Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

...ծուռ կարոտ

Գնահատել այս գրառումը
...ծուռ կարոտ

Ծովի թավ մովում
Ես գտա ներկան,
Գտա երազներ`
Անանցյա՜լ,անա՜նց,
Մթին էջերում
Ծածուկ քողարկված,
Հողեղեն խենթիս
Այնքա՜ն հարազատ,

Ուշացում գտա
Ափսոսանք հագած,
Մունջ սպասումի
Աչքը ջուր կտրած,
Քաղեցի խորթ հույզ
Ինձ բաժին թողած,
Խռով աշխարհի
Գույներից պոկված:

Տեսա սպասում՝
Անարև ու հար,
Երազ օրերի
Հուշեր քուն մտած,
Ափերին փռված
Ծուռ կարոտ գտա.
-Ամենից,միայն,ա'յն ինձ հետ մնաց...

Նելլի Ռումել©

Ուղարկել «...ծուռ կարոտ"» Digg-ին Ուղարկել «...ծուռ կարոտ"» del.icio.us-ին Ուղարկել «...ծուռ կարոտ"» StumbleUpon-ին Ուղարկել «...ծուռ կարոտ"» Google-ին

Մեկնաբանություն