Ինձ շատ հետաքրքիր է, թե ի"նչ սկզբունքներով են փակվում թեմաները: Հաճախ դրանք փակելու հիմնավորումները նմանվում են հայկական չինովնիկների մեկնաբանություններին: Օրինակ, «Թուրքիայի նախագահը գա ՞Հայաստան…» թեման փակվել է, քանի որ ըստ պարոն Չուկի, «Ակումբի անդամները, քննարկման մասնակիցները ի զորու չեն որոշել տվյալ հարցը:»:
Իսկ ո"ր հարցերն են որոշում ակումբի անդամները, եթե ընդհանրապես որոշում են: Հատկապես «քաղաքականություն» բաժնում գրեթե բոլոր թեմաները երրորդ էջից սկսած շեղվում են վերնագրից, իսկ դրանց իմաստալից կամ անիմաստ լինելը խիստ վիճելի հարց է:

Առաջարկում եմ դադարեցնել նման «Քոչարյանա-ՀՀՇ-ական» քմահաճ մոտեցումները, առանց այդ էլ ակումբի ակտիվությունը նվազման միտում ունի: