Նայել RSS հոսքը

Սլիմ

Կյանքը ամենաանկայուն բաննա

Գնահատել այս գրառումը
Էսօր իմացա որ հարազատիս պապան շատ վատ հիվանդությամբ հիվանդա` ուռուցք ունի: Զանգեց , համրյա լացելով ասեց, ես էլ չգիտեի ինչ ասել... ասել "մի նեղվիր" ամենահիմար բանը կլինի, մարդու հերը մահվան շեմինա, ես ասում եմ մի մտածի , մի նեղվի, ավելորդ հարցուփորձը կազդեր երևի իրա վրա, իսկ ընդհանրապես չհետաքրքրվելը անուշադրության նշանա:
Չեմ էլ տեսել էտ մարդուն իրականում, ինչ որ նկարահանված հավաքույթի տեսաերիզում եմ տեսել ,ու երբ ասեց , որ "պապաս շատ վատա....", միանգամից հիշեցի էտ կադրերը, ոնց էր էտ մարդը ծիծաղում, մի տեղ էլ երգում էր:Ինչ անիմաստա, որ հիմա էտ ամեն ինչը կարա չլինի...
Ոնց եմ ուզում, որ սխալ դիագնոզ լինի, կամ բարորակ լինի, վիրահատեն ու վերջ, էլի ծիծաղի, երգի, կատակի: Ինչ անարդարա, հետո էլ ասում են հավատա ,հույսդ մի կտրի, ախր հարազատիս մենակ էտ էր պակասում, տեղից շատ վատ վիճակում էր ինքը, ոնց որ փորձանք փորձանքի վրա, էս ինչ բանա, էս ինչ արդարությունա: Ումա պետք բողոքել? Ումից պատասխան պահանջել?
Ամեն մեկն էլ երջանիկ լինելու, հաջողություններ ունենալու իրա չափաբաժինը պիտի ունենա, ինչի հարազատիս չի տրվում էտ, ինքը արժանա դրան, ում են իրա բաժինը տվել?

Ուղարկել «Կյանքը ամենաանկայուն բաննա"» Digg-ին Ուղարկել «Կյանքը ամենաանկայուն բաննա"» del.icio.us-ին Ուղարկել «Կյանքը ամենաանկայուն բաննա"» StumbleUpon-ին Ուղարկել «Կյանքը ամենաանկայուն բաննա"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն