Իհարկե բացի ՍՍ-ից հիմա ոչ ոք չի կարող լուծել (գոնե փորձել) Ջավախքի հարցը։ Բայց ես չեմ ասում, թող Լևոնն անի։
Հարցնում եմ, ունի՞ նա հիմա, կամ ունե՞ր իր նախընտրական ծրագրում այդ հարցի լուծման առաջարկը։ Չէ որ թեկնածու էր, արդեն այն ժամանակ մտածե՞լ է, թե միայն `հիմա։
Ախ, ուշադիր չեք էլի, ես ասել եմ, ՍՍ-ն էլ է կեղծել, ԼՏՊ-ն էլ, դաշնակներն էլ։ Այ դրա համար է անիմաստ, կեղծիքը որպես դրոշ ընդունել, ամեն բան նորից կհանգի`
սա ավելի շատ է կեղծել, քան մյուսը։ Ինձ միևնույն է` շատ թե քիչ, 20 ձայն էլ որ կեղծվի, այդ մարդն իրավունք չունի ազնվությունից խոսել։ Այսինքն անազնիվ ընտրությունների կռիվը ես չեմ ընդունում։
Եկեք թեմա բացենք`
իմիտացիաներ, ու քննարկենք, օրինակ ՌԵԳՆՈՒՄԻ (իմ մանրադիտակն է, մեկ էլ ընտանիքս) նորությունները, որոնք աննշան կամ երևացող կատարվում են Երևանում։
Իսկ ինձ թվում է` հենց ճնշումն է։ Ստիպել նախագահին այնպիսի օրենքներ մտցնել, որոնք կապահովեն և հնարավոր կդարձնեն իրական վերահսկումը, պատիժը, կեղծելու անհնարությունը, թեկնածուների հավասար իրավունքները, պարտադրել նախագահին
նախապատրաստել հաջորդ ընտրությունները, ինչով և զբաղվում է օմբուդսմենը հիմա։ Դուք վստահ ե՞ք, որ վաղը ընտրություն լինի, չի խախտվելու բազմակողմանի ձևով։
Ինձ ասեք,
ես քանի անգամ եմ նշել ու համաձայնվել, որ առանց Շարժման կամ Լևոնի, շատ բաներ չէին լինի այնպես, ինչպես են հիմա???!!!

օմբուդսմեն, տամոժնյայի ստուգում, հարկերի ստուգում և պատժում, երթևեկության որոշ կարգավարում, А1+(կբացվի վերջը), չեմ ասել, որ ընդդիմության ներկայությունն արդեն գործում է??!!
բայց դե դուք էլ գոնե աչքի մի ծայրով տեսեք, որ ՍՍ-ն սլսել է անել, հա-հա, ստիպված թե կամավոր, բայց սկսել է։
Ինչու՞ չի կարելի գոհություն ցույց տալ հասածով- էլի առաջ գնալով, իհարկե դեռ նպատակը հասած չէ, ոչ ոք չի ասում, դե լավ, ասինչին գործից հանեց, հերիք է: հերիք չէ, մյուսների հերթն էլ պիտի գա, ինքը ՍՍն էլ արդեն կանի, Շարժման աչքի տակ :
Ինքնըստինքյան եք համարում այն բաները, որոնց մասին մի տարի առաջ երազել էլ չէր լինի։
Ինչու՞ եք արժեքազրկում հենց Շարժումը, համարելով` էդ սաղ հեչ, մեզ միայն տեղնուտեղը նոր ընտրություն է պետք։
իսկ Ղասախստանի կափարիչն էլ կբացվի, հեչ չմտածես։ Չեմ հասկանում, բոլոր կափարիչները մի թափո՞վ եք ուզում, կվառվենք…Լևոնը մի օրվա մե՞ջ էր ուզում Հայաստանը դարձնի պառլամենտական հանրապետություն, թե՞ երկու տարվա։
Զահլաս կամաց-կամաց գնում է, բայց չհամաձայն կետերն էլ `քչանում։

բայց լուրջ, էլ չեմ գրի, միայն կկարդամ

Էջանիշներ