Iսկ ով որ կարծում է, որ Հայաստանում, հաշվի առնելով ներկա տնտեսական քաղաքականությունն ու Հայաստանի դիրքը, թուրքական ապրանքի փոխարեն պիտի շուկայում ուրիշ ապրանքներ լինեին, թող մի քիչ ավելի խորը տնտեսագիտություն ուսումնասիրի: Իսկ ով որ կարծում է, որ ռացիոնալ մարդիկ պիտի էժան ու որակով տարբերակը թողած տաս անգամ թանկ ու նույն որակի ապրանք գնեն, թող համ էլ հոգեբանություն ուսումնասիրի՝ տնտեսագիտության հետ սինթեզի մեջ: Իսկ ով որ կարծում է, որ հարուստ ու կանխատեսելի հարևանը ավելի վատ է, քան աղքատ ու վայրենի ու անկանխատեսելի հարևանը, համ էլ թող սոցիոլոգիա ուսումնասիրի՝ հոգեբանության ու տնտեսագիության հետ կրկնակի սինթեզի մեջ:
Իսկ ով որ կարծում է, որ Թուրքիայի տնտեսությանը մենք թուրքական ապրանք չգնելով կարող ենք վնաս հասցնել, համ էլ թող մի հատ երկրաչափություն ու թվաբանություն ուսումնասիրի, որ նկատի, թե Թուրքիայի չափերն ունեցող տնտեսությունը որքանով կարող է օգուտ կամ վնաս ստանալ Հայստանի չափերն ունեցող տնտեսությանը մի քիչ ավել, կամ պակաս ապրանք վաճառելով:
Եթե հայ լինելը պայմանավորված լիներ նրանով, որ չպետք է թուրքականա ապրանք առնել ու պետք է հայհոյել թուրքական ապրանք գնողներին, ապա ես կուզեի հայ չլինել:
Բայց բարեբախտաբար այդ երկու երևույթները նկարագրում են ոչ թե հային, այլ ուրիշ կատեգորիայի մարդուն, ով, մասնավորապես, ունի խոր բարդույթներ, ունի չարություն, ագրեսիա և այլն՝ իր ազգությունից անկախ: Իսկ հային նկարագրում են այլ երևույթներ: Այնպես որ ես էլի առավել քան ուրախ եմ իմ հայ լինելովս![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
եթե հավասար ընտրություն կա, կգնեմ ոչ թուրքականը... հայկական ապրանքնրի համար ուրախանում եմ, եթե որակյալ են` գնում, իսկ թուրքականների փորձում եմ խուսափել, բայց դե հաճախ միայն դրանցով է լցված լինում տվյալ շուկան:
...խնդիրը իրենց տնտեսությանը վնաս տալը չէ, մենք շատ հեռու ենք դրանից: Ուղղակի սկզբունքի հարց է: Ես բոլորովին վերջերս մի շատ լավ թուրք աղջկա հետ եմ ընկերացել, իսկապես ընկերներ ենք, բայց դա կապ չունի... մեզ մոտ խնդիրը էդ երկրի իշխանությունների հետ է, իսկ տնտեսությունը հենց իշխանությունների զենքն է, ոչ թե ժողովրդի:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ես չէի սիրում այն հանգամանքը որ թեմաները քաղաքականացվում են, բայց զգացի որ իրոք դրա կարիքը մեկ մեկ զգացվում է:
Ով է կարծում, ոնց անել որ չլինենք միայն սպառողի դերում? մենքել կարողանանք իրացնել արտադրանք թուրքիաում, յաաա ոնց` ոչ մի դեպքում, ով կթողնի երկրաչափորեն փոքր երկիրը մեծ թուրքիաում բան ծախի? սահմանը փակ է չէ? էտքան ուրախացաք որ հաջողությամբ ա պսակվում թուրքական ապրանքի իրացումը այստեղ, էտքան ուրախացաք որ համով ա իրանց կոնֆետը, եժան ա արտադրանքը հատկապես ձեր ասելով միայն բանականություն ունեցող մարդկանց համար: Իսկ հիմա կարաք ասեք որ սահմանը բաց լիներ մենքել կիրացնեինք, բայց մյուս կողմից թռնում եք Սեռժիկի դեմքին թե հիշողությունն ա ուզում ծախի սահմանը բացելու դիմաց, տենց բան չկա ` ղարաբաղը չտվող նախագահը հիշողություննել չի ծախի, հեչ որ չե ինչքանել լավ ու վատ նախագալ լինի երկրում մի բան ձեզնից ավել հասկանում ա թե տնտեսագիտությունից թե սոցոլոգիայից և այլն, սահմանի հարցը դեռ բարձրացված էր Լևոնի օրոք սակայն ընթացք չստացավ: Շեղվեցի թեմայից, բայց ամեն ինչ փողկապակցված է:
Իսկ ով է ասում որ պետք է թռնել ՍՍ դեմքին սահմանը բացելու դեպքում: Սահմանը բացելն ու նորմալ հարաբերություններ հաստատելը հարևան երկրի հետ մի բան է, սեփական պատմության հետ կապված հարցերի շուրջ անոռուգլուխ հայտարարություն անելը մի այլ բան է:
Երկրորդ, եթե մեր փաշեքը այնքան խելք ունենան որ իրենց ջեբի փոխարեն մի քիչ էլ երկրի մասին մտածեն, ապա Գագո, Սամո, Ռուբոներին հարստացնելու համար փոքր ու միջին բիզնեսը խողդամահ անելու տեղը պայմաններ կստեղծնե, որ Հայաստանում էլ բիզնեսը ծաղկի ու մենք էլ մի բան արտադրենք բենզին. պեսոկ, սիգարետ ներմուծելու տեղը ու արտահանենք Թուրքիա: Թե չէ, երկու հատ պիվի ու կոնյակի զավոդ ենք բացել, ու դրսից էկած փողերով առավոտից իրիկուն կաֆեներում ուտում-խմում ենք ու յառմռկեքում հաքնվում ենք, համ էլ ուզում ենք որ նորմալ տնտեսություն ունենանք, սա անունն էլ դրել են վագրային տեմպերով տնտեսական աճ: Բա ՌՔ գովերգած վագրային տեմպերով աճող երկիրը ինչի՞ է վախենում թուրքական ապրանքների հետ մրցակցությունից:
Առակս ինչ կցուցանե, հայրենասիրությունն այն չի որ ես թուրքական ոչ մի բան չառնեմ, այն է, որ ես կարողանամ ունենալ այնպիսի տնտեսություն, որը կմրցակցի թուրքական տնտեսության հետ, ու ոչ միայն թուրքականի հետ, ում հետ ուզում ես: Ունենամ տնտեսությոն որ գոնե մի երկու օգտակար բան կարտադրի բացի սմետանից ու պաշկով սոկից:
Ավելացվել է 6 րոպե անց
ապեր, ճիշտ ես անում, մի առ
կներես, չանձնավորես, բայց էս դեպքի համար հատ մի ասացվածք պիտի գրեմ
собака лает а караван идет
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 29.07.2008, 14:53: Պատճառ: Գրառման ավելացում
Այսօրվա պես հիշում եմ ինչքան էի սիրում մի կոնֆետ, որը ցավոք արտադրվում էր թուրքիայիում և հայկական "կոնֆետ" արտադրող ֆիրմայի "մրցակցության" պատճառով շատ արագ վերացավ հայկական շուկայից, իսկ փոխարինողն այդպես էլ չհայտնվեց:
Շատ եք ուզում պայքարել, պայքարեք "քյառթու" վարորդների "լսցրած" թուրքական մուղամի դեմ, պորտապարի դեմ, հայկական մշակույթը թուրքականով (արաբականով) փոխարինելու դեմ:
Դեռ չեմ խոսում խոսում մարդկանց մասին, որոնք չեն պատկերացնում իրենց հանգիստն առանց թուրքական ծովափերի:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հայրենասիրությունը ուրիշ տեղ արտահայտելու ձև չգտնելով մարդ որոշել է "խփել" "թշնամու" "տնտեսությանը":
Հայրենասիրությունը արտահայտել է պետք նորմալ հայրենիք ունենալու գործին լծվելով: Դրա համար առաջին հերթին ստեղծելով նորմալ աշխատելու ու արարելու պայմաններ:
Այլ ոչ թե ամերիկաներից ու ռուսաստաններից տաժանակիր աշխատողներից փող ստանալով ու էտ փողով Սևանում խորոված անելուց կրակի մոտ թուրքական ապրանքների մասին փիլիսոփայել
Ավելացվել է 1 րոպե անց
Արի խոսա էլի՞հետաքրքիր է, ի՞նչ ես խոսալու: Էտ հանգսռտացողներից մեկն էլ ես եմ եղել երկու անգամ
Վերջին խմբագրող՝ dvgray: 29.07.2008, 15:36: Պատճառ: Գրառման ավելացում
Ինչ ասեմ, ցավդ տանեմ, ընտրությունը քոնն է…
Մի կողմից էլ, եթե այդքան սկզբունքային ես այդպիսի հարցերում, ապա թույլ տուր մի երկու խորհուրդ տամ.
–Մի գնիր բենզին, քանի որ բենզինի վաճառքից ստացված եկամուտները նպաստում են Հայաստանում կլանների կամ կլանի բարգավաճմանը…
–Մի գնիր շաքարավազ կամ հաց, որովհետեւ այն նպաստում է լֆիկի բարգավաճմանը:
– եւ այլն…
Այն, որ այս փուլում (երբ հայկական մշակույթից բան չի մնացել), պետք է հնարավորինս քիչ հայաստան բերել նրանց մշակույթը, իսկ երբ մարդը ամբողջ ընտանիքին տանում է թուրքիա, սա արդեն տնտեսության հարց չի: Որևէ մեկը կարծում եմ չի պնդի թե ասենք վրացական մշակույթը սպառնում է հայկականին, ինչը չես ասի թուրքականի մասին: Եվ ինչքան քիչ ստիպես ընտանիքիդ անդամներին շփվել այդ մշակույթի հետ, այնքան քիչ նրանք կհամակերպվեն Երևանում դրա տարածման հետ:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Առևտուրն անում եմ առաջնորդվելով բացառապես ապրանքի գին/որակ հարաբերությունով: Իսկ թուրքական ա էդ ապրանքը, պարսկական, թե ջուջաստանական, չեմ էլ իմանում: Սկի ձևն էլ չգիտեմ իմանալու(չեմ էլ ուզում իմանամ): Իսկ եթե հայ գործարարները դրանից վատ են զգում, թող հայկական շուկան ողողեն հայկական ապրանքներով: Ավելի ճիշտ երևի կառավարությունը մտածի՞:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ