Նայել RSS հոսքը

Քայլող հիշողություն

ՉՔՆԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ

Գնահատել այս գրառումը
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:



Չափից դուրս զգացմունքային եմ?,որ նայելուց հուզվում եմ արցունքոտվելու չափ:

Ուղարկել «ՉՔՆԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ"» Digg-ին Ուղարկել «ՉՔՆԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ"» del.icio.us-ին Ուղարկել «ՉՔՆԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ"» StumbleUpon-ին Ուղարկել «ՉՔՆԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Մինա-ի ավատար
    Ձմեռվա կողմերը Հունաստանի հեռ-ամբ տարբեր ազգերի պարի խմերին էին ցույց տալիս:Վստահ լինելով մեր մշակույթի և հատկապես պարի խմբերի որակին,թերագնահատմամբ ժպտում էի մնացածների կատարման վրա,տղայիս բացատրելով ,որ հայկականին ,մերին ոչինչ չի հասնի:Մեծ եղավ հիասթափությունս ,երբ տարօրինակ "տարազով",ավելի շուտ գիշերանոց էր հիշեցնում աղջիկների հագինը,ելույթ ունեցավ Գյումրիի պարի խումբը:Հիմա թե նորից ծանոթի միջոցով,ձրի հրավերք ստացած,ում պատահի հավաքել,պարի խումբ էին սարքել,աստված գիտի,մեկ էլ իրենք:Մինչև հիմա չեմ կարողանում զսպել վրդովմունքս,երբ ելույթի վերջում հաղորդավարը ավելացրեց.
    _Ինչպես երևում է հայերը վրացիներից են սովորել պարելը:
    Նման միջոցառումներ կազմակերպողներին պարզապես հարազատի պես ուզում եմ ասել.
    _Երեսուն արծաթի համար մի ծախեք մեր ինքնասիրությունը հայեեեե~ր....
  2. Լեռնցի-ի ավատար
    Անցած ամիս Կարին ազգագրական պարի համոյթը Իսպանիայում կայացած Ազգային մշակոյթների միջազգային փառատոնում պարի մասով նուաճել էր առաջին մրցանակը:
  3. Մինա-ի ավատար
    Շատ ուրախ եմ Լեռնցի ջան:Նոր ստեղծագործական հաջողություններ Կարին համույթին: