Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

...երբ

Գնահատել այս գրառումը
...երբ

Երբ քաոսում

Այս գորշ ու ցուրտ,
Ժամանակից
Մահն է կախվում,
Զույգ մոմերի
Տաք դողի հետ
Հայացքներ են
Կոծում,մաշվում,
Սպասումներն՝
Անծուխ ու սուտ,
Սև անկյուն են
Ճիչով հատում,
Փոթորիկից՝
Ցնորամիտ,
Ունայնության
Փոշի քաղում:
Փուչ ժամերի
Կծիկի մեջ
Անցավորն է
Չոր փուշ դառնում,
Զույգ մոմերի
Խռովքի հետ
Պաղ աչքերում
Արտացոլվում,
Վախն իր վախից՝
Շատ խորթ ու ցուրտ,
Փոթորկվելով
Անդորր ճեղքում,
Ափսոսանքի
Հարցերի հետ
Այստե՜ղ-այնտե՜ղ
Գույն է փնտրում:

Նելլի Ռումել©

Ուղարկել «...երբ"» Digg-ին Ուղարկել «...երբ"» del.icio.us-ին Ուղարկել «...երբ"» StumbleUpon-ին Ուղարկել «...երբ"» Google-ին

Մեկնաբանություն