արդյոք՞ խախտումներ չեն : Թե խոսքը ավելի լուրջ հայհոյանքների մասին է:
Հիմնավորված--Չհիմնավորվածի մասին. մեկի համար հիմնավորված է հայլուրը, Ա մեկը, մյուսի համար հարևանի բամբասանքը, փողոցում լսած լուրը… Իսկ դժվար չէ՞ արդյոք որոշելը, թե որն էր ավելի հիմնավորված
5. քարոզչական.... կներեք, վեջին հարցը, այսինչ օրը հանրահավաք է այսինչ տեղում, բոլորս դեպի այսինչ տեղը մեկ մարդու նման, կամ բոլորս դեպի թուրքիա--Հայաստան խաղին … Ըստ իս սա ոչ թե երանգ, այլ ռեալ քարոզչություն է,
Արդեն խճվեցի, շարժվել կանոննրով, թե իզուր եմ գլուխ ցավացնում եսքանը կարդալով, իսկ միգուցե սա սովորական կանոննր ն , որոնք պիտի՞ խախտվեն : մի խոսքով օգնեք հասկանամ, եթե ունեք ժամանակ
![]()
Քանի որ կարծես օնլայն ադմին չկա, իրենց թույլտվությամբ եւ նախապես ներողություն հայցելով, փորձեմ պատասխանել այս հարցերին, քանի որ այս նույն հարցերը գրեթե նույնությամբ, ես եմ ունեցել եւ ստացել պատասխանները:
Դավաճանը վիրավորանք չէ, դա ստատուս է, որն առաջանում է որոշակի գործողությունների արդյունքում, ինքներդ էլ գիտեք: Ախք-ը հապավում է, իսկ դհոլը` ցիտատ, ընդ որում ամենաբարձր մակարդակներից:օրինակ
1. կետի մասին. դավաճան, դհոլ, ախք, … և այլն, սրանք արդյոք՞ խախտումներ չեն : Թե խոսքը ավելի լուրջ հայհոյանքների մասին է:
Իհարկե դժվար չէՀիմնավորված--Չհիմնավորվածի մասին. մեկի համար հիմնավորված է հայլուրը, Ա մեկը, մյուսի համար հարևանի բամբասանքը, փողոցում լսած լուրը… Իսկ դժվար չէ՞ արդյոք որոշելը, թե որն էր ավելի հիմնավորված![]()
Ամեն իրեն ներքուստ, բարոյական մարդ այս երկրում գիտի, թե ինչն է հիմնավորված, ինչը ոչ
Չգտա էս մասին կանոնադրության մեջ5. քարոզչական.... կներեք, վեջին հարցը, այսինչ օրը հանրահավաք է այսինչ տեղում, բոլորս դեպի այսինչ տեղը մեկ մարդու նման, կամ բոլորս դեպի թուրքիա--Հայաստան խաղին … Ըստ իս սա ոչ թե երանգ, այլ ռեալ քարոզչություն է,
Կտաք հղում, եթե կարելի է?
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
«Պատմվածք վերևինիս մասին» թեման Ստեղծագործողի անկյուն–ից տեղափոխվել է Ժամանց։ Ինչու՞։ Չէ՞ որ գրածը ի վերջո պատմվածք է, մարդիկ ստեղծագործում են։
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Անչափ շնորհակալություն արձաքանքելու համար : Չնայած վիրավորական տարրեր եմ նկատում: Դուք, ձեր մտերիմները, ընկերները և ցանկացած բանական էակ, որոշակի դեպքերում կարող է իրեն թույլ տալ կասկածել ինֆորմացիայի հավաստիության վրա առանց բարոյակնությունը կորցնելու վախիբայց փորձում եմ մտածել , որ միամիտ էր , չէ ՞:
http://www.akumb.am/showthread.php?t=15469 Խնդրեմ ,չնայած արդեն վերևում տեղադրել էիՉգտա էս մասին կանոնադրության մեջԿտաք հղում, եթե կարելի է?
Ինչևէ, նորից իմ շնոհակալությունը ձեզ![]()
FutureMan, շնորհակալություն հիշեցման համար:
Այդ կանոնները մշակվել են «Քաղաքականություն» բաժնի խիստ լարված ժամանակ, երբ անհրաժեշտ էր որոշակի քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար: Մշակվել բառը չափազանցված է, որովհետև ժամանակի սղության պատճառով որոշակի կետեր գրել ու գնացել էի զորամաս. այն ժամանակ զինծառայող էի: Ներկայումս «Քաղաքականություն» բաժնի կանոնները վերամշակման և հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև կարիք կա քաղաքականություն բաժնում որոշակի խստություն մտցնելու՝ այդ թվում (գիտեմ Ձեր գրառման իրական դրդապատճառը) իմ նկատմամբ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ներողություն եմ խնդրում ուշ պատասխանելու համար. թեման աչքիցս վրիպել էր։
Թեման ես եմ տեղափոխել «Ժամանց» բաժին, քանի որ իր ձևաչափով ու բնույթով հենց ժամանցային է, ինչպես նաև «Չափածո զրույց» թեման, որը նույնպես ստեղծագործական է, բայց միևնույն ժամանակ՝ ժամանցային։ Ընդհանրապես նմանատիպ թեմաները, որոնցում յուրաքանչյուր գրառում հիմնված է իր «վերևի» գրառման վրա, որպես կանոն, «Ժամանցում» են լինում։ Ի դեպ, «Ժամանցում» էլի կան այդպիսի թեմաներ, որոնք ստեղծագործական են, բայց նույն՝ «վերևի» սկզբունքով են։ Բացի դրանից, որևէ թեմայի՝ «Ստեղծագործողի անկյունում» լինելն ինքնին ենթադրում է, որ պետք է նաև հնարավորություն լինի քննարկելու և կարծիք հայտնելու ներկայացված ստեղծագործության մասին, իսկ վերը նշված թեմաներում, այդ թվում՝ «Պատմվածք իմ վերևինի մասին» թեմայում, նման հնարավորություն և ակնկալիք չկա։
Եթե ադմինիստրատորները համարում են, որ սխալ որոշում եմ ընդունել, թող թեման հետ տեղափոխեն «Ստեղծագործողի անկյուն»։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շնորհակալություն պատասխանի համար։![]()
(սմայլիկ) Ստացել եմ նկատողություն, սմայլիկների չարաշահելու համար , գրառմանս մեջ ունեմ ընդհամենը մեկ սմայլիկ, Խնդրում եմ ինձ ասեք քանի սմայլիկ կարող եմ տեղադրել մեկ գրառման մեջ, կես՞ թե մեկ քառորդ սմայլիկ (սմայլիկ)
ՀԳ չնայած կարող եմ ուղղակի գրել (սմայլիկ), հուսով եմ սա խաղտում չի ՞ (սմայլիկ):
Սա Ձեր օրիգինալ գրառումը՝
Դուք ստացել եք նկատողություն, ավելի ճիշտ՝ զգուշացում, հենց այս գրառման համար: Երևի չէիք հիշում, հա՞, որ 7 հատ իրար հետևից սմայլիկ էիք դրել:Լավն էր
Comedy Club, Nasha Russia rulezzz !
Իսկ ահա խմբագրված գրառումը.
Սմայլիկների մասով, ու ընդհանրապես, ծանոթացե՛ք ակումբի կանոնադրությանը: Երեքից ավելի կրկնվող, իրար հետևից շարունակվող սմայլիկների դեպքում գրառումները խմբագրվելու են, իսկ հեղինակները ստանալու են համապատասխան զգուշացումներ:
Բարի ժամանց:
Лучше Гор могут быть только Горы.
ԿՈՄՈՒՆԻԶՄ ՋԱՆ ՜ :
Բավականին ազատ ֆորում է , կանոններն էլ այդքան խիստ չեն, սմայլիկ՞ ինչ սմայլիկ՞, էլ չեմ դնի, ոչ մի հատ : Օրենքը ես հարգում եմ , մտել եմ ձեր ֆորում, ուրեմն պիտի հլու հնազանդ ենթարկվեմ Ձեր օրենքներին, կմտնեմ XXXX ֆորումը, կենթարկվեմ իրենց օրենքներին :
Գնացի կարդալու կանոնադրությունը ավելի ուշադիր , իսկ մինչ այդ կաշխատեմ չմտնել ֆորում, թե չէ միամիտ կարողա տառասխալ անեմ ու պարզվի , որ դա ավելի կոպիտ խախտում էր, որին ներում բեկում չկա:
Բարի ժամանց եմ մաղթում բոլորին, կտեսնվենք մի քանի օրից ( այստեղ պետք է լիներ Ժպտացող Սմայլիկ):
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ