User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնո՞ւմ եք թուրքական ապրանք

Քվեարկողներ
47. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    12 25.53%
  • Ոչ, սկզբունքորեն չեմ գնում

    10 21.28%
  • Ուշադրությւոն չեմ դարձնում ապրանքի ծագմանը

    25 53.19%
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

  1. #31
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Ժողովուրդ, բայց էս հարցման արդյունքները ինձ ցույց է տալիս, որ հայ հասարակությունում բարդույթավորվածները պակասում են

    Չնայած այստեղ ուրիշ բան էլ կա, ես արդեն պատկերացնում եմ թե ոմանք այս հարցման արդյունքները շահարկելով ինչպես են որոշ բլոգներում, ֆորումներում և այլուր պնդելու, որ «Դար» ակումբը թուրքերի կողմից ֆինանսավորվող ֆորում է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #32
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Բանը նրանում է , որ այս ամեն չի սահմանափակվում հագուստով , ախր բոլորն էլ անխտիր գոնե իրենց տանը ունեն թուրքական սալահատակ ,կաստուրկա ,թավա…

    Վերջիվերջո հիշեք, որ Թուրքիան աշխարհում առաջին տեղն է գրավում պատենդավորման բնագավառում …

  3. #33
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Մի հատ թարմ օրինակ բերեմ, վերջերս վերանորոգման համար գնել էին հայկական գրունտովկա(հայերեն տարբերակը չգիտեմ) ու պարզվեց, որ որակով դա աղբ է ու օգտագործելու պիտանի չի, դրանից հետո գնեցինք թուրքականը՝ որը նույն արժեքը ուներ և որակապես հազար անգամ լավն էր հայկականից:

  4. #34
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Արա, ախպեր, հենց թուրքականը կգնեմ, եթե ուրիշ հարմար, ավելի էժան ու որակով բան չկա, խի չպտի գնեմ որ: Հա՜, մտածեմ, որ Թուրքիան մեր հաշվին չհարստանա... Ուրեմն ասեմ, Թուրքիայի համար Հայաստանը շատ փոքր շուկա ա, կարաք չանհանգստանաք...
    Եթե թուրքը նույն բանը դնում ա 5000 դրամ, հայը դնում ա 11000 դրամ, օրինակ, էդ որ տրամաբանությամբ, կարաք ասեք, որ տրամաբանությամբ ես պետք ա հայինը գնեմ...
    Այ ուտելիք չեմ գնում, որովհետև լիքը վնասակար բաներ կա մեջը, մեր հայկականը ավելի լավն ա, բայց ոչ թե չեմ գնում նրա համար, որ ինքը թուրքական ա...
    Лучше Гор могут быть только Горы.

  5. #35
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ուտելիք չեմ գնում, որովհետև լիքը վնասակար բաներ կա մեջը, մեր հայկականը ավելի լավն ա, բայց ոչ թե չեմ գնում նրա համար, որ ինքը թուրքական ա...
    Ուտելիքը ուղակի Հայաստան լավ բաներ չեն բերում, թե չէ նենց ընտիր բաներ կան:

    Իսկ ոչ պատասխանողները կամ ոչ ստանդարտ հայկական ընտանիքից են կամ էլ կամա թե ակամա խաբում են, որովհետև մինչև հիմա նենց պետքական կենցաղային ապրանքներ կան, որ մենակ թուրքիաից են բերում:

  6. #36
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուտելիքը ուղակի Հայաստան լավ բաներ չեն բերում, թե չէ նենց ընտիր բաներ կան:

    Իսկ ոչ պատասխանողները կամ ոչ ստանդարտ հայկական ընտանիքից են կամ էլ կամա թե ակամա խաբում են, որովհետև մինչև հիմա նենց պետքական կենցաղային ապրանքներ կան, որ մենակ թուրքիաից են բերում:
    Խի կարող ա՞ թուրքերը իրանց համար անորակ բան արտադրեն: Իրանք համ լավն են արտադրում, համ էլ վատը, ուղղակի վատը հատուկ մեր համար ա:

    Մեկ էլ խնդրում եմ պարզաբանել` ի՞նչ ա նշանակում ոչ ստանդարտ հայկական ընտանիք:

  7. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն, որ այս փուլում (երբ հայկական մշակույթից բան չի մնացել), պետք է հնարավորինս քիչ հայաստան բերել նրանց մշակույթը, իսկ երբ մարդը ամբողջ ընտանիքին տանում է թուրքիա, սա արդեն տնտեսության հարց չի: Որևէ մեկը կարծում եմ չի պնդի թե ասենք վրացական մշակույթը սպառնում է հայկականին, ինչը չես ասի թուրքականի մասին: Եվ ինչքան քիչ ստիպես ընտանիքիդ անդամներին շփվել այդ մշակույթի հետ, այնքան քիչ նրանք կհամակերպվեն Երևանում դրա տարածման հետ:
    Հարգելիս
    Քո գրառման մեջ թույլ ես տվել մի քանի մեթոդոլոգիական սխալներ:
    Ասեմ, որ իմ ընտանիքը չի ատում ոչ մի ազգի:
    Երբեք, /շատ ուշադիր եղիր / ԵՐԲԵՔ իմ ընտանիքին չի սպառնացել թուրքական մշակույթը, քանի որ նախ և առաջ մենք երբեք չենք լսել, կարդացել, հաղորդակցվել ՌԱԲԻԶ-ի հետ, քանի որ բոլորս էլ զզվում ենք դրանից: Հաղորդակցվում ենք կլասիկ արվեստի հետ հիմնականում: Իսկ այդ արվեստից կա նաև ժամանակակից Թուրքիայում, ու մենք ոչ միայն դեմ չենք եղել, այլ ուրախ ենք եղել մեր հարևանների մոտ տեսնելով բազմաթիվ արվեստի ու մշակույթային գոհարներ: Խորհուրդ կտայի ինքտ էլ ծանոթանայիր: Դրանով միայն կհարստանայիր: Նրանց մշակույթը մեզ շատ հասկանալի է, քանի որ լիքը հայազգիներ են մասնակցել ժամանակակից Թուրքիայի տարածքում առկա բազմազգ մշակույթի ստեղծմանը ու զարգացմանը /սկսած հին հույներից / :

    Չէի սպասում որ այդքան սխալ պատկերացումներ կկառդամ հենց քո մոտ: Ստալինիզմյան պայքարի ձևերը /որն է ոչ թե ինքտ զարգանալ, այլ կողքիններիտ վայրենի դարձնել/ կարծում էի քեզ խորթ կլինեն

  8. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Պատրաստ եմ ստորագրել dvgray-ի գրառման տակ:
    Ավելացնեմ, որ ես հագնելով թուրքական հագուստ, օրինակ, չեմ դադարում մնալ հայ, Հայաստանին ու հայ մշակույթին նվիրված մարդ: Եթե ես վաղը գնամ Թուրքիա՝ ընտանիքիս հետ կամ մենակ, դրանից դժվար թե փոխվի մշակույթի նկատմամբ իմ պատկերացումները: Ես կշարունակեմ սիրել հայկական մշակույթը, միաժամանակ կշարունակեմ հիանել ոչ հայկական մշակույթով, կշարունակեմ լսել ջազզ, ջազզռոք և ռոք, կշարունակեմ հիանալ Դալիի ու Պիկասոյի նկարներով, կշարունակեմ կարդալ Մարկես ու Հաշեկ և այլն: Միաժամանակ ցանկացած արվեստի ճյուղում գեղեցիկ ու արժեքավոր թուրքական նմուշ տեսնելով կհիանամ դրանով, ինչպես սրանից մի քանի օր առաջ ջազզռոքի վարպետներից մեկի մի կատարումը լսեցի՝ թուրքական երաժշտության մոտիվներով ու հիացած մնացի, գովեցի հեղինակին: Ու դրանից, ճիշտն ասած, իմ հայկականությունը կամ մարդկությունը չտուժեց, ես շարունակեցի մնալ նույն Չուկը, նույն Արտակը, ով, ենթադրենք, իր լեզվի գրերն այնքան է սիրում, որ չհանդուրժելով ոչ հայատառ ինտերնետը համարձակվեց բացել հայատառ ֆորում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #39
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեք, /շատ ուշադիր եղիր / ԵՐԲԵՔ իմ ընտանիքին չի սպառնացել թուրքական մշակույթը, քանի որ նախ և առաջ մենք երբեք չենք լսել, կարդացել, հաղորդակցվել ՌԱԲԻԶ-ի հետ, քանի որ բոլորս էլ զզվում ենք դրանից: Հաղորդակցվում ենք կլասիկ արվեստի հետ հիմնականում: Իսկ այդ արվեստից կա նաև ժամանակակից Թուրքիայում, ու մենք ոչ միայն դեմ չենք եղել, այլ ուրախ ենք եղել մեր հարևանների մոտ տեսնելով բազմաթիվ արվեստի ու մշակույթային գոհարներ: Խորհուրդ կտայի ինքտ էլ ծանոթանայիր: Դրանով միայն կհարստանայիր: Նրանց մշակույթը մեզ շատ հասկանալի է, քանի որ լիքը հայազգիներ են մասնակցել ժամանակակից Թուրքիայի տարածքում առկա բազմազգ մշակույթի ստեղծմանը ու զարգացմանը /սկսած հին հույներից / :
    Ես ընդհանրապես Հայաստանից դուրս չեմ եկել, բայց նկարագրեմ այն ինչ ես տեսնում եմ Հայաստանում: Հեռուստատեսությամբ (հայկական հեռուստաընկերության)` ճարպոտ կանանց պորտապար, փողոցներում` օրեցօր շատացող թուրքական "երաժշտություն": Սա ինձ ոչ միայն տհաճ է, այլ խիստ ցավալի:
    Հիմա պատկերացրու, որ թուրքիայում հանգստանալու է գնում շարքային հայկական ընտանիք, որի երեխաները մեծացել են, ոչ թե դասական երաժշտություն լսելով, այլ ասենք Արամ Ասատրյան: Եթե ընտանիքի անդամներից գոնե մեկն էլ հավանի մուղամը, դա ևս մի հայ է, որը Երևանի փողոցում բարձրաձայն միացնելու է մուղամ:
    Դասական երաժշտություն կա բոլոր երկրներում, իսկ Թուրքիայից ավելի շատ գալիս է մշակույթային աղբը:
    DJ Quicksilver-ը ևս թուրք է, բայց նա աշխարհի լավագույն DJ-ներից է, ես էլ մեծ հաճույքով եմ լսում նրա գործերը, բայց ցույց տուր ինձ մի հայի, որը թուրքիայից գալիս է նման կարգի մշակույթի հետ ծանոթացած:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #40
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Աթեիստ ջան մեր ազգն ավելի հեշտ ու ավելի հաճույքով ընդօրինակում է արտասահմանյան կամ տեղական աղբը: Լավն էլ է ընդօրինակվում, բայց շատ քիչ ու քչերի կողմից: Դա նորություն չի, դա ցավալի փաստ է: Բայց թուրքական հագուստ գնելը ազգի բարոյական, մշակույթային կամ գիտական պոտենցիալի վրա չի ազդում: Կարելի ա հանգիստ գնել:
    էսպես չի մնա

  11. #41
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ ջան մեր ազգն ավելի հեշտ ու ավելի հաճույքով ընդօրինակում է արտասահմանյան կամ տեղական աղբը: Լավն էլ է ընդօրինակվում, բայց շատ քիչ ու քչերի կողմից: Դա նորություն չի, դա ցավալի փաստ է: Բայց թուրքական հագուստ գնելը ազգի բարոյական, մշակույթային կամ գիտական պոտենցիալի վրա չի ազդում: Կարելի ա հանգիստ գնել:
    Ես էլ վերևում նշել եմ, որ գնելուն դեմ չեմ, նույնիսկ թուրքականի առկայությունն է ստիպում տեղական արտադրողին բարձացնել որակը (սա չի վերաբերում Գրանդ Քենդի-ին, սա որակը բարձրացնելու փոխարեն խանգարում է թուրքականը բերելուն):

    Ես միայն դիմում եմ թուրքական ապրանքի դեմ պայքարողներին. եթե շատ են ուզում պայքարել, թող պայքարել մշակույթի թուրքացման դեմ:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #42
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն, որ այս փուլում (երբ հայկական մշակույթից բան չի մնացել), պետք է հնարավորինս քիչ հայաստան բերել նրանց մշակույթը, իսկ երբ մարդը ամբողջ ընտանիքին տանում է թուրքիա, սա արդեն տնտեսության հարց չի: Որևէ մեկը կարծում եմ չի պնդի թե ասենք վրացական մշակույթը սպառնում է հայկականին, ինչը չես ասի թուրքականի մասին: Եվ ինչքան քիչ ստիպես ընտանիքիդ անդամներին շփվել այդ մշակույթի հետ, այնքան քիչ նրանք կհամակերպվեն Երևանում դրա տարածման հետ:
    Վրացական մշակույթը ազդում է հայկականի վրա այնքան որքան հայկականն է ազդում վրացականի վրա, թուրքականը հայկականի վրա, հայկականը թուրքականի վրա, ու այսպես շարունակ: Հարևանների մշակույթները գտնվում են անըդհատ փոխազդեցության մեջ: Ի՞նչ կարծիքի ես օրինակ երևանյան վետերոկներում հրամցվող վրացական խինկալիի կամ խաչապուրիի մասին:

    Կամ վերջերս Թբիլիսիում հայկական եկեղեցին նորից սղացրեցին վրացականի տակ ու ահագին բազարներ: Եկեք այդ դեպքում պարզ խոսենք ամեն ինչի մասին ու Վրաստան էլ չգնանք ու չնպաստենք նրանց տնտեսության զարգացմանը: Ինչքան վրացիները հարստանում են, այնքան շատ են աչք տնկում հայկական եկեղեցիների վրա:

    Այնպես որ եղբայր, եթե մարդը ներքուստ իր դաստիարակությամբ ղզլբաշ չէ, եթե հազար անգամ էլ գնա Թուրքիա հանգստանալու ու թուրքական վաֆլի ուտի ամեն օր, ոչ նա, ոչ էլ նրա երեխաները թուրքական մշակույթի զոհեր չեն դառնա: Իսկ եթե մրադը իր ողջ ներքնաշխարով քոչվորից չի տարբերովում, եթե ամբողջ կյանքում էլ Երևանում լինի, Սբ Սարգիս եկեղեցու պատի տակ նստած, միևնույնն է մնալու է նույն ղզլբաշը:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ թարմ օրինակ բերեմ, վերջերս վերանորոգման համար գնել էին հայկական գրունտովկա(հայերեն տարբերակը չգիտեմ) ու պարզվեց, որ որակով դա աղբ է ու օգտագործելու պիտանի չի, դրանից հետո գնեցինք թուրքականը՝ որը նույն արժեքը ուներ և որակապես հազար անգամ լավն էր հայկականից:
    Աբրիս, այ հենց սրանում է խոսքը, որ սեփական երկրի տնտեսության մասին է պետք մտածել, այլ ոչ թե ուրիշին օգուտ կամ վնաս տալու մասին: Այնպես անենք, որ մենք էլ կարողանանք մրցունակ արտադրանք տալ ու մրցակցել վաղը թուրքական ապրանքների, մյուս օրն էլ գերմանականի հետ:

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատրաստ եմ ստորագրել dvgray-ի գրառման տակ:
    Ավելացնեմ, որ ես հագնելով թուրքական հագուստ, օրինակ, չեմ դադարում մնալ հայ, Հայաստանին ու հայ մշակույթին նվիրված մարդ: Եթե ես վաղը գնամ Թուրքիա՝ ընտանիքիս հետ կամ մենակ, դրանից դժվար թե փոխվի մշակույթի նկատմամբ իմ պատկերացումները: Ես կշարունակեմ սիրել հայկական մշակույթը, միաժամանակ կշարունակեմ հիանել ոչ հայկական մշակույթով, կշարունակեմ լսել ջազզ, ջազզռոք և ռոք, կշարունակեմ հիանալ Դալիի ու Պիկասոյի նկարներով, կշարունակեմ կարդալ Մարկես ու Հաշեկ և այլն: Միաժամանակ ցանկացած արվեստի ճյուղում գեղեցիկ ու արժեքավոր թուրքական նմուշ տեսնելով կհիանամ դրանով, ինչպես սրանից մի քանի օր առաջ ջազզռոքի վարպետներից մեկի մի կատարումը լսեցի՝ թուրքական երաժշտության մոտիվներով ու հիացած մնացի, գովեցի հեղինակին: Ու դրանից, ճիշտն ասած, իմ հայկականությունը կամ մարդկությունը չտուժեց, ես շարունակեցի մնալ նույն Չուկը, նույն Արտակը, ով, ենթադրենք, իր լեզվի գրերն այնքան է սիրում, որ չհանդուրժելով ոչ հայատառ ինտերնետը համարձակվեց բացել հայատառ ֆորում
    Փաստորեն մինչև քո ու ԴիՎի գրածները կարդալը, նույն բանը գրեցի, այնպես որ ստորագրում եմ դվայնո, մի հատ էլ փենչաթ եմ դնում:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.07.2008, 13:29: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Աթեիստ, ես երաժիշտ չեմ, բայց հայ ազգային երաժշտությամբ զբաղվող պրոֆեսիոնալ ծանոթ ունեմ, որը դասավանդում է կոնսերվատորիայում, աշխատում է ակադեմիայում և արդեն 35 տարի է զբաղվում է հայ ազգային երաժշտությամբ: Ինքը համարում է, որ մուղամը հատուկ է նաև հայկական երաժշտությանը: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ: Ես երաժշտագետ չեմ, որ դատեմ: Պարզապես մեր հասարակությունում իսկապես լսում են չափազանց անճաշակ բաներ ու ռաբիս կատարումներ: Որքան որ հասկանում եմ, սրա հիմքերը գալիս են շատ վաղուց, Սովետի տարիներից, երբ շատ որոշակի ժամի բոլորը միացնում էին շատ որոշակի ռադիոալիք և լսում Զեյնաբ անունով ադրբեջանուհու մուղամները: Ասում են, որ ահավոր ցածրաճաշակ երաժշտություն էր: Բայց երբ այդ նույն Զեյնաբը կամ նրա նմանները գալիս էին Հայաստան հյուրախաղերի, կատարվում էր նույնը, ինչ երևի թե հիմա կկատարվեր, եթե հանկարծ Բիթլզը գար, այն էլ իր ողջ կազմով: Որտեղի՞ց սկսվեց այդ ցածրաճաշակությունը ու թուրքական մղումները լսելու ցանկությունը, ես չգիտեմ: Ես էլ եմ մեղադրում հեռուստատեսությամբ, ռադիոյով ցածրաճաշակ երաժշտություն պրոպագանդողներին: Ցավոք այդ ամենը դարձել է պետության մենաշնորհը: Ուզում եմ ասել, որ պետությունն ինքը մեզ պարտադրում է այդ երաժշտությունը: Օրինակ մեր տանը երբևէ ռաբիս չի լսվել: Ու մեզ համար վիրավորական է, երբ որևէ Արամ, Բղդո, Հայկո հեռուստատեսությամբ հանկարծ ներխուժում է մեր տուն: Ստիպված ենք լինում անջատել հեռուստացույցը: Բայց արդյո՞ք այստեղ մեղավոր է Թուրքիան: Երևի թե մեղավորերին պետք է փնտրենք ուրիշ տեղ: Առաջներում եղել է հեռուստատեսությամբ դասական երաժշտության ժամ, երբ մարդկանց ու երիտասարդ սերնդին դաստիարակել են այդ երաժշտությամբ: Հիմա էլ կա: Հեղինակը նույն մարդն է: Բայց այդ յոթանասունն անց մարդը, ով ունի անթերի երաժշտական ճաշակ, ոչ մի կերպ չի կարողանում երևի իր հաղորդումը հասանելի դարձնել, որովհետև Հ1-ի ղեկավարությունը որոշել է, որ այդ հաղորդումը պիտի եթեր գնա գիշերվա 2-ին, 3-ին, 4-ին, երբ իրենց հարմար կլինի և իրենք իրենց արդարացնում են ասելով, որ պահանջարկ չկա: Այսինքն իրենք են մեր փոխարեն որոշում, թե ինչի պահանջարկ կա: Իսկ ես կարծում եմ, որ կա հատուկ միտում մեզ և մեզնից հետո եկող սերնդին արհեստականորեն դարձնել սարսափելի անճաշակ, բերել, հավասարեցնել իրենց մակարդակին, կամ նույնիսկ ավելի ցածր մակարդակի, զրկել մեզ զարգանալու հնարավորությունից:

    Այնպես որ մինչև Թուրքիա գնալու դեմ խոսելը դեռ մտածելու շատ բան ունենք: Այլ կերպ ասած աչքի գերանը չենք տեսնում, դիմացինի աչքի շյուղն ենք տեսնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #44
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Փաստորեն մինչև քո ու ԴիՎի գրածները կարդալը, նույն բանը գրեցի, այնպես որ ստորագրում եմ դվայնո, մի հատ էլ փենչաթ եմ դնում:
    Տռայնո
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես Հայաստանից դուրս չեմ եկել, բայց նկարագրեմ այն ինչ ես տեսնում եմ Հայաստանում: Հեռուստատեսությամբ (հայկական հեռուստաընկերության)` ճարպոտ կանանց պորտապար, փողոցներում` օրեցօր շատացող թուրքական "երաժշտություն":
    Հարգելիս
    Պորտապարը բուն Թուրքիայում ավելի քիչ է տարածված, քան Հայաստանում: Թուրքիայում պարում են մոտավորապես նույն պարերը, ինչ մեր մշեցիները ու զեյթունցիները: Այսինքն իրենց ազգային պարը ըստ տեղանքների խիստ տարբերվում է, ու եթե այդ տեղանքում մերողք ապրել են, ապա հար և նման են իրար: Իսկ քո ասած պորտապարը, որ նույնպես մեծ արվես է, արաբական մեծ մշակույթի տարրերից է:
    Այդ չարաբաստիկ մուղամը… Լսեմ ել իրենց մուզամը, ու էլի ասամ, որ այն ինչ որ դու ինկատի ունես մուղամ ասելով, դրա հետ կրկին կապ չունի:
    Օրինակ, հայ "մուղամչիների" վրա մեծապես ազտած լրբանանահայ Պոլը: Ծայրից ծայր արաբական երաժշտության տարրեր է պարունակում, ոչ թուրքական: Դրանք շատ տարբեր բաներ են՝ արաբականնն ու թուրքականը: Ասեմ որ Աբդուլ Համիդիդ պալատական երաժիշտը եղել է հայ, որի երգերը ունեն մեծ տարածում Թուրքիայում: Դրանք լրիվ ուրիշ արվես են:

    Ժամանակն է որ քրֆելուց մի քիչ ժամանակ խլենք ու հատկացնենք նաև հարևաններին իրապես ճանաչելուն: Ու դա սկսենք նրանց արվեստից: /իսկ կարող է իրենք արվեստ ընդհանրապե՞ս չունեն /

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1221
    Վերջինը: 02.03.2018, 12:58
  2. Խանութի ապրանք "на реализацию" սկզբունքով
    Հեղինակ՝ Kramer, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.07.2015, 11:09
  3. Ինչպես ապրանք վաճառեմ eBay-ում
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 27.11.2011, 20:27
  4. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •