User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին

    Այո, Ջավախք, հետաքրքիր է, ծանոթ չեմ բոլորովին։ Իսկ ինչու՞ թեմա չբացել, հիմա իսկական դրա պահն է։ գուցե կա՞ արդեն։

    Դե լավ, Մտահոգ, հերիք է ինձ գիժ հանես, ի՞նչ չհասկանալու բան կա։
    Ընդդիմության ղեկավարը(ները) անըդհատ ապացուցում են իշխանության անազնվությունը; Թող ապացուցեն իրենց ազնվությունը, նախքին և ներկա գործերում, իրենց աշխատասենյակներում։

    Ընդդիմության գոյությունն արդարացված է անշուշտ, ուղղված իշխանության վերահսկմանը, որոշակի քաղաքական լարում ստեղծելուն և պահելուն, հենց դա էլ հիմա կատարվում է և լավ է։Միայն սպառնալիքների մթնոլորտն է ավելորդ, չընտրվելու վիրավորված դիրքը։

    Հեղափոխական ցանկություններին չեմ կարող համակրել, պակասում է հավատը այդ ընդդիմության անաչառությանը և կոմպետենցիային,

    համարում և հավատում եմ, որ ներկա ՍՍի իշխանությունն էլ կարող է բարեփոխություններ կատարել։ Նա սկսել է, ես դա չեմ անվանում իմիտացիա, այլ սկսնակ քայլեր, վերջին 25 տարիների ծանր իրավիճակում։ ԼՏՊ մասնակցել է և քանդմանը, և հիմա էլ մասնակցում է շիտկմանը, թող այդ հիմիկվա իր տեղից էլ սուսուփուս առանց փքվելու մասնակցի:

    Շնորհակալ եմ Շարժմանը այն ճնշման համար, որին երբեմն զիջում է իշխանությունը, հուսով եմ, այդպես էլ կշարունակվի։

    Չեմ ուզում հիմա տեսնել ԼՏՊ-ին որպես նախագահ, իսկ ուրիշ իրոք կշռով ընդդիմական գործիչ չի երևում։ Ի՞նչ վատ բան կա` երիտասարդ ղեկավար ունենալու ցանկության մեջ, նույն ընդդիմության շարքերից։

    Տեսնում եմ ՍՍ ղեկավարման ժամանակը որպես անցումնային, նա կլինի այն նախագահը, որը սովորում է ընդդիմության առկայությամբ աշխատել, իսկ այդ ընթացքում ընդդիմությունը սովորում է հստակ, կոշտ ու հարգանքով աշխատել իշխանության հետ։

    Կկրթվեն (չեն ծլի կամ Աստված կուղարկի) երկու կողմից էլ նոր մտածելակերպով ԵՐԻՏԱՍԱՐԴ քաղաքական գործիչներ, , նրանք արդեն կան, ձեր մեջ են, կհավաքեն այս տարիների փորձը ու իրենք էլ կշարունակեն։ Միասին, նույնիսկ տարբեր ճամբարներում, դա է բոլորիս իմացած ժողովրդավարությունը, չէ՞

    Պա՞րզ էր, միանգամայն սուբյեկտիվ իմ կարծիքն ու դիրքորոշումն է։

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկին ես գիտեմ , մտավորական չէ, սովորական մարզիկ էր, բռնցքամարտիկ.. ձեր թվերին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն էր՝ Սամսոն Խաչատրյան, հաստատ իրա աշակերտներին չի ուղարկի Հյուսիսայինում կին ու աղջիկ ծեծելու, տղամարդ է սովորական՝ կամաչի, հաստատ անուղղակիորեն չի արդարացնի կին ու աղջիկ ծեծողներին հովանավորներին, տղամարդ է - ամոթ ունի, հաստատ անմեղ մարդկանց սպանողներին չի ների - մարդ է՝ բարոյականություն ունի.. էլի շարունակեմ՞
    Իսկ ես հատուկ շեշտել եմ` ղեկավարներին և իրենց անմիջական գործի տեղերում աշխատանքը։ Այդպիսի աղնիվ ու խղճով շարժման շարքային մասնակիցներ անձամբ էլ ճանաչում ու սիրում եմ։

    Օրինակ այդ մարզիկը` երևի հիմա դասավանդում է… ինչպե՞ս է երեխաներ ընդունում իր դպրոց (ասենք տնորեն է)։ հաճույքով կհավատամ, որ-առանց փողի ու ծանոթի։ Կան այդպիսիները, այ դրանց էլ ուզում եմ հավատալ
    Վերջին խմբագրող՝ Տատ: 29.07.2008, 21:23: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 118
    Վերջինը: 16.09.2009, 14:12
  2. Գրառումներ: 49
    Վերջինը: 14.02.2008, 20:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •