Նայել RSS հոսքը

Սլիմ

Տեր Աստված եթե իրոք կաս, լսի ինձ

Գնահատել այս գրառումը
Ինչքան շատ են հիասթափությունները մեր կյանքում, ինչքան շատա սուտը ու կեղծիքը: Ասումա որ մենք անիծված ենք ու ներվային շարժումով վառումա հերթական սիգարետը: Ոնց եմ ուզում էտ պահին ուժեղ լինեմ, ոնց եմ ուզում գլուխը սեղմեմ կրծքիս ու պաշտպանեմ ցավացնող մտքերից... ինքը պիտի միշտ գոհ ու ուրախ լինի, պիտի վայելի կյանքը, ոչ թե ... Ես ամեն ինչ կանեմ դրա համար, ոնց եմ ուզում պաշտպանեմ իրան, որ էլ ցավ չզգա, մենակ սեր ու քնքշանք: Կոտրված եմ զգում ինձ, երբ աչքերին եմ նայում ու հուսայհատությունից , անորոշությունից թունավորված հայացքը թաքցնելու ինչ որ անօգուտ ճիգեր եմ տեսնում: Միշտ մտածել եմ, որ ֆիզիկապես ուժեղ մարդիկ չեն հուսահատվում... բայց գլուխը դրել էր ծնկներիս ու մանկան պես հույսով լի աչքերով նայում էր աչքերիս, սպասում էր, որ կասեմ, չնեղվես սերս, էս էլ կանցնի, լավ կլինի... հազիվ էի զսպում արցունքներս, ցավիս միջից քամած ժպիտով մի կերպ ժպտում էի, ասում էի էն ինչ իրան էտ պահին օդից էլ շատ էր պետք: Ինչքան եմ զզվում իմ թուլությունից, ինչի ես չեմ կարում երջանկացնեմ իմ երջանկությանը: Թույլ մարդ չեմ, բայց ինքը ինձ անօգնականա դարձնում Կյանքից նվերներ երբեք չեմ ստացել, չեմ էլ սպասել, ամեն ինչի ինքս եմ հասել, չեմ ընկճվել անհաջողություններից, միշտ առաջ եմ գնացել, դրա համար ստիպված հետևում շատ հարազատ մարդկանց ու կարևոր բաներ թողնելով, անտանելի ցավերից ամիսներ շարունակ ապրել եմ դեղերի օգնությամբ, կորցրել եմ հարազատ մարդկանց, պահ կար որ ամեն ինչ կորցրեցի, մտածում էի լավ կլինի որ վերջ տամ կյանքիս, բայց մամաիս հիշեցի ու հասկացա որ իմ ցավը բուժելու համար իրավունք չունեմ իրան նոր ցավ ծնելու: Հիմա երևի պահնա որ մի փոքր լավ բան լինի, լավ, թեկուզ լավն էլ չլինի, ուղակի էլ վատ չլինի, ախր ուզածս շատ չի, ուղակի որ չկորցնեմ կյանքիս ամենաթանկ մարդուն, չկործանվի ինքը , դիմանա ու հավատա: Շատ եմ ուզում? Չէ հա, հո ուզածս "Յաշիկ մերսեդես" չի

Ուղարկել «Տեր Աստված եթե իրոք կաս, լսի ինձ"» Digg-ին Ուղարկել «Տեր Աստված եթե իրոք կաս, լսի ինձ"» del.icio.us-ին Ուղարկել «Տեր Աստված եթե իրոք կաս, լսի ինձ"» StumbleUpon-ին Ուղարկել «Տեր Աստված եթե իրոք կաս, լսի ինձ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Arxangelo-ի ավատար
    Ամեն ինչ անցողիկ է բացի իրական ու մաքուր սիրուց
  2. Սլիմ-ի ավատար
    Գիտեմ Arxangelo ջան, բայց դժվարա էտ սերը պահելը
  3. Arxangelo-ի ավատար
    Եթե սիրւմ ես, ուրեմն պետք է ամեն գնով պահել ու փայփայել այն
  4. Սլիմ-ի ավատար
    Փայփայում եմ իմ մուկիկին Ինչքան կարամ կպայքարեմ, ինչ կլինի թող լինի
  5. Լեո-ի ավատար
    Լաուրա ջան, Աստված քեզ կլսի, եթե դադարես կասկածել նրա գոյությանը:
  6. Սլիմ-ի ավատար
    Երևի ճիշտ ես
  7. Dragon-ի ավատար
    Այնինչ ննջում էր Աստված իր հոգում...
  8. ՆանՍ-ի ավատար
    Եթե հավատդ կամքիդ պես ուժեղ եղավ, ամեն ինչում հաջողություն կունենաս, իսկ եթե կասկածես, իմացի ամբողջ կյանքում դու ես կասկածվելու...
  9. Սլիմ-ի ավատար
    ՆանՍ ջան հավատում եմ , որ լավ կլինի, շատ ուժեղ հավատում եմ
  10. ՆանՍ-ի ավատար
    Ապրես, տենց էլ շարունակի