User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատում ե՞ք Աստծուն

Քվեարկողներ
272. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    215 79.04%
  • ոչ

    57 20.96%
Էջ 15 76-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 1128 հատից

Թեմա: Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

  1. #211
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2008
    Հասցե
    Barcelona
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Դե գիտեք ինչ կա??
    Սարքեցիք ճաշակի հարց: Հավատում եմ, չեմ հավատում, չեմ հասկանում բայց հավատում եմ, աստված սենց ասեց, աստված նենց ասեց, աստված արյանս մեջ ա, եթե չհավատամ կարողա մեռնեմ, ինձ կպատժի .... ու սենց ամեն մեկը իրա ճաշակով ա շարժվում: Լավ ա անում, քանի որ մինչև հիմա ոչ մեկը հաստատ չգիտի իրականությունը: Մենք էլ ինչ կուզենք, էն ել կանենք էնքան ժամանակ, մինչև մեկը մի օր բոլորիս ցույց կտա ճիշտը ու կապացուցի: Եթե իհարկե բախտներս բերի, որը և քիչ հավանական եմ համարում:

    Հին ժամանակներում էր տենց. եթե չէիր հավատում, ուրեմն դու հասարակության լիիրավ անդամ չէիր, վրեդ թարս եին նայում, կամ էլ ի վերջո վառում եին:
    Հիմա արդեն ինկվիզիցիա չկա: Հավատացյալ լինես, թե ոչ, դա հաշվի չեն առնում ոչ դպրոց գնալուց, ոչ ինստիտուտ, ոչ էլ աշխատանքի ընդունվելուց:

    Մի կարծեք, թե հավատացողը ավելի ¨լավ տղա է¨, քան ¨անհավատ¨ կոչեցյալը, կամ հակառակը: Լավն ու վատ լինելը բոլորովին այլ ձևով ա որոշվում: Միայն թե դրանցից մեկը ճիշտ պատկերացում ունի աշխարհի մասին, իսկ մյուսը` սխալ: Ու, քանի որ դրանք երկուսն էլ չեն կարողանում բացատրեն, թե ինչով են նրանք ճիշտ, էս կարգի թեմաները վերջ չեն ունենա (մինչև մոդերատորներից մեկը չմիջամտի ժամանակին )

  2. #212
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Amanita-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե գիտեք ինչ կա??
    Սարքեցիք ճաշակի հարց: Հավատում եմ, չեմ հավատում, չեմ հասկանում բայց հավատում եմ, աստված սենց ասեց, աստված նենց ասեց, աստված արյանս մեջ ա, եթե չհավատամ կարողա մեռնեմ, ինձ կպատժի .... ու սենց ամեն մեկը իրա ճաշակով ա շարժվում: Լավ ա անում, քանի որ մինչև հիմա ոչ մեկը հաստատ չգիտի իրականությունը: Մենք էլ ինչ կուզենք, էն ել կանենք էնքան ժամանակ, մինչև մեկը մի օր բոլորիս ցույց կտա ճիշտը ու կապացուցի: Եթե իհարկե բախտներս բերի, որը և քիչ հավանական եմ համարում:

    Հին ժամանակներում էր տենց. եթե չէիր հավատում, ուրեմն դու հասարակության լիիրավ անդամ չէիր, վրեդ թարս եին նայում, կամ էլ ի վերջո վառում եին:
    Հիմա արդեն ինկվիզիցիա չկա: Հավատացյալ լինես, թե ոչ, դա հաշվի չեն առնում ոչ դպրոց գնալուց, ոչ ինստիտուտ, ոչ էլ աշխատանքի ընդունվելուց:

    Մի կարծեք, թե հավատացողը ավելի ¨լավ տղա է¨, քան ¨անհավատ¨ կոչեցյալը, կամ հակառակը: Լավն ու վատ լինելը բոլորովին այլ ձևով ա որոշվում: Միայն թե դրանցից մեկը ճիշտ պատկերացում ունի աշխարհի մասին, իսկ մյուսը` սխալ: Ու, քանի որ դրանք երկուսն էլ չեն կարողանում բացատրեն, թե ինչով են նրանք ճիշտ, էս կարգի թեմաները վերջ չեն ունենա (մինչև մոդերատորներից մեկը չմիջամտի ժամանակին )

    Ամանիթա ջան, ինչու՞ էս այդքան ցավագին ընդունում: Այստեղ ոչ ոք ոչ մեկի կամքին չի բռնանում, քո կյանքնա ապրիր ինչ ձև կցանկանաս, ու հավատքի Կյանքը ճաշակի հարց չի, այլ ԻՐԱԿԱՆ՝ ու անգամ եթե կուզես, ավելի Իրական Կյանքա, քան թե էն կյանկքը որը որ դու գիտես առայժմ:
    Չկարծես թե այստեղի գրառումներ անողները քեզ զոռով ինչ որ բան են ուզում ապացուցել, դա պարզապես անհեթեթություն կլինի, դու ինքդ պիտի այդ ամենը զգաս, ինչպես Բարեկամը դիպուկ նկատեց ու համեմատեց գլխիդ քոր գալու հետ, այդպես ինչպես գլխիդ քոր գալն էս զգում ու գիտակցում որ իրականում գլուխդ քորա գալիս՝ հավատա, այդպես էլ զգում էս Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ:
    Իսկ ինչ մնումա լավ տղու չափանիշները, շտապեմ ասել, որ դու ավելի լավ տղա էս քան ես ու իմ նմանները՝ բոլորովս միասին վերցրած, դու ավելի խելացի էս, ու ավելի ժամանակակից արժեքներով ողողված, Իսկ Աստված երևի տեսելա որ տհաս եմ և որոշելա հասունացնի:

    Հ.Գ Եթե ուզում էս թանկարժեք զարդեր գնահատես, ուրեմ ոսկերիչ պիտի դառնաս, տոնավաճառային դատողությամբ մարդը չի կարա անառակությունը զանազանել առաքինությունից, իսկ այն մարդը որը չի կարողանում դրանք զանազանել՝ արժի որ երբ այդ մարդը հեռանա տնիցդ՝ հաշվես թեյի գդալները:


    Մեջբերում nenesys-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապ ունի այնքանով որ եթե Հիսուսի ծննդից հետոա գրվել(ու հենց տենց ել եղել է) ապա ամենինչ շատ պարզ բացատրվումա
    Նենսիս ջան՝ Հիսուսից շատ առաջա գրվել այդ տողերը:
    Մինչև Հիսուսի աշխարհ գալը, Իսրաելի գիր իմացող մարդիկ կարդում էին այդ տողերը, անգամ նրանք գիտեին բոլոր մարգարեների գրքերը: Հետո երբ կազմվեց Աստվածաշունչը, որը բաղկացած է 66 գրքից, այդ ժամանակ էլ զետեղեցին նաև ծննդոցը, որպեսզի ես և դու կարդալով իմանանք թէ ինչպես Աստված ստեղծեց աշխարհը ու բոլոր այն ամենը ինչը կա նրա մեջ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  3. #213
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում nenesys-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հիմա ինձ ասա թե էտ մեջբերածտ որ դարումա գրված, անգամ եթե Հիսուսից առաջ է գրված
    Հին Ուխտի Ծննդոց գրքից մեջբերվածները՝ Քրիստոսի մարդեղացումից և ծննդից առնվազն մեկ հազարամյակ
    առաջ։

    գիտես այդ Աստվածաշունչը քանի անգամ է եկեղեցին ձևափոխել.
    Հին Ուխտը Եկեղեցու ձեռքը չի եղել, որ փոփոխի։ Այն պահպանել, արտագրել, և սերնդե սերունդ փոխանցել են հրեաները։

    Մի բան հաստատ կարող եմ ասել, որ քրիստոնեությունը տարածում գտավ իր յուրահատուկ գաղափարով որ Աստված միհատա . իսկ ժամանակ անց այն էլ "հեթանոսացավ"՝ սկսեցին ծնվել հոգիներ և աստծու որդիներ(աստվածային ընտանիքները դա հեթանոսության ոճն էր).
    Առնվազն իմ մեջբերած Ծննդոց 1.26–ից հետևում է, որ Աստված մեկ անձով չէր հանդես գալիս հրեաներին, քանի որ «մենք» է ասում։ Աստծո Հոգու մասին բազմիցս խոսվում է Հին Ուխտում (Ծննդ. 1.2, Բ Մնացորդաց 15.1, 24.20)։ Մասնավորապես, հինուխտյան ժամանակաշրջանի մարդ Հոբն ասում է իր մասին.
    Աստուծո Հոգին է, որ ստեղծել է ինձ, եւ Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է ինձ։ (Հոբ 33.4)
    Մարդը հստակ պատկերացում ուներ Սուրբ Հոգու մասին և գիտեր, որ Աստծո այդ Անձը մասնակցել է մարդու արարչությանը։
    Ինչ վերաբերվում է Աստծո Որդուն, ապա հինուխտյան հրեաները գիտեին նաև Նրա մասին՝ մարգարեություններից և սաղմոսներից, սպասում էին Նրան՝ Մեսիային։ Բավականին մանրամասն Քրիստոսի՝ Աստծո Որդի լինելու և Հին Ուխտում դրա ապացույցների մասին խոսում են Հովհաննեսր Ավետարանը, Գործք առաքելոցը, Հովհաննեսի թղթերը, Պողոս առաքյալի թուղթը եբրայեցիներին։

    Համեմատիր, օրինակ, Սաղմոսաց 2.7–ը, 109.1–ը և Մատթ. 22. 41-45–ը, Սաղմոսաց 15.10–ը և Գործք 2.25-36–ը։ Այստեղ հստակ բացատրվում է, թե հինուխտյան գրվածները վերաբերում են Հիսուս Քրիստոսին։

    Հեթանոսական ոչ մի բան Սուրբ Երրորդության մեջ չկա. հեթանոսական չաստվածներից յուրաքանչյուրն ուներ իր կամքը, թուլությունները (այն էլ՝ մարդկային), մարմնական ցանկությւոնները։ Աստված Հոգի է՝ զերծ որևէ անմաքրությունից և կրքից, Աստծո երեք Անձերը միաբան են և ունեն միևնույն կամքը։
    Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքը միանշանակ է այս հարցում.
    Հավատամք զԵրրորդութիւնն Սուրբ, մի բնութիւն, մի Աստուածութիւն, ոչ երեք Աստուածք, այլ՝ մի Աստուած, մի կամք, մի թագաւորութիւն, մի իշխանութիւն, արարիչ երեւելեաց եւ աներեւութից (Արշակ Տէր–Միքեյլան, «Հայ Եկեղեցու Քրիստոնեականը» (Կատեխիզիս), էջ 19, «Դաւանութիւն ուղղափառ հաւատոյ»)։

    Խորհուրդ կտամ ավելի խորը ուսումնասիրել Աստվածաշունչը և Հայոց Եկեղեցու դավանանքը՝ անսխալ պատկերացում կազմելու համար քննարկվող հարցի վերաբերյալ։

  4. #214
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեթանոսական ոչ մի բան Սուրբ Երրորդության մեջ չկա. հեթանոսական չաստվածներից յուրաքանչյուրն ուներ իր կամքը, թուլությունները (այն էլ՝ մարդկային), մարմնական ցանկությւոնները։


    Նորից դիմում եմ բոլորին ,Ինչ է ՞ նշանակում հեթանոսություն ,ես այն կարծիքին եմ որ որևէ մեկը այստղ կգտնվի բավարարելու իմ հարցասիրությունը :Ինձ մոտ այնպիսի տպավորություն է որ այսպես ասած «դուրս տալը » շատ, շատ է
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 22.08.2008, 22:30:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #215
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2008
    Հասցե
    Barcelona
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը

    Նորից դիմում եմ բոլորին ,Ինչ է ՞ նշանակում հեթանոսություն ,ես այն կարծիքին եմ որ որևէ մեկը այստղ կգտնվի բավարարելու իմ հարցասիրությունը :Ինձ մոտ այնպիսի տպավորություն է որ այսպես ասած «դուրս տալը » շատ, շատ է

    Վանական, հլը տես ճիշտ եմ ասում?
    Հեթանոսությունը, դա նույն բազմաստվածությունն է, այսինքն մի հատ աստվածով չեն բավարարվել, ագահ են էղել
    Հայերը, հույները, հռոմեացիները, պարսիկները հին ժամանականերում հեթանոս են էղել ու ոչ մեկ իրանց չի ասել, որ սխալ են անում: Լավ էլ ապրում էին մարդիկ:

  6. #216
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը

    Նորից դիմում եմ բոլորին ,Ինչ է ՞ նշանակում հեթանոսություն ,ես այն կարծիքին եմ որ որևէ մեկը այստղ կգտնվի բավարարելու իմ հարցասիրությունը :Ինձ մոտ այնպիսի տպավորություն է որ այսպես ասած «դուրս տալը » շատ, շատ է
    Վանական ես չգիտեմ հեթանոսի «սահմանումը», բայց կաշխատեմ բացատրեմ իմ հասկացածի չափով:
    Օրինակ ես կարծում եմ որ եզդիների 80%-ը հեթանոսներ են մինչև այժմ: Նրանք պաշտում են արևը, մենք հայերս հեթանոսներ ենք եղել մինչև Քրիստոնեություն ընդունելը, այսինքը պաշտել ենք տարբեր «աստվածների» այդ տարբեր « աստվածներին» ում պաշտում են զանազան մարդիկ կարելիյա համարել նաև կուռքեր:
    Օրինակ հին ուղտում երբ հրիաները պատրաստեցին ոսկե հորթ և սկսեցին պաշտել դրան, ես իմ կարճ խելքով համարում եմ դա վերադարձ հեթանոսությանը, այսինքը նրանք իրենց համար մի ինչ-որ կուռք պատրաստեցին և սկսեցին դրան երկրպագել, ու զոհեր մատուցել:
    Ճիշտա հիմա մեզ մոտ հայաստանում շատ քիչ կան հեթանոսներ, սակայն ես հեթանոս եմ համարում նաև այն քրիստոնեաներին, որոնց կուռքը իրենց մերսեդեսներն են ու եռհարկանի շքեղ առանձնատները, և իդեպ շատ կան այդպիսի մարդիկ որոնք խոստովանում են որ իրենց այդ թանկարժեք իրերը, առարկաները՝ ամեն ինչից առավել են սիրում ու գնահատում, որ քնում արթնանում են իրենց այդ «հարստությունը»՝ «երկրպագելով»:
    Այս վեր նկարագրած մարդկանց տեսակին ես նույն պես համարում եմ հեթանոսներ:
    Սիրելի Վանական սա իմ հասկացած սահմանումն է հեթանոսության:
    Շատ հաճելի կլիներ նաև լսել ձեր կարծիքը, հեթանոս հասկացողության մասին, միայն աշխատեք ձեր միտքը շարադրել հնարավորինս մաչելի լեզվով, զերծ մնալով փիլիսոփայական գաղափարներ զետեղելով գրառման մեջ, որպեսզի կարողանամ ըմբռնել ձեր բոլոր ասածները, որովհետև դատելով ձեր շատ ու շատ գրառումներից դուք շատ բարդ եք կազմում հասարակ նախադասությունը և ձեր մտքերը միշտ երկիմաստ են լինում, որը ավելորդ բարդություններ է ստեղծում ավելի կոնկրետ պատկերացում կազմելու ձեր կարծիքի մասին:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 23.08.2008, 05:50:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  7. #217
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մարդ պետք է ինչ–որ բանի հավատա։

  8. #218
    շատ մի խորացի, լամպա ;) Razo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2008
    Հասցե
    և բոլորդ եք, վաճառվում...
    Գրառումներ
    333
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Դու էլ ես հեթանոս ? Եթե չէ հանկարծ չնեղանաս:
    Շնչեք...

    Փողով չի

  9. #219
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    ես չգիտեմ հեթանոսի «սահմանումը», բայց կաշխատեմ բացատրեմ իմ հասկացածի չափով:
    Հեթանոս բառն, իմ իմանալով, հունարեն "էթնոս"-ի հայերեն "տարբերակն է": Աստվածաշնչի հույն գրիչները այդ բառով էին առանձնացնում նոր կրոնը տարածող էլիտար հավատացյալներին տեղաբնիկներից: Ի դեպ, Նոր Կտակարանի անգլերեն թարգմանություններից և ոչ մեկում այդ բառը չկա: Փոխարենը գրված է "Հույն" և ամեն տեղ մեծատառով (ինչը ինձ համար տարօրինակ է):
    Կարծում եմ որ առաջին հայ թարգմանիչների անփորձության պատճառով ծնված բառ է: Իսկ թե ինչ է բառի խորհուրդը, կարծում եմ քեզանից լավ չեմ բացատրելու
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  10. #220
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ պետք է ինչ–որ բանի հավատա։
    Հակոբ ջան ինչ-որ բանը ի՞նչ ինիկատի ունես, ցանկացած բանի հա,՞ ինչ ուզումա լինի մենակ թե հավատա՞ս:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  11. #221
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2008
    Հասցե
    Barcelona
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակոբ ջան ինչ-որ բանը ի՞նչ ինիկատի ունես, ցանկացած բանի հա,՞ ինչ ուզումա լինի մենակ թե հավատա՞ս:
    Ցանկացած բան, ինչ ուզում ա լինի , մենակ թե քո աստվածը չլինի

  12. #222
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Amanita-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած բան, ինչ ուզում ա լինի , մենակ թե քո աստվածը չլինի
    Մի շտապիր բարեկամս, ու զսպիր զայրույթդ, դա քեզ կազատի շատ ու շատ դառնաղետ օրերից, իմացի՝ լեզուն փոքր օրգանա, բայց մեծ դժբախտությունների առիթ կարող է հանդիսանալ:
    Կյանքը սիրողը զսպումա իր լեզուն, իսկ քո լեզուն առյուծա, եթե պահես նրան ինքն էլ քեզ կպահպանի, եթե չպահես՝ քեզ կգզի:

    Ամանիթա ջան մի չարացի ցավդ տանեմ, Եթե քեզ ինչ-որ բանով նեղացրել եմ ներողություն եմ խնդրում: Արի իրար հետ բարեկամներ լինենք, իսկ եթե իմ գրառումներում մեջ բերած, Աստծու խոսքից էս նեղացել, ուրեմ խոսքը ճշգրիտ ու դիպուկա եղել որ քո վրա ազդեցությունա թողել, որովհետև մարդիկ հիմնականում ճիշտ բաներից են նեղանում:
    Ես չեմ ուզում քո հետ վիճել, ընդհակառակը ուզում եմ որ քեզ սիրեմ, պաշտպանեմ, հնարավորության դեպքում օգնեմ ու բարձրացնեմ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. #223
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակոբ ջան ինչ-որ բանը ի՞նչ ինիկատի ունես, ցանկացած բանի հա,՞ ինչ ուզումա լինի մենակ թե հավատա՞ս:
    Այո,

  14. #224
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից դիմում եմ բոլորին ,Ինչ է ՞ նշանակում հեթանոսություն
    Իմ գրառումներում «հեթանոսություն» ասելով՝ ի նկատի եմ ունեցել նախաքրիստոնեական դարաշրջանի բազմաստված կրոնները։ Միգուցե, ավելի հասկանալի կլիներ «կռապաշտ» բառը։

    Մի քանի հոդված կարդացի «հեթանոս» բառի գործածման մասին Աստվածաշնչի՝ տարբեր լեզուներով թարգմանություններում, և տեսնում եմ, որ այն շատ տարբեր իմաստներ ունի և կարող է ոչ միշտ է ճշգրիտ փոխանցել բնագրում գործածված բառի իմաստը (անգլերեն և ռուսերեն թարգմանություններում, առնվազն)։
    Վերջին խմբագրող՝ ars83: 23.08.2008, 11:47:

  15. #225
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը

    Նորից դիմում եմ բոլորին ,Ինչ է ՞ նշանակում հեթանոսություն ,ես այն կարծիքին եմ որ որևէ մեկը այստղ կգտնվի բավարարելու իմ հարցասիրությունը :Ինձ մոտ այնպիսի տպավորություն է որ այսպես ասած «դուրս տալը » շատ, շատ է
    Իմ բացատրությունը հետեւյալն է: Առաքայլաների եւ hիսունականների մեծ քարոզի ընթացքում հեթանոս համարվում էին այն էթնիկ խմբերը (Ջուզեպպեն ճիշտ էր նկատել), որոնց դեռ չէր հասել Աստծո որդու մասին ավետիսը, որոնք գտնվում էին չլուսավորված վիճակում (Ինքը Տերն է ասում` գնացեք եւ քարոզեք հեթանոսներին): Այդ ընթացքում բոլոր այդ հիմնական էթնիկ խմբերը` էթնոսները, հեթանոսները, ուր պիտի գնային քարոզիչները, կամ կրակապաշտ էին, կամ բազմաստվածապաշտ: Ընդհանուր ասոցիցացիան, այսինքն հետեւյալն էր -- հեթանոս = բազմաստվածապաշտ կամ կրակապաշտ: Հետագայում նոր` համաշխարհային կրոնների ի հայտ գալը չփոխեց ասոցիացիան, այլ ավելի խորացրեց: Եւ եթե նախկինում այլ էթնոսի պատկանող, իմա` Իսրայելի 12 ծնկներից ոչ մեկին չպատկանող մարդիկ էին համարվում հեթանոս` այլ էթնոս, ապա այսօր այն ստացել է իր հիմնական ասոցիատիվ երանգը` կրակապաշտ, բազմաստվածապաշտ:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

Էջ 15 76-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  4. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •