Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

...երգ ուշացումի

Գնահատել այս գրառումը
...երգ ուշացումի

Կարոտիս հևքում
Թունդ դողից արբում
Քո հույսն է զարթնում
Դրսում, ամենուր:
Բառդ է կաշկանդում՝
Ե՜ս էլ եմ հոգնել,
Այն ցուրտն է… տանում
Անդարձ հեռուներ:

Աչքերում քո մով,
Կան պահված հարցեր.
Ուշացման ախ-ով
Ուսի՜դ խոնարհվեմ:
Դու ո՜ւր ես փախչում,
Ո՜ւր ես սլանում,
Չ՞է որ ախ ձմռան
Ցուրտն է մեզ այրում:

Եվ ուշացումի
Զանգակն է հնչում.
Ո՜ւշ է, սիրելի՛ս,
Զո՜ւր ես ինձ փնտրում…

Նելլի Ռումել

Ուղարկել «...երգ ուշացումի"» Digg-ին Ուղարկել «...երգ ուշացումի"» del.icio.us-ին Ուղարկել «...երգ ուշացումի"» StumbleUpon-ին Ուղարկել «...երգ ուշացումի"» Google-ին

Մեկնաբանություն