User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Նստացույցը ավարտել է, սկսվում են քաղաքական զբոսանքները (փոխված վերնագիր)

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    newbee, հանգստացիր բարեկամս, կոչը միանշանակ քեզ չէր ուղղված: Ում որ ուղղված էր, այդ մարդկանցից շատերին այսօր տեսել եմ Հյուսիսային պողոտայում: Մի անհանգստացիր, ես գիտեմ ու՛մ կոչ անել, և ու՛մ չանել:

    Elmo, ես հաշվետու չեմ ոչ այդ կնոջ ասածների, ոչ էլ Ա1+-ի հրապարակումների համար, չնայած որ հասկանում եմ, որ կինը կարող էր այդպիսի բան ասել (դե հիմա, այդ մարդն էլ այդպես է մտածում ու խիստ զայրացած վիճակում է) և Ա1+-ին, ով լրատվամիջոց լինելով փոխանցում է մեզ այդ կնոջ զայրույթը: Բայց թեման, հարգելիս, թեման այդ մասին չէ:

    Ի դեպ.
    Հյուսիսային պողոտայում այսօր երեկոյան կրկնվեց քաղբանտարկյալների պաստառների ՚ջարդըՙ: Այս անգամ ոստիկանների փոխարեն քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառների վրա հարձակվել են կարմիր բերետավորներն ու սափրագլուխները, որոնք անխնա հարվածել են պաստառները շրջապատող կանանց:

    ՚Եկան, առանց որեւէ բացատրության հարձակվեցին եւ ջադուփշուր արեցին պաստառները: Նույնիսկ չխնայեցին սեւազգես Անդրանիկ Հովակիմյանի մորը` տիկին Սեդային: Տղայի գլուխը կերան, հիմա մորն են հարվածումՙ,- ՚Ա1+ՙ-ին լացելով պատմեց մի կին, որը չցանկացավ ներկայանալ: Դեպքից անմիջապես հետո Հյուսիսային պողոտա էր հրավիրվել Շտապօգնության անձնակազմ: Նստացույցի մասնակիցներից մի քանիսին տեղում ստուգեցին: Առավոտյան ծեծի ենթարկված Անահիտ Գրիգորյանի ճնշումը շատ բարձր էր, սակայն նա հրաժարվեց բուժօգնությունից, իսկ Օֆելյա Մարգարյանը համաձայնվեց միայն հաբեր ընդունել: Շտպօգնության մեքենայի հեռանալուց հետո Օֆելյա Մարգարյանը ՚Ա1+ՙ-ին պատմեց. ՚Մենք` կանայքս, կարծում էինք, որ եթե կանգնենք պաստառների առաջ, ապա չեն մոտենա, սակայն նրանց ոչինչ հետ չպահեց: Մոտ 40-50 բերետավորներ հարձակվեցին եւ առանց որեւէ բան ասելու` հարվածեցին: Ինձ խբեցին` Սեդային պաշտպանելու համար եւ ինչ-որ բանով հարվածեցին ուսինՙ:

    Անահիտ Եղոյանին հարվածել էին միայն նրա համար, որ փորձել է պաշտպանել մի տարեց կնոջ: Ծեծվածներից ոմանք գերադասեցին չներկայանալ:

    Մի փոքր ուշ Հյուսիսային պողոտայում փոքրիկ միտինգ տեղի ունեցավ: Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը բոլորին կոչ արեց լինել զուսպ եւ չենթարկվել սադրանքների. ՚Իշխանությունների նյարդերը տեղի են տալիս: Նրանք պատերազմ են սկսել պլակատների դեմՙ: Զուրաբյանը վստահեցրեց, որ շարժումը ճիշտ ուղու վրա է եւ չպետք է իշխանություններին պատասխանի նրանց բռնությամբ եւ մեթոդներով, առիթ չտա իշխանություններին իրենց մտացածին սադրանքները իրականացնելու համար:

    ՚Բոլորին խնդրում եմ պահպանել հանգստություն: Իշխանությունների բոլոր գործողություններն ուղված են նրան, որ սեպտեմբերի 5-ից մենք չսկսենք մեր Համաժողովրդական շարժման ալիքը: Դրա համար շատ լավ կլինի, որ մենք այստեղ ավելանանանք, որ գիշերը նստացույցի մասնակիցների թիվը ավելանա: Իշխանությունները հասկանում են, որ իրենց բոլոր գործողություններն էլ ավելին են ուժեղացնում մեր պայքարըՙ: Իսկ ոստիկանների եւ սափրագլուխների կողմից փաստառների ՚ջարդըՙ` Զուրաբյանը այսպես բացատրեց. ՚Նրանք սարսափում են պաստառներևի վրայի պատկերներիցՙ:

    Զուրաբյանի ելույթից հետո Հյուսիսային պողոտայում կրքերը հանդարտվեցին եւ շարունակվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելու համար սկսված ստորագրահավաքը:
    Մեջբերում Ա1+-ից:

    Իսկ դուք բարեկամներս, շարունակեք քննարկել, թե որ կինն ինչ է ասել: Ձեր աչքի առաջ բացարձակ անօրինականություն է տեղի ունենում, դուք ասում եք. «Ա1+-ը մի կնոջ չհավասարակշռված խոսք է տպագրել»... Դե եթե դուք խնդիրը այդպես եք պատկերացնում, ես էլ ասում եմ Ձեզ. հի՛-հի՛

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ
    Այսօր ոստիկանները կրկին «այցելել են» Երեւանի Հյուսիսային պողոտա: Նրանք ձերբակալել են նստացույցի մասնակից մի քանի մարդու, տարել Հայ Ազգային կոնգրեսին անդամակցելու եւ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելու ստորագրահավաքի սեղանը:

    Աղբյուր՝ lragir.am

    Իսկ շատերը կարող են շարունակել քննարկել Մալաթիայն շուկայի ծաղկավաճառներից մեկի ձեռքի դաջվածքը...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Պատահար Հյուսիսային պողոտայում

    09:12 • 26.08.08

    Երեկ ժամը 23-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում հերթական սադրանքն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, տարեց մի տղամարդ, որին պողոտայի նստացույցի մասնակիցները ճանաչում են որպես սադրիչի, մոտեցել է ցուցարար մի երիտասարդի, և, դանակով հարվածելով նրա ձեռքին, դիմել է փասխուստի։ Վնասվածք ստացած երիտասարդին՝ Դավիթ Չիրամիզյանին, տեղափոխել են հիվանդանոց։ Օրաթերթի համաձայն՝ դեպքից քիչ անց ոստիկանները նստացույցի մասնակիցներին ասել են, որ իրենց հաջողվել է բռնել սադրիչին, և նրան բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։


    Ըստ tert.am-ի:
    Ասեմ, որ պատահարն իրոք եղել է: Դանակահարող բիձեն առաջին անգամ չէր պողոտայում ու նրան շատերը ճանաչում են որպես սադրիչի: Նրան բռնել են, բայց այ խիստ կասկածում եմ, որ բաց էլ կթողնեն:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Ի դեպ, երիտասարդներին ձերբակալել են իբր թե պողոտայի հատակին «Լևոն նախագահ» գրելու համար: Սակայն հակված եմ կարծել, որ այս բոլոր գործողությունները վախ սերմանելու համար են: Ընդ որում հաշվի առնելով որ թե երեկվա դանակահարության դեպքը, թե այսօրվա ձերբակալությունները կապված են երիտասարդների հետ, ապա իշխանությունները նորից սկսում են վախենալ հզոր ուժ երիտասարդությունից, որը գնալով ավելի է ակտիվանում ու ենթադրվում է, որ պիկին կհասնի դասերը սկսվելուն պես:

    Բայց դե մենք վախեցողը չենք, չէ՞
    Վերջին խմբագրող՝ Chuk: 26.08.2008, 13:57: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #19
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դուք բարեկամներս, շարունակեք քննարկել, թե որ կինն ինչ է ասել: Ձեր աչքի առաջ բացարձակ անօրինականություն է տեղի ունենում, դուք ասում եք. «Ա1+-ը մի կնոջ չհավասարակշռված խոսք է տպագրել»... Դե եթե դուք խնդիրը այդպես եք պատկերացնում, ես էլ ասում եմ Ձեզ. հի՛-հի՛
    Ես թքած ունեմ ապօրինությունների հեղինակների վրա: Ես իրանց մարդ չեմ համարում: Իրանցից նեղանալը նույննա, ոնց որ շունը կծի շուռ գամ շանից նեղանամ:
    Իսկ այ էդ կնոջ ասածից նեղանում եմ, որովհետև կինը մեկն ա մեզնից, կամ մեզնից մեկի մայրնա: Բացատրությունդ ընդունում եմ կնոջ ու Ա1+ -ի մասին:
    էսպես չի մնա

  5. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես թքած ունեմ ապօրինությունների հեղինակների վրա: Ես իրանց մարդ չեմ համարում: Իրանցից նեղանալը նույննա, ոնց որ շունը կծի շուռ գամ շանից նեղանամ:
    Իսկ այ էդ կնոջ ասածից նեղանում եմ, որովհետև կինը մեկն ա մեզնից, կամ մեզնից մեկի մայրնա: Բացատրությունդ ընդունում եմ կնոջ ու Ա1+ -ի մասին:
    Իսկ ի՞նչ պիտի ասի այդ կինը, որի աչքի առաջ մեզնից մեկերին էսօր ձերբակալել են, անիմաստ, հավայի, իսկ դուք նստած իրա ասածներն եք քննարկում...

    Ես էս թեման փակում եմ, ասելիքս ասել եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #21
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս թեման փակում եմ, ասելիքս ասել եմ:
    Լավ ես էլ ասելիք չունեմ կոնկրետ էդ դեպքի վերաբերյալ:

    Բայց հարց. մի կես ժամ առաջ անցնում էի Հյուսիսայինի մոտով: Ժողովուրդ չկար ոնց որ, ու՞ր են մասնակիցները:
    էսպես չի մնա

  7. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Վերջին միջադեպերի հետ կապված ասուլիս է տվել ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը.

    ՆՕԳՈՒՏ ԹՎԱՑՈՂ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ԱՐԱԳԸՆԹԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ
    Արդեն երկու օր է, ինչ ոստիկանությունը Հյուսիսային պողոտայի նստացուցավորների հանդեպ իրականացնում է ուժային գործողություն: Անկասկած է, որ դա արվում է իշխանության գիտությամբ, եւ ամենայն հավանականությամբ իշխանության հրահանգով: Սակայն ուժի կիրառման անցնելու իշխանության քաղաքականությունը մի փոքր անտրամաբանական է, նկատի ունենալով, որ մոտ երկու շաբաթ անց Հայաստանի մասին զեկույցը ներկայացվելու է ԵԽԽՎ մոնիտորինգի խմբին: Արդյոք իշխանությունը ակնկալում է, որ Վրաստանի իրադրությանն ուղղված միջազգային ուշադրությունը կնպաստի, որպեսզի Հայաստանի հանդեպ ուշադրությունը թուլանա եւ նվազի, ու միջազգային հանրությունը չնկատի, կամ ժամանակ չունենա նկատել այստեղ վերսկսված ռեպրեսիաները խաղաղ ցուցարարների հանդեպ:

    Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով օգոստոսի 26-ին եղել է Հայացք ակումբի հյուրը, համաձայնել է այդ դիտարկմանը, ասելով, թե իսկապես իշխանությունը գուցե հաշվարկել է, որ քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունն ուղղված է Վրաստանին, կարելի է Հայաստանում ավելի սանձազերծել ժողովրդավարության դեմ ոտնձգությունները: Կարդարացվի իշխանության այդ հաշվարկը, թե ոչ, ըստ Լեւոն Զուրաբյանի, ընթացքում կերեւա:

    Նա կարեւոր է համարել մի բանի գիտակցումը, որ չպետք է Հայաստանի ժողովրդավարացման համար պայքարը պայմանավորել միջազգային ուշադրությամբ: Դա իհարկե օգնում է, կարեւոր է, ըստ Լեւոն Զուրաբյանի, սակայն ոչ ոք, բացի ինքներս մեզանից, չի պայքարի մեր ժողովրդավարության համար:

    Լեւոն Զուրաբյանը համարում է, որ անգամ այն դեպքում, երբ մեր խնդիրների հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը մեծ է, պայքարը չպիտի պայմանավորվի այդ ուշադրությամբ: Ռեժիմը դիմում է բիրտ, ուժային քայլերի, կարող է լինել նահանջ, բայց բոլոր դեպքերում համաժողովրդական շարժումը պետք է լինի կայուն, ամուր, հետեւողական, աննահանջ, ասում է Լեւոն Զուրաբյանը եւ ավելացնում, որ շարժումը հենց այդպիսին է եւ ամուր ու կուռ է, իսկ պայքարը` շարունակական:

    Նա նաեւ նշել է, թե իշխանությանը չեն պատճառի ուժին ուժով հակադրվելու “հաճույքը”: Լեւոն Զուրաբյանի խոսքով, բռնապետությունների դեմ ուժային պայքարը անիմաստ է, քանի որ իշխանությունը հենց դա է ակնկալում, որ ստանա իր ուզած իրավիճակը: Լեւոն Զուրաբյանն ասում է, որ պայքարի Սահմանադրական ճանապարհը, Սահմանադրական միջոցները համարվում են շատերի տեսանկյունից անօգուտ, սակայն իրականում այդ ճանապարհը, այդ միջոցներն ավելի արագ են հասցնում նպատակին:
    Ըստ lragir.am-ի

    և

    Լևոն Զուրաբյան. «Մենք շարժումը կադապտացնենք իշխանությունների ջղաձգումներին»

    14:36 • 26.08.08


    «Մենք շարժումը կադապտացնենք իշխանությունների ջղաձգումներին, համարժեք քայլեր կանենք, բայց բախումների չենք գնա»,– այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հյուսիսային պողոտայում կատարված իրադարձություններին։

    Հիշեցնենք, որ երեկ մեծ թվով ոստիկաններ և քաղաքացիական հագուստով անձինք մտել էին Հյուսիսային պողոտա և պատռել–տարել պողոտայում գտնվող հայտարությունները, քաղբանտարկյալների նկարներն ու նստացույցավորներին պատկանող ցուցապաստառները։ Իսկ այսօր կեսօրին, ինչպես արդեն ընթերցողներին տեղեկացրել է Tert.am–ը, ոստիկանները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնի բաժանմունք են բերման ենթարկել նստացույցին մասնակցող 4 երիտասարդների։

    Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ նստացույցի շուրջ 50 օրերին իշխանությունները փորձում էին նորմերը պահել և չխանգարել ընդդիմության նստացույցին, բայց արդեն զգացին, որ նստացույցն «իրենց քաղաքական ապագայի համար վտանգավոր է դառնում և գնացին բիրտ մեթոդների»։ Այս առիթով է Զուրաբյանն ասել, թե ընդդիմությունն իր քայլերը համարժեք կդարձնի իշխանությունների պահվածքին, իսկ սեպտեմբերյան հանրահավաքին էլ բախումների չի գնա։

    «Պետական մտածողությունն ընդդիմության դաշտում է»,– նշել է Զուրաբյանը՝ ասելով, որ ընդդիմությունն իշխանություններին առաջարկում է կազմակերպված բանակցություններ անցկացնել՝ հանրահավաքի անվտանգությունն ապահովելու համար։
    Ըստ tert.am-ի

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես էլ ասելիք չունեմ կոնկրետ էդ դեպքի վերաբերյալ:

    Բայց հարց. մի կես ժամ առաջ անցնում էի Հյուսիսայինի մոտով: Ժողովուրդ չկար ոնց որ, ու՞ր են մասնակիցները:
    Այսօր դեռ չեմ եղել, չգիտեմ:
    Բայց սովորաբար կեսօրվա շոգ ժամերին համեմատաբար քիչ ժողովուրդ է լինում, պիկը սկսվում է ժամը 6-ի, 7-ի կողմերը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 26.08.2008, 14:59: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #23
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2008
    Հասցե
    Նույն տեղում
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ
    Այսօր ոստիկանները կրկին «այցելել են» Երեւանի Հյուսիսային պողոտա: Նրանք ձերբակալել են նստացույցի մասնակից մի քանի մարդու, տարել Հայ Ազգային կոնգրեսին անդամակցելու եւ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելու ստորագրահավաքի սեղանը:

    Աղբյուր՝ lragir.am

    Իսկ շատերը կարող են շարունակել քննարկել Մալաթիայն շուկայի ծաղկավաճառներից մեկի ձեռքի դաջվածքը...
    Սկսում ենք խայթել՞՞ զմիմիյանս: ՕԿ.
    Եթե ձեր շարքերը ըստ քեզ արդեն համալրել եք Մալաթիայի շուկայի ծաղկավաճառներով, էլ ինչ՞ վեհ գաղաբարներից ու ազգային արժեքներից եք խոսում: Մի բողոքի եղբայր իմ պատվական, մի գուցէ այսօր ոստիկանները ձերբակալել են միայն դաջվածքավոր ծաղկավաճառներին՞ ու անպատասխանատու հայտարարություններ անող անուղեղ կանանց՞՞: Ասելէ թե, մաքրում են .ձեր շարքերը ձեզ համար էլ ոչ այդքան հաճելի անձանցից:

    ՀԳ. չնայած ինչ՞ եմ ասում: 98-ին ՀՀՇ վարչությունը որոշել էր հանրահավաք կազմակերպել ԼՏՊ--ի հրաժարականի կապակցությամբ, ի պաշտպանություն ԼՏՊ--ի: Էսօրվա պես եմ հիշում 6 հոգի սեմուշկա ծախող տատիկ, 14 -- հոգի էլ նախաքոչարյանական դարաշրջանի ալկաշ էր հավաքված: Հանրահավաքը չկայացավ, դե հիմիկվա էս բարձր ինտելեկտի ծաղկավաճառ նստացույցավորները են ժամանակ երևվի տեղում չէին:
    Տաս տարվա մեջ ահագին առաջընթաց է գրանցվել , սեմուշկից----ծաղիկ: Սենց որ գնա մի քանի տարի հետո նստացույցավորները բաձառապես կազմված կլինեն ակադեմիկներով ու գիտնականներով:

  9. #24
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2008
    Հասցե
    Նույն տեղում
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս թեման փակում եմ, ասելիքս ասել եմ:
    Իսկականից, արի կլինի փակի պրծնենք էլի , լուրջ եմ ասում: Համ էլ գործերս անեմ մի քիչ:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 26.08.2008, 16:15: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #25
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մոդերատորական: Մեկ վիրավորական գրառում ջնջված է, դրան հաջորդող գրառումը խմբագրված է՝ նախորդ գրառման հետ կապված մասը ջնջված է:
    Բոլորին մաղթում եմ քաղաքակիրթ քննարկումներ

  11. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական: Մեկ վիրավորական գրառում ջնջված է, դրան հաջորդող գրառումը խմբագրված է՝ նախորդ գրառման հետ կապված մասը ջնջված է:
    Բոլորին մաղթում եմ քաղաքակիրթ քննարկումներ
    Շնորհակալ եմ, երբեմն մոռանում եմ, որ ադմինիստրատոր եմ ու առավել ևս չպետք է ենթարկվեմ սադրանքներին:

    Մեջբերում newbee-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսում ենք խայթել՞՞ զմիմիյանս: ՕԿ.
    Newbee, դու չես բանավիճում: Սա ասեմ որ իմանաս:
    Հիշեցնեմ, որ խայթոց էր այս թեմայում առաջին գրառումդ (իհարկե նպատակին չծառայած խայթոց, բայց դե..), բոլոր մնացած հետևությունները թողնում եմ... ոչ, քեզ չէ: Թեմայի մյուս ընթերցողներին:

    Մեջբերում newbee-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձեր շարքերը ըստ քեզ արդեն համալրել եք Մալաթիայի շուկայի ծաղկավաճառներով, էլ ինչ՞ վեհ գաղաբարներից ու ազգային արժեքներից եք խոսում: Մի բողոքի եղբայր իմ պատվական, մի գուցէ այսօր ոստիկանները ձերբակալել են միայն դաջվածքավոր ծաղկավաճառներին՞ ու անպատասխանատու հայտարարություններ անող անուղեղ կանանց՞՞: Ասելէ թե, մաքրում են .ձեր շարքերը ձեզ համար էլ ոչ այդքան հաճելի անձանցից:
    Նախ դու հստակ հասկացել էիր, որ գրածս խայթոց է, ու որ բերված օրինակը ընդամենը սրված գույներով ներկայացում էր այս թեմայում բանավեճի մակարդակի, բայց միաժամանակ գրում ես այս աբսուրդային տողերդ, որոնք, հարգելի իմ բարեկամ, որպես նվազագույնը վիրավորանք է հասարակության մի խավի նկատմամբ: Այո՛, մեր պայքարի մեջ գուցե և կան արևածաղիկ վաճառողներ էլ, ծաղկավաճառներ էլ... ես միայն հպարտ եմ, որ մեր շարքերում նրանք էլ կան: Իսկ մեր շարքերում ոչ հաճելի անձ չկա: Հավատացած ու համոզված եղիր դրանում:

    ՀԳ. չնայած ինչ՞ եմ ասում: 98-ին ՀՀՇ վարչությունը որոշել էր հանրահավաք կազմակերպել ԼՏՊ--ի հրաժարականի կապակցությամբ, ի պաշտպանություն ԼՏՊ--ի: Էսօրվա պես եմ հիշում 6 հոգի սեմուշկա ծախող տատիկ, 14 -- հոգի էլ նախաքոչարյանական դարաշրջանի ալկաշ էր հավաքված: Հանրահավաքը չկայացավ, դե հիմիկվա էս բարձր ինտելեկտի ծաղկավաճառ նստացույցավորները են ժամանակ երևվի տեղում չէին:
    Տաս տարվա մեջ ահագին առաջընթաց է գրանցվել , սեմուշկից----ծաղիկ: Սենց որ գնա մի քանի տարի հետո նստացույցավորները բաձառապես կազմված կլինեն ակադեմիկներով ու գիտնականներով:
    Ակնհայտ վիրավորանք է: Սազական չէ քննարկմանը: Elmo, բարեկամս, ինչու՞ այս մասին չես խոսում: Չէ որ միանգամայն անհանդուրժող վերաբերմունք է: Ոչ պակաս, քան այն կնոջ ասածը: Համաձա՞յն չես:

    Մեջբերում newbee-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկականից, արի կլինի փակի պրծնենք էլի , լուրջ եմ ասում: Համ էլ գործերս անեմ մի քիչ:
    Բարեկամս, թյուրիմացության մեջ մի ընկիր: Ես չէի խոսում «Նստացույցը շարունակվում է» թեմայի մասին: Ես հասկանում եմ, որ շարժման նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքդ քեզ կպարտադրի միայն ուրախանալ, որ այս թեման փակվի, բայց մտադիր չեմ այդպիսի հաճույք պատճառել քեզ: Խոսքը իմ ու Elmo-ի այս թեմայում շեղվելով այլ թեմայի քննարկման մասին էր:

    Իսկ այս թեման կմնա:
    Ի դեպ, կարծում եմ, որ ցանկալի է, որ այսօր էլ շատ մարդ լինի Հյուսիսային պողոտայում, որպեսզի մեր պանծալի իշխանությունները հասկանան, որ մեզ վհատեցնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Կարծում եմ, որ բարեկամներիցս շատերին էլի կհանդիպեմ Հյուսիսային պողոտայում
    Վերջին խմբագրող՝ Chuk: 26.08.2008, 16:51:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #27
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Երեկվա Նստացույցի միջադեպերի մասին ըստ Ա1+-ի.

    ՍԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

    [12:22] 26 Օգոստոսի, 2008
    ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

    Հյուսիսային պողոտայում ՚Կեցե Սերժըՙ բացականչելով երեկ ուշ երեկոյան հայտնվել է մի տարեց տղամարդ եւ սկսել հայհոյել պողոտայում ներկաններին: Համաժողովրդական շարժման անդամնները փորձել են կարգի հրավիրել նրան, սակայն ջանքերն ապարդյուն են անցել:

    1938 թ. ծնված Վոլոդյա Մ.-ն վեճի է բռնվել իրեն կարգի հրավիրող երիտասարդների հետ եւ դանակահարել 1991 թ. ծնված Դավիթ Քիրամիջյանին:

    Դեպքից մոտ 20 րոպե հետո Հյուսիսային պողոտա է ժամանել Շտապօգնության անձնակազմ: Վնասվել էր Դավիթի նախաբազկի հատվածը: ՚Ամեն ինչ նորմալ էՙ,- Շտապօգնության մեքենայի մեջ բուժօգնություն ստանալու ընթացքում ՚Ա1+ՙ-ին ասաց Դավիթը: Նա միայն անհանգստացած էր, որ իրեն դանակահարել են մոր ներկայությամբ: Քանի որ վերքը բավականին խորն էր, նրան տեղափոխեցին հիվանդանոց: Ներկայումս նա արդեն տանն է:

    Իսկ մյուս երիտասարդները ՚Ա1+ՙ-ին պատմեցին, որ 70 -ամյա Վոլոդյա Մ.-ն պարբերաբար հայտնվում է Հյուսիսային պողոտայում եւ սադրիչ հայտարարություններ անում: ՚Նա նախ մեզ մոտեցավ, մենք նրան մի անգամ կարողացանք հեռացնել, իսկ հետո կրկին վերադարձավՙ,-ասացին դեպքի ականատեսները:

    Ի դեպ, Հյուսիսային պողոտայում ոմանք պնդում էին, որ Վալոդյա Մ.-ն նախքան պողոտա մտնելը Ազատության հրապարակի մոտ կանգնած զրուցել է Ոստիկանության բարձրաստիճան սպանների` Աղասի Կիրակոսյանի, Վալերի Օսիպյանի հետ:

    Երեկ ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Դավիթ Քիրամիջյանի հայրը` Հայկազ Քիրամիջյանը եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ դանակահարել են իր որդուն: Դավիթին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն:

    Ի դեպ, երեկ Հյուսիսային պողոտայում այրվել է նաեւ Համաժողովրդական շարժման անդամ Նորիկ Նորիկյանի մեքենան, իսկ մինչ այդ ոստիկանները, կարմիր բերետավորներն ու սափրագլուխներն հասցրել էին 2 անգամ ծեծի ենթարկել Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցներին եւ պատռել ու ջարդել պաստառները:

    Երեկ մինչեւ ուշ երեկո Հյուսիսային պողատայում էր ՀՀ առաջին նախագահի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Նախորդ օրերի համեմատ Հյուսիսային պողատայում գիշերն անցկացնողների թիվը կրկնապատկվել է:

    Ի դեպ երեկ նոր պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանի դեմ բողոքի ակցիան արեցին Հատուկ Գունդ երիտասարդական նախաձեռնության անդամները: Պաստառներով, որոնց վրա գրված էին «Պահանջում ենք արտահերթ ընտրություններ» և «Ո՛չ մկների ժողովին, մեզ պետք է ազգային ժողով» և խորհրդանշական մկնիկներով նրանք երթով Ազգային Ժողովի շենքից եկան Հյուսիսային պողոտա՝ նստացույցին մասնակցելու: Ահա այդ ակցիայի մասին Ա1+-ի ռեպորտաժը.
    Մկները հավաքվեցին Ազգային ժողովում, ժողովուրդը եկավ եւ մկնդեղով քշեց նրանց. այսպիսին էր ընդդիմադիր երկտասարդների` ՚Հատուկ գնդիՙ կազմակերպած այսօրվա ակցիան ընդդեմ Ազգային ժողովի մկների: Մեկ տասնյակից ավելի երիտասարդները իրենց հետեւից քարշ էին տալիս համակարգչային մկնիկներ, որոնք փախչում կամ սատկում էին, երբ ժողովուրդը նրանց վրա մկնդեղ էր շաղ տալիս:

    ՚Այսօրվա ակցիան իշխանության դեմ է, պահանջում ենք եւ նախագահական եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Հատուկ գնդիՙ անդամ Արթուր Մինասյանը: ՚Ա1+ՙ-ի այն հարցին, թե ժողովրդի իրական ՚մկնդեղըՙ որն է, Արթուրը պատասխանեց` կամքը: ՚Հատուկ գնդիՙ մեկ այլ անդամի`Դավիթ Թադեւոսյանի կարծիքով` իշխանության ՚մկնդեղըՙ հենց ժողովուրդն է, որը պետք է պայքարի եւ հաղթի: ՚Մեզ պետք է իրական Ազգային ժողով, այլ ոչ թե կնոպկա սեղմող մկներՙ,- ասում է Դավիթը: ՚Մենք բոլորս մկնդեղ ենք, մեզանից յուրաքանչյուրը այս մկնդեղի մի հատիկն էՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Հատուկ գնդիՙ անդամ Շահանեն:

    Երիտասարդները պաստառները ձեռքերին Բաղրամյան փողոցով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա: ՚Ծանոթացեք, սա Հովիկ Աբրահամյանն էՙ,- համակարգչային մկնիկը բարձրացնելով անցորդներին էին ցույց տալիս երիտասարդները` նկատի ունենալով երեկ պատգամավոր ընտրվածի մականունը:

    Հյուսիսային պողոտայում հավաքված մոտ երկու հարյուր քաղաքացիները նրանց դիմավորեցին բուռն ծափահարություններով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #28
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Հյուսիսային Պողոտային հարկավոր են հավաքարարներ: Լեյտենանտից ցածր կոչում ունեցողներին խնդրում ենք չանհանգստացնել: Դիմել որվա ցանկացած ժամի:
    ՉԻ

    Մոդերատորական: Անհարկի վառ գունավորումը հանված է, թերթից մեջբերումը մցված է [QUOTE] փակագծերի մեջ:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 27.08.2008, 14:37:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #29
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջված են: Մնացեք թեմայի շրջանակներում:

  15. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Որքան հասկանում եմ, իշխանությունը հստակ նպատակ է դրել երիտասարդներին վախեցնելու: Հանկարծ ու ապատեղեկատվություն չտարածելու համար ողջ միջադեպը չեմ պատմի, սպասելով լրատվամիջոցներում վաղվա հրապարակումներին, սակայն կնշեմ, որ Հյուսիսային պողոտայում բոլորի աչքի առջև ոստիկանի հարվածներից տուժած երիտասարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Փոխված վարկանիշների մասին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.03.2011, 19:15
  3. Ո՞ր դպրոցն եք ավարտել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 177
    Վերջինը: 08.11.2009, 18:29
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •