Ահագին էլ մեծ ես էղելՆոր հաշվեցի. 16Ես էդ գիրքը 7-8 տարեկանում եմ կարդացել: Ես էս թեման ինչ-որ մինչև տասը տարեկան կարդացածներս էի համարում: Թե չէ տենց լինի… «Ջեյն Էյր»
![]()
Էսօր Impression–ի հետ հիշել էինք մի բավական յուրօրինակ հեքիաթների գրքի մասին, որից, պարզվեց, երկուսս էլ ունեցել ենք ու կարդացել, ուրեմն ճապոնական հեքիաթներ էին, բայց նենց սարսափելի ողբերգական ու ճնշող ավարտներով, որ, հիշում եմ, ամեն հեքիաթից հետո ես վատանում էի։Դե, բոլոր հեքիաթների սյուժեները հիմա չեմ հիշում, բայց մի օրինաչափություն կար, բոլորի վերջում միշտ ինչ–որ ահավոր բան էր կատարվում, ու հեքիաթի վերջին բառերը, որպես կանոն մոտավորապես էսպիսին էին. «Եվ նա մինչև հիմա էլ ... (էստեղ ինչ–որ ահավոր բան ա նկարագրված)։ Օրինակ, հեքիաթներից մեկում ինչ–որ մեկի քիթը երկարում, հասնում է ամպերին ու էդպես լռված մնում...
մինչև հիմա...
![]()
Հա, հենց տենց էլ գրված էր. «Եվ մինչև հիմա էլ նա կանգնած է այդպես՝ քիթը ամպերի մեջ խրված...»։ Ու էդ բոլոր վատ բաները կատարվում էին ոչ թե չար հերոսների հետ, այլ բարի։
Մի խոսքով՝ սարսափների գիրք էր։ Մյուս սարսափի մասին էլ Impression–ը կպատմի։
Հա, մեկ էլ չմոռանամ ասել, որ սա իմ սիրած մանկական գրքերից չէր։Ուղղակի ցանկացա թեման ընդլայնել մի քիչ, որ խոսենք ընդհանրապես մանկական գրքերի մասին, ոչ միայն սիրելի գրքերի։
Ավելացվել է 1 րոպե անց
Բյուր, կարո՞ղ ա սխալ հասկացար։ Ես ոչ թե էդ գիրքը 16 տարեկանում եմ կարդացել, այլ 16 տարի առաջ։Այսինքն՝ 11 տարեկանում։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.08.2008, 01:07: Պատճառ: Գրառման ավելացում
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շինարար (28.05.2013)
վայ...
ուրեմն էն մյուսը՝ էդ ճապոնականներից, լրիվ մահ էր: Ուրեմն, դրանք ինչ որ երկար տարիներ երեխա չեն ունենում, մի կերպ ունենում են, ու դրան նենց մի երկար անուն դնում, որ էդ ճապոնական հիերոգլիֆների հայերեն թարգմանությունը գրքի կես էջից ավելին բռնում էր: Մի խոսքով, երեխեն ի ծնե անբախտ էր: Դա դեռ հերիք չի, նա մանուկ հասակում նաև ընկավ ջրհորը, ու մինչ նրա եղբայրը վազեց տուն ու կես ժամ արտասանում էր, թե ով է ընկել ջրհորը, մեր հերոսը խեղդվեց....
բա, այ սենց մառազմ հեքիաթներ ենք կարդացել ես ու Ուլուանան![]()
Շինարար (28.05.2013)
Լիլ, բայց էդ կարծեմ եղբայրը չէր, բակի երեխեքով էին գնացել։Ու մի քանի անգամ անունն արտասանելիս շշկռվեցին, մի անգամ շարունակությունը մոռացան, նորից սկսեցին, մի անգամ էլ կեսից ջոկեցին, որ սխալվել են արանքում, ու էլի նորից սկսեցին
, մինչև հանկարծ մի ուրիշ երեխա ներս մտավ ու ասեց, որ արդեն խեղդվել է...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ՛, ճիշտ եմ հասկացել. 11 տարեկանում: Ուղղակի ես մանկական ասելով մինչև 10 տարեկան էի պատկերացնում: Դե 11 տարեկանում իմ սիրած գիրքը «Ջեյն Էյրն» էր, դրա համար եմ ասումԲյուր, կարո՞ղ ա սխալ հասկացար։ Ես ոչ թե էդ գիրքը 16 տարեկանում եմ կարդացել, այլ 16 տարի առաջ։ Այսինքն՝ 11 տարեկանում։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կարո՞ղ ա «Ջեյն Էյրը» մանկական չի: Լի՛լ, մի հատ ասածս հաստատիր![]()
Մանկական Աստվածաշունչըգունավոր գրքեր են` կապույտ, վարդագույն
ինչքան հիշում եմ` ձախ կողմի էջում գրված էր, իսկ աջ կողմում նկարներն էին: Շատ եմ կարդացել էդ գիրքը, բավականին հաջողված է:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Շինարար (28.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ