User Tag List

Էջ 55 63-ից ԱռաջինԱռաջին ... 545515253545556575859 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 811 համարից մինչև 825 համարի արդյունքները՝ ընդհանուր 936 հատից

Թեմա: Հարավային Օսեթիայում պատերազմ է

  1. #811
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսաստանը վերջնականապես վարկաբեկվեց ու քնձռոտվեց: Կարծում եմ Վրաստանն ու իր բարեկամները՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն մինչև վերջ կգնան ռուս «խաղաղապահներին» այդտեղից վերացնելու համար:
    Վերջնականապես ապացուցվեց, որ Ռուսաստանի բանակի մարտունակությունը ձգտում է 0-ի: Կոտրվեց ևս մեկ միֆ:
    Վրաստանը ունեցավ բազմաթիվ զոհեր ու տնտեսապես մեծ վնաս:
    Դե որ այդպես է մի հատ էլ գնացեք Ցխինվալի մտեք, հետո էլ՝ Սուխումի…

    BBC-ի թղթակիցը իր ռեպորտաժում ասում էր երեկ "The Georgian army no where to be seen, it literally evaporated "

  2. #812
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Ռուսական ավանտյուրայի վերաբերյալ նյութեր վերջապես գտա ինտերնետում՝ Мифы о войне в Грузии
    1500 զոհերի հետքերը ինչ որ չեն նկատվում՝ Russia/Georgia: Investigate Civilian Deaths
    Россия завысила число жертв в Южной Осетии в десятки раз?
    Si vis pacem, para bellum

  3. #813
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսական ավանտյուրայի վերաբերյալ նյութեր վերջապես գտա ինտերնետում՝ Мифы о войне в Грузии
    1500 զոհերի հետքերը ինչ որ չեն նկատվում՝ Russia/Georgia: Investigate Civilian Deaths
    Россия завысила число жертв в Южной Осетии в десятки раз?
    Վիշապ ջան
    Ոնց որ ասեիր, թե վերջապես գտա ինտերնետում, որ գայլն է կծել եղնիկի քամակը, և ոչ թե հակառակը, ինչպես պնդում է գայլը ու իրեն "թիմը "

    Մի փոքր պատմություն իմացող ու մի պուճուրիկ տրամաբանաությանը տիրապետող ցանկացած մարդ էտ ապացույցի կարիքը չունի: Պարզից էլ պարզ է որ ռուսական հատուկ ծառայությունները սարքել էին օսերի վրա վրացիքի հարձակումը:

    Իսկ թե ես ամենը ինչ վերջ կունենա մինչև ողն ու ծուծը փտած ու միայն նավթի անխնա շահագործման հաշվին զկռտվող ռուսական պետության համար, սա էլ պարզ է: Մոտենում է իրենց վերջը, եթե սա իրենց ինքնագործնեության արդյունքն էր / որին խիստ կասկածում եմ/ :

  4. #814
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Եկեք չմոռանանք ԱՄՆ-ի գործոնը
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  5. #815
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՄԱՍԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
    Հարավային Օսիայում բռնկված ռուս-վրացական պատերազմն աստիճանաբար արդեն դառնում է պատմություն, իրադարձությունները սկսում են զարգանալ ռազմական ավելի ու ավելի քիչ բաղադրիչով, մինչդեռ շատ շատերին դեռ շարունակում է հետաքրքրել հարցը, թե այդուամենայնիվ ինչի հետ գործ ունեցավ աշխարհը Հարավային Օսիայում: Ինչ էր դա, զուտ Սահակաշվիլու էմոցիոնալություն եւ Պուտինի վրեժխնդրություն կամ քեն, թե բավական նրբորեն պլանավորած աշխարհաքաղաքական մի ծրագիր, որն ուներ շատ ավելի գլոբալ նպատակ, քան Հարավային Օսիան, ինչին էլ հակամարտության երեք կողմից զոհ գնացին հազարավոր մարդիկ` զինվոր, թե խաղաղ բնակիչ:

    Շատ դժվար է հավատալ, որ Սահակաշվիլին այդքան միամիտ էր ինքնուրույն պատերազմ սկսելու համար, այն էլ Ռուսաստանի դեմ, իսկ աշխարհն էլ այդքան քնած էր, նրա այդ ինքնագործունեությունը չկանխելու համար: Ռազմական գործողությունների հետեւանքով Վրաստանի անհաջողությունից հետո Թբիլիսիի կենտրոնում իր զինակիցներին հանրահավաքի բերած Սահակաշվիլին հայտարարեց, թե ինքն ակնկալում էր, որ միջազգային հանրությունը կկանգնի Ռուսաստանի ագրեսիայի դեմ, բայց իր հույսը չարդարացավ: Եթե ոչ լրիվ, ապա գոնե մասամբ Սահակաշվիլին երեւի թե անկեղծացել է, տեսնելով բազմահազարանոց հանրահավաքը:

    Հարց է միայն, թե ինչն էր միջազգային հանրության հանդեպ այդ հավատի պատճառը: Արդյոք նույն այդ հանրության առանձին ներկայացուցիչների հավաստիացումները, որ թույլ չեն տա Ռուսաստանին խառնվել վրաց-օսական պատերազմին, թե հավատը պարզապես հիմնված էր այն պարզ պատկերացումների վրա, թե Վրաստանը միջազգային հանրության բարեկամն է, իսկ Ռուսաստանը մրցակից, եւ հետեւաբար մրցակցին թույլ չեն տա բարեկամին նեղել: Սահակաշվիլու մեջ երեւի թե խոսել է հայկական արյան այն մասը, որի համար նույնիսկ Վրաստանի որոշ շրջանակներ համարում էին, որ Վրաստանում 2004 թվականին տեղի ունեցավ հայկական հեղափոխություն: Հայկական արյունն էլ երեւի թե թույլ չի տվել հիշել, որ քաղաքականության մեջ բարեկամ կամ մրցակից հասկացությունները խիստ պայմանական են, իսկ գերիշխողը շահն է: Հետեւաբար, իրավիճակն առավելագույնս հասկանալու համար, այն էլ ինֆորմացիայի սղության պարագայում, պետք է երեւի թե դիտարկել, թե ով շահեց տեղի ունեցածից: Ըստ այդմ էլ հնարավոր է որոշակի եզրակացություն անել, թե ով էր ի վերջո բախման իրական նախաձեռնողը:

    Թվում է, թե շահողներից մեկը Ռուսաստանն է: Նա կարողացավ Վրաստանին լուրջ դաս տալ, իսկ աշխարհին էլ ցույց տալ, որ դեռ ունակ է կայացնելու ինքնուրույն որոշումներ եւ չանսալու միջազգային հանրության սպառնալիքներին, թե իրեն կմեկուսացնեն համաշխարհային քաղաքականությունից: Բացի այդ, Ռուսաստանը փաստացի իր օգտին լուծեց Աբխազիայի եւ Օսիայի խնդիրը, այդ տարածքներում տեղակայելով իր զորքը, թերեւս բավական երկար ժամանակով: Սակայն երբ խնդիրը նայում ենք մյուս կողմից, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանը զգալիորեն կորցրեց թե Հարավային Կովկասում, թե ընդհանրապես համաշխարհային քաղաքական գործընթացում: Օրինակ, հարց է առաջանում, իսկ Ռուսաստանի ինչին է պետք Օսիան եւ Աբխազիան, եթե դրանք վերջնականապես կտրվում են Վրաստանից եւ այլեւս չեն կարող Ռուսաստանի ձեռքին ծառայել որպես այդ երկրի դեմ կիրառվող գործիք: Աբխազիան եւ Օսիան նույնիսկ կարող են դառնալ Ռուսաստանի ուսին բեռ, քանի որ այդ չճանաչված երկրների վարչակարգերին Ռուսաստանի Դաշնային իշխանությունը ֆինանսական մեծ օժանդակություն էր ցուցաբերում ու պահում էր Վրաստանի վրա անջատական տրամադրություններով ազդելու համար: Մինչդեռ հիմա հարց է առաջանում, թե արդեն ինչի համար է Ռուսաստանը ֆինանսավորելու այդ չճանաչված հանրապետությունների կառավարիչներին, եթե նրանք արդեն կորցրել են իրենց հիմնական գործառույթը` ծակել Վրաստանին, ազդել այդ երկրի ղեկավարության նյարդերի վրա: Հարց է նաեւ, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը դադարի ֆինանսավորել: Այդ դեպքում Օսիան ու Աբխազիան կարող են դառնալ անվերահսկելի տրածքներ, եւ փաստացի պոտենցիալ Չեչնիաներ Ռուսաստանի գլխին: Այսինքն, երբ Ռուսաստանը հիմա սկսի անիմաստ ծախսեր անել Օսիայի եւ Աբխազիայի վրա, թերեւս դրանից հետո կհասկանա, որ իրեն ոչ թե դրանք էին պետք, այլ Վրաստանը, մինչդեռ ինքը ձեռք բերեց այն, ինչ իրեն պետք չէր, ու կորցրեց այն, ինչ այդքան անհրաժեշտ էր Կովկասում հեռանկար ունենալու համար:

    Թվում է, թե շահել են Աբխազիան ու Օսիան, որ ի վերջո կարողացան պոկվել Վրաստանից: Բայց մյուս կողմից, Վրաստանից անջատվել ցանկացող Աբխազիան ու Օսիան գործոն են, իսկ Վրաստանից անջատված Աբխազիան ու Օսիան դադարում են իրենցից որեւէ հետաքրքրություն ներկայացնելուց: Հետեւաբար նրանց շահած լինելու տպավորությունը խիստ հարաբերական է, առնվազն:

    Որքան էլ զարմանալի է,. բայց տեղի ունեցածից շահեց Վրաստանը: Այս դեպքում պետք չէ Վրաստան հասկացությունը նույնացնել Սահակաշվիլու հետ: Սահակաշվիլին, կամա, թե անկախ իր կամքից, Վրաստանը փաստացի ազատեց Աբխազիայի եւ Օսիայի վերաբերյալ պատրանքներից, որ անկասկած այս կամ այն կերպ ուներ այդ երկրի վերնախավը, թեեւ գուցե տարբեր մոտեցումների տեսքով: Ընդհանրապես, Վրաստանի ուսերից ցած ընկան Աբխազիան ու Օսիան, իսկ դա, թեեւ առաջին հայացքից կորուստ է ենթադրում, այնուհանդերձ ենթադրում է նաեւ ավելորդ ու անպետք բեռի թեթեւացում, ինչն էլ ավելի դյուրին կդարձնի անցնելիք հետագա ճանապարհը: Այլ կերպ ասած, Վրաստանի բեռը թեթեւացավ, Ռուսաստանը փաստացի բեռնավորվեց, Օսիան ու Աբխազիան կորցրին իրենց էական նշանակությունը, Ռուսաստանի առաջ փակվեց Հարավային Կովկասի հյուսիսային դարպասը: Արդյոք ում էր դա ձեռնտու:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Աղբյուրը՝ lragir.am
    Ի՞նչ կասեք պարոնայք իմաստուններ

  6. #816
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսաստանը վերջնականապես վարկաբեկվեց ու քնձռոտվեց: Կարծում եմ Վրաստանն ու իր բարեկամները՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն մինչև վերջ կգնան ռուս «խաղաղապահներին» այդտեղից վերացնելու համար:
    Վերջնականապես ապացուցվեց, որ Ռուսաստանի բանակի մարտունակությունը ձգտում է 0-ի: Կոտրվեց ևս մեկ միֆ:
    Վրաստանը ունեցավ բազմաթիվ զոհեր ու տնտեսապես մեծ վնաս:
    Ռուսաստանը կար ու մնաց նույնը: "Վարկաբեկված ու քնձռոտ" երեկ չի դառել: Ռուսաստանի բանակին պետք չի թերագնահատել, մանավանդ որ ոչ ՆԱՏՕ-ն և ոչ էլ ԱՄՆ-ը չեն թերագնահատում: Ստուգում էին, միգուցե…
    Էն որ Մերձավոր Արևելքի քարտեզը վերաձևելու են, իմ մոտ դառնում է համոզմունք: Ու որքանով ես եմ տեսնում, Ռուսաստանին բավական մեծ "թուլափայ" են տալու: Արևմուտքն իր գազի ու նավթի դարդին է, հասարակ վրացու համար չի էլ ֆսֆսա:
    Արթ բան էի հարցրել, բայց ֆորումի "քիմմաքրման" պատճառով ջնջվել է: Հիմա ստիպված նորից եմ հարցնում. կարող ե՞ս տեղեկանալ - Շալիկաշվիլու ռեզիդենցիան (ասում են Գորիի մոտերքն է) գնդակոծվել է՞, վնասված է՞, թե սաղ լավա …
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  7. #817
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Loading your personal settings....

  8. #818
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ասում եմ Հիտլերի վերջին օրերի նման, հոգեկանը խանգարվելա:
    էսպես չի մնա

  9. #819
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Բորժումիում կրակոցներ են
    Чеширский КотЭ

  10. #820
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բորժումիում կրակոցներ են
    Գեղատեսիլ վայրեր են: Գոնե էտ անասուն ռուսական մարդաբոյը ոյնտեղ չապականի

  11. #821
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բորժումիում կրակոցներ են
    Լավ Ռուսատսանն էլ արդեն չափից անցավ, եթե հայտարաելա պատերազմի ավարտ` էլ ինչ ա կրակոցները շարունակում, մեկա արդեն վրացական բանակ գոյություն չունի…

  12. #822
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Պատերազմը արդեն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ա գնում: Ագիտացիոն պատերազմ, որտեղ Ռուսաստանը էլի հաղթումա: Իսկ Վրաստանը ամբողջովին ջախջախված ա: Բանակ էլ չունի, գործընկեր էլ, նախագահն էլ գալստուկն ա ծամում բառիս բուն իմաստով:
    էսպես չի մնա

  13. #823
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկա արդեն վրացական բանակ գոյություն չունի…
    Իսկ դու համոզվա՞ծ ես դրանում: Հեսա ամերիկացիք լրիվ ուրիշ զենք են տեղադրելու ես տարածքում, որով հանգիստ Իրանի հակաօդային ուժերի ցաք ու ցրիվ անեն :
    Ու այսպես էլ չեք հասկանում, թե ուր են տանում ճանապարհները

  14. #824
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու այսպես էլ չեք հասկանում, թե ուր են տանում ճանապարհները
    Տենում ենք ուր են տանում: Հասկանալ պետք չի, հասկացողները հասկանում, ու գործում են, մենք ականատես ենք: Ռուսաստանը հաղթումա:
    էսպես չի մնա

  15. #825
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենում ենք ուր են տանում: Հասկանալ պետք չի, հասկացողները հասկանում, ու գործում են, մենք ականատես ենք: Ռուսաստանը հաղթումա:
    Հա ապեր հա
    Մենակ էտքան մի ջղայնացի էլի

Էջ 55 63-ից ԱռաջինԱռաջին ... 545515253545556575859 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.12.2011, 21:15
  2. Հարավային Օսեթիայում տեղի ունեցածը ցեղասպանությու՞ն էր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 97
    Վերջինը: 09.08.2011, 00:31
  3. Նոր Կինո Հարավային Օսիայի Պատերազմի մասին
    Հեղինակ՝ Մովսես, բաժին` Կինո
    Գրառումներ: 8
    Վերջինը: 22.06.2011, 22:55
  4. Ընդդիմությունը Հարավային Կովկասում
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 07.11.2009, 14:46
  5. Աբխազիա եւ Հարավային Օսիա
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 78
    Վերջինը: 11.09.2009, 16:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •