Բա խ՞ի չեն դատում:
Բա խ՞ի չեն դատում:
էսպես չի մնա
Դատել են արդեն, բա չիմացար ՞ : 25 տարի տվեցին, հետո էլ բանտից կհանենք ու Մանդելայի օրինակով…
Այ ժողովուրդ, ասենք թե անցյալը մոռացանք, բա էս 10 ամիսը՞ : Չեք զգում , որ հանճարեղ շոումեն ԼՏՊ-ն , ժամանակ առ ժամանակ, թարմացնում ա իր վերածծնդի էֆեկտը: Հո չի կարա շաբաթը մեկ հայտնվի Հյուսիսային պողոտայում, ասի Ես ձեր ցավը տանեմ, նստեք եստեղ, նստա-դասա-չգիտեմ ինչա ցույց արեք, մեկ մեկ էլ հացադուլից բանից, չվախենաք, մեջքներիտ կանգնած եմ…Դե ես էլ գնամ տուն, մի կտոր հաց ուտեմ, պառկեմ դիվանին ու մտածեմ , թէ ձեզ ոնց եմ ազատում մոնղոլոիդներց :
Մի օր էլ հոգնելու են, խաղից, գնան տներով , ու դրա համար ԼՏՊ-ն ստիպված ա ժամանակ առ ժամանակ մի հետաքրքիր, սուր զգացումներով լեցուն տրյուկ մտածի :
ՀԳ Բայց անկեղծ լինելու համար պիտի խոստովանեմ, լավ ա ստացվում![]()
newbee, հետաքրքիր է թե այդ նստացուցավորներից քանիսի՞ն ես ճանաչում: Օրինակ ես՝ շատերին: Ու ճիշտն ասած իրանք հոգնելու կամ հանձնվելու հավես, ցանկություն, մտադրություն չունեն: Դե... մեկը հենց ես: Ու մեզ այդ նույն Քոչարյանի դատի գործընթացը հետաքրքրում է լրիվ այլ ենթատեքստով:
Մասանավորապես իմ համար շատ ուրախալի է այն մարդկանց թիվը, ովքեր բոլոր վախերը հաղթահարելով ստորագրել են փաստաթղթի տակ ու ներկայացրել իրենց վերաբերմունքն այդ մարդուն: Ինձ դուր է գալիս օրինականության շրջանականերում պայքարի ուղեգիծը, երբ ոչ թե երկու ջոջ նստում ու բազառ են անում, այլ օրենքի տառին հետևելով լուծում են խնդիրները... և այլն: Իսկ դատը լինելու է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk Անկեղծ ասած, ոչ մեկին էլ չեմ ճանաչում : Ու ճիշտն ասած չեմ էլ հասկանում, իմաստ չեմ գտնում: Իսկ հոգնողներ…եռաբլուրում կարծեմ մի քանի ամիս առաջ նստած էին քո համախոհներից մի քանիսը, հիմա էլ են նստած՞՞ :
Անկախ ամեն ինչից , եթե մարդը մեղավոր է թող դատվի:
newbee, եթե էս ամեն ինչը քեզ համար շոու է, ուրեմն դու էլ հանդիսատես ես ու ի դեպ ասեմ որ լավ էլ զվարճանում ես, բայց երևում է Մարտի 1-2 թողարկումները բաց ես թողել…ոչինչ որ գնաս youtube.com այնտեղ բոլոր էպիզոդները կան…ասեմ որ շատ հետաքրքիր են, սպանություններ, կրակոցներ վառել տրաքացնել, ոնց որ Հոլիվուդում մենակ որակը մի քիչ լավը չի…
Ահա, մի երկու կադր դնեմ տես…
Ընգեր, եթե դու սրանց տրյուկ ես ասում, որ ժողովրդին չձանձրացնի, ապա էդ "ֆոկուսնիկի" ԼՏՊ չի, այլ ՌՔ-ՍՍ է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ