21.08.2010, 00:22 (4301 Դիտումներ)
Այս տարի արձակուրդ չգնացի: Չէ, ոչ թե չէի ուզում հանգստանալ, այլ հանգամանքների բերումով չէի կարող գնալ արձակուրդ: Պատճառը պաշտոնիս բարձրացումն էր:
Այո, դժվար է ենթականեր ունենալ և օրինակելի լինել: Այն, ինչ թույլ ես տալիս որպես հասարակ աշխատող, չես կարող հանդուրժել ղեկավար պաշտոն զբաղեցնելու ժամանակ:
Հետո մի հոգեվիճակի մեջ եմ` մի զգացողության, որ անընդհատ զբաղված եմ և չեմ կարող բարեկամներիս ու ծանոթներիս հետ լինել այնքան ժամանակ, ինչքան նախկինում էի: Նունե Եսայանի <<Հասարակ մարդ>> երգն իսկը իմ մասին է: Այնքա՜ն եմ կարոտել իմ նախկին կյանքին.... Մի քանի անգամ հարազատ մորս հեռախոսազանգին չեմ կարողացել պատասխանել՝ այնքան եմ վատ զգացել, որ հիմա խորթ եմ ինձ զգում:
Սկսել եմ հայկական հեռուստաալիքները չնայել. զզվում եմ տգեղ հաղորդավարների տգեղ ու անկանոն խոսքերից: Աշխատում եմ «Դար» ակումբ էլ չմտնել: Հասկանո՞ւմ եք ինձ: