Տատս
Տատիկս մահամերձ էր... բոլորն էլ գիտեին , որ մի շաբաթվա կյանք ունի, ամեն կերպ փորձում էին ուրախացնել նրան, կատարել բոլոր ցանկությունները: Նա էլ գիտեր որ երկար չի մնացել իրեն.... Մի օր մենակ էինք, կանչեց ինձ , ամուր բռնեց ձեռքս ու շշնջաց.
-Մեռնել չեմ ուզում,- չգիտեի ինչ պատասխամել ու անիմաստ հարցրեցի - ինչու?
- Վախենում եմ, մի ժամանակ ապրելուց էի վախենում, հիմա չապրելուց... էնքան բան չեմ հասցրել... արդեն քեզ կարոտում եմ , հորդ եմ կարոտում... վախենում եմ որ կմոռանաք ինձ...
Տատս ուժեղ կին էր, 13 տարեկանից տուն էր պահել, միշտ առույգ ու վստահ, իսկ էտ պահին փոքր բալիկի նման կուչ էր եկել անկողնում ու կարծես հրաշքի էր սպասում: Գրկեցի նրան, ես էլ էի սկսել կարոտել,երբ իմացա որ կարճ կյանք ունի, բայց դե ինչ ասեի, խոստացա որ չեմ մոռանա, խոստացա որ հիշելու եմ միշտ: Ժպտաց, սրբեց արցունքներս ու շշնջաց.
-Կմոռանաս բալես , կմոռոնաս
Այնքան վստահ ասեց, որ մի պահ ես էլ հավատացի որ մոռանալում եմ ու վատ շատ վատ զգացի:
Այդ գիշեր շատ վատ էր տատս, անընդհատ ինչ որ աներևույթ մարդկանց հետ էր խոսում, ինչ որ, պատասխաններ էր տալիս...ամեն ինչ աչքիս առաջ կատարվեց .... մահացավ աչքիս առաջ,նայեց դեմքիս նույն օգնություն խնդրող հայացքով ու վերջ... դեմքի արտահայտությունը փոխվեց միանգամից... առաջին անգամ էմ մահ տեսնում... ահագին ժամանակ դեմքի արտահայտությունը չէի մոռանում, անընդհատ աչքիս առաջ էր, հիմա էլ եմ հիշում .... ամեն անգամ գերեզման գնալիս տատիս հետ խոսում եմ, թեկուզ ես չեմ հավատում հոգու գոյությոնը ու կարծում եմ , որ կյանքի ավարտը ամեն ինչի ավարտն է , բայց ինչ որ վստահություն կա մեջս , որ տատս ինձ լսում ու ուրախանումա իմ հաջողություններով: Ամեն անգամ գնալուց , ասում եմ .
-տես տատա, չեմ մոռացել, իսկ դու վախենում էիր: