ՈՒրախ եմ ,որ առիթ եմ դարձել... Շնորհակալ եմ Apsara ջան մեկնաբանությանդ համար:
ինչ լավն էր, ամոթ ինձ, որ մինչ այսօր չեի կարդացել, քեզ հետ էլ համաձայն եմ Մինա ջան
Քո բախտը բերել է ուրեմն: Կատակը մի կողմ դրած, իմ տղաս ինձանից լավ մանկություն է ունեցել:
Մինա ջան , բայց հեչ էլ դաժան չէր Ես հիմա երանի կտամ, որ իմ երեխան իմ պես մանկություն ունենա գոնե
Հովարսի ասած "դաժան մանկություն"... Փոքր ժամանակ էնքան են մեշոկ պապիկով վախացնում,որ ձմեր պապիկին տեսնելուց էլ ենք փախնում:Բա որ իմ քույրը ինձ խավարասերերով է վախեցնում(բա չիմանա՞ք,որ տառականի հայերեն տարբերակը գիտեմ):Մինչև հիմա էլ վախենում եմ...
ես էլ սեղանի տակ եմ էտպես քնել, իսկ մերոնք արդեն ամբողջ քաղաքով ընկած ինձ էին փնտրում հա, ի դեպ, նույն պատճառով էի նեղացել
Էլ մի ասա Հովարս ջան:
''դաժան մանկություն''
Շատ ուրախ եմ Լեռնցի ջան:Նոր ստեղծագործական հաջողություններ Կարին համույթին:
Անցած ամիս Կարին ազգագրական պարի համոյթը Իսպանիայում կայացած Ազգային մշակոյթների միջազգային փառատոնում պարի մասով նուաճել էր առաջին մրցանակը:
Ձմեռվա կողմերը Հունաստանի հեռ-ամբ տարբեր ազգերի պարի խմերին էին ցույց տալիս:Վստահ լինելով մեր մշակույթի և հատկապես պարի խմբերի որակին,թերագնահատմամբ ժպտում էի մնացածների կատարման վրա,տղայիս բացատրելով ,որ հայկականին ,մերին ոչինչ չի հասնի:Մեծ եղավ հիասթափությունս ,երբ տարօրինակ "տարազով",ավելի շուտ գիշերանոց էր հիշեցնում աղջիկների հագինը,ելույթ ունեցավ Գյումրիի պարի խումբը:Հիմա թե նորից ծանոթի միջոցով,ձրի հրավերք ստացած,ում պատահի հավաքել,պարի խումբ էին սարքել,աստված գիտի,մեկ էլ իրենք:Մինչև հիմա չեմ կարողանում զսպել վրդովմունքս,երբ ելույթի վերջում հաղորդավարը ավելացրեց. _Ինչպես երևում է հայերը վրացիներից են սովորել պարելը: Նման միջոցառումներ կազմակերպողներին պարզապես հարազատի պես ուզում եմ ասել. _Երեսուն արծաթի համար մի ծախեք մեր ինքնասիրությունը հայեեեե~ր....
ivy-ի խոսքերից Հա... -Հա(հոգոց է հանում մեկը): -Էխ(պատասխանում է մյուսը): -Էխ,էխ(շարունակում է երրորդը): ................................................. -Էս շատախոսին էլ չբերես (բարկանում է առաջինը):
Հա...
Ցիր ու ցան ենք եղել ivy ջան,Գևորգ Էմինին հիշեցի. Ո՞վ էր ստիպում՝ Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անեք, Որ միշտ մե´զ տեսնեք՝ Ուր էլ որ գնաք...
Մյունխենում
Որտե՞ղ ես լսում(որ քաղաքում) ivy ջան:
Ծանոթ իրավիճակ էր. ես էլ եմ երբեմն թաքուն լսում հայերի խոսակցություններ:
Ինձ հաճելի էին,Մորգ ջան,ինչի համար քարացնեի(ես հո Արեգնազան հեքիաթի վատ կախարդը չէի?):
Ասեյիր լավ մնացեք, ու գնայիր, տեղում կքարանային:
Լեմ ջան շնորհակալ եմ մտահղացմանդ համար,գուցեև գրեմ ջանս: