Նայել RSS հոսքը

Սլիմ

Ես անմեղ չեմ, երկնքից չեմ, երկրային եմ

Գնահատական. 5 ձայն, 4.20 ընդհանուր:
Հանդիպեցինք... Երկուսս էլ կարոտել էինք իրար, բայց սառը բարևեցինք ու սկսեցինք քայլել: Ոնց էի ուզում գրկել, զգալ ջերմությունը ինձ արդեն հարազատ մարմնի, բայց վիրավորված էի... ոնց ասեցիր? - փողոցային զզվում եմ քո անցյալից: Փողոցային չեմ, էտ գիտեմ, անցյալ, արտառոց անցյալ էլ չունեմ, ինչ անցյալ եթե իմ առաջինն ես եղել, հասկանում եմ որ վախենում ես, հասկանում եմ որ տարիքդա խոսում, հասկանում եմ ամեն ինչ, դրա համար էլ լռում եմ:
Ինչքան հեգնանք ու ատելություն կար խոսքերիդ, շարժուձևիդ ու շպրտածդ հայացքների մեջ: Խոսքերդ մեխվել էին ուղեղիս մեջ, ինչքան ես ինձ ցավացնում, ինչքան ցինիզմ կա քո մեջ: Հասկանում եմ էտ ամեն ինչը, բայց էլի սիրում եմ, չգիտեմ ինքնասիրությունս որտեղ կորցրեցի, չգիտեմ ինչի եմ ինքս իմ հետ անմարդկային վարվում, միշտ ատել եմ ցանկացած տիպի թուլություն, հիմա ոնց որ կախվածություն ունենամ քեզանից: Նստած դիմացս նայում ես կողքի սեղանի աղջիկներին, հետո աչքերիս, ինչ ես ուզում տեսնել, արցունքներ? Հոգնել եմ լացելուց, էլ արցունք չի մնացել: Հետո էլ ասում ես հասկացի չեմ կարա քո հետ մնամ, ինձ էնպիսի աղջիկա պետք, որ տղաներից մենակ ինձ ճանաչի Լացեմ , խնդամ, չգիտեմ, ուզում էի շուտ դուրս գալ, լիքը մարդ կար, այ դէ թքած ով կար, լացեցի, գլուխս կորցրեցի, քեզ էի կորցնում: Արագ քայլերով սկսեցի հեռանալ քեզանից, երբ շրջվեցի հետևիցս սկսեցիր գալ, մեխանիկորեն հավանաբար, հետո ձեռքս բռնեցիր, հետո պինդ գրկեցիր, սրբեցիր արցունքներս ու ասեցիր որ սիրում ես... Հետո հասկացա, երբ շրջվեցի թևերս տեսար ու հասկացար որ ես քո փչացած հրեշտակն եմ, որ առանց ինձ աշխահդ ոչ դժոխք, ոչ էլ դրախտ, ուղակի աշխարհ կլինի.

Ուղարկել «Ես անմեղ չեմ, երկնքից չեմ, երկրային եմ"» Digg-ին Ուղարկել «Ես անմեղ չեմ, երկնքից չեմ, երկրային եմ"» del.icio.us-ին Ուղարկել «Ես անմեղ չեմ, երկնքից չեմ, երկրային եմ"» StumbleUpon-ին Ուղարկել «Ես անմեղ չեմ, երկնքից չեմ, երկրային եմ"» Google-ին

Թարմացել է 04.07.2009, 13:29 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Enigmatic-ի ավատար
    Երբ մարդ իրոք զգացմունք է ունենում լուրջ, շատ հաճախ այդ զգացմունքը ինքնասիրությունից էլ վեր է լինում, ինչքան էլ որ մարդիկ փորձեն իրենց հակառակը համոզեն
  2. Սլիմ-ի ավատար
    Համամիտ եմ , երևի դրանով էլ արդարացնում եմ քայլերս
  3. Kuk-ի ավատար
    Տենց բան չկա, զգացմունքի բացակայությունը չի կործանում, իսկ ինքնասիրության բացակայությունը կործանում ա:
    Նենց որ ինքնասիրությունը չի կարելի մի կողմ դնել ոչ մի դեպքում:
  4. Սլիմ-ի ավատար
    Կործանումա , այ հիմա ինքնասիրության պատճառով առաջացած զգացմունքի բացակայությունը կործանումա
  5. Kuk-ի ավատար
    Անկեղծ ասած, չհասկացա՝ «ինքնասիրության պատճառով առաջացած զգացմունք» ասվածը: Բառացի հասկանում եմ՝ ինքնասիրությունը պատճառ է հանդիսացել, որպեսզի այդ զգացմունքն առաջանա, բայց իմաստը՝ ոչ:
  6. Սլիմ-ի ավատար
    Չէ լրիվ հակառակը ինքնասիրությունը պատճառ դարձավ , որ զգացմունքը անտեսվի
  7. Kuk-ի ավատար
    Ուրեմն զգացմունք չէր:
    Զգացմունքն ու ինքնասիրությունն իրար չեն հակասում:
  8. Սլիմ-ի ավատար
    Մինչև չզգաս չես իմանա
  9. Kuk-ի ավատար
    Ինձ թվում ա՝ հասկանում եմ ինչն ինչոց ա, ու ամեն ինչ էնքան բարդ չի, ինչքան քեզ ա թվում, եթե իհարկե ես ճիշտ եմ պատկերացնում իրավիճակը: Էնքան սովորական ու պրիմիտիվ ա ամեն ինչ, ուղղակի քեզ թվում ա բարդ ու ինչ որ տեղ, հնարավոր է, անանցանելի, որովհետև դու ես բեմի վրա
  10. Սլիմ-ի ավատար
    Երևի հասկանում ես, ուղակի բարդա էնքանով որ էտ անտերը միջիցս դուրս չի գալիս, գլուխս տրաքումա արդեն:
  11. Kuk-ի ավատար
    Իսկ դու իզուր ես փորձում բռնի ուժով հանել: Ախր դա ֆիզիկապես չի եկել, իսկ դու փորձում ես ֆիզիկապես հանել: Չի ստացվելու: Փնտրիր այն ճամփան, որտեղից եկել ա, ու ճանապարհի հենց էդ ճամփով:
  12. Սլիմ-ի ավատար
    Ուրիշ ճանապարհ չկա, կամ էլ պիտի սպասեմ , բայց էտ ընթացքում կգժվեմ:
  13. Kuk-ի ավատար
    Չես գժվի:
  14. Lem-ի ավատար
    Համարձակությունս չի ներում պատմության շարունակությունը հարցնել:
  15. Սլիմ-ի ավատար
    Մեջբերում Lem-ի խոսքերից
    Համարձակությունս չի ներում պատմության շարունակությունը հարցնել:
    Պատմությունը շարունակվում է ու դեռ երկար կշարունակվի
  16. Ameli-ի ավատար
    Լավն էր, ինչ-որ նմանություններ կա, բայց իմը չի :