Մի հատ կասես խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու նպատակը որն էր?Դժվար թե Սահակաշվիլին ասած լինի, որդե օս տենաք, կսպանեք:
Իսկ բնակելի հատվածների ռմբակոծման հրամանը, բացարձակապես չի նշանակում ցեղասպանության հրաման տալ: Եվ գրեթե համոզված եմ, որ վրացիների հիմնական նպատակը մեծ քանակությամբ օսերի սպանությունը չի եղել: Դա ընդամենը հետեւանքն է՝ Վրաստանի սանձազերծած հիմարության:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
ԱՐԴԵն գրել եմ այս թեմայում…
Ավելացվել է 3 րոպե անց
Այ եթե ապացուցվի, որ եղել են խաղաղ բնակիչների, գերեվարված զինվորականների կանխամտածված սպանություններ, կարեւոր չէ՝ մասսայական, թե՝ ոչ, ապա այդ դեպքում կարելի է պնդել, որ կատարվել է ցեղասպանություն:
Իսկ այնպես պատերազմ է՝ իրեն բնորոշ բոլոր արհավիրքներով, զոհերով ու տականքություններով:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 12.08.2008, 14:38: Պատճառ: Գրառման ավելացում
Իրանը Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը ու աշխարհի բոլոր մնացած երկրները համարում են անկախ հանրապետություն, իսկ Հարավյին Օսեթիան բոլոր վերը նշվածները համարում են Վրաստանի մաս:Չէ, պետք ա ուլտիմատում ներկայացներ և ժամկետ տար, ոնց Իրանին են անում, եթե չի կատարում պահանջները, հարձակվում են;
գրածներիդ մեջ բնակավայրեր ռմբակողծելու նպատակը չգտա, պատերազմը խաղաղ բնակավայրեր ռմբակոծելով չեն սկսում, ամեն դեպքում դրա համար մինիմում ռազմական հանցագործ պետքա Սահակաշվիլիին ճանաչեն, պատերազմելու կանոններ գոյություն ունեն որոնք Վրաստանը խախտելա ու հաստատ հեշտ չի պրծնի ետ անողնաշար քայլի հետևանքներից
իսկ ցեղասպանություն որակելը արդեն կախվածա թե ինչքանով ռուսական մամուլում գրածները ճիշտ դուրս կգան
իմ կարծիքով վրացիք ուզում էին գրավել դադարկ Ցխինվալին, նրանց օսերը հաստատ պետք չէին
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 12.08.2008, 14:54:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Հարավյին Օսեթիան ենքանով ա Վրաստանի մաս, ինչքանով Արցախը Ադրբեջանի: Հիմա ի՞նչ Արցախը տա՞նք: Հարավյին Օսեթիաի բնակչությունը չի ուզում ապրի Վրաստանի կազմում, ու նրանց 90%-ը Ռուսաստանի քաղաքացի ա: Ոնց որ մինչև Ղարաբաղյան շարժումը Ղարաբաղի բնակչությունը(ոչ մեկին չասես որ 90% -ից քիչ հայ կար Արրցախում) չէր ուզում ապրեր Ադրբեջանի կազմում:
էսպես չի մնա
Չեչնյայում ռուսները ամբողջ Գրոզնին ավիրեցին, բայց նպատակը քաղաքաը ավերակների վերածելը ու չեչեն բնակչությանը ոչնչացնելը չէր, պարզապես ռուսական դիրքերի վրա պատասխան կրակ բացվում էր հիմնականում բնակելի շենքերից:
Ամսի 8–ի առավոտյան ռուսական НТВ հեռուստաընկերությունը հաղորդում է, որ վրացական զորքերը հրետանային ակտիվ ռմբակոցությունից հետո գրավել են Ցխենվալին, մասնավորապես նշվում էր որ Ցխենվալու 70 տոկոսից ավելին վրացական հետևակային զորքերի հսկողության տակ է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Վնասվել են մի քանի ստրատեգիական շենքեր ու օբյեկտներ։ Ցխենվալին դեռ ավերակ չէ։ Դրանից հետո խառնվում են ռուսները, ու մարտերը թեժանում են, երկու օրվա ընթացքում Ցխենվալին նոր հավասարվում է հողին։ Իմ կարճ խելքով Ցխենվալին այդպես չէր ավերվի, եթե ռուսները չխառնվեին։ Զոհերի մասին։ Ռուսական ալիքները ողջ ընթացքում ակտիվորեն ցույց էին տալիս միայն մի քանի հոգեցունց լացակումած կադրեր ու նույն օսեթներին, որոնք պատմում էին, թե ինչպես վրացի զինվորներ ականանետով սպանել են մի օսեթ ընտանիք, մի երկու հոգու էլ տանկի տակ գցել։ Ակտիվորեն խոսք է գնում 1500–2000 զոհված խաղաղ քաղաքացիների մասին, միևնույն ժամանակ ցույց են տալիս վրաց զինվորների սպանված դիակներ։ Դժվարանում եմ հավատալ, որ դրանից հետո Ցխենվալին գտնվելով ռուսների ձեռքում, ռուս լրագրողները զերծ կմնային այդ 2000 հոգուց գոնե 20–ի դիակները ողջ օրը հեռուստատեսությամբ «ռասկրուտկա» անելու գայթակղությունից, ու գենոցիդ բառը այդ դեպքում բավականին համոզիչ կհնչեր։ Իմ մտքով անցնում է, որ չլիներ ռուսների միջամտությունը, ապա զոհերի ու ավերվածությունների քանակը կլիներ նվազագույնը։ Սակայն Ռուսաստանը կկորցներ Օսեթիան։ Իսկ գենոցիդ բառը բավականին հնչեղ է, մանավանդ լայնածավալ ապօրինի գործողությունները արդարացնելու համար։ Այստեղ օսեթ ժողովրդի տեղահանելու կամ ոչնչացնելու մասին խոսք լինել չի կարող։ Այստեղ Օսեթիայում հաստատված ռուսական ծագմամբ հանցագործ ուժայինների «բազառներն» են, իսկ օսեթ ժողովուրդը պարզապես օգտագործվեց։
Si vis pacem, para bellum
Հարավային Օսեթիայում տեղի ունեցածը ցեղասպանություն էր, ընդ որում այն օրը, երբ սովորաբար բոլոր մարտերը կասեցվում են: Երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը այլ ուղղությամբ էր. նա խոստացավ ու դրժեց իր խոստումը: Հաշվարկները սխալ էին եվ պատիժը չուշացավ:
Ինձ համար միանշանակ է, որ Վրաստանը սկսեց այս մարտը: Լռիվ արդրացված եմ համարում ռուսական միջամտությունը: Չեմ կիսում այն կարծիքը, որ եթե ռուսները չմիջամտեին ավերվածությունները ավելի քիչ կլինեին: Վերջիվերջո ավելի լավ է մի քանի հարյուր շենք կործանվի, բայց փոխարենը մի քանի հազար մարդու կյանք փրկվի: Վրաստանի քաղաքականությունը հիշեցնում է քուրքերինը. երբ վերացնում էին հայերին՝ ասելով, որ եթե չկա հայ, չկա եվ Արեվմտյան Հայաստան ու հայոց պատմական հողերի հարց: Վրաստանը փորձեց ոչնչացնել օսեթներին, որպեսզի ոչնչացնի օսեթիայի անկախացման հարցը եվ գուցե լավ ծառայի իր «պապաներին» ու արագացնի իր որորոշ խնդիրների լուծումը, բայց քաշվեց: Էդ ջահել բախտախնդրին ԱՄՆ-ն լավ «վերբովկա» էր արել, բայց թողեց անտեր: Ու ստացվեց այն ինչ կա:
Հ.Գ. Եթե կան միամիտներ, որ կարծում են, թե ռուսները նախահարձակ եղան, թող իրենց հարց տան, թե ինչպես ստացվեց ռուսները հարձակվեցին Վրաստանի վրա, իսկ Վրաստանը, հակահարվածի փոխարեն՝ օսեթների:
Ես ուրախ կլինեմ, եթե Օսեթիան անկախանա, որովհետեվ Կոսովոյից հետո դա եվս մեկ քայլով կմոտեցնի մեր Արցախի անկախացումը:
Վերջին խմբագրող՝ Dragon: 12.08.2008, 15:20:
Եթե իրոք անկախության ձգտող են, այլ ոչ պառակտող, ապա թող Հյուսիսային Օսեթիայի հետ միասին ձգտեն անկախության, բայց ես կասեի իրանց սլաբօ: Կարողա մյուս օրը պարզվեր օսերը Մոսկվայում բնակելի շենք են պայթացրել ու Ռուսաստանը կրկներ Չեչնյան:Ես ուրախ կլինեմ, եթե Օսեթիան անկախանա, որովհետեվ Կոսովոյից հետո դա եվս մեկ քայլով կմոտեցնի մեր Արցախի անկախացմանը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ