...երգ ուշացումի Կարոտիս հևքում Թունդ դողից արբում Քո հույսն է զարթնում Դրսում, ամենուր: Բառդ է կաշկանդում՝ Ե՜ս էլ եմ հոգնել, Այն ցուրտն է… տանում Անդարձ հեռուներ: Աչքերում քո մով, Կան պահված հարցեր. Ուշացման ախ-ով Ուսի՜դ խոնարհվեմ: Դու ո՜ւր ես փախչում, Ո՜ւր ես սլանում, Չ՞է որ ախ ձմռան Ցուրտն է մեզ այրում: Եվ ուշացումի Զանգակն է հնչում. Ո՜ւշ է, սիրելի՛ս, Զո՜ւր ...
Դատարկ հայացք, դատարկ մտքեր դատարկ աշխարհ: Դատարկություն համատարած: Դատարկություն սրտի, հոգու` կյանքն է դատարկ: Չկա ոչինչ- դատարկություն: Սերը չկա, հույսը չկա, նույսիկ հավատն է անհետացել, Դատարկություն համատարած` հոգում, սրտում ու աշխարհում:
Սիրտս կրկին թրթիռ ընկավ. Ո'վ քամիներ փչեք մեկից, առեք տարեք ինձ կորցրեք: Ո'վ անձրևներ մի ալարեք, սիրտս քշեք, քշեք տարեք: Տարեք հեռու, այնքան հեռու, որ ինքս ինձ ես չգտնեմ Ու չստացված սիրուս մասին, որ ես երբեք էլ չլսեմ: Տարե'ք հեռու ու կորցրեք, որ հույսերս ինձ չգտնեն, Փուչ ստահոտ այդ հույսերը ինձնից հեռու միշտ գտնվեն: Սիրտս կրկին թրթիռ ընկավ ու փոթորկվեց հոգուս ծովը` Չհագեցվեց, չփարատվեց, չհեռացավ սրտիս սովը: