Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան ես 17 տարեկանից ինքնուրույն եմ ապրում, դա իմ ապրելակերպն է, իմ երազանքը, որ լինեմ ինքնուրույն, ես չունեմ կուռք, ոչ ոքի ֆանատը չեմ, ոչ ոքի համակիրը, երկրպագուն, գաղափարակիցը, համ կողմնակիցը չեմ: Ես սիրում եմ իմ ընկերներին, իմ ազգը, իմ հայրենիքը բայց ամենաշատը սիրում եմ իմ ընտանիքը: Եթե ես պայքար անեմ ո՞վ ա կերակրեու ինձ ու իմ ընտանիքին: Շատ-շատ բռնեն բանտարկեն: Հա ես չեմ ուզում գնամ պայքարեմ, ես գերադասում եմ «իմ յուղով տապակվեմ» թող և անարդար պայմաններում, բայց խաղաղ ապրեմ, որ ես «կրետի բունը չոփ չմտցնեմ», իրանք էլ ինձ չեն խայթի: Հիմա պայքարում եք ազատության համար, մարդու իրավունքների համար, մարդու ազատ կամքի դրսևորման համար, բայց դա էլ իմ ազատ կամքն է՝ չմասնակցել պայքարին, չանդամագրվել պայքարողների շարքերը: Չի կարելի ինձ մեղադրել, իմ նմաններին անիքնասեր, անողնաշար կոչել: Դա իմ ընտրությունն է:
Կրկնեմ մի անգամ էլ, յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր ապրելակերպը, որոշում է մասնակցել կամ ոչ շարժմանը:

Ես դեմ եմ, որ Ձեզ անողնաշար կոչեն, դա այդպես չէ:

Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կանեիք, որ միանայիք պայքարին: Ես կարծեմ ասածներիդ ոչ մի հակասող բան չեմ գրել: Միաժամանակ գրել եմ, որ հասկանում եմ, որ կատաղած ժամանակ այդպիսի բան ասեն՝ միաժամանակ համաձայն չլինելով նման մտքերի հետ: Ես չգիտեմ, թե դու ինչ կխոսեիր, եթե դու հանգիստ նստած լինեիր Հյուսիսայինում ու տասնյակ ոստիականներ հարձակվեին քո վրա: