Շոգ էր… Քայլում էի Երևանիս փոշոտ ու տոթ փողոցներով ու վերհիշում այն հրաշալի պահերը, որ ապրել էի նրա հետ: Տխրությունը գնալով ավելի էր շատանում: Կոկորդումս ինչ որ բան ինձ ճնշում էր, ուզում էի լացել… Բայց տղամարդ եմ (մտածում էի) ի՞նչ կմտածեն, երբ փողոցում ինձ լացելուց տեսնեն: Հանկարծ սև ու մութ ամպերը ծածկեցին արևին ու սկսեց սառը անձրև տեղալ: Դա երկինքն էր լացում իմ փոխարեն… սիրտս մի քիչ թեթևացավ:
Թարմացել է 03.07.2009, 11:23 ըստ [ARG:5 UNDEFINED]
Համոզված եմ, որ լիքը մարդիկ, ովքեր կարդացել կամ լսել են այս դեպքի մասին, մտածել են. «է ինքն էր մեղավոր, թող չգնար, իրան հանգիստ-խելոք պահեր, դուբինկի տակ չընկներ»: Ու տենց ամեն անգամ. «իրանք էին մեղավոր, թող չմասնակցեին, ծեծ չուտեին», «թող չգոռային, քաղմաս չընկներին», «թող չգնային, չսպանվեին»: Կատարյալ աբսուրդ ...
Թարմացել է 03.07.2009, 03:33 ըստ [ARG:5 UNDEFINED]
- Հիմարի մեկը, ձենդ կտրի ու ս. եղի ստեղից: Ասողը մայոր էր: Ոստիկան: Ըստ օրենքի՝ իրավապահ: Ըստ օրենքի՝ քաղաքացու իրավունքները պաշտպանող: Բայց ասողն ինքն էր ու ասում էր մի երիտասարդ աղջկա, ով նրան բացատրում էր, որ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում ու իրավունք ունենք երթ անելու: ...
Տնից դուրս էի գալիս: Մագնիտոֆոնս հետս վերցրի. Նոնան CD փլեյեր չունի, իսկ ես վերջին ամիսներին հայտնաբերածս երգերը գրել էի մի դիսկի վրա, ուզում էի այնպես անել, որ Նոնան էլ լսի: Դրսում շոգ էր, ձեռքինս՝ ծանր: Դեպի կանգառ յուրաքանչյուր քայլս կատարելիս հերթով հիշեցի, թե ինչպես ...
Ակումբի բլոգի բացման համար մի քանի ամիս նստել էի Չուկի ականջին, հա հիշեցնում, բզում էի, որ շուտ բացեր։ Կարծում էի՝ լավ բան եմ անում։ Էն էլ բանից պարզվեց, որ բլոգ կոչվածն Ակումբում վերածվելու է իրար գզելու հերթական բեմահարթակի, դառնալու է մի վայր, որտեղ գրեթե բոլորն ազատորեն դուրս ...