04.09.2010, 00:21 (5150 Դիտումներ)
-Իսկ ինչի՞ մասին ենք զրուցելու
-Ձեր մասին:
-Ձեր մասին ու վե՞րջ:
-….հըմմմմմ, Ձեր մասին, եթե թույլ կտաք:
-Ձեր մասին, եթե թույլ կտաք, ու վե՞րջ:
-ՁԵՐ ՄԱՍԻՆ, եթե թույլ կտաք:
-Լավ, համաձայն եմ, բայց պետք է ասեք` ՁԵՐ մասին, եթե թույլ տաք: Մաքուր հայերենով այդպես պետք է ասել:
-Լավ. Եթե թույլ կտաք, սկսենք:
-Եթե թույլ կտա՞ք:
-Եթե ԹՈՒՅԼ ՏԱՔ:
-Վերջապես: Համարձակվեք:
Ես- Ինչպե՞ս եք
Հարցասեր-Լավ:
Ես-Ինչո՞ւ լավ:
Հարցասեր- Դե վատ չեմ, բայց շատ լավ էլ չեմ, հետևաբար լավ եմ
Ես-Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ տեսակի մարդկանց եք սիրում:
Հարցասեր-Դժվար չէ: Սիրում եմ այնպիսի մարդկանց, որոնք սիրում են նրանց, ովքեր սիրում են բոլորին:
Ես-Չհասկացա:
Հարցասեր-Դե այնպիսի մարդկանց, որոնք սիրում են բոլորին:
Ես-Իսկ ինձ սիրո՞ւմ եք:
Հարցասեր-Ոչ, բնականաբար:
Ես-Ինչո՞ւ:
Հարցասեր-Հարցասեր լինելուդ պատճառով:
Ես-Հարցասերը Դուք եք:
Հարցասեր-Դա ճիշտ է, բայց հիմա դու ես հարցեր տալիս:
Ես-Լավ, հաջորդ հարցը` մի քիչ Ձեր մասին պատմեք:
Հարցասեր-Դե ծնվել եմ ինտերնետում` սնվել եմ արագ ինտերնետով, կմեռնեմ Windows XP SP3-ի հետ:
Ես-Այսինքն` 2014-ի՞ն:
Հարցասեր-Մոտավորապես
Ես-Ինչո՞ւ եկաք Ակումբ:
/շարունակելի/