Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Իհարկե, ձեզ համար հեշտ է ձեր տաք տներում նստել, առանց մարդկանց հետ գործ ունենալու, առանց գիշերային հերթապահությունների, առանց սեփական կյանքը փչացնելու բժիշկներից մի քանի անգամ ավելի շատ փող ստանալ, հետո էլ էստեղ նստել, քննադատել: Ու չեք մտածում, որ էդ բժիշկն էլ երեխաներ ունի, որ եթե իր գրպանից դնի, իր սեփական երեխաներն են սոված մնալու, որ ընդհանրապես նրա աշխատավարձն այնքան չկա, որ նույնիսկ մի հոգու փոխարեն կարողանա վճարել… Իհարկե, ձեզ համար բժիշկը ձրի աշխատող է, ձեր ծառան է, պարտավոր է ենթարկվել ձեր բոլոր կամակորություններին, պարտավոր է հրաշքներ գործել:
Եթե դա այդքան անշնորհակալ ու անտանելի աշխատանք է, ինչու՞ չեն դառնում «տանը հանգիստ նստած ծրագրավորողներ», տնտեսագետներ կամ չգիտեմ ուրիշ էլ ինչ ավելի եկամտաբեր ու հանգիստ աշխատանքով զբաղվող մասնագետներ, ո՞վ է ստիպում այդ մարդկանց բժիշկ դառնալ: Կամ ձեզ երբևէ չի հետաքրքրե՞լ էդ ինչի՞ են բժիշկները երդվում իսկ քո նշած խանութի աշխատողները, ումից իրոք առանց փողի չես կարող կոնֆետ գնել` ոչ: Կամ եթե այդքան անշահութաբեր մասնագիտություն է, ինչու՞ է բժշկական ինստիտուտի ռեյտինգն ու վճարները այդքան բարձր:
Բայց այս ամենը մի կողմ....իրոք ցավ եմ ապրում տեսնելով, որ փողն ու շահը կարող էին այնքան հարգված մասնագիտությունն ինչպիսին բժշկինն է` դարձնել բացառապես շահի ու եկամտի առարկա:
Հ.Գ. Մի՞թե Հիսուսը բժշկում էր մարդկանց ելնելով իր շահերից: Այնուամենայնիվ բժիշկը կոչում է, իսկ ով այն համարում է լոկ ապրուստի միջոց` ինձ համար մնում է ընդամենը իր աշխատանքը վաճառող մի արհեստավոր: