User Tag List

Էջ 18 118-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #256
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիստուլ, փաստորեն կարգին հիասթափեցրել եմ հա?

    Գնամ "պլաստիկովի ապեռացիա" անեմ շտոլի?
    Իսկ ես ,երբ փետրվարի 14-ին առաջին անգամ Լիլիթին տեսա, ավելի պուպուշ էր ,քան ավատարում հիշում եմ ,կարծեմ սպիտակ վերնաշապիկ էիր հագել

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    մեծ պոտենցիալ ունի աղջիկ կպցնելու, միանգամից զգացվում էր: ու ընդհանրապես մենակ էդ չի, էլի նմանություններ էլ ունենք:
    Հովսեփ ջան ,դեռ չե՞ս հոգնել կայֆավատ լինելուց դեռ աղջիկ ես կպցնում
    Վերջին խմբագրող՝ Սերխիո: 27.06.2008, 13:39: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #257
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Հովսեփը ինձ հույժ գաղտնի գաղտնիքա ասել


  3. #258
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Վերջերս nune'-ին հանդիպեցինք, ուղղակի ես մտքերով ու խառն էի էդ օրը, չստացվեց մարդու հետ նորմալ շփվել…
    Բայց ասեմ, որ էնէրգիկ, շփվող ու ժպտերեսիկ աղջիկ էր… ենց այդպիսին էլ պատկերացնում էի…
    հուսով եմ դեռ առիթ կլինի նորմալ ծանոթանալ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #259
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Վիստան էն գլխարկով տղե՞ն էր
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  5. #260
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    յախք ինչքան մարդու չգիտեմ....էն ում էլ գիտեմ, մոռանում եմ...դժվար ա շաբաթ օրը ասել ինձ, որ շաբաթ օր ա????...յաաաաաաաաաաաաաախք

  6. #261
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Վերջերս էնքան նոր ակումբցիների եմ հանդիպել. ուզում եմ գրել տպավորություններիս մասին:
    Վաղուց գրել եմ Kita-ի, impression-ի, StrangeLittleGirl-ի, Գալաթեա-ի ու Dayana-ի մասին, հիմա շարունակում եմ ակումբային ցանկս:

    Ներսես_AM
    Ներսեսի հետ մինչ հանդիպելը ահագին շփվել էինք ու արդեն հասցրել էինք մտերմանալ: Հանդիպելուց հետո այդ մտերմության զգացումն ինձ մոտ միայն ամրապնդվեց: Առաջին անգամ նրան տեսա Մյունխենում, ու հենց առաջին հանդիպումից հասկացա, որ նրա՝ «շատ լավ տղայի» վիրտուալ կերպարը միանգամայն իրական է: էնքան քիչ եմ ճանաչում այդքան լավ, բարի ու խելացի տղաների, որոնք բացարձակապես զուրկ են որևէ ցինիզմից, կոպտությունից կամ գռեհկությունից, որոնց հետ շփումը հանգիստ է, առանց որևէ լարվածության: Ինքն այն մարդկանցից է, որոնց հետ կարող են ամբողջ կյանում ընկերություն անել:

    sh_joy
    Շուշանն իրեն այդքան էլ չի համարում ակումբցի, բայց քանի որ գրանցված անդամ է, իր մասին էլ կգրեմ: Լավ հիշում եմ մեր առաջին հեռախոսային խոսակցությունը: Առավոտ շուտ, երբ սպասում եմ, որ ինքն ու Ներսեսը պիտի ժամանեն Մյունխեն, հեռախոսս զնգում է, վերցնում եմ, ու մի հանդարտ և կիսաքնած աղջիկ ասում է՝ Այվի՞: Այդ անունը էնքան խորթ թվաց գերմանական միջավայրում, որտեղ ոչ ոք չգիտի էլ, որ Այվի գոյթույուն ունի, որ ես անմիջապես պատասխանեցի. «Ես Այվին չեմ, Ռիպան եմ»: Խեղճ Շուշանը երևի հանկարծակիի եկավ կամ ինչպես խոստովանում է Ներսեսը, մանթո ընկավ, բայց, բարեբախտաբեր, հետո իրար հետ լավ լեզու գտանք: Առաջին հանդիպմանն էլ ինձ վարդ նվիրեց, շատ հուզվել էի. դե աղջիկներն ինձ ամեն օր չէ, որ ծաղիկ են նվիրում... տղաներն էլ: Մինչ Ներսեսն աշխատում էր, ես ու Շուշանն իրար հետ ահագին արկածներ ունեցանք Մյունխենում` ոտքով հինգ ժամանոց տառապալից ճանապարհ դեպի գետի քարքարոտ ափը, զբոսանք Անգլիական այգում, որտեղ տատիկներն ու պապիկները ֆռֆռում էին մորե մերկ, հոգնածությունից փողոցում վեր ընկնելը պատահական դռան առաջ, որը Աստծո կամքով եկեղեցու դուռ էր, վազք դեպի Մյունխենի Պետական Համալսարան, որովհետև այնտեղ էր գտնվում ամենամոտ զուգարանը: Շուշանը սուսիկ-փուսիկ, հանգիստ ու հավասարակշռված մարդու տպավորություն թողեց, որը խելոք գնում էր հետևիցս ուր որ տանեի, ես էլ, առիթից օգտվելով, ահագին չլեցի խեղճին: Զարմանալի չէ, որ այս անգամ` սեպտեմբերին, Շուշանը Ներսեսի հետ Մյունխեն չի գալու:

    Artgeo
    Արթուրին տեսնել շատ էի ուզում, համարյա երազում էի: Առաջին անգամ հանդիպեցինք Կիտայենց տանը: Ինքը բակում կանգնած էր, ես ու Կիտան էլ, պատուհանից կախված, համոզում էինք, որ վերև բարձրանա, ինքն էլ թե՝ դուք իջեք: Ի վերջո ես ու Կիտուլը հաղթեինք: Եկավ, մտած-չմտած ինձ թե. «Ես քեզ ավելի սիրուն էի պատկերացնում», ու անմիջապես երկրորդ նախադասությունը. «Ես շատ չաղ եմ, չէ՞»... հետն էլ սենց տխուր ու նեղված մռութով: Բա ո՞նց չհավանես էդ մարդուն: Հետո լիքը բլբլացինք, կերանք Կիտայի հայտնի պիրոգը ու դուրս եկանք փողոցներում զվռնելու: Արթուրի հանդեպ միանգամից հարազատության զգացում է առաջացել մոտս: Հիմա էլ կարոտում եմ... երևի նրանից է, որ դեռ շատ չեմ շփվել հետը:

    Amaru
    Ամառուին իր մռութ նկարներով էի ճանաչում: Պատահաբար եմ հանդիպել հետը ու պարզել, որ նույնիսկ ավելի մռութ է, քան նկարներում: Ոնց որ համով փիսիկ լինի, որ սենց ուզում ես բռնել, մազիկները խառնրտել:
    Հետն էլ էնքան կոկետ է ու կոտրտվող. մի խոսքով իսկը փիսիկներ սիրող տղամարդու մուրազ:

    Alize'e
    Ալիզեին մի քիչ ուրիշ էի պատկերացնում, ավելի «երկնային»: Պարզվեց կարգին երկրային աղջիկ է, ինչն ինձ անկեղծորեն ուրախացրեց: Շատ չեմ շփվել իր հետ, բայց առաջին հայացքից «ջիգյարով» մարդու տպավորություն է թողել, որը կարող է լինել հոյակապ ընկեր՝ նվիրված ու վստահելի:

    Taurus
    Էդոն, ինձ տեսած-չտեսած, ivy-ն սիրուն թարգմանեց Իվան, հետո էլ սկսեց տնավարի Վանյա ասել: Իսկ մի ժամանակ գրում էր, թե իր համար ինչ-որ յուրօրինակ կերպար եմ, որն իրեն խորհդավոր է թվում ու որից երբեմն նույնիսկ վախենում է... Էհ, ասում էի, չէ, չգնամ Ակումբի հանդիպումներին, սիրտս վկայում էր, որ միստիկ ivy-ից քուչի Վանյա եմ դառնալու... Իսկ այ Տաուրուսն էլ, թարսի պես, հեչ Վանյա չէր. շատ կամային ու ուժեղ մարդու տպավորություն թողեց, որն ունի ոչ միայն խարիզմա, այլ նաև հմայք:

    Ra$ta
    Ռաստան նոր սերնդի հետաքրքիր դեմքերից է: Ինքն իրեն համարում է «քյառթու», բայց ինքն էդ հարցին ահագին խորը ու փիլիսոփայորեն է մոտեցել: Իրեն հաստատ սովորական, անկապ քյառթու չես անվանի: Ինքը դեմք տիպերից է, ու անկեղծ ասած, էդպիսի դեմքեր ես հազվադեպ եմ տեսնում, եթե ընդհանրապես տեսնում եմ: Երոյի մեջ ինչ-որ հետաքրքիր միջուկ կա, որը բարգավաճման մեծ պոտենցիալ ունի… Միակ ակումբցին է, ում հետ ծանոթանալուց ի վեր անընդհատ մտածում եմ ու ուզում եմ պատկերացնել, թե ինչպիսին կլինի ինքը մի տասը տարուց: Կարծում եմ, Ռաստան տարիների հետ դեռ ավելի հետաքրքիր է դառնալու, ու կյանքում էլ երբեք չի կորչի:

    John
    Հովսեփն իր տարիքից ավելի հասուն է երևում, համենայնդեպս ինձ վրա էդպիսի տպավորություն գործեց: Շատ հավասարակշռված ու խելացի մարդու տպավորություն է թողնում: Ինչ-որ ձևով տարբերվում էր բոլորից: Ինձ թվաց, որ ինքն էն մարդկանցից է, ովքեր իրենց լավ են զգում շրջապատում, բայց կարող են նաև հանգիստ մենակ մնալ ու վայելել սեփական անձի հաճելի ընկերակցությունը: Նաև նկատվեց , որ խելացի ու տրամաբանական խոսք ունի: Շատ դուր եկավ ինձ:

    ChildOfTheSky
    Չայլդի մասին կարել է հեքիաթ գրել... առնվազն հեքիաթ: Ինքը ԵՐԵՎՈՒՅԹ է, բառիս լավագույն իմաստով: Կարելի է ուղղակի նստել ու ժամերով նայել, թե ոնց է իրեն պահում, ինչպես է խոսում, ինչ հայացքներ է նետում այս ու այն կողմ, դեմքի ինչ արտահայտություններ է ընդունում: Շատ ունիկալ դեմք է Չայլդը: Ու շատ համով:
    Իր ներքինն էլ մի ուրիշ կարգի համապատասխանում է արտաքինին. հատկապես աչքերն ու մազերը ոնց որ հատուկ իր կերպարի համար են ստեղծվել:

    Chuk
    Չուկն իմ կարծիքով օրիգինալ մարդ է. համենայնպեդս դա իմ առաջին տպավորությունն է: Շատ հետաքրքիր ձևով է խոսում: Անգամ սովորական խաղերի ժամանակ նրա ասածներն ու պատասխանները միշտ տարբերվում էին իրենց ոչ շաբլոնությամբ: Խելացի անձնավորություն է ու նաև նրբանկատ: Զուսպ է, հանգիստ, բայց հետն էլ շատ լավ հումորի զգացում ունի: Ու նաև, չգիտես ինչու, ինձ մոտ էնպիսի տպավորություն ստղեծվեց, որ ինքն ինչ-որ բանից լավ հոգնել է...

    Արշակ
    Հենց առաջին հայացքից համակրանքով եմ լցվել Արշակի հանդեպ: Յուրահատուկ աուրա ունի: Զարմացնում է իր պարզությամբ, անկեղծությամբ, պարկեշտությամբ, միաժամանակ անշահախնդիր հետաքրքրասիրությամբ ու խելքով: Մի կողմից հանգստություն է ու հանդարտություն է թափվում վրայից, մյուս կողմից էլ՝ կենսուրախություն ու աշխուժություն: Մեկ ծով համբերությամբ «կետիկ» է խաղում, մեկ էլ Մ’Օծիլապաշտական մի հատ պար է բռնում՝ կրակ ու բոց կտրած: Շատ տպավորված եմ Արշակից:

    Ervand
    Երվանդը ուժեղ, ինքնավստահ ու թասիբով մարդու տպավորություն թողեց, որի կողքին քեզ շատ ապահով ես զգում: Իսկական տղամարդ տղա է: Հետն էլ ոնց որ հոգի ու շունչ տա ընկերական միջավայրին. ասող-խոսող, հավեսով հումորներ անող տղա է: Նաև շատ խելացի, տրամաբանող ու վերլուծող մարդու տպավորություն գործեց:

    Վարպետ
    Վահագին մի քիչ ուրիշ էի պատկերացնում: Ինքը շատ ավելի «սոցիալական» ու շփվող էր, քան ինձ կարող էր թվալ նրա վիրտուալ կերպարից: Հումորի զգացումն էլ տեղը տեղին է, հետն էլ որ ջրիկանում է, ամբողջ մի կիլոմետր շառավղով ինչ կա չկա իր հետ միասին ջրիկացնում է: Իսկ Օդապարիկ խաղալիս էնպես էր մտել քարտուղարուհու դերի մեջ, որ շուրջը բոլոր պոտենցիալ շեֆերի աչքերը ոչ երկիմաստ պսպղում էին: Էն «բացեց» բառը իսկը Վարպետի իր համար է մոգոնված. ինքը լավ բաց է տարբեր կողմերից: Բայց որ լրջանում է ու սկսում լուրջ խոսակցություններ վարել, կոմպլեքսավորվում ես քո սեփական ինտելեկտուալ կարողություններից: Ինտելեկտը Աստված տվել չի խնայել...

    Philosopher
    Հայկն ինձ վրա թողել է բանիմաց, կարդացած ու խելացի անձնավորության տպավորություն, որը լավ տեղեկացված է ամեն ինչից և հանգիստ կարող է զրուցել տարբեր թեմաներով: Բայց, միևնույն է, վիրտուալում նա ավելի շատ «փիլիսոփա» է, քան իրականում: Իրականում իր հետ ավելի լավ էր:

    CactuSoul
    Անին երևի մի քիչ ինքնամփոփ է ու նրան ճանաչելու համար պիտի իր հետ առանձին շփվել, ոչ թե խմբի մեջ: Ու քանի որ իր հետ առանձին չեմ շփվել, շատ դժվարանում եմ ինչ-որ բան ասել նրա մասին: Այն, ինչը որ ակնհայտ էր, դա նրա քնքշությունն էր ու զսպվածությունը:

    Նորմարդ
    Նորոն հասուն ու լուրջ անձնավորության տպավորություն թողեց: Ինքն էն տղաներից է, որոնց նայելիս միանգամից մտածում ես, թե մի օր ինչքան լավ ամուսին ու ընտանիքի ինչ հոգատար հայր են լինելու: Շատ լավ ժպիտ ունի, պարզ հայացք ու համով խոսք. ինձ թվում է, որ հոյակապ մարդ է:

    Ձայնալար
    Բագրատին էդպիսին էլ պատկերացնում էի՝ ժպտերես, հանգիստ, կենսուրախ: Իր հետ շատ հեշտ է շփվել. ոնց որ մի հազար տարի ծանոթ ես: Երբ առաջին անգամ տեսանք իրար, հանգիստ մոտեցավ ու պաչիկ արեց ու հարցրեց, թե ոնց եմ. բոլորին թվաց, թե մենք ծանոթ ենք: Ինձ մոտ էլ անմիջապես առաջացավ էդ զգացումը, որ դա մեր առաջին հանդիպումը չէր ու անմիջապես լավ տրամադրվեցի Բագրատի հանդեպ:

    Mogakan`Lapterik
    Լապտերիկն իսկապես լույս էր տալիս կամ էլ ինձ էդպես թվաց... չէ, հաստատ ուրիշներն էլ նկատած կլինեն: Համ սիրուն, համ կանացի, համ քնքուշ... մի խոսքով, իսկական մոգական: Ինձ վրա նաև շատ բարի ու հեզ մարդու տպավորություն թողեց, ու չեմ կարող պատկերացնել նրան ինչ-որ լուրջ կոնֆլիկտային իրավիճակում, կռվելիս կամ ինտրիգներ հյուսելիս:

    Նաև հանդիպել եմ քաղաքացի-ին ու Victory_ -ին, բայց միայն մի ակնթարթ, այնպես որ դեռ ոչինչ ասել չեմ կարող: Հուսով եմ, դեռ էլի կհանդիպենք:

  7. #262
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ժողովուրդ... Չեմ ուզում երկար գրել Բոլորիդ սիրում եմ Իմ արեւ, ձեր արեւ Հազվադեպ իրավիճակ էր, երբ ինձ էնպիսի կոնֆորտում էի զգում, որ... որ... որ եսիմ ինչ Տեսնում եք? Բառեր էլ չեմ գտնում բնութագրելու Համարեք` ինչ վերեւում կարդացիք Ռիփուշի գրածներում, էդ նույնը ես եմ գրում` կրկնակի ավելի էմոցիոնալ, ավելի խուճուճ ու տպավորված Մոտավորապես սենց. Արա էս ի~նչ լավն եք դուք Իսկական ընտանիք, որտեղ բոլորը գիտեն իրենց պարտավորություններն ու իրավունքները, իրենց տեղն ու դերը... Իրական դեմոկրատիա
    Երոն լավ ասեց. ասեց` փոխադարձ ա էդ կոնֆորտը, որովհետեւ եթե փոխադարձ չլիներ, դու ինքդ էդ կոնֆորտը չէիր զգա Հիմա ուզում եմ հավատալ, որ իմ մասին էլ են մտածում, որ ես էդ կոնֆորտաստեղծման մի մասնիկն եմ եղել (Ստեղ սազում ա մի հատ ասել` օ~, Մ'Օծի~լ):


    Մենակ ոնց որ թե ivy-ի ու Kita-ի մասին գրած չի վերեւում, էդ էլ հիմա արագ կգրեմ:

    Շա~տ էի ուզում Ռիպային հանդիպել, որովհետեւ ահավոր տպավորված էի իր հեքիաթներից Անկեղծ ասեմ` ոնց պատկերացնում էի` էդպիսին էր, բացառությամբ` արտաքինը, որը չէի պատկերացնում Ու հաճելի անակնկալի եկա, երբ դիմացս տեսա նաեւ շատ հմայիչ ու նուրբ կին: Նույնքան նուրբ Ռիպայի հումորն ա, իսկ հատկապես ուզում եմ շեշտել նրա նրբանկատությունը, հոգատարությունը, պատրաստակամությունը: Ռիպայի նման ընկեր ունենալը երջանկության պես բան է կարծում եմ: Մե~ծ հույսեր եմ փայփայում, որ մենք դեռ երկար ու ավելի հանգամանալից կշփվենք:

    Kita. Կիտ, որ Տաթեւ ասեմ` չես նեղանա չէ? Կնեղանաս? Լավ, Կիտա եմ ասում Կիտայի էփած կոֆեն... պահ պահ պահ պա~հ Կատակը մի կողմ, եթե մեկը տեղ ա գնում ու Կիտային չի տանում հետը, մեծ սխալ ա գործում, որովհետեւ ինքը ինքնակամ իր վրա ա վերցնում բոլոր հոգսերը: Էն աստիճան, որ ես արդեն սկսում էի մեկ-մեկ կոմպլեքսավորվել... Էդքան պատրաստակամություն ու ծո~վ համբերություն: Երկու կարեւոր թերություն ունի միայան. Սուդոկուն ձեռքիցդ խլում փախնում ա ու նույնիսկ քնած ժամանակ GPRS-ով ICQ չատ ա անում

    Ի դեպ, ivy-ն ու Kita-ն որ չլինեին, մենք կարող ա... նու սոված չէինք մնա, բայց ամբողջ հանգիստը հաստատ կվատնեինք էդ ուղղությամբ

    Մնացյալ բոլոր` ինձ համար արդեն սիրելի դարձած մարդկանց մասին մանրամասն պատմել եմ Ուլուանային Նենց որ` իրանից ստացեք
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 19.08.2008, 22:36: Պատճառ: Բան էի մոռացել գրեի:)))))
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. #263
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացյալ բոլոր` ինձ համար արդեն սիրելի դարձած մարդկանց մասին մանրամասն պատմել եմ Ուլուանային Նենց որ` իրանից ստացեք
    Հիմա ի՞նչ, հրապարակե՞մ, թե՞ ոնց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #264
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ի՞նչ, հրապարակե՞մ, թե՞ ոնց։
    Եթե ուզենան, ու քո արդար ձեռքով խմբագրելուց հետո միայն (կարդացողը կմտածի` տեսնես էս տղեն ինչեր ա գրած եղել)
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  10. #265
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մի երկու խոսքով:
    Ivy-ն, էէէէէէ, sorry Ռիփան, այսինքն Vanya-ն, ինքը իմ համար մի հատ ուրիշ աշխարհ էր, ես քիչ եմ ակումբը կարդում, բայց իրա գրածներից միշտ կայֆ եմ ստացել:
    բայց տեսանք, մասկեն տրաքեց որ հասարակ մարդ ա, ինչպես ես ու դու, դե էտքան էլ նման չի, ինքը ակումբի մայկան գերադասել ա փախածով: Շատ հավեսօվ կայֆառիկ դեմք ա


    Վարպետը
    Դեռ ճանապարհին պարզվեց որ "Ուստի" փուխարեն նա կարող էր լինել "Մարգո";
    Շատ արագ ինտեգրվեց մեզ, ոնց որ 100 տարվա ծանոթներ լինեինք: Հետաքրքիր անձնավորություն ա, միանգամից զգացվում ա, որ nash chelovek:

    մեկ էլ ուզւոմ եմ մի 2 խոսք ասել Լիլոի մասին
    Ես գիտեի որ ինքը շատ լավն ա, բայց պարզվեց որ ինքը ավելի լավն ա ու ծխում ա

    դե անուշ, ձեր կենացը

  11. #266
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Սովորաբար այս թեմայում չեմ գրում, բայց դե մեկ-մեկ կարելի է, չէ՞:
    Վերջերս նոր ակումբցիների հետ ծանոթացա: Այսօր ուզում եմ գրել այն երկուսի մասին, ում հետ ծանոթացա Դիլիջանում և երկու օր, փաստորեն, իրար հետ ապրեցինք

    ivy
    Նայում ես իրան, ու հոգիդ մի տեսակն խաղաղվում է, իրանից ինչ-որ տարօրինակ հանգստություն ու հավասարակշռվածություն է քեզ փոխանցում: Բայց այ չգիտեմ թե ինչի, իր մոտ շատ ամաչկոտ էի... Տարօրինակ է, որովհետև ինքը պիտի որ հակառակը, քեզ ստիպեր բոլոր կաղապարներն ու կոմպլեքսները դնելով լինել հանգիստ, ազատ, անկախ: Ես որ այդպիսին եմ իրեն պատկերացնում: Հասուն ու խորը հայացքին զուգահեռ ինչ-որ մանկական չարաճճիություն ունի: Չափազանց նրբանկատ մարդ է, ով իրեն երևի թե կյանքում չի կարող թույլ տալ ինչ-որ մեկին նեղացնել կամ մի թթու բառ ասել: Հետաքրքրասեր է: Եթե ասենք բոլորը կետիկ խաղի մասին լսելով մի կողմ էին փախնում, ապա ինքը ոչ, պետք է անպայման սովորեր ու խաղար: Իսկ դերասանական վարպետության մասին խոսք անգամ չի կարող լինել: Պանտոմիմա խաղալուց այնպես վարպետորեն էր ցույց տալիս պահված բառը, որ ակնթարթորեն էր գուշակվում: Զգացվում է որ ինքնուրույն մարդ է, զգացվում է, որ տարբերվող է շրջապատից՝ դրական առումով: Համ էլ երևի թե հրաշալի տանտիկին է:


    Վարպետ
    Սկզբից չգիտեի որ ինքն է: Մտածում էի, որ ինչ-որ մեկի ընկերն է, երեխեքի հետ եկել է: Հենց իմացա Վարպետն է, ջանս ցեց ընկավ, ուզում էի շուտ ավելի մոտիկից ճանաչել: Չուշացավ այդ պահը: Շուտ մերվող, բոլորին իր նկատմամբ դրական տրամադրող, ասող խոսող, ուրախ, քեֆչի մարդ է: Բայց էս ամեն ինչի հետևում շատ խորը մարդ է, ամեն ինչից գիտակ, հրաշալի ճաշակի տեր, վերլուծական մտածողությամբ: Նախաձեռնող մարդ է, կարծում եմ, որ միասին կաշխատենք մի լավ պրոյեկտի վրա ու շատ արդյունավետ: Ունակ է լսել դիմացինին, եթե անգամ դիմացինն էշություններ դուրս տա Հետաքրքրվող մարդ է, անընդհատ նոր բաներ, գիտելիքներ է ուզում քաղի: Ընկերասեր է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #267
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    ivy

    Այվույ…
    Շատ խաղաղ կերպար… նստել էի կողքը ու նենց հանգստություն էր իրենից փչում, որ էլ չասած… հա, նենց հավեսին հումոր ունի, մի տեսակ չարաճճիական…
    լիքը ուսումնասիրել եմ, ի՞նչ մեղքս թաքցնեմ
    հայացքը բարի ու շատ խելացի ա, մեկ էլ մտածում էի, որ իրեն ուզում եմ անպայման էլի հանդիպել, ձգողական բան կա իր մեջ. անկեղծությունն ա, որ խաղացված չլինելու դեպքում ինձ ձգում ա դեպի էդ մարդը…

    լավն ես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. #268
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ուզենան, ու քո արդար ձեռքով խմբագրելուց հետո միայն (կարդացողը կմտածի` տեսնես էս տղեն ինչեր ա գրած եղել)
    Պահանջում եմ հրապարակի

    Կգրեմ մենակ Ռիպայի ու Ուստի մասին, միայն նրանք էին ՆՈՐ ՄԱՐԴ

    Ռիպան հենց սկզբից երբ տեղ հասնաք ու սկսեց Կիտայի հետ սեղան գցելու սուրբ արարողությամբ զբաղվել միանգամից զարմացա, չէ իրոք չէի սպասում հետո տենց շատ չենք շփվել բայց խարույկի շուրջ էլ առավոտյան էլ զգացում էի մի տեսակ բարություն կա մեջը որ լույսի պես ճառագում ա ու ամենակարևորը ինքը դեմ չի կիսվելու իր դրական եներգիայով շրջապատի հատ, ոբշմ հեչ չէիր ասի որ համալսարանցի ա, ոնցոր իսկական պոլիտեխնիկցի լիներ

    Ուստը նույն ինքը Վարպետ Նույն ինքը Կոբա նույն ինքը Սովա

    Նախ ասեմ Վարպը Վերջն, երբ եկավ մետրո երիտասարդական ու ներկայացավ որպես Վարպետ, միանգամից մտածեցի «վախ իմ արև, ես էլ գիտեի երեխա յա, որովհետև տռավիան ա խաղում», թե խի տենց մտածեցի ես էլ չգիտեմ, նույն տռավիանից ես էլ եմ խաղում : Երեկոյան մի պահ հիասթափեցրեց երբ գիտառը չկարողացավ նվագել ու ըստ իսա անկապ պատճառաբանություններ բերեց «կամեռտոնը տունն եմ թողել, Հիտլեռը տեղում չի պադեզդը կեղտոտ ա», ոբշմ …
    Բայց առավոտը վերջն էր երբ, ես ինքը Փիլոն ու Բգոն սկսեցինք քննարկել գիշերվա կատարվածը, որը ավելի էինք ծաղկացնում ամեն մի նոր արթնացածին վերապատմելուց, հետո էլ մի փոքրիկ հոգեբանական սենանս անցկացրեց, կարճ ասած իրա համար էլ նույնը կասեմ ինչ ասեցի Ռիպայի մասին վերջին նախադասույթունում…
    Հ.Գ. Արա էս համալսարանցի ընկերներս գնալով շատանում են …

  14. #269
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    , ոբշմ հեչ չէիր ասի որ համալսարանցի ա, ոնցոր իսկական պոլիտեխնիկցի լիներ

    Հ.Գ. Արա էս համալսարանցի ընկերներս գնալով շատանում են …
    Նոր բա որ իմ հետ հանդիպես կափսոսաս քո անհիմն բռնարարքների համար
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  15. #270
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հանդիպումը Dayana–ի հետ կամ իմ ու Արմինչիկի Մյունխենյան արկածները


    Էսօր Dayana-ն կամ մեր Արմինչիկը եկել էր Մյունխեն: Դեռ վաղուց որոշել էինք, որ անպայման հանդիպելու ենք ու շատ սպասում էի էսօրվան: Թռիչքային ուշացումների պատճառով, երբ տեղ հասավ Մյունխեն, ուներ միայն 45 րոպե մինչև Ավստրիա գնալը: Ու էդ 45 րոպեն պիտի իրար հետ անցկացնեինք:
    Ինձ լուրջ ու խելոք աղջկա տեսքի բերեցի, մազերս հավաքեցի ու գերմանական ճշտությամբ հայտնվեցի պայմանավորված տեղում՝ ինքս ինձ խոստանալով, որ շշմած ու ցնդած բաներ չեմ անելու, ինձ լուրջ եմ պահելու, ամեն լուսանշանի մոտ էլ խելոք սպասելու եմ կանաչ լույսին, ինչպես վայել է իսկական գերմանացուն:
    Հանդիպեցինք, Արմինչիկը շատ քնքուշ ու բարի աղջկա տպավորություն թողեց, միանգամից հավանեցի իրեն: Միայն թե ահագին քնկոտ էր ու բժժած՝ ձգձգված ճամփորդության պատճառով: Ոտքով գնացինք կենտրոնական հրապարակ, ու ճանապահին ես էս կիսաքուն էրեխուն պատմում էի Մյունխենի մասին իմ իմացած ու չիամացած բաները, հետն էլ շատ գոհ էի ինձնից, որ առանց ճամփան կորցնելու, ինչն ինձ հետ հազվադեպ է պատահում, ոտքով տարա իրեն հրապարակ: Էնտեղ Անմինչիկը գնահատեց մեր պաղպաղակի ախմախ համը ու հուշանվերների թանկությունը, որից հետո պետք է արդեն հետ գնայինք, որ ինքը չուշանար իր ավտոբուսից:
    Նայեցի ժամացույցին ու հասկացա, որ ոտքով արդեն չենք հասցնի, ու ոչ էլ ուզում էի՝ վախենալով, որ էս անգամ ճամփան չեմ գտնի, խայտառակ կլինեմ: Խայտառակ չլինելու համար մտանք մետրո, որտեղ ես, ինձնից գոհ բացատրելով, թե ինչը ոնց է, տարա Արմինչիկին ու նստեեցրեցի սխալ մետրո: Սխալը նկատեցի հաջորդ կայարանին, որը չգիտես ինչու մեր տուն տանող ճամփի վրա էր, դե հա, միշտ էդպես եմ տուն նում, էդպես էլ մեխանիկորեն նստել էի... Փոխեցինք գնացքը, Արմինչիկն էլ ինձ մխիթարեց, թե իր հետ էլ է պատահում... Հասանք իր կայարանը, արդեն ահագին ուշանում էինք: Էդ անտեր կայարանն էլ մի գետնանցում ունի, որը ձգվում է հինգ փողոցների երկայնքով, հիմա պետք էր կողմնորոշվել, թե որ կողմից դուրս գալ: Ու տեղ ես քաշվա... Սկսեցինք էսկողմ-էնկողմ գնալ, սրան նրան հարցնել, բայց էդպես էլ չէի կարողանում կողմնորոշվել, թե որտեղ ենք ու ոնց դուրս գանք: Ժամն էլ ժամից անցնում էր: Արդեն վազում էին գատնացումի տակ, ավելի ճիշտ՝ ես վազում էի, խեղճ Արմինչիկն էլ՝ հետևիցս: Էլ ինչ լուրջ ու խելոք կերպար... Մի տասնհինգ րոպե սաղ մետրոն ոտի տակ ենք տվել, ու վազելուց էլ չէի մոռանում հանգստացնել իրեն, որ ոչինչ, կմնա ինձ մոտ մինչև հուլիս, մինչև իր աշխատակիցները նորից գան Մյունխեն, իրեն հետ տանեն: Արմինչիկի քնկոտությունից բան չէր մնացել, հո չէր վազու՜մ՝ ինքն էլ չիմանալով, թե ուր: Մի պահ հետևիցս ծիծաղելով գոռաց. «Դրա համար ես շշմած մկնիկ, հա՞»: Հա... համաձայնեցի ես, էլ ինչ թաքցնեի: Ի վերջո մի տեղից դուրս եկանք, ու դա իհարկե երեք փողոց այն կողմ էր: Էլի սկսեցինք վազել. էլ ո՞վ էր նայում՝ կանաչ լույս, կարմիր. հայավարի առաջ էին քշում մեքենաների վրայով... Մի կերպ գտանք էդ գրողի տարած Գյոթեշտրասեն: Ավտոբուսն արդեն սպասում էր, լավ է՝ չէր գնացել, ես ինձ դա չէի ների... Վերջում գրկեցինք իրար, ու երկուսս էլ էնքան ջերմ ժպտացինք, որ ես հասկացա՝ հավես էր: Մի տեսակ հարազատացանք մեր մետրոյական արկածի ընթացքում: Հուլիսին նորից կհանդիպենք, համոզված եմ` Արմինչիկն էս անգամ իր հետ քարտեզ կբերի. բա իմ վրա ո՞ր խելոքը հույս կդնի:
    ոնց եմ կարոտել էս օրվան մայիսի 28, կայնքիս լավագույն մայիսի 28-ը շոգ Մյունխեն, երկու վազվզող հայուհի, պաղպաղակից լրիվ "շիրայոտ" ձեռքեր ... էլի եմ գալու, ու էս անգամ մի քիչ ավելի երկար ժամանակով ենք կորելու...

    Հ.Գ. Էս անգամ ոչ մի ինքնաթիռում շշմեցնող դեղեր, ոչ մի վատ զգալ ...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 25.08.2008, 11:11:

Էջ 18 118-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •