Դիտել ողջ տարբերակը : Հավերժության դատապարտվածը
Շնորհակալություն կարծիքի համար :) Այո, վեպը հայտնի ՞Լեռնեցին՞ համակարգի մի տարն է՝ հայկական ուղղվածությամբ: Ինչ արած, ժամանակին, դե հիմա ևս, շատ էի հիացած այդ ամենով, հետո գաղափար առաջացավ, իսկ ինչ կլիներ, եթե անմահը լիներ ոչ թե շոտլ;անդացի, այլ... հայ: Հետո տարիների հետ կերպարները զարագցան մտքումս, հետո... նստեցի ու գրեցի :) Ինչձ թվում է, հայ իրականության մեջ նման երկրորդ բան չկա:
Թեփուկավոր զրահի պահով - երևի ճիշտ լիներ գրել՝ պղնձից, այլ ոչ թե երկաթից... հը?
Այն ժամանակ շատ տարածված էին հաստ, անմշակ կաշվից կամ բրոնզե զրահները.
Լիոն ջան ողջույն։
Դեռ շարունակում եմ ընթերցել աշխատանքդ։ Ժամանակս չի բավարարում, որ ավելի արագ կարդամ։ Հասել եմ այնտեղ, երբ Հայկը Արատտայի իշխանների մոտ ներկայացնում է Շարուքենի բանակի ուժեղ և թույլ կողմերը։ Քանի որ ցանկացար, որկարծիք հայտնեմ, կկիսվեմ տպավորություններովս։
Ինչ խոսք գովքի արժանի գործ ես արել։ Կարդացվում է արագ ու թեթև։ Չգիտմ արդյոք հանձնել ե՞ս տպագրության, թե՞ ոչ։ Եթ ոչ, ապա փորձեմ մի քանի խորհուրդ տալ. կարող ես ընդունել, բայց պարտադրված չես;)
Կփորձեմ կառուցողական քննադատություն ներկայացնեմ։ Իհարկե կարող եմ գրել որ շատ լավ է, ոչ մի խնդիր չկա, դրանով «գլուխդ յուղեմ» բայց սեփական օրինակով գիտեմ, որ լավ քննադատությունն ավելի օգտակար է։ Մեծ գործ ես կատարել, ափսոս կլինի մի քանի թերությունների պատճառով որպես վատ գործ պիտակավորվի։
Սկսեմ. Այլմոլորակայինների և էն քնի մեջ անցյալ գնալու պահերը առաջացնում է մի տեսակ հարց. "հը՞, էս ինչ շիլափլավ էր։" Քանի որ Էդ օտարմոլորակայինները ընդամենը մի քանի տեղում են հայտնվում, միգուցե նրանց փոխարեն մի ուրի՞շ ուժ ստեղծես, ով ի վիճակի էր անմահություն տալու։ Նույնը քնել և անցյալ տեղափոխվելը. ակնհայտորեն էն ֆանտաստ կինոներից է վերցրած, կարծեմ Շվարցենեգգերն էլ խաղում է, որ հատուկ սարքով քնում է ու հիշում թէ ինքն ով է եղել։ Եթե ուզում ես Հայկի անցյալից պատմել, լավ կլինի որ առանց հոլիվուդի օգնության ինքը հիշի իր կյանքը։ Դրա համար ավելի պարզ մեթոդներ կան, քան ֆանտաստ կինոները։ Թե չէ ռեմեյկի տպավորություն է ստեղծում։ Բայց չէ որ ինքը որպես պատմավեպ՝ մանավանդ այն ժամանակների մասին, շատ օրիգինլ է, իսկ էդ ակնհայտ հոլիվուդյան բաներն օգնելու փոխարեն ավելի շատ փչացնում են տպավորությունը։ Հայկական ամեն ինչը, Հայկի հարաբերությունները իր մտերիմների, ընկերների հետ ուժեղ իդելականացված են։ Անդադար աչք է զարնում «ջան» բառը։ Երկխոսությունները շատ մոդեռն են, ինչը վստահություն չի ներշնչում, մոտավրապես այսպես. «Մենես ջա՞ն, էս ուր էի՞ր կորել այ տղա» այսպես կարող է ներկայիս երևանցին խոսել, բայց ոչ չորս հազար տարի առաջվա հայը։ Ամեն կես դարը մեկ, լեզուները ենթարկվում են փոփոխության։ Փորձիր երկխոսությունները ժամանակի հոգուն հարիր դարձնել։
Նունեն Հայկին հնդիպելու երրորդ օրն արդեն նրան պարզապես դու-ով է դիմում, չնայած Հայկը պատկառելի իշխան է։ Իհարկե Նունեն կարող է հայկին դու- ով դիմել, բայց դա գոնե ձևի համար Հայկը պետք է նրան դա թույլ տա։ Շատ հաճախ է նորից Երկաթի պահը։ Ինչքան էլ ուզենաս, որ հայերը առաջին երկաթագործները լինեն, միևնույն է, պատմությանը դեմ գնալ չես կարող։ Իսկ պատմությունից մեզ հայտնի է, որ Արատտայի ժամանակներում երկաթե զրահներ չկային, զենքերից մաքսիմում դաշույններ, և զարդեր էին սարքում ինչը ոսկուց բազմակի թանկ էր։ Այդ ժամանակներում օգտագործվում էր հիմնականում մետեորային երկաթ, քանի որ երկաթի հողահումքից երկաթ ստանալ դեռ չէին սովորել։ Այդ ժամանակ արդեն տարածում էին գտնում՝ ընդ որում նոր էին տարածում գտնում բրոնզե իրերը, զենքերը և այլն, որը տևեց մինչև վաղ անտիկ դարաշրջան՝ մինչև մթա հինգերորդ դար։
Նի տեղ Հայկը իր ֆինանսիստից պահանջում է քսան թե երեսուն քսակ ոսկի։ Ոսկին որպես վճարման միջոց օգտագործել է շատ-շատ ավելի ուշ։ Վեպում նկարագրված ժամանակներում վճարումը կատարվում էր կմ փոխանկման միջոցով՝ դու ինձ լվացքի փոշի, ես քեզ ծիրան, կամ քյավառա կառտոլ։ Կամ, ինչը դեռ լայն տարածում չուներ, վճարում էին արծաթով կամ պղնձով։ Ընդ որում ոչ թե արծաթադրամներով, այլ քաշով։ Աստվածաշնչում այսպիսի մի դրվագ կա. Աբրահամ նահապետը " մթա քսաներորդ դար" Սյուքեմ քաղաքում մեկից հողատարծք է ցանկանում գնել։ Վաճառողը սկզբնական ձևականություններից հետո պահնջում է երեսուն սիկղ "մեկ սիկղ հավասար է մոտ չորս գրամի" արծաթ։
Նորից ուզում եմ հավաստիացնել՝ ոչ թե գործդ փնովում եմ, այլ փորձում եմ օգնել, որ ավելի լավը դառնա։
Ախ հա, քեֆչի կամ ինչպես դու ես գրել՝ քեֆջի, դա թուրքական բառ է, կարծեմ վեպին ընդհանրապես չսազող։ Ընդհանրապես այդ վերջին "չի"-ն թուրքերենում ցույց է տալիս մարդու մասնագիտությունը՝ բալըգչի-ձկնորս, փինաչի-մաշակար, դյոներչի-խորովածագործ, հացթուխ- եկմեկչի և այլն։
Հետո որ կարդամ, նորից կգրեմ եթե ցանկանաս։
Լիոն ջան հուսով եմ գրածներիցս չես նեղվել
Շնորհակալություն կարծիքիդ համար, եղբայր :) Իհարկե ամեն ինչ ընդունվում է ամենաճիշտ ձևով, ինչպես դու ես ուզում - միայն հիմար մարդը ականջ չի կախի քննադատությանը, չէ որ քննադատը, ըստ էության ծախսելով իր ուժն ու ժամանակը, փորձում է, համենայն դեպս երբեմն, իսկ մեր դեպքում` հաստատ, ավելի լավը դարձնել քեզ հետ կապված ինչ որ բան: Եվ այսպես, քննադատիր ինչքան ուզում ես, հավատա, դա ինձ համար մեծ արժեք է և ես շնորհակալ եմ քեզնից, իրոք, որ քո ժամանակը ծախսում ես իմ գործն ավելի լավը դարձնելու վրա: Կլինի, չէ, որ ես էլ երբեմն այն տեղերում, որտեղ համաձայն չեմ, հակափաստարկներ բերեմ - ինձ թվում է այդպես ամեն ինչ ավելի առողջ ու կոնստրուկտիվ կդառնա: Եվ այսպես...
Լիոն ջան ողջույն։
Դեռ շարունակում եմ ընթերցել աշխատանքդ։ Ժամանակս չի բավարարում, որ ավելի արագ կարդամ։ Հասել եմ այնտեղ, երբ Հայկը Արատտայի իշխանների մոտ ներկայացնում է Շարուքենի բանակի ուժեղ և թույլ կողմերը։
Հետաքրքիր տեղեր են - ի դեպ, ես, եթե չեմ սխալվում առաջին անգամ մեր պատմավեպության մեջ, փորձել եմ պատմավեպին տալ ռազմա-պատմական զգալի ուղղվածություն, որպեսզի կարդացողը նաև հասկանա, զգա ու իմանա, թե, լայն իմաստով, "այն ժամանակ ոնց են կռվել" - ինքս կարող եմ համարվել ռազմական պատմաբան, իսկ նշածս մասը մեր հայկական պատմավեպի մեջ ավանդականորեն թույլ է, իսկ երբեմն էլ այնպիսի անընդունելի ու ֆանտաստիկ տեսքեր է ընդունում, որ ծիծաղել կարելի է: Եվ այսպես, փորձել եմ...
Քանի որ ցանկացար, որկարծիք հայտնեմ, կկիսվեմ տպավորություններովս։
Իհարկե, եղբայր, ես քեզ ուշադիր լսում եմ :)
Ինչ խոսք գովքի արժանի գործ ես արել։ Կարդացվում է արագ ու թեթև։
Շնորհակալ եմ - գիտես, չեմ սիրում երկար, տաղտկալի պասաժները, մանավանդ հիմա, այս արագ դարաշրջանում ամեն ինչ պետք է դինամիկ ներկայացնել: Անցել են արդեն "Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտ էր"-ի դարերը: Հետո, գիտես, ես ուղղակի... նստեցի ու գրեցի... և այդպես ստացվեց...
Չգիտմ արդյոք հանձնել ե՞ս տպագրության, թե՞ ոչ։
Ոչ - փող չկա, հետո ինչ որ տեղ նույնիսկ իմաստ էլ չեմ տեսնում: Լավ գիտեմ, ներկայումս գիրք կոչվածը ինչ "լավ" է վաճառվում, իսկ այսպես մարդիկ ավելի շատ կկարդան: Իհարկե, վատ է, որ ամեն դեպքում դե-յուրե չունեմ տպագրած պատմավեպ, բայց դե... ոչինչ, ինձ թվում է դրան դեռ կհասնենք...
Եթ ոչ, ապա փորձեմ մի քանի խորհուրդ տալ. կարող ես ընդունել, բայց պարտադրված չես;)
Շնորհակալ եմ :)
Կփորձեմ կառուցողական քննադատություն ներկայացնեմ։ Իհարկե կարող եմ գրել որ շատ լավ է, ոչ մի խնդիր չկա, դրանով «գլուխդ յուղեմ» բայց սեփական օրինակով գիտեմ, որ լավ քննադատությունն ավելի օգտակար է։ Մեծ գործ ես կատարել, ափսոս կլինի մի քանի թերությունների պատճառով որպես վատ գործ պիտակավորվի։
Իհարկե!
Սկսեմ. Այլմոլորակայինների և էն քնի մեջ անցյալ գնալու պահերը առաջացնում է մի տեսակ հարց. "հը՞, էս ինչ շիլափլավ էր։" Քանի որ Էդ օտարմոլորակայինները ընդամենը մի քանի տեղում են հայտնվում, միգուցե նրանց փոխարեն մի ուրի՞շ ուժ ստեղծես, ով ի վիճակի էր անմահություն տալու։
Այո, խնդիր կա - բանն այն է, որ այս ամենը "Լեռնեցին" միկրոաշխարհի մի մասն է, որտեղ, սակայն, որևէ կերպ չեն բացատրվում շատ ու շատ հարցեր: Երբ Ռասսել Մալկեխին ստեղծեց այդ աշխարհը, նա չէր էլ նույնիսկ մտածում, որ այն այդքան երկար կյանք, այդքան խորը զարգացումներ կունենա: Ահա հենց այդ պատճառով էլ միկրոաշխարհի շատ էլեմենտներ բացատրված, հեղինակի կողմից բացահայտված չեն: Դրանցից է նաև այն, թե "անմահները որտեղից են գալիս և ուր են գնում": Լեռնեցին II-ում ու մյուս մասերում փորձ է կատարվել տալ այդ հարցի պատասխանը, բայց մեծապես ոչ ամբողջական ու համոզիչ, ոչ լրիվ: Փորձեր են եղել բացատրություններ տալ նաև իմ տիպի մարդկանց ստեղծագործություններում, որոնք կոչվում են ֆանֆիկներ - սա էլ իմ բացատրությունն է, համաձայն եմ, լրիվ չէ, հարցեր է թողնում, բայց դե... իմ խնդիրը այլ էր, դրա համար ես այս ամենի վրա այնքան էլ չկենտրոնացա:
Նույնը քնել և անցյալ տեղափոխվելը. ակնհայտորեն էն ֆանտաստ կինոներից է վերցրած, կարծեմ Շվարցենեգգերն էլ խաղում է, որ հատուկ սարքով քնում է ու հիշում թէ ինքն ով է եղել։
Կա Շվարցի տենց ֆիլմ կամ, սենց ասենք, նման իդեա գոյություն ունի, բայց այս դեպքում ես ավելի հավատարիմ եմ մնացել "Լեռնեցի միկրոաշխարհին": Դունկան Մակ-Լաուդի կյանքը պատմող սերիալում է հիշվում այդ "երգող բաժակը", որը մեր հերոսները օգտագործում են: Սերիալում Դունկանն է օգտագործում, այստեղ` նրա ընկեր Մենեսը բերում է և Հայկի հետ "անցյալ են գնում": Բաժակին ֆունկիցիան հենց այդպես էլ նկարագրվում է, դե ըստ էության այստեղ "անցյալ գնալ" բառիս բուն իմաստով չկա էլ, այստեղ ավելի շուտ խորը քուն է, երբ մարդ վեր է հանում իր գիտակցության խորքերում թաքցված անցյալի հիշողությունները: Ամեն դեպքում, ըստ իս վատ պրիյոմ չէ վեպը կառուցելու համար: Ի դեպ, ես դիտավորյալ հետհայաց կառուցվածք տվեցի այս ամենին, քանի որ, շատ բաներ չբացեմ, բայց դեռ մեր օրերում ևս շարունակություններ են լինելու: Հայկը Մենեսի հետ անցյալ գնաց "ինչ որ բան հասկանալու համար" - դա իրեն պետք է գալու այստեղ, Մեհմեդի դեմ պայքարելիս - եթե ուշադիր եղար, այն միտքն է զարգացվում, թե. "Այս թուրքը մի ինչ որ նոր ուժ է ստացել ու դրա գաղտնիքը պետք է հասկանալ` փնտրելով անցյալում" :)
Եթե ուզում ես Հայկի անցյալից պատմել, լավ կլինի որ առանց հոլիվուդի օգնության ինքը հիշի իր կյանքը։ Դրա համար ավելի պարզ մեթոդներ կան, քան ֆանտաստ կինոները։ Թե չէ ռեմեյկի տպավորություն է ստեղծում։
Տես վերևում :)
Բայց չէ որ ինքը որպես պատմավեպ՝ մանավանդ այն ժամանակների մասին, շատ օրիգինլ է, իսկ էդ ակնհայտ հոլիվուդյան բաներն օգնելու փոխարեն ավելի շատ փչացնում են տպավորությունը։
Ըստ իս առողջ հոլիվուդիզմը միայն մեծացնում է ստեղծագործության արժեքը - հոլիվուդն ունի մի քանի լավ ստեղծագործական պրիյոմներ, որոնք, եթե ճիշտ կիրառես ու չչարաշահես, "կպցնում են" ընթերցողին երկիդ:
Հայկական ամեն ինչը,
Օրինակ ինչը? Սա հարցնում եմ, որովհետև ուշադիր եմ եղել, որ ավելորդ իդեալիզմ չմտցնեմ...
Հայկի հարաբերությունները իր մտերիմների, ընկերների հետ ուժեղ իդելականացված են։
Դե, ամենից առաջ Հայկի ընկերն է Մենեսը - կներես, էլի, մարդիկ համարյա 5.000 տարի ընկերություն են անում, ըստ իս մենք չենք էլ կարող պատկերացնել, թե դա ինչ է, եթե 50 տարվա ընկերները իրար համար կյանք են տալիս: Վահեն Հայկի ավելի շատ աշակերտն է, թեև նրանք նաև լավ, նոր լավ ընկերներ են: Ուրիշ ընկեր Հայկը կարծես չունի... հը?
Անդադար աչք է զարնում «ջան» բառը։ Երկխոսությունները շատ մոդեռն են, ինչը վստահություն չի ներշնչում, մոտավրապես այսպես. «Մենես ջա՞ն, էս ուր էի՞ր կորել այ տղա» այսպես կարող է ներկայիս երևանցին խոսել, բայց ոչ չորս հազար տարի առաջվա հայը։ Ամեն կես դարը մեկ, լեզուները ենթարկվում են փոփոխության։ Փորձիր երկխոսությունները ժամանակի հոգուն հարիր դարձնել։
Հասկանալի է, եղբայր, ես ևս այդ մասին մտածել եմ ու դիտավորյալ եմ այս լուծումը տվել: Ամեն դեպքում մենք գործ ունենք պատմավեպի հետ, որ կարդում են ժամանակակից մարդիկ: Իհարկե, լեզուն փոխվում է, մարդիկ էլ: Եթե խստորեն նայենք, մ.թ.ա. 2.000-ական թվականների մոտ խոսող հայերին հիմա ընդհանրապես ոչ-ոք չի հասկանա: Եթե լրիվ խիստ նայենք, Շարուքենը պիտի սեմիտական մի ինչ որ բարբառով խոսեր, ոչ թե հայերեն, ինչպես վեպում, բայց դե... եթե նման բաների հետևից ընկնենք, տեղ չենք հասնի: Նույնը բարքերի պահով: Դրա համար էլ ես որոշեցի այստեղ ևս "առողջ հոլիվուդիզմ" մտցնել, ինչպես Հոլիվուդում է, երբ, ում էլ նկարեն, ինչ պատմական հերոս էլ լինի, այն անպայման տիպիկ է լինում ժամանակակից ամերիկացու համար: Այսպես ավելի նայվող է, մարդիկ այս ամենում իրենց ավելի հարազատ բաներ են գտնում: Ես դիտավորյալ այդպես արեցի: Բարքերի և այլ պահերով - պատմություն ահագին կարդացել եմ, դրա համար էլ փորձել եմ ամեն ինչ առավելագույնն անել իր ժամանակի ոգուն համապատասխան` անունները, մտածողությունը: Հիշում ես, գարեջրի պահը, Բառնամատռան, էշերը, Միջագետքի դրությունը, առևտրական կապերը, փչովի նավակները և այլն և այլն: Կողքից կարող է թվալ, թե ես մի քիչ, Հայաստանի այն ժամանակվա ընդհանուր ֆոնի վրա, իդեալականացրել եմ Հայկազունիներին, բայց դե մյուս կողմից էլ, եկեք ընդունենք, որ Հայկ Նահապետը իրոք հզոր, խարիզմատիկ մի կերպար է եղել, որը մեծ հոգևոր հետք է թողել իրենից հետո - հայրենասիրական, ռազմական, ինչպես ասենք այլ առաջնորդներ: Ահա և Հայկազունիները բոլորը կրում են այդ ավանդույթները, ինչպես ասենք Մամիկոնյաններն էին ավանդական "բազեներ": Այլ իդեալականություն կարծես թե չեմ նկատում, երկիրն իր համար հանգիստ ապրում է տոհմատիրական կարգերից կենտրոնացված պետություն անցնելու անցողիկ ժամանակաշրջանում, արտաքին պատերազմներ, համենայն դեպս մինչև Շարուքենի աքքադցիների հայտնվելը, այնքան էլ չկան...
Նունեն Հայկին հնդիպելու երրորդ օրն արդեն նրան պարզապես դու-ով է դիմում, չնայած Հայկը պատկառելի իշխան է։ Իհարկե Նունեն կարող է հայկին դու- ով դիմել, բայց դա գոնե ձևի համար Հայկը պետք է նրան դա թույլ տա։
Այ ստեղ համաձայն չեմ ու այդ մասին ես հատուկ մտածել եմ - Բանն այն է, որ "Դուք" դիմելաձևը տարածվեց միայն նոր ժամանակներում, ընդ որում բնորոշ էր միայն ազնվականներին: Ավելին, եթե կարդում ենք իմ նկարագրած ժամանակաշրջանի սեպագրերը, ով ում էլ որ դիմի, միայն եզակի թվով է: Այնպես որ կարծում եմ, ընդհակառակը, "Դու" դիմելաձևը որոշակի բնականություն է հաղորդում պատումին, հեռացնում ժամանակիցության կնիքից, որի մասին վերևում դու ինքդ ասացիր:
Շատ հաճախ է նորից Երկաթի պահը։ Ինչքան էլ ուզենաս, որ հայերը առաջին երկաթագործները լինեն, միևնույն է, պատմությանը դեմ գնալ չես կարող։ Իսկ պատմությունից մեզ հայտնի է, որ Արատտայի ժամանակներում երկաթե զրահներ չկային, զենքերից մաքսիմում դաշույններ, և զարդեր էին սարքում ինչը ոսկուց բազմակի թանկ էր։ Այդ ժամանակներում օգտագործվում էր հիմնականում մետեորային երկաթ, քանի որ երկաթի հողահումքից երկաթ ստանալ դեռ չէին սովորել։ Այդ ժամանակ արդեն տարածում էին գտնում՝ ընդ որում նոր էին տարածում գտնում բրոնզե իրերը, զենքերը և այլն, որը տևեց մինչև վաղ անտիկ դարաշրջան՝ մինչև մթա հինգերորդ դար։
Սա էլ է հատուկ մտածված: Նախ երկաթի ու երկթագործության մասսայական կիրառման հայրենիքը իրոք Հայկական լեռնաշխարհն է: Ավելին, Մեծամորում հայտնաբերվել է մետաղաձուլաան, որը թվագրվում է մ.թ.ա. IV-III հազարամյակով, ես այդ պահը հատուկ եմ շեշտել: Տես այստեղ (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=23&t=140), ընդ որումդ դա ես ինքս ինձնից չեմ գրել, դա գիտական փաստ է: Ես փորձել եմ շեշտը դնել այն բանի, որ այն ժամանակվա հայերը քանակապես գերակշիռ թշնամուն հաղթել են ոչ միայն ոգու, այլև կազմակերպչական ու տեխնոլոգիական գերակշռության հաշվին: Համաձայնիր, որ արդիական միտք է, հիմա` պետքական, ընդ որում առջևում ևս մի տեխնոլոգիական հայտնաբերում կա, որը մեծապես հայերին ռազմական առավելություն է ապահովելու մարտի դաշտում քանակապես գերակշիռ թշնամու դեմ` ձին:
Նի տեղ Հայկը իր ֆինանսիստից պահանջում է քսան թե երեսուն քսակ ոսկի։ Ոսկին որպես վճարման միջոց օգտագործել է շատ-շատ ավելի ուշ։ Վեպում նկարագրված ժամանակներում վճարումը կատարվում էր կմ փոխանկման միջոցով՝ դու ինձ լվացքի փոշի, ես քեզ ծիրան, կամ քյավառա կառտոլ։ Կամ, ինչը դեռ լայն տարածում չուներ, վճարում էին արծաթով կամ պղնձով։ Ընդ որում ոչ թե արծաթադրամներով, այլ քաշով։ Աստվածաշնչում այսպիսի մի դրվագ կա. Աբրահամ նահապետը " մթա քսաներորդ դար" Սյուքեմ քաղաքում մեկից հողատարծք է ցանկանում գնել։ Վաճառողը սկզբնական ձևականություններից հետո պահնջում է երեսուն սիկղ "մեկ սիկղ հավասար է մոտ չորս գրամի" արծաթ։
Այ սա հետաքրքիր հարց է: Խոսքը բնեղենով փոխանակության մասին է, բայց... ես ինձ թույլ եմ տվել ենթադրել, որ դրամային վճարումը դեռ շումերների ժամանակ է, որ եղել է: Եսիմ...?!
Նորից ուզում եմ հավաստիացնել՝ ոչ թե գործդ փնովում եմ, այլ փորձում եմ օգնել, որ ավելի լավը դառնա։
Հասկանալի է, եղբայր, շնորհակալություն քեզ :)
Ախ հա, քեֆչի կամ ինչպես դու ես գրել՝ քեֆջի, դա թուրքական բառ է, կարծեմ վեպին ընդհանրապես չսազող։ Ընդհանրապես այդ վերջին "չի"-ն թուրքերենում ցույց է տալիս մարդու մասնագիտությունը՝ բալըգչի-ձկնորս, փինաչի-մաշակար, դյոներչի-խորովածագործ, հացթուխ- եկմեկչի և այլն։
Էդ "չի"-ի պահով, եթե անկեղծ, սկի չէի էլ մտածել...
Հետո որ կարդամ, նորից կգրեմ եթե ցանկանաս։
Անպայման, հենց մտքեր լինի, գրիր, անհամբեր կսպասեմ: Ի դեպ, չեմ ուզում պատասխան կոմպլիմենտի պես մի բան հնչի, բայց կուզենայի պեպիդ շարունակությունն էլ կարդալ, ընդ որում, եթե դնեիր ֆորումում, ավելի հեշտ կլիներ և կարդալը, և կարծիք արտահայտելը :)
Լսի էս ո՞նց եք անում, որ տարբեր խոսքերից մեջբերում է արվում, պատասխանվում տվյալ պասսաժը, հետո նորից մեջբերում, նորից պատասխան։ Իմ մոտ ինչ որ չի ստացվում. եթե ուզում եմ մեջբերել ինչ որ միտք, ստիպված ամբողջն եմ մեջբերում։
Իմ վեպը ես քեզ ուղարկել եմ:8 էս արդեն շաբաթից ավել է։ Իմ գործը քոնի նման չեմ կարող գցել, որովհետև pdf ֆորմատով է։ Կամ եթե դրա ձևը կա, օգնի գցեմ։
Նունեի պահով ես դուք-ը նկատի չունեմ, այլ "իմ տեր, տեր իմ, կամ տեր իշխան" ձևը։
Լսի էս ո՞նց եք անում, որ տարբեր խոսքերից մեջբերում է արվում, պատասխանվում տվյալ պասսաժը, հետո նորից մեջբերում, նորից պատասխան։ Իմ մոտ ինչ որ չի ստացվում. եթե ուզում եմ մեջբերել ինչ որ միտք, ստիպված ամբողջն եմ մեջբերում։
Եղբայր, նշում ես քեզ պետք եղած մասը, կապտացնում ես ու սեղմում ամպիկի նման նշանը: Եթե նշածիդ սկզբում հայտնվեց
բառը, իսկ վերջում էլ` [/ QUOTE], ամեն ինչ նորմալ է: Բարդ բան չի:
[QUOTE]Իմ վեպը ես քեզ ուղարկել եմ:8 էս արդեն շաբաթից ավել է։ Իմ գործը քոնի նման չեմ կարող գցել, որովհետև pdf ֆորմատով է։ Կամ եթե դրա ձևը կա, օգնի գցեմ։
Վայ, վայ - չեմ տեսել...????!! Իսկ Word ֆորմատը չունես? Չէ, ստուգեցի մաիլս, չեմ ստացել...
Նունեի պահով ես դուք-ը նկատի չունեմ, այլ "իմ տեր, տեր իմ, կամ տեր իշխան" ձևը։
Էդ կնիկներին հասկանալ կլնի? ;)
Միհատ սպամիդ մեջ նայիր, որովհետև իմ մոտ ցույց է տալիս որ ուղարկվել է
[QUOTE]Եղբայր, նշում ես քեզ պետք եղած մասը, կապտացնում ես ու սեղմում ամպիկի նման նշանը: Եթե նշածիդ սկզբում հայտնվեց [QUOTE] բառը, իսկ վերջում էլ` [/ QUOTE], ամեն ինչ նորմալ է: Բարդ բան չի:[QUOTE]
Կարողա՞ դու կոմպով ես անում, իսկ ես IPad-ով, դրա համար իմ մոտ չի ստացվում։
Կարողա, IPad-ով չեմ փորձել: Նշում ես, սեղմում ես ամպիկը: Ավելին, նույնիսկ կարող ես ուղղակի քո ուզած հատվածների սկզբում ու վերջում գրել համապատասխանաբար
և բառերը հենց այդպես, առանց պռոբելների:
Որ լրիվ պարզ լինի - այս պոստիս պատասխանիր պոստի ներքևի աջ անկյունում "Մեջբերել" կոճակով, իմ այս բոլոր գրածները կլինեն [QUOTE]-ների մեջ - էդ սկզբի ու վերջի [QUOTE]-ները վերցրու, քո ուզած հատվածի սկզբում դիր, բացառությամբ իհարկե "=Lion;2536347" հատվածի, որը ջնջիր, զուտ դիր [QUOTE]-երը` սկզբում ու վերջում, վերջում նույն [QUOTE]-ը, բայց փակագծի միջի բառի սկզբում "/" նշանով...
Նամակդ չեմ ստացել, սպամում էլ չկա...
Լիոն ջան դու ինձ ինչ որ բան ե՞ս ուղարկել։ Որովհետև ցույց է տալիս որ հաղորդագրություն եմ ստացել, բայց երբ բացում եմ, ցուրց է տալիս հին հաղորդագրությունը, որը արդեն տեսել եմ։
Անձնական նամակ եմ ուղարկել, բայց եսիմ հիմա ինչ ես տեսնում ;)
Լիոն ջան ողջույն
մենակ թե չասես, թե բոլորը գովում են, իսկ դու միայն քննադատում։:)
Շատ ես օգտագործում "ճաշը հարամ անել" բառակապակցությունը։ Հարամը միանշանակ սեմիտական ծագում ունի։ Հին իսրայելացիներից անցել է արաբներին և նրանցից էլ ղուրանի շնորհիվ մտել բոլոր մուսուլման ազգերի բառապաշարի մեջ։ Իրական նշանակությունն է արգելք, թաբու, ինչն օգտագործվում է նաև որպես մեղք իմաստով։ Արիացի Հայկը կարող է օգտագործել ուրիշ բառ այդ հարամի փոխարեն։
Նույնը միանշանակ սեմիտական ծագում ունեցող Դավիդ և Սամվել (Սամուել, իսկ ավելի ճիշտ Շմու-էլ) անունները։ Դավիդ=(Աստծո) սիրելի, Շմու-Էլ՝հունականացված Սամուել, իսկ հայկականացված Սամվել=Էլ-ից (Աստծուց) ստացած։ Համապատասխանում է մեր Աստվածատուր անվանը։
Քո նկարագրած այդ հայ հազարապետը հաստատ Դավիդ անունը չէր կարող կրել։
Հուսով եմ չես նեղանում որ միայն քննադատում եմ։ Ոչ մի կերպ չեմ փորձում դրանով գործդ նսեմացնել։ :hands
Micke ջան, քննադատիր ինչքան պետքն է և ինչ հարմար ես գտնում, միայն ուրախ եմ! Ի դեպ, քնադատությունդ հաճախ դիպուկ է, մտածելու տեղիք է տալիս: Այդ "խոսակցական" պահերն, արդեն ասացի, հոլիվուդյան/դյումայական ոճով կոչված են կենդանություն հաղորդել պատումին, այնպես, որ ժամանակակից հայը կարդա և չձանձրանա: Այսինքն իմ հերոսները մ.թ.ա. III-II հազարամյակներում խոսում են ներկայիս հայերի նման, ինչը հասկանալի և ճիշտ է, բայց, բնականաբար, ոչ այնքան պատմական - դե հիմի տենց ճիշտա պատմավեպ գրելը:
Դավթի պահով համաձայն չեմ - նախ, ըստ Նարամ-Սուենի իսկ արձանագրության Արատտայի այդ հազարապետը իրական մի անձնավորություն է, որի անունը արձանագրությունում փոխանցվում է... "Դավուլ" ձևով :) Հետաքրքիր է, չէ? Վեպում ես յուրօրինակ բացատրություն եմ տվել, թե դա, կապված այդ անձի հետ, "Դավիթ" անվան փաղաքշական ձևն է: Ի դեպ ասած, ըստ ինձ ամենահավանականը թվացող կոնցեպցիայի, հրեաների սկզբնական "պլաստ"-ը Եգիպտոսի հեռացած հայերի սերունդներն են եղել, որոնք սկզբում` Եգիպտոսում, մերվել են եգիպտացիների` ղպտիների, հետ, իսկ հետո` Պաղեստինում` սեմիտների: Այսպիսով ես հավանական եմ համարում, որ ոչ թե "Դավիթ"-ը հրեական անուն է, այլ` հայերից հրեաներին անցած անուն կամ, այսպես ասենք, հրեաների "հայկական պլաստ"-ի արտացոլումներից մեկը:
Սամի պահով - առաջ չվազենք, բայց այդ կերպարը դեռ հետո ևս շատ է հանդիպելու վեպում, իսկ նրա անունն էլ, հաշվի առնելով ծագումը, էլի առաջ չվազեմ, բացատրելի ու հիմնավորված է: Հետո, երբ հասնես այդ մասերին, երևի թե կհամաձայնես, որ մոտեցումս հիմնավորված էր...
Որ եբրայեցները հայկական ճյուղ են, չեմ կարող համաձայնվել։ Եբերի ծոռի ծոռ Աբրամը (անունը հետո Աստված է փոխում Աբրահամի) ծագումով միջագետքի Ուր քաղաքից էր, այսինքն քո նշած տիպիկ միջագետքցի։ Հաբեթից չորրորդ սերունդ Հայկի և նրա եղբայր Սեմից չորրորդ սերունդ Եբերի միջև արյունակցական կապն արդեն շատ էր հեռացել ու թուլացել։ Հայկն ունեցավ իր սեփական սերունդը՝ Հայկյան, իսկ Եբերը (եբրայեցիների հայրը) ստացավ իր սեփական սերունդը։ Եբրայեցի Աբրամի և Թորգոմյան Հայկի սերունդները չէին կարող նույնացվել։
Իսկ Դավուլը կարող է լինել հենց Դավուլ՝ առանց կրճատվելու և փաղաքշական երանգ ստանալու։
Սա իմ կարծիքով։
Չէ, եղբայր, Աբրահամը Միջագետքի Ուրից չէր, Աբրահամը Հայոց Միջագետք նահանգի Ուռհա քաղաքից էր` հետագա Եդեսիա: Սա տարածված մոլորություն է, որի զոհ ես գնացել նաև դու: Մ.թ.ա. 2003 թ-ին շումերյան, միջագետքյան Ուրը հիմնիվեր կործանվեց, այնպես, որ նրա տեղն էլ հետո մոռացվեց, իսկ Աբրահամը ապրել է մ.թ.ա. 1800-1700 թվականների միջնատարածքում: Կան նաև այլ փաստեր, որոնք հիմք են տալիս խոսելու հենց Ուռհայի, այլ ոչ Ուրի մասին: Սրա մեջ ինձնից բացի նաև շատ է խորացել հայտնի Արտակ Մովսիսյանը և ես կիսում եմ նրա տեսակետները:
Ըստ իս եբրայները այսպես կոչված "հիքսոս"-ների ալիքի հետ Եգիպտոս ընկած սեմիտներ էին, հետագա կազակների սոցիալական ստատուսով, որ հետո, մ.թ.ա. XV դարի վերջերին, հեռացան այնտեղից ու հաստատվեցին Պաղեստինում` իրենց հետ տանելով նաև "հայկական պլաստ"-ը...
Չէ, եղբայր, Աբրահամը Միջագետքի Ուրից չէր, Աբրահամը Հայոց Միջագետք նահանգի Ուռհա քաղաքից էր` հետագա Եդեսիա: Սա տարածված մոլորություն է, որի զոհ ես գնացել նաև դու: Մ.թ.ա. 2003 թ-ին շումերյան, միջագետքյան Ուրը հիմնիվեր կործանվեց, այնպես, որ նրա տեղն էլ հետո մոռացվեց, իսկ Աբրահամը ապրել է մ.թ.ա. 1800-1700 թվականների միջնատարածքում: Կան նաև այլ փաստեր, որոնք հիմք են տալիս խոսելու հենց Ուռհայի, այլ ոչ Ուրի մասին: Սրա մեջ ինձնից բացի նաև շատ է խորացել հայտնի Արտակ Մովսիսյանը և ես կիսում եմ նրա տեսակետները:
Ըստ իս եբրայները այսպես կոչված "հիքսոս"-ների ալիքի հետ Եգիպտոս ընկած սեմիտներ էին, հետագա կազակների սոցիալական ստատուսով, որ հետո, մ.թ.ա. XV դարի վերջերին, հեռացան այնտեղից ու հաստատվեցին Պաղեստինում` իրենց հետ տանելով նաև "հայկական պլաստ"-ը...
Էլամացիները հիմնավեր չկործանեցին քաղաքը, Ուրը շարունակեց իր գոյությունը և նույնիսկ ծաղկում վերապրեց։ Մթա 1744-42 ականներին Համմուրաբբի որդի Շամշու-Իլունայի դեմ ապստամբեց՝ միանալով Լարսի թագավոր Ռիմ-Սինի կոալիցիաին։ 1740-ին ապստամբությունը ջախջախվեց, Ուրը անցավ Շամշու-իլունայի ձեռքը։ Մի խոսքով Ուրը Աբրամի ժամանակներում լավ էլ գոյություն ուներ։ Նույնիսկ շատ հավանական է, որ նա՝ Աբրամը իր հոր՝ Թերախի հետ խառան են տեղափոխվել հենց այդ իրադարձություններից փախնելով կամ հեռանալով։ Որովհետև ժամանակագրական առումով համնկնում է։ Հակված եմ մտածելու որ Թերախի և Աբրամի իրենց հայրենիքը լքելու իրական պատճառը հենց այդ ապստամբությունը կամ էլ դրան հետևած պարտության հետևանքներն են եղել։
Ի դեպ՝ այնտեղ, որտեղ Հայկն Աբրամ Աբրահամին է հանդիպում, Աստվածաշնչի ժողովող գրքից մեջբերած հատվածը բավական հաջող կերպով ես ներառել ընդհանուր կոնտեքստին։
Այն հատվածը, որտեղ Աբրամը իր ազգին Հեբիրու է անվանում, իրականում Եգիպտացիք նկատի ունեին Ապիրու՝ այսինքն գող։ Այստեն նրանք նկատի ունեն իրենց երկիրը թալանած իսրայելացիներին, որոնք սակայն Հիքսոսների հետ բոլորովին էլ իդենտ չեն։ Ես ծանոթ եմ այդ թեզին, սակայն այդքան էլ համաձայն չեմ դրան։
Էլամացիները հիմնավեր չկործանեցին քաղաքը, Ուրը շարունակեց իր գոյությունը և նույնիսկ ծաղկում վերապրեց։ Մթա 1744-42 ականներին Համմուրաբբի որդի Շամշու-Իլունայի դեմ ապստամբեց՝ միանալով Լարսի թագավոր Ռիմ-Սինի կոալիցիաին։ 1740-ին ապստամբությունը ջախջախվեց, Ուրը անցավ Շամշու-իլունայի ձեռքը։ Մի խոսքով Ուրը Աբրամի ժամանակներում լավ էլ գոյություն ուներ։ Նույնիսկ շատ հավանական է, որ նա՝ Աբրամը իր հոր՝ Թերախի հետ խառան են տեղափոխվել հենց այդ իրադարձություններից փախնելով կամ հեռանալով։ Որովհետև ժամանակագրական առումով համնկնում է։ Հակված եմ մտածելու որ Թերախի և Աբրամի իրենց հայրենիքը լքելու իրական պատճառը հենց այդ ապստամբությունը կամ էլ դրան հետևած պարտության հետևանքներն են եղել։
Ընդունում եմ, մինչ այս պահը մի քիչ սխալ գիտեի Ուրի հետագա ճակատագիրը, բայց, ամեն դեպքում, ավելի հավանական է հենց Ուռհան, այս առումով Արտակը մի ամբողջ գիրք ունի գրած ու շատ փաստարկված!
Ի դեպ՝ այնտեղ, որտեղ Հայկն Աբրամ Աբրահամին է հանդիպում, Աստվածաշնչի ժողովող գրքից մեջբերած հատվածը բավական հաջող կերպով ես ներառել ընդհանուր կոնտեքստին։
Ահա, հազիվ մեկը նկատեց ու գնահատեց, բայց չէ որ ես անհամբեր սպասում էի դրան! Դիտավորյալ է արված, ես ուզեցել եմ ցույց տալ, թե ահին կտակարանը ինչ խորն արմատներ է ունեցել: Աբրամը, ինձ մոտ, Հայկի պես անմահ է, նա հետո էլի է երևալու Հայկի կյանքում: Սամին էլ, եթե այդ տեղերը հասել ես, արդեն պարզ է, այն "գլխակեր" Շամիրամն է, կրկին ամհա... կին անմահ:
Այն հատվածը, որտեղ Աբրամը իր ազգին Հեբիրու է անվանում, իրականում Եգիպտացիք նկատի ունեին Ապիրու՝ այսինքն գող։ Այստեն նրանք նկատի ունեն իրենց երկիրը թալանած իսրայելացիներին, որոնք սակայն Հիքսոսների հետ բոլորովին էլ իդենտ չեն։ Ես ծանոթ եմ այդ թեզին, սակայն այդքան էլ համաձայն չեմ դրան։
Իդենտ չէ, հիքսոսները ուրիշ էին` նկատի ունեմ` հիքսոսների հետ միասին եգիպտոս մտած տարր!
Հա, Հիքսոսների հետ հավանական է որ մտած լինեն։ Ի դեպ՝ Սառային Աբիմելեխին տալը քանի որ Աստվածաշնչից ես օգտվել, ապա լավ կլինի որ ուղղես. Աբիմելեխը Գերարայի թագավորն էր։ Իսկ Շալեմի՝ հետագայում Երուշալեմի թագավորն այդ ժամանակ Մելխիսեդեկն էր։
Հաաա... Այսինքն ժամանակակից գիտությունը Աստվածաշնչի այդ տվյալը չի ընդունում, դա նկատի ունես?
Հաաա... Այսինքն ժամանակակից գիտությունը Աստվածաշնչի այդ տվյալը չի ընդունում, դա նկատի ունես?
Չէ ուղղակի նկատի ունեմ, որ Աբիմելեխը Գերարայի թագավորն էր և ոչ թե Շալեմի։ Կարծում եմ քաղաքների անունները փոխելով վեպդ չի տուժի։
Մեծապես ընդունվեց, բայց, լսիր, ես ստեղ նայում եմ, այնտեղ ամեն ինչ իրար շատ մոտ է - Գերարայի թագավորը չէր կարող որպես կենտրոն Շալոմը` հետագա Երուսաղեմն ունենալ?
Մեծապես ընդունվեց, բայց, լսիր, ես ստեղ նայում եմ, այնտեղ ամեն ինչ իրար շատ մոտ է - Գերարայի թագավորը չէր կարող որպես կենտրոն Շալոմը` հետագա Երուսաղեմն ունենալ?
Դրանք քաղաք պետություններ էին։ Տվյալ ժամանակահատվածում Շալոմի տիրակալը Մելքիսեդեկն էր։ Շալոմը կամ Երուսաղեմը իր կիսանկախ ստատուսը պահեց իսրայելացիների քանաանը գրավելուց հետ նույնիսկ։ Միայն Դավիդ թագավորի օրօք՝ այսինքն մթա 1000-990- ականներին այն վերջնականապես գրավվեց։
Լավ, համաձայն եմ - այդ մասը երևի վերագրելու կարիք ունի: Ուղղակի, հասկանում ես, ուզում էի Աբրահամի անպայման կապել ապագա Երուսաղմի հետ...
Լավ, համաձայն եմ - այդ մասը երևի վերագրելու կարիք ունի: Ուղղակի, հասկանում ես, ուզում էի Աբրահամի անպայման կապել ապագա Երուսաղմի հետ...
պամությանը դեմ գնալ մի քիչ անշնորհակալ գործա :) Առանց այն էլ Աստվածաշնչյան այդ հատվածը լավ խմբագրել ես։ :) Աբրահամն իր կնոջը սկզբում փարավոնին է տալիս, հետո նոր միայն Գերարայի արքա Աբիմելեխին, ու ոչ թե հակառակաը։ Բոլոր երկու դեպքում էլ նա իր կնոջը հետ է առնում՝ մեծ հարստության հետ միասին։
Բայց դե գրողը դու ես, կարող ես պատմությունը խմբագրել այնպես, ինչպես ուզում ես։
Հաաա դե այդ կնոջ պահը, մի քիչ վերանայեցի, այնտեղ ինտրիգի պես մի բան կա - դե ինչ արած, ով գիտի իրականում ինչ է եղել և այդ ՞ինչ՞-ը ինչ տեսք է ընդունել Ավետարանում: Ամեն դեպքում, Աբրահամը երկար կյանք է ապրել և, եթե ընդունենք որ դա այդպես է, հավանական է, որ նա Հայկի նման անմահ մեկն է եղել ;)
Լիոն ջան Մովսեսի աշակերտ Հեսույի մասին եմ ուզում ասել. քանի որ դու վեպում օգտագործում ես հերոսների ինքնանունները, ինչպես օրինակ Սարգոն-Շարուքենի պահը, ապա ճիշտ կլիներ երևի ոչ թե Հիսուս, այլ օրիգինալ եբրայերեն անունը՝ Յեհոշուա, կամ ժամանակակից դարձված Յոշուա։ Որպեսզի կարդացողի մոտ շփոթմունք չառաջանա։
Մերսի :) Այդ մասին մտածել եմ, բայց ժամանակակից կարդացողի համար ՞Հիսուս՞ ձևն ավելի ընկալելի է...
Այդ նույն հաջողությամբ պետք է Սարգոն անունը թողնեիր Սարգոն: :)
Համաձայն եմ, որոշակիորեն անհետևողական է, բայց դե արվել է ընթերցողի համար :)
*
…Արևմուտի թագավոր զորք ժողվեց, բանակ կազմեց, ամեն պատրաստություն տեսավ զորքի համար, հելավ, էկավ կռիվ։ Յոթն օր կռիվ արեց։ Էկավ քաղքի բոլոր փաթթեց, փաթթեց, նստավ։ Քաղքի ապրանք, տավար մնաց էդ քաղքից դուրս: Քաղքի մեջ սով ու թանկություն ընկավ, իսկ մարդիկ լցված են սենեկներն, իրար կասեն. “Աստված, կլնի՞, որ մեկ էլ մենք կուշտ փորով հաց ուտենք”։ Էնոնց մեջ մեկ քաջ մարդ կար, ասաց. “Վաղն էս ժամանակ հարուր լիտր հացն մեկ արծաթի առնող չիլնի”։ Էնոնց մեջ մեկ ուրիշ էլ անհավատ մարդ կար, Կրո անունով, էլավ, ասաց. “Առ էս մեկ ճանկ ոսկին, հաց տուր, տանեմ, տամ, իմ էրեխեքն ուտեն։ Ախր, այ մարդ, ո՞ւստ կտաս։ Մինչ ես իմ աչքով հաց տեսնեմ, ես իմ բերնով հաց ուտեմ, ես չեմ հավտենա, ես չեմ հավտենա”։ Էն քաջ մարդն էդոր խեթեց, թե հույս ունիմ իմ աստըծու, որ լուսուն հաց կլնի փալասանք: Բայց որ չես հավատա իմ ասելուն, աչքով քո տեսնես, բայց բերնով քո չուտես”։
Հայա թագավոր ջահել տղեք ժողվեց, էբեր զորք իր համար, տվեց էդ քաջ մարդուն։ Իրիկուն մութ որ ընկավ, էդի իր զորք ժողվեց մեկտեղ, էնոնց սովորեցուց, ասաց. “Չուր իրավունք չտամ, չզարկեք”։ Գիշերվան մի պահ ձեն-ձուն որ հանդարտեց, մեկ անգամ ձեն էտու. “Զարկեք”։ Էդոնք որ զարկեցին, էն չար թագավորի զորքեր, առաջին դարձավ վեր ետինին, ետին դարձավ վեր առջինին, ջահել տղեք սրով, թրով իջան դեմի զորքի մեջ: Ու ջարդեցին ու սպանեցին, սրատեցին, կոտորեցին։ Էնպես մի կոտորում ընկավ էդ զորքի մեջ, որ զորք զորքին չըճանչեներ, զիրար կսպանեին, կջարդեին, էնպես կսպանեին, կջարդեին, որ արուն էլավ, գնաց։ Խաբար տվին էն չար թագավորին, թե. “Ի՞նչ կանես, զորքըդ պրծավ կտրելով”։ Էսի ինքն էլավ, տեսավ, որ զորք իր կջարդվի, շուտով, իր մոտ կհասնի: Ու մնաց ինք մենակ։ Մեր ազգ էդ անգամ զինք շատ նեղ լծեց։ Ինքը հեծավ մեծ մի ուղտ ու փախավ։
Լուսուն էլան, տեսան չար թագավորի զորք բնաջինջ էղած։ Էն անհավատ բերին, դրին չափրար, որ էնտեղի մնացած հացն ու կերակուր մարդուն մարդագլուխ տա, որ տանեն, ուտեն...
Լիոն ջան այս պատմությունը վերցված է աստվածաշնչից։ Ընդ որում այստեղ խառնված են երկու լրիվ տարբեր պատմություններ մի ընդհանուրի մեջ։
Համեմատիր. Աստվածաշունչի Չորրորդ թագավորաց 6։24-7։20 և Դատավորաց 8-րդ գլուխ։
Առաջին պատմությունը պաշարված Սամարիա քաղաքի մասին է, իսկ երկրորդը՝ մադիանացիների բանակի վրա Գեդեոնի գիշերային հարձակման։ Միայն թե չասես թե աստվածաշունչն է այս պատմությունները հայերից վերցրել։ ;)
Եղբայր, այս պատմությունը ես վերցրել եմ... Սասնա ծռեր էպոսից :)
Ի դեպ, քանի որ հասել ես այստեղ, ասեմ - էն Մովսեսի ու հրեաների փախչելու պահերը... ոնց էր ? ;)
Եղբայր, այս պատմությունը ես վերցրել եմ... Սասնա ծռեր էպոսից :)
Ի դեպ, քանի որ հասել ես այստեղ, ասեմ - էն Մովսեսի ու հրեաների փախչելու պահերը... ոնց էր ? ;)
24 Եւ սորանից յետոյ ժողովեց Ասորիների կ Բենադադ թագաւորն իր բոլոր բանակը եւ վեր գնաց ու պաշարեց Սամարիան։ 25 Եւ մեծ սով եղաւ Սամարիայումը. Որովհետեւ պաշարել էին նորան, մինչեւ որ մէկ էշի գլուխը ութսուն սիկղ արծաթ եւ մէկ կապճի չորրորդ մաս աղաւնիի աղբը հինգ սիկղ արծաթ եղաւ։ 26 Եւ երբոր Իսրայէլի թագաւորը պարսպի վերայից անցնում էր, մի կին դէպի նորան գոռաց ասելով. Օգնիր ինձ, ով իմ տէր թագաւոր։ 27 Եւ նա ասեց. Եթէ Տէրը քեզ չ’օգնէ, ես ո՞րտեղից օգնեմ քեզ. հ կալի՞ցը թէ հնձանիցը։ 28 Եւ թագաւորը նորան ասեց. Ի՞նչ ունես. Նա էլ ասեց. Այս կինը ինձ ասեց՝ Տուր տղադ այսօր ուտենք, իմ տղան էլ էգուց կ’ուտենք։ 29 ձ Մենք էլ եփեցինք տղաս եւ կերանք նորան, եւ ես ասում եմ իրան միւս օրը. Տուր տղադ որ ուտենք, բայց դա թաքցրել է իր տղային։ 30 Եւ երբոր թագաւորը լսեց այն կնկայ խօսքերը, ղ պատառեց հանդերձը պարսպի վերայով գնալիս, եւ ժողովուրդը տեսաւ որ ահա ներսեւանց քուրձը նորա մարմնի վերայ էր։ 31 Եւ նա ասեց. ճ Աստուած ինձ այսպէս անէ եւ սորանից աւելի անէ, եթէ Սափատեան Եղիսէի գլուխը այսօր նորա վերայ մնալու լինի։ 32 Եւ Եղիսէն նստել էր իր տանը եւ մ ծերերն էլ նստել էին նորա հետ. Եւ թագաւորը մարդ ուղարկեց իր առաջից. Բայց պատգամաւորը դեռ չէր եկել նորա մօտ, որ նա ասեց ծերերին. Տեսնո՞ւմ էք որ այս յ մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու. Տեսէք, հէնց որ պատգամաւորը եկաւ՝ դուռը կողպեցէք եւ նորան սեղմեցէք դռանը. ն չէ՞ որ նորա տիրոջ ոտքերի ձայնը նորա ետեւիցը գալիս է։ 33 Նա տակաւին նորանց հետ խօսելիս ահա պատգամաւորն իջաւ նորա մօտ եւ ասեց. Ահա այս չարիք է Տիրոջ կողմիցը, շ այլ եւս ի՞նչ սպասեմ Տէրիցը։
1 Եւ Եղիսէն ասեց. Լսեցէք Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէրը. Էգուց այս ժամանակ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ, եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ կ’լինի Սամարիայի դռանը։ 2 Եւ պատասխանեց այն նախարարը, որի ձեռքի վերայ կռնում էր թագաւորը, Աստուծոյ մարդին եւ ասեց. Ահա ա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կ’լինի՞ այդ բանը. Բայց նա ասեց. Ահա կ’տեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։
3 Եւ քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, եւ նորանք իրար ասեցին. Մենք ի՞նչ ենք այստեղ նստում մինչեւ որ մեռնենք։ 4 Եթէ ասենք՝ գնանք քաղաքը, սով կայ քաղաքումը եւ այնտեղ կ’մեռնենք. Եւ եթէ այստեղ մնանք, կ’մեռնենք. Ուրեմն հիմա եկէք ընկնենք Ասորիների բանակը. Եթէ մեզ ողջ թողեցին, կ’ապրենք. Բայց եթէ մեզ մեռցրին, կ’մեռնենք։ 5 Եւ մութ ժամանակին վեր կացան որ գնան Ասորիների բանակը, եւ եկան մինչեւ Ասորիների բանակի ծայրը. Եւ ահա այնտեղ մարդ չ’կար. 6 Որովհետեւ Տէրը Ասորիների բանակի մէջ բ կառքերի ձայն եւ ձիերի ձայն եւ մեծ զօրքի ձայն էր լսել տուել, որ իրար ասեցին. Ահա Իսրայէլի թագաւորը գ Քետացիների թագաւորներին ու Եգիպտոսի թագաւորներին վարձել է մեզ դէմ, որ գան մեզ վերայ։ 7 Եւ վեր կացան ու փախան մութ ժամանակին, եւ թողեցին իրանց վրանները, իրանց ձիերը եւ իրանց էշերն ու բանակը, ինչպէս որ էր, եւ փախան իրանց անձինքը պրծեցնելով։ 8 Եւ այն բորոտները եկան մինչեւ բանակի ծայրը եւ մտան մի վրանի մէջ եւ կերան ու խմեցին եւ արծաթ ու ոսկի ու հանդերձներ առան գնացին եւ թաքցրին. Եւ ետ դառան ու մտան մի ուրիշ վրանի մէջ, եւ այնտեղից էլ վեր առան ու գնացին թաքցրին։ 9 Եւ իրար ասեցին. Մենք այսպէս չէինք անելու. Այս օրը աւետիքի օր է, եւ մենք լռել ենք եւ մնում ենք մինչեւ առաւօտեան լոյսը, այն ժամանակ մենք յանցաւոր կ’գտնուինք. Եւ արդ եկէք գնանք եւ յայտնենք թագաւորի տանը։ 10 Եւ նորանք եկան եւ կանչեցին քաղաքի դռնապանին եւ պատմեցին նորանց ասելով. Մենք գնացինք Ասորիների բանակը, եւ ահա այնտեղ ոչ մարդ կայ եւ ոչ մարդի ձայն, այլ կապած ձիեր եւ կապած էշեր եւ վրաններ ինչպէս որ կան։ 11 Եւ դռնապանները կանչեցին ու յայտնեցին թագաւորի տանը՝ ներսումը։
12 Եւ թագաւորը վեր կացաւ գիշերը եւ ասեց իր ծառաներին. Թողէք ձեզ պատմեմ Ասորիների մեզ արածը. Նորանք գիտեն որ մենք սոված ենք, եւ դուրս են գնացել բանակիցը դաշտումը թաքնուելու ասելով թէ Երբոր քաղաքիցը դուրս գան, մենք նորանց ողջ ողջ կ’բռնենք, եւ քաղաքը կ’մտնենք։ 13 Բայց նորա ծառաներից մէկը պատասխան տուաւ եւ ասեց. Նորանում այսինքն քաղաքումը դ մնացած ձիերից հինգը թող առնեն (ահա ինչպէս որ է բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ նորանում մնացել է, ահա նոյնպէս է եւ բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ փչացել է) թողէք ուղարկենք եւ տեսնենք։ 14 Եւ երկու կառքեր առան ձիերովը. Եւ թագաւորը մարդ ուղարկեց Ասորիների բանակի ետեւից ասելով. Գնացէք եւ տեսէք։ 15 Եւ նորանք գնացին նորանց ետեւից մինչեւ Յորդանան, եւ ահա բոլոր ճանապարհը լիքն էր հանդերձներով եւ անօթներով որ Ասորիները շտապելով դէն էին գցել, եւ պատգամաւորները ետ դառան ու պատմեցին թագաւորին։
16 Եւ ժողովուրդը դուրս գնաց, եւ կողոպտեցին Ասորիների բանակը. Եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը դառաւ մէկ սիկղ եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ՝ Տիրոջ խօսքին համեմատ։ 17 Եւ թագաւորը դռան վերակացու դրաւ այն նախարարին, որի ձեռքի վերայ կռնում էր, եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ եւ նա մեռաւ, ինչպէս Աստուծոյ մարդը խօսել էր որ ասեց ե թագաւորը նորա մօտ իջնելիս։ 18 Եւ երբոր Աստուծոյ մարդը թագաւորի հետ խօսեց ասելով. Երկու գրիւ գարին մէկ սիկղ եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ կ’դառնայ էգուց այս ժամանակ Սամարիայի դռանը, 19 Եւ այն նախարարը պատասխանել էր Աստուծոյ մարդին եւ ասել. Ահա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կ’լինի՞ այդ բանը. Նա էլ ասել էր ահա կ’տեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։ 20 Եւ նորան այնպէս էլ եղաւ. Եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ, եւ նա մեռաւ։
Ոնցա քեզ էս նմանությունը? Իսկ սա՞
1 Եւ ա Յերոբաաղը, այսինքն Գեդէօնը՝ եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կանուխ վեր կացան եւ բ բանակեցան Հարօդի աղբիւրի մօտ. Եւ Մադիամի բանակը նորա հիւսիսային կողմերն էր դէպի գ Մօրէի բլուրը՝ հովիտի մէջ։ 2 Եւ Տէրն ասեց Գեդէօնին. Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նորանց ձեռքը տամ, մի գուցէ Իսրայէլն դ ինձ դէմ պարծենայ ասելով. Թէ Իմ ձեռքն ինձ ազատեց։ 3 Եւ հիմա քարոզ կարդալ տուր ժողովրդի ականջին եւ ասիր. ե Ով որ վախկոտ եւ վատասիրտ է՝ թող ետ դառնայ եւ Գաղաադ սարիցը գնայ. Եւ ժողովրդիցը քսանեւերկու հազար հոգի ետ դառան եւ մնացին տասը հազար։ 4 Եւ Տէրն ասեց Գեդէօնին. Ժողովուրդը տակաւին շատ է. Ջրի մօտ իջեցրու նորանց եւ զ այնտեղ քեզ համար նորանց փորձեմ. Եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Սա քեզ հետ գնայ՝ նա քեզ հետ թող գնայ. Եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Դա քեզ հետ չ’գնայ՝ նա թող չ’գնայ։ 5 Եւ նա ժողովրդին ջրի մօտ իջեցրեց. Եւ Տէրը Գեդէօնին ասեց. Ով որ շան լակելու պէս ջուրը լեզուովը լակէ, նորան առանձին կանգնեցնես. Եւ ով որ էլ խմելու համար իր ծնկների վերայ կորանայ։ 6 Եւ ձեռքը բերանը տանելով լակողների թիւը երեք հարիւր հոգի էր, եւ բոլոր մնացած ժողովուրդն իրանց ծունկերի վերայ կորացան ջուր խմելու համար։ 7 Եւ Տէրն ասեց Գեդէօնին. է Այն երեք հարիւր մարդիկներով որոնք ջուրը լակեցին, ձեզ պիտի ազատեմ, եւ Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ. Բայց բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր տեղը գնայ։ 8 Վասնորոյ ժողովուրդը պաշար առան իրանց ձեռքը եւ իրանց փողերն էլ։ Եւ Գեդէօնն Իսրայէլի բոլոր մարդկանց՝ ամեն մէկին իր վրանը ուղարկեց, բայց այն երեք հարիւր մարդկանցով պինդ կանգնեց, եւ Մադիամի բանակը նորա տակին՝ հովիտումն էր։
9 Եւ ը այն գիշերը եղաւ որ Տէրը նորան ասեց. Վեր կաց իջիր բանակը, որովհետեւ նորանց թ քո ձեռքը մատնեցի։ 10 Եւ եթէ դու վախենում ես իջնելու, քո ծառայ Փուրայի հետ իջիր բանակը. 11 ժ Այն ժամանակ կ’լսես թէ նորանք ինչ են խօսում. Եւ յետոյ ձեռքերդ կ’ուժովանան, եւ բանակը կ’իջնես։ Եւ նա իջաւ ինքը եւ իր ծառայ Փուրան բանակի մէջի ի գունդերի ծայրը։ 12 Եւ Մադիամն եւ Ամաղէկը եւ լ բոլոր արեւելցիները պառկել էին հովիտումը մարախների պէս բազմութեամբ, եւ նորանց ուղտերին թիւ չ’կար, խ ծովի եզերքին եղող աւազի չափ շատ էին։ 13 Եւ Գեդէօնը գնաց, եւ ահա մէկ մարդ իր ընկերին երազ էր պատմում եւ ասում. Ես երազ տեսայ, եւ ահա մէկ գարեղէն հաց գլորվում էր դէպի Մադիամի բանակը, եւ եկաւ վրանին հասաւ եւ նորան այնպէս զարկեց որ վայր ընկաւ, եւ գլխիվայր դարձրեց. Եւ վրանը վայր ընկաւ։ 14 Եւ նորա ընկերը պատասխան տուաւ եւ ասեց. Դա ուրիշ բան չէ, բայց միայն Իսրայէլացի Յովասի որդի Գեդէօնի սուրը. Աստուած Մադիամը եւ բոլոր բանակը նորա ձեռքն է մատնել։
15 Եւ երբոր Գեդէօնը լսեց երազի պատմութիւնը եւ նորա մեկնութիւնը, Տիրոջը երկրպագութիւն արաւ, եւ ետ դառաւ բանակը Իսրայէլի մօտ եւ ասեց. Վեր կացէք, որովհետեւ Տէրը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տուել։ 16 Եւ այն երեք հարիւր մարդը երեք գունդի բաժանեց, եւ ամենի ձեռքը փողեր եւ դարտակ սափորներ տուաւ եւ սափորների մէջ էլ ջահեր. 17 Եւ նորանց ասեց. Ինձանից տեսէք եւ այնպէս արէք. Եւ երբոր բանակի եզերքը հասնեմ, ես ինչպէս որ անեմ, դուք էլ այնպէս արէք։ 18 Եւ երբոր ես եւ բոլոր ինձ հետ եղողները փողը հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ բոլոր բանակի չորս կողմում փողերը հնչեցրէք, եւ ասեցէք. Տիրոջ եւ Գեդէօնի սուրը։ 19 Եւ Գեդէօնը եւ նորա հետ եղող հարիւր մարդը կէս գիշերուայ պահի սկզբին, բանակի եզերքը հասան, եւ հէնց որ պահապաններին զարթնեցրին, իսկոյն փողերը հնչեցնելով իրանց ձեռքում եղած սափորները կոտրատեցին։ 20 Եւ այն երեք գունդերն էլ փողերը հնչեցրին եւ սափորները կոտրատեցին, եւ ձախ ձեռքով ջահերը, եւ աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին, Տիրոջ եւ Գեդէօնի սուրը։ 21 Եւ ծ ամեն մարդ իր տեղը կանգնել էր բանակի շուրջը, եւ կ բոլոր բանակը վազում եւ աղաղակում ու փախչում էին։ 22 Եւ երբոր այն երեք հարիւր մարդը հ փողերը հնչեցրին, ձ Տէրը բոլոր բանակի մէջ ղ ամեն մարդի սուրը իր ճ ընկերի վերայ դարձրեց. Եւ զօրքը մինչեւ Բեթասետա դէպի Սարերա, մինչեւ Աբելմաուլայի սահմանը՝ Տաբէթ փախաւ։
23 Եւ Իսրայէլացիք Նեփթաղիմից, Ասերից եւ բոլոր Մանասէից ժողովուեցան, եւ Մադիանացիներին հալածեցին։ 24 Եւ Գեդէօնն մ Եփրեմի բոլոր լեռնակողմը պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Մադիանացիներին դիմաւորելու իջէք, եւ նորանց առաջին յ ջրերը բռնեցէք, մինչեւ ն Բեթբարա, նաեւ Յորդանանը։ Եւ Եփրեմի բոլոր մարդիկը ժողովուեցան եւ ջրերը բռնեցին մինչեւ Բեթբարա, նաեւ Յորդանանը։ 25 Եւ շ Մադիամի երկու իշխաններին Օրէբին եւ Զէբին բռնեցին. Օրէբին սպանեցին ո Օրէբի վէմի մօտ, եւ Զէբին սպանեցին Զէբի հնձանի մօտ. Եւ Մադիանացիներին հալածեցին, եւ Օրէբի եւ Զէբի գլուխները Գեդէօնին բերին չ Յորդանանի այն կողմիցը։
Ի դեպ, քանի որ հասել ես այստեղ, ասեմ - էն Մովսեսի ու հրեաների փախչելու պահերը... ոնց էր ? ;)
Հետաքրքիր էիր ներկայացրել փախուստի պատճառը։ Բավական սրընթաց անցում էր։ Ի դեպ լրիվ համաձայն եմ, որ անտիսեմիտիզմը շատ հին ու խորը գնացող արմատներ ունի։ Պատմության ընթացքում հրեաները բազմաթիվ անգամներ, տարբեր ենթադրյալ պատճառներով, աշխարհի տարբեր վայրերում սպանդի են ենթարկվել։
Բայց համաձայն չեմ որ եբրայեցիներն ընդամենը մեկ բյուր= 10 000 էին։ Նրանք ունեին 400 տարի տեղը-տեղին բազմանալու համար։ Այնպես որ, եթե եգիպտոս մուտքի ժամանակ նրանք փոքրիկ մի ցեղախումբ էին, ապա դուրս գալուց նրան արդեն այն ժամանակների համար մեծաքանակ ժողովուրդ էին դարձել։
Շնորհակալ եմ արժեքավոր դիտարկումների համար: Իրոք զարմացած եմ, չգիտեի, որ Սասնա ծռեր էպոսն ու Հին կտակարանը նման ընդհանուր եզրեր ունեին...
Հրեաների պահով այդպես ստացվեց - Հայկը ՞մեղավոր էր՞ նրանց գերվելու մեջ, բայց նաև հենց նա էր, որ օգնեց նրանց փրկվելուն: Եթե ընդունենք, որ փախուստն իրոք եղել է այն տեսքով, ինչպես հայտնի է, ապա դժվար թե խոսքը ինչ որ առանձնահատուկ մեծաքանակ մարդկանց մասին լինի... հը?
Շնորհակալ եմ արժեքավոր դիտարկումների համար: Իրոք զարմացած եմ, չգիտեի, որ Սասնա ծռեր էպոսն ու Հին կտակարանը նման ընդհանուր եզրեր ունեին...
Հրեաների պահով այդպես ստացվեց - Հայկը ՞մեղավոր էր՞ նրանց գերվելու մեջ, բայց նաև հենց նա էր, որ օգնեց նրանց փրկվելուն: Եթե ընդունենք, որ փախուստն իրոք եղել է այն տեսքով, ինչպես հայտնի է, ապա դժվար թե խոսքը ինչ որ առանձնահատուկ մեծաքանակ մարդկանց մասին լինի... հը?
Տվյալ հատվածը ոչ թե "ընդհանուր եզր է, այլ մեկին-մեկ փոխառում, համեմված մեր ֆոլկլորով։
Ինչ վերաբերվում է Եբրայեցիների եգիպտոսում հայտնվելուն, ապա այդտեղ ոչ ոք մեղք չունի։ Ըստ քո գրքի, ավելի լավ եղավ իրենց համար, որ Եգիպտոսում հայտնվեցին, իսկ ըստ աստվածաշնչի՝ նրանք այնտեղ որպես գերի չէին գնացել, այլ որպես պատվավոր "էմիգրանտ"։
Հիշեցնեմ, որ Հովսեփը՝ Աբրահամի ծոռը, հանգամանքների բերումով հայտնվել էր եգիպտոսում, որտեղ էլ հանգամանքների բերումով և իր իմաստության շնորհիվ դարձել փարվոնի աջ ձեռքը, կամ ավելի պարզ՝ երկրի վարչապետը։ Նրա վարած տնտեսական ռեֆորմների շնորհիվ երկիրը ոչ միայն փրկվեց երաշտի հետևանքով առաջացած սովից, այլև դարձավ տարածաշրջանի տնտեսապես ամենաուժեղ երկիրը։ Նրա ծառայութունից շնորհակալ Փարավոնն իրավունք տվեց իսրայելացիներին ապրել Եգիպտոսի ամենաբերրի տարածքում, որտեղ իրենք իրենով էին և հենց դրա շնորհիվ աճեցին որպես կոմպակտ "ժողովուրդ"։ Չակերտի մեջ եմ առել, որովհետև ներկայիս ազգային գիտակցություն այն ժամանակ ոչ մի ժողովուրդ դեռ չուներ։ Իսրայելացիներն ել բացառություն չէին կազմում, Մովսեսի տված օրենքներն օգնեցին նրանց, ցեղային ազատ միությունից վերածվել ազգի՝ դառնալ ժողովուրդ։
Այնպես որ, ոչ ոք էլ մեղավոր չէր իրենց Եգիպտոսում հայտնվելում։ Եգիպտոսն օգնեց նրանց, իրենց ինքնությունը գտնել, այլապես նրանք չափազանց կարճ ժամանակահատվածում կձուլվեին ավել մեծաքանակ ցեղերին։
Ինչ վերաբերվում նրանց ընդամենը մեկ բյուր=10 000 լինելուն, դա ճիշտ չի կարող լինել։ Բացատրեմ. 10000-անոց խառնաճիղանջ ամբոխ բռնելու համար, փարավոնը չեր ուղարկի բազմաթիվ հեծյալներ ու մարտակառքեր։ Որպեսզի 10000 թիվը քեզ ավելի պարզ լինի, պատկերացրու մեր օպերայի հարապարակի միջին չափսի միտինգները։ Արդքան մարդուն բռնելու համար մարտակառքերի ու հեծելազորի կարիք չէր լինի։ Բայց այ միլիոն-միլիոնուկեսանոց անզեն ժողովուրդ դարձի բերելու համար նա իրոք մեծաքանակ հեծելազորի և մարտակառքերի կարիք ուներ։
Որպեսզի դեմոգրաֆիան քեզ ավելի պարզ լինի, բերեմ մի համեմատություն. 1918-21թթ Հայաստանն ուներ մոտ մեկ միլիոն բնակչություն։ Քսան տարի անց երկրորդ համաշխարհայինին Հայաստանը տվեց մոտ 600 000 որդի և դուստր, որոնցից 300 000-ը չվերադարձան։ Չհաշված 36-51 թթ. ստալինյան տեռորը։ Բայց չհաշված այդ ամենը, 1989 թվականին հայաստանն ուներ 3 200 000 բնակչություն։
Դե հիմա պատկերացրու ինչպես կարող էր փոքրիկ ցեղախումբը 430 տարիների ընթացքում բազմանալ։ Աստվածաշունչը խոսում է 72 տղամարդու մասին, ովքեր մուտք գործեցին Եգիպտոս, իսկ նրանց հետ էին նաև իրենց ծառաներն ու կանայք, որոնց մասին ոչ մի տվյալ չկա։ Այդ ծառաները նույնպես հաշվվում էին որպես իսրայելացի։
Էրնեկ մի օր ժամանակ ունենամ... Հայկից ստացած նոր փաստաթղթերը հրապարակեմ ;)