Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ: Չափից դուրս զգացմունքային եմ?,որ նայելուց հուզվում եմ արցունքոտվելու չափ:
Ձմեռվա կողմերը Հունաստանի հեռ-ամբ տարբեր ազգերի պարի խմերին էին ցույց տալիս:Վստահ լինելով մեր մշակույթի և հատկապես պարի խմբերի որակին,թերագնահատմամբ ժպտում էի մնացածների կատարման վրա,տղայիս բացատրելով ,որ հայկականին ,մերին ոչինչ չի հասնի:Մեծ եղավ հիասթափությունս ,երբ տարօրինակ "տարազով",ավելի շուտ գիշերանոց էր հիշեցնում աղջիկների հագինը,ելույթ ունեցավ Գյումրիի պարի խումբը:Հիմա թե նորից ծանոթի միջոցով,ձրի հրավերք ստացած,ում պատահի հավաքել,պարի խումբ էին սարքել,աստված գիտի,մեկ էլ իրենք:Մինչև հիմա չեմ կարողանում զսպել վրդովմունքս,երբ ելույթի վերջում հաղորդավարը ավելացրեց. _Ինչպես երևում է հայերը վրացիներից են սովորել պարելը: Նման միջոցառումներ կազմակերպողներին պարզապես հարազատի պես ուզում եմ ասել. _Երեսուն արծաթի համար մի ծախեք մեր ինքնասիրությունը հայեեեե~ր....
Անցած ամիս Կարին ազգագրական պարի համոյթը Իսպանիայում կայացած Ազգային մշակոյթների միջազգային փառատոնում պարի մասով նուաճել էր առաջին մրցանակը:
Շատ ուրախ եմ Լեռնցի ջան:Նոր ստեղծագործական հաջողություններ Կարին համույթին: