User Tag List

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 218 հատից

Թեմա: Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար` Համաժողովրդական շարժումը այսօրվանից ստորագրահավաք է սկսում: Պատրաստված փաստաթղթի տակ այսօր առաջինը ստորագրեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: ՚Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց արյունով` 1999թ. հոկտեմեբրի 27-ի ոճրագործությամբ եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նրա իշխանությունն ավարտեց կրկին արյունով` 2008թ. մարտի 1-ի դաժան սպանդով, որն իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմՙ, -ասաց նա

    Փաստաթղթի հրապարկումից հետո Դավիթ Շահնազարյանն այսօր պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին` տեղեկացնելով, որ ստորագրահավաքը ընթանալու է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ երկրից դուրս:

    Պարոն Շահնազարյանն այսօր անդրադարաձավ վերջին օրերին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դեպքերին` դրանք գնահատելով իշխանությունների հերթական սադրանքներ, որոնք իրականացվում են հանցագործ տարրերի կողմից: Խոսելով առանձին դեպքերի, մասնավորապես Վահրամ Սահակյանի հարբած եւ զենքով Հյուսիսային պողոտայում հայտնվելու մասին` նա ասաց. ՚Կենտրոնի ոստիկանությունը պարտակում է այդ հանցագործությունը, որը ահաբեկչություն է: Կենտրոնի ոստիկանապետը հրաժարվեց ոստիկաններ եւ քննիչներ ուղարկել դեպքի վայր` պատճառաբանլով, որ վկանները պետք է այցելեն ոստիկանություն, ինչը օրենքի կոպիտ խախտում էՙ: Եթե այս հանցագործությունը չպատժի, ապա Դավիթ Շահնազարյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ դրա պատվիրատուն Սերժ Սարգսյանն է.՚Ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերի կապակցությամբ ես պահանջում եմ, որ անմիջապես բոլոր դեպքերի նյութերին կցվեն Հյուսիսային պողոտայում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Դա անհերքելի ապացույց էՙ: Պարոն Շահնազարյանը նաեւ լուսանկարներով ցույց տվեց, թե պողոտայում որտեղ են տեղադրված տեսախցիկները: Ամփոփելով երկրում տիրող իրավիճակը` նա մեկ բառով ասաց. ՚Իշխանությունը յուրացված է ՙ:

    Նա գտնում է, որ այն ԱԺ-ն, որ մեղսակից է մարտի 1-ի սպանդին, չի կարող անկախ հետաքննություն անցկացնել.՚Դա այն Աժ-ն է, որը մի քանի րոպեի ընթացքում կալանավորման եւ քրեական հետապնդման թույլտվություն տվեց 4 պատգամավորներին, այն ԱԺ-ն է, որը մի քանի րոպեի ընթացում վավերացրեց հակաօրինական արտակարգ դրությունը, այնուհետեւ փոխեց Հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը եւ անօրինականությունների շղթա կազմեց: Այս ամենի կազմակերպիչը եղել է ինքը` Ռոբերտ Քոչարյանըՙ:

    Նա հիշեցրեց, որ իշխանության յուրացումը Սահմանադրության դրույթներով ամրագրված միակ հանցագործությունն է, այսինքն` ամենածանրն է եւ մեծագույնը: Այս հարցում Շահնազարյանը մեղադրեց նաեւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. ՚Նա ամենագործուն մասնակիցներից է այս հանցագրոծության: Նրա հետ կարելի է համաձայնվել միայն այն առումով, որ հոգեխանգարմունքի դեպքեր են արձանագրվել: Հոգեխանգարմունք եղել է 2 անձի մոտ Ռոբերտ Քոչարյանի եւ իր` Աղվան Հովսեփյանի, այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումն այսպիսի թափ առավՙ:

    Ինչ վերաբրում է Քոչարյանի վերջին հարցազրույցին, ապա Շահնազարյանը գտնում է, որ Քոչարյանը ինքնախոստովանություններ է արել եւ հույս հայտնեց, որ դա նրա վերջին հարցազրույցը չի լինի.՚Նա փաստացի ընդունեց, որ ինքն է հրահանգել մարտի 1-ի բոլոր գործողությունները, անօրինականությունները, կրակ բացելը եղել է իր հրահանգով: Նա հաստատեց, որ ՀՀ-ում ձերբակալությունները կատարվում են քաղաքական հրամանով եւ ինքն է տալիս այդ հրամանը: Նա նաեւ նշեց, որ 1998թ. պետք է կալանավորեր Տեր-Պետրոսյանին, եթե դրա հիմքը կար, նա նաեւ այս հարցում է հանցագործ, որ հանցագործի է պարտակելՙ:

    Աղբյուր՝ http://a1plus.am/amu/?page=issue&iid=62626

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Ընդամենը ժամեր անց այս հայտարարությունից արդեն որոշ «քաղաքագետներ» արձագանքում են ու ասում, որ անհեռանկար քայլ է: Այդ հապճեպությունը ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ այս ստորագրահավաքը խիստ ցանկալի արդյունք կբերի ժողովրդին, և խիստ անցանկալի՝ Ռ. Քոչարյանին ու վարչախմբին:

    Ես ստորագրելու եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Պարզ է , արդեն հույսեր չկա, որ Լևոնը կգա իշխանության ու հայկական դատարանում կանի այդ քայլը:

    Համ էլ ձեռքի հետ պետք է ժողովրդի ուշադրությունը շեղել Սերժից: Չէ որ Սերժը արդեն այդքան թուրքամետ է:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  4. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Որտե՞ղ է իրականացվելու ստորագրահավաքը: Ես սպասում էի նման հնարավորության:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ է , արդեն հույսեր չկա, որ Լևոնը կգա իշխանության ու հայկական դատարանում կանի այդ քայլը:

    Համ էլ ձեռքի հետ պետք է ժողովրդի ուշադրությունը շեղել Սերժից: Չէ որ Սերժը արդեն այդքան թուրքամետ է:
    Իսկ ես հուսով եմ, որ այս դատի արդյունքում վերջապես ռեալ հնարավորություն կունենանք Ղարաբաղի հարցի՝ ի նպաստ մեզ կարգավորման: Փակագծեր չեմ բացում

    Շարժումն այսպես թե այնպես հաղթելու է: Այս քայլն ունի լրացուցիչ, ըստ իս շատ խորքային նշանակություններ:

    Իսկ թրքամետության մասին մի հատ էլ այստեղ խոսելդ, հարգարժան մարդուկ, քմծիծաղ է առաջացնում: Մի տեղ ընդունում ես, որ Սերժ Սարգսյան ու Տեր-Պետրոսյան հայացքները այս հարցում տարբերվում են, կամ մինիմում հակառակը պնդել չես կարողանում, մյուս տեղում սկսում ես սպիտակ էջից: Ես նկատել եմ, որ ակումբային քննարկումները ոմանք հաճախ են կարուսելի մեջ գցում այս մեթոդով: Պարզապես ծիծաղելի է: Դա գալիս է ապացուցելու, որ ասելիք չունեք:

    Ավելացվել է 33 վայրկյան անց
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտե՞ղ է իրականացվելու ստորագրահավաքը: Ես սպասում էի նման հնարավորության:
    Չգիտեմ, բայց կարծում եմ, որ օրինակ Հյուսիսային պողոտայում հնարավոր կլինի մասնակցել ստորագրահավաքին
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.07.2008, 16:05: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Chuk

    Ասելիքը շատ պարզ է:

    Վերջի երկու-երեք հանրահավաքում, ես նկատեցի որ ԼՏՊ-ն արդեն այդքան ագրեսիվ չի խոսում Սերժի մասին, և ավելի շատ շեշտը դնում է Քոչարյանի վրա:

    Կամաց կամաց մարդկանց վարժեցնում են այն մտքին որ Սերժը դեռ երկար է նախագահ մնալու:

    Կարճ ասած գլուխ հարդուկելու գործընթացը շարունակվում է: Եթե հաղթող եք ապա հաղթեք բռնեք Քոչարյանին դատեք: Թե էդքան չկաք որ մոտակա մի ամսում Սերժին տապալե՞ք:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk

    Ասելիքը շատ պարզ է:

    Վերջի երկու-երեք հանրահավաքում, ես նկատեցի որ ԼՏՊ-ն արդեն այդքան ագրեսիվ չի խոսում Սերժի մասին, և ավելի շատ շեշտը դնում է Քոչարյանի վրա:

    Կամաց կամաց մարդկանց վարժեցնում են այն մտքին որ Սերժը դեռ երկար է նախագահ մնալու:

    Կարճ ասած գլուխ հարդուկելու գործընթացը շարունակվում է: Եթե հաղթող եք ապա հաղթեք բռնեք Քոչարյանին դատեք: Թե էդքան չկաք որ մոտակա մի ամսում Սերժին տապալե՞ք:
    Էդքան չկաքը զավեշտալի արտահայտություն է: Գալիս է ցույց տալու, թե որքանով եք հասկանում, թե ինչ ասել է շարժում, ինչ ասել է պայքար՝ այս պայմաններում: Կանք այնքան, որ ի վերջո կհաստատենք արդարություն ու կհասնենք իշխանափոխության: Դա բարդ ու երկար պրոցես է: Ոչ, մի ամսում չենք հաջողի: Շատ ավելի երկար պայքար է: Ճիշտ ես նկատել, որ Սերժին շանս է տրվել: Թե ինչ նպատակներով և դրա տակ ինչ հաշվարկներ են թաքնված չեմ խոսում, քանզի զուտ իմ տրամաբանության դաշտում է: Բայց այն, որ իրականում ի վերջո հասնելու ենք այդ նույն անձի հրաժարականին կամ այլ կերպ հեռացնենք, կասկածից դուրս է: Իսկ Քոչարյանի պահով ասված յուրաքանչյուր խոսք գտնում եմ ավելի քան տեղին, իրական, արժանահավատ, իսկ կոնկրետ ՀԱԱԳԱՅԻ դատարանը այն է, ինչը մեզ ցավոք հիմա պետք է: Վաղուց էինք սպասում սրան, հարգարժան Մարդուկ: Թերևս դու դա չէիր կռահել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Էդքան չկաքը զավեշտալի արտահայտություն է: Գալիս է ցույց տալու, թե որքանով եք հասկանում, թե ինչ ասել է շարժում, ինչ ասել է պայքար՝ այս պայմաններում: Կանք այնքան, որ ի վերջո կհաստատենք արդարություն ու կհասնենք իշխանափոխության: Դա բարդ ու երկար պրոցես է: Ոչ, մի ամսում չենք հաջողի: Շատ ավելի երկար պայքար է:
    Հա էլի... Մի 1600 տարի սպասեցինք Քրիստոսի երկրորդ գալստյանը, մի 70 տարի սպասեցինք թե երբ կկառուցվի կոմունիզմը.. հիմա արդեն մի 20 տարի է սպասում ենք թե երբ է կառուցվելու դեմոկրատիան... վերջը չի էրևում.:
    Սպասենք տեսնենք: Քոչարյանին էլ դատեք հետո տեսնեմ թե ինչ պատճառաբանություններ եք բերելու թե ինչու չկայացավ արդարությունը մեր Երկրում:

    Բա Սերժին երբ ե՞ն դատելու: Թե Սերժը արդեն մեղքերի թողություն ստացա՞վ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա էլի... Մի 1600 տարի սպասեցինք Քրիստոսի երկրորդ գալստյանը, մի 70 տարի սպասեցինք թե երբ կկառուցվի կոմունիզմը.. հիմա արդեն մի 20 տարի է սպասում ենք թե երբ է կառուցվելու դեմոկրատիան... վերջը չի էրևում.:
    Սպասենք տեսնենք: Քոչարյանին էլ դատեք հետո տեսնեմ թե ինչ պատճառաբանություններ եք բերելու թե ինչու չկայացավ արդարությունը մեր Երկրում:
    Չէ, չէ: Եկեք ազնիվ լինենք ու իրերն իրենց անունով կոչենք:
    Սպասում եք ԴՈՒՔ, ձեռքներդ ծալած, իսկ մենք գործում ենք, ի տարբերություն ոմանց

    Դու երևում է քաղաքական պրոցեսներից շատ լավ ես հասկանում, եթե կարծում ես, որ անկախացումից անմիջապես հետո մեր մոտ արդեն գործելու էին դեմոկրատական կարգերը...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա էլի... Մի 1600 տարի սպասեցինք Քրիստոսի երկրորդ գալստյանը, մի 70 տարի սպասեցինք թե երբ կկառուցվի կոմունիզմը.. հիմա արդեն մի 20 տարի է սպասում ենք թե երբ է կառուցվելու դեմոկրատիան... վերջը չի էրևում.:
    Սպասենք տեսնենք: Քոչարյանին էլ դատեք հետո տեսնեմ թե ինչ պատճառաբանություններ եք բերելու թե ինչու չկայացավ արդարությունը մեր Երկրում:
    դեմոկրատիան մեր երկրում պետք է արագ կառուցվեր. էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ նախ իշխանությունների փոփոխությունը մեզ մոտ տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով, հետո էլ այդ անցումը /խորհրդային կարգերից/ կատարվել է 20-րդ դարի վերջին, երբ քաղաքակրթությունը ավելի բարձր մակարդակի վրա էր:

    Այսինքն, մեր երկիրը կընթանար դեմոկրատիայի ուղով, եթե չլիներ մարդկային գործոնի միջամտությունը /վատ իմաստով/. 1995-96 թ-ից այս կողմ, հատկապես 98-ից, մեր երկիրը դեմոկրատիայից հետ է քայլում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա էլի... Մի 1600 տարի սպասեցինք Քրիստոսի երկրորդ գալստյանը, մի 70 տարի սպասեցինք թե երբ կկառուցվի կոմունիզմը.. հիմա արդեն մի 20 տարի է սպասում ենք թե երբ է կառուցվելու դեմոկրատիան... վերջը չի էրևում.:
    Սպասենք տեսնենք: Քոչարյանին էլ դատեք հետո տեսնեմ թե ինչ պատճառաբանություններ եք բերելու թե ինչու չկայացավ արդարությունը մեր Երկրում:

    Բա Սերժին երբ ե՞ն դատելու: Թե Սերժը արդեն մեղքերի թողություն ստացա՞վ:
    Չես ուզում մի սպասի է 1600 տարի, ոչ ոք չի ստիպում…
    Դե դուք երևի սովոր եք, որ իշխանությունը մի ժամում են գրավում, ինչպես հոկտեմբերին Այդպես եք պատկերացնում:
    Դա այն դեպքում է լինում, երբ միակ արգումենտը ուժն է:

    Իսկ այս ստորագրահավաքը շատ խելացի քայլ է, գոնե գրավականն է , որ "Տիգրան Սարգսյան՝ ժամանակավոր դրածո ------> ՌՔ" կոմբինացիան չեն գործածի ապագայում:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդամենը ժամեր անց այս հայտարարությունից արդեն որոշ «քաղաքագետներ» արձագանքում են ու ասում, որ անհեռանկար քայլ է: Այդ հապճեպությունը ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ այս ստորագրահավաքը խիստ ցանկալի արդյունք կբերի ժողովրդին, և խիստ անցանկալի՝ Ռ. Քոչարյանին ու վարչախմբին:

    Ես ստորագրելու եմ
    Ճիշտն ասած ավելի լավ կլիներ, որ Քոչարյանին դատեր ՀՀ քաղաքացիական դատարանը, հետո վարչական դատարանը, հետո էլ պարտադիր քրեական դատարանը, մինչև բանը Հաագա հասնելը: Ու քրեականում դատի ժամանակ Հոկտեմբերի 27-ից, պապլավոկով ու մարտի 1ով դնեին դեմը, ու ինքը լացեր ու մեղանչեր: Հետո էլ 15 տարի տային ու նստեր Գորիսի հատուկ խստացված ռեժիմով գաղութում: ЕМаРез

  13. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk

    Ասելիքը շատ պարզ է:

    Վերջի երկու-երեք հանրահավաքում, ես նկատեցի որ ԼՏՊ-ն արդեն այդքան ագրեսիվ չի խոսում Սերժի մասին, և ավելի շատ շեշտը դնում է Քոչարյանի վրա:

    Կամաց կամաց մարդկանց վարժեցնում են այն մտքին որ Սերժը դեռ երկար է նախագահ մնալու:


    Կարճ ասած գլուխ հարդուկելու գործընթացը շարունակվում է: Եթե հաղթող եք ապա հաղթեք բռնեք Քոչարյանին դատեք: Թե էդքան չկաք որ մոտակա մի ամսում Սերժին տապալե՞ք:
    Մարդուկ, գրառմանդ` ընդգծածս հատվածին ի պատասխան, մեջբերում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի` 04.07.08թ. ելույթից մի հատված:

    «Սերժ Սարգսյանը կանգնած է քաղաքական վարքագծի որդեգրման երկընտրանքի առջեւ: Նա ունի երկու ճանապարհ, որոնցից մեկի ընտրությունը կախված է պետականության վերաբերյալ իր ունեցած հայեցակարգային մոտեցումներից: Եթե ելակետը երկրի եւ ժողովրդի բարօրությունն ու պետական շահն է, ապա Սարգսյանը օր առաջ պարտավոր է վճռականորեն սահմանազատվել քոչարյանական ավազակապետությունից, անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտել եւ պատժել մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուներին, կազմել տեխնոկրատներից կազմված պրոֆեսիոնալ կառավարություն, դադարեցնել ոստիկանական եւ հարկային տեռորը, վերացնել մենաշնորհային արտոնությունները, հարկային դաշտ բերել անխտիր բոլոր խոշոր գործարարներին, ապահովել դատարանների լիակատար անկախությունը, երաշխավորել խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ այսպիսի դրական բագաժով հաստատել իր լեգիտիմությունը արտահերթ նախագահական ընտրություններում: Իսկ եթե ելակետը ապօրինաբար տիրացած անձնական իշխանության պահպանումն է, ապա Սերժ Սարգսյանը պետք է կտրականապես հրաժարվի կիսամիջոցներից եւ, հետեւելով Սադամ Հուսեյնի ու Մուգաբեի օրինակին, երկրում հաստատի բացարձակ դիկտատուրա, այն է` դաժանորեն ճզմի այլախոհության եւ հասարակական դժգոհության ցանկացած դրսեւորում, բանտերը լցնի մեր ժողովրդի ամենաարժանի զավակներով եւ ազգային հարստության տնօրինումը վերջնականապես հանձնի քրեական աշխարհին: Տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը, չունենալով հասարակական հենարան, փորձում է ընտրել 2-րդ ճանապարհը, ինչի վկայությունն են պաշտոնավարման սկզբնավորումից ի վեր նրա կատարած բոլոր քայլերը.

    - Սարգսյանը շարունակում է անարձագանք թողնել քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու միջոցով ներքաղաքական լարվածությունը թուլացնելու եւ այդ հիման վրա կառուցողական երկխոսություն սկսելու` ընդդիմության առաջարկը,

    - ոչ մի քայլ չի ձեռնարկվել Համաժողովրդական շարժման ակտիվիստների եւ համակիրների նկատմամբ սանձազերծված ոստիկանական եւ հարկային տեռորը դադարեցնելու ուղղությամբ,

    - ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել հավաքների ազատության ապահովման գործում: Սարգսյանն այս տեսակետից յուրատեսակ ռեկորդ է սահմանել` շուրջ երեք ամսում արգելելով 45 հանրահավաք: Համեմատության համար արժե նշել, որ ՀՀՇ-ի իշխանության 8 տարիների ընթացքում ոչ մի հանրահավաք կամ երթ չի արգելվել,

    - դատարկ ֆրազեոլոգիան եւ սովետական տիպի հանձնաժողովների ձեւավորումը չհաշված` որեւէ էական քայլ չի կատարվել կոռուպցիայի դեմ իրական պայքար կազմակերպելու ուղղությամբ:

    - Հարկային դաշտ չի բերվել որեւէ խոշոր գործարար,

    - բյուջեի համալրման բեռը շարունակում է մնալ մանր եւ միջին ձեռնարկատերերի ուսերին,

    - կադրային քաղաքականության բնագավառում մեխանիկական փոխատեղումներից բացի չի կատարվել որեւէ դրական փոփոխություն,

    - Սարգսյանը հասարակությանը հաճույք չի պատճառել կամ զարմացրել թեկուզ մեկ արժանավոր կադր նշանակելու կարողությամբ,

    - առանձին քրեական գործեր չեն հարուցվել մարտի 1-ի ոճրագործության 10 զոհի փաստի առթիվ: Զոհերի ընտանիքները տուժած եւ նյութական հատուցման սուբյեկտ չեն ճանաչվել, չեն բացահայտվել եւ հրապարակվել մարդասպանների անունները:

    Ինչպես առիթ ունեցել եմ նշելու Գյումրիում անցկացված վերջին հանրահավաքում, Սարգսյանի որդեգրած անճկուն եւ անհեռանկար ներքին քաղաքականությունը հիմնված է երեք սխալ հաշվարկի վրա.

    - առաջին` չունենալով ոչ մի հասարակական հենարան` իշխանություններն իրենց հույսը դրել են այն բանի վրա, որ համատարած ոստիկանական տեռորի հարկային ճնշումների եւ քրեական տարրերի գործողությունների միջոցով կարող են ահաբեկել ժողովրդին, կոտրել նրա պայքարի կամքն ու վճռականությունը եւ նրան ստիպել դադարեցնել այդ պայքարը,

    - երկրորդ` նրանց թվում է, որ եթե կարողանան մի քիչ ել ժամանակ ձգել, ապա ժողովուրդը կհոգնի, կձանձրանա, եւ վերջիվերջո մարդիկ կցրվեն իրենց տները,

    - երրորդ սխալը, որ ապակողմնորոշում է Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին, այն է, որ նրանք չեն գիտակցում, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ ձեռքի հետ պետք է ժողովրդի ուշադրությունը շեղել Սերժից: Չէ որ Սերժը արդեն այդքան թուրքամետ է:
    Փաստորեն համաժողովրդական շարժման բոլոր իղձերը իրականացան: Խաբար ես Սեժը քանիսով ու երբ է վաճառելու Հայաստանը թուրքերին: Երևի ինչքան շուտ ինչքան էժան էնքան լավ, որ կլենտին հուշտ չանի:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը

    Բա Սերժին երբ ե՞ն դատելու: Թե Սերժը արդեն մեղքերի թողություն ստացա՞վ:
    Չէ, Սերժին մեղքալու են, չեն դատելու, մի երկու դաստիարակչական ապտակ որ ղումար խաղալն ու քթերը քաշելը թարգի;
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.07.2008, 17:12: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #15
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու երևում է քաղաքական պրոցեսներից շատ լավ ես հասկանում, եթե կարծում ես, որ անկախացումից անմիջապես հետո մեր մոտ արդեն գործելու էին դեմոկրատական կարգերը...
    Իսկ երբևէ չեք հարցրել, թե ինչքանով է ճիշտ դեմոկրատիան? Արդյոք իդեալական է դա? Արդյոք հարմար է հայերիս: Ես կողմ եմ, պետք է պայքարել ամեն տեսակ անարդարության դեմ, բայց ես լուծումները չեմ գտնում դեմոկտրատիա հաստատելու մեջ, .... կարելի է նկատել, որ դեմոկտրատիան ավելի շատ կկործանի. քան կօգնի հայերիս: Ես հասկանում եմ, որ դեմոկրատիան իր մեջ ունի շատ ճիշտ դրույթներ, բայց նաև կան սխալներ, այսօր այդ սխալները կամաց կամաց երևում են դեմոկրատիան վայելող պետություններում:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քոչարյանը պատրաստվում է վերադառնա՞լ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 12.06.2011, 14:22
  2. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  3. Պատրաստվում եմ գնել համակարգիչ
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 20:33
  4. Ակումբի դատարան
    Հեղինակ՝ Arsen Babayan, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 170
    Վերջինը: 15.05.2007, 18:59
  5. Ինչպե՞ս եք պատրաստվում նշել սբ.Վալենտինի օրը
    Հեղինակ՝ smilingangel, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.02.2007, 22:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •