Պատրաստ եմ ստորագրել dvgray-ի գրառման տակ:
Ավելացնեմ, որ ես հագնելով թուրքական հագուստ, օրինակ, չեմ դադարում մնալ հայ, Հայաստանին ու հայ մշակույթին նվիրված մարդ: Եթե ես վաղը գնամ Թուրքիա՝ ընտանիքիս հետ կամ մենակ, դրանից դժվար թե փոխվի մշակույթի նկատմամբ իմ պատկերացումները: Ես կշարունակեմ սիրել հայկական մշակույթը, միաժամանակ կշարունակեմ հիանել ոչ հայկական մշակույթով, կշարունակեմ լսել ջազզ, ջազզռոք և ռոք, կշարունակեմ հիանալ Դալիի ու Պիկասոյի նկարներով, կշարունակեմ կարդալ Մարկես ու Հաշեկ և այլն: Միաժամանակ ցանկացած արվեստի ճյուղում գեղեցիկ ու արժեքավոր թուրքական նմուշ տեսնելով կհիանամ դրանով, ինչպես սրանից մի քանի օր առաջ ջազզռոքի վարպետներից մեկի մի կատարումը լսեցի՝ թուրքական երաժշտության մոտիվներով ու հիացած մնացի, գովեցի հեղինակին: Ու դրանից, ճիշտն ասած, իմ հայկականությունը կամ մարդկությունը չտուժեց, ես շարունակեցի մնալ նույն Չուկը, նույն Արտակը, ով, ենթադրենք, իր լեզվի գրերն այնքան է սիրում, որ չհանդուրժելով ոչ հայատառ ինտերնետը համարձակվեց բացել հայատառ ֆորում

Էջանիշներ