բոտ չի երեկ հետը խոսում էի:
բոտ չի երեկ հետը խոսում էի:
փաստարկներդ թույլ են, Մարդուկ, նախ միանշանակ է որ եթե նույնիսկ մի պետության կառավարություն արկածախնդիր է կամ սրիկա, դա դեռ չի նշանակում որ ժողովուրդը կորցնում է իր արդար իրավունքը, քո տրամաբանությամբ կորցնում է, ասենք եթե Սաակաշվիլին արկածախնդիր է ու արյունարբու ապա վրացիները կորցնում են իրենց ապրելու իրավունքը ու ռուսները կարող են աջ ու ձախ ռմբակոծել նրանց՞ կամ եթե 350 հազարանոց չեչեններին ռուսները ըստ քեզ "մեծահոգաբար" դե ֆակտո շնորհեցին անկախություն, ու մի քանի հազար մոլեռանդներ հարձակվեցին Դաղստանի վրա, ապա չեչեն ժողովուրդը այլևս իրավունք չունի ինքնորոշվելու՞ վերջ... արդեն կարող են արդարացիորեն ստրկացվել... որ ասում եմ դու էլ "ռուսաաստվածացման" ծայրահեղւթյան մեջ ես![]()
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օգոստոսի 12-ին հանդես է եկել Վրաստանի քաղաքացիներին ուղղված ուղերձով: Նա կոչ է արել պահպանել հանգստություն եւ կանգնել մինչեւ վերջ, որպեսզի “երկիրը չկորցնի պետականությունը”:
Վրաստանի նախագահը նշել է, թե հույս ուներ ստանալ միջազգային հանրության աջակցությունը, սակայն այդ հույսը չի արդարացել: Վրաստանի նախագահի խոսքով, ԱՄՆ եւ Եվրոպան պաշտպանում են Վրաստանի տարածքային ամբողջությունը, բայց դեռ պատրաստ չեն հակադրվել “ռուսական ագրեսիային”:Թբիլիսիում, օգոստոսի 12-ի կեսօրի դրությամբ, Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ տեղի է ունենում Սահակաշվիլու կողմնակիցների հանրահավաք, որոնք վանկարկում են “Միշա”: Այդ մասին հաղորդում է ռուսական ՌԲԿ գործակալությունը:
lragir. am
Միշիկը արդեն զգում է որ ինքը ընդամենը մանրադրամ էր Ռուսաստան-ԱՄՆ մեծ առևտրում
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
mtahogփաստարկներդ թույլ են, Մարդուկ, նախ միանշանակ է որ եթե նույնիսկ մի պետության կառավարություն արկածախնդիր է կամ սրիկա, դա դեռ չի նշանակում որ ժողովուրդը կորցնում է իր արդար իրավունքը, քո տրամաբանությամբ կորցնում է, ասենք եթե Սաակաշվիլին արկածախնդիր է ու արյունարբու ապա վրացիները կորցնում են իրենց ապրելու իրավունքը ու ռուսները կարող են աջ ու ձախ ռմբակոծել նրանց՞ կամ եթե 350 հազարանոց չեչեններին ռուսները ըստ քեզ "մեծահոգաբար" դե ֆակտո շնորհեցին անկախություն, ու մի քանի հազար մոլեռանդներ հարձակվեցին Դաղստանի վրա, ապա չեչեն ժողովուրդը այլևս իրավունք չունի ինքնորոշվելու՞ վերջ... արդեն կարող են արդարացիորեն ստրկացվել... որ ասում եմ դու էլ "ռուսաաստվածացման" ծայրահեղւթյան մեջ ես
Ժողովուրդը երբեք էլ չի կորցնում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Բայց երբ ժողովուրդը ստեղծում է մի իշխանություն որը վարում է ոչ նորմալ քաղաքականություն ապա տվյալ պահին ժողովուրդը դառնում է պատանդ այդ իշխանության ձեռքին ու չի կարողանում օգտվել իր ազատ ու անկախ ապրելու իրավունքից: օբյեկտիվորեն չի կարողանում, այլ ոչ թե զրկվում է:
Օբյեկտիվորեն կորցնում է աջակիցներին ու ի վերջո կորցնում է անկախությունը:
Բայց դա չի նշանակում որ նա կորցրեց ԻՐԱՎՈՒՆՔԸ: Ուղղակի չկարողացավ տվյալ պահին իրացնել իր բնական իրավունքը: Միգուցե ապագայում նորից կփորձի իրացնել:
Սա է ամբողջը: Ասածիս իմաստը այն է, որ ինչպես դու էս փորձում հավասարակշռության բերել բոլոր նրանց,, որոնք բոլոր իրենց սխալները սկսում են բարդել հրեաների վրա, նույն ձևով էլ ես եմ փորձում ոմանց հասկացնել, որ իրենց հակառուսականությունը իրենց ոչ մի տեղ չի տանի, հատկապես եթե հակառուսականությունը չի հենվում օբյեկտիվ իրականության վրա:
Ի դեպ նույն Չեչնիայի ու Վրաստանի փորձը ցույց է տալիս ռուսական գործելակերպը: Երբ ինքը տեսնում է որ մի երկիր իր դեմ շատ է լարվել ու ագրեսիվ ՝ ապա հատուկ թույլատրում է որ տվյալ երկրում իշխանության գա հիստերիկ հակառուս, որպեսզի նրա միջոցով պռապուսկատ անել տա, որից հետո էլ սկսվում է նակազատը:
ի դեպ մյուս մեծ պետություններն էլ նման կերպ են գործում:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
ԷԼի սխալ ես ընկալել ես ոչ թե փորձում եմ հավասարակշռության բերել, հավատա ես դրանից ավելի լուրջ զբաղմունքներ ունեմ, այլ փորձում եմ՝ ակնհայտ սխալ, անգրագիտության հասնող, մուսուլմանական անգրագետ ֆալահների մակարդակի հակահրեական գրառումներին պատասխանել, քանի որ ես մարդկայնորեն կարող եմ հասկանալ ոչ տառաճանաչ պաղեստինցի արաբ ֆալահին որը ատում է հրեաններին ու նրանց վերագրում նույնիսկ հարևանի կնոջ չբերությունը... բայց լսել նույն ֆանտաստիկ հեքիաթը տառաճանաչ, քիչ թե շատ կարդացած հայ երիտասարդից... համաձայնվիր որ անհասկանալի է, կարդում են ինտեռնետային տարբեր ուլտրաֆաշիստական զիբիլ սայթեր, կարծիք կազմում էն դեպքում որ երևի Իսրայելի աշխարագրական տեղի մասին պատկերացում չունեն, էլ չեմ խոսում կյանքում կենդանի հրեայի հետ շփված լինելը, դա ինձ զայրացնում է ընդամենը, իսկ հավասարակշռության բերելը իմ խնդիրը չէ:
Ասենք երբ դու պնդում էիր որ հրեա կանայք կործանել են պետություններ, հրեա Եսթեր ոչ հրեա Սառա և այլն, այդտեղ հավասարակշռության խնդիր չկար, ուղղակի պարզ անտեղյակություն էր կամ տեղյակ "պարզություն" ՝ հույսով որ կարդացողները նյութին ծանոթ չեն ու "մալադեց գրողին, հզոր էր" ասելով հիացմունքով կտմբտմբացնեն գլուխները:
Ավելացվել է 50 վայրկյան անց
ինքնակոչ չէ, ռոբաքոչ է:D![]()
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 12.08.2008, 17:16: Պատճառ: Գրառման ավելացում
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Ներող, ապեսխալ սայթ էի մտել
ԿԵՑՑԵ ԼԵՎՕՆԸ
![]()
Վերջին խմբագրող՝ Chilly: 12.08.2008, 17:18:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ