Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հավերժության դատապարտվածը



Էջեր : 1 [2] 3 4

Lion
01.09.2011, 22:28
Սուտ չեմ խոսի և կասեմ, որ ես էլ դեմ չեմ այդ սիրային նկարագրություններին, նամանավանդ որ էդպես գեղեցիկ ու ռոմանտիկ է նկարագրված:love
Իրոք, շատ հաճելի է տեսնել, թե ինչպես է հայ տղամարդը հիանում կնոջ գեղեցկությամբ, ինչ նուրբ բառերով է նկարագրում բնության հրաշքին:love
Թող տեսնեն մեր հիմիկվա տղամարդիկ ու հասկանան, որ կնոջը սիրելու և նրանով հիանալու մեջ ոչ մի ամոթ բան չկա:
Ես դեմ չեմ այդպիսի պահերի, ընդհակառակը, շատ դուր է գալիս, մի տեսակ կտրվում էս էդ պատերազմական թոհ ու բոհից ու մի պահ էլ հիանում ես ռոմանտիկայով: Ես մի անգամ ասեց, որ ինչ-որ չափով այս պատմությունը նմանեցնում եմ Մոնտե Քրիստոին (ոչ սյուժեով իհարկե): Այնտեղ էլ շատ գեղեցիկ կերպով նկարագրվում էր և թախիծ և ուրախություն և ռոմանտիկա:


Արմեն ջան, մերսիներ: Ուրախ եմ, որ նմանություններ տեսար մեծ ֆրանսիացի վիպասանի ոճի հետ, դա, կարծում եմ, Հայկի համար մեծ պատիվ է և նրան դուր կգար: Հետաքրքիր է, ինչ կմտածնի նա, եթե մի օր հանկարծ աչքով ընկնեն ակումբային այս քննարկումները? Ի դեպ, իմ կարծիքով Հայկի այս ռոմանտիկ ոճը հազվադեպ է հանդիպում մեր պատմավեպային ժանրում, որտեղ ամեն ինչ չափազանց "ճիշտ" է, կյանքից կտրված ճիշտ - դրա համար էլ մեր երիտասարդությունը երբեմն բավականին հեգնական է մոտենում պատմավեպային ժանրին ու համարում այն սպառված, այն դեպքում, երբ... ժանրը սպառված չէ, ուղղակի պետք է թողնել հին կաղապարները:


Ուղղակի չգիտեմ, իմ համար մի փոքր այլ է էս թեման քննարկելու կարևորությունը, երևի դա էլ նրանից է, որ ես արական սեռի ներկայացուցիչ եմ ու ինձ շատ է գրավում էդ պատերազմի թեժ պահերը, ճիշտն ասած, էն դավաճանության պահն էլ հետաքրքրեց, զուտ միայն այն պահով, որ կարելի է երկար, շատ երկար մտածել ու քննարկել: Չգիտեմ, ձեր մոտ էլ է՞ էսպես. ես, օրինակ, էն դավաճանության պահը գրելուց առաջ շատ էի մտածել, իրոք այդպես էր, թե՞ ոչ, ուրիշ հնարավորություն կա՞ր արդյոք: Կարծում եմ` ճիշտ արեցի, որ գրեցի այդ պահը, որովհետև ինքս էլ հասկացա, որ սխալ էի ասում Քրմի սպանության պահով: Երևի թե դուք ճիշտ եք, սպանելով երկրի վիճակը կարող էր վատանալ, միգուցե նաև կործանվել: Բայց դե, ես էլի իմ կարծիքին եմ մնում, որ հայերը (և իհարկե Հայկը) դավաճանեցին (Մեծ քրմի մասին չեմ էլ խոսում, որովհետև անիմաստ է:angry): Էէէէ, էլի ռոմանտիկայի թեման սարքեցի պատերազմ:oy
Հա, ինչ էի ուզում ասել, քանի որ ես տղա եմ, ինձ ավելի շատ հետաքրքրում է թեժ պատերազմի պահերը: Երևի թե տրամաբանական է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին էլ հետաքրքիր է ռոմանտիկան:

Չգիտես ինչու ինձ թվում է, որ Հայկի նոթերում իրենց համար հետաքրքիր պահեր կգտնեն և արական ու և իգական սեռի ներկայացուցիչները: Ընդ որում երևի դա զարմանալի էլ չէ առանձնապես, քանի որ այստեղ նկարագրված է կենդանի մարդու կյանք և ապրումներ: Իսկ այդ չստացված դաշինքի պահով - ինչպես տեսնում ես, էլամցիք այս անգամ էլ տուժվեցին - խեղճերի բախտը հեչ չէր բերում... ;)

Հա, ի դեպ, այս պահով


Lion ջան, Շարուքենը ու Մահմեդը հնարավոր է, որ նույն մարդն ե՞ն
Չնայած որոշ հանգամանքներ ստիպում են մտածել, որ հնարավոր չէր, որ նա անմահ լիներ, բայց դե, ով իմանա...

Կարծում եմ, հարցին ինքդ պատասխան կգտնես, քանի որ քո դիտողունակությունը ինչ ասես արժե :B Հասկանում ես, Արմեն ջան, մեր պատմությունը շատ է թալանվել և, զարմանալին ու հիանալին որն է, որ նույնիսկ այդ վիճակում էլ այն հիացնում է: Ես փորձում եմ թալանածը վերականգնել, որ ամեն ինչ ավելի գերազանց տեսք ունենա - այդպիսին է իմ վերաբերմունքը մեր պատմության նկատմամբ...:think

armen9494
01.09.2011, 22:38
Էլամցիների պահով վաղը կարծիքս կգրեմ, կարծում եմ էս անգամ նրանց արարքը էդքան էլ մեղադրելու չէր: Բայց դա առաջին հայացքից և դեռ հիմնովին կարծիք չի. ինչպես ասեցի, սիրում եմ մի քիչ մտածել, հետո նոր գրել:

Lion
01.09.2011, 22:43
Կսպասեմ :) Բարդա, էդ էլամցիքի հետ հարաբերությունները մի ուրիշ տեսակ չէր ստացվում, ինչ ուզում ես արա: Ի դեպ, ասեմ, էլամցիք իրենց բնույթով դրավիդյաններին պատկանող ժողովուրդ էին, այսինքն օրինակ հայերի պես արիական կամ Անապատի զավակների պես սեմիտական խմբին չէին պատկանում: Դրանք, մոտավորապես ասած, Հնդկաստանի մինչարիական բնակչության ծայր արևմուտք շարժված ճյուղն էին ու, թեև ապրում էին հետագա Պարսքի տարածքում, բայց պարսիկների հետ էլ լավագույն դեպքում միայն շատ հեռավոր ու այն էլ գենետիկ կապ ունեին:

Ինչ-որ տեղ խորհրդավոր ժողովուրդ է... էր - ի դեպ, զատո մենք "է" ենք :);)

Lion
02.09.2011, 13:27
*

Ձգվեցի էշիս վրա` փորձելով տեսնել ուր որ է երևացող Ուրուկի պարիսպները: Սակայն հակառակ ջանքերիս` դրանք տեսա միայն մի որոշ ժամանակ անցնելուց հետո: Ընդ որում վերջիններս ամենևին էլ չէին հիշեցնում քաղաքի նախկին շքեղությունները: Այժմ դրանք մասսամբ քանդված էին, տեղ-տեղ էլ կրակից սևացած: Բացի այդ աչքի էր զարնում նաև աշտարակների անխնամությունը, ինչպես նաև պարիսպների միջև բացված փլվացքներն ու ճեղքերը: Ամեն ինչից երևում էր, որ Ուրուկի լավ օրերը մնացել են անցյալում: Դե իհարկե, երբ ես վերջին անգամ եղել էի Ուրուկում, սրանից ուղիղ ութանասունմեկ տարի առաջ, շատ ջրեր էին հոսել: Այն ժամանակ Ուրուկը Միջագետքի առաջնային քաղաքներից էր: Սակայն դրան հաջորդող ժամանկներում քաղաքի գլխով շատ փորձանքներ էին անցել: Մի քանի անգամ միայն այն վերագրավել էր Շարուքենը` արյան մեջ խեղդելով քաղաքի բնակիչների ապստամբությունները: Բացի այդ, դրանից հետո նա քաղաքից վտարել էր նախկին բնակիչների մեծ մասին, դե իսկ նրանց փոխարեն բնակեցված Անապատի զավակների հոգսն էլ հաստատ քաղաքի կառուցապատումը չէր: Մի քանի անգամ էլ իրադարձությունների բուռն հորձանուտում քաղաքը հայտնվել էր Շարուքենին հաջորդած նրա որդի Ռիմուշի, ինչպես նաև վերջինիս հաջորդած, նրա ավագ եղբայր Մանիշտուսուի օրոք: Քաղաքի վերջին գրավումը տեղի էր ունեցել անցյալ տարի ու հենց դրա հետքերն էին, որ իրենց վրա պահպանել էին քաղաքի պարիսպները…: Այո՜, խեղճ միջագետքցիներ, երևի ես ճիշտ գուշակեցի սրանից տասնամյակներ առաջ, երբ մտքովս անցավ, որ Շարուքենը ձեզ օր ու արև չի տա…

Այս մտքերով էի տարված, երբ էշիս վրա հանգիստ օրորվելով ներս մտա քաղաքի դարպասներից: Պահապանները նույնիսկ ուշադրություն էլ չդարձրին ինձ վրա` ակնհայտորեն միայն հանդերձներիցս ելնելով ինձ դնելով մանր առևտրականի տեղ: Քաղաքի ներքին հատակագիծը քիչ էր փոխվել, միայն, ինչպես և պարիսպների պարագայում, այս անգամ էլ տներն էին մեծ մասսամբ կիսափուլ կամ էլ խարխլված պատերով: Չկային նաև քաղաքի նախկին բնակիչները, որոնք իրենց կենսախինդ ու արագաշարժ բնավորությանը տուրք տալով խռնվում էին փողոցներում: Այժմ փողոցներում ընդհարնապես քիչ մարդ կար, իսկ հատուկենտ անցորդներն էլ մեծամասսամբ Անապատի որդիներն էին:

Ես առանց դժվարության գտա Ուրուկի շուկան ու թակեցի ինձ լավ ծանոթ ու պինդ փակված վաճառատան դուռը: Մենեսը պետք է որ այստեղ լիներ…

Lion
02.09.2011, 13:39
*

- Բարի գալու՜ստ, ողջո՜ւյն քեզ, այ կորած-մոլորած,- ինչպես միշտ ջերմությունը սրտում ու ժպիտը դեմքին ինձ գրկեց բարեկամս,- ինչքա՜ն կլինի չենք տեսնվել: Ես արդեն կարծում էի, թե դու կորել ես:
Մենեսը անմիջապես տեղավորեց ինձ իր հյուրասենյակի հարմարավետ գահավորակի վրա, իսկ ինքը դուրս եկավ: Կարճ ժամանակ անց ներս մտան ծառաները և ցածրաոտք սեղանը միանգամից լցրեցին ընտիր ուտելիքներով, մրգերով ու խմիչքով: Ի վերջո ներս եկավ նաև Մենեսը, իսկ ծառաները դուրս եկան: Բարեկամս տեղավորվեց իմ դիմացի գահվորակի վրա և անխոս լցրեց գավաթները.
- Դեհ, Հայկ եղբայր, բարով տեսանք իրար:
Ես ու Մենեսը, չրխկացնելով մեր կավե գավերը, դատարկեցինք Արարտայի ընտիր գինին, որից հետո անցանք խորտիկներին: Որոշ ժամանակ անց մենք արդեն մեկնվել էինք մեր գահվորակներին.
- Իսկ հիմա, պատմիր Հայկ ջան, ինչի՞ց սկսեցիր, ո՞ւր եղար, ի՞նչ հետաքրքիր բաներ անցան գլխովդ…
- Դե սկսեցի նրանից, որ ինձ ծնեցին, ծնեցին սրանից ուղիղ երկուհարյուր ութանասունհինգ տարի առաջ: Հայրս…,- հիշելով բարեկամիս` ժամանակին Քիշում ասած խոսքերը` կատակեցի ես:
- Լավ, այ տղա, չասեցի տենց,- Մենեսը ինքն էլ ծիծաղեց,- ավելի լուրջ կարո՞ղ ես:
- Լավ, հաշվի առնելով, որ դու իմ լավագույն բարեկամն ես…
- Ըհը,- խրախուսաբար գլխով արեց Մենեսը:
- Հա, ուրեմն ինչ էի ասում… հաշվի առնելով, որ դու իմ լավագույն բարեկամն ես, քեզ կպատմեմ ոչ այդքան մանրամասն:
- Լսում եմ:
- Հիշում ես, չէ՞, թե ինչ վիճակում դու ինձ գտար սրանից երեսուն տարի առաջ Ալկիքարում: Այն ժամանակ ես չթաքցրեցի էլ, որ այդ վիճակը ինձ բավականին ձանձրացնում է…
- Իհա՜րկե, է՜լ ինչ…, լրիվ ծերուկի կերպարի մեջ էիր մտել, չնայած որ խեղճ “հիրավի ծերունուն” կյանքի վերջին օրերին առանց մորուքի ու դեմքի թողեցիր…,- ծիծաղելով հիշեցրեց բարեկամս,- դեմքը կորցրած մարդ…, վատ չի հնչում “հիրավի արքայի” համար…
- Ըհը, ես էլ հենց այդ եմ ասում: Ես այնքան էի ոգևորվել մեր այդ վերջին արկածի ժամանակ, որ մոռացել էի իմ մյուս նպատակը` անհետ կորչել մարտի բովում: Սակայն հետո ես սկսեցի ափսոսալ, որ այդպիսի հարմար առիթը ձեռքիցս բաց եմ թողել:
- Ու դու ստիպված շարունակեցիր քարշ տալ քո ծերունական օրերը, խե՜ղճ տղա,- հազիվ զսպելով ծիծաղը` իբր կարեկցաբար գլխով արեց բարեկամս:
- Ոչ երկար, բարեկամս, բարեբախտաբար ոչ երկար…: Դա երկար չտևեց ու շուտով ձեռքումս մի հարմար առիթ հայտնվեց:
- Դու նկատի ունես Շարուքենի ու նրա որդիների վերջին արշավանքը դեպի Կորճա՞յք:
- Հենց դա,- գլխով արեցի ես,- կեղտաջրերի հոտած ջրանցքում լինելն այնքան էր կատաղեցրել այդ անասունին, որ նա որոշել էր, ինչ գնով էլ լինի, հասնել ինձ: Դրա համար էլ այդ դեպքերից երեք տարի անց, երբ նրա պետության գործերը մի քիչ կարգի ընկան, մեր “հիրավի արքան” զորահավաք հայտարարեց ու շարժվեց ուղիղ դեպի Կորճայք` իր Հատուկ գնդով և երեք բյուր Անապատի որդիների կազմով: Ես իհարկե նախապես հեռացրել էի բնակչությանը այդ տարածքներից, ինչպես նաև տեղեկացրել էի Հայկաշեն: Դրա համար էլ Զագրոսյան լեռների հարավային փեշերը ներխուժած Շարուքենի ոհմակը ոչ միայն կրծելու ոչինչ չգտավ ու սկսեց սովից զկռտալ, այլև նրա մոտ վախից մեկ այլ ինքնաբուխ գործողություն էլ սկսվեց, քանի որ հյուսիսից իմ Կուտիների գունդը, միացած Սպարապետ Արամի բյուրերի հետ, գալիս էին ուղիղ նրա վրա:
- Այո՜ո՜, այ ես միշտ էլ զարմանում եմ ձեզ վրա…: Ահագին հզոր պետություն ունեք, առիթի դեպքում էլ Շարուքենի նմանների մռութին կարողանում եք մի լավ հագցնել, սակայն ոչ մի անգամ նվաճումների ուղին չեք բռնում: Իրոք, էլի, հետաքրքիր ժողովուրդ եք, ես նույնիսկ կասեի անհասկանալի…
- Անհասկանալի ոչինչ չկա, Մենես ջան, ուղղակի դու մոռանում ես մեր արիական պատգամները,- ես աչքերս փակեցի, հետ ընկա գահվորակին ու շրթունքներս կարծես իրենք իրենց սկսեցին արտաբերել շատ վաղուց լսած, սակայն մի իմաստուն հորդորի պես հավերժ հոգումս տպված խոսքերը,- “Աստվածներն ասացին, որ արիները ընտրյալ ցեղ են և պարտավոր են մարդկությանը տանել լույս, փոխանցել այլ ցեղերին իրենց գիտելիքները՝ հանուն համընդհանուր ու համաշխարհային բարօրության: Սակայն հիշիր, որդիս, մենք ոչ ավելին ենք այլ ցեղերից և ոչ էլ հատկապես՝ պակաս: Բոլոր ցեղերն էլ իրավունք ունեն ապրելու այս հողի վրա: Ոչ ոք առաջնություն չունի մյուսի նկատմամբ և իրավունք չունի իրեն մյուսից բարձր դասելու…”…
- “… Մենք՝ արիներս, առաջ ենք անցել այլ ազգերից բնության գաղտնիքների ճանաչման գործում, սակայն դա պետք է ծառայի միայն համընդհանուր ու համաշխարհային բարօրությանը…”,- ժպտալով ինձ լրացրեց Մենեսը,- այո, Հայկ, ես շատ եմ քեզնից լսել այդ խոսքերը, որ ժամանակին քեզ պատգամ է թողել հայրդ` արիների հզոր Նահապետը: Սակայն միայն ժամանակի հետ եմ ես հասկանում, որ դրանք միայն դատարկ խոսքեր չեն, որ դրանք հզոր գաղափարախոսության պես մի բան են…
-… որին դավանում են բոլոր արիները,- ժպտալով բարեկամիցս կրկին խոսք վերցրեցի ես,- ահա հենց այդ պատճառով է, որ արիական հայերը չեն սիրում ոտք դնել Հայկ Նահապետի նախանշած սահմաններից դուրս, իսկ այլ ազգերի վրա տիրելն էլ համարում են կործանարար բոլորի, սակայն առաջին հերթին հենց իրենց համար:

Lion
02.09.2011, 13:52
- Հետաքրքի՜ր է՜…,- մտածկոտ ծոր տվեց Մենեսը,- լավ, իսկ քե՞զ հետ ինչ պատահեց, այդ չասացիր:
- Այ դա ուշագրավ պատմություն էր,- կրկին աշխուժացա ես,- մեր արշավանքի հոտն առնելու պես Շարուքենը պատրաստվեց նահանջել: Սակայն նա ամեն դեպքում որոշել էր ինձ իր թակարդը գցել: Դրա համար էլ հավաքելով իրենց բռնած սակավաթիվ գերիներին, նրա որդիները դեսպանների միջոցով տեղեկացրին մեզ, որ բոլորին տեղն ու տեղը կսրատեն, եթե ես չներկայանամ փրկագնով ու հետ չվերցնեմ նրանց: Ես էլ իմ “Դաշույն”-ով ու Կուտիներիս հինգ հարյուրյակներով նրանց նշած ժամանակ ներկայացա նախապես որոշված վայրը` լեռների մեջ կորած մի կիրճ: Սակայն հետախուզությունս արդեն տեղեկացրել էր, որ Շարուքենի Հատուկ գնդի մի քանի հարյուրյակներ դարանել են հենց այն վայրում, որտեղ պետք էր տեղի ունենար փոխանակումը, ու պատրաստվում են բռնել ինձ: Ես էլ հենց այդ վայրում քարերի հոսք նախապատրաստեցի, իմոնց թողեցի թիկունքումս, իսկ ինքս առաջ անցա: Դրանից հետո մնացածը արդեն պետք էր միայն ճիշտ խաղարկել: Դարանակալներին տեսնելուն պես ես սկսեցի վազել դեպի նախապես պատրաստված թակարդը, սրանք` իմ հետևից ու արդեն ինձ բռնելու վրա էին, երբ ես մի քանի նախապես պատրաստված քարեր տեղահանելու միջոցով քարահոսք կազմակերպեցի, որը ինձ ու թշնամիներիս մեծ մասին հենց ռազմիկներիս աչքի առաջ սրբեց դեպի անդունդը: Ճիշտ է, ես էլ մի քիչ ճխլվեցի, բայց դե ոչինչ, ամեն ինչ նորմալ անցավ…: Հենց նույն գիշեր ես երևացի որդուս, տեսա, թե հավատարիմ հպատակներս ինչպես են սգում մահս, որից հետո հեռացա նահանգից: Այսքան մի բան:
- Իհարկե, դու քեզ հավատարիմ ես մնացել…: Նույնիսկ մեռնելուց էլ Շարուքենի ճաշը մի լավ հարամել ես ու կորուստներ ես պատճառել նրա հավատարիմ ռազմիկներին,- ծիծաղեց Մենեսը:
- Ինչ անե՞մ,- կեղծ չքմեղացա ես,- մեղք չունեմ, սովորության հարց է:
- Այստեղ խոսում էին Կորճայքի հարավ-արևելյան մասերն ասպատակելու մասին: Նույնիսկ մի քանի սալիկներ են գրվել [1]: Սակայն հաշվի առնելով, որ դրանցում ոչ մի մանրամասն չկա ու իմանալով գրողների սովորությունը,- քմծիծաղեց Մենեսը,- ես էլ էի ենթադրում, որ առանձնակի մի արդյունք չի եղել:
- Ոչ մի արդյունք, Մենես ջան,- ձեռքս թափ տվեցի ես,- եկան, հետո վախկոտ շնագայլերի պես փախան, մի քանի հոտած դիակ թողնելով մեր լեռներում…
- Այո՜…, ասեմ, որ խեղճ “հիրավի անդեմք”-ն էլ շատ չձգեց դրանից հետո ու Միջագետք վերադառնալուց կարճ ժամանակ անց քոչեց այս աշխարհից,- ծիծաղեց Մենեսը,- երևի հույս ուներ այն աշխարհում գտնել իր դեմքն ու մորուքը…
- Երևի,- ծիծաղեցի ես:
- Է լա՜վ…, իսկ հետո՞:
- Հետո նախապես պատրաստված թաքստոցիցս վերցրեցի պահ տված միջոցներս ու ելա ճամփորդության: Ուր ասես, որ չեղա այս տարիներին: Սկզբնական տարիներին թափառեցի արևելքում: Շրջիկ վաճառականի տեսքով եղա հեռո՜ւ-հեռավոր երկրներում: Երևի նույնիսկ դու այդ տեղերում եղած չես լինի: Բավականին հետաքրքիր բաներ տեսա ու իմացա: Հասա մինչև Երկնահաս լեռներ…: Ճիշտն ասած ավելի հեռու ուղղակի վախեցա գնալ, թեև այնտեղի ժողովուրդը խոսում էր իրենցից էլ էլ ավելի արևելք, հեռո՜ւ հեռավոր արևելքում, հսկայական բարձրություն ունեցող լեռներից հետո սկսվող մի բարեբեր, Եփրատի ու Տիգրիսի պես գետերով ոռոգվող հովտում գոյություն ունեցող Ու-Դի, թարգմանաբար` Հինգ արքաների երկրի [2] մասին, բայց դե ես որոշեցի այն տեսնելը հետաձգել մի ուրիշ անգամի: Դրանից հետո որոշ ժամանակ եղա Արևելյան Մեծ գետից հյուսիս ընկած քոչվորների մեջ, որից հետո ճանապարհորդելով Արևելյան Մեծ ծովի հյուսիսային ափերով, Կովկասի լեռների հյուսիսային փեշերով ու Հյուսիսային Մեծ ծովի հյուսիսային ափերով, պտույտ տվեցի նրա շուրջը և արևմուտքից մտա Խաթթի: Վերջին տարիներն անցկացրել եմ այնտեղ: Խաթթիում ինչպես միշտ շատ հանգիստ է ու ծաղկում է առևտուրը: Կան նաև մեծաթիվ հայեր, որոնք ակտիվ առևտրական գործունեությամբ են զբաղված ու արդեն բավականին կտրվել են իրենց արմատներից: Սա մտահոգիչ էր…: Մտահոգիչ էր գոնե ինձ համար: Իսկ մնացած ամեն ինչ նորմալ էր: Այնտեղի բնակիչները կարծես ոչնչի մասին չեն էլ ուզում մտածել: Դեհ ի՞նչ մտածեն: Հարավից Արարտան է նրանց պաշտպանում Աքքադից, ձեր Եգիպտոսը նույնիսկ չի էլ մտածում այդ կողմերը երևալու մասին, իսկ ուրիշ թշնամի պետություն ուղղակի չկա: Մանր-մունր ցեղեր են, որոնք լուրջ սպառնալիք չեն ներկայացնում…: Այնտեղ հիմա, հաջորդելով Նուր-Դագանին, թագավորում է Պամբան [3], որը հիմնվում է հիմնականում օտարերկրացիներից հավաքված վարձկանների բանակի վրա ու չնայած բավականին անպետք մարդ է, ես ինքս եմ ականատես եղել նրա դաժանություններին ու անիմաստ հրամաններին, սակայն առայժմ ոչ մի լուրջ սպառնալիք ի վիճակի չէ ներկայացնելու, իսկ վարձկանների նրա առաջնորդը` լուլլուբեցի Անուբանիին [4], մի փառահեղ ու ազնվագույն մարդ է, որը մի տեսակ հավասարակշռում է իր անպետք տիրոջը: Պուրուշխանդայում ապրեցի մի քանի տարի, սակայն հետո ականջիս լուր հասավ, որ Աքքադի նոր արքա է դարձել Մանիշտուսուի բավականին երիտասարդ որդի Նարամ-Սուենը [5]: Սա մի քանի կտրուկ ու մեր մեջ ասած խելոք քայլերով այնպես վարպետորեն ու արագ ճնշեց իր դեմ ծագած հերթական ապստամբությունը, որ դա ինձ մոտ կասկած ծնեց, որ սա, ի տարբերություն իր երկու անխելք ու անճարակ նախորդների, կարող է հասնել իր պապ Շարուքենի մակարդակին: Դրա համար էլ որոշեցի, որ ժամանակն է վերադառնալու Կորճայք, մանավանդ, որ ես ինքս էլ արդեն վաղուց ձգտում էի վերադառնալ: Սակայն մինչ այդ որոշեցի այցելել քեզ: Եվ ահա հիմա ես այստեղ եմ ու սպասում եմ, որ դու էլ քո հերթին ինձ հետաքրքիր բաներ պատմես:

________________________
[1] Խոսքը իրականում գոյություն ունեցած իրադարձություններն արտացոլող սալիկների մասին է:
[2] Խոսքը հնագույն Չինաստանի մասին է:
[3] Պամբա (մ.թ.ա. մոտ 2280-2210): Խաթթիի արքան:
[4] Անուբանի (մ.թ.ա. մոտ 2240-2200): Արևմտյան Մարաստանում գտնվող Լուլլուբիի արքա:
[5] Նարամ-Սուեն (մ.թ.ա. 2237-2200): Աքքադի չորրորդ արքան` Մանիշտուսուի որդին և Սարգոն Աքքադացու թոռը:

Lion
02.09.2011, 14:16
- Վատ չի՜, վատ չի՜,- ժպտաց Մենեսը,- իմ պատմություն էլ պակաս ուշագրավ չի լինի: Աքքադում քո եփած ճաշը Միջագետքում դեռ շատ ջուր վերցրեց: Նույնիսկ մինչև հիմա էլ դրա հետևանքները մնում են:
- Իրո՞ք:
- Ըհը: Շարուքենը այդպես էլ չկարողացավ լիովին խաղաղեցնել իր պետությունն ու իր կրտսեր որդի և հաջորդ Ռիմուշին թողեց չլուծված բազում հարցեր, որոնց գումարվեց նաև մեծ եղբոր` Մանիշտուսուի հետ անհաշտ թշնամությունը:
- Գանձարա՜նը…,- ծիծաղելով հիշեցի ես:
- Մեծապես այո, սակայն ոչ միայն…: Շնագայլի այս ձագերը սարսափելի չէին սիրում իրար հենց սկզբից, քանի որ մեկը վախենում էր իշխանությունը կորցնել, իսկ մյուսն էլ տառապում էր դրա բացակայությունից,- ծիծաղեց Մենեսը, հետո լրջացավ,- չէ, բայց իրոք, Ռիմուշի կառավարման հենց սկզբից իրավիճակը շատ լարված էր ու անկայուն: Ապստամբության հրով էր բռնված սովից խենթացած ողջ Միջագետքը, իսկ Ուրուկը, Ումման, Լագաշը, Քիշը և Ադաբը` հինգ հիմնական քաղաքները, ուղղակիորեն հրաժարվեցին ճանաչել նոր արքային, քանի որ Ռիմուշը հորից վաստակել էր միայն նրա վատ գծերը` դաժանությունն ու դյուրաբորբոքությունը, իսկ խելքն ու փորձառությունը կարծես նրա կողքով էին անցել: Ռիմուշը սկսեց հետևողականորեն գրավել ապստամբած քաղաքները, ավերել դրանք ու դաժան հաշվեհարդար տեսնել նրանց բնակչության հետ: Մի քանի տարի տևած այս իրադարձությունների ժամանակ ամենահամեստ հաշվարկներով սպանվեց մոտ տասներեք հազար տեղացի, իսկ մոտ երկու բյուր մարդ էլ քշվեց անվերադարձ ստրկության: Ի վերջո նա շարժվեց Ուրուկի վրա, որտեղ ապստամբները, քաջասիրտ ու ազնիվ, սակայն ուղղամիտ Կաազագի [1] գլխավորությամբ հատկապես անզիջում դիրք էին գրավել: Ռիմուշը Ուրուկի բանակը հիմնովին ջախջախեց հենց քաղաքի պատերի տակ: Կաազագը սպանվեց ճակատամարտի սկզբում, իսկ նրա բանակը գլխովին ոչնչացավ` կորցնելով ութ հազար սպանված և ավելի քան հինգ հազար գերի: Դրանից հետո,- մռայլ հիշողություններից կնճռոտվելով` շարունակեց բարեկամս,- թշնամին առանց լուրջ դիմադրության մտավ քաղաք ու դաժան հաշվեհարդար տեսավ բնակչության հետ: Սրանով կարծես թե ամեն ինչ վերջացավ, չհաշված իհարկե այն, որ դրանից հետո մի քանի տարի ողջ Միջագետքում փոթորկում էր դաժան սովը, որին էլ զոհ գնաց պատերազմից ու ավերներից փրկվածների մի մեծ մասը:
- Այո՜ո՜, իրոք դաժան դասավորվեց Միջագետքի ճակատագիրը,- ես ինքս էլ էի մռայլվել այս ամենից, - իսկ հետո՞:
- Հետո՜…: Հետո Ռիմուշը որոշեց անդրադառնալ Էլամին, որն արդեն երկու անգամ է, որ վճռական պահին թիկունքից հարվածում է Աքքադին: Որոշակի չափով կայունացնելով իր երկրի վիճակը, Ռիմուշը մեծ զորահավաք հայտարարեց ու շարժվեց Էլամի երկու թագավորությունների վրա: Կերխի գետի հովտում էլամիցները պարտություն կրեցին, որից հետո նրանց հետապնդող Ռիմուշը երկրորդ անգամ էլամցիներին ճակատամարտ պարտադրեց Սուզայի [2] պատերի տակ: Այս անգամ էլ էլամցիք պարտվեցին, ընդ որում ոչ առանց Կուտիկ-Ինշուշինակի ստոր ու դավաճանական մասնակցության: Արդյունքում Խիշեպրատեպը սպանվեց, իսկ նրա գահակից որդի Խելուն ընդունեց Աքքադի գերիշխանությունն ու ծանր նյութական հատուցում տվեց:
- Բացի այդ,- բարեկամիս լրացրեցի ես,- դրանով ավելի ուժեղացան Վարասխայի արքաների դիրքերը, իսկ Կուտիկ-Ինշուշինակը հսկայական հեղինակության հասավ: Մի քանի տարի դրանից հետո նա հաջորդեց կրկին ոչ առանց իր մասնակցության կյանքից հեռացած իր հորը և այժմ իրեն բավականին վստահ է զգում…
- Այո, սակայն Շարուքենի շնագայլ ձագն էլ չվայելեց: Այդ դեպքերից հինգ տարի հետո հենց իր գրագիրները սպանեցին նրան` ծեծելով ծանրաքաշ քարե կնիքներով:
- Ա՜յ քե՜զ մա՜հ,- զարմացա ես,- երևի երբևէ ոչ մի տիրակալ նման մահ չէր ունեցել,- ինձնից անկախ ծիծաղեցի ես:
- Սա էլ չէր ունենա, եթե այդ գործին ձեռք չմեկներ հարազատ եղբայրը: Ռիմուշը մահվան սպառնալիքով արգելել էր որևէ մեկին զենքով երևալ պալատում, դե Մանիշտուսուն էլ, որը խենթանալու չափ ուզում էր հասնել բարձրագույն իշխանության, սպանել տվեց եղբորը քարե կնքիներով ու գրավեց նրա տեղը: Սրա օրոք կրկին բռնկվեցին ապստամբություններ Միջագետքում, որոնք նա ճնշեց հորն ու եղբորը հատուկ դաժանությամբ: Էլամի Խելուի թագավորության հետ վերսկսված պատերազմում հաջողությունը այս անգամ էլ դավաճանեց էլամցիներին ու նրանք պարտվեցին: Խելուն ընկավ մարտում, իսկ նրան հաջորդած որդին` Խիտան [3], ստիպված Աքքադին զիջեց իր պետության հարավային ծովափնյա մասերը և նույնիսկ Անշանը [4]…
- Բա ո՞նց եղավ, որ Մանիշտուսուն ամեն դեպքում խնայեց Խիտային ու վերջնականապես չոչնչացրեց նրան:
- Հասկանո՞ւմ ես, Հայկ ջան, սա մի այնպիսի դաժանությամբ էր ոչնչացնում ամենքին, որ ի վերջո բոլորին իր դեմ հանեց: Հատկապես նրան ատում էին քրմերը: Դրա համար էլ նա մի պահ որոշեց փոխել իր քաղաքականությունը` շոյել Էլամին ու քրմերին: Վերջիններիս նա թողեց իրենց փոքրիկ թագավորությունը, իսկ քրմերի գլխին, ինչպես առատության եղջյուրից, սկսեց տարաբնույթ շնորհներ թափել:
- Այս պատմության մեջ Էլամում հատկապես շահեց Կուտիկ-Ինշուշինակի թագավորությունը, որն այժմ միանշանակ ավելի ուժեղ է, քան Խիտան: Երևի հենց այդ պաճառով էր, որ վերջինս մեծապես ուրախացավ, երբ Մանիշտուսուն իր որդի Նարամ-Սուեին համար որպես կին ընտրեց նրա աղջկան: Դրանով խեղճ մարդը հույս ուներ երկարաձգել իր իշխանությունը, սակայն ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, նա դաժանորեն սխալվել էր,- բարեկամիս լրացրեցի ես:
- Իհարկե, այստեղ այդպես է,- պատասխանեց Մենեսը,- թույլերին ոչ-ոք հաշվի չի առնում: Երևի թուլացել էր նաև Մանիշտուսուն, դրա համար էլ իր իսկ ձագը իրեն կերավ:
- Նարամ-Սուե՞նը,- հարցրի ես:
- Հենց ինքը,- գլխով արեց բարեկամս,- սրանից երկու տարի առաջ Նարամ-Սուենի մարդիկ հենց պալատում հարձակվեցին Մանիշտուսուի վրա, իսկ արդեն երեկոյան նրա դիակը քարշ էին տալիս Աքքադի փողոցներով…: Հո ընտանիք չի՜,- գլուխն օրորեց Մենեսը:
- Իրոք,- ծիծաղեց ես,- “հիրավի արքայի” ընտանիքը մի առանձնահատուկ սիրով է ոչնչացնում հենց ինքն իրեն: Սակայն խնամիներին էլ չեն խնայում,- ծիծաղեց ես:
- Իհարկե…: Ի՜նչ խնամի, ի՜նչ բան…: Մեկ տարի առաջ էր, որ Նարամ-Սուենը, որ արդեն հասցրել էր իրեն հռչակել “Աշխարհի չորս կողմի արքա”, Կուտիկ-Ինշուշինակիի միջոցով սպանել տվեց Խիտային, իսկ ինքն էլ մահապատժի ենթարկեց նրա աղջկան, որից անմիջապես հետո փոխօգնության դաշինք կնքեց Կուտիկ-Ինշուշինակի հետ ու կնության վերցրեց նրա աղջկան: Դրանով սա հույս ունի ամրապնդել իր դիրքերն այստեղ, քանի որ էլամի բանակն այժմ կայազորային ուժեր է տեղադրել շատ քաղաքներում և Նարամ-Սուենը մասնակիորեն նաև նրանց հավատարմության վրա է հենվում: Դե իսկ նրա դաշնակիցն էլ շահեց նրանով, որ այժմ վերամիավորված Էլամում կա մեկ թագավորություն և մեկ արքա` Կուտիկ-Ինշուշինակը:


________________________
[1] Կաազագ: Ուրուկում մ.թ.ա. 2261-2260 թվականներին բռնկված ապստամբության ղեկավար:
[2] Էլամի գլխավոր քաղաքներից մեկը:
[3] Խիտա (մ.թ.ա. մոտ 2250-2236): Խելուի որդին և Էլամի մի մասի միանձնյա արքան:
[4] Անշան: Քաղաք և համանուն մարզ Էլամի հարավ-արևելքում` Պարսից ծոցի հյուսիսային մասում:

Lion
02.09.2011, 14:32
Ես պայուսակիցս հանեցի վերջերս բավականին թանկ գնով ձեռք բերած կավե սալիկս ու ցույց տվեցի Մենեսին.
- Նայիր,- բարեկամիս ուշադրությունը հրավիրեց սալիկի վրա [1],- սա Աքքադից անցնելիս մեծ կաշառքով ձեռք բերեցի Նարամ-Սուեին գրագիրներից մեկից: Սա Էլամի ու Աքքադի դաշինքի և փոխօգնության պայմանագրի պատճեն է: Այն սկսվում է աստվածներին ուղղված կոչով, որից հետո Աքքադի ու էլամի երեսունյորթ աստվածներ վկա են համարվում այս պայմանագրին: Հետագայում պատմվում է այն մասին, որ Նարամ-Սուենը թանկարժեք ընծաներով մի պատվիրակություն է ուղարկել Էլամ, որտեղից այն հետ է եկել` բերելով Կուտիկ-Ինշուշինակի և աղջկան, որին հենց այս սալիկի վրա արված գրվածքով հայրը պտղաբերություն է ցանկանում, և նրա բանակի մի մասին: Իսկ այս կողմում,- ես շուռ տվեցի սալիկը,- փոխադարձ երդումներից ու բարեկամության սովորական հավաստիացումներից հետո տրվում են պայմանագրի գլխավոր խոսքերը. “Նարամ-Սուեին թշնամին իմ թշնամին է, Նարամ-Սուենի բարեկամն իմ բարեկամն է”: Ես բավականին թանկ վճարեցի այս սալիկի համար, Մենես,- ավելացրի ես ու նայեցի բարեկամիս,- սակայն իմ կարծիքով դա դրան արժեր: Փաստորեն կրկին Աքքադը, որի ձեռքի տակ է Մեծ Անապատը ու Էլամը` իր կատաղի լեռնեցիներով, միավորվում են: Սա վտանգավոր է նույնիսկ Եգիպտոսի, էլ չեմ էլ ասում մեր` Արարտայի, համար:

Մենեսը ձեռքիցս վերցրեց սալիկը և սկսեց ուշադիր ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ անց նա սալիկը դրեց սեղանին և լուռ ու մտախոհ տեսքով հետ ընկավ գահվորակի վրա:
- Այնպես որ, Մենես ջան, իրավիճակը կրկին լրջանում է: Դրա համար էլ ես պատրաստվում եմ կրկին վերադառնալ Կորճայք: Որդիս, հետևելով ռազմիկի ավանդույթներին, ընտանիք չի կազմել և այժմ վաղուց ի վեր ինձ հոգեորդի է հռչակել,- ինձնից անկախ ժպտացի այդ տարօրինակ իրավիճակի վրա,- ու բոլորին հայտարարել է, որ հեռավոր ճամփորդությունից վերադարձող իր հոգեորդին հաջորդելու է իրեն:
- Վատ չի՜…,- ձգեց Մենեսը,- ես էլ, սակայն, այստեղ որոշ տարօրինակ բաներ եմ նկատել,- նախկին թեմային վերադարձավ Մենեսը,- Մեծ Անապատում մշտապես թափառող իմ գործակալները վերջերս սկսել են ինձ հայտնել, որ Անապատի զավակների մեջ սկսել է տիրել հին ժամանակների ոգևորությունը: Նրանք այժմ մի տեսակ հոգևոր թմբիրով են բռնվել: Չգիտես ով տարածել է, որ Շարուքենը կենդանի է և այժմ կրկին կառավարում է Աքքադում` ինչպես հին ժամանակներում, իր մոտ հավաքելով և մարտի կոչելով իր ցեղակիցներին:
- Դրանք հաստատ Նարամ-Սուենի արածները կլինեն:
- Իհարկե, էլ ո՞ւմ…: Սակայն մի բան այժմ հաստատ է, որ Մեծ Անապատը կրկին մտել է շարժման մեջ: Անապատի որդիները միշտ էլ նեղվում էին միջոցների սղությունից ու իրենց արագ բազմացումից, որն այս տարիներին կրկին սկսել է նրանց հանգիստ չտալ: Դրա համար էլ այժմ նրանք, ինչպես և առաջ, ձգտում են տարածվել շրջակա երկրներում: Դե եթե դրան գումարենք էլ նաև նրանց կույր հավատը ամեն մի գերբնականի նկատմամբ ու Նարամ-Սուենի ճարպիկ դրդումները, կարելի է ասել, որ շուտով սա իր պապի բանակից ոչ փոքր բանակ կունենա…
- Նա վերականգնել է նաև Հատուկ գունդը…
- Դե այն երբեք էլ չէր վերացվել, ուղղակի Շարուքենից հետո անուշադրության էր մատնվել ու ինչ անպետք թափթփուկ ասես, որ այնտեղ չհավաքվեց: Սակայն այժմ Նարամ-Սուենը շատ խիստ է դրել այդ հարցը և իմ կարծիքով ներկայիս նրա Հատուկ գունդը ոչնչով չի զիջում իր պապինինին: Նույնն է մնացել նաև Հատուկ գնդի թիվը, քանի որ Շարուքենի սահմանած թիվը ընկալվել է որպես մի տեսակ սրբազան չափ:
- Ես տեսա դրանց Աքքադից անցնելիս,- ասացի ես,- տեսա նաև նրանց հետ քայլող Նարամ-Սուենին, որը, ընդօրինակելով իր պապի երիտասարդական հնարքները, այժմ իրեն բոլորի հետ շատ հասարակ է պահում ու դրանով մեծապես գրավում է Անապատի որդիների դյուրահավատ սրտերը:
- Բացի դրանից, սա, ի տարբերություն իր նախորդների, ընդհանրապես ավելի խորամանկ ու հավասակշռված ներքին քաղաքականություն է վարում: Օրինակի համար վերջ է տվել մասսայական մահապատիժներին ու ցցահանումներին, որով իր կողմն է գրավել շատերի սրտերը: Պատկերացնո՞ւմ ես,- շարունակեց բարեկամս,- վերջին երկու տարում մահապատժի ենթարկվածների թիվը չի անցնում մեկ տասնյակից: Իսկ առա՞ջ…
- Խելքի մո՜տ է…: Բացի դրանից, սրանով էլ նմանակելով իր պապին, նա մի երկար մորուք է թողել, որն արդեն հասնում է կրծքից ներքև: Եթե դրան գումարենք նաև նրա աժդահա հասակն ու հաղթանդամ կառուցվածքը, իրոք որ նմանությունն պապի հետ ամբողջականանում է, մի հանգամանք, որը մեծ հույսեր է վառում իր ցեղակիցների սրտում…
- Սակայն այդ ոգևորությունը կարող է արագ հանգել, եթե սա չբավարարի իր ցեղակիցներին: Հա, էլի ինք իրեն կենդանի աստված հռչակի, հասկացանք, բայց նա ինքն էլ է հասկանում, որ այս ոգևորությունը երկար չի տևի, դրա համար էլ շուտով նա իր ցեղակիցներին արշավի կհանի,- լուրջ տեսքով վրաս նայելով` ավելացրեց Մենեսը:
- Եվ իհարկե նրա հարվածը չի ուղղվի դեպի Էլամ, քանի որ այն այժմ իր դաշնակիցն է, չի գա նաև ձեր վրա, քանի որ դուք չափազանց հեռու եք ու բացի այդ նա ձեզ հետ նաև կիսելու առանձնապես բան էլ չունի: Մնում ենք մենք…: Այո, Մենես, այս ամենը ես վաղուց եմ մտածել: Սակայն այդ ամենի մասին տեղյակ են նաև Արարտայում և անհրաժեշտ միջոցներ արդեն ձեռնարկվում են: Մերոնց շարքերում միայն մեկ ռազմիկ է պակասում, նա էլ շուտով կգրավի իր տեղը,- ես չդիմացա ու ոտքի կանգնեցի,- և դեռ թող փորձի մի այդ իժի ծնունդը Հայաստանի մի մազին դիպչել…, ես դրան կուղարկեմ ուղիղ իր նախնիների մոտ…

________________________
[1] Այստեղ խոսվում է Աքքադի և Էլամի դաշնագրի մասին: Դաշնագրի սալիկը գտնվել է Սուզայի պեղումների ժամանակ և այժմ պահվում է Լուվրի հավաքածույում:

Lion
02.09.2011, 22:08
*

Մի քանի օր հյուր մնալով Մենեսի մոտ ու նրա հետ պայմանավորվելով փոխգործակցության մասին, ես ի վերջո իմ լավ հանգստացած ու կերակրված էշի վրա հարմարավետ տեղավորվելով ու ծպտվելով մանր վաճառականի իմ արդեն հարազատ դարձած կերպարի մեջ, ուղղություն վերցրի դեպի հյուսիս: Ես վաղուց չէի եղել Կորճայքում և Արարտայում, չնայած ընդհանուր վերցրած տեղյակ էի այնտեղ տիրող իրավիճակին:

Երկրի գլխին անփոփոխ կերպով շարունակում էր կանգնած մնալ Ռիշիադադը, որն իր հարազատ եղբայր Թախիշաթալի [1] հետ հիմնովին նվիրել էր իրեն աստղագիտությանը` լիովին մոռացության մատնելով պետության կառավարումը: “Ա՜յ քեզ քրմե՜ր”,- արդեն քանիերորդ անգամ մտքովս անցկացրի ես,- “էլ ինչո՞ւ ձգտեցիք ձեզ վրա վերցնել պետության ղեկավարումը: Մնայիք ձեր տաճարներում, էլի, որտեղ ոչ պակաս հաջողությամբ կշարունակեիք ձեր ուսումնասիրությունները ու այժմյանից ոչ պակաս բարձրունքների հասած կլինեիք: Չէ՜…, սրանց անպայման պետք էր միջամտել երկրի աշխարհիկ գործերին, կանգնել երկրի գլուխ, հետո ամեն ինչ թողնել անտեր ու նոր նվիրվել միայն իրենց հարազատ գործին”…: Ես ուժեղ խթանեցի էշիս, որն առանց այդ էլ լավ էր ընթանում…: Ախր երկիր կառավարելը հեչ ձեր բանը չէր: Լավ է գոնե Սպարապետն ու Հազարապետը կան, թե չէ Արարտան լրիվ ձեռքից կգնար: Հազարապետները հետևում էին երկրի ներքին կյանքին, իսկ Սպարապետները դարձել էին ամեն ինչ: Դեռ ես Արարտայում էի, որ Սպարապետները բուն ռազմական գործերից բացի փաստացի ղեկավարում էին նաև երկրի արտաքին կապերի գործը: Չնայած ամեն ինչ դեռևս նորմալ էր, քանի որ Մեծ քրմերին մազաչափ իսկ չէր հետաքրքրում պետական կառավարումը և նրանք այն թողել էին իրենցից հեռու, բայց ամեն դեպքում դա մի խախուտ վիճակ էր ստեղծում: Վկան Արեգ Սլկունու գործողությունները: Սա չէ՞ր, որ ընդհանրապես տեղյակ չլինելով ոչնչից ու ահաբեկվելով իրական կյանքից` առանց աջ ու ձախ նայելու Շարուքենին զիջեց մեր հողերը, որոնք հետո այնքան դժվարությամբ հետ վերցրինք: Ռիշիադադը մի պահ փորձեց հետաքրքրվել աշխարհիկ գործերով: Նա նույնիսկ մի ժամանակ, մեր մեջ ասած քիչ հիմքեր ունենալով դրա համար, հավակնում էր Արարտայի լավագույն թրամարտիկի պատվին արժանանալ: Սակայն նա էլ շատ արագ սառեց ամեն ինչից և այժմ եղբոր հետ նվիրվել են իրենց հարազատ գործին: Այս խրթին պահերը հաշվի չառնելու դեպքում կարելի էր ասել, որ Արարտայում ամեն ինչ նորմալ էր ընթանում և վերջին տասնամյակների հարավային փոթորիկները ընդհանրապես Արարտային չէին վնասել:

Կորճայքում էլ ամեն ինչ իմ ուզածի պես էր: Որդիս արժանի մարդ դուրս եկավ և երբեմն ես հեռվից հեռու հիանում էին նրա ղեկավարած կառույցների գործողություններով…: Ես ծիծաղեցի…: Վերջերս էր, երբ Քիշով անցնելիս պանդոկներից մեկում լսեցի, թե Նարամ-Սուենի Հատուկ գնդի դյուրահավատ Անապատի որդիները ինչպես են մեկը մյուսին պատմում այն մասին, որ հյուսիսային լեռներում հայտնվել է մի ժողովուրդ, որը կազմված է միայն ռազմիկ տղամարդկանցից, որոնք շատանում են նրանով, որ ամեն տարի իրենք միանգամից իրենց նման հասուն տղամարդկիկ են ծնում ու, բացի այդ, նրանք սնվում են միայն կորեկով: Այդ օրը ես դրա վրա բավականին զվարճացա, թեև հետագայում նկատեցի որ այդ լուրերը, որոշակիորեն չափազանցեցնելով ու վախեցնող տոն հաղորդելով դրանց, քաղաքներում տարածում են որոշ թվով հյուսներ, դարբիններ կամ դերձակներ…: Ապրե՜ք տղերք: Զգացի, որ Հրաչի մահից հետո էլ նրա որդի ու հաջորդ Սևակի օրոք հետախուզական կառույցս վատ չի գործում: Վահագնս արդեն ծերացել էր, սակայն զգացվում էր, որ այնուհանդերձ նրա երկաթե բռունցքն էր նահանգում տնօրինում…

Ես անփոփոխ ընթանում էի դեպի հյուսիս` աշխատելով հնարավորինս խուսափել կիսավեր քաղաքներից: Մենակ ճանապարհորդին ոչինչ չի մնում անել, քան հանձնվել իր խոհերին, մանավանդ, որ վերջին տասնամյակներին դա ինձ մոտ արդեն սովորույթի էր վերածվել…

Այս անգամ էլ սակայն ես որոշել էի փորձարկել նահանգի սահմանների հսկողությունը: Սակայն այդ փորձությունը մերոնք պատվով բռնեցին: Ինչպես և առաջ, ես ինչքան էլ չարչարվեցի, չկարողացա աննկատ անցնել շարժական դարան-դետքերի միջով ու, հաշվի առնելով իմ այդ կասկածելի վարքագիծը, Կուտիների գնդի հարյուրյակը մի հարմար վայրում անակնկալ շրջապատեց ինձ: Անմիջապես էլ ինձ շրջապատողների գլխավերևում ծածանվեց իմ լազուրե կապույտ դրոշը` վրան ատամներով նետ բռնած կարմիր առյուծ պատկերող զինանշանս: Ռազմիկների թիկունքից թուրը մերկացրած առաջ եկավ ակնհայտորեն արդեն ութերորդ տասնամյակում գտնվող, բայց այդ տարիքում էլ դեռ հաղթանդամ և ուժն ու ժրաջանությունը չկորցրած, թեև արդեն լրիվ սպիտակամորուս մի ծերունի:

- Ես Հազարապետ Հայկն եմ,- վստահ տոնով ներկայացավ նա ու կարծես չճանաչեց ինձ,- օտարական, դու գտնվում ես իշխան Վահագնի տարածքում: Հաշվի առնելով, որ դու խուսափում ես մեզնից` քեզ կուղեկցեն ուղիղ նրա մոտ…
Հուզմունքից մի կարգին պատասխան չգտա էլ. եթե Հազարապետ Հայկն այսպես ծերացել, է ապա նույն վիճակում պետք է լիներ նաև նրա տարեկից որդիս: Սակայն մինչ Կուտիների մեկ տասնյակի ուղեկցությամբ մենք շարժվում էինք Ալկիքար, ես կարողացա հավաքել ինձ…

__________________
[1] Թախիշաթալ (մ.թ.ա. մոտ 2233-2232): Արարտայի Մեծ քուրմ:

Lion
02.09.2011, 22:13
*

- Դու վերադարձար, հայր,- կրծքիս փարվեց սպիտակամորուս Վահագնս,- իսկ ես արդեն հույս էլ չունեի:
Մենք ուժեղ ողջագուրվեցինք ամրոցի իմ ծանոթ ու սարսափելի կարոտած սենյակում: Դրանից հետո ամբողջովին սպիտակած ու արդեն տարիների բեռը վրա վերցրած Վահագնս մի քիչ հեռացավ ինձնից և սկսեց խուզարկու հայացքով զարմացած չափել ինձ: Նա այս տեսքով տեսել էր ինձ այն ժամանակ, երբ ինքը դեռ փոքրիկ մի երեխա էր: Ես ինքս էլ չէի կարողանում հայացքս կտրել որդուցս…: Առաջինն ուշքի եկավ որդիս: Նա անմիջապես մի լավ բաղնիք ու հյուրասիրություն կազմակերպեց, որից հետո ես տեղավորվեցի քնելու իմ հարազատ անկողնում: Քանի՜ ժամանակ է` կարոտած էի դրան…

Առավոտյան ես առաջինն իջա ամրոցի մեծ սենյակ, սակայն Վահագն արդեն այնտեղ էր.
- Հայր,- ոտքի կանգնեց որդիս ու ինձ առաջնորդեց դեպի լիքը լցված սեղանը,- բարի լույս,- մի քիչ ուշացած ու շփոթված ժպտաց նա` չկարողանալով հայացքը կտրել ինձնից:
- Հա, Վահագն ջան, ես եմ, իմ սեփական անձով,- տեղավորվեցի սեղանի մոտ ու, որդուս շփոթմունքից հանելու համար, սկսեցի ախորժակով ու տնավարի ուտել:

Վահագնը մի պահ վարանեց, սակայն հետո ինքն էլ միացավ ինձ: Ընթացքում մենք անցանք աղանդներին, իսկ վերջում էլ մեր ընտիր գինուն:
- Օ՜ֆ՜ֆ,- հետ ընկնելով աթոռակի վրա` ի վերջո խոսեցի ես,- վաղուց այսպես համով չէի կերել: Չէ, ինչ ուզում ես ասա, մարդ իր հարազատ ուտելիքներին էլ է կարոտում…
- Իհարկե,- լիքը բերանով ինձ պատասխանեց Վահագնս, հետո, կուլ տալով, շարունակեց,- ես քեզ կհասկանամ երևի միայն այն դեպքում, երբ երկար ժամանակով կբացակայեմ Կորճայքից: Բայց դե հիմա չեմ կարող, հայր, ինքդ ես հասկանում: Հարավը կարծես եռացող հրաբուխ լինի…
- Ինչ է եղե՞լ, որ…,- ինձ չգիտեցողի տեղ դրեցի ես:
- Սևակի հետախույզները հայտնում են, որ այժմ Աքքադում արքա հռչակված Նարամ-Սուենը` Շարուքենի թոռը, ուժեր է հավաքում, դաշինք է կնքել Էլամի հետ և պատրաստվում է…,- ինչպես մի ժամանակ` ոգևորված սկսեց պատմել Վահագնս, սակայն նկատելով իմ հասկացած հայացքը, կտրեց խոսքը և ծիծաղեց,- ախր հայր, դու ինքդ էլ դա լավ գիտես…
- Ես գիտեմ, որդիս,- ծիծաղեցի,- բայց կարևորն այն է, որ դու էլ գիտես:
- Դե Սևակի հետախույզները ինձ վատ չեն տեղեկացնում,- համեստորեն ավելացրեց Վահագնս:
- Իհարկե, մեկ էլ կուտ ուտող ժողովրդի մասին…: Էդ հաստատ ձեր արածը կլինի:
- Ըհը,- գլխով արեց որդիս,- այդ միտքը Սևակը տվեց: Մենք մտածեցինք, որ ինչքան խորհրդավոր ու անհասկանալի լինենք, այնքան թշնամու հասարակ ռազմիկները շատ կվախենան մեզնից…
- Վատ չե՜ք մտածել,- գովեցի ես,- ես էլ ժամանակին լավ զվարճացա, երբ լսեցի այդ մասին: Իսկ ուրի՞շ, ընդհանրապես…, ի՞նչ վիճակում է նահանգը,- արդեն ավելի լուրջ հարցրեցի ես:
- Ամեն ինչ այնպես է, ինչպես դու էիր թողել, հայր,- Վահանգնը ինքն էլ լրջացավ,- բնակչությունը մոտ քսան բյուր է, տոհմապետերը հավատարիմ են և պատրաստ են իրենց տղամարդկանց մարտի մեջ մտցնել ցանկացած պահի: Ցանքն ու հարկահավաքությունը կազմակերպվում են նորմալ:
- Իսկ Կուտիների գունդը՞:
- Մանկատները ողջ Արարտայում գործում են պատշաճ կերպով: Այդ գործում արդեն երկար ժամանակ իմ օգնականն է Հայկանուշ անունով մի կին և ես նրա աշխատանքից գոհ եմ: Գնդի կազմում արդեն կա մեկ բյուր ռազմիկ` քսանից վաթսուն տարեկան, որոնք ըստ տաիրքի հավաքված են հարյուրյակներում: Ինչպես և առաջ անուշադրության չենք մատնել նաև կանանց…: Գործում է “Աստղիկ” հազարյակը: Գնդի հրամանատարն է Սևակի որդի Հայկը: Դու պետք է, որ նրան տեսած լինես,- ժպտաց որդիս:
- Ըհը, այդ նա էր ինձ այստեղ ուղարկողը:
- Նա քիչ է լինում սահմաններում ու ավելի շատ իր գնդի հետ է: Նրան է մարզում: Սակայն եթե որևէ բացառիկ դեպք է լինում սահմանում, նա անպայման պետք է ներկա գտնվի…
- Տեսնում եմ սահմանն էլ վատ չեք պահում: Իսկ բերդերն ու ամրոցները՞:
- Դրանք մեր մշտական ուշադրության կենտրոնում են և մշտապես իրականացնում ենք ընթացիկ նորոգումներ: Ես, Սպարապետ Արամը, նրա որդի Տիգրանը կամ նրանց մարդիկ անընդհատ շրջում ենք և հետևում, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, մանավանդ հիմա…
- Վատ չի՜, իսկ ի՞նչ են մտածում Հայկաշենում այս ամենի մասին:
- Մեծ քրմին մազաչափ իսկ չի հուզում ողջ այս աղմուկը, սակայն Սպարապետ Արամը լրջորեն նախապատրաստել է երկիրն ու բանակը: Մեկ ամիս առաջ վերջին անգամ խորհրդակցեցինք: Մեր ունեցած բանակը այժմ վեց բյուր է, ընտիր ռազմիկներ են` բոլոր էլ զինված Մեծամորի ընտիր երկաթից կռած զենք ու զրահով: Մոտ մի այդքան էլ կհավաքենք աշխարհազորայիններից, որոնք իրենք էլ վատ չեն հանդերձավորված: Մենք քիչ ենք, դրա համար էլ որոշված է ոչ մի թերի բան չթողնել: Թշնամին հնարավոր է այս անգամ մեզ գերազանցի իր քանակով: Դրա համար էլ մենք պատրաստվում ենք նրան որակ հակադրել…

armen9494
02.09.2011, 22:54
Էլամցիների պահով վաղը կարծիքս կգրեմ, կարծում եմ էս անգամ նրանց արարքը էդքան էլ մեղադրելու չէր: Բայց դա առաջին հայացքից և դեռ հիմնովին կարծիք չի. ինչպես ասեցի, սիրում եմ մի քիչ մտածել, հետո նոր գրել:

Lion ջան, դեռ այսօրվա տեղադրածդ չեմ կարդացել, գրեմ երեկվա մտքերս: Ասեմ, որ փորձեցի մտածել ու այդպես էլ չհասկացա Էլամի արածը:think Նրանք Շարուքենին սուրհանդակ էին ուղարկել ինչի՞ համար: Որ նրա հետ դաշի՞նք կնքեին: Ես օրինակ սպասում էի, որ կարող էր այսպես լինել (եթե իհարկե դաշինք կնքած լինեին Շարուքենի հետ). քաղաքին հասնելու պահին նրանք միանգամից, անսպասելի հարձակվում են հայերի վրա: Այդ ժամանակ Շարուքենի զորքի հետ կարող է ինչ-որ բանի հասնեին: Ես մի բան իրոք չհասկացա, որ խնդրեմ, դու կբացատրե՞ս: Եթե նրանք Շարուքենի հետ դաշինք կնքեցին այդ օրը, ապա ինչու էին նրա դեմ կռվում, այլ ոչ թե միացել Շարուքենին ու կռվում հայերի դեմ: Չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ, ու չեմ էլ կարծում, որ կարող էին հիմար լինել...
Հեսա շարունակությունը կկարդամ, չնայած չի թվում, որ Էլամի մասին ինչ-որ բան լինի:

Lion
02.09.2011, 23:06
Տես, խնդիրն այն է, որ այդ ժամանակ Էլամը երկու մասի էր բաժանված: Մի մասի արքաները անկեղծորեն էին ուզում Շարուքենի կործանումը, իսկ մյուս մասինը, "երեխային երես տված հայրն ու լկստված լակոտը", ավելի շուտ ձևի համար էին մասնակցում այդ ամենին, քանի որ Շարուքենի թուլացումը կամ կործանումը կթուլացներ իրենց դիրքերը` ուժեղացնելով լեգիտիմ արքաներին: Հիմի տես, մի կողմից սրանք չէին կարող մերժել դաշինքը հայերի հետ, քանի որ Շարուքենը սպառնում էր էլամցիներին և այդ դեպքում սրանց ուղիղ հենց յուրայինները կմեղադրեին դավաճանության մեջ, մյուս կողմից էլ, ինչպես արդեն ասացի, այդ դաշինքը նրանց ըստ էության պետք չէր: Դրա համար էլ Աբալգամեշն ու իր որդին փորձ կատարեցին նուրբ խաղ խաղալ, որ համ դաշինքը փլեն, համ էլ Շարուքենին ուժեղացնեն ու նրա աչքը մտնեն: Կարծում եմ ամեն ինչ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ ոչ մի կողմն էլ ուժերի ճնշող առավելություն չուներ և ստիպված էր խուսանավել:

Ինչ վերաբերվում է Շարուքենի հետ հայերի վրա հարձակվելուն արդեն Աքքադի պատերի տակ: Եթե ուշադիր լինես, Աքքադում Շարուքենը ուներ Հատուկ գնդի հազիվ 400 ռազմիկ ու մոտ մի 1.000 էլ աքքադցի աշխարհազորային: Այս ուժերը բացահայտ քիչ էին Հայկի ու էլամցիների մյուս մասի ուժերին հաղթելու համար նույնիսկ Աբալգամեշի ու նրա որդու բանակի աջակցության դեպքում: Դրա համար էլ սրանք առժամանակ էլի ստիպված եղան հավատարիմ մնալ դաշինքին, մինչև Շարուքենի հիմնական ուժերը տեղ հասնեն: Բայց դրանից հետո, եթե հասցրեցիր նկատել, ամեն ինչ իրար խառնվեց, Հայկի ծրագիրը գործեց և սա կանխեց էլամցիքին, ընդ որում հենց նրանց էլ դնելով կատաղած Անապատի որդիների հարվածի տակ, քանի որ սրանք հաստատ այսքան նրբությունները հաշվի չէին կարող առնել և մթնում էլ ուղղակի չէին տարբերակի, թե իրենց քաղաքը պաշարած ում վրա են հարձակվում, հայերի, թե էլամցիների...

Ուրախությամբ տեսնում եմ, որ Հայկի ծրագիրը փայլուն գործեց և դրանում մեծ դեր ունեցավ հենց նրա ստեղծած հստակ ռազմական համակարգը:);)

armen9494
02.09.2011, 23:22
Տես, խնդիրն այն է, որ այդ ժամանակ Էլամը երկու մասի էր բաժանված: Մի մասի արքաները անկեղծորեն էին ուզում Շարուքենի կործանումը, իսկ մյուս մասինը, "երեխային երես տված հայրն ու լկստված լակոտը", ավելի շուտ ձևի համար էին մասնակցում այդ ամենին, քանի որ Շարուքենի թուլացումը կամ կործանումը կթուլացներ իրենց դիրքերը` ուժեղացնելով լեգիտիմ արքաներին: Հիմի տես, մի կողմից սրանք չէին կարող մերժել դաշինքը հայերի հետ, քանի որ Շարուքենը սպառնում էր էլամցիներին և այդ դեպքում սրանց ուղիղ հենց յուրայինները կմեղադրեին դավաճանության մեջ, մյուս կողմից էլ, ինչպես արդեն ասացի, այդ դաշինքը նրանց ըստ էության պետք չէր: Դրա համար էլ Աբալգամեշն ու իր որդին փորձ կատարեցին նուրբ խաղ խաղալ, որ համ դաշինքը փլեն, համ էլ Շարուքենին ուժեղացնեն ու նրա աչքը մտնեն: Կարծում եմ ամեն ինչ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ ոչ մի կողմն էլ ուժերի ճնշող առավելություն չուներ և ստիպված էր խուսանավել:

Ինչ վերաբերվում է Շարուքենի հետ հայերի վրա հարձակվելուն արդեն Աքքադի պատերի տակ: Եթե ուշադիր լինես, Աքքադում Շարուքենը ուներ Հատուկ գնդի հազիվ 400 ռազմիկ ու մոտ մի 1.000 էլ աքքադցի աշխարհազորային: Այս ուժերը բացահայտ քիչ էին Հայկի ու էլամցիների մյուս մասի ուժերին հաղթելու համար նույնիսկ Աբալգամեշի ու նրա որդու բանակի աջակցության դեպքում: Դրա համար էլ սրանք առժամանակ էլի ստիպված եղան հավատարիմ մնալ դաշինքին, մինչև Շարուքենի հիմնական ուժերը տեղ հասնեն: Բայց դրանից հետո, եթե հասցրեցիր նկատել, ամեն ինչ իրար խառնվեց, Հայկի ծրագիրը գործեց և սա կանխեց էլամցիքին, ընդ որում հենց նրանց էլ դնելով կատաղած Անապատի որդիների հարվածի տակ, քանի որ սրանք հաստատ այսքան նրբությունները հաշվի չէին կարող առնել և մթնում էլ ուղղակի չէին տարբերակի, թե իրենց քաղաքը պաշարած ում վրա են հարձակվում, հայերի, թե էլամցիների...

Ուրախությամբ տեսնում եմ, որ Հայկի ծրագիրը փայլուն գործեց և դրանում մեծ դեր ունեցավ հենց նրա ստեղծած հստակ ռազմական համակարգը:);)

Որոշ չափով պատկերացրեցի Էլամցիների արարքը: Իմ կրծիքով ուղղակի լավ դիվանագիտություն չունեին: Այ, հիշում ես, թե Հայկը ինչպես իր զորքի որոշ մասին ասեց հիվանդ ձևանալ, այ այդպես էլ պիտի Աբալգամեշի զորքը աներ, զուտ այն պատճառով, որ հետ մնաին և ժամանակ շահեին, որոշ ժամանակ հետո, եթե Շարուքենի զորքերը վերադարձած լինեին, ապա նրանք կմիանաին Շարուքենին, հակառակ դեպքում, կարող էին ձևական պատճառ բռնել, որ զորքը ի վճակի չեղավ հասնել պատերազմին: Այնուամենայնիվ, ամենաապուշ քայլն արեցին և կոտորվեցին:)

Lion
03.09.2011, 01:11
Գուցե և պետք է այդպես վարվեին, հիվանդություն ձևացնեին, բայց... չէ որ սրանց թվում էր, թե խաղը իրենց գծած կանոններով է գնում :) Հասկանում ես, Հայկը ցույց տվեց, թե ինքը զոհ է, բայց վերջին պահին հենց որսորդը "զոհի" հարվածից ընկավ: Դե ամեն դեպքում - էլամցիք Արարտայի պես կազմակերպված համակարգ չունեին ու երևի չէին կարող նման ճկունության քայլեր անել:

Դե իհարկե, ռիսկը հսկայական էր և ոչ մի երաշխիք չկար, որ Հայկի ծրագիրը չի տապալվի, բայց այնուհանդերձ այն հաջողությամբ պսակվեց: Գաղտնիքը երևի նրանում էր, որ հայերը մինչպատերազմական լավ նախապատրաստություննե էին տեսել, լավ ու համակարգված գործող ռազմական համակարգ ունեին և դրա շնորիվ շահեցին...

armen9494
03.09.2011, 11:25
Այս մասից դեռ կարծիք չունեմ ձևավորված, ուղղակի ուրախ եմ, որ Էլամցիք նոր "բարեկամ" գտան, որը իրենց հավատարիմ է և իմ կարծիքով, շուտով իրենց դեմ դուրս կգա: Չգիտեմ, դա ընդամենը ենթադրություն է, Էլամցիների բախտը երբեք չի բերում բարեկամների հարցում, ինչին հակառակ` թշնամիների պահով տեղ ու դադար չկա:D

Lion
03.09.2011, 11:53
Արմեն ջան, այն ժամանակներում, ինչպես և հիմա, մշտական թշնամիներ ու բարեկամներ չկային - կային շահեր: Ու այդ շահերը ընդհարվում էին, գնում իրար զուգահեռ, խաչաձևվվում էին և այլն: Էլամցիք իրենց համար էին, խաղում, մենք մեզ համար - բոլորը իրենց համար էին խաղում: Իսկ ԷԼամ պետությունն ու էլամցիք, այս կամ այն կերպ, իրենց գոյությունը շարունակեցին մինչև մ.թ.ա. VII դարի կեսերը: Ի վերջո արդեն մահացող Ասորեստանը այնպիսի մի կործանիչ հարված հասցրեց Էլամին, որ սրանք վերջնականապես թուլացան և ի վերջո ձուլվեցին Պարսքում շատացող պարսիկների մեջ...

armen9494
03.09.2011, 12:09
Համաձայն եմ:)

Malxas
03.09.2011, 12:45
Լիոն ջան, մի բան էի վաղուցվանից ուզում հարցնել, բայց չգիտես ինչու հետաձգում էի: Շատ լավ է, որ նման գաղափար ես մտահաղացել, այսքան մարդ հավեսով կարդում է, նույն թվում նաև ես, բայց ասենք չես մտածե՞լ, որ ինչ որ մեկը կարող է գողանալ քո գաղափարը և սեփականացնե՞լ:

Lion
03.09.2011, 13:13
Լիոն ջան, մի բան էի վաղուցվանից ուզում հարցնել, բայց չգիտես ինչու հետաձգում էի: Շատ լավ է, որ նման գաղափար ես մտահաղացել, այսքան մարդ հավեսով կարդում է, նույն թվում նաև ես, բայց ասենք չես մտածե՞լ, որ ինչ որ մեկը կարող է գողանալ քո գաղափարը և սեփականացնե՞լ:

Հետաքրքիր հարց տվեցիր, Malxas ջան: Ճիշտն ասած այդ հանգամանքի վրա վաղուց եմ մտածել ու հենց դա էր ինչ-որ տեղ, որ մինչև վերջերս ինձ հետ էր պահում Հայկի նոթերը հրապարակելուց: Բայց հետո կարծես թե ելքը գտա - ես իհարկե գիտեի, որ Հայկն ինքը դա ոչ մի պայմանով չի անի, բայց հո ես, որպես իր յուրօրինակ հավատարմատար, կարող էի դա անել :) Ու դրա համար էլ հենց այս նոթերը հրապարակելու պահին ես չալարեցի և ամրագրեցի հեղինակային իրավունքները Նոթերի կապակցությամ իմ անունով: Դե, չեմ կարծում, որ ես ու Հայկը այս հարցով խնդիրներ կունենք ;)

Հեղինակային ու հարակից իրավունքները Հավերժության դատապարտվածի նոթերի նկատմամբ ամրագրված են ՀՀ օրենսդրության համաձայն և հաստատված են "Հայհեղինակ" Հ/Կ-ի կողմից 19.08.2011 թ-ին տրված թիվ 08/2300 լիցենզիայով:

Ի դեպ, այս լիցենզիայից զատ էլ չեմ կարծում, որ ակումբցի իմ ընկերները կալարեն առիթի դեպքում բոլոր-բոլորին վկայել, որ Նոթերը ամրագրված են Մհեր Հակոբյանի անունով:

Մի խոսքով, եղբայր, որպես իրավաբան այս ամենի կապակցությամբ լրիվ հանգիստ եմ ու, ի դեպ ասեմ, եթե նմանատիպ որևէ խնդիրներով էլ կկարողանամ քեզ կամ այլ մարդկանց օգտակար լինել, խնդրեմ, դիմեք, կասեմ, թե ոնց ամրագրեք ձեր իրավունքը ձեր ստեղծագործությունների նկատմամբ ;)

Malxas
03.09.2011, 13:21
Կարևոր տեղեկություն էր: Կարծում եմ շատերին օգտակար կլիներ իմանալ:

Lion
03.09.2011, 13:34
Հիանալի բան է, ապեր, մեկ ժամ ծախսում ես իրավունքներդ ամրագրելու վրա ու դրանից հետո հանգիստ տպում ես ստեղծագործությունդ ոնց ու որտեղ ուզում ես: Մինչ այդ վեճ լինելու դեպքում, օրինակ այստեղ, ես պետք է վկաներ կանչեի ակումբից, ակումբի էջերի հատվածները դատարան ներկայացնեի, կամ էլ այլ տիպի, ընդհանրապես, քաղաքակիրթ երկրի համար ծիծաղելի քայլերի դիմեի (ստեղծագործությունդ պրինտ ես անում ու ինքդ քո հասցեով ուղարկում ես, բայց ծրարը չես բացում - վեճի դեպքում բացում ես ծրարը և փոստային կնիքը հավաստում է, որ դու ավելի վաղ ես տիրապետել ստեղծագործությանդ, էլեկտրոնային տարբերակը ինքդ քո մաիլին ես ուղարկում և այլն): Հիմա ամեն ինչ ավելի հեշտ է - Նոթերը պարունակող դիսկը պահվում է Հ/Կ-ում, կնքված ծրարում, ոնց որ նոտարի մոտ: Որևէ խնդիր լինելու դեպքում մուծում ես սիմվոլիկ մի գումար, Հ-Կ-ից տեղեկանք ես վերցնում այս ամենի մասին ու նրանք քեզ տալիս են իրենց կողմից կնքված ծրարը և վերջ - ներկայացրու դատարան ու հաղթիր դատդ, պարզ բան է :)

Ի դեպ, մալադեց այդ Հ/Կ-ն ստեղծողներն ու այն հիմա ղեկավարողները, ահագին օգտակար գործ են անում... :)

Arpine
03.09.2011, 13:44
Հետաքրքիր հարց տվեցիր, Malxas ջան: Ճիշտն ասած այդ հանգամանքի վրա վաղուց եմ մտածել ու հենց դա էր ինչ-որ տեղ, որ մինչև վերջերս ինձ հետ էր պահում Հայկի նոթերը հրապարակելուց: Բայց հետո կարծես թե ելքը գտա - ես իհարկե գիտեի, որ Հայկն ինքը դա ոչ մի պայմանով չի անի, բայց հո ես, որպես իր յուրօրինակ հավատարմատար, կարող էի դա անել :) Ու դրա համար էլ հենց այս նոթերը հրապարակելու պահին ես չալարեցի և ամրագրեցի հեղինակային իրավունքները Նոթերի կապակցությամ իմ անունով: Դե, չեմ կարծում, որ ես ու Հայկը այս հարցով խնդիրներ կունենք ;)

Շատ ճիշտ նկատեց Malxas-ը, իմ մտքով էլ էր անցել բայց, մտածում էի, որ այս ամենը գրողը, դժվար ինչ- որ գրագողների մասին մտածած չլիներ:


Ի դեպ, այս լիցենզիայից զատ էլ չեմ կարծում, որ ակումբցի իմ ընկերները կալարեն առիթի դեպքում բոլոր-բոլորին վկայել, որ Նոթերը ամրագրված են Մհեր Հակոբյանի անունով:


Իհարկե, չկասկածես, հատկապես, որ արդեն գիտենք թե, ով է հեղինակը::)

Lion
03.09.2011, 13:59
Ապրեք, մերսիներ: Դե, ես չէի էլ կասկածում, ուղղակի թեման բացվեց, ես էլ ասացի... :)

armen9494
03.09.2011, 14:21
Լավ բան է մտածած, բան չունեմ ասելու, բայց ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ես վերցնեմ այս պատմությունը, նրա մի փոքր մասը փոխեմ, մի քիչ մաս ավելացնեմ, ապա դա կլինի մի ուրիշ պատմություն, այնպես չէ՞: Կարծում եմ այս հարցը ավելի ճիշտ կլիներ գրել իրավաբանության բաժնում, բայց քանի որ խոսք գնաց դրա մասին, որոշեցի այստեղ էլ գրել: Համ էլ մենք մերոնցով ենք :))

Lion
03.09.2011, 16:28
"Չնայած գիտական առաջընթացի մեր դարաշրջանում տեխնիկան որոշում է ամեն ինչ, բայց այնուհանդերձ մենք էլ մի քիչ ֆիլոլոգ ենք... ու սիրում ենք Բայրոնին",- նման պարագայում կասեր իմ այդքան սիրած հերոս Օստապ Բենդերը :);)

Խնդիրն այն է, Արմեն ջան, որ գրագողությունն ու քո նկարագրած երևույթը իրարից շատ նուրբ, բայց նաև էական տարբերություն ունեն: Տես, այս դեպքում Հայկի կյանքը կարծես թե վերցված է հայտնի "Լեռնեցին" նախագծի (http://ru.wikipedia.org/wiki/Горец_(вселенная)) գաղափարներից, բայց դա ոչ մի կերպ չի կարող գրագողություն որակվել, քանի որ նման դեպքում մենք գործ ունենք սպին-օֆֆ (http://ru.wikipedia.org/wiki/Спин-офф) կոչված երևույթի հետ:

Նույնը նաև Հայկի նոթերի պարագայում - եթե ասենք դու վերցնես, ու ենթադրենք սկսեց գրել Հայկի մասին ասենք մ.թ.ա. 2295 թ-ին ու պատմես, թե ինչպես վատ մարդիկ նեղացրեցին Նունեին և թե ինչպես Հայկը դրանց կտոր կտոր արեց, ապա այդ պարագայում քեզ ևս ոչ-ոք չի կարողանա մեղադրել գրագողության մեջ: Այդ դեպքում դու քո հերթին իրականացրած կլինես միդկվել (http://ru.wikipedia.org/wiki/Мидквел) Հավերժության դատապարտվածի նոթերի նկատմամբ ու միաժամանակ ինչ-որ տեղ նաև սպին-օֆֆ նույն նոթերի և "Լեռնեցին" նախագծի նկատմամբ: Եթե դու վերցնես ու նկարագրես ասենք Հազարապետ Սևակի կյանքը մինչև Հայկի հետ ծանոթանալը, դա արդեն կլինի մաքուր սպին-օֆֆ, եթե պատմես այն մասին, թե Հայկի ծնողները ոնց ծանոթացան, դա կլինի սիկվել (http://ru.wikipedia.org/wiki/Сиквел), իսկ եթե ուզենաս էլ պատմել այն մասին, թե ինչ է անցել ասենք Հայկի գլխով մեր թվարկության 2048 թ-ին, դա էլ կլինի պրիկվել (http://ru.wikipedia.org/wiki/Приквел):

Այս ամենի ֆոնի վրա հստակորեն առանձնանում է գրագողությունը (http://ru.wikipedia.org/wiki/Плагиат), որը ոչ մի կապ չունի վերևումս նշած երևույթների հետ: Հասկանոմ ես, եղբայր, նորմալ ու քաղաքակիրթ երկրներում վաղուց արդեն հստակ չափանիշներ կան, որոնք տարանջատում են գրագողությունը մինչ այդ մատնանշածս երևույթներից...

Lion
03.09.2011, 17:39
*

Ես տեղավորվեցի Ալկիքարում` լիովին մտնելով Վահագնի հոգեորդու դերի մեջ: Նահանգը ղեկավարում էինք երկուսով, սակայն հպատակների աչքին երևում ու բոլոր արտաքին շփումները իրականացնում էր Վահագնս: Ես համենայն դեպս ինձ հեռու էի պահում Հայկաշենից, քանի որ այնտեղ դեռ շատերն էին ինձ հիշում: Ճիշտ է, ես նրանց գլուխներում մնացել էի որպես մի ծերունի, բայց դե ամեն դեպքում…

Մոտս հայտնվեց ավելի շատ ազատ ժամանակ: Ես դա օգտագործում էի նրանով, որ հաճախ գնում էի Կուտիների գունդ ու մարզվում նրա ռազմիկների հետ: Գնդում այնպիսի մի համերաշխություն էր տիրում, կարծես ես հայտնվել էի մի մեծ ընտանիքում: Դե դա կարելի էլ էր հասկանալ, քանի որ այս մարդիկ ոչ ընտանիք ունեին, ոչ ազգական և իրենց բոլոր զգացմունքները նվիրել էին իրար: Գնդի կյանքին առանձին մի հմայք էր հաղորդում “Աստղիկ”-ը, որի ռազմիկ-կանանց մեծ մասը հենց կուտիների կանայք էին: Կին-կուտիները մարզվում էին շատ ավելի ազատ կերպով, որը հնարավորություն էր տալիս նրանց ուշադրություն դարձնել իրենց ընտանիքներին ու երեխաներին: Հետաքրքիր էր, որ “Աստղիկ”-ի կին ռազմիկները հաճախ գերազանցում էին նորավարժ պատանի կուտիներին և այս հանգամանքը մի հզոր ուժով ստիպում էր վերջիններիս ուժեղացնել մարզումները:

Ջլմայր ամրոցի մոտ արդեն ստեղծվել էր մի փոքրիկ քաղաք, որտեղ ապրում էին ընտանիք ունեցող կուտիները: Ընդհանրապես սրանք ձգտում էին արագորեն ամուսնանալ, կին ընտելով իրենց պես որբ աղջիկ-կուտիների, և այժմ դժվար էր տեսնել քսաներկուսից բարձր ու դեռևս չամուսնացած որևէ մի կուտի ռազմիկ: Այս զույգերից ծնվող երեխաները լիովին թողնվում էին իրենց ծնողների հայեցողության տակ: Սրանցից շատերն արդեն տեր էին դարձել որևէ մի արհեստի ու ցրվել էին Կորճայքի կամ Արարտայի այլ մասերում: Մի մասն էլ, սակայն, ցանկացել էր շարունակել ռազմական ծառայությունը և այժմ, շատ խիստ ընտրություն անցնելուց հետո, մարզվում էր հատուկ հարյուրյակում:

Ընդհանրապես կարծես թե ստեղծվել էր մարդկանց մի խումբ, որոնք մի կողմից իրենց հայ էին համարում և պատրաստ էին Հայաստանի համար կյանք տալ, սակայն մյուս կողմից էլ իրենց համարում էին մի տեսակ փակ մի ընդհանրություն, որտեղ դրսից մուտք կարող էին ունենալ միայն մինչև հինգ տարեկան երեխաները, որոնք ամեն տարի կանոնավոր կերպով ժամանում էին հատուկ քարավաններով: Այդ իրադարձությունը վերածվել էր իսկական ու սրբազան տոնախմբության մի և նշվում էր առանձնահատուկ շուքով: Իմ գալու նախօրյակին արդեն անցել էր այդ տոնախմբությունը ու ես այն բաց էի թողել, սակայն ես հույս ունեի մյուս տարի այնուհանդերձ տեսնել այն…

Իսկ մինչ այդ օրերն հաջորդում էին իրար: Երկար թափառումներիս ընթացքում ինչ ասես որ չէր անցել գլխովս ու ես բազմիցս էի թուր գործածելու առիթ ունեցել: Սակայն այժմ, մարզվելով փորձված ռազմիկների հետ, ես հաճախ ինքս էի նրանցից բաներ սովորում: Իսկ հետո եկան Նավասարդյան տոներն ու խաղերը, որտեղ ես, թրամարտի, նիզակամարտի ու խառնակռվի երեք առաջնություններում էլ համառ պայքարից հետո այնուհանդերձ առաջին տեղը գրավեցի` դրանով արժանանալով ապագա ռազմիկ-հպատակներիս անկեղծ հիացմունքին ու սիրուն: Հազարապետ Հայկն իր ձեռքով պարգևները հանձնեց ինձ, ես էլ, ի պատիվ այդ իրադարձության, մի լավ քեֆ կազմակեպեցի: Չկարողացա հաղթել միայն աղեղնավորների մրցամարտում, որտեղ գրավեցի երկրորդ տեղը: Առաջին տեղը տարավ “Աստղիկ”-ի մի կայծկլտուն աղջիկ, որը, չարաճճիորեն անցնելով առջևիցս, վերցրեց իրեն հասանելիք մրցանակն ու ընկերուհիների հիացած ճիչերի տակ ուղղակի կորավ աչքիցս…
Հետաքիքիր էր, որ Հազարապետ Հայկն ու իր զորականները վրաս նայում էին որպես մի անփորձ պատանու ու, հիանալով ինձնով, միաժամանակ, դա ես իմացա Վահագնիցս, կարծում էին, որ դեռ որոշակի փորձառությունն ինձ այնուհանդերձ պակասում է: Դե առայժմ ինձ ավելին պետք էլ չէր: Ես ներկայացել էի որպես մի երիտասարդ, այնպես որ ժամանակ դեռ ինչքան ասես որ ունեի: Իսկ առայժմ թող բոլորը տեսնեն, որ նահանգի գլխին կանգնած է իմաստուն ու հզոր Վահագնը, որի հոգեորդին միայն հետագայում կփոխարինի իր “հոր”-ը…

Աշնանն ու ձմռանը մենք մեզ մոտ Ալկիքարում իրար հետևից ընդունեցինք մի քանի թափառիկ պարախմբեր ու կաքավողներ, որոնցից մի քանիսը գյուղաքաղաքում մնացին ողջ ձմեռ` մի աննման առիթ ընձեռնելով իշխան Վահագնին ու աղջիկների հարցով մի քիչ երես առած նրա հոգեորդուն սրտներն ուզածի չափ զվարճանալու չքնաղ պարուհիների ու կաքավողների հմայքով: Սակայն գարնան հետ միասին հալվեցին ձյուները, իսկ դրանից հետո հեռացան նաև պարուհիներն ու կաքավողները…: Սակայն մեր հոգսն արդեն դա չէր: Հարավից սկսել էին սողոսկել ահարկու և մեկը մյուսից սպառնալից լուրեր…

armen9494
03.09.2011, 17:39
Փորձեցի հասկանալ ասածդ, կներես, ուղղակի ժամանակի պատճառով չեմ կարող կարդալ էդ ամենի մասին:

Հ.Գ. տեղադրի շարունակությունը` կարդանք, որ երեկոյան քննարկենք :)

Lion
03.09.2011, 17:46
*

Գարնանայի մի օր, առավոտյան շուտ, Վահագնս արագորեն բարձրացավ մոտս.
- Բարի լույս, հայր,- ողջունեց նա ինձ,- ներիր, որ խանգարեցի հանգիստդ, սակայն Սևակը կարևոր լուր է հայտնել: Նարամ-Սուենը դեպի հյուսիս արշավանք է հռչակել:
- Ե՞րբ,- տեղիցս վեր թռա ես ու սկսեցի արագորեն հագնվել:
- Մոտ ութ կամ տաս օր առաջ Աքքադում է հավաքել Մեծ Անապատի տոհմապետերին ու պատվիրել իրենց տոհմերով արագորեն ժամանել Աքքադ: Դեպի Աքքադ են շարժվում նաև Կուտիկ-Ինշուշինակի էլամցիները: Չնայած սրանք ահագին տրորվել են վերջին տասնամյակներում, սակայն այնուհանդերձ կարողացել են ուղարկել բյուր ու կես ռազմիկ: Ես արդեն սուրհանդակ եմ ուղարկել Հայկաշեն, չնայած գլխավոր Հետախույզը պետք է որ իրենց տեղեկացրած լինի…
- Հենց հիմա տագնապով ոտքի հանիր Կուտիների գունդը ու շարժիր այն հարավ: Թող առայժմ տեղավորվեն Սրինգ ամրոցի մոտակայքում, հետո կտեղաբաշխվեն ըստ թշնամու շարժման ուղղության: Գործիր, ես հիմա կիջնեմ…

Հենց նույն օրը Կուտիների գունդը ռազմերթ սկսեց դեպի հարավ: Նույն օրն էլ երեկոյան Սևակը ներկայացավ Վահագնին այն ժամանակ, երբ մենք քննարկում էինք այս ամենը:
- Տեր իշխան,- անհանգստացած տոնով հայտնեց նա,- Նարամ-Սուենի բանակն արդեն շարժի մեջ է մտել:
- Ո՞նց,- գրեթե միաժամանակ վեր թռանք տեղներիցս,- այդ ե՞րբ կենտրոնացավ:
- Պարզվում է, որ որոշ առանձնահատուկ հավատարիմ տոհմեր Մեծ Անապատից կանչվել էին դեռ խորհրդակցությունից առաջ: Դրա համար էլ դրանք այդքան արագ հայտնվեցին: Դե իսկ Հատուկ գունդն ու էլամցիք միշտ էլ պատրաստ են:

Ես կրկին նստեցի ու փորձեցի հանգստանալ: Մի պահ բոլորս էլ լռեցինք: Առաջինը խոսեց Վահագնը:
- Սևակ, հենց հիմա սուրհանդակ ուղարկիր սպարապետ Արամի մոտ ու հայտնիր այս ամենի մասին: Հետախույզներիդ էլ պատվիրիր տեսադաշտից բաց չթողնել թշնամու բանակը և ամեն օր զեկուցիր նրա մասին:
- Տեր իշխան, “Աղվես”-ն արդեն շարժվել է դեպի հարավ: Մի քանի օրից մենք թարմ ու մշտական տեղեկատվություն կունենանք:
- Լավ է, գնա և մոտս ուղարկիր Մթերապետին:

Սևակը դուրս եկավ: Մի քանի րոպեից ներս մտավ Մթերապետ Մաղաքի որդի Վրույրը: Վահագնը դարձավ նրան.
- Մթերապետ Վրույր, լսիր հրամանս: Սրինգից հարավ ընկած տարածքի ողջ բնակչությանը` հրամանս ստանալուն պես պատրաստ լինել ոչնչացնել ամեն ինչ, ինչ հնարավոր չէ վերցնել հետները, իսկ մնացած բարիքներով էլ անմիջապես շարժվել դեպի հյուսիս: Հայտնիր տոհմապետերին, որ այս գործում ցանկացած թերացում դաժանորեն կպատժվի: Նրանց վնասները ես ապագա հարկերի հաշվին կփոխհատուցեմ…: Թող հրամանս ստանալուն պես, բայց ոչ մինչ այդ, ճշտորեն կատարեն այն ու բնակչությանը ապահով տեղ հասցնեն: Իսկ մինչ այդ` բոլոր տոհմապետերին, զենք կրելու ընդունակ իրենց բոլոր տղամարդկանցով անմիջապես ներկայանալ Սրինգի մոտի մեր զորակայանը: Գնա:

Մթերապետ Վրույրը արագորեն դուրս եկավ: Վահագնը դարձավ ինձ.
- Դե սրանք պարտադիր միջոցառումներն էին: Պահեստներում անհրաժեշտ քանակությամբ ցորեն ունենք, այնպես որ սովից էլ չենք մեռնի…
- Լավ է,- գոհ մնացի ես,- այժմ ես քո լիազորությամբ կմեկնեմ Կուտիների գունդ, որը անհրաժեշտության դեպքում կշարժեմ թշնամու վրա, իսկ դու ղեկավարիր աշխարհազորի հավաքման գործն ու աչքի պոչով էլ մի ավելորդ անգամ ստուգիր ամրոցներն ու բերդերը:
- Լա՜վ…, պետք է որ մոտ մեկ բյուր աշխարհազորային հավաքվի:
Հենց նույն օրը ես ճանապարհ ընկա միանալու արդեն մարտարշավի դուրս եկած Կուտիների գնդին, իսկ Վահագնը մեկնեց իր գործերով…

armen9494
03.09.2011, 17:47
Աշնանն ու ձմռանը մենք մեզ մոտ Ալկիքարում իրար հետևից ընդունեցինք մի քանի թափառիկ պարախմբեր ու կաքավողներ, որոնցից մի քանիսը գյուղաքաղաքում մնացին ողջ ձմեռ` մի աննման առիթ ընձեռնելով իշխան Վահագնին ու աղջիկների հարցով մի քիչ երես առած նրա հոգեորդուն սրտներն ուզածի չափ զվարճանալու չքնաղ պարուհիների ու կաքավողների հմայքով...

Ոնց որ ասում են, կարմիր կովը իր կաշին չի փոխում :))

Lion
03.09.2011, 17:47
Այս անգամ էլ Սևակի “Աղվես”-ը լավ աշխատեց: Մի քանի օրից հայտնի դարձավ, որ թշնամին, խիստ ձգված երթարշավով արդեն մոտենում է Ասսուրին: Իսկ շուտով հայտնի դարձավ նաև, որ Նարամ-Սուենը, որը իր Հատուկ գնդով գտնվում էր արշավողների առաջին շարքերում և շատ էր շտապում, այնուհանդերձ ստիպված է եղել որոշ ժամանակ դադար առնել` Աքքադից Ասսուր ձգված իր բանակը կենտրոնացնելու համար:
- Տեր իշխան,- ավելացրեց Սևակը, երբ զեկուցեց ինձ այս ամենը,- նրա բանակում կա ուղիղ վեց բյուր ռազմիկ: Իմոնք սա իմացել են Նարամ-Սուենի գրագիրներից, որոնք իրենց արքայի հրամանով խստորեն հաշվառում են ռազմիկներին:
- Շա՜տ է,- գլուխս քորեցի ես,- եթե Արարտայի հիմնական ուժերը չհասնեն, դժվար կլինի:
- Սա դեռ բոլորը չէ, տեր իշխան,- ավելացրեց Սևակը,- Նարամ-Սուենը անհանգստացրել է Մեծ Անապատի նույնիսկ ամենախորքերը և ընթացքում ավելի մեծ ուժեր կհավաքի: Կրկին ըստ նրա գրագիրների, որոնք այս ամենը հայտնել են կուշտ ու կուռ վարձատրվելուց հետո, Նարամ-Սուենի հաշվումներով նրա դրոշի տակ մոտ ժամանակներս կհավաքվի ևս մոտ քսանհինգ բյուր ռազմիկ…
- Ինչքա՞ն,- չկարողացա զսպել ինձ ես,- դու վստա՞հ ես: Գուցե սրանք դիտավորյա՞լ են այդ լուրերը տարածում, որ մեզ վախեցնեն:
- Հնարավոր է, տեր իշխան, սակայն Միջագետքի հարավային քաղաքներում գործող իմ լրտեսները ևս հաստատում են այս ամենը: Նրանցից մի քանիսը ահագին խորացել են Մեծ Անապատի խորքերը…: Նրանք էլ են հայտնում, որ իրոք անթիվ անհամար բազմությամբ են Մեծ Անապատի որդիները շարժվում դեպի հյուսիս:
- Այ քե՜զ բա՜ն,- մի պահ բան չգտա ասելու ես:
Սևակը ոչինչ չպատասխանեց:
- Ի՞նչ լուրեր սպարապետից:
- Նա հավաքում է մեր մշտական բանակը: Մի քանի օրից մոտ վեց բյուրի կազմով նա կշարժվի դեպի Կորճայք: Ողջ երկրում հայտարարվել է նաև աշխարհազորի զորակոչ…
- Իսկ ի՞նչ կարող ենք սպասել Նարամ-Սուենից:
- Ըստ իմ տվյալների, տեր իշխան, սա հենց հավաքեց իր վեց բյուրը, կհարվածի: Առանց այդ էլ նա վստահ է, որ այժմ մեծապես գերազանցում է մեզ թվական տեսակետից: Ի՞նչ իմաստ ունի սպասելը: Դե իսկ նրա մնացած ուժերը իրեն կմիանան ընթացքում:
- Խելքի մոտ է: Գնա և ուշադիր հետևիր այս ամենին: Մոտս ուղարկիր Հազարապետ Հայկին:

Lion
03.09.2011, 18:01
Կարճ ժամանակ անց կուտիների տարեց Հազարապետը մոտս էր: Սևակի որդու աչքերը փայլում էին: Ես հրավիրեցի նրան հողապատկերի մոտ.
- Հայկ, թշնամին կենտրոնանում է Ասսուրում` վեց բյուրի կազմով, ընդհանուր ուղղություն ունենալով հյուսիսը: Նրա թիկունքում կան հսկայական ուժեր, սակայն նա դրանց չի սպասի, այլ անմիջապես, հենց մոտ օրերս մեզ վրա կգա: Մեր թիկունքում է Արարտան, սակայն նրա ուժերը մի քիչ ուշ տեղ կհասնեն: Բացի այդ մեզ պետք էլ չէ սպասել, քանի որ այդ դեպքում թշնամին ևս համալրումներ կստանա:

Հենց այդ պահին կրկին մոտս եկավ Սևակը.
- Տեր իշխան, հենց նոր հայտնեցին, որ Նարամ-Սուենը իր Հատուկ գնդով ու երկու բյուրի կազմով արդեն մոտենում է Արբելային [1]: Իսկ մնացած չորս բյուրերը այդ քաղաքում կլինեն արդեն վաղը` օրվա վերջում:
- Վատ չի՜…, ժամանակին մենք այդ քաղաքը վերցրեինք Մեսիլիմ-բելից ու դրա առթիվ կոչեցինք Արբելա [2], սակայն չկարողացանք, դե թերևս չուզեցինք էլ ապրել հարթավայրում, որի պատճառով այն թողեցինք միջագետքցիներին, իսկ այժմ այնտեղով մեզ վրա արշավ է գալիս…: Ի՞նչ լուրեր կան Վահագնից,- հարցրի ես Սևակին:
- Տեր իշխան, աշխարհազորը մեկ բյուր կազմով արդեն կուտակվել է Սրինգի շրջակայքում ու հենց վաղը կշարժվի մեզ միանալու:
- Սևակ, մշտապես կապի մեջ եղիր հորս հետ, հայտնիր նրան մեր բանակի տեղադրությունը ու շտապեցրու, որ ինչքան հնարավոր է արագ մեզ միանա:

Սևակը գնաց հրամաններս կատարելու, իսկ ես կրկին դարձա Հայկին:
- Ի՞նչ կարծիքի ես, տեր Հազարապետ, ինչպե՞ս դիմադրենք սրանց:
- Կարծում եմ, տեր իշխան, որ մեր բյուրը, ինչքան էլ այն լավը լինի, ակնհայտորեն քիչ է բաց ճակատամարտի համար: Նույնիսկ աշխարհազորայինների հասնելու դեպքում էլ հնարավոր է մեր ուժերը չհերիքեն:
- Ապրես: Ինչ երևում է, է՜, հին ռազմիկը: Տենց եք կռվել, որ ժամանակին աքքադցի այն ավազակի մորուքը պոկել եք հենց իր քաղաքում,- ծիծաղեցի ես ու թփթփացրի ծերունի ռազմիկի ուսը,- լսել եմ, լսե՜լ…, հայրս պատմե՜լ է…
- Լա՜վ օրեր էին, տեր իշխան,- Հազարապետս ինքն էլ զվարթացավ,- դու այդ ժամանակ դեռ ծնված չէիր, թե չէ քո սրտին էլ հաստատ հարազատ կգար մեր էդ փառահեղ տուրուդմփոցը…: Ես ու հայրդ էլ այն ժամանակ վերջիններից չէինք, բայց այ այն ժամանակվա մեր իշխանը` Վահագնի հայրը, ա՜յ թե ռազմիկ է՜ր: Մենք հիմա ի՞նչ,- նա ձեռքը թափ տվեց ու կարոտով հոգոց հանեց,- ափսո՜ս…, այդ քաջ մարդը զոհվեց դրանից մի քանի տարի հետո` քարերի հեղեղի տակ, սակայն նույնիսկ այդ ժամանակ էլ իր հետ տարավ թշնամու երկու հարյուրյակ…
- Լսել եմ, լսել, տեր Հազարապետ, սակայն վստահ եմ, որ հիմա դու ու Վահագն էլ պակաս չեք լինի…: Ահա թե ինչ եմ առաջարկում,- Հազարապետս կրկին կռացավ Կորճայքի հողապատկերի վրա, իսկ ես շարունակեցի,- պետք է թշնամուն մեր կիրճերում դարանը գցել ու այդպես հաղթել: Ուրիշ ելք չկա:
- Համաձայն եմ, տեր իշխան,- ծերունի Հազարապետը հարգանքով վրաս նայեց:
- Այ այստեղ` Տիգրիսի այ այս, ձախ վտակ Թալմուսի մոտ, որը Տիգրիս մեջ է թափվում Արևելյան Խաբուրից անմիջապես հետո,- ավելացրի ես,- մեր տղերքը մի լավ կիրճ են գտել: “Դաշույն”-ը արդեն այնտեղ է ու նրանք էլ են գոհ: Մենք մեր բանակը կտեղավորենք լեռների լանջերին: Մնում է թշնամուն հրապուրել այդ ուղղությամբ…

__________________
[1] Քաղաք Հյուսիսային Միջագետքում` Կորճայքի հարավային սահմանից մոտ 80 կմ հարավ` Փոքր Զաբ գետից մոտ 30 կմ արևելք:
[2] Նկատի է ունեցվում քաղաքի անվան կամային մեկնաբանումը որպես “Առ Բելայ”` այսինքն “Բելից առած, վերցրած կամ խլած”:

Lion
03.09.2011, 18:37
Փորձեցի հասկանալ ասածդ, կներես, ուղղակի ժամանակի պատճառով չեմ կարող կարդալ էդ ամենի մասին:

Հ.Գ. տեղադրի շարունակությունը` կարդանք, որ երեկոյան քննարկենք :)

Արմեն ջան, հետաքրքիր, ուղղակի մեր գրականության մեջ դեռևս ոչ այնքան լայն հայտնի երևույթները նկարագրող տերմիններ են, որոնք համաշխարհային ավեստում լայն կիրառություն ունեն: Ինքս էլ երբ առաջին անգամ դրանց ծանոթացա, դրանից հետո որոշ ժամանակ մանյակի պես ամեն մի արվեստի ստեղծագործություն մեխանիկորեն հենց դրանցով որակելու տեսակետից էի դիտարկում;)


Ոնց որ ասում են, կարմիր կովը իր կաշին չի փոխում :))

Հաաա... մի ուրիշ տիպի կյանք սիրող տղա է այս Հայկը և թույլ չի տալիս, որ հավերժ մարդու համար ըստ էության անվերջ բնույթ ունեցող և իրար վրա կուտակվող վշտերը դժոխքի վերածեն իր կյանքը: Դա իրենց, անմահների անեծքն էր և Հայկը այդ ժամանակ վատ չէր դիմադրում դրան...:think

armen9494
03.09.2011, 18:57
էէէէէ, դրա համար էլ աշխարհի ամենահին մասնագիտությունը էդ ա :))
Երևի էդ մասնագիտության առաջացման մասին էլ կկարդանք Մենեսի հուշերում (ինքը ավելի շուտ ա ծնվել)

Հ.Գ. Ինչ վերաբերվում ա վշտին, կարծում եմ շատ ճիշտ մոտեցում է: Մարդ ինչքան շատ է հիշում իր վշտերի մասին, այնքան ավելի վատն է դառնում, իսկ միայն լավն ու ուրախալին հիշող մարդը բարիության կերպար է:

Բայց նկատել եք, առաջ սկզբում գրում էի էն կարևոր մասը, հետո Հ.Գ.-ի տակ ավելացնում քիչ կարևորությամբ մի բան, հիմա լրիվ հակառակն ա :))

Հ.Հ.Գ. Lion ջան, դու ավելի լավ կանես, եթե սերիալ նկարես, էդ պահերը կամ ընդհանրապես ջնջես սցենարից, կամ էլ լավ, մանրակրկիտ նկարագրես 18+ խորագրով :D:D

Լավ, կատակեցինք, իսկ հիմա ավելի լուրջ, պատերազմից ի՞նչ կա:

armen9494
03.09.2011, 18:58
Հաաա... մի ուրիշ տիպի կյանք սիրող տղա է այս Հայկը և թույլ չի տալիս, որ հավերժ մարդու համար ըստ էության անվերջ բնույթ ունեցող և իրար վրա կուտակվող վշտերը դժոխքի վերածեն իր կյանքը: Դա իրենց, անմահների անեծքն էր և Հայկը այդ ժամանակ վատ չէր դիմադրում դրան...:think

Դիմադրելու լավ ձև ա, ես էլ դեմ չէի լինի ըտենց դիմադրեի :D

Lion
03.09.2011, 19:03
Արմեն ջան, քո կատակախառն պոստերը մի ուրիշ տեսակի համով լրացնում են այս թեման, ապրես :) Դե, մարդիկ միշտ էլ մարդ են, իսկ Հայկի պես կյանքը սիրող տղերքն էլ մարդկանց լավագույն տեսակին են պատկանում: Եթե ուշադիր լինես, Հայկի հուշերից երևում է, որ նույնիսկ մ.թ.ա. 2310 թ-ի վիճակով էլ Միջագետքում եղել են հասարակաց տներ: Չէ, չեմ ասում Հայաստանում չեն եղել, ուղղակի հուշերից հենց Միջագետքինն է հայտնի դառնում: :oy Ըհը, ուրեմն եթե ուշադիր եղար, Մենեսն ասում է, որ Շարուքենին դավաճանած Բառնամատռային Քիշի հենց ամենամեծ հասարակաց տանն են տեղակայել, իսկ դա նշանակում է, որ ուրիշ, ավելի փոքրներն էլ են եղել...

Ինչ վեաբերվում է պատերազմին, ապա... օ՜օ՜օ՜օ՜... Հայկը ու իր կուտիները դրա հենց շեմին են...:think

armen9494
03.09.2011, 19:10
Արմեն ջան, քո կատակախառն պոստերը մի ուրիշ տեսակի համով լրացնում են այս թեման, ապրես :) Դե, մարդիկ միշտ էլ մարդ են, իսկ Հայկի պես կյանքը սիրող տղերքն էլ մարդկանց լավագույն տեսակին են պատկանում: Եթե ուշադիր լինես, Հայկի հուշերից երևում է, որ նույնիսկ մ.թ.ա. 2310 թ-ի վիճակով էլ Միջագետքում եղել են հասարակաց տներ: Չէ, չեմ ասում Հայաստանում չեն եղել, ուղղակի հուշերից հենց Միջագետքինն է հայտնի դառնում: :oy Ըհը, ուրեմն եթե ուշադիր եղար, Մենեսն ասում է, որ Շարուքենին դավաճանած Բառնամատռային Քիշի հենց ամենամեծ հասարակաց տանն են տեղակայել, իսկ դա նշանակում է, որ ուրիշ, ավելի փոքրներն էլ են եղել...


Աաաաա:D էդ տողերը կամ դու էս ջնջել, կամ Հայկը:D:D:D
Թե չե ոնց կարար չլիներ, բա մեր հայ տղամարդիկ ի՞նչ անեին, ոնց որ Հայկը ասեց, աշնանն ու ձմռանը :))
Բայց հետաքրքիր արդարացում էր "Աշնանն ու ձմռանը", մթոմ գործ չկա անելու, հո պարապ տունը չենք նստելու :))
Բայց իրոք, Հայկը շատ ռոմանտիկ տղայա, էդքան տարի ապրել ա ու հլը չի հասցրել հոգնել նրանցից, իսկ հիմիկվանները...:(
Լավ, ավել պակասի համար կներեք:oy

Lion
03.09.2011, 19:30
Ա՜ա՜ա՜ա՜, լավն են մեկնաբանումներդ: Չէ, ուղղակի Նոթերից երևում է, որ կոնկրետ այդ տարի Հայկն ու իր Վահագնը ձյուները հետ քաշվելուց հետո ավելի լուրջ հոգսեր ունեցան և այս պայմաններում չեմ կարծում, որ երկրի պաշտպանության հոգսերը թողած նրանց պես հայրենասեր մարդիկ խելքները կանանց կտային... :)

armen9494
03.09.2011, 19:36
Ա՜ա՜ա՜ա՜, լավն են մեկնաբանումներդ: Չէ, ուղղակի Նոթերից երևում է, որ կոնկրետ այդ տարի Հայկն ու իր Վահագնը ձյուները հետ քաշվելուց հետո ավելի լուրջ հոգսեր ունեցան և այս պայմաններում չեմ կարծում, որ երկրի պաշտպանության հոգսերը թողած նրանց պես հայրենասեր մարդիկ խելքները կանանց կտային... :)

Դե դու էլ շարունակությունը տեղադրի, որ մեր մոտ ըտենց թյուր կարծիք չձևավորվի :))

Lion
03.09.2011, 19:51
*

Նայեցի քարին վայրեջք կատարած ագռավին: Սա գոհ տեսք ուներ, կարծես կանխազգում էր, որ շուտով լավ խնջույք է անելու: Սակայն նա հանկարծ շփոթված կերպով թռավ մյուս քարի վրա, քանզի մոտակա քարի մոտից սկսվեցին լսվել ագռավների ձայներ, որոնք, կարծես իրար փոխանցելով իրենց ձայները, կորան հեռվում: Ագռավը նորից հանգստացավ և վերադառնալով նախկին քարի վրա, անորոշ հայացքը հառեց հեռվին…

Արդեն մի քանի ժամ է, որ Կուտիների գունդը դարան էր մտել իմ նախանշած կիրճում ու տեղավորվել էր հատուկ դրա համար պատրաստված, վրան հող լցրած ու խոտեր կպցված քաթանե հաստ կտորների տակ: Իմ խիստ հրամանով արգելվել էր թեկուզ և ցածր ձայնով ցանկացած խոսակցություն: Մահվան պատժի սպառնալիքով արգելված էր նաև կրակ վառելը և այժմ հարյուրյակներս միայն երբեմն-երբեմն ագռավների կռավոցներով էին ազդանշաններ փոխանակում ու հայտնում իրենց գտնվելու վայրը:

Մեզնից դեպի հարավ առանձին դետքերում տեղակայված էին “Դաշույն”-ի ռազմիկները, որոնք խնդիր ունեին առանց խտրականության և անաղմուկ գերել կամ ոչնչացնել մեր կողմը եկող ցանկացած օտարականի` որպես թշնամու հետախույզի: Սուրհանդակներս արդեն հայտնել էին, որ տղերքը նման յոթ հոգու արդեն ոչնչացրել են` երկուսին գերել:

Բերանները կապած էշերի կողքին արձանացել էին ձեռքիս տակ եղած “Աղվես”-ի սուրհանդակները, իսկ ես ու ամենատես Սևակը պառկել էինք մի քիչ ավելի վերև` խոտերի մեջ, և դիտում ենք հեռո՜ւ-հեռվում, մեզնից ներքև գրեթե աննկատ բարձրացող փոշու ամպերը: Ինձ հետ գտնվում էին կուտիների գնդի ութ հազար ռազմիկներ, որոնք աննկատ, սակայն խիստ հարմար դիրքավորվելով սպասում էին իմ ազդանշանին: Հատկապես մի անառիկ վայրում, որ հեռու մնան ձեռնամարտից, բայց ի վիճակի լինի նետերի հեղեղ թափել, տեղաբաշխված էր նաև “Աստղիկ”-ը:

Անընդհատ ներկայացող սուրհանդակներս հայտնում էին ծավալվող իրադարձությունների մասին: Հենց նոր ներկայացավ մեկը և հայտնեց, որ մի քանի ժամից Վահագնի աշխարհազորը կմոտենա: Ես պատվիրեցի որդուս առայժմ մի քիչ հեռու մնալ մարտի վայրից, մեզ չմոտենալ և իրեն էլ նկատելի չդարձնել` միաժամանակ անընդհատ սուրհանդակային կապի մեջ մնալով ինձ հետ: Այս սուրհանդակի մեկնելուց անմիջապես հետո եկավ մյուսը: Հազարապետ Հայկից էր.
- Տեր իշխան,- հայտնեց էշից արագորեն ցած թռած սուրհանդակը,- Հազարապետ Հայկը պատվիրեց հայտնել, որ կեսօրին նա արդեն այստեղ կլինի: Հազարապետի ջոկատը առայժմ հաջողությամբ կատարում է իր խնդիրը և իր հետևից հրապուրում է թշնամուն, որը կարծես վստահ է, թե մենք այդքանն ենք: Մեր կուտիների երկու հազարանոց ջոկատը մանր մարտերով ու առանձին ռազմիկների մենամարտերով գրգռելով Անապատի դյուրաբորբոք որդիներին, այնուհանդերձ առանց լուրջ մարտի մեջ մտնելու և էական կորուստներ կրելու նահանջում է: Թշնամին հախուռն, առանց շարքերը պահելու և նույնիսկ արդեն առանց հրամանների ենթարկվելու գալիս է նրա հետևից…

Լարված վիճակում անցավ ևս մի քանի ժամ: Արևն արդեն զենիթում էր: Ես ականջս հպեցի գետնին ու լսեցի հեռու հեռավոր մի դոփյուն ու գվվոց: Հենց նույն պահին էլ հերթական սուրհանդակը կտրեց ինձ այդ գործից.
- Տեր իշխան, Հազարապետը քիչ քան մեկ ժամից այստեղ կլինի…
Ես հրամայեցի հարյուրյակներիս աննկատ պատրաստվել, միաժամանակ մահվան սպառնալիքով խստորեն պատվիրելով ոչ մի ռազմիկի, մինչև իմ առանձնահատուկ ազդանշանը, ոչ մի գործողությամբ իրեն ցույց չտալ:

Որոշ ժամանակ անց երևացին Հազարապետիս նահաջող բանակի առաջին ռազմիկները: Աստիճանաբար սրանց հետևեցին մյուսները, որոնք հևալով, զենք ու զրահները լրիվ փոշու ու արյան մեջ, մոտենում էին մեր կողմից հսկվող կիրճին: Շուտով երևացին նաև նահանջողների հիմնական ուժերը: Նրանց շարքում ես միանգամից էլ նկատեցին երիտասարդական ավյունով գործող Հայկին: Սա տեղն ու տեղը ճարպկորեն դաշույնահարեց չափազանց հանդգնացած մեկին, իսկ նրա կողքին գտնվողները ոչ պակաս ճարպկությամբ սրատեցին մյուսներին: Թշնամին մի պահ հետ մղվեց: Հայկը անմիջապես վահանափակ կազմեց, որի հետևից իրենց հսկայական աղեղներով կուտիները սկսեցին նետերի տարափ տեղալ: Սա կարճ ժամանակ պահեց թշնամուն, որը մի պահ հապաղեց` ուժերը կենտրոնացնելու համար: Այդ ընթացքում Հայկը նետվեց մոտս:
- Տեր իշխան, հրամանդ կատարված է: Սրանք հե՜չ,- ձեռքը թափ տվեց նա իր աղեղնավորների կողմից ճարպկորեն հնձվող Անապատի որդիների հերթական շարքի վրա,- սրանք սկզբում են գալիս: Հիմնական ուժերն են կարևոր, որ ուր որ է այստեղ կլինեն…: Նարամ-Սուենը, իր Հատուկ գունդն ու էլամցիք գալիս են ամենավերջում, քանի որ իրենք էլ են զգում, որ այսպես կռվել չի կարելի, բայց դե հո չե՞ն կորցնի իրենց հիմնական բանակը…
- Ապրես,- գովեցի ես ճարպիկ Հազարապետիս,- դե հիմա քաշիր դրանց կիրճը:

Lion
03.09.2011, 20:02
Հազարապետս մեկնեց իր ռազմիկների մոտ: Անմիջապես էլ նրա ենթակայությամբ գործող քաջավարժ կուտիները կազմեցին չորսհարյուրական ռազմիկներից գործող ու իրար հետևից բավականին հեռավորությամբ, դեպի կիրճի խորքը ձգվող հինգ վահանափակ, որոնցից ամեն մեկի հետևում տեղավորվեցին աղեղնավորները: Այդ պահին Վահագնից ներկայացավ հերթական սուրհանդակը.
- Տեր իշխան, իշխան Վահագնի աշխարհազորը կիրճի այն կողմում է,- ձեռքով ցույց տալով դեպի հյուսիս-արևմուտք` կիրճի մյուս մուտքը, հայտնեց նա:
- Լավ է, անմիջապես մեկնիր հորս մոտ և հայտնիր, որ պատրաստ լինի նշանս ստանալուն պես մոտենալ իր կողմից և ջարդել ցանկացած մեկին, ով կփորձի դուրս գալ կիրճից:

Սուրհանդակը մեկնեց: Այդ ընթացքում աստիճանաբար խոշորացող ջոկատներով մոտեցան Անապատի որդիների նորանոր ուժեր: Շուտով արդեն կուտիներիս առաջին վահանափակի դիմաց, նետի մեկ թռիչքի հեռավորության վրա, կուտակվեց մոտ հազար ռազմիկ: Սակայն թշնամու բոլոր փորձերը, ճեղքել վահանափակը, վերջացան անարդյունք ու նրանք կորուստներով հետ շպրտվեցին: Ես հիանում էին գնդիս մարզված ու վարժ գործողություններով, քանի որ միաժամանակ գործում էին հինգ վահանափակերի աղեղնավորներս, որոնց ամեն մի հաջորդ շարքը, կախելով իր նախորդի շարքերի վրայով, նետերի հեղ էր թափում առանց այդ էլ գրեթե չզրահավորված թշնամու վրա, դե իսկ առանձին առաջ եկած հաջողացրածներին էլ վահանափակիս առաջին շարքն էր ճարպկորեն նիզակահարում կամ սրատում: Իր հերթին գարնանային հորդ անձրևի նման թափվող քարերի ու նետերի հեղեղը վահանափակերիս գրեթե վնաս չէր տալիս, քանի որ քարերը ընդհամենը աղմուկով հետ էին թռչում ընտիր երկաթից պատրաստված կուտիներիս վահաններից, իսկ մեծամասսամբ քարե ծայրակալներով նետերը, խփվելով նույն այդ վահաններին, ուղղակի մի զարմանալի ձյունի պես կուտակվում էին դրանց առջև…

Այսպես շարունակվեց որոշ ժամանակ, սակայն շուտով ժամանեցին թշնամու նորանոր ու ավելի խոշոր ջոկատներ: Ես նայեցի դեպի հարավ: Ուղիղ իմ առաջ բացվող դաշտավայրն ասես դարձել էր մրջնանոց: Գալիս ու գալիս էին թշնամու նորանոր ռազմիկներ: Շուտով արդեն վահանափակիս առջև կուտակվել էր ավելի քան մեկ բյուր, որը ամեն պահ համալրվելով, առայժմ դադարեցրել էր հարձակումը: Ես իմ դիտակետից պարզորեն տեսնում էի, թե ամբողջովին մազակալած, վրաները կենդանիների մորթիներ գցած, վայրենի տեսքով ու կատաղի Անապատի տոհմապետերն ինչպես են աջ ու ձախ ծանր մահակների հարվածներ բաժանում` ստիպելով տոհմակիցներին ենթարկվել իրենց հրամաններին: Ոչ պակաս կատաղի տեսք ունեին նաև Անապատի հասարակ ռազմիկները, որոնք ինչով ասես որ չէին ներկել իրենց մազակալած դեմքները ու ինչ վայրենի հանդերձներ ասես որ չէին կրում…: Սրանց մեջ ոչ մի մարդկային բան չկա, սրանք իրենց հազարամյա վայրենությամբ գալիս են կործանելու մեր հունջերը [1]: Դե արի ու այս վայրենիներին բացատրիր, որ դրանց միջոցով ձեռք բերվող գիտելիքները լույս են բերում ողջ մարդկությանը, որ դրանք օգտակար են ոչ միայն հայերի, այլև առաջնային նշանակություն ունեն նաև բոլոր ցեղերի համար…
- Տեր իշխան,- կայծակի արագությամբ մտքովս անցած այս ամենից ինձ կտրեց Սևակը,- ապրի Հայկը, տես թե ինչ ճարպկորեն է դրանց քթին հասցնում:

Ես նայեցի ներքև: Մի քանի պահ առաջ արդեն իրենց բավականին մեծաթիվ համարող Անապատի որդիների բանակը, վահանափակերիս նետերի հեղեղի տակ առատ կորուստներ տալով, այնուհանդերձ մի վայրենի ոռնոցով հարձակման էր անցել: Թշնամին այս անգամ կարողացավ մոտենալ առաջին վահանափակին: Սրա ռազմիկները անմիջապես բաժանվեցին երկու մասին ու, գցելով վահանները ուսերին, երկու տարբեր ուղղություններով անսովոր արագությամբ վազեցին դեպի կիրճի խորքը: Թշնամին մի պահ հաղթական ճիչեր արձակեց, սակայն մյուս վահանափակերս շարունակում էին նետահարել: Ուշքի եկած թշնամին սկսեց երկրորդ վահանափակի գրոհը: Սա ևս կրկնեց առաջինի մարտաքայլը: Այս անգամ էլ թշնամին շվարած մնաց ու մի պահ դադարեցրեց հարձակումը: Այդ ընթացքում երկու նահանջած վահանափակերս իրենց ընկերների թիկունքում, արդեն կիրճի ուղիղ մեջտեղում, արագորեն նոր վահանափակեր կազմեցին:

__________________
[1] Մեր նկարագրած ժամանակաշրջանում Արարտայի աստղադիտարանների անվանումը, որտեղից քրմերը հետևում էին աստղազարդ երկնքին:

Lion
03.09.2011, 20:07
Սակայն մոտենում էին ավելի ու ավելի շատ Անապատի որդիներ: Նրանց թիվը արդեն կլիներ երևի մոտ երեք բյուր: Սեղմվելով հետևից եկողների կողմից` թշնամու առաջին շարքերը կրկին սկսեցին վահանափակերի գրոհները, որոնք իրենց հմուտ մարտաքայլերով շարունակեցին նահանջել կիրճի խորքը: Եկավ մի պահ, որ թշնամու մեկ բյուրը արդեն գտնվում էր ուղիղ մեր տակ` կիրճի մեջ: Ես հրամայեցի Սևակին պատրաստվել: Սա այրվող մարխը ձեռքին արձանացավ չորացրած, սակայն խոնավ խոտերի մի մեծ կույտի առաջ: Ես մի պահ էլ նայեցի ներքև: Վահանափակերս արդեն կիրճի մյուս ելքի մոտ էին: Թշնամին ամեն րոպե շատանում էր: Արդեն կիրճում կար երևի մոտ չորս բյուր: Վերջին վահանափակս էլ կատարեց իր մարտաքայլը և կանգնեց ընկերների թիկունքում, որոնք արդեն տեղավորված էին կիրճի գրեթե մյուս ելքի մոտ:
- Վառիր,- ձեռքս թափ տվեցի ես:

Սևակն անմիջապես մարխը կպցրեց խոտերին, որոնք միանգամից սկսեցին այրվել մի թանձր ու սպիտակ ծխով, որը վեր բարձրացավ կիրճի վրա: Հենց նույն պահին էլ կիրճի երկու կողմից թշնամու վրա սուրացին հսկայական քարաբերկորներ: Մեկը մի քիչ ուշ, մեկը մի քիչ շուտ, սակայն սրանք, իրենց հետ տանելով նաև քարերի նորանոր կույտեր իրենց ողջ, այն էլ անկման թափից ուժեղացած ծանրությամբ, գնացին թշնամու շարքերի վրա: Դրանք, երկու կողմերից մտնելով թշնամու հոծ բազմության մեջ, գլորվելով անցան` իրենց հետևից ճխլված դիակներից կազմված խորը հետքեր թողնելով: Թշնամու շարքերից մի անմարդկային ոռնոց բարձրացավ: Ես հատկապես ուժեղ փլուզում էի կազմակերպել կիրճի ելքի մոտ, որն այժմ լիովին փակ էր թշնամու մնացած ուժեր առաջ: Նույն պահին էլ իրենց քաթանների տակից ողջ հասակով մեկ կանգնեցին կիրճի լանջերին դիրքավորված հարյուրյակներս և իրենց փարձառու հրամանատարների գլխավորությամբ սկսեցին նետերի հեղեղով պատել կիրճի ողջ տարածությունը: Թշնամին հայտնվեց մի իսկական պարկում: Անապատի որդիները վախից ու կատաղությունից խելագարված` սկզբում փորձեցին մագլցել դեպի մեր դիրքերը, սակայն դա անել նրանց չհաջողվեց: Դրանից հետո սրանք իրենց ողջ քանակությամբ գնացին ուղիղ Հայկի վահանափակերի վրա:

Այստեղ մերոնք արդեն կազմել էին վահանափակերի երկու, սակայն ավելի հզոր շարք: Թշնամին, մեր կողմից անընդհատ նետերի հարվածներ ստանալով, մեծ կորուստներ կրելով ու դրանից ավելի կատաղելով, իր ողջ ուժով ընկավ վահանափակերիս վրա` հույս ունենալով գոնե այդ կերպ դուրս գալ կիրճից: Մի պահ հուսահատ պայքար բռնկվեց, քանզի թշնամին չափազանց գերակշիռ էր, իսկ ծանր մահակների ու գուրզերի հարվածները սկսեցին էական վնաս տալ վահանափակիս, որի ռազմիկների շարքերը սկսեցին խառնվել: Ստեղծված պայմաններում կուտիներս, նետելով արդեն ավելորդ, իսկ մասսամբ էլ կոտրված երկար նիզակները, մերկացրին ծանր թրերն ու իրենց Հազարապետի գլխավորությամբ սկսեցին թշնամու ջարդը թրամարտում: Միաժամանակ օգնության հասավ նաև վահանափակի երկրորդ շարքը: Սակայն մերոնք էլ էին ընկնում: Ես դեռ վարանում էի, քանի որ աղեղնավորներս հիանալի էին կոտորում թշնամուն և առայժմ կարիք չկար ձեռնամարտի:

Հենց այդ պահին, սակայն, ուժեղ աղաղակ բարձրացավ Հայկի կողմից ու ես տեսա, որ դրանք աշխարհազորայիններս էին, որոնց Վահագնս բերել էր Հայկին օգնության և այժմ այն իր ողջ կատաղի ուժով նետել էր թշնամու վրա: Կորճայքցիք առաջին հարվածի ուժով կանգնեցրին թշնամուն ու հետ շպրտեցին, սակայն արդեն անհնար էր որևէ կարգ պահպանելը: Ողջ կիրճում սկսեց եռալ ձեռնամարտը առաջ եկած աշխարհազորայիններիս հետ: Այ հիմա ժամանակն էր: Թուրս մերկացրեցի, ձեռքս վերցրի վահանս ու կանգնեցի կիրճի իմ կողմում գտնվող կուտիներիս դիմաց, որոնք անմիջապես էլ պահեցին աղեղներն ու նետերը և, մի երկար ու ողջ շարքով մեկ ձգվող երկաթե շաչյունով, մերկացրին թրերը: Նույնը կատարվեց նաև կիրճի մյուս լանջին.
- Դեհ,- գոռացի ես այնքան բարձր, որ բոլորը լսեն,- իմ հետևի՜ց,… կոտորի՜ր…, սրա՜նց…

Ես իմ շարքերը երկու կողմից իջեցրի կիրճ: Մենք վազում էինք կատաղի արագությամբ, որն ուժեղանում էր նաև նրանով, որ վազում էինք դեպի ներքև: Արդեն թշնամուն մոտենալիս ես ու իմ մի քանի արագաշարժ կուտիներն այնպիսի արագ ընթացք էինք վերցրել, որ, վերջին պահերին, չկարողանալով պահել մեզ գլորվելուց, ստիպված ուժեղ թռիչքներ գործեցինք ու, վերջին ակնթարթինն այնուհանդերձ պահվելով վահաններիս հետևում, վերևից ընկանք ուղիղ թշնամու հոծ բազմության մեջ: Ես ու կուտիներս լավ էինք զրահավորված, դրա համար էլ ընկնելիս տապալեցինք շատերին ու, թեև մեզ վրա էլ միանգամից հարվածներ թափվեցին, սակայն դրանք մեզնից քչերին վնասեցին: Ես և ինձ հետևող կուտիները անմիջապես ոտքի թռանք և սկսեցինք աջ ու ձախ հարվածներ բաժանել: Նույն պահին էլ վրա հասան լանջերից իջնող հիմնական ուժերս ու սկսվեց մի կատաղի կոտորած:

Lion
03.09.2011, 20:09
Վահանիս ներքևի կողմով կտրող հարված հասցրեցի, որով թշնամիներիցս մեկը աղիքները բռնած հետ ընկավ: Թրովս հետ մղեցի մեկի գուրզի հարվածը, գլխիս հզոր հարվածով սաղավարտիս պողպատը կշռեցի չափից ավելի մոտեցած թշնամուս ճակատին, մյուսին իր դագանակի հետ միասին կտրեցի թրիս ուժեղ-սահող հարվածով: Նույն պահին մի նետ ընդունեցի վահանիս վրա, ոտքով հարվածեցի մեկին ու, նետի երկորդ հարվածն էլ ընդունելով վահանիս, նետվեցի նետաձիգների վրա: Սրանք պատրաստ չէին մերձամարտի և ես արագորեն մի քանի գլուխ կիսեցի ու տապալեցի ևս մի քանիսին: Սակայն հենց նույն պահին էլ ծանր դագանակի հզոր մի հարված իջավ ուղիղ վահանիս: Ձախ ձեռքս միանգամից թուլացավ և անուժ կախվեց: Ես թուրս խրեցի ողջ հասակով մեկ ձգված ու նոր հարվածի պատրաստվող թշնամուս կուրծքը և նա տապալվեց, որից հետո, դուրս քաշելով թուրս, նրա վրա ընդունեցի մեկի նիզակի հարվածը և պատասխան հարվածով ուսի վրայից խորը կիսեցի հարվածողին: Սրանից ազատվելով` ես պտտվեցի և անուժ ձեռքով ու միայն պտույտիս ուժով թշնամու նետաձիգների շարքի վրա նետեցի վահանս: Մի քանիսն ընկան, իսկ մինչև մնացածներն ուշքի կգային, ես ձախով արդեն մերկացրել էի դաշույնս: Հենց այդ պահին էլ կռացա, խույս տալով վրաս արձակված մի քանի նետերից, որից հետո ոչնչացրեցի մերձամարտի համար անհարմար զենք ընտրած Անապատի այդ անխոհեմ որդիներին: Շուրջս կարծես թե սկսեցին գերակշռել կուտիները և թշնամին հետ շպրտվեց:

Դուրս եկա մարտից ու կրկին բարձրացա կիրճի այն լանջը, որտեղից իջել էի: Մի հայացքն էլ բավական էր, որ ես համոզվեի. թշնամին ջախջախվում է: Թշնամուց առավել լավ զինված ու նրանից ավելի ոգևորված ռազմիկներս երկաթե մամլիչում ճզմում էին Անապատի որդիներին: Ետ չէին մնում նաև աշխարհազորայիններս` որոնց շարքերում փայլփլում էր հիանալի զրահներով ու զենքերով զինված Վահագնս:

Միայն մի վայրում էր, որ թշնամու կուտակումը դեռ տեղին չեր տալիս: Ես անմիջապես մարտի մեջ մտցրեցի վերջին ուժերս: “Աստղիկ”-ի աղեղների մի քանի համակցված հարվածները հերիք եղան, որ այդ վայրում գետինը լրիվ ծածկվեր թշնամու դիակներով: Մնացած մի քանիսն էլ ոչնչացվեցին ձեռնամարտում: Մարտը կարծես թե սկսեց դադարել: Ես հրամայեցի հավաքել գերի հանձնվածներին, որոնք հազիվ մի քանի հոգի էին:

Հենց նույն պահին էլ կիրճի լանջերին վառվեցին խարույկներ, որոնց կանչին հնազանդ կուտիներս բարձրացան վերև և, որոշակի ջանքերից հետո գտնելով իրենց հարյուրյակները, շարվեցին մարտական կարգով` պատրաստ նոր մարտի: Իսկ աշխարհազորայիններս մի վերջին երթով անցան ողջ կիրճով` հավաքելով արիների դիակները, դեպի բուժական հարյուրյակներ հասցնելով մեր վիրավորներին և միաժամանակ էլ վերջնականապես ոչնչացնելով թշնամու վիրավոր կամ դեռևս դիմադրող ռազմիկներին…

Շուտով Սևակը մոտեցավ ինձ.
- Տեր իշխան,- հետախույզիս ոգևորված դեմքից զգացի, որ լավ լուրեր ունի,- հետախույզներս հենց նոր հայտնեցին, որ Նարամ-Սուենի Հատուկ գունդը, նրա Անապատի որդիների մնացած բյուրերը և էլամցիք արագորեն նահանջում են դեպի հարավ, իսկ “Դաշույն”-ի բռնած գերիներն էլ հայտնում են, որ Նարամ-Սուենը գլուխն ուղղակի կորցրել է…

Այդ ժամանակ վերջապես ինձ մոտեցան Հայկն ու Վահագնը, որոնք ոտքից գլուխ արյունոտ էին` ողջ օրն աշխատած մսագործների նման: Դե ասենք իմ արտաքինն էլ առանձնապես չէր տարբերվում նրանցից: Հայկն ու Վահանգնը ոգևորված էին, սակայն այնքան էին հոգնել համառ մարտից, որ ուղղակի փռվեցին գետնին: Ես էլ հետևեցի նրանց: Սևակը չգիտես որտեղից ճարած սառը թան հրամցրեց մեզ: Մենք մի լավ հագեցանք մեր հարազատ թանից:

Հանկարծ Հայկը ոգևորված վեր թռավ տեղից, մի քանի քայլ արեց դեպի բարձրունքի հարավային կողմն ու գետնին խփեց սաղավարտը.
- Դե գնացե՜ք, ես ձեր…: Գնացեք ես ձեր…,- մի քանի անգամ ոգևորված գոռաց Հազարապետը` նայելով դեպի հարավ, որտեղ արդեն հեռո՜ւ-հեռվում բարձրանում էր Նարամ-Սուենի հեռացող բանակի փոշին, որից հետո եկավ ու հանգիստ նստեց կողքներս,- վաղեմի սովորություն է…, մարդ պիտի արտահայտվի,- առանց մեզ նայելու ու մի տեսակ քաշվելով կարծես բացատրեց արդեն լիովին հանգստացած Հայկը:

Ես ծիծաղեցի: Վահագնը ևս բռնկվեց լիաթոք հռհռոցով: Հայկը նայեց մեզ, հետո ժպտաց, և, ի վերջո վարակվելով մեր ծիծաղից, ինքն էլ շրջապատը լցրեց իր հզոր ձայնով…

armen9494
03.09.2011, 20:36
Ամբողջ կարդալուս ընթացքում երազում էի մի այնպիսի մարտ կարդալ, որի մեջ ոչ միայն կռիվ կլինի, այլ ավելի շատ խելք. կարծում եմ սա այն մարտն էր, որի մեջ այդ խելքն ուղղակի փայլում էր: Շատ պատկերավոր ու հասկանալի էիր նկարագրել հայերի ստրատեգիան:



- Դեհ,- գոռացի ես այնքան բարձր, որ բոլորը լսեն,- իմ հետևի՜ց,… կոտորի՜ր…, սրա՜նց…


Ընենց պատկերավոր էիր գրել, որ Հայկի բարձր ու հզոր ձայնը կարդալու ժամանակ լսեցի:)



- Դե գնացե՜ք, ես ձեր…: Գնացեք ես ձեր…
Բա որ ասում էի, որոշ մասը կամ դու ես ջնջել, կամ էլ Հայկը :))

Հ.Գ. Գիտե՞ս ինչին եմ նմանեցնում "Աստղիկ"-ի մարտիկներին. հիմիկվա կին սնայպերներին: Ինչպես և հիմա, այն ժամանկ էլ կանայք ավելի դիպուկ են եղել, քան տղամարդիկ

Lion
03.09.2011, 21:44
Հայտնի բան է, կանայք ավելի լավ են կրակում, քան տղամարդիկ: Իսկ գաղտնիքը պարզ է` կանանց զարկերակային հարվածներն ավելի հազվադեպ են, քան տղամարդկանցը, կինը իր գենետիկ դաստիարակությամբ ավելի է սովոր համբերության, ինչը կարևոր է չշտապելու և լավ նշան բռնելու համար, քան տղամարդիկ ու բացի այդ, ես վստահ եմ, Հայկենք ուղղակի խնայում էին կանանց ձեռնամարտից :)

Էդ կուտի կանայք շատ հետաքրքիր մարդիկ էին և առանձին ուսումնասիրության թեմա են: Գուցե և արձագանքները դրանց մասին են, որ աղավաղված ձևով հասել են հույներին և հիմք հանդիսացել ամազոնուհիների մասին լեգենդներ ստեղծվելուն... գուցե, ով գիտի ;)

armen9494
03.09.2011, 22:45
Հայտնի բան է, կանայք ավելի լավ են կրակում, քան տղամարդիկ: Իսկ գաղտնիքը պարզ է` կանանց զարկերակային հարվածներն ավելի հազվադեպ են, քան տղամարդկանցը, կինը իր գենետիկ դաստիարակությամբ ավելի է սովոր համբերության, ինչը կարևոր է չշտապելու և լավ նշան բռնելու համար, քան տղամարդիկ ու բացի այդ, ես վստահ եմ, Հայկենք ուղղակի խնայում էին կանանց ձեռնամարտից :)


Այ էս իրոք որ վարկանշի արժանի գրառում էր: Մալադեց, ես էդ կարգի չգիտեի կանանց մասին: Չգիտեմ, չեմ կարողանում գտնել էս կարգի հիացմունք արտահայտող սմայլիկ

Lion
04.09.2011, 12:48
*

Կես ամիս հետո ես, Վահագնս ու սպարապետ Արամը հավաքվել էինք Ալկիքարում: Արդեն պարզ էր, որ մոտակա ամիսներին հարավից նոր հարված չի գա, քանի որ Նարամ-Սուենն իր այս անհաջող արշավանքից հետո մեծապես զբաղված է ցեղակիցների աչքում իր խաթարված հեղինակության վերականգնմամբ: Մենք քննարկում էինք մեր ապագա անելիքները:
- Վատ չաշխատեցիք այս անգամ, տղերք,- խրախուսաբար գլխով անելով ընդհատված խոսակցությունը վերսկսեց սպարապետ Արամը, որն այս տարիների ընթացքում ինքն էլ էր ծերացել ու այժմ կրում էր լավ խնամված ու կարճ, սակայն ամբողջովին սպիտակ մի գեղեցիկ մորուք,- թշնամին կորցրեց մոտ չորս բյուր սպանված…: Դա նրան ահագին կխաղաղեցնի:
- Իհա՜րկե…,- համաձայնեց Վահագնս,- վատ չէ՜ր: Ողջ ճակատամատի ընթացքում ես կորցրեցի սպանված ու վիրավոր մոտ երեք հազար ռազմիկ: Սակայն այժմ էլ Կորճայքի ողջ բանակը պատրաստ է անհապաղ մարտի մեջ մտնելու:
- Դեհ, կարծես թե մոտակա ժամանակներս, առնվազն գոնե այս տարի, մենք դրա առիթը չենք ունենա,- սպարապետը մի մեծ ումպ արեց գինու իր գավից ու շարունակեց,- գլխավոր Հետախույզը հայտնում է, որ Նարամ-Սուենն առայժմ որոշել է, մի կողմից իր տրորված հեղինակությունը փրկելու, մյուս կողմից էլ տոհմակիցներին բավարարելու համար, արդեն իսկ հավաքված իր ողջ հսկայական բանակը շարժել դեպի արևմուտք: Ես օր-օրի լուրերի եմ սպասում, սակայն դրանք կարծես թե անակնկալ չպիտի լինեն…
- Իհարկե, անակնկալներ չեն էլ լինի: Արևմուտքը բավականին անպաշտպան է: Մերոնք էլ են հայտնում դեպի արևմուտք սկսված մեծ արշավանքի մասին: Դե այնտեղ առանձնակի ուժեր չկան էլ: Էբլան [1] է, որի հետ մենք բավականին սերտ առևտուր ենք անում ու վերջ: Բայց դե այն ի՞նչ,- ես ձեռքս թափ տվեցի` մի պահ մոռանալով, որ այստեղ ես այնուհանդերձ դեռևս փոքր իշխանի կարգավիճակով եմ:
- Իսկ ես ձեռքս թափ չտվեցի, իշխան Հայկ,- մի քիչ խստորեն վրաս նայեց սպարապետը,- այլ դրա փոխարեն էբլայի արքա Դուբուխաադադին [2] նյութական միջոցներ ու որոշակի թվով էլ ռազմական մասնագետներ ուղարկեցի: Քաղաքն ամեն դեպքում կընկնի ու Էբլան կգրավվի, բայց դե այդ ընթացքում գոնե թշնամին թող շատ կորուստ կրի ու թուլանա: Մերոնց գլխավորում է Վահագնի հին ու լավ ծանոթը` Արբակը:
- Հա՜, հիշում եմ,- ծիծաղեց Վահագնը,- ժամանակին Աքքադի մոտ նա իրեն լավ դրսևորեց:
- Այս անգամ էլ վատը չի լինի,- գլխով արեց սպարապետը,- ես հրամայել եմ նրան ու իր հազարյակին ամեն կերպ վնասել Նարամ-Սուենին և օգնել էբլացիներին, իսկ երբ ամեն ինչ անհույս կդառնա, թողնել ու վերադառնալ Հայոց Միջագետք:
- Տեր սպարապետ,- նորից խոսք վերցրեց Վահանգնը,- իմ հետախույզներն էլ անգործ նստած չեն: Երեկ ինձ հայտնի դարձավ, որ Նարամ-Սուենի բանակը` Հատուկ գնդի և քսան բյուրի կազմով, իր կազմում ունենալով նաև էլամցիների մոտ մեկ բյուր, ճանապարհին ամեն ինչ ավերելով ու դաժանորեն ասպատակելով, արդեն մոտեցել է Էբլային: Կարելի է կարծել, որ մոտ օրերս Արբակը կվերադառնա ու դու էլի լուրեր կստանաս:
- Այս անգամ էլ առաջ անցաք…,- ծիծաղեց սպարապետը,- հա՜ա՜ա՜…, ամեն դեպքում ափսոս Էբլան: Այնտեղի ժողովուրդը վատը չէր: Բացի այդ սրանց հետ հաշիվները մաքրելուց հետո Նարամ-Սուենն իր հսկայական զորությունը կրկին մեզ վրա կշարժի: Իսկ մենք մենակ ենք:

________________
[1] Էբլա: Մեր նկարագրված ժամանակաշրջանում քաղաք-պետություն, որը գտնվում էր ներկայիս Հալեպից մոտ 53 կմ հարավ-արևմուտք: Այն լայն առևտրական կապեր ուներ հարևան երկրների, այդ թվում և Արարտայի քրմապետության հետ: Չշփոթել Էլամի հետ:
[2] Դուբուխաադադ (մ.թ.ա. մոտ 2270-2233): Էբլայի արքա:

Lion
04.09.2011, 12:51
- Թույլ կտա՞ս, տեր սպարապետ,- խոսակցությանը միջամտեցի ես,- ես կարծես թե մեզ մի դաշնակից եմ գտել: Ճիշտ է, սրանց ոսկուց բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, բայց դե՜… էլի բան է:
- Ովքե՞ր են,- մի տեսակ զարմացած վրաս նայեց սպարապետ Արամը:
- Լուլլուբեյցիները,- պատասխանեցի ես,- դու պետք է որ նրանց մասին իմանաս: Սրանց երկիրը գտնվում է Էլամից դեպի հյուսիս` մեր Զագրոսյան լեռներից հարավ ու հարավ-արևելք…: Թվով բավականին շատ` սրանք, սակայն, գտնվում են զարգացման ամենացածր մակարդակի վրա: Դրա փոխարեն կատաղի են և ոսկու դիմաց պատրաստ են ամեն ինչի: Ես մի քիչ ծանոթացել եմ դրանց հետ, երբ գտնվում էի Խաթթիում: Այժմ նրանց առաջնորդը Անուբանին է, որը իր ժողովրդի մեծամասնության լրիվ հակապատկերն է` մի կրթված ու ազնվագույն մարդ:
- Ի՞նչ է կորցրել լուլլուբեյցիների առաջնորդը Խաթթիում,- զարմացած հարցրեց Վահագնը:
- Իր ցեղակիցների համար ոսկի է որոնում,- ծիծաղեցի ես,- Անուբանին իր մեծաթիվ ցեղակիցների հետ ոսկու դիմաց ծառայում է Խաթթիի արքա Պամբային:
- Բա իրենց երկի՞րը,- այս անգամ էլ զարմացավ սպարապետը:
- Դա առայժմ իրենց քիչ է հետաքրքրում: Սրանք կարևորում են ոսկին, իսկ այն, թե ինչ տարածքում կապրեն, նրանց քիչ է հուզում: Բացի այդ սրանք մի բան էլ են կարևորում ու հենց դա էլ, ոսկուց բացի, ես առաջարկում եմ օգտագործել:
- Ի՞նչը:
- Սրանց մոտ շատ ուժեղ են տոհմական կապերն ու ավանդույթները: Սրանք իրենց պատիվը խստորեն ոտնահարված են համարում, եթե իրենց սպանված տոհմակցի փոխարեն չեն սպանում թշնամու գոնե մեկ ռազմիկի: Այ եթե հանկարծ Նարամ-Սուենը սխալվեր ու ձեռք տար Լուլլուբում կոչվող մեղվաբնին, չէ՜, այնտեղի բոռերը երկար ժամանակ նրան հանգիստ չէին տա: Ես առաջարկում եմ ոսկուց բացի օգտագործել նաև այս հանգամանքը: Չնայած ասեմ նաև, տեր սպարապետ, որ այս ամենը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, դրա համար էլ ես միայն առաջարկում եմ, իսկ վերջնական որոշում պետք է ընդունես դու կամ Մեծ քուրմը:
- Կարելի է մտածե՜լ,- ծանրորեն պատասխանեց սպարապետ Արամը,- ես ու դու այստեղից իրար հետ կմեկնենք Հայկաշեն ու եթե այս հարցը որոշվի, դու կսկսես գործել:
- Հորս թույլտվությամբ ես պատրաստ եմ քեզ հետ մեկնելու, տեր սպարապետ,- ասացի ես ու նայեցի Վահագնիս:
Որդիս որպես համաձայնության նշան գլխով արեց: Հանկարծ սպարապետ Արամը դարձավ նրան.
- Իշխան Վահագն, արդեն քանի անգամ մտքովս անցավ, հա ասացի չասեմ, չասեմ, բայց դե չէ, չեմ կարող, պիտի ասեմ: Չես կարծո՞ւմ, որ որդիդ զարմանալի նմանություն ունի հորդ` Կորճայքի հանգուցյալ իշխան Հայկի հետ:
Վահագնս մի պահ շփոթվեց և, ասելու բան չունենալով, միայն անորոշ գլխով արեց, որից հետո մի կերպ մռթմռթաց.
- Չգիտեմ, տեր սպարապետ…, Հայկը,- նա գլխով ցույց տվեց ինձ,- իմ կուտիների որբերից էր, սակայն մի վեց-յոթ տարի առաջ որսի ժամանակ փրկեց կյանքս, դրանից հետո էլ ես նրան հոգեորդի ճանաչեցի և ուղարկեցի ճանապարհորդելու ու կյանք տեսնելու…
- Այ թե քաջարի զորական էր հայր՜դ,- մի պահ հուշերի գիրկն ընկավ սպարապետ Արամը,- ու դրանից բացի էլ լավ ուտող-խմող, կյանքի հաճույքներն ու հատկապես կանանց սիրող մարդ էր…,- չկարողանալով իրեն զսպել` կատակեց սպարապետը,- ո՞վ գիտի…: Բայց դու չվիրավորվես,- վրաս նայելով լրջորեն ավելացրեց նա,- ես սա ասացի` ցանկանալով պատվել քեզ:
- Չեմ վիրավորվում, տեր սպարապետ,- չկարողանալով ինձ զսպել` ես էլ ծիծաղեցի այս հետաքրքիր իրավիճակի վրա,- ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե պարզվի, որ ես իշխան Հայկի սերնդից եմ: Առանց այդ էլ ես ոչ ազգական ունեմ, ոչ էլ ծնողներիս եմ տեսել…: Իսկ այսպես միանգամից և պապ կունենամ, և` հայր…

Lion
04.09.2011, 12:54
*

Ես, սպարապետ Արամն ու նրա հսկայամարմին թիկնապահները հենց հաջորդ օրը դուրս եկանք Ալկիքարից ու մի քանի օրից արդեն Հայկաշենում էինք: Բավարարվածությամբ նկատեցի, որ սպարապետների զորակայանում լրիվ նույն կարգ ու կանոնն է տիրում` ինչ որ հանգուցյալ սպարապետ Վահեի օրոք: Սպարապետ Արամն անմիջապես մեկնեց Մեծ քրմի մոտ, իսկ ես, ստանալով նրա թույլտվությունը, սկսեցի զբոսնել զորակայանում: Այնտեղ տիրում էր առօրյա եռուզեր: Սկսեցի դիտել զորակայանում տեղակայված Հայկազունիների Սպարապետական գնդի ընտիր ռազմիկներին:

Խաղաղ ժամանակ երկրի սահմաններում տեղակայված բանակային ուժերն էին, որ ապահովում էին երկրի անվտագությունը: Հենց սրանց ռազմիկներից լավագույններին էին մշտապես անցկացվող մրցույթների միջոցով Հայկազունի սպարապետները ընտրում իրենց անձնական գնդի համար: Սպարապետական գունդը տեղակայված էր սպարապետի զորակայանում: Այն խնդիր ուներ առիթի դեպքում անմիջական ռազմական հենարան ծառայել սպարապետին ու Մեծ քրմին:

Սրանք իրոք ընտիր ռազմիկներ էին: Ես ինքս էլ ինձ ցածրահասակ կամ փոքրամարմին չէի համարում, սակայն սրանց ներկայությամբ կարծես իրոք որ ընկել էի հսկաների իսկական մի աշխարհ: Ահա, քիչ հեռու մի հսկայամարմի ռազմիկ այնպես հեշտորեն էր մարտավարժություններ անում երկբերան ու երկարակոթ իր ծանր տապարով, ասես ձեռքին սովորական մի դաշույն լիներ: Քիչ այն կողմ էլ մի փորձառու ռազմիկ, ձեռքերում ունենալով ծայրերը բթեցրած թուր ու դաշույն, բավականին ճարպկորեն մենամարտում էր մի քանի հակառակորդների դեմ: Իսկ սրանցից հեռու` բավականին ազատ մի տարածության մեջ, հարյուրյակները զբաղված էին ընդհանուր գործողություններին վարժվելով` վահանափակ կազմելու, արագորեն նահաջելու, միացյալ ուժերով հարձակվելու և այլ բավականին բարդ, սակայն հատկապես անկազմակերպ հակառակորդի հետ ընդհարվելու դեպքում, խիստ օգտակար գործով:

Ես ինձնից անկախ սկսեցի կուտիներիս համեմատել սրանց հետ: Դե իմ որբերը ամեն դեպքում պատահական էին ընտրված, այնպես որ աժդահայության տեսանկյունից իհարկե առաջնությունը Սպարապետական գնդինն էր: Սակայն ես կարծես թե վստահ էի, որ ձեռնամարտում իմոնք ահագին կնեղեին այս հսկաներին, իսկ միացյալ ուժերով կատարվող մարտավարժություններում էլ երևի թե նույնիսկ կգերեզանցեին սրանց…
- Հը՞, որդիս, հետաքրքրվեցի՞ր գնդովս,- ծիծաղելով ինձ մոտեցավ սպարապետը` երբ ես հետաքրքրված դիտարկում էի այս ամենը,- գիտեմ, որ դու էլ մերոնցից պակաս չես լինի ու կուզենայի մի որոշ ժամանակ քեզ մարզել իմոնց հետ, բայց երևի մի ուրիշ անգամ: Մեծ քուրմը ինձ գործողությունների ազատություն տվեց...

Ես ու սպարապետը բարձրացանք նրա սենյակը, որտեղ դրված էր դեռևս սպարապետ Վահեի ժամանակներից ինձ լավ ծանոթ հողապատկերը: Արդեն դրա շուրջ մենք շարունակեցինք ընդհատված խոսակցությունը:
- Այժմ արի ավելի կոնկրետ,- սկսեց սպարապետը,- ի՞նչ կարելի է սպասել վարձկաններից: Ոսկի մենք ունենք այնքան, որ նրանք բավարարված կլինեն:
- Այդ դեպքում ես կմեկնեմ Պուրուշխանդա ու կտեսնվեմ Անուբանիի հետ: Նա արդեն բավականին զզվել է Պամբայից, դրա համար էլ պետք է, որ ուրախությամբ համաձայնվի մեր առաջարկին: Սակայն, տեր սպարապետ, ես առաջարկում եմ դրանով չսահմանափակվել, քանի որ դա կարող է բավարար չլինել:
- Ի՞նչ նկատի ունես,- հարցրեց սպարապետը:
- Դե Պամբան ինքն էլ մեզնից պակաս հարուստ չէ, բացի այդ Անուբանին կամ գոնե նրա ցեղակիցները չեն ուզենա թողնել հանգիստ ծառայությունը, որի համար գրեթե նույն ոսկին են ստանալու, ինչ մենք ենք առաջարկում, և մեկնել պատերազմի: Դրա համար նրանց ավելի մի հզոր խթան է պետք:
- Իմ մտքով էլ էր դա անցնում: Մի րոպե սպասիր:

Lion
04.09.2011, 12:58
Սպարապետը հնչեցրեց լեզվակից թել կապված զանգը և ներս մտած ռազմիկին հրամայեց կանչել բյուրավոր Արբակին: Կարճ ժամանակ անց ներս մտավ իմ հին ծանոթը: Սակայն Արբակն էլ էր ծերացել: Նախկին մի քիչ լիքը կազմվածքով արագաշարժ ռազմիկի փոխարեն այժմ մեր դիմաց կանգնել էր նիհար, երկար, սպիտակ մազերով ու մորուքով մի մարդ, որի միայն աշխույժ հայացքն էր մատնում, որ նա մեջը դեռ մեծ եռանդ ունի: Արբակը մի զարմացական հայացք գցեց վրաս:
- Արբակ,- դարձավ նրան սպարապետը,- հենց հիմա կվերցնես իմ Հատուկ հարյուրյակը… Արբակ,- ձայնը բարձրացրեց սպարապետը` տեսնելով, որ սա զարմացական հայացքը չի կտրում ինձնից,- իշխան Հայկը Կորճայքի մեծ իշխան Վահագնի հոգեորդին է ու բավականին նման է իմ ու քո կողմից լավ ճանաչած իշխան Հայկին, միայն այդքանը…: Սակայն ես քեզ ուրիշ բան եմ ասում ու այս մարդկանց նմանությունը դրա հետ ոչ մի կերպ կապ չունի…
- Ներիր, տեր սպարապետ, ես քեզ լսում եմ,- ուշքի եկավ Արբակը և ողջ ուշադրությունը կենտրոնացրեց Սպարապեի ասածի վրա:
- Ուրեմն այսպես,- շարունակեց սպարապետը,- հենց հիմա, պահպանելով խստիվ գաղտնիությունը, կվերցնես իմ Հատուկ հարյուրյակը, պահեստներից կստանաս անհրաժեշտ միջոցներ ու կմեկնես Լուլլուբում: Արարտայի հարավ-արևելյան սահմանն անցնելուն պես ռազմիկներիդ կհանդերձավորես Էբլայից քեզ հետ բերած Անապատի որդիների հանդերձներով: Ձեր առջև խնդիր է դրվում` մանր հարձակումներով, սպանություններով ու ասպատակումներով գրգռել լուլլուբեյցիներին Անապատի որդիների տերության` Աքքադի դեմ, ու այնպես անել, որ սրանց վրեժին ի պատասխան Նարամ-Սուենը մոտ ժամանակներս արշավանք իրականացնի այդ ուղղությամբ:
- Կկատարվի, տեր սպարապետ կարող ես հանգիստ լինել,- ձգվեց Արբակը:
- Դու նման գործերում իմ փորձառու հրամանատարներից ես, Էբլայում էլ քեզ լավ դրսևորեցիր: Սակայն այժմ ամեն ինչ ավելի քան կարևոր է և քո գործողության հաջողությունից շատ բան է կախված: Լուլլուբումում այժմ Անուբանիի անունից կառավարում են նրա երկու եղբայրները` Սիդուրը և Սաթունը [1]: Սակայն երկրում չկա պետական կառավարման որևէ մի կարգին համակարգ: Առանձին ցեղեր են…: Մի խոսքով: Մեկնելիս տեսնվիր նաև գլխավոր Հետախույզի հետ ու նրանից էլ անհրաժեշտ տեղեկություններ հավաքիր: Իսկ Հատուկ հարյուրյակին իմ անունից փոխանցիր` եթե ամեն ինչ մեր ուզածով եղավ` անխտիր նրա բոլոր ռազմիկները կամ էլ, աստված չանի, սպանվածների ընտանիքները, խոշոր պարգևների կարժանան: Գնա, սակայն մշտական կապի մեջ եղիր ինձ հետ:

Արբակը, ամեն դեպքում հասցնելով մի զարմացական հայացք էլ գցել վրաս, արագորեն դուրս եկավ:
- Ահա,- դարձավ ինձ սպարապետը,- սա և քո խոստացված ոսկին պետք է որ ստիպի լուլլուբեյցիներին ընդունել մեր առաջարկը: Արբակը կկարողանա ամեն ինչ ըստ արժանավույնի կատարել: Էբլայում նա ոչ միայն առավելագույնս վնասեց Նարամ-Սուենին, այլևս կարողացավ վերջին պահին հարվածի տակից հանել իր մարդկանց:
- Ափսոս միայն, որ ամեն դեպքում Էբլան ընկավ,- պատասխանեցի ես,- ասում են Նարամ-Սուենը, չնայած ինքն էլ է կորուստներ կրել, սակայն հիմնովին ավերել է քաղաքն ու կոտորել նրա բնակչությանը` այդ գործում շատ մեծ կողոպուտով կշտացնելով ավարի կարոտ ու իրենց առաջնորդից արդեն լիովին գոհ իր ցեղակիցներին: Այժմ Աքքադի սահմանները արևմուտքում հասնում են մինչև Արևմուտքի Մեծ ծով:
- Դու ճիշտ ես: Դրա համար էլ մեզ անչափ պետք է լուլլուբեյցիների օգնությունը: Մեկնիր, սակայն մշտական կապի մեջ եղիր ինձ հետ և աշխատիր գլուխ բերել այս ամենը:

Ես դուրս եկա սպարապետի սենյակից, որից հետո թողեցի նաև նրա զորակայանն ու գնացի Հայկաշեն: Այստեղ, իմ կգործակալի տանը, արդեն ինձ էր սպասում “Աղվես”-ի մեկ տասնյակ: Ես մի լավ հանգիստ տվեցի իմ մարդկանց, կուշտ կերակրեցի էշերին, իսկ հենց հաջորդ օրը, լուսաբացին, քարավանս ծպտելով որպես վաճառականների մի սովորական քարավան ու հետս վերցնելով ցորենի պարկերի մեջ պահված որոշակի քանակությամբ ոսկի, ուղղություն վերցրի դեպի Պուրուշխանդա…

________________
[1] Սիդուր և Սաթուն (մ.թ.ա. մոտ 2240-2232): Լուլլուբումի կառավարիչներ::

Lion
04.09.2011, 13:09
*

Մոտ մեկ ամսից ես արդեն Պուրուշխանդայում էի: Իմ վերջին այցելությունից հետո քաղաքը կարծես չէր փոխվել: Նույն առևտրական աշխուժությունն էր և նույն անհոգությունը: Քաղաքացիներից իրենց տեսքով միայն տարբերվում էին մռայլադեմ լուլլուբեյցիները, որոնք մորթե հանդերձները հագներին անխռով տեսքով տանում էին իրենց ծառայությունը: Դրանից ու իրենց ստանալիք ոսկուց բացի այս մարդկանց կարծես թե այլ բան չէր էլ հետաքրքրում: Ես հարմարավետ կերպով տեղավորվեցի առաջ էլ ինձ դուր եկած թաղամասում գտնվող մի մեծ տանը, որտեղ տեղավորվեցին նաև “Աղվես”-ի իմ սուրհանդակները: Տեղավորվեցի որպես զուտ իր առևտրական գործունեությամբ հետաքրքրվող մի մարդ: Սակայն պարզվեց, որ Անուբանին մեկնել է հեռավոր ճանափարհորդության` ստուգելու համար ծովափնյա տարածքներում գտնվող իր հեռավոր կայազորերը: Ես մի որոշ ժամանակ փորձեցի հասնել նրան ճանապարհին, սակայն նա այնքան արագ ու աննկատ էր տեղաշարժվում, որ ես էլ, ավելորդ կասկածներ չհարուցելու համար, ստիպված եղա կրկին վերադառնալ Պուրուշխանդա և այստեղ սպասել նրան:

Ի վերջո ձմռան վերջերին Անուբանին վերադարձավ: Սկսեցի աստիճանաբար հող նախապատրաստել նրա հետ հանդիպելու համար: Շուտով իմ ջանքներն արդյունք տվեցին: Մի քանի թռուցիկ հանդիպումներից հետո Անուբանին հիշեց մեր հին բարեկամությունը և մենք սկսեցինք ավելի ու ավելի հաճախ հանդիպել:

Ի վերջո մի օր ես մի կարգին սեղան պատրաստեցի, որից հետո մոտս հրավիրեցի Անուբանիին` մի լավ քեֆ անելու համար: Մենք երկուսով տեղավորվեցինք լիքը սեղանի առաջ, որից հետո ակտիվորեն անցանք դրա վրա շարված խորտիկներին: Ես հյուրիս հյուրասիրում էի նաև հետս բերած հայկական ընտիր գինով: Շուտով մթնոլորտն արդեն շատ էր ջերմացել: Ես դարձա Անուբանին.
- Տեր արքա, բայց ինչ ուզում է թող ասեն, էլի, մեր պես վաճառականները ձեր պես ռազմիկներին երբեք չեն հասնի: Մի՜ ասա…, մի ասա,- ձեռքերս թափ տվեցի ես` զգալով, թե ինչպես է զրուցակիցս լիքը բերանով փորձում առարկել,- այ դու ու քո որդիները դրա օրինակ: Ես ինքս վերջերս տեսա, թե առաջին որդի Մեմանդախդ [1] ինչպես հրապարակավ ընթացող խառը ձեռնամարտում հաղթեց հինգ հակառակորդների: Չէ՜…, աժդահա մարդիկ ուրիշ են, էլի, մենք նրանց չե՜նք հասնի, չե՜նք հասնի, լցրու, լցրու՜…
- Դե ձերոնք էլ պակաս չեն, մի ասա,- մի կերպ բերանը դատարկելով` պատասխանեց ամեն դեպքում շոյված Անուբանին,- դուք հայերդ էլ երբեմն վատ չեք կռվում:
- Դե իհարկե, կռվում ենք, հարգելի արքա, կռվում ենք ինչպես կարողանում ենք,- ծիծաղեցի ես ու կրկին լցրեցի զրուցակցիս բաժակը,- բայց դե դուք ախր շատ արհեստավարժ եք: Տես, երկրոդ որդիդ` Միդուդուդ [2]…, բա նիզակամարտում նրանից ուժեղ արարտացի կգնտվի՞: Դժվար թե, հա՜…
- Հա՜ա՜, էդ մեկը կարծես թե ճիշտ ես…,- ծիծաղեց Անուբանին,- անիծյալը շատ ճարպիկ է:
- Դե մյուսներն էլ հետ չեն մնում: Գիտե՞ս, տեր արքա,- խոսքս առաջ տարա ես,- ձերոնք զենքին լավ են տիրապետում: Երրորդ որդիդ` Կիկուպիշդ [3] էլ թրամարտում իր հակառակորդը չունի…
- Բա մյուսը` Բալդախդախը [4],- խոսքս կտրեց արդեն ոգևորված հայրը,- գիտե՞ս ինչպես է տիրապետում աղեղին: Թարթադադան [5] էլ ոչինչ, սրան տապարներով մարտում նույնիսկ ես չեմ դիմանում: Իսկ Աբուդանդիխս [6] վարժ է մարտը ղեկավարելու գործում: Այ միայն յոթերորդ որդիս` Խարշակիդուս [7] է, որ առայժմ առանձնապես աչքի չի ընկնում, բայց դե սա էլ շա՜տ խելոք է…
- Աչքի չի՜ ընկնում,- ծիծաղեցի ես ու կրկին լցրեցի գավերը,- ձեր աչքի չընկնելը հավասար է ուրիշ ազգի մի քանի ռազմիկի առանց նայելու տապալելուն, չէ՞: Ես առաջարկում եմ այս գավերով խմել լուլլուբեյցի իսկական ռազմիկների կենացը: Թող ուժը երբեք չլքի ձեզ` ով փառահեղ ռազմիկներ,- ես մինչև հատակը դատարկեցի գավը:
Նույնն էլ արեց բաժակակիցս, որը դրանից հետո անցավ ընտիր կերպով ապխտած խոզի ազդրին.
- Ասում եմ, ախր հզոր ռազմիկներ եք…: Չէ, չէ, մի՜ ասա…,- զրուցակցիս, որը լիքը բերանով փորձեց մի բան ասել, կրկին կանխեցի ես,- մի ասա: Ես շատ երկրներում եմ եղել ու գիտեմ: Լուլլուբեյցի ռազմիկներից լավ ոչ մի ռազմիկ չկա: Ես երրորդ կողմն եմ, չէ՞, ոչ մի շահ չունեմ, դրա համար էլ ես դա կարող եմ ասել:
- Իրոք,- մի կերպ խոզի ազդրի հարցերը լուծելով ի վերջո արձագանքեց Անուբանին,- ախր իմ անիծվածները շատ կատաղի են կռվի մեջ ու ճարպիկ:
- Ըհը, տե՞ս, դու էլ ես իմ կարծիքին,- ես ազդրի նոր կտոր դրեցի զրուցակցիս ափսեի մեջ,- տես թե ինչ կասեմ: Ես շատ եմ ճանփորդել Միջագետքում, դիտել եմ Նարամ-Սուենի Անապատի որդիներին,- ձեռքս թափ տվեցի,- դրանք հե՜չ…, անասունի պես մի բան են: Քոնոնք հաստատ դրանցից լավը կլինեն, Աղեղնավորը վկա,- երկյուղածորեն հայացքս հառեցի երկինք ու հերթական գավը դատարկեցի:

________________
[1] Մենամդախ: Անուբանիի առաջին որդին:
[2] Միդուդու: Անուբանիի երկրորդ որդին:
[3] Կիկուպիշ: Անուբանիի երրորդ որդին:
[4] Բալդադախդախ: Անուբանիի չորրորդ որդին:
[5] Թարթադադա: Անուբանիի հինգերորդ որդին:
[6] Աբուդանդիխ: Անուբանիի վեցերորդ որդին:
[7] Խարշակիդու: Անուբանիի յոթերորդ որդին:

Lion
04.09.2011, 13:13
- Հարգելի իմ ընկեր,- ինքն էլ իր հերթին իմ ափսեն լցնելով ինչով պատահի` ինձ դարձավ Լուլլուբումի արքան,- լսիր թե ես քեզ ինչ կասեմ,- նա ձայնը ցածրացրեց ու դարձավ ինձ,- մեր մեջ ասած ես էլ եմ քո կարծիքին ու իմ ձեռքերն էլ են վաղուց քոր գալիս Անապատի այդ դուրսպրծուկին մի լավ քոթակելու համար: Ախր ես արդեն ա՜յ այսքան,- Անուբանին մատները քսեց ծնոտին,- կուշտ եմ այս ապուշ Պամբայից: Դե իսկ որդինե՜րս…: Ես որ նրանց չարգելեմ, չէ՞, հենց հիմա կհեռանան: Բայց դե ի՞նչ անեմ, առայժմ նա ոսկով է վճարում, իսկ իմոնց ուրիշ բան կարծես թե պետք էլ չէ:
- Պա՜հ, ոսկո՜վ, ասեցիր, է՜լի,- դիտավորյալ ուժեղ փռթկացրեցի, որից հետո ընտիր խուրմայի մի կտոր դնելով զրուցակցիս ափսեի մեջ` կռթնեցի նրա ուսին,- ձեզ պես ազնվազարմ ու փառահեղ ռազմիկների համար ոսկին ի՞նչ է: Ես նույնիսկ վստահ եմ, որ ձեր համար դա չէ գլխավորը: Ուղղակի դուք պաշտպանում եք թույլ ազգերին, այսքան մի բան: Կեր, կեր, սա հատուկ քեզ համար եմ բերել տվել,- խուրմայի ևս մի լավ կտոր էլ դրեցի զրուցակցիս ափսեի մեջ,- այ կարող է մի ուրիշ ազգ էլ ձեզ որպես նվեր ոսկի տալ և դուք…

Կարծես թե գինովցածությունցի այլևս չկարողանալով խոսել, մի պահ հետ ընկա աթոռին ու լռեցի:
- Ուրիշ ա՜զգ,- ձգեց Անուբանին,- ի՞նչ ուրիշ ազգ:
- Արի մոտ, արի մոտիկ ասեմ,- կռթնեցի զրուցակցիս թևին,- ախր ի՞նչ եք դուք կորցրել այստեղ, հ՞ը…: Պամբայի ժլատությունն ու դաժանությո՞ւնը, չէ, Լուլլուբումի ձեր հարազատ երկից հեռու գտնվե՞լը, չէ, բա էլ ի՞նչ…
- Լավ, բա ի՞նչ անենք:

Ես մի լավ կտոր հալվա դրեցի Անուբանիի ափսեի մեջ, նրա գավը լցրեցի գինով ու, կարծես թե իմիջայլոց, շարունակեցի.
- Դուք ուժեղ ժողովուրդ եք: Մենք թույլ ենք, բայց մեր երկիրը, հաստատ, ոչ Խաթթիից է աղքատ, ոչ էլ մենք նրանից քիչ ոսկի ունենք, բա՜: Մենակ ձեր պես մեկն է պակասում, որ այդ անիծյալ Նարամ-Սուենի քթին հասցնի, որից հետո ոսկով, ավարով ու ձեռք բերած փառքով կամ վերադառնա իր երկիր, կամ էլ շարունակի մեզ պաշտպանել: Իսկ այս ապուշ Պամբան թող նստի իր Խաթթիում…
- Այո՜ո՜, լա՜վ կլիներ, լա՜վ կլիներ,- ձգեց արդեն բավականին հարբած զրուցակիցս,- ոսկին վատ բան չի՜…
- Իհարկե,- տեղն ու տեղը նրան հաստատեցի ես,- մանավանդ, որ Արարտայի ոսկին ձեզ կհասնի ավելի շատ քանակությամբ և գլխավորը` միանգամից ու ամենասկզբում, ոչ թե ժլատ Պամբայի պես` ամեն ամիս ու մաս-մաս…
- Դու լավ մարդ ես,- օձիքիցս կախվեց Անուբանին,- տղաներիս արևը վկա, լավն ես: Քո կենացը, վաճառական եղբայր, քո կենացը…

Մենք չրխկացրեցինք գավերը, որից հետո շարունակեցինք քեֆը: Մի քանի ժամ անց ծառաները Անուբանիին տուն տարան: Ես սովոր էի մեր գինուն ու բացի այդ էլ ուժեղ մարմին ունեի, դրա համար էլ միայն գլուխս էր ուրախ զրնգում: “Լա՜վ է”,- ծիծաղեցի ես մտքումս,- “եթե ես թեկուզ մի քիչ ճանաչում եմ քեզ, Լուլլուբումի արքա Անուբանի, դու հենց վաղը կրկին այս տանը կլինես”…

Lion
04.09.2011, 13:20
Հաջորդ օրը առավոտ շուտ Անուբանին կրկին իմ տանն էր: Այս անգամ նա մտահոգ, սակայն վճռական տեսք ուներ:
- Երեկ մենք կարծես թե լավ քեֆ արեցինք,- սկսեց նա,- ինչ ասես որ չխոսեցինք…: Օֆ՜ֆ՜ֆ, գլուխս ոնց է ցավում:
Անմիջապես մի մեծ գավ գարեջուր դրեցի սեղանին ու առաջարկեցի մանր կումերով աստիճանաբար խմել այն:
- Ինչ ենք խոսե՞լ, որ,- զգուշորեն երեկվա թեմային վերադարձա ես,- կարգին չեմ էլ հիշում…
- Իսկ ես հիշում եմ…, ինչ էլ համով բան է,- շրթունքները սրբեց Անուբանին,- դու ինչ-որ ոսկու մասին էիր ասում…
- Հա՜ա՜,- հիշեցի ես,- աղոտ հիշում եմ…: Գիտե՜ս, մեր մոտ շատ կուզենային, որ լուլլուբեյցի ռազմիկները մեզ պաշտպանեն: Ախր այդ անիծյալ Նարամ-Սուենը եթե մեր երկիրը գրավեց, չէ՞, ամեն ինչ կտանի, իսկ այսպես գոնե մեր ոսկու մի մասը ձեզ տալով, մենք մնացածն ու երկիրը կփրկենք: Դրա համար մեր Մեծ քուրմն արդեն աղոթում է տաճարներում…
- Եթե դուք տաք տարվա համար Պամբայի տված ոսկուց կրկնակի անգամ ավել, մենք համաձայն ենք,- ռազմիկին վայել ուղղամտությամբ գործի անցավ Անուբանին:
- Դա շա՜տ է,- ես մի պահ տատանվեցի:
- Լավ, այնքան, որքան Պամբան ու մի հատ էլ դրա կեսը:
- Գիտե՞ս, հարգարժան իշխան, ես դեռ պետք է հայտնեմ Արարտա ու այնտեղից համաձայնություն ստանամ: Այ եթե դու ուզեիր Պամբայի տված ոսկու չափով ու մեկ էլ դրա կեսի կեսը, ես միանգամից կհամաձայնվեի: Հենց հիմա էլ Անիում [1] այդքան ոսկի կա ու այն միանգամից ձերը կլինի…
- Ես համաձայն եմ,- մի պահ ընդմիջումից հետո վճռականորեն ձեռքը մեկնեց Անուբանին,- դուք այդ ոսկին պատրաստ պահում եք, իսկ ես իմ բոլոր ռազմիկներով գալիս եմ ձեզ մոտ: Մեկ տարի հետո արդեն նորից կպայմանավորվենք:
- Համաձայն եմ,- Լուլլուբումի արքայի ձեռքը սեղմեցի ես, որից հետո զրուցակցիս տվեցի դաշույնս,- դու հավաքիր քո ռազմիկներին և պատրաստ եղիր: Եթե ես էլ չեկա, ապա այս դաշույնի նման դաշույն ստանալուն պես անմիջապես շարժվիր Արարտա:
- Ես մինչև հեռավոր ծովերի ափերը ցրված ռազմիկներ ունեմ,- Անուբանին մի տեսակ մտահոգ նայեց վրաս,- դրանից այն կողմ էլ մարդիկ կան, որ կուզենան մեզ միանալ… օ՜ֆ՜ֆ՜ֆ՜, գլխացավս կարծես թե թողեց, ինչ լավ բան էր…, ասում եմ, ես երևի մոտ քսանչորս բյուր ռազմիկ կհավաքեմ` լուլլուբեյցի ու մեզ միացած տեղացի, որոնք, ես վստահ եմ դրանում, կուզենան մեզ հետ գալ: Դուք այդքան ոսկի կունենա՞ք:

Ես անմիջապես կանչեցի ծառաներիս, որոնք արագորեն մի միջին մեծության գարեջրի տակառ գլորեցին սենյակ:
- Սա քեզ, հարգարժան իշխան,- ժպտացի ես,- թող քո ողջ խմածդ գինին այսուհետ քեզ անուշ լինի ու քո գլուխը երբեք չցավի: Իսկ ոսկին հաստատ կհերիքի:

Անուբանին անկեղծորեն ժպտաց: Ակնհայտորեն նրան դուր եկավ այս ամենը:
- Տեր արքա, դու աստիճանաբար հավաքիր քո ռազմիկներին: Դրա համար քեզ ինչքա՞ն ժամանակ է պետք:
- Երևի մեկ տարի,- մտախոհ ճակատը քորեց զրուցակիցս,- ես հենց հիմա որդիներիս կուղարկեմ, սակայն մինչև սրանք տեղ հասնեն, մինչև ռազմիկներս աննկատ տեղաշարժերով մոտենան ու կենտրոնանան Պուրուշխանդայի շրջակայքում…: Ահա թե ինչ, հարգարժան վաճառական, ես պատրաստ կլինեմ մյուս տարի աշնանը: Դրանից հետո մենք մի լավ թափ կտանք այս ժլատ Պամբային ու կշարժվենք Արարտա:
- Լավ, տեր արքա: Հանգիստ եղիր, այդ ընթացքում քո ոսկին Արարտայում քեզ կսպասի,- ժպտացի ես,- ես ու դու էլ իրար հետ սուրհանդակներով կապ կպահպանենք: Իսկ որ դու լրիվ հանգիստ լինես, ես ինձ հետ բերած ոսկիները կթողնեմ քեզ, որպես կանխավճար: Այստեղ այն կեսի ուղիղ կեսն է,- ծիծաղեցի ես,- իսկ մնացածը` Արարտայում…

Մենք ծիծաղեցնք ու կրկին իրար ձեռք սեղմեցինք: Անուբանին հրաժեշտ տվեց ինձ ու գնաց: Նրա ծառաներն անմիջապես տարան նաև գարեջրի տակառը…

Կարծես թե ամեն ինչ լավ էր: Ես ճանաչում էի ռազմիկի պատվի կանոններին հավատարիմ Անուբանիի բնավորությունը: Սա հաստատ կպահի իր խոսքը, մանավանդ, որ մեջն էլ ոսկի կա, իսկ ինքն ու իր որդիները էլ կուշտ ու կուռ զզված են Պամբայից: Մնում է մի բան, հասնել նրան, որ Նարամ-Սուենն ինչքան հնարավոր է ձգձգի իր արշավանքը Արարտայի դեմ: Դե այս տարվա համար կարելի է հանգիստ լինել, քանի որ այն դեռևս պետք կգա Նարամ-Սուենին Էբլայի տարածքին վերջնականապես տիրելու համար, իսկ մյո՜ւս տարի…: “Դեհ լավ”,- մտովի ձեռքս թափ տվեցի ես,- “մյուս տարի էլ մի բան կմտածենք”…

____________________
[1] Ամրոց Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում: Արարտայի խոշոր հոգևոր կենտրոններից մեկը: Չշփոթել Բագրատունյաց թագավորության Անիի հետ:

E-la Via
04.09.2011, 14:31
Lion, իրոք ապրես… 21 էջ արդեն տեղադրել ես, բայց դեռ նույն հետաքրքրությամբ շարունակում եմ կարդալ ու սպասել հաջորդ մասերին:

Բայց ինձ մի բան է հետաքրքրում... Երբ Հայկն ու Մենեսը որոշեցին "վերհիշել" իրենց անցյալը՝ նպատակ ունեին պարզելու, թե անմահների հետ կապված ի՞նչ կարևոր իրադարձության վրա ուշադրություն չեն դրաձրել: Նրանք չէի՞ն ցանկանում բացահայտել Մեհմեդի ուժի հետ կապված գաղտնիքը…
Եթե էդպես է, ինչո՞ւ այսքան առաջ ենք գնացել ու դեռ դրա վերաբերյալ հիշատակման չենք հանդիպել:

armen9494
04.09.2011, 15:19
Lion, իրոք ապրես… 21 էջ արդեն տեղադրել ես, բայց դեռ նույն հետաքրքրությամբ շարունակում եմ կարդալ ու սպասել հաջորդ մասերին:

Բայց ինձ մի բան է հետաքրքրում... Երբ Հայկն ու Մենեսը որոշեցին "վերհիշել" իրենց անցյալը՝ նպատակ ունեին պարզելու, թե անմահների հետ կապված ի՞նչ կարևոր իրադարձության վրա ուշադրություն չեն դրաձրել: Նրանք չէի՞ն ցանկանում բացահայտել Մեհմեդի ուժի հետ կապված գաղտնիքը…
Եթե էդպես է, ինչո՞ւ այսքան առաջ ենք գնացել ու դեռ դրա վերաբերյալ հիշատակման չենք հանդիպել:

way ջան, դու երևի դեռ չես նկատել Lion-ի նպատակը: Ես չեմ կարծում, թե նա ավելի շատ ուզում էր Մահմեդի կամ նրա անմահության կամ էլ ուժի հետ կապված ինչ-որ գաղտնիք բացահայտել: Լիոնի նպատակն է այս պատմությունով իր ընթերցողներին մատուցել Հայոց պատմությունը` լի իրականությամբ, հայի ոգով, ուրախությամբ ու մի քիչ էլ տխրությամբ (երևի դու էլ էս նկատել, որ Լիոնը չի սիրում տխրությունը երկար նկարագրել, ճիշտն ասած` դա ինձ շատ է դուր գալիս): Իսկ ինչ վերաբերվում է Մահմեդին` հնարավոր է վերջի մասերում ինչ-որ մի հետաքրքիր պատմություն էլ նրա պահով սարքի, բայց այս ստեղծագործության բուն նպատակը ամենևին էլ այդ չէ:

Չգիտեմ, ես այդպես եմ կարծում (ավելի ճիշտ այդպես եմ հասկացել): Կարծում եմ ավելի ճիշտ պատասխանը կտա Մհերը:

E-la Via
04.09.2011, 16:01
way ջան, դու երևի դեռ չես նկատել Lion-ի նպատակը: Ես չեմ կարծում, թե նա ավելի շատ ուզում էր Մահմեդի կամ նրա անմահության կամ էլ ուժի հետ կապված ինչ-որ գաղտնիք բացահայտել: Լիոնի նպատակն է այս պատմությունով իր ընթերցողներին մատուցել Հայոց պատմությունը` լի իրականությամբ, հայի ոգով, ուրախությամբ ու մի քիչ էլ տխրությամբ (երևի դու էլ էս նկատել, որ Լիոնը չի սիրում տխրությունը երկար նկարագրել, ճիշտն ասած` դա ինձ շատ է դուր գալիս): Իսկ ինչ վերաբերվում է Մահմեդին` հնարավոր է վերջի մասերում ինչ-որ մի հետաքրքիր պատմություն էլ նրա պահով սարքի, բայց այս ստեղծագործության բուն նպատակը ամենևին էլ այդ չէ:

Չգիտեմ, ես այդպես եմ կարծում (ավելի ճիշտ այդպես եմ հասկացել): Կարծում եմ ավելի ճիշտ պատասխանը կտա Մհերը:

Արմեն ջան, դե իհարկե նկատել եմ Lion-ի նպատակը ու ասեմ՝ հենց դրանով է ամենից առաջ այս պատմությունը ինձ գրավում:

Ուղղակի կարծում եմ, որ դա էլ երբեմն-երբեմն պետք հիշատակվի, որ չմոռանանք թե ինչից սկսեցինք ու ուր ենք գնում:

armen9494
04.09.2011, 16:16
Արմեն ջան, դե իհարկե նկատել եմ Lion-ի նպատակը ու ասեմ՝ հենց դրանով է ամենից առաջ այս պատմությունը ինձ գրավում:

Ուղղակի կարծում եմ, որ դա էլ երբեմն-երբեմն պետք հիշատակվի, որ չմոռանանք թե ինչից սկսեցինք ու ուր ենք գնում:

Եթե չեմ սխալվում, Մահմեդի մասին ավելի մանրամասն պիտի պատմվի Եգիպտական բուրգերի ժամանակ: Հլը հարց է, Մահմեդը այս ժամանակ կար, թե՞ ոչ:

Հ.Գ. որ ճիշտն ասեմ, ինձ հիմա էդ "ուր գնալը" ընդհանրապես չի հետաքրքրում: Չգիտեմ, սա իմ սեփական կարծիքն ա: Կարծում եմ, այս գրվածքը ամեն մեկին գրավում է յուրովի. մեկը ֆանտազիան է սիրում, մյուսը պատմությունը, մեկ ուրիշ ժամանակի մեջ "ազատ շարժվելը" և այլն: Գրվածքն այնպիսին է, որ ամեն մեկը դրա հիմքում մի բան է տեսնում: Ես, օրինակ, ավելի շատ տեսնում եմ հայի վսեմությունը ու մաքրությունը. Lion ջան, բեր ինձ լսի ու էն դավաճանության պահը հանի էլի :)): Չնայած, որ խորը մտածենք, սա նույնպես ինչ-որ չափով կարելի է մաքրություն համարել` մարդը խոստովանում է իր սխալը և ինչ-որ տեղ արդարացիորեն ցույց տալիս, որ ինքն այդքան էլ մեղավոր չէր (սա նույնպես կարդացողն ինքն է որոշում` մեղավոր էր, թե ոչ. երևի հասկանում ես, որ պահի մասին է խոսքս, ես, օրինակ, որպես հայ նայելով դրան, կարծում եմ, որ չէր դավաճանել, բայց երբ փորձեցի մի պահ մոռանամ, որ ես հիմա հայի մասին պատմություն եմ կարդում` հասկացա, որ այդտեղ դավաճանություն կար): Լավ, էլի հին խոսակցությանը եկանք, էդ թեման արդեն վերջացրել էինք:))
Հա, ինչ էի ուզում ասել, Լիոն ջան սպասում եմ քո պատասխանին նույնպես. ինձ հետաքրքիր է, դու ինչպես ես նայում այս պատմությանը:

Lion
04.09.2011, 17:05
way ջան, մերսի արժեքավոր դիտարկման համար: Հատկապես դուր եկավ (ինչ կարող ես անել, բոլորս էլ մարդ ենք) խոսքերդ այն մասին, որ կադացածդ չի հոգնեցնում, որ ուզում ես շարունակությունը կարդալ: Շատ հաճելի է, իրոք :)

Արմենը ինչ-որ տեղ պատասխանեց հարցին, բայց մենք էլ արի մեր հերթին չմոռանանք, որ Մենեսն ու Հայկը տիբեթյան այն Երգող բաժակով իրենք իրենց յուրօիրնակ մի վիճակի մեջ գցեցին, իրենք իրենց հիպնոսի պես մի բան արեցին, որ հասկանան, թե իրենց կյանքի ընթացքում իրեն այդ ինչ բաց թողեցին, ինչն էր, որ իրենք իրենց կողքով թողեցին և դրա հետևանքով հիմա չեն կարողանում հասկանալ Մահմեդին: Դրա համար էլ իրենք պետք է ամենասկզբից գային, հասկանում ես, իրենք իրավունք չունեին ինչ-որ տեղ կեսերից սկսել: Ինչքան ես եմ հասկանում, Մահմեդը որպես թյուրքական ազգերի տիպիկ մի ներկայացուցիչ, այդ ժամանակ դեռ ծնված էլ չէր, ինչպես և բուն թուրքական ազգերը չկային:

Մի անհանգստացիր, առայժմ ծանոթացիր հայկի կյանքի այս շրջանին, իսկ հետո Մահմեդի հետ պատմության շարունակությունը և նրա գաղտնի ուժի բանալիին մասին էլ կիմանաս ;)

Lion
04.09.2011, 17:17
*

Անուբանիի գնալուց հետո ես մի պահ փորձեցի կենտրոնանալ ու պատկերացնել հետագա անելիքներս: Դե, կարելի է ասել Պուրուշխանդայում ես արդեն գործ չունեմ: Ժամանակն է արդեն հավաքել իրերն ու կամաց-կամաց շարժվել Արարտայի ուղղությամբ: Կանչեցի ծառաներիս ու այդ գործով էի զբաղված, երբ ինձ հայտնեցին, որ մի մարդ շատ շտապ ուզում է ինձ տեսնել: Բարձրացա իմ սենյակը ու հրամայեցի մոտս ուղեկցել այդ մարդուն: Տանջահար ու հոգնած տեսքով ներս մտավ “Աղվես”-ի իմ սուրհանդակներից մեկը, որին ես ճանաչում էի դեմքով:
- Տեր իշխան,- արագ-արագ հայտնեց նա,- ինձ իշխան Վահագնը ուղարկեց: Տագնապալի լուրեր Արարտայում: Մեծ քուրմը պատերազմ է հայտարարել Նարամ-Սուենին ու արդեն շարժվում է դեպի Հայոց Միջագետք:

Ես գլուխս բռնեցի: Ի՞նչ պատերազմ, սա՞ ինչ բան է, որտեղի՞ց լույս ընկավ: Ախր մենք դեռ հույս ունեինք ժամանակ ձգձգել, լուլլուբեյցիներին պատրաստել, ինքներս պատրաստվել, իսկ Մեծ Քո՜ւրմը…: Հետո՞ ինչ, որ այժմ Նարամ-Սուենը զբաղված է Էբլան հնազանդեցնելով: Ախր մենք ինքներս ընդհանրապես պատրաստ չենք ոչնչի, իսկ Էբլայի տարածքում գտնվող թշնամու ուժերը բավականին շատ են…

Հենց հաջորդ առավոտյան ես, մի վերջին անգամ տեսնվելով Անուբանիի հետ ու նրան փոխանցելով ոսկին, բոլոր գործերս վերջացրած արդեն սուրում էի դեպի Հայոց Միջագետք: Ճանապարհին կողքիցս իր էշի վրա ընթանում էր սուրհանդակս, որը հավելյալ մանրամասներ հայտնեց.
- Ասում են, տեր իշխան, որ Մեծ քուրմը աստղերի ինչ-որ դասավորությունից հետևության է հանգել, որ այս տարի Նարամ-Սուենը անպայման իր ձեռքով կպարտվի ու կտապալվի: Դրանից հետո նա հատուկ հրամանով ոտքի է հանել Սպարապետական ու Մաղխազական գնդերը և շարժվել է դեպի Հայոց Միջագետք` իր դեսպանի միջոցով էլ որպես մարտակոչ Նարամ-Սուենին ուղարկելով մի ընտիր թուր: Սպարապետ Արամը այժմ զբաղված է բանակը կենտրոնացնելով ու աշխարհազորի զորակոչով, բայց ի՜նչ,- ձեռքը թափ տվեց սուրհանդակս,- ախր նա ռազմական գործին գիտակ մարդ է ու մինչև իր ուժերը բավարար չգտնի, չի շարժվի Նարամ-Սուենի դեմ, իսկ Մեծ քուրմը իրենն էր պնդում ու պնդում: Դե սպարապետն էլ, որ համ նրա անվտագությունն ապահովվի, համ էլ ցանկությունը կատարի, ստիպված է եղել Սպարապետական գնդի մեկ հազարյակով ու Մաղխազական գնդով Մեծ քրմին առաջ թողնել…

Դե իհարկե, սպարապետ Արամը հո չի՞ կարող ողջ բանակով հետևել Ռիշիադադին: Ախր նույնիսկ ծայրահեղ կենտրոնացման դեպքում էլ, որն ինքնին ժամանակի հարց է, այժմ Արարտայի բանակը հազիվ կազմի վեց բյուր: Ճիշտ է կա նաև աշխարհազորը, բայց դե այն դեռ պիտի հավաքվի՜, դեռ պիտի շարժվի՜ թշնամու դեմ: Այժմ մեզ պետք է ժամանակ շահել…: Կատաղած խթանեցի էշս…: Ախր չի՜ կարելի, էլի: Այսքան տանջվում ենք, այսքան կանխատեսում ու բանակցում ենք առաջիկա տարիների համար, իսկ սեփական տիրակալը մեր ծրագրերը տրորում է առանց նույնիսկ մեզ նայելու: Դե հիմա արի, սպարապետ Արամ, ու այս էշը հանիր ցեխից, դե արի ու այժմ կռվիր Նարամ-Սուենի գերակշռող ուժերի դեմ…: Կրկին դարձա սուրհանդակիս.
- Կորճայքո՞ւմ ինչ կա:
- Մեր համար էլ էր այս լուրն անակնկալ, տեր իշխան: Իշխան Վահագնը այժմ Կուտիների գնդով Տիգրիսի հունով շարժվում է դեպի արևմուտք: Երևի կամ կմիանա Արարտայի հիմնական բանակին, կամ էլ ինքնուրույն կգործի: Ողջ նահանգում հրամայված է հավաքել աշխարհազորը, որը Կուտիների գնդին կմիանա մի քիչ ուշ…

Մենք հողմի պես սլանում էինք դեպի արևելք: Երկու օրից արդեն Կոմանայում [1] էինք, իսկ ևս չորս օրից` Մարաշում [2]: Այստեղ ես մի պահ կանգ առա: Կենդանիներն արդեն ի վիճակի չէին առաջ գնալ, դե իմ մարդիկ ևս հոգնածությունից վայր էին ընկնում: Կեսօրյա հանգստից հետո մենք շարունակեցինք մեր ընթացքը դեպի արևելք: Մի քանի օրվա լարված երթից հետո սկսեցինք մոտենալ Կումուխային [3]:

Ճանապարհորդության ողջ ընթացքում մենք առաջ էինք անցնում աշխարհազորայինների մանր ջոկատներից, որոնք իրենք էլ ուղղություն էին բռնել դեպի Կումուխա: Ամենայն հավանականությամբ, ցանկանալով հարվածի տակ չդնել բանակը, բայց դե գոնե որևէ կերպ օժանդակել անխոհեմ Ռիշիադադին, սպարապետ Արամը բանակի հավաքման վայր էր հռչակել Կումուխան:

… - Ողջ եղիր, տեր սպարապետ,- Կումուխա հասնելուն պես անմիջապես սպարապետի նստավայրը գցեցի ինձ,- ես վերադարձել եմ ու լավ լուրեր ունեմ:
- Իսկ ես չունեմ,- մռայլված ինձ նայեց սպարապետ Արամը,- պատերազմը քթներիս տակ, է, իսկ մեր բանակը նույնիսկ համալրված ու կենտրոնացված էլ չէ:
- Տեր սպարապետ, մի քանի օրից հայրս այստեղ կլինի` Կուտիների գնդով:
- Դա լավ է, բայց…

Այդ պահին գլխավոր Հետախույզ Հայակզունի Վիրաբը ներս մտավ ու սպարապետի ականջին ինչ-որ բան ասաց: Վերջինս մտահոգված տեսքով անմիջապես դուրս եկավ: Կարճ ժամանակ անց սպարապետ Արամը կրկին ներս եկավ: Նա շատ տխուր էր.
- Ահա և եղավ այն, ինչից վախենում էի,- սպարապետը նստեց իր երթային գահվորակին ու շարունակեց,- ախր ասում էի ես Մեծ քրմին, չի կարելի այսպես, չի՜ կարելի…, իսկ նա իրենն էր քշում: Կպել հա կպել էր իր աստղերին: Ահա և արդյունքը: Նա չլսեց ինձ ու ցանկացավ շարժվել դեպի հարավ: Այդ ժամանակ իմ ձեռքի տակ քիչ ուժեր կային, դրա համար էլ ես ի վիճակի եղա նրա հետ դնել միայն իմ գնդի մեկ հազարյակ ու մեկ էլ Մաղխազական գունդը: Տեսե՜ք, տեսեք, դա Ռիշիադադին բավարար էր, քանի որ նա պատասխան էր ստացել Նարամ-Սուենից, որը հայտնում էր, որ Աքքադի արքան ընդունում է մեր քրմի մարտահրավերը և հանդիպման վայր է նշանակում Եփրատի աջ ափին գտնվող Ափիշալ սահմանային քաղաքը [4]: Դե ի՞նչ, այդ մերոնց համար է տված խոսքը պահելը պարտադիր պայման, իսկ Անապատի որդիների՜ համար…,- սպարապետը ձեռքը թափ տվեց ու շարունակեց,- փոխանակ նախապես պայմանավորված վայրում միայն իր ուղեկիցների հետ ժամանելու ու մեր քրմի հետ մենամարտելու, Նարամ-Սուենը վարվել է ստոր, բայց միանգամայն խելոք ձևով: Նա անմիջապես հավաքել է իր ձեռքի տակ եղած ուժերը ու վեց բյուրի կազմով շարժվել է մեր Մեծ քրմի վրա: Այդ պայմաններում իմոնց այլ բան չի մնացել անելու, քան արագորեն նահանջել Հայոց Միջագետք ներխուժած թշնամու հսկայական ուժերի առաջ: Այլ ելք չունենալով` իմոնք Մեծ քրմի հետ միասին պատսպարվել են Ափիշալում, բայց Նարամ-Սուենը շրջապատել է քաղաքը և, պարսպի մեջ ճեղք բացելով, համառ գրոհներից հետո ի վերջո գրավել է այն: Ափսո՜ո՜ս, ինչպիսի՜ տղերք կորցրի…: Կորցրի լրի՜վ անիմաստ տեղը…

________________
[1] Քաղաք Կիլիկիայի հյուսիսում:
[2] Քաղաք Կիլիկիայի արևելքում, Մարաշ գավառում, Ջահան գետի ձախ ափին:
[3] Քաղաք Անդրեփրատյան Ծոփքում, Կոմագենե գավառում, Եփրատի աջ ափին: Հետագա Սամոսատը:
[4] Քաղաք հայոց Միջագետքի հարավ-արևմուտքում, Եփրատի աջ ափին:

Lion
04.09.2011, 17:19
- Իսկ Մեծ Քո՞ւրմը,- չկարողացա անհանգստությունս սանձել ու չընդհատել սպարապետին:
- Է՜է՜է…,- կրկին ձեռքը թափ տվեց սպարապետը,- Մեծ քուրմն ի՞նչ…, ախր չի կարելի, չէ՞, այդպես: Մեծ քուրմը, նրա հետ էլ տեղի իշխանը գերվել են: Հենց նոր գլխավոր Հետախույզը հայտնեց: Իմ հազարյակը և Մաղխազական գունդը գրեթե ոչնչացված են, չնայած դա Նարամ-Սուենի վրա էժան չի նստել: Հայտնում են նաև, թե իբր Նարամ-Սուենը հենց Ափիշալի պալատի առջև, իր ռազմիկների ներկայությամբ, թրամարտել է Ռիշիադադի հետ ու հաղթել նրան:
- Այո՜ո՜, մենամարտ այնուհանդերձ ստացվեց, սակայն ոչ այն կերպ, ինչ մեր Մեծ քուրմն էր ուզում: Ի՞նչ պիտի անենք հիմա:
- Ամենից առաջ ես անմիջապես բանակցությունների համար մարդիկ կուղարկեմ, որ փորձենք փրկագնով ազատել մեր Մեծ քրմին: Տեսնենք ինչ կստացվի: Հետո երկրի իշխանությունը կհանձնեմ Ռիշիադադի եղբորը` Թախիշաթալին, ու կհետևեմ, որ այս պարագան հանկարծ ապստամբական կամ էլ գահակալական գզվռտոց չառաջացնի: Մեր այս վիճակում մեզ միայն դա է պակասում…: Դե իսկ մենք էլ պետք է ամեն դեպքում այժմ ավելի շատ, քան առաջ, պատրաստ լինենք Նարամ-Սուենին դիմադրելու: Գլխավոր Հետախույզն արդեն հայտնում է, որ Ափիշալ քաղաքի մոտ տեղակայված Նարամ-Սուենի բանակը անընդհատ համալրումներ է ստանում: Ես արդեն հրամայել եմ Արշաներին` իրենց ողջ բնակչության հետ վերցնելով այն ամենը, ինչ կարող են, իսկ մնացած ամեն ինչ էլ ոչնչացնելով, նահանջել դեպի Աղձնիք կամ Ծոփք: Տեսնե՜նք…: Քեզնից պատմիր,- կարծես նոր հիշելով, թե ինչ նպատակով եմ ես եկել` հարցրեց սպարապետը,- դու կարծես թե ասացիր, որ լավ լուրեր ունես:
- Ես մեր նախատեսածից էլ էժան գնով պայմանավորվել եմ Անուբանիի հետ: Սակայն նրա օգնությունը կգա երևի հազիվ մոտ տարի ու կեսից, չնայած որ եկավ, ասեմ, Նարամ-Սուենին հաստատ քիչ չի թվա: Անուբանին իր հետ կբերի մոտ քսանչորս բյուր ռազմիկ:
- Այդքան շա՞տ,- զարմացավ սպարապետը,- դու վստա՞հ ես:
- Տեր սպարապետ, սա միայն նրա խոսքերը չեն: Ողջ տարվա ընթացքում իմ գործակալները ևս զբաղվում էին այս հարցով ու գրեթե նույն թիվն էին հայտնում: Դե մեկ բյուր այս կողմ, այն կողմ…
- Ասում ես տարի ու կես հետո՞…, ափսո՜ս…, լավ կլիներ մի քիչ շո՜ւտ…
Ես սպարապետին պատմեցի Անուբանիի հետ իմ պայմանավորվածությունների ու Խաթթիում տիրող վիճակի մասին:
- Այնպես որ, դժվար թե ավելի շուտ լինի, տեր սպարապետ: Դեռ այդ տարի ու կեսն էլ կարող է ձգձգվել…
- Գիտե՞ս, Հայկ, ինձ մտահոգում է մեկ այլ պարագա: Եթե մենք մեր երկիր թողնենք նման քանակությամբ վայրենի ռազմիկներ, անխուսափելիորեն սրանք այս կամ այն չափով կտրորեն Արարտան: Դե դու ինձ հասկանում ես…: Ինչքան էլ Անուբանին ազնիվ լինի, նա դժվար թե կկարողանա պատշաճ կերպով կառավարել իր այդքան մեծաթիվ ռազմիկներին:
- Դա ես էլ եմ մտածել, տեր սպարապետ: Սակայն նախ նրա հորդային մեր երկիր թողնելուն դեռևս բավարար ժամանակ կա: Հետո Արարտա մտնելու դեպքում մենք կաշխատենք այն միանգամից ուղղել Նարամ-Սուենի վրա: Եվ վերջապես մենք ինքներս նրա բանակին կմատակարարենք անհրաժեշտ պարենամթերք, որոշակի քանակությամբ վարձու կանայք և այլն, միաժամանակ էլ մեր ուժերով ուժեղ հսկողություն կազմակերպելով շրջակայքում: Մենք Անուբանիի համաձայնությամբ, ես վստահ եմ, որ նա կհամաձայնի, նրա հորդայի մի քանի առանձնապես տաքգլուխների մահապատժի կենթարկենք, որից հետո մնացածները, ունենալով ռազմիկին անհրաժեշտ պարենամթերքներ, կանայք ու ստանալով էլ իրենց ոսկին, կխելոքանան: Ինձ թվում է ստեղծված վիճակում ուրիշ ելք ուղղակի չկա: Այսպես թե այնպես, այս կամ հաջորդ տարի Նարամ-Սուենը թվական տեսակետից էականորեն կգերազանցի մեզ ու կփորձի ներխուժել: Անուբանիի հորդան իմ կարծիքով դեռ չարյաց փոքրագույնն է լինելու…
- Դու ճիշտ ես,- գլխով արեց զրուցակիցս, իսկ հետո մի պահ կրկին բռնկվեց,- ախր մեր ինչի՞ն էր պետք այս ամենը, ինչի՞ն, հը՞, այն էլ հիմա: Է՜է՜է…,- զայրացած ձեռքը թափ տվեց սպարապետն ու լռեց:

Lion
04.09.2011, 17:23
*

Կումուխայի մոտ հավաքվող Արարտայի բանակը օրեցօր համալրվում էր մանր ջոկատներով ժամանող մշտական բանակի ռազմիկների հաշվին: Աշխարհազորն առայժմ չէր երևում: Դե ինքը սպարապետն էլ չէր ուզում առաջինը մարտի տանել այն ու, չնայած խստորեն հրամայել էր ամենաշատը կես ամսից աշխարհազորին տեսնել արդեն Կոմագենեում, սակայն միաժամանակ նաև նախատեսել էր վերջինս առայժմ օգտագործել որպես միայն պահեստազորային ուժ:

Կումուխայի մոտ գտնվող Արարտայի մշտական բանակում արդեն կար մոտ երկու բյուր ռազմիկ և այն օր-օրի մեծանում էր: Մի քանի օրից ժամանեց նաև Կուտիների իմ գունդը: Ես գրկեցի վաղուց կարոտած Վահագնիս, որից հետո նրան, Հազարապետ Հայկին ու Սևակին հավաքվեցի վրանումս ու կրճատ կերպով հայտնեցի սպարապետից ստացված լուրերը:
- Հայր,- ի վերջո դարձա ես Վահագնին,- ասեմ նաև, որ իմ ճամփորդությունը դեպի Խաթթի արդյունավետ եղավ, թեև այդ կողմից մենք օգնություն կստանանք ոչ շուտ:
- Սևակ,- Վահագնը դարձավ հետախույզիս,- դու էլ կարծես կարևոր լուրեր ունեիր…
- Այո, տեր իշխան,- ոտքի կանգնեց Սևակը,- իմ գործակալները հայտնում են, որ Ափիշալի մոտ կենտրոնացած Նարամ-Սուենի բանակը այժմ արագորեն համալրվում է: Դրանից հետո այն հարձակման կանցնի:
- Ի՞նչ քանակությամբ թշնամու հետ մենք ստիպված կլինենք գործ ունենալ,- հարցրեց Վահագնը:
- Սպասվում է ևս մոտ չորս բյուրի հասնող համալրում: Ընդհանուր` մոտ տաս բյուր: Արդեն դեպի Ափիշալ ուղղություն են վերցրել նաև էլամցիք` Կուտիկ-Ինշուշինակի գլխավորությամբ:
- Ծեր շնագայլը կրկին լեշի հո՜տ է առել,- մռայլ ժպտացի ես,- սպասի՜ր, մի օր քե՜զ էլ կհասնենք…: Մենք մոտակա ժամանակներս այստեղ հազիվ վեց բյուր ունենանք: Քի՜չ է…
- Իսկ թշնամին ի՞նչ է պատրաստվում անել: Մենք պետք է գոնե մոտավորապես պատկերացնենք դա,- հարցրեց Վահագնը:
- Տեր իշխան, ես մինչև այստեղ գալն արդեն խոսել եմ Հայկազունի Վիրաբի հետ: Մեր ունեցած տեղեկությունների համադրումից կարծես թե պարզ է դառնում, որ թշնամին Արարտայի խորքերը շարժվելու լուրջ մտադրություններ չունի: Նրանք ցանկանում են առայժմ տիրել միայն Հայոց Միջագետքին ու ամրանալ այնտեղ: Էբլայում դեռևս անհանգիստ է և այս տարի Նարամ-Սուենը ամեն դեպքում պետք է զբաղվի դրանով:
- Ափսո՜ո՜ս, - չդիմացավ Հազարապետ Հայկը,- մեր քրմի սխալի պատճառով մտանք այսպիսի պատմության մեջ ու հիմա էլ կարծես թե մի ամբողջ նահանգ պիտի կորցնենք: Նարամ-Սուենը այսպես թե այնպես պետք է, որ Էբլայով զբաղվեր: Է, թող զբաղվե՜ր…, ինչի՞ բզբզեցինք…
- Դե լավ, Հայկ, ինչ եղել է եղել է,- խոսք վերցրի ես,- սխալ անելը մեկ սխալ է, դրա համար ափսոսալը` երկրորդ: Այժմ մենք պետք է պատրաստ լինենք ամենատարբեր պայմաններում մարտի մեջ մտնելուն:
- Իհակե, կուտիներս միշտ էլ պատրաստ են: Դեռ թող մի այդ անապատի շնագայլերն երևան…
- Մոտ ժամանակներս պիտի որ երևան…

Այդ պահին ինձ հայտնեցին, որ սպարապետը ինձ ու Վահագնին կանչում է իր մոտ: Կարճ ժամանակ անց ես ու Վահագնը նրա վրանում էինք: Հավաքված էին նաև սպարապետի զորականները:
- Տեր իշխան,- Վահագնին դարձավ սպարապետ Արամը,- վերջին տեղեկությունները հայտնում են, որ թշնամին շարժման մեջ է մտել: Սակայն այս անգամ Նարամ-Սուենը կարծես թե չի ուզում վճռական մարտ: Նա գերել է մեր Մեծ քրմին, գոհ է դրանից ու բացի այդ գիտի էլ, որ այժմ մենք արդեն գրեթե չորս բյուր բանակ ունենք:

Տեղավորվեցինք երթային գահվորակի առջևի աթոռակների վրա, իսկ սպարապետը շարունակեց.
- Ըստ մեր տվյալների Նարամ-Սուենի տասը բյուրանոց բանակն արդեն մտել է շարժման մեջ և առանց լուրջ մարտերի գրավել է գրեթե ողջ Հայոց Միջագետքը: Արշանները իրենց ժողովրդով նահանջել են Աղձնիք, իսկ նրանց զորամասերն արդեն մեր բանակում են: Այժմ Նարամ-Սուենն իր բանակը բաժանել է մոտ քսան մասի և տարբեր ուղղություններով պատրաստվում է ցրել այն Հայոց Միջագետքում, Կոմագենեյում ու Կիլիկիայի հարավում` զուտ ասպատակության և ավարառության նպատակով: Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին:
- Կարծում եմ, տեր իշխան,- առաջինը ոտքի կանգնեց գլխավոր Աղեղնավոր Հայկազունի Արմենը,- որ մենք պետք է մի կողմից բնակչությանը հեռացնենք, որն արդեն մասսամբ կատարված է, մյուս կողմից էլ ինքներս ստեղծենք մանր ջոկատներ ու անակնկալ հարձակումներով կամ էլ դարանակալումներով վնասենք դրանց:
- Ես էլ եմ այդ կարծիքին, տեր սպարապետ,- իր հերթին ոտքի կանգնեց գլխավոր Նիզակակիր Հայկազունի Արան,- եթե դրանց նպատակը ասպատակություններն են, ապա դրանք հաստատ այնքան էլ պատրաստված չեն լինի մարտի: Դե մենք էլ…,- Հայկազունի Արանը բռունցքը խփեց մյուս ձեռքի ափին ու լռեց:
- Վատ միտք չի՜, ես էլ էի այդպես մտածում, դո՞ւք ինչ կասեք,- մեզ դառնալով` հարցրեց սպարապետ Արամը:
- Ես համաձայն եմ: Իմ կուտիները պատրաստ են ցանկացած կազմով ու ցանկացած վայրում մարտի մեջ մտնել,- իմ ու իր փոխարեն պատասխանեց Վահագնս:
- Լավ, այդ դեպքում հենց այդպես էլ կանենք: Վիրաբ,- դարձավ նա գլխավոր Հետախույզին,- քո գործը այս պարագայում շատ է կարևորվում: Քո մարդիկ պետք է մեր ջոկատներին մշտական տեղեկություններով ապահովեն:
- Կարվի, տեր սպարապետ,- գլուխ տվեց ոտքի կանգնած Հայկազունի Վիրաբը,- ես նաև կշարունակեմ համագործակցությունը կորճայքցի Սևակի հետ:
- Լավ: Այդ դեպքում բաժանեք մեր չորս բյուրերը յոթ մասի, յուրաքանչյուրում վեց հազար ռազմիկ` հավասար քանակությամբ նիզակակիրներ և աղեղնավորներ, ու գործենք: Վեց մասերը վերցրեք ձեզ հետ, իսկ վերջին թերլրացված մասը կմնա ինձ մոտ: Ձեր գունդը,- սպարապետը կրկին դարձավ ինձ ու Վահագնին,- ես լիովին թողնում եմ ձեր տրամադրության տակ` միաժամանակ էլ հրամայելով վարվել նույն կերպ: Այն բաժանեք ըստ ձեր հայեցողության ու գործեք մյուսների պես: Տղերք,- ձայնը բարձրացնելով հավաքվածներին դարձավ սպարապետը,- եղեք զգույշ, բայց նախաձեռնող, հաշվենկատ, բայց քաջարի: Չեմ ասում ի՜նչ…, բայց եթե մեկ ամսից Նարամ-Սուենի ոհմակը գոնե մասսամբ հանգստանա ու ձեռք քաշի Հայոց Միջագետքի շրջակա նահանգներից, կարելի է ասել, որ արդեն լավ է…

armen9494
04.09.2011, 21:17
Դեպքերի շաաատ հետաքրքիր ու անակնկալ զարգացում եղավ, որ ճիշտն ասեմ, ընդհանրապես չէի էլ սպասում: Էս տողերը մոտ չորս անգամ կարդացել եմ...


- Տեր իշխան,- արագ-արագ հայտնեց նա,- ինձ իշխան Վահագնը ուղարկեց: Տագնապալի լուրեր Արարտայում: Մեծ քուրմը պատերազմ է հայտարարել Նարամ-Սուենին ու արդեն շարժվում է դեպի Հայոց Միջագետք:


Լիոն ջան, չեմ հոգնել ու չեմ էլ հոգնի ասելուց` շատ հետաքրքիր էս գրում, ապրես:)

Lion
04.09.2011, 21:33
Ինչ կարող ես անել, իրական կյանքից կտրված ու աստղագուշակությամբ տարված Մեծ քուրմը հերթական անգամ իր ապաշնորհ քայլով անտեղի սրեց իրավիճակը: Չի կարելի, հասկանում ես, երկրի ղեկավարը պետք է ռեալիստ լինի... ;)

Lion
05.09.2011, 07:32
*

Ես ու Վահագնս Կուտիների գունդը բաժանեցինք երեք մասի: Չորս հազարյակ վերցրեց Վահագնը ու մեկնեց դեպի հարավ-արևմուտք` Կիլիկիայի ուղղությամբ, չորս հազարյակ էլ վերցրեց Հազարապետ Հայկն ու շարժվեց հարավ: Նրանց հետ էին նաև “Աղվես”-ի մի քանի տասնյակներ: Իմ տրամադրության տակ մնացին “Դաշույն”-ը, “Աստղիկ”-ը ու “Ալեհեր”-ը` չհաշված իհարկե “Աղվես”-ի տասնյակները, ինչպես նաև վիրաբուժական ու խոհարարական հարյուրյակների մեկական մասերը:

Մի քանի օրից Կումուխայի մոտի մեր բանակատեղիում քիչ ռազմիկներ էին մնացել: Իմ բանակից բացի այստեղ էր նաև Սպարապետական գնդի մեկ հազարյակ, նիզակակիրների կես հազարյակ, մի այդքան էլ աղեղնավոր: Այս ուժերը մենք պահում էինք համենայն դեպս, չնայած արդեն մի քանի օրից լուրեր եկան, որ աշխարհազորային բանակը, հինգ բյուրի կազմով, հյուսիսից մոտեցել է Կումախային ու բանակել մեզնից մոտ կես օրվա հեռավորության վրա: Նրանց հետ էին նաև իմ Կորճայքցիք:

Ես հենց նոր էի խոսակցությունս վերջացրել Կորճայքի աշխարհազորայիններիս առաջնորդող Մթերապետ Վրույրի ուղարկած սուրհանդակի հետ, որը այս ամենը հայտնեց ինձ, երբ վրանս մտավ մի ռազմիկ ու հայտնեց, որ սպարապետ Արամը կանչում է ինձ:

Շտապեցի սպարապետի մոտ և գտա նրան ու գլխավոր Հետախույզին շատ մտահոգված և ցածր ձայնով ինչ-որ բան քննարկելիս:
- Տեր սպարապետ,- ձեռքս կողքիցս կախած թրի կոթին արձանացա նրա առջև ես:
- Արի, Հայկ, արի, ողջույն քեզ,- ձեռքի նշանով ինձ հրավիրեց իրենց միանալ սպարապետ Արամը,- կարևոր խոսակցություն ունենք:

Ես տեղավորվեցի նրանց մոտ, որից հետո սպարապետ Արամը շարունակեց.
- Հենց նոր գլխավոր Հետախույզը հայտնեց մի խիստ մտահոգիչ լուր: Նարամ-Սուենի Հատուկ գունդը, հինգ հազար ռազմիկի կազմով, ճարպկորեն խուսափելով մեր ջոկատներից ու շրջանցելով նրանց, այժմ արագորեն շարժվում է դեպի հյուսիս: Մեր գործակալները նրանց հանդիպել են Կումախայից դեպի հյուսիս երկու օրվա հեռավորության վրա: Սրանք նաև չեն դիմացել ու մի քանի գյուղ են ավերել: Բայց նրանց նպատակը հաստատ դա չէ:
- Մենք մի պահ մտածեցինք, որ սրանք անցել են մեր թիկունքը մեզ հետևից հարվածելու համար ու դրա համար էլ այժմ Աշխարհազորային բանակը մարտական բարձր պատրաստության մեջ է, բայց կարծես չէ: Սրանց նպատակն ուրիշ է: Նարամ-Սուենի Հատուկ գունդը մեծ արագությամբ դեպի հյուսիս է շարժվում,- շարունակեց Հայկազունի Վիրաբը:
- Դրանք հաստատ ուզում են Անի հասնել, տեր սպարապետ,- չկարողանալով նստած մնալ, ոտքի կանգնեցի ես,- հաստատ աչք են դրել Անիում պահվող մեր քրմական գանձարանի վրա: Երևի այդ մասին Մեծ քուրմն է պատահաբար ասել…
- Հնարավոր է…: Դե կարևոր էլ չէ, թե թշնամին այդ մասին որտեղից է իմացել: Հիմա, իշխան Հայկ, մենք պետք է ամեն գնով կանգնեցնենք նրա Հատուկ գնդին: Ես այժմ ձեռքիս տակ նման մեծության գործ ղեկավարելու համար հարմար զորականներ չունեմ, դրա համար էլ քեզ եմ ասում: Մեր ուժերն էլ են քիչ: Աշխարհազորային բանակը պետք է ինձ այստեղ, քանի որ հարավից ստացվող լուրերը չափազանց սպառնալից են ու մեկ էլ տեսար Նարամ-Սուենն իրոք որ մեզ վրա եկավ: Դու պիտի յոլա գնաս միայն քո ձեռքի տակ եղած ուժերով:
- Տեր սպարապետ,- պատասխանեցի ես,- այժմ ձեռքիս տակ ունեմ մոտ երկու հազար ռազմիկ: Ինձ ավել բան պետք չի էլ լինի:
- Համաձայն եմ, Հայկ: Այժմ մեկնիր, սակայն մշտական կապի մեջ եղիր մեզ հետ: Նարամ-Սուենի Հատուկ գունդը չպետք է Անի հասնի…

Անմիջապես ոտքի հանեցի կուտիների նոսրացած կազմով գունդս ու հարյուրապետերիս բացատրեցի մեր խնդիրը: Դրանից հետո մենք իսկույն դուրս եկանք Կումախայի մոտի մեր բանակատեղիից և սկսեցինք մարտարշավ դեպի հյուսիս: Ինչպես միշտ, այս անգամ էլ իրենց արագավազ էշերով “Աղվես”-ի ռազմիկները առաջ սլացան …

Lion
05.09.2011, 07:35
*

Մենք արդեն յոթերերորդ օրն էր, որ Եփրատի ափով ընթանում էինք դեպի հյուսիս: Ճիշտն ասած ես վախենում էի, որ “Ալեհեր”-ն ու հատկապես “Աստղիկ”-ը հնարավոր է չդիմանան այս երթին, սակայն իմ կասկածները չարդարացան: “Աստղիկ”-ի կանայք զվարթ կերպով առաջ էին ընթանում, իսկ “Ալեհեր”-ի ռազմիկները, որոնք ինչ-որ տեղ խոցվել էին, որ իրենց ժամանակին չէին ուղարկել ակտիվ կռվի ու թողել էին բանակատեղիում, այժմ նորից ոգևորվել էին ու իրենց չխնայելով քայլում էին առաջ: Բանակիցս անմիջապես առաջ էլ ընթանում էր “Դաշույն”-ը` անակնկալներից խուսափելու համար:

Ի վերջո արդեն Դարանաղի գավառի [1] սահմանների մոտ հետախույզներս ինձ հայտնեցին, որ մենք հասնում ենք թշնամուն: Ես արդեն հասցրել էի տեղեկացնել Անիի կայազորին, ինչպես նաև պայմանավորվել էի նրանց հետ փոխգործակցության մասին: Բանն այն էր, որ սկզբում ես նախատեսել էին թշնամու թիկունքից հարվածել հենց այն պահին, երբ նա կսկսի ամրոցի գրոհը, սակայն հետո հրաժարվեցի այդ մտքից: Առանց այդ էլ ես թվապես զիջում էի հակառակորդին: Բացի այդ իմ “Աստղիկ”-ը բաց մարտի մեջ մտնելու դեպքում, թեկուզ և նետահարելով, բավականին կզիջեր թշնամուն, քանի որ վերջինս անխուսափելիորեն բանը կհասցներ ձեռնամարտի: Վճռական էին տրամադրված “Ալեհեր”-ի ռազմիկներս, բայց դե նրանք էլ քիչ էին…: Ես այլ բան էի մտածել:

Բանն այն էր, որ չմոլորվելու համար թշնամին շարժվում էր միայն և միայն Եփրատ գետի ափով: Այս պարագան երկարացնում էր նրա ուղին: Ես որոշեցի օգտվել այդ հանգամանքից, ու, մտնելով Դարանաղի գավառի սահմանները, կարճ ուղով առաջ անցա Նարամ-Սուենի Հատուկ գնդից և Անիի մոտ գտնվող մի հարմար կիրճում դարան դրեցի: Ընդ որում “Ալեհեր”-ին ես հավասարապես բաշխեցի բլրի երկու կողմերում` պատվիրելով իմ նշանը ստանալուն պես վայրենի աղմուկ-աղաղակ բարձրացնել:

Շուտով հայտնվեց թշնամու Հատուկ գունդը, որը լիակատար մարտական վիճակում ու հետախուզությամբ էլ շոշափելով իր ուղին, զգաստ ու ամեն ինչի պատրաստ մոտենում էր: Սակայն արդեն երեկոյան կողմ սուրհանդակներս հայտնեցին, որ նրանք մի ապահով վայրում, արդեն մեզ շատ մոտ, բարձրունքների վրա տեղավորելով իրենց ժամապահներին, տեղավորվում են հանգստի: Ինձ հենց դա էլ պետք էր: Մոտս կանչեցի “Աստղիկ”-ի ղեկավար Վարդուհուն` տարիքով ու փորձառու, սակայն նաև արագաշարժ մի կնոջ:

- Վարդուհի,- դարձա ես նրան,- ինձ անհրաժեշտ են մի քանի արագաշարժ, ճարպիկ ու լավ վազող աղջիկներ:
- Իմ մոտ համարյա բոլորն էլ այդպիսին են, տեր իշխան,- խոնհարվեց Վարդուհին:
- Այդ դեպքում հատկապես լավերից մի հիսուն հոգի ընտրիր ու հենց հիմա այստեղ բեր,- հրամայեցի ես:

Որոշ ժամանակ անց թվով մոտ հիսուն երիտասարդ աղջիկներ շարված էին առջևս: Ես դարձա նրանց.
- Աղջիկներ, ձեզ համար գաղտնիք չէ, թե վերջին օրերին մենք ինչ նպատակով և ում ենք հետապնդում: Դրա համար ես միանգամից գործի կանցնեմ: Ձեր առջև խնդիր է դրվում, չունենալով ձեզ մոտ ոչ մի բացահայտ կրելիք զենք ու ամեն ինչում նմանվելով սովորական հայ աղջիկների, կարծես թե պատահաբար զբոսնելով երևաք թշնամու բանակատեղիի առաջ: Սա վտանգավոր գործ է, սակայն դրա ճշգրիտ կատարումից շատ բան է կախված լինելու: Ինձ պետք է, որ թշնամու զինվորները նկատեն ու հրապուրվեն ձեզնով, իսկ դուք էլ, կարծես թե վախից ճչալով ու այդ միջոցով ավելի գրգռելով նրանց, պետք է փախուստի դիմեք ուղիղ դեպի այս կիրճի խորքը` դա արդեն մթնով: Ձեր խնդիրը սա: Կտրականապես արգելում եմ ընդհարման մեջ մտնել նրանց հետ կամ էլ որևէ այլ մի ձևով նրանց հասկացնել տալ, որ իրենց առջևում բանակ կա և կամ էլ, որ դուք սովորական աղջիկներ չեք:
- Մենք այսպես թե այնպես սովորական աղջիկներ չենք,- լսեցի մի համարձակ ձայն շարքի միջից ու թեև աչքի պոչով հասցրեցի նկատել, որ այդ համարձակ խոսքերի հեղինակը աղեղնավորների մրցույթում ինձ հաղթողն էր, սակայն չտեսնելու տվեցի դա:
- Ես գիտեմ որ սովորական չեք,- ծիծաղեցի ես,- նույնիսկ կասեի ավելին: Դուք այնքան անսովոր եք, որ թշնամու ռազմիկները ձեզ տեսնելիս հաճախ գլուխները կորցրած կամ էլ կրծքները բռնած ցած են թափվում,- ծիծաղեցի ես,- բայց դե ամեն դեպքում,- կրկին լրջացա ես,- իմ հրամանը պետք է ճշտորեն կատարվի…

________________
[1] Խոշոր գավառ Բարձ Հայք նահանգի արևմուտքում:

Lion
05.09.2011, 07:38
Ես դասավորեցի բանակս ու ամեն մի ջոկատին բացատրեցի իր անելիքները, որից հետո աղջիկներին առաջ ուղարկեցի, իսկ ինքս էլ “Դաշույն”-ս վերցրած հետևեցի նրանց: Դե իսկ աղջիկները, պարզվեց, իսկական դերասաններ էին: Իրար ձեռք բռնած, երգ ասելով ու խաղ անելով սրանք այնքան անմեղ տեսքով հայտնվեցին թշնամու բանակատեղիի առջևի դաշտում, որ նույնիսկ ես զարմացա: Ես վախենում էի, որ թշնամին այս խայծը կուլ չի տա, սակայն բարեբախտաբար այդպես չեղավ: Արդեն արևամուտի առաջին շողերի հետ ես նկատեցի, թե ինչպես մի աննկատ տեղ տեղավորված թշնամու բանակատեղիում ռազմիկները սկսեցին հավաքվել բարձրունքների վրա ու հետաքրքրված դիտել աղջիկներին: Սրանք էլ կարծես դրանով չբավարարվեցին: Մի քանիսը հանվեցին և, մերկացնելով իրենց չքնաղ մարմինները, սկսեցին լողանալ Եփրատում: Դա արդեն անհաղթահարելի ուժով գործեց Նարամ-Սուենի Հատուկ գնդի ռազմիկների վրա: Հանկարծ ես նկատեցի, որ մի հարյուրյակ, այնուհանդերձ լրիվ կարգապահությամբ ու լիակատար հանդերձավորված, պատրաստվում է դուրս գալ վրանների միջից: Շուտով նկատեցի, որ սրան սկսեցին հետևել նաև մյուս հարյուրյակները: Ընդ որում թշնամու ռազմիկները ակնհայտորեն շտապում էին, քանի որ իրենք շատ էին, իսկ աղջիկները` քիչ:

Ես հենց կիրճի մոտ քողարկեցի “Դաշույն”-ը: Իսկ աղջիկները կարծես դեռ չէին նկատել թշնամուն ու շարունակում էին իրենց անմեղ գործը: Ի վերջո նրանք կարծես թե նկատեցին թշնամու ռազմիկներին և, մի կերպ վրան գցելով շորերը ու վայրենի ճիչեր արձակելով, սկսեցին փախչել մեր ուղղությամբ: Հատուկ գնդի առաջին հարյուրյակը, չենթարկվելով արդեն որևէ կարգապահության, խախտեց շարքերն ու սկսեց վազել աղջիկների հետևից, որոնք սրան բերեցին ուղիղ “Դաշույն”-իս հարյուրյակի մոտ:

Երբ թշնամին մի պահ խորացավ ծառերի տակ ու կտրվեց իր հիմնական ուժերի տեսադաշտից, “Դաշույն”-ը գործեց կայծակնային արագությամբ: Անակնկալը որոշեց ամեն ինչ: Մի քանիսի վրա տղաները նետվեցին ծառերի վրայից, մյուսների վրա թաքստոցներից նետեցին դաշույնները կամ էլ նետահարեցին: Շատերին էլ իմ տղերքը գցեցին քողարկված փոսերը կամ էլ, քաշելով նրանց ոտքերի տակ քողարկված պարանները, տապալեցին, որից հետո գլխատեցին կամ խոցեցին: Ռազմիկներիս մի մասն էլ ծառերի վրայից ճարպկորեն նետահարեց փախչել փորձող մի քանիսին: Անակնկալ ու կարճատև մարտից հետո թշնամու հարյուրյակը ոչնչացված էր: Իմոնցից սպանվել էր երկու, վնասվել հինգ ռազմիկ: Ես հրամայեցի արագորեն հավաքել դիակները և վերացնել ընդհարման բոլոր հետքերը, որից հետո աղաղակող աղջիկները կրկին երևացին անտառափեշին:

“Դաշույն”-ս նման կերպ ոչնչացրեց թշնամու ևս մեկ հարյուրյակ: Սակայն այս անգամ Հատուկ գնդի ղեկավարությունը կարծես թե ինչ-որ բան հասկացավ և, արագորեն մարտակարգ ընդունելով բաց դաշտում ու հզոր վահանափակ կազմելով, եկավ ուղիղ մեզ վրա: Անտառափեշին թշնամու մոտենալուն պես անտեսանելիության աստիճան քողարկված ռազմիկներս գործի դրեցին իրենց աղեղները: Չնայած թշնամու վարժ վահանափակը որոշ չափով մեղմում էր նրա կորուստները, սակայն այնուհանդերձ դրանք աստիճանաբար զգալի դարձան: Ընդ որում, ես առաջին անգամ դա այստեղ նկատեցի, մեր մեծ աղեղներից արձակված հաստ ու պողպատե ծայրակալերով նետերը հաճախ ծակում էին թշնամու վահանները, էլ չասած զրահների կամ էլ սաղավարտների մասին: Արդյունքում թշնամին կամ անմիջապես էր խոցվում, կամ էլ շփոթվում էր, որից էլ իմոնք ճարպկորեն օգտվում էին: Իմ օգտին էր նաև այն, որ քաղաքում կամ անապատում մարտնչելու սովոր թշնամու ռազմիկները ուղղակի շվարել էին ծառերի մոտ ու ոչ կարողանում էին մագլցել դրանց վրա, այն էլ իրենց ծանր հանդերձանքով, ոչ էլ ի վիճակի էին անտեսել դրանք:

Նարամ-Սուենի Հատուկ գնդի ռազմիկները ստիպված իրենք էլ գործի դրեցին աղեղները, սակայն դրանցից օգուտ քիչ եղավ: Նախ նրանք գրեթե չէին տեսնում քողարկված ռազմիկներիս, հետո` նետահարում էին դեպի վերև, և ի վերջո նետահարելիս իրենք էլ էին բացվում, որոնցից ծառերի վրա հարմար տեղավորված “Դաշույն”-իս ռազմիկները ճարպկորեն օգտվում էին:

Այսպես շարունակվեց որոշ ժամանակ և թշնամու արդեն մոտ հինգ հարյուր ռազմիկ սպանված տապալվել էր գետնին, կամ էլ դեռ մահացու ջղաձգության մեջ ոտքերով հողն էր քերում: Ի վերջո Անապատի որդիները կարծես թե հնարը գտան: Իրենց հետ բերած նավթը սրանք լցրեցին ծառերի վրա ու կրակ տվեցին դրանք: Սա կարծես թե սկսեց օգնել: Ես զգացի, որ “Դաշույն”-ի արդյունավետությունն ընկնում է, դրա համար էլ հրամայեցի անաղմուկ նահանջել:

Lion
05.09.2011, 07:41
Արդեն աղջամուղջ էր: Վերջին ռազմիկների հետ հեռանալիս ես նկատեցի, որ թշնամու ռազմիկները թրերը մերկացրած ու վահանների հետևում թաքնված դեռևս անհագստացած հայացքով դիտում են արդեն բներից վերև այրվող ծառերի սաղարթները: Երբ մեր նահանջի ճամփան արդեն ապահովված էր, ես ռազմիկներիս հետ միասին հետ մնացի, կրկին աղեղների հարվածի տակ առա թշնամուն և սկսեցի հիանալ Կորճայքի ընտիր աղեղներով ու նետերով: Ահա մի նետ թռցրեց աժդահա հարյուրապետի սաղավարտը, իսկ հենց նույն պահին էլ մյուսը խրվեց նրա գլխի մեջ: Ընդ որում սա միակ օրինակը չէր: Մի քանի նետ էլ շամփրեցին վահանափակից անզգույշ կերպով դուրս ցցված ոտքեր ու ձեռքեր: Թշնամու վահանափակից մի վայրենի ոռնոց բարձրացավ: Անմիջապես էլ այն փորձեց մեզ վրա գալ, բայց գրեթե միանգամից էլ խախտվեց, քանի որ անտառում անհնար էր շարքը պահպանել: Արդեն ուշադրություն չդարձնելով դրա վրա, թշնամու ռազմիկները, թաքնվելով իրենց ուղղանկյուն վահանների հետևում, սկսեցին ջահերի պես վառվող ծառերի արանքով կատաղած կերպով դեպի մեզ գալ: Ես հետս գտնվող ռազմիկների հետ սկսեցի փախչողներին հրապուրել իմ հետևից: Ի վերջո արդեն լուսնյակի լույսի տակ թշնամին հայտնվեց իմ նախատեսած կիրճում: “Դաշույն”-իս տղաները կրկին արագորեն բարձրացան ծառերը կամ էլ տեղավորվեցին թաքստոցներում: Հենց նույն պահին էլ այրվող նետերի մի հսկայական խուրձ ծածկեց կիրճ մտած թշնամու ռազմիկներին: Դրան անմիջապես հետևեցին նետերի նոր խրձեր: Դա “Աստղիկ”-ն էր հրավառում…

Ներքևում բացվել էր մի կախարդական տեսարան: Թշնամու ռազմիկներից շատերը գետնին ընկած ու կրակով պատված այրվում էին: Շատերը դադարել էին շարժվելուց, իսկ մի քանիսն էլ նետելով վահաններն ու զենքերը, ամբողջովին կրակով պատված ու վայրենաբար ոռնալով, վազում էին կիրճում: Թշնամու նախկինում էլ կորուստներ կրած հազարյակը, արդեն քշվելով հետևից եկող թարմ ուժերի կողմից, փորձեց այնուհանդերձ առաջ գալ: Նույն պահին էլ լեռների լանջերին տեղավորված “Ալեհեր”-իս ռազմիկները մի վայրենի աղաղակ բարձրացրեցին ու սկսցին թրերով հարվածել վահաններին, իսկ նրանցից մի քանիսն էլ նախապես յուղով պատված գերանները այրեցին ու գլորեցին թշնամու վահանափակի վրա:

Կիրճում գտնվող թշնամին շփոթվեց: Այդ պահին “Դաշույն”-ս մի պահ դադարեցրեց նետահարելը և նրա ռազմիկները սկսեցին Անապատի որդիների լեզվով գոռալ.
- Փրկե՜ք…, կուտ ուտողնե՜րը…, ա՜ա՜ա՜…, կրակի ժողովո՜ւրդը…

Կրակից, իրենց անակնկալ կորուստներից ու ժխորից առանց այդ էլ շփոթված ու ամեն մի գերբնականի հեշտությամբ հավատացող թշնամու ռազմիկների համար սա արդեն ուժերից վեր էր: Նարամ-Սուենի Հատուկ գնդի ռազմիկները խուճապի մատվեցին: Դժվարությամբ վերականգնված նրանց վահանափակը կրկին խախտվեց ու թշնամու ռազմիկները սկսեցին փախչել: Հենց այդ պահին էլ ես բոլոր ուժերով հարվածեցի նրանց:

Ընդ որում իմ հրամանով հարձակման գնացող մարտիկներս թրերը թողել էին պատյաններում, հրաժարվել էին նաև վահաններից և լանջերից, չդադարեցնելով հզոր աղմուկը, թշնամու վրա էին իջնում վառվող մարխերը ձեռքներին: Ինքս էլ երկու վառվող մարխ ձեռքիս նրանց հետ իջա թշնամու վրա: Ձախ ձեռքիս մարխով ես կրակեցի առանց սաղավարտ ու երակարամզ մի ռազմիկի գլուխը, իսկ աջիս մարխն էլ խոթեցի մյուսի զրահների մեջ, որոնց տակի մորթին միանգամից կպավ: Ես մերկացրի թուրս ու սկսեցի եռանդով կերպով կոտորել շփոթված ու արդեն մի կարգին չդիմադրող էլ թշնամուն…

Սրանք արդեն լիովին կորցրել էին իրենց: Շատերը նետել էին զենքերն ու վահանները և փորձում էին մի կերպ ճողոպրել: Սակայն հենց դրանք էլ առավել հեշտ էին կրակի բաժին դառնում` քանի որ ռազմիկներս առաջին հարվածը հասցնում էին մարխերով, որի հետևանքով զրահների տակից կամ վրայից մորթեղեն հագած շատ Անապատի որդիներ վերածվեցին կրակե ջահերի: Արդեն բաց դաշտում ցրված ու փախչող թշնամուն մերոնք հետապնդեցին գրեթե ողջ գիշեր:

Ես ինքս առանձնապես չտարվեցի հետապնդման գործով, այլ, բանակս չկորցնելու համար, վերադարձա մի հսկայական խարույկի վերածված կիրճի մոտ: Սակայն միայն խորը գիշերով ես հրամայեցի զլել զուռնան: Բայց այս անգամ դա կարծես թե ավելորդ էր, քանի որ վերադարձող ռազմիկներս անսխալ կերպով գտան ճանապարհը. կիրճն այրվում էր մեծ ուժով ու դա երևում էր շատ հեռվից…

Lion
05.09.2011, 07:46
*

Իմ բանակը տեղավորվեց կարճատև հանգստի, սակայն արդեն արևածագի հետ ես հրամայեցի շարժվել թշնամու հետևից: Միաժամանակ հրդեհի ու աղմուկի վրա հավաքված գավառի տոհմապետերին ես պատվիրեցի անմիջապես հանգցնել կրակն ու հաշվել, իսկ հետո էլ այրել թշնամու դիակները:

Թշնամուն հետապնդելուս ընթացքում, սակայն, ես չկարողացա գտնել վերջինիս քիչ թե շատ խոշոր որևէ մի ջոկատ: Եփրատի ափերի երկայնքով իրականացված իմ արագ երթի ընթացքում բանակս ոչնչացրեց թշնամու հազիվ մոտ հիսուն ռազմիկ: Պարզվեց, որ մնացածը այնքան խելագար արագություն էին վերցրել, որ մենք նրանց չհասանք: Ես միայն հետո իմացա, որ Նարամ-Սուենի Հատուկ գունդը լրիվ ցրվել էր, իսկ շատ ռազմիկներ էլ փախել էին դեպի արևմուտք` ապաստանելով Խաթթիում և միայն ահագին ժամանակ հետո վերադառնալով իրենց տիրոջ մոտ:

Ամեն դեպքում ես Նարամ-Սուենի Հատուկ գնդին վատ չէի հյուրասիրել: Արդեն ավելի ուշ, երբ Դարանաղի գավառի բնակիչները սկսեցին հավաքել ու այրել թշնամու դիակները, պարզվեց, որ այդ գիշեր Նարամ-Սուենի Հատուկ գունդը կորցրել է մոտ երկու հազար ռազմիկ: Իմ կորուստները անհամեմատ քիչ էին: Հայերից սպանվել էր հարյուր քսան հոգի, վիրավորվել մոտ երկուհարյուրը…

Ես վերադարձա Կումուխայի մոտ գտնվող մեր բանակատեղին ու սպարապետին հայտնեցի ամեն ինչի մասին: Պարզվեց, որ այստեղ ևս թարմ լուրեր կային: Մեր ջոկատների մեծ մասը հաջողությամբ կատարել էր իր առջև դրած խնդիրը և ջարդել էր թշնամու թռուցիկ ջոկատներին:

- Տղերքը հատկապես լավ են կռվել Կիլիկիայի կիրճերում, չնայած մյուս տեղերում էլ ոչինչ: Դե իհարկե, այնտեղի մեր ամրոցաշինական համակարգն էլ քիչ չէր ու թշնամու խոշոր ուժեր նրանց առջև կանգ էին առել, բայց տղերքն էլ ապրեն: Քանի՜-քանի դարաններ են կազմակերպել…,- ուրախ տեսքով ինձ պատմեց սպարապետ Արամը, որին իմ հաջողության լուրն առավել ևս էր ոգևորել,- այժմ թշնամին արագորեն հավաքում է որոշ չափով ծեծված իր ուժերը: Ճիշտ է, այս անգամ նրան հաջողվել է նաև որոշ քանակությամբ ավար ձեռք գցել, բայց դե առանց դրա՞…,- սպարապետը տարածեց ձեռքերը,- կարևորն այն է, որ թշնամին այնուհանդերձ նահանջում է: Մեր ուժերը մասսամբ վերադարձել են, մասսամբ էլ կվերադառնան մոտ օրերս: Նարամ-Սուենն արդեն ինքն էլ է վերադարձել Աքքադ` մյուս տարուն հետաձգելով պատերազմի շարունակությունը: Այս ընթացքում թշնամին կորցրել է մոտ մեկ բյուր ռազմիկ, մենք` մոտ հազար հոգի: Այնպես որ առավելությունն առայժմ մեր կողմում է, չնայած պետք է ասել նաև, որ թշնամուն էլ բաժին հասավ Հայոց Միջագետքը: Առա՜յժմ…,- ձգեց սպարապետը,- բայց դե մենք քեզ դեռ էլի ասելիք ունենք, անապատի իժ…,- հեռակա կարգով Նարամ-Սուենին ուղղելով վերջին խոսքերը` ժպտաց սպարապետը:
- Իսկ Մեծ քուրմը՞,- հարցրեցի ես:

Սպարապետը մռայլվեց և օրորեց գլուխը:
- Ինքնասպան է եղել, չի կարողացել տանել իրեն բաժին հասած անպատվությունը: Ցավալի՜ է…
- Իրո՜ք,- պատասխանեցի ես,- իսկ այժմ ի՞նչ պիտի անենք:
- Դե մենք այս տարին կարծես թե շահեցինք: Ես առայժմ բանակը կպահեմ զենքի տակ ու կթողնեմ այստեղ, սակայն ակնհայտ է, որ մոտ ժամանակներս Անապատի որդիները կհեռանան իրենց Անապատը: Դե ես էլ այդ դեպքում, թողնելով մեր մշտական բանակն այստեղ, տուն կցրեմ իմ աշխարհազորայիններին` վաղ գարնանը հավաքելու պայմանով…

Ամեն ինչ եղավ սպարապետի նախատեսած ձևով: Շուտով պարզ դարձավ, որ Արշայում Նարամ-Սուենը թողել է հինգ բյուրանոց մի բանակ, իսկ իր ցեղակիցների մեծ մասին ու էլամցիներին էլ թույլատրել է վերադառնալ տուն` մյուս տարի գարնան սկզբին հավաքվելու պայմանով:
Ես ու Վահագն էլ հավաքեցինք Կուտիների գունդը և սպարապետի թույլտվությամբ, քանի որ ամեն դեպքում Կորճայքի ապահովությունն էլ պետք չէր անտեսել, վերադարձանք հարազատ վայրեր: Կուտիներիս գունդը կորցրել էր հինգհարյուր վաթսունյոթ ռազմիկ: Իմ ռազմիկներից շատերը պարգևատրվել էին սպարապետի հատուկ նվերներով: Վահագնս ու Հազարապետ Հայկը պարգևատրվել էին գայլի մորթիներով…

Lion
05.09.2011, 08:43
Հետաքրքիր իրադարձություններ էին :think Տեսեք Հայկը ինչ է արել -

Սա

http://www.bvahan.com/ArmenianWay/Great_Armenia/Provinces_Arm/Koghmn_Tsopats/Tsopk.jpg

Մինչեփրատյան Ծոփքն է, հստակ երևում է նրա արևմուտքով հոսող Եփրատը: Ուրեմն Նարամ-Սուենի Հատուկ գունդը, քանի որ լավ ծանոթ չէր Հայաստանին, բայց գիտեր, որ Անին Եփրատի վերին հոսանքներում է, առաջ էր շարժվում բացառապես միայն Եփրատի հունով:

Սա

http://www.bvahan.com/ArmenianWay/Great_Armenia/Provinces_Arm/Bardzr_Hayk/Bardzr_Hayk.jpg

արդեն Բարձր Հայքն է, տեսնում եք նրանով կտրուկ դեպի արևելք թեքվող Եփրատը? Ըհը, ուրեմն Հայկը, թողնելով, որ թշնամին առաջանա Եփրատով, այսինքն ծուռումուռ ու բնականաբար ավելի երկար ճամփով, ինքը փոխարենը լեռնային կածաններով, բայց ուղիղ գծով արագորեն առաջ է անցել նրանից ու դարան դրել Դարանաղի գավառում` արդեն նույն Բարձր Հայքում փակելով աքքադցիների ճանապարհը: Քարտեզի վրա հստակ երևում է Անին, որն այստեղ կոչվում է իր երկրորդ` Կամախ անունով: Դարանը եղել է դրանից ավելի արևմուտք :)

Կարծում եմ վատ չի, հը? ;)

Lion
05.09.2011, 16:06
*

Ամառն արդեն մտել էր իր իրավունքների մեջ: Ես ու Վահագնը կարգի բերեցինք մեր զինական ուժերը` միաժամանակ մշտական կապի մեջ լինելով սպարապետի հետ: Այդ ընթացքում, շնորհիվ սպարապետի աջակցության, Թախիշաթալը առանց դժվարության հռչակվեց Արարտայի Մեծ քուրմ: Սակայն պատերազմական վիճակը ամեն դեպքում շարունակվում էր ու որոշակի լարվածություն առկա էր, թեև Հայոց Միջագետքում թողնված Նարամ-Սուենի բանակը որդեգրել էր զուտ պաշտպանական մարտավարություն:

Ինչպես և առաջ, ես իմ օրերի մեծ մասը անցկացնում էի Կուտիների գնդում: Այս անգամ ռազմիկի հետաքրքրություններից բացի ինձ այդ կողմն էր ձգում նաև “Աստղիկ”-ի համարձակ ռազմիկը: Ես արդեն գիտեի, որ կուտիների լավագույն նետաձիգի անունը Աստղիկ էր: Չնայած ինձ համար հաճելի էր մտածել նրա մասին, սակայն ես կարծես կաշկանդվում էին Նունեի պայծառ կերպարով ու մի տեսակ ինձ թույլ չէի տալիս լրջորեն մտածել ուրիշ կնոջ մասին…

… Օրերից մի օր ես որոշեցի Ջլմայրից ուղևորվել դեպի Ալկիքար: Սակայն ողջ օրը տևած գործերս ինձ այնքան ուշացրին, որ երբ պատրաստվեցին այնուամենայնիվ սկսել ուղևորությունս, արդեն օրը վերջանում էր: Հազարապետը սկսեց ինձ համոզել, որ հետաձգեմ ուղևորությունս, բայց ես չհամաձայնեցի…

Արդեն մի քանի ժամ էր, որ ես ուղղություն էի բռնել դեպի Ալկիքար: Մութն ընկել էր, սակայն լիալուսինը բավականին լուսավորություն ամեն դեպքում ապահովում էր: Ես մտա ճանապարհին գտնվող հերթական կիրճը, սակայն հենց այստեղ էլ զգացի, որ շրջակայքում ինձնից բացի ևս մեկը կա, քանի որ ես պարզորեն սկսեցի լսել գիշերային լռության մեջ ինչ-որ մեկի ոտքերի տակ կոտրվող չորացած ճյուղերի խշրտոցը: Անմիջապես շեղվեցի ճանապարհից և դարան մտա: Այդպես էլ կար, ես չէի սխալվել: Կարճ ժամանակ անց ճանապարհին հայտնվեց մի հսկայական ու չորեքթաթ վիճակում առաջ եկող արջ: Ես հայացքով ուղեկցեցի նրան, թողնելով որ հեռանա, որից հետո միայն ես պետք է շարունակեի ուղիս: Սակայն իմ ցանկությանը վիճակված չէր իրականանալ: Գրեթե միաժամանակ ես լսեցի երիտասարդ աղջիկների ձայներ, որոնք գալիս էին մոտակա բացատից: Ես հետաքրքրված գնացի այդ կողմը և միայն բավականին ուշ նկատեցի, որ արջը ևս այդ ուղղությունն է բռնել:

Իսկ բացատում, բավականին սակավ լուսավորության պայմաններում ես կարողացա նկատել միայն մի քանի կանացի կերպարանքներ…
“Ծովինարի գիշե՜րն է, ինչպե՜ս էի մոռացել”,- մտքումս ծիծաղեցի ես: Ծովինարը իմ հորական կողմի տատն էր և այժմ, բավականին ժամանակ անց, նա ևս աստվածացվել էր հայրենակիցներիս կողմից: Իսկ ամառային այս օրը հենց այն գիշերն էր, երբ ըստ ավանդության երիտասարդ աղջիկները կարող են մի առանձին վայրում գուշակությամբ զբաղվել և փորձել տեսնել իրենց ապագա ընտրյալին: Այդ ամենը ինձ շատ հետաքրքրեց, մանավանդ որ դատելով ամեն ինչից` աղջիկները ոչ միայն երիտասարդ էին, այլև իրոք շատ լավը: Նրանց դեմքերը չէր երևում, սակայն մարմինների ուրվագծերից կարելի էր դատել, որ ես ճիշտ էի…

Սակայն իրադարձություններն այս անգամ զարգացան շատ սրընթաց: Ինձ պես պոետիկ հովեր ակնհայտորեն չունեցող արջը, որն ըստ երևությին վերադառնում էր բացատին բավականին մոտ գտնվող իր որջը, այս ամենից վտանգի հոտ առավ, կատաղեց, կանգնեց հետևի թաթերի վրա և մռթմռթալով սկսեց մոտենալ աղջիկներին: Ինձ մոտ թրիցս բացի այլ զենք չկար: Դե կտրել-ջարդելու տեսակետից այն ամենածանր տապարին էլ իհարկե չէր զիջի: Ես մերկացրի թուրս ու վազեցի դեպի բացատ` փորձելով իմ գոռոցներով աղջիկների ուշադրությունը հրավիրել վտանգի վրա:

Լսելով իմ բարձրացրած աղմուկը` աղջիկները շուռ եկան իմ կողմը և տեսնելով արջին, վախեցած ճիչերով ցրվեցին տարբեր ուղղություններով: Ուշացավ միայն աղջիկներից մեկը, որը մթնում ինչ-որ իրեր որոնելով և գտնելով դրանք միայն վերջին պահին` ծլկեց ուղղակի արջի քթի տակից: Սակայն մռթմռթանը չէր ուզում այդքան հեշտ հրաժարվել իր որսից ու սկսեց վազել աղջկա հետևից: Իսկ հայտնի է, որ արջերը երբեմն շատ արագաշարժ են լինում` հատկապես երբ ուզում են հասնել իրենց որսին:

Աղջիկը, սակայն, ևս վատ չէր վազում, սակայն մի հանգամանք կտրուկ վատթարացրեց նրա վիճակը. մթնում վազելիս նրա ոտքը կպավ ծառի արմատի կամ ճյուղի և նա ճչալով ընկավ: Ու մինչ ոտքի կկանգներ` արջն արդեն բավականին մոտ էր: Եվս մի պահ և նա արդեն մահացու գրկախառնության մեջ կառներ մի կերպ ոտքի կանգնած աղջկան…

Բարեբախտաբար ես արդեն բավականին մոտ էի: Հենց վազելիս էլ ես մի երկար թռիչք գործեցի ու ոտքով հարվածեցի արջի ուղիղ թիկունքին: Սա թափով առաջ ընկավ, սակայն ես էլ ինձ չկարողացա ոտքի վրա պահել, մանավանդ որ գետնին իջնելիս մի հերթական ծառի արմատ հատնվեց ուղիղ ոտքիս տակ: Շրմփացի երեսս ի վար, սակայն անմիջապես էլ ոտքի կանգնեցի: Թուրս, որ դուրս էր թռել ձեռքիցս, ինչ-որ տեղ մոտակայքում էր, սակայն այդ մթնում այն գտնելը բարդ գործ էր: Ու մինչ ես ճգնում էի վերականգնել հավասարակշռությունս` արջն ուղիղ վրաս եկավ…

Ես արդեն չէի կարող խուսափել նրա գրկախառնությունից: Արջն առավ ինձ իր թաթերի մեջ ու փորձեց կրծել երեսս: Ես տակից դեմ արի ձեռքերս նրա դնչի տակին ու փորձեցի այն հեռու պահել դեմքիցս, միաժամանակ զգալով, թե նրա հզոր թաթերը ինչպես են փորձում ճկել մեջքս ու փշրել ողնաշարս: Դեռ լավ էր, որ զրահը հագիս էր…

Մի քանի պահ երկուսս էլ փնչացնելով շարունակեցինք պայքարել: Վրաս կարծես թե մի զարմանալի կատաղություն էր եկել: Արդեն հասել էի նրան, որ ինքս չէի ուզում արջին բաց թողնել: Ես չռել էի ոտքերս, որ արջն ինձ չտապալի, միաժամանակ փորձելով բարձր պահել վերևից վրաս իջնող նրա գարշահոտ երախը: Սակայն այս անգամ էլ պատահականությունն իմ դեմ եղավ: Հետ քայլ անելիս ոտքս կպավ կոճղին ու ես կրկին կորցրի հավասարակշռությունս: Այն է պիտի ընկնեի, որից հետո բանս բուրդ էր լինելու, երբ հենց արջի ականջի տակ լսեցի մի բարձր գոռոց.
- Թո՜ւրդ…

Lion
05.09.2011, 16:13
Նույն պահին էլ մթից ինձ մեկնվեց թուրս, իսկ ինչ-որ մեկն էլ հետևից թռավ արջի վրա: Սա անակնկալից ու բարձր գոռոցից մի պահ ինձ բաց թողեց ու, թեև ես այնուամենայնիվ ընկա, սակայն թուրն արդեն ձեռքիս էր: Նույն պահին էլ արջն ազատվեց իր վրա թռածից և ողջ մարմնով առաջ եկավ` վրաս ընկնելու նպատակով, սակայն հենց ինքն էլ իրեն շամփրեց առաջ ցցված թրիս: Այն մինչև կոթը խրվեց մռմռթանի կուրծքը: Մի սարսափելիորեն հզոր ոռնոց ցնցեց անտառը և ես կարծես թե խլացա: Արջն ուղղվեց, սակայն անմիջապես էլ կրկին փրձեց վրաս կռանալ: Սակայն ես արդեն պահը որսացել էի: Ոտքի թռա, ոտքս փորին դեմ տալով դուրս քաշեցի թուրս ու կտրող հարված իջեցրի վզին: Գլխատված արջը տապալված կաղնու նման ընկավ մի կողի վրա…

Այս անակնկալ մենամարտից ես այնքան էի ուժասպառ եղել, որ ինքս էլ նստեցի գետնին` բավականին ուշ անդրադառնալով այն հարցին, թե ով էր ինձ այդպես անակնկալ օգնության եկողը: Իսկ անծանոթը, որին էլ էր բավականին բաժին հասել, կարծես թե մի տեսակ չկամությամբ մոտեցավ ինձ և նստեց ինձնից մի քիչ հեռու:
- Ո՞վ ես,- դարձա ես նրան,- օգնությունդ շատ ժամանակին էր…
- Քոնն էլ չուշացավ,- լսեցի կանացի մի շատ ծանոթ ձայն,- այս անտառում մի քայլ անելն իսկ անհնար է…
- Սպասիր,- ես փորձեցի հրահանս գտնել…
- Պետք չէ, ինձ մոտ կա,- պատասխանեց զրուցակիցս, որից հետո արագորեն մի փոքրիկ կույտ հավաքելով չորացած տերևներից ու ճյուղերից` հրահանի միջոցով կպցրեց այն…
- Դու վնասված չե՞ս,- հարցրի ես զրուցակցիս:
- Մի փոքրիկ քերծվել եմ, դա եմ ուզում նայել…

Ի վերջո կրակը փայլեց ու ես հայացք գցեցի զրուցակցիս վրա, որի շորը մեջքի կողմից պատռվել էր և ամբողջովին արյունոտված էր
- Աստղի՞կ,- աչքերիս չհավատացի ես,- այս ժամի՞ն… անտառո՞ւմ… բանակատեղից այսքան հեռո՞ւ…
- Տեր իշխա՞ն,- շփոթվեց Աստղիկը, ոտքի կանգնեց ու արձանացավ առաջս,- մեզ Վարդուհին, Հազարապետի համաձայնությամբ թույլատրել է… անտառում… մի խոսքով…

Ես ինքս էլ ոտքի կանգնեցի.
- Նստիր, Աստղիկ ջան, ի՞նչ կարիք կա շփոթվելու: Եթե դու անտառում չլինեիր, գուցե և ես հիմա…
- Բայց դա իմ պատճառով եղավ…
- Ոչինչ, այսօր Ծովինարի գիշերն է և այն երիտասարդներին է պատկանում…
- Չէ, ի՞նչ ես ասում, տեր իշխան, մեզ դա չի կարելի… այսինքն չէ, կարելի է, բայց… մի խոսքով…,- սկսեց խառնել բառերը աղջիկը:

Ես ծիծաղելով ոտքի կանգնեցի.
- Սպասիր գոնե վերքդ մի թեթև վիրակապեմ…
- Տեր իշխան…
- Ոչ մի իշխան… ես ուղղակի կպատրաստեմ վիրակապ, իսկ հետո շուռ կգամ ու դու քեզ կվիրակապես…

Ես կտրեցի շորիցս մի երկար հատված ու տվեցի նրան: Աստղիկը վերցրեց այն ձեռքիցս, որից հետո ես որոշ ժամանակ սկսեցի աստղերին նայել …
- Գիտես՞, այ նայում եմ աստղերին ու միշտ էլ մտքովս անցնում է…: Քանի-քանի մարդիկ են այսպես նայել ու դեռ կնայե՜ն…,- ես կրկին հայացք գցեցի Աստղիկի վրա, որը վերջացրել էր վիրակապը,- իմ կարծիքով պետք է, որ լուրջ վնասվածք չլինի, ամեն դեպքում լույս աչքով կարելի կլինի ավելի մանրամասն նայել,- վերջնականապես մեջքի կողմից կապելով վիրակապը` ծիծաղեցի ես,- Չէ, չէ, ես չէ… ով, որ պիտի նայի…

Իրեն կրկին գտած Աստղիկը թեթևորեն ծիծաղեց.
- Իհարկե, ով որ պիտի նայի` նա կնայի: Դեռ ինչքան կծիծաղենք աղջիկներով այս ամենի վրա…
- Գնանք… էշս պետք է, որ մոտակայքում լինի…: Քեզ պետք է հասցնել բանակատեղի…
- Տեր իշխան, ես ինքս…
- Այդ էր պակաս: Ի՞նչ է, կարծում ես քո տեր իշխանը ի վիճակի կլինի քեզ միայնակ թողնել այս մութ անտառո՞ւմ: Շրջակա գյուղերի տղամարդիկ…
- Թող մի փորձեն…,- մի պահ բռնկվեց Աստղիկը, սակայն հետո զգալով, որ ես կատակ եմ անում` լռեց:
- Դե հնարավոր է շատ որսորդներ այնուհանդերձ կուզենան որսալ նման չքնաղ մի եղնիկի…: Լավ, լա՜վ…: Վերջ: Ես իհարկե կատակեցի, բայց մի բան ճիշտ է, որ ես պետք է քեզ ուղեկցեմ մինչև բանակատեղի, դե իսկ նրա մոտակայքում նոր միայն ես քեզ բաց կթողնեմ…: Իսկ այս ամենի մասին պատմիր ոնց որ քեզ հարմար կլինի…

Ես նստեցրի Աստղիկին իր համար հանգիստ ծառերի տակ արածող էշիս, որից հետո մենք ուղղություն վերցրինք դեպի բանակատեղի: Նրա մոտակայքում ես հրաժեշտ տվեցի Աստղիկին ու կրկին ուղղություն վերցրի դեպի Ալկիքար: Ես ճանապարին էին ողջ գիշերը, որը արդեն լցվել էր աննման Աստղիկի մասին երազանքներով…

Lion
05.09.2011, 17:58
*

Շուտով սկսվեցին Նավասարդան խաղերը, սակայն ես դրանց չկարողացա մասնակցել, քանի որ մշտապես մեկնում էի Կումուխա և սպարապետի հետ կիսվում մեր ձեռք բերած տեղեկություններով, որոնցով հարավում ցրված իմ գործակալները ինձ ապահովում էին մշտապես: Դրանցից մասնավորապես հայտնի դարձավ, որ մյուս տարի դեպի հյուսիս խոշոր արշավանք է նախապատրաստվում…

Բացի այդ ես որոշ ժամանակ անցկացրեցի նաև Պուրուշխանդայում, որտեղ կրկին տեսնվեցի Անուբանիի հետ: Պարզվեց, որ նա արդեն մասնակիորեն սկսել է իր ռազմիկների կենտրոնացումը, սակայն Պամբան, որը կարծես ինչ-որ բաներ է սկսել կասկածել, այժմ ամեն կերպ խոչնդոտում է նրան:

Անցնում էին ամիսները և, եթե հաշվի չառնեինք Հայոց Միջագետքի գրավումը ու մշտապես ստացվող սպառնալից լուրերը, կարելի կլիներ ասել, որ խաղաղ կյանքը ոչնչով չէր փոխվել:

Վաղ գարնանը սպարապետը, արդեն լիովին պատրաստ վիճակում կրկին ձեռքի տակ էր հավաքել Աշխարհազորային բանակը` հինգ բյուրի կազմով, ինչպես նաև Արարտայի մշտական բանակը: Տեղից չէր շաժվել միայն Կորճայքի իմ բանակն ու աշխարհազորը, քանի որ ըստ մեզ հասած տվյալների, Նարամ-Սուենն այս անգամ նախատեսել էր հարված հասցնել Տիգրիսի հունով` ուղղություն բռնելով դեպի Կորճայքի արևմուտքը:

Շուտով արդեն ավելի կոնկրետ տվյալներ հասան: Պարզվեց, որ թշնամին բանակի կենտրոնատեղի է հռչակել Արբելա քաղաքը ու արդեն այնտեղ է տեղափոխում խոշոր ուժեր:

Մարտի կեսերին արդեն Արբելայում կուտակվել էր Անապատի որդիների ութ բյուրանոց մի բանակ, որն արագորեն համալրվում էր պարենամթերքի քարավաններով: Կես ամսից էլ արդեն հայտնի դարձավ, որ երկու բյուր լրացուցիչ ուժերի, Կուտիկ-Ինշուշինակի գլխավորած բյուր ու կես էլամցիների, ինչպես նաև իր բավականին տրորված, սակայն արդեն կրկին հին թվին հասցված Հատուկ գնդի հետ շուտով այնտեղ կլինի նաև Նարամ-Սուենը:

Այս ամենի մասին իմանալով մենք էլ ձեռքներս ծալած չէինք նստում: Մանր ջոկատներով և աննկատ Կորդուքում սկսեց կուտակվել նաև մեր բանակը: Թշնամին Հայոց Միջագետքում, ինչպես և առաջ, պահում էր մոտ հինգ բյուրանոց մի զորախումբ, դրա համար էլ մենք ի վիճակի չէինք մեր բոլոր ուժերը շարժել դեպի Կորդուք: Արդյունքում ստացվեց այնպես, որ Արարտայի մշտական բանակի մեկ բյուր և երեք բյուր աշխարհազորային սպարապետը ստիպված եղավ այնուհանդերձ թողնել Կումուխայում, իսկ Կորդուքում, որտեղից սպասվում էր հիմնական հարվածը, կենտրոնացնել միայն հինգ բյուր մշտական բանակից և երեք բյուր էլ աշխարհազորային: Այս ուժերի կազմում հաշվվում էր նաև Կորճայքի մեր բանակը` Կուտիների գունդը և մեկ բյուր էլ աշխարհազորային:

Թշնամին մեր ուղղությամբ գրեթե չորս ու կես բյուրանոց գերակշռություն ուներ և ակնհայտ էր, որ մեզ սպասում էին ծանր մարտեր: Դեռ լավ էր, որ այդ ուղղությամբ գործում էր ժամանակին ստեղծված մեր ամրոցաշինական հզոր համակարգը, որը պետք է որ թշնամուն բավականին ուժասպառ աներ: Վճռականորեն տրամադրված ռազմիկներով համալրված կայազորերի և նրանց անզիջում ու փորձառու հրամանատարների գլխավորությամբ ամեն ինչի պատրաստ լինելով թշնամուն էին սպասում մեր հզոր և գլխավոր ամրությունները` հարավից հյուսիս ձգվող Սապփա, Բզաբդե ու Փյունիկ գլխավոր ամրոցների գլխավորությամբ բերդերի մեծաթիվ շարանները:

Lion
05.09.2011, 18:01
*

Մարտի վերջերին, երբ ձյունը արդեն հիմնականում հալվել էր, Վահագնը եկավ մոտս.
- Ողջույն, հայր,- մտահոգված տեսքով ինձ գրկեց որդիս,- կարծես թե եղավ այն, ինչին սպասում էինք: Թշնամին սկսել է արշավանքը դեպի հյուսիս և, ուղղություն ունենալով Տիգրիսի հունը, գալիս է մեզ վրա:
Ես վաղուց էի սպասում այդ լուրին…
- Դե դա պիտի լիներ, Վահագն ջան,- ծիծաղեցի ես,- նահանգում ամեն ինչ պատրաստ է, մեր ու Արարտայի բանակները տեղաբաշխված են: Մնում է մենք գրավենք մեր տեղը ռազմիկների շարքում…

Նույն օրն էլ ես ու Վահագնը Ալիկքարից մեկնեցինք դեպի հարավ: Արարտայի բանակը, նրա հետ էլ Կորճայքի մեր բանակը տեղակայված էին Կորդուքում: Այստեղ էին նաև սպարապետն ու նրա զորականները: Մենք ճամբար հասանք այն ժամանակ, երբ սպարապետը պատրաստվում էր խորհրդակցության հավաքել իր զորականներին:

Մենք հավաքվեցինք սպարապետի վրանում, որտեղ սովորական ողջույններից հետո անցանք բուն գործին:
- Տղերք,- առաջինը խոսեց սպարապետը,- մեզ տեղեկացրել են, որ Նարամ-Սուենը արշավանք է սկսել դեպի հյուսիս: Նրա բանակի կազմում կա Անապատի որդիների և էլամցիների տասնմեկ ու կես բյուր, ինչպես նաև Հատուկ գունդը: Մենք դրան կարող ենք դիմադարձել միայն ութ բյուր` որոնցից երեք բյուրը աշխարհազորայիններ են: Պայմանները այս անգամ էլ հավասար չեն, բայց դե դա մեզ համար նորություն չէ: Ես առաջարկում եմ թշնամուն մարտ պարտադրել մեր լեռներում: Դո՞ւք ինչ կարծիքի եք…
- Իմ կարծիքով հենց այդպես էլ պետք է վարվել,- խոսք վերցրեց գլխավոր Նիզակակիր Հայկազունի Արան,- լեռնային մարտերում իմոնք ավելի լավ կկռվեն:
- Նույն կարծիքին եմ նաև ես,- իր հերթին կրճատ արտահայտվեց գլխավոր Աղեղնավոր Հայկազունի Արմենը:
- Դե որ միակարծիք ենք, դա լավ է,- ծիծաղեց սպարապետը,- մնում է մարտի տեղն ընտրել:
- Տեր սպարապետ,- խոսեց Վահագնս,- ես ու որդիս, դեռ առաջ էլ ենթադրելով, որ մենք նման մի որոշման կհանգենք, Կորդուքում աչքի տակ մի լավ տեղ ենք պահել:

Ես անմիջապես դուրս եկա ու իմ հրամանով վրանիս մոտ սպասող ռազմիկներս ներս բերեցին Կորճայքի հողապատկերը: Բոլորը մոտեցան նրան, իսկ Վահագնը շարունակեց.
- Տեսնո՞ւմ եք Արևելյան Խաբուրից հետո սկսվող այս վտակը: Այն կոչվում է Ազուխինում: Այստեղ բոլոր պայմաններն առկա են հաջող պաշտպանական մարտ տալու համար: Մենք կդիրքավորվենք այստեղ, բարձրունքների վրա, դե իսկ թշնամուն էլ կթողնենք հարթավայրը,- քմծիծաղեց որդիս:
- Կարծես վատ տեղ չի, հը՞,- սպարապետը դարձավ իր զորականներին,- ինձ դուր է գալիս:
- Տեր սպարապետ, ես անմիջապես մարդիկ կուղարկեմ և մենք ավելի մանրամասն կհետախուզենք այդ տարածքը,- առաջ եկավ գլխավոր Հետախույզը:
- Համաձայն եմ,- գլխով արեց սպարապետը,- դրանից հետո էլ արդեն մենք…
Այդ պահին սպարապետի ռազմիկներից մեկը մտավ վրան, ու ստանալով սպարապետի համաձայնությունը, մոտեցավ նրան, ականջին ինչ-որ բան ասաց և դուրս եկավ: Սպարապետը մի պահ մռայլվեց, հետո իրեն հավաքեց ու դարձավ մեզ.
- Ահա թե ինչ: Հենց նոր Խորխոռունյաց իշխանը [1] ինձ հայտնեց, որ Մեծ քուրմը ինքն էլ է ցանկություն հայտնել գտնվել կռվող ռազմիկների կողքին: Շուտով նա կլինի մեր ճամբարում…

________________
[1] Հայկազունիներից սերող իշխանական տոհմ, որի իշխանները ժառանգաբար գլխավորում էին մախղազության` երկրի տիրակալի անձը պաշտպանելու և պահպանելու գործակալությունը:

Lion
05.09.2011, 18:06
*

Խորհրդակցությունն ավարտվեց և մենք դուրս եկանք վրանից: Ես ու Վահագնը սկսեցինք զբոսնել մի հսկայական հարթավայրում տեղակայված Արարտայիի բանակում: Մշտական բանակի ռազմիկները զինված ու հանդերձավորված էին հիմնականում միանման, այնպես որ այստեղ մեզ համար նորություն չկար: Նույնանման երկաթե ընտիր զենքերն ու զրահներն էին: բայց ինձ հատկապես հետաքրքրում էին Արարտայի տարբեր նահանգներից ժամանած աշխարհազորային ջոկատները:
- Հայր,- խոսեց Վահանգնը, երբ մենք անցնում էինք կրակի մոտ նստած ու խիստ արևահարված դեմքերով մի խումբ զորականների կողքով,- սրանք կիլիկեցիներն են` Կիցուադանավանիների [1] հպատակները: Ես սրանց կողքին վերջերս կռվեցի իրենց լեռներում: Բաց դաշտում կանոնավոր կռվի համար կարծես թե այնքան էլ պատրաստված չեն, սակայն անգերազանցելի են լեռնային դարանների ու նավակռվի ժամանակ:
- Դե նավակռիվ մեզ կարծես թե չի սպասում,- ծիծաղեցի ես,- այ դրանց կարճ ու կեռ թրերն ինձ դուր եկան: Սակայն զրահավորումը կարծես այնքան էլ ուժեղ չէ…
- Դե իհարկե, կարճ ու կեռ թրերը անփոխարինելի են հենց նավակռվի, մեկ էլ լեռնային անակնկալ, նեղ-դարանային կռիվների ժամանակ, իսկ նավակռվի ընթացքում էլ ծանր զրահները նույնիսկ վտանգավոր էլ են: Ընկար ջուրը թե չէ, կքաշվես տակը: Սրանց նման են զինված նաև հյուսիսցիք` Հյուսիսային Մեծ ծովի ափին տարածվող նահանգների բնակիչները, մեկ էլ Փայտակարանի [2] ժողովուրդը, թեև վերջիններս համեմատաբար նվազամարմին են ու շուտ են հիվանդանում. երևի իրենց ճահիճներից է…
- Ինձ սրանք էլ են դուր գալիս,- անցնելով մեկ այլ խմբի` խոսեցի ես,- ես սրանց վրա ուշադրություն դարձրի դեռևս Կումուխայում: Մերոնց պես հաղթանդամ են ու ջլոտ…
- Օ՜օ՜օ, հայր, դու երևում է դրանց հետ դեռ լավ ծանո՜թ չես,- ծիծաղեց Վահագնս,- սրանք կատաղի տավրոսցիք ենք` Աղձնիքի բանակի ռազմիկները: Սրանց սրբատեղիներն ու իշխանների նստավայրները գտնվում են անմատչելի ժայռերի ծայրին թառած հզորագույն ամրոցներում: Սրանք հավատում են Մեծ Մհերին ու մարտի են գնում նրա անունը շուրթերին: Ես սրանց պես պատվախնդիր ռազմիկներ քիչ եմ տեսել,- գլուխն օրորոեց Վահագնը,- սրանք կգերադասեն ողջ կազմով զոհվել, քան թե թույլ տալ, որ մեկը, բացի իրենց բնիկ տերերից, ասի, թե իրենց վրա իշխանություն ունի…: Զենքերն ու զրահներն էլ կարծես թե վատը չեն:
- Դե իհարկե, Միջնաշխարհի ժողովուրդը չի հասնի լեռնեցի աժդահաներին,- ծիծաղեցի ես` ցույց տալով Արարտայի ներքին նահանգներից ժամանած միջահասակ ու կարմրաթուշ ռազմիկների մի խումբ, որն աշխուժորեն զբաղված էր խորոված պատրաստելով ու դրանք տարաբնույթ խորտիկներով համեմելով:
- Մի՜ ասա…, մի՜ ասա…,- ծիծաղեց Վահագնս,- սրանց մեջ էլ են ընտիր ռազմիկներ հանդիպում: Բացի այդ, եթե սրանք ինչ-որ տեղ ուժով զիջեն էլ լեռնեցիներին` դրա փոխարեն համարյա բոլորն էլ ընտիր զինված ու զրահավորված են: Մանավազյանների, Բզնունիների ու Որդունիների [3] աշխարհազորի մեծ մասը զինված է գրեթե մեր մշտական բանակի ռազմիկների նման…
- Սրանք էլ Սյունեցիք [4] ու Արցախցիք [5] են,- Վահագնս ցույց տվեց առանձին նստած ու իրենց երկար նիզակները ոտքերի տակ դրած մի խումբ ռազմիկների,- դու սրանց համեստ տեսքին մի նայիր, հա՜յր,- ծիծաղեց նա,- Սիսակյանների [6] ու Առանյանների [7] ռազմիկները շատ անզիջում են: Սրանք իրենց համարում են սերած Հայկի սերնդից ու միշտ էլ ձգտում են արժանի լինել նրան: Հատկապես հաջող են գործում միացյալ կռվում, քանի որ փոխօգնությունն ու փոխընկալումը սրանց մոտ շատ բարձր է…
Մենք ուղղություն վերցրինք դեպի մեր բանակատեղին: Ճանապարհին հանդիպեցինք վրաները գազանների մորթիներ գցած մի խումբ մռայլադեմ ու հսկայամարմին զորականների` զինված խոշոր ու երկաթե ծայրակալներով երկար նիզակներով, գուրզերով ու տապարներով, որոնք պատիվ տվեցին մեզ և շարունակեցին իրենց ուղին:
- Գուգարքցիք [8] ու Ուտեցիք [9] էին,- պարզաբանեց որդիս,- սրանք էլ են լավը կռվի մեջ, քանի որ մշտապես ընդհարումներ են ունենում Կովկասի լեռնեցիների մանր ավազակախմբերի հետ ու շատ են հմտացել մշտական կռիվներին…
- Արշաների զո՜րքը չտեսանք,- հիշեցի ես,- նրանց վերջերս դաժան բաժին հասավ:
- Դրանց զորքը ավելի է նման միջագետքյան զորքին, քան որևէ մեկ այլ զորք: Մոտավորապես այն տեսք ունի, ինչ մինչև Անապատի որդիների իշխանության հասնելը Միջագետքի պետությունների զորքը: Գնանք, գնա՜նք…, արդեն ուշ է, իսկ մենք դեռ պետք է տեսքի գանք` Մեծ քրմին դիմավորելու համար…

________________
[1] Կիլիկիա նահանգում իշխող իշխանական տոհմ:
[2] Փայտակարան: Նահանգ Հայաստանի հարավ-արևելքում:
[3] Տուրուբերան և Արարատ նահանգներում իշխող և Հայկազունիներից սերող իշխանական տոհմեր:
[4] Սյունիք: Նահանգ Հայաստանի արևելքում:
[5] Արցախ: Նահանգ Հայաստանի արևելքում:
[6] Հայկազունիներից սերող իշխանական տոհմ:
[7] Հայկազունիներից սերող իշխանական տոհմ:
[8] Գուգարք: Նահանգ Հայաստանի հյուսիսում:
[9] Ուտքի: Նահանգ Հայաստանի հյուսիս-արևելքում:

Varzor
05.09.2011, 18:34
LION ջան նամակիդ չեմ կարողանում պատասխանել` ասում ա "Լիոնի մոտ էլ տեղ չկա փոստարկղում, ամբողջությամբ լցված է մարտադաշտից եկած լուրերով" :)
Եթե չդատարկես փոստարկղդ, էլ նամակ չես ստանա:

Lion
05.09.2011, 19:04
LION ջան նամակիդ չեմ կարողանում պատասխանել` ասում ա "Լիոնի մոտ էլ տեղ չկա փոստարկղում, ամբողջությամբ լցված է մարտադաշտից եկած լուրերով" :)
Եթե չդատարկես փոստարկղդ, էլ նամակ չես ստանա:

Գրի... :) Ես ձեզ հաճույքով լսում եմ ;)

Varzor
05.09.2011, 19:09
Գրի... :) Ես ձեզ հաճույքով լսում եմ ;)
Ստեղ գրեմ?

Lion
05.09.2011, 19:13
Էնդեղ մաքուրա... արդեն, բայց քեզ որտեղ հարմարա, տեղ էլ գրի ;)

Varzor
05.09.2011, 19:33
Էնդեղ մաքուրա... արդեն, բայց քեզ որտեղ հարմարա, տեղ էլ գրի ;)
Արդեն գրել եմ :)
Ի դեպ մտածում եմ այդ մասին թեմա բացել, բայց կանխազգում եմ, որ ակտիվություն քիչ կլինի, դրա համար էլ չեմ բացում:

Lion
05.09.2011, 19:53
Ինձ թվում է, որ եթե պատմության բաժնում փնտրեց, պետքական թեմա կգտնիվ :)

Varzor
05.09.2011, 20:01
Ինձ թվում է, որ եթե պատմության բաժնում փնտրեց, պետքական թեմա կգտնիվ :)
Թեմաներ կան, բայց պասիվ թեմաներ են` վաղուց սառած:

armen9494
05.09.2011, 20:22
Ժողովուրդ, կլինի մի բանը եթե գրում եք, ավելի մանրամասն գրեք, թե չէ կեսից շարունակում էք ստեղ քննարկել մենք էլ անկապ հայցքներով համակարգչի էկրանին ենք նայում :))
Չնայած հասկացա, որ հարցը պատմությանն է վերաբերվում:

Հ.Գ. Օօօ... ինչպիսի դիտողունակություն ունեմ ես, ինչպես միանգամից հասկացա դա:D

Lion
05.09.2011, 20:50
Արմեն ջան, ես ու Varzor-ը ստեղ ու լիչկում, խառը, էլի, քննարկում ենք մ.թ.ա. III հազարամյակում արիականության հարցը ամենատարբեր ասպեկտներով: Ուղղակի ստեղ տեղը չէր շատ էդ հարցով խորանալու համար, դրա համար էլ ընդամենը ասեմ, որ մեր հայացքները այդ հարցում մի քիչ տարբեր դուրս եկան, ինչն, իհարկե, չի խանգարում, որ ես խորը հարգաք շարունակեմ տաԾել Varzor-ի նկատմամբ... ;)

armen9494
05.09.2011, 22:07
Արմեն ջան, ես ու Varzor-ը ստեղ ու լիչկում, խառը, էլի, քննարկում ենք մ.թ.ա. III հազարամյակում արիականության հարցը ամենատարբեր ասպեկտներով: Ուղղակի ստեղ տեղը չէր շատ էդ հարցով խորանալու համար, դրա համար էլ ընդամենը ասեմ, որ մեր հայացքները այդ հարցում մի քիչ տարբեր դուրս եկան, ինչն, իհարկե, չի խանգարում, որ ես խորը հարգաք շարունակեմ տաԾել Varzor-ի նկատմամբ... ;)

Կներեք ուղղակի, որ խառնվեցի, ուղղակի ռուսերեն մի լավ ասացվածք կա, ասում է` любопытство не грех: Տեսա, խոսում եք ինչ-որ թեմայի շուրջ և ուղղակի զուտ հետաքրքրեց: Չնայած իմ գիտելիքները երևի չբավարարեն ձեր հետ այդ թեմայում խոսելու համար:

Lion
05.09.2011, 22:18
Արմեն ջան, գիտես, որ քոնը... խառնվել չի ;)

Lion
06.09.2011, 07:29
*

Հաջորդ օրը առավոտվանից ողջ բանակը ոտքի վրա էր: Սուրհանդակները տեղեկացրել էին, որ Մեծ քուրմը շատ-շուտով կմոտենա և բոլորը պատրաստվում էին նրան դիմավորելու: Հենց բանակատեղիի ծայրում իր զորականների հետ, փայլելով իրենց ընտիր զրահների մեջ, կանգնած էր սպարապետը` իր զորականների խմբի մեջ: Նրանից հետո շարված էին երևելի իշխանները, որոնց հետևում հավաքվել էին նրանց ռազմիկները: Երբ հեռվի ցերևաց Մեծ քրմի թափորը, բոլորը լռեցին: Թափորը սկսեց արագորեն մոտենալ: Առջևից ընթանում էին Մախղազական գնդի ընտիր ռազմիկները` Խորխոռունյաց իշխան Գարջույլի գլխավորությամբ: Թափորի մեջ մի քանի ծառաներ ուսերի վրա տանում էին մի մեծ պատգարակ, որի վրա մեկնվել էր Թախիշաթալը:

Բոլոր ներկաները միանգամից ծնկի եկան: Դրան ի պատասխան Մեծ քուրմը մի անորոշ շարժումով ողջունեց հավաքվածներին, որից հետո նրա թափորը շարժվեց դեպի նախապես պատրաստված վրանները: Մեծ քուրմը իր մոտ կանչեց սպարապետին և տեղեկացավ իրավիճակի մասին: Այս ամենն ինձ վրա մի քիչ ճնշող տպավորություն թողեց. մեր Մեծ քուրմը իր վարքագծով նմանվում էր գոռոզ Լուգալզագիսին, որն ինձ ընդհանրապես դուր չեկավ…

Մյուս օրը մեր բանակը ուղղություն վերցեց դեպի հարավ, քանի որ սպարապետի մարդիկ արդեն եղել էին մեր մատնանշած տեղում և ընդհանուր առմամբ գոհ էին մնացել դրանից: Բացի դրանից մեր ընտրած տեղն այն առավելությունն ուներ, որ մենք ամեն դեպքում, առանց ծայրահեղ անհրաժեշտության անտերության չէինք մատնում Տիգրիսի վրա սփռված մեր ամրոցաշինական համակարգը: Սրա ռազմիկները ինչքան էլ լավ տրամադրված լինեին, սակայն նրանց վրա իհարկե կազդեր այն հանգամանքը, որ մոտակայքում գտնվող Արարտայի բանակը իրենց օգնության չի հասնում: Իսկ այսպես մենք ըստ էության նրանց կողքին էինք:

Ընթացքում սկսվեցին տեղեկություններ ստացվել նաև թշնամու մասին: Պարզվեց, որ հույս չունենալով մեզ անակնկալի բերել, թշնամու բանակը լիակատար կարգապահության մեջ, դանդաղ ու կազմակերպված երթով սկսել է իր արշավանքը Տիգրիսի հունով դեպի հյուսիս.
- Բացի դրանից, տեր իշխան,- Վահագնին դիմեց Սևակը` որը մեզ հայտնեց այդ ամենի մասին,- նախորդ վիճակից խուսափելու համար այժմ Նարամ-Սուենը առաջապահում տեղավորել է իր Հատուկ գունդը, որին խստիվ հրամայված է չհրապուրվել հետապնդումով և ոչ մի պայմանով առաջ չթողնել առանց հրամանի շարժվող Անապատի որդիների բյուրերը:

- Այս անգամ դժվա՜ր է լինելու,- մտախոհ ձգեց Վահագնը,- լավը միայն այն է, որ մի կողմից մեր ամրոցաշինական համակարգը, մյուս կողմից էլ մենք, տեղավորված հարմար դիրքերում, կփակենք նրա ճանապարհը: Այլ ելք չունենալով` թշնամին ստիպված կլինի գալ մեզ վրա:
- Մենք մարտ կտանք մեզ համար ձեռնտու պայմաններում,- խոսեցի ես,- այդ դեպքում դեռևս կարելի կլինի հույս ունենալ չեզոքացնել թշնամու թվական գերակշռությունը:
- Ես հենց հիմա այս ամենի մասին կտեղեկացնեմ սպարապետին,- ոտքի կանգնեց Վահագնը,- իսկ դու, Հայկ, մեկ անգամ ևս ստուգիր մեր բանակի պատրաստվածությունը: Կարելի է ենթադրել, որ մոտ օրերս մենք մարտի մեջ կմտնենք…

Մենք այնուհադերձ հասցրեցինք օգտվել թշնամու դանդաղաշարժությունից: Արարտայի բանակը բարեհաջող հասավ Ազուխինումի ափերին և հարմար դիրքավորվեց: Մենք բոլոր միջոցներով ամրացրեցինք առանց այդ էլ բարձրունքների վրա գտնվող մեր դիրքերը: Մեր բանակի առաջին շարքում սպարապետը տեղավորեց մշտական բանակի ռազմիկներին` իսկ աշխարհազորայիններին հիմնականում պահեց պահեստազորում:

Մշտապես հոսում էր տեղեկատվությունը թշնամու մասին, որն ինքն էլ արդեն տեղյակ էր մեր մասին: Անակնկալներից խուսափելու համար ողջ բանակում խստիվ հսկողություն էր սահմանված: Այդ ընթացքում անգործ չէր նաև իմ “Դաշույն”-ը: Մշտապես գտնվելով թշնամու առջևում` իմ տղերքին հաջողվել էր մի քանի գերիներ բռնել: Հենց նրանք էլ հայտնեցին, որ թշնամին գտնվում է մեզնից մեկ օրվա հեռավորության վրա:

Lion
06.09.2011, 07:31
… - Պատրա՜ա՜ս՜տ,- ողջ բանակի վրայով կարճ ժամանակի ընթացքում թևածեց սպարապետի հրամանը:
Ես դարձա մոտս կանգնած Վահագնին ու Հազարապետ Հայկին.
- Դեհ, մենք կարծես թե պատրաստ ենք…
- Իհարկե պատրաստ ենք,- պատասխանեց երիտասարդական ոգևորության մեջ գտնվող Հազարապետ Հայկը,- մեր դիրքերում առաջին շարքում է Կուտիների գունդը, իսկ երկրորդում` աշխարհազորը: Մեր հատվածում թշնամին չի անցնի:
- Մեր դիրքերը լավն են…: Աջ թևի տավրոսցիք էլ վատ չեն դիրքավորված,- ցույց տալով հեռու-հեռվում գտնվող Արարտայի բանակի աջը` խոսեց Վահագնը,- մի քիչ անհանգիստ եմ կենտրոնում տեղավորված Միջնաշխարհի բանակների համար…
- Դե եթե կենտրոնում հանկարծ ճեղքեց առաջ եկավ, մենք թևերից կհարվածենք ու կգրկենք իրեն,- ծիծաղեցի ես,- սպարապետը նույնիսկ կարծես թե հենց դա էլ նախատեսել է…

Վաղ առավոտ էր: Արևը նոր էր ծագել, երկնքում ոչ մի հատիկ ամպ չկար և օրը դեռ թարմ էր: Մեր դիրքերից երևում էին հեռուները: Սակայն մենք հեռուն նայելու կարիք առանձնապես չունեինք: Հենց մեր դիրքերի մոտ, երևի նետի երեք թռիչքի հեռավորության վրա, մարտաշարք էր կազմել Նարամ-Սուենի բանակը: Այս անգամ Անապատի որդիները, որոնք իրոք մեծաթիվ էին ու լցրել էին մեր առջև գտնվող ողջ տեսանելի տարածությունը, կարծես թե հանգիստ էին ու կենտրոնացած: Ամեն դեպքում շարքերի միջով երթևեկող տոհմապատերն առայժմ հանգիստ էին թողել իրենց մահակները:

Հանկարծ թշնամու շարքերի խորքից բարձրացավ թմբուկի մի ուժեղ ձայն: Նրան միացան նաև այլ թմբուկներ ու շուտով մեր առջև փռված ողջ հարթավայրը սկսեց դղրդալ: Նույն պահին էլ Նարամ-Սուենի հսկայական բանակը մի վայրենի ոռնոց բարձրացրեց, որից հետո էլ գրեթե միաժամանակ նրա թևերը շարժվեցին մեզ վրա, բայց կենտրոնը մնաց անշարժ:
- Տեղներդ,- հրամայեց Վահագնը:

Ես ու Հազարապետ Հայկը նետվեցինք դեպի մեր ուժերը: Կուտիների Հազարապետը պետք է ղեկավարեր առաջին շարքի առաջին գծում գտնվող նիզակակիրներին, իսկ ես` երկրորդ գծում գտնվող աղեղնավորներին: Կորճայքի մեր աշխարհազորը երկրորդ շարքում էր` Վահագնի տրամադրության տակ: Ես տեսա, թե ինչպես Հազարապետը հասավ իր նիզակակիրներին, որոնք անմիջապես էլ իրենց ուղղանկյուն վահաններով հզոր վահանափակ կազմեցին, դրանից դուրս ցցելով իրենց երկար նիզակները:
- Պատրաստվե՜լ,- անմիջապես հրամայեցի ես նիզակակիրներից ոչ շատ հետ դասավորված աղեղնավորներին:

Կուտիների աղեղնավորները, “Աստղիկ”-ը և Կորճայքի աշխարհազորային աղեղնավորները միանգամից լարեցին աղեղները: Իմոնց առաջին շարքերը ծնկի եկան, իսկ մյուսները պատրաստվեցին նետերի տարափ տեղալ` կախելով սրանց վրայից:

Այդ ընթացքում թշնամու ռազմիկները, վայրենի ոռնոցներով ու թափահարելով իրենց կոպիտ զենքերը, սկսեցին մոտենալ մեզ: Սակայն մինչև մեզ հասնելը նրանք ստիպված էին վազել դեպի վերև, որը բավականին հանգեցրեց նրանց ոգևորությունը և հոգնեցրեց նրանց: Արդեն մեզ բավականին մոտ, սակայն իրենց կարծիքով ապահով հեռավորության վրա, թշնամու շարքերը կանգ առան: Ես տեսա, թե ինչպես են Անապատի որդիները ծանր հևալով փորձում հանգստանալ: Մի քանիսը նույնիսկ նետեցին զենքերը և փռվեցին գետնին: Իմ նշանով նիզակակիրներիս առաջին շարքը չոքեց գետնին: Նույն պահին էլ ես հրամայեցի աղեղնավորներիս սկսել:

Նետերի առաջին պարսը աննկատ թռավ դեպի թշնամին ու նրա շարքում իսկական հունձ արեց: Շատերը հենց պառկած վիճակում էլ մեխվեցին գետնին, սակայն կանգնածների վիճակն էլ բարվոք չէր: Ես նկատեցի, թե ինչպես թշնամու մեծաթիվ ռազմիկներ տապալվեցին գետնին ու սկսեցին գալարվել մահվան ջղաձգության մեջ: Նույն պահին էլ տոհմապետերից ողջ մնացածները սկսեցին մահակների հարվածով ոտքի հանել իրենց ցեղակիցներին: Սակայն դրա կարիքը կարծես չկար, քանզի բոլոր Անապատի որդիներն էլ միանգամից կատաղեցին ու արդեն առանց շարքը պահելու եկան մեզ վրա: Սակայն այս անգամ նրանք գործեցին ըստ իրենց սովորության: Մեզնից բավականին հեռու թշնամու շարքերը կանգ առան ու միանգամից էլ մեզ վրա տեղաց նետերի ու քարերի իսկական մի հեղեղ: Սակայն նիզակակիրներս, դիմացից ու վերևից ծածկվելով իրենց ուղղանկյուն վահաններով ու ընտիր կերպով զրահավորված լինելով, գրեթե վնաս չկրեցին:

Իր հերթին աղեղնավորներս շարունակում էին անընդհատ հարվածի տակ պահել թշնամու հոծ շարքերը, որոնք սկսեցին կորուստներ կրել: Փաստորեն կռվելու այն ձևը, որն առավելություն էր տալիս Անապատի որդիներին միջագետքյան բանակների հետ ընդհարվելիս, այս անգամ չգործեց: Մոտ մեկ ժամյա հեռահար մարտից հետո պարզվեց, որ թշնամին ոչ միայն հաջողության չի հասնում, այլև ինքն է ծանր կորուստներ կրում և ընդհանուր առմամբ տանուլ է տալիս մարտի այդ ձևը…

Անապատի որդիներն էլ դա զգացին: Արդեն այստեղ կամ այնտեղ նրանց շարքերից առաջ էին գալիս փայտե հաստ վահաններով պատսպարված ռազմիկներ և փորձում առաջ անցնել: Ի վերջո թշնամու շարքերը, նեղվելով հետևից անընդհատ մոտեցող նորանոր ռազմիկների ճնշումից, չդիմացան և անցան հարձակման: Աղեղնավորներս շարունակեցին նետերի հեղեղ թափել, որից կորուստներ կրելով, թշնամին այնուհանդերձ հասավ նիզակակիրներիս:

Սակայն այս անգամ էլ նրան հեշտ գործ չէր սպասում: Վարժ կերպով վահանափակվելով` նիզակակիրներս միաժամանակ ակտիվորեն գործում էին երկար նիզակներով` չխախտելով իրենց շարքը: Չկարողանալով որևէ արդյունքի հասնել` թշնամու ռազմիկները նահանջեցին, մեծաթիվ դիակներ թողնելով մեր շարքերի առջևում: Այսպես կրկնվեց մի քանի անգամ:

Lion
06.09.2011, 07:32
Արդեն կեսօր էր, երբ ես մարտերի ընդմիջումների մեջ մի հարմար պահ որսալով բարձրացա Վահագնի մոտ: Պարզվեց, որ մյուս թևում ու կենտրոնում էլ առայժմ հաջողությունը մեր կողմում է:
- Կարծես թե դիմանում ենք,- խոսեց մի պահ մեր դիտակետ բարձրացած Հազարապետ Հայկը:
- Սպարապետը հայտնում է,- ավելացրեց Վահագնը,- որ թշնամին իր հիմնական ուժերը դեռ մարտի մեջ չի մտցրել,- այնպես որ դեռ վաղ է դատել:
Այդ պահին իր էշի վրա սուրալով ներկայացավ մի սուրհանդակ.
- Տեր իշխան,- դարձավ նա Վահագնին,- սպարապետը հրամայեց հայտնել, որ շուտով հիմնական ուժերով հզոր հարված է սպասվում:
- Հայտնիր սպարապետին, որ մենք պատրաստ ենք,- ճանապարհեց սուրհանդակին Վահագնը:

Շուտով մեր դիտակետից տեսանք, թե ինչպես թշնամու հսկայական ուժեր սկսեցին սողալ մեր ուղղությամբ: Վահագնին թողնելով դիտակետում` ես ու Հայկը վերադարձանք մերոնց մոտ: Մոտեցած թշնամին այս անգամ էլ կանգ առավ ու մեր վրա թափեց նետերի ու քարերի մի ամբողջ հեղեղ: Աղեղնավորներս պատասխան հարված հասցրին, որից ու իր գործողությունների անարդյունավետությունից էլ վերջնականապես կատաղած Անապատի որդիները կրկին անցան ուղղակի հարձակման: Առատ կորուստներ տալով` նրանց այնուհադերձ հաջողվեց մոտենալ վահանափակին, որի հետ հզոր մարտ բռնկվեց: Այս անգամ թշնամին հատուկ պատրաստություններ էր տեսել: Հատուկ ընտրված հսկայամարմին ու հաղթանդամ Անապատի որդիները սկսեցին ծանր գուրզերով ու մահակներով հզոր հարվածներ հասցնել վահանափակին: Սրանք ընկնում էին, նրանց փոխարինում էին նորերը, ու թեև առայժմ առավելությունը վահանափակիս կողմն էր, սակայն արդեն ակնհայտ էր դառնում, որ այսպես շարունակվելու դեպքում կուտիների վահանափակի գործը դժվար է լինելու…

Բայց մերոնք դեռևս դիմանում էին, աղեղնավորներս ակտիվ գործում էին և այս ամենի արդյունքում թշնամին անընդհատ հետ էր շպրտվում,
թեև կուտիներս էլ գործում էին ուժերի ծայրահեղ լարումով ու արդեն որոշակի կորուստներ էին կրել: Մի հարմար պահ որսալով` ես կրկին բարձրացա Վահագնիս մոտ: Այստեղ ինձ սպասում էին ծանր լուրեր: Պարզվեց, որ թշնամին, կախվելով մեր թևերից, միաժամանակ էլ հզոր հարված է հասցրել կենտրոնում, որտեղ նրան հաջողվել է ճեղքել մեր պաշտպանությունը և նահանջ պարտադրել մերոնց: Մեր դիտակետից ևս պարզ երևում էր, որ թշնամին սեպվել է մեր դասավորության մեջ ու անընդհատ նորանոր ջոկատներ է տեղավորում այնտեղ:

- Եթե սրանք էլ մտնեն մարտի մեջ, թեժ տուրուդմփոց կլինի,- իր կարծիքը հայտնեց կրկին մեր դիտակետ բարձրացած Հայկը:
Այդ պահին Սևակը խիստ մտահոգված տեսքով մոտեցավ մեզ.
- Տեր իշխան,- հայտնեց նա,- սպարապետը ծանր վիրավորված է ու նրան ուշակորույս վիճակում տարել են թիկունք: Բուժակները հույս չեն տալիս…
- Ի՞նչ,- չկարողացա զսպել ինձ ես,- դա ինչպե՞ս է պատահել:
- Ամեն ինչ տեղի է ունեցել կենտրոնում: Նկատելով մեր բանակի փախուստի նմանող շարժումները` սպարապետը իր գնդով հարվածել է թշնամուն ու, թեև արդյունքում կանգնեցրել է սրան ու կարգի բերել մեր կենտրոնը, սակայն ինքն էլ գուրզի մի ծանր հարված է ստացել գլխին: Ասում են նաև,- Սևակը տարօրինակ հայացքով մեզ նայեց,- որ Ռիշիադադը ողջ է և այժմ գտնվում է կենտրոնում` մեր շարքերը ճեղքած թշնամու մեջ:
- Չի կարող պատահել,- արձագանքեցի ես,- մեր գործակալները մի քանի անգամ հաստատել են նրա մահվան լուրը…
- Ինձ թվում է, որ այդ լուրերը Նարամ-Սուենն է տարածել` մեզ մոլորեցնելու համար,- խոսքերս հաստատեց Վահագնը,- ահա թե ինչ, այժմ մեզ պետք է թևային հարված հասցնել կենտրոնում ճեղքած առաջ եկած հակառակորդին: Ես արդեն պայմանավորվել եմ մեր աջ թևի հետ և հենց նրանց շարքում բարձրանա սպիտակ ծուխը…

Այդ պահին իր էշի վրա սուրալով մեր դիրքերը հասավ հերթական սուրհանդակը.
- Տեր իշխան,- դարձավ նա Վահագնին,- Մեծ քուրմը հրամայեց պահեստազորդ տեղափոխել կենտրոն:
- Կկատարվի,- որոշակի վարանումից հետո սուրհանդակին ճանապարհեց Վահագնը,- ոչինչ չեմ հասկանում…: Մենք մարտից առաջ այս դեպքը սպարապետի հետ նախատեսել էինք և հենց այս պահին պետք է թևային հարվածների մեջ առնեինք կենտրոնում առաջ եկած թշնամուն: Իսկ այստեղ… պահեստազորն են ուզում:

Այդ պահին ժամանեց ևս մի սուրհանդակ.
- Տեր իշխան, Մեծ քուրմը հրամայեց անմիջապես իրեն տալ պահեստազորդ…
Այս սուրհանդակն էլ մեկնեց: Վահագնը վճռական տեսքով ինձ դարձավ.
- Ահա թե ինչ, Հայկ, Մեծ քրմի հրամանը պետք է կատարվի: Ես տանում եմ պահեստազորը ու կլինեմ նրա հետ: Դու և դու, Հազարապետ,- դարձավ նա կուտիների հազարապետին,- մնացեք այս թևում ու շարունակեք պաշտպանվել: Հիշեք, որ պահեստային ուժեր չունեք ու եթե թշնամին ճեղքեց առաջ եկավ` միակ հույսը կուտիներն են…

Lion
06.09.2011, 07:34
Վահագնը Կորճայքի պահեստազորով մեկնեց, իսկ ես իմ դիտակետից տեսա, թե ինչպես հերթական անգամ Անապատի որդիների հարձակումը իմ թևում հետ շպրտվեց: Արդեն կեսօրից բավականին անցել էր: Սևակը ներկայացավ ինձ և հայտնեց, որ աջ թևն էլ են առանց պահեստազորի թողել: Վիճակը դառնում էր վտանգավոր: Ես սուրհանդակ ուղարկեցի Հազարապետ Հայկի մոտ ու, տեղեկացնլով թևերի վիճակի մասին, խնդիր դրեցի նրա առաջ դիմանալ ինչ գնով ուզում է լինի:

Շուտով իմ դիտակետից ես տեսա, թե ինչ է կատարում կենտրոնում: Այստեղ առաջին շարքում, մեր նահանջած ռազմիկների դիմաց, իրենց ընտիր զրահավորումի ու երկար, փայփլուն վահանների հետևում վահանափակ էր կազմել Նարամ-Սուենի Հատուկ գունդը, իսկ նրա հետևում, կարծես անգործության մեջ, տարածվել էին Անապատի որդիների բյուրերը: Հանկարծ ես տեսա, թե ինչպես մեր աշխարհազորը սկսեց կուտակվել թշնամու Հատուկ գնդի ուղղությամբ: Նույն պահին էլ թշնամու շարքերից աշխարհազորի վրա թափվեց նետերի ու քարերի մի ամբողջ հեղեղ: Աշխարհազորայինները լավ չէին զրահավորված ու միանգամից էլ սկսեցին կորուստներ կրել: Սակայն անմիջապես էլ, չշփոթվելով դրանից, հայերը անցան հարձակման: Ստացվեց նույն վիճակը, ինչ թևերում, սակայն հակառակ կարգով: Այս անգամ էլ վատ զրահավորված ու զինված ռազմիկները, նետերի ու քարերի հարվածների տակ ընկնելով ու կորուստներ կրելով, փորձում էին ճակատային հարվածով ճեղքել ընտիր պատրաստված ու հանդերձավորված ռազմիկներ վահանափակը: Դրանից լավ բան չէր ստացվելու…

Այս ընթացքում մեր թևում հետ մղվեցին ևս մի քանի գրոհներ: Սակայն ինքը թշնամին էլ ասես գրոհում էր մի տեսակ ալարկոտությամբ` կարծես ընդամենը նպատակ ունենալով մեզ գամել իր տեղում: Առայժմ Հազարապետ Հայկը դիմանում էր և իմ հոգսը առավելապես կենտրոնն էր: Այստեղ արդեն մի քանի անգամ մերոնք հետ էին մղվել: Դե, ինչքան էլ քաջ ու կատաղի լինեն, ամեն դեպքում թշնամին էլ երեխա չէր, իսկ զենքերի ու զրահների տեսակետից էլ հատկապես գերազանցում էր մերոնց:

Հանկարծ ես նկատեցի, որ արևի տակ փայլփլող զրահներով թշնամու վահանափակի վրա նետվեց Մաղխազական հազարյակը: Նույն պահին էլ Սևակը մոտեցավ ինձ.
- Տեր իշխան, կենտրոնում մերոնք ճակատային անարդյունք հարվածներից էական կորուստներ են կրում: Ինչ-որ մեկն ասել է Մեծ քրմին, թե իբր իր եղբայրը կենտրոնում է` հենց թշնամու մարտնչող ռազմիկների թիկունքում, և այժմ նա փորձում է եղբորն ազատել…
- Իսկ սրա՞ն ինչ կասես,- չկարողանալով ինձ զսպել` կենտրոնը մատնացույց արեցի ես:

Մաղխազական ընտիր ռազմիկների հարվածը, որոնք հարվածեցին աշխարհազորի հետ միասին, կարծես թե սկսեց բարելավել վիճակը: Շուտով ես նկատեցի, որ թշնամու վահանափակը ճեղքվում է և այն սկսում է երկու մասերի բաժանված վիճակում երկփեղկ դարպասի պես միջից բացվել: Սակայն դա ինչ-որ շատ արագ ու կազմակերպված էր տեղի ունենում: Մերոնք կարծես դա չնկատեցին, կամ էլ մարտի բովում դրա վրա ուշադրություն չդարձրին: Ես միայն հասցրեցի նկատել, որ աշխարհազորայինների մի մեծ խումբ, խառնված արդեն շարքերը խախտած մաղխազական գնդի ռազմիկների հետ, լցվեց այդ ճեղքից ներս: Սակայն մերոնք միանգամից էլ ընկան թշնամու վահանափակի բացված “փեղկերի” կողային հարվածի տակ, որի երկաթե ռազմիկները, ճզմելով մերոնց վերրջին շարքերը, կրկին փակեցին “դարպասները” և երկկողմանի վահանափակ կազմեցին: Նույն պահին էլ Անապատի որդիների բյուրերը իրենց կողմից ճակատային հարված հասցրեցին: Թշնամին ճարպկորեն շրջապատեց մեր կենտրոնը:

- Գրողը տանի,- գոռացի ես,- ես դրան սպասում էի…: Անապատի իժը արեց այն, ինչը մենք էինք պատրաստվում անել…

Lion
06.09.2011, 07:36
Հենց միաժամանակ իմ թևում էլ վիճակը կտրուկ բարդացավ: Կենտրոնից դեպի թևերը շարժված լրաուցիչ ուժերով համալրված Անապատի որդիները անցան հարձակման: Կրկին վարժ ու կարգավորված սկսեց գործել Կուտիների գունդը, սակայն թշնամին էլ այս անգամ հարվածեց հզորագույն կերպով: Այդ պահին Սևակը հայտնեց.
- Տեր իշխան, կենտրոնի ճեղքվածքի մեջ էր Մեծ քուրմը: Ասում են փորձում էր փրկել եղբորը, սակայն արդեն ինքն է գերվել…

Ես մի հայացք էլ գցեցի կենտրոն, որտեղ արդեն պարզ էր մարտի տխուր պատկերը: Շրջապատման մեջ հայտնված հայերը մարտնչում էին արիների վայել կերպով: Հատկապես հզոր էին կռվում Մախղազական գնդի ռազմիկները` ակհայտորեն փորձելով հետ խլել Թախիշաթալին:
- Անօգուտ է,- ձեռքը թափ տվեց Սևակը ու ես նկատեցի, թե ինչպես մշտապես հանգիստ հետախույզիս այտն ի վար միայնակ մի արցունք գլորվեց,- Մեծ քրմին արդեն հեռացրել են այնտեղից: Ափսո՜ո՜ս տղերքը…

Ես զգացի, որ մենք մարտն արդեն տանուլ ենք տալիս: Շատ շուտով թշնամին վերջնականապես կոչնչացնի մեր շրջապատված ռազմիկներին, որից հետո կենտրոնում նրա դեմ այլևս և ոչ մի լուրջ ուժ չի մնա:
- Սևակ, ի՞նչ լուր կա Վահագնից:
- Տեր իշխան, Կորճայքի բանակը ճեղքման մեջ մտած ուժերի հետ էր…,- հառաչեց Սևակը:

Ես սպասում էի դրան, սակայն, կարծես թե ինչ-որ մի չնչին հույսով փորձելով խաբել ինձ, հարց էի ուղղել Սևակին: Կարծես սիրտս դաշույն խրեցին: Ես, մի պահ չկարողանալով ոտքի վրա մնալ, նստեցի գետնին: Սևակը արագորեն մոտեցավ ինձ, սակայն ես արդեն ինձ հավաքել էի: Պետք էր մարտի շարունակությունը վարել և գոնե կուտիներիս փրկել: Ես դարձա Սևակին.
- Հենց հիմա տեղեկացրու տավրոսցիքին, թող կանոնավոր նահանջեն: Հարվածեն, հետ շպրտեն թշնամուն ու նահանջեն: Հարվածեն` նահանջեն: Այլ ելք չկա՜…

Այդ պահին մեզ ներկայացավ մի սուրհանդակ:
- Տեր իշխան, Աղձնիքի իշխանը հրամայեց ինձ հայտնել քեզ, որ հարվածելով նահանջես,- հևաց սուրհանդակը,- հարվածես` նահանջեց, հարվածես` նահանջեց, այլ ելք չկա, հակառակ դեպքում շուտով թշնամու կենտրոնը դուրս կգա մեր թևերի թիկունք ու կկտրի մեզ: Ինքն արդեն ծանր մարտերով նահանջում է…
- Կեցցե՜ս, Դավիթ իշխան,- գլխով արեցի ես սուրհանդակին,- հայտնի տիրոջդ, որ մենք էլ ենք այդ մտքին:

Սուրհանդակը մեկնեց: Ես դարձա Սևակին:
- Հավաքիր “Դաշույն”-ը ա՜յ այն բլրի վրա,- ցույց տվեցի բավականին արևելք գտնվող մի բլրակ,- ու սպասիր ինձ մինչև ուշ գիշեր: Ես կգամ: Եթե չեկա` գործիր ըստ իրավիճակի: Իսկ մինչ այդ մնա դրոշիս մոտ, պահպանիր այն ու նրա թափահարումով տեղյակ պահիր ինձ կարևոր լուրերի մասին: Ես իջնում եմ մերոնց մոտ: Պատրաստ եղիր նահանջելուն: Հենց սկսեցի նահանջել` գործիր:

Իրոք, վերևում իմ մնալուց արդեն օգուտ չկար: Բոլոր գործողություններն արդեն կարծես թե արված էին և այժմ ժամանակն էր մերոնց մասին մտածելու: Ես իջա կուտիների շարքերը, որոնք հերթական անգամ հետ էին շպրտել թշնամուն: Նույն պահին էլ մերկացրած թուրը ձեռքին մոտս վազեց արյան մեջ կորած Հազարապետ Հայկը.
- Տեր իշխան, թշնամին հետ է շպրտված, սակայն մենք նրան երկար չենք պահի: Նա հարվածում է մեծ ուժով ու մերոնք էլ են արդեն կորուստներ կրել:
- Մենք նահանջում ենք,- դարձա ես Հազարապետիս,- հրաման կա մեր թևին նահանջել,- գիտակցաբար ստեցի ես,- հայտնիր հարյուրապետերիդ` մենք վահանափակերի շարքեր կազմելով նահանջում ենք ու թող նրանք հատկապես ուշադիր լինեն կենտրոնից: Այնտեղ թշնամին ջարդվում է, սակայն նրա առանձին ջոկատներ հնարավոր է մեզ հարվածեն կողքից:

Lion
06.09.2011, 07:38
Հազարապետ Հայկը մի տարօրինակ հայացք գցեց վրաս, սակայն վաղեմի սովորությանը հավատարիմ վազեց հրամանը կատարելու: Նիզակակիրների նահանջը պետք է կարգավորեր Հայկը, իսկ աղեղնավորներինը` ես: Մոտս կանչեցի աղեղնավորների հարյուրապետերին ու Հայկին ասած ձևով ստելով նրանց էլ, հրամայեցի պատրաստվել քայլ առ քայլ նահանջելու: Նույն պահին էլ աղեղնավորներիս ջոկատները վահանավորների հետ երեք երկար շարքեր կազմեցին ու սկսեցին արդեն ինձ ծանոթ ձևով ու լիակատար կարգապահության մեջ նահանջել: Մեկ ժամից մերոնք արդեն բլրի գագաթին էին` երբեմնի իմ դիտակետում: Սևակն արդեն մեկնել էր: Միայն այստեղ հարյուրապետերս տեսան ու զգացին, թե ինչպիսի աղետ է տեղի ունեցել կենտրոնում: Այնտեղ մարտն արդեն դադարում էր, թեև առանձին ջոկատներ կամ ռազմիկներ դեռ շարունակում էին դիմադրել:
- Տեր իշխան,- մոտս վազեց Հայկը,- մերո՜նք…, այնտե՜ղ,- նա թրով ցույց տվեց կենտրոնը,- իշխան Վահա՜գնը…
- Հազարապետ Հա՜յկ,- ամուր ու խիստ ձայնով հրամայեցի Հազարապետիս,- նահանջիր անփոփոխ կերպո՜վ: Քեզ իրավունք եմ տալիս մահով պատժել խուճապի մատնվող ցանկացած մեկին: Հայրս ռազմիկ էր..., Հազարապե՜տ, տե՜ղդ,- գոռացի ես, չնայած սիրտս կտրտվում էր Վահագնիս համար:

Կուտիները շարունակեցին նահանջել: Նույն պահին էլ հայտնեցին, որ Աղձնիքի բանակն էլ մեր կերպ ծանր մարտերով նահանջում է:

Մոտ մեկ ժամանոց կազմակերպված ու վահանափակերի շարափոխ նահանջից հետո մենք արդեն բավականին հեռացել էինք: Սակայն այդ պահին տեղի ունեցավ անսպասելին: Կենտրոնից մեր ուղղությամբ շարժվող էլամցիների բանակը դուրս եկավ վահանափակերիս շարքի մոտ մեր աջից ու միանգամից էլ հզոր հարված հասցրեց: Սրանց օժանդակեցին ճակատից հարվածող Անապատի որդիները: Այդ պահին ես հերթական վահանափակի մոտ էին` Հազարապետի հետ: Մենք միաժամանակ նկատեցինք թևից մեզ վրա եկող էլամցիներին: Դեռ լավ էր, որ հենց այդ պահին հերթական վահանափակը արդեն շարժման մեջ էր և նահանջում էր: Ես նետվեցի մեր ձախով դեպի թիկունք վազողների հետևից, իսկ Հազարապետը` աջով հեռացածների:
- Հարյուրապետեր,- մի կերպ հեռացածների մեջ հրամանատարներին գտնելով դարձա նրանց,- հենց հիմա հետ դարձրեք ռազմիկներիդ ու իմ հետևից:

Հետս կար մոտ հազար ռազմիկ: Ես վահանափակերիս երրորդ շարքի առջևով ռազմիկներիս անցկացրի մյուս թև, որտեղ գրեթե նույնքան էլ ռազմիկների հետ Հազարապետ Հայկը մի կերպ հասցնելով վահանափակ կառուցել հուսահատ մարտ էր մղում տասնապատիկ գերակշիռ թշնամու դեմ: Նույն պահին էլ աչքիս պոչով տես, որ ճակատից հարձակվող թշնամին էլ է արդեն մարտ մղում մերոնց հետ ճակատից:

Ես Հայկին մոտեցա այն պահին, երբ նրա վահանափակը արդեն խառնվել էր: Կուտիներս, մի կողմ նետելով արդեն երկար ու անօգուտ դարձած նիզակները, անցել էին թրերին: Այլ ելք իհարկե չկար, սակայն թրամարտի մեջ մենք կորցնում էինք մեր վահանափակին բնորոշ առավելությունը: Ինչևէ…

- Դեհ, բոլորիդ…, կանոնավոր նահանջի մեջ դրեք ռազմիկներին ու մանր խմբերով և անդադար մարտերով հեռացեք: Հավաքատեղին` Արարադ լեռան [1] hյուսիսային լա՜նջ,- գոռացի ես մոտս գտնվող հետևի շարքերի այդ պահին չմարտնչող հարյուրապետերին,- իսկ առայժմ, առաջի երկու վահանափակ` սրա՜նց վրա,- ես թրովս ցույց տվեցի ճակատից հարվածած թշնամուն,- մյուսներն` իմ հետևի՜ց…

Հարյուրապետերս վազեցին դեպի իրենց շարքերը: Նույն պահին էլ իմ հետ գտնվողները հարվածեցին թևից հարձակվող էլամցիներին, իսկ առաջին շարքերն արդեն խառը մերձամարտի անցան ճակատից հարձակվող Անապատի որդիների դեմ: Մարտը աստիճանաբար սկսեց կորցնել կառավարումը, առանձին հարյուրապետեր մնացին իրենք իրենց:

________________
[1] Լեռնագագաթ և լեռնաշղթա Կորճայքի հարավ-արևմուտքում:

Lion
06.09.2011, 07:43
Ըստ էության ես ինքս էլ վերածվեցի հարյուրապետի, իսկ որոշ ժամանակ անց` մի սովորական ռազմիկի: Սկսվել էր մի կատաղի մերձամարտ ու արդեն որևէ հրաման տալը կամ կազմակերպված քայլ իրականացնելը դարձել էր անհնար: Ես հարվածում էի ռազմիկներիս հավասար, սակայն արդեն պարզ էր, որ թշնամին սկսում է գերակշռել: Մեր թշնամիներին էին միանում կենտրոնից ժամանած Անապատի որդիների նորանոր խմբեր: Թշնամին ալիք առ ալիք ուժեղացնում էր ճնշումը և կուտիներն աստիճանաբար նահանջում էին` ընդհանուր ուղղություն բռնելով դեպի արևելք: Մեր թիկունքում բավականին հաջող գործում էր “Աստղիկ”-ը, որը նետահարությամբ փորձում էր օգնել մեզ:

Ես մի պահ տարվեցի մարտով ու հանկարծ ինձ գտա գրեթե միայնակ` շրջապատված էլամցիների ու Անապատի որդիների մի մեծ խմբով: Սակայն նման բաներն ինձ համար նորություն չէին: Ես կտրող հարվածով փորից թրատեցի չափից ավելի հանդուգն մի ռազմիկի և վահանովս հարվածեցի երկրորդին, որի արդյունքում սա ուշագնաց տապալվեց գետնին: Նույն պահին էլ մի քանի նետ հետ թռան վահանիցս, իսկ դրանց հաջորդեց ծանր մահակի մի հզոր հարված: Վահանիս վերևի մասը ծռվեց, սակայն ես անմիջապես էլ թուրս խրեցի հարվածողի կուրծքը: Այս ամենին հաջորդեց մահակի մի երկրորդ հարված, որից վահանս մասերի բաժանվեց: Ես, սակայն, չշփոթվեցի: Աջ ոտքի ուղիղ հարվածով ես հարվածեցի մահակով զինված հակառակորդիս, որից հետո ձախ ձեռքով մերկացրի դաշույնս: Արագորեն շարժվելով թշնամիներիս մեջ` ես խոցեցի ևս մի քանիսին: Իրականացնելով այս ամենը` ես վերջում մի պահ կռացա և, դաշույնով հարվածելով տակից նիզակով խփել փորձող մի Անապատի որդու, սրան խոցեցի փորից: Նույն պահին էլ հետևիցս վրաս ընկավ այդ վիճակում էլ երկարակոթ տապարը ձեռքից բաց չթողած մի սպանված էլամցի, ոը փորձել էր թիկունքից հարվածել ինձ, սակայն վերջին պահին կոկորդից խոցվել էր նետով: Ես դեռ սրանից չէի ազատվել, երբ մյուսն էլ արդեն ձեռքից գցելով երկար ու ծանր մուրճը, թավալվում էր նրա կողքին` հուսահատ շնչառությամբ բռնելով կուրծքը: Նույն պահին էլ տեսա, որ այդպես ժամանակին ինձ օգնության հասնողն ու ինձ հարվածել փորձողներին տապալողն անգերազանցելի Աստղիկն էր, որը տեղն ու տեղը կրկին լարեց աղեղը և աչքից խոցելով տապալեց թշնամու ռազմիկներից ևս մեկին: Զգալով, որ ձեռնամարտում ինձ հետ դժվար է` Անապատի որդիները և էլամցիք մի պահ հեռացան ու պատրաստվեցին իրենց աղեղներից նետերի տարափ թափել մեզ վրա: Ես նետվեցի դեպի Աստղիկը ու նրան ծածկեցի իմ հետևում: Դե ես զրահավորված էի ու բացի այդ ինձ սպանելն էլ այդքան հեշտ չէր…: Քարե ծայրակալով մի քանի նետեր հետ թռան զրահներիցս, սակայն մեկը հարվածեց այտիս ու քերծելով անցավ, արյունոտելով և մի պահ շշմեցնելով ինձ, մեկը ցցվեց ուսիս, իսկ մյուսը` աջ ձեռքիս դաստակին: Թշնամին շարունակեց նետահարել, բայց դե անհրաժեշտ ժամանակն արդեն շահված էր: Մենք սկսեցինք արագորեն վազել մերոնց հետևից, ընդ որում Աստղիկը գտնվում էր իմ առջևում ու ես շարունակում էի նրան պահպանելով իմ մարմնով: Այդ ընթացքում ես ոտքիս նետի մի համեմատաբար թեթև հարված էլ ստացա, սակայն Աստղիկին բարեբախտաբար ոչ մի քերծվածք բաժին չէր հասել…

Լավ էր, որ մութն աստիճանաբար սկսեց ընկնել: Մարտի բովում ու իջնող մթան պայմաններում կուտիներս սկսեցին փոքր խմբերով ու հետապնդողների հետ մանր մարտերով, իսկ հաճախ էլ միայն առանձին ռազմիկների մենամարտերով, հեռանալ: Ես մերոնց հետ էի, սակայն այդ ընթացքում ինչքան փորձեցի, այդպես էլ չգտա Հայկին: Դե ասենք կուտիների մեծ մասն էլ կորել կամ ցրվել էր: Դեռ լավ էր, որ իմ մատնանշած հեռավոր բլուրի վրա արդեն մթնով սկսեց մլմլալ դժվարությամբ զանազանվող մի փոքրիկ կրակ: Թշնամին դրա վրա ուշադրություն չդարձրեց, սակայն այդ մասին նախապես տեղյակ կուտիներիս համար դա հրամայական մի նշան էր` շարժվել դեպի արևելք ու հավաքվել սյդ բլուրի մոտ: Աննկատ ազատվեցի վրաս խրված նետերից ու Աստղիկի հետ ուղղություն վերցրի դեպի արևելք…

Lion
06.09.2011, 07:51
*

Արդեն կեսգիշերին ես, Աստղիկի ու մի քանի տասնյակ կուտիների հետ սկսեցի մոտենալ բլրին: Մենք մոտենում էին անընդհատ կռավոցներով, որ հանկարծ զոհ չդառնանք “Դաշույն”-ի դարանակալ ռազմիկներին, որոնք մթան մեջ մեզ կարող էին ընդունել Անապատի որդիների փոխարեն: Արդեն բլրի վրա ես թողեցի հետս եկող ռազմիկներին և գտա այս ամենը գովելի կերպով ու բավարար մակարդակով կազմակերպած Սևակին.
- Տեր իշխան,- ինձ տեսնելուն պես ուրախությունից շողաց Սևակը, սակայն միանգամից էլ գործի անցավ,- այս պահին ես արդեն հավաքել եմ մոտ երկու հազար ռազմիկ, սակայն անընդհատ մանր խմբերով կամ միայնակ ժամանում են նորանոր կուտիներ: Կարելի է սպասել, որ մինչև լուսաբաց մենք այստեղ կունենանք մոտ երեք հազարյակ: Համեմատաբար ամբողջական կազմով է հիմա այստեղ միայն ձեռնամարտին գրեթե չմասնակցած “Աստղիկ”-ը:
- Իսկ ընդհանու՞ր,- քարին նստելով հարցրեցի ես,- ընդհանուր վիճակն ինչպիսի՞ն է…
- Առայժմ որոշակի բան ասել դժվար է, սակայն մի բան պարզ է, որ մենք պարտվել ենք: Դե կենտրոնն արդեն այն ժամանակ հարվածի տակ ընկավ, իսկ մենք էլ նահանջեցինք: Կարելի է կարծել, որ մյուս թևն էլ, մի քիչ լավ կամ վատ, մեզ պես հեռացել է:
- Հազարապե՞տն ուր է:
- Առայժմ չի եկել, սակայն կարծես նրա զոհվելուն էլ ոչ-ոք ականատես չի եղել,- գլուխն օրորեց Սևակը:
Ես ոտքի կանգնեցի:
- Մոտս կանչիր “Դաշույն”-ը:
Կարճ ժամանակ անց ընտիր ռազմիկներս իրենց հարյուրապետի գլխավորությամբ շարված էին դիմացս.
- Սևակ, մնա այստեղ ու վերջին հասցրու այն, ինչ սկսել ես: Մինչև Հազարապետի երևալը կուտիների հրամանատարը դու ես: Աշխատիր մնալ այստեղ, սակայն քեզ նաև իրավունք եմ տալիս լինել խոհեմ ու գործել ըստ իրավիճակի: Դե իսկ ձեզ, տղերք, ես կանչել եմ մի կարևոր գործի համար,- դարձա ես “Դաշույն”-իս ռազմիկներին,- հենց հիմա, դեռևս մթնով, մենք պետք է սողոսկենք կենտրոն, այն վայրը, որտեղ տեղի ունեցավ ամենաթեժ մարտը, ու փորձենք գտնել հորս` իշխան Վահագնին: Չգիտեմ ինչ և ոնց, բայց հորս դիակը պիտի գտնվի: Իմ կողմից գտնողին խոշոր պարգև եմ խոստանում…
- Տեր իշխան,- խոսեց “Դաշույն”-ի հրամանատար Գլակը,- թույլ տուր ասել մեր բոլորի անունից: Մեր իշխանին գտնելը բոլորիս հոգու պարտքն է և մենք հրաժարվում ենք քո խոստացած պարգևից: Նա մեր բոլորիս հայրն էր, իսկ որդին ամեն դեպքում, առանց որևէ պարգևի, պարտավոր է գտնել հոր մարմինը…

armen9494
06.09.2011, 17:34
Ինչ ասեմ, դեպքերի հիանալի ընթացք :))
Իսկ եթե լուրջ` ստեղ արդեն ասելու բան էլ չկա, ոչ էլ քննարկելու:( էս հատվածը կարդալով, նույնիսկ չես էլ ուզում ասել «հրաշալի գործ է», չէ, ինձ սխալ մի հասյացեք, ես դա ասում եմ միայն այն պատճառով, որ դեպքերն իրոք շատ ցավալի էին:(

Lion ջան, տեսնում ես, թե ինչ հիանալի գործ է ստացվել, որ մարդ ոչ միայն կարդում է, ոչ միայն պատկերացնում, այլև.... ոնց բացատրեմ... երևի ասեմ «զգում է»(չնայած դա էլ մի փոքր այն չէ, չգիտեմ, հիմա չեմ կարում գտնել հարմար բառը, որ բացատրեմ. կարծում եմ մենք իրար հասկացանք)
Գործն իրոք որ հրաշալի է, լա կլինի կարդալ մարտի շարունակությունը, կարծում եմ շաաաատ հետաքրքիր պիտի լինի և շատ լուրջ ու հետաքրքիր ստրատեգիա մշակվի, դե իհարկե, մեր հերոսի` Հայկի կողմից:

Lion
07.09.2011, 07:20
*

Ես մարխը մոտեցրի իրար վրա մի մեծ քառակուսու մեջ շարված փայտերի կույտին և անմիջապես էլ բլրալանջից իջա ներքև: Ճակատամարտում զոհված կորճայքցիներս իրենց իշխան Վահագնի գլխավորությամբ ճախրեցին դեպի վերև…: Մռայլ ու ամպամած մի օր էր, թեև անձրև չէր գալիս: Կոկորդս սեղմվում էր ու ես չէի կարողանում խոսել…

“Դաշույն”-իս ռազմիկներին էի պարտական, որ կարողացան գտնել ու ճակատամարտի դաշտից դուրս բերել մի քանի տեղից նետահարված, նիզակներով խոցոտված ու թրերի հարվածներ վրան ընդունած Վահագնիս մարմինը: Տղաս արժանի էր եղել իր անվանը և ընկած էր սեփական ձեռքով տապալված բազմաթիվ հակառակորդների դիակների վրա: Հենց ճակատամարտի հաջորդ իսկ օրը թշնամին ավարառության ենթարկեց ընկած հայերի դիակները, որից հետո անհապաղ շարժվեց դեպի հյուսիս: Ճակատամարտում երկու կողմերի սպանվածների դիակները Նարամ-Սուենի հրամանով կիտվել էին մի փոքրիկ կիրճում և իրականացված փլուզումով ծածկվել մի մեծ ու եղբայրական գերեզմանում: Սակայն մինչ այդ Վահագնիս ու մի քանի հայտնի տոհմապետերի դիակներ մեզ արդեն հաջողվել էր հեռացնել…

… Շուրջ բոլորս հավաքված էին կուտիները` իրենց մի քանի տեղից վիրավորված ու գունատ Հազարապետի գլխավորությամբ, տոհմապետեր և հասարակ կորճայքցիք: Ես կանգնել էի բլրի ներքևում ու չէի կարողանում խոսել: Վաղուց էր, որ նման վիշտ չէի զգացել: Վերջին անգամ այսպես սգացել էի Նունեի մահը: Կորճայքցիք ու հարազատ կուտիներս ևս իրենց կորցրել էին: Շուտով դամբարանաթմբի վերածված բլրի շուրջ բարձրացավ վահաններին թրերի ու նիզակների հարվածներից առաջացած մի մեղմ զրնգոց, որն աստիճանաբար ուժեղացավ: Այդ կուտիներն էին իրենց սովորության համաձայն հավերժ ճանփորդության ուղարկում սիրելի իշխանին և իրենց զոհված ընկերներին: Երկաթի այդ շաչյունը բարձրացավ վեր, ավելի վեր ու ձուլվեց ամպերին: Մռայլ ու ամպամած մի օր էր…

…Սակայն ես ինձ թույլ չտվեցի երկար հանձնված մնալ վշտին, մանավանդ որ կրած պարտությունից հետո Արարտայի վիճակը խիստ ծանրացել էր: Ճակատամարտից անմիջապես հետո Նարամ-Սուենն իր բանակը շարժել էր Տիգրիսի հովտով դեպի հյուսիս: Կատաղի մարտեր էին ընթացել մեր ամրոցաշինական ողջ համակարգում: Թշնամուն այնուհանդերձ հաջողվել էր գրավել Սապփա, Բզաբդե և Փյունիկ գլխավոր ամրոցները ու նրանց հարող բերդերի մանր շղթան: Սակայն դա էլ թշնամու վրա էժան չէր նստել և այժմ նրա բանակը հանգստանում էր Հայոց Միջագետք նահանգի ծայր արևելքում` Կորդուքի անմիջական հարևանությամբ: Մենք պարտավոր էինք հոգալ երկրի ապահովությունը, իսկ սգին հանձնվելը մեզ կործանարար անգործության էր դատապարտում…

Հողարկավորության հենց հաջորդ օրը ես մոտս կանչեցի Հազարապետ Հայկին և Սևակին ու պահանջեցի մանրամասն զեկուցել իրենց հանձնված գործերի մասին:
- Տեր իշխան,- առաջինը խոսեց Հազարապետ Հայկը,- վերջին ճակատամարտում մենք բավականին կորուստներ կրեցինք: Կուտիներից շարքից դուրս է եկել` սպանվել և ծանր վիրավորվել է երեք հազար չորս հարյուր տաս մարդ, մեր աշխարհազորից` մոտ հինգ հազար ռազմիկ: Սակայն այժմ Կուտիների գունդը վեց ու կես հազարի կազմով պատրաստ է կատարել քո ցանկացած հրամանը: Նույնը կարող եմ ասել նաև մեր աշխարհազորի մասին, որի տոհմապետերն ու առանձին ռազմիկներ շատ վճռականորեն են տրամադրված:
- Քեզ մո՞տ ինչ կա,- հարցրեցի ես Սևակին:
- Տեր իշխան,- ոտքի կագնեց Սևակը, իսկ Հայկը նստեց,- մեր հետախույզները հայտնում են, որ Աղձնիքի հարավ-արևելյան սահմանի մոտ կուտակված թշնամին պատրաստվում է շարունակել արշավանքը դեպի հյուսիս` ուղղություն ունենալով Ձորա Պահակ կիրճը և նպատակ ունենալով այդ կողմից ներխուժել Միջնաշխարհ: Սակայն դա հավանաբար տեղի կունենա միայն մոտ մի տաս օրից, քանի որ առայժմ ծանր ճակատամարտից, ամրոցների ու բերդերի գրավումից և իրենց սրընթաց երթից հոգնած թշնամին հանգստի է տեղավորվել, իսկ էլամցիք էլ դժգոհ են, քանի որ Նարամ-Սուենը ամենավտանգավոր տեղերը, պատճառ բռնելով նրանց լեռնեցի լինելը, հենց նրանց է ուղարկում ու վերջին օրերս նրանք բավականին տրորվել են: Սակայն Կուտիկ-Ինշուշինակն առայժմ հավատարիմ է Աքքադի արքային…
- Երկրո՞ւմ ինչ վիճակ է:
- Առայժմ Մեծ քուրմ չունենք, քանի որ ըստ իմ տվյալների թշնամին սպանել է գերված Թախիշաթալին: Սակայն Մեծ քրմի պարտականությունն առայժմ ժամանակավորապես կատարում է նրա որդին` քսանամյա Մադակ-Անին [1]:
- Սա՞ ինչպիսի մարդ է,- առանց ձևականությունների հարցրի ես:
- Ըստ իմ տեղեկություններ, տեր իշխան, սա ևս ժառանգել է իր նախնիների բնավորության բոլոր հիմնական գծերը, հատկապես նրանց անգործունայնությունը: Ծնվել է Անիում, դրա համար էլ ստացել է իր անունը ու դրանից բխող որոշակի գոռոզություն: Սակայն մյուս կողմից էլ պետք եղած դեպքում իր նախորդների համեմատ ավելի եռանդուն է և խելամիտ:
- Դե այսքանից հետո՞ էլ խելամիտ չլինի,- չկարողացա հեգնանքս թաքցնել ես:
- Սպարապետի պաշտոնում արդեն հաստատվել է մի քանի օր առաջ մահացած սպարապետ Արամի որդին` քառասունհինգամյա Հայկազունի Տիգրանը: Սպարապետի զորականներից մի քանիսը վիրավորված են, սակայն բարեբախտաբար ոչ-ոք այլևս սպանված չէ…

______________________
[1] Մադակ-Անի (մ.թ.ա. մոտ 2232-2205): Արարտայի Մեծ քուրմ:

Lion
07.09.2011, 07:22
Այդ ժամանակ ներս մտավ սուրհանդակը և հայտնեց, որ սպարապետ Տիգրանը այժմ Մոկքում է և ինձ էլ հրավիրում է իր մոտ` խորհդակցելու մեր հետագա անելիքների մասին: Ես որոշ տեղեկություններ էլ ստացա Սևակից, որից հետո օգնականներիս բաց թողեցի, պատվիրելով ուշադիր հսկել Կորճայքն իմ բացակայությամբ…

… - Տղերք,- առանց ավելորդ ձևականությունների մեզ դիմեց ամբողջովին սև հագնված ու բավականին հաղթանդամ սպարապետ Տիգրանը,- մենք ծանր կորուստներ կրեցինք, կորցրինք մեր մտերիմներին: Սակայն մենք բոլորս էլ տղամարդիկ ենք, իսկ ընկածները ռազմիկներ էին: Դրա համար ես պահանջում եմ,- սպարապետ Տիգրանը իր կապույտ աչքերի ողջ ծանրությունն ուղղեց մեզ վրա,- սուգը թողնել կանանց: Մենք տղամարդիկ ենք, մենք ռազմիկներ ենք և մեր գործը երկիրը պաշտպանելն է: Խոսիր,- դարձավ նա գլխավոր Հետախույզ Հայակզունի Վիրաբին:

Ձախ թևն ամբողջովին վիրակապած ու կրծքին կապած գլխավոր Հետախույզը դժվարությամբ ոտքի կանգնեց.
- Հարգարժան սպարապետ, զորականներ, իշխաններ: Ձեզնից շատերն են ներկա եղել ճակատամարտին, դրա համար ես մանրուքները բաց կթողնեմ: Ասեմ միայն, որ կենտրոնի մեր անխոհեմ ճեղքումից հետո թշնամին մեզ այնտեղ ծանր կորուստներ պատճառեց, որից հետո սեղմեց նաև թևերում ու մենք ստիպված նահանջեցինք: Ողջ օրը տևած ճակատամարտի արդյունքում մենք կորցինք երեք, թշնամին` երկու բյուր ռազմիկ: Սակայն այժմ մեր բանակը կրկին կենտրոնացած է և պատրաստ է մարտի: Ճակատամարտին հաջորդող օրերում թշնամին գրոհեց Տիգրիս գետի հովտում սփռված մեր ամրոցաշինական համակարգը: Այժմ այն գրավված է և ավերված, սակայն դա թշնամու վրա էժան չի նստել: Նա այդ գործի վրա կորցրել է մոտ մեկ բյուր ռազմիկ` ընդ որում մեր կայազորերի մեծ մասին հաջողվել է գաղտնուղիներով հեռանալ ու միանալ մեզ և նրանք քիչ կորուստներ են կրել: Այժմ,- շարունակեց նա,- ըստ մեզ հասած տեղեկությունների թշնամին պատրաստվում է արշավանքը շարունակել դեպի հյուսիս` փորձելով անցնել Ձորա Պահակով: Բարեբախտաբար այն ժամանակին հզոր կերպով ամրացվել է, դրա համար էլ, եթե ամրություններին գումարենք նաև մեր կայազորերի խիզախություն ու մեր բանակի գործողությունները, դա նրան դժվար թե հաջողվի: Ասեմ նաև, որ շարժման մեջ է մտել նաև Հայոց Միջագետքում գտնվող թշնամու բանակը, որը շուտով կմիանա Նարամ-Սուենի հիմնական բանակին, որի արդյունքում թշնամին կունենա տասնչորս բյուրանոց մի բանակ: Կումուխայում գտնվող մեր բանակն էլ, սակայն, իր հերթին է շարժվել դեպի արևմուտք և մոտ օրերս կհայտնվի Ձորա Պահակի կիրճի մյուս կողմում: Այսպիսով, չնայած մենք պարտվեցինք ու ծանր կորուստներ կրեցինք, սակայն ոչինչ դեռ կորած չէ…
- Ավելին,- վճռական տեսքով ոտքի կանգնեց սպարապետ Տիգրանը և նայեց հավաքվածներին,- թշնամու հետ բանակցության և հաշտության ցանկացած փորձ իմ կողմից կորակվի որպես դավաճանություն ու խստորեն կպատժվի… և սա հայտնեք բոլորին: Դրա համար չընկան այնքան ընտիր հայեր, որ հիմա մենք բանակցենք: Թշնամին կվերադառնա իր անապատը, դա ես եմ ձեզ խոստանում, նույնիսկ եթե ես ստիպված լինեմ նրա հետ մարտնչելով մինչև Գուգարք հասնել:

Սպարապետի զորականների մեջ տարածվեց համաձայնության մի գվվոց, որը փոխանցվեց նաև հավաքված իշխաններին:
- Կորճայքի տեր,- ձեռքով ինձ նշան արեց սպարապետը,- ի՞նչ վիճակում է նահանգդ:
- Տեր սպարապետ,- ոտքի կանգնեց ես ու գլուխ տվեցի ներկաներին,- իմ քսան բյուրանոց բանակից շարքից դուրս է եկել ութ հազար ռազմիկ, սակայն մյուսները տրամադրված են խիստ վճռականորեն: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի կրկին մարտի մեջ մտնելու,- ձայնս բարձրացրի ես ու խոսքս արդեն ուղղեցի ներկաներին,- և լիովին համամիտ ենք սպարապետի հետ:
- Դա լավ է,- հավանությամբ գլխով արեց սպարապետը, որից հետո դարձավ ներկաներին,- մեր կարծիքով Ձորա Պահակում բավարար կորուստներ կրելուց հետո թշնամին այնուհադերձ կշարժվի դեպի արևելք` մտնելով Մոկք: Այստեղ ևս կա բավարար ամրոցաշինական համակարգ, սակայն հենց դրա վերջում արդեն մենք նրան կդիմավորենք և մի լավ ջարդ կտանք: Լսեք իմ հրամանը` Արարտայի ողջ բանակին` աշխարհազորային և մշտական: Անհրաժեշտ կայազորային ուժերից բացի բոլոր ուժերը կենտրոնացնել Ռշտունիքում , որտեղից մենք առիթի դեպքում արագորեն կմոտենանք Մոկքին…

Երեկոյան սպարապետ Տիգրանը ինձ իր մոտ կանչեց.
- Իշխան Հայկ,- դարձավ նա ինձ,- քո ուժերն առայժմ չես տեղաշարժի, մինչև թշնամին Մոկք չհասնի, որից հետո արագորեն կմիանաս ինձ: Իսկ առայժմ պաշտպանիր նահանգդ, չնայած դժվար թե նա քո կողմը շուռ գա:
- Կկատարվի, տեր սպարապետ,- խոնհարվեցի ես:
- Հայրս մահանալիս ինչ-որ բան ասաց արևմուտքում քո ձեռք բերած պայմանավորվածությունների ու բյուրավոր Արբակի մասին, սակայն ես նրան լավ չհասկացա: Միայն հասկացա այնքանը, որը դու ամեն ինչ գիտես…

Ես սպարապետին տեղեկացրի վերջին տարիների մեր համատեղ ջանքերի մասին, որից նա կարծես զվարթացավ:
- Դե դա գաղտնիք է եղել և հայրս նույնիսկ ինձ չի ասել: Սակայն այժմ տեսնում եմ, որ դուք ճիշտ ուղղության վրա եք: Մնում է հասնել նրան, որ լուլլուբեյցիները իջնեն իրենց լեռներից և անկազնակերպ ձևով ասպատակեն Միջագետքի հյուսիս-արևելքը: Իսկ այդ դեպքում արդեն մյուս տարի մենք հաստատ կկարողանանք հույս դնել Անուբանիի բանակի վրա…

______________________
[1] Ռշտունիք: Գավառ Վասպուրականում` Վանա լճի հարավում:

Lion
07.09.2011, 07:25
*

Իրադարձությունները սկսեցին զարգանալ մեր նախատեսածի նման: Նարամ-Սուենը, մի լավ հանգիստ տալով իր տասնչորս բյուրնոց բանակին, վերսկսեց արշավանքը դեպի հյուսիս: Այստեղ նա ընդհարվեց Զորա Պահակ գլխավոր ամրոցով բերդերի մեծաթիվ շարանի հետ: Ընդ որում նրան նույնիսկ չօգնեցին լեռնային մարտերում թրծված էլամցիները, որոնց Նարամ-Սուենն առանց խնայելու ուղարկում էր ամենավտանգավոր գործերի և որոնք, սակայն, ավելի շատ տրամադրված լինելով թալանի ու կողոպուտի, խիստ դժկամությամբ էին գրոհում իրենց ոչ մի օգուտ չխոստացող ամրությունները, որտեղ նրանց միայն մահն էր սպասում:

Այդ ընթացքում Արարտայի մշտական բանակի ընտիր, սակայն մանր ջոկատները մշտական հարվածի տակ էին պահում թշնամուն` կտրելով նրա կապը թիկունքի հետ և մշտապես ահաբեկելով նրան: Այդ գործով էր զբաղված նաև Կուտիների իմ գունդը: Մենք արդեն Տիգրիսով դեպի հյուսիս շարժվող բազմաթիվ քարավաններ էինք խլել` գործելով և գիշերը և ցերեկը, և խորամանկությամբ և ուղիղ կերպով: Այդ օրերին սպարապետից ժամանած սուրհանդակը մեզ պատվիրեց շարունակել նման կերպ գործել: Միաժամանակ նա մեզ հայտնեց, որ թշնամին նույնիսկ չի էլ հասել Ձորա Պահակ, այլ կանգ է առել` դեռ չգրաված մեր մանր բերդերի շղթայի կեսը և արդեն իսկ մեկ բյուրի կորուստ տալով: Թշնամին հատկապես նեղվում էր պարենի պակասից, քանի որ Տիգրիսի հունով ճանապարհը Կուտիների գունդն էր փակել, իսկ Հայոց Միջագետքի կողմից թշնամու քարավանները տեղ էին հասնում սակավ քանակությամբ և ուշացումներով: Թշնամին փաստորեն հայտնվել էր լեռնային մի հսկայական թակարդում: Սակայն, չցանկանալով համակերպվել այդ վիճակի հետ, Նարամ-Սուենը իր բանակը շուռ տվեց դեպի դեպի արևելք` հույս ունենալով Մոկքով դուրս գալ Վասպուրականի [1] հարուստ գավառները:
- Թշնամին դեռևս երկար կտանջվի այդ կողմի մեր ամրոցների ու բերդերի վրա ու շուտ չի կարողանա առաջ շարժվել: Բայց եթե դա նրան հաջողվի` նա կմտնի ուղիղ Միջնաշխարհ,- ավելացրեց այս ամենն ինձ հայտնած Սևակը:

Արդեն ժամանակն էր մեր կողմից էլ շարժվել դեպի Մոկք: Ես ոտքի հանեցի Կուտիների գունդը, փորձված հարյուրապետերիս գլխավորությամբ աշխարհազորի մի մասը թողեցի հսկելու Տիգրիսի հունը, իսկ ինքս մեկ բյուրի կազմով ուղղություն վերցրի դեպի հյուսիս: Կես ամիս տևած դժվարին երթից հետո մենք սկսեցինք մոտենալ Զռայլ ամրոցին, սակայն այդ ընթացքում պարզվեց, որ մենք ամեն դեպքում ուշանում ենք: Թշնամին Զռայլ ամրոցը ու նրա գլխավորած բերդերի շարանը գրավելուց հետո արդեն մոտենում էր Մոկքին, որի մոտ նրան էր սպասում սպարապետ Տիգրանի գլխավորած Արարտայի բանակը` հինգ բյուրի կազմով: Թշնամին այս ընթացքում կոցրել էր ևս մեկ բյուր ռազմիկ, սակայն նույնիսկ այդ պայմաններում էլ ավելի քան կրկնակի գերազանցում էր իր դիմաց գտնվող սպարապետի բանակին: Ես ու սպարապետ Տիգրանը սուրհանդակների միջոցով ակտիվորեն փոխհամագործակցնում էինք մեր գործողությունները և արդեն որոշակի ծրագիր ունեինք:
Ես իմ բանակը թաքցրի ավերված Զռայլի մոտ գտնվող լեռներում, իսկ “Դաշույն”-իս հրամայեցի անդադար հսկողություն իրականացնել շրջակայքում: Այդ հարցերն էի ես քննարկում Հազարապետ Հայկի հետ, երբ մոտս եկավ Սևակը` բավականին մտահոգ տեսքով.
- Տեր իշխան,- հայտնեց նա,- թշնամին արդեն մոտեցել է սպարապետ Արամի բանակին և ըստ երևույթին վաղը չէ մյուս օրը մարտի մեջ կմտնի: Մերոնք լավ ամրացել են լեռներում, բայց դե թշնամին շատ մեծաթիվ է:
- Դե դա կարելի էր սպասել,- հանգիստ տոնով խոսեցի ես,- ահա թե ինչ, Հայկ,- դարձա ես ուժերը վերականգնած Հազարապետիս ու հենց վրանում էլ, հողի վրա գծեցի առաջիկա իրադարձությունների պատկերը,- վաղը թշնամին կսկսի գրոհել սպարապետ Տիգրանի դիրքերը, որոնք լավ ամրացված են և բավականին ուժեր կքաշեն իրենց վրա: Քո առջև խնդիր է դրվում` աննկատ շարժել բանակդ դեպի հյուսիս` մեր դիմացի կիրճով շարժված թշնամու հետևից ու մարտի ամենալարված պահին հարվածել ուղիղ նրա ճամբարին: Նարամ-Սուենը սխալ կատարեց, անպաշտպան թողնելով իր թիկունքը, և մենք պետք է օգտվենք դրանից:

Հենց նույն երեկոյան մեր բանակը մտավ շարժման մեջ և ողջ գիշեր մարտարշավ իրականացնելուց հետո վաղ առավոտյան աննկատ ճամբարեց թշնամուց անմիջական շփման հեռավորության վրա: Ես, Սևակը և Հազարապետ Հայկը խոտերի մեջ թաքնվելով բարձրացանք բլուրներից մեկը, որից ներքև մեր առջև բացվեց Նարամ-Սուենի բանակի ճամբարը, որի մեջ հատկապես աչքի էր ընկնում Աքքադի արքայի ճոխ վրանը և նրա մոտ խփված Էլամի արքայի պակաս գեղեցիկ ու ավելի փոքր վրանը: Թշնամու բանակում ակտիվ եռուզեռ էր: Ամեն ինչից երևում էր, որ հենց վաղը Նարամ-Սուենը պատրաստվում է գրոհել իր դիմացի բարձրունքներում գտնվող Արարտայի բանակի դիրքերը:
- Հայկ,- դարձա ես Հազարապետիս,- մենք □Աստղիկ□-ը կթողնենք պահեստազորում, իսկ մեր մնացած ուժերով անակնկալ կերպով ու հզոր ուժով կմխրճվենք թշնամու ճամբարի մեջ: Մարտիկներին ապահովիր վառվող մարխերով ու հրամայիր, որ ճամբար մտնելուն պես վայրենի աղաղակ բարձրացնեն և կրակ տան վրանները: Մենք պետք է փորձենք ամեն կերպ վախեցնել թշնամուն, սակայն մեզ չի կարելի փակել նրա փախուստի ճանապարհը, քանի որ նա շատ մեծաթիվ է ու եթե սկսեց դիմադրել, գլխացավանքից չենք ազատվի: Դրա համար էլ մենք կհարվածենք այ այն լանջից,- ես ցույց տվեցի թշնամու բանակատեղիից արևելք բարձրացող մի լեռ,- իսկ թշնամին թող փախչի դեպի հարավ:
- Ամեն ինչ կարվի արժանավույն,- պատասխանեց Հայկը,- ես էլ իմ կողմից մեծ պարգև եմ խոստացել այն ռազմիկին, որը կբռնի անապատի այդ իժին կամ նրա հետ եկող շնագայլին:
- Դե այդ ռազմիկին ես էլ կպարգևատրեմ,- Հազարապետիս նայեցի ես,- բայց չսպանած արջի պատմությունը հիշում ես, չէ՞: Մենք չպիտի նմանվենք այդ անխոհեմ որսորդներին…

______________________
[1] Վասպուրական: Վանա լճից հարավ և արևելք տարածվող Հայաստանի խոշորագույն նահանգներից մեկը:

Lion
07.09.2011, 07:27
*

Մյուս օրն առավոտյան մենք կրկին մեր դիտակետում էինք: Այս անգամ թշնամու բանակը գտնվում էր շարժման և մարտի նախապատրաստությունների մեջ: Մեր գրաված դիտակետից պարզ երևում էր, թե ինչպես է թշնամու բանակատեղիի հյուսիսային կողմում, փայլելով իր զրահների մեջ, վահանափակ է կազմել Նարամ-Սուենի Հատուկ գունդը: Սրանց հետևում իրենց տոհմապետերի գլխավորությամբ ըստ տոհմերի աստիճանաբար սկսեցին շարվել Անապատի որդիները: Էլամցիք տեղավորված էին առանձին և ամեն ինչից երևում էր, որ ոգևորությունը նրանց խիստ պակասում է:

Ես աչքի տակ էի պահում նաև բանակատեղիի կենտրոնի երկու վրանները: Ի վերջո ես նկատեցի դրանց մոտ սպասավորների որոշակի ակտիվություն, որից հետո տեսա, թե ինչպես Նարամ-Սուենի վրանից դուրս եկավ ինքը` աքքադացի ավազակը և նրան խոնհարաբար հետևող իր աները` արդեն բավականին տարիքն առած Էլամի արքա Կուտիկ-Ինշուշինակը:

Սրանք մոտեցան պարաններով ամուր կերպով կապված ու հաղթանդամ ստրուկների կողմից դժվարությամբ զսպվող մի վայրի ցլի, որը ըստ երևույթին պատրաստված էր զոհաբերության համար: Նարամ-Սուենը թուրը մերկացրած մոտեցավ ցլին, որից հետո հզոր մի հարվածով գլխատեց նրան, որով հիացմունքի ճիչեր պոկեց իր տոհմակիցներից և իրեն ուղեկցող քրմերից: Դրանից հետո նա և Էլամի արքան բարձրացան հատուկ իրենց համար պատրաստված մի բարձր հարթակի վրա, տեղավորվեցին ամպհովանիների տակ դրված գահվորակների վրա և ըստ երևույթին հրամայեցին սկսել մարտը: Անմիջապես էլ թշնամու բանակում սկսեցին զարկել մեծ թմբուկը, որին հետևեցին նաև մյուսները: Դրա հետևանքով Մոկաց ձորերը լսվեցին մի ահավոր դղրդյոնով: Նույն պահին էլ թշնամին սկսեց մարտը:

Հատուկ գնդի ռազմիկները երկու երկար շարքեր կազմած սկսեցին դանդաղ առաջանալ դեպի հյուսիս` բարձրունքների վրա տեղավորված սպարապետ Տիգրանի բանակի ուղղությամբ: Ընդ որում այս անգամ թշնամին գործում էր չափազանց զգուշ. առաջին շարքերում տեղավորված Հատուկ գնդի ռազմիկները ոչ միայն փորձում էին պաշտպանել համեմատաբար վատ զինված իրենց ցեղակիցներին, այլև, դատելով ամեն ինչից, խնդիր ունեին առանց հրամանի առաջ չթողնել առանձին տոհմերի կամ ռազմիկների:

Ես ևս մարտական վիճակի բերեցի թշնամուց արևելք գտնվող բարձրունքի վրա աննկատ տեղակայված իմ բանակը, որի առաջին շարքում տեղավորեցի կուտիներիս, հետո` աշխարհազորայիններիս, իսկ ամենավերջում` “Աստղիկ”-ը:

Մինչ ես այդ գործով էի զբաղված` մարտը աստիճանաբար թեժացավ: Հետաքրքիր էր, և դա ես միայն այս ժամանակ նկատեցի, որ թշնամու Հատուկ գնդի դիմացից ստրուկները գլորում էին հատուկ կտրված մեծ գերաններ, ըստ երևույթին քարահարվածներից խուսափելու համար:

Դատելով ամեն ինչից` սպարապետը իրոք նման մի բան նախատեսել էր, քանի որ արդեն մոտեցած թշնամու շարքերի վրա վերևից հանկարծակից սկսեցին գլորվել խոշոր քարեր, որոնք իրենց հետևից սկսեցին տանել նաև ավելի մանրերը: Սակայն այս անգամ գերանափակը կարծես թե օգնեց թշնամուն, քանի որ թեև այն լիովին ջախջախվեց ու ստրուկները, ինչպես նաև Հատուկ գնդի որոշ ռազմիկներ ճզմվեցին, սակայն մեծ հաշվով թշնամին էական կորուստներ չկրեց: Ոգևորված իրենց այդ առաջին հաջողությունից` թշնամու շարքերը սկսեցին ավելի վստահ ու արագ բարձրանալ լեռն ի վեր:

Սակայն քարհարվածին անմիջապես էլ հետևեց աղեղների հարվածը: Այդ Հայկազունի Արայի նիզակակիրների վահանների հետևում թաքնված Հայկազունի Արմենի աղեղնավորներն էին իրենց ցույց տալիս: Թշնամին սկսեց որոշակի կորուստներ կրելով առաջանալ: Ի վերջո թշնամին անմիջականորեն մոտեցավ վահանափակերին և սկսվեց ձեռնամարտը, թեև աղեղնավորները այս դեպքում էլ չդադարեցրեին իրենց հարվածները և սկսեցին կռվողների գլուխների վրայով կախելով հարվածել թշնամու հետևի շարքերին: Թշնամին թվական հսկայական գերակշռություն ուներ, դրա համար էլ մերոնց այս անգամ չհաջողվեց նրան հետ շպրտել: Սակայն մեր խնդիրը այս անգամ դա չէր, այլ այն, որ հնարավորինս մեծ քանակությամբ թշնամու ուժեր քաշենք մարտի մեջ և դրանով իսկ հնարավորինս ավելի շատ թուլացնենք նրա թիկունքը…

Lion
07.09.2011, 07:29
…Մարտը սկսվելուց անցել էր արդեն մի քանի ժամ և արևն արդեն մոտենում էր զենիթին: Ես ու սպարապետը անընդհատ սուրհանդակային կապի մեջ էինք, սակայն ինձ առայժմ հրամայված էր մարտի մեջ չմտնել: Իր հերթին թշնամին էլ առայժմ էական հաջողությունների չէր հասել: Սակայն ամեն ինչից պարզ էր, որ նա, թեև արդեն մարտի մեջ մտցնելով իր հիմնական ուժերը, աստիճանաբար ուժեղացնում է ճնշումը և այսպես շարունակվելու դեպքում նրա առավելությունը աստիճանաբար շոշափելի կդառնա:

Ի վերջո սպարապետ Տիգրանի կողմից ժամանեց հերթական սուրհանդակը.
- Տեր իշխան,- դարձավ ինձ երջինս,- սպարապետը հրամայեց քեզ պատրաստվել: Շատ մոտ ժամանակով նա քեզ սպիտակ ծխով նշան կտա:
Ես անմիջապես դարձա կողքիս գտնվող Հազարապետին.
- Դեհ, Հայկ, պատրաստիր բանակդ:

Իրոք որ արդեն ժամանակն էր: Թշնամու ճամբարում քիչ ուժեր էին մնացել, իսկ մերոնք էլ արդեն սկսում էին տեղի տալ: Կորճայքի իմ բանակը աննկատ դուրս եկավ ելման դիրքեր: Մենք դեռ նոր էինք գրավել դրանք, երբ ես նկատեցի լեռների հետևոից բարձրացող թանձր սպիտակ ծուխը, որը որոշ ժամանակ անց կորավ…
- Սևակ,- դարձա ես Հետախույզիս,- անմիջապես տեղեկացրու սպարապետին, որ մենք սկսեցինք: Դրոշս ես թողնում եմ այստեղ: Դու կմնաս նրա մոտ և պետք եղած դեպքում նրա թափահարումով կկանչես ինձ: Հայկ,- դարձա ես Հազարապետիս,- շարիր բանակդ և հրամայիր մարտիկներիդ թողնել վահանները և դրա փոխարեն ձախ ձեռքում ունենալով մեկական վառվող մարխ, առաջին հերթին կրակ տալ թշնամու գումակն ու վրանները…

Կորճայքի բանակն արագորեն շարվեց մարտական կարգով: Որոշ ժամանակ անց սպիտակ թանձր ծուխը նորից հայտնվեց այս անգամ արդեն իմ կողմից: Դատելով դրանից` սպարապետը տեղեկացված էր…

Ես, մերկացրած թուրս աջ ձեռքիս, իսկ ձախումս ունենալով վառվող մի մարխ, կանգնեցի շարքերիս առաջ.
- Կորճայքցիք,- դարձա ես ռազմիկներիս,- եկել է ժամը մեր հաղթանակի: Այժմ մեզնից է կախված մեր երկրի ճակատագիրը: Ներքևում,- ես թրովս ցույց տվեցի հարթավայրը,- որոշվում է ոչ միայն այս օրը, այլև վաղվա և մյուս օրվա օրը: Ձեզնից է կախված` կապրեն արիները ազատ, կլինեն մեր ընտանիքները, ազգականներն ու ցեղակիցները իրենց բնիկ լեռների տերերը, թե գերի կտարվեն ու կլրացնեն Միջագետքի ստրկական շուկաները, իսկ Հայկ Նահապետի լեռներին էլ կտիրեն օտարները: Այժմ և հավետ, քանի մեր լեռներում ապրում են ձեզ նման ռազմիկներ, մեր ճակատագրի տերը մենք ենք ու մենք կապրենք, կապրենք մեր լեռներում…

Ես շուռ եկա, թափով քայլեցի թշնամու բանակատեղիի կողմը և մարխս ամբողջ ուժով նետելով նրա ուղղությամբ, գոռացի.
- Իմ հետևի՜ց…

Կորճայքի ողջ բանակը սկսեց վազել դեպի ներքև: Մերոնք հզոր աղաղակ բարձրացրին, որը լեռներում արձագանք տալով, մի քանի անգամ ուժեղացավ: Արդեն մերոնց առաջին շարքերում վազելիս ես նկատեցի, թե ինչպես Նարամ-Սուենն ու Կուտիկ-Ինշուշինակը վեր թռան տեղերից ու դարձան մեր կողմը և, թե ինչպես թշնամու ճամբարում մի հզոր իրարանցում սկսվեց: Միանգամից էլ նրանց հարթակի մոտից սուրհանդակները նետվեցին դեպի կռվող ուժերը, սակայն արդեն ուշ էր: Մարտի մեջ մտած ուժերը արդեն վաղուց խառնել էին իրենց մարտակարգերը և կորցրել իրենց տոհմապատերին: Իսկ առաջին շարքերում գտնվող և քիչ թե շատ շարքը պահած Հատուկ գունդը կարող էր մեր կողմը գալ միայն Անապատի որդիների հոծ շարքերի միջով: Մնում էին միայն դեռևս մարտին չմասնակցած էլամցիք, սակայն նրանց համար ես հատուկ հյուրասիրություն էի նախապատրաստել…

Lion
07.09.2011, 07:31
Իմ բանակը, կոտորելով սակավաթիվ պահապաններին և վայրենի աղաղակներ բարձրացրած տարաբնույթ սպասավորներին ու ծառաներին, ներխուժեց թշնամու ճամբար և անմիջապես էլ սկսեց վրաններն ու գումակը այրել: Ըստ էության մարտ չեղավ և մինչ իմոնք իրենց Հազարապետի գլխավորությամբ այս գործով էին զբաղված, ես հավաքեցի “Դաշույն”-ս և հրամայեցի անաղմուկ գրավել թշնամու գումակում գտնվող էշերի ու եզների հսկայական քարավանը: Շուտով այն արդեն մեր ձեռքի տակ էր: Հենց այդ պահին ինձ ներկայացավ Սևակի սուրհանդակը, և հայտնեց, որ Էլամի բանակը, գալիս է մեզ վրա:
- Հարյուրապետ,- դարձա ես “Դաշույն”-ի հրամանատար Գլակին,- անմիջապես ոտքի հանիր այս կենդանիներին և էլամցիների մոտենալուն պես քշիր դրանց ուղիղ թշնամու վրա:

Դրանից հետո ես գտա Հայկին և հրամայեցի աստիճանաբար հավաքել ռազմիկներին: Նույն պահին էլ կատաղած էլամցիներին Կուտիկ-Ինշուշինակը նետեց մեզ վրա: Սակայն նրան հաշվարկները չարդարացան, քանի որ “Դաշույն”-իս ռազմիկները անմիջապես էլ վառվող մարխերով և դաշույնների հարվածներով խիստ կատաղեցրեցին գումակի կենդանիներին և քշեցին ուղիղ էլամցիների վրա: Սրանք դեռ ուշքի չէին եկել, երբ մի անկասելի հեղեղի պես ալիք ալ ալիք իրենց վրա շարժվող կենդանիները մտան նրանց շարքերը, խառնեցին դրանք, ծանր կորուստներ պատճառեցին ու վերացրին կազմակերպված դիմադրության բոլոր հնարավորությունները:
- Հայկ,- արագորեն դարձա ես Հազարապետիս,- այժմ իսկը ժամանակն է: Հզոր հարվածով ճեղքիր թշնամու շարքերը, սրբիր նրանց ու դուրս հետ այդ շների վրանների մոտ: Փորձիր բռնել դրանց, սակայն զգույշ մարտից վերադարձող թշնամու ուժերից: Դրանց գալուն պես նահանջիր դեպի արևելք` անընդհատ հարվածի տակ պահելով թշնամուն, սակայն չփակելով նրա փախուստի ճանապարհը:

Այդ պահին ինձ ներկայացավ ևս մի մի սուրհանդակ.
- Տեր իշխան,- քրտնմխած վիճակում գոչեց նա,- սպարապետը շատ շուտով կհարվածի ճակատից:
- Ասա սպարապետին` մենք ևս այս կողմից կերևանք,- սուրհանդակը մեկնեց, իսկ ես դարձա Հայկին,- կատարիր…

Զուռնաների և դհոլների պայմանական ազդանշանները լսելուն պես բանակս անմիջապես էլ վերջացրեց ցրված գործողությունները, որոնց արդյունքում թշնամու ճամբարի մեծ մասն ավերվել էր, և սկսեց նպատակաուղղված կերպով շարժվել դեպի Նարամ-Սուենի ու Կուտիկ-Ինշուշինակի վրանները: Այդ ժամանակ ես վազեցի “Դաշույն”-իս մոտ և Գլակին հրամայեցի թշնամու գումակի դեռևս չօգտագորշված մասը քշել ուղիղ դեպի հյուսիս ու նույն կերպ հարվածել ճակատից վերադարձող ուժերին: Դրանից հետո ես արագորեն վերադարձա իմ դիտակետը:

Այստեղից մի հետաքրքիր տեսարան էր բացվում: Ես տեսա, թե ինչպես հիմնական բանակս սկսեց մոտենալ թշնամու բանակատեղիի կենտրոնին: Միաժամանակ էլ նայելով դեպի հյուսիս, ես ուղղակի կարկամեցի: Լեռնալանջերից հախուռն իջնող Անապատի որդիների հոծ զանգվածների դեմ դուրս եկան “Դաշույն”-իս կողմից քշվող կատաղի կենդանիները և վատ զրահավորված թշնամու ռազմիկների մեջ սկսեցին մի իսկական կոտորած` վախ ու խուճապ առաջացնելով ու զրկելով թշնամու ջոկատները կառավարումից: Կարճ ժամանակ անց արդեն մարտը վերածվել էր համատարած մի փոշեծածկույթի…: Նայեցի դեպի իմ բանակը և տեսա, որ թշնամու արքաների վրանների մոտ արդեն մի կատաղի ջարդ է տեղի ունենում: Ընդ որում Նարամ-Սուենի վրանն արդեն այրվում է, իսկ Էլամի արքայինն էլ ընդհանրապես տապալվել էր:

Անմիջապես հավաքեցի դեռևս մարտին չմասնակցած “Աստղիկ”-ը.
- Աղջիկներ,- դարձա ես նրանց,- ձեր առջև խնդիր է դրվում խուսափելով ձեռնամարտից, սակայն նպաստավոր դիրքեր գրավելով անընդհատ աղեղների հարվածի տակ պահել ուր որ է մեր ներքևում հայտնվող թշնամու շարքերը…

Մենք մոտեցանք թշնամու բանակատեղի ծայրին և հարմար դիրքավորված “Աստղիկ”-ը սկսեց հարվածել ներքևում անկառավարելի հոսանքով փախչող թշնամիներին: Ինձ մոտեցավ հերթական սուրհանդակը.
- Տեր իշխան, սպարապետը հրամայեց հայտնել, որ ինքը հարվածել է, թշնամին գլխապատառ փախչում է և, որ դու հանկարծ չփակես նրա ճանապարհը:
- Հայտնիր սպարապետին` հրամանդ ի կատար,- պատասխանեցի ես, որից հետո սուրհանդակը մեկնեց:

Իմ բոլոր ուժերն արդեն մարտի մեջ էին և ես սկսեցի ափսոսալ, որ այժմ չեմ գտնվում թշնամու բանակատեղիի կենտրոնում մարտնչող ռազմիկներիս հետ: Սակայն արդեն ուշ էր, քանի որ մեր ներքևից փախչող թշնամու անկանոն հոսանքը ինձ կտրել էր իմ ռազմիկներից: Իսկ Անապատի որդիները փախչում էին իրոք խուճապահար և այն աստիճանի գլուխները կորցրած, որ նույնիսկ ուշադրություն չէին դարձնում անընդհատ հեղեղով իրենց շարքերը ծածկող և ծանր կորուստներ պատճառող “Աստղիկ”-ի նետերին: Արդեն պարզ էր նաև, որ դա միայն կենդանիների արածը չէր ու թեև համատարած փոշու մեջ ես արդեն ոչինչ չէի տեսնում, սակայն պարզորեն լսում էի հյուսիսից սկզբում հեռու-հեռավոր, սակայն հետո աստիճանաբար մոտեցող մեր զուռնների հարազատ ձայները:
“Դեհ, այժմ սրանք միայն թե ուշքի չգան”,- կարծես կայծակի պես մի պահ անցավ մտքովս,- “Հազարապետ Հայկ, հանկարծ չփակես սրանց ճանապարհը”…

Սակայն շուտով պարզ դարձավ, որ իմ հավատարիմ Հազարապետը լավ էր յուրացրել մարտի բնութագիրը, քանի որ այն բանից հետո, երբ, մեր ռազմիկների կողմից հալածվող, կորուստներ կրող ու իրենց երկար վահաններով մի կերպ պաշտպանվելով մեր ներքևով սկսեցին նահանջել թշնամու երբեմնի առաջապահը կազմող, իսկ այժմ վերջապահում ընթացող և հազիվ կարգը պահպանող թշնամու Հատուկ գնդի վերջին ռազմիկները, ինձ ներկայացավ հավատարիմ Հազարապետս` ամբողջովին արյունոտված ու առանց սաղավարտի.

- Շան ձագ, իժի ծնունդ, ես դրա …,- մարտից ոգևորված ու առանց պատշաճության կանոնները դույզն իսկ պահպանելու մասին մտածելու մի հզոր հայհոյանք նվիրելով չգիտես թե ում` սկսեց նա,- փախավ իժի ծնունդը, հենց ձեռքիս տակից փախավ: Մենք արդեն մարտ էինք մղում վրանների մոտ, երբ ես նկատեցի Անապատի այդ կարիճին: Գարշելին լավն էր մարտի մեջ ու մերոնցից քչերին չտապալեց: Վերջը ես մի կերպ հասա դրան, բայց դե ի՜նչ…,- Հայկս ձեռքը թափ տվեց,- չգիտեմ ինչը ոնց կլիներ, բայց մեր մենամարտի ամենաթեժ պահին նրա թիկնապահները խառնվեցին, որից էլ օգտվելով սա մի հզոր հարված կշռեց սաղավարտիս…

Հայկը շփեց արյունոտված գլուխն ու շարունակեց.
- Իմ սաղավարտն ու նրա թուրը կոտրվեցին ու չնայած, հորս արևը վկա, տեր իշխան,- ոգևորված հայացքը հառեց վրաս Հայկը,- ես կարողացա բռունցքի մի լավ հարված իջեցնել դրա ծնոտին, բայց դե կորցրի… փախավ իժի ձագը,- բռունցքը ձեռքի ափին խփելով ափսոսանքով վերջացրեց Հազարապետս:
- Ոչնի՜չ, Հազարապետ հայրիկ,- ոգևորված գրկեցի ես հավատարիմ ռազմիկիս,- մի ուրիշ անգամ…: Այժմ արի հավաքենք մեր բանակն ու մի լավ թափ տանք այս փախչող սողուններին:

Կորճայքի բանակի վրա կրկին տարածվեց զուռնայի ազդանշանը և ես, առաջնորդելով արդեն իր նախկին վայրում շարված ռազմիկներիս, տարա նրանց թշնամու վրա: Կողքիս էր կրկին հավատարիմ Հայկը.
- Իսկ կարիճը ամեն տեղ էլ կարիճ է ու նրա հետ ընդհարվելիս պետք է դա չմոռանալ,- ծիծաղեցի ես ու թփթփացրի Հազարապետիս ուսին այն բանից հետո, երբ սա, կարծես իր ողջ կատաղությունը դուրս տալու համար իմ աչքի առաջ նետվեց թշնամու Հատուկ գնդի հետ մնացած ռազմիկներից մեկի վրա և դաշույնի ու թրի վարժ հարվածներով ոչնչացրեց դրան…

Lion
08.09.2011, 07:28
*

Հենց նույն երեկոյան մենք հավաքվեցին սպարապետ Տիգրանի վրանում: Մեր հաջողության մասին սպարապետին պատշաճ խոսքեր ասելուց հետո առաջ եկավ գլխավոր Հետախույզ Հայակզունի Վիրաբը.
- Տեր սպարապետ, զորականներ, հարգարժան իշխաններ: Առավոտյան սկսված մարտի ու օրվա կեսից մինչև ուշ գիշեր տևած հետապնդման արդյունքում թշնամին ծանր պարտություն կրեց: Ամենամոտավոր հաշվարկներով նա կորցրել է մոտ երկու բյուր ռազմիկ` այդ թվում ոչ քիչ թվով Հատուկ գնդից: Մենք կորցրեցինք մոտ կես բյուր: Այժմ կարելի է ասել, որ առավելությունը միանշանակ մեր կողմում է և թշնամին արագորեն նահանջում, կարելի է ասել փախչում է եկած ճանապարհով…

Գլխավոր Հետախույզը նստեց, իսկ սպարապետը ոտքի կանգնեց.
- Տղերք,- դարձավ նա մեզ,- ինչպես արդեն նշվեց, թշնամին փախչում է, թեև այդ պայմաններում էլ շարունակում է պահպանել թվական գերակշռությունը: Դրա համար էլ մեզ հիմա էլ պետք է արագ գործել: Ես արդեն հրամայել եմ իմ զորականներին, նույնն էլ ասում եմ ձեզ. շարունակեք հետապնդել թշնամուն, սակայն խուսափեք որևէ մի խոշոր կռվից: Ոչնչացրեք թշնամիների բոլոր ռազմիկներին, որտեղ էլ նրանց գտնեք, սակայն խուսափեք կանոնավոր կռվից: Դուք ինձ հասկացաք: Հետապնդման վերջին սահմանն է Միջագետքի անապատների սկիզբը, դրանից հարավ չանցնեք: Կորճայքի իշխան,- դարձավ ինձ սպարապետը ու ես ոտքի կանգնեցի,- տեղի ունեցած ճակատամարտում ես հատկապես կարևորում եմ քո դերը և հայտնում եմ իմ առանձնահատուկ գոհունակությունը: Այսուհետ էլ դու կշարունակես կառավարել Կորճայքը, քանի որ ես արդեն վստահ եմ, որ այն հուսալի ձեռքերում է:

Ես գլուխ տվեցի ու նստեցի, որից հետո մենք շարունակեցինք քննարկումը: Ի վերջո սպարապետը բոլորին բաց թողեց, պատվիրելով արագ գործել, սակայն ինձ հրամայեց մնալ: Երբ մենք մնացինք երկուսով, նա դարձավ ինձ.
- Իշխան Հայկ, դու մարտում քեզ լավ դրսևորեցիր, սակայն պետք է ասել, որ առջևում դեռևս խոշոր իրադարձություններ կան: Այժմ Նարամ-Սուենը նահանջում է, սակայն նա հանգիստ չի մնա և մյուս տարի կրկին կհարձակվի` արդեն թարմ ուժերով: Իսկ մեր ուժերը սպառվում են. արդեն հիմա մենք գործում ենք ուժերի ծայրահեղ լարումով: Ժամանակն է, որ մտածենք Անուբանիի վարձկանների մասին: Առանց այդ էլ նրանք ուշանում են: Բանակիդ ու նահանգիդ ղեկավարությունը հանձնիր հուսալի որևէ մեկին ու մեկնիր նրա մոտ: Չգիտեմ ինչ և ոնց, բայց մյուս տարի մենք արդեն պետք է նրանց ունենանք մեր շարքերում:

Սպարապետը մի պահ լռեց, հետո կրկին դարձավ ինձ.
- Ես ոչ շուտ, քան երեկ իմացա նաև Արբակի ջոկատի գործողությունների մասին: Նա հաջողությամբ կատարել է իր խնդիրը և վերադարձել է: Կարելի է ասել, որ Աքքադի արևելքում մի փոքրիկ աղմուկ մենք արդեն արել ենք և ես չեմ կասկածում, որ մեզնից կտրվելու դեպքում Նարամ-Սուենը իր բանակը կշարժի հենց Լուլլուբումի վրա: Մեր ուզածն էլ հենց այդ է:
- Տեր սպարապետ,- պատասխանեցի ես,- ես կկատարեմ քո հանձնարարությունները: Իսկ նահանգիս ղեկավարումը այս ժամանակամիջոցում ես ժամանակավորապես կհանձնեմ բանակիս հրամանատար Հազարապետ Հայկին: Դու պետք է որ նրան ճանաչած լինես: Նա հին ռազմիկներից է, կռվել է դեռևս Աքքադի պատերի տակ, իսկ վերջին մարտում էլ հենց նա էր, որ այդպես ճարպկորեն ավերեց Նարամ-Սուենի ճամբարը:
- Դե այդ դեպքում այդ հարցը համարիր լուծված,- ոտքի կանգնեց սպարապետը,- ու իմացիր, որ քո հաջող գործողություններից շատ բան է կախված լինելու…
- Տեր սպարապետ, մինչ մեկնելս ես կուզենայի ահա թե ինչ ասել: Անուբանիի հորդան ես կբերեմ. ամենայն հավանականությամբ դա պետք է որ ինձ հաջողվի: Սակայն այդ դեպքում մենք ևս պետք է պատրաստ լինենք, որ մեր իսկ սեփական երկրում դրանք հանկարծ անկարավառելի չդառնան: Ես ու հանգուցյալ հայրդ ժամանակին այդ հարցը մի թեթև քննարկել ենք…
- Ես էլ եմ այդ կարծիքին,- մտահոգված պատասխանեց Սպարապեը,- դրա համար էլ իմ ուժերը պատրաստ վիճակում կպահեմ: Մենք նրանց կմատակարարենք ամենայն անհրաժեշտը և միաժամանակ ուժեղ հսկողություն կսահմանենք շրջակայքում: Դա, ինչպես նաև իրենց հասանելիք ոսկին, պետք է որ նրանց բավականին խաղաղեցնի…

Ես վերադարձա իմ բանակատեղի և մոտս կանչեցի Հազարապետ Հայկին, Սևակին ու Մթերապետ Վրույրին.
- Տղերք,- դարձա ես նրանց,- հենց նոր սպարապետը վերջնականապես հաստատեց ինձ որպես Կորճայքի իշխան: Սակայն ես անմիջապես էլ պետք է մեկնեմ, քանի որ ինձ խիստ կարևոր գործեր են սպասում: Հազարապետ Հայկ, իմ բացակայությամբ դու մնում ես որպես նահանգում իմ պարտականությունների կատարող: Անմիջապես ոտքի հանիր բանակդ ու սկսիր հետապնդել թշնամուն: Խուսափիր խոշոր և կանոնավոր մարտերից, սակայն մանր կռիվներով մշտապես հարձակվիր նրա վրա ու հետապնդիր մինչև Միջագետքի հյուսիսը: Երբ թշնամին վերջնականապես դուրս կշպրտվի երկրից, վերադարձիր Կորճայք, մինչև իմ գալը գլխավորիր այն ու արա ամեն ինչ, նահանգի պաշտպանունակությունը ուժեղացնելու համար: Դուք,- դարձա ես Սևակին ու Վրույրին,- կօգնեք Հազարապետին:
- Տեր իշխան, թույլ տուր ասել,- պատասխանեց Հայկը և երբ ես գլխով արեցի, նա շարունակեց,- հաշվի առնելով, որ մեր կուտիները վերջին ժամանակներս որոշակի կորուստներ են կրել, ես առաջարկում եմ կուտիների շարքերում ընդգրկել նաև տասնհինգից-քսան տարեկան մեր թեկնածուներին: Դրանով մեր շարքերը բավականին կհամալրվեն ու մեր Կուտիների գունդը կրկին կլինի մոտ մեկ բյուր:
- Այդպես էլ վարվիր: Նույնը կանեք նաև աշխարհազորի պարագայում, թեև այս մարտիկներին կօգտագործեք միայն ծայրահեղ պարագայում, իսկ մնացած դեպքերում նրանց կթողնեք պահեստազորում, որ աստիճանաբար վարժվեն մարտին…

Եվս մի քանի ցուցումներ տալուց հետո ես Սևակի հետախուզական ինձ արդեն ծանոթ տասնյակի ուղեկցությամբ մեր ընտիր էշերով ճանապարհ ընկանք դեպի արևմուտք: Դեհ, Լուլլուբումի արքա Անուբանի, այժմ ժամանակն է եկել գործելու…

Lion
08.09.2011, 07:31
*

Մենք ուղղություն վերցրինք դեպի Պուրուշխանդա: Սակայն այս անգամ ես կարծես թե շտապելու տեղ չունեի: Արդեն պարզից էլ պարզ էր, որ Նարամ-Սուենի ոհմակը շատ մոտ ժամանակներում դուրս կշպրտվի Արարտայից: Իսկ նոր արշավանք նա այս տարի ոչ մի դեպքում չի ձեռնարկի: Այս տարվա ողջ շարունակությունը նրան պետք կլինի կորուստները լրացնելու և իր խախտված հեղինակությունը վերականգնելու համար: Իսկ այդ դեպքում ոչ մի կարիք չկար Անուբանիի անկազմակերպ հորդան ժամանակից շուտ մտցնել Արարտա և երկար ամիսներ տանել նրանց կասկածելի ներկայությունը:

Պամբայի մայրաքաղաք հասնելուն պես ես տեղավորվեցի նախկինում իմ տանը և սկսեցի աստիճանաբար շոշափել իրավիճակը: Այստեղ ամեն ինչ կարծես թե անփոփոխ էր. ծաղկում էր առևտուրը, ժողովուրդը ապրում էր լիության մեջ և կարծես ոչնչի մասին չէր էլ ուզում մտածել: Պարզվեց նաև, որ Անուբանին քաղաքում չէ և իր որդիների հետ մեկնել է Խաթթիի հեռավոր շրջանները: Դե դա առայժմ կարծես թե իմ օգտին էր: Անուբանիի հետ կտեսնվեմ երբ ժամանակը գա…

Պուրուշխանդայում իմ կյանքը սկսեց անցնել բավականին միօրինակ: Երբեմն ես սուրհանդակներ էի ստանում Սևակից, որը տեղեկացնում էր նահանգում և երկրում տիրող իրավիճակի մասին: Դրանց հաղորդումներից մասնավորապես պարզ դարձավ, որ իմ կանխատեսումներում ես չէի սխալվել: Նարամ-Սուենի հորդան, ենթարկվելով մեր բանակի հարվածներին, հետ էր շարժվել եկած ուղով ու իր հիմնական ուժերով ի վերջո ապաստանել Արբելայում: Միաժամանակ Հայոց Միջագետքի տարածքում Նարամ-Սուենը սկսել էր իր անունով կոչվող մի հզոր ամրոցի կառուցումը, ակնհայտորեն ցանկանալով այն դարձնել հենակետ ապագա մարտական գործողությունների համար [1]: Հայտնվում էր նաև, որ մերոնք իրենց ներթին ևս սկսել են արագորեն վերականգնել մեր ամրոցաշինական համակարգն ու համալրել բանակը:

Սևակի սուրհանդակները հայտնում էին նաև, որ մեր երկրից հեռանալուց անմիջապես հետո Նարամ-Սուենը շարժվել է Լուլլուբումի վրա և հիմնավորապես ասպատակել այն: Հայտնվում էր հազարավոր սպանվածների և գերվածների մասին: Սա արդեն բավականին հեշտացնում էր իմ գործը: Փաստորեն Արարտան կարողացավ հաջողությամբ պաշտպանել իր սահմանները, թեև պետք էր խոստովանել, որ Հայոց Միջագետքը առայժմ մնում է թշնամու տիրապետության տակ:

Օգտվելով ինձ ընձեռնված դադարից, ես որոշեցի ծպտված կերպով մի անգամ էլ երևալ Մենեսի մոտ ու իմանալ, թե վերջին իրադարձությունները ինչ տպավորություններ են թողել Միջագետքում: Ինչպես և առաջ, մտնելով մանր առևտրականի ինձ արդեն հարազատ դարձած կերպարի մեջ, ես ուղևորվեցի դեպի Ուրուկ: Արդեն աշնան կեսերն էր, երբ ես մտա քաղաք ու թակեցի ինձ ծանոթ վաճառատան դուռը: Բարեկամս ինչպես միշտ անփոփոխ սիրալիր ժպիտով դիմավորեց ինձ:

… - Ասում ես այս անգամ էլ եք, հա՞, մեր պաշտելի արքայի ճաշը հարամել,- ծիծաղելով մեր ընդհատված զրույցը շարունակեց բարեկամս, երբ մենք դուրս եկանք ընտիր կազմակերպված Մենեսի բաղնիքից, որտեղ ես նրան պատմել էի իմ գլխով անցածը,- ասեմ քեզ, որ դա արդեն սովորություն է դառնում…
- Դե այս անգամ հյուրասիրությունը կարծես թե այնքան էլ լիարժեք չստացվեց,- փաթաթվելով բարեկամիս հրամցրած ընտիր մետաքսե խալաթի մեջ` գահվորակին փռվեցի ես,- այս անգամ մենք ևս որոշակի կորուստներ ունեցանք ու բացի այդ Հայոց Միջագետքը…
- Դե դա ինձ էլ է հայտնի,- քմծիծաղեց Մենեսը,- այ որ Անապատի որդիների ինչ-որ մանր ջոկատներ մի փոքրիկ աղմուկ են հանել Լուլլուբումում, որի հետևանքով այժմ Նարամ-Սուենը հիմնավորապես ավերել է այն, դա արդեն նորություն է: Գիտե՞ս, այ իմ ուղեղում ոչ մի կերպ չի տեղավորվում, որ մի, այն էլ այդպիսի ծանր ընթացք ունեցող, պատերազմը դեռ չվերջացրած Նարամ-Սուենը մյուսը կսկսեր: Եվ ես ինչ-որ լուրջ կասկածներ ունեմ, որ ինձ բավականին հարազատ լեռնականներ այդ գործին մի թեթև ձեռք են զարկել…
- Դե կասկածները կասկածներ, եղբայր,- շտապեցի բարեկամիս ընդհատել ես,- ինչպես ասում են` կասկածների վրա տուն չես կառուցի: Կարևորն այն է, որ դեպի Լուլլուբում արշավանք եղել է և դատելով ըստ ամենայնի` արշավանքը ավերիչ բնույթ է ունեցել:
Մենեսը բավարարված ինձ նայեց, որից հետո մոտ քաշեց մի փոքրիկ արկղիկ:
- Ես արդեն վաղուց եմ պատկառելի գումարներ վճարում Նարամ-Սուենի գրագիրներից մեկին, որին ի պատասխան, նա ինձ օգտակար տեղեկություններ է հայտնում: Ահա, ոչ ուշ, քան երեկ նա ինձ ինչ տվեց:

______________________
[1] Խոսքը վերաբերվում է ներկայիս Սիրիայի հյուսիսում գտնվող Թել-Բրաք հնավայրում հայտնաբերված հզոր ամրոցին:

Lion
08.09.2011, 07:34
Մենեսը արկղից հանեց մի կավե սալիկ.
- Սա Լուլլուբումի արշավանքի մասին է,- Մենեսը նայեց ինձ և կարդաց,- “Նարամ-Սուեն հզորը”… Դե այստեղ սովորական գովքն է, որը կարելի է բաց թողնել…. “Սիդուրի և Սաթունի լեռնականներին ժողովեց, այդ բանակը պարտության մատնեց”… Այստեղ կրկին բաց թողնելու արժանի ինքնագովություն է…, ահա,- Մենեսը կրկին ինձ նայեց,- ինչ էի ուզում կարդալ. “Գերեզմանաթմբեր դիզեց նրանց վրա, իսկ գերիներին էլ Քիշում նվիրեց իր աստծուն” [1]: Իհարկե, սովորական ճոռոմ ոճն է,- բարեկամսը մի կողմ դրեց սալիկը,- սակայն պարզից էլ պարզ է, և դա հաստատում են նաև իմ գործակալները, որ Լուլլուբումը հիմնովին ավերվել է: Դե իսկ Քիշում տեղի ունեցած մարդկային այդ մորթին, որին այս վայրենին համառորեն տալիս է զոհաբերություն անունը, ես ինքս եմ ականատես եղել,- գլուխն օրորեց մի պահ մռայլված բարեկամս,- Հայկ, դու գիտես, որ ես քիչ դաժան տեսարանների չի, որ ականատես եմ եղել, բայց այ այդ մարդկային զոհաբերությունների հետ է, որ ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել: Լավ է, որ ձեր ժողովուրդը նման սովորություն չունի:
- Դե դա ընդհանրապես հարազատ չէ մեզ: Դա ավելի շատ սազում է Մեծ Անապատի վայրենիներին…: Ասա ինձ, Մենես եղբայր,- տեղումս թեթևակի ձգվեցի ես ու փորձեցի աչք գցել բարեկամիս արկղի մեջ,- իսկ քո այդ կախարդական արկղում ուրիշ ի՞նչ հետաքրքիր սալիկներ կան, հը՞: Օրինակի համար հյուսիսային լեռներում տեղի ունեցած հետաքրքիր իրադարձությունների մասի՜ն…
- Սրա՜ն տեսեք,- ծիծաղեց բարեկամս,- սա իր ամրոցների մասին խուսափում է խոսել, բայց դեմ չէ ուրիշների արկղերի մեջ նայել: Լավ չի՜, լավ չի՜…
- Դե լա՜վ, Մենես, հաշվի առնելով, որ դու իմ լավագույն բարեկամն ես…
- Ըհը…
- Արկղ է, էլի…
- Լավ, լավ…, վերջը դու էլ ինձ համար օտար չես…
- Ըհը, հենց էդ եմ ասում էլի…
- Լա՜վ,- հոգոց հանեց բարեկամս,- տեսնենք թե մեր այս չափազանց անհամեստ լեռնեցու համար ինչ ունի թաքցրած իմ արկղը,- Մենեսը մի պահ փորփրեց այն ու հանեց մի քանի սալիկներ,- ահա, օրինակ. “Նարամ-Սուենը”…, սովորական ճոռոմ գովքն է… “հաղթեց Արշան երկրին”,- սա ձեր Հայոց Միջագետքն է. “և…”, ուշադրություն դարձրու, ինչպիսի անակնկալ անցում, Հայկ,- ժպտալով վրաս նայեց բարեկամս,- “Տավրոս լեռան վրա անձամբ վայրի ցուլ տապալեց” [2]: Հետաքիքիր է, չէ՞:
- Իհարկե,- ծիծաղեցի ես,- առնվազն հետևողական է և հավատարիմ իր սովորությանը` չգրել անհաջողությունների մասին: Իրեն պարտություն բերած հսկայական իրադարձություններից մեր այ փառասեր արքան հարկ է համարել հիշատակել միայն վայրի ցլի մասին:
- Լավ, լավ, չնայած գիտեմ, որ ցլի, մեկ էլ այս մյուս սալիկում հայտնվող Թալմուսի պահով ճիշտ ես, բայց դե չես կարող նաև ժխտել, որ Ափիշալի մոտ ձեր Մեծ քուրմը գերվել է, դուք կորցրել եք մի ամբողջ նահանգ ու, բացի այդ, լսիր,- Մենեսը ձեռքն առավ մեկ ուրիշ սալիկ ու սկսեց կարդալ,- “Տարին, երբ Նարամ-Սուենը հաղթեց Սուբատրուին”… նկատի ունի իհարկե Արարտան,- մի պահ ընդհատեց կարդալը Մենեսը, նայեց վրաս ու շարունակեց,- ուրեմն. ““Տարին, երբ Նարամ-Սուենը հաղթեց Սուբատրուին Ազուխինումի մոտ և գերեց Թախիշաթալին” [3]… և այլն, իսկ այս մյուս սալիկում էլ նա հայտնում է, թե ինչպես է հասել Ազուխինում. “Խաբուրի հոսանքով նա անցավ մեկ օրում… դեպի Նիխուր` մեկ օրում, մինչև Ազուխինում` ևս մեկ օրում” [4],- հերթական սալիկը մի կողմ դրեց բարեկամս,- սյս հաղորդումները ճշմարտությանը բավականին մոտ են:
- Չէ, դա ես իհարկե ժխտել չեմ կարող,- մի պահ մռայլվեցի ես,- մենք ունեցանք այդ անհաջողություները մեր Մեծ քրմերի ինքնավստահության և անխոհեմության երեսից…,- վերքս այնքան թարմ էր, որ չուզեցի խոսել Վահագնիս մասին,- բայց դե ճտերն աշնան են հաշվում: Մենես, իսկ ի՞նչ է գրված այ այն, ավելի մեծ սալիկի վրա:
- Դա իմ առանձնահատո՜ւկ հպարտությունն է,- պատասխանեց բարեկամս,- սրա համար ես ամենաշատն եմ վճարել, բայց դե չեմ ափսոսում…
- Ու ի՞նչ կա դրա վրա…
- Հասկանո՞ւմ ես, սա կարող է առանձնահատուկ կերպով հետաքրքրել իմ լեռնական բարեկամներին…
- Մենես…
- Հը՞…, սպասիր, սպասիր… ասում եմ այս արձանագրությունը…
- Մենես, հերիք ձգես…
- Լավ, լավ, տեսնում եմ քո ձեռքից պրծում չկա,- կեղծ ճարահատյալ տեսքով վրաս նայեց բարեկամս,- ծեր մարդ ես տեսել, ճնշում ես, հա՞…
- Ըհը, արդեն մոտիկ է…: Ասում ես դրա վրա ինչ կա՞:

______________________
[1] Այս վնասված արձանագրությունը, որը ժամանակին որպես ռազմավար Սուզա է տարվել Էլամի արքա Շուտրուկ-Նախունտեի (մ.թ.ա. 1185-1155) կողմից, այդ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերել է Ժ. դը Մորգանը:
[2] Այս մասին են պատմում Նիպպուրից գտնված արձանագրության հինբաբելոնյան ժամանակաշրջանի երկու կրկնօրինակները:
[3] Ըստ Նարամ-Սուենի հերթական արձանագրության:
[4] Սա քարե կոթողի մի մասի վրա պահպանված Նարամ-Սուենի արքայական արձանագրությունն է:

Lion
08.09.2011, 07:35
Մենեսը, չկարողանալով արդեն պահել իր անօգնական հուսահատ-ճարահատյալ տեսքը, ծիծաղեց և ձեռքը վերցրեց իմ մատնանշած բավականին մեծ սալիկը.
- Ի՞նչ կա այս սալիկի վրա…: Այսպես, այսպե՜ ս…: Ահա. “Քանի որ երբևէ` մարդկության արարումից ի վեր ոչ մի թագավոր չի կործանել Արմանումն ու Էբլան”…
- Չի կործանել ու չի էլ կործանի, համենայն դեպս Արմանումի` այսինքն մեր հարցով դա ես խոստանում եմ…
- Սպասիր, էլի, այ բռնկուն լեռնեցի, չգիտե՞ս սրանց ինգնագոհ ոճը…
- Լավ, լավ… կարդա, կարդա…, հետո՞:
- Ուրեմն այսպես. “Քանի որ երբևէ` մարդկության արարումից ի վեր ոչ մի թագավոր չի կործանել Արմանումն ու Էբլան, Ներգալը”…, սա Անապատի որդիների անդրաշխարհի աստվածն է,- ընդհատելով ընթերցումը` վրաս նայեց Մենեսը, որից հետո շարունակեց,- հա, ուրեմն. “Ներգալն իր զենքով ճանապարհ բացեց Նարամ-Սուենի` հզորի համար, և տվեց նրան Արմանումն ու Էբլան և նա տվեց նրան Ամանոսը` Մայրիների լեռն ու Վերին ծովը…”, այսինքն Վանա ձեր լիճն ու նրա շրջակայքը…,- մի պահ ընդհատելով ընթերցանությունը` գիտակ տեսքով վրաս նայեց Մենեսը:

Ես դժվարությամբ զսպեցի փռթկոցս այս դատարկ պոռոտախոսության կապակցությամբ, իսկ Մենեսը, կեղծ նեղացած տոնով գլուխն օրորելով, իբր թե ես ամեն դեպքում անհույս եմ, շարունակեց.
- “Շնորհիվ Դագանի”…, սա ել Անապատի որդիների ռազմի գերագույն աստվածն է,- ընդհատելով ընթերցումը` հերթական պարզաբանումը տվեց բարեկամս,- հա ուրեմն. “… Շնորհիվ Դագանի զենքերի, որը մեծացնում է նրա թագավորությունը, Նարամ-Սուեն` հզորը, նվաճեց Արմանումն ու Էբլան և Եփրատի ափից մինչև Ուլիշում նա ջախջախեց մարդկանց, ում Դագանը տվել էր նրան ի սկզբանե, քանի որ նա կատարել էր իր ծառայությունը աստծո` իր աստծո առաջ: Հետագայում նա ամբողջովին տիրեց Ամանոսին` Մայրիների լեռանը: Երբ Դագանը որոշեց ճակատագիրը Նարամ-Սուենի` հզորի, նրա ձեռքը հանձնեց Ռիշիադադին` Արմանումի արքային, և երբ Նարամ-Սուենը անձամբ հաղթեց նրան իր պալատի մուտքի կենտրոնում, նա իր արձանը քանդակեց դիորիտից և նվիրեց այն լուսնի աստծուն: Այսպես է ասում Նարամ-Սուենը` հզորը, արքան աշխարհի չորս կողմերի. “Դագան աստվածը տվեց ինձ Արմանումն ու Էբլան, և ես հաղթեցի Ռիշիադադին` Արմանումի արքային”: Այդ ժամանակ ես իմ արձանը քանդակեցի և նվիրեցի այն լուսնի աստծուն: Թող ոչ-ոք չջնջի իմ այս արձանագրությունը, թող իմ արձանը կանգնի լուսնի աստծո առաջ” [1],- վերջացրեց ընթերցանությունը Մենեսը,- ահա, նման բաներ…
- Դե, դա կարծես թե ավելի մոտ է իրականությանը,- կրկին մռայլվեցի ես,- չէ Մենես, ինչ ուզում ես ասա…: Ձեր երկիրը ավելի լավ է կառավարվում: Դուք ունեք մի արքա ու բոլորը նրան են ենթարկվում, ոչ թե մերի նման, երբ ունենք երկրի գլխավոր, սակայն նրա փոխարեն կառավարում են ուրիշները, իսկ ինքն էլ գործին խառնվում է միայն ամենաանպատեհ պահերին ու վնասից բացի այլ օգուտ չի տալիս…
- Համաձայն եմ, չնայած ասեմ, որ այս վիճակին հասնելու համար էլ մենք բավականին տանջվել ենք: Քանի հարյուրամյակներ անցան, մինչև մենք կարողացանք միավորել Հյուսիսային Եգիպտոսի նոմերը, իրենց անկախ, փառասեր ու ինքնահավան նոմարքոսների գլխավորությամբ: Ու ինչքան ժամանակ էլ անցավ, մինչև ի վերջո միավորվեցին Հյուսիսային և Հարավային Եգիպտոսները: Բայց դե հիմա կարծես թե ոչինչ, գոհ ենք,- պատասխանեց բարեկամս:
- Եղբայր,- դարձա ես Մենեսին,- այս ամենը անցյալի մասին, իսկ ի՞նչ լուրեր են պտտվում այստեղ ապագայի վերաբերյալ:
- Դե երևի գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ մյուս տարի ձեզ վրա հարավից կրկին արշավանք կգա: Եվ, դատելով Նարամ-Սուենի կառուցած ամրոցի տեղադրությունից, այս անգամ արշավանք պետք է սպասեք Արշաների տարածքի կողմից:
- Ես էլ եմ այդ կարծիքին: Այս անգամ ծանր կլինի: Մենք արդեն իսկ կորուստներ ենք կրել, ու թեև ինքն էլ անմասն չի մնացել այդ ամենից, բայց դե Մեծ Անապատը կարծես մարդկային մի անհատակ ծով լինի ու ես չեմ կասկածում, որ մյուս տարի մենք ստիպված կլինենք գործ ունենալ առնվազն նույն քանակի հակառակորդների հետ:
- Այո՜, Անապատի հարցը մեզ էլ է անհանգստացնում, բայց դե մենք առայժմ գերադասում ենք այդ ուղղությամբ զուտ պաշտպանական դիրք բռնել: Հասկանո՞ւմ ես, ախր այդ Անապատը ոչ Քուշի ոսկու հանքերն ունի, ոչ էլ Լիբիայի հարստությունները ու մերոնք բավականին խելամիտ կերպով իրոք կարծում են, որ ուղղակի անիմաստ է փորձել այն նվաճել, չհաշված էլ դեռ Անապատի որդիների մեծաթվությունն ու ռազմունակությունը, որին մենք ծանոթ ենք դեռ Պեպի Առաջինի ժամանակներից:
- Լավ, լա՜վ…, սա էլ մեզ համար նորություն չէ: Միշտ կռվել ենք, այս անգամ էլ կկռվենք: Ի՞նչ անենք, հո մեր հողը ուրիշին չենք տալու ու մենք էլ` ստրուկ դառնալու…
Ես ու Մենեսը դեռ երկար զրուցեցինք և արդեն ուշ գիշեր էր, երբ գնացիքն մեր սենյակները: Հաջորդ առավոտ ես հրաժեշտ տվեցի բարեկամիս և ուղղություն բռնեցի դեպի Պուրուշխանդա: Սիրտս կրծում էր խորը անհանգստությունը: Իրոք էլի, թշնամին հսկայական ուժերով էր գալու մեզ վրա…

______________________
[1] Այս արձանագրությունը հայտնի է հինբաբելոնյան շրջանի մեկ կրկնօրինակով` որը գտնվել է Ուրից:

Lion
08.09.2011, 07:49
*

Պուրուշխանդա հասնելուն պես ինձ ներկայացավ սուրհանդակներիս ճարպիկ տասնապետը և զեկուցեց, որ Անուբանին տխուր ու խիստ մտահոգ վիճակում հենց երեկ է քաղաք ժամանել, իսկ ինչ վերաբերվում է նրա որդիներին, ապա սրանք բառիս ամենաբուն իմաստով ուղղակի կատաղած են: Սակայն այլ տրամադրություններն էին տիրում հասարակ լուլլուբեյցի ռազմիկների շրջանում, որոնց մի մասը ուզում էր վերադառնալ և վրեժ լուծել, սակայն ավելի գերակշիռ մասը, և հատկապես նրանք, որոնք արդեն հասցրել էին ամուսնա-ազգակցական կապեր ստեղծել Խաթթիում ու բավականին անտարբեր են իրենց երբեմնի հայրենիքի նկատմամբ, կարծես թե այնքան էլ կողմնակից չեն մեկնելուն:

Հաշվի առնելով այդ ամենը` ես հենց հաջորդ օրը ներկայացա Լուլլուբումի արքային:
- Ա՜ա՜ա, վաճառակա՜ն եղբայր,- ծանրորեն ոտքի կանգնեց Անուբանին ու անկեղծորեն գրկեց ինձ,- դու հարմար ժամանակի եկար: Ափսոս, որ ես չեմ կարող առանձնապես ուրախանալ, քանի որ խորը տխրությունն է պատել ինձ:
- Ինչ է եղե՞լ, որ,- ինձ չգիտեցողի տեղ դնելով անմեղ տեսքով հարցրի ես,- ի՞նչն է տխրեցրել հզոր ռազմիկների փառահեղ մեր առաջնորդին:
- Դու տեղյակ չե՞ս, թե ինչ է կատարվել Լուլլուբումում,- հրավիրելով ինձ իր սեղանին շարված խորտիկների մոտ` հարցրեց Անուբանին:
- Տեր արքա, ես մեր հանդիպումից հետո ողջ ժամանակս անց եմ կացրել Արարտայի հյուսիսային նահանգներում` մանր առևտրական այցելություններ ունենալով Կովկասի կողմերը ու ոչնչի մասին էլ տեղյակ չեմ: Վերջերս գործերս բերեցին ինձ Խաթթի, ես էլ որոշեցի քեզ տեսնել:
- Այդ անապատի օձը,- այլևս չկարողանալով զսպել իրեն` սկսեց պատմել Անուբանին,- մերոնց կողմից իր երես առած գլխակերների բռնություններին ի պատասխան իրականացված մի քանի գործողությունները պատրվակ բռնելով մի քանի ամիս առաջ մտել է Լուլլուբում և ծանր ավերածություններ կատարել` սպանելով մեծ թվով մարդկանց ու գերելով իմ եղբայրներին, որոնց, այլ գերիների հետ միասին Քիշում զոհաբերել է իր աստվածներին: Թու, ես տենց արքայի…,- չկարողացավ իրեն զսպել ու չհայհոյել ազնվասիրտ Անուբանին:
- Ցավակցում եմ, տեր արքա,- ոտքի կանգնեցի ու խորը խոնհարվեցի,- քեզ իրոք դաժան բաժին հասավ, սակայն ամուր եղիր: Վիշտը սգալը կանանց գործն է, իսկ վրեժ լուծելը` տղամարդկանց:
- Այո, այո, վրե՜ժ…, այժմ ես ուրիշ բանի մասի չեմ էլ ուզում մտածել: Դա դեռ ես, իսկ այ տղաներիս, եթե թողնեմ, չէ՞, հենց հիմա այդ անիծյալի վրա կնետվեն: Բայց դե չեմ կարող: Հիմա չեմ կարող…, հասկանու՞մ ես: Ես խոշոր ուժեր ունեմ, բայց դրանք ցրված են, իսկ փոքրիկ ու մաս-մաս գործող ուժերով էլ Նարամ-Սուենի դեմ ելնելն անօգուտ բան է:
- Ու ինչ ես պատրաստվում անե՞լ,- զգուշորեն հարցրի ես` կրկին տեղավորվելով զրուցակցիս դիմաց:
- Առայժմ աստիճանաբար հավաքում եմ իմ ցրված ուժերը: Ու արդեն մի քանի ամսից, երբ հիմնական բյուրերս կլինեն այստեղ` ձեռքիս տակ, ես մի լավ…, հիմնավորապե՜ս լավ կհասցնեմ այդ անիծյալի մռութին:
- Դա ռազմիկին հասու ու մեծ զորավարին արժանի գործ է,- կրկին գլուխ տվեցի ես,- չնայած ես ռազմական գործից բան չեմ հասկանում, տեր արքա, սակայն ինձ համար էլ է պարզ, որ մինչև զորավարը իր ուժերը չկենտրոնացնի, հաջողության չի հասնի, քանի որ մաս-մաս մարտի մեջ մտնող ջոկատներին պարտության մատնելը հեշտ գործ է: Մնում է եղանակը…
- Ի՞նչ:
- Ասում եմ եղանակը…: Լեռներում, որտեղով պիտի անցնեք, շուտով մարդահասակ ձյուն կլինի…
- Ես էլ եմ այդ մասին մտածել…
- Ըհը…: Իսկ վրեժը մի գինի է, որը ինչքան ուշ ես խմում, այնքան քաղցր է: Ճանապարհները կբացվե՜ն, կռվելը կհեշտանա՜…
- Իսկ ձերո՞նք ինչ կարծիքի են,- ինձ դարձավ Անուբանին,- լսել եմ այս տարի ձեր համա՞ր էլ է բավականին դժվար եղել:
- Չէի ասի, տեր արքա, չէի ասի: Նարամ-Սուենը մանր ասպատակություններ իրականացրեց ու մենք լուրջ կորուստներ չկրեցինք: Չնայած դրան` Անիում քեզ համար պատրաստված ոսկին իր տեղում է և սպասում է քեզ: Թող այդ ոսկին ուժ տա արդար գործի գնացող քո ռազմիկներին…
- Դա կարևոր է, վաճառական եղբայր, կարևոր է: Չեմ ուզում քեզնից թաքցնել, որ իմ որոշ ռազմիկներ, հատկապես տեղացիներից, կամ էլ տեղացիների հետ կապվածներից, մի տեսակ չկամությամբ են ուզում գնալ իրենց ոչինչ չխոստացող այս պատերազմին…
- Մենք արդեն պայմանավորվել ենք ոսկու մասին, տեր արքա,- պատասխանեցի ես,- իսկ ես, թեև վաճառական եմ, սակայն ինձ համար տված խոսքը պահելը սուրբ բան է:
- Ես գիտեմ, գիտեմ, որ դու ազնիվ մարդ ես,- մի տեսակ զվարթացավ Անուբանին,- ու դրա համար էլ ես այս ամենի մասին կտեղեկացնեմ իմոնց, կհավաքեմ իմ ուժերը, իսկ գարունը բացվելուն պես կշարժվեմ անապատի այդ իժի դեմ…
- Ու թող հաջողությունը անպակաս լինի հզոր ռազմիկներից և ուժը երբեք չլքի նրանց բազուկները,- մի մեծ գավաթ գինի բարձրացրեցի ես ու, խփելով բավականին զվարթացած զրուցակցիս բաժակին, լրիվ դատարկեցի այն…

Արդեն երեկոյան ես իմ տանն էի և այս ամենի մասին մանրամասն զեկուցում պատրաստելով սպարապետ Տիգրանի համար, սուրհանդակներիցս մեկի հետ հենց նույն գիշեր էլ այն ուղարկեցի Արարտա: Կարծես թե այս անգամ ամեն ինչ ընթանում էր մեր ուզածով…

Lion
08.09.2011, 16:54
*

Շուտով եկան ձմեռային ամիսները: Ես ինչպես և առաջ, գտնվում էի Պուրուշխանդայում, շուտ-շուտ տեսակցում էին Անուբանիի հետ և այդ պարզասիրտ ռազմիկի միջոցով մշտապես տեղեկացված էի լուլլուբեյցի ռազմիկների գործերի մասին: Առիթն օգտագործելով ես ծանոթացա նաև Անուբանիի բավականին տարիքով, սակայն դեռևս իր շլացուցիչ գեղեցկությունը պահպանած կնոջ` Մելիլիի [1] հետ: Բավականին խորաթափանց ու խելամիտ այդ կինը մեծ ազդեցություն ուներ իր ամուսնու վրա և ամեն ինչից զգացվում էր, որ Անուբանին նրան շատ է գնահատում: Առիթ եղավ ծանոթանալ նաև Անուբանիի որդիների հետ, որոնց ես ժամանակին լավ գովել էին ու որոնք իրոք ընտիր ռազմիկներ էին: Սրանք, սակայն, կարծես թե իրենց ծնողների զավակները չլինեին ու չէին ժառանգել ոչ Անուբանիի ռազմիկի համեստ պարզասրտությունը, ոչ էլ իրենց մոր խելքն ու խորթափանցությունը: Մշտապես զբաղված լինելով զինավարժություններով և հմտանալով զենքի հետ վարվելու գործում` սրանք հենց սկզբից էլ մի տեսակ քամհարանքով վերաբերվեցին իրենց ներկայացված վաճառականի, այսինքն ինձ հետ, ու հետագայում էլ դրանից այն կողմ չանցան:

Ժամանակն անցնում էր ու, շնորհիվ իմ առևտրական կապերի, ես աստիճանաբար սկսեցի մուտք ու ելք ունենալ նաև Պամբայի պալատ: Սա ընդհանրապես չէր փոխվել և շարունակում էր մարդկանց գնահատել զուտ ըստ իրենց հարստության: Միաժամանակ մշտապես տրվող պալատական խնջույքների ժամանակ, ես հասցրեցի նկատել այն խորը տարաձայնությունը, որ կար Անուբանիի ու Պամբայի միջև: Դա հատկապես խորանում էր նրանով, որ վերջինս զգում էր այն հանգամանքը, որ Անուբանին վաղ թե ուշ հեռանալու է:

Ես նաև տեղեկություններ էի ստանում Խաթթիում ցրված իմ գործակալներից, որոնք մանրամասն կերպով ինձ հայտնում էին ոչ միայն երկրում տիրող վիճակի, այլև Անուբանիի ռազմիկների մասին: Այս ամենից պարզվեց, որ Խաթթիում իրոք չափազանց անկայուն քաղաքական իրավիճակ է:

Իրեն միակ “Մեծ արքա” հռչակած Պամբան համառորեն ձգտում էր գերիշխանության հասնել իրենից մեծ մասսամբ ձևական կախվածության մեջ գտնվող այլ երկրամասերի տիրակալների նկատմամբ, որոնք սովորաբար նստում էին իրենց երկրամասի որևէ մի խոշոր քաղաքում: Պամբայից խիստ դժգոհ էին և նրա դեմ ելույթ ունենալու միայն հարմար առիթի էին սպասում հատկապես անհիշելի ժամանակներից Միջագետքից եկած ու այստեղ հաստատված Կանեշի [2] առևտրականները, որոնք արտահանում էին պղինձ, ոսկի և արծաթ, իսկ ներկրում` մետաքս ու հատկապես անագ, որը խիստ անհրաժեշտ էր բրոնզի արտադրման համար: Պամբան այժմ նրանց արգելել էր արտահանել իրենց երկաթեղենը և սրանք. վտանգվելով ծանր պատիժներ կրելու, ստիպված դրանով էին զբաղվում մաքսանենգ կերպով և բնականաբար խիստ դժգոհ էին: Ավելին. սրանք նույն տրամադրություններով էին վարակել Մայրիների երկրում գտնվող, ու Նարամ-Սուենի կողմից հենց նոր նվաճված Ամուրույի [3] երկու պետություններին, որոնք իրենց հերթին ևս դժգոհ էին նոր տիրակալից: Նույն տրամադրություններն էին տիրում նաև Կուսսարի [4] և Խաթթուշաշի [5]` արիներին ազգակից խեթերի, ինչպես նաև Ծալպայի [6] պալայցիների և Լուկիայի [7] լուվիացիների մանր երկրների առաջնորդների մոտ, որոնք էլ իրենց հերթին դժգոհ էին օրեցօր աճող խոշոր հարկերից և, ընդհանրապես, որևէ անհրաժեշտություն չէին տեսնում դրանք, այն էլ Պամբային ու այդ քանակությամբ վճարելու մեջ: Մի խոսքով` տասնվեց մանր ու մեծ արքաներ, դրան գումարած Անուբանին, այժմ ցանկանում էին դուրս գալ Պամբայի տիրապետության տակից:

Ինչ վերաբերվում էր Անուբանիի բանակին, ապա վերջինիս վերաբերյալ ևս տրվում էր ամենամանրամասն տեղեկություն` սկսած ռազմիկների հոգևոր վիճակից, վերջացրած զինվածության ու հանդերձավորման մակարդակով: Մասնավորապես պարզ դարձավ, որ Անուբանիի բանակը կազմված է երկու մասից: Բուն լուլլուբեյցի ռազմիկների հիմնական մասը, որը կազմում էր մոտ տասնհինգ բյուր, լինելով մարտերում կոփված ու բավականին ռազմունակ, զինված էր նիզակներով` միաժամանակ ունենալով նաև կարճ սրեր ու դաշույններ: Աղեղնավորներ գրեթե չկային: Ինձ հետաքրքրեց հատկապես սրանց պաշտպանական զրահավորման ձևը: Բանն այն է, որ սրանք գրեթե հրաժարվել էին վահաններից, իսկ զրահները հագնում էին մորթիների ոչ թե վրայից, այլ տակից, որի հետևանքով անփորձ մարդու համար սրանք լիովին անզրահ էին: Այս պարագան առիթի դեպքում ազդում էր տարաբնույթ վայրենիների վրա. սրանց պարզունակ զենքերի հարվածները առանց տեսանելի պատճառի ոչ մի վնաս չէին հասցնում լուլլուբեյցիներին, որի հետևանքով էլ նրանց մասին տարածվել էր այն համբավը, թե իրենք անխոցելի են: Անուբանիի բանակի երկրորդ մասը կազմող տեղացի բազմացեղ ուժերը, որոնք կազմում էին ինը բյուր ռազմիկ, հանդերձավորված էին ամենաբազմազան կերպ` սկսած գրեթե քարի դարաշրջանի զինվածության մակարդակին գտնվող պալայցիներից, վերջացրած ոչ վատ զինված լուվիացիներով ու խեթերով, ինչպես նաև գերազանց զինված Կանեշի ու նրանց դաշնակիցների ռազմիկներով:

Իսկ ընդհանուր առմամբ ես եկա այն եզրակացության, որ Անուբանիի ռազմիկները, ավելի լավ զինված ու զրահավորված լինելով, քան Անապատի որդիները, միաժամանակ նույն տեսանկյունից զիջում էին Արարտայի մշտական բանակին: Սակայն հանուն արդարության պետք է նշել նաև, որ Անուբանին կարողացել էր իր բանակում ստեղծել բավականին գործոն կառավարման համակարգ: Ահա սա էր քսանչորս բյուրանոց այն բանակը, որը մենք պատրաստվում էինք թողնել մեր երկիր ու ուղղել Նարամ-Սուենի վրա և որի մասին ես մշտապես ու ամենայն մանրամասնությամբ տեղեկացնում էի սպարապետ Տիգրանին:

______________________
[1] Լուլլուբումի թագուհին և Անուբանիի կինը:
[2] Քաղաք Կիլիկիայից հյուսիս` Տատտա լճից մոտ 150 կմ արևելք:
[3] Կիլիկիայից հարավ և Եփրատից արևմուտք գտնվող տարածքների ընդհանուր անվանումը:
[4] Քաղաք Տատտա լճից մոտ 150 կմ հյուսիս-արելք:
[5] Քաղաք Տատտա լճից մոտ 150 կմ հյուսիս-արելք` նախորդից ավելի հյուսիս:
[6] Քաղաք Տատտա լճից մոտ 180 կմ հյուսիս-արելք` նախորդից ավելի հյուսիս:
[7] Ծովափնյան երկրամաս ներկայիս Անթալիայի տարածքում:

Lion
08.09.2011, 16:58
Մինչ այդ ձմեռը սկսեց վերջանալ, իսկ դրա հետ նաև հարավից սկսեցին գալ սպառնալից լուրեր: Դրանցում մասնավորապես ասվում էր, որ Նարամ-Սուենը նախկինում իր նախադեպը չունեցող մի մեծ զորահավաք է իրականացրել Մեծ Անապատում և արդեն կենտրոնացնում է իր ուժերը Միջագետքի հյուսիսում: Սևակը նաև հայտնում էր, որ ըստ իր ստուգված տվյալների, այս անգամ թշնամին մեզ վրա է նետելու երեսուն բյուրանոց մի բանակ, որը, երեք մասի բաժանված, արդեն շարժվում են դեպի հյուսիս` ուղղություն ունենալով Հայոց Միջագետքը: Նման մեծությանն ուժերի հետ մենք դեռևս գործ չէինք ունեցել…

Ես արդեն գտնում էի, որ ժամանակն է Անուբանին ոտքի հանել, երբ հարմար առիթն ինքն իմ ձեռքն եկավ: Բանն այն է, որ երկրի բոլոր կողմերից Պուրուշխանդայում ու նրա շրջակայքում հավաքվող Անուբանիի հսկայական բանակը սկսել էր որոշակի նեղություն տալ տեղի բնակիչներին, որոնց և լուլլուբեյցի ռազմիկների միջև հարաբերությունները շատ էին սրվել: Բանը արդեն հասել էր մանր ընդհարումների և սպանությունների: Հենց այս լարված վիճակում էր Պամբայի մայրաքաղաքը, երբ տեղի ունեցավ մի միջադեպ, որը վերջնականապես փչացրեց Անուբանիի և Խաթթիի արքայի հարաբերությունները:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի օր Անուբանիի որդիները հավաքվել էին քաղաքի պանդոկներից մեկում և սկսել էին նշել իրենց ամենամեծ եղբոր ծնունդը: Սրանք այնքան էին տարվել այդ գործով ու այնպիսի մեծ աղմուկ էին հանել, որ քաղաքի շրջիկ պարեկային ջոկատը, կարծելով, թե գործ ունի հասարակ ռազմիկների հետ, փորձել էր նրանց ձերբակալել: Բնականաբար Անուբանիի որդիներին դա դուր չէր եկել և նրանք մի լավ ջարդ էին տվել պարեկային այդ ջոկատին: Վերջիններս օգնության էին կանչել նոր ուժեր, բռնկվել էր նոր ընդհարում, որի արդյունքում Մեմանդախը վիրավորել էր, իսկ Միդուդուին ու Խարշակիդուին էլ գերել էին…

Երբ այդ օրն առավոտյան այս ամենը ինձ հայտնեցին, պարզ դարձավ, որ Պուրուշխանդայում և նրա շրջակայքում լուրջ իրադարձություններ են հասունանում: Արդեն կեսօրին ես Անուբանիի մոտ էի, որը իր լացակումած կնոջ հետ գտնվում էի վիրավոր Մեմանդախի անկողնու մոտ: Ինձ տեսնելուն պես Անուբանին մտավ թևս ու տարավ ինձ մյուս սենյակը.
- Ինչպե՞ս է որդիդ, տեր արքա,- անմիջապես հարցրի ես:
- Վերքը այնքան էլ վտանգավոր չէ, ուղղակի այս խոզերի դաշույնի հարվածից որդիս շատ արյուն է կորցրել: Նրա ապաքինումը ժամանակի հարց է,- պատասխանեց այս գործում փորձված հին ռազմիկը,- ինձ ավելի շատ անհանգստացնում են այն երկուսը…
- Ու ինչ ես պատրաստվում անե՞լ:
- Արդեն արել եմ…: Հենց առավոտյան ես գնացի Պամբայի մոտ և ուղղակի պահանջեցի ազատել որդիներիս: Նա իհարկե հասկացավ, որ ուրիշ ելք չունի, դրա համար էլ խոստացավ մի քանի ժամից իմ պահանջը կատարել…

Այդ պահին ներս եկան ուրախացած ծառաները և հայտնեցին, որ Միդուդուն ու Խարշակիդուն հենց նոր տուն վերադարձան: Անուբանին անմիջապես դուրս եկավ որդիներին դիմավորելու: Որոշ ժամանակ անց նա արդեն ավելի զվարթ տեսքով կրկին ներս մտավ.
- Ահա և այն, ինչ ես ուզում էի: Թող այսուհետ այդ Պամբան լավ իմանա, թե ով է այստեղ տերը:

Ես շնորհավորանքի անկեղծ խոսքեր ասացի և մենք բաժանվեցինք: Սակայն այդ իրադարձությունները դրանով չվերջացան: Հենց հաջորդ օրը սուրհանդակների իմ տասնապետը հայտնեց, որ Պամբայի պահակազորային մի ջոկատ ծանր ընդհարում է ունեցել լուլլուբեյցիների հետ ու, թեև հաղթանակ է տարել, սակայն արագորեն նահանջել է քաղաք: Ես հրամայեցի իմ ջոկատին զինվել ու պատրաստվել արագ մեկնման, որից հետո ինքս էլ պատրաստվելով, գնացի Անուբանիի տուն:

Սակայն արդեն մոտակա փողոցներում ես զգացի, որ շրջապատում ինչ-որ տարօրինակ հուզմունք կա: Մոտենալով Լուլլուբումի արքայի տանը` ես զարմանքից քար կտրեցի: Պամբայի մի ջոկատ շրջապատել էր այն և այրվող նետերով փորձում էր հրկիզել, որին ի պատասխան էլ տան կտուրից պատասխան նետեր էին թռչում: Ես արագորեն վերադարձա իմ ջոկատի մոտ և այն վերցնելով ինձ հետ, վերադարձա արդեն կրակով բռնկված Անուբանիի տան մոտ:

Ըստ էության մտածելու ժամանակ արդեն չկար: Ես ու իմ ջոկատը թիկունքից անակնկալ հարձակվեցինք տունը պաշարողների վրա և կարճատև մարտից հետո նրանց փախուստի մատնեցինք: Հրամայեցի իմոնց ուժեղ հսկողություն իրականացնել տան շրջակայքում, որից հետո արագորեն մտա տուն: Այստեղից իհարկե արդեն տեսել էին, թե ով է իրենց օգնության եկողը և, երբ դուռը բացվեց, ես միանգամից հայտնվեցի Անուբանիի հզոր գրկի մեջ ու տեսա շնորհակալության արցունքներից փայլող Մելիլիի հմայիչ աչքերը:
- Իմ ազնի՜վ եղբայր, դու քո բարեկամին չլքեցի՜ր,- ինձ գրկից բաց չթողնելով գոչեց Անուբանին,- այս շնագայլերն ուզում էին մեզ մեր սեփական տան մեջ կենդանի խորովել…
- Տեր արքա,- մի կերպ ազատվելով զրուցակցիս գրկից` ասացի ես,- ինձ հետ շատ փոքրիկ մի ջոկատ կա: Ընդամենը իմ ծառաներն ու սպասավորներն են: Դրա համար էլ մենք ինչքան շուտ դուրս գանք քաղաքից, այնքան լավ…

Անուբանին գլխով արեց, որից հետո մենք արագորեն դուրս եկանք տանից ու, զինելով տղամարդ ծառաներին, իսկ կանանց վերցնելով մեր պաշտպանության տակ, արագորեն սկսեցինք շարժվել ընդհանուր տագնապով փակված դարպասների ուղղությամբ: Սակայն իմ, Անուբանիի և նրա որդիների պես պատրաստված ռազմիկների համար ոչ մի դժվարություն չներկայացրեց անակնկալ հարվածով մոտակա դարպասը գրավելը:

Պամբայի պահակազորը դեռ ուշքի չէր եկել, երբ մենք սրատեցինք նրան ու դուրս եկանք քաղաքից: Մեկ ժամ անց մենք արդեն լուլլուբեյցիների ճամբարում էինք, որտեղից էլ անմիջապես տարածված թմբուկների և շեփորների կոչերը ստիպեցին հավաքվել ու կենտրոնանալ Անուբանիի հավատարիմ ռազմիկներին…

Գեա
08.09.2011, 22:54
Լիոն , կարդում էի ու մտածում , որ ձիերի մասին խոսակցությունը մի տեսակ մարեց:Ինչ եղան դրանք? Կարծես թե հարյուր տարի է անցել այն օրից , երբ Հայկը առաջին անգամ իմացավ նրանց մասին մեծ իշխանից: միթե այդպես էլ չկարողացան վայրի ձիերին վարժեցնել ???

Lion
08.09.2011, 23:04
Իսկ ես մտածում էի, որ Գեա-ն կորել է ;) Սպասիր էլի... վայ :oy Ամեն մի մեծ գյուտ որպես կանոն երկար ժամանակի ընթացքում է կատարվում: Այն ժամանակ փորձեցին, չստացվեց, շարունակում են փորձերը, վստահ եմ` կստացվի ;)

Ուրախ եմ, Գեա ջան, որ չես կորել...

Lion
09.09.2011, 07:30
*

Այս ամենի այսպես տեղի ունենալը չէր մտնում իմ ծրագրերի մեջ, սակայն իրադարձություններ արդեն ընթանում էին և ինձ պետք չէր նրանցից հետ մնալ: Ես արագորեն մի քանի սուրհանդակներ ուղարկեցի սպարապետի մոտ, տեղեկացնելով, որ ամենաուշը մեկ ամսից մենք Արարտայում կլինենք, որից հետո սկսեցի հետևել դեպքերի զարգացումնեին:

Իսկ դրանք զարգացան ահռելի կերպով ու հատկապես ողբալի հետևանքներ ունեցան անհեռատես ու ժլատ Պամբայի և նրա մայրաքաղաքի համար: Անուբանիի հորդան դաժան թալանի և ավերածության ենթարկեց Պուրուշխանդայի ողջ շրջակայքը, որից հետո անկազմակերպ ձևով ցրվեց շրջակայքում և, դաժանորեն ավերելով ու սրատելով բնակչությանը, գրավեց ոչ հեռու գտնվող Փուխլու և Փուրունշու քաղաքները: Մի քանի օր անց միայն Անուբանին կարողացավ խելքի բերել իր հորդան ու նրան կազմակերպված տեսք տալ, որից հետո հրամայեց շարժվել դեպի արևելք: Դեռևս նստած ձյունը բարեբախտաբար նրան հնարավորություն չտվեց անցնել Կիլիկիայի լեռները ու մտնել Արարտայի բարեբեր նահանգներից մեկը և նա ստիպված սկսեց շարժվել դրանց հյուսիսային փեշերով` ընդհանուր ուղղություն ունենալով դեպի արևելք: Նրա բանակը ողջ երթի ընթացքում շարունակում էր անկազմակերպ թալանել ու ավերել իր ուղին և արդեն մի քանի օր անց մի երկար շարասյան ձևով առաջացող նրա բանակի միջնամասը ու վերջապահը սկսեց պարենի պակաս զգալ:

Այս ընթացքում լուլլուբեյցիները մի խոշոր ընդհարում ունեցած Խաթթիի արևելյան մասի կառավարչի բավականին խոշոր ուժերի հետ և, հիմնովին ջարդելով դրանց, իր` կառավարչի, ազդրերը կոտրեցին ու, կապելով մի էշի վրա, ուղարկեցին Պուրուշխանդա: Սակայն օրեցօր խորացողը պարենի հարցն էր, որ ի վերջո ստիպեց Անուբանին և նրա որդիներին մի քանի կտրուկ քայլերով վերջնականապես խելքի բերել իրենց բանակն ու նրա երթին ավելի կազմակերպված տեսք տալ: Բանակատեղի հռչակվեց բավականին հյուսիս գտնվող Կանեշ քաղաքն ու նրա շրջակայքը, որտեղի վաճառականների միջոցներով Անուբանին հույս ուներ բավականին պարենավորել իր զորքը:

Իրականացված այս միջոցառումները իրոք իրենց արդյունքը տվեցին, պարենի հարցը սկսեց աստիճանաբար լուծվել և արդեն այդ ամենից գոհ Անուբանիի հսկայական բանակը սկսեց աստիճանաբար հավաքվել ու կենտրոնանալ Կանեշում և նրա շրջակայքում: Պետք է ասել, որ Անուբանիի իրոք չէր չափազանցեցրել, երբ ժամանակին ինձ ասել էր, որ տեղացիներից շատերը ևս կցանկանան իրենց միանալ: Արդեն Կանեշում մեզ միացան նաև տեղի ռազմիկները` Զիպանի [1] գլխավորությամբ, ինչպես նաև Կուսսարի արքա Անամաիլան [2], Ռակկայի արքա Բաունան [3], Ուլլիվիի արքա Լապանիլան [4], Լարակի արքա Ուրխարակը [5], Նիկկիի արքա Ուրբանդան [6], Թուրիկի արքա Իլլուշխումլին [7], Կուրսաուրի արքա Թիսիբինիկին [8], Ամմուրուի երկու իշխաններ Հուվարուվան [9] և Կիպպուան [10], Պալայի արքա Թիասենկը [11], Նապալայի [12] արքան և Ռուր իշխանը [13]` իրենց ռազմիկներով: Բացի սրանցից մեր բանակին էին միացել նաև Թաասի [14], ինչպես նաև Պուրուշխանդայից հեռացած Պամբայի բանակի նախկին ռազմիկների խոշոր ջոկատներ [15]:

Ավելորդ էլ է ասել, որ մոտ կես ամիս տևած այս ամենի մասին ես մշտապես տեղեկացնում էի սպարապետ Տիգրանին, որն էլ իր հերթին ինձ էր տեղեկացնում Արարտայի հարավում զարգացող իրադարձությունների մասին: Նրա, ինչպես նաև Սևակի հաղորդումներից մասնավորապես պարզ դարձավ, որ Նարամ-Սուենը Հայոց Միջագետքում տաս, իսկ Աքքադում` տասներկու բյուրանոց երկու բանակներ է հավաքել և պատրաստվում է ներխուժել Արարտայի հարավ-արևմտյան նահանգներ: Իսկ մնացած ուժերը իրեն պետք է միանային հետագայում: Ի պատասխան այդ ամենի, սպարապետ Տիգրանը, մասայական զորահավաքով համալրելով հայկական բանակը և նրա թիվը հասցնելով ինը բյուրի, այժմ մշտական բանակով` հինգ բյուրի կազմով գտնվում է Անձիտի դաշտում: Այստեղ էր գտնվում նաև Կորճայքի մշտական բանակը:
Բացի դրանից, հիմք ընդունելով իմ հայտնած տեղեկությունները և Անուբանիի հորդայի վարքագիծը, սպարապետը մեր աշխարհազորային ուժերը, մոտ երեք բյուրի կազմով, տեղադրել էր իրենց դեպի հյուսիս-արևմուտք, որ մի կողմից առիթի դեպքում այն ձեռքի տակ ունենա, մյուս կողմից էլ օրավուր սպասվող Անուբանիի բանակի մուտքի դեպքում դրանց գոնե մի զսպող ուժ ունենա:

Անուբանիի բանակը գրեթե վերջացրել էր իր կենտրոնացումը Կանեշի մոտ, երբ իրադարձությունները կրկին սկսեցին զարգանալ սրընթաց արագությամբ: Ինչպես և նախկին անգամները, այս անգամ էլ Նարամ-Սուենի ավելի հյուսիս տեղավորված բանակը, իր Հատուկ գնդով ժամանած Նարամ-Սուենի գլխավորությամբ, արագ երթի դուրս եկավ: Մի քանի օր անց թշնամին տեղավորված էր արդեն Հայոց Միջագետքում` Նարամ-Սուենի հիմնած ամրոցի շրջակայքում: Ես տեղեկացա այդ մասին հապճեպ ժամանած սուրհանդակից և անմիջապես էլ շտապեցի Անուբանիի մոտ` առաջարկելով նրան սկսել արշավանքը, մտնել Արարտա և ստանալ իրեն հասանելիք ոսկին: Լուլլուբեյցիները բանակը արդեն Արարտայի ամենաարևմտյան սահմաններին անմիջական հարևանությամբ էր գտնվում, երբ ես, իբր նոր եմ իմացել այդ մասին, Անուբանին տեղեկացրի, որ Նարամ-Սուենի բանակը հարավից շարժվում է նրա ուղղությամբ:
- Դե,- ձեռքը խփեց սեղանին Անուբանին,- այս անգամ արդեն ես արդեն մի լավ թափ կտամ դրան,- իր որդիների հետ տեղի ունեցած խորհրդակցությունում հայտարարեց Անուբանին,- ժամանակն եկել է, որ դա պատասխան տա ամեն ինչ համար: Տղերք,- դարձավ նա որդիներին,- հենց հիմա ուղղություն վերցրեք դեպի հարավ-արևելք:

Անուբանիի որդիները նետվեցին հրամանը կատարելու, իսկ նրանց հայրը դարձավ ինձ.
- Ահա և մենք եկանք, վաճառական եղբայր, այժմ ժամանակն է, որ իմ ռազմիկները տեսնեն և իրենց ձեռքերում շոշափեն քո խոստացած ոսկին: Դա նրանց ուժ կտա…
- Տեր արքա, ես պետք է տեղեկացնեմ Արարտա, որից հետո ամենակարճ ժամանակամիջոցում քո ոսկին քեզ կհասնի,- գլուխ տվեցի ես:
- Դե դա լավ է…,- իր հերթին գլխով արեց Անուբանին:

______________________
[1] Զիպան (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Փոքր Ասիայի Կանեշ քաղաքի արքա:
[2] Անամալիա (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Փոքր Ասիայի Կուսսար քաղաքի արքա:
[3] Բաունա (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Փոքր Ասիայի Ռակկա քաղաքի արքա:
[4] Լապանալիա (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Փոքր Ասիայի Ուլլիվի քաղաքի արքա:
[5] Ուրխարակ (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Փոքր Ասիայի Լարակ քաղաքի արքա:
[6] Ուրբանդա (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Փոքր Ասիայի Նիկկի քաղաքի արքա:
[7] Իլլուշխումլի (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Փոքր Ասիայի Թուրիկ քաղաքի արքա:
[8] Թիսիբինիկի (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Փոքր Ասիայի Կուրսաուր քաղաքի արքա:
[9] Հուվարուվա (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Ամուրրույի թագավորության արքա:
[10] Կիպպու (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Ամուրրույի թագավորության արքա:
[11] Թիասենկին (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Փոքր Ասիայի Պալա քաղաքի արքա:
[12] Փոքր Ասիայի այս քաղաքի արքայի անունը չի պահպանվել
[13] Ռուր (մ.թ.ա. XXIII դարի երկրորդ կես): Պամբայի զորավարներից:
[14] Փոքր Ասիայի այս քաղաքի արքայի անունը չի պահպանվել
[15] Արձանագրություններում հիշատակվում են նաև Պամբայի նախկին ռազմիկների մասին:

Lion
09.09.2011, 07:35
*

Ես տեղեկացրի սպարապետ Տիգրանին Անուբանիի հետ իմ ունեցած խոսակցության մասին և նա հայտնեց, որ խոստացված ոսկին շուտով կհասնի Անուբանին: Միաժամանակ նույն այդ նամակով սպարապետը ինձ նշանակում էր Արարտայի արևմուտքում թողած երեք բյուր աշխարհազորայինների հրամանատար: Իսկ այդ ընթացքում ուժերը կրկին մեկ բռունցքի մեջ հավաքած Նարամ-Սուենը, որի աները ի դեպ այս անգամ իր հետ չէր, սկսեց շարժվել դեպի հյուսիս: Միաժամանակ իմ ունեցած տեղեկություններով Աքքադի արքան դեռևս տեղյակ չէր Անուբանիիի բանակի մասին և վերջինիս հայտնվելը պետք է որ նրա համար անակնկալ լիներ:

Ես արագորեն սուրհանդակներ ուղարկեցի ինձ հանձնարարված ուժերի հրամանատար, իմ վաղեմի ծանոթ Արբակի մոտ և հրամայեցի նրան մոտենալ ու միանալ արդեն ընդհուպ Արարտայի արևմտյան սահմաններին մոտեցած Անուբանիի բանակին: Սակայն մինչ Արբակի բանակը կմիանար ինձ, Անուբանին մտավ Անդրեփրատյան Ծոփք և ուղղություն բռնեց դեպի հարավ-արևելք: Որոշ ժամանակ անց նրա բանակը ճամբարեց Սամոսատի շրջակայքում:

Պետք է ասել, որ այս ընթացքում ես մեծ ակտիվություն էի ցուցաբերում` մշտական կապ պահպանելով տեղի հայ իշխանների, քաղաքների ղեկավարների և նույնիսկ առանձին կայազորերի հրամանատարների հետ: Սրանք, նախապես տեղեկացված լինելով սպարապետ Տիգրանի կողմից, այնուամենայնիվ հաշտ աչքով չէին կարողանում նայել Արարտա մտած անկազմակերպ հորդային: Հետագա բարդություններից խուսափելու համար ես մեծ դժվարությամբ ի վերջո հասա նրան, որ Անուբանիի բանակի ողջ երթուղու երկայնքով հայ բնակչությունը, թողնելով անհրաժեշտ պարենամթերքը, հեռացվի ապահով վայրեր: Ի վերջո ինձ միացավ Արբակի բանակը և այս ուժերի գալը մասսամբ սթափեցուցիչ ազդեցություն ունեցավ լուլլուբեյցիների վրա, քանի որ սրանք զգացին, որ իրենք ինչ-որ մի անպաշտպան երկիր չէ, որ մտել են:

Վիճակը ավելի թեթևացնելու համար ես իմ գործակալների միջոցով ու իմ միջոցների հաշվին Արարտայի ողջ արևմտյան նահանգներից վարձեցի հազարավոր վարձակ կանանց և ուղղեցի դրանց Կումուխայի մոտ հաստատված Անուբանիի ճամբարատեղի: Այս միջոցառումները կարծես թե խաղաղեցրեցին Անուբանիի երես առած ռազմիկներին, որոնց, հանուն արդարության պետք է նշել նաև սա, երկաթյա իր ձեռքով կարգի էր բերում նաև Անուբանին: Սակայն խոստացված ոսկին հակառակի պես ուշանում էր, իսկ առանց դրա Անուբանին չեր ցանկանում նույնիսկ մեկ քայլ իսկ անել թշնամու ուղղությամբ: Ոսկու հետևից Անի էր ուղարկվել Արբակը և ես օր օրի սպասում էի նրա վերադարձին…

Իսկ այդ ընթացքում սպարապետ Տիգրանը իր ձեռքի տակ եղած հինգ բյուրով Նարամ-Սուենի բանակի ճանապարհը փակեց Աղձնիք նահանգի Անգեղ տուն գավառում: Ըստ Սևակի հայտնած տեղեկությունների, տեղի էր ունեցել համառ և ոչ մի կողմին էլ հաջողություն չբերած մարտ, որի արդյունքում մենք կորցրել էինք կես, իսկ թշնամին մեկ ու կես բյուր: Սակայն, տեղի տալով թշնամու գերակշիռ ուժերի առաջ, սպարապետ Տիգրանը ստիպված նահանջել էր դեպի հյուսիս-արևմուտք և այժմ իր բանակով թշնամու առաջն էր պատրաստվում փակել արդեն Մինչեփրատյան Ծոփքի Հաշտեանք գավառում` Տիգրիս գետի ակունքների մոտ:

Ես այս լուրեին էի ծանոթանում, երբ վրանս ընկավ նիհարած և հոգնած Արբակը ու հայտնեց, որ ցորենի պարկերի մեջ թաքցրած ոսկու երկար քարավանն արդեն ճամբարում է: Ես հետս վերցրեցի Արբակին ու մենք մոտեցանք էշերի վրա բարձած ու մի կողմում աննկատ կերպով շարված էշերի քարավանին: Ամեն ինչ կարծես թե տեղին էր: Ես անմիջապես էլ մեկնեցի Անուբանիի մոտ…

…Արդեն երեք օր էր, որ Անուբանիի բանակը, նրա հետ էլ իմ աշխարհազորայինները, արագ երթով շարժվում էին դեպի արևելք: Ես ամեն կերպ շտապեցնում էի Անուբանիի, քանի որ ըստ իմ ունեցած տեղեկությունների, շատ մոտ օրերս սպարապետ Տիգրանը ստիպված էր լինելու նոր մարտ տալ: Սակայն, չնայած իմ ու ազնվասիրտ Անուբանիի ջանքերին, նրա բանակը շարժվում էր ոչ այն է դանդաղ, իր հրամանի նման անտեսումը Անուբանին խստորեն կպատժեր, այլ մի տեսակ ոչ նպատակամղված` ուղիղ դեպի թշնամին գնալու փոխարեն անընդհատ մանր ջոկատների կազմով շեղվելով հիմնական ուղուց: Սակայն ավարառությամբ զբաղվելու թշնամու բոլոր հույսերն ի դերև ելան, քանի որ մի կողմից բնակչությունը լիովին հեռացված էր մեր բանակի երթուղուց, մյուս կողմից էլ իմ պահանջով Անուբանին պատժեց հրամանը առավել հանդուգն խախտողներին և ի վերջո կարգի հրավիրեց բոլորին: Մենք արդեն մտել էին Մինչեփրատյան Ծոփք և մոտենում էինք Անձիտին, երբ ես տեղեկացա, որ ճակատամարտ ամեն դեպքում եղել է: Ինչպես և նախկինը, սա ևս կողմերին գրեթե նույն կորուստներն էր բերել: Նույնն էր նաև արդյունքը` մերոնք մարտերով նահանջել էին դեպի հյուսիս-արևելք:

Lion
09.09.2011, 07:42
Մտահոգիչ էր մեկ այլ պարագա. իմ գործակալները հայտնում էին, որ մեր Մեծ քուրմը փորձել է բանակցությունների մեջ մտնել Նարամ-Սուենի հետ ու նույնիսկ դրա համար նրան է ուղարկել որոշակի քանակությամբ ոսկի և այլ նյութական միջոցներ: Այդ մասին բավականին ուշ իմացած սպարապետը չի կարողացել դրան խանգարել, սակայն անմիջապես էլ իր Սպարապետական գնդով, որին գրեթե ոչ-ոք չի դիմադրել, շրջափակել է Մեծ քրմի վրանները և արգելել է թշնամու հետ հետագա ցանկացած շփումը: Այս ամենը, սակայն, լարված ու խիստ անկայուն իրավիճակ էր ստեղծել մեր երկրում ու բանակում և ակնհայտորեն չէր կարող երկար շարունակվել:

Բարեբախտաբար անմիջապես էլ ինձ հասան խիստ հուսադրող լուրեր: Պարզվեց, որ ի վերջո մեր արշավանքի մասին տեղեկացված Նարամ-Սուենը խիստ վախեցել է դրանից և այժմ այնքան հապճեպորեն է նահանջում, որ դա գրեթե վերածվել է փախուստի: Մի քանի օրում թշնամին նահանջեց ոչ միայն Ծոփքից, այլև Աղձնիքից ու Հայոց Միջագետքից` վերջին վայրում թողնելով միայն կայազորային ուժեր: Ամեն ինչից պարզ էր, որ Նարամ-Սուենը ցանկանում է կենտրոնացնել իր բանակը և միացյալ ուժերով մարտ տալ մեզ: Ես ու Անուբանին քննարկեցինք այս ամենը և եկանք այն եզրակացության, որ առայժմ կարիք չկա թշնամու հետևից գնալու, քանի որ արդեն հիմա Հյուսիսային Միջագետքում Նարամ-Սուենը կենտրոնացրել է մոտ քսանյոթ բյուր Անապատի որդիներ` երեք բանակների կազմում:

Իր հերթին սպարապետ Տիգրանի բանակը, որը անընդհատ հետապնդում էր արագորեն նահանջող Նարամ-Սուենին, այժմ, չխորանալով Հայոց Միջագետքի մեջ, արագորեն շարժվում է դեպի Անձիտի մեր բանակատեղին: Սպարապետն ակնհայտորեն ցանկանում էր լուլլուբեյցիներին մոտեցնել խոշոր ուժեր և կանխել նրանց հետագա ցանկացած անկարգությունը: Մի քանի օրից սպարապետը հասավ Անձիտ, որտեղ այժմ արդեն կար Արարտայի բանակի տասներկու բյուր ու թեև մենք թվով կրկնակի զիջում էինք լուլլուբեյցիներին, սակայն որակով գերազանցում էինք նրանց և դա արդեն վերջնականապես սթափեցրեց նույնիսկ ամենատաքգլուխներին: Հենց նույն երեկոյան էլ ես, սպարապետ Տիգրանը, Անուբանին ու նրա որդիները հավաքվեցինք Անուբանիի վրանում` մեր հետագա անելիքները քննարկելու համար:

Հավաքվածներին միմյանց ներկայացնելուց հետո խոսքը վերցերց սպարապետը.
- Հարգարժան արքա,- խոսեց սպարապետը,- ես, որպես արիների ռազմական առաջնորդ, խիստ բարձր եմ գնահատում այն մեծ օգնությունը, որ մեզ ցույց տվեցին լուլլուբեյցի փառապանծ ռազմիկները, քանի որ ակնհայտ է, որ նույնիսկ ձեր հայտնվելու լուրն իսկ այնպես սարսափահար արեց Նարամ-Սուենին, որ նա անապատի վախկոտ կարիճի պես փախավ իր բույնը:
- Հարգելի զորական,- իր հերթին խոսեց Անուբանին,- անապատի այդ ստոր իժի հետ լուլլուբեյցիներն իրենց հաշիվներն ունեն և մեզ համար էլ է մեծ պատիվ մեր կողքին տեսնել արիների հզոր ռազմիկներին: Եվ դրան վերջնականապես ճզմելու համար ես ահա թե ինչ եմ առաջարկում: Իմ լուլլուբեյցիներն այժմ ամենից շատ ցանկանում են մարտի մեջ մտնել: Սակայն ես չեմ ցանկանում Նարամ-Սուենի հետևից իմոնց թողնել դեպի հարթավայրային շրջանները, քանի որ նա, գրեթե մեզ հավասար լինելով իր ռազմիկների քանակով, հարթավայրերում տեղի ունեցած մարտերում մեր նկատմամբ առավելություն կունենա: Դրա համար էլ մենք կցանկանայինք մարտի մեջ մտնել լեռնային պայմաններում:
- Այդ ամենը ճիշտ է,- պատասխանեց սպարապետը,- սակայն այժմ ոչ մի պայմանով թշնամին մեզ վրա չի գա:
- Այդ դեպքում մենք կգնանք նրա վրա,- ժպտաց Անուբանին,- ձեր համաձայնությամբ ես իմ բանակը Լուլլուբում կտանեմ Արարտայի միջով, իսկ այնտեղից էլ մենք կհարվածենք աքքադցի այդ ավազակի ուղիղ որջին:

Սպարապետ Տիգրանը մի պահ տատանվեց: Հանաք բան չէր Անուբանիի ողջ այդ անկազմակերպ հորդային Արարտայի խորքերը թողնելը: Ի վերջո նա դարձավ Անուբանիին:
- Հարգելի արքա, այդ հարցը ես չեմ կարող լուծել: Ես պետք է այդ ամենի մասին տեղեկացնեմ մեր Մեծ քրմին և միայն այն բանից հետո, երբ նա կտա իր համաձանությունը, ես կկարողանամ քեզ վերջնական պատասխան տալ:

Դրանից հետո մենք բաժանվեցինք և ես ու սպարապետը արագորեն հասանք իր վրանը.
- Դո՞ւ ինչ կարծիքի ես, Հայկ: Ես իհարկե ասացի Մեծ քրմի մասին, բայց դե դու էլ գիտես մեզ մոտ որը ոնց է: Այդ հարցերը մենք պետք է լուծենք:
- Ես կարծում եմ, որ մենք պետք է ճանապարհ տանք Անուբանիի բանակին: Նախ այն բավականին մեծաթիվ է և ես կասկածում եմ, որ մեր մերժման դեպքում այն կփորձի ուժով հասնել դրան: Իր հերթին չպետք է մոռանանք նաև, որ Նարամ-Սուենը այժմ մեզ հարավից սպառնում է գրեթե քսանյոթ բյուրանոց մի հսկայական բանակով, որը վատ չէր լինի շեղել դեպի Լուլլուբում: Մենք Անուբանիի հետ մանրամասն կպայմանավորվենք նրա բանակի արշավանքի երթուղու մասին, որից հետո մեր ձեռքի տակ եղած տասներկու բյուրը կբաժանենք երկու մասի և թևերից անդադար կերպով կուղեկցենք սրանց: Անուբանիի բանակը արդեն իսկ Ծոփքում է և իրեն առանձնապես վատ չի պահել, երևի մեծապես նաև մեր իրականացրած միջոցառումների շնորհիվ…
- Հա, ճիշտ ես ասում: Պարենի հարցով ես էի հրամայել, դե իսկ կանանց պահով էլ դո՜ւ վատ չմտածեցիր,- ծիծաղեց սպարապետը:
- Տեր սպարապետ, ես բավականին ծանոթ եմ տղամարդկանց, հատկապես սրանց նման տղամարդկանց բնույթին: Տուր նրանց կին և ուտելիք ու նրանք, իրենց ձեռքում ունենալով արդեն իսկ մեր տրամադրած ոսկին, մատը մատին էլ չեն տա ավելին ձեռք բերելու համար…
- Լավ, երևի թե կարելի է նման կերպ վարվել…: Ի դեպ,- մի պահ լրջացավ սպարապետը և վրաս նայեց,- Մադակ-Անին…,- սպարապետը մի պահ ընդհատեց խոսքը:
- Տեր սպարապետ, ես կողմ եմ քո իրականացրած միջոցառումներին և իմ կողմից էլ կարող եմ քեզ հավաստիացնել. Կորճայքի ողջ բանակը քո տրամադրության տակ է և կկատարի քո ցանկացած հրամանը:
- Դե լավ…: Այժմ իհարկե դրա կարիքը չկա, քանի որ ես միայն մեծ դժվարությամբ կանխեցի Մադակ-Անիի հերթական սխալը, որը կարծես թե ուզում էր կրկնել իր պապի քայլերը: Այժմ երկրում նորից նա է անսահմանափակ տիրակալ, սակայն քեզնից, որպես իմ ամենահավատարիմ զորականներից մեկից, ես չեմ ուզում թաքցել, որ Հայկաշենի Մեծ քրմի պալատում ինձ այժմ ծայրահեղորեն ատում են և ես այնտեղ եմ հիմա գնում միայն ոչ այլ կերպ, քան իմ Սպարապետական գնդի ուղեկցությամբ: Թեև Խորխոռունյաց իշխանը իմ վաղեմի բարեկամն է ու Մաղխազական գունդը ևս իմ կողմն է, բայց դե ո՞վ գիտի…
- Զգույշ եղիր, տեր սպարապետ,- պատասխանեցի ես,- թող մի այս շիլաշփոթը անցնի ու Անապատից մի լավ արյուն բաց թողնենք, դրանից հետո մեր երկիրն էլ կխաղաղվի…

Հենց հաջորդ օրը մենք Անուբանին տվեցինք մեր համաձայնությունը, որից հետո էլ անմիջապես նրա բանակը շարժման մեջ մտավ…

Lion
09.09.2011, 07:52
http://s44.radikal.ru/i106/0911/e1/803e61c0ab05t.jpg (http://radikal.ru/F/s44.radikal.ru/i106/0911/e1/803e61c0ab05.jpg.html)

Ահա, տեսեք, թե ինչ հետաքրքիր վիճակ էր ստեղծվել: Անուբանիի բանակը մոտեցել էր արևմուտքից, մոտավորապես հետագա Կեսարիա-Սամոսատ ուղիղ գծով, իսկ հայերի բանակն էլ, որ մինչ այդ նահանջել էր Անգեղտուն գավառ, սրան էր միացել Սամոսատում, այսինքն հանդիպման վայր էր ժամանել Մինչեփրատյան Ծոփքից` արևելքից: Սամոսատը քարտեզի վրա հստակ երևում է և, ինչպես արդեն ասվեց, այդ ժամանակ այն հայտնի էր որպես Կումուխա: Հենց այստեղ էլ ուժերը միավորած դաշնակիցները վերջնականապես որոշեցին իրենց անելիքը` դեպի Միջագետք շարժվել Հայաստանի միջով:

Իր հերթին արդեն մինչև Անգեղտուն հասած Նարամ-Սուենը նահանջեց դեպի հարավ և, որոշ կայազորային ուժեր թողնելով Հայոց Միջագետքում (Եդեսիա կենտրոնով), հիմնական ուժերով հեռացավ Միջագետք:

Lion
09.09.2011, 15:55
*

Արդեն տաս օր էր, ինչ Անուբանիի բանակը, մի երկար որդի պես գալարվելով մեր լեռներում ու կիրճերում, անփոփոխ ու հանդարտ կերպով մի քանի զուգահեռ շարասյուններով շարժվում էր դեպի արևելք: Այն արդեն իր հետևում էր թողել Ծոփքը և Արածանիի հովտով շարժվում էր առաջ` մտնելով արդեն Տուրուբերան: Նախկինում նման բան չտեսած հայերի համար այս ամենը խիստ անսովոր էր, թեև մենք էլ մեր հերթին մեր երկու մասի բաժանված բանակներով, որոնք գտնվում էին սպարապետի զորականների անմիջական հրամանատարության տակ, հյուսիսից ու հարավից ամեն միջոց ձեռնարկում էինք, որ տեղական բնակչությունը ոչ միայն չհայտնվի այս բանակի ուղու վրա, այլև նրա հետ հնարավորինս քիչ շփում ունենա:

Հայկաշենում հատկապես էին ուժեղացել տրամադրություններ սպարապետի դեմ, քանի որ բոլոր պալատականները իրենց պարտքն էին համարում Մադակ-Անիի ականջին շշնջալ, որ սպարապետը այս բանակը երկիր է մտցրել գրեթե դավաճանական նպատակներով, և, որ նրա նպատակը Արարտայի արքա հռչակվելն է: Այս ամենի մասին ես, ինչպես նաև գլխավոր Հետախույզը մշտապես հայտնում էինք սպարապետին և նա իրեն շատ զգույշ էր պահում:

Ես գտնվում էի մեր բանակի հարավային զորաթևի մեջ` Կորճայքի իմ հարազատ բանակի երկու բյուրերի հետ: Կողքիս էին կրկին իմ հավատարիմ օգնականները` Հայկը, Սևակը և Մթերապետ Վրույրը, որոնք մանրամասն պատմեցին ինձ վերջին երկու ճակատամարտերի ու նրանցում` Կորճայքի բանակի ունեցած դերի մասին: Այն իրեն փայլուն էր դրսևորել և նրա հրամանատար Հազարապետ Հայկն արդեն հասցրել էր պարգևատրվել հովազի մորթով…

…Մոտ մեկ ամսից Անուբանիի և մեր բանակները, հետևում թողնելով Հայկաշենը, որի գրավումն ու ավերումն էին կանխատեսում սպարապետի դեմ գործող քսու պալատականները` մտան Վասպուրականի տարածք: Այստեղ ինձ մի հաճելի հանդիպում էր սպասում: Դադարներից մեկում ինձ հայտնեցին, որ միջագետքցի մի վաճառական ցանկանում է տեսնել ինձ: Ես ուրախացած հրամայեցի մի ընտիր սեղան պատրաստել և արագորեն ներս հրավիրել այդ վաճառականին: Ես չէի էլ կասկածում, որ դա Մենեսը կլինի:

Իր սովորական ու անվրդով քայլերով ներս մտած բարեկամիս ես առա գիրկս ու երկար ժամանակ բաց չէի թողնում: Վերջին տասնամյակներում ես ավելի ու ավելի շատ էի սկսում սիրել իմ ազնվասիրտ, բարեհոգի, քաջասիրտ ու խելոք բարեկամին:
- Նախ և առաջ սկսենք հաց ուտելուց,- չթողնելով բարեկամիս մի խոսք իսկ ասել, ես նրան քարշ տվեցի արդեն իսկ պատրաստված սեղանի մոտ,- դու վաղուց չես եղել մեր երկրում…: Սակայն հավատա, որ հայերի հյուրասիրությունը նույնն է մնացել…
Ես սկսեցի Մենեսի ափսեն լցնել տարաբնույթ խորտիկներով…
- Ո՞նց ես, բարեկամս, ինչքա՜ն էի կարոտել քեզ…
Մենեսը լիքը բերանով ու անօգնական տեսքով վրաս նայեց…
- Ի՞նչ կա, ի՞նչ նորություններ…
- Ա՜, ո՜, ա…,- մի կերպ փորձեց արտաբերել բարեկամս, սակայն հույսը կտրելով դրանից` ձեռքը թափ տվեց և շարունակեց եռանդով ուտել…

Ես բռնկվեցի մի անզուսպ ծիծաղով.
- Այ դու քո՜ւրմ…, բայց ինչ ուզում ես ասա, ճիշտ են ասում, էլի, մեր պապերը, որ հյուրին, մինչև նա չկշտանա, մի խոսեցրու…: Թե չէ նա կսկսի խոսել վայրենի պալայցիների լեզվով…
- Ըհը,- դժվարությամբ արտաբերեց Մենեսը,- աու… մ… եմմ…,- փորձեց արտաբերել նա:
- Կեր, կե՜ր,- լրջացա ես,- դու այժմ ինձ հետ ես ու մենք ինչքան ասես ժամանակ կունենանք զրուցելու համար…

armen9494
09.09.2011, 15:57
Իսկ ես մտածում էի, որ Գեա-ն կորել է ;) Սպասիր էլի... վայ :oy Ամեն մի մեծ գյուտ որպես կանոն երկար ժամանակի ընթացքում է կատարվում: Այն ժամանակ փորձեցին, չստացվեց, շարունակում են փորձերը, վստահ եմ` կստացվի ;)

Ուրախ եմ, Գեա ջան, որ չես կորել...

Lion ջան, ես ել եմ վստահ, որ կստացվի, որ չստացվեր, մենք հիմա ձի չեինք ունենա :))

Lion
09.09.2011, 16:00
Ի վերջո բարեկամս ոտքի կանգնեց, անօգնական մի հայացք գցեց սեղանին, հետո վրաս ու մոտեցավ ջրերով կժերին: Ես սկսեի օգնել նրան լվացվելու գործում.
- Օ՜ֆ՜ֆ,- հոգնած հառաչեց նա,- Եգիպտոսի միավորվելուց հետո այսպես չէի կերել: Լսիր, դու դիտավորյալ ե՞ս նման համեղ հյուրասիրություններ կազմակերպում…
- Իհարկե, բարեկամս: Հատկապես քեզ նման հյուրերի համար…
- Երևի դրանով հույս ունես շահել, հա՞, նրանց սիրտը: Չէ՜է՜, Հայկազունի Հայկ, այս անգամ դա չի՜ ստացվի…
- Ըհը, կարծես այս անգամ իմ եգիպտացին ինձնից նեղացել է…
- Պա՜ա՜, է՜լ չնեղանամ,- գահվորակին ընկնելով արտաբերեց բարեկամս,- ողջ աշխարհը քարշ տվել, բերել լցրել ես մեր խեղճ արքայի վրա: Ախր հիմա նա իր քսանյոթ բյուրերի վրա նստած չգիտի որ կողմն արշավի…
- Դե ի՞նչ անեմ, Մենես ջան,- անմեղ տեսքով չքմեղացա ես,- ինչպես ասացիր, քո այդ խեղճ արքան ողջ Մեծ Անապատը դատարկել ու գալիս էր Արարտայի վրա… դե մենք էլ, գրողը տանի, պաշտպանվում ենք, ինչպես կարողանում ենք…,- ձեռքերս տարածեցի ու չքմեղացա ես:
- Սրա՜ն տեսեք… պաշտպանվում ենք ինչպես կարողանո՜ւմ ենք… միայն վերջին երկու ճակատամարտերում դուք Անապատի որդիների երեք բյուր եք կոտորել…
- Դե բյուրեր Նարամ-Սուենը շատ ունի…
- Է լավ, հետո՞…
- Դե ի՞նչ հետո… թող մի այս հորդան մեր երկրից դուրս գա, մտնի Միջագետք, այն ժամանակ արդեն Նարամ-Սուենը երկար ժամանակ զբաղված կլինի:
- Բայց ի՜նչ ուզում ես ասա…, իմ դպրոցն ուրի՜շ է…,- ծիծաղեց Մենեսը ու հպարտությամբ ուռցրեց կուրծքը` ակնարկելով ինձ,- ես լսեցի, որ հյուսիսային լեռներում ինձ լավ ծանոթ մի լեռնեցի ողջ աշխարհը գլուխն է հավաքել և որոշեցի գալ ու մի լավ հիանալ այդ տեսարանով…
- Դե դա քեզ իհարկե կհաջողվի, Մենես ջան, այս հորդայում ո՜վ ասես որ չկա…

Մենեսը մի տարօրինակ հայացք գցեց վրաս, որից հետո ձայնը ցածրացրեց.
- Լսիր, իսկ ճիշտ է՞, որ Անուբանիի բանակում անխոցելի ռազմիկներ կան,- դրան խիստ կարևորության տալու տոնով հարցեց նա:
- Անխոցելի՞:
- Հա էլի… մի տեսակ մարդիկ, որոնց խոցում ես, իսկ նրանցից արյուն չի գալիս…
- Մենես, ինձ թվում է ես ու դու արդեն բավականին մեծ ենք, որ հեքիաթներին հավատանք…, ուղղակի լուլլուբեյցիները իրենց զրահները կրում են մորթիների տակից, այսքան բան: Դրանք չեն երևում ու դրա համար էլ նման կարծիք է տարածված…
- Հա՜ա՜,- թեթևացած հոգոց հանեց բարեկամս,- թե չէ Անուբանիի անխոցելի ռազմիկների մասին տարածված լուրերը ոչ միայն ահուսարսափի մեջ են գցել ողջ Միջագետքը, այլև հասել են մեզ մոտ…
- Ու դո՜ւ…
- Դե ես ի՞նչ…,- անմեղ տեսքով ուսերը թոթվեց անկրկնելի Մենեսը,- ես… այսպես ասած աշխատանքի բերումով…
- Դե աշխատանքը աշխատանք,- ծիծաղեցի ես,- սակայն բնականաբար սրանց անխոցելիության մասին դու մոտական ժամանակներս ոչ-ոքի ոչինչ չես ասի, չէ՞, գոնե մինչև մոտակա ճակատամարտը…
- Դե իհարկե, մեծ հաշվով ինձ պետք է, որ դուք հաջողություն ունենաք… Նարամ-Սուենն այն աստիճան է գոռոզացել, որ նույնիսկ Մագանն [1] է ասպատակել ու հիմնովին ավերել…
- Ահա թե ի՜նչ, ուրեմն ձե՜զ էլ բաժին հասավ,- գահվորակիս վրա հետ ընկա ես,- փաստորեն ձեր չեզոքությո՜ւնն էլ չփրկեց…
- Տեղի կառավարչի եգիպտական ռազմիկներից կազմված բանակը պարտություն է կրել…,- գլուխն օրերեց Մենեսը:
- Ցավակցո՜ւմ եմ…,- գլխով արեցի ես:
- Այո, այս անգամ մենք պարտվեցինք, Հայկ: Լավ էր դեռ, որ Նարամ-Սուենը անմիջապես չշարժվեց մեզ վրա, այլ որոշեց նախապես լուծել հյուսիսային հարցերը:
- Ու դրա համար էլ դու հիմա…

Lion
09.09.2011, 16:05
Ես չկարողացա վերջացնել խոսքս, երբ վրանիս դռան մոտ լսեցի կատաղության ու զայրույթի խեղդված բացականչություններ և անհագիստ իրարանցում զգացի: Ոտքի կանգնեցի ու արդեն պետք է դուրս գայի, երբ ներս մտավ Հայկը և մի անհագիստ հայացք գցեց Մենեսի վրա: Ես նշանով նրան թույլ տվեցի խոսել:

- Տեր իշխան,- ծնկի եկավ նա,- լուլլուբեյցիների մի մեծ ջոկատ շրջապատել է “Աստղիկ”-ին: Հենց նոր հայտնեցին: Կուտիներն արդեն շարժվում են այդ ուղղությամբ, բայց հրամանը դու պետք է տաս…
- Օհօ՜…, սա արդեն լուրջ է: Հայկ, հենց հիմա գնում ենք կուտիների մոտ: Հրամայում եմ` կիրառել բոլոր հնարավոր միջոցները “Աստղիկ”-ին փրկելու համար: Մանրամասները` ընթացքում: Մենես, գալի՞ս ես…

Մենեսը հետևեց մեզ ու մենք դուրս եկանք վրանից: Արդեն դեպի կուտիները շարժվելու ընթացքում Հայկը սկսեց պատմել.
- Տեր իշխան, համաձայն քո հրամանի ես “Աստղիկ”-ը հեռու էի պահում արշավող լուլլուբեյցիների ուժերից ու սովորաբար այնպես էի անում, որ սրանց ու “Աստղիկ”-ի միջև միշտ մենք կանգնած լինենք: Երեկ էլ ես “Աստղիկ”-ը տեղավորել է լճի ափին: Բայց լուլլուբեյցիների ինչ-որ մի ջոկատ մոտ երեք հազար ռազմիկի կազմով գիշերով անցել է մեր թիկունքը և, հենց նոր հայտնեցին, այժմ շրջապատել է մեր կանանց…
- Տականքներ…,- չկարողացա ինձ զսպել ես,- ուրեմն դրանց քիչ էր այն ամենը, ինչ մենք իրենց տվեցինք…

Մենք հասանք արդեն արշավի մեջ գտնվող Կորճայքի բանակին: Սակայն հենց տեղում էլ պարզվեց, որ կուտիներիս գունդը, որը այդ ամենն ընդունել էր որպես մի անձնական խորը վիրավորանք, վաղուց արդեն առաջ էր անցել: Այդ պահին ինձ մոտեցավ Սևակը.
- Սևակ, հայտնիր սպարապետին այս ամենի մասին:
Սևակը նետվեց հրամանս կատարելու…

Ես, Հայկը ու անխոս մեզ հետևած Մենեսը ի վերջո հասանք Կուտիների գնդին: Հենց այդ պահին էլ հետախուզությունը տեղեկացրեց, որ մենք շատ մոտիկ ենք դեպքի վայրին և որ առայժմ լուլլուբեյցիները կորուստներից բացի այլ հաջողությունների չեն հասել:
- Հազարապետ Հայկ,- դարձա ես հավատարիմ զինակրիս,- հենց հիմա մարտաշարքով շարիր կուտիներին:

Կարճ ժամանակ անց Կուտիների գունդն արդեն մարտակարգ էր ընդունել: Ես մերկացրի թուրս և, կանգնելով մերոնց շարքերի առջևում, այդ վիճակում բարձրացրեցի բանակս դեպի մոտակա բլրակը: Այստեղից արդեն պարզ երևում էր ամեն ինչ. լուլլուբեյցիների խառնիճաղանջ ռազմիկները օձի պես գալարվել էին քարերի հետևում շրջանաձև պաշտպանություն գրաված “Աստղիկ”-ի շուրջը, սակայն ակնհայտ էր, որ առայժմ նրանք որևէ հաջողության չէին հասել, քանի որ երկու բանակների միջև ողջ միջտարածությունը լցված էր կուտիների հզոր նետերով խոցված լուլլուբեյցիների դիակներով, որոնք այժմ, իրենց վահանների հետևում թաքնված, ստիպված էին մնալ պատկառելի հեռավորության վրա: Ես առաջ եկա և դարձա ռազմիկներիս.

- Տղերք, ես շատ բան չեմ ասի: Այստեղ,- ես թրովս ցույց տվեցի մեր ներքևի հարթավայրը,- մեր պատիվն է: Իսկ պատիվը իսկական տղամարդու համար ամեն ինչից թանկ է: Ու դրա համար էլ...,- ես կարծես ուժերի մի հզոր հորձանք զգացի ու մի անսովոր կատաղություն եկավ վրաս,- սրա՜նց…, իմ հետևի՜ց…, կոտորի՜ր…, մինչև վե՜երջ…

Lion
09.09.2011, 16:19
Ես շուռ եկա ու սկսեցի վազել ներքևում խռնված թշնամիների վրա: Կուտիներս մեկ մարդու պես հետևեցին ինձ: Մենք արդեն բավականին մոտեցել էինք մարտով տարված թշնամուն, երբ սա ի վերջո նկատեց մեզ ու փորձեց մարտակարգ ընդունել: Սակայն հզոր գոռոցներով, լրիվ երկաթեղենի մեջ գտնվող և լեռներից իջնող ռազմիկների տեսարանը ըստ երևույթին խուճապի մատնեց նրան, քանի որ մինչև թշնամուն հասնելը ես նկատեցի, որ նրա շարքերը խառնվեցին: Սակայն միանգամից էլ սկսվեց մարտը…

Ես հենց ընթացքից հարվածեցի առաջին իսկ պատահած ռազմիկին, շուռ գալով թռցրի մեկ ուրիշի գլուխը, որից հետո զրահավորված մարմնիս ողջ ծանրությամբ հարվածեցի ևս մեկին: Միայն այդ պահին նկատեցի, որ կողքիս ինձնից ոչ պակաս ճարպկությամբ աջ ու ձախ հարվածներ է բաժանում Մենեսը: Հետ չէր մնում նաև Հայկը: Իր հերթին, նկատելով մեզ, “Աստղիկ”-ը ևս դուրս եկավ իր դիրքերից և իր կողմից մոտեցավ թշնամուն` նետերի տակ առնելով արդեն դեմքով դեպի մեզ շրջված լուլլուբեյցիների անպաշտպան թիկունքները: Սա արագացրեց թշնամու ջախջախումը և շուտով մարտադաշտում կանգնած մնացին միայն կատաղի կերպով մարտնչող առանձին լուլլուբեյցիներ: Այդ ընթացքում “Աստղիկ”-ի ղեկավար Վարդուհին վազեց մոտս և ծնկի եկավ.
- Տեր իշխան, մենք հետ մղեցինք թշնամուն ու կորուստներ գրեթե չունենք: Մի քանի հոգի վիրավորված են: Սակայն կան գերիներ…
- Գերինե՞ր, ովքեր են…
- Թշնամուն հաջողվեց առևանգել Աստղիկին, Նվարդին ու Անահիտին: Դատելով ամեն ինչից` հարձակումը հենց այդ նպատակով էլ կազմակերպված էր, իսկ սրանք ուղղակի ուզում էին մեզ տեղում գամել: Դա նրանց հաջողվեց…
- Ո՞ր կողմն են գնացել, դա ե՞րբ էր:
- Երկու ժամ առաջ…, այժմ արդեն հեռու կլինեն…

Աստղիկին առևանգել էին…: Միանգամից առաջս հառնեց կայծկլտուն աչքերով ծիծաղկոտ աղջիկը…

Այդ ընթացքում մարտն ընդհանուր առմամբ հանգստացավ: Ես մարտաշարք կանգնեցրի իմոնց, սակայն պարզվեց, որ թշնամու ռազմիկներից մեկը դեռ դիմադրում է, դե իսկ իմոնք էլ, լիովին հիմնավորված գտնելով, որ դա թշնամիների առաջնորդներից մեկն է, չեն ցանկանում նրան սպանել…

Ես գնացի այդ կողմ: Արդեն հեռվից հատկանշական հանդերձանքից ես գլխի ընկա, որ դա ոչ միայն հասարակ ռազմիկ չէ, այլ պատկանում է լուլլուբեյցինեի բանակի ամենավերնախավին: Ես դարձա մշտապես կողքիս գտնվող Հայկին.
- Հենց հիմա հավաքիր “Դաշույն”-ը մոտս: Սրան,- դարձա ես դիմադրող լուլլուբեյցուն,- ոչ մի կերպ չվնասել: Նա ինձ կենդանի է պետք…

Մինչ Հայկը կվազեր հրամանս կատարելու` ես մոտեցա շրջապատված, թուրը մերկացրած ու կատաղորեն շուրջբոլորը նայող լուլլուբեյցուն: Այդպես էլ կար, ես չէի սխալվել: Դա Կիկուպիշն էր` Անուբանիի երրորդ որդին: Ես հրամայեցի լայնացնել շրջապատման օղակը և կուտիներս բոլոր կողմերից երեսուն քայլ հետ գնացին: Դրանից հետո ես թուրս տեղավորեցի պատյանում, մտա ռազմիկներիս կազմած շրջապատման օղակը և սկսեցի դանդաղ ու հանգիստ քայլերով մոտենալ Կիկուպիշին` ընթացքում տենդագին կերպով որոշելով անելիքս…
- Ա՜ա՜ա… սուտ վաճառակա՜ն, լրտեսների արքա՜…,- ինձ տեսնելով գոռոզ կերպով գլուխը ցցեց նա,- այ սա արդեն ուրիշ բան է, հիմա արդեն դու քո ողջ շքեղության մե՜ջ ես, թե չէ վաճառակա՜ն…, ոչնչիչ տեղյա՜կ չե՜մ…: Դե ի՞նչ, մենամարտե՞նք,- մարտական դիրք ընդունեց Կիկուպիշը` երկու ձեռքով գլխից վերև և սուր ծայրը դեպի ինձ ուղղված պահելով թուրը:
- Ինչի՞ համար,- հանգիստ հակադարձեցի ես,- ես քեզ հետ մենամարտելու ոչ մի առիթ չեմ տեսնում…
- Ինչպե՞ս…, ա՜ռիի՜թ…,- շփոթվեց նա…
- Իհարկե,- ես հանեցի սաղավարտս ու, հայացքս չկտրելով զրուցակցիցս, նստեցի գետնին,- ինչի՞ համար մենամարտենք: Եթե հիշողությունս չի դավաճանում` ես լուլլուբեյցիների ազնվազարմ ու փառահեղ առաջնորդի հետ շատ անգամ եմ հաց կիսել, իսկ նրա, նրա կնոջ ու որդիների կյանքն էլ կարծես թե մի անգամ փրկել եմ: Այնպես որ մենամարտի ոչ մի առիթ ես չեմ տեսնում: Ավելին, ես նույնիսկ կասեի, որ Անուբանին ու նրա ընտանիքը իմ լավագույն բարեկամներն են…

Կիկուպիշը չիմացավ ինչ ասել և իջեցրեց թուրը, իսկ ես շարունակեցի.
- Նստիր, նստի՜ր,- ձեռքով արեցի ես,- այս ամենը հե՜չ…,- ես ձեռքի շարժումով ցույց տվեցի հենց նոր ավարտված ճակատամարտի դաշտը,- հասարակ ռազմիկների խաղեր են, որոնք մեծ հաշվով ինձ չեն հուզում: Սրա համա՞ր թշնամանանք,- ես անտարբեր տեսքով ձեռքս թափ տվեցի:
Կիկուպիշի մի քիչ մտածեց, հետո թուրը տեղավորեց պատյանում ու նստեց դիմացս` գետնին.
- Բա հիմա ի՞նչ պիտի անենք,- հարցրեց նա:
- Ոչինչ,- պատասխանեցի ես,- դու պատվով ու հարգանքով կվերադառնաս քո հոր և մոր մոտ… ուրիշ ի՞նչ: Գիտե՞ս, քո մայրը աշխարհի ամենաազնվազարմ ու առաքինի կինն է և ես չէի ուզենա վիշտ պատճառել այդ լավ կնոջը…

Զրուցակիցս կարծես սկսեց անհարմար զգալ: Նա կախեց գլուխը և մի կերպ արտասանեց.
- Դու ճիշտ ես, Հայկ, ես ինքս էլ աշխարհում ամենաշատը նրան եմ սիրում ու պատրաստ եմ սարեր շուռ տալ, որ չտեսնեմ նրա թեկուզ մի արցունքը…
- Դե իհարկե, այդպիսի կնոջ համար դա էլ է քիչ: Այ որ նման բաներ ես անում…,- ես ակնարկեցի “Աստղիկ”-ի վրա հարձակումը,- ախր այնտեղ էլ իմ ցեղի մայերն են, չէ՞…: Ու նրանց արցունքների համար է հիմա, որ իմոնք այսպես կատաղած քեզ են նայում,- այս անգամ էլ ակնարկեցի ռազմիներիս:

Կիկուպիշը ավելի կախեց գլուխը.
- Դա ես չարեցի,- մի կերպ արտաբերեց նա ու շփոթված շփեց ճակատը,- դա պալայցիներն էին…: Ախր դրանք ոչ մի կերպ չբավարարվեցին ձեր տված կանանցով…: Հատկապես դրանց արքա Թիասենը…: Չգիտես որտեղից տեսել էր ձեր կանանց, հատկապես մեկին, որ ամենից լավ է նետահարում, ու որոշել էր տիրանալ նրան: Գիտե՞ս Հայկ,- գլուխը բարձրացրեց Կիկուպիշը ու վրաս նայեց,- ես այստեղ ընդհանրապես չպետք է լինեի…: Այդ Թիասենին հաջողվել էր իր կողմը գրավել ու այս գործին բերել լուլլուբեյական մեր ջոկատներից մեկը ու ես, երդվում եմ մորս արևով,- ձեռքը դրեց կրծքին նա,- ուղղակի եկել էի մեր ջոկատը հետ տանելու: Ու այդ պահին էր, որ դուք վրա տվեցիք…

Ես զգացի որ Կիկուպիշը չի կեղծում: Բացի այդ ես մի քիչ ծանոթ էի լուլլուբեյցիների ռազմական սովորություններին ու գիտեի, որ կնոջն առևանգելը նրանց կողմից սովորաբար չի հարգվում: Այ եթե կինը նրանց հասնի որպես ավար, դա ուրիշ բան է, բայց խաղաղ պայմաններում, այն էլ դաշնակից ցեղի կանա՜նց…
- Այդ կանանց, որոնց պալայցիները տարան, Կիկուպիշ, ես գետնի տակից էլ լինի, կգտնեմ, իսկ Թիասենին,- նայեցի զրուցակցիս ուղիղ աչքերին,- հաշվիր արդեն մեռածների շարքում: Դու ինձ արդեն մի քիչ ճանաչում ես ու ես դա քեզ խոստանում եմ…: Վեր կաց, վե՜ր…: Վայել չէ մեզ այսպես նստել հասարակ ռազմիկների ներկայությամբ: Գնացի՜նք…

Մենք ոտքի կանգնեցինք: Ես ձեռքի շարժումով կուտիներին հրամայեցի թողնել մարտական վիճակը: Ռազմիկներս անմիջապես կատարեցին հրամանս, որից հետո կարծես այլևս ընդհանրապես սկսեցին ուշադրություն չդարձնել Կիկուպիշին: Այդ պահին Կիկուպիշը, որը կարծես ի վերջո հաղթահարեց ներքին պայքարը, դարձավ ինձ.
- Հայկ, դու ազնիվ մարդ ես: Դու իմ ճանաչած ամենաազնվասիրտ ռազմիկներից մեկն ես: Ու դրա համա՜ր…,- նա մի պահ տատանվեց:
- Հը՞,- դանդաղեցի քայլերս:
- Ես գիտեմ, թե հիմա որտեղ պետք է լինեն ձեր գերված կանայք…

Varzor
09.09.2011, 17:28
որ նույնիսկ Մագանն [1] է ասպատակել ու հիմնովին ավերել…

Բա ծանոթագրությունը՞ չկա :pardon

Lion
09.09.2011, 18:41
Բա ծանոթագրությունը՞ չկա :pardon

pardon:oy

_______________
[1] Այս պետություն-երկրամասի տեղը առայժմ կոնկրետ ճշգրտված չէ, սակայն առավել հիմնավոր է թվում այն տեսակետը, որ դա սեմիտական բնակչություն ունեցող ու Եգիպտոսին ենթական մի պետություն է եղել Արաբական թերակղզու հյուսիս-արևմուտքում:

:ok

Lion
09.09.2011, 18:43
Lion ջան, ես ել եմ վստահ, որ կստացվի, որ չստացվեր, մենք հիմա ձի չեինք ունենա :))

Դե չէ, եթե ոչ մենք, ապա ուրիշները կկարողանային այդ գյուտը անել: Բայց դե հնագիտական տվյալները ամեն դեպքում Հայաստանի օգտին են խոսում;)

Varzor
09.09.2011, 19:36
Դե չէ, եթե ոչ մենք, ապա ուրիշները կկարողանային այդ գյուտը անել: Բայց դե հնագիտական տվյալները ամեն դեպքում Հայաստանի օգտին են խոսում;)
Մանավանդ վերջին տվյալները:
Ի դեպ գիտեի՞ք, որ ձիասպորտի տերմինները անգլերեն են ու հայերեն :o
Էլ չեմ ասում, որ ղարաբաղի ձին համարվում է ձիու առանձին մաքուր ցեղատեսակ ;)

Գեա
09.09.2011, 19:53
Լիոն , քանի դեռ թեմայում հարաբերական անդորր է մի բան հարցնեմ ,միայն անկեղծ պատասխան եմ ակնկալում. էս քո գրածների մեջ գոնե մի փոքր պատմական ճշմարտություն կա ?,էդ մեծ քրմերը լրիվ ոնց որ թշնամու բանակի ագենտներ լինեն,հատուկ նստում, մտածում ու գտնում են հենց այն տարբերակը , որից երկիրը հատկապես է տուժում:
Մտածում եմ այս ազգի գլխին հո գալովի չի?

Lion
09.09.2011, 20:55
Գեա ջան, Հայկի նոթերի մի զգալի մասը պատմական հիմքեր ունի կամ, սենց ասենք, հաստատվում է կողմնակի աղբյուրներով: Բնականաբար Հայկը հայտնում է նաև տվյալներ, որոնք միայն իրեն են հայտնի և այլ աղբյուրներ այդ մասին լռում են: Ես այս հարցին մի տեսակ միջնորդավորված եմ անդրադարձել և դա պարզորեն կարող եք զգալ ծանոթագրություններից - այն էպիզոդների վերաբերյալ, որոնց մասին կա ծանոթագրություն կամ որոնց կապակցությամբ հիշատակվում են սեպագրեր կամ այլ աղբյուրներ, ուրեմն դրանք հաստատվում են այլ աղբյուրներով: Մնացածը մնում է Հայկի խղճին ;)

Կոնկրետ քրմերի պահով - Արեգ Սլկունի անունով քուրմ մեզ հայտնի չէ, Ռիշիադադը, Թախիշաթալը և Մադակ-Անին հայտնի են, ընդ որում որպես բավականին անհաջող պատերազմներ մղած անձիք: Ինչն է դրա պատճառը, սեպագրերը լռում են ու դա երևի բնական է, քանի որ դրանք աքքադցիներն էին գրել: Անհաջողության պատճառների մասին Հայկի կարծիքը, բնականաբար, մնում է իր խղճին, բայց եկեք դիտարկենք փաստերը.

1. մ.թ.ա. 2492-2411, 2109-2108 թվականներին իշխում էին Հայկազունիները,
2. մ.թ.ա. 2200-2109 թվականներին ընտրովի քրմեր էին,
3. մինչև մ.թ.ա. 2026 թ-ից հետո կրկին Հայկազունիներ են:

Հիմա հարց` ինչու տեղի ունեցավ այդ իշխանափոխությունը, այսինքն, ինչպես եղավ, որ քրմերը այնքան կորցրին իրենց հեղինակությունը, որ.

1. նրանք զրկվեցին ժառանգականորեն իշխելու հնարավորությունից ու դարձան ընտրովի,
2. վերջնականապես զիջեցին իշխանությունը Հայկազունիներին,
3. Հայկազունիները այդքան սիրվեցին:

Այս ամենի ֆոնին կարծում եմ, որ Հայկի վերսիան միանգամայն ընդունելի է` քրմերը անպետքորեն էին կառավարում...

Lion
09.09.2011, 20:56
Մանավանդ վերջին տվյալները:
Ի դեպ գիտեի՞ք, որ ձիասպորտի տերմինները անգլերեն են ու հայերեն :o
Էլ չեմ ասում, որ ղարաբաղի ձին համարվում է ձիու առանձին մաքուր ցեղատեսակ ;)

Varzor ջան, կարծում եմ, որ ձիերի պահով Հայկի ասածները անչափ ուշագրավ են: Մեծ թվով փաստեր են վկայում ընտանի ձիուն հայերի կողմից առաջինը ընտելացնելու մասին, բայց սա, իհարկե, առանձին թեմա է ;)

armen9494
09.09.2011, 23:01
Lion ջան, էս սկսեցին մի փոքր քիչ գրել "սպասում ենք" լրիվ դանդաղեցրի՞ր տեմպերը:)
Սպասում ենք եղբայր, սպասում...;)

Lion
09.09.2011, 23:06
*

Արագորեն հավաքեցի “Դաշույն”-ս: Դե Կորճայքի բանակն ու կուտիներս ինձ առայժմ այնքան էլ պետք չէին, քանի որ ինչպես հայտնեց Կիկուպիշը, պալայցիների ընդամենը երկու տասնյակ է, որ գաղտնի հարձակվել է “Աստղիկ”-ի վրա: Հենց դրանք էլ, ինչպես կրկին հայտնեց Կիկուպիշը, հիմա գտնվում են մոտակա բացատներից մեկում: Այդ գործողության համար “Դաշույն”-ն ինձ լրիվ հերիք էր: Ավելին` Կորճայքի բանակի մասնակցությունը միայն ավելորդ աղմուկ կհաղորդեր այս ամենին, իսկ ինձ դա ընդհանրապես պետք չէր:

Դրա համար էլ Կորճայքի ողջ բանակը Հազարապետ Հայկը վերադարձրեց մեր զորաթևի բանակատեղի և խիստ հանձնարարական ստացավ բոլոր հետաքրքրասերներին պատմել, որ դա ընդամենը մի սովորական մարտախաղ է եղել: Փոխարենը դիմացս արձանացավ “Դաշույն”-ի հրամանատար հարյուրապետ Գլակը: Այդ բարձրահասակ, ջլոտ և աչքերում երկաթի փայլ ունեցող ռազմիկին ես հատկապես սկսեցի գնահատել Վահագնի հետ կապված, ինչպես նաև Դարանաղիի գավառի մարտերն ու գումակի հետ կապված գործողությունները ճարպիկ իրականացնելու համար և այժմ նրա հրամանատարության տակ գտնվող “Դաշույն”-ս հսկայական մարտական ուժ էր ներկայացնում:

- Գլակ,- դարձա ես հարյուրապետիս,- քո առջև խնդիր է դրվում տեղ հասնելուն պես անակնկալ հարձակումով ոչնչացնել թշնամիներին և ազատել մեր կանանց: Բացի առաջնորդից` չխնայել ոչ մեկին: Կրկնում եմ, ոչ ոք չպետք է ազատվի…
- Կկատարվի, տեր իշխան,- տեղում ձգվեց Գլակը ու ես կրկին նրա աչքերում տեսա երկաթի փայլը…
Ի վերջո մի պահ մենակ մնալով ես կարողացա անդրադառնալ այս ամենին լուռ կերպով հետևող Մենեսին.
- Դո՞ւ ինչ կարծիքի ես այս ամենի մասին,- մի քանի խոսքով նրան նկարագրելով իրավիճակը` հարցրի ես,- մի բան էլ դու ասա, իմ լավ ընկեր…
- Դե ի՞նչ ասեմ,- պատասխանեց նա,- ավելի ու ավելի եմ համոզվում, որ ընդհանրապես ձեր ու մասնավորապես էլ քո ռազմական կառույցը վատը չի…: Այ կանա՜նց հարցով մի քիչ թերացել եք…
- Համաձայն եմ, բայց դե անթերի բան արևի տակ չկա…: Սա դեռ ուղիղ մարտն էր,- բարեկամիս ուսին թփթփացրի ես,- այ հիմա “Դաշույն”-իս կտեսնես գործի մեջ, այն ժամանակ կխոսենք…

Մինչ մենք փոխանակեցինք այս մի քանի խոսքերը, “Դաշույն”-ը վերջացրեց պատրաստությունները և սկսեց շարժվել Կիկուպիշի ցույց տված ուղղությամբ: Մեկ ժամանոց երթից հետո, երբ մենք արդեն գտնվում էինք Վանա լճի ամենահյուսիսային ծայրում` ի վերջո Կիկուպիշը հայտնեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների պալայցիների ջոկատը պետք է որ հենց մոտակայքում լինի:

Գլակը անմիջապես հետախույզներին առաջ ուղարկեց և շուտով նրանք իրոք տեղեկացրին, որ վայրենի պալայցիները, քսաներեք հոգու կազմով, ճամբարել էին հենց մեր կողքին գտնվող փոքրիկ բացատում և արդեն մաշկել ու պատրաստվում են խորովել մի մեծ վարազ: Դատելով ամեն ինչից` նրանք ակնհայտորեն պատրաստվում են դիմավորել ինչ-որ մի բարձրաստիճան առաջնորդի: Մեր գերի կանայք, որոնց պալայցիները վերաբերվում էին ակնհայտ հարգանքով, կապկպված վիճակում պառկած էին մոտակայքում: Ես ամենից շատ վախենում էի, որ մենք կուշանանք ու այս վայրենիները բռնության կենթարկեն նրանց, սակայն արդեն այստեղ թեթևացած հոգով համոզվեցի, որ պալայցիներին ակնհայտորեն հրամայված է նրանց պահել խնամքով` իրենց առաջնորդի համար…

Lion
09.09.2011, 23:07
“Դաշույն”-ը աննկատ մոտեցավ բացատում իրենց համար փռված թշնամու ռազմիկներին, որոնք իրենց այնպես անհոգ էին պահում, որ կարծես թե իրենց երկրում էին: Ես Գլակին խստորեն հրամայել էի սկսել միայն իմ հրամանով: Սակայն մեր սպասողական վիճակը կարճ տևեց: Շուտով վազելով բացատ մտավ մի պալայացի ու ինչ-որ բան գոռաց, որից հետո բոլոր փռված ռազմիկները ոտքի կանգնեցին ու իրենց կարգի բերեցին: Գրեթե անմիջապես էլ բացատ մտավ Թիասենը, որին ես շատ անգամ էի տեսել Անուբանիի մոտ` շրջապատված մոտ մեկ տասնյակ թիկնապահներով:
- Գլակ,- դարձա ես հարյուրապետիս,- սրան,- ես ցույց տվեցի Թիասենին,- ոչ մի վնաս…: Նա ինձ կենդանի է պետք: Մյուսները քոնն են…,- ձեռքս թափ տվեցի ես:
Գլակը անմիջապես նետվեց հրամանս կատարելու, իսկ ես դարձա Մենեսին.
- Դե իսկ հիմա, եղբայր, միայն ազնվորեն ասա: Եգիպտոսում կամ այլ տեղ դու նման “երաժշություն” լսե՞լ ես:

Մենեսը չպատասխանեց, քանի որ իր աչքի առաջ զարգացող իրադարձությունները կլանեցին նրան: Դե ես ու Կիկուպիշն էլ ըստ էության չհասցրինք ու չկարողացանք խոսել: Գրեթե միանգամից պալայցիների վրա թռավ նետերի մի պարս, որը տապալեց շատերին: Դրանից անմիջապես հետո նրանց շուրջը խոտերը վեր բարձրացան…: Դա խոտերի խրձերով ծպտված իմ ռազմիկներն էին թշնամուն աննկատ մոտեցել: Բարձրացած խոտերը կրկին իջան և պարզվեց, որ ընդամենը Թիասեն ու իր մի քանի ցեղակիցներն են դեռևս ոտքի վրա: Սակայն դա էլ երկար չտևեց: Վայրենի ճիչերով բացատում աջ ու ձախ նետվող թշնամու ռազմիկների վրա կարծես թե գետնի տակից թռան մի քանի նետեր ու դաշույններ և բացատում մնաց կանգնած միայն այդ ամենից շվարած Թիասենը:

Սա, սակայն արագորեն ուշքի եկավ և վերջին պահին հաջողացրեց նետվել գերիների մոտ: Մինչ մենք կմոտենայինք, նա ոտքի կանգեցրեց կատաղորեն դիմադրող Աստղիկին և դաշույնը դեմ տվեց նրա կոկորդին:

Ես հրամայեցի մերոնց դադարեցնել գործողությունները և միայն շրջապատել Թիասենին, իսկ ինքս, մտքումս պախարակելով ինձ, որ միանգամից չէի հրամայել ոչնչացնել նաև սրան, մոտեցա Աստղիկին պատանդ վերցրած պալայացիների առաջնորդին…
- Կսպանեմ…, կմորթե՜մ…,- հևաց Թիասենը` տեսնելով ինձ,- ես պետք է հեռանամ այստեղից…
- Կհեռանաս, տեր արքա կհեռանաս,- փորձեցի նրան հանգստացնել ես,- աղջկան հանգիստ թող և դու այստեղից կհեռանաս…
- Ուզում ես խաբել հա՞, ստոր լեռնեցի, ուզում ես խաբել, հա՞…
- Հանգիստ թող աղջկան և դու…

Այդ պահին չգիտես որտեղից վայրենի խռխռոցով դեպի Թիասենը նետվեց մի խոշոր վարազ… այսինքն միայն սկզբի պահին ինձ թվաց, որ դա վարազ էր: Ինչևէ, Թիասենը շփոթվեց ու մի պահ շեղեց ուշադրությունը: Դա ինձ արդեն բավական էր դաշույնս նետելու համար: Պալայցիների հսկայամարմի ու լրիվ մազերի մեջ կորած առաջնորդի ձեքերը միանգամից թուլացան ու նա կտրված կաղնու պես տապալվեց` կոկորդից խոցված իմ դաշույնով: Ես նետվեցի դեպի կապկպված Աստղիկը ու վերջին պահին, պահելով նրան ընկնելուց, գիրկս առա:

- Սատանա… լրիվ արյունոտվեցի…,- հևաց վարազի մորթու միջից դուրս եկած Մենեսը,- դու էլ երևի նման կենդանի չես տեսել, չէ՞…: Ի՞նչ է,- տեսնելով Աստղիկին գրկումս` ծիծաղեց բարեկամս,- ձեզ արդեն կարելի է շնորհավորե՞լ…

Lion
09.09.2011, 23:14
*

Սա երևի թե միակ անախորժ դեպքն էր, որ պատահեց մեզ հետ Անուբանիի բանակին մեր երկիր թողնելուց հետո: Իմանալով այս ամենի մասին` Անուբանին հատուկ հրամանով նշանակեց պալայցիների նոր առաջնորդ: Ավելին. իր բանակում կարգապահությունը մեծացնելու ու ապագայում էլ նման պատահարներից խուսափելու համար նա փոխեց իր ջոկատների առաջնորդներից մի քանիսին ևս: Դրան հակառակ` Կիկուպիշի հետ պատահածից հետո իմ ու Անուբանիի հարաբերություններն ավելի ջերմացան, իսկ նրա որդիները սկսեցին արդեն իրենք փնտրել իմ բարեկամությունը:

Սակայն առաջնորդվելով թշնամուն մոլորեցնելու նպատակով` մենք ինքներս էինք լուրեր տարածում, թե իբր Արարտա մտած Անուբանիի հսկայական բանակը դարձել է անկառավարելի ու ասպատակում, ամայացնում և ավերում է մեր երկիրը: Դատելով ամենայնից` Նարամ-Սուենը սկսել էր հավատալ այդ լուրերին: Ավելին, մենք դրանից ավելի մի մեծ օգուտ ունեցանք: Բանն այն է, որ Նարամ-Սուենի հսկայական բանակը սկսել էր պարենի պակաս զգալ և նա էլ, իր ունեցած տեղեկությունների հիման վրա ենթադրելով, որ մենք ու լուլլուբեյցիները դեռ երկար իրար կոկորդ կկրծենք, ցրեց իր բանակի մեծ մասը ու այն հետ ուղարկեց Մեծ Անապատ…

Իսկ այդ ընթացքում մեր բանակներն ի վերջո կտրեցին Վասպուրականը, Կորճայքի հյուսիս-արեևլյան կողմից մտան իմ նահանգ և ի վերջո արդեն Զագրոսյան լեռան հարավային ստորոտներին պատրաստվեցին թողնել Արարտան: Այդ օրերին ես կրկին հանդիպում ունեցա Անուբանիի հետ, որը, արդեն գտնվելով անմիջականորեն իր հայրենիքի մոտ, ավելի ու ավելի էր համոզվում, թե ինչպիսի սարսափելի ավերածությունների է ենթարկվել Լուլլուբումը…

Իր հերթին ըստ սպարապետ Տիգրանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության` Արարտայի բանակը պետք է այստեղ կանգ առներ և չմտներ Լուլլուբում: Սակայն մենք ամեն դեպքում պետք է պատրաստ լինեինք միանալու Անուբանին ու դրա համար էլ մեր բանակը տեղավորվեց Արարտայի ծայր հարավ-արևելյան սահմանին` Զագրոսյան լեռների փեշերին: Մենք սկսեցինք սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը…

…Մեր արշավանքի երկրորդ մասը ինձ համար առանձնակի հմայք էր ձեռք բերել: Ըստ երևույթին խորաթափանց ու սրամիտ Մենեսը չէր սխալվել իր կատակներում և այն բանից հետո, երբ ես նրան կրկին ճանապարհեցի Միջագետք, ավելի ու ավելի հաճախ սկսեցի մենակությունից փախուստ փնտրել Աստղիկի սևուկ աչքերի վճիտ հայացքում…

… Դեռևս մեր հարազատ Կորճայքի լեռներում էինք, երբ ես ի վերջո հարմար առիթ գտա և հանդերձավորվելով ամենալավ կերպով, այցելեցի “Աստղիկ”: Ասենք իմ նպատակը այն դիտարկելը չէր…: Ես ուղղակի առիթ էի փնտրում ևս մեկ անգամ տեսնելու Աստղիկին: Բոլոր պատշաճ արարողությունները կատարելուց հետո ես ի վերջո մի հարմար առիթ գտա ու կարողացա մենակ մնալ ինձ համար արդեն անսահման թանկագին դարձած աղջկա հետ: Մենք սկսեցինք զբոսնել մոտական բացատում…
- Բայց դու գերության մեջ քեզ լավ պահեցիր,- խոսակցությունը մի բանով սկսելու համար ասացի ես,- եթե “Աստղիկ”-ի բոլոր ռազմիկներն են քեզ նման…
- Դե իհարկե բոլորը…,- ժպտաց նա,- չնայած մյուս կողմից էլ նայած ում համար ոնց…
- Այ օրինակ ինձ համար դու միշտ առանձնահատուկ ես եղել,- աստիճանաբար որոշեցի խոսակցությունը տանել ինձ պետք եղած ուղղությամբ,- դեռ այն ժամանակ, երբ նավասարդյան խաղերում հաղթեցիր ինձ աղեղնավորների մրցույթում…
Աստղիկը ուրախ ծիծաղեց և ոչինչ չպատասխանեց:
- Գուցե և քեզ համար անակնկալ կլինի այն, ինչ ես կասեմ,- շարունակեցի ես,- բայց այդ ամենը պետք է վաղուց ասվեր, ուղղակի ժամանակ չէր լինում…, Աստղիկ,- ես նայեցի ուղիղ նրա աչքերին,- այն ժամանակվանից ի վեր, երբ ես քեզ տեսա, դու ինձ համար դարձար աշխարհի միակ ու ամենաթանկագին կինը…: Ես քեզ սիրում եմ ու ցանկանում եմ, որ այսուհետ և հավերժ դու իմ կողքին լինես…
Աստղիկը, չնայած բոլոր հիմքերն ուներ դրան սպասելու, այնուհանդերձ այդ խոսքերից կարծես թե մի տեսակ շփոթվեց, կախեց գլուխը և սկսեց նայել գետին…
- Դու մեր տերն ես, իշխան…
- Դա ոչ մի կապ չունի,- ընդհատեցի ես,- այս պահին ես իշխան չեմ և ոչ էլ ռազմիկ…: Այս պահին ես մի սովորական երիտասարդ եմ, ոը խենթացել է քեզանից…
Ես ծնկի եկա ու Աստղիկի ձեռքը մոտեցրի շրթունքներիս: Այն դողղում էր…
- Եղիր իմ կինը, դարձիր իմ կյանքի հավատարիմ ընկերուհին…
Աստղիկը հանկարծակի խլեց ձեռքն իմ ձեռքից ու շուռ գալով վազելով հեռացավ դեպի իրենց ճամբարի ուղղությամբ: Կինը ամեն դեպքում մնում է կին և Աստղիկը գուցե չէր կարողացել կառավարել իրեն համակած և աղջկա համար երևի լիովին անսովոր զգացումները…
…Դրանից հետո ես հաճախ էի տարբեր առիթներով լինում “Աստղիկ”-ում: Ելնելով ռազմական կարգապահությունից` Աստղիկը չէր կարող խուսափել ինձանից և երբ ես ստուգայց էին անցկացնում, նա ստիպված էր լինում ձգված կանգնել շարքի իր տեղում: Մեր հարաբերությունների սկզբնական լարվածությունը այդ թռուցիկ հանդիպումներից սկսեց աստիճանաբար անցնել` թեև միչև Արարտայի հարավ-աևելյան սահմանը մենք այդպես էլ առանձին չզրուցեցինք …

….- Տեր իշխան,- զեկուցում էր դիմացս արձանացած Սևակը,- հենց նոր գործակալներս հայտնեցին, որ Անուբանին, ծայրահեղ կատաղած այն ամենից, ինչ նա տեսել էր Լուլլուբումում, իր հսկայական բանակը ուղղակի շարժել է դեպի էլամ և այժմ հիմնովին ավերում է այն: Կուտիկ-Ինշուշինակը անցել է պարտիզանական պայքարի` սպասելով Նարամ-Սուենի մոտենալուն:
- Իսկ դա՞:
- Նարամ-Սուենը այժմ իր ձեռքի տակ ունի հազիվ տասներկու բյուր: Դա մի կողմից քիչ է Անուբանիի դեմ ելնելու համար, բայց մյուս կողմից էլ նա հո չի՞ կարող թույլ տալ Կուտիկ-Ինշուշինակի ու Էլամի կործանումը, առավել ևս, որ հիմնովին ամայացնելով Էլամը, Անուբանին այժմ արդեն մտնում է Միջագետք:

Ես անմիջապես նետվեցի սպարապետ Տիգրանի մոտ, որը ինքն էլ էր լուրեր ստացել: Համադրելով մեր ունեցած տվյալները` մենք եկանք այն համոզման, որ անհրաժեշտ է բոլոր ուժերով շարժվել, միանալ Անուբանին ու միացյալ ուժերով փորձել վերջ տալ Նարամ-Սուենին: Կարծես թե սրանից հարմար առիթ այլևս չէինք ունենա…

Lion
09.09.2011, 23:21
*

Ինչպես և կարելի էր սպասել` Անուբանին Էլամից շարժվեց ուղիղ դեպի Միջագետք: Մենք էլ մեր կողմից մտանք Նարամ-Սուենի տիրույթները, որը հայտնվեց բացառիկ ծանր վիճակում: Իր բանակը ցրելու պատճառով այժմ նա մեծապես զիջում էր մեզ քանակապես, բայց դե մեզ մարտ չտալ էլ նա չէր կարող, քանի որ ուղղակի նահանջելու տեղ չուներ: Մենք սուրհանդակային կապի մեջ մտանք Անուբանիի հետ և շուտով պարզեցինք, որ թշնամին, տասներկու բյուրի կազմով, այժմ շարժվում է Անուբանիի վրա: Թեև վերջինս թվական կրկնակի գերակշռություն ուներ, սակայն նրա վիճակը դարձել էր բավականին ծանր, քանի որ մինչ այդ առանց այդ էլ դժգոհ իր հետ եկած տարացեղ ռազմիկները սկսել էին տրտնջալ: Բացառված չէր նաև, որ Անուբանիի տրամադրության տակ եղած արքաներից ոմանք էլ արդեն բանակցությունների մեջ էին մտել Նարամ-Սուենի հետ…

Սակայն Անուբանին վարվեց բավականին խելամիտ կերպով և հմուտ մանևրելով ի վերջո հասավ նրան, որ Արարտայի բանակը կրկին միավորվեց իր բանակի հետ: Մեր տասներկու բյուրի գալը կարծես թե սթափեցրեց Անուբանիի բանակի տատանվող մասին և այժմ մենք, երեսունվեց բյուր կազմող մեր հսկայական բանակով արդեն ինքներս գնացինք Նարամ-Սուենի վրա, որն էլ այժմ ինքը սկսեց նահանջել: Ավելին, ինչպես հայտնում էին մեր գործակալները, չհավատալով նրան, որ իր բանակը կկարողանա կանգնեցնել մեզ, նա այժմ թողել էր այն և ամրացել Աքքադում…

Պետք է ասել, որ Միջագետքի անապատներով արշավող մեր բանակը իրոք, որ վիթխարի մի տեսարան էր ներկայացնում: Ես ու սպարապետ Տիգրանը երբեմն բարձրանում էինք մի բարձրադիր վայր ու դիտարկում արշավող ռազմիկներին: Ողջ շրջակայքը մեր ներքևում այդ դեպքում սկսում էր նմանվել մի քանդված մրջնանոցի` առջևից ու հետևից, աջից ու ձախից, շարժվում էին հազարավոր ռազմիկներ, որոնք, ինչքան ի վիճակի էր տեսնել մարդկային աչքը, լցնում էին շրջակայքը: Դեռ լավ էր, որ Լուլլուբումը կողքներիս էր ու բացի այդ հիմնովին ավերված Էլամից էլ Անուբանին բավականին պարենամթերք էր վերցրել: Մի քանի օրից մենք արդեն այնքան մոտեցանք թշնամուն, որ ճակատամարտը դարձավ անխուսափելի…

- Դու այսպիսի բան տեսե՞լ էիր,- հարցրեց ինձ մի անգամ սպարապետ Տիգրանը, երբ ես ու նա նստած էինք սպարապետի վրանում ու քննարկում էինք անցուդարձը,- ես ինքս էլ ռազմիկների ոչ փոքր խմբեր եմ տեսել, սակայն սրա՜նց չափ…,- գլուխն օրօրեց նա:
- Չէ, տեր սպարապետ, ես էլ նման բան չեմ տեսել: Երևի մարդկության արարումից ի վեր երբեևէ նման մեծության բանակ չի եղել: Հանաք բան չի, է՜, երեսունվեց բյուր…
- Ես մի ուրիշ բան եմ մտածում, Հայկ…: Ինչ լավ եղավ, որ մենք կարողացանք մարդկային այս հեղեղը ուղղել մեր երկրից հեռու: Չէ՜, մի՜ ասա, իմ բախտը չբերե՜ց…,- հոգոց հանեց սպարապետ Տիգրանը,- Արարտայում շատերն են այժմ ինձ կտցում ու մեծ մասը հենց միայն Մեծ քրմին հաճոյանալու համար: Բայց ես ուղղակի կուզենայի, որ նա այստեղ լիներ, տեսներ այս ամենը ու հասկանար, թե ինչպիսի մեծ վտանգից փրկվեց մեր երկիրը: Իսկ ինձ ատո՜ւմ են, մի՜ ասա, չէ՜…, ատու՜մ են,- սպարապետը մի շնչով դատարկեց գինու գավը,- ատում են բոլոր այդ քսու պալատականները, մեծ ու փոքր բոլոր այդ քրմերն ու քրմիկները: Լսել ես, իհարկե դո՜ւ էլ ես լսել, թե այդ չնչին մարդուկները ինչպես են ամեն մի անկյունում փսփսում, թե իբր ես դավաճանեցի՜ Հայկ Նահապետին, թե իբր ես երկիր թշնամու զո՜րք մտցրի...,- սպարապետը նեղսրտված լռեց:
- Տեր սպարապետ,- խոսեցի ես,- մեծ մարդկանց մեծությունը նման է մի հսկայական շինության, որի իրոք մեծությունը նկատելի է լինում միայն հեռվից նայելիս: Հետո՜, տեր սպարապետ, շա՜տ հետո, հեռվի՜ց նայելիս, երբ չեն լինի իշխանությանը կառչած բոլոր այս քսու մարդուկները, մեր որդիներն ու թոռները, տեր սպարապետ, մեր որդիներն ու թոռները, շա՜տ հետո, կգնահատեն քեզ…
- Գիտեմ, Հայկ, գիտեմ,- սպարապետը ուղիղ աչքերիս նայեց,- ու դա է ինձ մխիթարում…: Ինչ արած, թող դա էլ այդպես լինի: Ես ռազմիկ եմ ու սովոր եմ անանուն, անշնորհակալ հերոսությունների: Կարևորը երկիրը, իշխան` Հայկ Նահապետի թողած երկիրն ապրի, հասկանու՞մ ես, իսկ մնացածը…,- սպարապետն ձեռքը թափ տվեց ու գինու ևս մի գավ դատարկեց…

Lion
09.09.2011, 23:24
Հաջորդ օրը մեր ու թշնամու բանակները մոտեցա իրար: Պարզ դարձավ, որ մյուս օրը անպայման ճակատամարտ կլինի …

Վաղ առավոտյան, արեգակը դեռ չծագած երկու թշնամի բանակներն էլ մարտակարգ էին ընդունել: Անուբանին, Ես ու սպարապետ Տիգրանը գտնվում էինք մի բարձրադիր բլրի վրա, որտեղից պատրաստվում էինք ղեկավարել մարտը: Արարտայի Հայկական բանակը որոշված էր թողնել պահեստազորում: Այդ բանը հատկապես Անուբանին պնդեց, քանի որ մարտի թեժանալու դեպքում նա ցանկանում էր իր ձեռքի տակ ունենալ հենց մեր հուսալի գնդերը…

Մեր դիտակետից, գոնե սկզբնական ժամերին, մարտը իր ընդհանուր գծերով երևում էր բավականին պարզ: Ինձ համար նորություն չէին Անապատի որդիները, դրա համար էլ ես խորհուրդ էի տվել Անուբանին մարտը վարել առանձնահատուկ կարգով…

Շուտով թշնամու բանակում սկսեցին զարկել մեծ թմբուկը, որին հաջորդեցին մյուս թմբուկները: Դրանից անմիջապես էլ հետո Անապատի որդիների շարքերը առաջ եկան, սակայն մեր շարքերին բավականին մոտ տարածության վրա կանգ առան: Միանգամից էլ նետերի ու քարերի մի ամբողջ հեղեղ ծածկեց առաջին շարքում գտնվող լուլլուբեյցիներին: Սակայն այս անգամ դա արդեն չէր կարող փրկել Նարամ-Սուենին, քանի որ հենց միանգամից էլ լուլլուբեյցիներն անցան գրոհի: Բռնկվեց համառ ձեռնամարտ: Անուբանին անընդհատ մարտի մեջ էր մտցնում նոր ուժեր, և արդեն կեսօրին պարզ դարձավ, որ մենք հաղթում ենք: Ի վերջո եկավ հերթը մարտի գնալու նաև առանձին, հիմնական ուժերից հեռու կանգնած Արարտայի բանակին, որն մարտի պետք է տանեինք անձամբ մենք` սպարապետ Տիգրանն ու ես:

Մենք մի փոքրիկ կեռման կատարեցինք և ուղիղ դուրս գալով Անապատի որդիների ձախ թևի մոտ` նրա ձախից, մի մահացու հարված հասցրեցինք նրան: Կուտիներիս և Սպարապետական գունդը գտնվում էին մեր հարվածող բռունցքի ամենածայրում, իսկ ես, կողքիս ունենալով Հայկին, անփոփոխ կերպով ընթանում էի մերոնց առջևից: Մենք հենց ընթացքից ընկանք Անապատի որդիների վրա, որոնք թեև հեռվից հասցրել էին նկատել մեզ, սակայն այդպես էլ չհասցրեցին մարտակարգ ընդունել: Սկսվեց մի համընդհանուր կոտորած փախչող ու իրեն կորցրած Անապատի որդիների նկատմամբ…

Այս անգամ մենք ոչ մի հնարավորություն չտվեցինք Անապատի որդիներին, քանի որ ոչ միայն որակապես, այլև թվապես էինք գերազանցում նրանց: Երկու ժամվա մարտից հետո մենք ջախջախեցինք թշնամու ձախը, կոտորեցինք կենտրոնը ու փախուստի մատնեցինք աջը: Սակայն իրականացրած հետապնդմանը մասնակցեց միայն Արարտայի բանակը, քանի որ Անուբանիի ռազմիկները վաղուց արդեն կորցրել էին կառավարումը ու զբաղված էին ավար հավաքելով…

Չնայած այս ամենին` մեր տարած հաղթանակը իրոք փառահեղ էր: Երկարատև տարածության վրա ողջ գետինը ծածկված էր Անապատի որդիների դիակներով, իսկ հետագայում պարզվեց, որ նրանց բանակից քչերն են փրկվել: Թշնամին կորցրել էր իննը, Անուբանիի բանակը երեք բյուր վեց հազար, իսկ մենք` մեկ բյուր երկու հազար ռազմիկ…

Lion
09.09.2011, 23:27
*

Արարտայի բանակը վերադարձավ Հայաստան, իսկ Անուբանին իր ուժերը հեռացրեց Լուլլուբում: Մեզ հետ գտնվող արքաներն էլ վերադարձան իրենց երկրները: Չնայած մեր ներդրած համառ ջանքերին, ոչ մի կերպ չհաջողվեց համոզել մեր դաշնակիցներին շարժվել Աքքադի վրա ու վերջ տալ Նարամ-Սուենին: Ու թեև հետագա տարիներին մենք ևս երկու անգամ նրան ջախջախեցինք, սակայն չարիքի արմատը այդպես էլ վերջնականապես չկտրվեց և Նարամ-Սուենը վերջնականապես չոչնչացվեց…

Իսկ Կորճայք վերադառնալուց անմիջապես հետո ես ի վերջո ստացա Աստղիկի համաձայնությունը և մենք ամուսնացանք: Այդ օրը ողջ Կորճայքը համընդհանուր տոնախմբություն էր անում: Անսահմանորեն ուրախացել էին նաև արդեն բազմանդամ տոհմերի նահապետներ դարձած Հայկը, Սևակը, Վրույրն ու նրանց կանայք:

Զրնգում էր ողջ Կորճայքը, ես նայում էի կողքիս կանգնած անուշիկ աղջկան ու հիանում նրա անսահման քնքշությամբ և գեղեցկությամբ: Իսկ հետո հարսանքավորների ձայները լռեցին, սակայն դրա փոխարեն ամրոցի մեր սենյակը լցվեց կախարդական երաժշտությամբ` սիրո ու կրքի այն աննկարագրելի երաժշտությամբ, որը իրար կարող են պարգևել միայն սիրող զույգերը: Ես կարծես թե հարբեցա Աստղիկի անդիմադրելի հմայքով ու համբուրեցի նրա գեղեցիկ աչուկները, իսկ հետո, առնելով սիրելիիս գիրկս ու զգալով նրան համակած թեթևակի դողը, պառկեցրի անկողնու վրա: Նա ժպտաց խելքամաղ անող իր աչուկներով, որից հետո փարվեց ինձ կանացի անդիմադրելի մի կրքով, երբ աղջիկը ձգտում ու ցանկանում է կին դառնալ, սակայն միաժամանակ էլ վախենալով դրանից, անսահմանորեն ցանկանում է կախարդական այդ սահմանն անցնել միայն սիրելի տղամարդու հետ: Ես սեղմեցի գրկումս Ատսղիկի խելքամաղ անող մարմինը…

Ու սկսեցին անցնել օրեր, շաբաթներ, ամիսներ…

Lion
09.09.2011, 23:29
…“Յոթ արքաներ` եղբայրներ, փառահեղ, ազնվական: Նրանց զորքը հաշվում էր երեք հարյուր վաթսուն հազար: Նրանց հայրը Անուբանին էր` արքան, նրանց մայրը` թագուհին, Մելիլի էր նրա անունը: Նրանց ավագ եղբայրը, նրանց առաջնորդը, նրա անունն էր Մեմանդախ: Նրանց երկրորդ եղբայրը, նրա անունն էր Միդուդու: Նրանց երրորդ եղբայրը, նրա անունն էր Կիկուպիշ: Նրանց չորրորդ եղբայրը, նրա անունն էր Բալդախդախ: Նրանց հինգերորդ եղբայրը, նրա անունն էր Թարթադադա: Նրանց վեցերորդ եղբայրը, նրա անունն էր Աբուդանդիխ: Նրանց յոթերորդ եղբայրը, նրա անունն էր Խարշիկուդու: Նրանք նվաճեցին Փայլող լեռները: Պաշտոնյան արգելեց նրանց, բայց նրանք ջարդեցին նրանց ազդրերը: Իրենց ներխուժման սկզբում նրանք մոտեցան Պուրուշխանդային: Պուրուշխանդայի ամբողջ շրջանը թալանվեց: Փուխլու քաղաքը թալանվեց, Փուրանշու քաղաքը թալանվեց…: Նրանք բոլորը հավաքվեցին Սուբատրուի կենտրոնում: Նրանք ամայացրին լճերի շրջակայքը և ներխուժեցին Կուտիում: Նրանք ամայացրին Կուտիումը և ներխուժեցին Էլամ երկիր: Նրանք ամայացրին Էլամ երկիրը և ներխուժեցին ներս: Նրանք կոտորեցին մարդկանց ճանապարհների խաչմերուկներին, նրանք նետեցին նրանց, Դիլմունը, Մագանը, Մելուխխան և բոլոր երկրները ծովի մեջտեղում, նրանք ոչնչացրին…: Ես կանչեցի պաշտոնյային և հանձնարարեցի նրան. “Վերցրու նիզակը, կպցրու դրանց, ծակիր դրանց նիզակով: Եթե արյուն հոսի, նրանք մարդիկ են մեր նման: Եթե արյուն չհոսի, նրանք չար ոգիներ են, ուրվականներ, ուրվականներ և չարագործներ, Էնլիլի արարածներ”: Պաշտոնյան հետ բերեց նրանց հաղորդումը. “Ես կպցրի դրանց, ես ծակեցի դրանց նիզակով, և արյուն եկավ”: Ես կանչեցի գուշակներին և հանձնարարեցի նրանց: Ես դիպա յոթ և կրկին ուլի: Ես ուղևորվեցի սուրբ տաճարը եղեգնի: Ես հարցրեցի մեծ աստվածներին` Իշտարին, Բաբային, Զաբային, Անունիթումին, Նաբուին և Շամաշ հերոսին: Մեծ աստվածների կողպեքը չտվեց թույլտվություն իմ գնալու և իմ համար: Այսպես ես ասացի իմ սրտում, սրանք էին իմ բառերը. “Ո՞ր առյուծն է հետևում գուշակին, ո՞ր գայլն է խորհրդակցում երազահան քրմուհու հետ: Ես կգնամ ավազակի պես` իմ սեփական հակումով: Ես կվերցնեմ ինձ հետ երկաթյա զենքերը”: Եվ երբ եկավ առաջին տարին, ես ուղարկեցի հարյուր քսան հազարանոց զորք, բայց ոչ-ոք կենդանի չվերադարձավ: Երբ երկրորդ տարին եկավ, ես ուղարկեցի իննսուն հազարանոց զորք, բայց ոչ-ոք էլի կենդանի չվերադարձավ: Երբ երրորդ տարին եկավ, ես ուղարկեցի վաթսուն հազար յոթհարյուրանոց զորք, բայց ոչ-ոք կենդանի չվերադարձավ: Ես այլայլվեցի, շփոթվեցի, մթագնեցի, վշտաբեկ եղա և ուժասպառվեցի: Այսպես ես ասացի իմ սրտում, սրանք էին իմ բառերը. “Ի՞նչ ունեցա ես` իմ թագավորությանը ցույց տալու համար: Ես արքա եմ, որ չի բերում ծաղկում իր երկրին: Ես արքա եմ, որ չի բերում բարգավաճում իր ժողովրդին…”” [1],- տրտմությամբ լի, բողոքով ու հուսահատությամբ հայտնում էր Նարամ-Սուենը իմ հետախույզների ձեռք բերած հերթական արձանագրությունում: Այս և կողմանկի տվյալներից պարզ էր, որ Նարամ-Սուենի պետության և հենց իր` Աքքադի արքայի վիճակը ծանր էր:

____________________
[1] Ըստ “Խեթական լեգենդը Նարամ-Սուենի մասին” արձանագրության (նույնպես հայտնի է “Քութայի արքայի լեգենդը” և “Շու-իլիի լեգենդը” անուններով):

Lion
09.09.2011, 23:35
…- Ինչ-ինչ, բայց ոչ քո ամրոցն է փոխվել, ոչ էլ շրջակայքի հրաշագեղ բնությունը,- ասաց Մենեսը, երբ ես, հյուրընկալելով ամրոցումս վաղեմի բարեկամիս, հաջորդ օրը նրա հետ կրկին նստել էի մեր սիրած տեղում` գլխավոր աշտարակի տափակ կտուրին դրված ամպհովանու տակ,- հիշո՞ւմ ես, մի անգամ ես խոստացա քեզ, որ ամեն ինչ կվերադառնա շրջանը յուր: Փառք աստծո, ամեն ինչ այդպես էլ եղավ: Այժմ ձեր երկիրը տարածվում է հորդ գծած սահմանների վրա…
- Այո՜,- հիշողություններին տրվեցի ես,- դու ինչպես միշտ ճիշտ էիր ու փառք Աղեղնավորին, որ այժմ Արարտան կրկին վերականգնել է իր հին սահմանները` Նահապետի նախանշած տասնութ նահանգները: Վերջին երեք տարում Նարամ-Սուենը երեք անգամ պարտություն կրեց: Նման կորուստներ նա, դե ինչո՞ւ միայն նա` նաև Անապատի որդիները երբեք չէին տեսել: Դեռ նախանցած տարի նրանք կորցրեցին ինը բյուր:
- Անցած տարի էլ դրան գումարվեց ևս ութ բյուր, իսկ մի քանի ամիս առաջ էլ` հինգ բյուր: Ինձ արդեն թվում է, որ Մեծ Անապատում այժմ մարդ չի մնացել: Այն հիմնավորապես արյունաքամ է եղել ու դա մեզ էլ է հանգստացնում:
- Ափսոս միայն, որ մենք չկարողացանք վերջնականապես ճզմել այդ սողունին: Դե ի՞նչ արած: Մեծ ընտանիք ունենալը լավ բան է, բայց այ որ նրա անդամների մեջ համերաշխությունը, փոխադարձ հարգանքն ու փոխօգնությունը բացակայում է, դա լավ բանի չի հանգեցնում…
- Նկատի ունես Անուբանիի զավակների՞ն:
- Ըհը: Անուբանին ազնիվ ռազմիկ էր, որը սովոր էր պարզ և ուղիղ ձևով պայքարել իր հակառակորդների դեմ: Ի՞նչ իմանար այդ փառահեղ արքան, որ Կուտիկ-Ինշուշինակի պես նենգ ու ստոր մի անձնավորություն իր դեմ պայքարում է այլ միջոցներով: Իսկ իմ հետախույզները հայտնում են, որ հենց այդպես էլ եղել է: Պարզ ու սովորական, հազար անգամ փորձված մի դավադրություն և Լուլլուբումը մնաց առանց արքայի: Դե իսկ նրա որդիները, չնայած Մելիլիի թափած հսկայական ջանքերին… է՜,է՜,է,- ձեռքս թափ տվեցի ես:
- Իրոք որ, Լուլլուբումը ներսից պայթեց,- գլուխն օրօրեց Մենեսը,- ո՞ւմ մտքով կանցներ: Իսկ մի պահ թվում էր, թե Նարամ-Սուենի վերջն եկել է,- ափսոսանքով ավելացրեց բարեկամս:
- Անցած տարի Անուբանիի զոհվելուց հետո նրա որդիները սկսեցին իրար ուտել և մեր դաշնադրությունը հազիվ հերիքեց այս տարվա համար ու մենք ստիպված հաշտություն կնքեցինք: Լուլլուբումում այժմ մեծ գզվռտոց է և այն երկար ժամանակով շարքից դուրս է եկել: Դե ոչինչ,- ձեռքս թափ տվեցի ես,- չնայած այս տարիներին մենք էլ կորուստներ ունեցանք, բայց արդյունքը ամեն դեպքում մեր օգտին էր,- ծիծաղեցի,- իրոք, Մենես, կատակ բան չէ քսաներկու բյուր ռազմիկ կորցնելը, դա ում ուզում ես կխելագարեցնի…,- անմեղ ու անտեղյակ տոնով ավելացրի ես` վերջին բառերի հետ մի աննկատ հայացք գցելով բարեկամիս վրա:
Մենեսն իր հերթին մի բազմանշանակ հայացք գցեց վրաս, իսկ հետո ծիծաղեց.
- Էլի սկսեցիր, չէ՞, քեզ չիմացողի տեղ դնել…: Իբր չգիտես, հա՞, թե Անապատի այդ իժը, այդ Նարամ-Սուեն կոչեցյալը այժմ ինչ վիճակում է…
Ես այլևս չկարողացա զսպել ինձ և, թողնելով անմեղ ու անտեղյակ տոնը, լիաթոք ծիծաղեցի.
- Գիտեմ, եղբայր, ինչպե՞ս չիմանամ…: “Աշխարհի չորս կողմի արքան” այժմ հազիվ է տիրապետում Աքքադում և մեծ դժվարությամբ է կարողանում իրեն ենթարկեցնել իր ցեղակիցներին…
- Ես նույնիսկ կասեի ավելին, այժմ նա չի տիրապետում նույնիսկ ինքն իրեն: Այնպիսի խորը տխրության մեջ է ընկել, որ շաբաթներով ու ամիսներով ոչ մի գործ չի ձեռնարկում: Միայն պահանջում է, որ իրեն իր դատարկ տիտղոսներով հորջորջեն, իրեն աստված հռչակեն ու պատժում է այդ գործում թերացած քրմերին…: Ողորմելի գործ,- եզրափակեց բարեկամս,- ես այստեղ քեզ մի հետաքրքիր նվեր եմ բերել…,- Մենեսը սկսեց քչփորել իր պայուսակը:
- Մի րոպե, բարեկամս,- ոտքի կանգնեցի ես, քանի որ այս անգամ կարծես թե իրոք բացառիկ հնարավորություն էր առաջացել զարմացնելու բարեկամիս,- ես ինքս քեզ համար նվեր ունեմ:
Սփռոցի տակից հանեցի գործակալներիս կողմից ձեռք բերած ծավալուն սալիկը ու տվեցի Մենեսին.
- Ինձ թվում է, թե այս անգամ նվերների տեսանկյունից ես քեզանից հետ չեմ մնացել,- ծիծաղեցի ես` տեսնելով, թե ինչպես բարեկամս զարմացած տեսքով ձեռքիցս վերցրեց սալիկն ու այն դրեց իրենինի կողքին,- քո դպրոցն է, է՜…, ոչինչ, ոչի՜նչ,- կեղծ-մխիթարական տոնով թփթփացրի բարեկամիս ուսին,- դու արդեն ծերանո՜ւմ ես, բարեկա՜մս, ժամանակն է արդեն, որ դու ի՜նքդ նվերներ ընդունես…,- հռհռացի ես:
Մենեսը ի վերջո զարմացած հայացքը կտրեց սալիկներից, նայեց ինձ ու ինքն էլ բռնկվեց մի անկասելի ծիծաղով…

Lion
10.09.2011, 11:04
*

Նարամ-Սուենի հետ մեր վերջին ընդհարումից անցել էր քսանութ տարի: Այդ տարիների ընթացքում Աքքադում նստող “աշխարհի չորս կողմ”-ի արքան իրեն բավականին հանգիստ էր պահել: Դե իհարկե, կրած հսկայական կորուստներից հետո նա ոչ միայն ի վիճակի չէր մտածել նվաճումների մասին, այլև մտահոգված էր սեփական իշխանությունը պահպանելու հոգսով:

Մենք էլ մեր հերթին առանձնապես պատերազմ չէինք փնտրել: Վերջին դաշնադրության փլուզումը մի կողմից, իսկ մյուս կողմից էլ Արարտայի Մեծ Քուրմ Մադակ-Անիի գործողությունները մեր երկրի համար ստեղծել էին ոչ այնքան ամուր վիճակ:

Բանն այն էր, որ սա ևս, հավատարիմ մնալով իր նախնիների ավանդներին, լիովին մի կողմ էր քաշվել երկրի կառավարումից: Սակայն եթե նրա նախորդները այդ պարագայում ոչ պաշտոնապես երկրի կառավարումը թողնում էին երկու անձի` Սպարապետի և Հազարապետի վրա, ապա սա վարվեց այլ կերպ:

Տեղի տալով քսու պալատականների անվերջ հորդորներին` նա պալատից և երկրի կառավարումից հեռացրել էր Սպարապետ Տիգրանին, ողջ ղեկավարումը հանձնելով Հազարապետ Դավիթ Ամատունուն, որն առավել սիրում էր, որ իրեն հորջորջեն մեծ այրին անվայել` Դավուլ [1] փաղաքշական անունով: Սակայն դա դեռ դժբախտության կեսը կլիներ, եթե նա դրանով սահմանափակվեր: Դժբախտաբար նա ավելիին էր ձգտում:

Տառապելով երկրի ողջ փաստական իշխանությունը իր ձեռքը կենտրոնացնելու մոլուցքով` Ամատունիների ազնվազարմ տոհմի այս անարժան զավակը ոչ մի քսու միջոցի դեմ կանգ չառավ, որպեսզի Մեծ քրմի առջև սևացնի Սպարապետ Տիգրանին: Նա անվերջ շահարկում էր լուլլուբեյցի վարձկանների մուտքը Արարտա և ճգնում ապացուցել, որ Սպարապետը այդ ճանապարհով ցանկանում էր բռնատիրել իշխանությանը: Եվ ինչքան էլ թիկնազորի հրամանատար Խորխոռունյաց Գարջույլը, ես և մի քանի այլ իշխաններ փորձեցինք ճշմարտությունը ներկայացնել Մեծ քրմին` մեր ջանքերն ապարդյուն անցան…

Ահա արդեն ավելի քան տաս տարի էր, որ Սպարապետ Տիգրանը հեռացվել էր սպարապետի պաշտոնից, իսկ նրա մուտքը Հայկաշենի արքունիք գրեթե բացահայտ կերպով հայտարարվել էր Մեծ քրմի համար ոչ ցանկալի: Այժմ Սպարապետ Տիգրանը ապրում էր իր կալվածքներում և չէր խառնվում երկրի կառավարման հարցերին:

Իսկ Դավուլը դարձել էր ամեն ինչ: Նա բանակի ղեկավար կազմից հեռացրեց Հայկազունիների փորձված զորականներին և նրանց փոխարեն նշանակեց իր մտերիմներին, որոնց մեջ եթե ազնիվ ու լավ մարդիկ էլ կային, ապա նրանք էլ լիովին հեռու էին ռազմական գործից: Խիստ կրճատվել էր նաև բանակին տրվող միջոցների քանակը, իսկ այն քիչ քանակությունն էլ, որ տրվում էր, Դավուլի և նրա օգնականների միահամուռ ջանքերով միայն մասսամբ էր ծառայում իր նպատակին…

Հաշվի առնելով այս ամենը` ես ինքս էլ էի հազվադեպ երևում արքունիքում` դրա փոխարեն աշխատելով, թեկուզ և նահանգի միջոցների հաշվին, մարտական բարձր պատրաստվածության վիճակում պահել իմ ռազմական ուժերն ու ամրաշինական կառույցները: Բարեբախտաբար Դավուլը չկարողացավ, կամ ոչ կարևոր համարեց խառնվել Կորճայքի գործերին, մի հանգամանք, որը հնարավորություն տվեց ինձ անխափան պահել տարիների ընթացքում ստեղծած իմ համակարգը: Կուտիներս ու նահանգի աշխարհազորը վաղուց համալրել էին իրենց կորուստները և պատրաստ էին կրկին մարտի մեջ մտնել: Բարդ էր միայն նյութական ապահովման հարցը, որը գնալով ավելի ու ավելի բարակող շիթով էր հոսում Հայկաշենից: Սրանից բացի գոյություն ուներ արդեն վաղուց հասունացած մի հարց ևս: Այդ ամենը քննարկելու համար էլ ես պատրաստվում էի խոսել Սպարապետ Տիգրանի հետ…

______________________
[1] Դավուլ (մ.թ.ա. XXIII դարի վերջ): Արարտայի հազարապետ:

Lion
10.09.2011, 11:15
*

Գիշերն արդեն մոտենում էր իր ավարտին և լույսի առաջին շողերը պատրաստվում էին խախտել մթությունը, երբ ես արթնացա: Գարնանային այդ օրն ինձ կարևոր գործեր էին սպասում:

Ես զգուշորեն ափերիս մեջ առա գրկիս մեջ մի աննման հրեշտակի պես քնած Աստղիկի գլուխն ու այն զգուշորեն տեղավորեցի հարևան բարձի վրա: Դեռ շուտ է, թող մի քիչ էլ քնի…
- Արդեն արթնացե՞լ ես,- քնի մեջ ժպտաց Աստղիկը,- մի քիչ էլ քնի էլի, այ անհանգիստ մարդ:
- Քնիր, քնիր, Աստղիկ ջան, - չկարողացա ինձ զսպել, համբուրեցի նրա վարսերն ու շոյեցի,- իսկ ես գործեր ունեմ:
- Ոնց էլ կարողանում ես այնքանից հետո քեզ մեջ ուժ գտնել,- քաղցր հուշերով պատվելով ձեռքիս հպվեց նա,- դու հոգնել չունես…
- Այ Վանի կատու,- ժպտացի ես,- դու էլ պակասը չէիր…

…Շուտով ես ամրոցի գլխավոր սենյակում էի, որտեղ ինձ էին սպասում այս տարիներին արդեն բավականին տարիքն առած իմ անփոխարինելի օգնականները, Կորճայքի գլխավոր Հետախույզ Սևակը և գլխավոր Մթերապետ Վրույրը: Անհրաժեշտ հանձնարարականներ տալուց հետո ես ազատ արձակեցի Վրույրին, որից հետո դարձա Սևակին:
- Ի՞նչ նորություններ:
- Նորություններն ավելի ու ավելի տագնապահարույց են, թեև դրանք օրինաչափ են և լրացնում են նախկիններին:
- Այսինք՞ն:
- Մեր գործակալները վերջին ամսում վնասազերծել են Հերի ճամբարի մոտ թափառող տասից ավելի կասկածելի անձանց: Բոլորն էլ դիմադրում էին կատաղի կերպով, իսկ երբ նրանց այլ ելք չէր մնում` ինքնասպան էին լինում: Այս վերջինն էր, որ չհասցրեց…: Հետևությունը մեկն է` ինչ-որ մեկը խիստ հետաքրքրվում է մեր ճամբարով:
- Եվ ո՞վ է այդ “ինչ-որ մեկը”, ի՞նչ ես կարծում,- հարցրի ես:
- Ես որոշ կասկածներ ունեի, սակայն հենց երեկ դրանք վերափոխվեցին համոզման: Տեր իշխան, այդ “ինչ-որ մեկը” օտարերկրացի չէ,- պատասխանեց Սևակը:
- Ի՞նչն է քեզ բերել այդ հետևության:
- Էլ չեմ ասում այն մասին, որ բոլոր բռնվողներն էլ հայեր են…, թյու տենց հայերին,- մռայլվեց Սևակը,- դա դեռ ի՜նչ…: Ցավն այն է, որ բոլոր հետքերը տանում են Հայկաշեն:
- Ահա՜ թե ինչ,- ես հետ ընկա գահվորակին,- սա արդեն լո՜ւրջ է…: Որտե՞ղ է վերջին բռնվածը:
- Տեր իշխան, ես նրան տեղավորել եմ ամրոցի զնդանում:
Ես ոտքի կանգնեցի ու Սևակի հետ իջա ներքև: Բավականին խոնավ ու մութ ամրոցի նկուղի վերջում, հուսալիորեն փակված երկաթե դռան մոտ ես կանգ առա: Ու մինչ Սևակը կբացեր դուռը, ես արդեն որոշել էի անելիքս:
- Դու մնա այստեղ,- դարձա ես հետախույզիս ու ներս մտա:

Խուցը, որը կլիներ հազիվ մի քանի ոտնաչափ, բավականին լուսավորված էր: Ես առաջ եկա և անմիջապես էլ նկատեցի պատի մոտ դրված մահճակալին մեջքով դեպի ինձ, շղթայված վիճակում, պառկած մեկին: Իր թիկունքում աղմուկ լսելուն պես նա վեր թռավ, մեջքը դեմ տվեց պատին և սկսեց դողղալ: Ես չշտապեցի լիցքաթափել իրադրությունը: Մոտ քաշեցի աթոռակը, դրեցի այն սեղանի մոտ, նստեցի ու հայացքս հառեցի մեջքը պատին դեմ տված ու դողդողացող անձև մսակույտին: Կիլներ մոտ քառասունհինգ տարեկան, բավականին լիքը, կարճ մորուքով մի մարդ: Նրա աչքերը խաղում էին բներում` իրեն համակած վախից:
- Ահա և հասավ վերջդ, սողուն,- դիմացինիս բավականին երկար զննելուց հետո սառը տոնով ասացի ես,- այսօրվա երեկոն դու արդեն չես տեսնի…
Այս խոսքերից դիմացինս սկսեց ավելի ուժեղ դողղալ:
- Սակայն չկարծես, թե դու հեշտ մահ կունենաս,- շարունակեցի ես,- քեզ կենդանի վիճակում կեփեն եռացրած ջրի մեջ, որից հետո մաս առ մաս կայրեն…
- Խղճա ինձ, իշխա՜ն,- այլևս չկարողանալով զսպել իրեն, դեպի ինձ նետվեց բանտարկյալը,- խղճա՜ ինձ…, ես կին ունեմ, երեխաներ…, ինձ ստիպեցի՜ն:

Lion
10.09.2011, 11:17
Շղթաները ձգվեցին, թույլ չտալով բանտարկյալին հասնել ինձ: Նա ընկավ գետին և սկսեց հեկեկալ.
- Ինձ ստիպե՜ե՜ցի՜ի՜ն, ես չէի ուզու՜մ,- սկսեց ոտքերիս տակ թավալվել նա:
- Հերիք է հեքիաթներ պատմես, ստիպեցի՜ն…: Եթե ստիպեին, քեզ դեռ կարելի կլիներ ներել, սակայն ես վստահ եմ, որ այդ ամենը դու արել ես սեփական նախաձեռնությամբ: Իսկ դա արդեն արժանի է ամենախիստ պատժի,- սառը տոնով շարունակեցի ես:
- Ինձ ստիպեցի՜ն, իշխա՜ն, երդվո՜ւմ եմ,- գետնին չոքեց զրուցակիցս,- ստիպեցի՜ն…: Նրանք մեծ փող առաջարկեցին, իսկ հետո էլ ասացին, որ եթե ես չհամաձայնվեմ, կսպանեն երեխաներիս:
- Ովքե՞ր նրանք,- կարծես իմիջայլոց հարցրեցի ես,- ո՞վ կարող է մեր երկրում իրեն նման բաներ թույլ տալ:
- Չգիտեմ, Աղեղնավորը վկա, չգիտեմ: Ես հանդիպել եմ միայն երեքի հետ: Երեքն էին` դիմակավորված: Մեկը տերն էր, իսկ մյուս երկուսը` ծառաները…
- Որտե՞ղ եք հանդիպել:
- Հայկաշենում, տեր իշխան, Հայկաշենում,- արագ-արագ վրա բերեց զրուցակիցս,- ես մեր թաղամասի հյուսն էի: Վատ չէի անում իմ գործը, բայց մի անգամ գլխիս փորձանք եկավ: Ես հարբած տուն գալուց կորցրեցի բոլոր փողերս ու վախեցա կնոջս աչքին երևալ: Չգիտեի ինչ անել, ու հենց այդ պահին էլ մոտովս անցան դրանք: Մութ էր, ես իրենց կարգին չտեսա…: Փորձեցի թռցնել դրանցից մեկի քսակը, սակայն բռնվեցի: Սրանք ինձ ծեծեցին, հետո ասացին, որ կհանձնեն իշխանություններին, իսկ հետո առաջարկեցին դրա փոխարեն կատարել իրենց հանձնարարությունը:
- Ի՞նչ հանձնարարություն,- հարցրի ես:
- Մեկնել Հեր ու պարզել, թե ինչ կա այնտեղի ցցապատ տարածքի ներսում: Ու որ ես իրենց չխաբեմ, դրանք գողացան կնոջս ու երեխաներիս…,- հեծկլտալով կրկին սկսեց գետնին թավալվել զրուցակիցս,- հիմա նրանք ինչ կլինե՜ն…
Ես ոտքի կանգնեցի ու մոտեցա նրան:
- Անունդ ի՞նչ է:
- Երեխանե՜րս…,- շարունակում էր հեծկլտալ նա:
- Անունդ, անասո՜ւն,- կրկնեցի ես հարցս` մի լավ ապտակով ամրապնդելով այն:
- Կոռնակ,- անկողնուն հետ ընկնելով` արագ պատասխանեց նա,- հյուսն Կոռնակ:
- Ահա թե ինչ, հյուսն Կոռնակ: Ես այստեղ նստած եմ, փակ զնդանում, բայց չափազանց հստակ տեսնում եմ մի տեսարան: Նկարագրեմ: Հայկաշենցի մի հյուսն, որը չգիտես ինչ մութ հաշիվներ է ունեցել չգիտես էլ թե ում հետ, որոնց անունը ինձ չի ուզում ասել, խաշված մարմնով ոռնում է եռացող ջրով կաթսայի մեջ: Քիչ անց, նրա ոռնոցներին վերջ տալու համար դահիճը հանում է նրան կաթսայից, պառկեցնում մաղի պես ծակծկված ու երկար երկաթի մի կտորի վրա ու տակից դանդաղ մոտեցնում է կրակը…
- Պետք չի՜, տե՜ր իշխան,- ոռնալով սկսեց ոտքերիս տակ թավալվել Կոռնակը:
- Սպասիր, է՜, ես դեռ չեմ վերջացրել: Իսկ հաջորդ օրը, Հայկաշենի մոտի գետակում գտնում է մի ամբողջ ընտանիք, սպանված ամենադաժան ձևով: Երեխաները…
- Խղճա՜, տե՜ր իշխա՜ն, ողորմա՜ծ եղիր,- մարդկային տեսքը լրիվ կորցրեց Կոռնակը:
Զգացի, որ լարը արդեն հերիք է ձգել:
- Սակայն տեսնում եմ նաև մեկ այլ տեսարան: Ես վերադարձնում եմ հայկաշենցի Կոռնակին իր ընտանիքը ու նա իր ողջ հետագա կյանքը հանգիստ ապրում է իր թաղամասում` պատրաստելով իր զամբյուղները, կողովներն ու մաղերը: Բայց դրա համա՜ր…,- խոսքս ձգեցի ես:
- Ասա, տեր իշխան, ասա…: Ես պատրաստ եմ ամեն ինչի,- միանգամից ձայնը կտրելով հայացքն ինձ հառեց Կոռնակը:
- Սկզբի համար դու ինձ կասես, թե ովքեր էին այդ դիմակավորված մարդիկ:
- Չգիտե՜մ, տեր իշխան, չգիտե՜մ: Ես դրանց հետ հանդիպել եմ երկու անգամ: Մի անգամ… ոնց որ արդեն ասեցի, իսկ մյուս անգամ էլի գիշեր էր… ու նրանք դիմակով էին:

Lion
10.09.2011, 11:18
Ես ճարահատյալ տեսքով ոտքի կանգնեցի ու դիմեցի դեպի դուռը:
- Դու երևի վաղուց լողացած չես լինի տաք ջրով: Այսօր ես քեզ խոստանում եմ անմոռանալի բաղնիք: Բաղնիք կաթսայում…
- Ավո՜ւլ, հիշեցի, տեր իշխան, Ավո՜ւլ,- լիակատար հուսահատության մեջ գոռալով` դեպի ինձ նետվեց Կոռնակը, սակայն շղթաները կրկին ձգվեցին ու նա փռվեց գետնին:
- Հ՞ը,- ոտքս կախ գցեցի ես:
- Ավուլ` Ավո: Այն մեկը, որ գլխավորն էր…: Դրան իր ծառաներից մեկը խոսքի մեջ հենց այդպես կոչեց` Ավո: Ես նույնսիկ մի քիչ էլ զարմացա` ծառա է, ու իր տիրոջը այդպես է դիմում:
- Արդեն լավ է,- ես կրկին հետ եկա աթոռակի մոտ,- տես, Կոռնակ, ընտրությունը քո ձեռքում է, եթե ուզում ես, կարողանում ես: Իսկ մյուսների՞ն ոնց էին կոչում:
- Հիմա, հիմա, տեր իշխան,- Կոռնակը ափը դրեց ճակատին ու սկսեց այն տենդագին շփել,- տերը, այդ Ավոն, Ավետիքը, հա, ուրեմն…, ջղայնացավ, չէ, ուժեղ չէ, ավելի շուտ էնպես, էլի, ձևի համար, ու ասեց…: Աստված իմ, ի՞նչ ասեց:
- Կոռնա՞կ:
- Հիմա, հիմա, տեր իշխան,- Կոռնակը շարունակեց տենդագին շփել ճակատը,- հա, հիշեցի…: Ասեց. “Սամ, քանի անգամ եմ քեզ ասել, անունս չտաս”: Սամ, մյուսի անունը Սամվել էր:
- Իսկ մյուսինը՞:
- Մյուսը լուռ էր մնում, տեր իշխան: Աղեղնավորը վկա, չեմ ստում: Մի բառ իսկ չասեց: Ես նույնիսկ մտածեցի` համր է, ինչ…
- Իսկ հիմա նկարագրիր դրանց, Կոռնակ: Ասա, ի՞նչ տեսք ունեն…: Ո՞նց են տպվել մեջդ: Սկսիր Ավոից:
- Միջին բոյի, լիքը, կլոր գլխով, երևի մի երեսուն տարեկան: Իրեն պահում էր այնպես, կարծես ողջ Հայկաշենը պարտքով է տվել: Չհաշված ծառայի ասածը:
- Իսկ ծառա՞ն:
- Սամո՞ն:
- Հա:
- Նիհար, քեզնից մի քիչ կոլոտ, բարակ…: Երեխայի պես: Ձայնն էլ էր երեխայի: Երևի մի տասնութ տարեկան հազիվ լիներ: Հա, մեկ էլ… կարծես ջահել էր, շուտ-շուտ ծիծաղում էր, կատակով ասում պետք եղածը, բայց որ հանկարծ հետս սկսում էր խոսել լուրջ, սպառնալիքների լեզվով, ջանս դող էր բռնում: Երկաթի պնդություն կար այդ ջահելի մեջ:
- Իսկ մյուսը՞:
- Համրը՞:
- Հա՜,- գոռացի ես:
- Սա երևի կլիներ մի քսանհինգ տարեկան, բոյով էր ու պինդ:
- Ե՞րբ դու պետք է նրանց հանդիպես:
- Ես պետք է պարզեի ցցապարսպի մասին ամեն ինչ ու յոթ…, այսինք չէ, արդեն երեք օրից նրանց հետ տեսնվեի Հերում:
- Կոռնակ, դու շա՞տ ես ուզում ողջ առողջ պրծնել այս ամենից ու տեսնել ընտանիքիդ:
- Շա՜տ, տեր իշխան, շա՜տ շատ…,- ծնկի եկավ Կոռնակը:
- Այդ դեպքում դու կտանես ինձ հանդիպման այդ երեքի հետ…: Ու եթե ինձ հաջողվեց դրանց բռնել, դու, կարծես ոչինչ չի եղել, հանգիստ կվերադառնաս ընտանիքիդ գիրկը ու կմոռանաս այս ամենի մասին, ինչպես մի վատ երազի:
- Կանեմ, տեր իշխան, ամեն ինչ կանեմ, իսկ ընտանիքս…
- Իսկ ընտանիքիդ ապահովությունը մեծապես կախված է քեզնից… ու մեկ էլ ինձնից,- վերջին բառերի հետ ես մի սառը հայացք գցեցի Կոռնակի վրա ու առանց հրաժեշտ տալու դուրս եկա:
- Սևակ,- դարձա ես դռան մոտ սպասող հետախույզիս,- սրան լավ հսկեք, միջակ կերակրեք: Վաղը թող պատրաստ լինի: Հա, մեկ էլ…: “Դաշույն”-դ հենց վաղը արևածագից առաջ տեսնեմ ամրոցում` լիովին սպառազեն ու մարտական վիճակում: Մենք մեկնում ենք…

Lion
10.09.2011, 21:33
*

Լեռների կատարներին իրենց վերջին պարը սկսած արեգակի շողերը աստիճանաբար կորան: Շատ կարճ տևած մթնաշաղից հետո իջավ գիշերը: Սակայն լիալուսինը մեզ բավականին լույս տալիս էր ու դրա շնորհիվ մենք ի վիճակի էինք դիտել շրջակայքը:

Ես իջա ծառի կատարից ու մոտեցա կապկպված Կոռնակին:
- Եթե դու մեզ խաբել ես, ապա ներման որևէ հույս չունենաս,- դարձա ես նրան:
- Չեմ խաբել, տեր իշխան, Աղեղնավորը վկա,- արագ-արագ պատասխանեց Կոռնակը:
- Իսկ դու հաշվի առ, որ այդ դեպքում ես կստիպեմ քեզ մաս-մաս ուտել մարմնիդ կտորները,- գերուն դարձավ կողքս արձանացած “Դաշույն”-իս հրամանատարը` իմ հավատարմ Գլակը, ու մի երկաթյա հայացք գցեց նրա վրա,- մաս-մաս…
- Չեմ խաբում, տեր իշխանը, ամեն ինչ…
- Եթե չես խաբում,- ընդհատեցի ես Կոռնակին,- ուրեմն խելոք մարդ ես և ուրեմն հասկանում ես քո շահը: Ու դա հնարավորություն կտա քեզ ապրել…

Այդ պահին մեզ մոտեցավ Սևակը.
- Տեր իշխան, ծառերի վրա տեղավորված “Դաշույն”-իս ռազմիկները հենց նոր տեղեկացրին, որ մեր կողմն են գալիս երեք հոգի:

Ես անմիջապես հրամայեցի Գլակին պատրաստվել:
- Աշխատիր դրանց կենդանի բռնել: Սպանիր միայն այն դեպքում, երբ այլ ելք չի լինի,- Գլակը վազեց հրամանս կատարելու, իսկ ես դարձա Կոռնակին,- դե իսկ այժմ քո և ընտանիքիդ ճակատագիրը կախված է քեզնից: Դուրս արի բացատ ու դրանց հրապուրիր մոտիկ:
Կոռնակը ուղղվեց ոտքերի վրա, շփեց ընդարմացած վերջույթները և առաջ անցավ: Կրկին մոտս վերադարձած Գլակը բարձրացրեց ձեռքը և նշան արեց իր աղեղնավորներին…

Հանկարծ ես ծանոթ սուր զգացումն ունեցա: “Մի՞թե Մենեսն է”,- սառը քրտինք պատեց մարմնիս,- “… բարեկամս…”: Այս մտքերը կայծակի արագությամբ անցան ուղեղովս, իսկ այդ ընթացքում Կոռնակը մի հատուկ ձևով ագռավի կռավոց արձակեց: Քիչ անց երեք մութ կերպարանքներ, իրենց էշերի սանձերը բռնած, զգուշորեն դուրս եկան ծառերի ստվերից ու մոտեցան նրան: Սուր զգացումս ավելի ուժեղացավ, սակայն միանգամից էլ անցավ: Միշտ այդպես է լինում…

Իմ վիճակին ուշադրություն չդարձնող Գլակը մատներով նշաններ արեց իր ռազմիկներին, որոնք կորան խավարում: Ու հենց միանգամից էլ իրադարձություններ սկսեցին սրընթաց կերպով զարգանալ:

Մութ կերպարանքները կարծես ինչ-որ բան գլխի ընկան ու ես տեսա, թե ինչպես Կոռնակը օրորվեց և տապալվեց: Անմիջապես էլ գիշերային հյուրերը թռան իրենց էշերի թամբերին ու, շուռ տալով կենդանիների գլուխները, փորձեցին հետ վերադառնալ: Սակայն “Դաշույն”-իս ռազմիկները կտրեցին նրանց ճանապարհը: Սրանք չփորձեցին ընդհարման մեջ մտնել, այլ կրկին շուռ գալով, արշավեցին հակառակ ուղղությամբ: Պարզվեց, որ նրանք գալիս են ուղիղ մեզ վրա: Ես ու Գլակը դուրս եկանք մեր թաքստոցներից ու վազեցինք նրանց ընդառաջ:
- Աջինը քեզ, Գլակ, մյուսը քեզ, Սևակ, սա իմն է…,- գոռացի ես կողքիցս վազող օգնականներիս:

Գրեթե միանգամից էլ ես քաշվեցի մի կողմ ուղիղ վրաս արշավող էշից ու արդեն կողքից մի հզոր հարված իջեցրի հեծյալի մարմինի, որը տապալվեց էշից և նրա գավակի վրայով հետ թռավ: Հեծյալներից մեկը սուրաց կողքովս, Սևակը վազեց նրան հետևից, իսկ մյուսի վրա էլ Գլակը նետվեց ու նրանք երկուսով ընկան:

Lion
10.09.2011, 21:37
Չէր կարելի կորցնել և ոչ մի պահ: Ես մերկացրի թուրս ու նետվեցի տապալածս հակառակորդի վրա: Սա արդեն ոտքի էր կանգնել ու իր հերթին մերկացրել էր թուրը:

Ես նպատակ ունեի զինաթափել հակառակորդիս, առանց նրան վնասելու: Դրա համար էլ սկզբնական պահին թրիս հարվածները ուղղեցի հակառակորդիս ոչ թե մարմին, այլ թրին: Սակայն պարզվեց, որ հակառակորդս էլ հետիններից չէ: Արդեն առաջին իսկ պահից ես զգացի, որ նա վատ չի մարտնչում: Ես վերևից հարված իջեցրի, սակայն հակառակորդս պաշտպանվեց թրով, որից հետո պտտվող շարժումով շեղեց թուրս: Ես ուղիղ հարված հասցրի, սակայն հակառակորդս կրկին հետ մղեց այն և, ուղղվելով ոտքերի վրա, աջ ոտքի պտտվող հարված իջեցրեց դեմքիս: Ես մի պահ հետ ընկա: Օգտվելով դրանից` հակառակորդս սկսեց թրի ճարպիկ ու շատ արագ հարվածներ հասցնել: Ես հետ-հետ գնալով հազիվ էի հասցնում որսալ ու հետ մղել դրանք, սակայն ի վերջո կրկին ոտքի, բայց այս անգամ ուղիղ հարված ստացա, արդեն կրծքիս: Հարվածի ուժից ես հետ ընկա ու մեջքով խփվեցի ծառին: Թուրս դուրս թռավ ձեռքիցս: Այ քե՜զ բան: Մինչ ես ուշքի կգայի` հակառակորդս թրի կտրող հարված հասցրեց վզիս մակարդակում: Լավ էր, որ հասցրեցի կռանալ, որի հետևանքով հակառակորդիս թուրը ողջ թափով խրվեց ծառի մեջ: Օգտվելով դրանից` ես ձախով բռնեցի նրա զինված թևն ու աջով մի ծանր հարված իջեցրի որովայնին: Զգացի, թե ինչպես հակառակորդիս ձեռքը ցնցվեց ու նա բաց թողեց ծառի մեջ խրված իր թրի կոթը: Ստացածս հարվածներիս վրաս կատաղություն էր իջել: Բաց չթողնելով հակառակորդիս ձեռքը` ես կրկնեցի հարվածը նրա որովայնին, որից հետո մտա նրա թևի տակ, վերցրեցի ուսերիս ու ողջ թափով տապալեցի գետնին: Տակս հայտնված հակառակորդիս դեմքին ես ևս մեկ անգամ հարվածեցի, սակայն մյուս հարվածներիցս նա ճարպկորեն խույս տվեց, արագորեն աջ ու ձախ շարժելով գլուխը, որի հետևանքով հարվածներիս իջան հողին: Գրեթե միանգամից էլ հակառակորդս մի անհավանական գալարումով դուրս եկավ տակիցս ու ոտքի կանգնեց: Մինչ ես նույնը կանեի, նա ոտքի մի հարված էլ հասցրեց: Այս անգամ, սակայն, ես կարողացա ձեռքերիս վրա ընդունել այն ու ինքս էլ իմ հերթին հակառակորդիս նախշել ոտքի ուղիղ հարվածով: Վերջինս անակնկալ թեթևությամբ հետ թռավ ու կորավ թփերի մեջ: Սրբելով ճակատիցս աչքերս լցվող քրտինքը` ես նետվեցի դեպի թփերը, սակայն հակառակորդիս հետքն էլ չկար: Նայեցի ծառին` նրա մեջ խրված թուրը ևս անհետացել էր: Ես արագորեն վերցրի ոտքերիս տակ ընկած իմ թուրը ու աչք գցեցի շրջապատիս:

Դեպի ինձ էր վազում Գլակը: Աջ ու ձախ էին նետվում “Դաշույն”-իս ռազմիկները, սակայն սև կերպարանքներն անհետացել էին:
- Փախավ, տեր իշխան, նվեր թողեց ինձ ու փախավ,- երեսից հոսող արյունը սրբելով` հայտնեց սառնասրտությունը չկորցրած Գլակը…

Մենք մոտեցանք բացատի կենտրոնին: Անշարժ ու արդեն սառած աչքերը աստղազարդ երկնքին հառած` պառկել էր Կոռնակը:
- Տեր իշխան,- հայտնեց վազելով մոտեցած Սևակը ու գլուխը կախեց,- մենք կորուստներ ունենք…: Այն երրորդ հեծյալը սպանել է մեր ռազմիկներից երեքին ու հեռացել:

Կատաղած շուրջս նայեցի: Այսպիսի անհաջողություն ես վաղուց չէի կրել…

Lion
10.09.2011, 21:40
*

Ես իմ մարդկանցով բռնեցի Ալկիքարի ճանապարհը` մինչ այդ ավելի ուժեղացնելով Հերի ցցապարսպի հսկողությունը ու Սպարապետի անունից խիստ հանձնարարականներ տալով նրա հրամանատարին: Այդ էր պակաս, որ մեր գաղտնիքները, այն էլ հիմա, երբ մենք այդքան մոտ ենք հաջողությանը, աշխարհով մեկ լինեն:

Ճանապարհին ես աստիճանաբար հանգստացա ու կարծես նոր միայն անդրադարձա նախորդ գիշերվա իրադարձություններին: Մենք սանրեցինք ողջ անտառը, սակայն այդպես էլ ոչ մի հետք չկարողացանք գտնել: Մութ կերպարանքներն կարծես գետնի տակն էին անցել: Կրկին հիշեցի ինձ համակած սուր զգացումը…: Մի՞թե Մենեսն էր: Սակայն այդ հարցին առայժմ ես որոշակի պատասխան տալ չէի կարող: Մի բան հաստատ էր ու ես դա կարող էի պնդել. ինձ հետ մենամարտողը Մենեսը չէր: Ով-ով, բայց ես հո լավ գիտեի իմ բարեկամի մենամարտելու ոճը, հնարքները, դե ինչու չէ, նաև կառուցվածքը: Վերջին հանգամանքն էր, որ հատկապես հիմք էր տալիս ինձ պնդելու, որ դա Մենեսը չի եղել: Մնում էին այն երկուսը:
- Գլակ,- դարձա ես կողքիցս արշավող հրամանատարիս,- ի՞նչ ձևի մարդ էր նա, որի հետ դու մենամարտեցիր:
- Դիմակով էր, տեր իշխան, ու դրա համար էլ չկարողացա դեմքը տեսնել: Ասենք մենամարտ էլ չեղավ: Ես նոր էի դրան քաշել տակս ու պատրաստվում էի ոլորել, երբ չգիտես որտեղից հայտնված դաշույնով սա հարվածեց դեմքիս ու փախավ,- դեմքի վերքը շփելով շարունակեց նա,- լիքը-լիքը, միջին տարիքի մի մարդ էր: Առանձնապես ուժեղ չէր…

Ես խթանեցի էշս ու կրկին հանձնվեցի խոհերիս: Դժվար թե Գլակի հետ մենամարտածը Մենեսը լինել: Ումից-ումից, բայց Մենեսից Գլակը հաստատ թույլի տպավորություն չէր ստանա…: Մնում էր այն երրորդը: Ես նայեցի Սևակին. դատելով նրանից, որ սա կարողացել էր սպանել իր ուղին փակել փորձող “Դաշույն”-իս երեք ռազմիկների ու խույս տալ Սևակից, Մենեսը, եթե իհարկե դա Մենեսն էր, միայն և միայն կարող էր այդ երրորդը եղած լինել…

Մի քանի օր անց, ուշ գիշերով ես ու ռազմիկներս հասանք Ալկիքար: “Դաշույն”-ս տեղավորվեց գյուղում, իսկ ես բարձրացա ամրոց:
- Հայկ,- հայտնեց ինձ Աստղիկս` մեջքիս կողմից փարվելով ինձ, երբ ես մի կարգին լվացվելուց հետո մտա մեր սենյակ,- սուրհանդակ էր եկել Հայկաշենից: Քեզ հրավիրում են մասնակցելու Ավագների ժողովին: Սուրհանդակն ասաց, որ կարևոր հարցեր են քննարկելու և որ դու անպայման լինես,- կրկին նրբորեն փարվեց ինձ Աստղիկը և շոյեց դեմքս:

Այդ ժամանակ կնոջս մատները շոշափեցին գիշերային ընդհարման հետևանքով երեսիս մնացած քերծվածքները: Աստղիկը միանգամից անհանգստացած կանգնեց առաջս.
- Ի՞նչ է քեզ պատահել:
- Հե՜չ, տղամարդկային խաղեր են,- ծիծաղեցի ես` փորձելով ցրել կնոջս անհանգստությունը,- դատարկ բան է, ռազմիկներիս հետ վարժվելիս քերծվեցի:
- Դու այդպիսի վնասվածքներ վարժանքների ժամանակ երբեք չես ստանում,- ուղիղ աչքերիս նայելով շարունակեց Աստղիկը,- իսկ սա՞ ինչ է, աստվա՜ծ իմ…,- Աստղիկը մի կողմ տարավ վերնազգեստս:

Ես կրկին փորձեցի ծիծաղել, սակայն երբ հայացքս կրծքիս հառեցի, ծիծաղս իրոք եկավ. կրծքիս վրա կապուտին էր տալիս մի բավականին մեծ կապտուկ: Վատ հիշողություն չթողեց ինձ գիշերվա ճարպիկ հակառակորդս:
- Ոչինչ, քեզ էլ պակաս բաժին չհասավ,- մտքերովս տարված մռթմռթացի ես:
- Ինչ ես ասո՞ւմ,- զարմացած վրաս նայեց Աստղիկը:
- Ե՞ս…, հա՜…, ոչինչ, սիրելիս,- գրկեցի ես Աստղիկին,- ասում եմ մեր բաժանման ընթացքում ես քեզ շա՜տ եմ կարոտել…
- Հայկ, դու ինձնից գաղտնի՞ք ունես,- նեղացած վրաս նայեց Աստղիկը:
- Չէ, չէ, սիրելիս, տղամարդկային խաղեր են էլի, հե՜չ, ուշադրություն մի դարձրու,- ես համբուրեցի Աստղիկի դեմքը ու նստեցրի անկողնու ծայրին:
- Չես պատկերացնում, թե ոնց եմ քեզ սիրում: Ու որ պատկերացնում եմ, թե հանկարծ քեզ հետ կարող է մի բան լինել…: Ես չեմ ապրի դրանից հետո,- աչքերիս նայելով ասաց Աստղիկը:
- Ինձ ոչինչ էլ չի լինի, սիրելիս,- ծիծաղեցի ես ու շոյեցի նրա դեմքը,- ուղղակի մի անգամ գիշերով ես փորձեցի մի ճարպիկ օձ բռնել, չստացվեց…: Այսքան մի բան:
- Օ՜ձ…, ախ օ՜ձ,- ծիծաղելով սկսեց ինձ շոյել Աստղիկը,- հուսով եմ այդ օձը, որ քեզ վրա այդպիսի հետքեր է թողել, կանացի սեռի՞ չէր, չէ՞- Աստղիկի ձեռքերն կարծես դարձան ավելի համարձակ ու սկսեցին կանչել ինձ,- հ՞ը…

Ես չպատասխանեցի, այլ դրա փոխարեն պառկեցրի Աստղիկին անկողնուն, համբույրներով պատեցի գեղեցիկ դեմքը, իսկ հետո իջա ներքև ու սկսեցի համբուրել կարապի վզի նման սլացիկ վիզը…

… “Կանացի սեռի չէր, չէ, բայց… ո՞վ գիտի…, իսկ գուցե… իրո՞ք կին էր”,- վերջին պահին անցավ մտքովս, երբ ես արդեն տրվում էի Աստղիկի աննման մարմնի հաճույքներին,- “իրոք, ո՞վ գիտի”…

Lion
10.09.2011, 22:11
*

Հայկաշենում հավաքվել էին Արարտայի մեծամեծները, որոնք ժամանել էին երկրի տարբեր ծայրերից: Քաղաքը նմանվել մի հսկայական տոնավաճառի: Գրեթե բոլոր իշխանները ժամանել էին իրենց շքախմբերով և ազատորեն տեղավորվել քաղաքում` ձգտելով մեկը մյուսից հետ չմնալ շռայլությունների ու շքեղությունների մեջ:
Արդեն վաղուց է, որ ես նման բաների ուշադրություն չեմ դարձնում: Օրվա երկրորդ կեսին ես, Սևակը, Գլակը և “Դաշույն”-իս մեկ տասնյակ մտանք Հայկաշեն ու տեղավորվեցինք տեղի իմ գործակալի տանը:
- Վատ ժամանակներում ենք ապրում, Հայկ,- հառաչելով ասաց արդեն որոշակիորեն ճերմակած ու տարիքն առած սպարապետը, երբ երեկոյան այցելեց ինձ,- խավարն է տիրում Հայոց երկրում…
- Խավարին հաջորդում է առավոտը, տեր սպարապետ,- ժպտացի ես,- և կգա դեռ առավոտը Հայոց աշխարհի վրա:
Սպարապետը ժպտաց ու կարծես թե տրամադրությունը մի քիչ բացվեց:
- Կգա, Հայկ, կգա՜…, ես էլ այդ հույսն ունեմ: Ու քանի դեռ քեզ նման իշխաններ ունենք, դեռ վաղը է խավարին հաղթանակ պարգևելը: Սակայն նրա շոշափուկները երկար են, իսկ հաճախ էլ անորսալի,- սպարապետը շուրջը նայեց և շարունակեց,- խավարի վարագույրը տարածվում է, Հայկ, տարածվում է ու ամրապնդվում: Ու գիտե՞ս ցավս ինչումն է գալիս…: Ցավս նրանում է, որ խավարի կենտրոնը գտնվում է հենց Հայկաշենում, Նահապետի հիմնած ու արիների կողմից այդքան սիրված քաղաքում,- սպարապետը գրպանից հանեց ու սեղանին նետեց ընտիր երկաթից կոփված նետի մի ծայրակալ,- գիտե՞ս սա որտեղից գտա: Ծառին էր խրվել, Հայկ, ծառին,- սպարապետը նայեց ինձ ու ծիծաղեց,- կոկորդիցս հազիվ մի մատնաչափ հեռու: Տղերքը կարողացան շրջապատել այդ սողունին, բայց կենդանի բռնել չկարողացան:
- Այսպիսի ծայրակալեր կոփում են միայն Մեծամորի պետական ձուլարանում,- ծայրակալը զննելուց հետո ասացի ես,- հարյուրը մեկի դեմ եմ դնում, որ սա այնտեղից է:
- Գիտեմ, Հայկ, հենց դա եմ ասում էլի:
- Ես կպարզեմ դեռևս այս ծայրակալի գաղտնիքը, տեր սպարապետ: Իսկ դու առայժմ զգույշ եղիր: Սրանք ոչ միայն ուզում են մեջտեղից վերացնել երկրին նվիրված մարդկանց, այլև որ իրենց մնա, հենց երկիրն էլ կծախեն:
- Լա՜վ, դա դեռ կտեսնե՜նք…: Նրա համար չեն այսքան հարյուրամյակներ ապրել արիներն իրենց երկրում, որ հիմա կործանվեն: Չնայած աստված գիտի, ինչ է տիրում այժմ Հայկաշենում…
- Աստված այսպես թե այնպես գիտի,- ծիծաղեցի ես,- բայց դե մենք էլ ոչինչ: Ինձ զեկուցում են, որ Մադակ-Անիին շարունակում է ավելի ու ավելի տեղ տալ Դավուլ կոչվածին, իսկ ինքն էլ ժամանակի մեծ մասը անց է կացնում հարեմում:
- Եթե միայն դրանով սահմանափակվեր, լավ կլիներ, Հայկ,- պատասխանեց սպարապետը,- բայց դժբախտաբար նա կրկին սկսել է գործել: Ահա և առաջին քայլը, որի թարմությունը հաշվի առնելով, ներելի է քո չիմանալը:
- Ի՞նչ է եղել,- լարվեցի ես:
- Առանձնապես ոչինչ: Ուղղակի Մադակ-Անին վերջերս չգիտես որտեղից իր հարեմում հայտնված մի կնոջ հռչակել է իր առաջին տիկին: Այդ թագուհի կոչեցյալը այժմ ստիպել է մեր քրմին նորից ձեռքը վերցնել պետական կառավարումը: Բայց դա միայն երևութապես: Իրականում կառավարում է հենց չգիտես որտեղից հայտնված այդ դուրսպրծուկը, իսկ Մեծ քուրմը միայն հաստատում է նրա ասածները:
- Իսկ Դավուլը՞:
- Սա առայժմ առանձնապես չի ընդվզում: Դե, ի՞նչ ընդվզի,- արհամարհանքով շարունակեց սպարապետը,- ինքն ու իր գործակալները շատ լավ ձեռքները տաքացնում են բանակին հասանելիք միջոցների հաշվին… ես դրանց...,- չկարողացավ իրեն զսպել հին զորականը:
- Ոչ միայն, տեր սպարապետ, ոչ միայն,- սպարապետին նայեցի ես,- ես տվյալներ ունեմ, որ Դավուլը դրանցից շատ ավելի մեծ գործեր է բռնում ու արդեն ձեռք է զարկել ավելի մեծ մի առևտրի:
- Ի՞նչը նկատի ունես,- հարցրեց սպարապետը:
- Հերի մեր ձիանոցը, տեր սպարապետ: Ըստ իմ չճշտված տվյալների նա ակտիվորեն տեղեկություններ է հավաքում դրա մասին: Դեռ լավ է, որ մերոնք հուսալի հսկողության տակ են պահում այն: Բայց դե այսպես չի կարող երկար շարունակվել:
- Դե դա արդեն անտանելի է,- ոտքի կանգնեց սպարապետը,- դրան հերիք չի այն ամենը, որին ինքը հասավ, ու հիմա էլ ուզում է երկրի՞ն հարվածել: Այսպես որ գնա, մենք կպարտվե՜նք…
- Չենք պարտվի, տեր սպարապետ, չենք պարտվի,- զրուցակցիս հանգստացրի ես,- ես արդեն մի ծրագիր եմ հղացել, որի հաջող իրագործման դեպքում մեր թշնամիները բավականին կտուժվեն:
- Լավ, դու գիտես, սակայն ես էլ ամեն դեպքում իմ հավատարիմ զորականներին կզգուշացնեմ: Թող պատրաստ լինեն:
- Պատրաստ լինելը չի խանգարի, հատկապես մեր վիճակում: Հարավը նորից անհանգիստ է:
- Գիտեմ, Հայկ, գիտեմ…: Ինձ էլ են հայտնում այդ մասին: Ասում են Սիմմուրումի [1] կառավարիչ Բաբան [2] ապստամբել է Նարամ-Սուենի դեմ ու օգնություն է խնդրել Հայկաշենից…
- Մեզ միայն այդ էր պակաս,- խոժոռվեցի ես,- ես ինքս էլ տեղյակ էի այդ ամենի մասին, սակայն կարծում էի, որ բանը այդքան հեռու չի հասնի: Ախր մեզ ի՞նչ պետք է այս խառնակ իրավիճակում Նարամ-Սուենի հետ ընդհարվել` այն էլ օտարի համար:
- Ես էլ եմ դեմ պատերազմին: Դե քեզնից ի՞նչ թաքցնեմ: Չեմ ուզում ինքնագովություն հնչի ասածս, բայց դու էլ լավ գիտես, թե վերջին տարիների տեղափոխություններից հետո ինչ վիճակում է մեր բանակը: Այդ վիճակում ընդհարվել Նարամ-Սուենի գերակշիռ ուժերի հե՜տ…,- սպարապետը ձեռքը թափ տվեց ու լռեց:
Ես ինքս էլ լռեցի: Լինում են իրավիճակներ, երբ նույնիսկ լավատեսությունը չի օգնում մարդուն մի լավ բան ասել…

______________________
[1] Սիմմուրում: Երկրամաս հյուսիս-արևելյան Միջագետքում` Մեծ և Փոքր Զաբ գետերի միջնատարածքում:
[2] Բաբա (մ.թ.ա. XXIII դարի վերջ): Սիմմուրումի տիրակալ:

Lion
11.09.2011, 07:35
*

- Հարգելի իշխաններ, զորականներ, տոհմապետեր ու տանուտերեր,- ճղճղան ու խզվող ձայնով Ավագների ժողովում հավաքվածներին դիմեց Դավուլը` քառասունին մոտ, միջին բոյի ու բավականին լիքը մի անձնավորություն,- Արարտայի Մեծ քուրմ Մադակ-Անիին հայտարարում է ձեզ, որ ինքը որոշել է օգնել Սիմմուրումի կառավարիչ, Նարամ-Սուենի դեմ ապստամբած Բաբային զինական ուժով: Ձեզ հրամայվում է ոչ ուշ, քան մեկ ամսից ձեր զինական ուժերով հավաքվել Աղձնիքում` թշնամու դեմ արշավելու նպատակով…
- Դու այսպիսի բան տեսե՞լ ես,- նեղսրտված ինձ դարձավ կողքիս տեղավորված սպարապետը,- պատրաստության համար տալիս են ընդամենը մեկ ամիս: Ախր այդ մեկ ամսում մի կարգին զորահավաք կազմակերպել էլ չի լինի…
- …Արարտայի բանակը,- շարունակում էր խոսել Դավուլը,- կմտնի Միջագետք ու մահացու հարված կհասցնի թշնամուն…
- Ինչո՞ւ այս ապուշը միանգամից մեր բանակի թվակազմն էլ չի հայտարարում,- այս անգամ արդեն նեղսրտվեցի ես` դառնալով Սարապետին…
- Մեծ քրմի թույլատվությամբ և բարեհաճությամբ բանակը կգլխավորեմ ես,- Դավուլը մի պահ լռեց, ավելի ընդգծելու համար իրեն հասած պաշտոնի մեծությունն ու ծանրակշռությունն, ձգվեց ոտքերի վրա ու շարունակեց,- իմ տրամադրության տակ կլինեն հետևյալ քանակությամբ ռազմիկներ: Հետևակը…
- Տեր հազարապետ,- չդիմանալով այս ամենին` ոտքի կանգնեց սպարպետը և իր հզոր ձայնով ընդհատեց խոսողին,- Ավագների խորհրդին հետաքրքիր չի լինի իմանալ արշավին մասնակցող մեր բանակի կազմը: Դա կքննարկենք զորականների հետ…
- Տեր սպարապետ,- կեղծ ժպիտով նրան դարձավ Դավուլը,- պատշաճ չէ Ավագների ժողովում վիճաբանություն սկսել պաշտոնների համար: Այս անգամ բանակը ես կղեկավարեմ,- բազմանշանակ ու վերջին բառերը շեշտելով շարունակեց նա,- դա է Մեծ քրմի կամքը…
- Ղեկավարիր, բայց ոչ ի լուր աշխարհի հայտարարիր ռազմական գաղտնիքներդ,- հասկանալով թափանցիկ ակնարկը` կանգնած տեղից առաջ եկավ սպարապետը:
- Պատշաճ չէ վիճել բանակի ղեկավարի հետ,- Դավուլի դեմքից ժպիտը չքացավ,- այս երկրում պաշտոնը ոչ-ոքի հավիտենական սեփականությունը չէ,- միտումնավոր վիրավորական տոնով նետեց նա:
- Դու խոսքերիդ համար պատասխան կտաս,- սպարապետը ձեռքը տարավ կողքից կախված թրին:
- Պահապաններ…,- գոռաց Դավուլը:
Դահլիճ մտան Մախղազական գնդի ռազմիկները ու վարանոտ կանգ առան: Նրանց սրտով էլ չէր այս իրավիճակը ու բացի այդ հանաք բան չէր սպարապետի վրա ձեռք բարձրացնելը: Ես վեր թռա տեղիցս ու գրկեցի սպարապետին` կանգնելով նրա ու դահլիճ մտած ռազմիկների միջև:
- Կարիք չկա, տեր սպարապետ,- արագ-արագ շշնջացի նրա ականջին,- սրա ձեռքը առավելություն մի տուր: Ամեն ինչ լավ է, տղերք ջան, ոչինչ չի պատահել,- դարձա ես մոտեցող ռազմիկներին,- շարունակիր, տեր հազարապետ, մենք քեզ ուշադրությա՜մբ լսում ենք,- խոնհարվելու Դավուլի ուղղությամբ ասացի ես ու նստեցրի սպարապետին:
- Լավ…,- թթած տեսքով ու կարծես մեծ զիջում անելով նետեց Դավուլը և շարունակեց…
- Ես չեմ կարող այս խեղկատակությունը լսել, Հայկ,- թևս սեղմեց սպարապետը, ոտքի կանգնեց ու Մաղխազական գնդի պատիվ տվող ռազմիկների շարքերի միջով դուրս եկավ:
- Իսկ ես կլսեմ, տեր սպարապետ,- չկարողացա ինձ զսպել ու քթիս տակ արտահայտվեցի ես,- տեսնենք ուրիշ ինչ կբարբաջի այս ծաղրածուն…
Ավագների ժողովի ավարտից հետո ես վերադարձա տուն: Սակայն դեռ չէի հասցրել մի կարգին հանգստանալ, երբ ինձ ներկայացավ մի սուրհանդակ և հայտնեց, որ ես, ընդգրկված լինելով բանակի ղեկավար կազմի մեջ, պետք է անհապաղ ներկայանամ Մեծ քրմի պալատ:

Lion
11.09.2011, 07:36
Ես ոտքի հանեցի ռազմիկներիս ու ուղևորվեցի պալատ: Դարպասների պահապանների մոտ թողեցի ռազմիկներիս, իսկ ինքս բարձրացա բավականին ծանոթ աստիճաններով: Ու թեև ես այստեղ վաղուց չէի եղել, ու բացի այդ այս հարյուրամյակների ընթացքում շինությունում բավականին փոփոխություններ էին եղել, բայց դե հիմնական հատակագիծը, ու դեռ մի բան էլ ավելի, լավ էր տպվել ուղեղումս: Քանի անգամ էր հայրս ինձ անցկացրել այս միջանցքներով ու ցույց տվել գաղտնուղիները, որոնցից շատերը պալատի ներկա տիրակալներին դժվար էլ թե հայտնի լինեն…

…Հանկարծ ծանոթ սուր զգացումն ունեցա ու միանգամից կտրվեցի խոհերիցս: Արագորեն շուրջս նայեցի, սակայն ես մենակ էի և շուրջ բոլորս ոչ-ոք չկար: Լարեցի ուշադրությունս և սկսեցի զգուշորեն առաջանալ, սակայն հենց այդ պահին էլ կողքի դուռը բացվեց և սենյակ մտավ Դավուլը, իր մի քանի ուղեկիցների հետ:
- Ա՜ա՜ա, կրկին ողջույն Կորճայքի իշխանին,- զվարթ տոնով ինձ դարձավ նա,- մենք էլ հենց ուղևորվում ենք խորհրդակցության: Հուսով եմ դու կմիանաս մեզ:
- Դա ինձ համար մեծ պատիվ կլինի, տեր հազարապետ,- խոնհարվեցի ես ու հետևեցի նրան:

Սուր զգացումս, որը մի պահ անհետացել էր, նորից հայտնվեց ու աստիճանաբար սկսեց ուժեղանալ: Այդ ընթացքում մենք մտանք խորհրդակցության դահլիճ: Բոլորը ոտքի կանգնեցին ու Դավուլը սկսեց նրանց ներկայացնել միմյանց: Սովորական ու գորշ անձիք էին, նույնիսկ հեռակա կարգով չհիշեցնելով իրենց հզոր նախնիներին: Ես ցրված տեսքով լսում էի, երբ Դավուլը ներկայացրեց նաև ինձ, որից հետո դարձավ հավաքվածներին.
- Իսկ վերջում ես կուզենայի ներկայացնել ձեզ մեր խորհրդի գլխավոր մասնակցին:

Դուռը անմիջապես բացվեց և սենյակ մտավ աննման գեղեցկության տեր մի կին` սև, երկար մազերով, կաթնագույն սպիտակ մաշկով, գեղեցիկ, սաթի պես սև աչքերով ու սլացիկ մարմնով: Ինձ համակած սուր զգացումն ավելի ուժեղացավ ու միանգամից կորավ: Այս ակնթարթներին ես համառորեն հայացքս չէի կտրում ներս մտածից ու հասցրեցի նկատել, որ նա էլ է նույնը զգացել: Մի պահ նրա հայացքը կանգ առավ ինձ վրա ու ես զգացի, որ նա էլ ինձ առանձնացրեց: Մեր հայացքները խաչվեցին, սակայն կինը միանգամից էլ փախցրեց հայացքն ու կրկին անմատչելիորեն հպարտ տեսք ընդունեց:
- Ուզում եմ ձեզ ներկայացնել մեր խորհրդի գլխավոր մասնակցին: Արարտայի տիկնաց-տիկին Շամի բամբիշը…

Ես մի կերպ տեղավորվեցի ինձ հրամցրած աթոռին ու փորձեցի մտքերս ժողովել: Ուղեղումս ամեն ինչ խառնվում էր: Այն օրվա գիշերվա իրադարձությունները, Ավագների ժողովը, մեր այս խամաճիկային ռազմական խորհուրդը և այս Շամի բամբիշը: "Ո՞վ գիտի",- անցավ մտքովս, երբ ես վերադարձա հին մտքերիս: Նման պահերին պետք է արագ կողմոնորշվել. ես վեր թռա տեղիցս.
- Տեր հազարապետ,- ներկաների զարմացական հայացքների տակ սկսեցի ես,- թույլ տվեք Կորճայքի բանակի անունից իմ հիացմունքը արտահայտել մեր բանակի նման չքնաղ ղեկավարներից մեկի առկայության կապակցությամբ: Իմ և իմ ռազմիկների համար մեծ պատիվ կլինի մահվան գնալ այս հայացքի ուղեկցությամբ…

Մինչ ներկաները կհասցնեին մի խոսք ասել` ես արագ քայլերով մոտեցա Շամի բամբիշին, նրբագեղ շարժումով խոնհարվեցի և համբուրեցի նրա ձեռքը: Վերջինս փորձեց հետ քաշվել, իսկ ես էլ, լիովին հավատարիմ անտաշ գավառացու իմ կերպարին, վերադարձա տեղս: Ինձ պետք եղածը ես արդեն հասցրել էի նկատել, քանզի նույնիկս խիստ վարպետորեն կատարված շպարը ի վիճակի չէր մոտիկից ուսումնասիրող քննախույզ հայացքից թաքցնել դեմքի կապտուկը և ձեռքերի քերծվածքները…

Մի քանի ժամվա դատարկաբանությունից հետո, որի ընթացքում ավելի շատ ասվեցին գեղեցիկ խոսքեր, քան թե գործից խոսվեց, Դավուլը մեզ ազատ արձակեց: Ես դուրս եկա պալատից և, ճարպկորեն ազատվելով հնարավոր հետապնդումից, այցելեցի սպարապետի նստավայր: Երբ ես ներս մտա` նա իր սենյակում առանձնացած և մի սափոր գինի առջևը դրված տարված էր իր խոհերով:
- Հը, ի՞նչ կա,- ողջունելով ինձ հարցրեց սպարապետը,- ջարդեցի՞ք թշնամուն:
- Իհարկե,- կատակը օդում բռնելով` պատասխանեցի ես,- գեղեցիկ խոսքերով: Սակայն, տեր սպարապետ,- լրջանալով ասացի ես,- մենք իրոք որ մի հաղթանակ արդեն տարել ենք:
- Այսինք՞ն,- հոնքերը զարմացած վեր քաշեց սպարապետը:
Ես պատմեցի վերջին իրադարձությունների և իմ այսօրվա դիտարկման մասին:
- Այնպես որ, տեր սպարապետ, թշնամին ոչ միայն բույն է դրել մեր երկրի հենց սրտում, այլև հենց ինքն է կառավարում մեր բանակը: Բայց դե լավն արդեն այն է, որ մենք նրա մասին գիտենք:
- Եվ այս պայմաններում մենք դեռ արշավանքի ենք դուրս գալիս,- անհանգստացած գլուխն օրերեց սպարապետը:

Lion
11.09.2011, 07:39
*

Ճակատս անտանելի ցավում էր: Դժվարությամբ բացեցի աչքերս ու փորձեցի հասկանալ, թե որտեղ եմ ես. պատերը կարծես թե ծանոթ էին…
- Գլուխխ՜սս, գրո՜ղը տանի, ասես մուրճահարված լինեմ,- արտաբերեցի ես,- ժամը քանի՞սն է:
Պատասխանի փոխարեն լսեցի ուրախության բացականչություններ և անմիջապես էլ ինձ մոտեցավ Աստղիկը.
- Հա՜յկ, դու արթնացա՜ր,- ուրախությունից շողալով սկսեց արտասվել կինս,- իսկ ես այնքա՜ն էի վախենում…
- Տեր իշխան,- լսեցի Սևակի ձայնը,- հիմա կեսօր է, պատրաստ եմ քեզ ծառայելու…
Ես ուղղվեցի անկողնում և, հայացք գցելով շրջապատին, վերջնականապես համոզվեցի, որ Ալկիքարի իմ հարազատ սենյակում եմ:
- Հա՜յկ, սիրելի՜ս,- ուրախությունից իրեն չէր կարողանում գտնել Աստղիկը,- ես գիտեի, ես վստահ էի, որ դու կարթնանաս:
- Ի՞նչ է եղել… չնայած չէ, սպասեք… ը՜ը՜ը՜… մենք արշավի դուրս եկանք… շոգ էր… հետո այն կիրճը, քարեր գլորվեցին, բանակը սկսեց նահանջել, Գլակի ու կուտիների հետ նահանջողների վերջապահում էիք, թշնամին սեղմեց, Սևա՞կ…
- Ամեն ինչ լավ կլինի, տեր իշխան, դու միայն մի անհանգստացիր,- անմիջապես արձագանքեց Սևակը:
- Հայկ, Հայկ, քեզ հիմա չի կարելի հուզվել,- անհանգստացած ինձ նայելով արագ-արագ ասաց Աստղիկը:
- Լավ, լավ, ի՞նչ եք իրար խառնվել: Ես արդեն լավ եմ սիրելիս,- գրկեցի հավատարիմ կնոջս ու սեղմեցի գրկիս,- լավ եմ, լավ, լուրջ եմ ասում,- դիտավորյալ բարձր ծիծաղեցի ու դարձա Սևակին,- Սևակ, մեզ հիմա մենակ, թող, իսկ երեկոյան հազարապետ Հայկի հետ կգաս մոտս, մենք ահագին խոսելու բան ունենք…
Երեկոյան ամրոցի գլխավոր սենյակում նստած փորձում էի վերականգնել նախորդ իրադարձությունների պատկերը, երբ Սևակը ու Հայկը եկան մոտս:
- Ինչպե՞ս ես, տեր իշխան,- հարցրեց Սևակը:
- Ոչինչ,- ժպտացի ես:
- Գլուխդ շա՞տ է ցավում,- հարցրեց արդեն հարյուրն անցած հազարապետս:
- Չէ, ոչի՜նչ, արդեն անցավ,- պատասխանեցի ես,- դե այս վիրակապն էլ մի քանի օր կմնա ու վերջ: Սաղավարտս թեև փշրվեց, բայց փրկեց…
- Սաղավարտդ անվնաս էր, տեր իշխան,- տարակուսած վրաս նայեց Հայկը,- ընկած էր քեզնից մի քանի քայլ հեռու: Մենք մտածեցինք, թե դու այն կորցրել ես հարված ստանալուցդ առաջ…
- Դե չէ, Հայկ, երևի հարվածն է այն թռցրել գլխիցս,- ծիծաղեցի ես, փորձելով բնական կերպով բացատրել փրկվելուս պատճառը,- մահակի հարվածը հիշում եմ,- խոսակցությունը այլ հունով տարա ես,- հետո արդեն չէ: Դրանից առաջ էլ որոշ բաներ աղոտ է տպվել մեջս,- մռայլվեցի ես,- նման բան հետս երբեք չէր եղել: Ո՞նց պատահեց այդ ամենը, տղերք, նստեք, նստեք ու ասեք, իսկ ես կփորձեմ ընթացքում վերականգնել իրադարձությունների կորցրածս պատկերը…
Սևակն ու Հայկը մոտ քաշեցին աթոռները ու նստեցին: Սևակը սկսեց դանդաղ պատմել:
- Հայկաշենի այն խորհրդակցությունը երևի հիշում ես, տեր իշխան…
- Այո, այո, դա հստակորեն հիշում եմ,- ընդհատեցի ես հետախույզիս,- այնտեղ որևէ կոնկրետ բան չխոսվեց, բայց դրանից հետո ես գնացի սպարապետի մոտ: Հիշում եմ, մենք խոսեցինք Շամի բամբիշից ու Դավուլից: Բայց հետո՜…
- Հետո դու տուն եկար, տեր իշխան, Հայկաշենի մեր գործակալի տունը, որտեղ էլ մենք տեղակայվել էինք: Հաջորդ օրը մենք թողեցինք Հայկաշենը ու վերադարձանք Ալկիքար: Դու քեզ մոտ կանչեցիր հազարապետ Հայկին, մթերապետ Վրույրին, ինձ, Գլակին ու Կորճայքի տանուտերերին և հայտնեցիր, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի: Դրանից հետո նահանգը սկսեց պատրաստվել, բայց մի տաս օր էլ դեռ չէր անցել, երբ դու Հայկաշենից հրաման ստացար ոտքի հանել բանակը ու շարժվել դեպի հարավ:
- Այո, այո, հիշեցի, Սևակ, Նարամ-Սուենը հարձակվել էր Սիմմուրումի վրա ու Հայկաշենից որոշել էին միջամտել: Մենք պետք է հավաքվեինք Կորդուքում, բայց հիշում եմ, երբ Կորճայքի բանակը ժամանեց, այնտեղ էր միայն Հայկաշենի արքունիքը ու Մախղազական գունդը…
- Հենց այդպես էլ եղավ, տեր իշխան,- խոսք վերցրեց հազարապետ Հայկը, մի պահ մռայլվեց ու շարունակեց,- մեկ էլ Մեծ քուրմը, հազարապետ Դավուլը, Շամի բամբիշը…
- Հա՜ա՜ա՜, ճիշտ ես, Հայկ, դրանք էլ կային: Հիշում եմ, մենք այն ժամանակ մեծ անակնկալի եկանք, երբ տեսանք այդ ամենը` բանակի փոխարեն շքախումբ էր, այն էլ կազմված ինչ-որ խեղկատակներից,- մռայլվեցի ես,- հիշո՞ւմ ես, Հայկ, արդեն այն ժամանակ ես քեզ ասացի, որ այստեղ մի բան այն չէ: Դու հենց այդ ժամանակ առաջարկեցիր հետ դառնալ, բայց ես չհամաձայնեցի, քանի որ դա կդիտվեր որպես դավաճանություն…
- Այո, տեր իշխան, ես այդտեղ էի, երբ մենք քննարկում էինք ստեղծված իրավիճակը: Մեր ուժերի կազմում էր Կուտիների գունդը, կես բյուր աշխարհազորային Կորճայքից, մի հազար հոգի էլ Գարջույլի տղերքն էին: Մինչդեռ, հիշո՞ւմ ես, այդ մասին Սևակը զեկուցեց քեզ հենց հաջորդ օրը, Նարամ-Սուենը մեր դեմ էր շարժել չորս բյուր…

Lion
11.09.2011, 07:40
- Հիշում եմ,- մռայլվեցի ես,- հիշում եմ, Հայկ: Ես այդ մասին անմիջապես զեկուցեցի ռազմական խորհրդին,- հուշերս սկսեցին բացվել ու աստիճանական զայրույթ բերեցին վրաս,- երբ ես մտա Մադակ-Անիի մոտ, նա նստած էր գահվորակին, իսկ կողքին բազմել էր այդ Շամի բամբիշ կոչվածը: Մեծ քուրմը լսում էր ինձ շատ անուշադիր, ձեռքը գցել էր այդ բամբիշ կոչվածի մեջքով, անընդհատ ինչ-որ բանի էր ասում ականջին ու ծիծաղում էր,- հիշողությունների հեղեղն ինձ ավելի զայրացրեց,- իսկ Դավուլը թեև լսում էր, բայց լսում էր ինձ ակնհայտ ծաղրական ժպիտով: Զգալով, որ ինձ չեն լսում` ես անակնկալ ընդհատեցի խոսքս և միայն այդ ժամանակ Մեծ քուրմը բարեհաճեց վրաս նայել: Հիմար տիրակալ,- չդիմացա ես ու որսացի ենթականերիս զարմացական հայացքները,- այո, տղերք, հիմար: Միայն նման խելքի տեր տիրակալը կարող էր այդ պայմաններում` թշնամու անմիջական հարևանությամբ, վարվել այդ տիպի թեթևամիտ, ես նույնիսկ կասեի` անմիտ կերպով: Ոնց ասա՞ց. “Մենք քեզ լսում ենք, Կորճայքի իշխան, շարունակիր”…: Հիշում եմ Շամի հեգնական ժպիտը այդ պահին…: Թո՜ւ, ես ձեր… Իսկ էն Դավուլ կոչվածը ոնց առաջ եկավ, թե. “Զորականների հետ դժվար է, Մեծ քուրմ, նրանք նույնիսկ մածունի վրա են փչում, մինչև խմելը”: Այդ կատակը հատկապես հաջող համարվեց Մեծ քրմի կողմից և նա ու Շամին բավականին երկար ծիծաղեցին դրա վրա: Միայն Արատա-պիզիրն էր ինձ ուշադիր լսում, Մադակ-Անիի քրոջ որդին, բայց դե դրանից ի՞նչ օգուտ,- կրկին մռայլվեցի ես ու լռեցի:
- Երբ դու վերադարձար, տեր իշխան, մի թեթև ակնարկեցիր այդ ամենի մասին, բայց մանրամասներ չասացիր,- պատասխանեց Հայկը:
- Ի՞նչ ասեի, Հայկ, ի՞նչ: Այն, որ մեր երկրի ղեկավարությունը կորցրել էր իրականության զգացո՞ւմը, դա՞ ասեի: Է՜հ՜հ՜հ՜…,- ձեռքս թափ տվեցի ես ու կրկին լռեցի:
- Մեր ճամբարի շուրջը վխտում էին լրտեսները, տեր իշխան, հիշո՞ւմ ես,- խոսակցությունը վերսկսեց Սևակը,- դու հրամայեցիր պայքարել դրանց դեմ ու մենք ոչնչացրեցինք դրանցից շատերին, բայց դե արդեն այն ժամանակ էլ պարզ էր, որ Նարամ-Սուենը մեր բանակի մասին գիտի ավելին, քան նույնիսկ Մեծ քուրմը կամ Դավուլը…
- Ճիշտ ես, Սևակ, նման քաոսային վիճակում մենք երբեք չէինք եղել և երբ մի քանի օրից հայտնի դարձավ, որ թշնամին մոտենում է ու մենք շարժվեցինք նրանց դեմ, այդ արշավանքի վերջը լիովին կանխատեսելի էր…
- Դու դա դեռ այն ժամանակ ասացիր, տեր իշխան,- խոսքերս հաստատեց Հայկը,- բայց քեզ չլսեցին:
- Իսկ Սիմմուրումից ժամանած երկու բյուրը, որը կարծես ուժերի հավասարություն ստեղծեց, վերջնականապես թուլացրեց իմ դիրքերը ռազմական խորհրդում: Ու ինձ սկսեցին արդեն գրեթե բացահայտ կերպով մեղադրել վախկոտության մեջ: Անմիտնե՜ր, չէ՞ որ սիմմուրումցիք նույնիսկ նախնական պատրաստվածություն չունեին` սովորական հողագործներ էին, որոնց Բաբան քշել և մտցրել էր պատերազմի մեջ: Այդ ամենի ելքը կանխատեսելի էր, մի ասա, Սևակ, հիշում եմ: Չնայած մեր բազում նախազգուշացումներին, որոնք հազիվ չբերեցին նրան, որ ես պաշտոնանկ չեղա, մենք մտանք Կիրաշենիվեի մոտ գտնվող այն կիրճը [1] ու միանգամից հայտնվեցինք պարկում: Դե իսկ հետո թշնամին սկսեց մեզ հարվածել բարձունքներից, սկզբում մեծ քարերով, հետո աղեղներով, վերջում էլ անցավ ձեռնամարտի,- ես լռեցի:
- Սիմմուրումցիք հենց սկզբից խուճապի մատնվեցին, տեր իշխան, ու կորցրին մարտական կերպարանքը: Մերոնք ու Գարջույլի տղերքն էին, որ պահում էին կարգը ու փորձում հետ շպրտել թշնամուն: Դեռ լավ էր, որ մախղազը նահանջող բանակի առաջապահում էր ու կարողացավ մի վերջին ճիգով ճեղքել մեր նահանջի ուղին փակած թշնամու շարքերը…,- պատմեց Հայկը:
- Այո, բայց ես այդ մասին ուշ իմացա, ահագին ուշ: Հիշու՞մ ես, այն ժամանակ ես Գլակի հետ գտնվում էի մեր նահանջող բանակի վերջապահում: Ու առավելագույնը, որ մենք կարողացանք անել, դա թշնամու առաջընթացը կասեցնելն էր, գոնե ժամանակավորապես, մինչև մերոնք կանցնեին մախղազի բացած միջանցքով: Բայց վերջում թշնամու թվական առավելությունն ու նեղ տեղանքն իրենցն արեցին ու մենք կարգը կորցրեցինք: Առավելագույնը, որ մեզ մնաց, դա հուսահատ ձեռնամարտն էր: Գլակին կողքիս եմ հիշում մինչև վերջ, մինչև այն պահը, երբ հարված ստացա ճակատիս: Դրանից հետո… էլ բան չեմ հիշում…,- ճակատս շփեցի ես:

______________________
[1] Գտնվում է Հյուսիսային Միջագետքում` Մեծ և Փոքր Զաբ գետերի միջատարածքում:

Lion
11.09.2011, 07:41
- Գլակը փրկվել է, տեր իշխան, թաքնվել է ընկած դիակների տակ ու ողջ է մնացել: Ու թեև մի քանի տեղից վիրավորված է, բայց հիմնականում նորմալ է: Եթե հիշում ես, տեր իշխան, ես նահանջողների առաջապահում էի ու առկա ուժերով հնարավորինս աջակցեցի Գարջույլին: Իսկ երբ տեղեկացա քո ընկնելու մասին, անմիջապես էլ այդ մասին հայտնեցի Սևակին: Դրանից հետո ինձ վրա վերցրի Կորճայքի բանակի ղեկավարությունը և հնարավորության սահմաններում կարգի բերեցի այն,- պատմեց բազմափորձ հազարապետս,- կուտիները այս անգամ էլ լավ կռվեցին ու թեև մենք կորուստներ ունենք, բայց թշնամին էլ ամեն դեպքում չկարողացավ շրջապատել մեզ: Մենք կարողացանք հեռանալ և, մեզ հետ տանելով նաև Մաղխազական գնդի տղերքին, պոկվեցինք թշնամուց,- խոսքը վերջացրեց Հայկը:
- Իսկ քեզ, տեր իշխան, գտան ու մարտադաշտից դուրս հանեցին “Դաշույն”-ի տղերքը,- խոսք վերցրեց Սևակը,- սրանից մի երեք օր առաջ էր…: Վերցրեցինք քեզ մեզ հետ ու սլացանք Ալկիքար: Մենք մտածեցինք, որ հայրենի պատերը կօգնեն քեզ ապաքինվել,- սիրալիր ժպտաց հետախույզս:
- Ճիշտ եք մտածել,- ծիծաղեցի ես,- պատերը կարծես թե օգնում են: Սևակ,-փոխեցի թեման ես,- իսկ ի՞նչ վիճակում են ընթացիկ գործերդ, ի՞նչ վիճակ է հիմա տիրում երկրում:
- Մադակ-Անին փրկվել է, տեր իշխան,- պատասխանեց Սևակը,- մախղազի տղերքը լավ աշխատեցին: Հենց զգացին վտանգը` ոլորեցին Քրմին, գցեցին ջորու վրա, առան իրենց մեջ ու դուրս հանեցին օղակից: Արատա-պիզիրն էլ է փրկվել, բայց… Մեծ քուրմը լավ վիճակում չի…,- մի տեսակ վարանոտ շարունակեց Սևակը:
- Ինչ է եղե՞լ, որ,- հարցրի ես:
- Կարծես թե նորմալ է, բայց… շրջապատը դժվար է ճանաչում ու մարդկանց ասածները համարյա չի հասկանում: Կարծում եմ ճակատամարտը ազդել է վրան: Երբ ինքդ տեսնես, տեր իշխան, կպատկերացնես…
- Իսկ մյուսները, այն խեղկատակնե՞րն ինչ եղան,- հարցրեցի ես:
- Դավուլը անհետ կորել է, տեր իշխան, կարծում եմ, որ նրան գերել են: Դե Մախղազական գնդի տղերքը նրան միշտ էլ չեն սիրել, դրա համար էլ հազարապետի համար առանձնապես վիզ չդրեցին: Ես այժմ զբաղված եմ նրա որոնումներով, ոտքի եմ հանել Միջագետքում գտնվող բոլոր գործակալներիս: Ենթադրում եմ, որ գերվել է, բայց շատ շուտով ես ավելի կոնկրետ տեղեկություններ կունենամ:
- Լավ, շարունակիր ջանքերդ այդ ուղղությամբ, ուրի՞շ,- հարցրեցի ես:
- Շամի բամբիշն էլ է կորել,- պատասխանեց Սևակը,- երևի նա էլ է գերվել ու ես նրան էլ եմ փնտրում:
- Այս մեկի հարցով հատկապես ուշադիր եղիր, Սևակ,- նայեցի ուղիղղ հետախույզիս աչքերին ու շարունակեցի,- կրկնում եմ, Սևակ, այս մեկի հարցով հատկապես ուշադիր եղիր: Դավուլը չգիտեմ ոնց, բայց հույս ունեմ, որ հենց Շամիի մասին շատ շուտով ինձ տեղեկություններով կապահովես:
- Հրամանդ ի կատար, տեր իշխան,- խոնհարվեց հետախույզս:
- Հայկ, ի՞նչ վիճակում են կուտիներն ու Կորճայքի բանակը,- դարձա ես հազարապետիս:
- Մենք սպանված ու ծանր վիրավորված կորցրել ենք յոթ հազար չորս հարյուր տասնվեց զինվոր, տեր իշխան,- պատասխանեց Հայկը,- երկու հազար ութ հարյուր տասնմեկ հոգի կորցրել են կուտիները, մնացածը` աշխարհազորը: Այս կապակցությամբ առաջարկում եմ կազմակերպել Կուտիների գնդի արտահերթ համալրում և գնդի կազմի մեջ ընդգրկել տասնվեցից տասնութ տարեկան երիտասարդներին:
- Լավ ես մտածել, համաձայն եմ,- գլխով արեցի ես,- այդպես էլ վարվիր, ուրի՞շ:
- Տեր իշխան, առաջարկում եմ կոչ հղել Ալեհերներին, թեև դա ավելի շուտ ձևական բնույթ կունենա: Արդեն քանի օր է, անընդհատ ինձ եմ դիմում տղերքը, իմ մարտական հին ընկերները, տեր իշխան: Նրանց հետ ես մեկ մարտում չի, որ եղել եմ,- հուզվեց հազարապետս ու շարունակեց,- տղերքը դիմում են ու խնդրում են միջնորդել քեզ, որ նրանց ևս ընդգրկենք Կուտիների գնդում:
- Ապրեն տղերքը,- ուրախացա ես,- ես միշտ էլ իմացել եմ, որ իմ կուտիները ռազմիկներ են, ռազմիկներ են` մինչև մահ գերեզման: Բայց կդիմանա՞ն, Հայկ:
- Կդիմանան, տեր իշխան, կդիմանան,- ավելի հուզվեց հազարապետս ու ես արցունք տեսա հին ռազմիկի աչքերում,- եղբայրներս հսկայական մարտական փորձ ունեն, տեր իշխան, իրար հետ հազար ու մի փորձանքի մեջ ենք եղել ու դուրս ենք պրծել: Հավատա, տեր իշխան, Ալեհերների ոգին տեղն է, դեռ մի բան էլ ավել, իսկ նրանց մարտական փորձը մեզ անփոխարինելի օգուտ կտա:
- Լավ, Հայկ,- համաձայնեցի ես,- համալրիր “Ալեհերներ”-ի հազարյակը ու, եթե հերիքի, ստեղծիր ևս մեկը: Նոր հազարյակի հրամանատար կդնես ալեհերներից ամենաարժանիին: Դու գիտես, թե այդ հարցը ինձ մոտ ինչպես է…,- հրահանգեցի ես,- համալրիր ու կարգի բեր գունդդ, հազարապետ Հայկ, ուղիղ հինգ օրից ես կգամ Ջլմայր` զորատես անցկացնելու ու մարտում աչքի ընկած ռազմիկներին պարգևատրելու:
- Հրամանդ ի կատար, տեր իշխան,- խոնհարվեց հազարապետս:
- Իսկ ինչպիսի՞ն է ընդհանուր վիճակը, Սևակ,- դարձա ես հետախույզիս:
- Ընդհանուր առմամբ, տեր իշխան, թեև մենք պարտություն կրեցինք, սակայն հարվածի տակ են ընկել միայն Կորճայքի բանակը ու մեկ էլ Մախղազական գունդը: Մեր երկրի հիմնական բանակը և աշխարհազորային ուժերը այժմ արագորեն կենտրոնանում են Կորդուքում ու պատրաստ են նոր ճակատամարտի մեջ մտնել: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև առկա տեղեկությունները` կարծում եմ, որ թշնամին չի շարժվի մեզ վրա:
- Ամեն դեպքում, Սևակ, աչքդ չկտրես Նարամ-Սուենից ու մշտապես կզեկուցես ինձ նրա բանակի մասին: Դեհ ինչ, տղերք, մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում: Լավ, դուք ազատ եք, կարող եք գնալ: Ասածներս ճշտությամբ կատարեք, մոտ օրերս ես կրկին կանդրադառնամ այդ հարցերին: Սևակ, Մթերապետ Վրույրին վաղը կեսօրին կուղարկես մոտս, ուզում եմ նրա հետ խոսել ու մեկ էլ հրահանգել, որ նա անհրաժեշտ չափով հոգա զոհվածների ընտանիքների կարիքները:
Սևակն ու Հայկը ոտքի կանգնեցին և ուղղվեցին դեպի դուռը:
- Հա, ի դեպ, Սևակ,- դարձա ես հետախույզիս,- հենց հիմա մոտս ուղարկիր “Դաշույն”-ի այն տղերքին, որոնք հանել են ինձ մարտադաշտից, ուզում եմ հետները խոսել: Իսկ վաղն առավոտյան արդեն “Դաշույն”-ը իր ողջ կազմով կբերես ամրոց: Ես ուզում եմ նրա զորատեսն անցկացնել: Հետդ նաև պետք եղած քանակությամբ հովազի մորթիներ կբերես: Զորատեսի ժամանակ ես պատրաստվում եմ արիայի կոչում շնորհել ինձ փրկած ռազմիկներին…

Lion
12.09.2011, 15:35
*

Կարգի գցելով նահանգի գործերը` “Դաշույն”-իս մեկ տասնյակի ուղեկցությամբ կրկին ուղղություն վերցրեցի դեպի Հեր: Այժմ, երբ իրեն հետ էին մղել բանակի կառավարման գործից, սպարապետ Տիգրանը հենց այստեղ էր անցկացնում իր ժամանակի մեծ մասը: Սրանից մի քանի տարի առաջ մեզ ի վերջո հաջողվեց անել այնպես, որ ազատություն սիրող այս կենդանիները սկսեն բազմանալ նաև անազատության մեջ: Այժմ մենք ունեինք արդեն ձիերի պատկառելի քանակություն և փորձարկում էինք դրանց ռազմական կիրառության հարցերը: Փաստորեն ստեղծվելու էր նոր զորատեսակ, որը առաջացնելու էր բանակների տեղաշարժի և ճակատամարտի լրիվ նոր ձևեր: Այս խոհերով էի տարված, երբ Ալկիքարից դուրս գալուց երկու օր անց երեկոյան հասա Հեր: Սպարապետ Տիգրանը ինձ ընդունեց իր խրճիթում: Ընթրելուց հետո, երբ մենք հարմար տեղավորվեցինք թախտերի վրա, սպարապետը դարձավ ինձ.
- Ձիերի գործը վատ չի գնում, իշխան Հայկ, ու ինձ թվում է, որ, երբ գա ժամանակը, թշնամուն մեծ անակնկալ է սպասելու:
- Ուրախալի է, տեր սպարապետ,- պատասխանեցի ես,- և հատկապես հիմա, երբ ուժերի ընդհանուր հարաբերակցությունը մեզ որևէ առավելություն չի ապահովում, դրանց կիրառությունը առավել, քան տեղին կլինի:
- Ես էլ եմ այդ մասին մտածել ու արդեն որոշել եմ, թե մենք դրանք ինչպես ենք կիրառելու:
- Հետաքրքիր է,- տեղումս ուղղվեցի ես,- և ինչպե՞ս:
- Այս կենդանիների կազմվածքի ուսումնասիրությունը, իշխան, ինձ բերեց հետևության, որ սրանց ողնաշարը առայժմ դեռևս այնքան էլ ամուր չէ, որ կարողանա իր վրա կրել հաղթանդամ ու խոշորամարմին ռազմիկների: Ու դրա համար սկզբի համար ես նրանց վրա կտեղավորեմ հատկապես ընտրված փոքրամարմին ռազմիկների: Ճիշտ է, ես հետևողականորեն աշխատում եմ այն ուղղությամբ, որ ստանամ ավելի խոշոր ձիեր, բայց այդ գործում արդյունքի կարելի է հասնել տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ընթացքում,- գլուխն օրորեց սպարապետը:
- Դե իհարկե, ինձ էլ է թվում, որ եթե մենք միշտ օգտագործենք համեմատաբար խոշոր արուներին և էգերին, դրանց սերունդը աստիճանաբար կխոշորանա ու կուժեղանա: Անկասկած է, որ մենք վաղ թե ուշ արդյունք կունենանք,- ասացի ես:
- Իհարկե, բայց դա ժամանակի հարց է: Իսկ առայժմ ինձ ավելի շատ հուզում է սրանց մարտական կիրառության հարցը: Օրինակ, ի՞նչ զենքով պետք է զինենք ձիերի վրա մարտնչող մարտիկներին: Նետ ու աղեղը պարզ է: Սա ամենաթեթև զինատեսակն է, բայց խնդիրն այն է, որ մեր լայնալիճ աղեղները հարմար չեն ձիուց նետահարելու համար: Դրանք մի կողմից չափազանց երկար են, մյուս կողմից էլ ձիու վրա գտնվող մարդուն, որը չունի հենման ուժեղ կետ, դժվար է լինում այն ձգելը:
- Եվ ի՞նչ ես որոշել,- հարցրեցի ես:
- Ես արդեն հրամայել եմ մշակել աղեղի նոր տեսակ, որն ավելի կարճ կլինի: Ու թեև այն կզիջի մեր լայնալիճ աղեղին հարվածային ուժով, բայց դրա փոխարեն այն կլինի ավելի թեթև, նրանից հնարավոր կլինի նետահարել ավելի արագ, իսկ ձիու վրա գտնվող մարդն էլ որևէ անհարմարություն չի ունենա:
- Ինձ թվում է դու ճիշտ ես մտածել, տեր սպարապետ,- ասացի ես,- թեև կարծում եմ, որ ձիավորներին կարելի է զինել նաև փոքր վահաններով, բարակ, բայց երկար թրերով ու դաշույններով:
- Համաձայն եմ, իշխան,- ժպտաց սպարապետը,- ես կուզենայի, որ մեր ձիավորները ավելի ծանր զինվածություն ունենան, բայց դժբախտաբար դա առայժմ հնարավոր չէ: Այս պահին մեր ձեռքի տակ եղած ձիերը չեն դիմանա այդ ծանրությանը:
- Ոչինչ, տեր սպարապետ,- պատասխանեցի ես,- թողնենք դա ապագա սերունդներին: Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ ձիու վրա կտեղավորվի ամենածանր կերպով զինված մեր ամենահաղթանդամ ռազմիկը: Իսկ առայժմ մենք այդպես չենք վարվի, մանավանդ որ թեթև զինված մեր ձիավորներն էլ կունենա իրենց առավելությունը, որոնցից ամենագլխավորը կլինի արագաշարժությունը:
- Ճիշտ ես ասում, իշխան, ու այս պայմաններում ես կարծում եմ, որ մեր ձիավորները պետք է հիմնական խնդիր ունենան հարվածել թշնամուն հեռվից, բոլոր հնարավոր միջոցներով խուսափելով ձեռնամարտից:
- Իհարկե, այդպես էլ պետք է վարվել, մանավանդ որ հետևակայիններից կազմված Նարամ-Սուենի բանակի ռազմիկների համար անհնար կլինի հասնել մեր ձիավորներին: Մերոնք կհարվածեն ու կհեռանան, կհարվածեն ու կհեռանան: Այս կերպ թշնամին կորուստներ կկրի, նրա մարտական ոգին կկոտրվի, նա կխառնի մարտակարգը, որից հետո կհարվածենք արդեն հիմնական բանակով:
- Լավ ես մտածել, Հայկ, ապրես,- ծիծաղեց սպարապետը,- այս կերպ մենք կկարողանանք հաղթանակ տանել քիչ կորուստներով:
- Իսկ մոտավորապես ինչքա՞ն ձիավոր կունենա մեր բանակը, տեր սպարապետ, և ինչպե՞ս ենք մենք կիրառելու նրանց կոնկրետ ճակատամարտում,- հարցրեցի ես սպարապետին:
- Առայժմ ես այստեղ ունեմ մեկ բյուր ձի: Սա արդեն հսկայական մի ուժ է: Ես կարծում եմ, որ մեր ձիավորներով մենք պետք է թշնամուն անակնկալ մատուցենք: Առաջիկա պատերազմում մենք այն չենք կիրառի մանր մարտերում: Դրանցում յոլա կգնանք առկա ուժերով: Փոխարեն, երբ մենք կստիպենք Նարամ-Սուենին կենտրոնացնել իր հիմնական բանակը վճռական ճակատամարտի համար, մենք մարտի կքաշենք նրան ու ճակատամարտի ընթացքում անակնկալ հարված կհասցնենք ձիավորներով: Ամեն ինչից զատ` այդ հանգամանքը նաև ահագին կվախեցնի Անապատի որդիներին և մենք պետք է, որ հաղթանակ ունենանք:
- Շատ լավ ես մտածել, տեր սպարապետ,- համաձայնեցի ես,- իհարկե, հետագայում թշնամուն զարմացնելը արդեն ավելի ու ավելի դժվար կլինի, բայց համենայն դեպս առաջին անգամից մենք պետք է որ առավելագույն օգուտը քաղենք: Դե հետո էլ, արդեն… կտեսնենք…

Lion
12.09.2011, 15:38
- Ի՞նչ լուրեր ունես Հայկաշենից, Հայկ,- թեման փոխեց սպարապետը,- այստեղ ինձ արդեն իսկ որոշ բաներ հայտնել են…
- Դավուլը չկա, տեր սպարապետ, հավանաբար գերվել է: Շուտով այդ մասին քեզ հաստատ բան կասեմ: Շամի բամբիշը ևս կորել է…
- Լավ էր, որ գոնե դրանցից պրծանք,- չթաքցրած արհամարհանքով ասաց սպարապետը,- ափսոս, որ դա մեզ պարտություն արժեցավ, բայց դե… ինչ-որ առումով մենք նաև հաղթեցինք:
- Դու ճիշտ ես, տեր սպարապետ,- պատասխանեցի ես,- բայց ինձ այժմ հուզում է Արարտայի կառավարման հարցը: Ավագների ժողովը որևէ կոնկրետ հարց երբեք չի քննարկի կամ լուծի, իսկ Մադակ-Անին այնքան էլ լավ չի ընկալում շրջապատը: Սա շատ վտանգավոր վիճակ է, քանի որ նրանից ցանկացած պահի կարելի է ամենաանհավանական հրամաններ սպասել:
- Այո՜ո՜, վիճակը իրոք լուրջ է,- ճակատը շփեց սպարապետը,- և ինչ մտքեր ունե՞ս:
- Ես առաջարկում եմ փոխել մեր երկրի կառավարման կարգը, տեր սպարապետ,- նայեցի ուղիղ զրուցակցիս աչքերին և շարունակեցի,- հերիք եղավ, ինչքան Արարտան տուժվեց սխալ կառավարման պատճառով: Բավական է, իրավիճակը պետք է փոխել: Մեր երկիրը հսկայական ներուժ ունի և առայժմ միայն սխալ կառավարումն է, որ մեզ հնարավորություն չի տալիս կիրառել այն:
- Ճիշտ ես ասում,- համաձայնեց սպարապետը,- մեր հարևան երկրները գրեթե ոչնչով մեզնից ավել չեն, շատ հարցերով էլ, ընդհակառակը, մենք ենք իրենցից ավել, բայց… մենք հազիվ ենք պաշտպանում մեր սահմանները, իսկ նրանք անընդհատ հարձակվում են, արդեն ինչքա՜ն ժամանակ է:
- Այսպես այլևս չի կարող շարունակվել, տեր սպարապետ,- խոսակցությունը շարունակեցի ես,- փոփոխություններ են պետք, անհապաղ փոփոխություններ:
- Ի՞նչ ես դու առաջարկում:
- Տեր սպարապետ, հայերը արդեն շատ վաղուց է, որ ոչ հարգում ու ոչ էլ սիրում են Սլկունի Մեծ քրմերին: Ժամանակն է, որ նրանք հաշվի նստեն ժողովրդի կամքի հետ և այլևս չկառավարեն նրանց, ովքեր չեն ուզում, որ այս մարդիկ կառավարեն իրենց:
Սպարապետը մի պահ լռեց, որից հետո ոտքի կանգնեց, մոտեցավ սեղանին դրված կժին, մի կում արեց ու նորից տեղավորվեց թախտին:
- Դու շատ լուրջ բան ես ասում, Հայկ, ու դա կարող է ծանր հետևանքներ ունենալ:
- Կարող է,- նայեցի զրուցակցիս ուղիղ աչքերին ու շարունակեցի,- բայց ավելի հավանական է, տեր սպարապետ, որ մեր երկիրը դրանից ավելի շատ շահի: Ուղղակի այդ ամենը պետք է ճիշտ կազմակերպել:
- Դա, դա դեռ կարելի է քննարկել, Հայկ, բայց այժմ ինձ ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ի՞նչ պետք է առաջարկենք ժողովրդին հետո, փոփոխություններից հետո,- շեշտեց սպարապետը:
- Կարծում եմ, տեր սպարապետ, որ բացարձակ ու անսահմանափակ իշխանությունը ցանկացած դեպքում վնասում է պետությանը: Մարդը, ինչքան էլ ազնիվ մղումներով համակված լինի նա, եթե ունեցավ բացարձակ ու անսահմանափակ իշխանություն, վաղ թե ուշ շարքից դուրս կգա:
- Եվ ինչ ես դու առաջարկո՞ւմ:
- Առաջարկում եմ այսուհետ այնպես անել, որ Արարտան կառավարեն ընտրովի քրմերը ու այդ պաշտոնը չլինի ժառանգական:
- Հետաքրի՜ր է…,- ձգեց սպարապետը,- երևի դու այս մասին վաղո՞ւց ես մտածել:
- Վաղուց, տեր սպարապետ, նույնիսկ չե՜ս էլ պատկերացնում, թե ինչքան վաղուց,- պատասխանեցի ես,- ես քրքրել ու վերլուծել եմ մեր երկրի անցած ուղին վերջին հարյուրամյակներում և հենց դրա հիման վրա եմ եկել այս հետևությանը:
- Իսկ ըստ քեզ ո՞վ պետք է ընտրի Մեծ քրմին, հասարա՞կը,- սպարապետի ձայնում կասկածի հնչյուններ զգացի:
- Ոչ, տեր սպարապետ, հասարակը լավ չի հասկանա ու չի ըմբռնի պետության շահերը, չի կարողանա տարբերակել արժանիին անարժանից: Ես շատ եմ շփվել հասարակի հետ, տեր սպարապետ, ու կարող եմ ասել, որ դա, համենայն դեպս հիմա, ճիշտ քայլ չէ: Տես, իմ նահանգում հասարակը ընտրում է միայն տանուտերերին, բայց նույնիսկ այստեղ էլ ես երբեմն ստիպված եմ լինում միջամտել, քանի որ մարդիկ հաճախ են խաբվում սուտ խոստումներից ու կեղծ փայլից և չեն նկատում այդ ամենի տակ անարժան մեկին:
- Այդ դեպքում մնում է միայն Ավագների ժողովը:
- Ճիշտ ես, տեր սպարապետ, ես էլ էի հենց դա ուզում առաջակել:
- Ընդհանուր առմամբ վատ միտք չի, Հայկ, վերջնական նպատակդ վատը չի: Բայց այս ամենը իրագործելը անչափ դժվար է լինելու և կապված է լինելու մեծ ռիսկերի հետ:
- Գուցե և, տեր սպարապետ, գուցե և… բայց եթե գործը ճիշտ բռնենք, ամեն ինչ կարող է շատ հանգիստ անցնել:
- Լավ, իշխան,- պատասխանեց սպարապետը,- այս մասին դեռ մտածել է պետք: Արի այժմ գնանք քնելու, իսկ հետագայում մենք նորից կանդրադառնանք այս ամենին…

Lion
12.09.2011, 15:48
*

Հաջորդ օրը առավոտյան ես հրաժեշտ տվեցի սպարապետ Տիգրանին և ուղղություն վերցրեցի դեպի Ալկիքար: Ձիերի հարցով ամեն ինչ չափազանց լավ էր ստացվում, բայց մեր մեջ ասած ճանապարհին ինձ ավելի շատ արդեն զբաղեցնում էին Արարտայի ապագա կառավարման հետ կապված հարցերը: Մադակ-Անիից հետո կարելի է առաջին ընտրովի Մեծ քուրմ հռչակել սպարապետ Տիգրանին, որը միանգամայն արժանի էր այդ դերին: Այս խոհերի մեջ էի, երբ մտա Ալկիքար: Ամրոց ժամանելուն պես էլ մոտս եկավ Սևակը:
- Կարևոր լուրեր կան, տեր իշխան,- պատշաճ ողջույնից հետո ինձ դարձավ հետախույզս:
- Ի՞նչ է եղել,- հարցրեցի ես:
Պատասխանի փոխարեն Սևակը գրպանից հանեց և ինձ տվեց փորագրված երկու կավե սալիկ:
- Սրանք մեր տղերքն են ձեռք գցել, տեր իշխան,- ասաց հետախույզս,- ու դրանք կարծես թե մի փոքր հստակեցնում են իրավիճակը:
- Այսպես, այսպե՜ս,- հետաքրքրվեցի ես ու ձեռք վերցրեցի սալիկներից մեկը,- “Տարին, երբ Նարամ-Սուենը արշավեց Սիմմուրումի վրա” [1],- կարդացի ես,- վատ չի, Սևակ, բայց մենք դա կարծես թե գիտենք…
- Դե, դա ավելի շատ հետաքրքրության համար էր, տեր իշխան,- ժպտաց հետախույզս,- դու մյուսը կարդա:
- “Տարին, երբ Նարամ-Սուենը Կիրաշենեվիում հաղթեց Սիմմուրումին, գերեց Բաբային` Սիմմուրումի կառավարչին, և Դավուլին` Արամեի կառավարչին”, ահա թե ի՜նչ,- ձգվեցի ես տեղումս,- ուրեմն մենք այնուհանդերձ ճիշտ էինք մտածում և Դավուլը գերվել է…
- Գերվել է, տեր իշխան,- հաստատեց Սևակը,- իսկ իմ հետախույզներն էլ հայտնում են, որ մոտ ժամանակներս նրան ու Բաբային մահապատժի են ենթարկելու` Նիպպուրում:
- Դա լուրջ է և այդ մասին պետք է հայտնել մեր երկրի ղեկավարությանը: Ու թեև Դավուլը մի բան չարժե, բայց հանուն մեր երկրի պատվի մենք պետք է փորձենք փրկել նրան: Լավ, այդ մասին դեռ կմտածենք: Ուրի՞շ ինչ կա:
- Էլամցիք աշխուժացել են, տեր իշխան,- պատասխանեց Սևակը,- Ավանի իմ գործակալը հայտնում է, որ մեր վերջին պարտությունը ահագին ոգևորել է Կուտիկ-Ինշուշինակին:
- Հա՜ա՜ա՜, հին բորենին նորից լեշի հո՜տ է առել,- պատասխանեցի ես,- դեհ ինչ, թեև էլամցիք չեն կարող Արարտային լուրջ սպառնալիք ներկայացնել, բայց այս անգամ ևս մենք պետք է պատրաստ լինենք: Երեկոյան մոտս կկանչես հազարապետ Հայկին,- հանձնարարեցի ես հետախույզիս ու բաց թողեցի:

Նույն օրն էլ ես էլամցիների մասին առկա տեղեկատվությունը ուղարկեցի սպարապետին, որից հետո սկսեցի նախապատրաստվել Կուտիկ-Ինշուշինակին դիմավորելու: Աքքադի վրա հարձակվելիս սա տակավին դեռ մի երեխա էր, բայց հիմա պետք է որ արդեն պատկառելի տարիքում լինի: Անցած տասնամյակներում իմ գործակալները իրենց ուշադրության կենտրոնում էին պահել նաև Էլամը և ես բավականին տեղյակ էի այնտեղ տիրող իրավիճակից:

Մտա Ալկիքարի իմ աշխատասենյակը ու մոտեցա պահարանի այն դարակին, որտեղ դրված էին հետախույզներիս կողմից ձեռք բերված և Էլամին վերաբերվող սալիկներն ու արձանները: Ես ձեռքս վերցրեցի արձանիկներից մեկը, որի վրա գրված էր, որ դեռ Խիտայի օրոք Սուզայի և Էլամի կառավարիչ Կուտիկ-Ինշուշինակը մի խոշոր արշավանք է ձեռնարկել դեպի Դիալա գետի հովիտ: Արդյունքում Էլամի արքային հաջողվել է իրեն ենթարկեցնել Կիմաշ և Խուրտի երկրամասերը [2]: Դրանից հետո Կուտիկ-Ինշուշինակը իրեն է ենթարկեցրել նաև Դիզ գետի ակունքներում տարածվող Խուպսանուն փոքրիկ իշխանությունը: Այս ամենը հիմք է տվել Էլամի արքային արձանիկի վրա արված գրառման վերջում հպարտորեն արձանագրել, որ նույնիսկ Սիմաշկուի [3] արքան է գրկել իր ոտքերը: Բայց Կուտիկ-Ինշուշինակի գործերը առավել լավացան արդեն այն բանից հետո, երբ նա կնության տվեց իր աղջկան Նարամ-Սուենի ու ապահովեց իր հզոր փեսայի աջակցությունը: Ես ձեռքս վերցրեցի մեկ այլ սալիկ, որի վրա գրված էր այն մասին, որ Կուտիկ-Ինշուշինակը դարձել է. “Ավանի հզոր արքա, ողջ երկրի արքա, ընտրյալ ու հաղթական”: Իսկ Էլամից ստացված մեկ այլ սալիկում էլ ասված էր, որ աստված. “Իր ողորմած հայացքը դարձրեց Էլամի արքայի վրա ու նրա կառավարման տակ դրեց աշխարհի չորս կողմերը”:

Ես քմծիծաղ տվեցի. դեհ ինչ, փեսայիցդ լավ բան չես սովորի, Էլամի արքա: Այուհանդերձ, սակայն, մի բան ակնհայտ էր. մեր դեմ մղված վերջին պատերազմի արդյունքը հանդիսացած Նարամ-Սուենի պետության թուլացումը բավականին ուժ ու վստահություն էր հաղորդել Էլամի այս արքային, որը, վերջին տասնամյակներում անշեղորեն ուժեղացնելով իր դիրքերը, այժմ արդեն գրեթե ազատվել էր փեսայից ունեցած կախվածությունից և գործնականում արդեն անկախ քաղաքականություն էր վարում:

___________________
[1] Այս և մյուս արձանագրությունը թողել է Նարամ-Սուենը: Նրանց տեքստը տրվում է ըստ Ա. Ե. Մովսիսյանի “Հայաստանը Քիրստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)” (Երևան 2005) գրքի:
[2] Երկրամասեր Դիալա գետի հովտում` ներկայիս Պարսկաստանի հարավ-արևմուտքում, Իրաքի սահմանի մոտ:
[3] Երկրամաս Էլամում:

Lion
12.09.2011, 15:53
*

Անցավ մոտ մեկ ամիս, որի ընթացքում մենք ուշադրության կենտրոնում էինք պահում մեր թշնամիներին: Շուտով պարզվեց, որ Կուտիկ-Ինշուշինակը իրոք որ պատրաստվում է հարձակվել Արարտայի վրա: Ըստ առկա տեղեկատվության այդ հարձակումը տեղի էր ունենալու ամառվա մոտավորապես կեսերին: Այդ մասին ես տեղեկացրեցի սպարապետ Տիգրանին, որից հետո անմիջապես շարժվեցի դեպի Հայկաշեն` հրավիրվել էր Ավագների արտահերթ ժողով:

Արդեն մի քանի օր էր, որ ես գտնվում էի Հայկաշենի իմ գործակալի տանը ու սպասում էի անընդհատ հետաձգվող ժողովի սկսվելուն: Շուտով լուրեր տարածվեցին, որ հետաձգման պատճառը Մեծ քրմի վատառողջ լինելն է: Օգտագործելով ազատ ժամանակս` ես կապեր էի հաստատում Հայկաշենում հյուրընկալված Արարտայի իշխանների հետ, վերականգնում ու ջերմացնում էի արդեն իսկ առկա հարաբերությունները և աստիճանաբար հող էի նախապատրաստում հետագա վճռական գործողությունների համար: Բարեբախտաբար պարզվեց, որ գրեթե բոլոր իշխաններին էլ արդեն մեծապես հոգնեցրել էր Մեծ քրմերի անմիտ կառավարումը և նրանք ևս փոփոխություններ էին տենչում:

Այս ամենի մասին հայտնեցի ես սպարապետ Տիգրանին, երբ Հայկաշենում հյուրընկալվեցի նրա տանը:
- Արիները փոփոխություններ են ուզում, տեր սպարապետ,- շարունակեցի միտքս ես,- Արարտան հզոր պետություն է, սակայն նրա ներուժը սխալ է օգտագործվում: Տես, նույնիսկ նրան է հասել, որ Էլամն է պատրաստվում մեզ վրա հարձակվել:
- Ես մտածել եմ քո ասածների վրա, Հայկ,- դանդաղ պատասխանեց սպարապետը,- ու խնդիրը իհարկե միայն Էլամը չէ: Առիթի դեպքում, եթե ուժերդ լարես, երևի թե միայն դու էլ նահանգիդ ուժերով կարողանաս հետ շպրտել նրան: Բայց հարցը, ինչպես արդեն ասացի, Էլամը չէ: Հայկ Նահապետի հաղթանակից անցել է երկու հարյուր իննսուներկու տարի, սակայն այդ ընթացքում մեր երկիրը մի քանի անգամ հայտնվել է ծանր իրավիճակներում: Ընդ որում` լիովին անտեղի…
- Սխալ կառավարման պատճառով,- ընդհատեցի զրուցակցիս ես,- ներիր, որ ընդհատում եմ, տեր սպարապետ, սակայն բոլորս էլ լավ գիտենք, թե որն է դրա պատճառը:
- Դու ճիշտ ես,- պատասխանեց սպարապետը,- և այս դեպքում մեր անվճռականությունը կարող է արդեն հանցավոր անգործության բնույթ ստանալ: Այս խնդիրը պետք է վաղուց լուծված լիներ,- եզրափակեց սպարապետը:
- Դեռ պապս է պատմել այդ մասին հորս, տեր սպարապետ, իսկ հայրս էլ ինձ է ասել, որ սրանից դեռ հարյուր տարի առաջ, երբ Մեծ քուրմ Արեգ Սլկունու պատճառով մենք հաղթական ճակատամարտից հետո հսկայական տարածքներ զիջեցինք Շարուքենին, բանակը պատրաստ էր ապստամբել…
- Գիտեմ, Հայկ,- գլխով արեց սպարապետը,- այն ժամանակ սպարապետ Վահեն թույլ չտվեց այդպես վարվել, քանի որ մեր երկիրը առջևում դեռ չվերջացրած պատերազմ ուներ, Շարուքենի պետությունը դեռևս ուժեղ էր, իսկ Մեծ քրմերն էլ պահպանում էին որոշակի հեղինակություն: Կարծում եմ, որ Վահեն այն ժամանակ ճիշտ է վարվել,- եզրափակեց սպարապետը:
- Վահեին հեշտ չտրվեց այդ ամենը,- ծանր հուշերից մռայլվեցի ես ու հիշեցի իմ քաջարի հազարապետ Սևակին,- մեզ էլ… այսինքն մեր նախնիներին էլ հեշտ չտրվեց այդ որոշումը, տեր սպարապետ, քանի որ թշնամուն հետ շպրտելու համար ընկել էին արիներից լավագույնները: Բայց այժմ ուրիշ իրավիճակ է: Աքքադը չի հարձակվի, իսկ Կուտիկ-Ինշուշինակին էլ հետ կշպրտեմ նույնիսկ միայն ես…

Սպարապետը մի կում արեց առջևը դրված գինու գավից, իսկ ես վճռականորեն ոտքի կանգնեցի.
- Ժամանակն է, տեր սպարապետ, Ավագների ժողովը հետաձգվում է, Մեծ քրմի առողջական վիճակի մասին տեղեկությունները հաստատվում են, իշխանները դժգոհ են, Կորճայքի բանակը կկատարի քո ցանկացած հրամանը, Գարջույլը, եթե Մադակ-Անիին վնաս չտրվի, ևս քո կողքին կլինի: Դե իսկ այն մասին, թե ինչպես են քեզ վերաբերվում Արարտայի ողջ բանակում, ես չէ, որ պետք է քեզ ասեմ:
- Ի՞նչ ես մտադիր ձեռնարկել,- վրաս նայեց սպարապետը:
- Քո համաձայնությամբ, տեր սպարապետ, ես աննկատ կերպով դեպի Հայկաշեն կշարժեմ կուտիներիս երեք հազարյակ ու “Դաշույն”-ը: Նրանց կտեղավորենք Արշավանքի տանը` սպարապետական գնդի հետ միասին: Դրանից հետո հարմար ժամանակ մենք գահընկեց կհայտարարենք Մադակ-Անիին, Ավագների ժողովից կստանանք պետքական համաձայնությունը, կփոխենք երկրի կառավարման կարգը և քեզ կընտրենք Մեծ քուրմ: Բանակային ուժերը մեր կողմում են, Գարջույլը ևս առանձնակի չի դիմադրի, իսկ Հայկաշենում էլ այլ ուժեր ուղղակի չկան:
- Վատ ծրագիր չի, Հայկ,- պատասխանեց սպարապետը,- բայց ես համաձայն չեմ… համենայն դեպս համաձայն չեմ նրա մի կետի հետ: Ես չեմ ուզում դառնալ Մեծ քուրմ,- վրաս նայեց ու վստահ տոնով արտաբերեց սպարապետը:

Նկատելով զարմանքս` սպարապետ Տիգրանը շարունակեց.
- Ինձ վաղուց էին մեղադրում Մեծ քրմերին գահընկեց անելու մտադրության մեջ, Հայկ, և այժմ, վարվելով քո ասած ձևով, ես ըստ էության կապացուցեմ, որ ինձ բամբասողները ճիշտ են եղել: Դա կառաջացնի անվստահություն ու խառը վիճակ, որը մեզ ընդհանրապես պետք չէ…
- Բայց տեր սպարապետ, բանակը...
- Բանակի վրա ուժեղ իշխանություն չես կառուցի, որդիս,- անակնկալ ջերմությունը ձայնում պատասխանեց սպարապետ Տիգրանը,- բանակի ուժերով գահին հասածը բանակի ուժերով էլ հրաժեշտ կտա նրան: Հավատա ինձ, Հայկ, ես քեզնից մի քիչ շատ եմ ապրել ու գիտեմ, թե ինչ եմ ասում: Ես շատ եմ մտածել քո առաջարկի վրա,- շարունակեց սպարապետը,- Մեծ քրմերին ընտրելու քո առաջարկած տարբերակը ուղղակի հիանալի մի բան է: Բայց մենք չպետք է հենց սկզբից վարքաբեկենք այդ գաղափարը ու ամեն ինչ դնենք այնպես, որ մարդիկ ընկալեն այն իշխանատենչության և իշխանության համար գզվռտոցի լույսի տակ…

Ես զգացի, որ սպարապետը ճիշտ է ասում:
- Իսկ այդ դեպքում ո՞ւմ կարելի է ընտրել Մեծ քուրմ,- հարցրեցի ես:
- Ես արդեն մտածել եմ այդ մասին: Մեծ քրմի պաշտոնին առաջին անգամ կառաջարկենք Արատա-պիզիրին, Մադակ-Անիի քրոջ որդուն: Հիանալի երիտասարդ է…
- Վատ առաջարկ չի, տեր սպարապետ,- ի վերջո համաձայնեցի ես,- կարծում եմ, որ Արարտայի գաղտնիքը [1] վատ չի կառավարի մեր երկիրը և անակնկալ կլինի հարևանների համար…
- Ես նույնիսկ կասեի, որ շատ էլ լավ առաջարկ է, Հայկ,- ժպտաց սպարապետը,- Արատա-պիզիրը կհամաձայնի…

___________________
[1] Այստեղ տրվում է “խոսող անուն” հանդիսացող “Արատա-պիզիր” անվանման հնարավոր բացատրությունը, որպես “Արարտա” և “գաղտնիք” բառերի միացությունից կազմված մի երրորդ բառ:

Lion
12.09.2011, 20:21
*

Մադակ-Անիին թևերից բռնած մտցրեցին դահլիճ, որով էլ ազդարարվեց, որ երկար ժամանակով հետաձգված Հայոց Ավագների ժողովը ի վերջո սկսվում է: Արարտայի Մեծ քրմին նստեցրին իր գահավորակին, որից հետո Հայկաշենի պալատի ամենամեծ դահլիճում քար լռություն տիրեց:
- Հայոց Ավագների ժողովը հայտարարում եմ բացված,- դժվարությամբ արտասանելով բառերը, սկսեց երբեմնի կենսախինդ երիտասարդը, որից հետո դանդաղ տոնով շարունակեց,- վերջին ճակատամարտից հետո մեր երկրի վիճակը խիստ ծանրացել է և ես հրավիրել եմ ձեզ խորհրդակցության համար…

Մադակ-Անիի շունչը սկսեց կտրվել ու նա սկսեց երկար ու տանջալից հազալ:
- Երկրի վիճակը ծանրացել է, Դավուլն արդեն չկա, ասում են նրան սպանել են, մենք չգիտենք մեր անելիքը: Երեկ ես դիմեցի Մեծ Աղեղնավորի օգնությանը, սակայն նա ևս առայժմ լռում է,- ցածր ձայնով շարունակեց Մադակ-Անին,- արիների աստվածը երես է դարձրել իր երկրից ու մենք… կործանվում ենք:

Դահլիճում հավաքված իշխանները զարմացած միմյանց նայեցին, իսկ ես, որ նստած էի սպարապետ Տիգրանի կողքին, սեղմեցի վերջինիս ոտքը:
- Նարամ-Սուենից երեկ դեսպանություն է ժամանել Հայկաշեն և հարավի այդ արքան պահանջում է լեռների… այսինքն մեր… հպատակությունը…
Մադակ-Անին սկսեց տենդագին կերպով շուրջը նայել և ինձ չգիտես ինչու թվաց, թե նա Շամի-բամբիշին է փնտրում:
- Մեր հպատակությունը,- դժվարությամբ շարունակեց Մադակ-Անին,- Հայկ Աղեղնավորը երես է թեքել իր երկրից…
- Հայկ Նահապետը միշտ էլ իր երկրի հետ է եղել,- ոտքի կանգնեցի ես ու ընդհատեցի արդեն անորոշ բառեր թոթովող Մեծ քրմին,- Մեծ Աղեղնավորը միշտ էլ արիների հետ է և երբեք էլ չի լքի նրանց:
- Մեծ քուրմը խոսում է…,- փորձեց շարունակել թուլությունից հևացող Մադակ-Անին:
- Մեծ քուրմն ավելի պատշաճ է, որ աստղերը ուսումնասիրի,- դիտավորյալ իրավիճակը սրեցի ես,- Հայկը հզոր է, Հայկ Նահապետի երկիրը հզոր է և ուժը եռք է տալիս նրա մեջ: Ուղղակի Մեծ քրմերն են, որ խանգարում են արիներին հանգիստ ապրել իրենց սեփական երկրում…
- Սա արդեն հանդգնություն է, Կորճայքի իշխան,- տեղից մի փոքր վեր բարձացավ Մադակ-Անին, բայց միանգամից էլ անուժ ընկավ գահավորակին ու նշան արեց Մաղխազական գնդի ռազմիկներին,- դու կարգալույծ ես արվում ու ձերբակալվում ես:

Դահլիճում գտնվող Մախղազական գնդի ռազմիկներն առաջ եկան ու փորձեցին ոլորել ձեռքերս, սակայն ես ավելի արագ գտնվեցի. կտրուկ շարժումով ոլորեցի առաջինի ձեռքը և ձեռքը փրկելու համար վերջինս գետին ընկավ: Ուժեղ հարվածեցի երկրորդի կրծքավանդակին ու սա էլ շնչասպառ եղավ, իսկ երրորդը, որը փորձել էր կողքից մոտենալ ինձ, հարված ստացավ արդեն սպարապետի կողմից ու կիսեց նախորդների ճակատագիրը: Նույն վայրկյանին էլ դահլիճի առաստաղում գտնվող պատուհաններից ներքև ընկան պարաններ և գրեթե անմիջապես էլ Գլակի գլխավորությամբ “Դաշույն”-ի մի քանի տասնյակ ռազմիկներ անհավատալի արագությամբ վայրէջք կատարեցին Ավագների ժողովի ուղիղ կենտրոնում: Իմոնք գործում էին զարմանալի արագությամբ և, մինչև անակնկալի եկած Գարջույլի տղերքը ձեռքները կտանեին մեջքներից կախված թրերին, կուտինես դաշույնները դեմ արեցին սրանց կոկորդներին: Իշխանների շարքում նստած Գարջույլը փորձեց ոտքի կանգնեց, սակայն գրեթե անմիջապես էլ նստեց. աչքի պոչով ես նկատեցի, որ արդեն Գլակն է դաշույնը դեմ էր տվել նրա մեջքին: Իշխանները զարմանքի ու զայրույթի ճիչեր արձակեցին:
- Հանգիստ, տղերք,- արագորեն մոտեցա ես պատի տակ կանգնած ու նույնիսկ կուտիների դաշույները կոկորդներին դրված վիճակում էլ չհնազանդվել փորձող Մաղխազական գնդի ռազմիկներին,- երդվում եմ Աղեղնավորի անունով, որ այս դահլիճում արյուն չպիտի թափվի, իսկ Մադակ-Անին էլ ոչ մի վնաս չի կրի:

Այդ ընթացքում սպարապետ Տիգրանը մոտեցավ Գարջույլ Խորխոռունուն, մի քանի բառ շշնջաց վերջինիս ականջին, որից հետո Արարտայի Մաղխազի ու Գլակի ուղեկցությամբ մոտեցավ մեզ.
- Ներող եղիր, Խորխոռունյաց տեր,- դիմեցի ես Գարջույլին,- սա պետք էր, Հայկ Նահապետի թողած ու մեր տղերքի արյունով պահած երկրի համար էր պետք: Քո և քո տղերքի հետ ես արյուն շատ եմ թափել ու սա արվում է նաև մեզ համար, հուսով եմ կհասկանաս:

Գարջույլը աննկատ նշան արեց իր տղերքին, որից հետո դահլիճի պահապանները, որոնք աստիճանաբար սկսեցին ըմբռնել իրավիճակը, սկսեցին իրենց ավելի հանգիստ պահել:
- Դու կարգալույծ ես արվում, Սլկունի Մադակ-Անի,- կանգնեցի ես գահվորակի մոտ ու դիմեցի երբեմնի Մեծ քրմին,- արիների կամքով, Հայկ Նահապետի աջակցությամբ և Հայոց երկրի Ավագների ժողովի որոշմամբ այսուհետ ու հավերժ, դու և քո տոհմը զրկվում եք Արարտայի Մեծ քրմի լիազորություններից: Քո տեղը կզբաղեցնի ավելի արժանավոր մեկը…
- Հայկազունի Տիգրա՜ն,- չարությամբ սպարապետին նայեց Մադակ-Անին ու շարունակեց,- իզուր չէր ուրե՜մն, որ ես քեզ այսքան ժամանակ կասկածում էին դավադրություններ նյութելու մեջ, վերջում դու քո արածին հասար ու երկրի համար այս ծանր պահին, ինչպես այն ժամանակ…,- ուժեղ հազը կտրեց Մադակ-Անիի խոսքը: Իմ հրամանով Գլակը մտավ Մադակ-Անիի թևերը և, չնայած վերջինիս համառ դիմադրությանը, հեռացրեց նրան գահավորակից ու նստեցրեց դահլիճում` իշխանների շարքում: Ես առաջ եկա.
- Հայոց իշխաններ, սպարապետ Տիգրան, ողջ հայ ժողովուրդ: Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ աստիճան անարժան են կառավարում մեր երկիրը Սլկունի Մեծ քրմերը և ինչ փորձանքների մեջ ընկանք մենք իրենց անմիտ կառավարման պատճառով: Այդ պատճառով էլ ես կարճ կլինեմ,- մի պահ կտրեցի խոսքս, նայեցի ներկաներին, հայացքս պտտեցրի դահլիճում ու շարունակեցի,- այս պահից սկսած Սլկունի Մադակ-Անին զրկվում է Արարտայի Մեծ քուրմ լինելու իրավունքից:

Lion
12.09.2011, 20:26
Դահլիճում զարմացախառն ու զայրացախառն բացականչությունների թեթևակի բվվոց բարձրացավ, սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ առաջ եկավ Աղձնիքի տերը` իշխան Սասունը:
- Հայոց երկիրը ավելի լավ կառավարման կարիք ունի, քան կառավարվում էր մինչ այս: Մեր երկիրը հզոր ուժ և հնարավորություններ ունի, բայց վատ կառավարումը իմաստազրկում է այն: Հայրենասեր յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է ուղղել այս իրավիճակը: Սպարապետ Տիգրան, Կորճայքի իշխան, Սասնա քաջերը ձեզ հետ են և կպաշտպանեն ձեր ցանկացած քայլը:

Այդ ընթացքում Արարտայի Գլխավոր Նիզակակիրն ու Գլխավոր Աղեղնավորը ևս արդեն վեր էին կացել տեղերից և կանգնել էին մեր կողքին, դրանով իսկ ցույց տալով իրենց դիրքորոշումը այս հարցում:
- Ես ևս միանում եմ Ձեզ,- տեղից առաջ եկավ Գարջույլ Խորխոռունին,- վերջին ճակատամարտում ես տղերք կորցրեցի, ինչպիսի՜ տղերք: Իսկ տղերքը չպիտի զոհվեին, իրենց արյունը պատասխան է ուզում,- Գարջույլը մի պահ ընդհատեց խոսքը և շարունակեց,- բայց Մադակ-Անիի գլխից մեկ մազ իսկ չպետք է պակասի, սա արդեն Խորխոռունյաց տոհմի պատվի հարցն է: Մենք Հայկազունի ենք,- ձայնում արդեն որոշակի սպառնալից շեշտադրումով ավելացրեց Մաղխազը,- ու Ավագների ժողովը պետք է լավ իմանա, որ սա նախ և առաջ հենց մեր տոհմի պատվի հարցն է:
- Մադակ-Անին կշարունակի իր գործը,- խոսք վերցրեցի ես,- այն գործը, որը նրա մոտ շատ լավ է ստացվում: Սլկունիները կշարունակեն վարել Արարտայի հոգևոր գործերն ու իրենց տիրապետության տակ կպահպանեն տաճարները,- ես նշան արեցի Գլակին ու “Դաշույն”-իս տղերքը դիտավորյալ-աղմկոտ կերպով շարժվեցին իրենց երկաթե հանդերձների մեջ,- հարցը համարում եմ լուծված:
- Իսկ ո՞վ պետք է ղեկավարի մեր երկիրը, ի՞նչ է լինելու հիմա, պատերազմը քթներիս տակ է…,- այս ու այն կողմից լսվեցին բացականչություններր, սակայն, այն բանից հետո, երբ սպարապետ Տիգրանը հրամայական տոնվ վեր բարձրացրեց ձեռքը, բոլորը լռեցին:
- Մոտակա օրերին երկիրը կկառավարի Հատուկ խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում ես, Կորճայքի իշխանը, Աղձնիքի իշխանը, Մաղխազը, Գլխավոր Նիզակակիրն ու Գլխավոր Աղեղնավորը: Բայց սա կլինի ժամանակավոր, անցումնային մի բան: Հատուկ այս խորհուրդի հիմնական նշանակությունը կլինի այն, որ վերջինս ղեկավարի երկիրը կարճ ժամանակում ու լուծում տա անհետաձգելի հարցերին, բայց գլխավորը, որ այն կանի` կնախապատրաստի Արարտայի նոր Մեծ քրմի ընտրության հարցը: Ու ես, Հայկազունի Տիգրանս, Արարտայի սպարապետը, որի խոսքի գինը դուք բոլորդ լավ գիտեք, այս պահից հայտարարում եմ` Մեծ քրմի պաշտոնին չեմ առաջադրի ոչ իմ թեկնածությունը, ոչ Կորճայքի իշխանինը ու ոչ էլ Հայկազունիներից որևէ մեկինը: Քուրմ կլինի այն մարդը, ում բացարձակ վստահություն ցույց կտա Ավագների ժողովը: Վերջ, Ավագների այս հավաքը համարում եմ ավարտված, բայց դուք, Հայոց մեծեմեծեր, դեռևս կմնաք Հայկաշենում` մոտակա օրերին մենք պետք է նոր Մեծ քուրմ ընտրենք, որը այսուհետև այս պաշտոնը կզբաղեցնի ոչ ավել, քան երկու անգան` երեք տարի ժամանակով…

Հայկաշենում սկսվեցին լարված օրեր: Ճիշտ է, իշխանների մեծ մասը մեր կողմում էին, բայց կային նաև մարդիկ, որոնք, այս կամ այն հանգամանքից ելնելով, թեկուզ և հոգու խորքում, հնարավոր է համաձայն չլինենին տեղի ունեցած փոփոխությունների հետ: Սակայն մեր օգտին եղավ նաև այն հանգամանքը, որ Հայոց իշխանները մեծ մասսամբ այնքան էլ ուժեղ ռազմական իշխանություն չունեին և ավելի շուտ նշանակովի ու խաղաղ պայմաններում իրենց հանձնված նահանգը կամ գավառը ղեկավարելու համար ընտրված պաշտոնյաներ էին: Միայն Արշաներն ու Աղձնիքի տերերն էին, որոնք, ինչպես և ես էի Կորճայքում, առանձին ռազմականացված տարածքների ղեկավարներ էինք, այն էլ պարզ էր թե ինչու` հենց մեր կողքին էր սպառնալիքներով լեցուն Միջագետքը: Բարեբախտաբար և Արշաները, և Սիմ լեռան բարձր կատարների տերերը լիովին մեզ հետ էին, ինչը, գումարվելով սպարապետ Տիգրանի հսկայական հեղինակությանը բանակում ու ավելանալով Խորխոռունիների աջակցությամբ, ըստ էության մեր տրամադրության տակ էր դնում Արարտայի ողջ բանակը:

Օրեր շարունակ ես ու սպարապետ Տիգրանը հանդիպում էինք Հայոց երկրի մեծամեծների հետ, ստուգում նրանց դիրքորոշումը, համոզում, իսկ երբեմն էլ նույնիսկ սպառնում կամ վախեցնում: Այս գործում ինձ աննկարագրելի օգնություն ցույց տվեց Արարտայի տարբեր ծայրերում սփռված երբեմնի իմ ստեղծած գործակալական ցանցը, որը ինձ մանրամասն տեղեկություններ էր տալիս ամեն մի իշխանի մասին ու, որ ավելի կարևոր էր, սրանց թուլությունների մասին: Մեկը մի քիչ փառասեր էր, մյուսը` դաժան, երրորդը անզգույշ էր նյութական հարցերում, իսկ մեկ ուրիշն էլ չափազանց շատ էր տարված կանանցով: Իսկ դա արդեն մեծ բան արժեր: Իշխանների մասին ամփոփ այս տեղեկատվությունն էր, որ դրվում էր իմ ու սպարապետ Տիգրանի առջև ամեն առանձին մեծամեծի հետ հանդիպելուց առաջ և օրեր տևած անդուլ աշխատանքից հետո մենք ի վերջո հասանք նրան, որ ստեղծվեց մեր կողմից հստակորեն կառավարվող իշխանների մի ցանց:

Արդյունքում Ավագների ժողովը ի վերջո գրեթե միաձայն որոշում ընդունեց գահընկեց անել Մադակ-Անիին և երեք տարով Մեծ քուրմ հռչակել վերջինիս քրոջ որդի Արատա-պիզիրին [1]: Միաժամանակ որոշվեց, որ Մադակ-Անին այսուհետ պետք է բնակվի Անիում և, առանց Ավագների ժողովի հատուկ թույլտվության, չլքի այդ քաղաքը:

Դրանից հետո ես կուտիների հազարյակների ու “Դաշուն”-ի ուղեկցությամբ վերադարձա Ալկիքար ու սկսեցի ակտիվորեն ի մի բերել հարավից հոսող տեղեկատվությունը…

___________________
[1] Արատա-պիզիր (մ.թ.ա. մոտ 2205 - ուղ. 2199): Արարտայի ընտրված Մեծ քուրմ:

Lion
13.09.2011, 07:16
*

Ալկիքար հասնելուց մի քանի օր անց Սևակը զեկուցեց, որ Կուտիկ-Ինշուշինակի գլխավորած էլամցիների բանակը Զագրոսյան լեռների փեշերով ուղղություն է վերցրել դեպի մեր կողմերը: Դե ինչ, դա կարելի էր սպասել և բոլոր անհրաժեշտ հրամաններն արդեն տրված էին: Տեղեկացնելով սպարապետ Տիգրանին թշնամու առաջխաղացման մասին` անմիջապես էլ տագնապով ոտքի հանեցի Կուտիների գունդն ու ուղղություն վերցրեցի դեպի հարավ-արևելք, միաժամանակ հազարապետ Հայկի ղեկավարության տակ գործող աշխարհազորին էլ հրամայելով հետևել ինձ մեկ օրվա ռազմերթի հեռավորության վրա: Ընթացքում սկսեցի տեղեկություններ ստանալ Էլամի բանակի վերաբերյալ և շուտով պարզվեց, որ էլամցիների մոտ ոչինչ չի փոխվել` նույն բանակն է, որի հետ ժամանակին ես շփվելու առիթ արդեն ունեցել էի: Կուտիկ-Ինշուշինակը դեպի մեր լեռներն էր շարժում երեք բյուր և արդեն պարզ էր, որ լուրջ առաջխաղացման հույս սա այսպես թե այնպես չպետք է որ ունենա:

Արդեն երրորդ օրն էր, որ արշավի մեջ էինք, երբ ցերեկը, Սևակի հետ ընթացիկ հարցերը քննարկելիս, հանկարծ բնոշոր սուր զգացումն ունեցա: Անմիջապես էլ սկսեցի շուրջս նայել, բայց ոչ մի առանձնահատուկ բան չնկատեցի: Զգացումը սկսեց աստիճանաբար թուլանալ, բայց հետո կրկին ուժեղացավ: Ես բաց թողեցի Սևակին ու փորձեցի հասկանալ, թե ով է մոտակայքում: Մի պահ շեղվելով առաջխաղացող մեր ռազմիկների շարասյունից ու հետևելով ավելի ու ավելի ուժեղացող կանչին, ի վերջո հայտնվեցի մի փոքրիկ սարահարթի վրա: Սուր զգացումը ավելի ուժեղացավ ու միանգամից էլ անցավ: Ես մերկացրեցի թուրս ու սկսեցի զգուշորեն առաջանալ, սակայն գրեթե անմիջապես էլ մոտակա ծառի հետևից դուրս եկավ մեկը ու սկսեց մոտենալ ինձ:
- Տեսնո՞ւմ ես, ես անզեն եմ,- լսեցի անչափ ծանոթ մի ձայն:
- Շամի… բամբի՞շ,- ծիծաղեցի ես ու թուրս դրեցի պատյանը,- բայց չէ՞ որ Մադակն-Անին քեզ կարոտում է:
- Կորճայքի իշխան Հա՜յկ,- ձայնում հմայիչ նրբերանգներով սկսեց ինձ մոտենալ Շամին,- քաջարի իշխան հայոց լեռների ու նույն այդ լեռների տիրակալների սարսա՜փ: Մադակ-Անիի համար հիմա պետք է որ բավականին տխուր լինի աստղերն ուսումնասիրելը:
- Դե ոչի՜նչ, դու իրեն կմխիթարես, գեղեցկուհիս,- ժպտացի ես,- ասում են դա քեզ մոտ լավ է ստացվում:

Այդ ընթացքում մենք ընդհուպ մոտեցանք միմյանց ու ես հասցրեցի նկատել, որ Շամիի մոտ իրոք որ զենք չկա:
- Ես չեմ ուզում իրեն մխիթարել, Հայկ,- անակնկալ լրջանալով ասաց Շամին,- ինձ դու ես պետք,- Շամին անակնկալ մոտեցավ ինձ ու փորձեց ձեռքը գցել վզովս:
- Սպասիր, սպասիր,- հետ-հետ գնացի ես ու կանգնեցրի առաջ եկող Շամիին,- մենք չափազանց լավ գիտենք միմյանց, որ իրար հետ լինենք: Եթե չեմ սխալվում, ոչ վաղ անցյալում դու պատճառ դարձար նրան, որ իմ երկիրը մի ոչ փոքր պարտություն կրի մարտի դաշտում ու ես մինչև հիմա էլ կասկածում եմ…
-… որ ես Նարամ-Սուենի օգտի՞ն եմ գործում,- հմայիչ ժպիտով շարունակեց Շամին,- ոչ, Հայկ, ո՜չ… հիմա: Այդ առաջ էի ես նրա համար աշխատում, բայց հիմա` չէ: Այն պահից, այն պահից, հիշո՞ւմ ես, երբ ես առաջին անգամ տեսա քեզ Հայկաշենի պալատում, ես սիրեցի քեզ, որոշեցի թողնել այդ ամենը ու գործել միայն ու միայն ինձ համար: Հայկ, մենք միմյանց համար ենք ստեղծված և պետք է միասին լինենք:
Շամին ձեռքը տարավ վերնազգեստին և սկսեց աստիճանաբար քանդել նրա թելերը:
- Մենք իրար համար ենք ստեղծված, ով իմ հզոր լեռնեցի,- Շամին արդեն գրեթե քանդել էր վերնազգեստի թելերը,- այլ բան լինել չի կարող:
- Սպասիր, Շամի, սպասիր,- բռնեցի զրուցակցսի ձեռքերը,- ես ուրիշ կնոջ եմ սիրում, ես չեմ կարող քեզ հետ լինել:
- Բայց պատկերացրու ինչ լա՜վ կլիներ, որ ամուսնանայինք,- ձեռքերս շոյելով շարունակեց Շամին,- մենք անվերջ կսիրեինք իրար:
- Ես չեմ կարող, Շամի, չեմ կարող,- գլուխս օրորեցի ես,- գուցե և դու կյանքում չես զգացել այն ամենը, ինչ ես եմ զգում, բայց ինձ համար հիմա միայն մեկ կին կա և այդ կինը դու չես,- խոսքս վերջացրեցի ես,- ցավում եմ…
- Ախր ինչո՞ւ չես ուզում, մենք մշտապես իրար հետ կլինենք:

Այդ պահին դիմացս կարծես թե հառնեց կայծկլտուն աչքերով իմ Աստղիկն ու ես ժպտացի.
- Պետք չէ, Շամի, պետք չէ, դու այն մարդու մոտ չես եկել, ում մոտ որ պետք է գայիր,- ես աստիճանաբար սկսեցի հետ-հետ գնալ,- ու ավելի լավ կլինի, որ մենք արդեն միմյանց չտեսնենք…
Շամին հանկարծ գունաթափվեց և, կարծես փորին հարված ստացած լինելով երկատվելով, գոռաց.
- Այդ մահկանացու կի՜նը, ես ատո՜ւմ եմ իրեն...
- Շամի, նա իմ կինն է ու կյանքի ընկերը, ընտրիր խոսքերդ:
- Դու իմը կլինես, Հայկ, իմը կլինես, հիմա, թե մի քիչ հետ,- հետ-հետ գնալով սկսեց արագ-արագ թոթովել Շամին,- իմը կլինես, Հա՜յկ, դու ի՜մը կլինես,- Շամին կորավ թփերի հետևում ու մի վերջին անգամ ես լսեցի,- ես քեզ սիրո՜ւմ եմ:
- Գրո՜ղը տանի,- գլուխս քորեցի ես,- ես մի հասարակ Բառնամատռային ժամանակին չկարողացա ճանաչել, դե արի ու հիմա այստեղ իմացիր, թե ի՞նչ է նշանակում այս ամենը:

Իջնելով սարահարթից` արագորեն միացա արշավող կուտիների շարասյանը, որտեղ ինձ կարևոր լուրեր էին սպասում` մենք արդեն մոտ էինք Կուտիկ-Ինշուշինակի բանակին:

Lion
13.09.2011, 07:22
*

Էլամցիները տեղավորվել էին մի սարավանդի վրա և նրանց ճամբարում կարծես թե լռություն էր: “Դաշույն”-իս տղերքը հենց նոր մի էլամցի ռազմիկ էին բռնել ու ես արդեն մոտավորապես գիտեի թշնամու բանակի տեղադրությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեռնեցիներին լեռներում անակնկալի բերելը դժվար կլինի, ես ուրիշ բան էի մտածել: Այս անգամ, ինչպես և տարիներ առաջ, ես որոշել էի Կուտիկ-Ինշուշինակի համար գիշերային հյուրասիրություն պատրաստել:
- Ամեն ինչ արդեն պատրաստ է, տեր իշխան,- արդեն կեսգիշերին ինձ մոտեցավ Սևակն ու շարունակեց,- աղեղնավորները հյուսիսային, արևելյան ու արևմտյան կողմից արդեն թշնամու ճամբարի մոտակայքում են, նիզակակիրներին էլ անհրաժեշտ ցուցումներ են տրված: Ամեն ինչ պետք է որ մեր նախատեսած ձևով անցնի:
- Գնացինք,- ոտքի կանգնեցի ես ու մենք միացանք կուտիներին:
- Պատրա՜ստ,- շշունջի պես անցավ էլամի բանակը շրջապատած աղեղնավորների շարքի միջով ու ես գրեթե միանգամից էլ կես բյուր այրվող նետերով ձգված աղեղները վեր բարձրացան:

Ես վերցրեցի լայնալիճ աղեղս, վրան տեղադրեցի կուպրապատ և արդեն այրվող նետը, ձգեցի այն Էլամի բանակատեղիի ուղղությամբ ու դարձա Սևակին.
- Սկսեցի՜նք:

Նշան էի բռնել մոտակա ամենամեծ վրանին և, այն բանից հետո, երբ գիշերային խավարը ճեղքելով նետս ասուպի նման խրվեց վրանի մեջ, միանգամից էլ կես բյուր այլ ասուպներ փակեցին երկինքը Էլամի բանակատեղիի վերևում: Անմիջապես հետևեց երկրորդ, իսկ հետո արդեն երրորդ հարվածը: Մերոնք չէին դադարեցնում հարվածել, իսկ այդ ընթացքում ես, մի կողմ դնելով աղեղս, դարձա Սևակին.
- Տեղեկացրու նիզակակիրներին, թող ուշադիր լինեն, էլամցիք հիմա դուրս կգան բաց մարտի:

Սևակը վազեց հրամանս կատարելու, իսկ ես կրկին անդրադարձա դիմացս բացվող տեսարանին: Էլամի բանակատեղին վերածվել էր իսկական մի խարույկի, բազմաթիվ վրաններ այրվում էին և ողջ ճամբարով մեկ վայրենի ոռնոցներով այս ու այնկողմ էին վազում այրվող ռազմիկները: Սակայն ես հասկանում էի, որ վճռական առավելություն սա ինձ չի տա, քանի որ հարվածի տակ չընկած էլամցիները բյուրերը հիմա մեզ վրա կգան:

Կարճ ժամանակ անց ինձ զեկուցեցին, որ տագնապով ոտքի հանված էլամցիների բյուրերը իրոք որ գալիս են դեպի մեր կողմը:
- Նահանջում ենք, Սևակ,- հրամայեցի ես,- հենց հիմա փչիր փողն ու հրամայիր մերոնց հավաքվել ասածս բլրի մոտակայքում:

Մարտն ըստ էության դրանով էլ ավարտվեց: Էլամցիների բյուրերը չցանկացան գիշերային խավարում և իրենց համար անծանոթ տեղանքում լուրջ առաջխաղացում իրականացնել և, չքնելով ողջ գիշեր, նյարդային պահպանություն իրականացրեցին բանակատեղիի ողջ շրջակայքում: Իսկ առավոտյան, երբ արեգակի առաջին շողերը լուսավորեցին շրջակայքը, ես տեսա, որ Էլամի բանակատեղիի հյուսիսային մասն իրոք որ ողբալի տեսք ուներ` ծխացող դիակներ, այրվող վրանների մնացորդներ և էլամցիների խոժոռ դեմքեր, սա էր, որ կանգնեց առաջս, երբ, թաքնված լինելով մոտակա թփերի մեջ, ես սկսեցի դիտարկել թշնամու բանակը:

Lion
13.09.2011, 07:26
*

- Վատ չի, Հայկ,- ուսիս թփթփացրեց սպարապետ Տիգրանը, երբ ես ներկայացա նրան Հերում ու պատմեցի իմ ու կուտիների գլխով անցածը,- ինձ արդեն հայտնել են, որ Կուտիկ-Ինշուշինակը հետ է քաշել իր ուժերը և մոտակա ժամանակներս մեր կողմերը երևալու մտարդություն կարծես թե չունի:
- Ուրախ եմ, որ դու հաստատում էս այն տեղեկությունները, որոնք ինձ հայտնել են իմ հետախույզները,- ժպտացի ես,- էլամցի այդ արքայով բայց մենք դեռ կզբաղվե՜նք…
- Ոչ հիմա, Հայկ, ոչ հիմա: Հիմա մենք ավելի կարևոր գործեր ունենք,- վրաս նայեց սպարապետ Տիգրանը և շարունակեց,- հարավից ինձ հայտնում են, որ Նիպպուր քաղաքում Նարամ-Սուենը մեծ սրբապղծություն է կատարել և հիմա այնտեղ ամեն ինչ նման է եռացող կաթսայի:
- Էլի տաճարներին ու քրմերի՞ն է կպել,- հարցրեցի ես:
- Այո, Հայկ, բայց ոչ միայն դա: Նարամ-Սուենն ինքն իրեն է աստված հռչակել և այժմ ոչնչացնում է բոլոր այն աստվածների տաճարները, որոնք գտնվում են իր տրամադրության տակ եղած քաղաքներում: Կարծում եմ, որ Միջագետքը շուտով կպայթի:
- Հիանալի առիթ է, տեր սպարապետ, այս անգամ մենք դա չպետք է բաց թողնենք:
- Ըհը,- գլխով արեց փարձառու զորականը,- իրավիճակն ավելի, քան հարմար է: Մեր երկիրը ուժեղ է և միասնական, հիմար հրամաններ տվող էլ արդեն չկա:
- Ու բացի այդ… ձիերը, սպարապետ,- ժպտացի ես:
- Այո, Հայկ նաև, դրանք: Ժամանակն է, իրոք ժամանակն է արդեն բռնել աքքադացի այդ ավազակների կոկորդից ու մեկ անգամ և ընդմիշտ ոչնչացնել այդ սողուններին: Ես արդեն քննարկել եմ այդ հարցը Արատա-պիզիրի հետ ու նա ևս համամիտ է:
- Սա ոնց որ ոչինչ, հ՞ը, տեր սպարապետ,- ակնարկելով Արատա-պիզիրին, ասացի ես:
- Հա, Հայկ, վատը չէ: Ընդունակ երիտասարդ է ու իրեն առայժմ վատ չի դրսևորել: Դե Ավագների ժողովն էլ մի կողմից, ամեն դեպքում, ընտրովի տիրակալ է և պետք է հաշվի նստի մարդկանց կարծիքի հետ:

Այդ ընթացքում սպարապետի սուրհանդակներից մեկը ներս մտավ և, ինչ-որ բան շշնջալով զրուցակցիս ականջին, դուրս եկավ:
- Ահա, իրադարձությունները սկսեցին զարգանալ,- ծիծաղեց սպարապետը,- հենց նոր հայտնեցին, որ Միջագետքը պայթել է: Նիպպուրցիք ապստամբել են ու ծանր հարված են հասցրել Նարամ-Սուենին: Չէ, ինքն իհարկե փրկվել է, բայց փողոցային մարտերում կորցրել է Հատուկ գնդի զգալի մասը: Հիմա չհաջողված մեր այս աստվածը կատաղությունից իրեն ուտելով նետվել է Աքքադ և փորձում է զորահավաք կազմակերպել:
- Չեմ կասկածում, որ մենք Հայկաշենում շուտով պատվիրակություն կունենանք հարավից,- պատասխանեցի ես,- այս անգամ պետք է այնպես անել, որ Ավագների ժողովում ամեն ինչ հարթ անցնի: Ժամանակն է կրկին Միջագետք իջնել:
- Գիտե՜մ,- գլխով արեց սպարապետը,- ու այս անգամ քեզ համար ես հատուկ դեր եմ նախապատրաստել:
- Դու իմ հրամանատարն էս, տեր սպարապետ,- ոտքի կանգնեցի ու ձեռքս դրեցի կողքիցս կախված թրի կոթին,- ու ինչ էլ որ դու ասես, ես պարտավոր եմ կատարել:
- Գիտեմ, Հայկ, գիտեմ, նստիր,- գլխով արեց սպարապետը,- ես, Արատա-պիզիրն ու մեր զորականները, մի խոսքով, էլի մենք մերոնցով, քանի դու էլամցիներով էիր զբաղված, հաշվի առնելով պատերազմի հնարավորությունը, ապագա մարտական գործողությունների պատկերն ենք հաստատել: Ու դրանում քեզ անչափ կարևոր դեր է վերապահված:
- Ի՞նչ դեր:
- Դու պետք է գլխավորես մեր ձիավորներին, իշխան,- լուրջ տոնով վրաս նայելով ասաց սպարապետը,- դու լավ գիտես, թե ինչպես ենք մենք պատրաստվում մարտնչել մոտակա պատերազմում: Սովորական ուժերով քաշել Նարամ-Սուենին մարտի մեջ ու հարվածել ձիերով: Ու դրա համար ձիերը չեն արշավի մեր հիմնական բանակի հետ միաժամանակ: Ու այս պայմաններում դու նաև լավ գտես, որ ես պետք է հիմնական բանակի հետ լինեմ: Իսկ ուրիշ մարդ էլ, որին ես այնքան կվստահեմ, ինչքան քեզ, ու որը այդքան լավ կպատկերացնի ձիերով մարտնչելու ու դրանք ղեկավարելու գործը, ինչքան դու, ես չեմ ճանաչում:

Lion
13.09.2011, 07:29
Մի պահ լռելուց հետո սպարապետը շարունակեց.
- Մենք վաղուց ենք քննարկել այս ամենը, Հայկ, ու դու լավ գիտես որը ոնց պետք է լինի: Այս պահին մենք Հերի ճամբարում մեկ բյուր ձի ունենք: Դեռ անցած տարի էր, որ հատուկ հրովարտակով մենք Արարտայի ողջ բանակից փոքրամարմին ռազմիկներ հավաքագրեցինք: Այժմ նրանք արդեն այստեղ են և մի քանի օր է, ինչ ուժեղացված մարզումներ են անցնում: Դու պետք է որ դրանց արդեն նկատած լինես:
- Նկատել եմ, տեր սպարապետ,- գլխով արեցի ես,- քեզ մոտ մտնելուց արդեն հասցրեցի նկատել, որ տղերքը վատ զինված ու հանդերձավորված չեն: Թեթև վահաններ, երկար, բարակ թրեր, դաշույններ և, որ ամենագլխավորն է, քո մշակած այն աղեղը:
- Դե դրանք սովորական բաներ են, Հայկ, կարևորը մերոնք կարողանան վստահ մնալ ձիերի վրա ու համախմբված գործել: Ու հենց այստեղ է, որ ես խիստ կարևորում եմ քո դերը:
- Հասկանո՜ւմ եմ…
- Գիտեմ, որդիս, գիտեմ որ դու շատ կուզենայիր Հայկաշենում լինել ու մասնակցել Ավագների մոտակա ժողովին, բայց քո տեղը հիմա այնտեղ չէ: Գիտեմ նաև, որ կուզենայիր այս անգամ էլ մարտի գնալ քո հարազատ կուտիների հետ, բայց այս անգամ այդ հաճույքից էլ պետք է զրկվես: Քո տեղը առայժմ այստեղ է, Հերում, իսկ հետո էլ` ձիավորների հետ:
- Մենք զորականներ ենք,- ոտքի կանգնեցի ու ձգվեցի ես,- հրամանդ ի կատար, տեր սպարապետ:
Սպարապետ Տիգրանը մի պահ մտահոգ վրաս նայեց, հետո ձգեց կողքից կախված թելն ու ներս եկած ծառային հրամայեց:
- Հենց հիմա մոտս կանչիր հազարապետներին:
Ծառան նետվեց հրամանը կատարելու, որից հետո սպարապետ Տիգրանը կրկին դարձավ ինձ.
- Մեր բյուրը ես բաժանել եմ հազարյակների, իշխան, ու քեզ դժվար չի լինի այն ղեկավարելը: Ներս մտեք, տղերք,- դարձավ սպարապետն արդեն ներս եկող զորականներին ու ցույց տվեց ինձ,- ծանոթացեք, Կորճայքի իշխան Հայկն է, որն այս պահից սկսած դառնում է ձեր անմիջական ղեկավարը ու Արարտայի Գլխավոր ձիավորը:
Մենք միմյանց ձեռք սեղմեցինք ու ես հասցրեցի գոհունակությամբ նկատել, որ բոլոր հազարապետերն էլ մարտերի բովով անցած մարդիկ են:
- Դուք բոլորդ էլ լավ գիտեք, տղերք, թե մեր ծրագրերը որոնք են,- խոսքը շարունակեց սպարապետը, երբ մենք կրկին նստեցինք,- ձիավորները վատ չեն զինված ու նրանց ոգին տեղն է: Ձեր առջև հենց այս պահից սկսած խնդիր է դրվում առավել ուժեղացնել մարզումները` հատկապես ուշադրություն դարձնելով խմբակային գործողություններին ու մարտի կառավարմանը: Գլխավոր ձիավոր Հայկը շատ լավ գիտի իմ պահանջները, դուք ևս: Հաջողություն եմ ցանկանում:

Lion
13.09.2011, 07:34
*

Հաջորդ օրը սպարապետ Տիգրանը մեկնեց և Հերի մեր ճամբարում լարված օրեր սկսվեցին: Հեծելազորային մեր բյուրի մարզման համար ցցապատված հսկայական տարածքում արդեն խոտի կտոր իսկ չէր մնացել, այնքան էի ես հեծելազորը հետ ու առաջ տվել դրանում: Օրերով չէի լքում դաշտն ու նույնիսկ դեպքեր էր լինում, երբ քնում էի հենց այդտեղ: Մենք վարժվում էինք խմբակային հարձակման, հեծյալ նետահարման, ձիու վրայից մերձամարտ վարելու և նմանատիպ այլ վարժությունների: Հատկապես շեշտադրում էինք ձիավորների խմբակային գործողությունները և անհատական մարտով չտարվելը: Ես և իմ հազարապետները ձգտում էինք ամեն մի առանձին ռազմիկի գլուխը մտցնել, որ, ինչքան էլ մերձամարտով կամ մարտով տարված լինես, հենց հնչեց նահանջի փողը, դու պետք է միանաս քո ընկերներին ու նահանջես: Ուշադրությունից դուրս չէի թողնում նաև Հերի մեր բանակատեղի արտաքին անվտանգության հարցը: Այստեղ էի տեղափոխել “Դաշույն”-ս և մշտարթուն Գլակի գլխավորությամբ մեզ հաջողվել էր գրեթե անթափանցելի դարձնել անհայտության քողը մեր ցցապարսպի շուրջ:

Արդեն քանի ամիս էր, որ չէի եղել Ալկիքարում և սարսափելիորեն կարոտել էի Աստղիկին: Բայց որևէ ելք առայժմ չկար: Ես չէի կարող կնոջս տեղափոխել Հեր, այստեղ ուղղակի իր տեղը չէր: Հարմար չէի գտել նաև ասել, թե ինչ գործով եմ զբաղված, քանի որ գաղտնիությունը պետք է բացարձակ լիներ և, եթե ես դա պահանջում էի ուրիշներից ու հենց նոր էլ պատժել էի ցցապարսպից դուրս թափառելու մեջ բռնված իմ ռազմիկներից երկուսին, ապա նույնը պետք է անեի նաև ես:

Երբեմն-երբեմն “Աղվես”-ի սուրհանդակներս ինձ լուրեր էին հասցնում շրջակայքում ծավալվող իրադարձությունների մասին, իսկ մի անգամ էլ տղերքն ասացին, որ Հայոց Ավագների ժողովը արդեն իսկ որոշել է հենց այս աշուն բանակային ուժերը շարժել դեպի հարավ: Ամեն առումով հարմար ժամանակ էր, դե մեր մարզումներն էլ արդեն լուրջ արդյունքներ էին տվել: Աստիճանաբար սկսեցի մարզումների հաճախականությունը քչացնել, քանի որ մարտական գործողությունների ժամանակը մոտենում էր և իմ ձիավորներին արդեն պետք չէր հոգնել:
- Նարամ-Սուենը տաս բյուր զորք է կանչել Մեծ Անապատից և սկսել է պատերազմը ապստամբած քաղաքների դեմ,- արդեն սեպտեմբերի վերջերին էր, երբ հայտնեց ինձ արեգակի առաջին շողերի հետ միասին դիմաց հայտնված սպարապետ Տիգրանի հերթական սուրհանդակը,- արդեն ընկել են Ուրուկն ու Ումման, իսկ ապստամբները իրենց ուժերը հետ են քաշում դեպի Նիպպուր: Սրանք զգում են, որ չեն կարողանա բաց ճակատամարտում դիմադրել Նարամ-Սուենին և ուզում են դիմանալ գոնե խոշոր այդ քաղաքի շրջակայքում: Ինձ պատվիրված է փոխանցել քեզ այս դաշույնը, իշխան, հայտնել պայմանանշանը` հաղթանակ ու պատիվ, և ասել, որ դու ոտքի հանես հեծելազորը: Շուտով սպարապետ Տիգրանի գլխավորած մեր հիմնական բանակը կլինի Միջագետքի հյուսիսում, իսկ դու էլ պետք է առաջանաս Զագրոսյան լեռներով կամ դրանց փեշերով` ընթացքում կապ պահպանելով հիմնական բանակի հետ:
- Ասա սպարապետին` հրամանդ ի կատար,- նայեցի սուրհանդակին ու ավելացրի,- մեկնիր, ռազմիկ, քեզ ճանապարհին հաջողություն եմ ցանկանում:

Անմիջապես հրամայեցի խփել մեծ թմբուկն ու մոտս կանչել հազարապետերին: Տղերքի հետ այս ամենը վաղուց էինք քննարկել և ավելորդ խոսքերի կարիք արդեն կարծես թե չկար: Ավելացրի միայն մի քանի բառ.
- Տղերք, այս ամենի մասին դուք վաղուց գիտեիք ու սրան պատրաստ էիք: Ձեր ռազմիկներն էլ են պատրաստ, մենք բոլորս ենք պատրաստ,- նայեցի ենթականերիս,- ու դրա վկան է վերջին ամիսների մեր չարչարանքը: Մեզ բոլորիս վրա կարևորագույն առաքելություն է դրված, առաքելություն` ազատել մեր հարազատ Հայաստանը հարավցի գիշատիչ արքայից: Ձեզնից ու ձեր ռազմիկներից,- հայացքով չափեցի հազարապետերին ու շարունակեցի,- մեզնից, բոլորիցս է կախված Հայաստանի ներկան ու ապագան: Ու դրա համար` եղեք քաջարի, ճշտորեն կատարեք հրամաններս ու աշխատեցրեք գլուխներդ: Այսքան բան, իսկ այժմ` ի զեն: Վաղը լուսաբացին մենք շարժվում ենք:

Բանակն արդեն պատրաստ էր դուրս գալու, բայց իմ հատուկ հրամանով ես այն մեկ օրով հետաձգեցի: Այդ օրը մեր ճամբարում բոլոր ռազմիկներին հրամայված էր քնել դեռևս մինչև արևը մայր մտնելը. մեզ թարմ ռազմիկներ էին պետք:

Lion
13.09.2011, 11:26
*

Ես բաց էի թողել մեր երկրում զարգացող քաղաքական իրադարձությունների թելը ու, թեև Հերում ամենևին էլ ինչ-որ մի հետին գործով չէի զբաղված, բայց այնուհանդերձ շատ բաներից հետ էի մնացել: Որպես կանոն շփվում էի միայն սպարապետի ուղարկած սուրհանդակների հետ, որոնք հայտնում էին իրենց ասելիքն ու հեռանում: Դե նրանք շատ բան չգիտեին էլ և լավագույն դեպքում կարող էին հայտնել ինձ միայն իրադարձությունների արտաքին պատկերը: Իսկ դա պարզ էր` միջագետքցիք դիմել են մեր օգնությանը և մենք հիմա շարժվում ենք դեպի հարավ: Ինձ անհանգստացնում էր Մադակ-Անին, բայց բարեբախտաբար մեզ հաջողվեց արդեն լրիվ քայքայված այս երիտասարդին հիմնովին փակել Անիում: Շշուկների մակարդակով խոսում էին, որ երբեմնի Մեծ քուրմը լրիվ խելագարվել է, անվերջ ինչ-որ կնոջ անուն է տալիս և նրա օրերը հաշված են: Լուրեր չունեի նաև Կորճայքի իմ բանակից, որոնց հիմա գլխավորում էր բազմափորձ հազարապետ Հայկը: Մենք այնքան արագ ու աննկատ շարժվելու խնդիր ունեինք, որ մեզ կարողանում էին գտնել միայն սպարապետի սուրհանդակները: Մնացածի համար արշավող մեր շարասյան շրջակայքում մշտապես գործող “Դաշույն”-ի տղերքը անհայտության պատ էին ստեղծել:

Արշավանքի արդեն տասնհինգերորդ օրն էր, երբ սպարապետից ներկայացած հերթական սուրհանդակը հայտնեց, որ Արարտայի հիմնական բանակը տասնմեկ բյուրի կազմով ու նրանց մեջ էլ կուտիները, առանց լուրջ դիմադրության հանդիպելու առաջանում է դեպի հարավ և նրա առաջապահ ջոկատներն արդեն Ասսուրի շրջակայքում են: Արբելայի ու Քալխույի մոտակայքում մերոնց հաջողվել էր ջարդել Նարամ-Սուենի մի քանի թռուցիկ ջոկատներ, սակայն պարզից էլ պարզ էր, որ դա դեռևս ոչինչ չի նշանակում: Ես փորձում էի հնարավորինս համաձայնեցնել դեպի հարավ իմ առաջխաղացումը Արարտայի հիմնական բանակի առաջխաղացման հետ և ականջս կախ պահել իրադարձություններին: Հոկտեմբերի կեսերին ինձ հայտնեցին, որ մերոնք, բանակի հաղորդակցության ուղիներն ու թիկունքը ապահովելու համար հետևում թողնելով զգալի ուժեր, արդեն Աքքադի շրջակայքում են, սակայն սպարապետը չի պատրաստվում գրոհել ուժեղ ամրացված այդ քաղաքը: Թողնելով մեկ բյուր մեզ հնազանդված Սիպպարում` սպարապետը մնացած վեց բյուրերով շարունակում է առաջխաղացումը դեպի հարավ և աստիճանաբար մոտենում է Նիպպուրին: Այդ ընթացքում ես հասցրեցի դուրս գալ Էշնունայից արևելք ու սկսեցի սպասել իրադարձությունների զարգացմանը: Ամեն ինչից դատելով, վճռական մարտը հասունանում էր:

Բանն այն է, որ Նարամ-Սուենը, տեղեկանալով մեր առաջխաղացման մասին, ինչքան հնարավոր է ռազմիկներ էր քաշել Մեծ Անապատից, հավաքել էր իր բոլոր ցրված ուժերը և, մի կողմ թողնելով նույնիսկ Աքքադի պաշտպանությունը, կենտրոնացել էր Նիպպուրի վրա: Աքքադի արքան, որը ռազմական գործում ամենևին էլ հիմար մարդ չէր, լավ էր հասկանում, որ շուտով Արարտայի բանակը թիկունքից կմոտենա իրեն և Նիպպուրը պաշարողները իրենք կհայտնվեն շրջապատման մեջ:
- Դրա համար էլ,- հայտնեց ինձ հերթական սուրհանդակը սպարապետի Տիգրանից,- աքքադցի այդ ավազակը արդեն չի խնայում ոչինչ ու ոչ մեկին: Անվերջ ալիքներով Նիպպուրի վրա հարձակման է նետում կատաղությունից խելագարված Մեծ Անապատի որդիներին ու մի քանի տեղ արդեն ճեղքել է պարիսպը: Բայց այս անգամ միջագետքցիք կարծես թե որոշել են տղամարդավարի մարտ տալ,- քմծիծաղ տվեց սուրհանդակը,- ճեղքված պարիսպների դեմ սրանք նոր պարիսպներ են կառուցել, փլել են շրջակայքի տները, մի խոսքով, այնտեղ հիմա իսկական մի դժոխք է տեր, իշխան, բայց,- ավելացրեց սուրհանդակը,- Նիպպուրը կարծես թե դեռևս կանգուն է: Երբ ես դուրս էի գալիս, մերոնք արդեն շարժվում էին Քիշից դեպի հարավ ու հիմա արդեն նրանք պետք է որ ահագին առաջխաղացած լինեն:

Ես անհրաժեշտ ցուցումներով բաց թողեցի սուրհանդակին և մոտս կանչեցի հազարապետերին ու իմ հավատարիմ Գլակին:
- Սկսվեց, տղերք,- դարձա ես ենթականերիս, երբ մենք խորհրդակցության նստեցինք մոտակա ծառի ստվերում,- ահա, տեսեք, սա Նիպպուրն է,- մի կլորակ գծեցի ավազի վրա,- հյուսիսից, այստեղից, դեպի Նիպպուր է շարժվում մեր հիմնական բանակը, որը երկու օրից արդեն տեղում կլինի: Մենք այստեղ ենք, արևելքից` լեռներում: Մենք խնդիր ունենք ճակատամարտի ժամանակ թևային հարված հասցնել հակառակորդին, որից հետևում է, որ պետք է տեղում հայտնվենք ժամանակին: Գլակ,- դարձա ես “Դաշուն”-իս հրամանատարին,- այս պարագայում քո գործը շատ է կարևորվում: Տեղեկություններ, մեզ անվերջ տեղեկություններ են պետք բանակների դասավորության մասին: Դու մեկ լրիվ հարյուրյակ ունես ձեռքիդ տակ, ոչինչ չխնայես:
- Հրամանդ ի կատար, տեր իշխան,- ոտքի կանգնելով ու ձեռքը դնելով թրի կոթին ձգվեց բազմափորձ ռազմիկը ու նրա աչքերում ես կրկին երկաթի փայլ տեսա:
- Հազարապետներ,- դարձա ես ենթականերիս,- ճշգրիտ կատարում եք հրամաններս ու այս հարցում, զգուշացնում եմ, ես ոչ մի թերացում չեմ հանդուրժի: Աքքադցի այդ ավազակի հետ իմ խաղը ամենավճռական փուլում է ու վայն եկավ նրան տարավ, ում պատճառով ես հանկարծ այդ խաղը տանուլ կտամ: Այս անգամ չարիքի արմատը ես պետք է, որ արմատախիլ անե…մ՜մ…,- հանկարծ բնորոշ սուր զգացումն ունեցա ու մի պահ շեղվեցի, բայց անմիջապես էլ հավաքեցի ինձ,- դուք ինձ հասկացաք: Տեղներդ:

Սուր զգացումը հայտնվում էր ու կորում: Անիծյալ Շամի, մի՞թե դու նորից թափառում ես իմ շարասյան մոտակայքում:

Lion
13.09.2011, 11:27
*

Ռազմիկներս սկսեցին պատրաստվել արշավի, իսկ ես, օգտվելով առիթից, մի պահ լքեցի մեր բանակատեղին: Մերկացնելով թուրս և պատրաստ լինելով ամեն վայրկյան հանդիպել անակնկալի, սկսեցի առաջանալ: Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս Շամին անակնկալ կերպով դուրս եկավ ծառի հետևից` հընթացս սրբելով արյունոտված դաշույնը:
- Քո հետախույզներն անզգույշ են, Հայկ,- շողոմ ժպտաց Շամին ու ես նկատեցի, որ այս անգամ ևս սրա մոտ դաշույնից բացի ավելի լուրջ զենք չկա,- ու նրանք չկարողացան նույնիսկ իմ պես սովորական մի կնոջ մոտենալը զգալ:
- Դու սովորական կին չես, դու հրեշ ես,- հասկանալով տեղի ունեցածը, ցանկացա թուրս վրա բերել ես,- ու դու այստեղից այլևս չես հեռանա…
- Ս՜ը՜ը՜ս,- մատը շրթունքներին դրեց Շամին,- այստեղ գալուց, Հայկ, ես մի գեղեցիկ ծաղիկ քաղեցի…, ձեռք գցեցի, սենց ասենք: Սրա պես,- Շամին պոկեց ոտքի տակ հայտնված կակաչն ու սկսեց առաջ գալ,- գեղեցիկ ծաղիկ, Աստղիկ անունով: Աստղիկը կարոտում էր իր ամուսնուն, որը չգիտես ինչով էր զբաղված, Աստղիկին կրծում էր մենակություն, նա տխրում էր ու մենակ էր, Աստղիկն ուզում էր տեսնել իր սիրելիին և նա հետս եկավ…

Աչքերս մի պահ մթնեցին. Աստղիկը Շամի ձեռքում է հայտնվել…
- Աստղիկը շուտով Նիպպուրում կլինի, Հայկ, իսկ ես այստեղ եկա, որ քեզ հայտնեմ այդ լավ լուրը: Ընդամենը այսքան բան, բռնկուն իմ լեռնեցի,- բազմանշանակ ժպտաց Շամին:
- Եթե Աստղիկին մի բան պատահի, սողուն, ես կպոկեմ, գլուխդ վրայիցդ կպոկեմ,- գոռացի ես:
- Չես պոկի,- անակնկալ դաժանացնելով ձայնը վրաս նայեց Շամին ու գետին նետեց կակաչը,- չես պոկի, Հայկ, ու գիտե՞ս ինչու,- Շամին տրորեց կակաչը,- դու իմացար ինչու, լեռնեցի, ու դու լավ գիտես, որ սրանից հետո իմ ասածը պետք է անես: Հասկացա՞ր: Հա, ի դեպ, այս փոքրիկ մատանին, որ կարծես թե դու ես նվիրել այդ մահկանացու կնոջը, Աստղիկը խնդրեց փոխանցել քեզ,- Շամին ոտքերիս տակ նետեց Աստղիկին նվիրած իմ մատանին,- ես շուտով կասեմ քեզ, թե դու ինչ պետք է անես… Հայկ,- ձայնի նրբերանգը նորից մեղմացնելով ու հմայիչ ժպտալով հետ-հետ գնաց Շամին ու կորավ թփերի մեջ:

Չէր կարելի և ոչ մի վայրկյան կորցնել: Վերցրեցի մատանին և արագորեն բանակատեղի վերադարձա: Այստեղ արդեն ամեն ինչ պատրաստ էր: Մտքերս խռնվում էին գլխումս, իմ տեղը հեծելազորի հետ է, բայց Աստղիկը…

Lion
13.09.2011, 11:35
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/88/Cities_of_Sumeria.svg

Ահա, այս քարտեզի վրա կրկին կարելի է հստակ տեսնել, թե հայերն այն ժամանակ ըստ Հայկի խոսքերի ինչ էին մտածել: Հայկական հիմնական բանակը հյուսիսից մոտենում է Նիպպուրին, իսկ Հայկի հեծելազորն էլ արևելքից, արդեն լավ հայտնի Զագրոսյան լեռներից, գետանցում է Տիգրիսը և մոտենում է երկու թշնամական բանակների շփման կետին` պատրաստվելով թևային հարված հասցնել Նարամ-Սուենի բանակին;)

Lion
13.09.2011, 21:27
*

Ես նայեցի դեպի արևմուտք ու փորձեցի տեսնել, թե ինչ է կատարվում հեռվում` Նիպպուրի պատերի տակ: Տիգրիսը մենք երեկ էինք գետանցել և այժմ գտնվում էինք քաղաքի մոտակայքում: Ճակատամարտը կարծես թե դեռ չէր սկսվել, թեև բանակներն արդեն պատրաստ էին մարտի: Նարամ-Սուենի բանակի թիկունքում ծխում էր Նիպպուրը, բայց պարզ երևում էր, որ քաղաքը դեռևս լրիվ գրավված չէ: Այստեղ ու այնտեղ բռնկվում ու հանդարտվում էր ձեռնամարտը, իսկ երբեմն էլ կրակի բարձր սյուներ էին բարձրանում այս կամ այն տան կտուրից: Մեկ բյուր թողնելով քաղաքի գրոհը ավարտելու համար` Նարամ-Սուենը մյուս բյուրերը շուռ էր տվել և մարտակարգ էր ընդունել հյուսիսից մոտեցած մեր հիմնական բանակի դեմ: Նոր էի ճամփու դրել սպարապետ Տիգրանից ներկայացած հերթական սուրհանդակին, որը փոխանցել էր ինձ պատրաստ լինելու հրաման: Դե ես վաղուց էի պատրաստ, իսկ նման դեպքերն էլ մենք վաղուց էինք քննարկել. դուրս գալ թշնամու մարտակարգի վրա թևից ու հզոր հարված հասցնել, քանդել, կեղծ նահանջով հետևիցդ տանել թևն ու հող նախապատրաստել ճակատային հզոր հարվածի համար, սա էր, որ ես ու սպարապետ Տիգրանը նախատեսել էինք Մեծ Անապատի որդիների հերթական այս բանակի համար:

Արդեն ձիերը հեծնելու հրաման պետք է տայի, երբ սուր զգացումս, որ ինձ չէր լքում Շամի հետ վերջին հանդիպումից սկսած, հանկարծ սկսեց ուժեղանալ: Նույն պահին էլ մոտ վազեց Գլակը և զեկուցեց, որ հենց նոր մեր ճամբարատեղի շրջակայքում հերթական մի լրտեսի են բռնել:
- Կատաղորեն դիմադրում էր, տեր իշխան,- հայտնեց Գլակը, սրբելով ձեռքի բացվածքից հոսող արյունը,- բայց մի հաջող հարված ու հանգստացավ: Ինքս էլ եմ զարմացած, տեր իշխան, նայիր:

“Դաշույն”-ի երկու ռազմիկներ առաջ եկան ու ոտքերիս տակ դատարկեցին գալարվող պարկի պարունակությունը: Լրիվ փոշեթաթախ ու քերծոտված, կապկպված ձեռքերով Շամին հայտնվեց դիմացս` գետնին:
- Սրա հետ ես առանձին խոսելիք ունեմ, տղերք: Մեզ մենակ թողեք, հեծնեք ձիերն ու սպասեք իմ ազդանշանին,- հրամայեցի ես ու Գլակը երկու ռազմիկների հետ հեռացան:
- Աստղիկը անվտանգության մեջ է, Հայկ,- վրաս նայելով համարձակ տոնով խոսեց Շամին,- ու նրա կյանքը հիմա լրիվ քո ձեռքերում է: Ու եթե ուզում ես նրան նորից տեսնել…, կենդանի տեսնել,- բազմանշանակ ավելացրեց Շամին,- պետք է անես այն, ինչ ես կասեմ, հասկացա՞ր:
- Չէ՜,- կատաղած գոռացի ես ու ճարպիկ հարվածով անջատեցի զրուցակցիս:
- Սրան պինդ կապեք, տղերք, գցեք պարկը, դրեք ձիու վրա ու բերեք հետներս,- գոռացի ես մոտ վազած ռազմիկներիս, իսկ հետո դարձա հազարապետերիս,- ի մա՜րտ, տղե՜րք, մենք հարձակվո՜ւմ ենք:

Ձիավորներս միանգամից էլ դուրս եկան թաքստոցներից և մենք սրընթաց երթով սկսեցինք արշավել քաղաքի ուղղությամբ: Ես զգում էի, որ սպարապետ Տիգրանը ձգում, դիտավորյալ ձգում է մարտը սկսվելը, որ մեզ հնարավորություն տա մոտենալ: Իր հերթին չէր շտապում մարտը սկսել նաև Նարամ-Սուենը, ակնհայտորեն հույս ունենալով այդ ընթացքում վերջնականապես ճզմել դիմադրության բոլոր օջախները իր բանակի թիկունքում մխացող Նիպպուրում: Մոտ քառորդ ժամ արշավելուց հետո ես զգացի, որ արդեն ժամանակն է: Մոտ կանչեցի հազարապետերիս ու հրամայեցի մարտական կարգով շարել հեծելազորը:
- Դուք գիտեք, տղերք, մենք վաղուց ենք որոշել, թե նման դեպքերում ոնց պետք է կռվենք: Հարձակում, նետահարում, առանց լուրջ ձեռնամարտի նահանջ, հարձակվում ենք, թշնամու աջ թևին քաշում ենք մեր հետևից ու նահանջում ենք, հարձակում նահանջ, դե՜, տեղնե՜րդ:
Մեր հիմնական բանակի շարքերում սկիզբ առած ակտիվությունից զգացի, որ սպարապետը նկատել է ինձ: Շուտով հեծելազորս արդեն մարտական կարգով շարված էր և ես այն թևից լայն ճակատով տարա ուղիղ Նարամ-Սուենի աջ թևի վրա:
- Գլակ,- արշավելիս դարձա կողքիցս ընթացող հարյուրապետիս,- “Դուշույն”-դ կողքիս հավաքիր, հիմա ու մարտի ժամանակ ինձ աչքից չկորցնես:

Գլակը մի քանի հատու հրամաններ արձակեց և հենց արշավի ընթացքում էլ իրենց հոյակապ նժույգների վրա սուրացող “Դաշույն”-ի ռազմիկները կենտրոնացան ինձ մոտ:

Lion
13.09.2011, 21:29
Արդեն թշնամու թևի անմիջական հարևանությամբ էինք, երբ Մեծ Անապատի որդիները նոր միայն նկատեցին մեզ: Ես գտնվում էի մեր արշավող հեծելազորի առաջին շարքերում ու լայն ճակատով մենք գնացինք Նարամ-Սուենի ուղիղ աջ թևի վրա:
- Հա՜յկ,- գոռացի ես ու հեծյալներս բռնեցին գոռոցս,- Աղեղնաձի՜գ,- տարածվեց թշնամու վրա արշավող հեծյալներիս շարքերում:

Նարամ-Սուենի բանակի աջ թևը հստակ սահմաններ չուներ և սկզբում մենք հանդիպեցինք հատուկենտ ռազմիկների: Սրանք նույնիսկ չհասցրեցին էլ զենքի դեմել, երբ մենք ուղղակի տրորեցինք նրանց ու առաջ շարժվեցինք: Շուտով, սակայն, բանը արդեն հասավ թրերին ու ես զգացի, որ թշնամու մարտակարգը խտանում է:
- Աղեղնե՜րը,- գոռացի ես ու հրամանս անմիջապես էլ տարածվեց արշավող հեծյալների ողջ ճակատով մեկ:

Մեկը մի քիչ շուտ, մեկը մի քիչ ուշ, բայց ողջ թափով առաջացող իմ հեծյալներին այնուհանդերձ հաջողվեց դանդաղեցնել ընթացքը և մենք թևից ու նաև թիկունքից լուսնաձև պարուրեցինք թշնամու բանակի աջ թևը: Միանգամից էլ ձեռքներս առանք աղեղները ու սկսեցինք հեռվից նետերի տարափ տեղալ հակառակորդի հոծ շարքերի վրա: Սրանց մեծ մասը սկզբում նույնիսկ չհասկացավ էլ, թե ինչ է կատարվում և որտեղից են իրենք հարվածներ ստանում: Մեր կողմում գտնվում էին թշնամու երեք բյուր, բայց, չունենալով նախնական հրահանգներ, սրանք դանդաղեցին գործել: Իսկ մենք չէինք դադարեցնում աղեղների հարվածները: Ի վերջո թշնամու բանակի հետևի ու կողքի շարքերը շուռ եկան և ես տեսա, որ, թափահարելով երկար մահակներն ու տապարները, մեզ վրա են վազում մոտ մեկ բյուր հետևակայիններ:
- Տեղու՜մ,- ձեռքս բարձրացրեցի ես,- տեղու՜մ,- կրկնեցի հրամանս, երբ թշնամու ռազմիկները, հնձվելով մեր աղեղների հարվածներից, այնուհանդերձ սկսեցին մոտենալ,- տեղու՜մ,- գոռացի ես, երբ թշնամու ողջ բյուրը արդեն քսան նիզակաչափ հեռավորության վրա էր,- գնացի՜նք,- ես շուռ տվեցի ձիս հակառակ ուղղությամբ և ձեռքի շարժումներով հրամայեցի ողջ ճակատին էլ այդպես վարվել:

Մենք չափ գցեցինք ձիերը և սկսեցինք սլանալ դեպի արևելք` մեր հետևից տանելով թշնամու բյուրը: Աչքի պոչով նկատեցի, որ մի քանիսը մեր հեծյալներից չհասցրեցին նույնն անել ու, տարվելով մարտով, ընկան թշնամու հարվածներից: Բայց մեզ հիմնականում հաջողվեց պոկվել թշնամուց:
- Կանգնե՜լ,- գոռացի ես ու հրամանս ալիքաձև տարածվեց ողջ շարքով այն բանից հետո, երբ հևացող թշնամու հետևակայիններին մենք բավականին հետ էինք թողել ու սրանք ուժասպառ փլվել էին գետնին:
- Իմ հետևի՜ց,- գոռացի ես ու կրկին շուռ տվի հեծելազորը:

Թշնամու արյունաքամ լինող ու հևացող բյուրը, տեսնելով մեզ, խուճապի մատնվեց ու սկսեց դեպի հետ վազել, բայց մենք արագորեն հասանք սրանց ու կրկին աղեղների հարվածների տակ առանք: Զգալով, որ մեզնից չեն փախչի, Անապատի արդեն խելագարության աստիճանի հասած այդ որդիները կրկին շուռ եկան ու փորձեցին ձեռնամարտ սկսել, բայց ես կրկին հետ տարա հեծելազորս: Եվս մեկ նման շարժում և թշնամու բյուրն արդեն չկար:

Ես կրկին առաջ տարա իմ ձիավորներին ու մենք ևս մեկ անգամ թիկունքից մոտեցանք Նարամ-Սուենի աջ թևին: Թշնամու երկրորդ բյուրը շուռ եկավ մեզ վրա, բայց նույն պահին էլ, կախվելով թշնամուց մյուս թևում, սպարապետ Տիգրանը հզոր հարված հասցրեց կենտրոնում և նաև մեր թևում: Զգացի, որ արդեն հաղթում ենք:
- Առավե՜լ,- գոռացի ես մոտս հավաքված հազարապետերին,- կրկնել շարժումը, նորվանինի պե՜ս:

Տարվել էի մարտով, բայց ոչ մի պահ մտքիցս չէր հեռանում Աստղիկը: Սակայն ի՞նչ կարող էի անել ես, մարտադաշտը լքելով ու անիմաստ փնտրտուքներ սկսելով չէր հասատ, որ ես կարող էի գտնել նրան: Մենք մեր հետևից տարանք թշնամու արդեն երկրորդ բյուրն ու աղեղների հատու հարվածներով սկսեցինք մաշեցնել այն, իսկ այդ ընթացքում թշնամու թուլացած աջ թևում արդեն եռում էր ձեռնամարտը ճակատից առաջխաղացած մեր հիմնական բանակի հետ: Մարտադաշտում փոշի էր ու դղրդյուն և արդեն դժվար էր որևէ բան զանզանելը: Մի բան համենայն դեպս պարզ էր և դա այն էր, որ Նարամ-Սուենի բանակը երերում է: Հերթական անգամ շուռ տվի հեծելազորս թշնամու դեմ ու հանկարծ տեսա, որ դիմացս մեր հարազատ դրոշներն են` թշնամու թևն արդեն չկար: Զգացի, որ պետք է զարգացնել հաջողությունն ու հատու հարված հասցնել արդեն կենտրոնին: Կենտրոնում, սակայն, մեզ արդեն չհաջողվեց կրկնել մեր մարտավարությունը: Ռազմիկները խառնվել էին իրար, մեր հեծելազորն արդեն գտնվում էր հարազատ հետևակայինների կուռ շարքերում, շուրջ բոլորն աղմուկ աղաղակ էր ու ես զգացի, որ մնում է միայն մեկ բան, բոլորին միահամուռ կերպով տանել թշնամու կենտրոնի դեմ:

- Սրա՜նց, հարվածիր ինչպես կարո՜ղ ես, տղերքի հե՜տ,- հրամայեցի այդ խառնաշփոթում մի կերպ գտած երկու հազարապետերիս,- մյուսներին ևս փոխանցիր, խփեք ինչպես կարո՜ղ եք, հետապնդեք ու ճզմե՜ք թշնամուն:

Lion
13.09.2011, 21:30
- Իսկ մե՞նք, իշխան,- դիմացս արձանացավ սառնասրտությունը չկորացրած Գլակը, երբ հեծյալներս մեր հիմնական բանակի ձախ թևի ռազմիկների շարքերում արդեն նետվել էին հարձակման կենտրոնի ուղղությամբ:
- Գլա՜կ,- գոռացի ես,- մոտս բեր էն քաձին:

Հավատարիմ հարյուրապետս նետվեց հրամանս կատարելու և քառորդ ժամ անց արդեն վերադարձավ պարկի մեջ վրան կապկպված Շամիի նժույգի հետ: Ես հանեցի դաշույնս, պատռեցի պարկի գլուխն ու մի ծանր ապտակ հասցրեցի գետնին ընկած ու շրջապատը հասկանալ փորձող Շամիին:
- Տեսնո՞ւմ ես այս դաշույն, քաձ: Ես հենց հիմա սրանով հատ-հատ կհանեմ աչքերդ ու վերջում էլ վիզդ կթռցնեմ, եթե հենց հիմա չասես, թե որտեղ է Աստղիկը:

Շամիի աչքերը վախից չռվել էին, բայց նա դեռ փորձեց դիմադրել ու ինչ-որ բան ասել:
- Դու ինձ կարծես թե չհասկացա՜ր, դո՜ւ գիտես,- ես մի շառաչյուն ապտակ ևս հասցրեցին Շամիին ու մոտեցրի դաշույնս դեմքին,- դե ինչ, մեզնից մեկը պակաս կլինի: Կարծում եմ սենց առիթը ես իրոք որ չպետք է բաց թողնեմ:
- Ա՜ա՜ա՜,- վերջնականապես կարծես թե վախից խելքը թռցրեց Շամին,- Նարամի վրանում է, Հա՜յկ, դու միայն ինձ ձեռք մի՜ տուր:
- Կգաս հետս ու ցույց կտաս, քու…,- նետեցի ես ու հրամայեցի:
- Գլակ, ում գտնես տղերքիցդ, հենց հիմա մոտս հավաքիր ու պատրաստվիր, մենք մտնում ենք թշնամու ճամբար: Պետք է երևանք ուղիղ Նարամ-Սուենի վրանի մոտ:

Մինչ Գլակը կհավաքեր “Դաշույն”-ի ռազմիկներին, ես առա Շամիին ուսիս ու գցեցի նրան նժույգի վրա:
- Դու սիրում ես նրան, Հա՜յկ,- նախանձախառն շշնջաց Շամին ու, զարմանալի է, բայց… ժպտաց:
- Դու դա չես հասկանա,- նետեցի ես ու գոռացի,- հ՞ը, Գլա՜կ, ո՞ւր կորաք:
- Պատրաստ ենք, իշխան,- գոռաց հարյուրապետս ու ես տեսա, որ նրան հաջողվել է հավաքել “Դաշույն”-ի մոտ յոթ տասնյակ ռազմիկ:
- Սրան ուշադիր եղեք,- Շամին վրա կապած ձին ցույց տվեցի Գլակին,- վերցնում ենք մեզ հետ, իսկ հիմա, իմ հետևի՜ց…

Մենք մեծ մի շրջան կատարեցինք և կեսժամյա վարգից հետո անցանք Նարամ-Սուենի բանակի կենտրոնի թիկունք: Շուրջ բոլորը խառնաշփոթ էր, թշնամու կենտրոնը ծվատվել էր, Նարամ-Սուենի վրանն արդեն երերում էր, իսկ քաղաքից էլ մանր ու մեծ խմբերով հեռանում էին թշնամու ռազմիկները: Առանց մեկ վայրկյան իսկ կորցնելու ես ուղղեցի փոքրիկ իմ ջոկատը ուղիղ դեպի Նարամ-Սուենի վրանը և, ինչքան արագ որ դա հնարավոր էր անել մարտի խառնաշփոթում, մարտ մղելով թշնամու առանձին ռազմիկների կամ փոքր ջոկատների հետ, մոտեցա դրան: Վրանը դատարկ էր և մարտն արդեն գրեթե դադարեցրած հայ ռազմիկները հայտնեցին, որ Աքքադի արքային հաջողվել է ճողոպրել:
- ... ,- հայհոյեցի ես ու շուրջս նայեցի:
- Տեր իշխան, սա կարծես թե ասելու բան ունի,- մոտ վազեց Գլակն ու սանձից բռնած մոտ բերեց նժույգը, որի վրա կապկպված ընկած էր Շամին:
- Մեզ մենակ թողեք,- հրամայեցի ես ու, երբ տղերքը տասնյակ քայլ հետ գնացին, հանեցի Շամիի բերանը խցկված կտորը:
- Հայկ, դու սիրում ես այդ կնոջը, ես զգացի, դա,- հևալով սկսեց խոսել Շամին,- էրնեկ այն կնոջը, Հայկ, որին դու կսիրես, ու… ափսո՜ս,- երկու կաթիլ արցունք գլորվեց Շամիի այտերն ի վար:

Մոտեցա զրուցակցիս, քանդեցի կապերն ու վար առա ձիուց: Շամիի ոտքերը թմրել էին և, չկարողանալով ոտքի վրա պահել իրեն, նա սկսեց ընկնել: Վերջին պահին հասցրեցի բռնել ու հանգիստ պառկեցնել գետնին:
- Շամի,- մեղմ տոնով ասացի ես,- ափսո՜ս…, ափսոս, որ ամեն ինչ այսպես ստացվեց ու ափսոս, որ մենք ավելի շուտ չհանդիպեցինք: Բայց ես զգացի, ես զգացի ու տեսա քեզ, ես զգում եմ, որ դու ինքդ էլ այս ամենից արդեն ձեռք ես քաշել:
- Հայկ,- հեծկլտաց Շամին ու ձեռքը գցեց վզովս,- ես շա՜տ կուզենամ, որ դու ի՜մը լինես…

Զգացի շրջապատիս զարմացական հայացքները, բայց նահանջելն արդեն ուշ էր:
- Մեզ երկար կյանք է վիճակված, Շամի, ու ապագան և ոչ-ոք էլ չգիտի: Բայց մի բան ես քեզ հաստատ խոստանում եմ, օգնիր ինձ գտնել Աստղիկին ու ես քեզ բաց կթողնեմ:
- Տաճարում Հայկ,- գլխով ցույց տվեց ինձ քաղաքի վրա բարձրացող ու զարմանալիորեն չայրված տաճարը Շամին ու շշնջաց,- Նարամ-Սուենն ու Աստղիկը պետք է որ այնտեղ լինեն…

Lion
14.09.2011, 07:12
*

Գլակի ու մեզ հետ մնացած “Դաշույն”-ի մոտ մեկ տասնյակ ռազմիկների ուղեկցությամբ գցեցինք մեզ ձիերի վրա ու վարգեցինք դեպի Նիպպուր: Քաղաքում անհավանական իրարանցում էր ու, թեև Անապատի որդիներն այլևս չէին երևում, սակայն ամեն ինչից էլ պարզ էր, որ նիպպուրցիներին ծանր հարված է բաժին ընկել: Ի՞նչ կարող ես անել, պատերազմը ուրախ բան չէր և ես, փորձելով ուշադրություն չդարձնել ոչնչի վրա, համառորեն ուղղություն էի պահում դեպի բլրի վրա բարձրացող տաճարը: Արդեն դրա պատերի տակ էր, սակայն, որ ձիս հանկարծ օրորվեց ու տապալվեց մի կողքի վրա:

Գրեթե միանգամից էլ հետս արշավող “Դաշույն”-ի տղերքի վրա պատերից ցատկեցին մի քանի ռազմիկներ և տապալեցին գետին: Արագորեն ոտքի կանգնեցի, բայց անմիջապես էլ մեկը հետևի կողմից ցատկեց ուսիս: Մյուսը փորձեց դիմացիցս թրի ուղիղ հարված հասցնել, բայց ես արագորեն շուռ եկա և թուրը մտավ մեջքիս կողմից վրաս ցատկած ռազմիկի մեջքը: Արագորեն ուղղվեցի և երկրորդ անգամ հարվածել փորձող ռազմիկի գլուխը ուժեղ հարվածով խփեցի պատին, որց հետո փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում: Նույն պահին էլ զգացի, որ կողքիս հայտնված մեկը ուզում է տապարով հարվածել ինձ և հասցրեցի հետ քաշվել: Երկսայր տապարը խրվեց ծառի մեջ և համարձակ այդ ռազմիկի գանգը ես հզոր հարվածով կիսեցի ծառին խրված իր իսկ տապարի ազատ սայրին հարվածելով: Պատից ներքև էին ցատկում տապարներով զինված նորանոր ռազմիկներ, իսկ վերջում էլ ներքև ցատկեց հատկապես հաղթանդամ մեկը` զինված ծանր թրով:

Սա կարող էր արդեն վերջը լինել, մանավանդ որ նույն պահին էլ չգիտես ինչ հնարքով կապերն արձակած Շամին ուղղվեց ձիու վրա և այն քշեց ուղիղ վրաս: Անմիջապես էլ ճանկեցի ոտքերիս տակ ընկած երկարակոթ տապարը, սակայն այդպես էլ չհասցրեցի ուղղվել, քանի որ ձին իր ողջ ծանրությամբ հարվածեց ինձ ու մենք բոլորս հայտնվեցինք գետնին: Առաջինն այնուհանդերձ ոտքի կանգնեցի ես և, ճանկելով թուրս ու ցատկելով ուղղված ձիու վրա, շուռ տվեցի նրա գլուխ դեպի հետ: Տապարակիր ռազմիկները փորձեցին հետապնդել ինձ, բայց ես կարողացա արագ ընթացքով դրանց բաժանել միմյանցից և հետ դառնալով, իրար հետևից հաշիվ տեսնել հետները: Վերջում, սակայն, ձիուս ոտքերին տապարի ծանր մի հարված ստացա ու կրկին ներքև գլորվեցի: Ընկնելիս տեսա, որ իմոնցից ոտքի վրա է դեռևս միայն խիզախորեն մարտնչող Գլակը, այն դեպքում, երբ մյուս ռազմիկներս արդեն փռված էին թշնամու տապարակիրների դիակների արանքներում:

Հետ մղեցի մեկի թրի հարվածը ու ձախով ուժեղ հարված կշռեցի այդ ռազմիկի ուղիղ դեմքին, նույն պահին էլ կռացա և խուսափեցի հերթական տապարակրի կտրող հարվածից, որից հետո թրովս ծանր հարված հասցրեցի սկզբում վերևից, իսկ հետո էլ մեջքից: Կարծես թե մի պահ դիմացա, բայց հենց միանգամից էլ առաջ եկան արդեն մյուս տապարակիրները և հաղթանդամ ռազմիկի հատու հրամանների ներքո շրջապատեցին ինձ ու կողքիս հայտնված և ոչ պակաս ճարպկությամբ պաշտպանվող Գլակին:
- Նարամ,- հաղթանդամ ռազմիկի վզովն ընկավ Շամին,- ես գիտեի, որ դու այստեղ կլինես:
- Հիմա՜, Շա՜մի,- համբուրելով Շամիի գրկից ազատվեց Նարամ-Սուենը, առաջ եկավ ու բարձրացրեց ձեռքը:

Նույն պահին օդը լցվեց նետերի սուլոցներով… ու մեզ շրջապատած տապարակիր ռազմիկները հնձված հասկի նման գետին տապալվեցին: Նարամ-Սուենն հետ-հետ գնաց և փորձեց պատսպարվել դռան հետևում, բայց Շամին, որն առաջինն էր հասցրել նույնն անել, ներսից արդեն փակել էր դուռը:
- Շա՜մի,- հուսահատ գոռաց Աքքադի երբեմնի հզոր տիրակալն ու սկսեց բռնցքահարել դուռը,- դու չե՜ս կարող ինձ հետ այդպես վարվել, բա՜ց…
Մերկացրած թուրը ձեռքին երիտասարդական ավյունով դեպի ինձ վազեց վաղուց արդեն հարյուրն անցած հազարապետ Հայկը.
- Ամեն ինչ կարգի՞ն է, իշխան: Գլակի ուղարկած սուրհանդակը հայտնեց մեզ, որ դու այս կողմերն ես ուղղություն բռնել ու ես մտածեցի, որ մեր օգնությունը քեզ ավելորդ չի լինի:
- Ժամանակին էր, հազարապետ,- գրկեցի ես հավատարիմ Հայկիս ու ժպտալով խառնեցի սաղավարտազուրկ ալեհերները,- գրողը քեզ տանի, Հա՜յկ, ե՞րբ այդքան մեծացար…

Որսալով հազարապետիս զարմացած հայացքը` սկսեցի մոտենալ Նարամ-Սուենին: Սա, հույսը արդեն լրիվ կտրած, մերկացրած թուրը ձեռքին ու ինձ նայելով սկսեց պատի երկայնքով շարժվել դեպի վերև:
- Սա վերջն է, արքա, նետիր զենքն ու դադարեցրու դիմադրությունը: Արիները արքաներին չեն սպանում:

Այդ պահին, սակայն, Նարամ-Սուենը մի քանի կտրուկ շարժումներով փոշու ամպ բարձրացրեց և, մինչ ես փորձում էի հասկանալ, թե ինչն է Աքքադի տիրակալին հանկարծ ստիպել պարել, կարծես ուղիղ գետնի տակն անցավ: Ես մոտ վազեցի ու նոր միայն նկատեցի, որ Նարամ-Սուենը կորել է պատի մեջ բացվող մի դռան մեջ, դուռ, որը պատի փոշոտ ֆոնի վրա ես չէի նկատել:

Lion
14.09.2011, 07:15
*

Նետվեցի դեպի դուռը, որի հետևում կորել էր Նարամ-Սուենը, և ոտքի հարվածով բացեցի այն: Դռան հետևում ոլորապտույտ աստիճաններ էին, որոնք տանում էին դեպի տաճարի գագաթը: Չէր կարելի կորցնել և ոչ մի վայրկյան: Ես գլխապտույտ արագությամբ հասա ոլորապտույտ աստիճանների վերջին: Ոտքի հարվածով բացելով հերթական դուռը` հայտնվեցի տաճարի գագաթին, որն իրենից ներկայացնում էր լայն մի հարթակ: Միանգամից էլ տեսա դրա ամենահեռավոր ծայրում կռացած երկու կերպարանք` մեկը հաղթանդամ և հանգիստ, իսկ մյուսը` ավելի փոքր ու թպրտացող: Նարամ-Սուենը արդեն գտնվում էր ամեն ինչ կորցրած վտանգավոր մարդու մի վիճակում և ես զգացի, որ նման մարդը պատրաստ է ամեն ինչի: Մերկացրած թուրը ձեռքիս սկսեցի առաջանալ` հայացքս չկտրելով աշտարակի ծայրում գտնվող կերպարանքներից: Լսելով քայլերիս ձայնը` Նարամ-Սուենը շուռ եկավ ու խելացնոր հայացքը հառեց վրաս:
- Դու հաղթեցիր, լեռնեցի, բանակս արդեն չկա,- խռպոտած խոսեց նա ու մի հայացք գցեց ներքևում տարածվող կրակե ծովին,- բայց մի հաղթանակ էլ ես տարա: Քո այս վերքը այլևս երբեք չի՜ ամոքվի…

Նարամ-Սուենը սկսեց աստիճանաբար մոտենալ հարթակի ծայրին.
- Դու սխալվում ես, Աքքադի տիրակալ,- պատասխանեցի ես ու իջեցրի թուրս,- ես քեզ չեմ հաղթել, ես քեզ պես կորցրած մի մարդ եմ` ոչ մի հաղթանակ:

Նամար-Սուենը մի պահ կանգ առավ, իսկ ես շարունակեցի.
- Հաղթում են աստվածները, ով Աքքադի տիրակալ, իսկ մահկանացուները միշտ էլ պարտվում են: Ու նույնիսկ եթե մի պահ նրանց թվա էլ նույնիսկ, որ իրենք հաղթել են, դա կլինի սուտ, սի՜ն մի խաբկանք: Մահկանացուները միշտ էլ պարտված են, քանի որ նրանք մահկանացու են, արքա: Մեկը մի քիչ շուտ, մյուսը մի քիչ ուշ, տարբերությունը չնչին ու ոչ էական է, պարտությունն անխուսափելի է…
- Աստվածնե՜րը,- խռպոտած ինձ դարձավ Նարամ-Սուենը,- աստվածները դատեցին քո օգտին, լեռնակա՜ն, բայց նրանք էլ են տեսնում, ես արեցի ամե՜ն ինչ, որ ես արժանի եղա իմ պապին ու իմ անվանը…

Ես զգացի, որ Նարամ-Սուենը թուլանում ու տատանվում է, դրա համար էլ շարունակեցի.
- Դու արժանի եղար քո կոչմանը, ով տիրակալ, ուղղակի այդպես էլ է ստացվում, աստվածներն այդպես դատեցին:
- Դու կապրե՜ս, լեռնակա՜ն, դու կապրես ու կվայելես կյա՜նքը: Բայց ինձ համար վայելքներն արդեն հետևում են,- խելագար կրակը նորից բռնկվեց զրուցակցիս աչքերում և ես զգացի, որ նահանջ այլևս չի լինի,- դու կապրե՜ս, լեռնական, բայց կհիշես այս ամենը, ընդմի՜շտ կհիշես…

Նարամ-Սուենը կտրուկ հետ գնաց և այն է, արդեն պատրաստվում էր ներքև հրել Աստղիկին, սակայն վերջինս կտրուկ կերպով հարվածեց երբեմնի արքայի ոտնաթաթին և, օգտվելով ցավի անակնկալից, դուրս պրծավ նրա ձեռքից ու վազեց դեպի ինձ: Նարամ-Սուենը նետվեց Աստղիկի հետևից, բայց այստեղ արդեն ես պահը չկորցրեցին ու արագորեն հայտնվեցի կնոջս ու կործանվող Աքքադի վերջին տիրակալի միջև:
- Ամեն ինչ վերջացած է, արքա,- ծածկելով կնոջս հետևումս` ասացի ես,- դու արժանիորեն կռվեցիր ու արժանիորեն էլ պարտվեցիր: Արի վերջացնենք այս ամենը, ներքև իջնենք ու խոսենք մեր երկրի ղեկավարների հետ: Ես վստահ եմ, նրանք քեզ հետ խիստ չեն վարվի…
- Իջնենք ներքև՜, համոզենք ձերոնց, որ խիստ չվարվե՜ն,- ծոր տվեց Նարամ-Սուենը,- իրենցից ստանանք արիներին բնորոշ բարեգթությունը, սկսենք ապրել որպես սովորական մարդ,- Նարամ-Սուենը նայեց վրաս ու ծիծաղեց,- դու գիտե՞ս ինչ է բացարձակ իշխանությունը, լեռնեցի, դու գիտե՞ս, որ այն նման մի դյութիչ կնոջ, որի դեմքին թռուցիկ նայելն անգամ քեզ արդեն հավերժ դարձնում է նրա գերին: Տիրել աշխարհի չորս կողմին ու բարեգթությո՜ւն խնդրել, ունենալ բացարձակապես ամեն ինչ ու ապրել ընդամենը որպես մի սովորական մա՜րդ…

Նարամ-Սուենը սկսեց աստիճանաբար հետ-հետ գնալ ու ես զգացի, որ ճակատագրական որոշումն արդեն ընդունված է:
- Մի արա այդ բանը, արքա, ես քեզ կյանք ու պատիվներ եմ խոստանում…

Սակայն “աշխարհի չորս կողմերի” երբեմնի արքան իմ այս վերջին բառերը այդպես էլ չլսեց: Նա հասել էր արդեն հարթակի ծայրին ու, անելով ևս մեկ քայլ, կորցրեց հավասարակշռությունը և խելագար գոռոցով ներքև սավառնեց…
- Տեր իշխան,- շնչասպառ լինելով իրեն հարթակ գցելով հարցրեց հազարապետ Հայկը և, տեսնելով ինձ ու Աստղիկին, ժպտաց,-…ո՞նց եք:
- Ապրում ենք,- ծիծաղեցի ես,- ի տարբերություն ոմաց, մենք… ապրում ենք:

Lion
14.09.2011, 07:20
*

Դա իրոք որ Աքքադի վերջն էր: Այդ օրը մենք վերջացրեցինք մեր այն երկարաձգված խաղը, որը գոնե ինձ համար սկիզբ էր առել դեռևս Քիշում, Շարուքենի հետ այն հիշարժան ընդհարման ժամանակ, երբ ես ու Մենեսը հազիվ պրծանք այդ փառասեր “հիրավի արքայի” ճանկերից: Նարամ-Սուենի զոհվելուց հետո նրա ջախջախված բանակի մնացորդներն ու Մեծ Անապատի որդիներն արդեն նույնիսկ երազել իսկ չէին կարող հետագա դիմադրության մասին: Արատա-պիզիրն ու սպարապետ Հայկը, զարգացնելով հաջողությունը, մեր տիրապետության տակ առան ողջ հյուսիսային ու կենտրոնական Միջագետքը: Միակ բանը, որ մնաց Մեծ Անապատի որդիներին, դա Միջագետքի հարավն էր: Չնայած մահու չափ կարոտել էի Աստղիկին, բայց, թիկնապահ ուժեղ խմբի ուղեկցությամբ թողնելով նրան Նիպպուրում, հենց նույն օրը երեկոյան իսկ ես հավաքեցի իմ հեծելազորը ու սկսեցի շարժվել դեպի հարավ:

Կարճ ժամանակ անց, սակայն, Լագաշում մեզ ներկայացավ մի դեսպան Նարամ-Սուենի որդի Շարկալաշիրից [1] և հայտնեց, որ իր տիրակալը ընդունում է արիների լիակատար հպատակությունը: Սա բավարարեց բարեմիտ ու խաղաղասեր Արատա-պիզիրին և դեպի հարավ մենք այդպես էլ չշարժվեցինք: Միջագետքի քաղաքներում հայտարարվում էր, որ աքքադական տիրապետությունը վերջացած է և բոլոր էնսիներին Արատա-պիզիրը տասն օրից հրավիրում է Լագաշ: Ոչի՜նչ, ի վերջո մտովի ձեռքս թափ տվեցի ես, հարավում դու մեզ համար արդեն այնքան էլ վտանգավոր չես ու գուցե և այսպես ավելի լավ է` կառավարելով քեզ, մենք կկառավարենք նաև Մեծ Անապատի որդիներին...

- Ի՞նչ,- հարցրեց կողքիս շողացող Աստղիկը, երբ երկար բաժանումից հետո մենք հանդիպեցինք Լագաշի կառավարչի պալատում` սպասելով Արատա-պիզիրին:
- Ոչինչ, սիրելիս,- ժպտացի ես,- ասում եմ կինը պետք է վստահի ու հավատա իր ամուսնուն…
- Է՜հ՜հ՜, Հայկ, էլ մի՜ սկսիր,- գլուխը կախեց Աստղիկը,- ես քեզ տասն անգամ ասացի, չէ՞, որ քեզ հավատում էի, ուղղակի չգիտես էլ որտեղից հայտնված այդ կինը կարողացավ ինձ համոզել, որ դու… ը՜ը՜ը՜… ինչ-որ կանանց հետ… քո բանակում…, է՜հ՜հ… դե՜,- կարմրեց Աստղիկն ու սկսեց գետին նայել,- հավատում էի, ուղղակի…
- Այ դու կայծկլտան, այնպես կարմրեցիր, որ հիմա այտերիցդ կսկսի արյուն ցայտել,- ծիծաղեցի ես:
- Որովհետև սիրում եմ քեզ,- կրծքիս փարվեց Աստղիկն ու ժպտաց,- ու համ էլ… ասացի… չէ՞…

Նույն պահին էլ խփեցին մեծ թմբուկը և Լագաշի կառավարչի դահլիճում հավաքված ներկաներիս ազդարարվեց, որ ներս է մտնում Արատա-պիզիրը: Արարտայի Մեծ քուրմը, որ Լագաշում էր հավաքել Միջագետքի բոլոր քաղաքների կառավարիչներին, դեռ երկար էր խոսելու: Նա տեղեկացնելու էր, որ մերոնք գրավել են արդեն նաև Էլամի տարածքն ու Կուտիկ-Ինշուշինակը զոհվել է մարտում, ընդգծելու էր, որ Արարտան չի պատրաստվում հետևել աքքադական տիրակալների կառավարման բռնի մեթոդներին և որ պատրաստվում է վերականգնել բնիկ միջագետքցիներին հոգեհարազատ բոլոր հոգևոր ու աշխարհիկ հին կարգերը, ավելացնելու էր, որ այսուհետ սկիզբ է առնելու աքքադական թմբիրում հանգած միջագետքցիների իսկական մի վերածնունդ և հիացած միջագետքցիներին նկարագրելու էր էլի շա՜տ ու շատ բաներ, որ հայերը պատրաստվում են անել Միջագետքում, բայց ինձ վիճակված չէր մինչև վերջ լսելու այդ ամենը: Աստղիկի դյութիչ մարմնի հպումը արդեն իսկ մեջս խթանել էր վաղուց զսպված կիրքն ու կնոջս հետ միասին ես լքել էի Լագաշի կառավարչի շքեղ պալատը…

_____________________
[1] Շարկալաշիր (մ.թ.ա. 2200-2176): Աքքադի վերջին արքան, որի օրոք Աքքադը բացարձակապես զրկված էր որևէ տարածաշրջանային նշանակությունից:

Varzor
14.09.2011, 10:01
Varzor ջան, կարծում եմ, որ ձիերի պահով Հայկի ասածները անչափ ուշագրավ են: Մեծ թվով փաստեր են վկայում ընտանի ձիուն հայերի կողմից առաջինը ընտելացնելու մասին, բայց սա, իհարկե, առանձին թեմա է ;)

Հեռու չեմ գնում` Եղեգնաձորի մոտ վերջին գտածոները ապացուցում են, որ Հայաստանի տարածքում ձիեր են օգտագործել մթա 3-րդ հազարամյակի վերջից և 2-րդ ի սկզբից: Լիոն ջան, դրանք նոր տվյաներ են` դեռևս այս տարվա գարնանից :)
Այսպիսով այն վարկածը, որ մթա 2-րդ հազարամյակի սկզբին ձիերին ընտելացրել են ուրալյան տափաստանների արիացիները և հենց այդտեղից էլ սկսել են իրենց արշավանքները, արդեն իսկ ստանում է մի ուեղ հարված, հանձինս հայկական նոր գտածոների :)

Lion
14.09.2011, 11:54
Լսել եմ: (http://forum.hayastan.com/index.php?s=&showtopic=40533&view=findpost&p=943646)

Varzor
14.09.2011, 12:43
Էդ Արատա-պիզիրը էս նույնն ա?
http://ru.wikipedia.org/wiki/%D0%AD%D1%80%D1%80%D0%B8%D0%B4%D1%83%D0%BF%D0%B8%D0%B7%D0%B8%D1%80
Գուտիների արքան: Ես երկար ժամանակ մտածում էի, որ այդ գուտիները Ուրմիա լճի հարավային ափրին մոտ ապրող արիների ինչ-որ ցեղեր են եղել, նույնիսկ մտածում էի, որ դրանք քրդերի նախնիներն էին: Ի դեպ կա վարկած, որ դրանց կենտրոնները եղել են ներկայիս Քիրքուք-ի մոտակայքում` քրդական տերիտորիաներում:
Ենթադրում էի նաև, որ դրանք ընդամենը միջագետքը արշավողների մի մասն էին` առաջապահները, մնացած մասը հայկական ցեղեր էին, դրա համար էլ դրանց արքաները հայեր էին, մասնավորապես վերջինը` Տիրիգանը (ավելի ճիշտ կլինի Տիգրանը ;) ):
Էս գուտիները Դյականովի հորինվածքներից են: Հետաքրքիր ա, որ այդ գուտիներոը որքան անակնկալ հայտնվեցին, նույնքան անակնկալ էլ անհետացան` ուրարտների ու խուռիների նման: Ի դեպ տարօրինակ է նաև, որ գուտիների մայրաքաղաքն են համարում Արապպան, որը հետագայում խուռիների մայրաքաղաքն են համարում:
Անկեղծ ասած, չեմ հավատում, որ միջագետքին, էլամին ու հարավային Հայաստանին տիրած "գուտիները" 100 տարվա մեջ վերացան: Այդպիսի բան չի լինում ուղղակի ֆիզիկապես անհնար է:
Մեկ էլ բիայնացիք մի 10-20 տարվա մեջ վերացան Ու այլևս չհիշատակվեցին :D Նույն կլասի փուչիկների շարանից են :D

Lion
14.09.2011, 14:17
Հենց ինքնա, ապեր, ուղղակի անվան իրական տեսքը կարող է լինել Արատա-պիզիր (Արատտայի գաղտնիք) և ուղղակի կապ ունենալ Արատտայի հետ: Այո, դու ճիշտ ես, այդ "Գ(Կ)ուտի" կոչվածները իրականում հայ ժողովրդի մի մասնիկն են եղել, որոնք ապրել են պատմական Կորճայքի տարածքում: Այս մասին Արտակ Մովսիսյանը շատ արժեքավոր աշխատություններ ունի:

http://forum.vardanank.org/index.php?showtopic=251405

Ընդհանրապես, սկզբունքային մի քանի սխալների պատճառով Մերձավոր Արևելքը լրիվ անտեղի "լցվում" է թիթեռնիկի կյանք ունեցող ցեղերով, ի դեմս "կուտիների", "կասիտների", "խուռիների", "տուրուկցիների", "ուրարտացիների" և այլն...

Lion
14.09.2011, 19:15
Ահա, կարծես թե Հայկի կյանքի հերթական մի դարաշրջանն էլ ավարտվեց...:think

Lion
14.09.2011, 19:56
Լիոն , քանի դեռ թեմայում հարաբերական անդորր է մի բան հարցնեմ ,միայն անկեղծ պատասխան եմ ակնկալում. էս քո գրածների մեջ գոնե մի փոքր պատմական ճշմարտություն կա ?,էդ մեծ քրմերը լրիվ ոնց որ թշնամու բանակի ագենտներ լինեն,հատուկ նստում, մտածում ու գտնում են հենց այն տարբերակը , որից երկիրը հատկապես է տուժում:
Մտածում եմ այս ազգի գլխին հո գալովի չի?

Տեսար, Գեա ջան, ահա և ձիերի խնդիրն էլ պարզվեց ;)

Lion
15.09.2011, 07:32
*

“Ամասիան [1] մեծ սարն անվանեց Մասիս: Այդ ժամանակ հայտնվեցին կանացի աստծո ռազմիկները: Նրանք իրենց գահը տեղափոխեցին Ալիոն և ասպատակելով ամայացրեցին շրջակայքը: Տասնմեկ թագավորներ հավաքվեցին միասին և ոչնչացրին նրանց…” [2],- վերջին բառերը հատելուց հետո ես ուղղվեցի և մի կողմ դրեցի հատիչը. այսօրվա աշխատանքը կարծես թե վերջացրել էի…

Արդեն երկար ժամանակ էր, որ օրվաս մեծագույն մասը ես անց էի կացնում Արմավիրի արքայական գրադարանում, որտեղ փորձում էի ժամանակագրական հստակ հերթականությամբ ու հնարավորինս մեծ ճշգրտությամբ սերունդների դատին հանձնել վերջին հարյուրամյակներում մեր ու շրջակա ազգերի հետ կապված իրադարձությունները: Սրանից երևի մի տասնհինգ տարի առաջ էր, որ ես թույլատվություն խնդրեցի այն ժամանակ դեռ նոր-նոր Հայոց արքա հռչակված Անուշավան Սոսանվերից [3] ուսումնասիրություններ կատարել արքունական գրադարանում: Արքան ոչ միայն օժանդակեց ինձ, այլև նշանակեց արքունի գրադարանի ղեկավար: Եվ ահա հիմա, ի մի բերելով երկար տարիների ջանքերիս արդյունքը, ես ստեղծում էի անցյալի իրական համայնապատկերը` անհայտության անդունդից վեր հանելով մոռացված մարդկանց ու դեմքերին…

Ոտքի կանգնեցի ու սկսեցի քայլել սենյակում: Ուշ գիշեր էր: Չէ, այնպես չէր, որ ներկան ինձ չէր հետաքրքրում, բայց այնպես էր ստացվել, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ սկսել էի տարվել անցյալով: Մոտեցա պատուհանին ու հիշեցի մի քանի օր առաջ տեղի ունեցած արևի խավարումը: Հենց արևի նման մի խավարումն էր, որ տեղի ունեցավ սրանից ուղիղ չորս հարյուրամյակ առաջ ու գուժեց մեծ փոփոխությունների սկիզբը: Արևի խավարումը…

Անակնկալ սուր զգացումը կտրեց ինձ խոհերիցս ու միանգամից սթափեցրեց: Վաղուց էր, որ ես չէի զգացել իմ նման մեկ այլ մարդու ներկայությունը: Գրեթե միանգամից էլ դուռը թակեցին և ներս եկած պահակը զեկուցեց, որ ինչ-որ մի օտարական ցանկություն է հայտնել տեսնել ինձ: Ես պատվիրեցի ներս հրավիրել օտարականին:
- Ողջույննե՜րս Մենես Գոռախային,- դիտավորյալ բարձրաձայն ասացի ես, երբ լսեցի քայլեր դռան հետևում,- վաղուց է արդեն, որ ես հյուրեր չեմ ունեցել նման հեռավորությունից:
- Ողջույն լեռնական բարեկամին,- իր անփոխարինելի ժպիտը դեմքին դռնից ներս մտավ Մենեսը և ծիծաղեց,- կուժերի ու կուլաների պահով իմ դասերը դու լավ ես յուրացրել, Հայկ, քանի որ ես վստահ չեմ, որ այս անգամ էլ են քո հետախույզները քեզ տեղեկացրել իմ գալու մասին:

Մենք ողջագուրվեցինք ու ես զգացի, որ վերջին տասնամյակներում իմ բարեկամը իրոք որ ինձ չէր հերիքել: Բարեկամիս դեմքի արտահայտությունից զգացի, որ նույն զգացումներն են փոթորկում նաև նրան:
- Հետախույզներ արդեն չկան, Մենես ջան,- ծիծաղեցի ես,- ավելի շուտ չէ, նրանք կան, բայց արդեն իմը չեն: Ես չկամ, ես արդեն ծեր եմ:
- Ծե՜ր ես,- կեղծ նեղացած փնթփնթաց բարեկամս,- մի ժամանակ էլ էիր դու ծեր, բայց հետո, ինչքան հիշում եմ, աքքադացի այն ավազակի մորուքը պոկեցիր ու հետդ որպես հիշատակ տարար:
- Է՜հ՜հ՜հ՜, Մենես, այն ժամանակ ես հզոր մի իշխան էի Հայաստանի հարավում, իսկ հիմա՞: Հիմա ես ընդամենը կյանքից հոգնած ու անցյալով ապրող մի գրադարանավար եմ, որը ներկայում արդեն ոչինչ չունի:
- Հեռացել ես, հա՞,- ժպտալով հարցրեց Մենեսը,- այդ դու չէի՞ր, որ քո մարտակառքերով դղրդացնում էիր Բաբելոնի պարիսպները, իսկ հզոր ձայնդ էլ այնպես էր որոտում մարտադաշտում, որ հակառակորդիդ ռազմիկները փշաքաղվում էին: Դե լավ, լա՜վ, իմ լա՜վ բարեկամ, ես քո ծերանալը լա՜վ գիտեմ,- ուսիս թփթփացրեց Մենեսը:
- Եղել է, բարեկամս, դա էլ է եղել, ո՞ւր կարող եմ փախչել անցյալիցս,- ծիծաղեցի ես, բայց հետո, որոշակիորեն լրջանալով` շարունակեցի,- բայց հիմա ես հեռացել եմ այդ ամենից, Մենես:
- Դու, հեռացե՞լ ես,- զարմացած հարցրեց Մենեսը,- ճիշտն ասած ես լսել էի, որ դու օրեր ես մթնեցնում այս գրադարանում, բայց չէի ուզում հավատալ, որ դա իրոք այդպես է:

Պատասխանելու փոխարեն ես մոտեցա պահարանին և, բացելով այն, սկսեցի սեղանին շարել սննդի իմ բավականին համեստ պաշարները:
- Փառահեղ հյուրասիրություն եգիպտական իմ քրմին խոստանում եմ վաղը,- ժպտացի ես,- իսկ առայժմ առաջարկում եմ հագենալ համեստ մի գրադարանավարի ունեցածով:
- Տո այ համեստ գրադարանավար, քո հետ սեղան նստելը այնքան հաճելի մի գործ է, որ հանուն դրա ես պատրաստ եմ նույն այդ սեղանի շուրջը նույնիսկ չորացրած սև հաց էլ ուտել: Հան, հլը շարիր սեղանի՜ն քո ունեցածը, հիմա մենք դրա հախիցը կգանք...

_____________________
[1] Ամասիա (մ.թ.ա. 1940-1908): Հայոց արքա, որը ի վերջո կարողացավ հաղթանակ տանել մայրիշխանության փուլում գտնվող ամորիացիների նկատմամբ և վերջ տալ սրանց ավերիչ արշավանքներին դեպի Հայաստան ու հարակից երկրներ:
[2] Այստեղ տրվում է Մխիթար Այրիվանցու միջոցով մեզ հասած տեքստի զուտ ոճաբանական իմաստով կամային շարադրանքը:
[3] Անուշավան Սոսանվեր (մ.թ.ա. մ.թ.ա. 1725-1662): Հայոց արքա, որի օրոք ստեղծվեց Արիական տերությունը և առաջացավ Հայկական երրորդ գերիշխանությունը:

Lion
15.09.2011, 07:44
Մինչ ես սեղան էի գցում, Մենեսը մոտեցավ իմ կավե սալիկներին ու սկսեց ծանոթանալ դրանց բովանդակությունը:
- Բայց ահագին գործ ես արել, Հայկ,- դարձավ ինձ բարեկամս,- ու կարծես թե արդեն վերջացնում էլ ես:
- Այո,- հաստատեցի ես,- վերջին տարիների իմ տքնության արդյունքը եղավ այն, որ ես կարողացա շարադրել իմ ժողովրդի, իսկ որոշակի առումով նաև հարևան ազգերի պատմությունը մինչև ներկայիս արքա Անուշավանի պապի հոր` Մեծն Արամի [1] գահակալության սկիզբը: Մնացել է վերջին հարյուր տարվա պատմությունը,- գլխով արեցի ես:
- Պատմությունդ շարունակում ես արևի միջագետքյան այն խավարումո՜ւվ,- մտախոհ սկսեց սալիկները դիտարկել Մենեսը,- հիշո՜ւմ եմ, այն ժամանակ ես ու դու դեռ Ուրուկո՜ւմ էինք ապրում: Այո՜,- շարունակեց բարեկամս,- կար ժամանակ, երբ Միջագետքում տոն էին տալիս Գուդեայի [2] նման հզոր անհատականությունները, որոնք կարողանում էին ոչ միայն ճիշտ գնահատել ներկայիս օրն ու տեսնել վաղվանը, այլև աչքի պոչով էլ ծիկրակել նաև, թե ինչ է կատարվելու մյո՜ւս օրը,- ափսոսանքով հիշեցրեց բարեկամս,- բայց նրա հաջորդած որդին` Ուրնինգիրսուն [3], մյուս որդի Պիրիգմեն [4], իսկ հետո էլ Գուդեայի կնոջ հաջորդ ամուսին Ուր-Նգարը [5] հազիվ էին հիշեցնում իրենց հզոր նախնու ստվերը:
- Է՜է՜է՜հ , Մենես ջան, միջագետքցիներին թվում էր, որ այն բարգավաճումը, որ իրենք տեսան այդ իննսուն տարում, միայն և միայն իրենց ձեռքի գործն էր: Բայց չէ՞ որ դա ժամանակին ձեռք էր բերվել հենց մեր ռազմիկների արյան գնով և այդ ժամանակ էլ ապահովվում էր հենց նրանց ջանքերով: Խաղաղ այդ ժամանակաշրջանը ստիպեց դրանց մոռանալ Մեծ Անապատի ցասումը, որը այդ ժամանակ թեև դեռ հանգիստ էր, սակայն, դատելով ամեն ինչից, կրկին ուժեր էր կուտակում:
- Այն ժամանակ դու Տիգրան Հայկազունու [6] զինակիրն էիր, Հայկ,- հիշեց Մենեսը,- Տիգրանի, ձեր այն հզոր ռազմիկ-արքայի, որն այդքան կարճ կառավարեց:
- Լա՜ա՜վ, Մենե՜ս,- ձեռքով արեցի ես,- այդ տխուր պատմությունը հիշելու դեռ ժամանակ կունենա՜նք: Արի՜ի՜ի, պատի՜վ արա ինձ հետ կիսել իմ հացը,- մի կողմ քաշեցի աթոռը ու բարեկամիս հրավիրեցի սեղանի մոտ:
- Հետաքրքիր մարդ ես դու, Հայկ,- բարեկամս մի կողմ դրեց սալիկները ու մոտեցավ սեղանին,- ժամանակին երկրների ճակատագրեր էիր տնօրինում, իսկ հիմա բավարարվում ես այս ամենով,- ակնակրելով սալիկներս` Մենեսը նստեց առաջարկածս աթոռին ու կրկին դարձավ ինձ,- ես այսքան ժամանակ է քեզ ճանաչում եմ, բայց դու չես դադարեցնում զարմացնել ինձ:
- Մի խելոք մարդ, Մենես, ժամանակին ասել է. “Տեսնելով բարին, ես նետվոմ եմ դեպի այն այնպես, կարծես վախենում եմ ուշանալ: Տեսնելով չարը` ես հեռու եմ փախչում նրանից այնպես, կարծես դիմացս եռացող ջուր է”,- նայեցի բարեկամիս ու շարունակեցի,- ես հեռացել եմ այդ ամենից, բարեկամս, հեռացել եմ, որ չկորցնեմ կյանքի իմ ճիշտը:

_____________________
[1] Արամ I Միավորիչ (մ.թ.ա. 1827-1769): Հայոց արքա, որի օրոք գոյություն ունեցավ Հայկական երկրորդ գերիշխանությունը:
[2] Գուդեա (մ.թ.ա. 2130-2120): Լագաշի II գահատոհմի ամենահայտնի ներկայացուցիչը, որը հսկայական մշակութային և տնտեսական գործունեություն ծավալեց Միջագետքում:
[3] Ուրնինգիրսու (մ.թ.ա. 2120-2115): Լագաշի II գահատոհմի հերթական ներկայացուցիչը:
[4] Պիրիգմե (մ.թ.ա. 2115-2113): Լագաշի II գահատոհմի հերթական ներկայացուցիչը:
[5] Ուր-Նգար (մ.թ.ա. 2113-2109): Լագաշի II գահատոհմի հերթական ներկայացուցիչը:
[6] Տիգրան (Տիրիգան) (մ.թ.ա. 2109-2108): Հայոց արքա, որի օրոք Հայկական առաջին գերիշխանությունը վերջացավ և որը զոհվեց իր բանակով դեպի Հայաստան նահանջելիս:

Lion
15.09.2011, 07:50
Մենեսը ոչինչ չպատասխանեց և սկսեց մտախոհ տեսքով կարագը քսել հացի կտորին: Ես վեր կացա տեղիցս ու կրկին մոտեցա պատուհանին:
- Ես հեռացել եմ այդ ամենից, Մենես, քանի որ զգում եմ իմ ավելորդությունը այդ ամենում: Ամեն ինչ կարծես թե նմանվում է կառավարումը կորցրած մարտակառքի, որը առայժմ սլանում է հարթավայրում, բայց հեռու չեն նաև գահավեժերը: Քո հայտնվելն ինքն էլ ինչ-որ տեղ այդ մասին է վկայում` հարթավայրը վերջանում է:
Ես կրկին մոտեցա սեղանին ու նստեցի բարեկամիս դիմաց.
- Մենք չափազանց երկար գիտեք միմյանց, Հայկ, որ իրարից նման բաները թաքցնենք,- ինձ դարձավ Մենեսը,- այո, բարեկամս, ես այստեղ պատահական չէ, որ հայտնվել եմ: Ինձ ուղարկել է մեր փարավոն Մերնեֆերին [1], որ զգամ ու հասկանամ ձեր արքայի իրական մտադրությունները: Իհարկե, այցելությանս ձևական կողմը ընդամենը միայն նվերներ փոխանցելն ու բարեկամության հավաստիացումներ ստանալն է, բայց դե՜…,- Մենեսը լռեց ու շարունակեց ուտել:
- Ձեզ անհանգստացնում է Կարդունիաշի իշխան Ագում Մեծի [2] և Էլամի արքա Կուտիր-Նուխունտեի [3] գործունեությունը,- ժպտացի ես,- Բաբելոնի վերջն արդեն եկել է և դուք վախենում եք, որ մեր մարտակառքերը հանկարծ ու կփոխեն իրենց ուղղությունը:
- Բաբելոնն արդեն չկա,- ձեռքը թափ տվեց բարեկամս,- Շամշի-իլունան [4] էր, որ արհեստական միջոցառումներով պահպանում էր այդ երբեմնի հսկայի կյանքը, բայց նա էլ անցած տարի մահացավ ու հիմա արդեն իրոք որ վերջ: Չէ, քաղաքը հզոր է ու այն, անկասկած, դեռ երկար կգոյատևի, բայց Բաբելոնի մեծ տերությունն արդեն իրոք որ չկա: Իսկ դույլում լցվող ջուրը, երբ այն հասնում է պռնկին, մի օր թափվելու է,- Մենեսը մտախոհ նայեց ինձ ու լռեց:
- Ջո՜ւրը,- ձգեցի ես,- վերջին իրադարձություննրեից հետո Էլամի թագավորությանը բաժին հասավ հսկայական ավար, բայց` ընդամենը: Իսկ ահա Հյուսիս-արևմտյան Միջագետքը ընկավ մեր թագավորությանը ենթակա Կարդունիաշի իշխանության տիրապետության տակ և արդեն ակնհայտ է, որ ջուրը իրոք որ մոտենում է պռնկին:
- Ես չեմ թաքցնի քեզնի, Հայկ, որ այդ ամենը մեզ շատ է անհանգստացնում: Մյուսներին ավելի շատ, քան ինձ, բայց այնուհանդերձ: Այժմ ձեր երկրում իշխում են Հայկազունիները, իսկ նրանց համար հորդ ասած խոսքերը սրբություն են: Հիշո՞ւմ ես, մյուս ազգերին տիրելու վերաբերյալ այն բառերը, որ դու շատ անգամ ես ինձ մոտ ասել:
- Արա Կարդոսը [5] քաջարի տիրակալ էր, Մենես,- դարձա ես բարեկամիս,- բայց նա զոհվեց երեսուն տարեկան հասակում, երբ նրա որդին ու ներկայիս արքան դեռևս փոքր էր: Կարդոսը իր պապերի ժառանգության արժանի կրողն էր, բայց նա ուղղակի չհասցրեց որդուն փոխանցել այդ ամենը: Հայոց թագավորության ուժը եռք է տալիս ու այն վաղ թե ուշ դուրս է գալու իր սահմաններից: Սակայն երկաթե դույլում եռացող ջուրը սովորաբար թափվելու հատկություն ունի, Մենես, իսկ այ թափվելուց հետո, երբ եռքը վերջանում է, հանկարծ պարզվում է, որ ջրի քանակությունը դույլում կես է ընկել: Ես հեռու եմ պահում ինձ այդ ամենից, բարեկամս, բայց զգում եմ, որ սկիզբ են առնում արդեն մեծ փոփոխություններ,- ես լռեցի:
- Բաբելոնն արդեն չկա, իսկ Շամին էլ այնպես չխառնեց Ասորեստանի գործերը, որ այն ևս լինի,- շարունակեց բարեկամս,- ձեր արքան տենչում է դեպի հեռուները, իսկ դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
- Դա այդպես է, Մենես,- գլուխս օրորեցի ես,- կառավարումը կորցրած կատաղած ձիերը կարծես քշում են մեր մարտակառքը դեպի հեռուները ու ես չեմ էլ պատկերացնում, թե ոնց է հնարավոր կանգնեցնել այդ խելագար վազքը,- ես ոտքի կանգնեցի,- գնանք, բարեկամս, գնանք քնելու, դու հոգնած կլինես ու արդեն ուշ է: Վաղը Ավագների ժողով է հրավիրված, որտեղ շատ բան կորոշվի: Գնանք, վաղը ամեն ինչ կպարզաբանվի…

_____________________
[1] Մերնեֆերի (մ.թ.ա. 1714-1710): Եգիպտոսի XIII գահատոհմի փարավոն:
[2] Ագում Մեծ (մ.թ.ա. XVIII դարի երկրորդ կես): Կարդունիասի իշխանության իշխան:
[3] Կուտիր-Նուխունտե (մ.թ.ա. 1740-1700): Էլամի արքա:
[4] Շամշի-իլունա (մ.թ.ա. 1749-1711): Բաբելոնի արքա, որի մահից հետո նրա երկիրը բացարձակապես զրկվեց որևէ տարածաշրջանային նշանակությունից:
[5] Արա II Կարդոս (մ.թ.ա. 1743-1725): Հայոց արքա, որի օրոք ընթացան մեծ հաշվով հաջող պատերազմներ Բաբելոնի և Ասորեստանի դեմ ու զոհ գնաց ասորական դավադրությանը:

Lion
15.09.2011, 08:07
*

Ամառային շոգից շնչասպառ լինող Արմավիրը մի քանի օր էր արդեն, որ նմանվել էր իսկական մի մեղվանոցի: Պատճառն այն էր, որ Հայոց թագավորության արքա Անուշավան Սոսանվերի կողմից հրավիրվել էր Հայոց Ավագների ժողով: Արդյունքում Արմավիրում էին հավաքվել առաջնորդներ Հայոց թագավորության տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքներից: Այստեղ էին բոլորը, սկսած նահանգապետ իշխաններից, որոնցից յուրաքանչյուրի իշխանությունը տարածվում էր իսկական թագավորության հավասար մի տարածքի վրա, վերջացրած քաղաքային ու գյուղական ավագանու ներկայացուցիչներով: Իսկ նման հավաքը իրոք որ իմաստ ուներ, քանի որ օրակարգում դրված էր խիստ կարևոր մի հարց: Մենեսի հետ խոսելիս ես մանրամասների մեջ շատ չմտա, քանի որ ամեն դեպքում ես գործ ունեին մեր հնարավոր հակառակորդ պետության ներկայացուցչի հետ, բայց իրականում ինձ հայտնի էր, թե ինչ է քննարկվելու Ավագների ժողովում:

“Բաբելոնն արդեն չկա, ուսուցիչ, Միջագետքը ընկել է Հայոց թագավորության տիրապետության տակ և Անուշավանը նոր նվաճումներ է տենչում”,- այսպես բնորոշեց իր մեծ եղբոր և Հայոց արքայի տրամադրությունը Հայոմարտը [1], որը սրանից մի քանի օր առաջ հյուր էր եկել ինձ մոտ` գրադարան: Շիկահեր ու սպիտակամաշկ, հաղթանդամ կառուցվածքով և բարձր հասակով աչքի ընկնող այդ երիտասարդը միաժամանակ նաև կենդանի մեծ խելքի ու լայն մտահորիզոնի տեր մի անձնավորություն էր, որը հաճախ էր ժամեր անցկացնում արքայական գրադարանում` ուսումնասիրելով աստղագիտության, անասնապահության, դարբնության, դերձակության, ինչպես նաև ոռոգման համակարգերի կիրառության նրբությունները: Հայոմարտը այդ ամենն ասաց կարծես թե իմիջայլոց, բայց այն ժամանակ ես զգացի, թե Արմավիրի արքայական պալատում այդ գաղափարն ինչ աստիճան խորն է արմատներ ձգել: “Հայկ Նահապետի իշխանությունը կտարածվի հեռունե՜րը”,- աչքերում կրակոտ փայլ շողացնելով ոգևորված պատմեց Հայոմարտը,- “Մենք կհասնենք այնպիսի՜ հեռուներ, որտեղ արիներից և ոչ մեկը դեռևս ոտք չի դրել”: Այդ ժամանակ ես հարմար չգտա Հայոմարտին բացահայտել իմ կարծիքը նվաճումների մասին, թեև եթե նույնիսկ ասեի, գուցե օգուտ էլ չլիներ…

Մենեսի ժամանելու հաջորդ օրը առավոտյան, թողնելով բարեկամիս գրադարանում, ես ուղևորվեցի դեպի Արմավիրի արքայական պալատ ու տեղավորվեցի Ավագների ժողովում շարված նստարանների հարևանությամբ` պատի տակ: Այդ տեղը, որպես ժողովի պատվավոր մասնակցի, ինձ էր տրամադրել դեռևս ներկայիս արքայի պապը` Արա Գեղեցիկը [2]:

Նշանակած ժամին հատուկ իր համար պատրաստված բարձր գահավորակին նստած Անուշավանը Ավագների ժողովը հայտարարեց բացված: Սկզբում քննարկում էին երկրի կառավարման հետ կապված ընթացիկ հարցեր, որոնցից ես լավ տեղյակ չէի, դրա համար էլ լսում էի բավականին ցրված: Բացի այդ ակնհայտ էր, որ մեզ դրա համար չեն հավաքել և առայժմ ընդամենը միայն ֆոն է ստեղծվում հետագա կարևոր թեմաներին անցնելու համար: Այդպես էլ եղավ: Ի վերջո խոսք վերցրեց Անուշավան Սոսանվերը և, կանգնելով իր գահավորակի առաջ, խոսեց.
- Ես կանչել եմ ձեզ ավագների խորհրդի երկրի համար կարևորագույն մի հարց քննարկելու նպատակով,- խոսեց Հայոց արքան,- մենք կոչված ենք լուծելու մեր հարևան երկրների հետ կապված անհարթությունները և վերջնականապես վճռելու մեր երկրների ճակատագրերը: Սակայն մինչև բուն հարցին անցնելը ավելորդ չեմ համարում հիշեցնել վերջին տասնամյակների զարգացումները:

Անուշավանի խրոխտ ձայնը հստակորեն լսվում էր Ավագների ժողովում: Իր խոսքում նա անդրադառնում էր վերջին հարյուրամյակների պատմությանը, պատմում էր հայոց նվաճումների մասին, հիշեցնում Առաջին գերիշխանությունը [3] ու փառաբանում Երկրորդը [4]: Ժողովի մասնակիցների մեծագույն մասը ծանոթ էր այդ ամենին, սակայն իր ամբողջական ու հղկված տեսքով այն գրեթե բոլորն էլ առաջին անգամ էին լսում: Ինձ համար ևս հետաքրքիր էր լսել այդ ամենը, թեև շատ դեպքերում ես ինքս էի հանդես եկել որպես իրադարձությունների ականատես և նույնիսկ անմիջական մասնակից:

_____________________
[1] Հայոմարտ (մ.թ.ա. XVIII դարի վերջ և XVII դարի սկիզբ): Արիական տերության արևելյան տարածքների տիրակալ, որը աստվածացվեց տեղացիների կողմից և որի սերունդները հետագայում իշխեցին Պարսկաստանում: Կայենյանների, Աքեմենյանների և Սասանյանների նախնին:
[2] Արա I Գեղեցիկ (մ.թ.ա. 1769-1743): Հայոց արքա, որը համառ պատերազմներ մղեց Բաբելոնի և Ասորեստանի դեմ ու զոհվեց մարտի դաշտում:
[3] Հայկական առաջին գերիշխանությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 2200-2109 թվականներին:
[4] Հայկական երկրորդ գերիշխանությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 1813-1757 թվականներին:

Lion
15.09.2011, 08:21
Դահլիճում քար լռություն էր տիրում և Անուշավանը անշտապ պատմում էր Արատա-պիզիր գլխավորությամբ սկիզբ առած Առաջին գերիշխանության մասին, այն մասին, թե ինչպես ընտրովի Մեծ քրմերը մահացու հարված հասցրեցին Աքքադի բռնակալին ու ազատեցին Միջագետքի ժողովորդին վերջինիս դաժան տիրապետությունից:
- Նիպպուրի պատերի տակ տեղի ունեցած ճակատամարտը ավարտվեց թշնամու ջախջախումով, իսկ Նարամ-Սուենն էլ սպանվեց հենց այդ ժամանակ,- շարունակեց արքան,- սակայն դեռևս բարեմտորեն տրամադրված Արատա-պիզիրը կիսատ թողեց գործը, քանի որ չհետապնդեց թշնամուն մինչև իր որջի խորքերը և չճզմեց նրան: Նարամ-Սուենի որդի Շարկալաշիրի գլխավորությամբ գործող Անապատի որդիները հավաքվեցին Միջագետքի հարավում ու դրանից մեկ կամ երկու տասնամյակ անց հաջողացրին նույնիսկ երկու անգամ էլ պարտության մատնել մեր սահմանապահ բանակներին [1]: Ի վերջո բանը հասավ նրան, որ կրկին արշավի դուրս եկած մեր հիմնական ուժերը վերջնականապես ոչնչացրեցին Միջագետքում բույն դրած Անապատի որդիների իշխանության նույնիսկ մնացորդները: Շարկալաշիրը զոհվեց մարտում, իսկ Միջագետքում վերջնականապես խաղաղություն հաստատվեց: Սկսվեց մեր հարավցի հարևանների բարգավաճումը:

Անուշավանը հատկապես շեշտեց, որ Առաջին գերիշխանությունը ազատագրեց Միջագետքի ժողովուրդներին բռնապետությունից ու վերականգնեց հին կարգերը, սակայն որպես ազատարար հայտնված մեր թագավորությունը չդարձավ բռնությամբ տիրող: Ու թեև Միջագետքը ենթարկվում էր մեզ և հարկ էր վճարում, սակայն այն ձեռք բերեց տեղական բնակչության կողմից ընտրվող կառավարիչների կողմից իրականացվող լայն ինքնավարություն, կառավարիչներ, որոնք կառավարում էին հստակ որոշված ժամկետներում: Այդ կառավարիչներից մեկն էլ հենց Գուդեան էր:
- Բայց մարդկային ճղճիմ բնույթը այդ անգամ ևս մեր դեմ դուրս եկավ,- խոսքը շարունակեց Հայոց արքան,- մենք մահացու հարված հասցրեցինք Նարամ-Սուենին, բայց արմատախիլ չարեցինք Անապատի չարությունը: Ամենակուլ ժամանակը ջնջեց աքքադական բռնապետության հուշերը և տասնամյակների հետ միջագետքցիներին սկսեց թվալ, թե իրենց մենք արդեն այնքան էլ պետք չենք: Արդյունքում սրանից ուղիղ չորս հարյուր տարի առաջ Միջագետքում մեր դեմ հուզումներ սկսվեցին:

…Ես մի պահ կարծես թե վերացա իրականությունից և մտովի տեղափոխվեցի այն ժամանակները, երբ կրած ստորացուցիչ, իրոք անտեղի ու անիմաստ պարտություններից հետո Արարտայում վերջնականապես պայթեց վաղուց կուտակված զայրույթը Մեծ քրմերի դեմ: Արիների Ավագների ժողովը Մեծ քուրմ ընտրեց Արատա-պիզիրին, իսկ երեք տարի հետո կրկին վերընտրեց նրան…

- Դե լա՜վ… Ութուխենգալի [2] անհեռատես դրդումով գործող այդ դատարկախոս քրմերի բարբաջանքնրին ուշադրություն մի՜ դարձու,- այն ժամանակ ձեռքը թափ տվեց հենց նոր Մեծ քուրմ ընտրված ու իր ընտանիքի հետ Միջագետք ժամանած Տիգրան Հայկազունին,- միջագետքցիները մեզ սիրում են...
- Ութուխենգալն իրոք դատարկախոս է, սակայն կարողանում է իր հետևից տանել ժողովրդին, ժողովրդին ու այդ ամենից ոգևորված քրմերին: Ինձ անհանգստացնում է նաև Ուր-Նամուն [3] ու նրա օձական պահվածքը,- պատասխանեցի ես,- ափսոս, որ սա ամենևին նման չէ իրեն նախորդած Լուսագաին [4]…

_____________________
[1] Իրադարձությունները թվագրվում են համապատասխանաբար մ.թ.ա. մոտ 2190 և մ.թ.ա. մոտ 2184 թվականներով:
[2] Ութուխենգալ (մ.թ.ա. 2116-2104): Ուրուկի V գահատոհմի վերջին ներկայացուցիչը:
[3] Ուր-Նամու (մ.թ.ա. 2112-2094): Ուրի III գահատոհմի հիմնադիրը:
[4] Լուսագա (մ.թ.ա. 2120-2112): Ուրի II գահատոհմի վերջին ներկայացուցիչը:

Lion
15.09.2011, 08:36
- Սրանից գրեթե չորս հարյուր տարի առաջ Ութուխենգալի գլխավորած միջագետքցիների բանակը Ուրուկի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում հաղթեց Մեծ քուրմ Տիգրանի գլխավորած Արարտայի քրմապետության բանակին,- Անուշավանի ձայնը ինձ իրականություն վերադարձրեց,- Տիգրանը փորձեց պատսպարվել Դուբրում քաղաքում [1], բայց նրան ուխտադրժորեն գերեցին ու հանձնեցին Ութուխենգալին: Միջագետքցիները իրենց արած մեր մեծ լավությանը երախտամոռությամբ պատասխանեցին ու մահապատժի ենթարկեցին և Մեծ քրմին, և նրա ընտանիքին:

Անուշավանը տխուր հառաչեց ու, մի պահ խոսքը ընդհատելուց հետո, շարունակեց.
- Ութուխենգալի իշխանությունը կարճ տևեց: Յոթ տարի անց Ուրի երրորդ գահատոհմի տիրակալ Ուր-Նամուն կարողացավ կազմակերպել նրա սպանությունը և արդեն Ուրի գերիշխանության տակ միավորել ողջ Միջագետքը: Հաջողությունից արբեցած Ուրի տիրակալները սկսեցին առաջնորդվել աքքադական արքաների ավանդույթներով և ոչ միայն հաստատեցին նախկին նման բռնապետություն, այլև բազմիցս պատերազմեցին հարևան երկրների, այդ թվում նաև մեր դեմ:

Անուշավանը, որոշակիորեն կարճելով խոսքը, պատմեց, որ պատերազմը Ուրի տիրակալներին որևէ լուրջ հաջողություն չբերեց, բայց դրա փոխարեն թուլացրեց նրանց իշխանությունը:
- Իսկ Մեծ Անապատի չարությունը ոչնչացված չէր, չարիքն էլ արմատախիլ չէր արված: Սրանից մոտ երեք հարյուր տարի առաջ սկիզբ առավ Մեծ Անապատի որդիների հերթական հոսքը դեպի Միջագետք: Նման բան նույնիսկ Շարուքենի ժամանակ չէր եղել: Անապատի եռանդուն զավակները, որոնց բուռն բազմացումը իրենց կրկին հանգիստ չէր տալիս, մանր ու մեծ խմբերով դուրս էին գալիս Անապատից ու անկազմակերպ ձևով հեղեղում Միջագետքը: Նրանք անխնա կերպով քշում իրենց անասուններին դեպի միջագետքցիների ցորենի դաշտերը, շրջապատում քաղաքները, կոտորում ու ահաբեկում բնակչությանը: Սա Ուրի, իսկ արդյունքում նաև միջագետքցիների վերջն էր: Միջագետքը վերջնականապես ընկավ Մեծ Անապատի որդիների տիրապետության տակ, իսկ Ուրի անկումն ու հիմնահատակ ավերումն էլ արդեն ոչ-ոքի մեծ հաշվով չհետաքրքրեց: Սկիզբ առավ ծանր ու արյունահեղ պատերազմը արդեն դեպի մեր լեռները թափանցել փորձող Անապատի որդիների դեմ, իսկ մեզ համար էլ խաղաղությունը արդեն երկար ժամանակով դարձավ անհասանելի մի երազ: Այստեղ ես ուզում եմ առժամանակ ընդհատել իմ խոսքը և փոխանցել այն մեր պատվավոր գրադարանավարին: Վերջին իրադարձություններին նա մասնակցել է արդեն անմիջականորեն:

Անուշավանը նստեց գահավորակին, սենեկապետը մոտեցավ նրան ու ականջին ինչ-որ բան ասաց, իսկ ես ոտքի կանգնեցի ու հարթակ բարձրացա:
- Մեծն արքա, Ավագների ժողովի հարգարժան մասնակիցներ, ես վաղուց եմ արդեն անցել հարյուրը ու մասնակից եմ եղել վերջին հարյուրամյակում ծավալված գրեթե բոլոր հիմնական իրադարձություններին: Դեռևս իմ հայրը, որ ազատ համայնականների առաջնորդն էր Կորճայքի լեռներում, պատմում էր իր նախնիների կողմից Անապատի որդիների դեմ մղված բազում ճակատամարտերի մասին, ճակատամարտեր, որոնք որպես կանոն վերջանում էին մեր լեռները խցկվել փորձող դրանց ավազակախմբերի լիակատար ոչնչացմամբ: Սակայն Անապատի որդիները ճնշում էին իրենց քանակով ու մենք ուղղակի չէինք կարողանում պահել սահմանները: Վիճակը հատկապես ծանրացել էր Արամայիս [2] արքայի օրոք, երբ Մարիի կառավարիչ Իշբի-էրային [3] հաջողվեց որոշակիորեն կազմակերպել ու զինել, ինչպես նաև ոչ վատ ղեկավարում ապահովել Մեծ Անապատի որդիներին: Թշնամին բազմիցս ասպատակեց Հայոց Միջագետքը, Աղձնիքը, Կորճայքը, Վասպուրականը, Մոկքն ու Արմիա լճի ափերը` արդյունքում կործանելով Արշայի թագավորությունը և ստիպելով էլ մեզ մեր մայրաքաղաքը Հայկաշենից տեղափոխել Արմավիր: Ի վերջո Ամասիայի գլխավորած Հայոց թագավորության և Լարսայի [4] գահակից արքա Աբիսարիխայի [5] գլխավորած տասնմեկ երկրների միացյալ դաշնակից բանակը գլխովին ջախջախեց Իսինայի [6] արքա Ուր-Նիպուրտայի [7] գլխավորած Անապատի որդիներին: Արդյունքում Միջագետքում գերիշխանությունը մի քանի տասնամյակով անցավ Լարսային, իսկ Անապատի որդիների ավերիչ արշավանքները դեպի հարակից երկրներ դադարեցին:

_____________________
[1] Քաղաք Հյուսիսային Միջագետքում:
[2] Արամայիս (մ.թ.ա. 1980-1940): Հայոց արքա, որի օրոք մայրաքաղաքը Հայկաշենից տեղափոխվեց Արմավիր:
[3] Իշբի-էրա (մ.թ.ա. 2017-1985): Իսինայի I գահատոհմի հիմնադիրը, որը կազմակերպեց և ավելի վտանգավոր տեսք հաղորդեց ամորիացիներին:
[4] Քաղաք-պետություն Միջագետքում:
[5] Աբիսարիխա (մ.թ.ա. 1905-1895, մինչ այդ` գահակից): Լարսայի գահատոհմի ներկայացուցիչ, որը մասնակցեց ամորիացիների դեմ պայքարին:
[6] Ամորիացիների հիմնադրած քաղաք-պետություն Միջագետքում:
[7] Ուր-Նիպուրտա (մ.թ.ա. 1923-1896): Իսինայի I գահատոհմի ներկայացուցիչ, որի օրոք ամորիացիների ավերիչ արշավանքները դադարեցին:

Lion
15.09.2011, 08:49
Ինքս Մեծն Արամի պատվիրակն եմ եղել և անձամբ եմ ուղեկցել Արևմուտքի վրա բռնացած խեթերի արքային, Անիտա հորջորջվող այդ Տիտանյան Պայապսիս Քաղյային [1] մինչև Արևմուտքի Մեծ ծովի կենտրոնում գտնվող այն կղզին, որտեղ էլ նա վերջացրեց իր օրերը: Մինչ այդ մենք Արմավիրի պարիսպներին էինք վարսել մեր երկրի արևելյան սահմանները ասպատակող էլամցիների առաջնորդ Նյուքար-Մադեսին [2] ու, քանի որ հենց ես էի գերել իր ժամանակի այդ մեծագույն ավազակին, Արամ արքան դրանից հետո անպակաս էր դարձրել ինձնից իր բարձր հովանավորությունը: Ես մասնակցել եմ նաև Կորդուքի ճակատամարտին, որտեղ Ասորեստանի բել Էրիշումը [3], հետագայում իր ցեղակիցների կողմից աստվածացված այդ անհաջողակ զորավարը, սարսափելի ջարդ կերավ ու իր բանակի հետ միասին զոհ գնաց հայոց քաջերի սրերին: Մանրամասների մեջ չխորանամ, այդ պատմությունները բոլորդ էլ լավ գիտեք: Արքան ինքն էլ այդ մասին ասաց, Մեծ արքան հիմք դրեց Հայոց երկրորդ գերիշխանությանը ու ղեկավարեց այն:
- Մեծն Արամի մահվանից հետո, սակայն, գերիշխանությունը դադարեց գոյություն ունենալ,- տեղից վեր կացավ և խոսք վերցրեց Հայոմարտը,- ամեն ինչ սկսվեց նրանից, որ Բաբելոնի տիրակալ Համուրապպին [4], որը արդյունավետ բարենորոգումներով մինչ այդ սկիզբ էր դրել Բաբելոնի աննախադեպ վերելքին և սկսել էր վիճարկել մեր գերիշխանությունը, իր գահակալության 30-րդ տարում, ինչպես հետագայում ինքն է պատմում իր սալիկներում. “Հզոր աստվածների ուժով ճզմեց Էլամի բանակին, որը եկել էր սահմանից, ինչպես նաև Սուբարտուին, կուտիներին, Էշնունային և Մալգումին, որոնք բարձրացել էին մեծ ուժով” [5]: Մենք ծանր պարտություն կրեցինք: Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, որ արդեն գրեթե տաս տարի էր, որ չկար Մեծն Հայկազունին, իսկ նրա որդի Արան, մեր սիրելի պապիկը, դեռևս երեխա էր: Արդյունքում Հայոց գերիշխանությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ հաջողությունը զարգացրած Համուրապպին էլ ամրապնդեց իր պետության հիմքերը:
- Ես մասնակցել եմ, այսինքն, ավելի ճիշտն ասած, միայն վերջում եմ իմ մասնակցությունը բերել այստեղից ոչ հեռու` Արա լեռան լանջերին տրված այն մեծ ճակատամարտին, որտեղ թուրը հակառակորդի վահաններին ու սաղավարտներին փշրելուց հետո ընկավ Արա Գեղեցիկը: Անձամբ էի ղեկավարում օգնական ուժերի կենտրոնացումը, երբ տեղեկություն ստացա սկսված ճակատամարտի մասին: Խելագարության աստիճանի հասնող արագությամբ իմ ուժերը շարժեցի դեպի Արա լեռ, բայց դժբատաբար ես այնուամենայնիվ չափազանց ուշ հասա, հասա միայն այն ժամանակ, երբ, կռվելով Հայոց արքայի կողքին, նահատակվել էին նրա բանակի գրեթե բոլոր ռազմիկները, իսկ թշնամին էլ գերել էր մեր արքայի դիակը,- մարտական հուշերը կարծես թափ տվեցին վերջին տարիներին վրաս եկած նիհրը ու ես, անսովոր եռանդ զգալով, շարունակեցի,- անձամբ եմ հափշտակել մեր արքայի դիակը Ասորեստանի նահանջող բանակի հետ գտնվող նրանց թագուհու վրանից ու հասցրել Արա լեռան լանջեր,- գլուխս բարձրացրեցի ու նայեցի ժողովականներին,- հենց այդտեղ էր, որ մենք հողին հանձնեցինք մեր արքային:
- Մենք տեղյակ ենք քո փառահեղ գործերին, գրադարանավար Հայկ,- տեղից խոսեց Անուշավանը,- ու այս դահլիճում գտնվող յուրաքանչյուր ոք էլ կարող է վկայել, որ դու, չնայած արդեն պատկառելի տարիքիդ, քաջաբար ես մարտնչել նաև իմ հոր` Արա Կարդոսի թագավորության տարիներին:

_____________________
[1] Տիտանյան Պայապսիս Քաղյա (մ.թ.ա. մոտ 1810-1790): Խեթական թագավորության առաջին արքաներից մեկը, որը հայտնի է ավելի շատ որպես. “Անիտա”: Այս տիրակալի օրոք Խեթական թագավորությունը սկսեց հզորանալ, սակայն արդեն վերջինիս տիրապետության վերջին տարիներին այն անկում ապրեց:
[2] Նյուքար-Մադես (մ.թ.ա. XIX դարի վերջ): Էլամա-լուլլուբեյական ավազակախմբերի առաջնորդ:
[3] Էրիշում II (մ.թ.ա. 1818-1813): Ասորեստանի արքա, որը ջախջախիչ պարտություն կրեց Հայոց թագավորությունից և զոհվեց մարտում:
[4] Համուրապպի (մ.թ.ա. 1791-1749): Բաբելոնի արքա, որի օրոք Բաբելոնը դարձավ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը:
[5] Дьяконов И. М. “История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации”, Москва 1983,

Lion
15.09.2011, 09:16
- Ասորեստանի թագուհի Շամիրամի [1] արկածախնդրության տապալումից, կրած կորուստներից և հատկապես մեր սիրելի արքայի զոհվելուց հետո արիները լցված էին վրերժխնդրությամբ,- խոսքս վերսկսեցի ես,- ընդ որում հասկանալի էր, որ իրական մեղավորը ոչ այնքան Ասորեստանն էր, թեև վերջինիս մեղքի բաժինն էլ էր հսկայական, այլ` Բաբելոնը, Ասորեստանին մեր դեմ հարձակման դրդած այդ նենգ պետությունը: Արդյունքում զոհված արքայի որդին` Հայոց թագավորության նոր արքա հռչակված Արա Կարդոսը լիովին արդարացված կերպով մարտական գործողություններ սկսեց հենց Բաբելոնի դեմ: Այն ժամանակ բոլոր հայերը իրենց սրբազան պարտքն էին համարում կանգնել Կարդոսի դրոշի տակ ու պատահական չէր, որ թշնամին սկսեց մեզ որպես "կարդուներ" ճանաչել: Ինքս էլ եմ կարդու եղել, տեր արքա, հարգելի ժողովականներ,- ես ձեռքերս վեր բարձրացրեցի ու շարունակեցի,- տասնյակ ճակատամարտեր տեսած սպիտակ մազերս ու թշնամու արյան գետեր թափած այս ձեռքերս վկա, ես վատ կարդու չեմ եղել:
- Այդ տարիներին ես դեռ փոքր էի, տակավին երեխա,- կրկին խոսք վերցրեց Անուշավանը,- բայց նույնիսկ այն ժամանակ էլ ես հիշում եմ, թե ինչ հիացմունքով էինք մենք լսում կարդուներից ամենահզորներից մեկի` մարտերում իր անմնացորդ նվիրվածությունը ապացուցած քաջարի Հայկի մասին:
- Տիգրիսի հովտում տեղի ունեցած այդ ճակատամարտը նույնիսկ հիշել էլ չեմ ուզում,- հուզված շարունակեցի ես,- մեր քաջարի արքայի ազնվությունն ու խիզախությունն իր դեմ խաղաց և, ինչպես ժամանակին իր հայրը, Արա Կարդոսը զոհ գնաց Շամիրամի խարդավանքներին: Այն ժամանակ մարտերից հյուծված իր զորքը հետ քաշելուց ու Տիգրիսի ափին բանակելուց հետո նա բանագնացներ էր ուղարկել մեր արքայի մոտ և հայտնել, որ առկա թյուրիմացությունները հարթելու համար անձնական հանդիպում է խնդրում: Իր պես փխրուն կինը հզոր ռազմիկ-արքայից անձնական հանդիպում էր խնդրում և վերջինս, չնայած իմ ու ինձ նման մի քանիսի թախանձանքներին, դժբախտաբար չկարողացավ մերժել այդ հրավերը: Ես արքայի թիկնազորում էի, երբ անիծյալ այդ լեռնահովտում Տիգրիսը գետանցած մեր ջոկատը միանգամից շրջապատվեց թշնամու տասնապատիկ կերպով գերակշիռ ուժերի կողմից,- ծանր հուշերը կրկին պատեցին ինձ ու ես խուլ ձայնով շարունակեցի,- մաղխազ նետաձիգները միանգամից դիրքավորեցին ու նետահարեցին առավել հանդուգն մի քանիսին, իսկ այդ ընթացքում արքան կարգի բերեց մեր հատուկենտ մարտակառքերը և միահամուռ կերպով դրանք թշնամու դեմ տարավ: Հիշում եմ, թշնամու ռազմիկները, կատաղի ճիչեր արձակելով և ճոճելով թրերն ու տապարները, վարգում էին ուղիղ մեզ վրա: Ես այդ պահին արքայի կողքից արշավող մարտակառքի մեջ էի: Մենք հենց ընթացքից նետահարեցինք հակառակորդի մի քանի ռազմիկների, իսկ հետո էլ հարվածեցինք նիզակներով: Արքայի նիզակը խոցեց ասորեստանցի ռազմիկներից մեկին, բայց այդ ընթացքում մի ցածրահասակ և ամուր հետևակային տապարը ձեռքին հետևի կողմից սկսեց նրա վրա շարժվել: Արքան չէր նկատել այդ ռազմիկին ու ես, ցած թռչելով մարտակառքիցս, անձամբ լուծեցի տապարակիր այդ ռազմիկի հարցերը: Բայց շուտով տեղ հասան նորանոր ռազմիկներ և մերձամարտի անցած թշնամին սկսեց ճնշել իր քանակությամբ: Թրովս ուսից խոցեցի մեկին, հետո էլ ճանկեցի վրաս նետված տեգը ու աչքից խոցեցի մյուսին: Այդ պահին նկատեցի, որ թշնամու ռազմիկներից մեկը մկունդի սարսափելի մի հարված հասցրեց մեր արքայի իրանին ու տապալեց նրան մարտակառքից: Տապալված արքային թշնամու ռազմիկը փորձեց մորթել դաշույնով, Կարդոսը ճարպիկ հարվածով կոտրեց վրան կռացած այդ հանդուգնի վիզը, բայց հենց այդ պահին էլ մեկը ուրիշ ռազմիկ ոտքի կանգնել փորձող մեր արքային նիզակի հուժկու հարված հասցրեց:

Ես մի պահ շունչ առա, որից հետո, հաղթահարելով հուզմունքս, շարունակեցի.
- Թշնամու հեղեղը սրբեց մեր մարտիկներին ու այն բանից հետո, երբ այդ հեղեղը մի պահ նոսրացավ, ես նկատեցի, որ մերոնցից և ոչ-ոք արդեն ոտքի վրա չէ: Միայն երկու հոգի փրկվելու բախտ ունեցանք` ես և մաղխազական գնդից Սասունը, նա այժմ ժողովականների շարքերում է ու կհաստատի իմ խոսքերը, այն էլ փրկվեցինք միայն այն բանի շնորհիվ, որ անհավատալի բարձրությունից ցատկեցինք Տիգրիսը, սուզվեցինք նրա հորդահոս ալիքների մեջ և հակառակորդը մեզ մեռած համարեց: Այդպես է եղել բանը, արքա, քո հայրը քաջի պես կռվեց ու քաջի մահով էլ ընկավ, իսկ մեզ վրա էլ ընկավ մեղքը առ այն, որ չկարողացանք պահպանել մեր սիրելի արքային,- մռայլված լռեցի ես:
- Ծանր պատմությունը ուժասպառ արեց քեզ, Հայկ,- ոտքի կանգնեց Անուշավանը ու մոտեցավ ինձ,- ես գիտեմ, որ դու և քեզ հետ եղած մյուս տղերքը կգերադասեիք ձեր կյանքը տալ, քան թե տեսնել սեփական արքայի մահը: Բայց այդ օրը աստվածներն արիներից երես էին դարձրել, իսկ աստվածների արարքները քննելը ձեր ուժերից վեր եղավ:

_____________________
[1] Շամիրամ (մ.թ.ա. 1740-1715, փաստացի` 1757-1715): Ասորեստանի թագուհի, որի արկածախնդրական քաղաքականությունը կործանման եզրին հասցրեց իր երկիրը:

Lion
16.09.2011, 07:20
Թույլտվություն խնդրեցի նստել ու իջա դահլիճ: Ավագների ժողովում մի պահ բարձրացած գվվոցը արագորեն հանդարտվեց այն բանից հետո, երբ կրկին գահավորակին բազմած Անուշավանը բարձրացրեց ձեռքը:
- Ավագների ժողովի հարգարժան մասնակիցներ, ես իզուր չէր, որ այսքան հեռվից սկսեցի ու ծանոթացրեցի ձեզ մեր երկրի պատմությանը: Պատմությունն իր մեջ դասեր է պարունակում և կարևոր որոշում ընդունելուց առաջ չի խանգարի վերսերտել դրանք: Իսկ դասերը մեզ ուսուցանում են, որ նենգ ու ուխտադրուժ մեր հարևանները միշտ էլ հարձակվել են Հայոց թագավորության վրա, իսկ մենք էլ խաղաղություն ենք վայելել միայն այն բանից հետո, երբ ինքներս ենք գերիշխել այդ հարևանների վրա ու մեր կամքն ենք թելադրել նրանց:

Դահլիճում մեռյալ լռություն տիրեց և բոլորը լարված նայեցին Անուշավանին:
- Մենք պետք է տիրենք հարևան երկրներին, ահա թե ինչու եմ ես ձեզ հավաքել: Դուք բոլորդ լավ գիտեք, որ ոչ ուշ, քան մի քանի ամիս առաջ մենք վերջնական հարված հասցրեցինք Բաբելոնի թագավորությանը, որն այժմ արդեն վերածվել է օձի գլխի` ընդամենը, առանց մարմնի օձի գլխի,- ժպտաց Անուշավանը,- դա արդեն գրեթե անվնաս մի բան է ու ես հրամայել եմ խնայել այդ գեղեցիկ քաղաքը: Բայց ես չէի ուզենա կրկնել իմ նախկինների սխալները ու սկսած գործը կիսատ թողնել: Աշխարհում մնացել է միայն մեկ ուժ, որն ի վիճակի է հետագայում սպառնալիք հանդիսանալ մեզ համար ու մենք պետք է նվաճենք նաև այն:
- Եգիպտոսը,- ոտքի կանգնեց Հայոմարտը,- ժամանակն է արդեն, որ մեր մարտակառքերը շարժվեն նաև դեպի բուրգերի այդ երկիրը:
- Եգիպտոսը,- իր հերթին ոտքի կանգնեց Անուշավանը ու նայեց հավաքվածներին,- կարծում եմ, որ հինավուրց այդ երկրի նվաճմամ հարցը դարձել է օրակարգ և իր լուծումն է պահանջում:
- Հարցի վերջնական լուծումն իհարկե Հայոց արքան կտա,- շարունակեց Հայոմարտը,- սակայն, տեղիք տալով հինավուրց ավանդույթին, մինչ այդ նա կլսի ժողովականների կարծիքը:

Ժողովի դահլիճը թաղվեց լռության մեջ: Իհարկե, ավանդույթը ավանդույթ, բայց հանաք բան չէր ահա այսպես վեր կենալ ու արքայի մտադրությանը դեմ կարծիք արտահայտել: Ժողովականները ակնհայտորեն տրամադրված չէին խոսելու:
- Ժողովականների լռությունը կարելի է թերևս մեկնաբանել որպես…
- Ես ասելիք ունեմ,- չկարողանալով ինձ զսպել ոտքի կանգնեցի ու հանկարծ պարզ կերպով գիտակցեցի, որ հիմա հարթակ կբարձրանամ ու անվերադարձ կերպով կփչացնեմ իմ հարաբերությունները ոչ միայն տոհմակիցներիս, այլև իմ երկրի բարձրագույն ղեկավարության հետ,- ես ասելիք ունեմ, տեր արքա: Քո թույլտվությամբ…
- Մենք կլսենք քեզ,- մռայլված գլխով արեց Անուշավանը, իսկ անակնկալի եկած Հայոմարտն էլ զարմացած դեմքով փորձեց բռնել հայացքս: Ես համառորեն խուսափեցի ինձ այդքան սրտամոտ երիտասարդի հայացքից ու հարթակ բարձրացա:
- “Մարդկության դժբախտությունները գալիս են նրանից, որ մարդիկ որոշում են տիրել միմյանց վրա: Մենք ոչ ավելին ենք այլ ցեղերից և ոչ էլ հատկապես՝ պակաս: Բոլոր ցեղերն էլ իրավունք ունեն ապրելու այս աշխարհում: Ոչ ոք առաջնություն չունի մյուսի նկատմամբ և իրավունք չունի իրեն մյուսից բարձր դասելու”, սա դեռևս Հայկ Նահապետն էր ասում,- հարթակից բարձրաձայնեցի հորս պատգամը ժողովականներին ու շարունակեցի,- տեր արքա, հարգարժան ժողովականներ, նվաճումների ուղին բռնած ազգը նվաճում, նվաճումներին զոհ է տալիս ամենից առաջ հենց իրեն, անամպ ապրելու իր ապագան: Ասորեստանին մենք հաղթեցինք, քանի որ այդ պատերազմում ճշմարտությունը մեր կողմում էր, Բաբելոնին տապալեցինք, որպեսզի վերջ տանք նրա ագրեսիվ մղումներին, բայց Եգիպտոսը, սեփական սահմաններում պարփակված և այս կողմերի գործերին չխառնվող այդ երկիրը մեզ ոչ մի վնաս չի տվել և մեզ չի կարելի նեղացնել նրան:
- Բաբելոնն էլ ժամանակին խաղաղ էր,- տեղից արձագանքեց Հայկազուտ Սասունը` Հայկազունների կրտսեր ճյուղի ներկայացուցիչը ու մախղազական գնդի իմ երբեմնի զորանոցակիցը, որն այժմ իշխում էր Աղձնիքում և որպես նստավայր ուներ Սասունը,- մենք իրար հետ շատ ենք արյուն թափել, եղբայր Հայկ, ու ես չէի սպասում, որ տարիները կընկճեն քեզ, կընկճեն այն աստիճան, որ դու կխուսափես զենք վերցնել:
- Խնդիրը զենքը չէ, եղբայր Սասուն,- հուզված ընդհատեցի զրուցակցիս ես,- ով-ով բայց դու պետք է, որ ինձ լավ իմանաս: Օտար ճանապարհներին կորցրած մեր ամեն մի ռազմիկը պակասեցնում է մեր հարազատ Հայաստանի պաշտպանական հնարավորությունները:
- Օտար ճանապարհին կորցրած մեր ամեն մի ռազմիկը ևս մեկ քայլ է ապահովում Հայոց թագավորության հզորությանը,- տեղից վեր կացավ Ագում Մեծը,- դու պատմությունը լավ գիտես, Հայկ, ու պետք է իմանաս, որ երկիրը հզորացնում են նվաճումներով:
- Երկիրը…,- բառերը դեմ առան կոկորդիս ու ես դժվարությամբ միայն կարողացա շարունակել,- երկիրը կործանում են նվաճումներով, Ագում: Նարամ-Սուենի Աքքադը ու Համուրապպիի Բաբելոնը ձեզ օրինակ, ինչո՞ւ եք ուզում հայերին էլ տանել այդ ճանապարհով:
- Մեզ նոր տարածքներ ու ձեռքբերումնե՜ր ենք պետք, մեր մարտակառքերը հզո՜ր են,- լսեցի այս ու այն կողմից,- Աղեղնավորը կառաջնորդի՜ մեզ դեպի նոր երկրներ…
- Աղեղնավորը չէ՜ր ուզենա, որ հայերը դուրս գային իր գծած սահմաններից,- ընդհանուր աղմուկի մեջ փորձեցի արտահայտվել ես,- Հայկ Նահապետը չէ՜ր ընդունի ձեր այս որոշումը:

Lion
16.09.2011, 07:23
Աղմուկը գնալով ուժեղանում էր, սակայն, այն բանից հետո, երբ Անուշավանը ոտքի կանգնեց, այն միանգամից դադարեց:
- Ես տեղեկություն ունեմ այն մասին, Հայկ, որ քեզ մոտ երեկ երեկոյան Եգիպտոսից ինչ-որ մարդիկ են ժամանել: Ասա ինձ, գրադարանավար, դա այդպե՞ս է, թե ոչ:
- Ճշմարիտ է աստված, տեր արքա,- հուզված պատասխանեցի ես,- երեկ ինձ մոտ հյուրընկալվել է եգիպտացի իմ վաղեմի ընկերներիցս մեկը:
- Հարգելի ժողովականներ,- կարծես թե ասածս չլսելով, շարունակեց Անուշավանը,- երեկ ուշ գիշերով ինձ հայտնեցին, որ Եգիպտոսից մի դեսպանություն է ժամանել Արմավիր, սակայն, առանց իր պաշտոնական նպատակները ճշտելու, այն ուղևորվել է ուղիղ գրադարանավար Հայկի մոտ: Այժմ գրադարանավարը Ավագների ժողովում պաշտպանում է Եգիպտոսը հարձակումից...,- թափանցիկ ակնարկ արեց Հայոց արքան:
- Տեր արքա,- անակնկալ վիրավորանքից կուչ եկա ես,- ես իմ հավատարմությունը երկրին ու Հայկազունիներին մարտի դաշտում եմ ապացուցել…
- Ինչը չխանգարեց, Հայկ, որ Արա լեռան մոտ դու ճակատագրականորեն ուշանայիր, իսկ Կարդոսին էլ մենակ թողների թշնամու շրջապատման մեջ և գլուխդ ազատեիր:
- Ես կարդու եմ, արքա,- չկարողացա ինձ զսպել ու գլուխս հպարտորեն վեր բարձրացրեցի ես,- ու վայել չէ կարդուին նման կերպ վիրավորելը:
- Վայել չէ՞,- Անուշավանը նշան արեց ու իր սենեկապանը դուրս եկավ,- ժողովի գալուց առաջ ես հրամայեցի ձերբակալել Արմավիրում հայտնված դեսպանախմբին ու այժմ նրանք հարցաքննվում են Արմավիրի արքայական զնդանում: Բայց այն ամենն էլ, ինչ արդեն այժմ է հայտնի, հիմքեր է տալիս ասելու, Հայկ գրադարանավար, որ դու երես ես թեքել և քո արքայից, և քո ժողովրդից:

Դահլիճում անհավանական գվվոց բարձրացավ: Շատերը ոտքի թռան ու ձեռքները տարան թրերին, իսկ մի քանիսն էլ առաջ եկան ու բարձրաձայն իրենց դժգոհությունը հայտնեցին: Առաջ եկողների մեջ էր նաև Սասունը:
- Հայկը մեր կողքին է եղել բազում մարտերում, արքա՜,- առաջ եկած մաղխազական գնդի ռազմիկների կողմից հետ հրվելիս այնուհանդերձ հասցրեց բղավել Սասունը,- Աղեղնավո՜րը վկա, ես կարող եմ կյա՜նքս դնել նրա ազնվության համար:

Այդ պահին արքայական սենեկապանը ներս եկավ, ձեռքին մի քանի սալիկներ: Անուշավանը վերցրեց, հայացք գցեց դրանց վրա ու դարձավ ինձ.
- Սա՞ էլ կժխտես, Հայկ, սա՞ էլ չգիտեիր,- որից հետո դարձավ ժողովականներին,- հայոց մեծամեծեր, եգիպտական դեսպանախմբի անդամները ուղղակի ցուցմունքներ են տվել, որ իրենց առջև իրականում խնդիր է դրված եղել ոչ թե փարավոնի հարգանքի հավաստիքը հավաստել Հայոց արքային, այլ կողմնակիցներ հավաքագրել և այնպես անել, որ մենք զերծ մնանք մարտական գործողություններից: Իսկ եգիպտերեն գրված այս պապիրուսում էլ Հայկը հայտնում է թշնամուն մեր մարտակառքերի քանակության մասին: Ահա, տես թե նրանք ինչեր են ասում,- Անուշավանը ոտքերիս տակ նետեց պապիրուսն ու սալիկները, որոնցից մի քանիսը փշրվեցին:
- Ինչպե՞ս կարող էիր դու նման բան անել, Հայկ,- ձեռքերը տարածեց Հայոմարտը,- չէ՞ որ մենք քեզ հավատոմ էինք:

Մաղխազական գնդի ռազմիկներին հաջողվեց հետ հրել ժողովականներին.
- Դահիճների կտտանքների տակ հարցաքննվող մարդիկ շա՜տ բան կարող են ասել, արքա՜,- համընդհանուր աղմուկի մեջ բացականչեցի ես,- արքային վայել չե՜ն նման արարքները:
- Դու վիրավորում ես արքայի՞դ,- միանգամից մռայլվելով առաջ եկավ Անուշավանը,- փաստորեն դու ոչ միայն վախկոտ ու դավաճան ես, այլ նաև խռովարար: Պահապաններ,- գոչեց Անուշավանը,- շղթայակապ արեք սրան, սրա հաշիվները ես հետո կմաքրեմ:

Մաղխազական գնդի ռազմիկներ անմիջապես առաջ եկան և շրջապատեցին ինձ: Մտքովս չէր էլ անցնում դիմադրել: Անմիջապես հետևումս կապեցին ձեռքերս: Աչքի պոչով նկատեցի, որ Սասունը ձեքը տարավ թրին, սակայն նրա կողքին կանգնածները զսպեցին բռնկուն այդ իշխանին:
- Ես չեմ դավաճանել ոչ իմ հայրենիքն և ոչ էլ իմ արքայի՜ն,- գոչեցի ես, երբ ինձ դուրս էին տանում դահլիճից,- մարդի՜կ, ինձ լա՜վ հիշեք, ես դավաճան չե՜մ,- հազիվ էի վերջացրել խոսքս, երբ գլխիս ստացած հզոր հարվածից ուշաթափ եղա և ամեն ինչ հայտնվեց խավարում:

Lion
16.09.2011, 07:28
*

Արքայական զնդանում խոնավ էր ու կիսամութ: Իմ երկար կյանքի ընթացքում գլխովս շատ բան էր անցել, բայց նման իրավիճակում ես երբեք չէի հայտնվել: Իհարկե, Անուշավանից նման վերաբերմունք գուցե և արժեր սպասել, բայց սխալը նաև իմն էր, ես ինքս էլ չափազանց ուղիղ գործեցի: Մյուս կողմից էլ իմ դեմ խաղաց այն հանգամանքը, որ Մեծն Արամից ու նրան հաջորդած Հայկազունի հաջող արքաներից հետո ես ինքս էլ էի թուլացել ու ըստ երևույթին գերագնահատել էի նոր այս արքայի դրական կողմերը: Իսկ դրական կողմեր այս արքան կարծես թե այնքան էլ չուներ:

Այս մտքերի հետ էի, երբ զնդանի դուռը ճռռոցով բացվեց և բանտապահի ուղեկցությամբ ներս մտավ Հայոմարտը: Նա նշան արեց բանտապահին, որը, խրելով վառվող մարխը պատին ամրացված պատվանդանի մեջ, դուրս եկավ ու փակեց դուռը իր հետևից:
- Ինչպե՞ս դու կարող էիր, Հայկ,- մոտակա քարին տեղավորվելով ու առանց վրաս նայելու, խոսեց հյուրս,- նման բան ես քեզանից չէի սպասում և այժմ ես չգիտեմ, էլ ո՞ւմ հավատամ:
- Հավատա եղբորդ,- հեգնական նետեցի ես,- հավատա, որ պապերիդ ու հորդ հավատարիմ ռազմիկը դավաճանել է ոչ միայն սեփական արքային ու երկրին, այլև սեփական ժողովրդին:
- Ես չեմ կարող դրան հավատալ,- գլուխն օրորեց Հայոմարտը,- դեսպանախմբի այդ անդամները շատ բան կարող էին ասել, այն էլ կտտանքների սպառնալիքի տակ: Գուցե և մենք ինչ-որ բան կիմանայինք նրանց ղեկավարից, բայց, ափսո՜ս, ձերբակալության ժամանակ նա դուրս է նետվել պատուհանից, վիզը կոտրել ու մահացել է: Ես շատ եմ մտածել այդ ամենի մասին, ուսուցիչ, իսկ հիմա էլ, նայելով քեզ, ավելի ու ավելի եմ համոզվում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:
- Ինչ-որ բա՜ն,- ձգեցի ես,- եղբայրդ հանուն սեփական մտահաղացման իրականացման, որպես անպետք մի իրի, ուղղակի անցավ իմ վրայով և հիմա էլ որոշել է զոհաբերել ինձ. համ իրեն դեմ խոսող մեկին մեջտեղից կվերացնի, համ էլ սեփական մտահաղացումը կյանքի կկոչի ու մյուսների աչքը կվախեցնի:
- Դու էլ էս հետաքրքիր մարդ, ուսուցիչ, չէր կարելի արքայի հետ այդպես խոսել:
- Ես սգացել եմ քո պապի մահը, Հայոմարտ, ու երեսս եմ ճանկռել Արա լեռան մոտ ողբերգականորեն ուշանալուս համար: Անթիվ խոսքերով անիծել եմ ինձ ու իմ ապրած կյանքը այն բանի համար, որ ժամանակին չհասա ու չկարողացա համոզել Գեղեցիկ մեր արքային զերծ մնալ մարտի մեջ մտնելուց: Ես հորդ կողքին եմ եղել նրա կյանքի վերջին ակնթարթներին, եղբայր, ու հետագայում երկար տարիներ խելագարվել եմ այն մտքից, որ, ինչպես հորը չկարողացա պահպանել, այնպես էլ որդուն: Հանուն քո պապի և քո հոր, Հայոմարտ, ես կորցրել էի հավատս իմ, ինքս ինձ նկատմամբ ու դարձել էի… գրադարանավար, եղբայր, հասկանո՞ւմ ես,- արցունքները լցվեցին աչքերս ու ծանր հուշերը բարձրացան կոկորդովս վեր,- ես հավատս էի կորցրել ինքս ինձ նկատմամբ ու հեռացել էի ռազմի գործից քո նախնիներին պաշտպանել չկարողանալու համար, ես, Հայոմարտ, ես, հզոր կարդուս, որ կարող էի միայնակ դուրս գալ տասնյակ ռազմիկների դեմ և հաղթելու հույս ունենալ, ես, եղբայր, հասկանո՞ւմ ես, ես ինքս ինձ էի կորցրել ու դարձել էի գրադարանավար, իսկ դու… հիմա…
- Ուսուցիչ…,- փորձեց հանգստացնել ինձ Հայոմարտը:
- Ես կյանք եմ դրել այդ ամենի համար, Հայոմարտ, կյանք եմ դրել ու ապրել եմ այդ ամենով, իսկ քո եղբայրն ու իմ արքան հենց նոր ինձ մեղադրեց ամենաստոր այնպիսի մի արարքում, որ հիմա էլ, մինչ այժմ էլ իմ գլխում չի տեղավորվում: Եղբայրդ մեղադրեց, իսկ հիմա էլ դու ես եկել ու…,- ձայնս մի պահ դողղաց, բայց ես հավաքեցի ինձ ու շարունակեցի,- հիմա էլ դու ես եկել ու ինձնից չգիտես ինչ ես ուզում լսել:
- Հանգստացիր, ուսուցիչ, ես ինքս էլ չգիտեմ` ինչին հավատամ:
- Հավատա ինքդ քեզ, Հայոմարտ, ինքդ քեզ ու քո ապրած կյանքին: Գուցե և ես չեմ լինի կամ էլ մենք այլևս չենք տեսնվի, բայց հիշիր, եթե ինձ որպես ուսուցիչ ես ընդունում, ապա վերջին խոսքերս հիշիր ու դրանք երբեք էլ մտահան մի արա: Նայիր հոգուդ խորքերը, եղբայր, նայիր հոգուդ խորքերը ու հավատա միայն ինքդ քեզ: Ինքդ նայիր քո մեջ ու մտածիր, արդյոք կարո՞ղ էի ես նման բան անել և արդյոք կարո՞ղ էր եղբայրդ` Անուշավանը, այնպես անել, որ ձերբակալվածները պետքական ցուցմունքներ տային, իսկ իմ աշխատասենյակից էլ փարավոնին ուղղված միամիտ մի գրություն գտնեին:
- Գրողը տանի, ինչո՞ւ խոսեցիր: Արքայի դեմ, Ավագների ժողովում…
- Կար ժամանակ, եղբայր, երբ Ավագների ժողովում արքաներն իրենց այլ կերպ էին պահում ու լսում էին սեփական ժողովրդի ձայնը,- տխուր ժպիտով հիշեցի ես,- Մեծն արքան կարողանում էր նստել ու ժամերով լսել նույնիսկ ամենահետին ժողովականին էլ:
- Ժամանակները փոխվում են, Հայկ, դու ուսուցիչ ես և հիմար մարդ չես, բայց այդ փոքրիկ նրբությունը աչքաթող էիր արել: Բանտապահ,- գոչեց զրուցակիցս և ոտքի կանգնեց:

Խցիս դուռը բացվեց:
- Ժամանակները փոխվում են, ուսուցիչ, ժամանակներն էլ, մարդիկ էլ: Դու աչքաթող էիր արել այդ հանգամանքը ու հենց դրանում էր կայանում քո սխալը,- Հայոմարտը, վերցրեց մարխը ու մոտեցավ դռանը,- ես տանում եմ հետս լույսը, բայց չէի ուզենա, որ դու խավարում երկար մնայիր: Հաջողություն, Հայկ, հուսով եմ մենք դեռ նորից կտեսնվենք:

Հայոմարտն ու բանտապանը դուրս եկան և խուցս կրկին թաղվեց կիսախավարի մեջ: Բայց Հայոմարտի ակնարկը ես արդեն հասկացել էի և, շոշափելով մարխի պատվանդանը, ես ամենևին էլ չզարմացա, երբ այնտեղ գտա պատվանդանին խրված փոքրիկ մի դաշույն…

Lion
16.09.2011, 07:32
*

Ուշքի եկա այն բանից, որ գլխավերևումս խրթխրթոց էր լսվում: Ու մինչ ես կկողմնորոշվեի, թե որտեղ եմ գտնվում, ձայնն ավելի ուժեղացավ, իսկ հետո էլ վերածվեց քերման նման մի ձայնի: Ես աչքերս փորձեցի բացել, բայց ակնակիտ խավարից բացի շուրջս ոչինչ չտեսա: Անակնկալ կերպով, սակայն, խավարը նահանջեց և վառ լույսը միանգամից խուժեց ներս: Ես աչքերս բնազդաբար փակեցի, բայց անմիջապես էլ բացեցի և, ձեռքերով հով անելով աչքերիս, փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում: Աստիճանաբար զգացի, որ պառկած եմ փայտե մի տուփի մեջ և երկնքին եմ նայում փոսի հատակից: Ու մինչ ես փորձում էի հարմարվել իրավիճակին, հանկարծ երկնքի ֆոնի վրա հայտնվեց Մենեսը և, ձեռքերը երկարելով ներս, ճանկեց ինձ, դուրս հանեց փոսի մեջ թաղված տուփից ու դրեց գետնին:
- Մե՞նես,- զարմացած հարցրեցի ես,- դո՞ւ ինչ ես անում այստեղ:
- Մի լավ բարեկամի եմ այն աշխարհից հետ բերում,- ծիծաղեց եգիպտացի բարեկամս,- կարծում եմ քչերը կկարողանան հպարտանալ նման մի փաստով, նրանով, որ այն աշխարհից հետ են բերել իրենց սրտին հարազատ մարդկանց,- իրեն հատուկ ուրախ տոնով հայտնեց Մենեսն ու տեղավորվեց կողքիս:
- Գրո՜ղը տանի, այնտեղ այնքան էլ հետաքրքիր չէր,- ժպտացի ես և ուղղվեցի տեղումս,- վիզդ հո շատ չի՞ ցավում:
- Այ դու ավազակ, դա՞ էլ ես իմացել,- ժպտաց Մենեսը ու շփեց վիզը,- բայց այս անգամ դուք ձեր գովերգված հյուընկալությանը դավաճանեցիք: Դեսպան էի, չէ՞, ի՞նչ կարիք կար դեսպանի հետ… այսպես,- Մենեսը կրկին ծիծաղեց ու շարունակեց,- դեռ լավ է, որ ես հիշաչար մարդ չեմ, ու, փոխանակ քեն պահեմ լեռնականների դեմ, փոխարենը նրանցից ամենաարժանավորին հետ բերեցի այն աշխարհից: Էդ ո՞նց էիր հաջողացրել:
- Ի՞նչ ասեմ, եղբայր, ինձ հետ դժբախտ դեպք պատահեց: Հանկարծ ու պարզվեց, որ իմ երկրի արքային ես չափազանց շատ եմ խանգարում: Երևի ծանր հուշեր էի արթնացնում նրա մեջ, թե ի՞նչ, դրա համար էլ որոշեց բանտարկել ինձ: Բայց դե լավ է, որ կան հուսալի բարեկամներ:
- Է՞լ չլինեն, այ լեռնեցի, թողվել էիր հողի մեջ, կարծես ես մեր բուրգերի տակ, ու որոշել էիր երես թեքել այս աշխարհից: Երևի հիմա մտքումդ ինձ շատ ես անիծում, չէ՞, որ հանգիստդ խախտեցի: Նման դեպքերում մեր փարավոնները չեն ներում, այնպե՜ս որ…
- Չէ, Մենես ջան, ոչ մի կերպ,- ծիծաղեցի ես,- քո միջամտությունը ավելին, քան տեղին էր: Ճիշտն ասած այդ խավարում պառկելը մի քիչ ձանձրալի էր: Բայց պակաս ձանձրալի չէր նաև զնդանում փտելը, դրա համար էլ ես որոշեցի… դե…, մի խոսքով, հասկանում ես,- ժպտացի բարեկամիս:
- Հասկանում եմ,- գլխով արեց բարեկամս,- չէ, այն, որ դիակդ չէին այրի, պարզ էր, պետական հանցագործներին նման պատվի ձերոնք երբեք էլ չեն արժեցնում, բայց ես էի ու հանկարծ, ասենք թե քեզ չգտնեի: Ի՞նչ պիտի անեիր:
- Դո՞ւ, ինձ չգտնեի՞ր: Դա անհնար բան էր: Էդ ուրիշները կարող են հավատալ, որ դու կարող ես այնպես անշնորք կերպով ցատկել իմ աշխատասենյակի պատուհանից ներքև, որ վիզդ կոտրես, ուրիշները, Մենես, բայց ոչ ես: Դրան հավատալու համար ես քեզ ինչ-որ չափազանց լավ եմ ճանաչում:
- Հա դե,- պատասխանեց բարեկամս,- ինձ համար հանգիստ նստած քո սալիկների բովանդակությանն էի ծանոթանում, մեկ էլ դը՜խկ, շըրը՜խկ, ներս թափվեցին ձերոնք ու… ի՞նչ անեի, հո զնդանում, քո կողքին չէի փտելու: Համ էլ այդ դեպքում ո՞վ պետք է քեզ քչփորեր, հաներ այն աշխարհից, հը՞, ճիշտ չե՞մ ասում:
- Ճիշտ ես, ճի՜շտ,- ծիծաղեցի ես,- հենց լսեցի, որ եգիպտական դեսպանախմբի անդամներին ձերբակալել են, իսկ նրանց ղեկավարն էլ զոհվել է, միանգամից մտքովս անցավ, որ մի ճարպիկ եգիպտացի հաստատ սկսել է թափառել Արմավիրում կամ նրա մոտակայքում: Դե մնացածն էլ ժամանակի հարց էր: Ես գիտեի, որ այդ եգիպտացուն անչափ հետաքրքրելու է, թե ի վերջո ի՞նչ են որոշելու արմավիրցիք ու նա ականջը ամեն ինչին կախ է պահելու: Չէի կասկածում նաև, որ, լսելով ոմն մի գրադարանավարի ձերբակալության և ինքնասպանության մասին, նա չի հապաղի միջոցներ ձեռնարկել ու քչփորել իր բարեկամին: Ուրախությամբ տեսնում եմ, որ չեմ սխալվել:
- Չես սխալվել, չէ, այս հարցում չես սխալվել:
- Դեե, մնացած հարցերն էլ… վերջը ես հո ձեր սֆինքսը չեմ, որ ապագան գուշակեմ: Գուցե և ինչ-որ պահ կորցրել էի հոտառությունս ու քաղաքական իրավիճակի սթափ գնահատականս, բայց դե, մարդ ենք, էլի, էն էլ` ծերացած մարդ:
- Չէ՜է՜է, Հայկ ջան, ինչ-ինչ, բայց այ ծերացած մարդու, էն էլ հիմա, դու հե՜չ նման չես: Երևում է այն աշխարհում լինելը քեզ թարմ ուժեր է հաղորդել:

Lion
16.09.2011, 07:36
Ես արագորեն ոտքի կանգնեցի, մի քանի պտույտ կատարեցի բարեկամիս շուրջը ու կրկին տեղավորվեցի գետնին.
- Դու ճիշտ ես, չի խանգարի նման կերպ մեկ-մեկ մարզվել, բայց դե` մարզվել միայն այն ժամանակ, երբ կողքիդ կան հուսալի բարեկամներ,- որսալով բարեկամիս ժպիտը, ավելացրեցի ես:
- Կան, կան, իհարկե, կան, թեև քո հուսալի բարեկամներից ոմանց հիմա չէր խանգարի այլ տեղերում լինել:
- Իրոք,- միանգամից իրականությանը վերադարձա ես և ուրախ տրամադրությունս հօդս ցնդեց,- ասա ինձ, բարեկամս, ես այստեղ պառկած ժամանակ շա՞տ բան եմ բաց թողել:
- Այնքան էլ չէ, չնայած մյուս կողմից էլ որ նայենք, ո՞վ գիտի:
- Այսինք՞ն:
- Այսինքն այն, որ ձեր կոնչակները արդեն ողջ երկրով մեկ հայտարարել են Եգիպտոսի դեմ պատերազմի սկզբի մասին, իսկ արքայական մարտակառքերի ընտիր ջոկատներն էլ երևի թե արդեն Ասորիքի հյուսիսային մասերը հասած կլինեն:
- Գրո՜ղը տանի, Մենես, ուրեմն պատերազմն ամեն դեպքում սկսվեց,- ես ավելի մռայլվեցի ու մի տեսակ կողքանց նայեցի բարեկամիս,- նման բան երբեք չէր եղել, որ իմ ու քո ազգերն ընդհարվեին: Բա հիմա ի՞նչ պիտի անենք:
- Դու` չգիտեմ, բայց անձամբ ես, հենց միայն ավարտեմ խոսակցությունս հենց նոր քչփորածս լեռնականի հետ, ամեն ինչ ձգում եմ մի կողմ և, ինչքան ուժ կա ոտքերումս, վազ եմ տալիս Եգիպտոսի ուղղությամբ: Դժվար թե ձեր մարտակառքերից շուտ տեղ հասնեմ, բայց դե՜… էլի բան է,- կարծես թե կատակով, բայց միանգամայն լուրջ հայտնեց Մենեսը,- ձեր ստեղծած սարսափելի ռազմական համակարգը կրկին գործի է անցել, Հայկ, և ես լրջորեն կասկածում եմ, որ Եգիպտոսը կկարողանա հաջողությամ դիմադրել նրան:
Մի պահ ասելու բան չգտա և քորեցի գլուխս: Այլ պարագայում ես արշավող մեր տղերքի շարքերում կլինեի ու Մենեսն էլ երևի թե իմ ամենավտանգավոր թշնամիներից մեկը կլիներ, բայց հիմա՞…
- Բա ե՞ս ինչ պիտի անեմ,- ինձնից անկախ հարցրեցի ես:
Մենեսը ծիծաղեց ու ոտքի կանգնեց:
- Չգիտեմ, Հայկ, այլ պարագաներում դու երևի թե իմ ամենավտանգավոր թշնամիներից մեկը կլինեիր, բայց հիմա՞…
- Այ քուրմ, դու ի՞նչ է, նաև իմ մտքերը կարդա՞լն ես սովորել: Չէ՜, Մենես, Հայաստանում մնալ ես չեմ կարող, այսպես թե այնպես ինձ այստեղից առժամանակ կորչել էր պետք: Բայց մյուս կողմից էլ, ես ուղղակի չեմ կարող բաց թողնել կողքովս նման լրջագույն իրադարձություններ: Վերջ, որոշված է, սկզբի համար ես ուղևորվում եմ Ասորիք, իսկ հետո` կերևա:
- Պահո՜,- ձգեց բարեկամս,- ուրեմն դու ինձ հե՞տ ես գալիս:
- Իսկ ի՞նչ է, դու դրան դե՞մ ես:
- Ամենևին, քեզ հետ ավելի հետաքրքիր կլինի:
- Լավ,- ես ևս ոտքի կանգնեցի ու շարունակեցի,- հա, ի դեպ, մոռացա զգուշացնել: Մաթեմատիկական տեսակետից քեզ մի կարևոր նորություն ունեմ հայտնելու:
- Պատահաբար հո ձեր մարտակառքերի քանակությունը չե՞ս ուզում հայտնել նվաստիս,- ծիծաղեց բարեկամս:
- Ըհը, էդ էր պակաս, իհարկե` ոչ: Չգիտեմ ով ոնց, բայց ես իմ ազգին չեմ դավաճանի, նույնիսկ ի պատասխան հենց նոր կատարած քո մե՜ծ սիրալիրության էլ,- կատակը օդում բռնեցի ու հետ մղեցի ես,- բայց նորությունս իրոք որ կարևոր է:
- Դե մի ասա, տեսնենք:
- Բանն այն է, Մենես, որ երկու կետերի միջև ընկած ամենակարճ տարածությունը սովորաբար ուղիղն է…
- Բա՜ն ասացիր, մեր քրմերը դրան արդեն վաղուց են հասել, դու ի՞նչ է, ուզում ես ինձ խոսեցնել ու դիտավորյալ կերպով ուշացնե՞լ:
- Տո այ եգիպտացի, հերիք է հպարտանաս ձեր քրմերով: Ձեր քրմերը գուցե թե նման բաներ ասած լինեն, բայց ողջ խնդիրն այն է, որ նրանք փակված են իրենց տաճարներում և հեռու են ռազմական գործից:
- Հ՞ը:
- Ըհ՜ը: Մեծ արշավանք է սկսվել դեպի Եգիպտոս, Ասորիք տանող բոլոր ամենակարճ ճանապարհները լցված են մարտակառքերով, արշավող ռազմիկներով, գումակով ու գրաստով: Բայց դա էլ դեռ ոչինչ, քո ծանոթ լեռնականի հմուտ ձեռքերով ժամանակին ստեղծված հետախույզական կառույցը ունի հստակ հրահանգներ և նման դեպքերում խստագույն հսկողություն է սահմանում բոլոր ճանապարհների վրա ու նրանց մոտակայքում: Դե, համենայն դեպս, էլի, որ ճարպիկ մի եգիպտացու հետախույզներն, օրինակ, պատահաբար չթափառեն մեր արշավող շարասյունների մոտակայքում:
- Ահա՜, թե ի՜նչ,- ձգեց Մենեսը:

Lion
16.09.2011, 07:42
- Բա՜, որ ասում էի կզարմանա՞ս: Ու եթե մենք հիմա հետևենք ձեր քրմերի հայտնագործություններին, այսինքն շարժվենք երկու կետերի միջև ընկած ամենակարճ ճանապարհով, շատ է մեծ հավանականությունը, որ մեր ճանապարհը չենք վերջացնի այնտեղ, որտեղ ուզում ենք, այլ կհանգրվանենք Արմավիրի արքայական զնդանում: Դժվար թե այդ ժամանակ մեզ համար հարմար քչփորող գտնենք…
- Իրո՜ք, գրողը տանի, ես այդ մասին չէի մտածել:
- Բա՜, սա քո համար ձեր Քուշը չի, է՜, ու ոչ էլ նույնիսկ Համուրապպիի Բաբելոնը: Այս գործին ես եմ ձեռք զարկել, այն էլ ոչ մեկ տասնամյակի ընթացքում, այնպե՜ս որ…
- Գրողը քեզ տանի,- ընդհատեց Մենեսը,- քո սեփական հայտնագործությունը հիմա մեր դեմ է դուրս գալիս:
- Տենց մի բան,- բազմանշանակ ժպտացի ես,- թեև ասեմ, որ եթե նորից առիթ լիներ, ես այդ հայտնագործությունն էլի կանեի:
- Հա դե պարզ է, հայրենասեր մեռնում ես, էլի,- ծիծաղեց Մենեսը, բայց հետո նորից լրջացավ,- բա հիմա մենք… ի՞նչ անենք:
- Ըհը՜, այ այդտեղից պետք է սկսեիր, թե չէ ոտքերիդ ես զոռ տալիս: Դու չգիտեմ ինչպես,- բարեկամիս խոսքերը վերադարձրեցի իրեն,- բայց այ օրինակ ես, օգտվելով Արմավիրի շուկայում ձեռք բերած արագընթաց նժույգներից, պատրաստվում եմ սկզբում շարժվել դեպի հյուսիս, հետո, մեծ շրջան կատարելով Հյուսիսային Մեծ ծովի հայաստանյան ափերով, անցնել Խեթթի, այնտեղից էլ Կիլիկիա, որտեղից էլ փյունիկյան արագընթաց նավերից մեկը ինձ կհասցնի հարավային առևտրական քաղաքներից մեկը, նու, ասենք, Բիբլոս [1]:
- Ես քեզ հետ եմ,- կողքիս կանգնեց բարեկամս:
- Հա, բայց մինչև գնալս ես դեռ մի քանի կարևոր գործեր էլ պետք է կարգավորեմ:
- Գնացի՜նք, միջոցներ իմ մոտ բավականին կան, սկզբնական ժամանակներում կհերիքի, իսկ հետո, երբ ամեն ինչ մի քիչ կխաղաղվի, դու կկարողանաս արդեն ավելի անվտանգ պայմաններում այցելություն կատարել քո թաքստարանները:
- Տո այ քուրմ, հարցը դա չի, բա իմ սալիկնե՞րը:
- Դրա՞նք ուր ես ուզում տանել:
- Գուցե չհավատաս, բայց… Եգիպտոս,- ժպտացի ես,- Արմավիրի արքունական գրադարանում ես դրանցից մի քանի օրինակներ ստեղծել եմ, ուզում եմ, որ մեկ օրինակ էլ, համենայն դեպս, էլի, Եգիպտոսում մնա:
- Լավ, էդ հասկացանք, ուրի՞շ ինչ գործ ունես:
- Իսկ իմ թո՞ւրը:
- Դե՜ե՜ե՜, դրա հարցն ավելի հեշտ է: Երբ ձեր ճարպիկ տղերքը փորձում էին ճանկել մի խեղճ ու կրակ եգիպտացու և նա ստիպված թռել էր պատուհանագոգին, վերջին պահին նա պատահականորեն տեսավ անկյունում դրված քո թուրը, խլեց այն ու ցատկեց ներքև,- ծիծաղեց Մենեսը,- ու մինչ ձերոնք ներքևում ինձ կբռնեին, ես հասցրեցի թաքցնել այն կոյուղահորում, իսկ հետո էլ, երբ ես փախա դիարանից, հանեցի այնտեղից: Ահա թուրդ:
Մենես շորերի ծալքերի միջից հանեց թուրս ու տվեց ինձ: Մենք դուրս եկանք Արմավիրի մոտ գտնվող և ավելի շուտ աղբանոց հիշեցնող գերեզմանատնից, որտեղ թաղում էին անտեր մեռելներին կամ էլ ինձ նման արքայական բարեհաճությունից զրկված անձանց, ու մոտեցանք ծառերին կապված ձիերին:
- Թրիս համար անչափ շնորհակալություն, Մենես ջան, չէի էլ պատկերացնում, թե առանց դրա ինչ էի անելու:
- Դե լա՜ա՜վ, դատարկ բա՜ն է,- պատասխանեց Մենեսը:
- Չէ՜, մի ասա, ամեն ինչից զատ սա նաև հորիցս է հիշատակ,- Մենեսը հասկացած ժպտաց, իսկ ես, տեսնելով ծառից կապված երեք նժույգները, գլխով արեցի,- հարգում եմ քո հեռատեսությունը, բարեկամս, երկուսիս համար երեք նժույգ: Ճանապարհին մեկը կարող է շարքից դուրս գալ և մենք…
- Չէ՜, Հայկ ջան, երրորդ նժույգը մենք երևի թե նույնիսկ այդ դեպքում էլ չօգտագործենք: Մենք պետք է խնայենք նժույգները, հակառակ դեպքում ստիպված կլինենք հրաժարվել բավականին թանկարժեք մեր բեռներից:
- Մեջդ մաքսանենգության տաղա՞նդ ես հայտնաբերել, ով քուրմ իմ բարեկամ,- ծիծաղելով թփթփացրեցի Մենեսի ուսին:
- Չէ՜է ՜, ով լեռնեցի իմ բարեկամ, ուղղակի բարեկամներիցս մեկի սալիկների մեկ օրինակն եմ որոշել ապօրինի կերպով դուրս հանել Հայոց թագավորությունից,- ի պատասխան մեջքիս թփթփացրեց արդեն Մենեսը ու, մինչ ես անակնկալի եկած մեխվել էի տեղումս և, դժվարությամբ բերանս բացելով փորձում էի որևէ բան ասել, մոտեցավ ծառի տակ դրված ու նոր միայն նկատածս արկղին, դժվարությամբ գրկեց այն, նայեց վրաս և շարունակեց,- այդ սալիկներն ինձ զարմանալի կերպով դուր եկան, ի՞նչ կարող եմ անել: Անհագ սեր դեպի գիտությունը կամ նման մի բան, ընկալիր դա ինչպես ցանկանում ես…

_____________________
[1] Հայտնի ծովային առևտրական քաղաք Փյունիկիայում:

Lion
16.09.2011, 16:30
*

Մենք անմիջապես ճանապարհ ընկանք` Արաքս գետի հունով ուղղություն վերցնելով դեպի հյուսիս: Տաս օրից արդեն Տրապիզոնի մոտակայքում էինք, իսկ մի քանի օր անց էլ հանգրվանեցինք Արիննայում [1]: Հաջորդ օրը մենք դուրս եկանք Արիննայից և, սրընթաց երթով անշեղորեն շարժվելով դեպի հարավ, շուտով Տուննայի կիրճով մուտք գործեցինք Կիլիկիա: Մենեսը շտապում էր և մեր երթին խելագար մի մրցավազքի արագություն էր տվել: Չցանկանալով նույնիսկ մեկ ավել իսկ օր էլ մնալ Տարսույում [2], բարեկամս անմիջապես էլ տեղեր վարձեց նավահանգստից դուրս գալ պատրաստվող փյունիկյան արագընթաց նավերից մեկի վրա: Տարսույում ու մյուս ծովափնյա քաղաքներում տեղի էր ունենում դեպի Եգիպտոս ուղղություն վերցնել պատրաստվող մեր ռազմական նավատորմի կենտրոնացումը և բոլոր առևտրական նավերին արդեն իսկ վաղուց հրաման էր տրված լքել նավահանգիստները: Դե մեզ էլ ըստ էության այլ բան պետք չէր: Մեր նավը ուղղություն էր վերցրել դեպի Բիբլոս և, միայն ուշ երեկոյան տեսադաշտից կորցնելով ինձ համար այնքան հարազատ մեր Կիլիկիայի ափերը, բարեկամս կարծես թե մի փոքր հանգստացավ: Մնացածը կախված էր արդեն միայն փյունիկյան վաճառականների արագությունից, որոնք, ի դեպ ասած, իրենք ևս որևէ կերպ շահագրգռված չէին բավականին թանկարժեք իրենց բեռով պետք եղածի չափից ավել մնալ բաց ծովում: Մենք մահու չափ հոգնած էինք և բավականին երկար քնեցինք նավի ամբարում` բամբակի հակերի վրա:

Ես արթնացա միայն երրորդ օրը վաղ առավոտյան և անմիջապես էլ բարձրացա տախտակամած: Բարեկամս կանգնած էր նավի քթամասին ու տարված էր իր մտքերով: Ես միացա Մենեսին ու, մինչ փյունիկիցի սիրալիր նավավարը մեզ կկանչեր նախաճաշելու, Մենեսը պատմեց իր գլխով անցածը:
- Սրանից մոտ հարյուր հիսուն տարի առաջ, Հայկ, Սենուսերտա փարավոնի [3] օրոք, մենք առաջին անգամ հայացքներս հառեցինք դեպի հյուսիս: Ամեն ինչ սկսվեց մի տեսակ աննկատ, չգիտես թե ինչից: Հարավում մեր նվաճումներն արդեն սահմանափակվել էին Քուշով, իսկ արևմուտքում և արևելքում էլ անապատներ էին: Այդ ժամանակ էլ հենց Սենուսերտայի արքունիքում սկսեցին խոսակցություններ գնալ այն մասին, որ ժամանակն է շարժվել հյուսիս-արևելք` դեպի Ասորիք:
- Այդ տարիներին և Միջագետքում ու և Հայաստանում էլ հիմնականում խաղաղություն էր,- բարեկամիս լրացրեցի ես,- հիշո՞ւմ ես, Մենես, մեր արքա Գեղամը [4] նոր էր մահացել ու Մեծն Արամի հայր Հարմայի [5] թագադրման առիթով էր, որ դու, որպես Սենուսերտայի ներկայացուցիչ, ժամանել էիր Արմավիր:
- Է՞լ չհիշեմ,- գլխով արեց Մենեսը,- հենց այդ ժամանակ էր, որ Եփրատի գետանցում քո ջոկատը շրջապատեց իմ դեսպանախումբը և մենք հազիվ զոհ չգնացինք ձեր նետերին:
- Դե ի՞նչ անեի,- ժպտացի ես,- դուք այնքան աննկատ էիք շարժվում և այնքան, մեղմ ասած, ոչ շքեղ տեսք ունեիք, որ ես ձեզ Անապատի որդիների փոքրիկ մի ավազակախմբի տեղ էի դրել:
- Այո՜,- ծիծաղեց Մենեսը և շարունակեց,- Սենուսետրան մեծ տիրակալ էր ու լավ էր զգում ժամանակի շունչը: Այդ տարիներին ձեզ մոտ խաղաղություն էր, Ալիոնի ճակատամարտում Անապատի որդիներին սարսափելի ջարդ տալուց հետո նրանց ասպատակություններն իսպառ դադարել էին, բայց… ես պատահականորեն չասացի, որ Սենուսետրան մեծ մի գահակալ էր,- Մենեսը ժպտաց,- Անապատի որդիների ջարդից հետո արդեն անցել էր գրեթե կես դար ու փոփոխությունների շունչը կրկին էր զգացվում:
- Սարգո՞նը,- հարցրեցի ես,- նորահայտ այդ “հիրավի արքա՞ն” [6]:
- Այո, Հայկ, Սարգոնը, ինչպես ի պատիվ այն աքքադացի ավազակի իրեն սկսել էր կոչել նորընծա այս տիրակալը, այդպես էլ սեփական երազներին չհասած փառատենչ այդ զորավարը:
- Բայց նա այնուհանդերձ հիմք դրեց Ասորեստանի հետագա հզորությանը, Մենես, մի՜ ասա: Հենց այդ տարիներին էր, որ Սարգոնի գլխավորած Ասորեստանի բանակը, որը հիմնականում կազմված էր Անապատի որդիներից, երկարատև ընդմիջումից հետո կրկին ասպատակեց Հայոց Միջագետքը, Աղձնիքը ու Կիլիկիայի հարավ-արևելքը: Գիտեմ, լավ եմ հիշում: Այդ ժամանակ ես մեր սահմանապահ ջոկատներից մեկի հրամանատարն էի ու, հավատա, անձամբ եմ բավականին հարամել այդ ավազակի ճաշը:
- Գիտեմ կամ, ավելի շուտ… գլխի ընկնում եմ,- ծիծաղեց Մենեսը,- Եփրատի գետանցի մոտ քիչ էր մնում մեր ճաշն էլ հարամեիր: Փոխարենը հետո,- լրջացավ Մենեսը,- երբ դու իմացար մեր ով լինելը, ապահով կերպով մեզ Արմավիրի արքայական պալատ հասցրեցիր:
- Դե լա՜վ, ինքս էլ այդ ժամանակ Արմավիր էի շարժվում, Գեղամն էր մահացել և նոր արքա էր թագադրվում:
- Էլ մի՜,- ծիծաղեց Մենեսը,- ես հո լավ գիտեմ, որ քո բարեկամի ապահովության համար դու ոչ պակաս էիր մտածում:
- Դե որ գիտես, էլ ինչո՞ւ ես ավելորդ խոսեցնում,- ժպտացի ես,- գիտեի, որ մի օր ինձ կքչփորես ու կհանես այն աշխարհից, դրա համար էլ այդպես դողղում էի քեզ համար: Զուտ շահ էր, ոչ մի անձնական բան:
- Այ դու շահամո՜լ…,- քրքջաց Մենեսը:
- Չէ, չէ, բայց դու պատմությունդ շարունակիր,- գլխով արեցի ես,- ինձ միշտ էլ հետաքրքրել է լսել պատմություններ ձեր երկրի մասին:

________________

[1] Քաղաք Կապադովկիայի հյուսիսում:
[2] Քաղաք Կիլիկիայում, հետագա Տարսոնը:
[3] Սենուսերտա III (մ.թ.ա. 1878-1842): Եգիպտոսի XII գահատոհմի հզոր փարավոն:
[4] Գեղամ (մ.թ.ա. 1908-1858): Հայոց արքա:
[5] Հարմա (մ.թ.ա. 1858-1827): Հայոց արքա:
[6] Սարգոն I (մոտ 1880-1850): Ասորեստանի արքա, որը հիմք դրեց երկրի հզորությանը: Չպետք է շփոթել Սարգոն Աքքադացու հետ:

Lion
16.09.2011, 16:42
- Դե ի՞նչ ասեմ: Սենուսետրան զգում էր, որ Եգիպտոսի ապագան ոչ թե Քուշում է ու նրա արդեն սպառվող ոսկու հանքերում, այլ Ասորիքում: Այս տիրակալը գիտակցում էր, որ ժամանակները փոխվում են ու ինքներս մեր մեջ ներփակված ապրել մենք արդեն չենք կարողանա: Պետք էր զարկ տալ առևտրին հարևան երկրների ու ամենից առաջ հյուսիս-արևելքում գտնվող երկրների հետ: Բաբելոնն այդ ժամանակ դեռևս էական դեր չուներ և այստեղ մեզ ամենից առաջ անհանգստացնում էր հենց ոտքի կանգնող Սարգոնը: Ահա և ես ուղևորվեցի այդ կողմերը: Այն ժամանակ Սարգոնը շատերի շուրթերին էր, բայց ես հո լավ գիտեի, որ իրական ուժը հյուսիսային մեծ լեռների մեջ է:
- Դեհ, այն ժամանակ մենք մեզ շատ համեստ էինք պահում,- ծիծաղեցի ես,- Գեղամին, իսկ հետո էլ արդեն Հարմային լիովին բավարարում էր Անապատի որդիների սպառնալիքներից ազատվելը:
- Ու բացի այդ հորդ պատգամները…,- ավելացրեց Մենեսը,- գիտեմ, Հայկ, բայց դե համենայն դեպս չէր խանգարի ևս մեկ անգամ համոզվել, որ ամեն ինչ հենց այդպես է:
- Ամեն ինչ այդպես էլ կար, Մենես, դու մասնակցեցիր Հարմայի թագադրման արարողությանը ու վերադարձար Եգիպտոս: Իսկ հետո էլ ձեր փարավոնը ասպատակեց Հարավային Ասորիքը, այսպես ասենք` իրականացրեց ուժի ցուցադրում… համենայն դեպս, էլի- ծիծաղեցի ես:
- Դեհ, դա էլ էր պետք,- հաստատեց Մենեսը,- նախ այնտեղ գործում էին Անապատի որդիների բազմաթիվ մանր ավազակախմբեր, որոնք լրջորեն խանգարում էին մեր առևտրական գործունեությանը, իսկ հետո, որ ավելի կարևոր էր, Սարգոնը զգաց, որ հարավում լուրջ ուժ կա և այդ կողմ չշարժվեց:
- Դե մեր կողմ էլ նա առանձնապես չեկավ: Եվ, ընդհանրապես, մենք որոշակիորեն երևի թե գերագնահատեցինք այդ արքային: Հետհայաց գցելով երևի թե կարելի է ասել, որ իրականում նա այդքան ուշադրության կարծես թե չարժեր էլ:
- Հա, ճիշտ ես,- հաստատեց Մենեսը ու առաջ տարավ խոսքը,- Սենուսետրայից հետո իշխեց Ամենեմխետը [1] ու նրա օրոք ևս Եգիպտոսը ծաղկում էր: Բայց հետո…,- հառաչեց Մենեսը,- հետո սկսվեցին մութ ժամանակները: Ամենեմխետի որդին [2] իրենից հետո տղա ժառանգ չթողեց, իսկ գահին հայտնված կին փարավոն Նեֆրուսեբեկն [3] էլ իսկական մի աղետ դարձավ մեր երկրի համար:
- Գիտեմ, Մենես, այդ սարսափելի իրադարձությունների արձագանքները նույնիսկ մեզ մոտ էին հասնում: Մեծն Արամի իշխանության վերջին տարիներին էր, հիշում եմ, պատմում էին, որ ոմն Ուգաֆ [4], ով վարձկան զինվոր էր եղել ձեր մոտ, թե ինչ, մեծ ապստամբություն էր բարձրացրել, ոտքի էր հանել ժողովրդին, գահընկեց էր արել ձեր այդ կին փարավոնին ու իր անմիտ կառավարմամբ լրիվ քաոսային վիճակ էր ստեղծել երկրում:
- Ուգաֆը ընդամենը հզոր մի սևամորթ էր, Հայկ, սպանության համար նախատեսված հզոր մի գործիք, ընդամենը…: Խելքի մի կտոր իսկ չկար նրա կճուճի պես դատարկ գանգում,- գլուխն օրորեց Մենեսն ու շարունակեց,- Ուգաֆին սեփական ձեռքերովս եմ այն աշխարհն ուղարկել, բայց դա ընդամենը կասեցրեց իմ Եգիպտոսի կործանումը, ընդամենը, այդքան բան, նախկին փայլին մենք այլևս արդեն այդպես էլ երբեք չհասանք:
- Այդ տարիներին ես մեկ անգամ եղել եմ ձեր երկրում…
- Այո՜, ծանր տարիներ էին: Եվ ի հակառակ մեզ, հիշում եմ, թե ինչ հիացմունքով էիր դու խոսում ձեր արքա Արամի մասին:
- Արամը մեծ արքա էր, Մենես, ես դրա մասին քեզ շատ եմ ասել:
- Գիտեմ,- գլխով արեց Մենեսը,- ու այն տարիներին դեռ լավ էր, որ դուք կամ գրավել էիք Միջագետքը, կամ էլ այստեղ նոր-նոր ոտքի կանգնող Բաբելոնը գոնե առնվազն լրջորեն զբաղված էր ձեզնով և արդյունքում ոչ-ոքի մտքով չանցավ հարձակվել Եգիպտոսի վրա: Բայց մենք չկարողացանք օգտագործել այդ ժամանակն ու ինչպես հարկն է չհասցրեցինք կարգի գցել մեր երկրի գործերը: Գահակալական անվերջ գզվռտոցում իրար էին հաջորդում փարավոնները և հիմա նույնիսկ ինձ համար է դժվար հիշել, թե ով ում հաջորդեց և ով ինչքանով դրա իրավունքներն ուներ: Հիմա կնահաճո Մերնեֆերին է փարավոնը ու սրա ուղեղին հազիվ նոր միայն հասավ մտածել հյուսիսից եկող վտանգի մասին: Բայց պատերազմն արդեն եռում է…
- Հիշո՞ւմ ես, Մենես, թե ժամանակին Ուրուկում ես ինչ նախանձով էի խոսում ձեր երկրի կառավարման մասին: Այն մասին, որ ձեր երկիրը ավելի լավ է կառավարվում, քան մերը: Փաստորեն իրավիճակը հիմա լրիվ հակառակ տեսքն ունի:
- Այո, Հայկ, հիշում եմ,- գլուխն օրերեց Մենեսը,- պատմությունը կրկնվելու հատկություն ունի ու հենց դա է ինչ-որ առումով ինձ որոշակի հույսեր ներշնչում նույնիսկ այս պարագայում:

________________
[1] Ամենեմխետ III (մ.թ.ա. 1842-1798): Եգիպտոսի XI գահատոհմի փարավոն:
[2] Ամենեմխետ IV (մ.թ.ա. 1798-1789): Եգիպտոսի XI գահատոհմի փարավոն:
[3] Նեֆրուսեբեկ (մ.թ.ա. 1789-1786): Եգիպտոսի XI գահատոհմի վերջին և կին փարավոնը, որի կառավարումից հետո Եգիպտոսը կտրուկ թուլացավ:
[4] Ուգաֆ: Ինքնահռչակ փարավոն Նեֆրուսեբեկի օրոք:

Lion
16.09.2011, 16:49
- Դու այդ ի՞նչ նկատի ունես,- չհասկացա ես:
- Ժամանակին, Հայկ, սրանից մի չորս հարյուր, չորս հարյուր հիսուն տարի առաջ, երբ դուք տապալել էիք աքքադական բռնապետությունը և ձեր գերիշխանությունն էիք հաստատել Միջագետքում, հիշո՞ւմ ես, այն ժամանակ ևս, ինչպես և հիմա, Եգիպտոսը հայտնվել էր խավարում:
- Դե՜ե՜,- ծիծաղեցի ես,- այն ժամանակ անիծյալ Շամին նույնիսկ քո՜ գլուխը լվաց,- հիշեցի ես,- ի՜նչ ափսոս, որ Նիպպուրում, երբ մենք գրավում էինք այդ քաղաքը, ես չկարողացա դրա հախիցը գալ: Շամին ճողոպրեց Նիպպուրից և…
- … հայտնվեց Եգիպտոսում,- խոսքս շարունակեց Մենեսը,- այդ իրոք որ կախարդական զորությամբ օժտված կնոջ համար ոչինչ չարժեր պտտեցնել զառամյալ Պեպիի մահից հետո մեր երկրի ղեկին հայտնված նրա պատանի թոռան` Մեռենռայի [1] գլուխը: Այն ժամանակ ես ահագին զարմացա, երբ տեսա քեզ Եգիպտոսում:
- Այ դու քուրմ, հիշո՞ւմ ես, երբ դու իմացար, որ ես ձեր երկիր եմ ժամանել Շամիին գտնելու համար, մի կուշտ ծիծաղեցիր վրաս: Նույնիսկ սկսեցիր սրախոսել, որ ես մոռացել եմ իմ Աստղիկին ու նոր կրքով եմ տարվել:
- Հա դե հիմա,- ժպտաց Մենեսը,- բոլորս էլ սխալվում ենք, այդ թվում նաև ես: Դաժան ճշմարտությանը ես հետո պետք է հասու լինեի, հետո՜, այն բանից հետո, երբ Շամին մեկուսացրեց ինձ, իր ավազակախմբի միջոցով այն աշխարհն ուղարկեց Մեռենռային և, վերանվանվելով Նիտոկրիս [2], ստանձնեց մեր երկրի կառավարումը:
- Բայց դու պարտվեցիր միայն առաջին մասում, Մենես, վերջը դու էլ իրոք վատը չէիր ու վատ բաղնիք չսարքեցիր Շամի այդ ավազակախմբի համար: Բայց ես մի բան ամեն դեպքում չեմ հասկանում, ի՞նչ կապ ունի այդ ամենը մեր ներկայիս վիճակի հետ:
- Ինչ կապ ունի՞, Հայկ,- կարճ ծիծաղեց Մենեսը,- այն ժամանակ դուք իշխում էիք Միջագետքում և Ասորիքում, Եգիպտոսում քաոս էր, բայց դուք չհարձակվեցիք մեր երկրի վրա: Այժմ ևս դուք իշխում եք Միջագետքում ու շատ շուտով կիշխեք նաև Ասորիքում բայց…
- … բայց դու հույս ունես, որ մեր ռազմական համակարգը կրկի՞ն կանգ կառնի:
- Նման մի բան,- կարճ պատասխանեց Մենեսը:
- Մենես, իսկ դու հիշո՞ւմ ես, թե ինչ էինք անում ես ու դու սրանից մի յոթանասուն տարի առաջ, Ասսուրում:
Մենեսը զարմացած վրաս նայեց և ոչինչ չպատասխանեց:
- Չե՜ե՜ե՜ս հիշում, բարեկամս, իսկ ես լա՜վ եմ հիշում: Այն ժամանակ ես ու դու ուզում էինք այնպես անել, որ Շամին հանկարծ չամուսնանա հենց նոր գահ բարձրացած Ասորեստանի պատանի տիրակալ, հզոր, բայց արդեն հանգուցյալ Շամշի-Ադադի [3] որդի Իշմե-Դագանի [4] հետ:
- Է հետո՞:

________________
[1] Մեռենռա (մ.թ.ա. 2175-2174): Եգիպտոսի VI գահատոհմի փարավոն:
[2] Նիտոկրիս (մ.թ.ա. 2174-2172): Եգիպտոսի VI գահատոհմի վերջին և կին փարավոնը, որի կառավարումից հետո Եգիպտոսը կտրուկ թուլացավ:
[3] Շամշի-Ադադ I (մ.թ.ա. 1813-1781): Ասորեստանի արքա, որի օրոք իր նախկինների օրոք թուլացած Ասորեստանը կրկին սկսեց հզորանալ:
[4] Իշմե-Դագան I (մ.թ.ա. 1781-1757): Ասորեստանի արքա, որի օրոք Ասորեստանը կրկին սկսեց թուլանալ:

Lion
16.09.2011, 17:00
- Մենես, հիշո՞ւմ ես, երբ այն ժամանակ Եգիպտոսում ես ու դու ուզում էինք լուծել այդ անիծյալ Շամիի հարցերը ու ազատել Եգիպտոսը նրա տիրապետությունից, հիշո՞ւմ ես, մենք ի՞նչ արեցինք:
- Հենեն-նեսուտում [1] կազմակերպված այն հիանալի գինարբո՜ւքը,- ծիծաղեց բարեկամս,- այն ժամանակ դու քո դերասանական վարպետության գագաթնակետին հասար: Արքայական պալատում հավաքվել էին երկրի բոլո մեծամեծները ու դու քեզ ձև էիր տվել, թե գիտակցությունդ կորցնելու չափ սիրահարված ես այդ կնոջը: Ընդ որում դու այնպես հաջող էիր ձևացնում, որ նույնիսկ նա էր հավատացել: Ճիշտ է, համենայն դեպս արգելում էր քեզ որևէ զենքով երևալ իր մոտակայքում, բայց դե, մեծ հաշվով հավատում էր քեզ: Հիշում եմ, հետո՞:
- Հետո՜…, հետո ես հաջողացրեցի փակել դռները Հենեն-նեսուտի պալատի նկուղում հավաքված նրա ավազակախմբի վրա, իսկ դու էլ հատուկ գաղտնուղով բաց թողեցիր Նեղոսի ջրերն ու մենք նրանց բոլորին խեղդեցինք:
- Իսկ դրանից հետո դու Եգիպտոսի ողջ բարձր հասարակության աչքի առաջ, իբր համբուրում ես Շամիի ձեռքը, տակից հասցրած անակնկալ ու հատու մի հարվածով կոտրեցիր նրա վիզը: Արածդ հո արած չէր, Հա՜յկ, նույնիսկ ես սարսռացի,- հիշեց Մենեսը ու ժպտաց,- գլուխը լրիվ շուռ տվեցիր մեջքի վրա, անտաշ լեռնեցի ես, էլի…
- Հա ի՞նչ անեինք, Մենես ջան, ախր եթե դրան թողնեինք, ձեր ողջ երկիրը ձեռքի տակ կհավաքեր: Իսկ այսպես, երբ բոլոր աչքի առաջ ես ոլորեցի այդ Շամի վիզը, բոլորը տեսան, որ նա մահացել է ու… վերջ: Դրանից հետո նա էլ ինչպե՞ս պետք է փորձեր շարունակել կառավարել:
- Դե նա չփորձեց էլ, այլ ուղղակի կորավ: Պալատականները ճանկեցին քեզ ու համենայն դեպս արքայական դիարան տեղափոխեցին Նիտոկրիսի մարմինը, բայց հետո դիարանն այրվեց ու Շամի նշխարքներն այդպես էլ չգտան,- պատմությունը եզրափակեց Մենեսը,- հա, բայց դու Ասսուրի մասին էիր ասում, ի՞նչ կապ ուներ քո անկրթության մասին վկայող այդ պատմությունը դրա հետ:
- Սրանից մի յոթանասուն տարի առաջ, Մենես, պատմությունը կրկնվում էր: Շամին հայտնվել էր Ասսուրում և արդեն որպես Շամիրամ պատրաստվում էր դառնալ պատանի Իշմե-Դագանի կինը: Պատմությունը կրկնվում էր… թվում էր, թե կրկնվում էր,- ծիծաղեցի ես,- բայց այն ժամանակ Շամին ուղղակի հրամայեց ձերբակալել Ասսուրի արքունիքում հայտնված այն պճնագեղ եգիպտացուն ու բանտ նետել նրան: Դեռ լավ էր, որ Արամ արքայի միջնորդությունը ես ժամանակին հասցրեցի ու քեզ չգլխատեցին:
- Այո՜ո՜,- ծիծաղեց Մենեսը,- ես երբեք այդքան մոտ չէի եղել կործանմանը, ինչքան այդ ժամանակ: Ամեն ինչ ժամանակին հասկացած Շամին արդեն ուղղակի պատրաստվում էր թռցնել գլուխս, երբ դու տեղ հասար այդ փրկարար միջնորդությամբ:
- Դե՜ե՜, գիտեի, որ մի օր ինձ կքչփորես, գետնի տակից կհանես,- ծիծաղեցի ես:
- Այ դու դիվադադար, հերիք չի՞ արածս լավությունը երեսովս տաս, դու այն ասա, ինչո՞ւ հանկարծ հիշեցիր այդ երկար պատմությունը: Ասում են Շամին վաղուց արդեն աղավնի է դարձել: Շամիի՞ն ես կարոտել:
- Աստված ինձ փրկի Շամին կարոտելուց, Մենես,- ծիծաղեցի ես,- ես մի անգամ հարամեցի այդ կնոջ կյանքը իր իշխանության ամենասկզբում, երկրորդ անգամ իմ մեղքով նա իր թագավորությունից այդպես էլ բան չհասկացավ, իսկ վերջում էլ այնպես արեցի, որ սեփական հոգեորդիները իր հարցերը լուծեցին: Հաշվի առնելով այդ ամենը, Մենես, ես կասկածում եմ, որ նա ամենալրջագույն հիմքերն ունի ինձ չսիրելու: Չէ՜, եղբայր, ես Շամիին չեմ կարոտում, չէ, բայց այդ ամենը ես իզուր չէր, որ պատմեցի,- ձեռքս դրեցի զրուցակցիս ուսին ու շարունակեցի,- ուղղակի ուզեցա ասել, բարեկամս, որ պատմությունները, հաճախ ինչքան էլ որ նման սկիզբ ունենան, որպես կանոն իրար ոչ նման ավարտներով են վերջանում…

________________
[1] Մեմֆիսի անուններից մեկը:

Varzor
16.09.2011, 18:01
Լիոն ջան, շատ լավ է ստացվում, ահավոր հետաքրքիրաաա :)
Ի դեպ մի քիչ ուշացումով մի բան ասեմ:
Էն Նիպպուրի մոտի Նաա-Սինի հետ տեղի ունեցած ճակտամարտը, որտեղ հայերն առաջին անգամ այրուձի օգտագործեցին շատ տիպիկ էր` նետահարիր, նահանջիր և այդպես շարունակիր կրկնել: Այրուձիու գործողություններն ակամայից հիշեցիրն Տիգրանի նետաձիգ այրուձիու փայլուն մարտերը հռոմեացիների դեմ, Սուրեն զորավարի նետաձիգ այրուձիու կողմից Կրասոսի զորքերի կոտորածը: Բայց ակամաից էլ հիշեցի մոնղոլ-թաթարական ցեղերի մարտական տակտիկան` մեկին-մեկ նույնն էր, միայն այն տարբերությամբ, որ հետևակային զորք պրակտիկորեն չունեին: Այսինքն հայերի կողմից 3000 տարի առաջ կիրառված տակտիկան մոնղոներին թույլ տվեց աշխարհի կեսը գրավել: Դե արի ու մի հիացի, միաժամանակ էլ մի ափսոսա մեր ռազմական ուղեղների տաղանդի համար :)

Lion
16.09.2011, 19:23
Ճիշտ ես, Varzor ջան, ու համ էլ մերսի լավ կարծիքի համար - ավելորդ էլ է ասել, թե քո կարծիքն ինչքան եմ կարևորում: Հայկի նոթերից երևում է, շուտով բոլորն էլ դա կտեսնեն, որ միայն այդ հայտնագործությունը չէր, որ հետագայում իրենց զինանոցում վերցրեցին հարևան ազգերը: Տեսնում ես, թե Հայկը ինչ աստիճան բուռն հանդես եկավ հարևան ազգերը ու ամենից առաջ Եգիպտոսը նվաճելու դեմ: Կարծում եմ, որ նա ճիշտ էր և նրա այն խոսքերը, թե օտար ճանապարհներին կորցրած մեր ամեն մի ռազմիկը փոքրացնում է Հայաստանի հզորությունն ու պաշտպանական հնարավորությունները, դեռևս իրենց ցավալի հաստատումը կստանան ի դեմս արիական արշավանքների ինչքան հզոր, այնքան էլ վաղանցիկ հաջողություններում...

Իսկ հայերի կիրառած մարտավարությունը երևի թե նույնիսկ բնական էր - այն ժամանակներում ձիերը դեռևս այնքան մեծ ու հզոր չէին, ինչքան հետագայում, և ծանր զինված ռազմիկներ չէին կարող իրենց վրա կրել: Մյուս կողմից էլ, սակայն, դրանք արագաշարժ էին հետևակի համեմատ, այնպես որ հայտնագործությունը կարծես ինքնին էր գալիս: Ի դեպ ասեմ, եթե նույնիսկ այս օրինակն էլ թողնենք, որի հաստատումը ամեն դեպքում միայն Հայկի խոսքերն են, իսկ այլ աղբյուրներից Նիպպուրի մ.թ.ա. 2200 թ-ի ճակատամարտի տակտիկական մանրամասների մասին տեղեկություններ մեզ չեն հասել, ուրեմն, եթե այս էպիզոդին նույնիսկ չհավատանք էլ, ապա էլի մ.թ.ա. 68 թ-ի Արածանիի ճակատամարտով էլի հայերը առաջ անցան պարթևներից: Ընդ որում, եթե պարթևները ամեն դեպքում քոչվորոտ ժողովուրդ էին, ապա նստակյաց ժողովրդի կողմից այս մարտավարությունը կիրառելն ինքնին իրոք որ բացառիկ երևույթ էր:

Varzor
16.09.2011, 19:54
Իսկ հայերի կիրառած մարտավարությունը երևի թե նույնիսկ բնական էր - այն ժամանակներում ձիերը դեռևս այնքան մեծ ու հզոր չէին, ինչքան հետագայում, և ծանր զինված ռազմիկներ չէին կարող իրենց վրա կրել:
Այ էս պահը հատկանշական է, ընտրվում էին համեմատաբար փոքրամարմին, բայց ֆիզիկապես պինդ, ճարպիկ ու ոչ պակաս խիզախ տղամարդիք: Այս նկարագրությանը գումարած ձին` Ղարաբաղցիների տիպիկ նկարագրությունն է :D Իրոք որ հայոց այրուձիու շարքերում ուրույն տեղ ունեին Արցախ-Ուտեցիք ;)` համեմատաբար կարճահասակ, բայց ուժեղ, ճարպիկ ու մարտում կատաղի :)
Ի դեպ Հայկի հուշերում ձիաբուծարանոը Հերում էր, իսկ Հերը որտեղ է?
Հետաքրքիր է, որ հույն պատմիչների կողմից հիշատակվող Քուր-Արաքսյան տարածքում ապրող մասագետներն ունեինհամապատասխան նկարագրություն` լավ ձիավորներ էին, զրահավորված չէին (որ ծանր չլինեն), բայց հավեսով մարդիք էին, եթե կռվի դաշոտւմ չէին հանդիպել :D
Նույն մակեդոնացու զորքի հիմնական հարվածային ուժը նույնպես կազմում էին թեթև հեծյալները, սակայն արդեն նիզակակաիր:

Lion
16.09.2011, 20:14
*
...- Սրանք էլ Սյունեցիք [4] ու Արցախցիք [5] են,- Վահագնս ցույց տվեց առանձին նստած ու իրենց երկար նիզակները ոտքերի տակ դրած մի խումբ ռազմիկների,- դու սրանց համեստ տեսքին մի նայիր, հա՜յր,- ծիծաղեց նա,- Սիսակյանների [6] ու Առանյանների [7] ռազմիկները շատ անզիջում են: Սրանք իրենց համարում են սերած Հայկի սերնդից ու միշտ էլ ձգտում են արժանի լինել նրան: Հատկապես հաջող են գործում միացյալ կռվում, քանի որ փոխօգնությունն ու փոխընկալումը սրանց մոտ շատ բարձր է…

:) Իրոք, Արցախ աշխարհը հայտնի էր իր ձիերով ու հեծելազորային հիանալի ավանդույթներով, ինչը պայմանավորված էր ինչպես տեղացի հայերի բնավորության գծերով, այնպես էլ տեղի բնությամբ: Հեր գավառը գտնվում է Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում, Ուրմիա լճի հյուսիսային ափերի մոտ -


http://www.bvahan.com/ArmenianWay/Great_Armenia/Provinces_Arm/Parskahayk/Parskahayk.jpg

Հերում հիշատակվում է Հայաստանի ամենահին ձիանոցներից մեկը - հայտնի էր, որ Արարատյան թագավորության պետական ձիանոցը ևս Հերում էր: Քուր-Արաքսյանի պահով էլ լրիվ ճիշտ ես, ընտանի ձիերի ամենահին կմախքները հենց այստեղից են գտնվել: Ի դեպ ասեմ, միջագետքցիները ձիերին կոչում էին... լեռնային էշ ;)

Մերսի մեր լավ ախպեր Արիացուն` Սասունին, քարտեզի համար, ախպե՜ե՜ե՜ե՜երրրրս՜ս, բարի գալո՜ւստ :hands

Lion
16.09.2011, 22:12
Նիպպուրի մոտ մ.թ.ա. 2200 թ-ին տեղի ունեցած ճակատամարտի մանրամասները, ինչպես արդեն ասացի, մեզ չեն հասել: Բայց, դատելով այն բանից, որ մինչ այդ միանգամայն հաջող մարտնչող Նարամ-Սուենը միանգամից այդպես ջախջախիչ պարտություն կրեց և դա այն դեպքում, երբ նրա թշնամիները հաստատ թվական առավելություն չունեին, լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու, որ հենց այդ ժամանակ են աքքադցիների դեմ առաջին անգամ կիրառվել ձիեր, ինչը ռազմական արդյունավետությունից բացի նաև զուտ հոգեբանորեն նույն էֆֆեկտն է ունեցել, ինչ ձիերի կիրառությունը Ամերիկայում XVI դարում կոնկիստադորների կողմից...

Lion
16.09.2011, 22:51
Լրացավ ուղիղ երեսուն օրը, ինչ Հավերժության դատապարտվածի նոթերը տեղադրված են Ակումբում: Հաճելի է տեսնել, թե ինչ մեծ հետաքրքրություն են առաջացրել դրանք, քանի որ հենց նոր թեմայի դիտարկումների թիվը անցավ 6.600-ը ու կազմեց 6.620 (16.09.2011 թ-ի 23:57-ի վիճակով): Սա նշանակում է, որ այս թեման օրական ունեցել է 220 դիտում, ինչը կարծում եմ այս ֆորումի և ընդհանրապես հայալեզու ինտերնետ տարածքի համար հիանալի ցուցանիշ է :)

Հուսանք, որ հետագայում ևս իմ լավ ընկերները չեն մոռանա այս թեման և, ինչպես ես իմ ժամանակին, երբ սկսեցի ծանոթանալ Հայկի հուշերին, կշարունակեն ծանոթանալ դրանց ու իրենց օգտակար, բարեմիտ և խիստ պետքական խորհուրդներով կզարդարեն թեման ;)

Lion
17.09.2011, 07:25
*

Համընթաց քամին ուռեցնում էր փյունիկյան արագընթաց նավի առագաստները և մենք առաջ էինք սլանում` ճեղքելով Արևամուտքի լազուր ծովի հանդարտ ալիքները: Նավագնացության համար եղանակը ավելի քան հարմար էր և այլ պայմաներում ճամփորդությունից հաճույք ստանալու համար երևի թե քիչ բան էր պետք լինելու: Սակայն ներկայումս իրավիճակը ավելի քան տարօրինակ էր:

Ես, Հայկազունիների ցեղի ներկայացուցիչս ու Հայկ Նահապետի որդին, փախուստի էի դիմել իմ այնքան սիրած Հայաստանից և ճամփորդության էի դուրս եկել մի մարդու հետ, որը, դատելով վերջին օրերին ավելի ու ավելի շատ լռությանը տուրք տալու իր տրամադրությունից, անշեղորեն մտածում էր միայն և միայն Հայաստանի դեմ պայքարելու մասին: Իհարկե, Մենեսի անկեղծությունն իմ նկատմամբ կասկածից վեր էր, բայց մեր կամքից անկախ ահա այնպես էր ստացվել, որ մեզնից մեկը, ինչ էլ որ աներ հանուն սեփական ժողովրդի, անխուսափելիորեն քայլ էր կատարելու մյուսի դեմ: Մենեսը շտապում է Եգիպտոս, բայց արդյո՞ք իմ տեղն էլ է այնտեղ: Եգիպտոսում ես մի քանի անգամ եղել էի, բայց այդ ժամանակներում խաղաղություն էր տիրում և իրավիճակը լրիվ այլ էր: Ի՞նչ էի ես կորցրել կամ ինչ էի գտնելու հիմա Եգիպտոսում և, ընդհանրապես, ո՞ւր պետք է գնամ հիմա ես: Այս և նման հարցերն էին կրծում հոգիս մեր ծովային ճամփորդության արդեն կեսերում և ես ավելի ու ավելի քիչ էի ցանկություն ունենում խախտելու Մենեսի երկարող լռությունը:

Տարսույից դուրս գալուց հետո քսաներորդ օրը փյունիկյան մեր նավը կարճատև խարիսխ գցեց Բիբլոսում: Նավավարը տրամադրված էր շարունակել նավարկումը դեպի Եգիպտոս և ում-ում, բայց նրան շտապեցնողների շարքում առաջին տեղը մշտապես հենց Մենեսին էր, որ պատկանում էր: Դե իհարկե, սոսկալի վտանգ էր կախվել նրա հարազատ Եգիպտոսի գլխին և այս պայմաններում բարեկամիս հոգսը երևի թե արդեն հաստատ է, որ ես չէի: Այս հանգամանքը ստիպեց ինձ վերջնական որոշում ընդունել…

“Դեհ, կարծես թե մեր բաժանվելու հերթն էլ եկավ”,- բարեկամիս այս վերջին խոսքերն էին անվերջ պտտվում ուղեղումս, երբ Մենեսին հրաժեշտ տալուց հետո ես ընթրում էի Բիբլոսի պանդոկներից մեկում: Մենեսը մեր բարեկամությանը այստեղ էլ էր հավատարիմ մնացել և մոտակա մի քանի ամիսներին համենայն դեպս նյութական ոճի խնդիրներ ես չպետք է որ ունենայի: “Կլինես մեր կողմերում, Հայկ…, չգիտեմ էլ ի՞նչ ասեմ”,- նավամատույցին կանգնած մի վերջին անգամ վրաս նայեց Մենեսը, գլուխը թափ տվեց և տխուր ժպտաց. “Եթե այնուհանդերձ, եղբայր, կլինես մեր կողմերում, իմաց տուր, մենք առաջին օրը չէ, որ ճանաչում ենք միմյանց”:

Փշրեցի բռունցքիս մեջ սեղմված կավե գավաթը և այս մեծ աշխարհում ինձ անակնկալ կերպով հանկարծ սարսափելիորեն միայնակ զգացի…

Lion
17.09.2011, 07:39
*

Սկզբում Բիբլոսում իմ օրերը անցնում էին բավականին միօրինակ: Ամեն առավոտ ես արթնանում էի, իջնում պանդոկի երկրորդ հարկում վարձած իմ սենյակից, նախաճաշում էի, որից հետո դուրս էի գալիս քաղաք զբոսնելու: Փորձ էի կատարում ամենօրյա այդ զբոսանքների միջոցով ցրել վերջին օրերին ավելի ու ավելի շատ ինձ տիրող ճնշված տրամադրությունը: Հատկապես սիրում էի լինել Բիբլոսի քաղաքային շուկայում, որտեղ ամենաթարմ լուրերն էին պտտվում իրադարձությունների մասին: Սիրում էի նստել ու զրուցել նաև արհեստավորների հետ: Սովորաբար ներկայանում էի որպես սիպպարցի մանր մի վաճառական, որը դեպքերի բերումով հայտնվել է Բիբլոսում: Սիպպարը հեռու էր և ավելորդ հարցեր տվողներ այդպես էլ չգտնվեցին: Արհեստավորների մոտ էր, որ առաջին անգամ օտար աչքի համար ուղղակի անտեսանելի մի քանի մանրուքներից ես աստիճանաբար սկսեցի առանձնացնել նրանցից մի քանիսին: Հետաքրքիր էր հատկապես Մալկու անունով կոշկակարներից մեկը, որին կարծես թե անկեղծորեն հետաքրքրում էր այն ամենը, ինչ կապված էր Սիպպարի ու նրա պատմության հետ: Հաճույքով զբոսնում էի նաև քաղաքի արտաքին պարիսպներից դուրս ընկած այգիներում, բայց այստեղ տիրող անդորրը ամենատարբեր և հաճախ ոչ այնքան ուրախ խոհերն էր ավելացնում առանց այդ է տխրության հակված իմ տրամադրությանը:

Օրերից մի օր երեկոյան ես նստած էի ինձ արդեն հարազատ դարձած պանդոկում և ոչ առաջին գավաթ գինին դատարկելով էր, որ ընթրում էի, երբ անակնկալ սուր զգացում ունեցա: Տասնամյակների ընթացքում ձեռք բերած սովորությանս հավատարիմ ձեռքս տարա թրիս և անմիջապես էլ սկսեցի զննել պանդոկի մեծ դահլիճում հավաքված մարդկային խառնամբոխը: Այստեղ ամեն ինչ կարծես թե սովորական էր: Սուր զգացումս ավելի ուժեղացավ և անմիջապես էլ անցավ: Գրեթե միանգամից էլ դահլիճի հեռավոր դռներից մեկը բացվեց և երկար, կարմիր ու միայն կնգուղի գագաթի մասում շագանակագույն սքեմի մեջ գլուխը ծածկած մեկը, հենվելով բարակ ու երկար իր գավազանի վրա, մտավ դահլիճ: Ես հայացքս չէի կտրում կնգուղավոր եկվորից, քանի որ գիտեի` ինքն էլ ինձ է փնտրում: Այդպես էլ եղավ. աննկատ անցնելով պանդոկի մեծ սենյակում խռնված ու աղմկող խառնամբոխի միջով, անծանոթը մոտեցավ սեղանիս, բարձրացրեց գլուխը, հետ գցեց կնգուղը և ես լսեցի:
- Կարելի՞ է կիսել ընթրիքդ, ով լեռնեցի դու օտարական:
- Կարելի է,- ոտքի կանգնեցի ես ու հետ հրեցի դիմացս դրված աթոռը,- նստիր, ով զավակ դու անապատի:

Մենք միաժամանակ ծիծաղեցինք.
- Չէի սպասում քեզ ձեր հայրենի լեռներից այսքան հեռու հանդիպել, Հայկ,- խոսեց զրուցակիցս:
- Իսկ ես չէի սպասում քեզ նման տարօրինակ վիճակում տեսնել, Աբրամ: Աստվածների սիրուն, ի՞նչ է նշանակում քո այս տարօրինակ հանդերձավորումը:
- Աստվածը մեկն է, Հայկ, և նա ասաց ինձ, որ ես գնամ այնտեղ, ուր ինքը ցույց կտա ինձ:
- Ու նա ցույց տվեց քեզ Բիբլո՞սը: Վատ քաղաք չի, Աբրամ, ասեմ քեզ, այստեղ կարելի է ամենևին էլ ոչ վատ ապրել:
- Աբրահամ, Հայկ, արդեն անցել են այն ժամանակները, երբ ես կոչվում էի Աբրամ: Հիմա ինձ կոչում եմ այլ կերպ` Աբրահամ:

Ես ոչինչ չասացի ու մտախոհ նայեցի զրուցակցիս: Ե՞րբ էր, որ տեղի ունեցավ Ալիոնի արյունոտ ճակատամարտը… [1]
- Այո՜, Հայկ, վաղո՜ւց էր,- կարծես թե մտքերս կարդաց զրուցակիցս,- արյունոտ այդ ճակատամարտը վաղո՜ւց էր, որ տեղի ունեցավ և կարելի էր սպասել, որ դու կզարմանաս փոփոխություններից:
- Նոր չէ՜ր,- գլուխս օրորեցի ես,- ու այն ժամանակ դու ոչ մի կերպ նման չէիր նրան, ում հիմա ես տեսնում եմ ահա այստեղ, դիմացս այսպես անխռով կերպով նստած:

____________________
[1] Ալիոնի ճակատամարտը մի կողմից Հայոց թագավորության ու տաս այլ դաշնակից թագավորությունների, իսկ մյուս կողմից էլ ամորիացիների միջև տեղի ունեցավ մ.թ.ա. մոտ 1910 թ-ին և ավարտվեց ամորիացիների ջախջախիչ պարտությամբ: Դրանից հետո ամորիացիների ավերիչ արշավանքները դեպւ Հայաստանո ւ հարակից երկրներ դադարեցին:

Lion
17.09.2011, 07:56
- Արիները մեծ հոգի ունեն, Հայկ, իսկ մեծ հոգու տեր մարդկանց հետ շփումը փոխում է բոլոր նրանց հոգիները, ում նման բախտ է վիճակվում: Ալիոնի ճակատամարտում դուք ապացուցեցիք ձեր հոգու մեծությունը և այդ հանգամանքը անվերադարձ կերպով փոխեց ոչ միայն իմ անցյալը, այլև ներկան:
- Երեխանե՜րը…
- Այո, Հայկ, դու դա կարծես թե չես մոռացել: Ես ևս չեմ մոռացել: Չեմ մոռացել այն, որ, երբ երբևէ իմ տեսած այդ ամենամեծագույն ճակատամարտի վերջում ձեր ձեռքն ընկան արյունոտ սպանդում առանց ծնողների մնացած Մեծ Անապատի փոքրիկ այդ բնակիչները, դուք թույլ չտվեցիք Լարսայի արքա Աբիսարիխային ջնջխել նրանց փոքրիկների գլուխները:
- Եղել է, Աբրահամ, եղել է նման բան: Ու թեև Մեծ Անապատի որդիները իրենք գթասրտությամբ երբեք էլ աչքի չէին ընկնում, բայց արիները արյունոտ այդ ճակատամարտից հետո այնուհանդերձ որոշեցին խնայել ըստ էության անմեղ այդ արարածների կյանքը: Կարծում եմ, որ այդ ժամանակ մենք ճիշտ վարվեցինք, Աբրահամ, ուրախ եմ, որ նույն բանը հիմա էլ քեզնից եմ լսում:
- Իմ անունը, Հայկ, մեր լեզվից թարգամանծ նշանակում է. “բազմության հայր”: Ես կատաղի կերպով եմ մարտնչել Ալիոնի ճակատամարտում ու դու դա լավ գիտես, բայց ձեր կողմից ցուցաբերած մեծահոգությունից հետո ես ընդմիշտ հրաժեշտ տվեցի զենքին: Ահա,- Աբրահամը ցույց տվեց սեղանին հենած գավազանը,- այս գավազանն է, ոչ ավել, այս գավազանն է առավելագույնը, որ արդեն գրեթե երկու հարյուր տարի որպես զենք է ծառայում ինձ և նրա միջոցով է, որ ես կարողանում եմ ուղղություն տալ իմ հետևից եկող բազմությանը:
- Երեխաների հետ դժվար էր, Աբրահամ, իսկ նրանցից շատերն էլ այն տարիքում չէին, որ, ինչպես դու այն ժամանակ, հասկանային մեր արարքի մեծությունն ու գնահատեին այն: Ցավալի է փաստել, բայց այդ երեխաներից շատերը հետագայում մեծ ճանապարհի ավազակներ դարձան:
- Հեբրու, Հայկ, հեբրայ կամ, որ ավելի ճիշտ է, եբրայ,- հաստատեց զրուցակիցս ու գլխով արեց,- հետագայում այդ երեխաներին ու նրանց սերունդներին Եփրատից այս կողմ հենց այդ անունով էր, որ սկսեցին ճանաչել: Եբրայներս աստիճանաբար ստեղծեցին իրենց յուրօրինակ լեզուն, հավատամքն ու սովորույթները և հիմա արդեն գրեթե ձևավորվել են որպես առանձին, թեև առայժմ փոքր ժողովուրդ: Այն ժամանակ ես ավելի քիչ բան կարող էի անել, քան հիմա, և դրա համար էր նաև երևի, որ նրանք ավազակներ դարձան: Բայց հիմա, Հայկ, հիմա, հավատա, շատ բան արդեն այլ կերպ է դարձել: Իմ եբրայներն արդեն լրի՜վ ուրիշ մարդիկ են:
- Հնարավոր է, Արբրահամ, չեմ վիճում,- ժպտացի ես,- բայց դու այնուհանդերձ այդպես էլ չասացիր` ի՞նչը քեզ ստիպեց թողնել Ուրշուն [2] և հայտնվել այս կողմերում: Վերջին անգամ, սրանից երևի թե մի հարյուր տարի առաջ էր, ինչքան հիշում եմ, որ դու հենց այդ քաղաքում էիր ու երկինքն ուսումնասիրելով էիր զբաղված…
- Շատ իմաստնության մեջ շատ գիտություն կա, Հայկ, բայց իր գիտությունն ավելացնողը նաև իր ցավն է ավելացնում,- զրուցակիցս հառեց վրաս իր խոհուն աչքերի հայացքն ու շարունակեց,- նայելով երկնքին, Հայկ, ես տեսա բոլոր այն գործերը, որոնք կատարվել են արեգակի ներքո: Եվ ես հասկացա, որ ամեն ինչ իրականում միայն ունայնություն է ու հոգու տանջանք…

___________________
Քաղաք Հայոց Միջագետք նահանգում: Հետագա Ուռհան (Եդեսիան):

Lion
17.09.2011, 08:01
Ես հետաքրքրված նայեցի Աբրահամին, իսկ զրուցակիցս շարունակեց:
- Ունայնությունից ունայնություն է, Հայկ, ամենուր ունայնություն է և ոչ մի բան ավել, ամեն ինչ ունայն է: Ի՞նչ օգուտ ունի մարդը ողջ այս չարչարանքից, որ քաշում է արեգակի ներքո: Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավերժ։ Արեգակը ծագում է, արեգակը մայր է մտնում և վերադառնում իր տեղը։ Հողմը ելնում է դեպի հարավ և դառնում դեպի հյուսիս, պտտվելով պտտվում է, փչում է հողմը և նորից վերադառնում կրկին իր շրջապտույտին։ Բոլոր գետերը գնում են դեպի ծով, բայց ծովը չի լցվում և գետերը նորից վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են։ Մարդու համար չկա ուրիշ լավ բան, բացի ուտելուց, խմելուց և իր վաստակով իր հոգուն հաճույք պատճառելուց։ Բայց ես տեսա, որ այդ ևս լինում է աստծուց, քանզի ո՞վ կարող է ուտել և խմել առանց նրա: Ի սրտե ես հրաժարվեցի իմ բոլոր վաստակներից, որ վաստակեցի արեգակի ներքո, որովհետև մարդ կա, որի վաստակը իմաստությամբ, գիտությամբ և առաքինությամբ է լինում, մարդ էլ կա, որ ոչինչ չի արել, բայց այդ վաստակը բաժին է ընկնում նրան: Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։ Ես տեսա այն բոլոր զբաղմունքները, որ աստված տվել է մարդու որդիներին զբաղվելու համար։ Նա ամեն ինչ լավ է արել մարդու համար և մինչև իսկ հավիտենությունը ճանաչելու իղձ է տվել նրանց սրտերին, բայց և այնպես մարդ այդպես էլ չի կարողանում հասկանալ աստծու արած գործը՝ լրիվ, սկզբից մինչև վերջ։

Աբրահամը լռեց և պանդոկի արդեն գրեթե դատարկ և ծխով լցված դահլիճում ես, ինչպես և օրեր առաջ, կրկին պարզորեն գիտակցեցի մենակությանս ողջ դառնությունը ու ներկայիս իմաստազուրկ իմ կյանքի դատարկությունը:
- Ամեն ինչ ջանք ու տքնանքով է լինում, Հայկ, և չի կարող մարդ այդ ամենը պատմել,- կրկին խոսեց զրուցակիցս,- այն, ինչ եղել է, նույնն էլ պիտի լինի, և այն, ինչ կատարվել է, նույնն էլ պիտի կատարվի։ Նախկինների հիշատակը չկա, Հայկ, չի լինելու նաև մեզնից հետո եկողների հիշատակը: Աստված դաժան զբաղմունք է տվել մարդու որդիներին, որ զբաղմունք ունենան արեգակի ներքո: Աստված մարդու մտածել է սովորեցրել և տխրությամբ է պատել նրան արեգակի ներքո: Ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին ու դրանք անելու համար իմ քաշած չարչարանքներին, և, ահա, ամեն ինչ ունայնություն է ու հոգու տանջանք և ոչ մի օգուտ չկա արեգակի ներքո: Եվ ես հասկացա, Հայկ, ես հասկացա, որ դա ևս հոգու տանջանք է, քանզի շատ իմաստնության մեջ շատ գիտություն կա, իսկ իր գիտությունն ու խելքն ավելացնողը նաև իր ցավն ու վիշտն է ավելացնում…

Աբրահամի ձայնը ավելի ու ավելի շատ էր մեղեդային երանգ ստանում, պանդոկի արդեն իսկ իսպառ դատարկված դահլիճում այն արձագանքում էր պատերից ու թափանցում ուղիղ իմ սիրտը:
- Ո՞վ ես դու, տեր,- չդիմացա ու ոտքի կանգնեցի ես, բայց այդ երեկո խմածս գինին ինձ կարծես թե ուժասպառ էր արել: Ես կրկին նստեցի տեղս, իսկ զրուցակիցս, վրաս նայելով իր խորաթափանց հայացքով, մեղմորեն ժպտաց.
- Ես տիրոջ ծառան եմ, Հայկ, և պաշտում եմ երկնքի տեր աստծուն, որը ստեղծեց անծայրածիր ծովն ու տառապալից ցամաքը այս …

Գլուխս դրեցի սեղանին ու զգացի, որ աչքերս փակվում են: Աբրահամը ոտքի կանգնեց և ինձ էլ օգնեց ոտքի կանգնել: Հիշում եմ սենյակս բարձրանալն ու անկողնուս հասնելը, Աբրահամի հետևից դուռը փակվելն ու անկողնուս ընկնելը. “Գրողի տարած դու Աբրա՜մ”,- վերջին պահին անցավ մտքովս,- “ի՞նչը քեզ ստիպեց այդ բոլորը փորձարկել ինձ նման ծեր մի մարդու վրա: Բայց դու կարծես թե հավատացի՜ր ինձ… տե՜ր”,- քմծիծաղ տվեցի ես,- “Վատ չի վատ չի՜, խորամանկ իմ Աբրամ, դու կարծես թե ինչ-որ ծրագրե՜ր ունես”,- անցավ մտքովս ու մնացածը ես արդեն չեմ հիշում…

Lion
17.09.2011, 08:13
*

Հաջորդ օրը առավոտ ես վաղ արթնացա ու զգացի, որ այդ օրը ինձ կարևոր գործեր են սպասում: "Ո՞վ ես դու, տե՜ր",- քմծիծաղ տալով չգիտես էլ որտեղից այդ պահին մտքովս անցած հաջող այդ արտահայտության վրա, ես իջա պանդոկի առաջին հարկ` նախաճաշելու: Երեկվա խոսակցությունն այնքան բուռն էր անցել, որ ես չէի էլ հասցրել իմանալ, թե որտեղ պետք է այժմ փնտրել իմ հին ծանոթ Աբրամին, կամ ավելի ճիշտ, ինչպես նա է հիմա իրեն կոչում` Աբրահամին: Ի վերջո մտովի թափ տվեցի ձեռքս Աբրահամին գտնելու փորձերի վրա ու վստահության եկա, որ նա ինքը ի վերջո կգտնի ինձ: Դուրս եկա քաղաք զբոսնելու ու երևացի շուկայում: Այստեղ բոլորը թեժ կերպով քննարկում էին հյուսիսում ծավալվող բուռն իրադարձությունները: Ասում էին, որ հյուսիսում, Թորգոմի տան [1] հեռավոր երկրում, որտեղից Բիբլոսի ծովային եղբայր Տյուրոսի [2] շուկաներ էին մատակարարվում այստեղ հատկապես հարգի ձիեր և ջորիներ, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել ու այս երկրում ապրող Հայկի որդիների մարտակառքերը ուղղություն են վերցրել դեպի հարավ: Առանց լուրջ դիմադրություն ցույց տալու արդեն իսկ ընկել էին Կարքեմիշը, Հալպան ու Ալալախը [3], իսկ Համմայի [4] տիրակալն էլ ըստ էության արդեն համաձայնել է ընդունել Թորգոմի տան գերիշխանությունը:

Ներսս փոթորկվեց ու ես հեռացա շաղակրտողներից. ես հզոր կարդուս, որ իմ մարտակառքով դղրդացնում էին Միջագետքի քաղաքների պարիսպները, հիմա, այստեղ, ինչ-որ վաճառականների հետ կանգնած շաղակրտում եմ, այն դեպքում, երբ մերոնք… բայց հետո, շուկայից արդեն դուրս գալիս, հիշեցի Անուշավանին, փայլուն կերպով սկիզբ առած ողջ այս նվաճումների պատմությունն ու որոշակիորեն սառեցի:
- Ես սպասում էի քեզ այստեղ գտնել, Հայկ,- լսեցի Աբրահամի ծանոթ ձայնն ու շուռ եկա:

Աբրահամը, հենվելով գավազանին, առանց շտապելու մոտեցավ ինձ ու կանգնեց կողքիս:
- Խառանում [5] սով էր և ես ստիպված եղա շարժվել դեպի հարավ: Պատերազմը գալիս է մեր հետևից, Հայկ, բայց մենք առայժմ կարողանում ենք հեռու մնալ նրանից:
- Եբրայները խուսափում են պատերազմի՞ց,- զարմացած ձեռքերս տարածեցի ես,- ինչքան բան է, սակայն, որ ես բաց եմ թողել կողքովս:

Մենք զրուցելով ուղղություն վերցրինք դեպի Բիբլոսի արևելյան դարպասը:
- Եբրայները պատրաստ են պատերազմի, Հայկ, բայց այդ պատերազմը մեզ հետ ոչ մի առնչություն չունի: Մենք կուզենայինք հեռու մնալ այս ամենից, բայց պատերազմը մոտենում է արդեն նաև այս կողմերին: Իսկ այլ տեղ գնալ մենք արդեն ուղղակի չենք կարող:
- Եվ ի՞նչ եք որոշել:
- Վերջնական որոշումը դեռևս ընդունված չէ, բայց մոտավորապես արդեն հայտնի է: Շուտով մենք էլի կշարժվենք դեպի հարավ, դեպի Երիքով ու Ասկալոն [6], իսկ հետոն արդեն այնտեղ կերևա:
- Քանանի երկի՜րը,- ժպտացի ես,- բայց իրենց երկրում ձեզ տեսնելուց քանանեացիները երևի թե այնքան էլ չեն ուրախանա:
- Չեմ թաքցնի քեզնից, Հայկ, որ այս հարցում ես որոշակիորեն քո օգնության կարիքն ունեմ: Ես կուզենայի իմ եբրայներով միանալ ձեր մարտակառքերին ու նաև այդ միջոցով ստիպել քանանեացիներին ավելի հյուրընկալ լինել,- Աբրահամը քննախույզ մի հայացք գցեց վրաս ու լռեց:
- Անհաջող պահ ես ընտրել դրա համար, Աբրահամ,- նայեցի զրուցակցիս ու շարունակեցի,- իմ և Հայկի որդիների ուղիները վաղուց արդեն բաժանվել են և մենք արդեն երկար ժամանակ է, որ միմյանց չենք հասկանում: Ես վաղուց չեմ եղել Հայաստանում, իսկ այդ երկրի արքաներն էլ իմ կողմից չսիրված մարդկանց շարքերում են:

Մենք շարունակեցինք քայլել և մոտեցանք քաղաքի պարիսպներից հետո տարածվող փարթամ այգիներին:
- Ես արդեն ոչինչ չունեմ, Աբրահամ, ու անվերադարձ կերպով հեռացել եմ Հայկի որդիներից: Ինչպես և ձեզ, հյուսիսից դեպի այս կողմ շարժվող պատերազմը ինձ ևս կստիպի թողնել այս քաղաքն ու հեռանալ:
- Ինձ լավ օգնականներ պետք են, Հայկ,- ասաց Աբրահամը,- լավ օգնականներ, հատկապես նրանցից, որ հասկանում են ռազմական գործը: Դու կգա՞ս եբրայների հետ դեպի ավետյաց երկիրը մարդկության:

Ես մի պահ բան չգտա պատասխանելու, իսկ հետո, նայելով դիմացս բարձրացող հաստաբուն կաղնուն, ասացի.
- Հաստաբուն կաղնին, Աբրահամ, անշարժ կանգնած է իր տեղում ընդամենը շնորհիվ նրա միայն, որ արմատները իր խորը խրված են հարազատ հողի մեջ: Իմ արմատներն վաղուց արդեն կտրվել են հարազատ հողից և ես կարող եմ գնալ ցանկացած ուղղությամբ: Ու ես կգնայի էլ, բայց,- նայեցի Աբրահամի աչքերին ու շարունակեցի,- ամենուր ունայնություն է, ունայնությունից ունայնություն և ոչ մի բան ավել: Ես փորձեցի տեսնել, թե ինչքան խորն է ճագարի բույնը, բայց ակնակիտ խավարից բացի այնտեղ ուրիշ ոչ մի բան չտեսա: Բաց ինձ համար ճշմարտության քողը, ով տեր, ու ես կգամ քեզ հետ նույնիսկ թեկուզ մինչև ծայրը աշխարհի:
- Բարի գալուստ, Հայկ,- ժպտաց Աբրահամն ու ձեռքը դրեց գլխիս,- ես ցույց կտամ քեզ, թե ինչքան խորն է ճագարի բույնը…

____________________
[1] Հայաստանի անվանումներից մեկը, որը տարածված էր Ասորիքում:
[2] Հայտնի ծովային առևտրական քաղաք Փյունիկիայում:
[3] Քաղաքներ Հյուսիսային և Կենտրոնական Ասորիքում:
[4] Քաղաք Կենտրոնական Ասորիքում:
[5] Քաղաք Հյուսիսային Ասորիքում:
[6] Քաղաքներ Պաղեստինում:

Lion
17.09.2011, 22:11
*

Բիբլոսում գլորվող իմ օրերը սկսեցին անցնել բավականին հետաքրքիր: Ես մասնակցում էի եբրայների հավաքներին, որոնք Աբրահամը կանչում էր գրեթե ամեն օր` քաղաքի պատերից դուրս տարածվող այգում: Եբրայները հավաքվում էին ու, թեև նրանց մեջ կային նաև բավականին լուրջ արյուն թափած մարդիկ, կարելի էր միայն զարմանքով տեսնել, թե ինչպես է Աբրահամի ներկայությունը ստիպում նրանց սահմանափակել ողջ իրենց կատաղի բնությունն ու գեղեցիկ ձայնով հեզաբարո երգեր երգել: Բայց այդ հավաքներից դուրս մեր կողմից մի ժամանակ կյանքի պարգև ստացած երեխաների սերունդները կրկին վերադառնում էին իրենց սիրելի զբաղմունքին` քոչվոր անասնապահությանը, շրջիկ վաճառականներին մանր ծառայություններ մատուցելուն և, ինչու չէ, նաև, եթե առիթ լիներ, հաջող ավազակությանը:

Աբրահամն ինձ արդեն ներկայացրել էր եբրայներին և ես, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վատ չէի տիրապետում Անապատի որդիների լեզվին ու սովորույթներին, նրանց կողմից շատ արագ ընդունելություն գտա: Աստիճանաբար սկսվեց ստացվել այնպես, որ ես ավելի ու ավելի քիչ ժամանակ սկսեցի անցկացնել իմ հոգուն այնքան հարազատ դարձած բիբլոսյան այդ պանդոկում` ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնելով ուրախ եբրայների միջավայրում: Ես մարտարվեստին երբեք էլ վատ չէի տիրապետել և այդ հանգամանքն իր հերթին մի արտասովոր կերպով էր ստիպում եբրայներին փնտրել իմ բարեկամությունը: Սրանք, որ զենքերից ամենալավը տիրապետում էին պարսատիկին և կարող էին քարերի իսկական մի հեղեղ թափել ցանկացած մեկի գլխին, բայց միաժամանակ սակայն խեղճանում էին մերձամարտում, հաճախ էին հիացմունքով դիտում թրամարտի ու ձեռնամարտի այն արդյունավետ հնարքները, որոնք ես առանց քաշվելու ցուցադրում և ուսուցանում էի իրենց: Աստիճանաբար սկսեցի փոխվել նաև ես. արդեն երկար մորուք էի թողել, երկարացրել էի նաև գլխիս մազերը և լրջորեն այրվել Ասորիքի արևի կիզիչ շողերի տակ: Ես արդեն լրջորեն կասկածում էի, որ այդ վիճակում նույնիսկ իմ երբեմնի լավ ծանոթներն ու զինակիցները կճանաչեին ինձ, մանավանդ որ նրանք ինձ արդեն վաղուց մեռածների շարքն են դասել:

Օգտվելով եբրայների վրա ձեռք բերած իմ ազդեցությունից, ես անմիջական այդ մարդկանցից աստիճանաբար փորձում էի պարզել Աբրահամի իրական մտադրությունները: Իհարկե, մեծ հաշվով ոչ-ոք էլ ոչինչ չգիտեր, բայց որոշ ակնարկներից ընդհանուր տպավորություն ես որոշակիորեն կազմել այնուհանդերձ կարողացա: Ասում էին, որ ժամանակին Աբրահամի կողքին է եղել իր սիրելի կինը, աննման գեղեցկության տեր Սառան, որին Աբրահամը ներկայացրել է որպես իր քույր և զիջել Շալոմի [1] տիրակալ Աբիմելեխին [2]: Եբրայները շատ բան չգիտեին, բայց մի բան համենայն դեպս պարզ էր և դա այն էր, որ Աբիմելեխը դրանից հետո համաձայնել էր իր հաջորդ հռչակել հենց նույն այդ Սառային: Սրանից մի քանի տարի առաջ Աբիմելեխը մահացել էր և Շալոմում հիմա փաստացի տիրություն էր անում հենց մեր Աբրահամը, իսկ թե ուր էր կորել Սառան, ոչ-ոք այդպես էլ չկարողացավ հստակ ասել: “Այդ կինը աղավնու նման թռչելու հատկություն ունի, Խայա”,- գլուխներն էին օրորում եբրայները,- “և աստված ինքը միայն երևի թե գիտի, թե որտեղ կարող է հիմա լինել նա”,- շատախոսում էին զրուցակիցներս` չդադարելով հանդերձ խորը պատկառանք տածել իմ տարօրինակ ծանոթի նկատմամբ:

Իսկ ժամանակն անցնում էր և աստիճանաբար եկավ աշունը: Շուտով Աբրահամը բավականին երկար ժամանակով մեկնեց և հանձնարարեց ինձ աչքս եբրայների վրա պահել: Աշնան կեսերին Աբրահամը ի վերջո վերադարձավ և նրա կցկտուր ակնարկներից ես ի վերջո հասկացա, որ նա կարողացել է հաջողության հասնել բանակցություններում, որ վարել է հայերին մարտի տանողի ու Սասու ցեղի առաջնորդի հետ:
- Հայերին մարտի այդ տանողը հատկապես, Հայկ, հաղթանդամ ու շիկահեր այդ երիտասարդն է, որ արշավող բանակում առաջին խոսքի իրավունքն ունի: Թորգոմի արքան արշավող բանակի հետ չէ և բոլոր կարևոր որոշումները ընդունում է հենց այդ երիտասարդը,- եբրայների հերթական հավաքներից մեկից հետո պատմեց Աբրահամը,- դրա մոտ անչափ հարգի է նաև Սասու ցեղի առաջնորդի ձայնը, որը մի ծերունազարդ, բայց իր երիտասարդական իրական ավյունը պահպանած ռազմիկ է: Այնտեղ ես տեսա նաև Կասուի [3] իշխանին, Հայկ, Ագումին, բայց նա կարծես թե չի պատրաստվում այս կողմերը երևալ: Ագումն արդեն բավականին ծեր է ու, բացի այդ, իր սեփական տիրույթները Միջագետքում նրան լիովին բավարարում են:
- Իսկ ի՞նչ վիճակում է հայերի բանակը, Աբրահամ, ես վաղուց է, որ հայ ռազմիկներ չեմ հանդիպել:
- Մարտակառքերը, Հայկ, Ալիոնում դուք դրանցից շատ քիչ ունեիք, բայց հիմա, ինչքան ես եմ հասկանում, հենց դրանք են կազմում հայերի հարվածային հիմնական ուժը: Ու դրանք մեկը կամ տասը չեն, Հայկ, ես կասկածում եմ, որ գործ ունենք մարտակառքերի տասը հարյուրակից ոչ պակաս ուժերի հետ: Իսկ նույնիսկ մեկ մարտակառքի հետ դժվար է, շա՜տ դժվար,- գլուխն օրորեց զրուցակիցս,- ողջ թափով վրադ է սլանում երկու կամ նույնիսկ երեք ձիեր լծած, երկաթե ճաղավոր անիվներով ու մեծապես հենց երկաթից էլ պատրաստված մի սայլակ, որի լավ պաշտպանված հարթակից վրադ նետերի հեղեղ են թափում ու նիզակներով հարվածում են հատկապես դրա համար ընտրված երկու կամ երեք ընտիր ռազմիկներ: Մարտկառքերին նույնիսկ Բաբելոնի` թեփուկավոր զրահով պատված ու կուռ շարքերով մարտնչող ծանր հետևակայիններն էին դժվար դիմանում, իսկ այստեղ,- Աբրահամը կրկին գլուխն օրորեց ու ձեռքը թափ տվեց,- Տյուրոսի կամ Մեգիդոյի [4] տիպի քաղաքների անկանոն թեթև աշխարհազորը չէ հաստատ այն ուժը, որ կկարողանա կանգնեցնել դրանց: Գուցե թե միայն Եգիպտոսը, չգիտե՜մ,- շարունակեց զրուցակիցս,- նրանց աղեղնավորները վատը չեն և իրենք էլ անթիվ ռազմիկներ ունեն,- խոսքը վերջացրեց Աբրահամը:
- Եվ ի՞նչ պետք է անենք մենք հիմա,- հարցրեցի ես:
- Ես արդեն պայմանավորվածություններ ունեմ Սասու ցեղի առաջնորդի հետ և նա խոստացավ հայտնել այդ ամենի մասին իրենց գլխավորին: Եբրայները կմիանան մարտակառքերի ցեղի ռազմիկներին ու կշարժվեն դեպի Եգիպտոս,- պատասխանեց Աբրահամն ու լռեց:

Օրերն անցնում էին և հյուսիսից մեզ վրա շարժվող պատերազմն ավելի ու ավելի էր իրականության գծեր ձեռք բերում: Պատմում էին, որ Թորգոմի ցեղի հպատակությունն արդեն իսկ ընդունել են Կառնան ու Կադեշը, ինչպես նաև ծովափնյա Արվադը [5]: Իսկ շուտով էլ արդեն Բիբլոսի քաղաքային շուկայում հայտարարվեց, որ Չորս Ծովային եղբայրները, այսինքն Տյուրոսը, Բեյրութը, Սիդոնն ու հենց նույն ինքը Բիբլոսը, միանում են Թորգոմի երկրի ձեռնարկումներին: Տարին մոտենում էր ավարտին, բայց Ասորիքի հարավում դա հանգեցնում էր ընդամենը հաճելիորեն զով մի եղանակի: Հիանալի ժամանակ էր այս կողմերում ու հատկապես Եգիպտոսում մարտական գործողություններ վարելու համար և ես գործնականում արդեն չէի էլ կասկածում, որ Աբրահամի կողմից որպես Սասու ցեղի առաջնորդ անվանված մաղխազական գնդի իմ հին զորանոցային ընկեր Սասունի` Աղձնիքի այդ հզոր իշխանի, ինչպես նաև արքաեղբայր Հայոմարտի հմուտ ձեռքերով ղեկավարվող հայոց ընտիր մարտակառքերն ու հետևակայինները շուտով կհայտնվեց նաև հենց Բիբլոսի շրջակայքում ու ուղղություն կվերցնեն ուղիղ դեպի Եգիպտոս…

_____________________
[1] Քաղաք Պաղեստինում, հետագա Երուսաղեմը:
[2] Աբիմելեք (մ.թ.ա. XVIII դարի երկրորդ կես): Շալոմի տիրակալ:
[3] Սեմիտները այդպես էին անվանում Կարդունիասի իշխանությունը:
[4] Քաղաք Հարավային Ասորիքում:
[5] Քաղաքներ Կենտրոնական Ասորիքում:

Lion
17.09.2011, 22:17
*

Աբրահամն ինձ ավելի ու ավելի շատ էր սկսում հետաքրքրել: Մարդասեր ու ոգեկոչված, միաժամանակ, սակայն, ինձ չէր դադարում հետապնդել այն միտքը, որ իմ նորընծա բարեկամը իրականում ավելի հեռուն գնացող ծրագրեր ունի, քան ասում է: Ինչ արժեր միայն ինձ իր կողմնակիցների շարքերում հավաքագրելու այդ հետաքրքիր փորձը: Այս խնդրի վրա էի ես անընդհատ մտածում, երբ օրերից մի օր պատահականությունն ինքը հնարավորություն տվեց ինձ կարդալ անթափանց Աբրահամի գաղտնի ծրագրերը:

Եբրայների հավաքը վերջացել էր ու մարդիկ արդեն ցրվում էին, իսկ ես ու Աբրահամ էլ զրուցում էինք քաղաքից դուրս տարածվող այգում, երբ զրուցակցիս հայտնեցին, որ մի մարդ ուզում է տեսնել իրեն: Շուտով մեր առջև կանգնեց ամբողջովին փոշեթաթախ և շրջմոլիկի տեսք ունեցող մոտ քառասնամյա մի հաղթանդամ անձնավորություն, որը ներկայացավ որպես շալոմցի սուրհանդակ:
- Դու Շալոմի՞ց ես եկել,- հարցրեց Աբրահամը, ուշադիր տնտղելով զրուցակցին,- ի՞նչ նորություններ կան իմ սրտին այդքան հաճելի ձեր քաղաքում:
- Շալոմից, տեր, անունս Լուլի է և ես նամակ եմ բերել քեզ Շալոմի կառավարչից,- խոնրահվեց սուրհանդակն ու շորի ծալքերի միջից հանեց գլանաձև ոլորված մի պապիրուս:
- Մի ժամանակ շալոմցիք ընտիր հյուրընկալություն կազմակերպեցին ինձ համար իրենց քաղաքում,- ժպտալով ինձ դարձավ Աբրահամը,- և դրանից հետո այնտեղ ինձ միշտ էլ առանձնահատուկ հարգանքով են վերաբերվում` տեղեկացնելով քաղաքում կատարվող բոլոր կարևոր իրադարձությունների մասին:

Աբրահամը բացեց պապիրուսը մի հայացք գցեց նրա վրա, վերադարձրեց սուրհանդակին և ծիծաղեց:
- Ահա, տեսնո՞ւմ ես, Հայկ, մենք այստեղ մեծ իրադարձությունների նախաշեմին ենք, իսկ շալոմցիք ընդամենը հայտնում են ինձ իրենց կառավարչի առանձնահատուկ բարեհաճության մասին: Գնանք, Հայկ, գնանք հանգստանալու, շուտով մեզ բուռն իրադարձություններ են սպասում:

Ես հրաժեշտ տվեցի Աբրահամին և բռնեցի Բիբլոսի ուղղությանը: “Գրողը քեզ տանի, Աբրահամ”,- սկսեց պտտվել գլխումս,- “սուրհանդակներ ես ընդունում Եգիպտոսից ու ներկայացնում ես դրանց որպես շալոմցիներ”,- քմծիծաղ տալով գլուխս քորեցի ես, հիշելով սուրհանդակի թևքի ներքևի կողմից աննկատ կերպով կարված ու ինձ այնքան լավ ծանոթ ճարմանդը,- “բարեբախտաբար իմ եգիպտացի բարեկամը կարևոր չի համարել փոխել իր հետախույզների պայմանանշանները և դա մեզ մե՜ծ հնարավորություններ է տալիս”:

Անմիջապես էլ շրջվեցի քաղաք տանող ճանապարհից և թաքնվեցի մոտակա մացառուտների մեջ: Շուտով ճանապարհին երևաց արագ քայլերով դեպի իմ կողմը եկող սուրհանդակը: Պետք էր արագ որոշում ընդունել և ես կրկին դուրս եկա ճանապարհ: Դիտավորյալ կերպով դանդաղեցնելով քայլերս և հետևումս աչքի պոչով տեսնելով Բիբլոսին մոտեցող Լուլիին, արդեն քաղաքի դարպասների մոտ ես աննկատ առաջ թողեցի նրան և շուտով տեսա, թե ուր է այդքան շտապում սուրհանդակը: Ըստ երևույթին մի քանի օր ճանապարհին լինելը լրջորեն էր ազդել սուրհանդակի վրա և վերջինս ձգտում էր րոպե առաջ հագեցնել իրեն տանջող սովը:

- Շալոմ,- իմ ապաստանած պանդոկը մտնելով խոնհարվեցի ես առանձնասենյակում արդեն բավականին կշտացած սորւհանդակին,- չէի սպասում քեզ այստեղ տեսնել, Լուլի: Թույլ տուր մեր հարազատ քաղաքում քեզ ոնց որ կարգն է հյուրասիրել:

Անմիջապես էլ մոտս կանչեցի պանդոկապանին ու հրամայեցի լցնել սեղանը ամենաընտիր ուտելիքներով:
- Ես արդեն կուշտ եմ,- փորձեց հրաժարվել Լուլին, բայց ես վճռականորեն պնդեցի ասածս: Ի վերջո շատ քչերն են ի վիճակի հրաժարվել ընտիր, բայց միաժամանակ նաև անվճար կերակրատեսակներից և Լուլին համաձայնեց: Շուտով Արծաթե լեռներից բերած ընտիր գինին կարծես թե սկսեց բացել լեզուս ու ես որոշեցի անցնել բուն խոսակցությանը.
- Ես ինքս էլ այնտեղից եմ,- հնարավորինս մոտիկ տեղավորվելով զրուցակցիս, սկսեցի ես,- այնտեղի՜ց…,- բազմանշանակ տոնով շարունակեցի ես:
- Շալոմի՞ց,- հարցրեց զրուցակիցս,- դու եղել ես մեր քաղաքո՞ւմ:
- Չէ՜է՜,- թոթովեցի ես,- ի՞նչ գործ ունի սիպպարցի Խայան Շալոմում,- ցուցամատներիս բացասական շարժումներով նստած տեղումս օրորվեցի ես ու շարունակեցի,- ձեր քաղաքում ես չեմ եղել, բարեկամս, ու խոսքը ամենևին էլ Շալոմի մասին չէ: Խոսքն ա՜յ այն փոքրիկ ճարմանդի մասին է, որը նույնիսկ ճանապարհի փոշուց կեղտոտված վիճակում էլ փայլում է քո ձախ թևատակին,- ես ձեռքս մեկնեցի և, հընթացս զկռտալով, դողդողացող մատս ուղղեցի դեպի զրուցակցիս թևը:
- Դու հարբած ես, բարեկամս,- որոշակիորեն գունատվելով ձեռքս հետ մղեց Լուլին:
- Ես հարբած եմ, դու հարբած ես, մենք հարբած ենք,- օրորվեցի ես ու զկռտացի,- բիբլոսյան այս գրողի տարած ձկները կարծես թե մեջս սկսեցին խոսել, հը,- կրկին զկռտացի ու շարունակեցի,- բայց մեզ բոլորիս էլ ապրել է պետք, Լուլի, հենց թեկուզ այդ ձկներին համար…,- կախվեցի զրուցակցիս ուսից ու շարունակեցի,- ինքս էլ եմ այդ գործի վրա, ինչ դու, բայց, սը՜ը՜ը՜ս, այստեղ եթե դա հանկարծ իմանան, չէ՞, մեզ ուղղակի ծովը կնետեն:
- Իմանա՞ն, ի՞նչը,- ավելի գունատվեց զրուցակիցս:
- Բայց դու մի՜ մտածիր, Լուլի, մի՜ մտածիր, ես ոչ մեկին էլ բան չեմ ասի: Փող ինձ էլ է պետք ու համ էլ… ես չեմ ուզում, որ ձկները իրենք ինձ հետո ուտեն ու… հետո զկռտան:
- Չե՜ե՜մ հասկանում,- փորձեց ոտքի կանգնել Լուլին,- ես երևի գնամ…
- Մի՜ գնա, բարեկամս,- Լուլի թևից կախվեցի ես ու կրկին ստիպեցի նստել,- Չորսի Ծովային եղբայրությունը կարծես թե դարձել է Թորգոմի տան դաշնակիցը և այդ դեպքում, սը՜ը՜ը՜ս, քաղաքում հայտնված ամեն մի կասկածելի եգիպտացու, այն էլ իր կասկածելի պապիրուսներով, նրանք հաստատ ծովը կնետեն, հաստատ,- ձեռքերս թափահարեցի ես,- հաստատ բան եմ ասում քեզ, Լուլի, սրանք վաճառականներ են ու, թեկուզ հենց իրենց կաշվի համար միայն, ոչ մեկին չեն խնայի, ո՜չ մեկին, հաստատ բան եմ քեզ ասում: Բա՜ա՜ա՜,- գլուխս դրեցի սեղանին` տեսադաշտից չկորցնելով զրուցակցիս:
- Գրո՜ղը տանի,- հուսահատված շուրջը նայեց Լուլին,- կարծես թե թակարդ է:

Lion
17.09.2011, 22:26
- Թակարդ է, բարեկամս, լրիվ ու լիակատար… թակարդ, ոնց որ այս գինին,- ես մի շնչով հերթական գավը դատարկեցի ու շարունակեցի,- բայց լավ է, որ կան հուսալի բարեկամներ ու, հը,- հերթական անգամ զկռտացի ես,- ամենակարևորը, սիրելի իմ սեղանակից, ամենակարևորը այն է, որ այդ բարեկամներին փո՜ղ է պետք:
- Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
- Ես Սիպպարում եմ ծնվել, Լուլի, բայց չգիտեմ էլ նույնիսկ, թե ով է եղել հայրս: Սիպպարը ինձ համար չկա: Ինձ համար ոչինչ չկա: Կա միայն փողը, իսկ այդ փողից Եգիպտոսը շա՜տ ունի: Դրա համար էլ իրականում ես աշխատում եմ Եգիպտոսի համար, ոնց որ դու կամ ուրիշը, այսքան բան: Վերջերս տեսա մեկին, որ անցնում էր այստեղով ու գնում էր դեպի Թորգոմի երկիր, հենց նա էր, որ ինձ ինչքան հնարավոր է փող տվեց և առաջարկեց… աշխատել Եգիպտոսի համար:
- Ո՞վ է դա եղել,- հարցրեց Լուլին` զգուշավոր կերպով նայելով վրաս:
- Չգիտեմ… անիծյալ լինես,- զկռտացի ես ու շարունակեցի,- ինչ-որ դեսպան էր…: Տվեց ինձ քո ճարմանդի նման մի ճարմանդ, որը ես հետո հիմարի պես խմեցի, տվեց բավականին միջոցներ ու… վերջ, բարեկամս, ազնիվ խոսք, այդքան բան:
- Եվ ի՞նչ ես դու արել, Խայա, գոնե մի ինչ-որ բան իմացե՞լ ես,- որոշակիորեն թեթևացած ծիծաղեց զրուցակիցս:
- Ս՜ը՜ը՜ս,- ցուցամատս շրթունքներիս դրեցի ես,- այդ դեսպանը, թե ով… մի խոսքով, ինձ այդ ճարմանդ տվողը, էլի… դու հասկանո՞ւմ ես…
- Ըհը, հետո՞…
- Հա, ուրեմն դա, էլի, ինձ հանձնարարեց մոտիկություն անել այս Աբրահամի հետ ու պարզել, թե ի՞նչ է իրականում նա մտածում այս ամենի մասին:
- Եվ ի՞նչ ես պարզել:
- Առայժմ միայն ենթադրություններ են, բարեկամս, ս՜ը՜ը՜ս… ու համ էլ…, ես կարո՞ղ եմ քեզ վստահել, հը՞:
- Իհարկե կարող ես, չէ՞ որ մենք պայմանավորվեցինք,- պատասխանեց Լուլին:

Ես խորը հառաչեցի ու շարունակեցի:
- Այս Աբրահամը ուզում է իր երկիրը ստեղծել,- ասացի ես,- իր երկիրը, Լուլի, բա՜… բայց, ս՜ը՜ը՜ս,- ես ցուցամատս կրկին մոտեցրի շրթունքներիս,- սրա մասին ոչ մեկին ոչ մի խո՜սք:
- Դեհ, իբր թե զարմացրիր, Աբրահամի գլխավորած այդ եբրայների ու արիների դաշինքի մասին այստեղ երևի թե միայն խուլը չի լսել:
- Հա՜, ուզում է իր երկիրը ստեղծել,- փռթկացրի ես,- բա՜յց… բայց նրա միտքը արիները չեն, Լո՜ւլի: Շալոմի օրինակը վկա, սրա միտքը ամենևի՜ն էլ արիները չեն:
- Բա ի՞նչն են,- տարակուսեց Լուլին,- եթե միանա արիներին ու հաջողությունը նրա կողմում լինեն, ապա նա կկարողանա իր փոքրիկ իշխանությունը ստեղծել Քանանում:

Ես կրկին փռթկացրեցի.
- Միամիտ մարդ ես դու, Լուլի, միամիտ, ահա թե ինչ կասեմ ես քեզ:
- Դա՞ ինչու,- զարմացավ զրուցակիցս:
- Ասա ինձ, Լուլի, եթե Աբրահամն իրոք այդպես ուզենար, ինչո՞ւ պետք է նա կասկածելի սուրհանդակներ ընդուներ Եգիպտոսից, հ՞ը: Եթե նա ուզենար, որ իր ու արիների գործը իրոք հաջողություն ունենա, ինչո՞ւ պետք է նա կապեր հաստատեր Եգիպտոսի հետ ու խանգարեր իր իսկ սեփական գործին:

Լուլուն ոչինչ չպատասխանեց, իսկ ես շարունակեցի.
- Ես այստեղ բաներ եմ նկատել, բարեկամս, որոնք կուզենայի թանկ գնով վաճառել այն առատաձեռն դեսպանին: Բայց ափսո՜ս, հիմա ես ուղղակի չգիտեմ, թե որտեղ կարելի կլինի գտնել նրան…
- Ես ևս կարող եմ առատաձեռն լինել,- ծիծաղեց Լուլին,- բայց ասածդ հաստա՞տ դրան արժե:
- Արժե, բարեկամս, արժե՜… եթե իհարկե վճարես: Օրինակ, Աբրահամի կինը կորել է և ոչ-ոք չգիտի նրա տեղը, դա քեզ տարօրինակ չի՞ թվում:
- Չէ՜է… այսինքն հա՜ա՜… չգիտե՜մ,- շփոթվեց զրուցակիցս:
- Իսկ ինձ թվում է: Մի անգամ Աբրահամի կինը կորավ ու հայտնվեց Շալոմի տիրակալի հարեմում: Ի՞նչ եղավ հետո՞, ճի՜շտ է, Շալոմն անցավ Աբրահամին: Հիմա Աբրահամի կինը նորից է կորել ու… այ շարունակությունը դեռ չգիտեմ,- ձեռքս խփեցի կրծքիս ու շարունակեցի,- գրողի տարած շարունակությունը ես առայժմ դեռ չգիտեմ ու այստեղ է, որ ես կարող եմ միայն ու միայն ենթադրություններ անել: Բայց կարծես թե վստահ եմ, որ նրա կինը էլի է հայտնվել որևէ մեկի հարեմում ու այդ որևէ մեկի իշխանությունը շուտով կանցնի Աբրահամին: Այս ամենի մեջ ինձ միայն առայժմ մի բան է մութ մնում, բարեկամս,- կախվեցի Լուլիի ուսից ու զկռտացի ուղիղ նրա երեսին,- ում հարեմում է հայտնվել այդ կինը և, հետևաբար, ում իշխանությունն է, որ շուտով կանցնի Աբրահամին:

Թափածս ջանքերից կարծես թե հոգնած, ես գլուխս դրեցի սեղանին, բայց միաժամանակ էլ կրկին աչքի պոչով սկսեցի դիտարկել Լուլիի մտահոգ դեմքը:
- Բայց ո՞նց պիտի այդ մարդը կորցնի իր իշխանությունն ու այն տա Աբրահամին, հը՞, Խայա, դու այդ պահը չասացիր:

Ես բարձրացրեցի գլուխս ու, նայելով զրուցակցիս, կարեկցաբար թփթփացրի նրա ուսին:
- Դու կարծես թե իրոք դեռ երիտասարդ ես, Լուլի, ու լավ չես ճանաչում կանանց և իրերի բնույթը: Ենթադրենք, մի՜ պահ ուղղակի, ենթադրենք, թե Աբրահամի կինը հայտնվել է Եգիպտոսի պես մի պետության տիրակալի հարեմում, հնարավոր է, չէ՞:
- Է հետո՞:
- Ըհը՜: Ու մի պահ էլ հիշենք, որ, եթե Եգիպտոսի պես մի պետության մեջ տիրակալը հանկարծ անժառանգ է մահանում, ապա գահին հայտնվում է նրա կինը, ճի՞շտ է:
- Ես առայժմ չեմ հասկանում,- ուսերը թոթվեց Լուլին,- տիրակալին ոչնչացնելը այդքան էլ հեշտ չէ, իսկ այդ դեպքում էլ նրա դավադիր կնոջը ավելի շուտ մահը կսպառնա, քան Եգիպտոսի գահը: Ու դրանից բացի էլ, ես չեմ հասկանում, թե ինչ գործ ունի այստեղ Աբրահամը ու ո՞նց պիտի ինքը հասնի Եգիպտոսի գահին:
- Ոչ մի կերպ, բարեկամս, ոչ մի կերպ,- կրկին գլուխս դրեցի ձեռքերիս ու սկսեցի նիրհել,- ոչ մի կերպ, բարեկա՜ա՜մ՜սսսս, ոչ մի կերպպ… եթե իհարկե միայն…,- գլուխս կրկին բարձրացրեցի ու, դժվարությամբ բացելով աչքերս, անիծյալի պես հերթական անգամ զկռտացի,- եթե իհարկե միայն Աբրահամի այդ կորած կինը միևնույն ժամանակ նաև նրա քույրը չլինի:

Lion
17.09.2011, 22:36
- Իի՞նչ,- աչքեր չռեց Լուլին:
- Բա՜ա՜: Իսկ բոլորին է հայտնի, որ Եգիպտոսի նման պետության մեջ գահը երբեմն նաև քրոջից է անցնում եղբորը ու հակառակը: Ճի՞շտ է, չէ՞, դու էլ կհաստատես, որ դա այդպես է: Աբրահամի կինը ու միաժամանակ նաև նրա քույրը կամուսնանա Եգիպտոսի փարավոնի հետ, կհմայի այդ փարավոնին ու կհասնի նրան, որ իրեն առաջին կին կհռչակեն, հետո, արիների հարձակման ամենաթունդ պահին շարքից կհանի նույն այդ փարավոնին, իսկ եբրայներն էլ ճակատամարտի ժամանակ կդավաճանեն արդեն արիներին ու կօգնեն Եգիպտոսին հետ մղել դրանց հարձակում երկրի վրա: Եղբայրը, որպես իսկական հերոս, կմիանա քրոջը, հենց այդ ժամանակ էլ նրանք կհայտարարեն փարավոնի մահվան մասին ու հանգիստ կտիրեն ողջ Եգիպտոսին:
- Ամեն ինչ այդքան հե՞շտ կլինի,- զարմացած հարցրեց Լուլին:
- Ինքդ մտածիր, բարեկամս,- թափահարեցի ձեռքերս զրուցակցի առջև,- ձեռքի տակ կլինեն եբրայների հնազանդ ջոկատները, որոնք առաջացած խառնաշփոթի պայմաններում հզոր հենարան կհանդիսանան աստծո իրենց մարգարեին համար, սա քեզ մեկ,- ծալեցի աջ ձեռքիս ճկույթը,- Եգիպտոսը ավանդույթների երկիր է և ոչ-ոք երևի թե լրջորեն չի հակառակվի այդ ամենին, մանավանդ եթե գործը նուրբ արվի ու փարավոնի բռնի մահը ոչ-ոք չկասկածի, սա քեզ երկու և վերջապես, եթե երկրին իրոք էլ արտաքին վտանգ սպառնա, իսկ այդ վտանգը իրոք որ հաստատ կսպառնա, քանի որ արիների առաջին անհաջող հարձակմանը հաստատ կհետևի երկրորդը, ուրեմն այսպես, եթե Եգիպտոսին իրոք որ արտաքին լուրջ վտանգ սպառնա, ոչ մի իսկական եգիպտացի դեմ դուրս չի գա նոր փարավոնին… սա էլ քեզ երեք,- ծալեցի մյուս մատս ու կռթնեցի սեղանի ծայրին,- պատահական չի, Լուլի, որ այդ Աբրահամը իր եբրայներին հենց մարտակառքերի դեմ մարտնչել է սովորեցնում, ինքն է ասել, բարեկամս, կարող ես չկասկածել…
- Խելքի մոտ բաներ ես ասում, Խայա, հնարավո՜ր է,- ձգեց Լուլին,- ու այդ մասին ես պետք է…
- …Ում որ պետք է, բարեկամս, ում որ պետք է,- ծուլորեն ժպտացի ես,- ինձ համար որևէ տարբերություն չկա, եթե իհարկե հենց հիմա դու ինձ վճարես: Իսկ եթե չվճարես, ես երկուսիս էլ կկործանեմ, մեկ է, ես արդեն կործանված եմ:
- Իսկ եթե վճարե՞մ…,- խորամանկ տոնով հարցրեց Լուլին:
- Այն ժամանակ ես խոստացա ծառայել այն դեսպանին, որ հետո կորավ, ի՜նչ լավ մարդ էր,- շարունակեցի ես,- հիմա էլ կծառայեմ քեզ, հը,- կրկին զկռտացի ես,- կարևորը լավ վճարես, Լուլի, ու ես ամեն ինչ կիմանամ ու կհայտեմ քեզ` լրիվ ու ճիշտ, հը՞, ի՞նչ ասացիր:
- Ասացի, Խայա, որ դու լիուլի վճարված կլինես,- ձեռքը ուսիս դրեց Լուլին,- դու դժգոհ չես մնա, բարեկամս, մանավանդ որ ես ինքս էլ եմ պատրաստվում հաստատվել այստեղ, իսկ հետո էլ միանալ Աբրահամի եբրայներին: Ահա քեզ այս փոքրիկ ադամանդը, բարեկամս, հետո սրան կավելացնեմ էլի նորերը,- Լուլին ինձ տվեց փոշեհատիկի չափ մի ադամանդ ու ժպտաց:
- Դու լա՜վ մարդ ես, Լուլի, ու երդվում եմ Աբրահամի այդ աստծո անունով, դու չես փոշմանի,-ասացի ես, ադամանդը զգուշորեն տեղավորեցի շորիս կարի տակ ու սկսեցի ոտքի կանգնել:
- Գնանք, գնա՜նք, Խա՜յա, արդեն ուշ է, մութն ընկնում է, իսկ ես դեռ պետք է ինձ համար բնակարան գտնեմ…
- Չե՜ե՜ե՜մ թողնի,- կախվեցի զրուցակցիս ուսից,- դու լա՜վ մարդ ես, Լո՜ւլի, ու ես չե՜մ թողնի, որ մութ գիշերով դու թափառես այս կասկածելի քաղաքի փողոցներով: Ահա այստեղ, վերևում, իմ սենյակն է, արի այնտեղ, կքնե՜ս, կհանգստանա՜ս… չէ՜է՜է, ասացի չե՜մ թողնի,- արդեն ողջ մարմնով ընկա զրուցակցիս ուսին ու մրթմռթացի,- դու լավ մարդ ես, Լուլի, դու լավ մարդ էս ու ես էլ… չեմ կարողանում քայլել,- վերջնականապես ընկա զրուցակցիս վրա ու լռեցի:
- Անիծյալ հարբեցող,- քրթմջաց Լուլին,- դե լավ, կարելի է թերևս մեկ գիշեր անցկացնել այս հարբեցողի որջում, կարծես թե իրոք որ մութ է և թափառել էլ այս անիծյալ քաղաքի փողոցներում նման խավարում իրոք որ ես ինչ-որ չեմ ուզում…
Լուլին վերցրեց ինձ ուսին և, ճկռտալով ծանրությանս տակ, հանեց ինձ վերևի իմ սենյակը: Պառկեցնելով ինձ հատակին փռված կարպետի վրա` Լուլին ինքն էլ հանվեց և, առանց քաշվելու տեղավորելով իմ սեփական անկողնում, մի քանի րոպե անց սենյակս սկսեց դղրդացնել իր հզոր խռմփոցով և մեղմիկ սուլոցներով…

Lion
17.09.2011, 22:42
*

“Եվ այսպես, հարգելին իմ Աբրահամ, դու ծրագրեր ունես և այն էլ ի՜նչ ծրագրեր”,- խորհում էի ես, զբոսնելով Բիբլոսի փողոցներով,- “բոլորին խառնել իրար և այդ խառնաշփոթում ձեռք գցել ամենամեծ որսը, ճակատով իրար խփել մեծ տերությունները և արանքում քեզ համար ամենախոշոր պարգևը հափշտակել”,- պտտվում էր գլխումս անընդհատ և ես փորձում էի հասկանալ իրավիճակը:

Եթե մի պահ ընդունեինք, որ Աբրահամը հավատարիմ է արիներին ու իր եբրայներին նրանց հետ համահավասար մարտի կտանի, ապա նորօրյա այս մարգարեին խանգարել թերևս իրոք որ չարժեր: Ես գլուխս թափ տվեցի ու միանգամից էլ դեն վանեցի ինձնից այդ պարզունակ միտքը: Աբրահամը երբեք էլ ոչ-ոքի հավատարիմ չի եղել, նա նույնիսկ իր կնոջն է զիջել Շալոմի տիրակալին հանուն նույն այդ քաղաքում իշխանության հասնելու, ի՞նչ են այդ դեպքում արիները: Ես մտովի քմծիծաղ տվեցի, հիշելով մեր կերուխումը Լուլիի հետ, նրա կմկմոցները, հզոր խռմփոցն ու իմ գիշերային խարխափումը սենյակային հյուրիս հոտավետ հանդերձների մեջ, ախր եղբայր իմ Աբրահամ, չէ՞ որ դու կասկածելի սուրհանդակներ ես ընդունում Եգիպտոսից ու այդ սուրհանդակներից մեկն էլ իր պապիրուսով քեզ ուղակիորեն պատվիրում է պատրաստ լինել մոտակա գործողություններին: Եթե մի պահ կրկին ընդունենք, որ դու հավատարիմ ես մեր հարազատ Թորգոմի տանը, ապա ի՞նչ գործ ունի մեր պատվարժան Լուլին քեզ մոտ և ինչո՞ւ իմ պես հարբած մարդու թոթովանքները նա այդպես էլ չժխտեց: Չէ՜է՜է՜, իրոք որ իմ մարգարե բարեկամը այս անգամ կարծես թե որոշել է խաղալ ոչ թե նույնիսկ երկու, այլ երեք ճատրակային տախտակների վրա և, հիմարացնելով բոլոր-բոլորին, արանքը ճղել ամենամեծ պարգևով: Այսպիսով առաջին հետևությունը ես համենայն դեպս ունեմ` դու հատարիմ չես արիներին, Աբրահամ, ահա թե ինչ կասեմ ես քեզ, բարեկամս:

Մոտեցա դարպասներին և, սիրալիր ժպտալով դրանց կողքին նստած պահակներին, դուրս եկա քաղաքից: Քո եբրայներն իմ լավ ընկեր Սասունի և Հայոմարտ անունով այն հիանալի երիտասարդի բանակի համար իրոք որ արդեն վտանգավոր են դառնում, հարգելին իմ Աբրահամ, ու դրա դեմը պետք է վճռականորեն առնել: Այս պայմաններում երևի թե ճիշտ կլիներ, որ ես ուղղակի իմաց տայի մերոնց ու քեզ չեզոքացնեին, բայց առայժմ դա անելը ինձ համար դժվար է, քանի որ ես չեմ կարողանա առանց այս ամենը բացահայտելու նույնիսկ Սասունին համոզել եբրայներին չեզոքացնելու հարցում: Կար նաև մեկ այլ ու ոչ պակաս կարևոր հանգամանք` եբրայները առայժմ ցրված են և նրանց հարվածելու դեպքում մենք ռիսկ ենք անում բռնել նրանց ընդամենը փոքր մի հատվածին` լրջորեն թշնամանալով այս անապատում թափառող նրանց ավելի մեծ ու կատաղած հատվածի հետ և հարվածի տակ դնելով մեր բանակի հաղորդակցման ուղիները: “Լավ, այդ մասին ես դեռ կմտածեմ ու, ես վստահ եմ, հարգելին իմ քարոզիչ, ելք դեռ ես կգտնեմ: Բայց մի ուրիշ կարևոր գործ էլ կա` չի կարելի նաև թողնել, որ քո կինը, աղավնու թևերով այդ գեղեցկուհիդ, տիրություն անի մեր հակառակորդ Եգիպտոսում… գրողի՜ տարած”,- անակնկալ փայլատակումից ձեռքս խփեցի ճակատիս,- “թող գրողի բաժին դառնամ, բայց ես կարծես թե ես գլխի եմ ընկնում, թե ով է քո այդ գեղեցիկ կինը: Անիծյալ լինեմ ես ու գետնի տակն անցնեմ, բայց ես չեմ ճանաչում որևէ մի այլ կնոջ, որ կկարողանա հզոր երկրների տիրակալների վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան իբր թե աղավնի դարձած ու մեր արյունը ժամանակին այդքան պղտորած այն անպետք Շամին”:

Ես կանգնեցի մոտակա ծառի տակ ու փորձեցի մտքերս ժողովել: “Շամին Եգիպտոսում է, Մենեսը ևս այնտեղ է: Այլ պայմաններում թերևս կարելի էր սպասել, որ այս երկուսը շուտով կսկսեն իրար միս ուտել, բայց հիմա, երբ Եգիպտոսի համար խիստ կարևոր է եբրայների աջակցությունը կամ, ավելի ճիշտն ասած, նրանց դավաճանական հարվածը արիներին մարտի դաշտում, ես լրջորեն կասկածում եմ, որ ամենևին էլ ոչ հիմար Մենեսը կսրի իրավիճակը”,- նստեցի ծառի տակ ու շարունակեցի խոհերս,- “այստեղ միայն մեկ ելք է մնում, որևէ կերպ այդ փարավոնի գանգին հասցնել, որ նրան մահացու վտանգ է սպառնում: Լուլիի միջոցով ես որոշ քայլեր երեկ իհարկե արդեն արեցի, բայց Լուլիին այդ ամենը կասի Մենեսին, իսկ սա էլ, համենայն դեպս գոնե առժամանակ, փարավոնի նոր այդ կնոջ դեմ քայլեր չի անի, եբրայների աջակցությունը, գրո՜ղը տանի”: Կրկին քորեցի ճակատս ու փորձեցի ավելի հստակ պատկերացնել իրավիճակը:

Լավագույն տարբերակն այն կլիներ, որ ես կարողանայի ապացուցել Աբրահամի վտանգավոր մտադրությունները մերոնց և մեկ վայրում հավաքված եբրայները վնասազերծվեին, որով իսկ Շամի հետագա առկայությունը Եգիպտոսում կկորցներ հետագա որևէ իմաստը: Ոտքի կանգնեցի և ուղղություն վերցրեցի դեպի քաղաք, լավագույն տարբերակը դա՜ կլիներ, իհա՜րկե, բայց դրան դեռ հասնե՜լ էր պետք…

Lion
19.09.2011, 07:50
*

Արդեն մի քանի օր էր, ինչ տեղացիների լեզվով ասած Թորգոմի տան երկրի բանակը ճամբարել էր քաղաքից արևելք տարածվող լայնարձակ դաշտում և ճանապարհին հետ մնացած ուժերն էր կենտրոնացնում: Մոտենում էր դեկտեմբեր ամիսը և, ինչպես և ես էի ենթադրում, ամենալավ ժամանակն էր Եգիպտոսի դեմ պատերազմելու համար: Հաշվի առնելով, որ անչափ մեծացել էր հավանականությունը հանդիպել ծանոթ դեմքերի, ես կտրուկ սահմանափակել էի ոչ միայն իմ մերձքաղաքյա զբոսանքները, այլ նույնիսկ տնից սովորական դուրս գալը: Ճիշտ է, ինձ հիմնականում որպես ծերունի հիշող և մտովի վաղուց արդեն հրաժեշտ տված մարդկանց համար ի դեմս իմ երկար մորուքով, արևախանձ դեմքով ու երկար սքեմի մեջ ծպտված կերպարանքի երևի թե ամեն դեպքում դժվար կլիներ ճանաչել երբեմնի Հայկին, բայց դե ավելորդ զգուշությունը համենայն դեպս չէր խանգարի:

Մարտակառքերի հարյուրյակները տեղակայվել էին քաղաքից դուրս, բայց այ ռազմիկներին ոչինչ չէր խանգարում մանր ու մեծ խմբերով երևալ Բիբլոսում և իմ սրտին արդեն այնքան կարոտած դարձաձ խոսք ու զրույցով լցնել այդ հինավուրց քաղաքի փողոցները: Աբրահամին ու Լուլիին քիչ էի տեսնում: Սրանք եբրայների գործողությունները կարգավորելու նպատակով մեկնել էին անապատներ և ամենաշատը, որ այս պայմաններում ես ինձ թույլ էի տալիս, անվերջ քրքրվող իմ ոտնամանները նորոգելու պատրվակով կոշկակար Մալկուի մոտ բավականին հաճախ երևալն էր:

Դեկտեմբերի սկզբներին ճանապարհին որոշակիորեն ուժերը ձգած մեր բանակը արդեն վաղուց սեղմվել էր, իսկ Տարսուից առաջխաղացած ռազմանավերն էլ տաս օրից ավել է, ինչ խաղաղորեն հանգրվանել էին Բիբլոսի ընդարձակ նավահանգստում: Հենց ադ օրերին էր, որ մարտակառքերի մոտ սկիզբ առած ակտիվությունից ես անսխալ կերպով ենթադրեցի, որ մեր բանակը շուտով կրկին շարժի մեջ կմտնի:

Անելիքս վաղուց էի որոշել և, շռայլ կերպով փակելով հաշիվներս շնորհակալական ջերմ խոսքերով ինձ ճամփու դրած պանդոկապանի հետ, ես միացա կոշիկների իր բեռները ջորիների վրա բարձած ու արշավող բանակի հետևից ուղղություն բռնած Մալկուի փոքրիկ քարավանին: Առջևում Քանանի երկիրն էր, երկիրը, որի ավետյաց երազանքով Աբրահամը վառել էր իր դյուրավառ եբրայներին, բայց որը նա իրականում պատրաստվում էր որպես հասարակ մի մանրադրամ հեշտորեն փոխանակել շքեղ և ամենազոր Եգիպտոսի հետ:

- Քանանի երկիրը Թորգոմի ժողովրդին լուրջ չի դիմադրի,- արդեն մեր ճանփորդության երրորդ օրը խոսք բացեց Մալուն, երբ մենք հանգստանում էինք Բեթ-Շան ամրոցի շուրջ տարածվող օազիսի հովում,- Եգիպտոսն է, ուրիշ ոչինչ չկա: Բոլորն էլ հասկանում են, որ առաջնությունը ըստ էության վիճարկում են երկու այս երկնահաս հսկաները և սրանց կռվում ոտքի տակ տրորվել ոչ-ոք էլ մեծ հաշվով չի ցանկանա:
- Դու ճիշտ ես, Մալկու,- գլխով արեցի ես ու մի մեծ կում արեցի սառը ջրով լի կժից,- բայց բաց դաշտում նույնիսկ Եգիպտոսին էլ դժվար կլինի դիմադրել Հայկի որդիների այս մարտակառքերին, չհաշված դեռևս ոտքից գլուխ ընտիր զենք ու զրահով զինված և լայնալիճ աղեղները գրողի տարածի ճարպկության բանեցնող ռազմիկներին: Եգիպտացիք հիմար ժողովուրդ չեն և կարծում եմ, որ նրանք ևս այս ամեն մասին մտածած կլինեն:

Մալկուն խեթ մի հայացք գցեց վրաս, իսկ հետո նորից անտարբեր տեսք ընդունեց: Մեր խոսակցությունը ըստ էության դրանով էլ վերջացավ, քանի որ շուտով կշտացած ջորիների ձայները մեզ հուշեցին, որ մենք կարող ենք շարժվել:

Lion
19.09.2011, 08:00
*

Քանանի երկիրը, ինչպես և կարելի էր սպասել, որևէ դիմադրություն ցույց չտվեց և արդեն դեկտեմբերի վերջերին էր, որ հայոց մարտակառքերի հարյուրյակները ճամբարեցին Եգիպտոսի ամենասահմանին գտնվող քանանեացիների Շարուքեն բերդաքաղաքի [1] շրջակայքում տարածվող լայնարձակ տափաստանում: Արշավի մեջ գտնվող մեր հիմնական ուժերը, բնականաբար հետ մնալով մարտակառքերից, կրկին էին ձգվել, իսկ դիմացն արդեն եգիպտական սահմանն էր: Այստեղ էր միայն, որ ես թեթևացած սրտով համոզվեցի, որ բազմափորձ Սասունն ու խելամիտ Հայոմարտը զերծ են մնում ցրված ու հիմնականում մարտակառքերից կազմված ուժերով եգիպտական նենգադավ անապատներում խորանալու մտքից: Պետք էր հավաքել ուժերը և միայն դրանից հետ սրընթաց-մահացու հարված հասցնել հակառակորդին, այս պատգամն էր մեզ փոխանցվել դեռևս հորիցս ու ես ուրախությամբ զգացի, որ մեր զորակաները այս անգամ ևս մտահան չեն արել այն: Մտահան չէր արված նաև մարտադաշտում մարտակառքերի մարտական ապահովման հարցը, քանի որ մարտակառքը, ինչքան էլ ինքնին այն հզոր զենք լինի, առանց հետևակի աջակցության մարտ վարելիս միշտ էլ որոշակիերեն խոցելի է դառնում: “Հետևակը պետք է ապահովի մարտակառքերի թևերն ու թիկունքը, պաշտպանի դրանք անակնկալ կերպով մարտակառքի անմիջական հարևանությամբ հայտնված թշնամու ռազմիկներից”-, այս ու նման մտքերն էին պտտվում ուղեղումս, երբ ես զբոսնում էի հայկական ճամբարած բանակի մոտակայքում և հեռվից դիտարկում մեր հոյակապ այդ ռազմական այդ կառքերը:

Շարուքենի մոտ կենտրոնացած լայնարձակ ճամբարը ամեն օր նորանոր ջոկատներ էր ընդունում: Ըստ իմ հաշվարկների արդեն ժամանել էր մեր հետևազորի հիմնական մասը և շուտով տղերքը պետք է, որ մտնեին արդեն բուն Եգիպտոսի տարածք: Բայց ձեռքները ծալած չէին նստում նաև Մենեսի հետախույզները և մոտակա արմավենիներից կախված հենց դրանց օրորվող մարմինները դիտարկելով էի ես զբաղված, երբ անակնկալ սուր զգացումն ունեցա ու հետևիցս ծանոթ ձայն լսեցի.
- Այս վիճակում աստծո դատաստանին սրանք երևի թե ավելի մոտիկ կլինեն, Հայկ, քան ես ու դու միասին:

Շուռ եկա և տեսա իր անբաժան գավազանին հենված և երկար սքեմի մեջ փաթաթված Աբրահամին.
- Ձերոնք դաժան են վարվում հետախույզների հետ, Հայկ, բայց զուտ ռազմական անհրաժեշտության տեսակետից ամեն ինչ, իհարկե, ավելի քան արդար է. բանակային գաղնիքները պետք է պինդ պահել:
- Այո, ինչպես և միշտ, այս անգամ էլ ես դու արդարացի բաներ ասում,- մոտեցա Աբրահամին, սեղմեցի նրա ձեռքն ու գրկեցի,- դու չէիր հերիքում ինձ, ուսուցիչ, ու ես գիտեի, որ քեզ արդեն կհանդիպեմ ոչ թե Բիբլոսում, այլ այստեղ:
- Անքննելի են աստծո ճանապարհները, Հայկ,- գրկիցս ազատվելուց հետո սուր հայացքով վրաս նայեց Աբրահամը,- և աստված ասաց ինձ, որ ավետյաց այս երկիրը բերեմ ես իմ հավատարիմ եբրայներին: Գնանք, որդյակս, քո տեղը ոչ այլ տեղ է, քան հենց նրանց շարքերում:

Ես ու Աբրահամը հեռացանք արմավենիներից և քառորդ ժամ անց արդեն եբրայների ճամբարում էինք.
- Մեկ բյուր ռազմիկ, Հայկ, այնքան էլ քիչ չէ ավետյաց երկրում ամեն ինչ հաջող կերպով նորից սկսելու համար:
- Քիչ չէ, Աբրահամ, քիչ չէ, բայց կարծում եմ, որ նույնիսկ դա չէ կարևորը: Ամեն ինչում թող աստծո կամքը լինի, այդ դեպքում և անապատում էլ հորդահոս աղբյուր կցայտի, և նույնիսկ մի քանի եբրայներն էլ ավետյաց երկիրը կշենացնեն:

Աբրահամը թեթևորեն ծիծաղեց և մենք ներս մտանք նրա վրանը.
- Ես արդեն պայմանավորվել եմ Սասու ցեղի առաջնորդի հետ, Հայկ, և մենք արդեն որոշել ենք, թե մոտակա ճակատամարտում եբրայները որտեղ պետք է մարտնչեն:
- Եվ ի՞նչ:
- Ես պնդում էի, որ որպես թեթևազեն ռազմիկներ, եբրայները մարտի ուղարկվեն մարտակառքերի անմիջական հարևանությամբ, բայց այն երիտասարդն ու հատկապես Սասու ցեղի առաջնորդը վճռականորեն ընդդիմացան այդ գաղափարին: Ի վերջո որոշվեց եբրայներին տեղադրել ընդհանուր բանակի կենտրոնում, երկրորդ շարքում, մարտակառքերի հետևում շարված ծանրազեն հետևակի թիկունքում:
- Վատ տեղ չէ, Աբրահամ,- ժպտացի ես,- մարտի ամենաթեժ պահին եբրայների հարվածը պետք է որ մահացու լինի:
- Ես էլ եմ այդպես մտածում, Հայկ,- աչքերում մի ակնթարթ տարօինակ լույս փայլեցնելով գլխով արեց Աբրահամը,- լավ է նաև այն, որ հենց մեր շարքերի հետևում կլինի բանակի մեծաթիվ գումակը:
- Դե իհարկե,- ծիծաղեցի ես,- եբրայները ուտելիքի ու խմելիքի պակաս համենայն դեպս այստեղ որ չեն ունենա:
- Եբրայները ավետյաց երկրում են ապրելու, Հայկ, ու չի խանգարի, որ արդեն հիմիկվանից էլ սկսած նրանք զգան ավետյաց մեր երկրի բարիքները… հա, ի դեպ, եբրայներից գոնե մեկն արդեն հաստատ զգացել է ավետյաց երկրի բարիքը ու ես արդեն նրա քայլերն եմ լսում:

Վրանի դռան շորը բարձրացավ ու ներս մտավ Լուլին:
- Հիշո՞մ ես այս շալոմցուն, Հայկ, մի անգամ Բիբլոսում ես ցույց տվեցի նրան քեզ…
- Ը՜ը՜ը՜ը՜… կարծես թե Լուլու…, հա՞,- ծոծրակս քորեցի ես:
- Լուլի, Հայկ, Լուլի,- ժպտաց Աբրահամը,- և ինչ էի ես քեզ ասո՞ւմ: Լուլին իմ կողմից արդեն իսկ նշանակվել է Շալոմի տիրակալ և ուտելիքի ու խմելիքի խնդիր գոնե արդեն Լուլին համենայն դեպս չի ունենա:

Մենք ծիծաղեցինք, իսկ Աբրահամը շարունակեց:
- Բայց դա հետո, ճիշտ չի՞, Լուլի, իսկ առայժմ դու պետք է ղեկավարես եբրայներին մոտակա ճակատամարտում և նոր միայն վերադառնաս քո Շալոմը:
- Ճիշտ է, ուսուցիչ,- խոնհարվեց Լուլին ու ճակատը հպեց Աբրահամի ձեռքին,- ես կյանքս էլ չեմ խնայի քո հրամանները ճշտորեն կատարելու համար:
- Ահա տեսնո՞ւմ ես, Հայկ,- ծիծաղելով վրաս նայեց Աբրահամը,- երախտագիտության զգացումը Լուլիի համար ամենևին էլ խորթ մի բան չէ…

Ես ժպտացի Աբրահամին և, պատճառ բռնելով այն հանգամանքը, որ ջորուս վաղուց արդեն չեմ ջրել, դուրս եկա վրանից: Լուլի՜, գրո՜ղը քեզ տանի, ես ինչ-որ լրջորեն արդեն կասկածում եմ, որ դու կրկին կտեսնես քո տնօրինությանը հանձնված բարգավաճ Շալոմը…

_____________________
[1] Քաղաք Պաղեստինի հարավում` Եգիպտոսի սահմանի մոտ:

Lion
19.09.2011, 08:07
*

Շարուքենի մոտ ուժերը հերթական անգամ կենտրոնացրած հայկական բանակը մի քանի օր անց կրկին ռազմերթի ելավ ու մտավ արդեն բուն Եգիպտոսի տարածք: Հետաքրքիր կերպով միանգամից փոփոխություն ապրեց նաև բնությունը: Եթե առաջ մենք առաջ էինք շարժվում ամեն դեպքում քիչ թե շատ անցանելի և կանաչի հետքեր պարունակող տափաստանով, ապա այժմ անապատի չոր ավազը ավելի ու ավելի շատ սկսեց իր իշխանությունը հաստատել մեր ողջ ուղու երկայնքով: Դատելով մեր բանակի տեղաշարժի ուղղությունից, նրա ղեկավարությունը որոշել էր ամեն դեպքում արշավել ծովափին հնարավորինս մոտ մասերով, քանի որ մի կողմից այդ մասերում բնությունը դեռևս համեմատաբար մեղմ էր, մյուս կողմից էլ` բանակի հետ միաժամանակ ծովով առաջխաղացող նավատորմը վերջինիս անխափան կերպով մատակարարում էր պարենով և այլ անհրաժեշտ իրերով:

Ես ու Մալկուն ևս, ինչպես և առաջ, շարժվում էինք մեր բանակի թիկունքով ու մտքեր փոխանակում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ: Սակայն իմ հոգսը վաղուց արդեն դա չէր և մի անգամ, երբ մենք տեղավորվել էինք հանգստի, իմ սովորության համաձայն ես թունդ գինով ապահովեցի մոտակա արմավենու տակ, ուղիղ գետնին փռված կարպետի վրա տարածվող մեր սեղանը և Մալկուի համար առանձնահատուկ հյուրասիրություն պատրաստեցի.
- Զարմանալի մարդ ես, դու Խայա,- հանկարծ ասաց Մալկուն, երբ մենք արդեն բավականին կերել ու հատկապես խմել էինք,- չգիտես ինչի համար և չգիտես թե ուր ես գնում, բայց, որ ամենակարևորն է, հայտնի էլ չէ, թե ինչ միջոցներով ես կարողանում նման շքեղ հյուրասիրություններ կազմակերպել:
- Միջոցներ կան, բարեկամս,- ժպտացի ես ու լցրեցի նրա գավաթը,- ու եթե դու կարծում ես, որ քո այս կոշիկների աղքատիկ առևտրով ինձնից շատ ավելի ես փող վաստակում, սխալվում ես:
- Ես առևտուր եմ անում այն ամենով, ինչ ունեմ, Խայա, ի՞նչ ուրիշ բան ես կարող եմ անել, որ չեմ անում:
- Չգիտեմ, չգիտե՜մ, բարեկամս,- պատասխանեցի ես ու հերթական գավաթը դատարկեցի,- երևի ուղղակի դու շուրջդ այնքան էլ ուշադիր չես նայում:
- Գրողը քեզ տանի, Խայա, ես այնքան ուշադիր եմ շուրջս նայում, որ կարող եմ ասել, որ դու իններորդ գավաթն ես դատարկում ու արդեն չես էլ կարողանում տեղումդ ուղիղ նստել: Եվ այս վիճակումդ դու ի՞նձ ես մեղադրում շրջապատս ուշադիր չդիտարկելու մեջ:

Ես ծիծաղեցի և հերթական գավաթը դատարկեցի.
- Շուրջը նայելը քիչ է, Մալկու, տեսնել է պետք: Ու եթե դու ինձ լսես, ապա շուրջդ շատ ու շատ հետաքրքիր բաներ կտեսնես, այնքան հետաքրքիր բաներ, որ քո այս կոշիկներն ու ջորիները կարող են այլևս աչքիդ էլ նույնիսկ չերևալ:
- Հետաքրքիր՜ր է,- գլուխը քորեց Մալկուն,- դու այդ ի՞նչ նկատի ունես:

Ես կրկին ծիծաղեցի ու բաժակս լցրեցի.
- Տեսնո՞ւմ ես այս բաժակը, Մալկու, այնտեղ իմ սիրած գինին է լցված, գինի՜ն, բարեկամս, իմ սիրած գինին,- լեզուս սկսեց աստիճանաբար փաթ ընկնել և ես, ավելի կենտրոնացած ու կարծես թե ջանքեր գործադրելով, շարունակեցի,- տեսնո՞ւմ ես ինձ, Մալկու, ես միշտ ի վիճակի եմ իմ սիրած գինին խմել: Իսկ ինչո՞ւ է դա այդպես, շատ պարզ, քանի որ դու կոշիկների առևտուր ես անում իսկ ես, եէ՜ս՜… ը՜ը՜ը՜…,- կմկմացի,- չէ, բայց ես հիմա իրոք որ հարբած եմ, Մալկու՜ու… կոշիկնե՜րս,- ես հետ ընկա ու սկսեցի փնթփնթալով և չորեքթաթ վիճակում արմավենու շրջակայքում ինչ-որ բան փնտրել:
- Այդ ի՞նչ ես դու կորցրել, բարեկա՜մս,- ծիծաղելով հարցրեց Մալկուն:
- Կո… հը,- ուղղվեցի ես,- կոշիկներս: Բըռռռ, չէ, բայց կոշիկներս կարծես թե ոտքերիս են: Չէ ՜է՜է, անապատի այս արևն իրոք որ անտանելի է, ես պետք է այստեղ չլինեի՜, Մա՜լկու…
- Է չլինեիր,- ուսերը թոթվեց զրուցակիցս,- մինչև հիմա էլ ես չգիտեմ, թե որ գրողի տարած գործն է քեզ ստիպել խորոված լինել անապատի այս շոգում…
- Սը՜ը՜ըս, Մալկու,- մատս շրթունքներիս դրեցի ես,- ես ախր գինի շատ եմ սիրում, իսկ այդ Լուլին լավ է վճարում: Ու Լուլիի… չէ, այսինքն գինու… ո՞ւ,- ես փորձեցի ոտքի կանգնել, բայց անհաջող այդ փորձից հետո կրկին նստեցի տեղս:
- Լուլի՞ն,- սուր մի հայացք գցեց վրաս Մալկուն,- եբրայների այդ առաջնո՞րդն այստեղ ինչ գործ ունի:

Ես օրորվեցի և կողքի վրա գետնին ընկա: Անմիջապես էլ, սակայն, Մալկուն ինձ ուղղեց և կրկին ուղիղ վիճակում նստեցրեց կարպետի շուրջը:
- Լուլին ի՞նչ, Խայա,- ուշադիր վրաս նայելով, միաժամանակ կարծես թե իմիջայլոց հարցրեց Մալկուն:
- Լուլի՞ն… ի՞նչ Լուլի:
- Եբրայների առաջնորդը, Խայա, դու ինչ-որ բան էիր ասում նրա ու քո խմած գինու մասին:

Ես ձեռքս մեկնեցի սափորին, մի լավ բաժակ գինի լցրեցի ինձ համար ու քաշեցի գլուխս:
- Լու…հը,- խոսքս կտրեցի ես, իսկ հետո ցածրաձայն ու կարծես թե ինքս ինձ շարունակեցի,- Լուլին լավ է վճարում, որ ես իրեն տեղեկություններ հասցնեմ, բա՜ա՜, եղբայրս, որ ասում եմ, թե ուշադիր շուրջդ նայիր, չես լսում:
- Լուլին Աբրահամի համա՞ր է աշխատում,- հարցրեց Մալկուն:
- Ոչ միայն բարեկամս, ո՜չ միայն,- ես ժպտացի ու շարունակեցի,- բայց… ս՜ը՜ը՜ս, այդ մասին ոչ-ոք չգիտի: Այնտեղ ոչ-ոք ուրիշի համար չի աշխատում, բոլորը միայն իրենք իրենց համար են աշխատում: Աբրահամն ուզում է անապատի ավազներում կործանել Թորգոմի այս անհանգիստ ժողովրդին ու դառնալ Եգիպտոսի տիրակալ, Լուլին կարծես թե Աբրահամի համար է աշխատում, բայց իրականում օգնում է Եգիպտոսին, ես էլ իբր Լուլիի համար եմ աշխատում, բայց իրականում… հը,- զկռտացի ես,- աշխատում եմ կուշտ ուտելուս համար:

Lion
19.09.2011, 08:17
- Դու հարբած ես, բարեկամս,- մտահոգ տեսքով համենայն դեպս ասաց Մալկուն:
- Հնարավոր է, չե՜մ ժխտում,- ձեռքերս թափ տվեցի ես,- բայց այ որ Լուլին ինձ Աբրահամից գաղտնի այս ադամանդն է տվել…,- դողդողացող ձեռքերով շորիս ծալքից հանեցի Լուլիի տված ադամանդն ու ցույց տվեցի այն Մալկուին, որից հետո այն կրկին տեղը դրեցի,- այստեղ մեծ խաղ է գնում, բարեկամս, ու Աբրահամը դրանում ամենագլխավոր խաղացողն է:
- Իրո՞ք,- հարցրեց Մալկուն:
- Չկասկածես,- կախվեցի զրուցակցիս օձիքից,- դու իմ բարեկամն ես, Մալկու, ու դու ինձ կհավատաս, իսկ եթե աշխատես էլ Լուլիի համար, այս ադամանդից դու էլ կունենաս: Լուլին իրականում Եգիպտոսի դեսպանն է Աբրահամի մոտ և մարտի վճռական պահին իր եբրայներին շուռ կտա արիների դեմ: Դրա դիմաց Աբրահամին Քանանն են խոստացել:
- Է Քանանն իրենց մ…ը՜ը՜, այսինքն արիներն էլ են խոստացել,- հակադարձեց Մալկուն:
- Խոստացել են, ճի՜ի՜շտ է, բայց Աբրահամը արիների հաջողությանը չի հավատում և նրանց հետ է, որ օժանդակի Եգիպտոսին ու…,- ես զգացի, որ կերածս բարձրանում է վեր և դժվարությամբ զսպեցի փսխումս:
- Ու ի՞նչ,- հարցրեց Մալկուն,- նա կդավաճանի՞:
- Ըհը,- գլխով արեցի ես,- բայց ոչ միայն հայերին: Նա կդավաճանի նաև եգիպտացիներին ու վերջին հաշվով կդառնա Եգիպտոսի փարավոն: Այ դա է, որ Լուլին առայժմ չգիտի:
- Է՜է՜հ, հերիք է հորինե՜ս,- կեղծ բարեհոգաբար ծիծաղեց Մալկուն, բայց միաժամանակ նաև սևեռուն նայեց վրաս,- ո՜նց պիտի Աբրահամը Եգիպտոսի փարավոն դառնա:
- Բահհ,- փռթկացրեցի ես,- Աբրահամի կինը, որին նա որպես քույր է ներկայացրել, հիմա արդեն փարավոնի առաջին տիկինն է: Իսկ գիշերները փարավոնի մահճում երբեմն բու…,- հերթական անգամ կուլ տվեցի փսխոցս ու փորձեցի շարունակել,- գիշերները փարավոնի մահճում երբեմն բուռն են անցնում, գրողը տանի,- ես մի պահ շունչ քաշեցի, իսկ հետո շարունակեցի,- մոտակա օրերս փարավոնի գլուխը կուտեն, բայց այդ լուրը գաղտնի կպահեն, ճակատամարտի ժամանակ եբրայները կհարամեն Հայկի ժողովրդի ճաշն ու դրանց էլ խաղից կհանեն, իսկ վերջում էլ Աբրահամը…, բա՜,- ժպտացի ես,- կհայտարարի, որ ներկայիս փարավոնի կնոջ անցյալ… չէ՜, այսինքն ներկա ամուսինն է և… օ՜օ՜ֆ, հոգնեցի, այսքան էլ մտածե՞լ կլինի:

Ես աչքերս փակեցի ու հետ ընկա կարպետի կողքին:
- Գուցե և այս հարբեցողը ճիշտ է ասում,- քթի տակ մրմնջաց Մալկուն, իսկ հետո դարձավ ինձ,- դու այս ամենը հորինեցիր, չէ՞, Խայա, արի ընդունիր…
- Հորինեցի, փա՜ա՜ա՜…,- մի կերպ ուղղվելով արտաբերեցի ես,- բայց գուցե և ո՜ո՜ո՜չ…: Ադամանդը դու տեսար, բարեկամս, ես այն դեռ չեմ հասցրել խմել, քանի որ Լուլին այն ինձ նոր է տվել: Աշխատիր իմ ու Լուլիի համար ու դրանցից դու էլ կունենաս: Լուլին ամեն ինչ գիտի, որ ուզենա շատ բաներ էլ քեզ կպատմի:

Ես կրկին հետ ընկա կարպետի կողքին ու սկսեցի քնախառը սվսվացնել:
- Այ գրողը քեզ տանի, Խայա,- մրմնջաց Մալկուն,- կարծես թե կարգին մարդ էիր, բայց քո լեզվի երեսից շուտով քեզ կկախեն: Ի՞նչ արած, դու ես մեղավոր, պետք չէր այդքան շատ խմել: Դե լա՜վ, առայժմ քնի ու ուշքի արի, քեզ հետ մենք դեռ հետո կխոսենք:

Մալկուն վեր կացավ, թամբեց իր ջորիներից մեկը և ցատկեց վրան: Աչքի պոչով հասցրեցի նկատել, որ ուղղություն է վերցրել դեպի մարտակառքերի ճամբարատեղին, որտեղ սովորաբար տեղավորվում էր մեր բանակի բարձր ղեկավարությունը: Երբ Մալկուն կորավ աչքիցս, ես արագորեն ուղղվեցի տեղումս.
- Անիծյալ գործ է, բը՜ը՜ը՜ռ,- գլուխս թափ տվեցի ես ու փորձեցի ուշքի գալ,- այսպես որ գնա, ես իսկական մի հարբեցող կդառնամ բայց ոչի՜նչ,- քթիս տակ ծիծաղեցի ես,- Մալկուն կարծես թե կհայտնի ամեն ինչ ում որ պետք է,- ժպտացի ես` հիշելով Հայոմարտին ու Սասունին,- իսկ դրանք արդեն հաստատ կիմանան, թե եբրայներին ոնց չեզոքացնեն ու Աբրահամի և նրա կնոջ ճաշը ոնց հարամեն: Վերջ, ես կորում եմ, բացարձակապես որևէ ցանկություն չունեմ Լուլիի կողքին ծառին ճոճվելու…

Արագորեն ոտքի կանգնեցի և, ընտրելով Մալկուի ջորիներից ամենաարագընթացը, սրընթաց երթով ուղղություն վերցրեցի դեպի արևմուտք:

E-la Via
19.09.2011, 10:15
Խայտառակությո՜՜՜ւն :o... Էս ինչքա՞ն եք առաջ գնացել… Lion ջան կանգնել եմ 27-րդ էջի վրա ու էդպես էլ հարմար չիլինում շարունակել :oy:

Արմենի ականջից հեռու. Lion ջան, կլինի՞ մի քիչ դանդաղ տեղադրես էս քանի օրը, մինչև գամ հասնեմ ձեզ: Փլիիիզ ....

Varzor
19.09.2011, 11:39
Խայտառակությո՜՜՜ւն :o... Էս ինչքա՞ն եք առաջ գնացել… Lion ջան կանգնել եմ 27-րդ էջի վրա ու էդպես էլ հարմար չիլինում շարունակել :oy:
Արմենի ականջից հեռու. Lion ջան, կլինի՞ մի քիչ դանդաղ տեղադրես էս քանի օրը, մինչև գամ հասնեմ ձեզ: Փլիիիզ ....

Է տենց էլ, հենց մեկը ես, համաձայն չեմ :) Ինձ համար էլ քիչ է տեղադրվում: Այսպիսով ստացվում է, որ միջինով` նորմալ է :D

Lion
19.09.2011, 13:27
way ջան, դու հանգիստ կարդալով արի, մեկա ես գիտեմ, որ դու կարդալու ես - ինչ կարևոր է, թե ինչքան ես հետ մնացել ;) Ու հավատա, որ որ մասի վերաբերյալ էլ, որ ուզենաս կարծիք հայտնել, անվարան, հենց այդ պահին էլ գրիր ու ես հաճույքով կլսեմ այն: way ջան, եթե նույնիսկ մի քիչ խնդիր լիներ, ես անվարան քո ասածով կանեյի, բայց... իրոք, որևէ խնդիր չկա - քեզ համար, հանգի՜ստ, կարդալո՜վ, մտածելո՜վ, մեր հետ կիսվելո՜վ... արի ;)


Է տենց էլ, հենց մեկը ես, համաձայն չեմ :) Ինձ համար էլ քիչ է տեղադրվում: Այսպիսով ստացվում է, որ միջինով` նորմալ է :D

Varzor ձյա, ինչ կարծիքի ես, էս եբրայների ու Աբրամի սկսած խորամանակ խաղի վերջը ինչա լինելու?

Lem
19.09.2011, 14:08
Պահանջում ենք «Հավերժության դատապարտված»-ի տպագիր օրինակը՝ հեղինակի ստորագրությամբ: :goblin

E-la Via
19.09.2011, 14:12
way ջան, դու հանգիստ կարդալով արի, մեկա ես գիտեմ, որ դու կարդալու ես - ինչ կարևոր է, թե ինչքան ես հետ մնացել ;) Ու հավատա, որ որ մասի վերաբերյալ էլ, որ ուզենաս կարծիք հայտնել, անվարան, հենց այդ պահին էլ գրիր ու ես հաճույքով կլսեմ այն: way ջան, եթե նույնիսկ մի քիչ խնդիր լիներ, ես անվարան քո ասածով կանեյի, բայց... իրոք, որևէ խնդիր չկա - քեզ համար, հանգի՜ստ, կարդալո՜վ, մտածելո՜վ, մեր հետ կիսվելո՜վ... արի ;)



Դե լավ, համոզեցիք, շարունակեք ձեր հունով, ես էս երկու օրը ձեզ կհասնեմ ;):

Lion
19.09.2011, 14:26
Սպասում ենք, ինձ հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունի հասարակությունը Հայկի կյանքի այս "բիբլիական" շրջանի մասին...

Varzor
19.09.2011, 16:20
Սպասում ենք, ինձ հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունի հասարակությունը Հայկի կյանքի այս "բիբլիական" շրջանի մասին...
Սպասելու բան չկա, եթե հանկարծ Աստվածաշնչյան թեմաներին մասնակցողներից ոմանք հանկարծ տեսնեն` թմայում գրելու տեղ չի մնա, Աբրահամը վկա :D
Ճիշտն ասած եբրայացիների վերաբերյալ վարկածը հետաքրքիր է, բայց ամեն դեպքում Աստվածաշնչի հետ չի բռնում ;) Ի դեպ ըստ Աստավածաշնչի, Աբրահամի կողմից իր կնոջն ու աղջիկներին ուրիշների զիջելը ուղղակի խասյաթ էր դարձել այդ վախկոտ ախմախի մոտ: Ընդ որում սեփական կնոջը որպես քույր փարավոնին տալուն խանգարում է հենց Աստված` իր հրեշտակների միջոցով ամոթանք տալով Աբրահամին, և զգուշացնելով փարավոնին: Ընդ որում Փարավոնն ավելի է ազդվում, քան Աբրահամը :D

Lion
19.09.2011, 16:33
Հետաքրքիր կլիներ իմանալ "Աստվածաշնչյան թեմաներին մասնակցողների" կարծիքները, քանի որ կարծում եմ, որ Հայկը մի շարք բիբլիական իրադարձությունների շատ յուրօրինակ մեկնաբանություններ ու բացատրություններ ունի: Հենց նույն Աբրամի պահով, կարծում եմ, որ ամեն ինչ ավելին, քան հետաքրքիր է ու առջևում էլ ավելի հետաքրքիր զարգացումներ կան:

Դե իսկ եբրայների առաջանալու այս վարկածը, (http://ru.wikipedia.org/wiki/Хабиру) իհարկե, մեծապես հենց Հայկի խղճին է մնում, բայց մի բան հաստատ պարզ է, որ “հաբիրու”, “հեբրայ” կամ “եբրայ” կոչվող մարդկային խմբեր, մինչև հրեաների Եգիպտոսում հայտնվելն ու հատկապես նրանց` Եգիպտոսից փախչելուց հետո, եղել են: Ներկայումս մասնագետները մեծ հաշվով միակարծիք են, որ սրանք հանդիսացել են հրեաների նախնիները:

Varzor
19.09.2011, 17:22
Հետաքրքիր կլիներ իմանալ "Աստվածաշնչյան թեմաներին մասնակցողների" կարծիքները, քանի որ կարծում եմ, որ Հայկը մի շարք բիբլիական իրադարձությունների շատ յուրօրինակ մեկնաբանություններ ու բացատրություններ ունի: Հենց նույն Աբրամի պահով, կարծում եմ, որ ամեն ինչ ավելին, քան հետաքրքիր է ու առջևում էլ ավելի հետաքրքիր զարգացումներ կան:

Դե իսկ եբրայների առաջանալու այս վարկածը, (http://ru.wikipedia.org/wiki/Хабиру) իհարկե, մեծապես հենց Հայկի խղճին է մնում, բայց մի բան հաստատ պարզ է, որ “հաբիրու”, “հեբրայ” կամ “եբրայ” կոչվող մարդկային խմբեր, մինչև հրեաների Եգիպտոսում հայտնվելն ու հատկապես նրանց` Եգիպտոսից փախչելուց հետո, եղել են: Ներկայումս մասնագետները մեծ հաշվով միակարծիք են, որ սրանք հանդիսացել են հրեաների նախնիները:

Ամենայն հավանականությամբ եբրայացիք ընդամենը սեմիթական ցեղերի որոշ կարգավիճակում գտնվող մարգկանց խմբերի հատվածներ էին, որոնք ելնելով ընդհանուր կենցաղային նմանություններից ժամանակի ընթացքում սկսեցին կազմել ավելի մեծ միավորումներ, իսկ արդյունքում էլ ընդունելով հրեական կրոնը (ամենայն հավանականությամբ ոչ թե հետները տարան եգիպտս, այլ հենց Եգիպտոսից դուրս գալուց, Մովսեսի միջոցով ստացան այն), որն իրենիցներկայացնում էր հին աշխարհի կրոններից նպատակաուղղված կատարված քաղվածքների միացնություն (Ծննդոց գիրքը` շումերներ, պատմագիտական տվյալներ` աքքադներ-ասորիներ, եգիպտացիներ և բաբելացիներ) դավանաաբանական որոշակի նրբություններ միջնիասիական անապատներ (??? այս վարկածը ամենաքիչ ուսումնաասիրվածն է` միջնիասիական պետություների ակնհայտ "անտարբերության" հետևանքով), ինչպես նաև ժամանակի ընթացում հենց իրենց քոչվոր-ագրեսիվ կենսակերպի արդյունքում ձևավորված կանոններ և ավանդույթներ:
Հատկանշական է, որ չնայած նրան, որ հրեաները լինելով Անապատի որդիներ (Ուղիղ մազեր, սուր դիմագծեր, առաջ ծնոտ կեռված քիթ) էին, սական րաբինները երկու խուճուճ մազերի փունջ են պահում` նույնիսկ արհեստական: Այդպիսով ցանկանում են նմանվել ինչ-որ մեկին ;) (նրանց, ովքեր իրականում միջագետքում կազմում էին ազդեցիկ կրոնական-մշակությանին էթնոս)
Ժամանակակից ռաբիններից ոմանք բարձրաձայն են արտահայտել այն միտքը, որ հրեաները դրանք առանձի ազգ չեն, այլ ընդամենը Բաբելոնից դուրս եկած մարդկանց խմբեր են:
Նույնիսկ վերջերս մի հրեա գիտնական, Թելավիվի համալսարանի պրոֆեսոր, մի գիրք է գրել, որտեղ ապացուցում է, որ հրեա ազգ գոյություն չունի: Ի դեպ հրեական կրոնի ու ավանդույթների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ցանկացած հեուհուց ծնված կամ հուդայականություն ընդունած մարդ արդեն իսկ համարվում է հրեա: Դրա համար էլ մինչև հիմա բանավեճերի թեմա է խազարական (հազարական) խաքանության մոտ 160 տարի իշխող հուդայական առաջնորդների ով լինելը: Ընդհանուր առմամբ հրեական այդ մոտեցումը և դրան լուրջ իմաստավորում տալը նույնպես նպաստել է ներկայիս ջհուդ-մասոնական համաշխարհային գերակայությանը: Ի դեպ հենց նույն մոտեցումը հետագայում օգտագործվեց իսլամի կողմից հսկայաթիվ ազգերին միավորելով մեկ արաբական դրոշի տակ, չնայած ամեն խելացի մարդ գիտի, որ եգիպտացիք, սիրիացիք, իրաքցիք, լիբիացիք և այլ ազգեր իրականում այնքան էլ արաբներ չեն, ու թեև դրանց մեծ մասը սեմիթական ազգեր են, բայց և այնպես նույնիսկ մարդաբանորեն տարբերվում են:

Պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ տարբեր էթնոսների ներկայացուցիչների միավորումը հետագայում ընկալվել է որպես մեկ ազգային միավորում` ծնվել է նոր ազգ:
Օրինակ` իսպանացիներ, պորտուգալացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ, վրացիներ, ճապոնացիներ, և վերջապես ամերիկացիներ :D
Նաև բազմաթիվ են օրինակները, երբ մի ազգը ադարեր շարունակ որոշակի փոփոխություններ կրելով, կամ ուղղակի չհիշատակվելով, մի որոշ ժամանակ հետո հիշատակվում է մեկ այլ անվամբ: Օրինակ` ասորի (նույն աքքադները` քալդի-խալդիները), թյուրք (ույգուր, հոն-հուննա), փյունիկացի-քանանցի-կարթագենցի և այլն:

Այնպես որ այն վարկածին, որ հրեական "ազգը" այդքան էլ հին չէ, որքան ասենք հին աշխարհի մյուս ազգերը` կողմ եմ: ՄԻշտ էլ համարել եմ, որ դրանք ավելի շուտ ոչ թե կենսաբանական, այլ կենցաղա-առորյական նմանություններով միավորված ազգ են: Ի դեպ իրենք չէն միակը, որ այդպես են առաջացել ;)
Այդ նույն կերպով կա տեսություն, որ արիները նույնպես ոչ թե առանձին էթնոս էին, այլ ընդամենը նույն կրոնա-գաղափարական սկզբունքներով ապրող տարբեր ազգերի միավորում: Ընդ որում տարբերակները հետևյալն են.
1. Արիները մի առանձին էթնոս էին, որոնք ունէին իրենց առանձին կրոնն ու ապրելակերպը, հետագայում նա դրանք տարածեցին նաև այլ ազգերի մեջ` դրանք նույնպե սկոչվեցին արիներ:
2. Արիները դրանք մի կոնկրետ կրոնի ու ապրելակերպի հետևորդներ էին, դրանք ժառանգել-սովորել էին մի այլ ազգից, որն արդեն իսկ վերացել -ձուլվել էր:
3. Արիները դրանք տարբեր էթնոսների զարգացման արդյունքում որոշակի կրոնա-գաղափարական ընդհանրությունների հաշվին միավորված մարդկանց խմբեր էին, որոնք հետագայում սկսեցին դիտարկվել որպես մեկ էթնոս:

Ընդ որում երեք տարրբերակներն էլ որոշակի հիմքեր ունեն հնագույն դիցաբանական և պատմական գրականության նյութերից ելնելով:
Բայց միևնույն է ոչ մի քննադատության չի դիմանում "արմենների" առկայությունը :)) Էլ չեմ ասում, թե ինչու է երմու համաշխարհային կրոնների մոտ Եդեմի պարտեզն ուղղակիորեն Հայաստանի տարածքում, հինդուիզմում ու բուդայականության մեջ էլ է այն գտնվում ամենամեծ լեռան վրա ;)

Lion
19.09.2011, 17:46
Varzor ջան, արտահայտածդ մտքերի մեծ մասի հետ համաձայն եմ, ավելին, շատ բաներ էլ ինքս կարող եմ ավելացնել ;) Համաձայն չեմ թերևս միայն հրեաների նկատմամբ դրսևորածդ դիրքորոշման հետ, բայց դե դա քո իրավունքն է:

Խնդիրն այն է, որ այդ "հաբիրուներ"-ը կամ "եբրայներ"-ը եղել են մարդկանց մի տեսակ խումբ, որը, Ասորիքում իշխանության տրադիցիոն թուլության և իշխանության վակումի պայմաններում, կիսաանկախ-կիսաքոչվոր ապրելակերպ է վարել - կոպիտ ասած, ոնց որ կազակները Զապորոժեայում կամ էլ Սիբիրում Երամկի ժամանակներում, սոցիալական իմաստով նմանությունն իրոք ակնհայտ է: Կարելի է ենթադրել, որ "ուրիշ" եբրայները այս կամ այն պատճառով ոչնչացել են, ձուլվել հարևան ազգերի մեջ, բայց Իսրայելում հայտնված նրանց մասը ու ամենից առաջ իր կրոնի պատճառով չի ձուլվել, պահպանվել և վերջում էլ ձևավորվել է որպես առանձին մի ժողովուրդ:

Խազարների վերնախավի մասով ճիշտ ես և, եթե ընդունենք, որ ամեն մի հուդայականություն դավանող հրեա է, ապա, իրոք, կարող ենք համաձայնել, որ թյուրք Աշինի հետնորդները, որոնք իշխում էին խաքանությունում, հրեաներ էին: Բայց դա մի քիչ անտեղի լայն մոտեցում է, քանի որ, եթե մենք հրեա ասելով նկատի ունենք "դասական" հրեաներին, ապա խազար վերնախավը ոչ մի կերպ դրա տակ չի ընկնում:

Արիները ուղղակի հայերն էին, ես այդպես եմ կարծում և հակառակը մտածելու հիմքեր առայժմ չեմ տեսնում:

Հայկի հուշերը, առջևում դա էլի կտեսնենք, կարծես թե հստակ կերպով արտացոլում են հրեաների, այդ հետաքրքիր ազգի կայացման գործընթացը, ինչ-որ տեղ նաև լույս սփռելով բիբլիական նահապետների երկարակեցության առեղծվածի վրա ;)

Varzor
19.09.2011, 18:13
Համաձայն չեմ թերևս միայն հրեաների նկատմամբ դրսևորածդ դիրքորոշման հետ, բայց դե դա քո իրավունքն է:
Ինչ դիրքորոշում? Համաշխարհային գերակայության մասին, թե ոչ այնքան հին լինելու մասին?

Խնդիրն այն է, որ այդ "հաբիրուներ"-ը կամ "եբրայներ"-ը եղել են մարդկանց մի տեսակ խումբ, որը, Ասորիքում իշխանության տրադիցիոն թուլության և իշխանության վակումի պայմաններում, կիսաանկախ-կիսաքոչվոր ապրելակերպ է վարել - կոպիտ ասած, ոնց որ կազակները Զապորոժեայում կամ էլ Սիբիրում Երամկի ժամանակներում, սոցիալական իմաստով նմանությունն իրոք ակնհայտ է: Կարելի է ենթադրել, որ "ուրիշ" եբրայները այս կամ այն պատճառով ոչնչացել են, ձուլվել հարևան ազգերի մեջ, բայց Իսրայելում հայտնված նրանց մասը ու ամենից առաջ իր կրոնի պատճառով չի ձուլվել, պահպանվել և վերջում էլ ձևավորվել է որպես առանձին մի ժողովուրդ:
որոշ առումներով հնարավոր է նմանություն գտնել, բայց ընդհանուր առմամաբ կազակական ֆենոմենը շատ հեռու է եբրայների հետ համեմատվելուց, հենց թեկուզ այն, որ կազակական միավորումները հիմնված էին ռազմական տաղանդի, ժողովրդավարությամն և ազատության-սեփականության գաղափարների վրա: Ի տարբերության եբրայների կազակները ուղղակի նստակյաց-նվաճողներ էին: Կազակական այդ սկզբունքերը սկսեցինօգատգործել ուշ միջնադարյան Լեհաստանն ու Ռուսաստանը իրենց տերությունների սահմանները պաշտպանելու համար: Ու ռուսներն ավելի հեռուն գնացին և սկսեցին օգտագործել նաև կազակական նվաճողական պոտենցյալը: Չենք մոռանում, որ Երևանում նույնպես կազակական գունդ կար` ռուսական գերիշխանության հիմնական գրավականը:

Խազարների վերնախավի մասով ճիշտ ես և, եթե ընդունենք, որ ամեն մի հուդայականություն դավանող հրեա է, ապա, իրոք, կարող ենք համաձայնել, որ թյուրք Աշինի հետնորդները, որոնք իշխում էին խաքանությունում, հրեաներ էին: Բայց դա մի քիչ անտեղի լայն մոտեցում է, քանի որ, եթե մենք հրեա ասելով նկատի ունենք "դասական" հրեաներին, ապա խազար վերնախավը ոչ մի կերպ դրա տակ չի ընկնում:
Լիոն ջան, հստակ փաստաթղթեր կան պահպանված, որոնցում երկու տարբերակն էլ առկա է`
1. խազարների վերնախավի կողմից հուդայականության ընդունումը:
2. խազարների ցեղայի միավորումներում հրեական ցեղապետերի կողմից հասած գերիշխանությունը:

Այդ փաստաթղթերից 2-ը նամակներ են խազարական ռազմական առաջնորդի և Իսպանիայում հաստատված խալիֆաթի հրեա նախարարի միջև: Մյուս տարներակը անհայտ աղբյուրով նամակի մի հատված է:
Ընդ որում խազարական նամակում նշվում է, որ թեև իրենք տիրակալները Տոգորմաի (Թորգոմի) ցեղից են, բայց և այնպես ընդունել են հուդայականությունը: Հատկանշական է, որ խազարական խաքանության ձևավորմանը նախորդող և գոյության տարիներին բյուզանդական կայսրությունից և նաև Հայաստանի տարածքից սկսեցին քշել հրեաներին, որոնց մեծ մասը փախչում էր խազարների մոտ: Նույնիսկ այդ նամակներում է նկարագրված հրեաների այդ հալածումը:
Մինչև հիմա վիճաբանությունների թեմա է "խազարական հրեա" արտահայտությունը` արդյոք ովքեր են դրանք?

Արիները ուղղակի հայերն էին, ես այդպես եմ կարծում և հակառակը մտածելու հիմքեր առայժմ չեմ տեսնում:
Կարծում եմ, որ սկզբում այդպես էր, բայց հետագայում արիությունը արդեն դարձել էր կրոն և գաղափարախոսություն, որը որդեգրեցին ինչպես արիների հետ առնչված և արյունակից ազգերը, այնպես էլ նրանց հետ կապ չունեցող ազգեր: Այդ ամսին են վկայում Վեդական գրերը և Ավետսան: Հին նկարագրություններում հստակ տարբերում է, որ արիներն առանձին ազգ են, հետո արիներ են սկսումանվանել միայն վերնախավին, ավելի ուշ շրջանների նկարագրություններում արիները դրանք ազնվագույնմ հարգարժան մարդիք էին:
Սակայն հնարավոր է սա նույնպես կողմնակի ապացույցն է այն բանի, որ արիները հազարամյակների ընթացքում բաժանվել էին առանձին ցեղախմբերի և սկսել կոչվել իրենց առաջնորդների (կամ աստվածների???) անուններով:
Օրինակ` Իրանի տարածքը նույն Խորենացին որոշ դեպքերու անվանում է Արիների երկիր, արիներ էին գերմանական շատ ցեղեր (առնվազն իրենց կրոնով` ըստ հույն և հռոմեացի պատմիչների): Արիներ էին բրիգանտներն ու պիկտերը (շոտլանդացիք)` հռոմեացիք զարմացել էին նրանց մարտակառքերի ու զենքերի որակի վրա: Ըստ էության արիներ էին (և են) հյուսիսային Հնդկաստանի և պակիստանի որոշ շրջանների բնակիչներ և բարձր կաստան, արիներ են նաև փուշտունները` մենակ փուշտունական կյանքի չգրված կանոները հերիք են այդպիսի ենթադրություն անելու համար:
Հետաքրքիր մի բան էլ ասեմ: Վեդական և Ավեստական արիական բառերի բավականին մեծ քանակ առկա է նաև սլավոնական լեզուներում, ինչպես նաև բասկերենում: ԷԼ չեմ ասում ռոմանոգերմանական լեզուների մասին, մանավանդ գերմանա-սկանդինավյան (ոչ ֆիննական):

Հայկի հուշերը, առջևում դա էլի կտեսնենք, կարծես թե հստակ կերպով արտացոլում են այդ հետաքրքիր ազգի կայացման գործընթացը, ինչ-որ տեղ նաև լույս սփռելով բիբլիական նահապետների երկարակեցության առեղծվածի վրա ;)
Իսկ ես այդ հարցով մեկ այլ վարկած ունեմ` եբրայների տարին ոչ թե արեգակնային ցիկլն էր, այլ լուսնային: Ասենք 800 տարին, ընդամենը 800 լուսնային ամիս էր, որից էլ ստացվում է, որ 800լ.տ.=63ա.տ.

Հ.Գ.
Մի մեջբերում գրաբարով Աստվածաշնչից` հեց երեկ է աչքովս ընկել: հո չեմ զարմացել :o

4 Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրս յայնոսիկ: Եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, եւ ծնան իւրեանց որդիս. նոքա էին սկայքն, որ յաւիտենից արք անուանիք:

Ծննդոց Զ:4

Lion
19.09.2011, 19:14
Ինչ դիրքորոշում? Համաշխարհային գերակայության մասին, թե ոչ այնքան հին լինելու մասին?

Նկատի ունեի "ջհուդա-մասսոն" տերմինն ու քո որոշակի արհամարհական վերաբերմունքը հրեաների նկատմամբ...


որոշ առումներով հնարավոր է նմանություն գտնել, բայց ընդհանուր առմամաբ կազակական ֆենոմենը շատ հեռու է եբրայների հետ համեմատվելուց, հենց թեկուզ այն, որ կազակական միավորումները հիմնված էին ռազմական տաղանդի, ժողովրդավարությամն և ազատության-սեփականության գաղափարների վրա: Ի տարբերության եբրայների կազակները ուղղակի նստակյաց-նվաճողներ էին: Կազակական այդ սկզբունքերը սկսեցինօգատգործել ուշ միջնադարյան Լեհաստանն ու Ռուսաստանը իրենց տերությունների սահմանները պաշտպանելու համար: Ու ռուսներն ավելի հեռուն գնացին և սկսեցին օգտագործել նաև կազակական նվաճողական պոտենցյալը: Չենք մոռանում, որ Երևանում նույնպես կազակական գունդ կար` ռուսական գերիշխանության հիմնական գրավականը:

Իսկ ինչ գիտես, որ հեբրայները այդպիսին չեն եղել? Հիշում եք "Կարիճների արքա" ֆիլմի հայտնի մասը, երբ հերոսը հայտնվում է այն նեգռի գլխավորած ցեղախմբում - հաբիրուները նման մի վիճակում են եղել...


Լիոն ջան, հստակ փաստաթղթեր կան պահպանված, որոնցում երկու տարբերակն էլ առկա է`
1. խազարների վերնախավի կողմից հուդայականության ընդունումը:
2. խազարների ցեղայի միավորումներում հրեական ցեղապետերի կողմից հասած գերիշխանությունը:

Այդ փաստաթղթերից 2-ը նամակներ են խազարական ռազմական առաջնորդի և Իսպանիայում հաստատված խալիֆաթի հրեա նախարարի միջև: Մյուս տարներակը անհայտ աղբյուրով նամակի մի հատված է:
Ընդ որում խազարական նամակում նշվում է, որ թեև իրենք տիրակալները Տոգորմաի (Թորգոմի) ցեղից են, բայց և այնպես ընդունել են հուդայականությունը: Հատկանշական է, որ խազարական խաքանության ձևավորմանը նախորդող և գոյության տարիներին բյուզանդական կայսրությունից և նաև Հայաստանի տարածքից սկսեցին քշել հրեաներին, որոնց մեծ մասը փախչում էր խազարների մոտ: Նույնիսկ այդ նամակներում է նկարագրված հրեաների այդ հալածումը:
Մինչև հիմա վիճաբանությունների թեմա է "խազարական հրեա" արտահայտությունը` արդյոք ովքեր են դրանք?

Գիտեմ, առանձին ու վիճելի թեմա է, հիմնականում սկզբնաղբյուրների անչափ սղության պատճառով: Բայց մի բան - խազարները թյուրքեր էին և այնքան էլ թորգոմյան չէին: Խնդիրը կարող է միայն բացատրվել մի բանով, որ սրանք սարմատների իրավահաջորդներն էին, իսկ դրանք` թորգոմյաններ էին:


Կարծում եմ, որ սկզբում այդպես էր, բայց հետագայում արիությունը արդեն դարձել էր կրոն և գաղափարախոսություն, որը որդեգրեցին ինչպես արիների հետ առնչված և արյունակից ազգերը, այնպես էլ նրանց հետ կապ չունեցող ազգեր: Այդ ամսին են վկայում Վեդական գրերը և Ավետսան: Հին նկարագրություններում հստակ տարբերում է, որ արիներն առանձին ազգ են, հետո արիներ են սկսումանվանել միայն վերնախավին, ավելի ուշ շրջանների նկարագրություններում արիները դրանք ազնվագույնմ հարգարժան մարդիք էին:

Այո, ես էլ եմ այդ կարծիքին:


Իսկ ես այդ հարցով մեկ այլ վարկած ունեմ` եբրայների տարին ոչ թե արեգակնային ցիկլն էր, այլ լուսնային: Ասենք 800 տարին, ընդամենը 800 լուսնային ամիս էր, որից էլ ստացվում է, որ 800լ.տ.=63ա.տ.

1 լուսնային տարին ինչքան է?


Հ.Գ.
Մի մեջբերում գրաբարով Աստվածաշնչից` հեց երեկ է աչքովս ընկել: հո չեմ զարմացել :o

Ծննդոց Զ:4

Մի հատ աշխարհաբար շարադրի, էլի, որ ճիշտ հասկանանք... ;)

Varzor
19.09.2011, 19:33
Նկատի ունեի "ջհուդա-մասսոն" տերմինն ու քո որոշակի արհամարհական վերաբերմունքը հրեաների նկատմամբ...
Դե էտի միջազգային տերմին ա :D
Առհամարական չի, ոնց կարելի է առհամարել ներկայիս գերիշխող ազգին? Կարելի է չսիրել ատել, բայց առհամարելը հիմարություն կլինի ;)

Իսկ ինչ գիտես, որ հեբրայները այդպիսին չեն եղել? Հիշում եք "Կարիճների արքա" ֆիլմի հայտնի մասը, երբ հերոսը հայտնվում է այն նեգռի գլխավորած ցեղախմբում - հաբիրուները նման մի վիճակում են եղել...
Էդ կարիճների տիրակալն ուղղակի պատմական խեղաթյուրում է :)) Ամերիկյան դեմագոգիայի տիպիկ արտացոլում: Բայց անապատային ավազակային կյանքով ապրողների կենցաղը վատ չի նկարագրած: Ի դեպ արաբական որոշ ցեղեր հնուց մինչև հիմա այդպիսին են ;)

Գիտեմ, առանձին ու վիճելի թեմա է, հիմնականում սկզբնաղբյուրների անչափ սղության պատճառով: Բայց մի բան - խազարները թյուրքեր էին և այնքան էլ թորգոմյան չէին: Խնդիրը կարող է միայն բացատրվել մի բանով, որ սրանք սարմատների իրավահաջորդներն էին, իսկ դրանք` թորգոմյաններ էին:
Չգիտեմ, քեզ հայտնի է այն ինֆորմացիան, որ թուրքերը նույնպես իրենց Թոգորմայի (Թողրուլ) հետնորդներն են համարում? Ընդ որում խազարական և թուրքական տարբերակներում Թողրուլը ուներ շատ ավելի շատ որդիներ ;)
Ի դեպ վիկի-ում նայեցի խազարների մասին լավ էլ հոդվածներ են` կարգին հղումներով: Պարապ լինես կարդա, եթե հետաքրքիր է :)

Այո, ես էլ եմ այդ կարծիքին:
:)

1 լուսնային տարին ինչքան է?
Վայ, սխալ եմ գրել :D
Իրականում լուսնային տարին մոտ 354 օր է, բայց ես ի նկատի ունէի, որ Աստվածաշնչյան սկզբում նկարագրած տարիները ընդամենը լուսնային ամիսներն են` 28.5 օր: Չնայած ոչ մի բավարար հիմք չեմ կարող բերել:
Մի վարկած էլ ունեմ` այդ երկարակյացները նույն մարդը չէր, այլ նույն անունով մարդիք, կամ էլ նույն երևույթի ժամանակաշրջաններն էին (դինաստիա, իշխող տոհմ և այլն): Սա հույնպես տարբերակ է, ընդ որում հիմնավորված` քիչ չեն պատմական թատերաբեմում այդպիսի աննորմալ երկարակեցության մասին վկայող հաղորդագրությունները: Դրանք ուղղակի դեպքերի ակամա կամ մտածված խեղաթյուրման արդյունք են: Հայկի հուշերում էլ նման օրինակ կա` Շարուքենի թոռը, որն իրեն պապի կենդանի երկարակեցությունն էր խորհրդանշում:

Մի հատ աշխարհաբար շարադրի, էլի, որ ճիշտ հասկանանք... ;)
Լուրջ? լավ..
Գրաբար

4 Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրս յայնոսիկ: Եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, եւ ծնան իւրեանց որդիս. նոքա էին սկայքն, որ յաւիտենից արք անուանիք:

Աշխարհաբար

Այն ժամանակ երկրի վրա հսկանէր էին: Երբ Աստծո որդիները մտնում :oy էին մարդկանց դստրերի մեջ և ծնում իրենց որդիներին, դրանք էին հսկաները, որոնք այդուհետև անվանվում են արեր` արք

Ինձ թվում է հենց նույն ձևով էլ ծագել է արքա բառը ;)

Lion
19.09.2011, 19:57
Դե էտի միջազգային տերմին ա :D
Առհամարական չի, ոնց կարելի է առհամարել ներկայիս գերիշխող ազգին? Կարելի է չսիրել ատել, բայց առհամարելը հիմարություն կլինի ;)

Լյավ... էլի :D


Էդ կարիճների տիրակալն ուղղակի պատմական խեղաթյուրում է :)) Ամերիկյան դեմագոգիայի տիպիկ արտացոլում: Բայց անապատային ավազակային կյանքով ապրողների կենցաղը վատ չի նկարագրած: Ի դեպ արաբական որոշ ցեղեր հնուց մինչև հիմա այդպիսին են ;)

Էդ եմ ասում, էլի - թեմայից դուրս, ֆիլմի մասին: (http://forum.vardanank.org/index.php?showtopic=363930&hl=%F1%EA%EE%F0%EF%E8%EE%ED%EE%E2)


Չգիտեմ, քեզ հայտնի է այն ինֆորմացիան, որ թուրքերը նույնպես իրենց Թոգորմայի (Թողրուլ) հետնորդներն են համարում? Ընդ որում խազարական և թուրքական տարբերակներում Թողրուլը ուներ շատ ավելի շատ որդիներ ;)

Դեեե, այստեղ երևի զուտ հնչունային նմանություն է...


Ի դեպ վիկի-ում նայեցի խազարների մասին լավ էլ հոդվածներ են` կարգին հղումներով: Պարապ լինես կարդա, եթե հետաքրքիր է :)

Անպայման, թեև քիչ չեմ կարդացել այդ թեմայով:


Վայ, սխալ եմ գրել :D
Իրականում լուսնային տարին մոտ 354 օր է, բայց ես ի նկատի ունէի, որ Աստվածաշնչյան սկզբում նկարագրած տարիները ընդամենը լուսնային ամիսներն են` 28.5 օր: Չնայած ոչ մի բավարար հիմք չեմ կարող բերել:

Ահա, իսկ այդ դեպքում էլ ուրիշ խնդիր է առաջանում, դա դեռ Լեո Տաքսիլն է նկատել - Հանկարծ պարզվում է, որ այս անգամ էլ նահապետները... քիչ են ապրել...


Մի վարկած էլ ունեմ` այդ երկարակյացները նույն մարդը չէր, այլ նույն անունով մարդիք, կամ էլ նույն երևույթի ժամանակաշրջաններն էին (դինաստիա, իշխող տոհմ և այլն): Սա հույնպես տարբերակ է, ընդ որում հիմնավորված` քիչ չեն պատմական թատերաբեմում այդպիսի աննորմալ երկարակեցության մասին վկայող հաղորդագրությունները: Դրանք ուղղակի դեպքերի ակամա կամ մտածված խեղաթյուրման արդյունք են: Հայկի հուշերում էլ նման օրինակ կա` Շարուքենի թոռը, որն իրեն պապի կենդանի երկարակեցությունն էր խորհրդանշում:

Շատ հնարավոր ու հետաքրքիր վերսիա է...:think


Լուրջ? լավ..
Գրաբար

Աշխարհաբար

Ինձ թվում է հենց նույն ձևով էլ ծագել է արքա բառը ;)

Իհարկե լուրջ :think Մերսի, չգիտեի - հետաքրքիր կլինի մեր ակումբի աստվածաբանների մեկնաբանությունը...

Moonwalker
19.09.2011, 20:03
Լուրջ? լավ..
Գրաբար

Աշխարհաբար

Ինձ թվում է հենց նույն ձևով էլ ծագել է արքա բառը ;)

Ծննդոց գրքի 6-րդ գլխի 4-րդ տողը.

Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ։ Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին։ Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին։

«Արեր»-ը ո՞րն ա::))
Իրականում ուղղակի «այր» ([տղա]մարդ) (այր/առն/յառնէ/արամբ ևն) բառի գրաբարյան հոգնակին է (արք/արանց/արամբք ևն): Այսինքն՝ ուղղակի մարդիկ:
«Արքա»-ի քո տարբերակը մի ժամանակ պնդում էր Մկրտիչ Էմինը (ար+քա՝ տղամարդ արքա): Էդ դեպքում, երբ «քա»-ն իգական է ու ոչ այնքան պատվավոր (հմմ. քած): Իմանալով քո վերաբերմունքը «ջհուդ-մասսոնական» լեզվաբան Աճառյանին, չեմ մեջբերում իր կարծիքը::D

Varzor
19.09.2011, 22:58
Դեեե, այստեղ երևի զուտ հնչունային նմանություն է...
Չէի ասի, ավելի շուտ ուղղակի ընդօրինակէլ են տեղական լեգենդները, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորեն իրենց իշխանությունը:

Անպայման, թեև քիչ չեմ կարդացել այդ թեմայով:
Հա, ասում եմ լավ նորություններ կան ;)

Ահա, իսկ այդ դեպքում էլ ուրիշ խնդիր է առաջանում, դա դեռ Լեո Տաքսիլն է նկատել - Հանկարծ պարզվում է, որ այս անգամ էլ նահապետները... քիչ են ապրել...
Քիչ չեն ապրել, ուղղակի հենց հսկաների ի հայտ գալուց հետո Աստծո խոսքով մարդկանց օրերը տառնում են 120 տարի` սա արդեն արևային օրացույցին անցնելու մասին հիշատակումն է ;)
հակառակ դեպքում նաև աննորմալ է, որ նահապետները սեռահասուն էին դառնում մի քանի հարյուր տարեկանում :D

Շատ հնարավոր ու հետաքրքիր վերսիա է...:think
:)

Իհարկե լուրջ :think Մերսի, չգիտեի - հետաքրքիր կլինի մեր ակումբի աստվածաբանների մեկնաբանությունը...
Դե արդեն կպցրել են :D նորից աշխարհաբարյան անմիտ և չհասկացված թարգմանություն ;)

davidus
19.09.2011, 23:08
Նախ և առաջ ասեմ, որ նախաձեռնությանդ համար կարելի ա «ճակատդ պաչել»: Իրոք, ընտիր բան ես ձեռնարկել: 1.5 օր տևեց ամբողջ տեղադրածդ կարդալը: Նման կլանված կերպով ընդամենը մեկ գիրք եմ կարդացել: Անցումները հետաքրքիր են, նկարագրությունը սեղմ, բայց հագեցած: Կարճ ասած շատ հավանեցի: Սպասում եմ, որ մի 4-5 էջ էլ դնես՝ կամաց-կամաց կարդանք: :)

Հիմա մի քանի դիտարկումներ, որոնք անում եմ ոչ թե «կեղտ բռնելու» համար, այլ որպեսզի, իմ կարծիքով, էլ ավելի անթերի լինի գործդ:
Սրբագրելու խիստ կարիք կա, Լիոն ջան: Կան կոպիտ ուղղագրական սխալներ, որոնք մի քանի անգամ կրկնվելով՝ հաստատում են դրանց ոչ վրիպակ լինելը (օր. քաձ, աղանդներ /дессерт/): Մի քանի տեղ էլի խախտված են բյուր-հազար թվականները: Անընդհատ աչքի են ընկնում կիսատ բառեր ու «կուլ տված» տառեր:
Էս ամենը զուտ տեխնիկական դրտարկումներ են, որոնք ոչ մի կերպ չեն ազդում նախաձեռնությանդ արժեքի վրա: Ապրես... ոնց ասում են՝ հալալ ա :))

Հ.Գ. Չգիտեմ ինչի, բայց ինձ թվում ա, որ սա առաջին բազմահատորյակն ա լինելու, որ մինչև վերջ հաճույքով կարդալու եմ:

Varzor
19.09.2011, 23:22
Ծննդոց գրքի 6-րդ գլխի 4-րդ տողը.
«Արեր»-ը ո՞րն ա::))
Իրականում ուղղակի «այր» ([տղա]մարդ) (այր/առն/յառնէ/արամբ ևն) բառի գրաբարյան հոգնակին է (արք/արանց/արամբք ևն): Այսինքն՝ ուղղակի մարդիկ:
«Արքա»-ի քո տարբերակը մի ժամանակ պնդում էր Մկրտիչ Էմինը (ար+քա՝ տղամարդ արքա): Էդ դեպքում, երբ «քա»-ն իգական է ու ոչ այնքան պատվավոր (հմմ. քած): Իմանալով քո վերաբերմունքը «ջհուդ-մասսոնական» լեզվաբան Աճառյանին,
չեմ մեջբերում իր կարծիքը::D
Ուրեմն ընգեր ջան, ախպեր ջան :) "արեր" կոպիտ ցուցում եմ արել "արք" բառի բառացի իմաստին` "ար"-ի հոգնակի ;)
1. Աստվածաշնչում այր բառը բավականին գորածվում է, որ հիմք չեմ տեսնում, որ արք-ը այր` մարդ իմաստով գործածվի:
2. Այդ այդ հսկաների սեռի մասին ոչինչ չի նշվում, ուստի ենթադրել, որ դրանք միայն այրեր էին` տեղին չէ և անհիմն
3. Քո բերած թարգմանությունում "անուանի մարդիկ էին": Նույնն է, թե արիների հետ շփված ցանկացած ազգի մոտ ասերի "հնուցի ի վեր արիներ էին" կամ "արք" էին:
4. ար+քա?, իկ մի գուցե արք+ա?: Աճառյանին ավելի լավ է չհիշենք, թե չէ հիմա կհիշեմ ... :D Ներկայիս հայերենով ԱրՔա-պլատիկ քարտեր են :D
5. աշխարհաբարյան սխալ թարգմանություն. էդ որ որվանից "որ յաւիտենից արք անուանիք" ճիշտ թարգմանությունն է "որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին"?: "արք անուանիք"` անվանի մարդիք էին? որքան հասկանում եմ հենց նույն նախաասության մեջ հստակորեն օգտագործված է մարդ բառը և կարիք չկար, որպեսզի նախադասության կեսից այլ բառ օգտագործվեր: Անձամբ ինձ հետաքրքիր է, թե ինչպես է այդ հատվածը հնչում եբրայերեն?

Հ.Գ.
Եթե ստուգաբանական տարբերակով ենք շարժվում, ապա "ար-այր" բառից է նաև հայր-ը ;)

Lion
20.09.2011, 07:53
*

Ես ճիշտն ասած շատ էի վախենում, որ հետապնդում կլինի, դրա համար էլ քշում էի ջորիս խելագար մի վազքով: Առաջին օրվա վերջում էր, որ ինձ ու ջորուս փոքրիկ մի հանգիստ տվեցի, հընթացս զարմանալով հետապնդման բացակայության վրա: Երկրորդ օրվա վերջում ես սկսեցի մոտենալ Ջարու քաղաքին [1], բայց հենց նրա մոտակայքում էր, որ ինձ շրջապատեց եգիպտական բանակի շրջիկ պահակախումբը: Պահակախումբը շատ անհանգիստ էր և իմ ճակատագիրը երևի թե բավականին տխուր կդասավորվեր, բայց, խոսելով մաքուր եգիպտերեն, բարեբախտաբար պահակախմբի ղեկավարին կարողացա համոզել, որ խոշոր վաճառական եմ ու ապրանք էի տանում փարավոնի համար, բայց քարավանի վրա հարձակում է եղել և այն ինձնից խլել են: Հաջողվել էր փրկել թանկարժեք թուրը, փարավոնի անձնական պատվերը, և, ինչ էլ որ լինի, գոնե այն ես պետք է Մեմֆիս հասցնեմ: Սպասածիս հակառակ պահակախմբի ղեկավարը իրոք որ ազնիվ մարդ դուրս եկավ և մի քանի օր անց նրա երկու ռազմիկների ուղեկցությամբ ես արդեն Մեմֆիսում էի: Քաղաքում ես առաջ էլ էի եղել և ինձ համար դժվար չեղավ համոզել ուղեկիցներիս ամենից առաջ հյուրընկալվել Մենեսի նստավայրում: Այստեղ հաճելիորեն զով էր ու ես ուղեկիցներիս հետ նստած անորոշ թեմայով ոչինչ չարժեցող զրույց էի վարում, երբ անակնկալ սուր զգացումն ունեցա և կողքի դուռը բացվեց: Մենեսն էր:
- Դու եկա՜ր,- գրկեց ինձ բարեկամս,- ամեն դեպքում չդիմացար ու եկա՜ր,- բաց թողեց իր գրկից ինձ բարեկամս ու դարձավ պահակներին,- այս մարդուն ապահով կերպով ինձ մոտ հասցնելու համար դուք կպարգևատրվեք, իսկ հիմա մեզ մենակ թողեք:
Ուղեկիցներս դուրս եկան դահլիճից և Մենեսը կրկին դարձավ ինձ.
- Գրողը քեզ տանի, Հայկ, այս ի՞նչ վիճակում ես, ես քեզ հազիվ ճանաչեցի:
- Դեհ…,- ծիծաղեցի ես,- ավազուտներում արշավելը հեշտ չէր: Ես չկարողացա այլևս Ասորիքում մնալ, բարեկամս, իսկ գնալու տեղ էլ արդեն չունեի: Դրա համար որոշեցի գալ մոտդ, համենայն դեպս մեկ անգամ էլ քեզ տեսնել, իսկ հետո…,- ես ձեռքերս տարածեցի և անորոշ լռեցի:
- Այստեղ վիճակը ամենևին էլ թեթև չէ, Հայկ, դու պետք է որ որոշ բաներ արդեն լսած լինես: Ոչ ուշ, քան վաղը չէ մյուս օրը մենք շարժվում ենք դեպի արևելք: Դեհ, բանակի հիմնական մասը արդեն տեղում է, մնում են փարավոնն ու մեր պես մի քանի հոգին,- Մենեսի աչքերում անակնկալ կերպով երկաթի փայլ տեսա և ինձ հանկարծ սարսափելիորեն անհարմար զգացի:
- Մենես, մենք այդ մասին արդեն խոսել ենք…,- հայացքս փախցնելով բարեկամիցս` մրմնջացի ես:
- Մարդկության արարումից ի վեր մեր երկիրը կանգնած է, Հայկ,- դաժանացող ձայնով շարունակեց բարեկամս,- ու մենք ամեն ինչ անելու ենք, որ հիմա էլ այն շարունակի կանգնած մնալ: Սա հայկերի համար ասորիքյան զբոսանքը չի լինի և ոչ էլ նույնիսկ Համուրապիի Բաբելոնը, դա ես եմ ասում, քեզ Հայկ, Մենես Գոռախաս:
- Քո իրավունքն է, եղբայր,- բարձրացրեցի գլուխս ու նայեցի բարեկամիս աչքերին,- քո իրավունք է, այստեղ որևէ կասկած իսկ լինել չի կարող: Ես այս ամենում չկամ, Մենես, դու դա լավ գիտես ու առավելագույնը, որ կարող եմ քեզ համար անել, դա…,- ես մի պահ բան չգտա ասելու և նոր միայն լրիվ խորությամբ զգացի իրավիճակի ողջ բացառիկությունը,- ոչինչ էլ չեմ կարող քեզ համար անել, բարեկամս, ահա այսպիսի հիմար մի վիճակ…
- Անողներ կգտնվեն Հայկ,- պատասխանեց Մենեսը և կրկին սիրալիր ժպտաց,- բայց այդ ամենն ամենևին էլ չի նշանակում, որ դու իմ հյուրը չես: Քեզ հիմա պետք է մի լավ բաղնիք ընդունել, հանգստանալ և տեսքի գալ: Վաղը չէ մյուս օրը ես մեկնում եմ դեպի արևելք, մնացածն արդեն դու գիտես…
Մենեսը անմիջապես կանչեց իր սպասավորներին և հրամայեց պատրաստել բաղնիքը: Վաղուց էր, որ ես այդպես հիմնավորապես չէի լողացել, բայց մորուքիս ու մազերիս ես այդպես էլ ձեռք չտվեցի: Բաղնիք ընդունելս վերջացնելուց հետո ես ընկա Մենեսի փափուկ անկողիններից մեկի վրա և խորը քուն մտա: Արթնացա միայն մյուս օրը երեկոյան: Իսկ այդ ժամանակ Մեմֆիսն արդեն եռում էր…

_____________________
[1] Քաղաք Եգիպտոսի հյուսիս-արևելքում:

Lion
20.09.2011, 07:58
*

Մենեսի մոտ հյուրընկալվելու երրորդ օրը վաղ առավոտյան ես ու բարեկամս դուրս եկանք տանից և ուղղություն վերցրեցինք դեպի Մեմֆսի փարավոնյան պալատ: Բարեկամս, որ հասցրել էր ինձ հանդերձավորել կրետցու պես, առիթի դեպքում ներկայացնում էր ինձ որպես իր անձնական թիկնապահ:

Մինչ ես սպասում էի Մենեսին, գլխումս պտտվում էին ամենատարբեր մտքեր: Ի՞նչ վիճակում թողեցի ես եբրայներին և արդո՞ք Մալկուն կարողացավ հաջողությամբ կատարել այն դերը, որը ես նրա համար պատրաստեցի այդքան մեծ ջանքերի գնով: Եթե Մալկուն չէր գործել կամ էլ, որ ավելի վատ էր, նրա հարցով ես սխալվել էի, ապա եբրայները իսկական մի թաքնված դաշույն կդառնան Հայկի որդիների համար, որոնք մարտի վճռական պահին մահացու հարված կհասցնեն նրանց ուղիղ հենց սրտին: Ինձ անհանգստացնում էր նաև մեկ ուրիշ բան: Այն, որ Շամին կարող էր լինել Մեմֆիսում, բացառել չէր կարելի, բայց ի՞նչ վիճակում է նա և արդյո՞ք Լուլին հասցրել է զգուշացնել Մենեսին Աբրահամի սկսած խորամանկ խաղի մասին: Բարեկամիս այդ ամենի մասին ես հարցնել որևէ կերպ բնականաբար չէի կարող, իսկ անակնկալ հանդիպումն էլ Շամիին կարող էր խառնել իմ բոլոր ծրագրերը: Ես որևէ տեղեկություն չունեի ծավալվող իրադարձությունների մասին, իսկ ավելորդ հարցուփորձն էլ կարող էր կասկածներ առաջացնել: Ողջ հույսս Մալկուն էր ու մեկ էլ այն, որ Հայոմարտն ու Սասունը խոհեմ կգտնվեն և նուբ կգործեն:

Մենեսը բավականին երկար ժամանակով կորավ փարավոնի խորհրդակցական սենյակում, իսկ երբ այնտեղից դուրս եկավ, մարտական շեփորները ողջ քաղաքով մեկ ավետեցին փարավոնի կողմից արշավանքին միանալու մասին:
- Ահա, կարծես թե սկսվեց,- ասաց Մենեսը, երբ, ընթանալով փարավոնի փքուն շքախմբի կազմում, մենք դուրս եկանք Մեմֆիսից:
- Հը,- դիտավորյալ հորանջելով, հարցրեցի ես,- ի՞նչ որոշեցիք, ասա, մի երկու բառով հայտնեմ մերոնց էլի,- փորձեցի բարեկամիս վերադարձնել տարիներ առաջ ասած իր կատակը:
- Հետո կերևա,- ծիծաղեց Մենեսը,- այ դու անիծված, որ խոսքերս չվերադարձնեիր, չէր լինի, չէ՞:
- Չէ,- ծիծաղեցի ես,- այսպես ավելի հետաքրքիր է:
- Մեր որոշածը մի քանի օրից կերևա, Հայկ, բայց չեմ թաքցնի քեզնից, որ Եգիպտոսին այս անգամ սպասում է ամենավճռական ճակատամարտերից մեկը, որը երբևէ նա տեսել է…

Ամեն անգամ, երբ խոսք էր գնում առաջիկա պատերազմի մասին, ես անհարմարության զգացում էի ունենում ու դրա համար էլ ասելու բան առանձնապես չգտա…

Մենք անշեղորեն շարժվում էինք դեպի հյուսիս-արևմուտք և օրվա վերջում հանգիստ վերցրեցինք Գիզայի բուրգերի շրջակայքում:
- Ի դեպ, Հայկ, դու պետք է զգույշ լինես,- հանկարծ ասաց Մենեսը, երբ մենք նստել էինք բուրգի հովի տակ,- ես վատ նորություն ունեմ քեզ հայտնելու:
- Ի՞նչ է եղել-, տեղումս ուղղվեցի ես:
- Շամին փարավոնի հարեմում է, անիծյալ լինի դա,- ասաց Մենեսը ու ինձ նայեց:
- Գրո՜ղը տանի, այստեղ միայն դա էր պակաս,- անկեղծորեն զարմացա ես,- դա՞ որտեղից հայտնվեց:
- Այնտեղից, Հայկ, այնտեղից,- անորոշ ձեռքը թափ տվեց բարեկամս,- Շամին հայտնվեց այնտեղից, որտեղից հայտնվում են բոլոր գեղեցիկ կանայք ու… Մերնեֆերին հիմա ուրիշ ոչ մեկի մասին նույնիսկ լսել էլ չի ուզում:
- Շամին քեզ ո՞նց է վերաբերվում,- տակից նայելով Մենեսին, հարցրեցի ես:
- Սովորական, Հայկ, սկզբում փորձեց ինձ մեկուսացնել, բայց հետո կարծես թե փոխեց մտադրությունը և հիմա ինձ հանդիպելիս նա երբեմն նույնիսկ ժպտում էլ է: Բայց դե ես ես եմ, Հայկ, այս երկրում ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, իսկ այ դու,- Մենեսը գլուխն օրորեց ու շարունակեց,- դու աշխատիր Շամիի ձեռքը չընկնել, չի խնայի, հաստատ բան եմ ասում:
- Մենես,- հարցրեցի բարեկամիս,- չես կարծո՞ւմ, որ այս խառը վիճակում Շամին ձեր երկրին կարող է վնաս տալ…
- … ու օգուտ տալ ձե՞ր երկրին,- ծիծաղեց Մենեսը,- ոչ, չեմ կարծում: Վատ թե լավ, բայց նա հիմա տիրուհի է, իսկ եթե հանկարծ դուք եկաք, նա ամեն ինչ կկորցնի: Դրա համար էլ առայժմ ես իրեն ձեռք չեմ տալիս, թող մի այս ամենը վերջանա, այն ժամանակ ես անձամբ ինքս Շամիով կզբաղվեմ,- կարճ կապեց բարեկամս:

Ավելացնելու բան իրոք որ չունեի: Չէր կարելի ասել և ոչ մի ավելորդ խոսք, որը կքանդեր իմ այսքան երկար ստեղծած ծրագիրը: Վերադարձանք փարավոնի շքախումբը և կրկին ճանապարհ ընկանք: Հաջորդ օրը երեկոյան մենք արդեն Ջարուի շրջակայքում կենտրոնացած Եգիպտոսի բանակում էինք: Զարմանալի էր, բայց արիական բանակը վերջին օրերին գործնականում դադարեցրել էր առաջխաղացումը և այժմ գտնվում էր մեզնից դեռևս բավականին հեռու` երկու օր անցման հեռավորության վրա:

Lion
20.09.2011, 08:11
*

- Հայկ, արթնացիր,- ուշքի եկա այն բանից, որ մեկը ուժեղ թափահարում էր ուսս, Մենեսն էր:
- Ի՞նչ է եղել,- փորձեցի վիճակը ընկալել ես:
- Ձերոնք գիշերային անակնկալ երթ են իրականացրել և արդեն իսկ գտնվում են արևելքից բավականին մոտ,- սեղմ հայտնեց Մենեսը և սկսեց կապել սաղավարտի կապերը,- վաղը, կամ ավելի ճիշտ այսօր, լուսաբացին, ամեն ինչ կսկսվի…,- նետեց Մենեսն ու դուրս եկավ վրանից:

Ես ոտքի կանգնեցի ու սկսեցի արագորեն հագնվել: Այժմ եբրայները կարծես թե դեռ պետք է որ հավատարիմ լինեին մերոնց, սկսեց պտտվել գլխումս, բայց ողջ ճամբարով մեկ հնչող շեփորների հուսահատ ոռնոցը ընդհատեց մտքերս: Նուն պահին էլ Մենեսը ներս մտավ և սուր մի հայացք գցեց վրաս:
- Արիների արշավող բանակի գլխամասում եբրայներն են, Հայկ, ու գիշերը նրանք փորձել են անակնկալ կերպով ներխուժել մեր ճամբար: Դեռ լավ է, որ դեմ են առել գիշերային դետքին: Դետքը ողջ կազմով պառկել է, բայց դե մերոնք էլ են հասցրել զենք վերցնել:
- Եվ հիմա՞,- հարցրեցի ես:
- Հիմա իրավիճակն անորոշ է..., գրողը ձեզ տանի, ես այդպես էլ կարծում էի,- աջ ձեռքի բռունցքով ձախին հարվածելով, գոչեց Մենեսը:
- Ի՞նչ է եղել, բարեկամս,- հարցրեցի ես:
- Անիծյալ լինես, դու, Շամի, ես նման մի բան կասկածում էի:
- Հը՞,- հոնքերս բարձրացրեցի ես:
- Հենց այդպես, Հայկ, ես վաղուց էի կասկածում, որ այդ նենգամիտ կինը որևէ նման մի բան կանի ու ես բաց թողեցի նրա այս հերթական հարվածը,- գլուխն օրորեց Մենեսը,- դեռ լավ է, որ Մերնեֆերին ողջ է մնացել ու Շամիի ծրագիրը չգործեց:

Այդ պահին մտահոգ տեսքով ներս մտավ Մենեսի ծառաներից մեկը և բարեկամիս ականջին ինչ-որ բան ասաց: Մենեսը ներողություն խնդրեց, դուրս եկավ, իսկ մի քանի րոպե հետո դեմքի հետաքրքիր արտահայտությամբ հետ վերադարձավ:
- Շամիից պրծար, Հայկ, Շամից ես էլ պրծա:
- Ինչ ես ասում, է՞,- համենայն դեպս հարցրեցի ես:
- Այո, Հայկ,- անորոշ ծիծաղեց Մենեսը,- չգիտեմ իհարկե, սա լավ է թե վատ, բայց Մերնեֆերին հենց նոր իր հարեմից վտարել է Շամիին և այլևս չի ուզում նրա նույնիսկ երեսը տեսնել:
- Այ քեզ բա՜ն,- զարմացա ես,- ինքը Շամին լինի և իրենից մենք այսքան հե՞շտ պրծնենք:
- Ես էլ չգիտեմ դա ինչպես բացատրել, Հայկ,- խորամանկ ժպտաց Մենեսը,- ճամբարում խոսում են, թե փարավոնն իբր ինչ-որ երազ է տեսել և երազում մի ձայն նրան ասել է, թե Եգիպտոսի հետ կապված այս բոլոր փորձանքները հենց Շամից է, որ գալիս են, ես ինքս էլ չգիտեմ,- անմեղ ժպիտով ձեռքերը տարածեց բարեկամս:
- Ճամբարո՞ւմ:
- Իհարկե, Հայկ, ճամբարում... չգիտես որտեղից նման լուրեր են տարածվել,- ծիծաղեց բարեկամս,- դե հիմա, ի՞նչ պետք է հասարակ ռազմիկների խառնել պալատական այս խառը հաշիվների մեջ: Երազ է տեսել… փարավոնը, այսքան մի բան:
- Ուրիշ պայմաններում ես կուրախանայի Շամից այդքան հեշտությամբ ազատվելու համար, բայց ափսոս, հիմա լիքը ուրիշ հոգսեր կան:
- Իրոք,- գլուխն օրորեց Մենեսը, լրջացավ և ուղղություն վերցրեց դեպի վրանի ելքը:
- Ես փորձեմ կրկին քնել, Մենես ջան,- ասացի ես բարեկամիս հետևից,- դու էլ աշխատիր նույնն անել: Մոտակա օրերին ճակատամարտը անխուսափելի կդառնա, իսկ դրանից հետո, ո՞վ գիտի, կհաջողվի՞ արդյոք մեզ կուշտ ու կուռ քնել, թե ոչ,- հրաժեշտ տվեցի բարեկամիս և մեկնվեցի մահճիս,- “Խեղճ Մենես”,- արդեն քնաթաթախ վիճակում էի, երբ մտքիս կրկին եկավ բարեկամս,- “դու երևի շատ կուզենայիր օգտագործել այդ եբրայներին, բայց ինքդ էլ արդեն լավ գիտես, որ Շամի շնորհազրկումը հարցականի տակ է դնում քո բոլոր ծրագրերը: Ապրեք, տղերք, եբրայների առաջ մղելով նուրբ քայլ եք արել…”,- վերջին պահին անցավ մտքովս ու ես մեկնվեցի մահճիս:

Moonwalker
20.09.2011, 09:23
Դե արդեն կպցրել են :D նորից աշխարհաբարյան անմիտ և չհասկացված թարգմանություն ;)

Ուրեմն ընգեր ջան, ախպեր ջան :) "արեր" կոպիտ ցուցում եմ արել "արք" բառի բառացի իմաստին` "ար"-ի հոգնակի ;)

1. Աստվածաշնչում այր բառը բավականին գորածվում է, որ հիմք չեմ տեսնում, որ արք-ը այր` մարդ իմաստով գործածվի:
2. Այդ այդ հսկաների սեռի մասին ոչինչ չի նշվում, ուստի ենթադրել, որ դրանք միայն այրեր էին` տեղին չէ և անհիմն
3. Քո բերած թարգմանությունում "անուանի մարդիկ էին": Նույնն է, թե արիների հետ շփված ցանկացած ազգի մոտ ասերի "հնուցի ի վեր արիներ էին" կամ "արք" էին:
4. ար+քա?, իկ մի գուցե արք+ա?: Աճառյանին ավելի լավ է չհիշենք, թե չէ հիմա կհիշեմ ... :D Ներկայիս հայերենով ԱրՔա-պլատիկ քարտեր են :D
5. աշխարհաբարյան սխալ թարգմանություն. էդ որ որվանից "որ յաւիտենից արք անուանիք" ճիշտ թարգմանությունն է "որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին"?: "արք անուանիք"` անվանի մարդիք էին? որքան հասկանում եմ հենց նույն նախաասության մեջ հստակորեն օգտագործված է մարդ բառը և կարիք չկար, որպեսզի նախադասության կեսից այլ բառ օգտագործվեր: Անձամբ ինձ հետաքրքիր է, թե ինչպես է այդ հատվածը հնչում եբրայերեն?

Հ.Գ.
Եթե ստուգաբանական տարբերակով ենք շարժվում, ապա "ար-այր" բառից է նաև հայր-ը ;)

:blin

Եբրայրեն՝

הַנְּפִלִ֞ים הָי֣וּ בָאָרֶץ֘ בַּיָּמִ֣ים הָהֵם֒ וְגַ֣ם אַֽחֲרֵי־כֵ֗ן אֲשֶׁ֙ר יָבֹ֜אוּ בְּנֵ֤י הָֽאֱלֹהִים֙ אֶל־בְּנ֣וֹת הָֽאָדָ֔ם וְיָלְד֖וּ לָהֶ֑ם הֵ֧מָּה הַגִּבֹּרִ֛ים אֲשֶׁ֥ר מֵעוֹלָ֖ם אַנְשֵׁ֥י הַשֵּֽׁם׃ פ

«Հանեֆիլիմ հայու վաարեց բէյամիմ հահեմ վեքամ աչարեյ-չեն աշեր յավոու բենեյ հաԷլոհիմ էլ-բենոտ հաադամ վեյալեդու լահեմ հեմա հաքիբորիմ աշեր մեոլամ անշեյ հասհեմ»:
Բառացի՝
«Հսկաներ (հնարավոր է նաև ընկածներ, տես Եզեկիել 32:27) կային երկրի վրա այդ օրերին և նաև հետո: Որդիներն Աստծո մտան մարդու դուստրերի մոտ և հայրացան նրանցից: [Հսկաները] երբևէ գոյություն ունեցած ամենաուժեղներն էին, անվանի մարդիկ:» (http://bible.ort.org (http://bible.ort.org/))

Ռուսերեն՝
« В то время были на земле исполины, особенно же с того времени, как сыны Божии стали входить к дочерям человеческим, и они стали рождать им: это сильные, издревле славные люди.»
Անգլերեն՝
«There were giants (ուրիշ թարգմանություններում ուղղակի գրում են՝ Nephilim) in the earth in those days; and also after that, when the sons of God came in unto the daughters of men, and they bare children to them, the same became mighty men which were of old, men of renown.»

Հ.Գ. Դե հիմա շատ էլ որ սաղ աշխարհը անհիմն ու չհասկացված կերպով է թարգմանում, դու քո ճիշտը բրդի::))

Lion
20.09.2011, 09:31
Moonwalker ջան, հլը սենց մի բանի մասին էլ կարծիք ասա.

Հայկը տիտանյան էր, սա լավ գիտենք, տիտաններին էլ գիտենք ամենից առաջ հունական միֆալոգիայից: Հիմա ինձ հետաքրքիր է, ինչ կերպ է կապվում այս ամենը "բիբլիական" հսկաների ու նաև քո ասած այդ մասի հետ?

Lion
20.09.2011, 10:27
Չէի ասի, ավելի շուտ ուղղակի ընդօրինակէլ են տեղական լեգենդները, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորեն իրենց իշխանությունը:


Քիչ չեն ապրել, ուղղակի հենց հսկաների ի հայտ գալուց հետո Աստծո խոսքով մարդկանց օրերը տառնում են 120 տարի` սա արդեն արևային օրացույցին անցնելու մասին հիշատակումն է ;)
հակառակ դեպքում նաև աննորմալ է, որ նահապետները սեռահասուն էին դառնում մի քանի հարյուր տարեկանում :D

Շատ հնարավոր տարբերակ է :)


Նախ և առաջ ասեմ, որ նախաձեռնությանդ համար կարելի ա «ճակատդ պաչել»: Իրոք, ընտիր բան ես ձեռնարկել: 1.5 օր տևեց ամբողջ տեղադրածդ կարդալը: Նման կլանված կերպով ընդամենը մեկ գիրք եմ կարդացել: Անցումները հետաքրքիր են, նկարագրությունը սեղմ, բայց հագեցած: Կարճ ասած շատ հավանեցի: Սպասում եմ, որ մի 4-5 էջ էլ դնես՝ կամաց-կամաց կարդանք: :)

Հիմա մի քանի դիտարկումներ, որոնք անում եմ ոչ թե «կեղտ բռնելու» համար, այլ որպեսզի, իմ կարծիքով, էլ ավելի անթերի լինի գործդ:
Սրբագրելու խիստ կարիք կա, Լիոն ջան: Կան կոպիտ ուղղագրական սխալներ, որոնք մի քանի անգամ կրկնվելով՝ հաստատում են դրանց ոչ վրիպակ լինելը (օր. քաձ, աղանդներ /дессерт/): Մի քանի տեղ էլի խախտված են բյուր-հազար թվականները: Անընդհատ աչքի են ընկնում կիսատ բառեր ու «կուլ տված» տառեր:
Էս ամենը զուտ տեխնիկական դրտարկումներ են, որոնք ոչ մի կերպ չեն ազդում նախաձեռնությանդ արժեքի վրա: Ապրես... ոնց ասում են՝ հալալ ա :))

Հ.Գ. Չգիտեմ ինչի, բայց ինձ թվում ա, որ սա առաջին բազմահատորյակն ա լինելու, որ մինչև վերջ հաճույքով կարդալու եմ:

davidus ջան` մերսի :);) Այս ֆորումում ես քեզ վաղուց գիտեի և, ճիշտն ասած, անընդհատ սպասում էի կարծիքիդ և ուրախ եմ, որ այն ի վերջո եկավ: Հուսով եմ, որ քեզնից օրինակ վերցնելով էլ կարտահայտվեն նաև նրանք, ովքեր առայժմ այս կամ այն պատճառով լռում են, հատկապես քաղաքականապես ակտիվ մասսայից ;) Մերսի լավ խոսքերի համար, դրանք ինձ համար շատ թանկ արժեն, քանի որ ցույց են տալիս, որ պետքական գործ է արված, որ սա հերթական քաղցր-մեղցր լյա-լյան չի, կամ էլ ստանդարտ պատմավեպը:

Դիտարկումներդ բնականաբար ընդունվեցին հենց այնպես, ինչ իմաստ որ դու մեջը դրել էիր: Ոչ-ոք անսխալական չէ, իսկ այս նոթերն էլ այստեղ տեղադրվել են հենց կարծիքների համար, այնպես որ` արտահայտվիր առանց քաշվելու և ավելին, հակառակն անելը սխալ կլիներ ;)

Խմբագրական պահերի պահով` համաձայն եմ: Բնականաբար, եթե մի օր այս գործը հասնի տպագրման, դա անպայման կարվի, առանց դրա ես այս գործը չեմ թողնի տպագրվել: "Բյուրեր"-ի պահով ճիշտ ես, դա նաև մեր Varzor-ն էլ նկատել և ես նույնիսկ դիմեցի էլ Chuk-ին, որ ուղղում կատարվի, բայց գործը այդպես էլ առաջ չգնաց: Այդ արժանահիշատակ մասում պետք է լինի ոչ թե "60 բյուր", այլ` "6 բյուր" կամ "60 հազար": Տառերի պահով որոշ բաներ բնականաբար ես էլ եմ նկատել և իմ մոտ եղած word-ի ֆայլում ամեն ինչ ուղղել եմ, դե պարզ է, ակումբը հնարավորություն չի տալիս խմբագրել, իսկ Chuk-ին էլ այլևս չուզեցա անհանգստացնել:

Արժանահիշատակ "քաձ"-ը գիտեմ, որ "ծ"-ով է գրվում, ուղղակի այն այստեղ մոտեցված է խոսակցականին, "աղանդներ"-ի պահով... վստահ ես, որ "ն"-ն չկա??

Ամեն դեպքում, մերսի դիտարկումների համար, հուսով եմ հետագայում ևս այս թեման չես մոռանա: Ինձ հատկապես հետաքրքիր է այս պահին, թե ինչ կարծիք կա Հայկի կյանքի "բիբլիական" շրջանի վերաբերյալ...

Varzor
20.09.2011, 10:29
:
Հ.Գ. Դե հիմա շատ էլ որ սաղ աշխարհը անհիմն ու չհասկացված կերպով է թարգմանում, դու քո ճիշտը բրդի::))
Խոսքս գնում է գրաբարյան տարբերակի մասին: Բոլոր աշխարհաբարային տարբերակներում էլ (քո նշած նույն ռուսերենը ու անգլերենը) գրված է մարդիք, բայց օրինակ ռուսերենում "свалный"` փառավոր փառք ունեցող, իսկ անգլերենում "men" ոչ միայն մարդիք, այլև տղամարդիք ;)
Ու այս պարագայում անգլերենն ավելի մոտ է մեր գրաբարյանին, ի դեպ եթե չեմ սխալվում հին ռուսերեն տարբերակներում ոչ թե "люди" այլ "мужи" ;)

Հ.Գ.
Ակնհայտորեն տեսնում ես, որ "մարդիք" և "տղամարդիք" բառերի մեջ բավականին մեծ տարբերություն կա: Ի դեպ ի նկատի ունեի, թե կոնկրետ եբրայերենում այդ բառն ինչ է նշանակում` տղամարդ, թե մարդ?
Եբրայերեն մեջբերմանդ մեջ էդ որ բառնա ?
Համ էլ հերիքա մեր Հայկի հուշերը նորից շեղենք աշխարհի ամենածեծված ու ամենաանիմաստ թեմայի ուղղությամբ

Գեա
20.09.2011, 10:39
"աղանդներ"-ի պահով... վստահ ես, որ "ն"-ն չկա??
հա Լիոն ջան , աղանդեր բառին հենց Ն է ավելանում , դառնում է Եհովայի վկա ու դրա նման բոլոր վտանգավոր ու ոչ վտանգավոր կրոնական խմբեր հասկացությունը: Դե, որ տառակերության մասին խոսք գնաց , մի փոքր էլ ես կռիսություն անեմ , տեղ-տեղ ամիսներ նշելիս մեր աշխարհին բնորոշ ամիսներն ես գրել, մի տեղ նշել էիր սեպտեմբեր , բայց կարծում եմ երևի պետք է հին հայկական անվանումները լինեին, անկեղծ ասած մի տեղ է աչքովս ընկել, բայց կարծում եմ, եթե ուշադիր լինես այդ կիկսերից էլի կգտնես:
Դե իսկ կարծիքս ընդհանուր առմամբ նորից չեմ ուզում ասել, արդեն գիտես , որ մեծ հետաքրքրությամբ հետևում եմ , ու ասեմ , որ քննարկումներն էլ են մի այլ կարգի ուսանելի ստացվում :

Lion
20.09.2011, 10:48
Հետաքրքիր է, թե Հայկի կողմից նկարագրվող այս իրադարձությունները ինչ տեսք են ստացել և ունեն Աբրամի հուշերում ու դրանց վրա հետագայում գրված եբրայների Սուրբ գրքում: Հատկանշական է, որ Աբրամը բաց է թողել մի շարք էական մանրամասներ, որը իր պատումին որոշակի անհասկանալի ու հրաշապատումային բնույթ է տալիս` միաժամանակ, սակայն, բնականաբար, առավել դրական լույսի տակ դնելով իրեն: Հայկի նոթերը կարծես թե ամեն ինչին ավելի իրական տեսք են հաղորդում, պարզաբանում են բոլոր "հրաշքներ"-ը ու անտրամաբանականությունները և ցույց են տալիս ինչպես իրադարձությունների իրական պատկերը, այնպես էլ Աբրամի կողմից հաջողությամբ լռության մատնված մանրամասները ;)

Ծննդոց : 12

12 Աստուած ասաց Աբրամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կը տամ քեզ։ Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես։ Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։ Եւ Աբրամը գնաց, ինչպէս ասել էր նրան Աստուած։ Նրա հետ գնաց նաեւ Ղովտը։ Աբրամը եօթանասունհինգ տարեկան էր, երբ հեռացաւ Խառանից։ Աբրամն առաւ իր կին Սարային, իր եղբօրորդի Ղովտին, Խառանում ձեռք բերած ողջ ունեցուածքն ու ստրուկներին։ Նրանք ճանապարհ ընկան, որ գնան Քանանացւոց երկիրը։ Նրանք եկան Քանանի երկիրը։ Աբրամը կտրեց անցաւ երկիրն իր երկարութեամբ մինչեւ Սիւքէմ վայրը՝ Բարձր կաղնին։ Այդ ժամանակ, սակայն, քանանացիներն էին բնակւում այդ երկրում։ Տէրը երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Քո յետնորդներին եմ տալու այս երկիրը»։ Աբրամն իրեն երեւացած Տիրոջ համար զոհասեղան շինեց այդտեղ։ Այդտեղից նա գնաց Բեթէլի արեւելեան կողմում գտնուող լեռը։ Այնտեղ՝ Բեթէլում, խփեց իր վրանը, ծովի դիմաց, իսկ արեւելքում Անգէն էր։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Աստծու անունը։ Աբրամը հեռացաւ, գնաց ու բնակուեց անապատում։ Երբ սով եղաւ երկրում, Աբրամն իջաւ Եգիպտոս, որ այնտեղ ապրի պանդխտութեան մէջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում։ Երբ Աբրամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։ Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն, կ՚ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քո շնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»։

Երբ Աբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է։ Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները, գովեցին նրան փարաւոնի առաջ ու նրան տարան փարաւոնի պալատը։ Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք ցոյց տուեցին Աբրամին։ Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաների եւ աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ։ Աբրամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով։ Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ։ Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»։ Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ Աբրամին, իր ունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհ դնեն։

davidus
20.09.2011, 12:51
davidus ջան` մերսի :);) Այս ֆորումում ես քեզ վաղուց գիտեի և, ճիշտն ասած, անընդհատ սպասում էի կարծիքիդ և ուրախ եմ, որ այն ի վերջո եկավ: Հուսով եմ, որ քեզնից օրինակ վերցնելով էլ կարտահայտվեն նաև նրանք, ովքեր առայժմ այս կամ այն պատճառով լռում են, հատկապես քաղաքականապես ակտիվ մասսայից ;) Մերսի լավ խոսքերի համար, դրանք ինձ համար շատ թանկ արժեն, քանի որ ցույց են տալիս, որ պետքական գործ է արված, որ սա հերթական քաղցր-մեղցր լյա-լյան չի, կամ էլ ստանդարտ պատմավեպը:

Երբ տպագրես, էլ-գիրք սարքելը իմ վրա։ ;)


Ամեն դեպքում, մերսի դիտարկումների համար, հուսով եմ հետագայում ևս այս թեման չես մոռանա: Ինձ հատկապես հետաքրքիր է այս պահին, թե ինչ կարծիք կա Հայկի կյանքի "բիբլիական" շրջանի վերաբերյալ...

Ո՜նց չէի ցանկանա խառնել Հայկին էդ կրոնական խառըխշտիկ պատմություններին։ :))

Lion
20.09.2011, 13:48
Դե չէ, երբ Հայկի նոթերը նայում ես, տեսնում ես, որ ամեն ինչ էդքան էլ խառը չի: Ինքը երբեմն այնպիսի պարզ բացատրություններ ու լուծումներ է տալիս, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ամեն դեպքում, եբրայների Եգիպտոսում հայտնվելու հետ կապված իրադարձությունների հետ Հայկը կապ ունեցել է, հետագան էլ` կտեսնենք :)

Varzor
20.09.2011, 14:21
Ծննդոց : 12
Երբ Աբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է։ Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները, գովեցին նրան փարաւոնի առաջ ու նրան տարան փարաւոնի պալատը։ Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք ցոյց տուեցին Աբրամին։ Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաների եւ աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ։ Աբրամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով։ Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ։ Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»։ Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ Աբրամին, իր ունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհ դնեն։

Այ հենց ես պահն էլ ասում էի: Ի դեպ Աբրահամի մոտ կարծես թե խասյաթ եր դառնում սեփական հարցերը կանանց առաքինոթւյան հաշվին լուծելը: Նույնկերպ իր աղջիկներին Ղովտն էր զիջում սոդոմցիներին,
Ծննդոց ԺԹ

5 Եւ կոչէին արտաքս զՂովտ, եւ ասեն ցնա. Ու՞ր են արքն որ մտին առ քեզ գիշերի. Ած զնոսա առ մեզ զի գիտասցուք զնոսա: 6 Եւ ել առ նոսա Ղովտ՝ արտաքոյ դրանն, եւ զդուռն ձգեաց զկնի իւր: 7 Եւ ասէ ցնոսա. Քաւ լիցի ձեզ եղբարք, մի գործէք զայդ չարիս: 8 Են իմ երկու դստերք որ զայր ոչ գիտեն, հանից զնոսա առ ձեզ, եւ արարէք ընդ նոսա որպէս հաճոյ իցէ ձեզ, բայց միայն արանցդ այդոցիկ մի ինչ մեզ առնիցէք. որովհետեւ մտին ընդ յարկաւ գերանաց իմոց:
կնոջը Աբրահամի որդի Իսահակն էր զիջում փղշտացիների արքային:
Ծննդոց ԻԶ

7 Եւ հարցին արք տեղւոյն զՌեբեկայ կնոջէ նորա. եւ ասէ՝ Քոյր իմ է, քանզի երկեաւ ասել թէ կին իմ է. թէ գուցէ սպանանիցեն զնա արք տեղւոյն վասն Ռեբեկայ. զի գեղեցիկ էր երեսաւք: 8 Եւ եղեւ անդ բազում ժամանակս: Եւ կարկառաւ Աբիմելէք արքայ Փղշտացւոց ընդ պատուհան, եւ ետես զԻսահակ զի խաղայր ընդ Ռեբեկայ կնոջ իւրում: 9 Կոչեաց Աբիմելէք զԻսահակ՝ եւ ասէ ցնա. Ուրեմն կին քո էր, եւ ընդ է՞ր ասացեր թէ քոյր իմ է: Ասէ ցնա Իսահակ. Քանզի ասացի՝ թէ գուցէ մեռանիցիմ վասն նորա: 10 Ասէ ցնա Աբիմելէք. Ընդ է՞ր արարեր զայդ ընդ մեզ. սակաւիկ միւս եւս մտեալ էր ուրումն յազգէ իմմէ առ կին քո. եւ ածէիր ի վերայ մեր անգիտութիւն:
Ակնհայտորեն ակնարկ է եբրայացիների մոտ նախկինում եղած զզվելի սովորության` կնոջը կամ աղջկան ուրիշի հաճույքների հանձնելը: Այդպիսի սովորույթներ ունեցել են բազմաթիվ ազգեր, նույնիսկ ոչ շատ վաղ անցյալու (ասում են հիմա էլ) հյուսիսային ազգերի մոտ ընդունված էր պատվավոր հյորին կնոջը կամ աղջկան զիջելը: Դե եթե սրանց պարագայում դա կենսաբանորեն հիմնավորված է (փոքրաթիվ լինելու հետևանքով մեծապես մեծ է մոտ գենետիկ խաչասերումների` գենետիկ դեֆեկտներով սերնդի վտանգը, ուստի արհեստականորեն թարմացնում, իչու չէ նաև զարգացնում են իրենց գենոֆոնդը), ապա եբրայացիների պարագայում մի տեսակ անհասկանալի է, ու ավելի շատ ցույց է տալիս կնոջ նվաստացուցիչ դիրքի մասին` կնոջը նույն կերպ էին վերաբերվում, ինչ ասենք գրաստներին կամ անասուններին` ապրանքի պես: հատկանշական է, որ հայկական իրականության մեջ այդպիսի արատավոր երևույթներ տեղ չեն գտել, նույնիսկ ավելի` սիրուհիներին ու հարճերին, նույնիսկ վարձակներին իրար չեն զիջել: Դրա վառ վկայությունն է Խորենացու կողմից նկարագրված թագավորի փեսա Բագրատունի իշխանի և Սյունաց իշխանի միջև տեղի ունեցած միջադեպը:
Նաև հատկանշական է, որ հենց նույն Եգիպտոսի փարավոնը և Փղշտացիների Աբամելիք թագավորը ակնհայտորեն գիտէին, որ ուրիշի կնոջ հետ ամուսնանալ կամ պառկել չի կարելի
Գրաբար

10 Ասէ ցնա Աբիմելէք. Ընդ է՞ր արարեր զայդ ընդ մեզ. սակաւիկ միւս եւս մտեալ էր ուրումն յազգէ իմմէ առ կին քո. եւ ածէիր ի վերայ մեր անգիտութիւն:
Ինչ է քո արածը? Քիչ մնաց, որ ժողովրդից մեկը քո կնոջ հետ պառկեր ու մեր վրա հանցանք բերեր

Ակնհայտորեն Եգիպտացիների ու փղշտացիների մոտ դա արդեն իսկ չընդունված երևույթ էր, բայց եբրայացիները պետք եղած ժամանակ կիրառում էին: Նույնիսկ միջին դարերում էլ հրեաների մոտ պաշպահվել էին կանաց միջոցով հարցեր լուծելու սովորույթները:

Այնպես որ Հայկւ նոթերում նկարագրված Ագրամի կողմից կատարվող քայլերը` իր կնջ-քրոջ միջոցով սեփական անձի շահերը լուծելը լրիվ համապատասխանում է իրականությանը:

Lion
20.09.2011, 14:44
Դե հա, չեմ կարծում, որ Հայկը այս հարցում կստի: Ախր Հին կտակարանի համապատասխան հատվածն էլ այնքան միամիտ բացատրություններ է տալիս, որ այլ բան էլ չի մնում, քան Հայկի խոսքերին հավատալը: Փարավոնը երազ էր տեսել... լյավ, էլի:) Հետո այն, որ Աբրամը համառորեն չի բացահայտում, թե այդ ինչ. "մեծամեծ ու դաժան պատուհասներ" եկան Եգիպտոսի գլխին, էլի Հայկի տարբերակի օգտին է վկայում...

Lion
20.09.2011, 15:05
հա Լիոն ջան , աղանդեր բառին հենց Ն է ավելանում , դառնում է Եհովայի վկա ու դրա նման բոլոր վտանգավոր ու ոչ վտանգավոր կրոնական խմբեր հասկացությունը: Դե, որ տառակերության մասին խոսք գնաց , մի փոքր էլ ես կռիսություն անեմ , տեղ-տեղ ամիսներ նշելիս մեր աշխարհին բնորոշ ամիսներն ես գրել, մի տեղ նշել էիր սեպտեմբեր , բայց կարծում եմ երևի պետք է հին հայկական անվանումները լինեին, անկեղծ ասած մի տեղ է աչքովս ընկել, բայց կարծում եմ, եթե ուշադիր լինես այդ կիկսերից էլի կգտնես:
Դե իսկ կարծիքս ընդհանուր առմամբ նորից չեմ ուզում ասել, արդեն գիտես , որ մեծ հետաքրքրությամբ հետևում եմ , ու ասեմ , որ քննարկումներն էլ են մի այլ կարգի ուսանելի ստացվում :

Գեա ջան, անունների ամիսները կարծում եմ, որ չեն կարող կիքս համարվել, քանի որ Հայկը այդ հուշերը գրել է արդեն XXI դարում կամ էլ, վատթարագույն դեպքում, դրանք հենց այդ ժամանակ է խմբագրել ու վերջնական տեսքի բերել: Նա "այն ժամանակներ"-ի մարդ չէ, նա "այն ժամանակներ"-ի ու "մեր ժամանակներ"-ի մարդ է, այնպես որ լիովին կարող է կիրառել այդ ոճի տերմիններ: Իսկ աղանդերի պահով... կարծում եմ, Հայկի զարմացիր... ;)

Varzor
20.09.2011, 15:24
Դե հա, չեմ կարծում, որ Հայկը այս հարցում կստի: Ախր Հին կտակարանի համապատասխան հատվածն էլ այնքան միամիտ բացատրություններ է տալիս, որ այլ բան էլ չի մնում, քան Հայկի խոսքերին հավատալը: Փարավոնը երազ էր տեսել... լյավ, էլի:) Հետո այն, որ Աբրամը համառորեն չի բացահայտում, թե այդ ինչ. "մեծամեծ ու դաժան պատուհասներ" եկան Եգիպտոսի գլխին, էլի Հայկի տարբերակի օգտին է վկայում...

Ակնհայտորեն եբրայացիներին շրջապատող բոլոր ազգերի վրա պատուհասներ էին գալիս, ինչը չի վերացել նաև մեր օրերում :D

Lion
20.09.2011, 15:32
*

Վաղ առավոտյան շեփորների խելագար ձայնը կրկին հանեց քնից ինչպես ինձ, այնպես էլ եգիպտական բանակի ռազմիկներին: Ես արագորեն հագնվեցի ու անցա Մենեսի սենյակը: Բարեկամս արդեն ոտքի վրա էր:
- Նորություննե՞ր,- հարցական նայեցի Մենեսին:
- Այսօր ամեն ինչ կորոշվի Հայկ,- հանդիսավոր տոնով պատասխանեց բարեկամս,- հետախույզների մեր ջոկատներից մեկը անակնկալ հարձակման է ենթարկվել ձեր բանակի առաջապահի կողմից և գրեթե լիովին ոչնչացվել է: Սակայն մի քանի փրկված ռազմիկներ այնուհանդերձ կարողացել են լուր հասցնել ճամբար:
- Ո՞րն է քո տեղն այս ճակատամարտում, եղբայր,- հարցրեցի Մենեսին:
- Սկզբում փարավոնի հետ, բլրի վրա, իսկ հետո` ըստ իրավիճակի,- նետեց Մենեսն ու մենք դուրս եկանք վրանից:

Եգիպտական ճամբարում իսկական խառնաշփոթ էր տիրում: Այս ու այն կողմ էին վազում սևամորթ վարձկանները Քուշից ու կատաղի լիբիացիները Արևմտյան Մեծ անապատից: Ես քայլում էի այդ ամենին մազաչափ իսկ ուշադրություն չդարձնող Մենեսի հետևից և փորձում էի գնահատել ու հասկանալ իրավիճակը: Մարտակառքեր ես կարծես թե ընդհանրապես չտեսա և ուրեմն ճիշտ էր մեր այն տեղեկությունը, որ Եգիպտոսը մարտակառքեր չունի: Քիչ էին կամ համենայն դեպս գոնե աչքի չէին ընկնում նաև բուն եգիպտացիներից կազմված ջոկատները, փոխարենը լրջորեն աղմկում էին վարձկանները, որոնց բազմազգ խառմաբոխի մեջ ես հասցրեցի նույնիսկ առանձնացնել որպես հիանալի նետաձիգներ հայտնի կրետացիներին և իրենց անփոխարինելի մահակներով զինված Մեծ Անապատի որդիներին: Եբրայներ կարծես թե չկային:
- Մենք հիմա շարժվում ենք, Հայկ,- ուսի վրայից նետեց Մենեսը,- առջևում բարձրունքներ են, որից հետո սկսվում է հարթավայրը: Այդ բարձրունքներում էլ հենց մենք կտեղավորենք մեր հետևակի հիմնական ուժերը, իսկ թևերը կպահեն վարձկան ջոկատները:

Որպես լուռ համաձայնության նշան ես տարածեցի ձեռքերս ու փորձեցի հետ չմնալ բարեկամիցս:
- Կրետացի այս նետաձիգներն են հատկապես լավը, ես եմ դրանց վերջերս բերել Եգիպտոս,- շարունակեց Մենեսը,- այլ պայմաններում ես դա քեզ իհարկե ոչ մի դեպքում չէի ասի, բայց հիմա այդ ամենը կարծես թե արդեն որևէ նշանակություն չունի…

Ի վերջո կարգը գտած եգիպտական բանակը սկսեց դուրս գալ ճամբարից և, գալարվելով երկար մի օձի նման, ավելի արևելք գտնվող բլուրների վրա աստիճանաբար մարտակարգ ընդունեց: Այդ ընթացքում ես ու Մենեսը տեղավորվեցինք բլրակներից ամենաբարձրի լանջին, որի կատարին, մեկնվելով իր շքեղ ամպհովանու տակ, պառկել էր փարավոն Մերնեֆերին:
- Առաջին շարքում նետաձիգները, հետո վահանավոր հետևակը,- ծիծաղեցի ես,- ձեր մարտավարությունը առանձնապես էլ բացառիկ չէ:
- Ունենք այն, ինչ ունենք, Հայկ,- կարճ կապեց Մենեսը և մոտեցող սուրհանդակների հետ ինչ-որ տեղ գնաց:

Ես շարունակեցի դիտարկել եգիպտական բանակի բացազատվելը: Հետևակը շատ էր, չափազանց շատ և, դատելով արդեն մինչև հորիզոնը ձգվող երկարավուն շարքերի գորշ զանգվածից, մերոնք պետք է գործ ունենային ոչ պակաս, քան տասներկու բյուր ռազմիկների հետ: Այդ ընթացքում արևելքից, այնտեղից, որտեղից ծագում էին արեգակի առաջին շողերը ու վերջանում էր մարդկային տեսողության սահմանը, աննկատ հայտնվեց գորշ ու երկար մի շերտ և աստիճանաբար սկսեց մոտենալ: “Գրո՜ղը տանի”,- արյունը եռաց մեջս ու ես անհանգիստ կերպով ձեռքս թրիս տարա,- “տղերքը դեպի մարտ են գնում, իսկ ե՜ս… գրո՜ղը տանի...”,- թքեցի ես ու կրկին հիշեցի Անուշավանին: Ախր այս ամենը կանցնի, տոհմակից իմ տիրակալ, բայց չէ՞ որ վաղանցիկ այս փառքի համար Հայաստանը կհատուցի հետագա հարատև տկարությամբ...

Ուղղեցի զրահներս, ստուգեցի, թե արդյոք հեշտ է դուրս գալիս թուրս պատյանից ու որոշեցի սպասել Մենեսին: Իհարկե, բարեկամս հիմա ինչքան ասես, որ հոգսեր ուներ, բայց դե այստեղ էլ պետք է որ նա երևար:

Lion
20.09.2011, 15:41
Անցավ որոշ ժամանակ և արևելքից մոտեցող գորշ գիծը ավելի իրական տեսք ստացավ: Դա մարտակարգ ընդունած հայոց իմ հարազատ բանակն էր, որը անշտապ մոտենում էր եգիպտական մարտաշարքին: Առջևում, ողջ ճակատի երկայնությամբ բաժանված լինելով երկու երկար շարքերի, միմյանցից տաս ձիաչափ հեռավորության վրա ընթանում էին մարտակառքերը: Տեսարանը ծանոթ էր ու հիշողությունները պատեցին ինձ: Քանի-քանի անգամ էի ես հիացել մեր փառապանծ եռաձիերի հզոր վարգով ու մաշկիս վրա զգացել հակառակորդի ռազմիկների հարաճուն վախը: Այժմ էլ ամեն ինչ նույնն էր, բայց ես չէի իմ տեղում և իմ հարազատ մարտակառքերին էի նայում թշնամու շարքերի միջից…
- Վու՜ու՜ու՜ու՜ու՜…,- անսովոր երկար ու մահաշունչ հառաչեցին եգիպտական շեփորները և բլուրների վրա մարտակարգ ընդունած հետևակայինների շարքերն ավելի խտացան: Այդ ընթացքում հայկական բանակը ողջ ճակատով մոտեցավ և հակառակորդի շարքերից երկու նետընկեց հեռավորության վրա կանգ առավ: Ուժասպառ եղած եգիպտական շեփորները դադարեցրին իրենց ոռնոցը, սակայն անմիջապես էլ հետևեց արիների հզոր արձագանքը.
- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜,- ցածրից բարձր տոնայնությամբ տարածվեց հայոց շարքերի վրայով ու որոշ ժամանակ անց կրկին սկսեց ցածրանալ,- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜,- անցավ երկրորդ ալիքը, երբ առաջինը դեռ չէր լռել,- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜,- երկրորդին հետևեց երորրդը ու ողջ դաշտավայրը դղրդաց տասը բյուր մարտիկների հզոր աղաղակից,- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜,- շարունակում էին դղրդալ մեր երկաթյա բյուրերը,- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜…,- գոռում էին հայերը ուղիղ թշնամու երեսին:

“Քեզ են կոչում, հայր”,- սարսռացի ես ու ողջ մարմինս փշաքաղվեց,- “քեզ են կոչում, Աղեղնավո՜ր իմ աստված, քեզ են կոչում, Հա՜յկ”,- ամպերից կարծես թե դիմացս էր հառնել արիների հզոր նահապետի փառապանծ կերպարն ու ես չէի կարողանում խելքս գլուխս հավաքել,- “Պահիր ու պահպանիր սրանց, հայր, պահիր ու պահպանիր, նույնիսկ իրենց սխալների մեջ”,- այլ բան արդեն մտածել չկարողանալով մրմնջացի ես…

- Սկսվեց, Հա՜յկ,- ուշքի եկա մոտ վազած Մենեսի աղաղակից,- ամեն ինչ արդեն ասված է: Մենք կսպասենք ձերոնց առաջին հարվածին ու… տեսնե՜նք,- գայլի պես ատամները ցցեց բարեկամս:

Մենեսին այդ վիճակում ես երբեք չէի տեսել:
- Առաջին հարվածը մարտակառքերով է,- կարծես ինքն իրեն սկսեց խոսել բարեկամս,- դա հայերի սիրած ձևն է ու Բաբելոնում դա գործեց: Բայց հիմա՜…, Համուրապպին առանց ի՜նձ էր… տեսնե՜նք…

Մարտադաշտը դղրդաց միանգամից ընթացքի անցած մարտակառքերի աղմուկից և տաս հարյուրյակ եռաձիերը շարժվեցին եգիպտական շարքերի վրա: Ակնհայտ էր, որ մերոնք փորձում էին ճակատային ուղղակի հարվածով ճեղքել հակառակորդի դասավորություն ու փախուստի մատնել եգիպտացիներին միանգամից ողջ ճակատով: Անհավանական աղմուկ էր ու փոշու ամպեր էին բարձրանում:

Մարտակառքերի առաջին շարքը մոտեցավ բլուրների ստորոտին և այդ պահին աչքովս ընկավ Մենեսի հաղթական ժպիտը: Զգում էի, որ բարեկամս այստեղ ինչ-որ բան է նախապատրաստել: Իրոք, գրեթե միանգամից էլ ես նկատեցի, որ առավել առաջ գտնվող մի քանի մարտակառքերի նժույգներ կարծես աներևույթ ուժի հարվածից խորտակվող նավերի պես մի կողքի վրա շուռ եկան ու իրենց հետ շուռ տվեցին նաև սայլակները, որի արդյունքում դրանցում տեղավորված ռազմիկները գետին գլորվեցին: Մյուս մարտակառքերից կառավարները, սակայն, կարողացան պահել իրենց ձիերին և շուռ տալ դրանք դեպի հետ: Խորտակված մարտակառքերի ռազմիկներից մի քանիսը խոցվեցին կրետյան նետերով, բայց մի մասն էլ հաջողացրեց ցատկել հեռացող իրենց ընկերների մարտակառքի սայլակներն ու դուրս գալ հարվածի տակից.
-Սեխմե՜տ,- առաջ եկավ ու գոչեց Մենեսը,- ահա այդպես ես դու պատժում մեր երկրի վրա հարձակվողներին:

Ես գիտեի, որ Սեխմետը եգիպտացիների պատերազմի աստվածն էր, բայց այստեղ նա առանձնապես երևի թե գործ էլ չուներ. մարտակառքերի նժույգները խորտակվել էին Մենեսի կամ նրա օգնականների հմուտ ձեռքերով գետնին շատ մոտ ձգված բարակ պարանների մեջ խճճվելու արդյունքում: Մարտը թուլացավ, իսկ մարտադաշտի վրա տարածվող փոշին էլ սկսեց նոսրանալ: Ես նկատեցի, որ մարտակառքերը լքում են հայոց բանակի կենտրոնը ու հնգական հարյուրյակներով շարժվում են դեպի թևերը: Մերոնք կարծես թե այս անգամ էլ ուզում էին եգիպտական մարտակարգը խոցել շեղընթացներով:

Lion
20.09.2011, 15:45
Այդ ընթացքում Մերնեֆերին, ըստ երևույթին ցանկացավ զարգացնել ձեռք բերած հաջողությունը, առաջին շարքը կազմող եգիպտական թեթև հետևակի ուժերով փորձեց հարձակում գործել մարտարշավի մեջ գտնվող մարտակառքերի վրա: Նման բանը, սակայն, չէր անցնի ու ես դա լավ գիտեի: Եգիպտական հետևակի առաջին ալիքը, չհասնելով էլ նույնիսկ մարտակառքերին ու գրեթե միանգամից էլ ընկնելով հայոց աղեղների հզոր հարվածի տակ, հնձված հասկի պես տարածվեց մարտադաշտի ողջ երկայնքով: Եվ իզուր էր Մերնեֆերին հետևակի նորանոր շարքեր նետում մարտարշավը շարունակող մեր մարտակառքերի վրա, մեկ ժամ տևած ապարդյուն ջանքերի արդյունքում նա ոչ մի արդյունքի այդպես էլ չհասավ:
- Չի կարելի այդպես, Սեխմետը վկա,- ի վերջո գոչեց անվերջորեն շրթունքները կրծող Մենեսը և նետեց իրեն դեպի փարավոնի ամպհովանին:

Արդյունքում հետևակային հարվածները դադարեցին, բայց ես հո լավ գիտեի, որ այժմ սեփական շարքերը վերադարձած ծեծված հետևակի մնացորդները լրացուցիչ խուճապ և շփոթ են առաջացնելու մարտին չմասնակցած արդեն մյուս հետևակայինների շարքերում: Բայց հաստատ դա չէր ամենասարսափելին, որ հիմա պետք է կատարվեր եգիպտական բանակի հետ:

Մարտարշավն ավարտած ու երկու թևերից իրենց կուտակումից միաժամանակ առաջ եկած մարտակառքերը սկսեցին լուսնաձև-շեղընթաց սուրալ դեպի եգիպտական մարտակարգի կենտրոնը` ընթացքում դասավորության ողջ երկայնքով նետերի տարափ տեղալով թշնամու մարտակարգի վրա: Ընդ որում թշնամու հոծ շարքերի առկայությունը որևէ հնարավորություն չէր թողնում վրիպելու ու եգիպտական ռազմիկներին չէր փրկում նույնիսկ հզոր վահանափակը, քանի որ Մեծամորի ընտիր երկաթից կռած ծայրակալները հաճախ միջնաթափանց ծակում էին վահանները և նույնիսկ զրահները: Մարտակառքերը, սկսելով ընթացքը իրենց թևի առջևից ու շեղընթացում առավելագույնս մոտենալով թշնամուն նրա դասավորության կենտրոնում, դրանից հետո աստիճանաբար հեռանում էին և, շարունակելով շեղընթացը, կուտակվում արդեն մյուս թևում ու պատրաստվում կրկնել իրենց շարժումը: Այսպես շարունակվեց մի քանի անգամ:

Ի վերջո բլրի իմ դիտակետից ես տեսա, որ Մերնեֆերին Մենեսի գլխավորությամբ առաջ ուղարկեց կրետացի նետաձիգների առանձնացված ու բավականին խոշոր ջոկատը, ակնհայտորեն խնդիր դրած լինելով նրա առաջ խանգարել մեր մարտակառքերի լուսնաձև երթը: Սկզբում կարծես թե ստացվեց ու ես նկատեցի, որ մարտակառքերն իրոք որ սկսում են նահանջել:

Տեսնելով դա` փայլփլուն զրահների մեջ շողացող Մենեսը փորձ կատարեց հասնել մարտակառքերին, բայց ակնհայտորեն մի քիչ շատ ավելի առաջ եկավ, քան պետք է դա աներ, և ես կրկին ականատես եղա նրան, ինչը ինձ համար ամենևին էլ նորություն չէր` մարտակառքերը միանգամից ողջ կազմով շուռ եկան և ծանր հետևակի օժանդակ ջոկատների հետ միաժամանակ աքցանի մեջ առան Մենեսի գլխավորած կրետացիների ջոկատին: Կրետացիների վերջին շարքերը փորձեցին հետ վազել դեպի իրենց դասավորությունը, բայց հայկական աղեղները նրանց ոչ մի հնարավորություն այդպես էլ չթողեցին: Հայոց մարտակառքերը կուռ շարքերով շրջապատեցին Մենեսի ջոկատին ու սկսեցին վարգել օղակի արտաքին երկայնքով: Խելագար արագությամբ ես իջա բլրից ու մոտեցա եգիպտական մարտակարգի հետևի շարքերին: Մենեսի ջոկատը դեռևս դիմանում էր, քանի որ կրետական հիանալի աղեղներով զինված հետևակայիններին առայժմ հաջողվում էր հետ մղել իրենց շարքերին մոտեցող մեր մարտակառքերին և, խորտակելով դրանցից մի քանիսը, բավարար տարածություն ապահովել իրենց ու մարտակառքերի շղթայի միջև: Բայց ես հո իրականում լավ գիտեի, որ այդպես երկար շարունակվել չի կարող և հենց հիմա Սասունը մարտի կնետի ծանր հետևակայիններին:

Moonwalker
20.09.2011, 15:50
Moonwalker ջան, հլը սենց մի բանի մասին էլ կարծիք ասա.

Հայկը տիտանյան էր, սա լավ գիտենք, տիտաններին էլ գիտենք ամենից առաջ հունական միֆալոգիայից: Հիմա ինձ հետաքրքիր է, ինչ կերպ է կապվում այս ամենը "բիբլիական" հսկաների ու նաև քո ասած այդ մասի հետ?

Էս հարցին դեռ ոչ ոք հիմնավոր պատասխան չի կարող տալ::))
Սակայն մի հետաքրքիր փաստ: Նիֆիլիմ բառը բացի այս հատվածից հանդիպում է միայն մի անգամ՝ Թվոց 13:34-ում (Աստվածաշնչյան այլ հատվածներում հսկայի համար գործածվում է այլ բառ՝ «ռեֆաիմ»)՝
«Այնտեղ մեր տեսած բոլոր մարդիկ աժդահաներ են։ Այնտեղ տեսանք նաեւ հսկաներ, որոնց համեմատութեամբ մենք մորեխներ ենք»
Փաստորեն արդեն ջրհեղեղը հետևում էր (Մովսեսի ժամանակ էր), բայց այդ մարդիկ կային.
«Նրանք գնացին ու հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչեւ Րոոբ՝ Եփրաթի մուտքը։ Ապա վերադարձան անապատ եւ եկան մինչեւ Քեբրոն, որտեղ բնակւում էին Աքիմանը, Սեսին եւ Թալամին՝ Ենակի յետնորդները...
Նրանք ցոյց տուեցին երկրի բարիքները, պատմեցին նրանց ու ասացին Մովսէսին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ Ահա սրանք են նրա բարիքները։ Այնտեղ բնակուող ժողովուրդը, սակայն, հզօր է, քաղաքները շատ ամուր են, պարսպապատ ու շատ մեծ։ Ենակի յետնորդներին էլ տեսանք այնտեղ։»


Խոսքս գնում է գրաբարյան տարբերակի մասին: Բոլոր աշխարհաբարային տարբերակներում էլ (քո նշած նույն ռուսերենը ու անգլերենը) գրված է մարդիք, բայց օրինակ ռուսերենում "свалный"` փառավոր փառք ունեցող, իսկ անգլերենում "men" ոչ միայն մարդիք, այլև տղամարդիք ;)Ու այս պարագայում անգլերենն ավելի մոտ է մեր գրաբարյանին, ի դեպ եթե չեմ սխալվում հին ռուսերեն տարբերակներում ոչ թե "люди" այլ "мужи" ;)

Եկեղեցական սլավոներենում.՝

http://my.jetscreenshot.com/7747/20110920-h5cg-23kb.jpg





Հ.Գ.
Ակնհայտորեն տեսնում ես, որ "մարդիք" և "տղամարդիք" բառերի մեջ բավականին մեծ տարբերություն կա: Ի դեպ ի նկատի ունեի, թե կոնկրետ եբրայերենում այդ բառն ինչ է նշանակում` տղամարդ, թե մարդ?
Եբրայերեն մեջբերմանդ մեջ էդ որ բառնա ?

Նույն բառը կարող է գործածվել և որպես տղամարդ, և որպես մարդ.
Որպես տղամարդ (Ծննդոց 2:24)՝

« עַל־כֵּן֙ יַֽעֲזָב־אִ֔ישׁ אֶת־אָבִ֖יו וְאֶת־אִמּ֑וֹ וְדָבַ֣ק בְּאִשְׁתּ֔וֹ וְהָי֖וּ לְבָשָׂ֥ר אֶחָֽד׃»



«Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին» (ռուսների մոտ միևնույն է կրառվում է человек-ը՝ Потому оставит человек отца своего и мать свою и прилепится к жене своей; и будут одна плоть.)

Որպես մարդ (Հոբ 38:26)



« לְ֭הַמְטִיר עַל־אֶ֣רֶץ לֹא־אִ֑ישׁ מִ֜דְבָּ֗ר לֹא־אָדָ֥ם בּֽוֹ׃»



«...որ տեղան երկրի վրայ, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք (իմա՝ մարդ) չկայ...» (ռուսների մոտ միևնույն է:))՝ чтобы шел дождь на землю безлюдную, на пустыню, где нет человека )

Բայց դե էս դեպքում հաստատ տղամարդուն ի նկատի ունի, որ մտավ ու հղիացրեց մարդկային դուստրերին::pardon

Lion
20.09.2011, 15:56
Արդեն անցել էի եգիպտական մարտակարգի առաջին շարքերը, երբ տիպիկ ծանր դոփյունից գլուխս բարձրացրեցի ու տեսա, որ մինչև ծնկները հասնող ծանր զրահով պատված նիզակակիրների հոծ շարքերը մի նետընկեց տարածության վրա սկսեցին արագորեն աքցանել կրետացիներին: Մենեսը խելագարի պես վազում էր շարքերի միջով ու պահանջում էր պահել դասավորությունը, բայց նիզակակիրների հարվածին կրետացիները հաստատ է, որ չէին դիմանալու: Այդ պահին կարևորը ճշգրիտ գործելն էր` ես պետք է հայտնվեին Մենեսի մոտ ոչ շուտ և ոչ էլ ուշ, այլ ուղիղ այն պահին, երբ կրետացիների շարքերը արդեն ճեղքված կլինեն, բայց հայոց նիզակակիրները դեռևս բոլորին չէ, որ սրբած կլինեին: Թաքնվելով դիակների շարքերում, գլորվելով ու սողալով, ես ի վերջո կարողացա բավականին մոտենալ թեժ ընդհարման վայրին: Հենց այդ պահին էլ նիզակակիրները ընդհանուր հարձակման գնացին:

Կրետացիները սկսեցին նետերի հեղեղ թափել և մի քանի տասնյակին խոցեցին, բայց արդեն պարզ էր, որ նրանք դատապարտված են: Գրեթե միանգամից էլ ծանր զրահավորված ու մեր սարսափազդու նիզակներով զինված ռազմիկների հեղեղը ընդհուպ մոտեցավ կրետացիների շարքերին և սրանց օղակը միանգամից էլ այնպես ճզմվեց, ինչպես ձուն հզոր ռազմիկի մատների արանքում: Բարեբախտաբար բուն ընդհարման վայրում միանգամից էլ մեծ խառնաշփոթ սկսվեց, իսկ Մենեսի փայլուն զրահներն էլ թույլ չտվեցին ինձ տեսադաշտից կորցնել բարեկամիս: Կրետացիները սարսափելի ջարդ էին ուտում և գետինը մածուցիկ էր դարձել հորդված արյունից, երբ աչքս ընկավ, որ արդեն գրեթե միայնակ մնացած Մենեսը հուսահատորեն պաշտպանվում է իր վրա ուղղված հինգ նիզակակիրների հատու հարվածներից: Պահը կորցնել արդեն չէր կարելի.
- Տենց չի կարելի, տղե՜րք,- աննկատ մոտենալով հետևի կողմից` նիզակակիրների ուղիղ ականջների տակ գոռացի ես, որից հետո թրիս տափակ մասով հարված իջեցրեցի երկուսի սաղավարտին:

Սրանք օրորվեցին ու սկսեցին նստել գետնին, իսկ այդ ընթացքում օձի ճարպկության տիրապետող Մենեսը անհավանական մի վազքով սուրաց մյուս երեքի նիզակների վրայով և, մի պահ կանգնելով երկու ռազմիկների ուսերին, նրանց մեջքի կողմից ցատկեց ներքև: Սրանք միանգամից էլ շուռ եկան և փորձեցին արդեն այս կողմից խոցել բարեկամիս, բայց նույն պահին էլ ես վերցրեցի ոտքիս տակ գլորվող ինչ-որ մեկի վահանն ու նետեցի այն նիզակակիրների վրա:
- Բռնիր, Մենես,- գոռացի ես ու կողքիս հայտնված բարեկամիս նետեցի արդեն մեկ ուրիշ վահան:

Մենեսը արագորեն գցեց վահանը ուսին և նույն պահին էլ այն իր վրա ընդունեց նիզակակիրների հերթական հարվածները: Անանկալ կերպով թեժացած մարտը ու բարձրացրած աղմուկը, սակայն, մեզ վրա հրավիրեցին ուրիշ նիզակակիրների ուշադրությունը և ես զգացի, որ շուտով մենք արդեն կբռնվենք: Բոլոր կողմերից դեպի մեզ էին վազում նիզակները ցցած ու թրերը մերկացրած մարտիկներ և թվում էր, թե ելք արդեն չկա, բայց հենց նույն պահին էլ բարեբախտաբար ես նկատեցի ոչ հեռվում սուրացող միայնակ մարտակառքը:
- Շուտ, Մենես, արի,- քաշեցի բարեկամիս թևից և մենք անհավանական արագությամբ վազեցինք դեպի մարտակառքը: Սրա վրա գտնվող նետաձիգն այդ պահին զբաղված էր նետը աղեղի վրա տեղադրելով և ինձ, որ հետևի կողմից էի մոտեցել իրեն, չափազանց ուշ նկատեց:
- Կներես, ախպե՜րս,- նետեցի ես` ցատկելով սայլակն ու հզոր հարվածով դուրս շպրտելով այնտեղից նետաձգին: Այդ պահին միայն կառավարը նկատեց ինձ, բայց նրա ձեռքերը զբաղված էին սանձերով և, մինչ նա կթողներ դրանք ու կմերկացներ դաշունը, դաշույնս դրեցի կոկորդին:
- Քշիր դեպի եգիպտացինե՜րը,- գոռացի ես հայերեն և ապշահար կառավարը չհամարձակվեց չհնազանդվել:

Նույն պահին էլ սայլակ ցատկեց Մենեսը և, արագորեն հանելով վահանը ուսից, պատսպարեց մեզ երեքիս վրաներս եկող նետերի ամպից: Վահանը ամբողջովին ծակոտվեց, բայց որևէ վնասվածք մենք բարեբախտաբար այդպես էլ չստացանք: Մարտադաշտում իսկական քաոս էր, ինչը հնարավորություն տվեց մեզ հաջողությամբ կորել փոշու թանձր ամպի ծածկույթում: Արդեն երևում էին եգիպտական մոտակա շարքերը, երբ ես, իբր կորցնելով հավասարակշռությունս, ուժեղ կերպով ընկա Մենեսի վրա ու մենք մարտակառքի հետևի կողմից գետին գլորվեցինք: Անակնկալ շրջադարձից ուրախացած կառավարը հաղթական ճիչ արձակեց և, մեծ մի շրջան կատարելով շուռ տալով ձիերի գլուխները, իր հերթին կորավ փոշու ամպի թանձր ծածկույթում արդեն հայկական բանակի կողմում.
- Գրողը քեզ տանի, Հայկ,- գոռաց լրիվ փոշեթաթախ եղած Մենեսը,- նույնիսկ այս վիճակում էլ այդ ռազմիկի մասին չմոռացար...
- Դու կվկայես, Մենես, որ թեև ես զենք բարձրացրի իմ հայրենակիցների դեմ, բայց նրանցից և ոչ մեկին ես այդպես էլ չվնասեցի,- պատասխանեցի բարեկամիս ու մենք վազեցինք դեպի եգիպտական շարքերը:

Lion
20.09.2011, 16:04
Մարտի թափը կարծես թե կրկին ընկավ, սակայն արդեն պարզ էր, որ եգիպտական բանակը հայտնվել է անելանելի վիճակում: Ես ու Մենեսը մի կերպ հասանք փարավոնի բլրակը, որտեղ նոր միայն ամեն ինչ հասկացած Մերնեֆերին կանգնել էր ամպհովանու տակ և մարտադաշտն էր ուսումնասիրում: Ես մի քիչ հետ մնացի, իսկ Մենեսը հասավ փարավոնի շքախմբին և նույնիսկ առանց ավելորդ խոսքերի էլ փարավոնի համար արդեն պարզ էր, որ կրետացիների հակահարձակումը լիովին ձախողվել է:

Մարտադաշտի վրա տարածվող փոշին աստիճանաբար նստեց և, կրկին անդրադառնալով մեր բանակին, ես նկատեցի, որ այստեղ շարքը նախկինի պես վերականգնվել է: Կրետացիների հետ տեղի ունեցած ընդհարումից հետո հայերը արագորեն ոչնչացրեցին թշնամու վիրավորներին ու թիկունք տեղափոխեցին յուրային խոցվածներին, որից հետո կրկին պետք է սկիզբ առներ մարտակառքերի այդ կախարդական շրջապտույտը:

Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես և ես սպասում էի: Արդեն կեսօրն անց էր, երբ մեր մարտակառքերը վերսկսեցին իրենց լուսնաձև երթը և նետերի հոծ տարափի տակ առան իրար հաջորդող շարքերով բարձրունքի վրա տեղավորված ու դրանով իսկ հիանալի թիրախ հանդիսացող եգիպտական մարտակարգերը: Իսկ այստեղ խուճապային տրամադրություններ էին տիրում և անզեն աչքով էլ արդեն նկատվում էր, որ վարձկաններից շատերն արդեն լքում են դիրքերը, կարծես փլվող պատ` նորանոր ճեղքեր ավելացնելով եգիպտացիների մինչ այդ հոծ թվացող շարքերում: Աչքի պոչով նկատեցի, որ դատարկվել է արդեն նաև փարավոնի ամպհովանին: Դեկտեմբերյան կարճ օրը մոտենում էր ավարտին, բայց ես գիտեի, որ Սասունը մարտը հաստատ դեռևս ավարտված չի համարում: Կեսօրից երևի մի քանի ժամ էր անցել, երբ մարտակառքերի մի քանի հատկապես ուժեղ շեղընթացներ վերջնականապես ցրեցին եգիպտացիների մարտակարգը և ողջ ճակատով հարձակման անցան ծանր հետևակայինները:
- Սա իրոք որ արդեն վերջն է, Մենես,- կամաց ասացի կողքիս արձանացած ու ակընդետ հայացքով մարտադաշտին հետևող բարեկամիս,- դու կարող ես մնալ այստեղ, բարեկամս, և կատարել քո պարտքը հայրենիքիդ առաջ մինչև վերջ: Երդվում եմ հորս անունով, ես չեմ սկսի համոզել քեզ հիմա, որ հետևես ինձ: Բայց ես պետք է գնամ, ինքդ էլ ես հասկանում, որ այս բյուրերի երկաթյա հարվածի դեմ երկու, թեկուզ և մեզ նման մարդիկ, ոչինչ անել արդեն չեն կարողանա: Ես հեռանում եմ, Մենես, և շատ կուեզնայի, որ դու էլ իմ հետևից գայիր…

Այդ ընթացքում հարձակման անցած նիզակակիրները հասան բլուրների վրա տեղակայված եգիպտական մարտակարգերի մնացորդներին և այստեղ միանգամից էլ սկսեց եռալ ձեռնամարտը: Պետք էր արժանին մատուցել եգիպտական բանակի միջին ու հատկապես մանր օղակի հրամանատարներին: Այն դեպքում, երբ վարձկանները հիմնականում վաղուց արդեն փախուստի էին դիմել և հեռվում էին, սրանք, շուրջը հավաքած իրենց վերջին ենթականերին, հուսահատ արիությամբ դիմադրում էին բոլոր կողմից սեղմող նիզակակիրների երկաթյա հեղեղին և ընկնում էին միայն մահացու հարված ստանալուց հետո:
- Գրողը տանի՜, Սեմենխե՜տ, - անմարդկային մի ոռնոց արձակեց բարեկամս, հանեց սաղավարտը, զարկեց այն գետնին, բայց անմիջապես էլ, ինձ համար լիովին անսպասելի, հնձված հասկի նման գետին տապալվեց:

“Գուցե և այդպես ավելի լավ էր”,- ի՞նչ մեղքս թաքցնեմ, մտածեցի ես և ուսիս առա բարեկամիս մարմինը,- “դու իրոք որ չէիր հեռանա, իսկ այդ դեպքում ես ինքս էլ ստիպված էի լինելու մնալ”,- անցավ մտքովս ու ես, հևալով գերմարդկային լարումից ուշաթափ եղած Մենեսի ծանրության տակ, մի կերպ դուրս բերեցի բարեկամիս եռացող մարտադաշտից…

Varzor
20.09.2011, 16:10
Եկեղեցական սլավոներենում.՝

http://my.jetscreenshot.com/7747/20110920-h5cg-23kb.jpg

Բայց դե էս դեպքում հաստատ տղամարդուն ի նկատի ունի, որ մտավ ու հղիացրեց մարդկային դուստրերին::pardon

Շնորհակալ եմ իմ կասկածները փարատելու ու լրացուցիչ ինֆորմացիայի համար: Հիմա կարելի է ասել համոզված եմ, որ այդ "արք"-ը տղամարդկանց մասին է:
Բայց խոսքը հղիացնողի մասին էր, թե այդ հզիությունից ծնվածների? ;) Փաստորեն ստացվում է, որ Աստծո որդիներից ծնվում էին միայն տղամարդիք? Թե նորից, ինչպես ընդունված է, կանայք "հաշիվ չեն"?