Նայել RSS հոսքը

Arxangelo

Անձրև

Գնահատել այս գրառումը
Շոգ էր…
Քայլում էի Երևանիս փոշոտ ու տոթ փողոցներով ու վերհիշում այն հրաշալի պահերը, որ ապրել էի նրա հետ: Տխրությունը գնալով ավելի էր շատանում: Կոկորդումս ինչ որ բան ինձ ճնշում էր, ուզում էի լացել…
Բայց տղամարդ եմ (մտածում էի) ի՞նչ կմտածեն, երբ փողոցում ինձ լացելուց տեսնեն:
Հանկարծ սև ու մութ ամպերը ծածկեցին արևին ու սկսեց սառը անձրև տեղալ:

Դա երկինքն էր լացում իմ փոխարեն…

սիրտս մի քիչ թեթևացավ:

Ուղարկել «Անձրև"» Digg-ին Ուղարկել «Անձրև"» del.icio.us-ին Ուղարկել «Անձրև"» StumbleUpon-ին Ուղարկել «Անձրև"» Google-ին

Թարմացել է 03.07.2009, 11:23 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Մարկիզ-ի ավատար
    Ես էլ (շատ շուտ) անպատասխան սիրո նոր- նոր զոհ դարձածի կարգա- ու հոգեվիճակով մի անգամ քայլում էի աննպատակ: Մեկ էլ զգացի, որ ինչ-որ մեկը ուղիղ դիմացիցս նայում է ինձ: Տեսնեմ Նաոմի Քեմփբելն է … մայթեզրին տեղադրված ինչ- որ գովազդային պլակատից: Նայում էր ու ասում. «վեջդ չգցես, կյանք, լավ կլինի»:
  2. Arxangelo-ի ավատար
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից

    Լավն էր Մարկիզ ջան
  3. Kuk-ի ավատար
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից
    Ես էլ (շատ շուտ) անպատասխան սիրո նոր- նոր զոհ դարձածի կարգա- ու հոգեվիճակով մի անգամ քայլում էի աննպատակ: Մեկ էլ զգացի, որ ինչ-որ մեկը ուղիղ դիմացիցս նայում է ինձ: Տեսնեմ Նաոմի Քեմփբելն է … մայթեզրին տեղադրված ինչ- որ գովազդային պլակատից: Նայում էր ու ասում. «վեջդ չգցես, կյանք, լավ կլինի»:
    Քեզ «կյանք»-ով ա դիմում հա՞
  4. Մարկիզ-ի ավատար
    Մեջբերում Kuk-ի խոսքերից
    Քեզ «կյանք»-ով ա դիմում հա՞
    Արթ ջան, մենակ էդ արտահայտությունը չարեց: Ուրիշ բաներ էլ ասեց, բայց այստեղ՝ բոլգում չեմ կարող գրել:
  5. Chuk-ի ավատար
    Քայլում էի Երևանի փոշոտ ու խորթ փողոցներով, որոնք իմ հին ու հարազատ քաղաքի հետքն անգամ չէին պարունակում: Ակամա տրտմությունը միանգամից պարուրեց հոգիս ու կոկորդս սեղմվեց, լացել ուզեցի: Նայեցի չորս կողմս, շատ մարդիկ կային, մտածեցի, թե տեսնե՞ս ինչ կմտածեն, եթե լացեմ, բայց դա էական չէր, որովհետև ես տղամարդ եմ ու ոչ մի բանից չեմ վախենում, այդ թվում՝ արցունքներիցս: Ու սկսեցի լացելով քայլել Երևանի փոշոտ ու խորթ փողոցներով: