Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հավերժության դատապարտվածը



Էջեր : 1 2 [3] 4

Varzor
20.09.2011, 16:40
Լիոն ջան, փաստորեն այդ ժամանակ եգիպտացիք դեռևս հեծելազոր չունեին? Ինչն էր նրանց խանգարում Աֆրիկյան ընտիր զեբրերից օգտվեն? ԷԼ չեմ ասում փղերն ու ռնգեղջյուրները?
Բա կոկորդիլոսները? :D
Պատկերացնում ես մարտակառքի կառավարի դեմքը կոկորդիլոսի վրա քշելու ժամնակ :D
Կատակը ատակ, բայց առաջին հարցս լուրջ էր:
Անհավանական է թվում, բայց եգիպտացիների պես բարձր գիտելիքներ ունեցող երկրում իրոք որ պողպատագործությունը գտնվում էր ավելի ցածր մակարդակի վրա: Բացի այդ, ելնելով մի քանի հարյուր տարվա վաղեմության միջագետքյան դեպքերում մարտակառքերի կատարած ջարդից, եգիպտացիք նույնպես պիտի այնքան խելացի գտնվեին, որ իրենք էլ մի նմանատիպ բան անեին, ոչ թե հենց արիներից պաշտպանվելու, այլ իրենց հարևանների գյամերը ձգելու համար: Ու դրա համար ավելի հարմար չէին զեբրերը? համ ձեռի տակ էին, համ էլ ձիերից պակաս դիմացկուն չեն, մանավանդ աֆրիկյան պայմաններում: Բացի այդ, եթե չեմ սխալվում ավելի արագավազ են: Համ էլ դիզայնով եգիպտացիներին ավելի սազական :D Մի խոսքով` Մենեսը լավ չէր ախատել ;)

Ի դեպ, էլի հարցեր ծագեցին:
1. Ինչպես էին իրենց զգում անապատի ավազային տարածքում ծանր մարտակառքերը?
2. Ինչու եգիպտական բանակը պաշտպանական կառույցներ չէր բարձրացրել մարտի դաշտում? ՉԷին հասցրել, թե մտքներով չի անցել? Ինչքան գիտեմ այդպիսի կառույցները (արհեստական ջրանցքներ, ճահիճներ, խրամներ և այլն) միջագետքցիք կիրառում էին:
3. Պատմագետները համարում են, որ այդ ժամանակվա լավագույն հետևակներից մեկը եգիպտական հետևակն էր` զինված բումերանգանման թրերով: Ինչու եգիպտացիք բավարար ուժեր չէին հավաքել սեփական բանակի համար? Չէ որ ամիսներ ժամանակ ունեին մինչև արիների ժամանելը?
4. Ինչու եգիպտոսը չփորձեց նահանջել և բանակցել հակառակորդի հետ? Եգիպտացիք լավ բանակցողներ էին, մանավանդ լավ բանակցում էին վարձկանների հետ:
5. Եգիպտական նավատորմը ևս փոքր չէր, ինչու չփորձեցին թեկուզ խանգարել ծովային մատակարարմանը և տեղաշարժերին?

Բնական է այս հարցերին ես ունեմ իմ տրամաբանական պատասխանները, բայց կուզենայի լսել քո տարբերակը:

Արիների կողմից եգիպտոսի գրավումը նոր դարաշրջան բացեց հին աշխարհի պատմության մեջ` ժամանակի երկու հզոր քաղաքակրթությունների, ոչ միայն պետությունների, բախում էր, որի արդյունքից անկախ, հետագայում քաաքակրթության տարրերի ներթափանցում տեղի կունենար և ունեցավ ;)

Lion
20.09.2011, 21:31
Լիոն ջան, փաստորեն այդ ժամանակ եգիպտացիք դեռևս հեծելազոր չունեին? Ինչն էր նրանց խանգարում Աֆրիկյան ընտիր զեբրերից օգտվեն? ԷԼ չեմ ասում փղերն ու ռնգեղջյուրները?
Բա կոկորդիլոսները? :D
Պատկերացնում ես մարտակառքի կառավարի դեմքը կոկորդիլոսի վրա քշելու ժամնակ :D
Կատակը ատակ, բայց առաջին հարցս լուրջ էր:


Նկարագրվող ժամանակաշրջանում Եգիպտոսում ձին դեռ չէին կիրառում մարտական նպատակներով: Մարտակառքերն էլ լավագույն տիպի հին միջագետքյան քառանիվներն էին, բայց դրանք ավելի շուտ սայլեր էին -


http://img1.liveinternet.ru/images/attach/c/1//55/854/55854218_02.jpg

որոնք ոչ մի պարամետրով չէին կարող մրցակից լինել հայկական ճաղավոր անիվներով արագաշարժ եռաձիերին -


http://mstl.ljcds.us/students/rome08/6n/chariotolivia/images/chariot.jpg

Արիական տիպի մարտակառքերն ու ձիերը Եգիպտոսում հայտնվեցին հետարիական ժամանակաշրջանում...


Բացի այդ, ելնելով մի քանի հարյուր տարվա վաղեմության միջագետքյան դեպքերում մարտակառքերի կատարած ջարդից, եգիպտացիք նույնպես պիտի այնքան խելացի գտնվեին, որ իրենք էլ մի նմանատիպ բան անեին, ոչ թե հենց արիներից պաշտպանվելու, այլ իրենց հարևանների գյամերը ձգելու համար:

Ցանկանալը դեռ քիչ է, կարողանալ է պետք: Իսկ ողջ խնդիրն այն է, որ երկաթի ձուլման, ինչպես նաև ձիերի մարտական կիրառության գաղտնիքները հայերն այդ ժամանակ շատ խիստ էին պահում: Իսկ զեբրերի մարտական կիրառության օրինակներ հայտնի չեն ու երևի այն պատճառով, որ դրանք այնքան էլ ուժեղ չէին:


Մի խոսքով` Մենեսը լավ չէր ախատել ;)

Կարծում եմ, եթե կարելի է մեղադրել, ապա Մենեսին միայն կարելի է մեղադրել նրանում, որ մարտակառքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ նա ու եգիպտացիները չէին կարողացել կամ չէին ուզեցել մշակել: Հայկի հուշերից երևում է, որ Մենեսը լավ էլ տեղյակ է եղել, թե մարտակառքերը ինչ աստիճան ծանր հարվածներ հասցրեցին համմուրապյան Բաբելոնին: Կարելի է կարծել, որ Մենեսն ու եգիպտական շտաբը գերագնահատել էին կրետյան նետաձիգների մարտական հնարավորությունները, ինչպես նաև մարտակառքերին թելերով կանգնեցնելու հնարավորությունը: Գուցե և Մենեսը չէր կարողացել ինքնավստահ Մերնեֆերիին համոզել վտանգի իրական չափերի առումով և սա հույսը դրել էր ավանդական ու անըկճելի թվացող եգիպտական զորության վրա...


1. Ինչպես էին իրենց զգում անապատի ավազային տարածքում ծանր մարտակառքերը?

Կարծում եմ, որ մարտակառքերը խուսափում էին ավազուտ անապատներից, բայց վերջը Եգիպտսոը հո լիակատար ավազուտ չի?


2. Ինչու եգիպտական բանակը պաշտպանական կառույցներ չէր բարձրացրել մարտի դաշտում? ՉԷին հասցրել, թե մտքներով չի անցել? Ինչքան գիտեմ այդպիսի կառույցները (արհեստական ջրանցքներ, ճահիճներ, խրամներ և այլն) միջագետքցիք կիրառում էին:

Պաշտպանական կառույցները Եգիպտոսում բուռն զարգացում ստացան հենց արիական գերիշխանության փուլում: Իսկ կոնկրետ այդ ճակատամարտում, ինչքան կարելի է դատել Հայկի պատմածից, եգիպտացիները փորձել են դիրքային առավելություն ապահովել` տեղավորվելով բարձրունքներին: Բանն այն է, որ մարտակառքերի դեմ դաշտային ամրություններ չեն կառուցել նույնիսկ հույները, թեև այդ թելային թակարդները կարող են ինչ-որ տեղ որպես դաշտային ամրություն անցնել:


3. Պատմագետները համարում են, որ այդ ժամանակվա լավագույն հետևակներից մեկը եգիպտական հետևակն էր` զինված բումերանգանման թրերով: Ինչու եգիպտացիք բավարար ուժեր չէին հավաքել սեփական բանակի համար? Չէ որ ամիսներ ժամանակ ունեին մինչև արիների ժամանելը?

Կեռ թրերը տարածվեցին հենց հետարիական ժամանակաշրջանում: Մինչ այդ ուղիղ թրեր էին: Կարծում եմ, որ եգիպտացիք հավաքել էին ինչքան հնարավոր է ուժեր և 120.000-անոց բանակը առավելագույնն էր, որ այն պայմաններում Եգիպտոսը կարող էր մարտադաշտ հանել:


4. Ինչու եգիպտոսը չփորձեց նահանջել և բանակցել հակառակորդի հետ? Եգիպտացիք լավ բանակցողներ էին, մանավանդ լավ բանակցում էին վարձկանների հետ:

Հայերն այն աստիճանի մեծ հաղթանակ էին տարել, որ բանակցությունների մասին խոսք լինել չէր կարող: Եգիպտացիք նահանջեցին դեպի Թեբե` Հարավային Եգիպտոս, բայց ի վերջո ստիպված եղան հնազանդվել Հայոց թագավորությանը:


5. Եգիպտական նավատորմը ևս փոքր չէր, ինչու չփորձեցին թեկուզ խանգարել ծովային մատակարարմանը և տեղաշարժերին?

Հայերի նավատորմն էլ, կարծես, թույլ չէր - Փյունիկիա և Կիլիկիա:


Արիների կողմից եգիպտոսի գրավումը նոր դարաշրջան բացեց հին աշխարհի պատմության մեջ` ժամանակի երկու հզոր քաղաքակրթությունների, ոչ միայն պետությունների, բախում էր, որի արդյունքից անկախ, հետագայում քաաքակրթության տարրերի ներթափանցում տեղի կունենար և ունեցավ ;)

:)

Varzor
20.09.2011, 22:30
Նկարագրվող ժամանակաշրջանում Եգիպտոսում ձին դեռ չէին կիրառում մարտական նպատակներով: Մարտակառքերն էլ լավագույն տիպի հին միջագետքյան քառանիվներն էին, բայց դրանք ավելի շուտ սայլեր էին -
որոնք ոչ մի պարամետրով չէին կարող մրցակից լինել հայկական ճաղավոր անիվներով արագաշարժ եռաձիերին
Այդ մասին տեղյակ եմ, ընդ որում էշեր լծած քառանիվ մարտակառքերն ավելի շատ նախատեսված էին մարտի դաշտում զենք մատակակարելու ու վիարվորների դուրս բերելու համար և որպես կանոն գրոհային կամ պաշտպանողական ուժերի համար չէին կիրառվում

Արիական տիպի մարտակառքերն ու ձիերը Եգիպտոսում հայտնվեցին հետարիական ժամանակաշրջանում...
Էդ արդեն պարզից էլ պարզ է: Եվ ոչ միայն Եգիպտոսում` բոլոր արիական գերիշխանության տակ հայտված տարածքներում (Իրան, Հնդկաստան, Միջին Ասիա, Սև ծովի ավազան, Բալկաններ, Ամ. Եվրոպա, նույնիսկ Բրիտանիա), ինչպես նաև ընդօրինակվեցին այլ ազգերի կողմից: մասնավորապես Չինացիների մոտ մարտակառքերը դեռ երկար ժամանակ կազմում էին հարվածային հզոր ուժ, նույնիսկ այն ժամանակներու, երբ Եվրոպայում, Առաջավոր Ասիայում, Աֆրիկայում և այլուր արդեն իսկ դադարել էին մարտերում կիրառվելուց: Ի դեպ հետաքրքիր է, որ շատ և շատ ազգերի մոտ մարտակառքերը աստվածների փոխադրամիջոցներն էին` հույների, հռոմեացիների, Հնդկաստանի ազգերի, Սիամցիների, Չինացիների, Ճապոնացիների!!!

Իսկ զեբրերի մարտական կիրառության օրինակներ հայտնի չեն ու երևի այն պատճառով, որ դրանք այնքան էլ ուժեղ չէին:
Այս տեսակետիտ հետ կտրականապես համամիտ չեմ` զեբրերը ձիուց դիմացկուն են և արագավազ: Նույնիսկ խաբեությունների են դիմել ձիարշավարաններում` ներկած զեբրերով են մրցել: Բացի այդ զեբրերը, ի համեմատ ձիերի ավելի փոքրամարմին էն, բայց իրենց չափերի համեմատ ավելի ուժեղ են: Նաև ավելի քիչ սնունդ են պահանջում ;)
Հետաքրքիր է, օրինակ հնդկաչինի ազգերի կողմից մաչտական նպատակներով կիրառվել են նաև գոմեշներն ու ցլերը` նույնիսկ հեծման համար:
Բայց դե եգիպտացիների կողմից աֆրիկական բնության "նվերները" չկիրառվելը (զեբր, փիղ, ռնգեղջյուր և այլն) զարմանալի, բայց մութ փաստ է:

Կարծում եմ, եթե կարելի է մեղադրել, ապա Մենեսին միայն կարելի է մեղադրել նրանում, որ մարտակառքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ նա ու եգիպտացիները չէին կարողացել կամ չէին ուզեցել մշակել: Հայկի հուշերից երևում է, որ Մենեսը լավ էլ տեղյակ է եղել, թե մարտակառքերը ինչ աստիճան ծանր հարվածներ հասցրեցին համմուրապյան Բաբելոնին: Կարելի է կարծել, որ Մենեսն ու եգիպտական շտաբը գերագնահատել էին կրետյան նետաձիգների մարտական հնարավորությունները, ինչպես նաև մարտակառքերին թելերով կանգնեցնելու հնարավորությունը: Գուցե և Մենեսը չէր կարողացել ինքնավստահ Մերնեֆերիին համոզել վտանգի իրական չափերի առումով և սա հույսը դրել էր ավանդական ու անըկճելի թվացող եգիպտական զորության վրա...
Տարբերակ է, բացի այդ հնարավոր է, որ արիների վաղաժամ, ինչ որ տեղ անակնկալ հանձակումը նրանց հնարավորություն չտվեց ինչպե պետքն է պատրաստվելու` մի երկու օր քչություն արեց:

Կարծում եմ, որ մարտակառքերը խուսափում էին ավազուտ անապատներից, բայց վերջը Եգիպտսոը հո լիակատար ավազուտ չի?
Այդ դեպքում ինչն էր խանգարում եգիպտացիներին մարտն ընդունել ավազուտներում? Այդ գործում նրանք մեծ վարպետներ էին, մանավան լիբիացիք :think չնայած հնարավոր է այդ պարագայումարիները խուսափեին բաց ճաատամարտից և մանևրեին դեպի երկրի խորքն այնպես, որ ստիպէին իրենց կանգնեցնելու համար եգիպտացիներին մարտի մեջ մտնել: բացի այդ մի հետաքրքիր բան ասեմ: Խրվող տեղանքներով մարտակառքերի տեղաշարժման ժամանակ կիրառվում էր անիվների մակերեսի արհեստական մեծացման եղանակը` անիվներին կաշի ու կտորեղեն էին փաթաթում, նույնիսկ ծղոտով լցված, որի արդյունքում ստանում էին ներկայիս անվադողերի էֆեկտը ;)

Պաշտպանական կառույցները Եգիպտոսում բուռն զարգացում ստացան հենց արիական գերիշխանության փուլում: Իսկ կոնկրետ այդ ճակատամարտում, ինչքան կարելի է դատել Հայկի պատմածից, եգիպտացիները փորձել են դիրքային առավելություն ապահովել` տեղավորվելով բարձրունքներին: Բանն այն է, որ մարտակառքերի դեմ դաշտային ամրություններ չեն կառուցել նույնիսկ հույները, թեև այդ թելային թակարդները կարող են ինչ-որ տեղ որպես դաշտային ամրություն անցնել:
Միգուցե, բայց միջագետքում դրանք արդեն իսկ մեկ հարյուրամյակ չէր, որ կիրառվում էին ու թեկուզ հենց հետևակի դեմ: Ամեն դեպքում տարորինակ է` բոնկերներ կառուցող ազգը չեն ֆայմել: Աչքիս բուրգերն էլ իրենք չեն կառուցել ;)

Կեռ թրերը տարածվեցին հենց հետարիական ժամանակաշրջանում: Մինչ այդ ուղիղ թրեր էին: Կարծում եմ, որ եգիպտացիք հավաքել էին ինչքան հնարավոր է ուժեր և 120.000-անոց բանակը առավելագույնն էր, որ այն պայմաններում Եգիպտոսը կարող էր մարտադաշտ հանել:
???
Ես գիտեի, որ հետարիական շրջանում երկաթյա զենքեր էին կիրառվում, բայց բումերանգանման-մանգաղանման թրերը եգիպտացիք կիրառում էին նաև մինչ այդ` բրոնզից էին պատրաստում:

Հայերն այն աստիճանի մեծ հաղթանակ էին տարել, որ բանակցությունների մասին խոսք լինել չէր կարող: Եգիպտացիք նահանջեցին դեպի Թեբե` Հարավային Եգիպտոս, բայց ի վերջո ստիպված եղան հնազանդվել Հայոց թագավորությանը:
Խոսքս գնում է ոչ թե մարտից հետո բանակցելու մասին, այլ երբ տեսան, որ մարտն անհույս է կարելի էր նահանջել ու ժամանակ շահել, թեկուզ բանակցելով ;)

Հայերի նավատորմն էլ, կարծես, թույլ չէր - Փյունիկիա և Կիլիկիա:
բայց փյունիկացիք հաստատ լավ վճարի դիմաց կարող էին միանգամից անցնել Եգիպտացիների կողմը` այդ "տրյուկը" նրանք բազմիցս կատարել են:

Բայց դե, թե արիների արշավանքը դեպի Եգիպտոս չլիներ, հետագայում չէր լինի նաև Ռամզես 2-րբ Մեծի կողմից պատասխան արշավանքը և Կադեշի մարտակառքային ամենամեծ ճակատամարտը խեթերի դեմ (հեթեր - արների մի ճյուղը` Փոքրասիական ճյուղը) , որը ոչ-ոքի արդյունքով ավարտվեց:

Lion
21.09.2011, 07:39
*

Ես ձեռք գցեցի Եգիպտոսի գումակային ջորիներից երկուսը և, մեկի վրա տեղավորելով դեռևս ուշքի չեկած Մենեսին, իսկ մյուսին էլ հեծնելով ինքս, սրընթաց երթով ուղղություն վերցրեցի դեպի Մեմֆիս: Գիտեի, որ բարեկամս ինքն էլ ուշքի գալուց հետո կուզենար առաջինը հենց այդ քաղաքում լինել: Իսկ այստեղ լիակատար խառնաշփոթ էր և խուճապ: Փարավոնն ու իր արքունիքը պետական ողջ գանձարանով նախորդ օրն արդեն իսկ լքել էին քաղաքը և ուղղություն վերցրել դեպի Նեղոսի ակունքները, իսկ քաղաքում այն աստիճան անկումնային տրամադրություններ էին տիրում, որ նույնիսկ դարպասները պահպանողներ չկային:

Հակառակ իմ սպասումներին ու թափածս եռանդուն ջանքերին, Մենեսը ուշքի չեկավ ոչ այդ և ոչ էլ հաջորդ օրը: Բարեբախտաբար մեր երկարատև ծանոթության ընթացքում ես արդեն բավականին հասցրել էի ուսումնասիրել բարեկամիս սովորույթները և նրա գանձարանն ու արխիվը, ինչպես նաև ինձ համար այնքան հարազատ դարձած իմ սալիկները ես կարողացա գտնել: Մի քանի օր ես ծախսեցի դրանք հուսալի թաքստոցներում թաքցնելու վրա, որից հետո լքեցի Մենեսի չափազանց հայտնի պալատն ու դեռևս ուշքի չեկած բարեկամիս հետ տեղափոխվեցի Մեմֆիսի ծայրամասային ու արդեն վաղուց լքված տներից մեկը: Մեմֆիսն արդեն չկար, վերջ, և նույնիսկ քաղաքացիներն էլ երևի թե չզարմացան, որ, երբ քաղաքին մոտեցան մեր թեթև մարտակառքերի առաջին թռուցիկ ջոկատները, երբեմնի հզորագույն պետության այդ սիրտն ու վիթխարի բուրգերի տիրակալ փարավոնների գլխավոր այդ քաղաքը առանց որևէ դիմադրության հանձնվեց:

- Դու փրկեցիր իմ կյանքը, Հայկ,- ասաց Մենեսը, երբ Մեմֆիսի անկումից մի քանի օր անց ի վերջո ուշքի եկավ ու ես պատմեցի նրան մեր գլխով անցածը,- ու թեև մեր մեջ նման բաների համար շնորհակալություն հայտնելը վաղուց արդեն ընդունված չէ, բայց… համենայն դեպս,- բարեկամիս խոսքերում ես անսահմանորեն մեծ գորով զգացի:
- Նման բաները մեր մեջ իրոք որ ավելորդ են, Մենես,- պատասխանեցի ես,- դու անչափ շատ բան ես արել ինձ համար այս կյանքում և այն, ինչ արեցի ես, ընդամենը եղբայրական պարտքն էր իմ սովորական, ոչ ավելին:
- Հասկանում եմ, Հայկ, ու չեմ էլ կասկածում, որ դա այդպես է,- ասաց Մենեսը,- ամեն դեպքում, եղբայր, մենք մեծ փոթորիկների մեջ ենք և ես ուզում էի, որ դու իմանայիր այդ ամենի մասին: Եգիպտոսը տապալված է, բայց ոչ երբեք պարտված: Սա այսպես չի մնա,- շարունակես բարեկամս ու նրա աչքերում ես երկաթի իսկական մի փայլ տեսա:
- Գիտեմ, Մենես, գիտեմ ու պատկերացնում եմ, թե ինչեր ես պատրաստվում անելու: Քո իրավունքն է, եղբայր, ես գիտեմ, թե ինչքան ես դու սիրում քո երկիրն ու քո ազգը և դու էլ լավ գիտես, թե այս ամենը ինչ աստիճան իմ սրտովը չէ: Եգիպտոսը նման ճակատագրի չարժեր ու ես ցավում եմ, որ այս ամենը նաև իմ մեղքով եղավ:
- Քո մեղքո՞վ: Ի՞նչ ես ասում, Հայկ,- զարմացավ Մենեսը:
- Այո, եղբայր, նաև իմ մեղքով: Ես չկարողացա կանխել հայերի կողմից սխալ ճանապարհի ընտրությունը և ի վիճակի չեղա անել այնպես, որ նրանք հետ կանգնեն խոտոր ուղուց,- ինձնից անկախ կախեցի գլուխս` ուժ չգտնելով մեջս նայելու բարեկամիս աչքերին:
- Իմ ազնիվ լեռնեցի,- Մենեսը առաջ եկավ, ուժեղ գրկեց ինձ և շարունակեց,- պետություններն ու ազգերը ապրում են իրենց օրենքներով, Հայկ, որոնք մարդկանց, նույնիսկ մեզ նման մարդկանց կամքին երբեմն հասու չեն: Ես գիտեմ, Հայկ, մազաչափ էլ չեմ կասկածում ասածներիդ ճշմարտացիությանը: Ավելին, այն ինչ ես տեսա երբևէ իմ ճանաչած ամենաարժանապատիվ հայի աչքերում, լրացուցիչ անգամ վկայեց, որ քո հարցում ես չեմ սխալվել,- ավելացրեց բարեկամս:
- Ես ուրախ եմ, որ մեր բարեկամությունը դիմացավ այս փորձությանը, իմ լավ Մենես,- մի կերպ բարեկամիս դեմքին նայելով` ժպտացի ես, բայց երևի շատ տխուր ստացվեց այդ ժպիտը,- ու սա երևի թե միակ լավ բանն էր, որ վերջին տարիներին եղավ հետս իմ կյանքում: Իմ ու արիների ուղիները բաժանվեցին, բարեկամս, սիրտս կոտրված է, իսկ կյանքս` դատարկված: Ես հիմա չեմ էլ պատկերացնում, թե ինչ պետք է անեմ: Երևի գնամ այստեղից, հեռուներ, հեռու-հեռուներ ու չգիտեմ էլ, կվերադառնա՞մ, թե ոչ…
- Ես քեզ հասկանում եմ, եղբայր,- գլուխն օրորեց բարեկամս,- դու պայքարեցիր քո ազգի հզորության համար, սակայն հանկարծ ստացվեց այնպես, որ նույն այդ քո պայքարը հայերին կանգնեցրեց խոտոր ուղու վրա: Նվաճումները ամեն մի ազգի թուլացման, եթե ոչ կործանման հիմքն են և ով-ով, բայց ես ու դու դա շատ լավ գիտենք: Զգում եմ, եղբայր, հասկանում եմ,- Մենեսը կրկին կարեկացանքով օրորեց գլուխը ու ավելացրեց,- հեշտ չէ այդ ամենի հետ համակերպվել, բարեկամս, բայց ի՞նչ կարող ես անել…
Ես խոսքեր չգտա ասելու և զգացի, որ արցունքները գլորվում են այտերս ի վար:

Lion
21.09.2011, 07:46
- Դու իմ եղբայրն ես, Հայկ,- շարունակեց Մենեսը և ես այս անգամ արդեն անսահման կարեկցանք զգացի բարեկամիս խոսքերում,- ու դու պետք է իմանաս, որ ցանկացած ժամանակ կարող ես հույս դնել իմ աջակցության և օգնության վրա: Սա է, եղբայր, մնացածը հոգու վերքեր են, որ ամեն մարդ պետք է ինքը ինքնուրույն բուժի…
- Ապրես, բարեկամս, քո խոսքերը ասես ամոքիչ սպեղանի լինեն վերքերիս համար: Երևի թե մենք արդեն երկար ժամանակ կլինի սրանից հետո, որ չենք տեսնվի ու երևի թե հարյուրամյակներ շարունակ ես արդեն չեմ լսի նման սրտացավ խոսքեր: Դրա համար էլ դրանք ինձ համար առավել, քան կարևոր են:
- Ես կամ, Հայկ, մի տխրիր,- բարեկամս ժպտաց և աչքով արեց,- ու իմ լեռնեցի բարեկամը միշտ էլ պետք է իմանա, որ այս աշխարհում իր համար ես միշտ էլ… կամ:
- Ապրես, եղբայր ու որպես ապացույց ասածդ խոսքերիդ անկեղծությանը, ուզում եմ քեզնից մի բան խնդրել: Վաղուց էի ուզում ասել, բայց հոգիս կրծում էր կասկածը` ունե՞մ ես դրա իրավունքը, թե ոչ: Հիմա զգացի, որ ունեմ:
- Ասա, Հայկ ջան, ես քեզ լսում եմ:
- Դիմացը պատերազմ է, Մենես, մենք երկուսս էլ լավ գիտենք, որ Եգիպտոսը այս վիճակի հետ չի համակերպվի: Ու նաև լավ գիտենք, որ այդ պայքարում հենց դու ես լինելու հայերի ամենաակտիվ հակառակորդը:
Ես մի պահ լռեցի, իսկ հետո շարունակեցի.
- Ես միշտ էլ պայքարել եմ հայերի հակառակորդների դեմ, Մենես, դու դա լավ գիտես, ու նույնիսկ հիմա էլ ես թույլ չեմ տա նեղացնել Հայաստանն ու հայերին: Բայց մնալ նվաճված տարածքներում ու պայքարել նվաճված ժողովուրդներին հպատակության մեջ պահելու համար ես չեմ կարող, ես դա չեմ համարում պայքար հայերի ու Հայաստանի համար…
- “Մարդկության դժբախտությունները գալիս են նրանից, որ մարդիկ որոշում են տիրել միմյանց վրա: Մենք ոչ ավելին ենք այլ ցեղերից և ոչ էլ հատկապես՝ պակաս: Բոլոր ցեղերն էլ իրավունք ունեն ապրելու այս աշխարհի վրա: Ոչ ոք առաջնություն չունի մյուսի նկատմամբ և իրավունք չունի իրեն մյուսից բարձր դասելու”,- ինչպես մի անգամ շատ հարյուրամյակներ առաջ, այս անգամ ևս ժպտալով հորս խոսքերը հիշեցրեց ինձ Մենեսը,- այո, Հայկ, ես շատ եմ լսել քեզնից ժամանակին հորիցդ պատգամ մնացած այդ խոսքերը և դրանք ինձ այնքան են դուր եկել, որ, տեսնում ես, դրանք ես բերանացի եմ արել:
- Այո, Մենես, դու ինձ հասկացար: Ես ուրախ եմ, որ դու ինձ ճիշտ հասկացար: Այս ամենը իմ սրտով չէ և որոշումն արդեն ընդունված է` ես հեռանում եմ: Արդեն գիտես, թե որտեղ եմ թաքցրել քո գանձարանը, արխիվն ու իմ սալիկները: Դրանք քեզ ապավեն, բարեկամս, բայց ասածս հիմա դրանց չի վերաբերվելու: Մի խնդրանք ունեմ, բարեկամս, որպես իմ հին բարեկամի, վերջին մի խնդրանք:
- Ես քեզ ուշադրությամբ լսում եմ,- գլխով արեց Մենեսը:
- Երբ պայքարդ շարունակես, Մենես, խնդրում եմ, ավելորդ ու չարացածորեն դաժան չլինես հայերի ու Հայաստանի նկատմամբ: Մենք առանց այդ էլ մեզ արդեն պատժեցինք, պատժեցինք` այս նվաճումներով,- ես խորը հոգոց հանեցի ու շարունակեցի,- հնարավորինս մեղմ եղիր իմ հայրենակիցների ու իմ երկրի նկատմամբ, բարեկամս, ահա նման մի տարօրինակ խնդրանք ունի քեզ քո բարեկամը: Կանցնի ժամանակ, Մենես, ես զգում եմ, բարեկամս, մի ասա, ես զգում եմ, որ կանցնի ժամանակ ու մենք սրանից հետո արդեն երկար ժամանակ կլինի, որ չենք հանդիպի, բայց ես շա՜տ կուզենայի, անչա՜փ շատ կուզենայի, որ իմ այս խնդրանքը դու երբեք չմոռանաս…,- ձայնս դողաց ու ես այլևս չկարողացա շարունակել խոսքս:
Առանց հեկեկոցի ու անձայն լաց էի լինում:
- Գնաս բարով, Հայկ,- Մենես մի վերջին անգամ ամուր կերպով սեղմեց ինձ կրծքին ու ես զգացի, որ այս բաժանումը բարեկամիս ևս ծանր է տրվում,- գնաս բարով, եղբայրս, ու որ հեռավոր հորիզոններն էլ, որ կյանքը իրեն նետի, թող հաջողությունը իմ ազնիվ բարեկամից անպակաս լինի: Եվ երբևէ իմ ճանաչած արիներից ամենաազնիվը թող լավ իմանա` Մենես Գոռախայի համար Հայկազունի Հայկի հայտնած խնդրանքը միշտ էլ կմնա որպես սրբազան մի պատգամ…
Փողոցից լսվեցին մի խումբ հայ ռազմիկների ուրախության հաղթական ճիչեր: Այլ պարագայում ես ինքս էլ կիջնեի տղերքի հետ ուրախանալու, բայց այժմ այդ ճիչերը ինձ միայն դառնություն բերեցին ու ես չկարողացա ինձ չբռնել այն մտքի վրա, որ այս մարդիկ ուրախանում են իրենց ազգի ապագա դժբախտությունների վրա: Մենք իրար հրաժեշտ տվեցինք ու ես դուրս եկա տանից: Սկսվում էր մի նոր կյանք, որը ոչ մի կերպ նման չէր լինելու նախկինում ապրած իմ տարիներին…

Lion
21.09.2011, 20:36
Այդ մասին տեղյակ եմ, ընդ որում էշեր լծած քառանիվ մարտակառքերն ավելի շատ նախատեսված էին մարտի դաշտում զենք մատակակարելու ու վիարվորների դուրս բերելու համար և որպես կանոն գրոհային կամ պաշտպանողական ուժերի համար չէին կիրառվում

Այո, եթե կիրառվում էլ էին, ապա նրանց արդյունավետությունը բավականին ցածր էր:


Էդ արդեն պարզից էլ պարզ է: Եվ ոչ միայն Եգիպտոսում` բոլոր արիական գերիշխանության տակ հայտված տարածքներում (Իրան, Հնդկաստան, Միջին Ասիա, Սև ծովի ավազան, Բալկաններ, Ամ. Եվրոպա, նույնիսկ Բրիտանիա), ինչպես նաև ընդօրինակվեցին այլ ազգերի կողմից: մասնավորապես Չինացիների մոտ մարտակառքերը դեռ երկար ժամանակ կազմում էին հարվածային հզոր ուժ, նույնիսկ այն ժամանակներու, երբ Եվրոպայում, Առաջավոր Ասիայում, Աֆրիկայում և այլուր արդեն իսկ դադարել էին մարտերում կիրառվելուց: Ի դեպ հետաքրքիր է, որ շատ և շատ ազգերի մոտ մարտակառքերը աստվածների փոխադրամիջոցներն էին` հույների, հռոմեացիների, Հնդկաստանի ազգերի, Սիամցիների, Չինացիների, Ճապոնացիների!!!

Կրկին այո - Հայկի նոթերից շուտով հետաքրքիր բաներ կիմանանք Չինաստանում մարտակառքերի ներմուծման մասին...;)


Այս տեսակետիտ հետ կտրականապես համամիտ չեմ` զեբրերը ձիուց դիմացկուն են և արագավազ: Նույնիսկ խաբեությունների են դիմել ձիարշավարաններում` ներկած զեբրերով են մրցել: Բացի այդ զեբրերը, ի համեմատ ձիերի ավելի փոքրամարմին էն, բայց իրենց չափերի համեմատ ավելի ուժեղ են: Նաև ավելի քիչ սնունդ են պահանջում ;)
Հետաքրքիր է, օրինակ հնդկաչինի ազգերի կողմից մաչտական նպատակներով կիրառվել են նաև գոմեշներն ու ցլերը` նույնիսկ հեծման համար:
Բայց դե եգիպտացիների կողմից աֆրիկական բնության "նվերները" չկիրառվելը (զեբր, փիղ, ռնգեղջյուր և այլն) զարմանալի, բայց մութ փաստ է:

Զեբրերը կարծես թե ընդհանրապես չեն կիրառվել մարտական նպատակներով, ռնգեղջյուրների ուղեղը շատ փոքր է և նրանք չեն կարողանում ոչ վարժեցվել, ոչ էլ գործել: Այդ միայն հոլիվուդյան սցենարիստների հիվանդ երևակայությունը կարող է նրանց ռազմական նպատակներով կիրառության մեջ դնել: Զեբրերի պահով չգիտեմ, բայց դրանք կարծես ռազմական կիրառություն չեն ստացել: Փղերը մարտական կիրառություն են ստացել հենց նույն մ.թ.ա. XVIII դարում, բայց ասորեստանյան, այլ ոչ եգիպտական բանակի կողմից: Թե ինչու էին եգիպտացիք տենց պասիվ նման հարցերում, առայժմ հայտնի չէ...


Տարբերակ է, բացի այդ հնարավոր է, որ արիների վաղաժամ, ինչ որ տեղ անակնկալ հանձակումը նրանց հնարավորություն չտվեց ինչպե պետքն է պատրաստվելու` մի երկու օր քչություն արեց:

Հնարավոր է...


Այդ դեպքում ինչն էր խանգարում եգիպտացիներին մարտն ընդունել ավազուտներում? Այդ գործում նրանք մեծ վարպետներ էին, մանավան լիբիացիք :think չնայած հնարավոր է այդ պարագայումարիները խուսափեին բաց ճաատամարտից և մանևրեին դեպի երկրի խորքն այնպես, որ ստիպէին իրենց կանգնեցնելու համար եգիպտացիներին մարտի մեջ մտնել: բացի այդ մի հետաքրքիր բան ասեմ: Խրվող տեղանքներով մարտակառքերի տեղաշարժման ժամանակ կիրառվում էր անիվների մակերեսի արհեստական մեծացման եղանակը` անիվներին կաշի ու կտորեղեն էին փաթաթում, նույնիսկ ծղոտով լցված, որի արդյունքում ստանում էին ներկայիս անվադողերի էֆեկտը ;)

Համաձայն եմ ;)


Միգուցե, բայց միջագետքում դրանք արդեն իսկ մեկ հարյուրամյակ չէր, որ կիրառվում էին ու թեկուզ հենց հետևակի դեմ: Ամեն դեպքում տարորինակ է` բոնկերներ կառուցող ազգը չեն ֆայմել: Աչքիս բուրգերն էլ իրենք չեն կառուցել ;)

Կարծում եմ թերագնահատել են կամ էլ չեն հասցրել պատրաստվել...


???
Ես գիտեի, որ հետարիական շրջանում երկաթյա զենքեր էին կիրառվում, բայց բումերանգանման-մանգաղանման թրերը եգիպտացիք կիրառում էին նաև մինչ այդ` բրոնզից էին պատրաստում:

Ես կարծես այլ տվյալների եմ հանդիպել...


Խոսքս գնում է ոչ թե մարտից հետո բանակցելու մասին, այլ երբ տեսան, որ մարտն անհույս է կարելի էր նահանջել ու ժամանակ շահել, թեկուզ բանակցելով ;)

Մարտի ժամանակ չեն բանակցում...


բայց փյունիկացիք հաստատ լավ վճարի դիմաց կարող էին միանգամից անցնել Եգիպտացիների կողմը` այդ "տրյուկը" նրանք բազմիցս կատարել են:

Ըհը - ու հայերը տեղն ու տեղը մոխրիների կույտի կվերածեին փյունիկյան քաղաքները...


Բայց դե, թե արիների արշավանքը դեպի Եգիպտոս չլիներ, հետագայում չէր լինի նաև Ռամզես 2-րբ Մեծի կողմից պատասխան արշավանքը և Կադեշի մարտակառքային ամենամեծ ճակատամարտը խեթերի դեմ (հեթեր - արների մի ճյուղը` Փոքրասիական ճյուղը) , որը ոչ-ոքի արդյունքով ավարտվեց:

Այո :) Այդ տեսակետից Հայկի նոթերում դեռ հետաքրքիր զարգացումներ կտեսնենք...

Lion
21.09.2011, 21:31
Էս հարցին դեռ ոչ ոք հիմնավոր պատասխան չի կարող տալ::))


Ամեն դեպքում, շատ հետաքրքիր թեմա է: Կարծում եմ դրանում մասնավորապես արտահայտվում է հայ և հույն ժողովրուրդների ընդհանուր արմատներից սերելը: Կուզենայի մի լավ ուսումնասիրություն կարդալ այդ թեմայով...

Varzor
22.09.2011, 01:47
Ամեն դեպքում, շատ հետաքրքիր թեմա է: Կարծում եմ դրանում մասնավորապես արտահայտվում է հայ և հույն ժողովրուրդների ընդհանուր արմատներից սերելը: Կուզենայի մի լավ ուսումնասիրություն կարդալ այդ թեմայով...
Չես գտնի :( հակառակը, կա այն մասին, որ հայերն են սերել հույներից:
Մենակ մի բան կասեմ` Հույների պատերազմի աստվածը Արեսն էր ;)

Varzor
22.09.2011, 02:12
Այո, եթե կիրառվում էլ էին, ապա նրանց արդյունավետությունը բավականին ցածր էր:
Ճիշտ է` ծանրաշարժ էին ու դանդաղ: Համ էլ էշի ու ձիու պահվածքը հաստատ իրար հետ չես համեմատի :D

Զեբրերը կարծես թե ընդհանրապես չեն կիրառվել մարտական նպատակներով, ռնգեղջյուրների ուղեղը շատ փոքր է և նրանք չեն կարողանում ոչ վարժեցվել, ոչ էլ գործել: Այդ միայն հոլիվուդյան սցենարիստների հիվանդ երևակայությունը կարող է նրանց ռազմական նպատակներով կիրառության մեջ դնել: Զեբրերի պահով չգիտեմ, բայց դրանք կարծես ռազմական կիրառություն չեն ստացել: Փղերը մարտական կիրառություն են ստացել հենց նույն մ.թ.ա. XVIII դարում, բայց ասորեստանյան, այլ ոչ եգիպտական բանակի կողմից: Թե ինչու էին եգիպտացիք տենց պասիվ նման հարցերում, առայժմ հայտնի չէ...
Հա, շատ տարօրինակ ա, մանավանդ զեբրերի պահը :think
Բայց ռնգեղջյուրների պահով սցենարիստներն էդքան էլ հիվանդ չեն ;) Այո, ճիշտ է ռնգեղջյուրը չի վարժեցվում, բայց սադրանքի ու դրդվանքի ենթարկվում է ;)

Ես կարծես այլ տվյալների եմ հանդիպել...
Լիոն ջան, խոսքս գնում է կեռ, միակող սրված, երկար կոթով ավելի շուտ երկարաբերան տապար հիշեցնող, քան թրի նման զինատեսակների մասին: Դրանք բրոզից էին ու ածելու հման սրված: Սակայն ծանր էին, շուտ բթանում էին ու նաև կոտրվում: Դրանք հաստատ արիների գալուց առաջ էլ էին օգտագործվում` ԲՐՈՆԶԻՑ ԷԻՆ:

Մարտի ժամանակ չեն բանակցում...
Մարտի ժամանակ չէ, նահանջից հետո:

Ըհը - ու հայերը տեղն ու տեղը մոխրիների կույտի կվերածեին փյունիկյան քաղաքները...
Էլ ինչպես պիտի վերածեին?, եթե ամբողջ բանակը մնալու էր առանց կանոնավոր մատակարարման, էլ չեմ ասում, որ մի մասն էլ ուղակի տեղ չէին հասնի: Դրան արդյունքում եգիպտացիք շատ ավելի լուրջ կսպառնային Ու նույնիսկ փիս բաներ կանեյին ;)

Lion
22.09.2011, 07:40
*

Հակառակորդս, մեջքի հետևում ձգելով երկար փայտը և կիսով չափ ծալելով ոտքերը, երկար, դեղին շորեր հագած վանականների կուռ շրջանի մեջ մարտական դիրք ընդունեց: Սա ինձ համար նորություն չէր, քանի որ ես շատ անգամներ էին տեսել այդ դիրքավորումը: Ասում էին, որ ինձ հետ ուժերը չափելու եկած այս մարտիկը համարվում էր Հնդկաստանի միջին ու հարավային մասի լավագույն մարզիկներից մեկը: Թխամաշկ, ոչ այնքան մարմնեղ, բայց բավականին ջլոտ և ճկուն, հակառակորդս աչքի էր ընկնում իր արագաշարժությամբ ու երևի թե բոլոր հիմքերն ուներ հավակնելու առաջինը լինելու պատվին: Ժամանակն էր արդեն, որ ես էլ առաջ գայի: Հանեցի տոգաս ու մնացի կարճ մի անդրավարտիքով: Դրանից հետո վերցրեցի Բադրինատխայի [1] վանահայր Դխրիտարաշատրայի կողմից սիրալիորեն ինձ մատուցված երկար փայտն ու հետ քաշված վանականների շրջանի միջով ներս մտա...

...Արդեն վաղուց էր, որ ես համարվում էի Երկնահաս լեռների լավագույն մարտիկներից մեկը այդ թվում նաև դագանակամարտում: Իսկ մարտական զենքերով կամ թեկուզ դրանց նմանակող առարկաներով մենամարտեր այստեղ ընդունված չէր, այդպիսին էր այն ժողովրդի սովորությունը, որի մեջ ես հյուրընկալվել էի արդեն բավականին երկար ժամանակ: Շատ անգամներ էր եղել, որ հեռու-հեռավոր վայրերից Բադրինատխա էին ժամանել իրենց տարածաշրջաններում հայտնի մարտիկներ և մարտակոչ էին նետել ինձ: Բայց միշտ էլ այնպես էր ստացվել, որ նրանցից և ոչ-ոք չէր կարողացել հաղթանակ տանել իմ նկատմամբ: Այդ ամենը զգալի հեղինակություն էր ավելացրել ինձ, իսկ դրա հետ մեկտեղ, ինչու չէ, նաև Բադրինատխային, որի վանահայրը, ես դա գիտեի, այդ հանգամանքով շատ էր հպարտանում և թաքուն կերպով ձգտում էր նրան, որ ես հնարավորինս երկար մնամ իր վանքում…

Թմբուկի բամբ ձայնը ավետեց մարտի սկիզբը: Հակառակորդս կատվին բնորոշ շարժումներով սկսեց մոտենալ ինձ: Նրա ոտքի մկանները պրկված էին և զգացվում էր, որ դրանք պատրաստ են ամեն վայրկյան բացվելու: Ձգված ձեռքերում հակառակորդս պահել էր դագանակը, որի դիրքը ամեն պահի փոխում էր` հույս ունենալով անակնկալի բերել ինձ: Ի պատասխան այս ամենի, ես ինքս էլ մարտական դիրք ընդունեցի, թեև այն ավելի պարզ էր և ինձ համար ավելի սովորական. ես գիտեի այս ժողովրդի կռվելու ոճը, նրա ուժեղ ու թույլ կողմերը:

Արդեն բավականին մոտեցած հակառակորդս անակնկալ հարված հասցրեց վերևից, բայց ես այն վերցրեցի իմ փայտի վրա: Հետևեցին արագ հարվածները փայտի ներքևի մասով, բայց դրանք ևս դեմ առան իմ դագանակի համապատասխան մասերին: Դրանից հետո հակառակորդս մի պահ շունչ առավ, որից էլ օգտվելով ես դագանակիս ներքևի մասով ճարպիկ հարված հասցրեցի նրա ծնոտին ու որոշակիորեն շշմեցրի: Հետևեցին իմ հարվածները հակառակորդիս դաստակներին, իսկ վերջում էլ ոտքի ուղիղ հարվածով ես հեռու շպրտեցի իմ դեմ դուրս եկած այս մարտիկին: Մի կողմ նետելով դագանակը, ես արագորեն տեղավորվեցի նրա վրա և խեղդող հնարք կիրառեցի: Մի պահ ուշքի եկած հակառակորդս փորձեց ոլորվել ու դուրս գալ տակիցս, բայց դրանով ավելի վատացրեց իր դիրքը և թույլ տվեց ինձ կիրառել ձեռքի կոտրում հնարքը: Այս պայմաններում հակառակորդիս այլ բան չէր մնում, քան թփթփացնել ոտքիս և հայտնել իր հանձնվելու մասին:

Ես միանգամից էլ թողեցի հնարքը և մենք ոտքի կանգնեցինք: Զարմանալի էր, բայց ինչպես և անցած անգամները, այս անգամ ևս հակառակորդիս աչքերում ես չարություն չտեսա: Այս ժողովրդի համար սա ընդամենը ուժի չափում էր և դրանից նրանք հեռուն գնացող հետևություններ չէին անում: Աստվածներն էին տնօրինում հաղթանակը, սա էր նրանց փիլիսոփայությունը…

Մենք սիրալիր գլուխ տվեցինք միմյանց, որից հետո Դխրիտարաշատրայի հաղթական ժպիտի ուղեկցությամբ ուղևորվեցինք ճաշելու` գեղեցիկ միջոցառումը գեղեցիկ ավարտով վերջացնելու համար: Այս մարզիկին հաղթելուց հետո Երկնահաս լեռներում չմնաց այլևս և ոչ մի մարտիկ, որը պատրաստ կլիներ չափվելու ինձ հետ: Սեղանի մոտ ես ու վանահայրը տեղավորվեցինք միմյանց դեմ, իսկ իմ կողքին տեղավորվեց ոչ վաղուցվա հակառակորդս: Այդպիսին էր կարգը. մենք պարտավոր էինք կուշտ ու կուռ հյուրասիրել միմյանց, որ, աստված մի արասցե, ուժային այդ պարզագույն մրցույթը մեր միջև հանկարծ թշնամություն չառաջացներ:

Քեֆի սկզբից մի քանի ժամ անց նախկին հակառակորդս արդեն մուշ-մուշ քնել էր, գլուխը դրած սեղանին և Դխրիտարաշատրան ինքն էլ ևս կարծես թե մոտենում էր այդ վիճակին: Ոտքի վրա մնացած վանականները շարունակում էին ուրախանալ իրենց վանքի հերթական այս հաջողության վրա, սակայն այդ ամենը ինձ արդեն վաղուց չէր հուզում: Ես ոչ ուրախանում էի, ոչ էլ հատկապես` ցնծում: Վաղուց էր արդեն, որ նման բաները իմ արյունը եռք չէին տալիս, իսկ վերջերս էլ դրան գումարվել էր նաև Մենավոր այդ հսկան…

_______________________
[1] Հնագույն և սրբազան համարվող վանք Տիբեթում:

Lion
22.09.2011, 07:51
*

…Անծայրածիր մի դաշտավայր էր, անսկիզբ ու անվերջ, կանաչ ու շատ գեղեցիկ: Լուսավոր մի օր էր և միայն հեռու-հեռուներում էին երևում բարձրագագաթ լեռների կատարները: Ես քայլում եմ այդ դաշտում, ինքս էլ չգիտեմ թե ուր եմ գնում: Հետո հայտնվում եմ մացառուտների մեջ: Հանկարծ, կարծես ինչ-որ հրաշքով, ես սկսում եմ վեր բարձրանալ ու վերևից նայել շրջապատին: Ինչ-որ մի արագահաս ուժ ինձ անակնկալ կերպով առնում է իր թևերի վրա ու տանում լեռների ուղղությամբ: Ես սկսում եմ մոտենալ դրանց և հանկարծ նկատում եմ Մենավոր հսկային, որը, կանգնած լեռների շարանի ամենասկզբում ու ձեռքերով հով անելով աչքերին, նայում է հեռուն ու կարծես թե ինչ-որ մեկին է փնտրում: Ես փորձում եմ տեսնել այդ հսկայի դեմքն ու ճանաչել նրան, բայց չի ստացվում. ինձ պարուրած ուժը պտտում է ինձ լեռների շրջակայքում ու ոչ մի կերպ հնարավորություն չի տալիս տեսնել այդ հսկայի դեմքը: Ես փորձում էմ դուրս պրծնել ինձ պարփակած անտեսանելի կապանքներից, ջանքեր եմ գործադրում: Ի վերջո ինձ կաշկանդող ուժն անակնկալ թոուլանում է և թևերը կոտրած թռչնակի պես ես գահավիժում եմ ներքև…

…Տագնապահար արթնացա ու զգացի, որ պաղ քրտինք է պատել ողջ մարմինս: Խորը գիշեր էր և Բադրինատխաում բոլորը քնած էին. նույնիսկ ամենաամուր վանականներին էլ քունը պարուրել էիր իր անուրջներով: Նստեցի անկողնուս ծայրին և գլուխս առա ափերիս մեջ: Այս երազը, որ վերջերս այցելում է ինձ ամեն գիշեր, Մենավոր այդ հսկան, որը միշտ կա իմ երազներում ու ինձ այնքան ծանոթ է, բայց որին ես ոչ մի անգամ այդպես էլ չեմ կարողանում ճանաչել: Մտքերս խռնվում էին ու ես չէի կարողանում որևէ բանի վրա կենտրոնանալ:

Արդեն քանի՞ տարի է, որ ես Բադրինատխայում եմ, ե՞րբ էր, որ ես այստեղ եկա, չեմ հիշում, բայց վստահ եմ, որ եթե մի քիչ կենտրոնանամ, կհիշեմ: Գլուխս կրկին առա ափերիս մեջ ու վերջին հարյուրամյակներն անցան աչքերիս առջևով, հարյուրամյակները, որոնք ես ոչ թե ապրել էի, այլ որոնց ընթացքում ես ընդամենը իմ գոյությունն էի քարշ տվել: Չէ, վատ չէր եղել: Ես մարտարվեստին վատ չէի տիրապետում և ինձ նման պատրաստված մարտիկը ոչ մի տիրակալի մոտ էլ խնդիրներ չէր ունենա ու կկարողանար ոչ միայն կերակրել իրեն, այլև հասնել բարձր դիրքի, բայց… սրբեցի ճակատիս դուրս տված սառը քրտինքը և հուշերը ինձ կրկին տարան իրենց հետևից…

Տարիների հաշիվը ես լավ էի պահում և դա միակ բանն էր, որ խարսխի պես պահում էր ինձ այս կյանքում ու ստիպում զգալ ժամանակի շունչը, չէ՞ որ ես ընդունակ չէի ծերանալու: Սրանից ուղիղ երկու հարյուր յոթանասունմեկ տարի առաջ էր, որ Մեմֆիսում ես վերջին անգամ տեսա Մենեսին ու հեռացա Եգիպտոսից: Այն ժամանակ ես ինձ լավ չէի զգում ու կորցրել էի ոտքերիս տակի հողը: Եգիպտոսը թողնելուց հետո, ինչպես հարյուրավոր տարիներ դրանից առաջ, ես ուղևորվեցի դեպի արևելք, եղա Ուղիղ քաղաքների թագավորությունում [1] ու փորձեցի հաստատվել այդտեղ: Սակայն մի քանի տարի էլ չէր անցել, երբ ինձ լուրեր հասան, որ արիները պատրաստվում են արշավել նաև այդ կողմերը: Ես թողեցի Ուղիղ քաղաքների թագավորությունն ու շարունակեցի հեռանալ դեպի արևելք, իսկ շուտով էլ իմացա, որ թագավորությունն արդեն ընկել է իմ հայրենակիցների հաղթական հարվածներից: Իսկ հայրենակիցներս կարծես թե որոշել էին այլևս և ոչ մի տեղ չթողնել այս աշխարհի վրա, որտեղ կկարողանար պատսպարվել երբեմնի իրենց շարքերում անձնուրաց կերպով մարտնչող այս մարտիկը…

Ուղիղ թագավորության անկումից հետո հայերը մոտեցան Մեծ գետերի թագավորությանը [2]: Ես այս թագավորությունն էլ թողեցի, իսկ արիների իշխանությունը տարածվեց մինչև Երկնահաս լեռների փեշերը: Հայոց հզորությունը տարածվեց առավել, քան եղել էր երբևէ, սակայն փոխարենը... աշխարհն ինձ համար ավելի նեղացավ:

Արևելք գնալ արդեն չէի կարող, այնտեղ անանցանելի անտառներ էին, և ինձ այլ ելք չէր մնում, քան շարժվել դեպի հյուսիս, դեպի Յոթ գետերի աշխարհը [3]: Ես անցա հյուսիսային առաջին մեծ գետը, որ հայրենակիցներս հետագայում Արաքս էին կոչելու, և շարժվեցի դեպի հյուսիս-արևելք, դեպի անվերջ ու անծայրածիր տափաստանները: Դա էր, դրանից հետո արիների նվաճումների ալիքն ինձ արդեն չհասավ…

_________________________
[1] Նկատի են ունեցվում այսպես կոչված Հարապպայի ու Մոհանջո-Դարոյի քաղաքակրթությունները:
[2] Նկատի է ունեցվում Հյուսիսային Հնդկաստանի մինչարիական թագավորությունը:
[3] Նկատի է ունեցվում Յոթնագետքը` երկրամաս ներկայիս Չինաստանի ծայր արևմուտքում և նրա սահմանների մոտ:

Lion
22.09.2011, 08:01
…Ոտքի կանգնեցի ու մոտեցա խցիս անկյունում դրված կժին: Այն է, արդեն պետք է ձեռքս վերցնեի դա, երբ ուժեղ քամի ներխուժեց խուցս և հանգցրեց գիշերը միշտ վառ պահվող մարխի փոքրիկ կտորը: Գրեթե միանգամից էլ զգացի, որ խցումս մենակ չեմ:
- Հայկ,- լսեցի անունս, որը չէի լսել մի քանի հարյուրամյակ, և ցնցվեցի:

Շուռ եկա ձանի ուղղությամբ, սակայն խուցս մութ էր և ոչ-ոքի չտեսա: Ու թեև չէի ունեցել բնորոշ սուր զգացումը, բայց համենայն դեպս մոտեցա անկողնուս, որի կողքին միշտ պատրաստ պահում էի իմ թուրը:
- Հայկ,- կրկին լսեցի անունս և ասվածում այս անգամ արդեն այնքան սեր ու գորովանք կար, որ ինձնից անկախ տեղը դրեցի թուրս:
- Դու ո՞վ ես,- հարցրեցի ես:
- Ես քեզ վաղուց էի փնտրում, Հայկ,- լսեցի նույն ձայնը,- չի կարելի այդքան խորը թաքնվել:
- Ես չեմ թաքնվել,- պատասխանեցի և այնուհանդերձ փորձեցի տեսնել խոսքերի հեղինակին,- ուղղակի ես կորել եմ այս աշխարհից, այսքան բան: Այս աշխարհին ես վաղուց արդեն ասելիք չունեմ:
- Ես մի քիչ այլ կարծիքին եմ,- շարունակեց ձայնը, որն ինձ մահու չափ ծանոթ թվաց,- դու դեռ շատ ասելիք ունես… որդիս:
- Որդի՞ս,- գոչեցի ես, վեր թռա տեղիցս ու նետվեցի ձայնի ուղղությամբ:

Դա էր, ոչինչ չկար, խցումս ես էի, մեն-մենակ: Նետվեցի միջանցք, բայց այստեղ էլ մարդ չկար: Միայն խավարն էր, որ արագորեն ինձ վրա եկավ…

Վեր թռա տեղիցս ու պարզվեց, որ նստած վիճակում քնել եմ: Բայց ամեն ինչ այնքան իրական էր: Դուրս եկա խցիցս, միջանցքւմ ոչ-ոք չկար: Երա՞զ էր, իսկ գուցե իրականությո՞ւն: Հազարամյակ էր արդեն, որ ոչ-ոք ինձ որդի չէր կոչել: Եղել էին, իհարկե, Պերճը, այլ մարդիկ, որոնք հայրական գորովանքով էին այդ բառն ինձ ասել, բայց սա հաստատ այդ դեպքը չէր: Հայրս էր. մի՞թե խելագարվում եմ…

Պառկեցի ինձ անկողին ծառայող տախտակի վրա ու փորձեցի մտքերս գլուխս հավաքել: Այսքան տարիների ընթացքում, երբ ես այստեղ եմ, իրապես ինձ ճանաչած մարդկանցից ինձ այստեղ այցելել է միայն Ու-Վանը: Ու-Վա՜նը…

Ես շուռ եկա մյուս կողքիս ու սկսեցի հիշել. Ու-Վանի հետ ես ծանոթացա սրանից ուղիղ հարյուր յոթանասուն տարի առաջ: Այն ժամանակ ես, փախչելով արիների նվաճումներից, հետևումս էի թողել Արաքսն ու խորացել էի Յոթ գետերի երկրում ապրող և իրար հետ մշտական թշնամություն անող ցեղերի [1] տարածքների մեջ: Դրանք կարմրահեր ու կատաղի մարդիկ էին, որոնք դրա հետ միաժամանակ էլ սակայն գտնվում էին զարգացման ամենասկզբնական աստիճանի վրա: Սրանց հետ միացած ես երկար տասնամյակներ մասնակցեցի դեպի ավելի արևելք գտնվող Շան երկրի [2] ժողովրդի դեմ պատերազմին, սակայն հետո զգացի, որ այդ ամենն ինձ համար չէ: Հենց այդ ժամանակներում էլ ծանոթացա Ու-Վանի հետ, որը ինձ նման անմահ մի մարդ էր ու երևի թե մի քիչ էր միայն փոքր ինձնից…

Ոտքի կանգնեցի ու սկսեցի քայլել խցումս: Միայն Ու-Վանը ու մեկ էլ Մենեսը կկարողանային գտնել ինձ այստեղ: Հիսուներկու տարի առաջ Ու-Վանը այցելեց ինձ, բայց այն ժամանակ նա դա արեց բացահայտ և իր արածին ոչ մի խորհրդավորություն էլ չհաղորդեց: Մենե՞ս, բայց չէ, եթե դա իրականություն էր, ապա ամեն դեպքում սա հաստատ նրանը չէր. ես կրկին նստեցի անկողնուս ծայրին, բայց գիշերվա մնացած մասը այդպես էլ չկարողացա քնել: Իսկ հաջորդ օրը տեղի ունեցան իրադարձություններ, որոնց վիճակված էր լինելու անվերադարձ կերպով փոխել վաղուց արդեն թմրությանը հանձնված իմ կյանքը…

_________________________
[1] Նկատի են ունեցվում որպես "կարմրահեր դևեր" հայտնի եվրոպոիդ ժուների և դիերի ցեղերը:
[2] Նկատի է ունեցվում սկզբում տեղական, իսկ հետագայում արդեն համաչինական նշանակություն ձեռք բերած Շանի թագավորությունը:

davidus
22.09.2011, 10:45
Դանդաղում ես, Մհեր ջան... մի քիչ շուտ-շուտ դիր.... :))

Varzor
22.09.2011, 11:07
Լիոն ջան, Հայկի նոթերի մի երկու հանգամանքի վրա հրավիրում եմ քո ուշադրությունը.

դեղին շորեր հագած վանականների կուռ շրջանի մեջ մարտական դիրք ընդունեց:
Հինդուիզմում դեղին շորեր կրում են բարձրաստիճան վանականները

Դրանից հետո վերցրեցի Բադրինատխայի [1] վանահայր Դխրիտարաշատրայի
Երևի Դհրիտարաշատրա;)

...դագանակամարտում... Մի կողմ նետելով դագանակը ...
Մեր Հայկը ակնհայտորեն խառնում է դագանակը (մահակ, дубина) և ցուպը (ձեռնափայտ, посох): Ներկայիս մարտարվեստներում օգտագործվու են թե մեկը, թե մյուսը: Ելնելով մարտի նկարագրությունից

Արդեն բավականին մոտեցած հակառակորդս անակնկալ հարված հասցրեց վերևից, բայց ես այն վերցրեցի իմ փայտի վրա: Հետևեցին արագ հարվածները փայտի ներքևի մասով, բայց դրանք ևս դեմ առան իմ դագանակի համապատասխան մասերին: միանշանակ ձեռնափայտի մասին է գնում փոսքը;) Հենց այդ ձեռնափայտն էլ հետագայում դարձավ Շաոլինյան վանականների հզոր զենքը:

Շատ հետաքրքիր է, Հայկի նոթերում արտացոլվում է ավելի ուշ ժամանակներում Շաոլինյան լեգենդը արևելքից եկած ու ձեռնափայտով, թրով ու նիզակով կռվող մարդու մասին:

Varzor
22.09.2011, 11:22
Ես շուռ եկա մյուս կողքիս ու սկսեցի հիշել. Ու-Վանի հետ ես ծանոթացա սրանից ուղիղ հարյուր յոթանասուն տարի առաջ: Այն ժամանակ ես, փախչելով արիների նվաճումներից, հետևումս էի թողել Արաքսն ու խորացել էի Յոթ գետերի երկրում ապրող և իրար հետ մշտական թշնամություն անող ցեղերի [1] տարածքների մեջ: Դրանք կարմրահեր ու կատաղի մարդիկ էին, որոնք դրա հետ միաժամանակ էլ սակայն գտնվում էին զարգացման ամենասկզբնական աստիճանի վրա: Սրանց հետ միացած ես երկար տասնամյակներ մասնակցեցի դեպի ավելի արևելք գտնվող Շան երկրի [2] ժողովրդի դեմ պատերազմին, սակայն հետո զգացի, որ այդ ամենն ինձ համար չէ: Հենց այդ ժամանակներում էլ ծանոթացա Ու-Վանի հետ, որը ինձ նման անմահ մի մարդ էր ու երևի թե մի քիչ էր միայն փոքր ինձնից…

Եթե չեմ սխալվում այդ եվրոպոիդ ժուն ու դի (դինլի) ցեղերը կարմրահեր (ավելի շոտ рыжие) էին մոտավորապես վիկինգների (սկանդինավների) նման: Վերջերս Տիբեթում հայտնաբերված մի դամբարանում վիկինգի նման հագնված ու սպառազինված մի հաղթանդամ մարդ էր թաղված: Սա շփոթմուք առաջացրեց, սակայն արագ բոլորը հիշեցին վաղուց վերացած կարմրահեր ու կապուտաչյա "դևերին", որոնց երկար ժամանակ շատերը միֆ էին համարում: Ի դեպ դրանք պայքարում էին ոչ միայն չինացիների այլև հուննա թյուրքական ցեղերի (միգուցե նաև պետության???) դեմ` բոլորին դեմ էին, ու թեև ուժեղ էին ու լավ մարտնչող, բայց այդպես էլ կենտրոնացված պետություն չունեցան ու հետզհետե լքեցին պատմական ասպարեզը: Ի դեպ կա մի քանի հետաքրքիր տեսակետ.
1. Դրանք արիական այն ցեղերն էին, որոնք բաժանվելով դեպի հնդկաստան արշավող հիմնական ուժերից, դեռևս իրանական արշավանքների ժամանակ բարձրացել էին դեպի Ալթայ ու Տյան-Շան:
2. Դրանք էին արիացիների նախնիները, որոնք հետագայում տեղոփոխվելով ուրալյան տարածքներ այնտեղից սկսեցին իրենց արշավանքները` մարտակառքերի հայտնագործումից հետո (Այս վերջինմասը պաշտոնապես ամենաշատ ընդունված վարկածն է)
3. Դրանք եվրոպայից դեպի արևելք գնացած կելտական (պրոտոգերմանական, պորոտսլավոնական, պրոտոսկանդինավյան) ցեղերից էին: Բնական է, որ այս բոլոր պրոտոները առանձին ենթավարկածներ են ծնում:

Փաստորեն Հակն էլ լույս չսփռեց սրանց վրա :(

Lion
22.09.2011, 14:05
Լիոն ջան, Հայկի նոթերի մի երկու հանգամանքի վրա հրավիրում եմ քո ուշադրությունը.

Ապրես, ուրախ եմ ոչ միայն արժեքավոր դիտողությունների համար, այլ նաև նրա համար, որ դրանք... անում ես ;)


Հինդուիզմում դեղին շորեր կրում են բարձրաստիճան վանականները

Դեհ... այն ժամանակներում երևի ուրիշ կերպ է եղել :)


Երևի Դհրիտարաշատրա;)

Շատ հնարավոր է, թեև որոշ լեզուներում կամ նույնիսկ բարբառներում (քյավառցիների "հա/խա"-ն վկա) "հ" ու "խ" տառերը/հնչույնները միահյուսվում են:


Մեր Հայկը ակնհայտորեն խառնում է դագանակը (մահակ, дубина) և ցուպը (ձեռնափայտ, посох): Ներկայիս մարտարվեստներում օգտագործվու են թե մեկը, թե մյուսը: Ելնելով մարտի նկարագրությունից

Սենց ասենք - հայերենը կարծես թե չունի բավարար մի տերմին, որը կբնորոշի երկար, դագանակի գործառույթ իրականացնող փայտի համար: Գավազանն այն չի, մահակը, էլի այնքան չէ, ցուպն ու ձեռնափայտը ևս չեն անցնում... ոնց գցում-բռնում ես, էլի ամենաճիշտը "մահակ"-ն է, ռուսերեն. "палка"-ին համարժեք իմաստով...


Շատ հետաքրքիր է, Հայկի նոթերում արտացոլվում է ավելի ուշ ժամանակներում Շաոլինյան լեգենդը արևելքից եկած ու ձեռնափայտով, թրով ու նիզակով կռվող մարդու մասին:

Երևի Հայկն է այդ խորը հետքը թողել վանականների հիշողության մեջ, ով գիտի??!!


Եթե չեմ սխալվում այդ եվրոպոիդ ժուն ու դի (դինլի) ցեղերը կարմրահեր (ավելի շոտ рыжие) էին մոտավորապես վիկինգների (սկանդինավների) նման: Վերջերս Տիբեթում հայտնաբերված մի դամբարանում վիկինգի նման հագնված ու սպառազինված մի հաղթանդամ մարդ էր թաղված: Սա շփոթմուք առաջացրեց, սակայն արագ բոլորը հիշեցին վաղուց վերացած կարմրահեր ու կապուտաչյա "դևերին", որոնց երկար ժամանակ շատերը միֆ էին համարում: Ի դեպ դրանք պայքարում էին ոչ միայն չինացիների այլև հուննա թյուրքական ցեղերի (միգուցե նաև պետության???) դեմ` բոլորին դեմ էին, ու թեև ուժեղ էին ու լավ մարտնչող, բայց այդպես էլ կենտրոնացված պետություն չունեցան ու հետզհետե լքեցին պատմական ասպարեզը: Ի դեպ կա մի քանի հետաքրքիր տեսակետ.
1. Դրանք արիական այն ցեղերն էին, որոնք բաժանվելով դեպի հնդկաստան արշավող հիմնական ուժերից, դեռևս իրանական արշավանքների ժամանակ բարձրացել էին դեպի Ալթայ ու Տյան-Շան:
2. Դրանք էին արիացիների նախնիները, որոնք հետագայում տեղոփոխվելով ուրալյան տարածքներ այնտեղից սկսեցին իրենց արշավանքները` մարտակառքերի հայտնագործումից հետո (Այս վերջինմասը պաշտոնապես ամենաշատ ընդունված վարկածն է)
3. Դրանք եվրոպայից դեպի արևելք գնացած կելտական (պրոտոգերմանական, պորոտսլավոնական, պրոտոսկանդինավյան) ցեղերից էին: Բնական է, որ այս բոլոր պրոտոները առանձին ենթավարկածներ են ծնում:

Փաստորեն Հակն էլ լույս չսփռեց սրանց վրա :(

Համաձայն եմ, միայն մեկ դիտողությամբ` "կարմրահեր դևեր"-ի գոյության նույնիսկ վերջին շրջանում էլ թյուրքերը դեռ չկային, իսկ հուննուների թյուրքականության պահը առայժմ լուրջ վիճելի է: Դե Հայկը կարծես թե այնքան էլ նպատակ չէր դրել լուսաբանել այդ ամենը: Կարելի է կարծել, որ "կարմրահեր դևեր"-ը եվրոպոիդ ռասսյին պատկանող, բայց ոչ հնդեվրոպական ցեղեր էին...

Գեա
22.09.2011, 15:03
Լիոն մեռանք սպասելով, գոնե մի քամի էջ տեղադրիր էլի , խնդրում եմ:pardon

Lion
22.09.2011, 15:56
*

- Բադրինատխա էի բարձրանում, երբ տեսա սրան,- շունչը հազիվ տեղը բերելով պատմում էր երեկվա հակառակորդս,- լրիվ արյունաթաթախ էր ու հազիվ էր շնչում, մտածեցի, բերեմ այստեղ, գուցե փրկենք…

Ես ու Դխրիտարաշատրան մոտեցանք վանականների կուռ շարքին, որոնք հետ-հետ գնացին և մեզ տեղ տվեցինք: Գետնին պառկած էր հազիվ շնչող ու լրիվ արյունոտված մի մարդ: Դխրիտարաշատրան կռացավ, իսկ այդ ընթացքում ես հասցրեցի գնահատել կիսամեռ այդ մարդու բացառիկ շքեղ ու թանկարժեք հանդերձանքը և զինվածությունը: Իհարկե, դրանք կտրտված էին ու արյունոտված, բայց նույնիսկ այդ վիճակում էլ պարզ երևում էր, որ մեր դիմաց հասարակ ռազմիկ չէ, որ պառկած է:
- Սա Պանդվա Արջուն [1] է, Պանդվա եղբայրներից միջնեկը,- արագ ուղղվեց Դխրիտարաշատրան և դարձավ վանականներին,- շտապ, վերցրեք նրան: Մենք պետք է փորձենք փրկել նրա կյանքը:

Մենք Արջուին տեղափոխեցինք Դխրիտարաշատրայի սենյակը և նրան բժշկական օգնություն ցույց տվեցինք: Պանդվաների ու Կուարավաների անհաշտ թշնամության մասին ես վաղուց էի լսել: Արիական արշավանքների արդյունքում Հնդկաստանում հաստատված հայերի հետ խնամիացած ու մեծապես էլ մեր հոգևոր ազդեցությանը ենթարկված տեղական գահատոհմի երկու ճյուղերն էին, որոնք, մի չնչին առիթով թշնամացած լինելով միմյանց հետ, վերջին տասնամյակներում անհաշտ ատելությամբ ոչնչացնում էին մեկ-մեկու: Ես գիտեի, որ վերջերս Պանդվաներն ու Կուարավաները կենտրոնացրել էին իրենց բոլոր ուժերը և վճռական ընդհարման համար հանդիպել միմյանց Կուրուկշետրի հովտում: Ասում էին, որ մարդկության արարումից ի վեր Հնդկաստանը չէր տեսել նման խոշոր բանակներ և այդպիսի արյունահեղ ճակատամարտ: Կուարավաները պարտություն էին կրել ու գլխովին ոչնչացել էին, բայց անչափ թուլացել էին նաև Պանդվաները, որոնք դրանից հետո կորցրել էին իրենց ողջ իշխանությունը նույնիսկ սեփական հպատակների նկատմամբ [2]: Եվ ահա, Արջուն, միայնակ ու ծանր վիրավորված… վանքի բժիշկը նրան մեկ օրից ավել կյանք էլ չէր խոստանում…

- Նման ճակատամարտ այս երկիրը չէր տեսել մարդկության արարումից ի վեր,- շնչասպառ լինելով պատմեց Արջուն, երբ ես ու Դխրիտարաշատրան երեկոյան այցելեցինք իրեն,- ինչպե՜ս էինք մենք կռվում, իսկ այդ անիծյալ Կուարավաները… գետնի տակն անցնեն դրանք,- Արջուի շունչը կտրվեց և նա, հետ ընկնելով անկողնուն, սկսեց ջղաձիգ հազալ:
- Հանգստացիր, եղբայր Արջու, քեզ չի կարելի հուզվել,- Դխրիտարաշատրան հոգատար կերպով մոտեցավ հիվանդին ու շոյեց նրա գլուխը:
- Այդ անիծյալ Կուարավաները,- չէր հանգստանում Արջուն,- երիցս անիծյալ լինեն դրանք, որ այսքան դժբախտությունների պատճառ դարձան,- Արջուն սկսեց հևալ ու նրա շրթունքներին արյունի կաթիլներ երևացին,- դրանք սպանեցին մեր երկրի արիական ոգին, եղբայր, հասկանո՞ւմ ես, արիական ոգին արդեն չկա՜…,- այս անգամ Արջուն դարձավ ինձ ու ջղաձիգ կերպով ճանկեց թևս,- չի՜ի՜ի՜ կարելի, փոխադարձ ատելությունն ու թշնամանքը, եղբայրների փոխադարձ ատելություն ու թշնամանքը կործանման դո՜ւռ բացեց…
- Հանգստացիր, Արջու,- զգուշորեն իջեցրի զրուցակցիս գլուխը բարձին արդեն ես,- դու քաջաբար ես կռվել ու, ես վստահ եմ, որ դու քո ուժերի ներածի չափով ամեն ինչ արել ես այս երկրի համար: Ամեն ինչ, ինչ քո ուժերի սահմաններում է եղել, դու արել ես:
- Այս երկրի՜,- ջղաձիգ հռհռաց Արջուն ու ես զգացի, որ այս ռազմիկը արդեն ոտք է դրել հավերժության կածանին,- այս երկրի՞, ասում ես այս երկրի՞, եղբայր: Իսկ ի՞նչ տվեց մեզ այս երկիրը, հ՞ը, ի՞նչ տվեց այս երկիրը արիներին: Այս երկիրը, հա, հա, հա՜,- խռպոտած հռհռաց Արջուն,- մենք կորա՜նք այս երկրում, եղբա՜յր, արիները կորա՜ն: Ինչպես մի կաթիլ ջուրը անապատում, կորանք… չի՜ի՜ի՜ կարելի, արմատից կտրված կաղնին ի վերջո ընկնում է…է…է,- հևաց Արջուն,- ինչքան էլ որ այն հզոր լինի` ընկնո՜ւմ է…

Արջուն կրկին հետ ընկավ բարձին ու ջղաձիգ հազը վերջնականապես կտրեց նրա խոսքը: Մի քանի րոպե շարունակ ես ու Դխրիտարաշատրան նայում էինք, թե ինչպես է չնայած բժշկի հուսահատ ջանքերին մահանում Հնդկաստանի երբեմնի ամենահզոր ռազմիկներից մեկը: Ասում էին, որ Արդնին ինքն է մարտնչում Արջուի կողքին սրա մարտակառքի վրա, իսկ հիմա, ահա, չնայած Բադրինատխայի բուժակի հուսահատ ջանքերին, Պանդվաներից ամենահզորը թփրտում է մահվան ջղաձգումներում…

- Գուցե այնուհանդերձ մնա՞ս,- վերսկսեց զրույցը Դխրիտարաշատրան այն բանից հետո, երբ ես հայտնեցի նրան Բադրինատխայից հեռանալու իմ որոշման մասին,- այստեղ ամենևին էլ վատ չէ, կյանքի ունայնությունն ու քաոսն էլ չի զգացվում:
- Չեմ կարող, Դխրիտարաշատրա,- գլուխս օրորեցի ես,- զգում եմ, որ այսպես արդեն խելագարվում եմ: Նույնիսկ սեփական հոգու գաղտնարաններում թափառելը ինձ չի օգնում…
- Ես կասկածում էի, որ դա այդպես է,- պատասխանեց Դխրիտարաշատրան,- դա օգնում է մեզ, բայց դու մեզնից չես: Գիտեմ, որ գիշերները շատ անհանգիստ ես լինում…
- Գիշերնե՜րը…,- ասացի ես ու հիշեցի Մենավոր հսկային,- Մենավոր հսկան ինձ հանգիստ չի տալիս, Դխրիտարաշատրա, նա քշում, հեռացնում է ինձ քո վանքից: Մեր ուղիները բաժանվում են…
- Ամեն մարդ ինքն է ընտրում իր ուղին, եղբայր,- Դխրիտարաշատրան ոտքի կանգնեց ու գրկեց ինձ,- դու ընտրեցիր քո ճանապարհը ու ինձ մնում է միայն հաջողություն մաղթել քեզ…

Հաջորդ օրն առավոտյան վանականները հավաքվել էին Բադրինատխայի դարպասի մոտ և ճանապարհ էին դնում ինձ: Դխրիտարաշատրան վանքի միջոցների հաշվին ձեռք էր բերել մի ընտիր նժույգ, որը պետք է ես հեծնեի, ու ևս մեկը, որը պետք է տաներ իմ իրերը: Երկար հրաժեշտներ ես երբեք էլ չեմ սիրել, այդպիսին է իմ կյանքը: Բոլոր խոսքերն արդեն ասված էին: Ես ձեռքով արեցի մեղմիկ երգով ինձ բարի երթ մաղթող վանականներին ու ճանապարհ ընկա…

_________________________
[1] Արիական տերության անկումից հետո Հյուսիսային Հնդկաստանում հսկայական ազդեցության հասած Պանդվաների տոհմի ըստ էության վերջին ներկայացուցիչը:
[2] Խոսքը վերաբերվում է մ.թ.ա. մոտ 1439 թ-ին տեղի ունեցած Կուրուկշետրի ճակատամարտին, որի արդյունքում Պանդվաները "Պյուրոսյան հաղթանակ" տարան և արիականությունը Հնդկաստանում անկում ապրեց:

Lion
22.09.2011, 16:32
*

Ճանապարհը տրամադրում է խոհերի, իսկ մենակությունն էլ օգնում է առավել լավ պատկերացնել ինքդ քեզ: Ես անշտապ առաջ էի մղում նժույգս և փորձում զգալ ու պատկերացնել իմ հետագա անելիքները: Որպես համր պատկերներ, միմյանց էին հաջորդում Երկնահաս լեռների գեղեցիկ տեսարանները, սակայն այս անգամ հաստատ դրանք չէին իմ հոգսը: Բահլ քաղաքի [1] մոտակայքում էի և շուտով պետք է տեղավորվեի հյուրընկալ այդ քաղաքում, երբ կրկին տարվեցի խոհերովս: Արջուի մահվան հենց հաջորդ գիշերը ես կրկին քայլում էի արևոտ դաշտում, երբ հեռվից տեսա ինձ փնտրող Մենավոր հսկային…

…Անծայրածիր դաշտավայր, անսկիզբ ու անվերջ, կանաչ ու շատ գեղեցիկ: Լուսավոր մի օր էր և միայն հեռու հեռուներում էին երևում բարձրագագաթ լեռների կատարները: Ես քայլում եմ այդ դաշտում, ինքս էլ չգիտեմ թե ուր եմ գնում: Հետո հայտնվում եմ մացառուտների մեջ: Հանկարծ, կարծես ինչ-որ հրաշքով, ես վեր բարձրացա ու սկսեցի վերևից նայել շրջապատին: Անմիջապես էլ ինչ-որ արագահաս մի ուժ ինձ անակնկալ կերպով առավ իր թևերի վրա ու տարավ լեռների ուղղությամբ: Ես սկսեցի մոտենալ դրանց և կրկին նկատեցի Մենավոր հսկային, որը, ինչպես միշտ, կանգնած լեռների շարանի ամենասկզբում ու ձեռքերով հով անելով աչքերին, նայում էր հեռուն ու կարծես թե ինչ-որ մեկին էր փնտրում: Ես փորձեցի տեսնել հսկայի դեմքն ու ճանաչել նրան, բայց չստացվեց. ինձ պարուրած ուժը պտտեց ինձ լեռան շրջակայքում ու ոչ մի կերպ հնարավորություն չտվեց տեսնել այդ հսկայի դեմքը: Ես փորձեցի դուրս պրծնել ինձ պարփակած անտեսանելի կապանքներից, բայց հանկարծ Մենավոր հսկան բարձրացրեց գլուխն ու ես անհուն զարմանքով տեսա ինձ այդքան հարազատ և սիրելի դիմագծերը…

…- Հայկ,- կրկին լսեցի անունս և զգացի վաղուց կարոտած սերն ու գորովանքը,- ես քեզ վաղուց էի փնտրում, Հայկ, չի կարելի այդքան խորը թաքնվել:
- Ես չեմ թաքնվել,- պատասխանեցի ես ու կրկին, ինչպես հազարամյակ առաջ, ինձ զգացի որպես մի անփորձ պատանի, որը կարկամում է հոր դիտողությունը լսելիս,- ուղղակի ես կորել եմ այս աշխարհից, այսքան բան: Այս աշխարհին ես վաղուց արդեն ասելիք չունեմ:

Չդիմացա ու ընկա վաղուց կարոտած հորս գիրկը: Ինչքան էի ես քեզ հիշում ու պատկերացնում, ինչքան էի ես քեզ տեսել մարտադաշտում արիներին մարտի տանելիս, բայց հիմա, այսպես մոտիկ ու իրական…
- Ասելիք դու միշտ էլ ունեցել ես, որդիս,- շշնջաց հայրս և, ինչպես այն հեռավոր ժամանակներում, խառնեց մազերս,- իմ որդին հայերին միշտ էլ ասելիք ունեցել է:
- Հայերը խոտոր ճանապարհ ընտրեցին, հայր,- շշնջացի ես ու կրկին զգացի Նահապետի ուժեղ ողջագուրումը,- իմ ու արիների ուղիները բաժանվեցին…

Հայրս բաց թողեց ինձ գրկից և մենք միմյանց նայեցինք: Ինչպես էի կարոտել ես այդ հրավառ հայացքը, որի խստացած շանթերի տակ ես այս անգամ էլ աչքերս կախեցի.
- Հայերը հեռացան իմ նախանշած ուղուց, որդիս,- ուղիղ վրաս նայելով շարունակեց հայրս,- արիները բռնեցին նվաճման ուղին, մոռացան իմ պատվիրանները…
- Ու ես էլ հեռացա իրենցից,- չկարողացա զսպել ինձ ու ընդհատեցի հորս,- ես հեռացա իրենցից, հայր, քանի որ իրենք կարող էին, իսկ ես չէի կարող մոռանալ քո պատվիրանները:
- Դու մենակ ես թողել իմ որդիներին, Հայկ,- գլուխն օրորեց արիների հզոր Նահապետը,- չկարողանալով մոռանալ իմ պատվիրանները` դու լքեցիր քո եղբայրներին:
- Բայց նրանք սխալ ուղի ընտրեցին…
- Ու նաև նեղացրին քեզ,- ժպտաց հայրս:
- Նրանք նվաճումների ուղին բռնեցին…
- Ու նաև հալածեցին քեզ…
- Ես չկարողացա մնալ հայերի հետ:
- Ու նաև չուզեցիր…
- Հայր…
- Դու լքեցիր որդիներիս, Հայկ, դու լքեցիր իմ որդիներին ու երկար հարյուրամյակներ սկսեցիր ապրել միայն քեզ, ինքդ քեզ համար,- գլուխն օրորեց հայրս ու լռեց:
- Հայերը խոտոր ուղի ընտրեցին… ու ես…,- բան չգտա ասելու և օրորեցի գլուխս,- ու ես, այո, լքեցի իրենց...
- Եվ ապրեցիր միայն քեզ համար, որդիս:

Զգացի հորս խոսքերում հնչող նախատիքը և կրկին կախեցի գլուխս, իսկ հայրս շարունակեց.
- Երեխաները հաճախ են խոտոր ուղի ընտրում, որդիս,- հայրս մոտեցավ ինձ ու շարունակեց,- բայց լքել մենք կարող ենք օտարին, ոչ երբեք մեր զավակներին: Ծնողը պետք է ոչ թե նեղանա ու լքի, այլ մնա իր զավակի հետ և հետ պահի նրան խոտոր ուղուց:
- Իսկ ուղին, հայր, եթե ուղին այնուհանդերձ արդեն ընտրված է,- բռնեցի հորս ձեռքն ու նայեցի ուղիղ աչքերին:

Հայրս ժպտաց և ոչինչ չպատասխանեց:
- Ուղին, հայր,- գոչեցի ես,- իսկ եթե ուղին… արդեն,- անակնկալ սառեցի հորս խոսուն ժպիտի առաջ ու զգացի, որ կարկամում եմ,- իսկ եթե ուղին… արդեն…,- մրմնջացի ես:
- Դու գտար քո պատասխանը, Հայկ,- ժպտաց հայրս ու ձեռքը դրեց գլխիս,- բարի ճանապարհ քեզ, որդիս, ծնողը պետք է միշտ էլ իր զավակի հետ լինի…

Արեգակի վերջին շողերի հետ էր, որ ես հյուրընկալվեցի Բահլում, անվերջ տափաստանի հյուրերին միշտ հանգրվանելու պատրաստ այդ գեղեցիկ քաղաքում…

__________________
[1] Քաղաք Միջին Ասիայի հարավում:

Varzor
22.09.2011, 16:34
Ապրես, ուրախ եմ ոչ միայն արժեքավոր դիտողությունների համար, այլ նաև նրա համար, որ դրանք... անում ես ;)
Միշտ պատրաստ եմ :))

Դեհ... այն ժամանակներում երևի ուրիշ կերպ է եղել :)
Ճիշտն ասած, այն ժամանակներից ի վեր Հնդկաստանում շատ քիչ բան է փոփոխվել, մանավանդ տաճարական կյանքում: Բայց չի բացառվում;) Ի դեպ ավանդույթի համաձայն հագուստի գույնը Շաոլինում նույնպես նշանակալից է:

Շատ հնարավոր է, թեև որոշ լեզուներում կամ նույնիսկ բարբառներում (քյավառցիների "հա/խա"-ն վկա) "հ" ու "խ" տառերը/հնչույնները միահյուսվում են:
Համձայն եմ, բայց հնդիկներից հարցրել ես? ;) Ես հասցրեցի :))

Սենց ասենք - հայերենը կարծես թե չունի բավարար մի տերմին, որը կբնորոշի երկար, դագանակի գործառույթ իրականացնող փայտի համար: Գավազանն այն չի, մահակը, էլի այնքան չէ, ցուպն ու ձեռնափայտը ևս չեն անցնում... ոնց գցում-բռնում ես, էլի ամենաճիշտը "մահակ"-ն է, ռուսերեն. "палка"-ին համարժեք իմաստով...
Այ ստեղ հաստատ չեմ համաձայնի: Հայերենում այդ "զենքը" արևելյան մարտարվեստներում անվանվում է գավազան` հաստատ բան եմ ասում, սեփական փորձից ելնելով :D Օրինակ Ու-Շուի Թայ նույ քունֆու ոճում, որի մեծ վարպետն այժմ հայ է` Կարապետ Քեպաբջյանը, գավազանով վարժությունները (ու-շույում դրանք կոչվում են պար, կարատեում` կատա) սկսում են կարծեմ կանաչ գոտուց: Մինչ այդ վարժանքներում զենքեր և այլ պարագաներ չեն կիրառվում:
Տարբերվում են տաբեր մարտարվեստենրի գավազանների երկարություները, հաստությունը, օգտագործված նյութը, որոշ հարվածներ և ձևավորումը, բայց գավազանը հաստատ դագանակը չի: Դագանակի հարվածային ծայրն ավելի հաստ է լինում, երբեմն էլ ուժեղացված (մետաղապատ, ցցերով և այլն): Սա կարծես գուրզի նախատիպն է` ծանր մահակ է:
Ըստ էության ճիշտ ես: Երկուսն էլ (դագանակ և գավազան-ցուպ-ձեռնափայտ) մահակի (սովորական կարճ փայտ, անորոշ ձևի, մոտ ձեռնափայտի երկարության)` ծառից պոկված ճյուղի տարբերակներն են: Ուղղակի գավազանը-ցուպը, ինչպես և ձեռնափայտը ծառայում է նաև տեղաշարժման և հենման համար, իսկ դագանակը` հիմնավորապես հարվածելու համար: Մարտարվեստներում կիրառվում են նաև մահակները` տարբեր երկարության, նյութի, նույնիսկ ձևի (կլոր կամ օվալաձև կտրվածքով) : Մահակներ են կիրառում նաև ուժային կառույցները (ոստիկանություն, անվտանգության ծառայությունները):
Եթե հավես ունենաս, կարող եմ մի քանի բան ցույց տալ, ինչ որ նախկինում սովորել եմ :) Հայկի կատարած պրյոմն էլ հետը;)

Երևի Հայկն է այդ խորը հետքը թողել վանականների հիշողության մեջ, ով գիտի??!!
Չի բացառվում, ընդ որում այդ լեգենդն ինձ (մեզ) պատմել է շաոլինցի մի վանական:

Համաձայն եմ, միայն մեկ դիտողությամբ` "կարմրահեր դևեր"-ի գոյության նույնիսկ վերջին շրջանում էլ թյուրքերը դեռ չկային, իսկ հուննուների թյուրքականության պահը առայժմ լուրջ վիճելի է: Դե Հայկը կարծես թե այնքան էլ նպատակ չէր դրել լուսաբանել այդ ամենը: Կարելի է կարծել, որ "կարմրահեր դևեր"-ը եվրոպոիդ ռասսյին պատկանող, բայց ոչ հնդեվրոպական ցեղեր էին...
Դե թյուրքերի ու հուննա ցեղերի միջև կապը, եթե այն կա, այնքան է, որքան աքքադների ու ասորիների միջև: Ըստ չինական պատմագրության այն նույն վայրում, որտեղ ապրում էին հուննա ցեղերը, հետագայում ապրում էին թյուրքերը: Երկուսի դեմ էլ կայսրությունը պայքարել է, շատ հաճախ մոնղոլների ու դինլինների միջոցով (չինացիների սիրած տակտիկան էր` բարբարոսներն ընդդեմ բարբարոսների): Նույնիսկ չինական պատը շարել են ոչ թե մոնղոլայան, այլ հուննայական արշավանքների դեմն առնելու համար: Հետագայում մոնղոլական ցեղերի օգնությամբ բավականին երկար ժամանակով չինացիք լուծեցին հուննաների հարցերը, իսկ հետագայում ասպարեզ ելան թյուրքերը` ույգուրները:
Կարմիր դևերի մասով իրոք որ քիչ բան է հայտնի, ու դեռևս միայն վարկածներ են: Բայց դե որ Եվրոպոիդ էին` արդեն կասկած չի հարուցում: Այ արիներ էին, թե չէ` ժամանակը ցույց կտա (կմ ինչպես հաճախ է լինեւմ` կլռի ու մութ կպահի այդ հարցը):

Ի դեպ հետագայում մոնղոլական, մերկետական և թաթարական ցեղերի դեմ պայքարելու ժամանակ չինական կայսրությունը դիմել է նաև ույգուրական խաքանության օգնությանը` իր դաշնակցին:
Ենթադրվում է, որ հոները հույն այդ հուննա ցեղերի, մոնղոլական ցեղերի ճնշման տակ դեպի արևելք քոչած մասն են: Սկզբանակն շրջանում հիմնավորվել են ՄԻջին Ասիայում, հետո շարժվել դեպի Եվրոպա:
Հատկանշական է, որ հոների հետնորդների մասնակցությամբ ստեղծված պետությունը հայերեն անվանվում է Հունգարիա: Նույն կերպ է անվանվում նաև լատիներեն աղբյուներնում: Բայց չգիտես ինչու այդ ցեղերին մենք անվանում ենք "հոն", ինչդեռ մյուսները` "հուն" (ռուս. гун):

Lion
22.09.2011, 17:23
*

Գիշերելով Բահլում ու պետք եղածի պես կերակրելով նժույգներիս` հաջորդ օրը արեգակի առաջին շողերի հետ ես լքեցի այն և շարունակեցի երթս դեպի արևմուտք: Անցնում էի Արիական երբեմնի գոյություն ունեցած տերության կենտրոնական շրջաններով և ճանապարհը ինձ անվերջ հուշեր էր բերում: Իհարկե, շատ իրադարձությունների մասնակիցը ես չէի եղել, քանի որ հեռու էի պահում ինձ այդ ամենից, բայց շատ ու շատ բաներ էլ լսել էի, իսկ հետո էլ ճշտել տարբեր աղբյուրներից: Խթանեցի նժույգս ու նորից հանձնվեցի խոհերիս…

Նորաստեղծ Արիական տերության կազմում Հայաստանը փաստացի չկարողացավ հանդես գալ որպես տերության քաղաքական կենտրոն: Իհարկե, դա ինչ-որ մի բացառիկ բան չէր, քանի որ այդպիսին է բոլոր այն պետական միավորների ճակատագրերը, որոնք կատարում են իրենց չափսերից էականորեն մեծ նվաճումներ: Չէ՞ որ ստեղծված լայնատարած պետության կազմում Հայաստանը հայտնվել էր ծայրամասային վիճակում: Արդեն այն ժամանակ, Անուշավան Սոսանվերի կառավարման վերջին տարիներին էր նույնիսկ այս գործընթացը իրեն զգացնել տալիս, իսկ Անուշավանի մահվանից հետո իրենց ըստ էության արդեն ազատ զգացին գրեթե բոլորը` ինչպես Հայմարտն ու նրա սերունդները արևելքում, այնպես էլ Հայկազուտները Եգիպտոսում և Կարդունիասի տիրակալները Միջագետքում ու Ասորիքում:

Ինձնից անկախ ժպտացի` հիշելով Հայոմարտի պայծառ կերպարն ու նրա մեծ ծրագրերը: Նվաճված արևելյան տարածքների կառավարումը Անուշավանը հանձնարարեց իր փոքր եղբորը և Հայոմարտը հիանալի կատարեց այդ դերը: Շիկահեր, հաղթանդամ, խելացի և բարի այդ երիտասարդը բնիկների պատկերացումների մեջ այդպես էլ հավերժ մնաց որպես առաջնամարդ, որպես ամեն ինչի ու ամեն բանի սկիզբ: Իրոք, Հայոմարտը հիանալի կերպով կարգավորեց իր հսկողությանը հանձնված տարածքի ներքին կյանքը, ամեն ինչից զատ նաև հայկական ձևով իրականացնելով տարվա բաժանումը 12 ամիսների և մեծ զարկ տալով գրականությանն ու արվեստին: Իր իշխանությունը սկզբնական տարիներին Հայոմարտը խնդիրներ ունեցավ թերևս միայն Արիական տերության ամենաարևելքում, որտեղ հաստատված տեղական ցեղերը ոչ մի կերպ չէին ցանկանում խաղաղ կերպով նահանջել նվաճումների առջև:

Այդ ժամանակ ես արդեն հեռուներում էի, բայց նույնիսկ այդ պայմաններում էլ իմ ականջին հասավ իրադարձությունների ընդհանուր պատկերը: Հայկական բանակը ղեկավարում էր Սուդասը [1], որը Ռավի գետի [2] ափին տեղի ունեցած Տասն արքաների ճակատամարտում պարտության մատնեց ուժերը միավորած և իր դեմ շարժված տեղական տասն արքաների միացյալ բանակին: Ընդ որում ճակատամարտը սկզբում ամենևին էլ չէր զարգանում Սուդասի բանակի օգտին, որը հայտնվել էր շրջապատման մեջ և ստիպված էր մարտերով նահանջել: Հետագայում, սակայն, ռազմի Արդնի աստծո օգնությամբ Սուդասին հաջողվեց դուրս պրծնել շրջապատումից և ծանր պարտության մատնել հակառակորդին: Թշնամու բանակը ծանր կորուստներ կրեց, իսկ նրա ռազմիկների մեծ մասն էլ խեղդվեց Ռավի գետում: Արդյունքում Հայոմարտի իշխանության տակ հայտնված տարածքի արևելքը կազմող տարածքներում իշխանությունն առժամանակ անցավ Սուդասին: Այս դեպքերից մի քանի տարի անց Սուդասի հաջորդ Բխարտայի [3] բանակի դեմ կրկին ոտքի ելան տեղական հինգ արքաների միացյալ ուժերը, սակայն Հինգի հերթական ճակատամարտում այս միությունը ևս պարտություն կրեց: Այո, Հայոմարտ, դեռ այն ժամանակ ես զգացի, որ քեզ մեծ ապագա է սպասվում, թեև կյանքիդ վերջին տարիները մթագնվեցին խորը վշտով:

Հայոմարտի իշխանության վերջին տարիներին արևելքից Արիական տերության սահմանների վրա հզոր հարձակում տեղի ունեցավ...

Հիշեցի Յոթ գետերի երկիրն ու այնտեղ բնակվող կատաղի վայրենիներին: Սրանք պաշտում էին թևավոր վիշապին և շրջակա բոլոր ազգերին հայտնի էին որպես դևերի ժողովուրդ կամ էլ ուղղակի որպես դևեր: Կարմրահեր ու կատաղի, դևերի այս ժողովուրդն իր անունը ստացել էր ոչ միայն դրա, այլ նաև մարտում դրսևորած իր անգթության ու ամենակուլ կատաղության համար: Այդ դևերի մեջ թափառելով դեպի արևելք էի շարժվում, երբ տեղեկություն ստացա իմ հետևում զարգացող իրադարձությունների մասին: Այն ժամանակ Յոթ գետերի երկրից արևելք փայլում էր Սյայի թագավորության [4] աստղը և դևերը ոչ մի կերպ չէին համարձակվում հարձակում իրականացնել այդ ուղղությամբ: Մնում էր հարավ-արևելքից իրենց սահմաններին մոտեցած ու դեռևս անծանոթ Արիական տերությունը, որի դեմ էլ հենց ուղղվեց սրանց հիմնական հարվածը: Դևերը խոշոր ուժերով ներխուժեցին Հայոմարտի հսկողության տակ գտնվող տարածք և արդյունքում Հայոմարտի որդի Սիյամեկի [5] ղեկավարության տակ գտնվող Արիական տերության բանակը պարտություն կրեց, իսկ Սիյամեկն էլ ընկավ մարտում:

__________________
[1] Սուդաս: Մ.թ.ա. XVII դարի սկզբում արիական բանակի առաջնորդ Արիական տերության արևելքում:
[2] Գետ Հյուսիսային Հնդկաստանում, որի ափերին մ.թ.ա. մոտ 1690 և 1685 թվականների տեղի ունեցան Տաս և Հինգ արքաների ճակատամարտերը:
[3] Բխարտա: Մ.թ.ա. XVII դարի սկզբում արիական բանակի առաջնորդ Արիական տերության արևելքում, որից սերեցին տեղական Լուսնային և Արևային գահատոհմերը:
[4] Նկատի է ունեցվում համաչինական նշանակություն ունեցող Սյայի թագավորությունը:
[5] Սիյամեկ: Հայոմարտի որդին, որը պարտություն կրեց ժուների ու դիերի դեմ մղված ճակատամարտում և զոհվեց մ.թ.ա. մոտ 1671 թ-ին:

Varzor
22.09.2011, 17:29
Հրաշալի անցում էր :) Ես չէի էլ կասկածում, որ Հայկը տեղեկություններ կհաղորդի արիական աշխարհի այդ ողբերգական իրադարձության` Կուրուկշետրի ճակատամարտի մասին:
Շատ լավ է նկարագրված այդ իրադարձության գլխավոր հերոսներից մեկի` Պանդավներից Արջունայի (Ինդրայի որդին էր) մոտեցումը այդ կռվին: Այդ ամենը լավագույնս ներկայացված է Մահաբհարատայում (հնդկական էպոսներից):
Ի դեպ Հայկը Կրիշնային էլ տեսած կլինի, քանի որ նա Արջունայի կառավարն էր այդ ճակատամարտում: Բայց չհասկացա, թե ինչի է կառավարի անունը ուրիշ հայտնում

Ասում էին, որ Արդնին ինքն է մարտնչում Արջուի կողքին սրա մարտակառքի վրա
Մեկ էլ հետաքրքիր է, որ վանահոր անունը համընկնում էր Կաուրավաների արքայի անվան հետ` Դհրիտարաշտրա: Աչքիս Հայկն այնքան էլ լավ չի հիշում այդ ժամանակները, մանավանդ հատուկ անունները ;) դե դա բնական է` Մենավոր հսկան հանգիստ չէր տալիս:

Ընդ որում հետաքրքիրն այն է, որ այդ ճակատամարտում բախվեցին երկու եղբայրական ցեղեր-տոհմեր` երկու արիական տոհմեր: Ու փաստացի դրանով իսկ վերջ դրեցին արիների գերիշխանությանը Հնդկաստանի վրա (չնայած որոշ շրջաններում պահպանվում է մինչև այսօր ;) ): Արիների նվաճումները բերեցեին նրան, որ արդյունքում արիները դուրս եկան արիների դեմ` ոչ միայն Հնդկաստանում, այլև Հունաստանում, հռոմեական ժամանակներում, Պարսկաստանում և այլն: Բացի այդ արիների նվաճումները բերեցին խառնածինների առաջացմանը, որոնք ժառանգելով իրենց հայրերից արիական ուժն ու մտավոր ունակությունները, չէին ժառանգում հոգևոր արժեքները: Արդյունքում հենց այդ խառնածիններն ավելի լուրջ սպառնալիքներ դարձան արիների համար, քան մյուս ցեղերը: Հատկանշական է, որ խառնածինների կողմից արիներին հասցված մեծ վնասների մասին, ինչպես նաև խառն ամուսնույթունների մերժումը նկարագրված է մեր էպոսում (Մհերի ու իսկմիլ խաթունի որդի Մելիքը արշավեց Սասունի վրա, Չմշկիկ Սուլթանի ու Դավթի աղջիկը սպանեց Դավթին):

Lion
22.09.2011, 17:29
Այդ ժամանակ ես արդեն հեռանում էի Յոթ գետերի երկրից, սակայն մեր բանակի կրած պարտության լուրը ստիպեց ինձ դանդաղեցնել ընթացքս, թեև ես չէի կասկածում, որ արիները շուտով պատասխան հարված կհասցնեն: Այդպես էլ եղավ: Կրած պարտությունից հետո Հայոմարտը իրեն հաջորդ հռչակեց թոռանը` Սիյամեկի որդի Հաո-սինին [1], որից հետո իր տրամադրության տակ եղած հիմնական բանակային ուժերով հենց հաջորդ իսկ տարի անձամբ շարժվեց արյունարբու դևերի դեմ: Երկու մեծ գետերի միջև ընկած լայնարձակ հարթավայրում նոր ճակատամարտ տեղի ունեցավ և այս անգամ դևերը գլխովին ջախջախվեցին [2]: Դևերից եկող սպառնալիքը վերացավ, իսկ ես, որ կրկին ուղղություն էի բռնել դեպի արևելք, Յոթ գետերի երկրի միայն արդեն ամենաարևելյան սահմաններում լսեցի, որ Հայոմարտը մահացել է, իսկ Արիական տերության արևելյան տարածքների վրա էլ իշխանությունն անցել է Հաո-սինին: Պատմում էին, որ սա դեռ իր պապի կենդանության օրոք վրեժխնդիր է եղել հոր համար` մինչ այդ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ մենամարտում սպանելով դևերի առաջնորդի միակ որդուն…

…Անշեղորեն շարժվում էի դեպի արևմուտք և մոտենում էի Արևելքի մեծ ծովին: Իհարկե, ծովն այդ պահին գտնվում էր ինձնից ավելի արևմուտք, բայց դե մենք ծովն այդպես անվանեցինք դեռ այն հեռավոր ժամանակներում, երբ արիական արշավանքների արդյունքում աշխարհը մեզ համար դեռևս այնքան լայն չէր, ինչքան հիմա…

…Հաո-սինի կառավարումը բարերար եղավ նրա տիրապետության տակ հայտնված տարածքների համար: Այս տիրակալը հիմնականում աչքի ընկավ խաղաղ պետականաշինության ու մշակութային բնագավառում: Հենց նա էր, որ լայն շրջանառության մեջ մտցրեց կրակի կիրառումը արտադրության մեջ, զարկ տվեց անասնապահությանը, դարբնությանը, դերձակությանը, ինչպես նաև մեծ ուշադրություն հատկացրեց ոռոգման համակարգերի ներդրմանը: Միաժամանակ, սակայն, արդեն հենց այս արքայի օրոք նրա հպատակները` արիների ու տեղաբնիկների սերունդները, սկսեցին դանդաղ կերպով օտարանալ Հայաստանից` աստիճանաբար ձեռք բերելով ազգային նոր դիմագիծ: Աննկատ, սակայն հեռուն գնացող և Արիական տերության արևելքում սկզբում փոքր, բայց հետագայում արդեն լուրջ ճաքեր առաջացրած այս գործընթացից զատ Հաո-սինի, իսկ արդյունքում նաև Արիական տերության արևելյան տարածքներում տեղի էին ունենում արդեն նաև ավելի կոնկրետ քաղաքական բնույթ ու հետևանքներ ունեցող գործընթացներ: Մասնավորապես, լսել էի, որ Հնդկաստանի հյուսիսում իշխող և այդպես էլ իր իշխանությունը ժառանգական դարձնել չկարողացած Սուդասին հաջորդած Բխարատա ցեղը ներկայացուցնող Բխարտան, ինչպես Հաո-սինը Հայկազունիների պարագայում, նույն Հաո-սինի օրոք սկսել էր Հայոմարտների նկատմամբ իրեն բավականին ազատ զգալ մի շարք պարտավորություններից, ինչը հետագայում բերեց այս տոհմի ու նրա տիրապետության տակ հայտնված տարածքների արդեն փաստացի անկախության: Արիական տերության միաձույլ համակարգում առաջանում էին առաջին ճաքերը, որոնք հետո շատ էին խորանալու ու փշրելու էին պետության ողջ կառուցվածքը:

Ես մանրամասները չգիտեի, բայց շրջիկ վաճառականներից լսել էի, որ Անուշավանի մահվանից հետո երկու տասնամյակ անց ապստամբության ուղին է բռնել նաև Խաթթին, որի արդյունքում Հայկազունիները կորցրել են Հայաստանից արևմուտք տարածվող այդ լայնարձակ երկրամասը [3]: Մանրամասները ես երևի թե արդեն Հայաստանում կիմանայի, բայց արդյունքը պարզ էր ու միանշանակ` Արիական տերության կազմից դուրս էր եկել մի լայնարձակ երկրամաս ու տերությունում սկիզբ էր առել քայքայման գործընթացը: “Էխ Անուշավան, Անուշավա՜ն”,- հառաչեցի ես ու հիշեցի Արմավիրում տեղի ունեցած արժանահիշատակ Ավագների այն ժողովը,- “դու այն ժամանակ հզոր էիր, ուժը եռք էր տալիս քո պետության մեջ և դու առանց աջ ու ձախ նայելու հարված հասցրեցիր ինձ: Կարո՞ղ էիր դու արդյոք իմանալ, որ արդեն քո որդի Պարետը [4] անհաջողության կմատնվի Խաթթիի նվաճված ժողովրդի կողմից, իսկ քո թոռը` Պարետի որդի Արբակը [5], արդեն այնքան թուլացած կլինի, որ նույնիսկ քո հարազատ եղբոր թոռը կհրաժարվի իրեն ենթարկվել, իսկ քո երբեմնի ծառաները` Կարդունիասի տիրակալները ու Ագում Մեծի հետնորդները, անկախ դիրք կգրավեն հենց նրա իսկ թագավորության քթի տակ”:

__________________
[1] Հաո-սին (մ.թ.ա. մոտ 1670-1620): Արիական տերության արևելյան տարածքների տիրակալ:
[2] Այս պարտությունը կոտրեց ժուների և դիերի հզորությաունը և վերացրեց նրանց հարձակման վտանգը Արիական տերության վրա:
[3] Խոսքը վերաբերվում է Հայ-Խեթական I պատերազմին (մ.թ.ա. մոտ 1649-1571), որի հենց սկզբում էլ Հայոց թագավորություն փաստացի կորցրեց հսկողությունը Փոքր Ասիայի նկատմամբ:
[4] Պարետ (մ.թ.ա. 1662-1612): Հայոց արքա, որի օրոք սկիզբ առավ Արիական տերության փլուզման գործընթացը:
[5] Արբակ (մ.թ.ա. 1612-1568): Հայոց արքա, որի օրոք Արիական տերության փլուզման գործընթացը ընդունեց անդառնալի չափեր:

Lion
22.09.2011, 17:35
Արևմուտքում զարգացող իրադարձություններին ես այնքան էլ լավ ծանոթ չէի, բայց փոխարենը բավականին լավ տեղյակ էի այն ամենին, ինչ կատարվել էր Հայոմարտների իշխանության տակ հայտնված տարածքներում: Հաո-սինին հաջորդեց Թահմաուրպան [1], որը, թեև ավելի սահմանափակ չափով, շարունակեց իր հոր պետականաշինական գործունեությունը: Այս տիրակալի օրոք շարունակվեց և աստիճանաբար արդեն սկսեց հստակ տեսք ստանալ դեռևս Հաո-սինի օրոք սկսված գործընթացը և իր իշխանության վերջում այս տիրակալի հպատակները արդեն կապ ունեին հայերի հետ միայն շա՜տ հեռավոր կերպով: Այս գործում հատկապես մեծ դեր ունեցավ կրոնական բարեփոխումը, երբ Թահմաուրպան հիմնեց մովպտների դասը և դրանով ավելի ընդգծեց իր հպատակների տարբերությունը հայերից:

Ի տարբերություն իր հոր` Թահմաուրպան վարում էր ավելի ակտիվ արտաքին-նվաճողական քաղաքականություն, որը, թեև նրան անմիջական հաջողություններ էր բերելու, բայց հեռանկարային առումով ավելի էր թուլացնելու նրա իշխանության, իսկ հետևապես նաև` Արիական տերության ամրությունը: Արդեն մոտենում էի Հյուրկանին [2], երբ հիշեցի Թահմաուրպայի հզոր ռազմական պատրաստությունները: Այդ ժամանակ ես հաստատվել էի Յոթ գետերի երկրի արևելյան դարպասների մոտ, երբ լուրեր տարածվեցին, որ Թահմաուրպան ակտիվ գործողությունների է անցել դևերի դեմ և ջախջախիչ պարտության է մատնել վերջիններիս [3]: Սրանց ռազմիկների մեկ երրորդը ընկել էր մարտում, իսկ զգալի մասն էլ հայտնվել գերության մեջ: Դրանից հետո հերթական այս Հայոմարտի գերիշխանության տակ հայտնվեց Յոթ գետերի ողջ լայնարձակ երկիրը ու նա արևելքում հարևան դարձավ Սյա գահատոհմի հետ անհաշտ ատելություն անող Շան գահատոհմի թագավորությանը: Այս հանգամանքը ստիպեց ինձ ողջ մնացած և ազատությունը գերադասող կարմրահեր դևերի մի մասի հետ ի վերջո անցնել արևելյան դարպասներով ու հաստատվել Շանի թագավորության արևմտյան սահմաններում: Հենց այդ ժամանակ էր, որ ես ծանոթացա Ու-Վանի հետ…

Հյուրկանում, Արևելքի մեծ ծովին արդեն բավականին մոտիկ, սկսեց զգացվել ծովի ազդեցությունը: Այդ քաղաքում խոնավությունը բավականին շատ էր, իսկ տափաստանի շոգն էլ մեծապես արդեն չէր զգացվում: “Թահմաուրպան մի վերջին անգամ արծվի թռիչք հաղորդեց արիների իշխանությանը, բայց, դրա վրա ծախսելով առկա վերջին ուժերը, արդյունքում ավելի թուլացրեց իր իշխանությունը”,- տխուր ժպտացի ես, երբ պառկած էի հյուրընկալ պանդոկներից մեկում և պատրաստվում էի քնել: Թահմաուրպան զոհ գնաց իր մտերիմների հղացած դավադրությանը, իսկ Յոթ գետերի երկրում գտնվող նրա ողջ բանակային ուժերը ապստամբեցին ու հրաժարվեցին ենթարկվել Յամային [4]` Թահմաուրպայի որդուն և Հայոմարտների հերթական տիրակալին:

Այդ ժամանակ ես արդեն Շանի թագավորությունում էի: Կարմրահեր դևերի հետ միացած Շանի թագավորության վրա հերթական հարձակման ժամանակ էր, երբ ես առաջին անգամ մարտադաշտում հանդիպեցի Ու-Վանին: Կարմրահեր դևերը կատաղի էին և ոչնչից չէին վախենում, սակայն նրանցից և ոչ մեկը այդպես էլ չկարողացավ չափվել Ու-Վանի հետ: Ի վերջո մարտերից մեկում կույր պատահականությունը հենց ինձ հանեց Ու-Վանի դեմ, որի անհաղթ հզորության մասին արդեն լեգենդներ էին պտտվում: Ու թեև ես նրա դեմքը սաղավարտի տակ չտեսա, բայց մենք ճանաչեցինք միմյանց: Եռում էր արյունահեղ մարտը, բայց զարմանալիորեն արագաշարժ Ու-Վանը խուսափեց ինձ հետ ընդհարվելուց: Չէ, չփախավ, ուղղակի կորավ մարտիկների իրար խռնված խմբերի մեջ, իսկ արդեն երեկոյան ինձ ներկայացավ Շանի մի մարտիկ և առաջարկեց անցնել իրենց կողմը: Հետագայում ես պետք է իմանայի, որ խոհեմ Ու-Վանը իմ ու արիների հաշվով իր ծրագրերն ուներ…

__________________
[1] Թահմաուրպա (մոտ 1620-1590): Արիական տերության արևելյան տարածքների տիրակալ, որը իր իշխանության վերջին շրջանում արդեն փաստացի անկախություն էր վայելում: Իրականացրեց լայնարձակ նվաճումներ Յոթնագետքում և սահմանակից դարձավ Շանի թագավորությանը, բայց զոհ գնաց դավադրությանը և նրա մահից հետո իր նվաճած տարածքները այնտեղ գտնվող բանակային ուժերի հետ հրաժարվեցին ենթարկվել Արիական տերության արևելյան տարածքների նոր տիրակալ հռչակված իր որդի Յամային:
[2] Երկրամաս Կասպից ծովից հարավ-արևելք:
[3] Այս պարտությունը ծնկի բերեց ժուներին և դիերին:
[4] Յամա (մոտ 1590-1500): Արիական տերության արևելյան տարածքների տիրակալ, որը իր գահակալման արդեն միջնամասում վերջնականապես դուրս եկավ արդեն իսկ փլուզված Արիական տերության կազմից և սկսեց կառավարել որպես անկախ մի պետության տիրակալ:

Lion
22.09.2011, 17:48
Կարմրահեր դևերի արյունարբությունն ու կատաղիությունն ինձ վաղուց էին հոգնեցրել ու բացի այդ ես արդեն զգում էի, որ այդպես շարունակվելու դեպքում ինքս էլ վերջնականապես կվայրենանամ: Ես ընդունեցի Ու-Վանի հրավերը ու միացա Շանի թագավորության բանակին: “Ամեն մարդ կյանքում ինքն է ընտրում իր ուղին”,- այն ժամանակ ասաց ինձ Ու-Վանը,- “և ամեն մարդ ինքը պետք է պատասխան գտնի իր հարցերին: Դու ընդունեցիր իմ հրավերը, ով քաջարի օտարական, և մեր ճանապարհները այժմ միավորվեցին”: Ու-Վանի մոտ ես սկսեցի զբաղեցնել նրա առաջին խորհրդականի պաշտոնը և, կիրառելով իմ փորձը, մենք արիական ձևով վերակազմակվորեցինք Շանի բանակը` ավելացնելով վերջինիս մարտական հզորությանը մարտակառքերի հաջող կիրառությունը, ինչպես նաև հեծյալ մարտի նոր ձևերը: Մեզ հաջողվեց նաև գերադասելի պայմաններով հրապուրել ու մեր դրոշի տակ հավաքել նաև Յոթ գետերի երկրում հաստատված Թահմաուրպայի երբեմնի ռազմիկների խոշոր ստորաբաժանումներ: Այս ամենը Ու-Վանի պետությանը անվիճելի առավելություններ հաղորդեց ոչ միայն Կարմրահեր դևերի, այլ նաև իր ազգակից մյուս թագավորությունների դեմ պայքարում: Արդյունքում զարմանալի չեղավ, երբ տարիներ անց մենք մահացու հարվածով տապալեցինք Սյայի թագավորությունն ու միավորեցինք երկու թագավորությունների տարածքը Շանի թագավորության գլխավորությամբ [1]:

Զարմանալի մարդ էր այդ Ու-Վանը, հանգիստ, հաշվենկատ, շատ խոհեմ, բայց միաժամանակ նաև քաջարի ու զգույշ: Շանի հաղթարշավը գլխավորող այդ մարդու վրա մարդկային կրքերը կարծես իշխանություն ընդհանրապես չունեին ու նա կառավարում էր այնպես, ինչպես կարելի էր երևի թե միայն երազել: Ինքս մեծ ներդում էի ունեցել Ու-Վանի հաջողության գործում և արդյունքում, վայելելով Ու-Վանի բարեհաճությունը, Շանի թագավորությունում ինձ զգում էի որպես իսկական մի տիրակալ: Ապրում էի սեփական պալատում, ունեի իմ հարեմը, տիրապետում էի ոչ փոքր հարստության և ոչ մի բանի կարիք ըստ էության ես այն ժամանակ չունեի:

Ժպտացի, հիշելով Շանում անցկացրած իմ այդ տարիները և հրաժեշտը Ու-Վանին: Այո, ինչքան էլ այդ պատվարժան մարդը խնդրեց ինձ մնալ, տարիների հետ ես աստիճանաբար զգացի որ, ոչ, չեմ կարող, այդպես այլևս չեմ կարող: Սկսեցի աստիճանաբար շարժվել դեպի արևմուտք և ի վերջո երկար տարիներ շարունակ հաստատվեցի իմ հարազատ Հայաստանը հիշեցնող Երկնահաս լեռների ծայրին թառած գեղեցիկ Բադրինատխայում:

Արդեն մոտենում էի Ռագային [2], երբ նկատեցի քաղաքի պարիսպներից դուրս, մի լայնարձակ տափարակի վրա կառուցված մեծ ու գեղեցիկ կրակարանը: Դա Յաման էր կառուցել, Թահմաուրպայի որդին: Յամայի օրոք իրականացվեցին լայն շինարարական աշխատանքներ և դրա պտուղներից մեկն էլ հենց այս գեղեցիկ կրակարանն էր, որին մոտեցել էի ես: Իր թագավորության սկզբնական տարիներին Յաման ճնշեց գերված ու իր տիրապետության տակ գտնվող տարածքներում բնակեցված դևերի բարձրացրած ապստամբությունը և այլ նշանակալից ռազմական ընդհարումներ նրա տիրապետության տակ գտնվող տարածքներում այլևս չեղան: Փոխարեն հենց այս տիրակալի օրոք էր, որ Հայոմարտների հպատակները վերջնականապես առանձնացան հայերից ու սկսեցին հանդես գալ որպես առանձին մի ազգ: Յամայի օգտին եղան նաև արևմուտքում զարգացող իրադարձությունները:

Զավանի [3] օրոք Հայկազունիների ու Խաթթիի հերթակա տիրակալների միջև հարաբերությունները կրկին սրվեցին: Փոփոխական հաջողությամբ ընթացած պատերազմը թուլացրեց և Խաթթիին, և մեզ ու արդյունքում Արիական տերությունում տիրող ճգնաժամն ավելի խորացավ: Լսել էի նաև, որ Կարդունիասի իշխանները գրավել էին Բաբելոնը և միավորել այն իրենց պետությանը [4], թեև իրականում հենց Բաբելոն էր կլել Կարդունիասի իշխանությանը և Ագումի հետնորդները հիմա արդեն գործնականում այլևս երբեք չէին հիշում իրենց հայկական ծագման մասին: Զավանի օրոք Արիական տերությունից անջատվեց նաև Եգիպտոսը: Ու թեև մանրամասներն ինձ հայտնի չէին, բայց փոխարենը հիանալի հայտնի էր արդյունքը` անցյալ դարձավ ոչ միայն Արիական տերությունը, այլև հենց ինքը` Հայոց միացյալ թագավորությունը [5]:

Սկսեցի պտտվել կրակարանի շուրջն ու մտքերս կրկին տարան ինձ իրենց հետևից: Արիական տերության փլատակների վրա առաջացավ Հայոմարտների թագավորությունը, ինչպես նաև ստեղծվեցին սրանից անջատված Արեգակնային ու Լուսնային թագավորությունները Հնդկաստանում [6]: Ստեղծվեց նաև Խաթթի թագավորությունը, որն իրեն արդեն գերադասում էր Խեթթի [7] կոչել: Իրենց հայականությունը մոռացած Կարդունիասի երբեմնի տիրակալների ջանքերով ոտքի կանգնեց նաև Մեծ Անապատի որդիների ծովում հայտնված Բաբելոնի թագավորությունը [8], որը Յամայից խլեց Էլամի թագավորության տարածքը [9]: Անկախացել էր նաև Եգիպտոսը ու ես չէի կասկածում, որ այդ գործում փոքր չէր եղել նաև իմ լավ բարեկամ Մենեսի դերը:

Տխուր ժպտացի և, արեգակի վերջին շողերի հետ դիտարկելով Ռագայի կրակարանի գեղեցիկ նախշերը, ստիպված եղա փաստել, որ Արիական տերության փլուզումից հետո խիստ թուլացած կենտրոնական իշխանության պայմաններում ավելի լավ չդասավորվեց նաև հենց իր, մեր հարազատ Հայոց թագավորության ճակատագիրը: Զավանի օրոք սկիզբ առած քաոսում երկիրը բաժանվեց հինգ մասի և ստեղծվեցին ձևականորեն Հայկազունիներին ենթարկվող, սակայն իրականում անկախ հինգ հայկական թագավորություններ ի դեմս Հայկազունիների Արմենիի, Անիի քրմերի տոհմի կողմից կառավարվող Հայայի, Հայկազունիների երբեմնի զորավար Արծրունիների ստեղծած Արարատի, Եգիպտոսից նահանջած Հայկազուտների հիմնադրած Միտանիի և ծովային առևտրով զբաղված Կիցուադանավանիների Կիլիկիայի [10]:

Ահա, նման տխուր մի վախճան ունեցավ հիանալի արդյունքներ խոստացող այն մեծ ձեռնարկը, որի դեմը ես չկարողացա առնել դեռևս Արմավիրում հրավիրված հեռավոր այն Ավագների արժանահիշատակ ժողովում…

__________________
[1] Արիական հզոր ազդեցությունը կրող Շանի թագավորության գերիշխանության ներքո Չինաստանի այս միավորումը տեղի ունեցավ մ.թ.ա. մոտ 1600 թվականին:
[2] Քաղաք Կասպից ծովից մոտ 100 կմ հարավ:
[3] Զավան (մ.թ.ա. 1568-1531): Հայոց արքա, որի օրոք Արիական տերությանը վերջնականապես փլուզվեց:
[4] Իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 1570 թ-ին:
[5] Իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 1561 թ-ին:
[6] Հետարիական ժամանակաշրջանում Հնդկաստանի առաջին թագավորությունները:
[7] Խոսքը Խեթական թագավորության մասին է:
[8] Խոսքը այսպես կոչված "Կասսիտական Բաբելոն"-ի մասին է:
[9] Բաբելոնին հաջողվեց գրավել Էլամի թագավորության տարածքը:
[10] Խոսքը Հինգի թագավորության դարաշրջանի մասին է: Հայկական Երրորդ գերիշխանության փլուզումը կործանարար հետևանքներ ունեցավ նաև գերիշխանության հիմք հանդիսացած պետության` Հայոց թագավորության համար, որտեղ խիստ թուլացած կենտրոնական իշխանության պայմաններում երկիրը բաժանվեց հինգ մասի և ստեղծվեցին հինգ անկախ թագավորություններ` Արմենի, Հայա, Արարատ, Միտանի և Կիլիկիա:

Varzor
22.09.2011, 19:10
Աչքիս Մովսես Խորենացուն էլ ա Հայկը թելադրել, նույն ոճով ա իրար կապակցում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություններն ու անձանց ;)
մանավանդ շատ հետաքրքիր է "թևավոր դևերին պաշտող կարմրահեև դևերի" պահը: Հետաքրքիր է, որ չինական դիցարանում ու միֆոլոգիայում չկան թևավոր դևեր: Չնական "դռակոնը" թեև թռչում ա, բայց անթևա: Այ եվրոպայում թևավոր դևերի մասին լսիր ինչքան ուզում ես, մանավանդ սկանդինավյան ու բրիտանական առասպելներում ու լեգենդներում: Հետաքրքիր զուգադիպություն :think
ՄԻ հետաքրքիր դիտարկում ևս. չինացիների մոտ "դի" նշանակում է կայսր: Ու այդ ցեղերը նույնպես կոչվում էին "դի"
Հայկի ծանոթ Ու-Վանը կարելի է ենթադրել, որ ոչ այդքան անունն էր, որքան մականունը կամ տիտղոսը չինարեն "ու"` մարտիկ զինվոր (այստեղից էլ "ու-շու"), "վան" արքա, տիրակալ: Ստացվեց` մարտիկների տիրակալ, ռազմիկների արքա և այլ կոմբիանցիաներ :)

Իսկ այն պահը, որ Հայկն անձամբ Չինաստան "ներմուծեց" արիական ստրատեգիան ու ռազմավարությունը շատ հետաքրքիր է :) Բայց ոչ գովելի, փոխանակ կարգին բաներ սովորեցներ կռվել էր սովորեցնում (դե ինչ գիտեր, են էլ սովորեցնում էր :pardon)

Լավ են նկարագրվում հնդկական դինաստիաների (արիական, բայց արդեն անկախ), կասսիտների, խեթերի ու մնացածի անջատումները արիների թագավորությունից:
Բայց մի հարց էլ: Բա Խաթթիից արևմուտք չէին գնացել մեր արիները, կամ ասենք Սև ծովի հյուսիսային ու արևմտյան ափերը? Իսկ Կասպից ծովի հյուսիսային ափերը ու Վոլգայի ավազան? Բա հետո ոնց հասան նաև Բրիտանիա ու Սթոունհենջը սարքեցին? Ախր Հայկի տեղեկությունները շատ կցկտուր են, ու նորանոր հարցերի տեղիք են տալիս;)

Բայց հայկական 5 թագավորությունների պահը ամենացավոտն է: Սրանց մասին ավելի շատ ինֆորմացիա է պահպանվել` գրավոր և հնէաբանական, սական այդպես էլ ոչ մի կերպ չեն կարողանում համոզվել, որ դրանք մերոնք են եղել` հայեր, այլ ոչ թե խուռիներ, հայասներ, ուրարտներ ու շուպրիաներ: Այ հենց էս չենք կարողանում ապացուցել, դրա համար էլ չենք կարողանում ապացուցել նաև դրանց նախորդող "առեղծվածները":
Տեսնես Հայկմի բան տեղյակ է Եգիպտոս և Պաղեստին ներխուժած ծովի "ազգերի մասին"?

Lion
22.09.2011, 20:55
Հրաշալի անցում էր :) Ես չէի էլ կասկածում, որ Հայկը տեղեկություններ կհաղորդի արիական աշխարհի այդ ողբերգական իրադարձության` Կուրուկշետրի ճակատամարտի մասին:
Շատ լավ է նկարագրված այդ իրադարձության գլխավոր հերոսներից մեկի` Պանդավներից Արջունայի (Ինդրայի որդին էր) մոտեցումը այդ կռվին: Այդ ամենը լավագույնս ներկայացված է Մահաբհարատայում (հնդկական էպոսներից):

Այո, արժեքավոր դիտարկում էր - կարծես թե մեկ տառ այս հայտնի տոհմի տոհմանունում Հայկը շփոթել է, դե երևի պատճառն այն է, որ նա խմբագիր չի ունեցել և այնքան է հուզվել այս իրադարձությունները նկարագրելիս, որ դրա վրա ուշադրություն չի դարձրել - բնագիր ֆայլում կուղղեմ, մերսի:) Իրադարձությունն իրոք նկարագրված է (http://ru.wikipedia.org/wiki/Битва_на_Курукшетре) հնդկական էպոսում, բայց այնտեղ ամեն ինչ որոշակիորեն չափազանցեցված ու լեգենդար տեսքով է պահպանվել:


Ի դեպ Հայկը Կրիշնային էլ տեսած կլինի, քանի որ նա Արջունայի կառավարն էր այդ ճակատամարտում: Բայց չհասկացա, թե ինչի է կառավարի անունը ուրիշ հայտնում

Չեմ կարծում, որ Հայկը Կրիշնային տեսած լիներ, քանի որ Հայկը այնուհանդերձ ներկա չի եղել Կուրուկշետրի ճակատամարտին ;) Արջուի մարտակառքի կառավարը Կրիշնան էր, բայց նրա հոգևոր հայրը ու հովանավորը Ինդրա աստվածն էր...նույն հայերի ռազմի Արդնի աստվածը, որի անունը ուղղակի հնդկական էպոսը փոխանցում է իրենց գրելաոճին համապատասխան` կարդալով աջից ձախ: Կարծում եմ, որ այդ հնդկական էպոսն է հետագայում Արդնիին փոխարինել Կրիշնայով, քանի որ Արջուն ինքը ռազմիկ էր, ընդ որում լավագույն ռազմիկներից մեկը Հնդկաստանում, և նրան ուղեկիցն ի սկզբանե կարող էր լինել հենց Արդնին ;)


Մեկ էլ հետաքրքիր է, որ վանահոր անունը համընկնում էր Կաուրավաների արքայի անվան հետ` Դհրիտարաշտրա: Աչքիս Հայկն այնքան էլ լավ չի հիշում այդ ժամանակները, մանավանդ հատուկ անունները ;) դե դա բնական է` Մենավոր հսկան հանգիստ չէր տալիս:

Դե, անունը արքայի սեփականությունը չէր...;) Կարծում եմ, որ նկատի ունես Վյասայի որդի Դխրիտարաշտրային:


Ընդ որում հետաքրքիրն այն է, որ այդ ճակատամարտում բախվեցին երկու եղբայրական ցեղեր-տոհմեր` երկու արիական տոհմեր: Ու փաստացի դրանով իսկ վերջ դրեցին արիների գերիշխանությանը Հնդկաստանի վրա (չնայած որոշ շրջաններում պահպանվում է մինչև այսօր ;) ):

Այո, ճիշտ ես նկատել: Եվ Արջուի ողբերգությունը, որպես անձի ինդիվիդուալ ողբերգություն, իրականում հենց այս համաարիական ողբերգության կարծես թե բյուրեղացած արտացոլումն էր:


Արիների նվաճումները բերեցեին նրան, որ արդյունքում արիները դուրս եկան արիների դեմ` ոչ միայն Հնդկաստանում, այլև Հունաստանում, հռոմեական ժամանակներում, Պարսկաստանում և այլն: Բացի այդ արիների նվաճումները բերեցին խառնածինների առաջացմանը, որոնք ժառանգելով իրենց հայրերից արիական ուժն ու մտավոր ունակությունները, չէին ժառանգում հոգևոր արժեքները: Արդյունքում հենց այդ խառնածիններն ավելի լուրջ սպառնալիքներ դարձան արիների համար, քան մյուս ցեղերը:

Կիմմերներ, սակեր, սկյութներ...


Հատկանշական է, որ խառնածինների կողմից արիներին հասցված մեծ վնասների մասին, ինչպես նաև խառն ամուսնույթունների մերժումը նկարագրված է մեր էպոսում (Մհերի ու իսկմիլ խաթունի որդի Մելիքը արշավեց Սասունի վրա, Չմշկիկ Սուլթանի ու Դավթի աղջիկը սպանեց Դավթին):

Այո, մեր էպոսը շատ խելքո մտքեր ունի...:)

Lion
22.09.2011, 21:41
Աչքիս Մովսես Խորենացուն էլ ա Հայկը թելադրել, նույն ոճով ա իրար կապակցում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություններն ու անձանց ;)
մանավանդ շատ հետաքրքիր է "թևավոր դևերին պաշտող կարմրահեև դևերի" պահը: Հետաքրքիր է, որ չինական դիցարանում ու միֆոլոգիայում չկան թևավոր դևեր: Չնական "դռակոնը" թեև թռչում ա, բայց անթևա: Այ եվրոպայում թևավոր դևերի մասին լսիր ինչքան ուզում ես, մանավանդ սկանդինավյան ու բրիտանական առասպելներում ու լեգենդներում: Հետաքրքիր զուգադիպություն :think


Այո :) Վերջերս լսում էի մի հետաքրքիր ինֆորմացիա, ուրեմն պարզվում է, որ աշխարհում ամենաշատ կարմրահերները ապրում են Իռլանդիայում ու մեկ էլ... հեռավոր Սիբիրում: Կարծում եմ, որ սրանք եվրոպոիդ, բայց ոչ հնդեվրոպացի մարդկանց սերունդներն են: Այստեղ հետաքրքիր է մի ուրիշ պահ, որ մեր միֆոլոգիայում պահպանված դևերը մեր հեռավոր նախնիների` արիների հակոտնյաներն են եղել ու այդ անտիգոնիզմը այնքան խորն է եղել, որ պահպանվել է մինչ այսօր...:think


ՄԻ հետաքրքիր դիտարկում ևս. չինացիների մոտ "դի" նշանակում է կայսր: Ու այդ ցեղերը նույնպես կոչվում էին "դի"

Գուցե դի/դև...


Հայկի ծանոթ Ու-Վանը կարելի է ենթադրել, որ ոչ այդքան անունն էր, որքան մականունը կամ տիտղոսը չինարեն "ու"` մարտիկ զինվոր (այստեղից էլ "ու-շու"), "վան" արքա, տիրակալ: Ստացվեց` մարտիկների տիրակալ, ռազմիկների արքա և այլ կոմբիանցիաներ :)

Այո, այս Ու-Վանը շատ հետաքրքիր մի անձնավորություն է, իսկական չինական քաղաքակրթության մի ներկայացուցիչ, ինչպիսին եգիպտացիների պարագայում Մենեսն էր, սեմիտներին պարագայում Աբրամը ու Շամին (սա նաև կանանց էր ներկայացնում), արիների (հայերի) պարագայում` Հայկը ;)


Իսկ այն պահը, որ Հայկն անձամբ Չինաստան "ներմուծեց" արիական ստրատեգիան ու ռազմավարությունը շատ հետաքրքիր է :) Բայց ոչ գովելի, փոխանակ կարգին բաներ սովորեցներ կռվել էր սովորեցնում (դե ինչ գիտեր, են էլ սովորեցնում էր :pardon)


Դե հա, Շանի թագավորությունը, ի տարբերություն Սյայի, ընդգծված հնդեվրոպական գծեր ուներ և դա պայմանավորեց նրա հաջողությունը, ընդ որում ակնհայտ է, որ դրանք ներմուծված հատկանիշներ էին...


Լավ են նկարագրվում հնդկական դինաստիաների (արիական, բայց արդեն անկախ), կասսիտների, խեթերի ու մնացածի անջատումները արիների թագավորությունից:

Թագավորությունը փլուզվեց այնպես, ինչպես հետագա եվրասիական կայսրությունները, օրինակ` Մոնղոլական կայսրությունը: Իհարկե, արիները քաղաքակրթական բարիքներ բերեցին նվաճված ազգերին, իսկ մոնղոլները` մահ ու ավերածություն, բայց սկզբունքային նմանություն կա...


Բայց մի հարց էլ: Բա Խաթթիից արևմուտք չէին գնացել մեր արիները, կամ ասենք Սև ծովի հյուսիսային ու արևմտյան ափերը? Իսկ Կասպից ծովի հյուսիսային ափերը ու Վոլգայի ավազան? Բա հետո ոնց հասան նաև Բրիտանիա ու Սթոունհենջը սարքեցին? Ախր Հայկի տեղեկությունները շատ կցկտուր են, ու նորանոր հարցերի տեղիք են տալիս;)

Դե հիմի Հայկը պատմում է այն, ինչ կա կամ, սենց ասենք, իր գլխով է անցել: Արիականությունը Եվրոպա տարան սկյութները, սակերը ու հատկապես գալլերը, բայց դա արդեն ավելի ուշ ժամանակներում...


Բայց հայկական 5 թագավորությունների պահը ամենացավոտն է: Սրանց մասին ավելի շատ ինֆորմացիա է պահպանվել` գրավոր և հնէաբանական, սական այդպես էլ ոչ մի կերպ չեն կարողանում համոզվել, որ դրանք մերոնք են եղել` հայեր, այլ ոչ թե խուռիներ, հայասներ, ուրարտներ ու շուպրիաներ: Այ հենց էս չենք կարողանում ապացուցել, դրա համար էլ չենք կարողանում ապացուցել նաև դրանց նախորդող "առեղծվածները":

Ժամանակի հարց է...


Տեսնես Հայկմի բան տեղյակ է Եգիպտոս և Պաղեստին ներխուժած ծովի "ազգերի մասին"?

Սպասենք և հուսանք - կարծում եմ, որ այդ ամենի վերաբերյալ ևս Հայկը հետաքրքիր հուշեր կունենա...;)

Varzor
23.09.2011, 00:55
Կարծում եմ, որ այդ հնդկական էպոսն է հետագայում Արդնիին փոխարինել Կրիշնայով, քանի որ Արջուն ինքը ռազմիկ էր, ընդ որում լավագույն ռազմիկներից մեկը Հնդկաստանում, և նրան ուղեկիցն ի սկզբանե կարող էր լինել հենց Արդնին ;)
Չէ, հնդկական էպոսը չի փոխել, քանի որ հնդկական էպոսի գլխավոր հատվածը Բհագավադ Գիտան հենց իրենից ներկայացնում է էպոսի պահպանվելու հիմանակն պատճառը: Իսկ Գիտայում Կրիշնան Արջունային է փոխանցում իր ուսմունքը և ճշմարտույթունը: Պանդավներին ու Կաուրավաներին կրիշնան առաջարկեց ընտրել` իր բանակը, կամ իր խոսքը: Կաուրավաները ընտրեցին բանակը, իսկ Արջունան` խոսքը: Բացի այդ Կրիշնայի եղբայրը Բհարման հրաժարվեց մասնակցել այդ եղբայրասպան պատերազմին: Նույն ինքը Արջունան հրաժարվում էր, քանի որ մյուս կողմում տեսնում էր իր ուսուցիչներին ու բարեկամներին: Բայց տարօրինակ է` աստվածային Կրիշնան նրան համոզեց, որ այդ եղբայրասպան պատերազմը արդարւթյունը վերականգնելու միակ ձևեն է, բացի այդ հիշեցրեց, որ Արջունան կշատրիա է, իսկ կշատրիան իրավունք չուներ արդարությունը չպաշտպանելու (տեսնում եք` ևս մեկ արիական սովորույթ), թեկուզ եթե այն պիտի պաշտպաներ իր բարեկամներից ու եղբայրներից:

Դե, անունը արքայի սեփականությունը չէր...;) Կարծում եմ, որ նկատի ունես Վյասայի որդի Դխրիտարաշտրային:
Հա, ինքը: Բայց անունը նշանակում էր "մեծ արքա" :)

Այո, ճիշտ ես նկատել: Եվ Արջուի ողբերգությունը, որպես անձի ինդիվիդուալ ողբերգություն, իրականում հենց այս համաարիական ողբերգության կարծես թե բյուրեղացած արտացոլումն էր:
:hands

Կիմմերներ, սակեր, սկյութներ...
սկյութներն էլ? թե այն ցեղերը, որոնց նույնպես կոչում էին սկյութներ?
Իսկ սարմատները? մասագետերը, գետերը? չհայած վերջին 2-ը ակնհայտ հեթերն են ու "մեծ հեթերը": Բոլորն պատմական տվյալներով թրիակիական ցեղերից ամենակատաղի մարտնչող ու չհանձնվողը դակերն ու մմասնավորապես գետերն են եղել: բայց լինելով այդպիսի կատաղի ու անզիջում մարտերում սովորական առօրյա կյանքում կարգին մարդիք են եղել ու հավատացել են մեկ աստծո, որի մոտ էլ պիտի գնային մեռնելուց հետո:

Այո, մեր էպոսը շատ խելքո մտքեր ունի...:)
Ես կասեի մեր էպոսը հայի կյանքի "ինստրուկցիայի"` ուղեցույցի մի լավ մեծ ու ուսանելի մասն է:

Varzor
23.09.2011, 01:18
Այո :) Վերջերս լսում էի մի հետաքրքիր ինֆորմացիա, ուրեմն պարզվում է, որ աշխարհում ամենաշատ կարմրահերները ապրում են Իռլանդիայում ու մեկ էլ... հեռավոր Սիբիրում: Կարծում եմ, որ սրանք եվրոպոիդ, բայց ոչ հնդեվրոպացի մարդկանց սերունդներն են: Այստեղ հետաքրքիր է մի ուրիշ պահ, որ մեր միֆոլոգիայում պահպանված դևերը մեր հեռավոր նախնիների` արիների հակոտնյաներն են եղել ու այդ անտիգոնիզմը այնքան խորն է եղել, որ պահպանվել է մինչ այսօր...:think
Եթե չեմ սխալվում զուտ հայկան դիցաբանության մեջ դևերը սկզբնապես մազոտ ու վիթխարի արարածներ էին, էդ արդեն հետագայում "դռակոն" բառը թարգմանվեց այդպես: բայց շատ տեղերում այն թարգմանավեց վիշապ: Այ վիշապների հետ նույնիսկ մեր "անհասկանալի ծագումով" ախպեր Վահագնը չուներ` քաղում Էր :D

Գուցե դի/դև...
Չգիտեմ, նույն հնդիկների մոտ` դեվա-աստված, վիշվադևա` գլխավոր աստվածներ: Լատիներեն deus` աստված: Այ դևերը բացասական կերպարով հանդես են գալիս Ավեստայում` զրադաշտականությունում, որպես խավարի ծնունդներ:
Չինացիների մոտ "դի" տիտղոսը առաջնային կերպով կրում էր լեգենդար "դեղին կայսրը"` Հուան դի: Բայց հաշվի առնելով, որ չինացիների մոտ վիշապը-դևը իրենից ներկայացնում էր ուժի ու իմաստության խոհրդանիշ, համարվում էր ծովերի ու ջրեի տիրակալը (մեր հայկական վիշապին նման չի? մանավանդ, որ անթև ա ;) ) ու բացի այդ վիշապը լեգենդար կայսր էր` լուն դի "վիշապ կայսր", չի բացառվում, որ կապ կա չինակա դի տիտղոսի և դև բառերի միջև, մանավանդ, որ ոչ շատ հեռու երկրում` հնդկաստանում դևերը աստվածներ էին ու թագավորներ: պաշտոնապես Չինաստանում առաջինը դի տիտղոսն ընդունեց Ցի կայսրը` Ցի Շի Հուան Դի:

Դե հիմի Հայկը պատմում է այն, ինչ կա կամ, սենց ասենք, իր գլխով է անցել: Արիականությունը Եվրոպա տարան սկյութները, սակերը ու հատկապես գալլերը, բայց դա արդեն ավելի ուշ ժամանակներում...
Ավելի ուշ? բա Սթոունհենջը? ;) Ի դեպ ժամանակագրորեն նույնիսկ Քարահունջն է գերազանցում արիներին իր տարիքով: համենայն դեպս այդ հարցում առանձին կարծիք ունեմ` հին արիների ու նոր արիների վերաբերյալ:
Մասնավորապես` հին արիները շարժվեցին Արևի ետևից, արդյունքում հայտնվեցին նույնիսկ Բրիտանիայում, իսկ մյուս կողմից էլ եգիպտոսում: Ու հենց իրենք էլ կաուցեցին բուրգերը` իրենց համար լետներ շինեցին, քանի որ Աստվածները միայն լեռներում էին իջնում ու լեռներում էին բնակվում: Հետագայում հին արիները լրացրեցին նոր արիների աստվածների շարքերն այնպես, որ նույնիսկ խառնաշփոթ առաջացավ: Հենց եգիպտական աստվածներն ակնհայտորեն արիական ծագում ունեն, ամանավանդ Ռա-ն (Առ-Արը;) ): Նոր արիներն արդեն շարժվեցին դեպի արևը, որի արդյունքում արիականության երկրորդ, ավելի բարդ ու խուճուճ կենսակերպը ու օրենքները տարածվեցին մինչև Հնդկաչին: Սակայն նոր արիների ազդեցությամբ, երկրորդ էտապով դեպի արևելք տարածված ալիքը հասավ նույնիսկ մինչև Ամերիկա մայցամաք (վարկած???):
Ինչևէ Ամերկա մայրցամաքում հայտնված խարտյաշ (կամ կարմրահեր???) ու կապուտաչյա աստվածները, որոնք իրենց հետ բերեցին գիտությունն ու օրենքները արդեն իսկ մեծ հանելուկ են պատմաբանների համար: մանավանդ պերույական մի լեռային քաղաքիկ, որտեղ ավելի շատ ևրոպոիդների կտեսնես, քանի պերուանցիների, նույնիսկ կարմրահեր են ու կանաչ աչքերով:
Մի խոսքով, մի գուցե կատակ չեն անու, երբ ասում են, որ հայերը Կոլոբոսից շուտ են գտել ամերիկան: Հատկանշական է, որ Վիկնինգները նույնպես շարժվում էին այդ ուղղությամբ` արևի քարի միջոցով: Ընդ որում չի բացառվում, որ իրենք կրկնում էին իրենց նախնիների ճանապարհը:

Lion
23.09.2011, 08:19
*

Առջևում Իզիրտուն [1] էր: Ռագայից հետո ես ուղղություն էի վերցրել դեպի Հանգմատանա [2]: Ու թեև դեպի Հայաստան տանող ավելի կարճ ճանաարհ էլ կար, բայց ես ընտրել էի սա: Ինչքան մոտենում էի Հայաստանին, այնքան ինձ կաշկանդված էի զգում: Ի՞նչ վիճակում կտեսնեմ ես Հայաստանը հիմա և ո՞րն է իմ դերը հիմա այնտեղ: Առաջ էլ էր եղել, որ երկար ժամանակով բացակայել էի Հայաստանից, բայց ոչ մի անգամ դեռ նման կերպ չէի դժվարացել վերադառնալ: Եվ ահա ես Իզիրտու քաղաքի մատույցներում էի, Արմիա [3] լճից հարավ ընկած այդ քաղաքում, որտեղից արդեն ուղիղ կարող էի մտնել Հայաստան, սակայն անվճռականությունը կաշկանդում էի ինձ և ես չէի կողմնորոշվում անելիքիս հարցով:

Նժույգիս ոտքերի տակ մի քար ընկավ և ճանապարհի հավատարիմ ընկերս անհանգիստ խրխնջաց ու խրտնեց: Ես թփթփացրեցի նրա բաշին և հանգստացրեցի, բայց գրեթե միանգամից էլ իրադարձությունները սկսեցին սրընթաց արագությամբ զարգանալ: Կողքի սարալանջից, ընկնելով ու գլորվելով, մի մարդ էր իջնում, որին հետապնդում էին թրերը մերկացրած մի քանի այլ մարդիկ: Ի վերջո փախստականը, մեկ անգամ ևս գլորվելով, հասավ ճանապարհին և, արդեն լրիվ փոշեթաթախ ու ցնցոտիների վերածված իր հանդերձների մեջ ուղղվելով, ոտքի կանգնեց նժույգիս քթից մի քանի քայլ հեռավորության վրա ու անհանգիստ շուրջը նայեց: Սրան հետապնդողները, երևի թե չուզենալով գլորվել ու քերծվել, մի պահ հետ էի մնացել: Հենց այդ պահին էլ ճանապարհին հայտնված փախստականը նկատեց ինձ և մի պահ կանգ առավ, երևի թե չկողմնորոշվելով, թե ով եմ ես:

Այս հապաղումը ճակատագրական եղավ փախստականի համար, քանի որ նրան հետապնդողներից մեկը երկար մի ցատկ կատարեց և, վայրեջք կատարելով հենց փախչող այդ մարդու վրա, իր հետ նրան ևս գետին տապալեց: Փախստականին հաջողվեց առաջինը ոտքի կանգնել, սակայն անհրաժեշտ ժամանակն արդեն բաց էր թողնված և մյուս հետապնդողներն արդեն ճանապարհի վրա էին: Ըստ երևույթին սրանք խնդիր ունեին ընդամենը բռնել փախուստի դիմած այդ անձնավորությանը, բայց ոչ թե սպանել, դրա համար էլ թրերը դրեցին պատյանները և շրջապատեցին փախստականին: Վերջինս անակնկալ բռնցքահարեց իրեն ամենամոտ գտնվող հակառակորդին ու տապալեց նրան, ոտքով հարվածեց երկրորդին և հզոր վազքով փորձեց ճեղքել շրջապատումը: Բայց գրեթե անմիջապես էլ մեկ տասյակ ձեռքեր պրկեցին նրան ու իմ նժույգի առջև զարգացող այս իրադարձությունների արդյունքում փախստականը վերջնականապես զրկվեց շարժունակությունից.

- Բռնվեցի՜ր, շուն,- ասորերեն ասաց փախստականին բռնած մարդկանցից մեկը ու շռնդալից մի ապտակ իջեցրեց դրա դեմքին,- դու կարծում էիր որ կարող ես մեզնից հեռանա՞լ:
- Ե՜ս ձ՜եր…,- հայերեն մի լավ հայհոյանք ուղղեց իրեն բռնողներին փախստականը և, լարելով բոլոր ուժերը, փորձեց դուրս պրծնել,- Ե՜ս ձ՜եր…, շուն-շան որդիներ,- հևաց փախստականը ու մի պահ դադարեցրեց դուրս պրծնելու փորձը, քանի որ չորս հոգի շատ ամուր էին բռնել նրան:
- Օգնության կարիք կա՞,- առաջ մղելով ձիս ասորերեն հարցրեցի ես` ձեռքս տանելով գլխարկիս:
- Չէ, չկա,- կարծես թե նոր միայն ինձ նկատելով` առաջ եկավ ու կոպիտ տոնով պատասխանեց երևի թե փախստականին բռնած այդ խմբի առաջնորդը,- շարունակիր ճանապարհդ, օտարական, սա քեզ չի վերաբերվում:

Ես սիրալիր ժպտացի, իսկ նժույգս էլ ինձ արդեն ընդհուպ մոտեցրել էր տարօրինակ այս խմբին: Կայծակնային արագությամբ մերկացրեցի մեջքիս կապած թուրը և հզոր հարված իջեցրեցի ինձ այդքան կոպիտ պատասխան տվողի գլխին: Սա անձայն գետին տապալվեց: Տեսնելով դա, փախստականին բռնողներից երկուսը թողեցին նրան ու փորձեցին մոտենալ ինձ, սակայն, մինչև կմերկացնեին թրերը, ես ուժեղ խթանեցի ձիս և, մոտենալով դրանց, երկու հատու հարվածներով սրանց ևս պառկեցրեցի: Փախստականին բռնած մյուս երկուսի ուշադրությունը լրիվ իմ կողմը դարձավ և, օգվելով առիթից, փախստականը կտրուկ մի շարժումով ազատվեց կապանքներից և բռունցքի երկու ճարպիկ հարվածներով գետնեց իրեն բռնողներին: Դրանից հետո նա ոտքի հզոր հարված իջեցրեց ոտքի կանգնել փորձողներից մեկի դեմքին ու երևի սպանեց նրան, իսկ մյուսին էլ ես առա ձիերիս սմբակտների տակ ու տրորեցի: Վերջ, ոտքի վրա մնացինք միայն մենք երկուսովս:

- Հայ ե՞ս,- հայերեն հարցրեց մի արագ հայացքով շրջապատը ուսումնասիրելուց հետո ինձ մոտեցած փախստականը:
- Հայ եմ, հայ,- ժպտացի ես,- շրջիկ վաճառական եմ, արևելքից եմ գալիս:
- Ինչ-որ շատ ճարպիկ ես ծանր թրին տիրապետում շրջիկ վաճառականի համար,- ծիծաղեց զրուցակիցս,- բայց դե այս դեպքում ես բողոքելու հիմքեր իրոք որ չունեմ:
- Դե,- ժպտացի ես,- չեմ ճանաչում որևէ հայի, որը արժանի լինի նրան, որ ասորիներն իր հետ այդպես վարվեն:
- Հաա, սրանք,- թեթև ծիծաղեց զրուցակիցս,- դե մենք հին հաշիվներ ունեինք: Իսկ ու՞ր ես ուղղություն վերցրել,- հարցրեց նա:
- Առայժմ դեպի Իզիրտու, հետո` կերևա,- պատասխանեցի ես:
- Անունս Սասուն է,- ներկայացավ զրուցակիցս ու շարունակեց,- ինքս էլ Սասունից եմ: Կուզենայի իմանալ իմ փրկարարի անունը:
- Հայկ,- գլուխ տվեցի ես,- արդեն երկար ժամանակ է, որ ինձ այդպես են կոչում:
- Ուրախ եմ ծանոթանալու, Հայկ,- խոնհարվեց զրուցակիցս ու սկսեց հետ-հետ գնալ,- կլինես մեր կողմերում, Աղձնիքում ու Կորճայքում, իմաց տուր, չես փոշմանի:
- Անպայման,- գլխով արեցի ես, իսկ այդ ընթացքում զրուցակիցս շուռ եկավ և անսովոր արագությամբ կորավ թփերի մեջ:

“Այ քեզ արկա՜ծ”,- մտածեցի ես ու խթանեցի ձիուս,- “կարծես թե ուզում էի Իզիրտուում հանգստանալ, բայց հիմա դա չի ստացվի, պետք է առաջ ընթանալ…”:

_________________________
[1] Քաղաք Ուրմիա լճից հարավ:
[2] Քաղաք Ատրպատականում, հետագայում լայնորեն հայտնի դարձած Էկբատանն է:
[3] Լճի կամայական անվանումն է, որը բխեցվում է արիական ավանդույթներից:

Lion
23.09.2011, 08:42
*

Հիշարժան այդ ընդհարումից անցել էր արդեն տասն օր ու ես աննահանջ երթով դեպի արևմուտք էի ընթանում: Ճիշտն ասած արդեն վաղուց էի որոշել անելիքս ու եկել հետևության, որ Հայաստան մտնելուց առաջ չի խանգարի ամենից առաջ տեսնել Մենեսին: Թե որտեղ պետք է գտնեի բարեկամիս, պատկերացնում էի միայն ամենաընդհանուր գծերով, սակայն այնուհանդերձ հույսս չէի կտրում...

Մի քանի օր էր արդեն, որ ես մուտքի էի գործել Արտակ արքայի [1] կողմից կառավարվող Միտանիի թագավորության տարածք և այժմ, գետանցելով Եփրատը, պատրաստվում էի իջնել դեպի Ասորիք: Ընթացքում փորձում էի տեղեկություններ հավաքել ընդհանուր իրավիճակի մասին ու պատկերացնել իմ հետագա անելիքները:

Հյուընկալվելով ինձ սիրալիր կերպով դիմավորած պանդոկներում և շաղակրտելով ճանապարհին հանդիպած շուկաներում, ինձ շուտով արդեն ընդհանուր գծերով պարզ դարձավ, թե ինչն է անհանգստացնում Հայոց երբեմնի միասնական թագավորությունից անջատված այս արդեն անկախ թագավորության բնակիչներին: Պարզվեց, որ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ սրված են հարաբերությունները հարավից Ասորիքին մոտեցած Եգիպտոսի ոտքի կանգնած թագավորության հետ, իսկ վերջին տարիներին էլ բանը հասել է արդեն բացահայտ պատերազմի [2]: Բանն այն է, բացատրում էին ինձ տեղացիները, որ ներկայիս արքա Արտակի հոր պապի պապը, Հայկազուտների ցեղից սերող Կիռնակը [3], Եգիպտոսին տիրող վերջին Հայկազուտ տիրակալն էր, որը, պարտություն կրելով ապստամբած եգիպտացիների բանակների դեմ պատերազմում, իր հպատակների մեծ մասով նահանջել է Ասորիքի ուղղությամբ և, հաստատվելով այս տարածքներում, հիմք դրել Միտանիի թագավորությանը: Եգիպտացիները, որոնք այդ ժամանակ դեռևս իրենց այնքան էլ ամուր չէին զգացել նոր ոտքի հանած իրենց երկրում, չէին կարողացել անմիջապես հետապնդել Կիռտային ու իր ժողովրդին, բայց թշնամանքը մնացել էր:

Պատմում էին, որ սրանից մոտ յոթանասուն տարի առաջ Եփրատ գետի ափին տեղի ունեցած մեծ ճակատամարտում միտանցիներին հաջողվել է հետ մղել եգիպտացիների հարձակումը, սակայն շուտով պարզվել էր, որ դա միայն սկիզբն է [4]: Մոտ երեսուն տարի առաջ կրկին սկիզբ էր առել պատերազմը արդեն զգալի ռազմա-քաղաքական հզորության հասած Եգիպտոսի հետ և այն շարունակվում էր մինչև այսօր: Տեղացիները հիշում էին, որ Միտանիի այդ ժամանակվա արքա Սանասարը [5] սկզբում փորձել էր իր գլխավորությամբ լայն համադաշնություն ստեղծել Եգիպտոսի դեմ Ասորիքի մանր իշխանություններից, սակայն Մեգիդո քաղաքի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում այդ համադաշնության բանակը պարտվել էր և այն ցրվել էր [6]: Դրանից հետո սկսվել են հարձակումները արդեն ուղիղ Միտանիի տարածքի վրա: Վերջին հարձակումը եղել էր երկու տարի առաջ [7]: Ու թեև Միտանիի արքաներին հաջողվել էր այնպես անել, որ առաջխաղացած թշնամին ի վերջո նահանջի, սակայն թագավորությունը զգալի կորուստներ էր կրել, իսկ պատերազմն էլ դեռ շարունակվում էր:

Բարեբախտաբար այն ժամանակ, երբ ես շարժվում էի դեպի հարավ, պատերազմական որևէ գործողության մասին խոսք դեռևս չկար և խոչընդոտների ես չհանդիպեցի: Իրար էին հաջորդում էին միմյանց նման Ասորիքի քաղաքները, իսկ վերջում էլ, անցնելով քանանեացիների երկրով, ես մտա արդեն բուն Եգիպտոսի տարածք: Առայժմ չէի պատկերացնում, թե Մենեսին որտեղ կարելի է գտնել, բայց համենայն դեպս որոշել էի երևալ Թեբեում, հարավային Եգիպտոսում գտնվող այդ քաղաքում, որն այժմ հանդիսանում էր Եգիպտոսի մայրաքաղաքը: Ես գրեթե վստահ էի, որ Մենեսին պետք է որ այդ քաղաքում գտնեմ…

_________________________
[1] Արտակ I (Արտադամա) (մ.թ.ա. մոտ 1450-1410): Միտանիի թագավորության արքա, որի օրոք Միտանին մեծ ուժ և հսկայական միջազգային հեղինակություն ուներ:
[2] Խոսքը Հայ-Եգիպտական պատերազմի (մ.թ.ա. մոտ 1512-1412) մասին է:
[3] Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1561-1555): Հայկազուտների վերջին տիրակալը Եգիպտոսում, որը, իր հպատակների հետ ստիպված լինելով հեռանալ այնտեղից, հիմնադրեց Միտանիի թագավորությունը:
[4] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա մոտ 1512 թվականով:
[5] Սանասար (Սաուսադատար) (մ.թ.ա. մոտ 1490-1450): Միտանիի արքա, որի օրոք Միտանիի թագավորությունը ռազմա-քաղաքական վերելք ապրեց:
[6] Լայնորեն հայտնի Մեգիդոյի ճակատամարտը տեղի ունեցավ մ.թ.ա. 1467 թ-ի մայիսի 15-ին: Այն ավարտվեց Ասորիքի հակաեգիպտական դաշնակից ուժերի խոշոր պարտությամբ
[7] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա 1441 թվականով:

Lion
23.09.2011, 08:59
*

Թեբեն ես չճանաչեցի: Առաջ առիթ ունեցել էի լինելու այդ քաղաքում և հարավային Եգիպտոսի մայրաքաղաքը հանդիսացող գավառական այդ բնակավայրն այն ժամանակ վրաս առանձնակի ոչ մի տպավորություն էլ չէր թողել: Փոխարենը հիմա ամեն ինչ փոխվել էր: Հայերի գերիշխանությունից ազատվելուց հետո, կամ գուցե հենց հայերի օրոք էլ, Թեբեն շրջափակվել էր պարիսպների հզոր շղթայով: Ընդ որում ինձ համար ամենևին էլ զարմանալի չէր, որ պարսպաշինական գործում ես հանդիպեցի մեր հարազատ հայկական ոճն ու ձևերը: Քաղաքն ուներ մեկ գլխավոր և մի քանի երկրորդական դարպասներ: Ես իհարկե չէի կարող ինձ հաճույք չպատճառել և քաղաք չմտնել հենց գլխավոր դարպասով:

Դարպասն անցնելուն պես ես ոտք դրեցին մի երկար ու լայն պողոտա, որի երկու կողմերում շարված էին միջին մեծության սֆինքսներ: Դրանց մեծ մասն արդեն պատրաստի վիճակում էր, բայց մեկի վրա շինարարները դեռևս աշխատում էին: Ես հետաքրքրությամբ սկսեցի դիտարկել, թե ինչպես են նրանք փայտե կառույց հավաքել սֆինքսներից մեկի դեմքի դիմաց ու եռանդուն կերպով փայլեցնում սրա դեմքը: Ես հետո պիտի իմանայի, որ սֆինքսի այդ դեմքը պատկանում է ներկայիս փարավոն Ամենհոտեպ երկորդին [1]` Մեծն Թութմոս երրորդի [2] որդուն:

Պողատայի ամենավերջում շուկան էր, որտեղ ակտիվ առևտուր էր գնում: Շուկայի մեջ էին գործում նաև արհեստավորները, իսկ ավելի վերևում, բարձրունքի վրա, վառվում էր եգիպտական փարավոնին երկար կյանք խոստացող մեծ կրակը: Շուկայում պտտվելիս ընթացիկ խոսակցություններից կարողացա հասկանալ, որ բախտս բերել է ու ես Թեբե եմ ժամանել շատ հարմար մի օր: Բանն այն էր, որ հենց այդ օրը պետք է տեղի ունենար փարավոնի դեմքով այն մեծ սֆինքսի պաշտոնական ներկայացումը, որին օրվա երկրորդ կեսին պատրաստվում էր ներկա լինել նաև հենց ինքը մեծն փարավոնը, բնականաբար սեփական շքախմբի ուղեկցությամբ: Ես բավարարված ժպտացի: Մենեսին գտնելու գործն ավելի, քան հեշտանում էր, քանի որ կարող էի չկասկածել` բարեկամս կլինի փարավոնի շքախմբում: Նստեցի տեղական պանդոկներից մեկում և ճաշեցի, իսկ հետո էլ քնով ընկա: Արթնացա մի քանի ժամ անց, ուժեղ աղաղակներից: Պարզվեց, որ արթնացել եմ ճիշտ ժամանակին, քանի որ շինարարները հավաքել էին արհեստական կառուցները արդեն շլացուցչության աստիճան փայլեցված Ամենհոտեպի սֆինքսի դեմքից և հիմա բոլորը ամեն պահի սպասում էին փարավոնի ժամանմանը:

- Ամոնհատե՜պ, Ամոնհատե՜պ,- եգիպտական առոգանությամբ վանկարկում էր ճանապարհի շուրջը հավաքված ամբոխը և դրանով ոչ միայն մեծարում էր իր փարավոնին, այլև գլխավոր աստված Ամոնին, քանի որ փարավոնի անունը եգիպտերենից թարգմանած բառացիորեն նշանակում էր. “Ամոնը գոհ է”:

Հանկարծ մեծ արագությամբ պողոտայի վրա երևաց մի թեթև մարտակառք, որի վրա կանգնած պալատականը սկսեց հատու հրամաններ ուղղել ամբոխի դիմաց կանգնած զինվորներին: Սրանք շուռ եկան և, առաջ մղելով վահանները, հետ հրեցին ամբոխին: Դրանից հետո նրանք կրկին դեմքով շուռ եկան դեպի պողոտան և հանդիսավոր տեսք ընդունեցին, որից անմիջապես հետո էլ բարձր հնչեցին շեփորները: Դրան հաջորդեցին թեթև մարտակառքի վրա սրընթաց պողոտա ներխուժած ևս մեկ պալատականի հատու հրամանները, որից հետո ամբոխի աղաղակնեը դադարեցին և համեմատական լռություն տիրեց:

Թեբեի գլխավոր պողոտան հիանալի էր սալարկված և շուտով ես լսեցին ծանր մարտակառքը քաշող խոշոր եռաձիերի համաչափ դոփյունը: Դոփյունը գնալով ուժեղանում էր և կարճ ժամանակ անց դրան միացավ նաև ծանր մարտակառքի գվվոցն ու ձիերին շաչող մտրակների շառաչյունը: Ձայները գնալով ուժեղանում էին և շուտով ես տեսա հենց իրեն` հզոր Եգիպտոսի ամենազոր տիրակալ Ամենհոտեպին, մեր հարազատ Միտանիի թագավորությանը այդքան նեղած այդ տիրակալին: Փարավոնը կարծես թե նպատակ էր դրել զարմացնել սեփական հպատակներին եռաձի մարտակառք վարելու իր ունակություններով, դրա համար էլ, չբավարարվելով պողոտայում սուրացող իր մարտակառքի հոյակապ տեսքով, վերջինս շուռ տվեց այն, մտավ շուկայի դիմացի հրապարակ և սկսեց մարտակառքային ամենազարմանալի հնարքներ իրականացնել: Փարավոնը մեկ կանգնեցնում էր ձիերին և կտրուկ մտրակելով ընթացք հաղորդում դրանց, մեկ ստիպում էր սրանց կտրուկ շրջադարձներ կատարել ու ցույց էր տալիս սայլակի վրա մնալու իր վարպետությունը, իսկ մի քանի անգամ էլ հիացած ամբոխի գոչյունների ու վահաններին զինվորների նիզակներով հասցված հարվածներից առաջացած զրնգոցի ուղեկցությամբ վերջինս նույնիսկ կարողացավ ընթացքի ժամանակ ցած թռչել մարտակառքի սայլակից և կրկին ցատկել դրա վրա: “Դե ինչ, հարգելին իմ Ամենհոտեպ, նման բաներ արիները վաղուց էին անում և դու ընդամենը ապացուցում ես, որ վատ չես յուրացնել այդ ամենը”,- քմծիծաղեցի ես,- “բայց արդեն ժամանակն է, որ դու ներկայացնես նաև քո ամենածեր պալատականներից մեկին”:

Այդ ընթացքում Ամենհոտեպն ի վերջո դադարեցրեց մարտակառքային վարժությունները և ուղղեց եռաձիերին դեպի սեփական սֆինքսը: Իրենց մարտակառքերի վրա հավաքված փարավոնի շքախմբի անդամները, որոնք հասցրել էին արդեն հավաքվել պողոտայի վրա և ծափահարում էին Ամենհոտեպին, պատշաճ հեռավորության վրա հետևեցին փարավոնին: Հենց այդ պահին էլ ես սուր զգացումն ունեցա և սևեռուն հայացքս ուղղեցի փարավոնի շքախմբի ուղղությամբ: Գրեթե անմիջապես էլ սպիտակ տոգաներ հագած և հեռվից ինձ համար միադեմք հանդիսացող շքախմբի անդամներից մեկն առանձնացավ ու սկսեց սևեռուն կերպով ամբոխին նայել:

- Առաջ, առա՜ջ,- հրամայական բարձրացրեց սա ձեռքն ու իր շարժումներին հնազանդ ռազմիկների մի խումբ ուղղեց իմ կանգնած տեղի ուղղությամբ: Դա Մենեսն էր, որ կարծես թե ինձ նկատել էր, բայց ի՞նչ կարիք կար ռազմիկների…
- Թողնել, թողնե՜լ,- օդում պտտեց ձեռքը բարեկամս և ռազմիկները, որ արդեն պատրաստվում էին մարդկանց այս ու այն կողմ հրելով իմ ուղղությամբ խորանալ ամբոխի մեջ, հետ վերադարձան: Մենեսը աննկատ ծալեց ոտքը, նայեց իմ ուղղությամբ և թեթևակի խոնհարվեց: Հեռվից հասցրեցի նկատել բարեկամիս այնքան կարոտած ժպիտը և ինքս էլ թեթևակի խոնհարվեցի…

_________________________
[1] Ամենհոտեպ II (մ.թ.ա. 1450-1425): Եգիպտոսի XVIII գահատոհմի հզոր փարավոն:
[2] Թութմոս III (մ.թ.ա. 1503-1450): Եգիպտոսի XVIII գահատոհմի հզոր փարավոն:

Lion
23.09.2011, 14:58
Եթե չեմ սխալվում զուտ հայկան դիցաբանության մեջ դևերը սկզբնապես մազոտ ու վիթխարի արարածներ էին, էդ արդեն հետագայում "դռակոն" բառը թարգմանվեց այդպես: բայց շատ տեղերում այն թարգմանավեց վիշապ: Այ վիշապների հետ նույնիսկ մեր "անհասկանալի ծագումով" ախպեր Վահագնը չուներ` քաղում Էր :D

Կարծում եմ, որ Վահագնի պայքարը վիշապների դեմ այս տեսանկյունից չի կարող պատահական համարվել...


Չգիտեմ, նույն հնդիկների մոտ` դեվա-աստված, վիշվադևա` գլխավոր աստվածներ: Լատիներեն deus` աստված: Այ դևերը բացասական կերպարով հանդես են գալիս Ավեստայում` զրադաշտականությունում, որպես խավարի ծնունդներ:

Հենց դա է, որն արտացոլում է արիների պայքարը "Կարմրահեր դևեր"-ի դեմ:


Ավելի ուշ? բա Սթոունհենջը? ;) Ի դեպ ժամանակագրորեն նույնիսկ Քարահունջն է գերազանցում արիներին իր տարիքով: համենայն դեպս այդ հարցում առանձին կարծիք ունեմ` հին արիների ու նոր արիների վերաբերյալ:
Մասնավորապես` հին արիները շարժվեցին Արևի ետևից, արդյունքում հայտնվեցին նույնիսկ Բրիտանիայում, իսկ մյուս կողմից էլ եգիպտոսում: Ու հենց իրենք էլ կաուցեցին բուրգերը` իրենց համար լետներ շինեցին, քանի որ Աստվածները միայն լեռներում էին իջնում ու լեռներում էին բնակվում: Հետագայում հին արիները լրացրեցին նոր արիների աստվածների շարքերն այնպես, որ նույնիսկ խառնաշփոթ առաջացավ: Հենց եգիպտական աստվածներն ակնհայտորեն արիական ծագում ունեն, ամանավանդ Ռա-ն (Առ-Արը;) ): Նոր արիներն արդեն շարժվեցին դեպի արևը, որի արդյունքում արիականության երկրորդ, ավելի բարդ ու խուճուճ կենսակերպը ու օրենքները տարածվեցին մինչև Հնդկաչին: Սակայն նոր արիների ազդեցությամբ, երկրորդ էտապով դեպի արևելք տարածված ալիքը հասավ նույնիսկ մինչև Ամերիկա մայցամաք (վարկած???):
Ինչևէ Ամերկա մայրցամաքում հայտնված խարտյաշ (կամ կարմրահեր???) ու կապուտաչյա աստվածները, որոնք իրենց հետ բերեցին գիտությունն ու օրենքները արդեն իսկ մեծ հանելուկ են պատմաբանների համար: մանավանդ պերույական մի լեռային քաղաքիկ, որտեղ ավելի շատ ևրոպոիդների կտեսնես, քանի պերուանցիների, նույնիսկ կարմրահեր են ու կանաչ աչքերով:
Մի խոսքով, մի գուցե կատակ չեն անու, երբ ասում են, որ հայերը Կոլոբոսից շուտ են գտել ամերիկան: Հատկանշական է, որ Վիկնինգները նույնպես շարժվում էին այդ ուղղությամբ` արևի քարի միջոցով: Ընդ որում չի բացառվում, որ իրենք կրկնում էին իրենց նախնիների ճանապարհը:

Ես էլ եմ այդ կարծիքին, որն իմ մոտ ձևավորվել է վերջին տարիների ընթացքում: Կարծում եմ, որ եղել է այսպես - ի սկզբանե, ինչ-որ տեղ մ.թ.ա. 5-4 հազարամյակներում հնդեվրոպական ցեղերը առայժմ անհայտ իրենց նախահայրենիքից ցրվել են դեպի աշխարհի տարբեր կողմեր, հասել Բրիտանիայից մինչև Հնդկաստան ու սա ունեցել է ավելի շուտ միգրացիոն բնույթ: Հետագայում, մ.թ.ա. 1710-1700 թվականներին արդեն տեղի է ունեցել կոնկրետ ռազմա-քաղաքական բնույթ ունեցող իրադարձություն` արիների արշավանքը, որը կապվում է արդեն կոնկրետ ազգի, հայերի հետ: Այս երկու ալիքները իրար վրա են "ներկվել" և ստեղծել են խառնափշոթ, նույն "ստոունհենջ"-ի ոճի: Հետագայում ավելի փոքր ալիքներ էլ են եղել, ի դեմս օրինակ գալլերի արշավանքների, բայց հիմնականները այս երկուսն էին...

Varzor
23.09.2011, 16:08
Կարծում եմ, որ Վահագնի պայքարը վիշապների դեմ այս տեսանկյունից չի կարող պատահական համարվել...
Բայց Վահագնի սպանած վիշապները Մասիսի մոտ էին բնակվում ;)

Հենց դա է, որն արտացոլում է արիների պայքարը "Կարմրահեր դևեր"-ի դեմ:
Ուզում ես ասել, որ հռոմեկան ու հնդկական աստվածները դրանք արիների հակոտնյաներն էին? Բա ինչու էին կերպարները նույնը? Մասնավորապես հնդկական դիցարանի հին աստվածները գաղափարապես (և ըստ գրվածքների) բավականին մոտ էին արիներին ու իրենց աստվածներին?
Ինչքանով ես գիտեմ "դև" բառը որպես բացասական էակի նկարագրություն սկսել է կիրառվել քրիստոնեական ժամանակներում` որպես հակադրություն արիների դևերին, ինչպես նաև հռոմեացիների դեուսներին: Այսինքն` քրիստոնեությունը հին աստվածներին համարում էր "չարի ծնունդ"
Վիկիում, թեև սող, բայց բավականի ճշգրիտ ինֆորմացիա գտա
http://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B5%D0%B2%D1%8B
http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BE%D0%B3%D0%B8_(%D0%B1%D1%83%D0%B4%D0%B4%D0%B8%D0%B7%D0%BC)
http://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D1%8D%D0%B2

Ես էլ եմ այդ կարծիքին, որն իմ մոտ ձևավորվել է վերջին տարիների ընթացքում: Կարծում եմ, որ եղել է այսպես - ի սկզբանե, ինչ-որ տեղ մ.թ.ա. 5-4 հազարամյակներում հնդեվրոպական ցեղերը առայժմ անհայտ իրենց նախահայրենիքից ցրվել են դեպի աշխարհի տարբեր կողմեր, հասել Բրիտանիայից մինչև Հնդկաստան ու սա ունեցել է ավելի շուտ միգրացիոն բնույթ: Հետագայում, մ.թ.ա. 1710-1700 թվականներին արդեն տեղի է ունեցել կոնկրետ ռազմա-քաղաքական բնույթ ունեցող իրադարձություն` արիների արշավանքը, որը կապվում է արդեն կոնկրետ ազգի, հայերի հետ: Այս երկու ալիքները իրար վրա են "ներկվել" և ստեղծել են խառնափշոթ, նույն "ստոունհենջ"-ի ոճի: Հետագայում ավելի փոքր ալիքներ էլ են եղել, ի դեմս օրինակ գալլերի արշավանքների, բայց հիմնականները այս երկուսն էին...
Միանգամայն համամիտ եմ, մենակ ժամանակագրության մասով իմ կարծիքն այլ է` մթա 8-4 հազարամյակներում:

Lion
23.09.2011, 16:22
Բայց Վահագնի սպանած վիշապները Մասիսի մոտ էին բնակվում ;)

Կարծում եմ, որ դա հետագա շերտի ավելացման արդյունք է, ի դեմս Մասիսի լանջերին հաստատված մարերի, ինչը տեղի ունեցավ մ.թ.ա. VI դարի կեսերին:


Ուզում ես ասել, որ հռոմեկան ու հնդկական աստվածները դրանք արիների հակոտնյաներն էին? Բա ինչու էին կերպարները նույնը? Մասնավորապես հնդկական դիցարանի հին աստվածները գաղափարապես (և ըստ գրվածքների) բավականին մոտ էին արիներին ու իրենց աստվածներին?
Ինչքանով ես գիտեմ "դև" բառը որպես բացասական էակի նկարագրություն սկսել է կիրառվել քրիստոնեական ժամանակներում` որպես հակադրություն արիների դևերին, ինչպես նաև հռոմեացիների դեուսներին: Այսինքն` քրիստոնեությունը հին աստվածներին համարում էր "չարի ծնունդ"
Վիկիում, թեև սող, բայց բավականի ճշգրիտ ինֆորմացիա գտա
http://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B5%D0%B2%D1%8B
http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BE%D0%B3%D0%B8_(%D0%B1%D1%83%D0%B4%D0%B4%D0%B8%D0%B7%D0%BC)
http://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D1%8D%D0%B2

Չէ, բայց դևերն իրոք որ կարծես արիների հակոտնյաներն էին - նույնվիկիպեդիայից կարող եմ հղումներ անել: Հետո եկեք չմոռանանք նաև, որ մի դեպքում կարող է հենց "դև" լինել, մյուս դեպքում էլ դրական կերպար... դեվա (дева) ;)


Միանգամայն համամիտ եմ, մենակ ժամանակագրության մասով իմ կարծիքն այլ է` մթա 8-4 հազարամյակներում:

Հնարավոր է...

Varzor
23.09.2011, 16:39
Կարծում եմ, որ դա հետագա շերտի ավելացման արդյունք է, ի դեմս Մասիսի լանջերին հաստատված մարերի, ինչը տեղի ունեցավ մ.թ.ա. VI դարի կեսերին:
Միանգամայն հավանական տարբերակ է, ես ակեսէի առավել հավանականն է :)

Չէ, բայց դևերն իրոք որ կարծես արիների հակոտնյաներն էին - նույնվիկիպեդիայից կարող եմ հղումներ անել: Հետո եկեք չմոռանանք նաև, որ մի դեպքում կարող է հենց "դև" լինել, մյուս դեպքում էլ դրական կերպար... դեվա (дева) ;)
Լավ տարբերակ է: Բայց էլի չի կպնում: Վատ "Դևաների" (ավեստական տարբերակ) նկարագրական կերպարը միանգամայն համընկնում է հնդկական ասուրների ու սկանդինավյան յոտունների, ինչպես նաև քրիստոնեական դևերի հետ: Այստեղ ինձ թվում է ուղղակի թյուրիմացությունը կայանում է նրանում, որ արիների կողմից ներմուծված երկնային էակների ընդհանրական անավանումները խառնվել են: Բայց ավելի քան հավանական եմ համարում, որ Ավեստայում այդ և մի քանի այլ կարևոր դրվագներ ուղղակիորեն մտածված խեղաթյուրված են:

Հնարավոր է...

Lion
23.09.2011, 16:46
Ուրիշ տարբերակ կարող եմ առաջարկել - այն պահից սկսած, երբ Հայոմարտների թագավորությունը քաղաքական խնդիր դրեց տարանջատվել Հայոց թագավորությունից, համապատասխան փոփոխություններ կատարվեցին նաև "գաղափարական ֆրոնտում" - օրինակ, առաջացավ Արիման-ի բացասական կերպարը, որը բխում է... արմենից և այլն: Գուցե հենց դրա հետևանքով ի սկզբանե բացասական դևերը, որպես Արիական տերության հակառակորդներ, հետագայում որոշակիորեն դրական կերպարանք ստացան... :think

Varzor
23.09.2011, 18:13
Ուրիշ տարբերակ կարող եմ առաջարկել - այն պահից սկսած, երբ Հայոմարտների թագավորությունը քաղաքական խնդիր դրեց տարանջատվել Հայոց թագավորությունից, համապատասխան փոփոխություններ կատարվեցին նաև "գաղափարական ֆրոնտում" - օրինակ, առաջացավ Արիման-ի բացասական կերպարը, որը բխում է... արմենից և այլն: Գուցե հենց դրա հետևանքով ի սկզբանե բացասական դևերը, որպես Արիական տերության հակառակորդներ, հետագայում որոշակիորեն դրական կերպարանք ստացան... :think
Չեմ կարծում որ դա Հայոմարտների ժամանակ է եղել: Մանավանդ Որմիզդը (Ահուրամազդա) ու Ահրիմանը (Անհրո-Մանյու) շատ նման են սեմիթական աստվածներին: Ըստ էության հնարավոր է, որ ետարիական շրջանում, երբ արիների կայսրությունը փլուզվեց, որպեսզի իրենց իշխանությունն ամրապնդեն իշխանության եկած սեմական (?) իշխանավորները, սկսեցին կերպարների փոփխություն կատարել:
Մասնավորապես` ասորական Աշուր աստվածը, որը բառացիորեն հնդկական դևաների հակառակորդ ասուրաների նմանակն էր` թե անվանումով, թե գործելակորպով: բայց նրան արդեն վերագրում էին արիների աստվծաներին բոնորոշ որոշ գծեր, չնայած այնուամենայնից պահպանում էր սեմական արյունրարբու ու դաժան բնույթը:

Բայց այն, որ հենց տեղից էլ եկավ դևերի հանդեպ բացասական երևույթը, ճիշտ ես նկատել: Մանավանդ սեմական հուդայականության ազդեցւթյամբ առաջացած քրիստոնեությունը, որը շատ և շատ հանգամանքներով նման է զրադաշտականությանը (բարու և չարի բացահայտ պայքար, փրկիչների գաղափար, գլխավոր չար և իր ենթական չարիկներ և այլն): Ցանկանում եմ ընդգծել, որ արիների մոտ չկային վատ աստվածներ, աստվածը աստված էր` անկախ իր բնույթից ու արժանանում էի պաշտամունքի ու հարգանքի:

Lion
23.09.2011, 21:50
Վատ աստվածներ չլինելու գաղափարն ինձ դուր եկավ, բայց Ասսուրի պահով համաձայելը դժվար է: Կարելի է վիճարկել նաև իշխանության եկած սեմիտների պահը, քանի որ միանգամից ծագում են առնվազն երկու հարց - որոնք էին այդ իշխանավորները և որտեղ էին նրանք եկել իշխանության...

Lion
24.09.2011, 00:19
*

- Ինչքան էի ես քեզ կարոտե՜լ, անպե՜տք,- գոչեց բարեկամս և նետվեց դեպի ինձ, այն բանից հետո, երբ սֆինքսի արձանի պաշտոնական բացման արարողությունից հետո Մենեսի ուղարկած ծառան գտավ ինձ ամբոխի մեջ և ուղեկցեց դեպի բարեկամիս պալատ,- գրողի տարած դու լեռնեցի, չես կարծում արդյո՞ք, որ քո կողմից բարեկամներիդ հետ այդպես վարվելը ինչ-որ մի քիչ շատ է դաժան…
- Գրողի տարած դու Մե՜նես, կարծում ես դու ինձ հերիքե՞լ ես,- ծիծաղեցի ես ու գիրկս առա վաղուց կարոտած բարեկամիս,- գրողը քեզ տանի՜ ու անվերջ մնաս դու տարտարոսում, այ եգիպտական անպետք քուրմ, այս է, կլինի արդեն երեք հարյուր տարի է, որ ես կարոտում էի քո թթված կերպարանքին…

Մենք գրկախառնվեցինք ու փոխադարձաբար գրկում ջերմորեն սեղմեցինք միմյանց:
- Փոխվե՜լ է, ո՜նց է թխացե՜լ,- ի վերջո գրկից ինձ բաց թողնեց Մենեսը և սկսեց կատակով քաշքշել մազերս,- թխացե՜լ է, անապատի վայրենի՜ է դարձել…
- Քնքշացե՜լ է,- հռհռացի ես,- Թեբեի պալատի քնքուշ պալատակա՜ն է դարձել: Հան հլը, սա, Մենես, հան,- չէի կարողանում հանգստանալ ու քաշքշում էի բարեկամիս տոգան,- չէ, չէ, լուրջ եմ ասում, հան, հա՜ն, հան հլը տեսնենք, զրահները վրայովդ գոնե դեռ լինո՞ւմ են…
- Բաղնիք, առաջ դեպի բաղնիք, վայրենի դու լեռնեցի,- ի վերջո կարծես թե խիստ տեսք ընդունեց Մենեսը,- քեզ մի լավ լողացնել է պետք, միայն դրանից հետո Ամենհոտեպի պալատի առաջին մարդկանցից մեկը կընդունի քեզ…

Մի քանի ժամ անց ես ու Մենեսը մեկնվել էինք արդեն նրա փառահեղ թախտերի վրա` անուժ նայելով դիմացներս տարածվող սեղանին փռված շքեղ հյուրասիրությանը, սեղան, որը, չնայած իմ ու Մենեսի համառ ջանքերին, պահպանել էր իր շքեղությունը: Մենք զրուցում էինք…
- Սկզբում ես վճռական էի տրամադրված, Հայկ, ու պատրաստ էի ամենածայրահեղ քայլերի,- վերսկսեց իր խոսքը Մենեսը,- հատկապես Մեմֆիսի ու Թեբեի անկումից հետո, բայց հետո, ավելի՜ հետո՜…,- բարեկամս ժպտաց, կում արեց դիմացը դրված գավաթից և, կարծես թե ինքն էլ զարմանալով իր վրա, թափ տվեց գլուխը,- հետո ամեն ինչ զարմանալի կերպով փոխվեց: Եգիպտոսի գրավումից հետո, երբ ձերոնք երկրում հաստատեցին իրենց իշխանությունը, ես հանկարծ պարզորոշ կերպով զգացի, որ, ինչքան էլ տարօրինակ է, բայց այսպես Եգիպտոսի համար նույնիսկ ավելի լավ է: Մեր փարավոնները մինչ այդ թույլ էին և ձեր գալը ըստ էության միավորեց, մեկ բռունցքի մեջ հավաքեց Եգիպտոսը, իսկ դա ինքնին արդեն լավ էր: Ու բացի դրանից, ձերոնք լրջագույն կազմակերպչական և մշակութային բարեփոխումներ իրականացրեցին, մի խոսքով, ահագին առաջ մղեցին Եգիպտոսը: Իրոք, Հայկ, ձեր արքաները ամենևին էլ վատը չէին, եթե իհարկե հաշվի չառնենք վերջին տիրակալներին: Բայց դե դա ավելի շուտ անձնական բնույթ ունեցող պահ էր, դրա համար էլ չեմ ուզում դրա վրա մանրամասն կանգ առնել,- Մենեսը մի պահ մռայլվեց, բայց հետո կրկին կայտառ տեսք ընդունեց և շարունակեց,- անցած բաներ են, Հայկ, չեմ ուզում անցյալը փորփրել և այդ ամենը վերհիշել…
- Փաստորեն դու վարվել ես ոչ միայն ճկուն, այլ նաև բավականին խելոք կերպ,- ձգեցի ես,- օգտվել ես քեզ բաժին հասած չարիքից և դրանից բարիք ես քամել…
- Այո, Հայկ,- ժպտաց Մենեսը,- հին ճշմարտություն է, օգտագործիր հակառակորդիդ ուժը նրա դեմ, բարիք քամիր չարիքից: Ես կարողացա ոչ միայն օգտագործել արիների ուժը իրենց դեմ, այլև ծառայեցնել այն իմ շահերին: Թեբեում կարողացանք պահել ձերոնց իշխանությունն ընդունող, բայց այնուհանդերձ եգիպտական գահատոհմը, որին հետո հաջորդեց ևս մեկը [1]: Մյուս գահատոհմը սա է, որին արդեն վիճակված էր կառավարել անկախ Եգիպտոսը [2]: Ու չնայած այդ ճանապարհին մենք պարտություններ ևս տեսանք, իսկ մի անգամ էլ նույնիսկ մարտի դաշտում կորցրեցինք մեր փարավոններից մեկին [3], բայց դե մեծ հաշվով հաջողությունը մեր կողմում էր:
- Փաստորեն արյունահեղություն առանձնապես չի՞ եղել,- մի տեսակ վարանոտ հարցրեցի ես:
- Չէ, Հայկ, եթե հաշվի չառնենք իհարկե վերջին իրադարձությունները: Անկախության համար մղվող պատերազմում մի քանի լուրջ մարտեր եղան [4] և մեզ հատկապես հեշտ չտրվեց Ավարիսի գրավումը, բայց դե մնացած ժամանակ ամեն ինչ ավելի, քան խաղաղ էր: Եվ ես նույնիսկ ուրախ եմ, որ կարիք չեղավ առանձնապես տանջվել քեզ տված խոսքը պահելու գործում:

_________________________
[1] Խոսքը Եգիպտոսի XIV և XVII գահատոհմերի մասին է, որի տիրակալները նստում էին Թեբեում և ենթարկվում Հայկազուտներին:
[2] Խոսքը Եգիպտոսի XVIII գահատոհմերի մասին է:
[3] Խոսքը շատ կարճ կառավարած Եգիպտոսի XVII գահատոհմի նախավերջին փարավոն Սեկեներա II-ի մասին է, որը պայքար սկսեց Հայկազուտների դեմ, բայց մ.թ.ա. 1570 թ-ին պարտություն կրեց և ընկավ մարտում:
[4] Սեկեներա II-ի պարտությունից հետո մ.թ.ա. մոտ 1568 թ-ին վերջինիս եղբայրը, Եգիպտոսի XVII գահատոհմի վերջին փարավոն Կամեսը (մ.թ.ա. 1570-1567) մ.թ.ա. 1568 թ-ին պարտության մատնեց Հայկազուտներին, իսկ մ.թ.ա. 1567 թ-ին էլ համառ մարտերից հետո գրավեց Ավարիսը: Դրանից հետո Կիռնակի գլխավորությամբ Ասորիքի ուղղությամբ նահանջող և Հայաստանում ապաստանել փորձող Հայկազուտների դեմ Եգիպտոսը մ.թ.ա. մինչև 1561 թ-ը փոփոխակի հաջողությամբ մարտեր մղեց, որոնք հիմնականում ընթացան Շարուքեն քաղաքի շրջակայքում, և ի վերջո ստիպված եղավ հրաժարվել Հայկազուտներին հետապնդելու մտքից:

Lion
24.09.2011, 00:26
Ժպտացի, հիշելով ժամանակին Մեմֆիսում իմ ու Մենեսի ունեցած զրույցը, ժպտացի և ոչինչ չպատասխանեցի: Իսկ Մենեսը ուրախ թափ տվեց գլուխը և փոխեց խոսակցության թեման.
- Հետո՞, Հայկ, ասում ես ծայր արևելքի երկրներո՞ւմ ես եղել,- հարցրեց բարեկամս,- հավատս չի գալիս, Հայկ, ինձ միշտ թվում էր, թե աշխարհն այն է, ինչ մենք գիտենք` Լիբիան, Քուշը, Եգիպտոսը, Ասորիքի ու ձեր կողմերը, մի խոսքով, էլի, այս կողմի երկրները: Ես չէի էլ կասկածում նույնիսկ, որ արևելքում տարածվող անծարյածիր տափաստաններից հետո կրկին երկրներ կան,- մտախոհ ձգեց բարեկամս:
- Իսկ իրականում, Մենես, աշխարհն ավելի լայն է, քան դու ես պատկերացնում: Հիշո՞ւմ ես, դեռ սրանից հարյուրամյակներ առաջ էր, որ դեպի արևելք կատարած իմ այն առաջին ուղևորությունից հետո ես քեզ ասացի Երկնահաս լեռներից հետո սկսվող մի բարեբեր, Եփրատի ու Տիգրիսի պես գետերով ոռոգվող հովտում գոյություն ունեցող Ու-Դի, թարգմանաբար` Հինգ արքաների երկրի մասին: Ահա ուրեմն, Սյայի ու Շանի թագավորությունները, այսինքն հիմա արդեն միայն Շանի թագավորությունը, դրանց հաջորդներն են:
- Ես մինչև հիմա կարծում էին, թե դրանք լեգենդներ էին, դեհ, մոտավորապես Կոտոշավոր մարդկանց թագավորության [1] կամ էլ դրա նման մի բանի պես:
- Չէ՜է՜, Մենես, իզո՜ւր ես այդպես կարծել: Այնտեղ ևս մարդիկ են ապրում ու այնտեղ ևս հզոր թագավորություններ կան: Ճիշտ է, մարդիկ այնքան էլ մեզ նման չեն` ընդգծված նեղաչք են, դեղնամաշկ ու ցածրահասակ, բայց դե մնացած հարցերում նրանք մեզնից ոչնչով էլ չէին տարբերվում: Համենայն դեպս կոտոշներ, որ ես հաստատ չտեսա,- ծիծաղեցի ես ու շարունակեցի,- բայց հետաքրքիրը մի ուրիշ բան էր, Մենես: Պատկերացնո՞ւմ ես, դրանք էլ իրենց հերթին էին վստահ, որ Երկնահաս լեռներից դեպի արևմուտք, այսինքն արդեն մեր կողմերում, միայն լեգենդներ են, դեհ, մոտավորապես, Կոտոշավոր մարդկանց թագավորության նման,- սիրալիր ժպտացի բարեկամիս:
- Ահա թե ի՜նչ,- ձգեց Մենեսը,- հետաքրքի՜ր է, շա՜տ հետաքրքիր: Ուրեմն դրանք Եգիպտոսի ու մեր բուրգերի մասի՞ն էլ չեն լսել:
- Չէ՜, բարեկամս, չեն լսել,- գլուխս թափ տվեցի ես,- ընդհանրապես չեն լսել: Ճիշտ է, քո համեստ լեռնականը փորձեց նրանց որոշ բաներ բացատրել և նույնիսկ նկարագրել ձեր բուրգերը, բայց դե ես վստահ չեմ, որ նրանք ինձ խելագարի տեղ չդրեցին: Նույնիսկ Արիական հզոր մեր տերությունը, որ մոտեցել էր իրենց սահմաններին, դրանց գլխի մեջ չէր տեղավորվում: Կարմրահեր դևեր, այսքան բան, սրանից այն կողմ դրանք անցնել համառորեն չէին ուզում…
- Դե իհարկե, Հայկ, մանավանդ ձեր տերության կործանումից հետո, երբ արևելքում ամեն ինչ հիմնովին իրար խառնվեց, դրանց մեջ պետք է, որ նման պատկերացումներն ավելի ամրապնդված լինեն:
- Երևի ճիշտ ես, բարեկամս, չգիտեմ: Ես վաղուց է արդեն, ինչ չեմ շփվել դրանց հետ:
- Իսկ ես շփվել եմ,- անակնկալ վրաս նայեց ու լուրջ տոնով ասաց բարեկամս,- նեղաչք ու ճարպիկ մեկն էր, որը աստված գիտի, թե որտեղից էր հայտնվել: Բայց հիմա, երբ դու պատմեցիր արևելքի նեղաչքների դրանց այդ երկրի մասին, կարծես թե ամեն ինչ պարզ է դառնում:
- Իրո՞ք, Մենես, ուրեմն դու տեսե՞լ ես դրանցից մեկին: Իսկ ո՞նց է դա պատահել, այս կողմեր նման հեռուներից առևտրական քարավա՞ն է եկել, թե ինչ…
- Չէ, Հայկ, ամեն ինչ ավելի լուրջ է: Սրանից մեկ շաբաթ առաջ էր, գիշերային Թեբեում, երբ ես միայնակ ուղղություն էի վերցրել չքնաղ Խիտասապի տան ուղղությամբ: Չգիտեմ էլ ինչ հրաշքով ու արագությամբ, բայց փողոցի անկյունից պոկվեց դիմակավոր մեկը ու թուրը մերկացրած հարձակվեց վրաս: Մութ էր ու վրաս էլ ընդամենը տոգա էր, բայց դեռ լավ էր, որ թուրս հետս էր ու ես կարողացա պաշտպանվել: Իսկ հետո էլ մեր հանած աղմուկի վրա մարդիկ վազեցին եկան ու նա չքացավ խավարում…
- Մարդասպա՞ն էր, Մենես, դիմակո՞վ,- հարցրեցի ես,- բայց ինչո՞ւ ես դու վստահ, որ հարձակվողը հենց նեղաչքն է եղել:
- Է՜է՜հ, Հայկ, շտապո՜ւմ ես,- ձեռքերը թափ տվեց բարեկամս,- շտապում ես և ինձ չես լսում: Հարձակումից անմիջապես առաջ ես այն բնորոշ սուր զգացումն ունեցա, որ մենք միշտ ունենում ենք մեզ նմաններին հանդիպելուց, իսկ հաջորդ օրը փարավոնին դիմավորող ամբոխի մեջ ես կրկին այդ զգացումն ունեցա ու միանգամից էլ առանձնացրի այդ նեղաչքին: Կագնել էր իր համար մեր Ամոնհատեպի կաուցվող սֆինքսի դիմաց և այնպիսի կյանքից կտրված տեսքով էր այն ուսումնասիրում, որ կարծես նախորդ գիշեր հենց ինքը չէր, որ ուզեցել էր ինձ սպանել…
- Ուրեմն դրան էիր ուզում բռնել, հա՞, երբ ամբոխի մեջ նկատեցիր ինձ,- ծիծաղեցի ես,- փաստորեն քեզ ահագին հիասթափեցրի, էլի...
- Է՜է՜հ, Հայկ, վերջացրու, կարծես թե չգիտես, թե քեզ ինչքան եմ սիրում: Չէ, հարցը դու չէիր, ուղղակի իմ վրա հարձակվածը մեր նման մեկն էր, այսքան բան:
- Ես ճանաչում եմ միայն մեկ մարդ, որ կարող է քո նկարագրածը լինել, Մենես, Ու-Վանը,- ուղղվեցի տեղումս ու նայեցի բարեկամիս,- Ու-Վանը, Շանի հզոր թագավորության հիմնադիրը, որի մասին քեզ հենց նոր մի քիչ պատմեցի: Բայց Ու-Վանը հաստատ այն մարդը չէ, բարեկամս, որ մարդասպան դառնա: Ես ապրել եմ այդ պատվարժան մարդու կողքին մի քանի տասնամյակ և կարող եմ որոշակիորեն վստահ լինել այդ հանգամանքի վրա:
- Չգիտե՜մ,- ձգվեց իր թախտի թիկնակին Մենեսն ու նայեց վրաս,- դա դու չէիր, Շամին ևս չէր կարող լինել, Աբրամն այստեղ է, խիստ հսկողության տակ ու նա ևս հնարավորություն չուներ այդ հարձակումն իրականացնելու, մնում է միայն այդ շեղաչքը, ուրիշ մարդ չկա: Ինքդ մտածիր, Հայկ, բացառում ենք բոլորին և միակ թեկնածուն մնում է հենց նա:

_________________________
[1] Հորինված թագավորություն, որն իբր գոյություն է ունեցել Հնդկաստանի տարածքում:

Lion
24.09.2011, 00:33
Ես իմ հերթին ուղղվեցի տեղումս, սառը գավից ինձ ու Մենեսի համար զովացուցիչ ըմպելիք լցրեցի, որից հետո մատուցեցի գավաթը բարեկամիս և ասացի.
- Մեզ նման էլի մեկը կա, Մենես, ու դու դրան կարծես թե հաշվի չես առել:
- Ահա թե ի՜նչ,- հոնքերը վեր քաշեց Մենեսը, ուղղվեց տեղում և վերցրեց սառը ըմպելիքով իր գավաթը,- սա արդեն նորությո՜ւն էր: Ո՞վ է:
- Ծայրահեղ վտանգավոր մի մարդ, Մենես: Չգիտեմ, թե Ու-Վանը ինչպես է հայտնվել այս պատմության մեջ ու ես դա դեռ կպարզեմ, բայց եթե մի պահ վստահեմ ինքս ինձ ու նրան ևս հանեմ քեզ վրա հարձակվածների ցուցակից, ապա մնում է միայն դա, իմ ասածը: Իսկ եթե դա Թեբեում է, ուրեմն դժբախտություն սպասիր:
- Ո՞վ է դա, է, ո՞վ է,- զայրացավ Մենեսը,- ես ու դու նույնիսկ առանձին վերցրած էլ քիչ չարժենք, իսկ իմ ձեռքի տակ էլ խոշոր ռազմական ուժեր կան ու ես փոքր իշխանություն չունեմ: Չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան ողբերգական է…
- Նրան կոչում են Աժդահակ, բարեկամս, Աժդահակ,- նայեցի Մենեսին և շարունակեցի,- բայց հնարավոր է, որ դու դրա մասին ուրիշ անուններով էլ լսած լինես:
- Դահա՜կ, Բյուրա՜սպ,- ձգեց բարեկամս,- Զահակ կամ Զոհակ,- Մենեսը նայեց վրաս և ժպտաց,- այո, Հայկ լսել եմ, բայց դա ընդամենը մի վիշապ է, որի ուսերից աճել են երկու կոտոշավոր և խիստ թունավոր օձեր,- Մենեսը քմիծիծաղ տվեց ու շարունակեց,- այդ վիշապն ապրում է մեծ լճերում կամ երկնքում, երբեմն իջնում է գետին, մեծ աղմուկ է բարձրացնում, ջնջում է մարդկանց երկրի երեսից…
- … իսկ երբեմն էլ անզգույշ հայերին է քաշում ներքև, երբ սրանք փորձում են նայել ջրհորի խորքը,- ընդհատեցի բարեկամիս ես,- գիտեմ, Մենես, բոլոր այդ հեքիաթների մասին ես վաղուց, շա՜տ վաղուց եմ լսել, իսկ մի քանիսի կապակցությամբ էլ կարող եմ այստեղ նստել ու քեզ բացատրել, թե ինչպես են առաջացել: Բայց խնդիրը հիմա դրանում չէ, բարեկամս, Աժդահակը լրիվ իրական, մեզ նման մի մարդ է, մեզ նման, ուղղակի շա՜տ չար մտադրություններ ունի:
- Դու դրանում վստա՞հ ես,- հարցրեց Մենեսը:
- Այնքան վստահ եմ, բարեկամս, ինչքան նրանում, որ հիմա փռված եմ այս թախտին և զրուցում եմ երբևէ իմ ճանաչած ամենապատվարժան եգիպտացու հետ:
- Գրո՜ղը տանի,- Մենեսը քորեց գլուխն ու վրաս նայեց,- դե լավ, ասա, ասա մի լսենք և իմանանք, թե այն անպետք Շամիից բացի մեր շարքերում է՜լ ինչ նոր անպետք է հայտնվել:
- Արիական տերությունը, Մենես, որ ստեղծվեց Հայոց թագավորության հիմքի վրա, հետագա տասնամյակներում այդպես էլ մեկ, միասնական ու միաձույլ կառույց չդարձավ: Արևմուտքում աստիճանաբար սկսեցին իրենց ազատ զգալ խեթերը, այստեղի Հայկազուտները, Կարդունիասի տիրակալները և ուրիշները, իսկ արևելքում էլ սկսեց տարածվել Հայոմարտների լայնարձակ իշխանությունը: Հայոմարտը ու նրա հաջորդները լավ տիրակալներ էին, Մենես, ու նրանք շատ մեծ բարձրունքների հասցրեցին սեփական հպատակներին…
- …բայց հետո չկարողացան պահպանել իրենց իշխանությունը և ընկան մեծ դժբախտությունների մեջ: Դեռ լավ է, որ նրանց ներկայիս տիրակալ Տրիտոնն [1] է, որ կարողացավ գոնե մի քիչ խելքը գլուխը հավաքել և կարգի գցել իր երկրի գործերը,- ժպտաց բարեկամս,- գիտեմ, Հայկ, շատ լավ գիտեմ, քանի որ ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ մենք այստեղ, Թեբեում, այդ Տրիտոնից մի շքեղ դեսպանախումբ ընդունեցինք: Այն ժամանակ ես գործով գնացել էի Մեմֆիս և ծովով ժամանած այդ դեսպանախմբին չտեսա, բայց դրանց մասին ինձ շատ հետաքրքիր բաներ արդեն հասցրել են պատմել: Այդ ամենը լավ է, բարեկամս, բայց ի՞նչ կապ ունի դա Աժդահակի հետ:
- Է՜է՜հ, Մենես, շտապո՜ւմ ես,- ձեռքերս թափ տվեց բարեկամիս ոճով ես,- շտապում ես և ինձ չես լսում:
- Այ դու ավազակ, էլի բռնեցիր, հա՞,- հռհռաց Մենեսը,- որ պարտքդ չվերադարձնեիր, այս գիշեր հանգիստ չէիր քնի, չէ՞:
- Չէ, Մենես ջան, այս գիշեր ես կքնեմ ավելի հանգիստ, քան երբևէ քնել եմ վերջին հարյուրամյակներում: Կքնեմ հանգիստ, քանի որ կքնեմ քո սեփական հարկի տակ: Բայց դու իրոք որ շտապեցիր, բարեկամս, քանի որ պատմածս ուղղակի կապ ուներ Աժդահակի հետ:
- Դե ասա մի տեսնենք, լավ,- սիրալիր ժպտաց Մենեսը և հարմար տեղավորվեց իր թախտին:

________________________
[1] Տրիտոն (մ.թ.ա. մոտ 1460-1410): Հայոմարտների թագավորության արքա:

Lion
24.09.2011, 00:38
- Հայոմարտների տերության վերջին և համեմատաբար հաջող արքան Յաման էր, Մենես,- լրջացա ես,- այս տիրակալը թագավորեց բավականին երկար և իր թագավորության մի մասում նա ժամանակակիցը եղավ Արիական տերության վերջին գերագույն տիրակալ, Հայոց արքա Զավանին, հենց որի օրոք էլ Արիական տերությունը վերջնականապես փլուզվեց: Բայց Յաման ուղղակի հետնորդ չթողեց, իսկ նրան ինքնակոչ կերպով փոխարինած հաջորդ տիրակալի իշխանության տարիները Հայոմարտների թագավորության համար անլուր դաժանության և քաոսի տարիներ եղան:
- Գիտեմ, Հայկ, այդ մասին շշուկները նույնիսկ այստեղ, Եգիպտոս էին հասնում,- իր հերթին լրջացավ բարեկամս:
- Դու շշուկներ ես լսել, բարեկամս, իսկ ես շատ բաներ իմ աչքով եմ տեսել,- սարսափելի հուշերը պատեցին ինձ և ես ավելի ու ավելի շատ սկսեցի մռայլվել,- ու տեսել եմ նույնիսկ այնպիսի բաներ, որոնք կգերադասեի չտեսնել: Յամային նենգաբար սպանած ու նրան փոխարինած այդ տիրակալը սերում էր Նիզակակիր հեծյալների ազնվազարմ երկրից, Մենես, քեզ հայտնի Հյուրկանիայից, բայց նա ոչ մի կերպ արժանի չեղավ իր ազնվազարմ հայրենիքին: Մասսայական ու անլուր դաժանությամբ աչքի ընկնող մահապատիժները խորը կասկածներով լցված այդ տիրակալի հրամանով ուղղակի հաջորդում էին մեկ-մեկու, իսկ ահաբեկված մարդիկ էլ պատմում էին, թե իբր դա ամեն օր երկու երիտասարդ պատանիների է ուտում իր ընթրիքին, իսկ երկու պատանիների ուղեղներով էլ հագեցնում է ուսերին աճած թևավոր օձերի անհագ սովը: Պատմում էին նաև, որ, տառապելով անմահություն ձեռք բերելու մարմաջով, այս տիրակալը հրամայում էր ամեն երեկո սպանել իր երկրի ամենաքաջ տղամարդուն և ամենագեղեցիկ կնոջը, որից հետո լոգանք էր ընդունում նրանց արյան մեջ: Սարսափելի բաներ էին պատմում, Մենես, ու ես ինքս էլ երևի թե չէի հավատա այդ ամենին, եթե ինքս շատ ու շատ բաների ականատեսը եղած չլինեի:
- Դե՜ե, օձերի ու մեկ էլ մարդակերության պահով երևի թե ամեն դեպքում մի քիչ չափազանցեցնում էին, Հայկ,- խոսեց Մենեսը,- բայց այն, որ դաժան տարիներ են եղել, իսկ այդ տիրակալն էր խելագարի մեկն էր, փաստ է: Գիտեմ, լսել ենք այդ մասին:
- Այդ ժամանակ ես ապրում էի Հյուրկանիայում, բարեկամս, և իմ հացն էի վաստակում դարբնություն անելով Հյուրկանիայի ամենալավ դարբին Կավեի [1] մոտ: Սա ուներ սիրած կին և որդի: Բայց մի անգամ սրա որդին դժբախտություն ունեցավ որսագողություն անել արքայական որսատեղիում: Ես ու Կավեն այդ ժամանակ գնացել էինք երկաթ առնելու և տանը չէինք եղել, երբ արքայական պահակները եկել, ծեծելով սպանել էին Կավեի կնոջն ու տարել նրա տղային: Հետագայում Կավեի որդուն մահվան դատապարտեցին, մահվան` կաշին քերթելու միջոցով, Հյուրկանիա ժամանած այդ դաժան տիրակալի ներկայությամբ…
- Նիզակակիր հեծյալների երկրում ապստամբություն պայթեց, Հայկ, ապստամբություն պայթեց և գազազած մարդիկ հասարակ դարբին Կավեի գլխավորությամբ շարժվեցին այդ դաժան տիրակալի դեմ,- շարունակեց պատմությունս Մենեսը ու ժպտաց,- դեռ այն ժամանակ ես գլխի էի ընկնում, որ այդ Կավեն այնքան էլ հասարակ դարբին չէ, քանի որ նա գործում էր զորականի հմտությամբ: Եվ պատմածիդ ֆոնի վրա ես կարծես թե արդեն սկսում եմ գլխի ընկնել, թե ով է եղել Կավեի ապստամբների ռազմական կազմակերպիչը և թե ով է Թեբեում հայտնված մեր այս նոր բարեկամը:

_______________________
[1] Լեգենդների քողով պատված դարբին Հյուրկանիայում մ.թ.ա. XV դարում:

Lion
24.09.2011, 00:46
- Դա հատկապես ինձ է ատում, Մենես, և ես այնպես եմ ափսոսում, որ հենց այն ժամանակ չկարողացա դրա հարցերը լուծել: Բայց իզուր չէր, որ դրան Բյուրասպ, այսինքն մեկ բյուր հեծյալ ունեցող Աժդահակ էին ասում, բարեկամս, և իզուր չէր նաև երևի, որ դա այնուհանդերձ Նիզակակիր հեծյալների երկրից էր: Կավեի ուժերը թեև մեծաքանակ էին, բայց որևէ ռազմական փորձ ու կազմակեպվածություն դրանք ոչ մի կերպ չունեին, իսկ դեպքերի սրընթաց զարգացումն էլ հնարավորություն չէր տալիս կազմակերպչական խնդիրներին պատշաճ լուծում տալ: Արդյունքը եղավ այն, որ Աժդահակը իր մեկ բյուրանոց հեծյալների ընտիր գնդով կարողացավ դուրս պրծնել մեր շղթայից և շարժվել Դեմավանդի ուղղությամբ: Ծանր մարտեր էին, Մենես, և չեմ թաքցնի, որ, հանուն արյունարբու այդ տիրակալին բռնելու, ես ստիպված եղա նրա ճանապարհն ուղղակի ողողել գրեթե մարտական փորձ չունեցող տղամարդկանցով: Ի՞նչ կարող ես անել, եթե սա բարեհաջող դուրս պրծներ Հյուրկանիայից, ավելի մեծ արյուն էր թափվելու: Աժդահակը անշեղորեն շարժվում էր դեպի Դեմավանդ, ես նրա վրա էի նետում կատաղությունից և անհուն վրեժի ծարավից խենթացած մարդկանց նորանոր խմբեր ու աստիճանաբար հասնում էի նրան, որ սրա գունդը նոսրանում էր: Դեմավանդի լանջերին հասնելու ժամանակ Աժդահակի հետ էին մնացել ընդամենը տաս հոգուց մի քիչ ավել մարդիկ, բոլորն էլ տանջված, արյունոտված ու ծեծված: Հենց այստեղ էր, որ Կավեի ու մի քանի համեմատաբար լավ պատրաստված ռազմիկների հետ ես վերջնականապես հանդիպեցի Աժդահակին: Մարտը, կամ որ ավելի ճիշտ է ասել, խմբակային մենամարտը սկսվեց անկազմակերպ և գրեթե միանգամից էլ քաոսային բնույթ ընդունեց: Աժդահակն էր միայն, որին չէի ուզում ձեռքիցս բաց թողնել: Մենք վաղուց արդեն կորցրել էինք մեր նժույգները և թրամարտում էինք Դեմավանդի խառնարանի մոտ, իսկ հետո՜…,- ես գլուխս կախեցի, առա այն ձեռքերիս մեջ ու լռեցի:
- Հաղթանակ կա, որ պարտության է հավասար, Հայկ, գիտեմ,- Մենեսը ոտքի կանգնեց, մոտեցավ ինձ, ձեռքը դրեց ուսիս և շարունակեց,- հաղթանակ կա, որ պարտություն է նշանակում, եղբայր, բայց ի՞նչ կարող ես անել, մեզ վիճակված չէ բացել ապագայի փակ դռները:
- Ես սպանեցի դրան, Մենես, հասկանո՞մ ես, սպանեցի և ինձ թվում էր, թե դրա բյուրի տակ լցված այդքան անփորձ ռազմիկների արյունն ու իմ այդ վերջին չարչարանքն էլ իզուր չեն, որ դրանք իրենց տեղն ունեն, որ դրանք պետք են մարդկանց, որ դրանք բարիք կբերեն մարդկությանը, բայց այն բարիքի փոխարեն, որին ես ձգտում էի, չարիք ստացվեց,- բարձրացրեցի գլուխս ու նայեցի բարեկամիս,- այդ տիրակալը, Մենես, մեզ նման անմահ մեկն էր, բայց նրան սպանելիս ես դեռ չգիտեի այդ մասին և երբ, ուժասպառ եղած մենամարտից ու դիմացս տեսնելով դրա փայլող թուրը, թուրս խրեցի դրա կուրծքն և հրեցի իրեն Դեմավանդի խառնարանը, համարեցի գործս հաջողությամբ ավարտած: Աժդահակը կորել էր այդ հսկայական, թեև մեծապես արդեն հանգած հրաբխի խառնարանում և ես այն ժամանակ կարծում էի, թե այդ տարտարոսից նա արդեն երբեք այլևս դուրս չի գա: Այդ միայն հետագայում, շա՜ա՜տ տարիներ անց, երբ ես արդեն Երկնահաս լեռների կատարին հիմնված այն վանքում էի հաստատվել, լսեցի տեղացիների պատմածների մասին և իմացա, որ Դեմավանդում հաստատվել է անմահ մի աժդահա: Աժդահա, Մենես, աժդահա կամ… Աժդահակ,- տխուր ծիծաղեցի ու շարունակեցի,- ես իմացա, որ սա անմատչելի մի ամրոց է կառուցել իր համար, դրոշի վրա է բարձրացրել իր կողմից եղծված արիական գաղափարները և ուժեր է հավաքում: Տրիտոնը խաղաղասեր տիրակալ էր և գերադասեց սրա հետ չկապվել, դե ես էլ… ի՞նչ անեի ես, եղբայր, ես ինձ ոչ մի կերպ պատրաստ չգտա գնալ Դեմավանդ ու դրա դեմն առնել: Ես մենակ էի, իսկ նա անմատչելի դղյակում էր, անվերապահորեն իրեն նվիրված հավատավորներով շրջապատված…
- Լսել եմ ես այդ մասին ճիշտն ասած, Հայկ,- մի տեսակ չուզենալով խոսեց տեղը նստած Մենեսը,- գիտեմ, լսել եմ ու չէի ուզում վշտացնել քեզ, խոսելով հետդ այդ մասին: Բայց հիմա տեսնում եմ, որ դու ավելին գիտես: Մեզ մոտ ևս խոսում էին, որ Դեմավանդի գագաթին հիմնված անմատչելի ամրոցում հաստատվել է մի տիրակալ, որը եղծել ու շուռ է տվել արիական գաղափարները: Պատյանը անփոփոխ է թողել ու վերցրել է արիական խորհրդի արտաքին կեղևը միայն, բայց ներսից լրիվ փոխել է ամեն ինչ ու եղծել հորդ պատգամները: Սա համարում է, որ արիները բարձր են բոլոր ազգերից, բացառիկ են, կանչված են աստվածների կողմից և կոչում ունեն իշխելու բոլոր-բոլորի վրա: Ընդունում է միայն իրենց` արիներին, Հայկ, լսել եմ, ու հատկապես չի խնայում սևամորթներին և Մեծ Անապատի որդիներին: Մեզ հետ առայժմ զգույշ է և կտրուկ հայտարարություններից զերծ է մնում, բայց անկասկած է, որ մեր ժողովրդին ևս չի համարում արիական ու մեզ ևս չի ընդունում:
- Տրիտոնն է առայժմ, որ դեռևս դիմադրում է,- խոսեցի ես,- ու դեռ լավ է, որ դրա ձեռքի տակ խոշոր ռազմական ուժեր չեն հավաքվում: Բայց դե ահա, տեսնո՞ւմ ես, նա հայտնվել է Թեբեում, ձեր փարավոնի մոտ, ու նա հաստատ մի որևէ հեռահար ծրագիր հղացած կլինի:
- Մենք պետք է պարզենք դրա ծրագրերն ու մի կերպ դրա դեմն առնենք, Հայկ,- վճռականորեն ոտքի կանգնեց Մենեսը,- դրանով մենք համ մեր անվտանգությունը կմեծացնենք, համ էլ, հնարավոր է, ապագա որևէ մի մեծ դժբախտություն կկանխենք, քանի որ ազգերի վրա գերիշխելու այդ գաղափարը ինձ դուր չի գալիս, ու՜ու՜ու՜, ո՜նց դուր չի գալիս,- գլուխը տխրությամբ օրորեց Մենեսը,- գնանք քնենք, Հայկ, գնանք քնենք, բարեկամս, վաղը ես կփորձեմ Ամոնհատեպի մոտ որևէ բան ձեռք գցել այս ամենի մասին, իսկ հիմա արդեն ուշ է, մեզ հանգստանալ է պետք…

_______________________
[1] Խոշոր լեռ Կասպից ծովից հարավ:

Lion
24.09.2011, 11:52
... Իրոք, Հայկ, ձեր արքաները ամենևին էլ վատը չէին, եթե իհարկե հաշվի չառնենք վերջին տիրակալներին: Բայց դե դա ավելի շուտ անձնական բնույթ ունեցող պահ էր, դրա համար էլ չեմ ուզում դրա վրա մանրամասն կանգ առնել,- Մենեսը մի պահ մռայլվեց, բայց հետո կրկին կայտառ տեսք ընդունեց և շարունակեց,- անցած բաներ են, Հայկ, չեմ ուզում անցյալը փորփրել և այդ ամենը վերհիշել…


Դիտորդների (http://ru.wikipedia.org/wiki/Горец_(вселенная)#.D0.A1.D1.82.D1.80.D0.B0.D0.B6.D0.B8_.28.D0.9D.D0.B0.D0.B1.D0.BB.D1.8E.D0.B4.D0.B0.D1.82.D0.B5.D0.BB.D0.B8.2 9) տեղեկատվական քարտադարանից


Հիան (http://ammaletu.de/de/chronik/immortals/files/khyan.php)

Անունը - Հիան
Ներկայումս հայտնի է որպես - [???]
Ծնվել է - մ.թ.ա. մոտ 1600 թ-ին
Անմահ է - մ.թ.ա. 1578 թ-ից
Ծագումով - Եգիպտոսից
Ուսուցիչը - Մետես
Ընթացիկ կարգավիճակը - մահացած
Մահվան թվականը - 1999 թ-ի մայիսի 17
Մահվան տեղը - Նյու-Յորք, ԱՄՆ
Գլխատողը - Մետես
Էներգիան անցել է - Մետեսին

Դիտորդներին հայտնի դարձած կյանքի իրադարձությունները

- մ.թ.ա. 1578 թ-ին գտնվել է Ավարիսում, Եգիպտոս
- մ.թ.ա. 1573 թ-ին գտնվել է Թեբեում, Եգիպտոս
- մ.թ.ա. 1573 թ-ին գտնվել է Ավարիսում, Եգիպտոս
- մ.թ.ա. 1573 թ-ին գտնվել է Թեբեում, Եգիպտոս
- մ.թ.ա. 1570 թ-ին գտնվել է Ավարիսում, Եգիպտոս
- 1999 թ-ի ապրիլ-մայիս ամիսների գտնվել է Նյու-Յորքում, ԱՄՆ

Հանդիպումներ

- մ.թ.ա. 1573 թ-ին` Մետես
- մ.թ.ա. 1570 թ-ին` Մետես
- 1999 թ-ի մայիսի 17` Դունկան Մակ-Լաուդ
- 1999 թ-ի մայիսի 17` Մետես

Կլանած էներգիաները

[Անհայտ]

Դիտորդները

[Անհայտ]

Լրացուցիչ տեղեկատվություն

Հիանը հաքսոսների ժողովրդից էր, որը տիրել է Եգիպտոսին մ.թ.ա. մոտ 1670-1570 թվականներին: Նա հաքսոսների արքա Ապոպիի որդեգիր զավակն էր, բայց միայն նրա եղբայրը, որին նույնպես Ապոպի էին կոչում, իմացավ այդ մասին, այն էլ միայն շատ ուշ: Մ.թ.ա. 1578 թ-ին Հիանն ու իր եղբայր Ապոպին առյուծ էին որսում հաքսոսների մայրաքաղաք Ավարիսի մոտակայքում: Հիանը առյուծ սպանեց, բայց հետդարձի ճանապարհին իր մարտակառքով ընկավ ավազե փոթորիկի մեջ: Հիանը խեղդվեց ավազե հորձանուտում և արթնացավ արդեն որպես անմահ:

Այդ ժամանակ Հիանը դեռ երիտասարդական ոգևորություն ապրող մի մարդ է, մուգ մաշկով և սև աչքերով, ավելի շեղաչք, քան հաքսոսների հիմնական մասը: Հիանը հոգեպես որոշակիորեն անկայուն էր, միշտ տեսնում էր մղձավանջային երազներ և կարող էր նույնիսկ իր ծառաներին սպանել, կասկածելով սրանց նրանում, որ նրանք դևերին են ծառայում: Հիանը փորձ էր կատարում խոսել Սեթի աստծո հետ, բայց մինչև մ.թ.ա. 1573 թ-ը, երբ նա հանդիպեց Մետեսին, որևէ այլ անմահի չէր հանդիպել և չէր կարողանում հասկանալ իր վիճակը: Մետեսն ինքն էլ էր զգուշանում և անմահության մասին Հիանին շատ բան չասաց:

Մ.թ.ա. 1573 թ-ին Հիանը, որպես իր եղբոր դեսպան, եկավ Թեբե, որտեղ էլ ծանոթացավ և ընկերացավ Մետեսի հետ, որն ուզում էր այդ ճանապարհով մուտք ունենալ Ավարիս: Իրոք, Մետեսին հաջողվեց բավականին երկար ժամանակով հյուրընկալվել Ավարիսում, իսկ հետո էլ գաղտնի փախչել ու ապաստանել Թեբեում: Մետեսն ու Հիանը կրկին հանդիպեցին արդեն մ.թ.ա. 1570 թ-ին, երբ եգիպտական բանակը պաշարել էր Ավարիսը: Այդ ժամանակ Մետեսը փարավոնի խորհրդականն էր: Արդյունքում Հիանը գերի ընկավ և ստիպված եղավ ականատես լինել նրան, թե ինչպես իր սիրելի եղբայր Ապոպին ոչ միայն սպանվեց, այլև կորցրեց իր հոգին, որին եգիպտական քրմերին հաջողվեց գերել ու փակել Ապոպիի թրի մեջ: Հիանին հաջողվեց մի պահ ազատվել ու հարյուրավոր եգիպտացիների աչքի առաջ սովորական մարդու համար մահացու հարվածներ հասցնել Մետեսին, բայց նրան կրկին բռնեցին: Մետեսը, որը բոլորի համար արդեն մեռած էր, ստիպված եղավ թաքնվել:

Հետագա հազարամյակներում Հիանի հոգեկան խնդիրները կարծես թե հետին պլան մղվեցին և նա սկսեց ապրել ինքն իր համար որպես սովորապան մի մարդ: Երկար դարեր նա ապրում էր սովորական կյանքով, ընդհուպ մինչև 1999 թ-ը: Հենց այդ տարում նրա մոտ հոգեկան խնդիրները կրկին սրվեցին, ուղեղը մթագնեց և նա կորցրեց իրականության զգացումը: Հնարավոր է, որ դա պայմանավորված էր նրանով, որ նա իմացավ ցուցահանդեսի մասին, որում պետք է ցուցադրվեր իր եղբոր թուրը: Հիանը սկսեց սպանել մարդկանց Նյու-Յորքի Մերձափնյա այգում և նվիրել նրանց Սեթի աստծուն: Ապրիլի 22-ին և 29-ին, ինչպես նաև ինչպես նաև մայիսին 5-ին, 10-ին,14-ին և 16-ին Հիանը իրականացրեց կրոնական երանգներ ունեցող մի շարք սպանություններ, բայց զոհերից և ոչ մեկը ցույց չտվեց նրան ճանապարհը դեպի Թուրը:

ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումները այս ամենի մասին գրավեցին անմահներ Դունկան Մակ-Լաուդի ու Մետեսի ուշադրությունը և նրանք անհանգստացան: Ի վերջո վերջիններիս հաջողվեց գտնել Հիանին Մերձափնյա այգում: Հիանը մենամարտեց Մետեսի հետ և կորցրեց գլուխը այն բանից հետո, երբ ընկավ շենքի կտուրից:

Ծանոթագրություններ

Մի քանի արքաներ են եղել հաքսոսների մեջ Ապոպի անունով և նույնիսկ շատ հայտնի մեկը Հիան անունով: Կարելի է կարծել, որ այս անմահը իր անունը ստացել է ի պատիվ այդ արքայի:

...1999 թ-ին Մետեսը գտնվում էր (http://highlander.wikia.com/wiki/Methos) Նյու-Յորքում, նպատակ ունենալով սպանել արքայազն Հիանին, որի հետ առաջին անգամ հանդիպելէր մ.թ.ա. 1573 թ-ին, երբ աջակցում էր Կամոս փարավոնին և նրա եղբայր Յախմոսին անկախության համար մղվող պատերազմում: Այդ ժամանակ Մետեսը ընդհարվել էր Հիանի հետ, բայց չէր կարողացել գլխատել սրան: Հիմա Հիանը կրկին հայտնվել էր և կրոնական երանգներ ունեցող սպանություններ էր իրականացնում, նպատակ ունենալով գտնել Հաքսոսների Թուրը, որը կօգներ իրեն ոգեկոչել իր վաղուց մահացած եղբայր Ապոպիին: Թուրը հաքսոսներին նվիրված ցուցահանդեսին ցուցադրվելու համար բերվել էր Բրենսոնի հավաքածուի կազմում: Ի վերջո Մենեսին հաջողվում է հաղթել ու սպանել Հիանին:

Freeman
24.09.2011, 12:51
Էս ինչքան եմ հետ ընկել :oy

Lion
24.09.2011, 12:53
Բաաա, աքքադցիների դարաշրջանն արդեն անցել, է, արիներինն էլ մոտենում է ավարտին... ("Մատանիների տիրակալ"-ի ոգով :D)

Lion
24.09.2011, 13:28
*

Հաջորդ օրը ես ու Մենեսը նախաճաշեցինք, որից հետո բարեկամս գնաց Ամենհոտեպի պալատ, ինձ էլ խորհուրդ տվեց պառկել ու հանգստանալ: Բայց պառկել ես ոչ մի կերպ չէի կարողանում, դրա համար էլ ի վերջո հագնվեցի, թուրս կապեցի կողքիս ու դուրս եկա գեղեցիկ Թեբեն տեսնելու: Քաղաքն իրոք որ լավն էր, մանավանդ հաշվի առնելով այն, որ նախորդ օրը ես տեսել է դրա ընդամենը մի մասը միայն: Կրկին եղա սֆինքսների մոտ, իսկ հետո էլ ուղևորվեցի քաղաքի մոտ գտնվող Ամոն աստծու տաճարը և ճանապարհին հասցրեցի դիտարկել տեղական աստծուն նվիրված մյուս տաճարը ևս: Օրվա կեսին, երբ շրջագայությունն ինձ ձանձրացրեց, ես հանկարծ զգացի, որ սոված եմ: Արդեն վերադարձել էի Թեբե և, օգտվելով առիթից, տեղավորվեցի դիմացս դուրս եկած հենց առաջին պանդոկներից մեկում, համեղ ուտսետներ պատվիրեցի ու սկսեցի աստիճանաբար դրանց հախիցը գալ:

Հանկարծ բնորոշ սուր զգացումն ունեցա: Ձեռքս տարա թրիս և անմիջապես էլ սկսեցի զննել պանդոկի մեծ դահլիճում հավաքված մարդկային խառնամբոխը: Սուր զգացումն ավելի ուժեղացավ և անմիջապես էլ անցավ: Գրեթե միանգամից էլ դահլիճի հեռավոր դռներից մեկը բացվեց և երկար, կարմիր ու միայն կնգուղի գագաթի մասում շագանակագույն սքեմի մեջ գլուխը ծածկած մեկը, հենվելով բարակ ու երկար իր գավազանի վրա, մտավ դահլիճ: Ես հայացքս չէի կտրում կնգուղավոր եկվորից, քանի որ գիտեի, որ ինքն էլ ինձ է փնտրում: Անծանոթը մոտեցավ սեղանիս, բարձրացրեց գլուխը, հետ գցեց կնգուղը ու ես լսեցի:
- Կարելի՞ է կիսել հացդ, ով լեռնեցի դու օտարական:
- Կարելի է,- ոտքի կանգնեցի ու հետ հրեցի դիմացս դրված աթոռը,- նստիր, Աբրահամ:
- Մովսես, Հայկ, հիմա ինձ արդեն Մովսես են կոչում,- պատասխանեց զրուցակիցս, շարունակելով ոտքի վրա մնալ,- անունս եմ փոխել, Հայկ, իսկ մնացած ամեն ինչ անփոփոխ է:
- Զենքերից էլ մոտդ միայն էլի այն գավազան է, չէ՞,- կեղծ-զգուշավոր տոն տալով խոսքիս, հարցրեցի ես,- հուսով եմ այդ հարցո՞վ էլ չես փոխվել, չէ՞:
- Չէ, չեմ փոխվել, Հայկ, չէ, թեև երևի թե արդեն իրոք արժեր, որ փոխվեի:
- Ըհը՜, հարգելին իմ Աբ… ը՜ը՜ը՜… Մովսես, դու կարծես թե նեղացա՞ծ ես, հա՞, ինձնից,- ժպտացի ես, ոտքի կանգնեցի ու բարեկամաբար թփթփացրի զրուցակցիս ուսիս,- ասա, ասա՜, ասա մի տեսնե՜նք, ասա մի իմանա՜նք, թե ինչո՞ւ ես դու հանկարծ նեղացել ինձ նման բարեհոգի մի անձնավորությունից:
- Մեր վերջին հանդիպումից անցել է արդեն գրեթե երեք հարյուրամյակ, Հայկ, բայց այն ժամանակվա քո եփած ճաշը ես ու իմ եբրայները դեռևս մինչև հիմա էլ չենք կարողացել մարսել,- պատասխանեց Աբրամը,- դու ազնվորեն չվարվեցիր մեզ հետ այն ժամանակ, Հայկ:
- Չէ մի հա՜,- ժպտացի ես,- ազնվորեն չվարվեցի՜, մեղադրողի՜ս տեսեք: Այն ժամանակ դուք ուզում էիք մարտի ժամանակ վնասել հայերին, իսկ դու էլ նախատեսել էիր պղտոր ջրում ձուկ որսալ: Ու հիմա ես, որ խանգարեցի այդ ամենին, քո նեղացածությո՞ւնը պիտի տանեմ: Վերջացրո՜ւ, բարեկա՜մս, դա մի խա՜ղ էր, ընդամենը մի խաղ, որում մեզնից ամեն մեկը խաղում էր իր համար: Ավելի լավ է նստիր դիմացս, անուշ արա այս ամենը և պատմիր, թե հետո՜, մեր բաժանվելուց հետո ինչը ոնց եղավ…,- կրկին նստեցի, նայեցի Աբրամին ու նստել հրավիրողի ոճով մոտ քաշեցի մյուս աթռռը:

Աբրամը ոչինչ չպատասխանեց և շարունակեց կանգնած մնալ:
- Դե նստիր ասում եմ ի վերջո,- ծիծաղեցի ես ու նայեցի Աբրամին,- նստիր, եղբայր, դրանք բոլորն արդեն հի՜ն պատմություններ են: Ամեն ինչ արդար էր ու երևի թե չարժի, որ դրա պատճառով հիմա մենք այստեղ, երեք հարյուր տարի անց, իրար կոկորդ կրծենք: Ահա իմ ձեռքը, Աբրամ, ես անկեղծորեն մեկնում եմ այն քեզ ու խնդրում եմ, որ հետս կիսես հաճելի այս ուտեստները, այսքան մի բան,- ձեռքս մեկնեցի Աբրամին ու ժպտալով նայեցի նրա աչքերին:

Սա մի պահ վարանեց, բայց ի վերջո խորը հոգոց հանեց և, սեղմելով ձեռքս, տեղավորվեց մոտ քաշածս աթոռին:

Lion
24.09.2011, 13:35
- Դե, Աբրամ, պատմիր մի տեսնե՜նք, պատմիր մի լսե՜նք, թե դրանից հետո որը ոնց եղավ: Սկիզբը ես իհարկե մի քիչ գիտեմ, բայց վերջն է հետաքրքիր: Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ եղավ հետո և, որ ամենակարևորն է, ինչո՞ւ հանկարծ եբրայները այդքան անզգույշ գործեցին ու խափանեցին քո բոլոր ծրագրերը:
- Եբրայնե՜րը,- խեթ մի հայացք գցեց վրաս Աբրամն ու շարունակեց,- նրանք ամենևին էլ անզգույշ չգործեցին, ուղղակի մեկը, ու ես գիտեմ, թե ով է դա եղել, որևէ մի ձևով մեր ծրագրերի մասին իմացել ու տեղեկացրել էր արիների բանակի ղեկավարությանը, որն էլ հենց խափանեց դրանք:
- Իրո՞ք,- ժպտացի ես,- ա՜խ այդ արինե՜րը: Անիծվածներն ինչքան կատաղի են կռվում մարտի դաշտում, նույնքան էլ լավն են անուղղակի գործողություններում…
- Իսկ Լուլի՞ն, Հայկ, Լուլին քո մեղքը չեկա՞վ,- հանկարծ հարցրեց Աբրամը,- այս է արդեն քանի տարի է անցել, ինչ նրան ձգել են անապատի այն միայնակ արմավենուց, բայց մինչև հիմա էլ ես դեռ չեմ կարողանում մոռանալ դրա հուսահատ գոռոցներն ու վախից աղճատված դեմքը:
Ոչինչ չպատասխանեցի և լրջացա: Թեթև-կատակախառն խոսքեր ասելու տեղը չէր…
- Լուլիին կախեցին, Հայկ, իսկ եբրայներին էլ անմիջապես ոտքի հանեցին և հարձակման նետեցին եգիպտական ճամբարի ուղղությամբ: Ու չնայած հարձակումը մի բան չէր և մենք լուրջ արդյունքի ոչ հասանք և ոչ էլ կկարողանայինք հասնել, բայց այդ հարձակման հետևանքո՜…վ՜…,- Աբրամը կմկմաց և, այն մարդու նման, որը պատմելով մի տեղ է հասել, որից այն կողմ չի կարողանում իր խոսքը շարունակել առանց իր չուզած բանը ասելու, ձգեց խոսքը,- դրա հետևանք՜…ո՜…վ…, ը՜ը՜…
- Ջուր խմիր, Աբրամ, օգնում է,- զրուցակցիս գավը սառը ջուր լցրեցի և մատուցեցի իրեն,- ահաբեկված փարավոնը հրաժարվեց Շամիից, վախեցավ իր կյանքի և գահի համար ու ամեն ինչ հօդս ցնդեց: Ոչինչ բարեկամս, պատահում է: Դու սրտիդ այդ ամենը ուղղակի մոտ մի ընդունիր, պատահու՜մ է, այդքան բան…
- Այ քո ինչ եմ հասել, հա՜, Հա՜յկ, ո՞նց դու այդ ժամանակ իմ նկատմամբ հաղթանակ տարար: “Ո՞վ ես դու, տե՜ր”,- ինձ նմանակեց Աբրամը,- ու էլի նման հիմար բաներ, ո՞նց այն ժամանակ ես չկարողացա զգալ ու ճանաչել քեզ:
- Դե լա՜վ, Արբա՜մ, վերջացրո՜ւ,- ծիծաղեցի ես,- անկեղծ ասած այդ ամենն ինձ նույնիսկ այն ժամանակ դուր չէր գալիս, ինչ մնաց հիմա: Ուղղակի այդպես էր պետք, ի՞նչ կարող եմ անել, ես իմ ազգի զավակն եմ: Իսկ այ այդ Լուլիի պահով ասածդ ինձ իրոք որ վշտացրեց, ազնիվ խոսք: Բայց ի՞նչ կարող ես անել, այդ Լուլին ծավալվող մեծ խաղի ընդամենը փոքրիկ մի զոհը դարձավ:
- Միայն Լուլի՞ն, Հայկ, բա մե՞նք, բա եբրայնե՞րը: Եգիպտական ճամբարի վրա այդ ցուցադրական հարձակումից հետո, երբ ահաբեկված փարավոնը արտաքսեց Շամիին և իմ ծրագրերը վերջնականապես փուլ եկան, արիներն էլ արդեն իրենց հերթին անմիջապեդ սեղմեցին եբրայներին երկաթյա օղակում ու զինաթափեցին: Չէ, չկար, իրոք որ ոչ մի ելք չկար և մենք ստիպված էինք զենքը վայր դնել:
- Կարող էր նաև ավելի վատ լիներ, բարեկամս,- ժպտացի ես,- դուք դավաճանություն էիք նյութում մարտի դաշտում ու դեռ լավ է, որ զինաթափումով եք վերջացրել…
- Ու մեկ էլ գերությամբ, Հայկ, եգիպտական գերությամբ: Եգիպտոսը նվաճած արիները եբրայներին տեղաբաշխեցին եգիպտական քարհանքերի, երկաթի և ոսկու հանքերի հարևանությամբ ու, թեև մեր մեջ ասած մեզ հետ այնքան էլ դաժան չէին վարվում, բայց ստիպում էին աշխատել իրենց համար: Եգիպտական գերությունը, Հայկ, սրա մասին եբրայներն արդեն ասքերի մի ամբողջական շղթա են հյուսել, որը փոխանցում են սերնդից սերունդ:

Ես մի պահ լռեցի, տրորեցի աչքերս, որից հետո մի գավաթ ջուր լցրեցի գավաթս ու խմեցի: Դրանից հետո հայացքս կրկին հառեցի Աբրամին ու ասացի.
- Ես հասցրել եմ մի քիչ ծանոթանալ քո եբրայների հետ, Աբրամ, նոր եբրայներիդ հետ, նրանց հետ, որ հիմա այստեղ են` Եգիպտոսում: Իրենց ես տեսա հյուսիսում, երբ անցնում էի Քարհանքների հովտով: Ու կարող եմ ես հիմա մեծ վստահությամբ ասել, որ ներկայիս եբրայները արդեն հաստատ հինը չեն, նրանք փոխվել են, աշխատանքը նրանց վերջնականապես փոխեց…
- Իրո՞ք, Հայկ, դա դու է՞լ ես նկատել,- մեր երկար խոսակցության ընթացքում առաջին անգամ անկեղծորեն ժպտաց ու դրան խիստ կարևոր նշանակություն տվողի տոնով որոշակիորեն ոգևորված հարցրեց Աբրամը,- ինձ թվում էր, թե դա միայն ես եմ նկատում, բայց ինչ լավ է, որ դու էլ ես դա նկատել: Ուրեմն եբրայներն իրոք, որ փոխվել են…
- Այո, Աբրամ, փոխվել են, նկատել եմ,- գլխով արեցի ես,- նկատել եմ, թե երբեմնի այդ որբերն ու Մեծ Անապատի ավազակները հիմա ինչ են դարձել: Եբրայները հիմա վերափոխվել են և վերածվել են խելոք, խաղաղ ու ստեղծագործ մի ժողովրդի, որի նմանը լինելը պատիվ կարող է հանդիսանալ ցանկացած ազգի համար: Աշխատասիրություն, կենդանի խելք, արագ և հիմնավորված գործելու ունակություն, համեստություն, փոխօգնության բարձր մակարդակ` հավատա, Աբրամ, Քարհանքների հովտում անցկացրած կարճ այդ ժամանակամիջոցում ես հասցրեցի ճանաչել ու հասկանալ եբրայներին և հիմա կարող եմ մեծ վստահությամբ պնդել, որ մենք գործ ունենք իրոք հիանալի մի ժողովրդի հետ:

Աբրամը կրկին ժպտաց, հետո գլուխը թափ տվեց ու պատասխանեց.
- Ես, Հայկ, ուզում ես հավատա, ուզում ես` ոչ, բայց պետք է ասեմ, որ եբրայների այդպիսինը դառնալու հարցում մեծ, անչափ մեծ է նաև իմ դերը: Ես հասկացա, Հայկ, հասկանո՞ւմ ես, ձեր ցուցաբերած հատկապես այդ վերջին բարությունից հետո ես հասկացա, որ բարին կփրկի աշխարհը և որ ավազակ ու քանդող ժողովուրդը աշխարհում տեղ չունի:
- Ուրախ եմ, Աբրամ, անչափ ուրախ եմ,- ժպտացի ես,- և ուրախ եմ նաև նրա համար, որ տեսնում եմ մեջդ այնքան խելք և իմաստնություն, որ կարողանում ես քեզ բարձր դասել վիրավորված փառասիրության ու կեղծ ինքնասիրության նման ըստ էության դատարկ արժեքներից: Ու թեև չգիտեմ, կլինենք մենք ընկերներ հետագայում, թե ոչ, բայց այն, որ վերափոխված եբրայների ազնիվ առաջնորդն իմ նկատմամբ քեն չի պահում, արդեն իսկ ուրախացնում է…

Lion
24.09.2011, 13:38
Աբրամն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց այդ պահին հանկարծ պանդոկի դուռը բացվեց և մի ժիր երեխա խելապատառ արագությամբ նետվեց դեպի զրուցակիցս:

- Հիսո՜ւս [1],- ծիծաղեց բարեկամս ու գիրկ առավ այդ երեխային,- քանի անգամ եմ քեզ ասել, չի՜ կարելի այդպես վազել: Ի՞նչ է եղել, որդիս, նստիր, նստիր այստեղ, ծնկիս և հանգիստ ասա…
- Նեղոսը, հայրիկ, Նեղոսը փոխել է գույնը,- շնչասպառ հայտնեց երեխան,- լրիվ, պատկերացնո՞մ ես, լրիվ կարմրել է:
- Այ դու չարաճճի՜,- ծիծաղեց Աբրամը,- ո՞նց կարող է գետն իր գույնը փոխել…
- Ինքս եմ տեսել, ազնիվ խո՜սք, հայրի՜կ,- հոնքերն իրար մոտեցրեց Աբրամի ծնկին նստած երեխան և, համառ տեսք ընդունելով, սկսեց թնկթնկալ,- ինքս եմ տեսե՜լ…

Այդ պահին պանդոկում հավաքված մարդիկ իրար խառնվեցին և սկսեցին դուրս վազել: Զգացի, որ այստեղ ինչ-որ բան իրոք այն չէ: Հիսուսին գրկած Աբրամի հետ դուրս եկանք փողոց, որտեղ իսկական մի խառնաշփոթ էր սկսվել, իսկ երկինքն էլ մթնել էր և գնալով ավելի էր մթնում: Ես ու Աբրամը, որը գրկից բաց չէր թողնում փոքրիկ Հիսուսին, մարդկանց խմբերին խառնված հասանք Նեղոսի ափ. գետն ամբողջովին կարմիր էր…

- Սատանա՜,- փնթփնթաց Աբրամը և ավելի պինդ գրկեց Հիսուսին,- ես պետք է գնամ, Հայկ, ինձ կարող ես գտնել այդ պանդոկի հենց կողքի տանը: Այս ամենն ինձ դուր չի գալիս, օխ ինչպե՜ս դուր չի՜ գալիս…

Դե ինձ էլ այդ ամենը մեր մեջ ասած առանձնապես չէր հիացրել, քանի որ տեսարանը, երբ լազուր կապույտ ու գեղեցիկ Նեղոսը ամբողջովին կարմրել էր, այն էլ կեսօրին և ամեն պահին թանձացող խավարում, կարող էր փչացնել ցանկացած մեկի տրամադրությունը: Հրաժեշտ տվեցի Աբրամին ու վերադարձա Մենեսի պալատ, որտեղ իրոք որ պետք է նորություններ լինեին…

_______________________
[1] Խոսքը Մովսեսի աշակերտ ու հետնորդ Հիսուս Նավինի (մոտ 1410-1400) մասին է:

Varzor
24.09.2011, 23:52
Վատ աստվածներ չլինելու գաղափարն ինձ դուր եկավ, բայց Ասսուրի պահով համաձայելը դժվար է: Կարելի է վիճարկել նաև իշխանության եկած սեմիտների պահը, քանի որ միանգամից ծագում են առնվազն երկու հարց - որոնք էին այդ իշխանավորները և որտեղ էին նրանք եկել իշխանության...
Դե վատ աստվածներ չլինելու գաղափարը, ակրելի է ասել համարիական է: Հնդիկները պաշտում են նույնիսկ Կալեին ու մնացած բոլոր "բոբոներին", նույն հայերը` Սպանդարամետին տաճար չէին կանգնեցրել? Եգիպտոսում Սեթը քրմեր չուներ? Հադեսը տաճար չուներ?
Կամ էլ էդ "լավ" աստվածները չէին, որ ակնհայտ ստոր արարքների էին երբեմն դիմում? Առաջին հերթին խաբեությունների ու դաժանությունների? Դա առավել քան վառ պատկերված է հնդկական-զենդական, հունա-հռոմեական,կելտ-իռլանդական և սկանդինավյան պանթեոններում:
Իսկ սեմիթները (աքքադացիք կամ այլ ցեղ, եթե չեմ սխալվում նույնսիկ Դարեհ 1-ինի ծագման վերաբերյալ մեծ կասկածներ կան) սողոսկել էին քրմական կամ ազնվական դասի մեջ ու յուրացրել գիտելիքները: Պատմության և Աստվածաշնչի մեջ նմանատիպ դեպքեր չես մտաբերում? ;)
Կոնկրետ օրինակ բերեմ` Իսպանիա-Պորտուգալիա: Կամ ասենք` Ֆլորենցիա-Վենետիկ: ԽՍՀՄ-ԱՄՆ :D

Varzor
25.09.2011, 01:51
*
- Գրողի տարած դու Մե՜նես, կարծում ես դու ինձ հերիքե՞լ ես,- ծիծաղեցի ես ու գիրկս առա վաղուց կարոտած բարեկամիս,- գրողը քեզ տանի՜ ու անվերջ մնաս դու տարտարոսում, այ եգիպտական անպետք քուրմ, այս է, կլինի արդեն երեք հարյուր տարի է, որ ես կարոտում էի քո թթված կերպարանքին…


"Գրողի տարածը" հին հայկական արտահայտություն է, որը կարող էր կիրառվել Հայկի ապրած նկարագրած ժամանակներում (Գրողը հայող դիցաբանության աստվածներից էր, որը գրի էր առնում մարդկանց գործերը և տանում էր դատի: Սրա "ախպերն" էլ Բախտն էր ;))
Բայց այ տարտարոսի պահով համը հանել ա ;) Էդ ժամանակ հույների դիցաբանությունը մեյդանում կար?

Malxas
25.09.2011, 10:29
"Գրողի տարածը" հին հայկական արտահայտություն է, որը կարող էր կիրառվել Հայկի ապրած նկարագրած ժամանակներում (Գրողը հայող դիցաբանության աստվածներից էր, որը գրի էր առնում մարդկանց գործերը և տանում էր դատի: Սրա "ախպերն" էլ Բախտն էր ;))
Բայց այ տարտարոսի պահով համը հանել ա ;) Էդ ժամանակ հույների դիցաբանությունը մեյդանում կար?

Ֆոյխտվանգերի մոտ ավելի բեթար բաներ են հանդիպում: :) «Կեղծ - Ներոն» - ի մեջ ցենտուրիոնի փոխարեն գրում է լեյտենանտ: Ավելի բարձր պաշտոնների համար կապիտան և ֆելդմարշալ: Այդաստիճան շեղումների կողմնակից չեմ, բայց իմ կարծիքով որոշ դեպքերում կարելի է ժամանակակից տերմին օգտագործել, որպեսզի ավելի հասկանալի լինի: Ասենք փարսանգի փոխարեն կիլոմետր:

Lion
25.09.2011, 18:18
Դե վատ աստվածներ չլինելու գաղափարը, ակրելի է ասել համարիական է: Հնդիկները պաշտում են նույնիսկ Կալեին ու մնացած բոլոր "բոբոներին", նույն հայերը` Սպանդարամետին տաճար չէին կանգնեցրել? Եգիպտոսում Սեթը քրմեր չուներ? Հադեսը տաճար չուներ?
Կամ էլ էդ "լավ" աստվածները չէին, որ ակնհայտ ստոր արարքների էին երբեմն դիմում? Առաջին հերթին խաբեությունների ու դաժանությունների? Դա առավել քան վառ պատկերված է հնդկական-զենդական, հունա-հռոմեական,կելտ-իռլանդական և սկանդինավյան պանթեոններում:
Իսկ սեմիթները (աքքադացիք կամ այլ ցեղ, եթե չեմ սխալվում նույնսիկ Դարեհ 1-ինի ծագման վերաբերյալ մեծ կասկածներ կան) սողոսկել էին քրմական կամ ազնվական դասի մեջ ու յուրացրել գիտելիքները: Պատմության և Աստվածաշնչի մեջ նմանատիպ դեպքեր չես մտաբերում? ;)
Կոնկրետ օրինակ բերեմ` Իսպանիա-Պորտուգալիա: Կամ ասենք` Ֆլորենցիա-Վենետիկ: ԽՍՀՄ-ԱՄՆ :D

Սկզբունքորեն համաձայն եմ: Արիական հավատքը իր բնույթով շատ հումանիստական-խաղաղ էր և այս առումով ուղղակի ցավալ կարելի է, որ ներկայումս արիականությունը օգտագործվում է ամենից առաջ ագրեսիվ նպատակներով: Հայկի հուշերից երևում է, որ տենդեցը սկիզբ է առել դեռևս այն հին ժամանակներում, ի դեմս Աժդահակի...


"Գրողի տարածը" հին հայկական արտահայտություն է, որը կարող էր կիրառվել Հայկի ապրած նկարագրած ժամանակներում (Գրողը հայող դիցաբանության աստվածներից էր, որը գրի էր առնում մարդկանց գործերը և տանում էր դատի: Սրա "ախպերն" էլ Բախտն էր ;))
Բայց այ տարտարոսի պահով համը հանել ա ;) Էդ ժամանակ հույների դիցաբանությունը մեյդանում կար?

Ու ստեղ իմ լավ ախպեր Varzor-ին կազարմացնենք, քանի որ նրան մեծ հաճույքով կհիշեցնենք, որ... հունական մշակույթն ու դիցաբանությունը իր բնույթով արիական էր, այսինքն ինչ-որ մի պահ հայերն ու հույները, կոպիտ ասած, նույն մշակույթն են ունեցել: Այս առումով կարծում եմ, որ "տարտարոս" տերմինի առկայությունը Հայկի լեքսիկոնում ոչ միայն պատահական չէ, այլ նաև դրանով հեղինակը ցույց է տալիս ու մեզ հուշում է որոշակի բաներ ;)


Ֆոյխտվանգերի մոտ ավելի բեթար բաներ են հանդիպում: :) «Կեղծ - Ներոն» - ի մեջ ցենտուրիոնի փոխարեն գրում է լեյտենանտ: Ավելի բարձր պաշտոնների համար կապիտան և ֆելդմարշալ: Այդաստիճան շեղումների կողմնակից չեմ, բայց իմ կարծիքով որոշ դեպքերում կարելի է ժամանակակից տերմին օգտագործել, որպեսզի ավելի հասկանալի լինի: Ասենք փարսանգի փոխարեն կիլոմետր:

Ճաշակի հարց է, Malxas ջան: Անձամբ ես դեմ եմ, հատկապես ուղղակի խոսքում, որ "պատմական" հերոսը ժամանակակից տերմիններով արտահայտվի: Ըստ իս դրանով ողջ պատմականության հմայքը կորում է և հերոսը դառնում "արտապատմական" ու արհեստական: Բայց կրկնում եմ` ճաշակի հարց է ;)

Lion
25.09.2011, 19:12
*

- Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում,- վառեց պատին խրված մարխը հաջորդ օրը առավոտից մի քանի ժամ անց պալատ վերադարձած Մենեսը և դարձավ ինձ,- կարծես թե արդեն ցերեկ է, բայց արևը դեռ չի ուզում դուրս գալ: Կարմրած Նեղոսն էլ մյուս կողմից, սա ում ասես, որ կարող է խելագարության հասցնել,- փնթփնթաց բարեկամս:
- Ի՞նչ են ասում պալատում, Մենես, ինչպե՞ս են բացատրում այս ամենը,- հարցրեցի ես:
- Ոչ մի կերպ, Հայկ, ոչ մի կերպ,- ձեռքերը թափ տվեց բարեկամս,- ոչ միայն Նեղոսի, այլ նաև մնացած ջրհորների ջրերն են կարմրել ու շուտով մենք ջրի լուրջ պակաս կունենանք,- մռայլված պատասխանեց բարեկամս,- Ամոնհատեպն արդեն հրամայել է քրմերին վերցնել Նեղոսի կարմրած այդ ջրից և փորձ կատարել հասկանալու, թե ինչ է կատարվում: Ինչ-որ ջրիմուռներ են գետը լցվել վերին հոսանքում, թե ինչ, բայց դրանք լրիվ փոխել են ջրի գույնը, տարածվել ջրհորներում ու խմելու համար լրիվ անպիտան են դարձրել ջուրը: Բայց այս խավարն ու մռայլությունն է, որ ինձ հատկապես դուր չի գալիս: Ընդ որում միայն մենք չենք, որ զգում ենք ջրի փոխվելը: Գորտերն ու գետի մյուս կենդանիները դուրս են նետվում ափ և արդեն սատկում են: Այն էլ այս շոգի պայմաններում,- գլուխն օրորեց բարեկամս,- շուտով վիճակն ավելի կծանրանա:

Ես փորձեցի շեղել թեման ու գոնե մի քիչ բացել բարեկամիս տամադրությունը.
- Աբրամին հանդիպեցի, Մենես, այստեղ, Թեբեի պանդոկներից մեկում:
- Գիտեմ, Հայկ, երեկ առավոտ էին նրան բաց թողել: Ճիշտն ասած վաղուց էր պետք, բայց դե ախր դա մեր պաշտոնյաներից մեկին էր սպանել: Ճիշտ է, սա, մեր մեջ ասած, գազանի մեկն էր ու սարսափելիորեն տանջում էր հանքերում աշխատող եբրայներին, բայց դե, ամեն դեպքում, սպանություն էր ու ես ահագին տանջվեցի, մինչև Ամոնհատեպին համոզեցի դրան բաց թողնել...
- Դու կարծես թե ինչ-որ ծրագի՞ր ունես,- նայեցի Մենեսին:
- Հա, Հայկ, ուղղակի այս խառնաշփոթը մի պահ մոռացության տվեց ամեն ինչ: Դու լրիվ ճիշտ էիր, բարեկամս, արևելքից եկած այդ դեսպանն իրոք որ Աժդահակն է: Երեկ առավոտյան տեսա դրան Ամանհատեպի մոտ ու միանգամից էլ ճանաչեցի, այսինք… է՜է՜է՜… զգացի: Դե, մի խոսքով էլի, գիտես: Սա էլ ինձ ճանաչեց: Գրողը դրան տանի, այս խառնաշփոթում միայն դա էր պակաս:
- Ի՞նչ էր ուզում ձեզնից,- հարցրեցի ես:
- Չես հավատա, Հայկ, ուղղակի չես հավատա, բայց խնդրում էր փարավոնից իրեն վաճառել քարհանքերում աշխատող բոլոր եբրայներին, ասում էր իբր, թե ինքը մեծ շինարարություն է սկսել և դրանք իրեն օդ ու ջրի պես պետք են: Այս ողջ խառնաշփոթում էլ, ի դեպ, եռանդուն կերպով մեղադրում էր հենց եբրայներին:
- Չէ, չեմ հավատում, Մենես, այստեղ ուրիշ պատճառ պետք է լինի: Եգիպտոսում գնել մեկ բյուր եբրայ ու անապատներով հասցնել դրանց Դամեվա՞նդ: Ի՞նչ է, Դամեվանդի շրջակայքում մարդի՞կ չկան:
- Ես էլ այդ մասին մտածեցի, Հայկ: Դրա համար էլ հրամայեցի հետախույզներիս գործել: Արդյունքները բացատրում են ամեն ինչ: Գուցե կրկին չհավատաս, Հայկ, բայց այդ Աժդահակ կոչեցյալը չգիտես ինչու գլուխն է մտցրել, որ իրեն բաժին հասած դժբախտույթուններում և նրանում, որ նա չի կարողանում տարածել իր գաղափարները, մեղավոր են հենց այդ խեղճ ու կրակ եբրայները: Դրա համար էլ ուզում է գնել դրանց ու…,- Մենեսը ձեռքը թափ տվեց ու լռեց:
- Հավատս չի գալիս, Մենես, էս ո՞ր թիվն է, որ դա նման բաների է հավատում:
- Չգիտեմ որ թիվն է, Հայկ, բայց փաստը մնում է փաստ: Սա ուղղակի և առանց այլևայլությունների առաջարկել է Ամոնհատեպին իրեն վաճառել բոլոր եբրայներին: Փարավոնն առայժմ կամուկացի մեջ է, բայց դե այս խառնաշփոթի պայմաններում հավանական է, որ նա կհամաձայնի: Դե, երկրում կքչանան ուտող, այսինք, որ ավելի կարևոր է այս պայմաններում, խմող բերանները, իսկ ինքն էլ մեծ հարստություն կստանա: Դրա համար էլ ես համենայն դեպս հասա Աբրամի ազատմանը, մարդ է, էլի, կարող է պետք գալ…

Այդ պահին հզոր կայծակը լուսավորեց երկինքը մի քանի ակնթարթ, որից հետո անհավատալի հզորության որոտ պայթեց: Նույնիսկ ես ու Մենեսը ցնցվեցինք:
- Գրողը տանի, ասես երկինքը պատռվեց…,- նետեց Մենեսը, բայց շարունակությունը ես կրկին չլսեցի` պայթեցին հետագա կայծակն ու որոտները և շրջապատը լցվեց մեծ աղմուկով: Մենք մոտեցանք պատուհանին ու տեսանք, որ անսովոր մեծության կարկուտ է սկսվել: Փողոցում մնացած թեբեցիք մի կերպ հասցրեցին պատսպարվել տանիքների տակ, բայց մի քանիսն էլ, կարկուտի հարված ստանալով գլխներին, անշնչացած փռվեցին սալահատակի վրա: Իսկ կարկուտը գնալով ուժեղանում էր և շուտով Թեբեի փողոցները ծածկվեցին սպիտակ, կարծես համատարած մի ձյունով…

Հետագա օրեին վիճակն ավելի բարդացավ: Դանդաղ, բայց անշեղորեն ուժեղացող խավարը ստիպում էր մարդկանց ողջ օրվա ընթացում վառվող մարխերով ման գալ, իսկ կործանարար կարկուտը, ինչպես նաև կայծակն ու որոտը կրկնվեցին ևս մի քանի անգամ: Ասում էին, որ նման դրության մեջ է ոչ միայն Թեբեն, այլ նաև մնացած ողջ Եգիպտոսը: Ավելին, ափ նետված ու արդեն նեխող այդ բոլոր ձկներից և գորտերից արդեն սկսվել էր մի անտանելի հոտ տարածվել, իսկ էլ արդեն սկիզբ էր առել համաճարակն ու շատանում էին մահացության դեպքերը: Մահանում էին բոլորը, և մարդիկ, և տնային կենդանիները…

Lion
25.09.2011, 19:14
Այդ օրերին Մենեսը հաճախ էր լինում Ամենհոտեպի մոտ և շուտով նա հայտնեց, որ եբրայների հարցով վերջնական որոշում Ամենհոտեպն արդեն ընդունել է: Որոշվել էր, որ իրավիճակը մի քիչ հանդարտվելուն պես Աժդահակը պետք է իր դեսպանախմբով աստիճանաբար շարժվի դեպի հյուսիս և, հավաքելով ճանապարհին հանդիպած բոլոր եբրայներին, հեռանա Եգիպտոսից Մեծ Անապատի ուղղությամբ:

Անցավ ևս մի քանի օր և խավարն աստիճանաբար սկսեց թուլանալ: Ասում էին, թե սկսվում են աստիճանաբար են մաքրվել նաև Նեղոսի ջրերը: Բայց մեզ դեռ էլի փորձություններ էին սպասվում: Մի օր առավոտ ես արթնացա նրանից, որ դեմքս խուտոտ էր գալիս: Աչքերս բացեցի և, անակնկալից ցնցվելով, գետին ընկա անկողնուց: Հետո, չդիմանալով զզվանքին, ջղաձիգ շարժումներով դեմքիս վրայից ցած նետեցի մի քանի խոշոր մորեխներ: Խելքս գլուխս հավաքեցի ու շուրջս նայեցի` սենյակս լիքն էր, ուղղակի վխտում էր մորեխներով: Տրորելով դրանց` մոտեցա պատուհանին և անակնկալից ուղղակի ցնցվեցի: Քաղաքը բառիս բուն իմաստով լցված էր մորեխներով, որոնք ամենուր էին, շենքերում, պատերի վրա, ուտելիքի մեջ: Նման բան ես չէի տեսել: Մենեսը ևս ցնցված էր, թեև այդ օրերին ես նրան շատ քիչ էի տեսնում: Մորեխների հոսքը դադարեց միայն երրորդ օրը, բայց դրանց փթող մարմինները թեբեցիներին դեռ երկար էր վիճակված մաքրել իրենց տներից ու հանել կերածի միջից:

Մորեխների այդ փորձանքից դեռ չէինք ազատվել, երբ սկսվեց մոծակների ու շնաճանճերի հարձակումը: Սրանք անվերջանալի պարսերով պտտվում էին Թեբեի վրա և մարդկանց կյանքը դեռ վերջերս այդքան հմայիչ այդ քաղաքում վերածում իսկական գեհենի: Այդ օրերին ես հասցրեցի այն պանդոկում ևս մեկ անգամ տեսնել Աբրամին: Սա մտահոգ էր ամենից առաջ եբրայների ճակատագրով և տենդագին կերպով պատրաստվում էր ճամփա ընկնելուն: Այն ժամանակ Աբրամն ինձ ասաց, որ ինքը պետք է իր ժողովրդի հետ լինի Դեմավանդում ու ես չուզեցի իրական և ավելի դաժան ճշմարտությունն ասելով վշտացնել առանց այդ էլ մտահոգ այդ մարդուն:

Փարավոնը վաղուց էր արդեն հեռացել Թեբեից, իսկ ես ու Մենեսն էլ պատրաստվում էինք հետևել նրան և ուղղություն վերցնել դեպի հյուսիս: Ասում էին, թե այնտեղ` հյուսիսում, վիճակը մի քիչ թեթև է: Բայց հետագայում մեր ծրագրերը փոխվեցին: Պարզվեց, որ Ամենհոտեպը հրամայել է Մենեսին մնալ քաղաքում և կարգի բերել այն: Սա նշանակում էր, որ մենք պետք է բաժանվենք: Դե, բաժանման պահը իրոք որ արդեն եկել էր: Մի կողմից ես պետք է վերադառնայի Հայաստան, իսկ մյուս կողմից էլ` այս եբրայների ճակատագիրը:

Lion
25.09.2011, 19:17
Որոշեցի դեպի հյուսիս շարժվել Աբրամի հետ և այդ նպատակով մի օր երեկոյան թակեցի նրա տան դուռը: Աբրամը տանն էր և սիրալիր կերպով դիմավորեց ինձ: Անմիջապես էլ ուղարկեց փոքրիկ Հիսուսին մյուս սենյակում սեղան պատրաստելու: Մինչ մենք զրուցում էինք, հանկարծ երկուսս էլ ծանոթ սուր զգացումն ունեցանք և դուռը բացվեց: Շեմին կանգնած էր ինչպես միշտ իր անկրկնելի գեղեցկության մեջ փայլող Շամին: Տեսնելով ինձ, Շամին կայծակի արագությամբ մերկացրեց թուրն ու արագորեն շարժվեց իմ ուղղությամբ: Արդեն ժամանակ չկար ոտքի կանգնելու և ես հազիվ կարողացա ցած նետվել թախտից: Շամիի հարվածն իջավ փափուկ բարձերին: Ես արագորեն ոտքի թռա և մերկացրեցի թուրս, Շամին մարտական դիրք ընդունեց, բայց Աբրամը կանգնեց մեր միջև և բարձրացրեց ձեռքերը:
- Վերջ տվեք կռվին,- գոչեց Աբրամը, բայց Շամին կարծես թե չլսեց նրան և թրով ուղիղ հարված կատարեց: Ես արագորեն հետ թռա և թուրը կտրեց օդը, իսկ այդ ընթացքում Աբրամը հասցրեց գրկել Շամիին:
- Վերջացրու, վերջացրո՜ւ, ասում եմ քեզ,- սկսեց հորդորել նա` բռնելով Շամիի ձեռքերը,- Հայկը մեր հյուրն է ու Հիսուսն էլ տանն է:
- Թող ինձ, Աբրամ,- սկսեց գոռգոռալ Շամին, փորձելով ազատվել նրա ձեռքերից,- դու չգիտես, թե ով է սա և ինչքան է իմ կյանքը հարամել:
- Մի բան արա, Աբրամ,- ժպտացի ես ու թուրս դրեցի պատյանը,- ես չեմ հասկանում, թե Շամին ինչ է ուզում ինձնից:
- Չես հասկանում, հա՞, չես հասկանում, հա՞…, դե թո՜ղ ասում եմ,- կրկին դարձավ Աբրամին Շամին:
- Հանգստացիր, Շամի, Հայկ, գնա մյուս սենյակ, մենք հիմա կգանք ու կզրուցենք:

Ես անցա կողքի սենյակը, որտեղ ժրաջան Հիսուսն արդեն սեղան էր պատրաստել: Որոշ ժամանակ անց ներս մտան նաև Աբրամն ու Շամին, առանց որևէ զենքի:
- Ես խոսեցի Շամիի հետ, Հայկ, ու նա խոստացավ իրեն հանգիստ պահել,- գլխով արեց Աբրամը,- եկեք մի կտոր հաց ուտենք և հուսանք, որ այս մորեխները մեզ ի վերջո հանգիստ կթողնեն:
- Եբրայների վրա սարսափելի վտանգ է կախված, Աբրամ,- դարձա ես զրուցակցիս, երբ մենք տեղավորվել էինք սեղանի շուրջը,- եբրայներին ուզում են վաճառել Դեմավանդի այն դաժան տիրակալին, որն ամենևին էլ ձեր օգտին չի տրամադրված: Դրա համար եմ ես այստեղ, Շամի,- դարձա ես արդեն Շամիին,- ժամանակին դու ևս ինձ քիչ վշտեր չես պատճառել ու գուցե ես ինքս էլ հիմա փորձեի քեզ հիշեցնել դրանք, բայց դե երևի թե անցածն անցած է, մանավանդ որ այժմ մենք պետք է համատեղ ուժերով փրկենք եբրայներին…
- Իբր թե ես էլ քեզ հավատացի, հա՞, վայրենի,- նետեց Շամին ու նայեց վրաս,- հենց քո մեղքով են հիմա եբրայները այստեղ, տանջվում եգիպտական գերության մեջ, իսկ հիմա դու եկել ես և ուզում ես իրենց փրկե՞լ:
- Մեղք բոլորս էլ ունենք, Շամի,- նայեցի Շամիին և նույնիսկ սա ստիպված եղավ ճշմարտության առաջ աչքերը փախցնել,- մեղք բոլորս էլ ունենք, բոլորս, բայց հաստատ ոչ հանքերում տանջվող եբրայները, որոնց այդ անասունը պատրաստվում է մատաղ անել իր ցնորված գաղափարներին: Ժամանակին ամեն մեկս խաղացել ենք մեր համար ու ամեն ինչ արդար է եղել, բայց հիմա ժամանակն է, որ բոլորս խաղանք մեկ-մեկու համար և փրկենք եբրայներին, այսքան մի բան…

Այդ երեկո մենք էլի զրուցեցինք, իսկ հաջորդ առավոտ ես հրաժեշտ տվեցի Թեբեում մնացող Մենեսին և միացա եբրայների այն խմբին, որոնց հետ փոքրիկ Հիսուսի ուղեկցությամբ դեպի հյուսիս էին շարժվում նաև Աբրամն ու Շամին…

Malxas
25.09.2011, 19:49
Սկզբունքորեն համաձայն եմ: Արիական հավատքը իր բնույթով շատ հումանիստական-խաղաղ էր և այս առումով ուղղակի ցավալ կարելի է, որ ներկայումս արիականությունը օգտագործվում է ամենից առաջ ագրեսիվ նպատակներով: Հայկի հուշերից երևում է, որ տենդեցը սկիզբ է առել դեռևս այն հին ժամանակներում, ի դեմս Աժդահակի...




Ու ստեղ իմ լավ ախպեր Varzor-ին կազարմացնենք, քանի որ նրան մեծ հաճույքով կհիշեցնենք, որ... հունական մշակույթն ու դիցաբանությունը իր բնույթով արիական էր, այսինքն ինչ-որ մի պահ հայերն ու հույները, կոպիտ ասած, նույն մշակույթն են ունեցել: Այս առումով կարծում եմ, որ "տարտարոս" տերմինի առկայությունը Հայկի լեքսիկոնում ոչ միայն պատահական չէ, այլ նաև դրանով հեղինակը ցույց է տալիս ու մեզ հուշում է որոշակի բաներ ;)



Ճաշակի հարց է, Malxas ջան: Անձամբ ես դեմ եմ, հատկապես ուղղակի խոսքում, որ "պատմական" հերոսը ժամանակակից տերմիններով արտահայտվի: Ըստ իս դրանով ողջ պատմականության հմայքը կորում է և հերոսը դառնում "արտապատմական" ու արհեստական: Բայց կրկնում եմ` ճաշակի հարց է ;)

«Կեղծ Ներոնի» մեջ արհեստականություն չի զգացվում: Սակայն ես դրա կողմնակից չեմ: Եթե օգտագործում եմ կիլոմետր, ապա ոչ ուղղակի խոսքի մեջ:

Lion
25.09.2011, 19:57
Ճաշակի հարց է, Malxas ջան, ճաշակի հարց: Անձամբ ես ավելի հաճույքով եմ կարդում այն պատմավեպերը, որտեղ իր ժամանակին հարիր տերմիններ են օգտագործում...

Malxas
25.09.2011, 20:13
Իսկ կարդացե՞լ ես «Կեղծ Ներոնը»: :)
Իսկ «Հավերժության դատապարտվածը» հավանաբար մաս առ մաս կրկնօրինակեմ ու սկսեմ կարդալ տպված տարբերակով: Այսպես աչքերս շատ են ցավում:

Lion
25.09.2011, 20:43
Չէ, չեմ կարդացել:( Այս վերջերս դժվարությամբ եմ հասցնում նույնիսկ հայ պատմավեպերին հետևել...

Lion
26.09.2011, 07:53
*

Աժդահակը բուռն գործունեություն էր ծավալել: Ունենալով փարավոնի հատուկ լիազորությունը և գործելով մեծ եռանդով, սա հավաքում էր Հյուսիսային Եգիպտոսի հանքերում աշխատող բոլոր եբրայներին և տեղաբաշխում արդեն բավականին անշքացած Մեմֆիսից ահագին արևելք տարածվող լայնարձակ ճամբարում: Ես, Աբրամն ու այդպես էլ ինձ խեթ-խեթ նայելը չդադարեցրած Շամին փոքրիկ Հիսուսի հետ հաստատվել էինք ճամբարի մոտ տարածվող մի փոքրիկ քաղաքում գտնվող առանձին տներում և սպասում էինք եբրայների վերջնական հավաքմանը: Եգիպտոսը պատած խավարն արդեն աստիճանաբար նահանջում էր և օրական նույնիսկ մի քանի ժամ արև էր լինում, բայց մոծակներն ու շնաճանճերը մեզ չէին դադարեցնում անհանգստացնել: Գրեթե իր նախկին գույնին էր վերադարձել նաև Նեղոսը և այստեղ խոսում էին, որ դրա պատճառը եբրայների հեռանալն էր:

Հյուսիսային Եգիպտոսում արդեն զգացվում էր նաև պատերազմի մոտիկությունը և ինչքան էլ ես զբաղված լինեի եբրայներով, այնուհանդերձ չէի կարող չզսպել ինձ և չծանոթանալ եգիպտական բանակի հետ: Իսկ Եգիպտոսի ներկայիս բանակը հիմա ամենևին էլ այն բանակը չէր, որը ես սրանից մոտ երեք հարյուր տարի առաջ տեսել էի մերոնց դեմ մարտնչելիս: Այժմ եգիպտական բանակի հարվածային հիմնական ուժը կազմում էին մարտակառքերը ու ես ցավով համոզվեցի, ինչի վրա ուշադրություն էի դարձրել դեռևս Թեբեում, որ եգիպտական մարտակառքերը հիմա մեր հայկական մարտակառքերի գրեթե լրիվ կրկնօրինակներն են: Դե իհարկե, ի՞նչ կարիք կար այլ բան սպասելու, քանի որ Հայկազուտները առանց քաշվելու և ողջ ծավալում Եգիպտոսում կիրառության մեջ էին դրել մեր ռազմական համակարգի բոլոր մասերը: Փոխվել էին նաև հետևակայինները: Եթե առաջ դրանք զինված էին երկար թրերով, որոնք հիմնականում նախատեսված էին ծակելու համար, ապա այժմ թրերը դարձել էին կեռ և ծակելուց բացի հատկապես ծանր վերքեր էին հասցնում նաև կտրող հարված հասցնելուց: Կային նաև նիզակակիրների զորամասեր, որոնք հստակ կառուցվածք և միանման զինվածություն ունեին: Հետաքրքիր էին նաև աղեղնակիրների զորամասերը և սրանց զինվածության մեջ ես կրկին մեծ ցավով արձանագրեցի մեր հարազատ լայնալիճ աղեղների առկայությունը: Վատ չէր նաև այս մարտիկների պաշտպանական հանդերձանքը, թեև այդ տեսակետից այն չէր հասնի մեր հայկականին կամ էլ նույնիսկ բաբելոնականին:

Բանակը հատկապես զարմացրեց իր վարձկան ռազմիկների առատությամբ: Այստեղ կային վարձկան սևամորթ ռազմիկներ Քուշից, հեծյալ նետաձիգներ Արևմուտքի անապատից, հիանալի նետաձիգներ Կրետեից, ինչպես նաև, ինչը իհարկե կարելի էր սպասել, Անապատի որդիներ Մեծ Անապատից: Եգիպտոսը հարուստ երկիր էր և չէր զլանում իր ունեցած հարստությունը կիրառել մարդկային խմբեր վարձելու վրա, մարդկային խմբեր, որոնք իրենց քանակությամբ պետք է ճնշեին ցանկացած հակառակորդի և հեշտացնեին հաղթանակի ձեռք բերումը արդեն բուն եգիպտական զորամասերի համար: Եգիպտացիները այդ ժամանակ, ավելին, քան որևէ այլ ազգ, սկսել էին մարտնչել ամենից առաջ հենց իրենց ոսկով:

Իսկ եբրայների կենտրոնացումը մոտենում էր ավարտին: Ողջ այդ ժամանակ ես, Աբրամն ու Շամին հեռու էինք մնում եբրայների ճամբարից և հատկապես Աժդահակից, որ սա հանկարծ չզգա մեր ներկայությունը, բայց հեռու մնալով հանդերձ էլ ակտիվ գերծունեություն էինք ծավալում` նախապատրաստելով եբրայների ճամբարում հավաքված մարդկանց խմբակային փախուստը:

Շամիի կանացի հմայքն ու Աբրամի համոզելու շնորքը շուտով սկսեցին արդյունք տալ և եբրայների ճամբարի ղեկավարը, որը եգիպտացի տեղական մի պաշտոնյա էր, կարծես թե համաձայնեց երկու բավականին խոշոր ադամանդների դիմաց թույլ տալ եբրայների փախուստը, բայց հետո ամեն ինչ խափանվեց և սա հրաժարվեց մեր գործարքից: Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, որ հենց այդ օրերին վերջնականապես որոշվեց արդեն իսկ կենտրոնացված եբրայներին հեռացնել Եգիպտոսից: Այդ մասին հայտնեց ինձ Մենեսը` Թեբեից ուղարկված հատուկ սուրհանդակի միջոցով:

Փորձեցինք այնուհանդերձ որևէ կերպ օգնել մահվան դատապարտված եբրայներին: Ամենահավանական տարբերակը, որն ի վերջո ընտրեցինք, դա այն էր, որ եբրայներին պետք էր փորձ կատարել փրկել ճանապարհին, քանի որ առայժմ որևէ իրական հնարավորություն չկար ազատել լայնարձակ ճամբարի բարձր պատերի հետևում փակված այդ մարդկանց: Չպետք էր հաշվից հանել նաև այն հանգամանքը, որ հենց մեր կողքին լրիվ մարտական պատրաստության վիճակում էր գտնվում եգիտական մարտակառքերի վեց հարյուր միավորանոց ուժեղ ջոկատը, որը կարող էր վճռական կերպով միջամտել ու վերջ տալ փախուստի ցանկացած փորձի: Լուծումը, սակայն, անակնկալ եղավ և դա ամենևին էլ այնպիսին չէր, ինչին մենք սպասում էինք…

Lion
26.09.2011, 08:01
*

Արթնացա ուժեղ ցնցումներից: Առաստաղից մանր ավազ էր թափվում, իսկ տան պատերն էլ ուղղակի երերում էին: Մի կերպ ճանկեցի թուրս, հագուստ և քսակս ու դուրս նետվեցի փողոց: Հենց միանգամից էլ հետևումս փլվեց տունը, որը ինձ համար կարող էր գերեզման դառնալ: Մի պահ շփոթվեցի, բայց համենայն դեպս հագնվեցի ու թուրս կապեցի մեջքիս: Շուրջբոլորը ողբ էր ու կական, քանի ու ողջ քաղաքը ավերակների կույտի էր վերածվել: Ճանկեցի կողքիցս սլացող ձին ու ցատկեցի վրան: Աչքս ընկավ քաղաքի պարիսպներին, որոնք, չնայած Հայկազուտների հոգատար ձեռքով էին ամրացվել, բայց շատ տեղերում այնուհանդերձ փլվել էին:

“Պարիսպը, եբրայները…”, փայլատակեց գլխումս ու ես նետվեցի դեպի քաղաքի դարպասները: Անմիջապես էլ սուր զգացումն ունեցա և դա անցավ, բայց շուտով այդ զգացումը կրկին ունեցա: Նայեցի շուրջս և միանգամից էլ առանձնացրեցի երկու կնգուղավոր կերպարներ, որոնցից մեկը ձեռքերի վրա տանում էր լաց լինող Հիսուսին:

- Աբրա՜մ,- վարգեցի ես եբրայների առաջնորդ մոտ,- սա մեր հնարավորությունն էր, ուրիշ հնարավորություն մենք չե՜նք ունենա…
- Դու չես կարող եբրայներին ուղի ցույց տալ,- առաջ եկավ Շամին,- մեկ անգամ արդեն արել ես դա և դրան մենք երեք հարյուր տարվա գերությամբ հատուցեցինք:
- Շամի, վերջացրու,- ներքև ցատկեցի ձիուց և կանգնեցի զրուցակիցներիս դիմաց,- հիմա դրա ժամանակը չէ: Երդվում եմ հորս անունով, ես ձեզ ուղղակի օգնել եմ ցանկանում:
- Դու չես կարող…,- փորձեց կրկին խոսել Շամին, բայց Աբրամը գրկեց կնոջը և դարձավ ինձ.
- Ասա, Հայկ, ի՞նչ ծրագիր ես հղացել:
- Աբրամ,- գոռացի ես,- քաղաքի պարիսպները քանդվել են, իսկ դրանք ժամանակին, որպես Հայկազուտների հյուսիսային պաշտպանական գծի մի մաս, հիմնավորապես էին սարքվել: Ճամբարի պարիսպները հապճեպ են կառուցվել ու, ես վստահ եմ դրանում, դրանք հիմա ուղղակի չկան: Վազեք եբրայների մոտ, իսկ հետո… այնտե՜ղ, արևելքում գազպենով պատված մի սար կա, փորձեք եբրայներին հավաքել դրա մոտ: Այնտեղից մենք պետք է փորձենք շարժվել դեպի արևելք ու պոկվենք հետապնդումից:
- Մթնում մարդիկ իրար կկորցնե՜ն, բան չի՜ ստացվի,- գոռաց Շամին,- դու ուզում ես եբրայներին ցրե՜լ…
- Կրա՜կը, Շամի, կրա՜կը,- գոռացի ես ու ցատկեցի ձիուս վրա,- շուտով արևելքում, ասածս այդ սարիի վրա կպլպլա կրա՜կը: Ասեք եբրայներին, թող հավաքվեն դրա մոտ:

Աբրամը վարանոտ կանգ առավ, իսկ Շամին սպասողական նայեց կողակցին:
- Որոշիր, Աբրամ, ես չեմ ուզում, որ անմեղ մարդիկ զոհ գնան այդ խելագարին: Առանց այդ էլ արյուն շատ է թափվել, դեհ,- գոռացի ես, երբ տեսա, թե ինչպես է Աբրամը տատանվում:
- Գրողը քեզ տանի, Հայկ: Ես հավատում եմ իրեն, Շամի, իմ հետևից: Մենք պետք է փորձենք գտնել Տասներկու առաջնորդներին, մնացածն ավելի հեշտ կլինի…

Աբրամը վազեց և հետևից քարշ տվեց Հիսուսին գրկած և այնուհանդերձ մի կասկածոտ հայացք ևս վրաս գցել հասցրած Շամիին: Վարգեցի նաև ես և որոշ ժամանակ անց գազպեններով պատված այդ սարի մոտ էի: Մոտս կայծքար կար և մի քիչ տանջվելուց հետո ինձ հաջողվեց կրակ վառել: Ուժեղ քամին իմ օգտին եղավ և կարճ ժամանակ անց ինձ հաջողվեց ողջ բլուրը պարուրել կրակով: Այստեղ ես արդեն անելիք չունեի և նետվեցի շրջակայքն ուսումնասիրելու:

Գտա մի հարմար հովիտ, իսկ շուտով էլ տեսա մանր խմբերով բլրին մոտեցող մարդկանց: Նետվեցի դեպի դրանց առաջին խմբերը, խոսելով եբրայերեն և տալով Աբրամի անունը, կարողացա համոզել դրանց առաջ ուղարկել կանանց ու երեխաներին դեպի իմ գտած հովիտը, իսկ տղամարդկանց էլ` հետևել ինձ: Եբրայները շատ կազմակերպված էին գործում և շուտով ինձ հաջողվեց վառվող մարխերով ուղեցույցներ կարգել բլուրից սկսած բավականին լայն հեռավորության վրա: Այս հանգամանքը օգնեց ավելի կազմակերպված տեսք տալ դեպի բլուրը շարժվող մարդկանց խմբերին:

Lion
26.09.2011, 08:07
Արևի առաջին շողերի հետ ես վերադարձա դեպի արդեն մխացող այդ բլրի ստորոտում տարածվող հովիտը: Դիմացս Դառնահամ լիճն էր [1], որից այն կողմ արդեն Մեծ Անապատն էր: Անմիջապես էլ մարդիկ ուղարկեցի ծանծաղուտներ գտնելու, քանի որ ջուրը կարծես թե այնքան էլ խորը չէր, իսկ շատ տեղերում էր այն հետ էր քաշվել և մնացել էին միայն ցեխոտ ափերը: Շուտով ծանոթ սուր զգացումն ունեցա, անմիջապես էլ դրան հաջորդեց ևս մեկը ու ես տեսա ամբողջովին հողի ու փոշու մեջ կորած Աբրամին և Շամիին, փոքրիկ Հիսուսն էլ հետները:

- Կարծես թե ստացվեց, Հայկ,- անմիջապես ինձ մոտեցավ Աբրամն ու սեղմեց ձեռքս,- եբրայների այս կազմակերպված հեռացման համար մենք մեծապես հենց քեզ ենք պարտական…, եղբայր,- մի քիչ վարանելուց հետո ավելացրեց Աբրամը:
- Ուրախ եմ, Աբրամ, ուրախ եմ, բայց սա միայն սկիզբն է: Շուտով բոլորի ու հատկապես այդ անասուն Աժդահակի խելքը գլուխները կգա և նրանք կսկսեն հետապնդել մեզ: Դրա համար էլ մենք պետք է ակտիվ գործենք, որ չարժեզրկենք մեր այս հաջողությունը: Այնտեղ մեծ գետն է, որը թափվում է, տեսնու՞մ ես, Դառնահամ լիճը: Ես արդեն հանձնարարել եմ մարդկանց ծանծաղուտներ գտնել: Եթե անցանք մյուս ափը, ապա մեր հնարավորությունները պոկվել հետապնդումից կտրուկ կմեծանան:
- Ես արդեն տեղեկացրել եմ Տասներկու առաջնորդներին, Հայկ, որ սրանք պատրաստ պահեն իրենց ժողովրդին: Կարծում եմ, որ անցումը հենց հիմա պետք է սկսել:

Այդ պահին թաց շորերով մի քանի մարդիկ վազեցին դեպի մեզ և հայտնեցին, որ գտել են գետն անցնելու ամենահարմար տեղը` հենց այն վայրում, որտեղ գետը թափվում է լճի մեջ: Աբրամը ուշադիր լսեց հետախույզներին և հրամայեց իր մոտ կանչել Տասներկու առաջնորդներին, բայց իմ ուշադրությունն այլ բան գրավեց: Արևմուտքում ես նկատեցի փոշու բարձրացող ամպը, որը աստիճանաբար մոտենում էր:

- Դե, վազեք, բոլորդ ձեր տեղերում, հենց հիմա անցնում ենք,- գոռաց Աբրամը Տասներկու առաջնորդներին և սրանք վազեցին իրենց տեղերը,- հ՞ը, Հայկ, ինչ է եղել, ի՞նչ ես այդպես նայում:
- Փոշու ամպը, գրողը տանի՜,- պառկեցի և ականջս հպեցի գետնին` հեռվից դոփյուն և խուլ գվվոց էր գալիս,- մարտակառքերը, Աբրամ, մարտակառքե՜րը,- ոտքի թռա ու գոռացի ես,- ես միայն մեկ բան եմ ճանաչում, որ հիմա, այստեղ կարող է նման փոշու ամպ բարձրացնել և նման գվվոց արձակել…
- Աժդահակը ոտքի է հանել մարտակառքերի ջոկա՜տը,- գունատվեց Շամին և հրացայտ աչքերով դարձավ ինձ,- սա՞ էիր ուզում, Հա՜յկ, սա՞ էիր ուզում:
- Դու անուղղելի ես, Շա՜մի,- գոռացի ես, բայց հետո, արագորեն հավաքելով ինձ, դարձա Աբրամին,- հենց հիմա սկսեք անցումը, այլ ելք չկա: Կանայք ու երեխաները առջևում, տղամարդիկ` հետո,- հրամայեցի ես, բայց այդ պահին ուժեղ դղրդոց բարձրացավ:

Դղրդյունն այնքան ուժեղ էր, որ գետինը կարծես պատռվեց և սկսեց հուսահատ ցնցվել: Մարդիկ գետին էին տապալվում, դե ես էլ, ասենք, հազիվ ոտքի վրա մնացի:
- Արագ, Աբրա՜մ,- դարձա ես շփոթված առաջնորդին,- սա որոշ ժամանակ կկանգնեցին մարտակառքերին ու մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը: Վազիր, անցումը կազմակերպիր: Շա՜մի, արի հետս:

Աբրամը Հիսուսի հետ նետվեցին դեպի անցումը, իսկ ես ու Շամին վազեցինք հակառակ ուղղությամբ:
- Սա հովիտ է, Շամի, ու նրա մուտքը մի տեղում շատ նեղ է: Ինքս հասցրեցի նկատել, երբ այստեղ էի գալիս: Եթե հաջողվի այնտեղ թեկուզ փոքրիկ մի փլվացք անել, մարտակառքերին մենք էլի կպահենք…

Շամիի հետ վազեցինք դեպի հովտաբերանը: Երկրաշարժն արդեն մեծապես հեշտացրել էր մեր գործը, խարխլելով քարերը, բայց մի քիչ բան էլ մեզ այնուհանդերձ մնացել էր: Ես բարձրացա դեպի փլվածքի գագաթն ու տեսա մի քանի թուլացած քարեր: Սկսեցի դրանց տակը մաքրել: Շամին, որ հեռվում կանգնած հետևում էր գործողություններիս, ի վերջո միացավ ինձ:
- Դեհ,- ասացի ես, երբ վերևի ամենամեծ քարի տակն արդեն մաքրել էինք,- հիմա մենք պետք է ողջ ուժով հրե՜նք…,- ես կպա քարին:
- Ահ՜…,- հանկարծ հառաչեց հետևումս գտնվող Շամին և սկսեց նստել գետնին:

_________________________
[1] Լիճ Եգիպտոսի հյուսիս-արևելքում:

Lion
26.09.2011, 08:13
Անմիջապես հետ նայեցի ու տեսա, որ Շամիին նետահարել են ներքևում հայտնված մի թեթև մարտակառքից: Նետը ծակել էր Շամիի ուսը և դուրս եկել մյուս կողմից: Շուտով ներքևում հայտնված մարտակառքին միացավ ևս մեկը, իսկ վեց ռազմիկներ էլ, ցած թռչելով դրանցից, սկսեցին մագլցել դեպի վեր: Նայեցի դեպի արևմուտք: Եգիպտական մարտակառքերն արդեն այնքան մոտիկ էին, որ ես տեսնում էի դրանց վրա տեղավորված ռազմիկների դեմքերը: Նույն պահին էլ ականջիս տակ էլի նետեր սուլեցին:
- Դու կարո՞ղ ես քայլել,- դարձա ես Շամիին, որը դժվարությամբ ոտքի կանգնեց, այնուհանդերձ ձեռքից բաց չթողնելով թուրը:

Զգացի, որ արդեն չեմ հասցնի ձեռնամարտում ոչնչացնել դեպի վեր մագլցող ռազմիկներին: Մնում էին միայն քարերը: Ես ու Շամին կպանք արդեն թուլացած մեծ քարին և մի քանի հզոր հրումներ անելուց հետո այն գլորվեց ներքև` սրբելով դեպի վեր մագլցող ռազմիկներին, կոտրելով դրանց մարտակառքերը և հետը տանելով նաև այլ քարեր: Ճանապարհին լուրջ խցանում առաջացավ: Այդ պահին ես ու Շամին բնորոշ սուր զգացումն ունեցանք և նայեցինք ներքևում հայտնված մարտակառքերին: Դրանցից ամենաառաջինում ես կարողացա զանազանել Աժդահակի ծանոթ կերպարանքը: Սա կանգնեցրել էր մարտակառքը և հատու հրամաններով հրամայում էր մաքրել կիրճը:
- Գնացինք, Շամի, այստեղ մենք արդեն անելիք չունենք,- ասացի ես…

Կոտրեցի և զգուշորեն հանեցի Շամիի ուսին խրված նետը, որից հետո ընկա նրա թևը և, օգնելով Շամիին, հասանք իմ գտած հովիտը: Այստեղ արդեն գրեթե մարդ չկար, իսկ վերջին հեռացողների շարքում էլ վազում էր անխոջ Աբրամը: Մենք ևս վազեցինք և, անցնելով ծառերի վերջին խումբը, սկսեցինք մոտենալ Դառնահամ լճի հյուսիսային գետաբերանին: Հենց այդ պահին էր, որ Տասներկու առաջնորդներից մեկը նետվեց դեպի Աբրամն ու գոռաց.
- Գետը բարձրացել է, ո՜վ տեր, մեր գտած ծանծաղուտով կանայք ու երեխաները չե՜ն անցնի:

Անհավատալի էր, բայց փաստ: Մենք բարձրացանք մոտակա բլրի վրա և տեսանք, որ գետի ափերն առաջ էին եկել, իսկ ջրի մակարդակն էլ բարձրացրել էր, բարձրացել էր այն աստիճան, որ չէին երևում արդեն նույնիսկ նախկինում իմ տեսած ցեխոտ ափերը: Անելանելի վիճակ էր, քանի որ եբրայներից գրեթե և ոչ մեկը լողալ չգիտեր: Մի պահ ես, Աբրամն ու Շամին հուսահատ շուրջբոլորս էինք նայում և փորձում էինք ելք գտնել, քանի որ ամեն պահ կարող էին երևալ եգիպտական մարտակառքերը.
- Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում սպանելու,- սկսեցին ներքևից գոռալ մարդիկ,- այս ի՞նչ բերեցիր մեր գլխին, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից,- սկսեց աղաղակել ամբոխը, իսկ մի քանիսի ձեռքերին էլ քարեր հայտնվեցին,- մի՞թե եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թե՝ թույլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին։ Մեզ համար ավելի լավ կլիներ, որ ծառայեինք եգիպտացիներին, քան մեռնեինք այս անապատում,- ամեն պահ ուժեղանում էր ներքևում հավաքված եբրայների դժգոհությունը, բայց հանկարծ ձայները սկսեցին դադարել:

Այդ պահին աչքս ընկավ Աբրամի դեմքին ու ես զարմանքից կարկամեցի: Աբրամը, իմ լավ ծանոթ ու սովորական Աբրամը, որին բազում անգամներ ես տեսել էի ամենաբազմազան իրավիճակներում, կարծես ինչ-որ մի հրաշքով փոխվել էր: Աչքերը կիսաբաց, ձեռքերը տարածած և կյանքից անեացած` երջանիկ ժպիտը ձեռքին սա առաջ էր եկել և նայում հեռուները, հեռո՜ւ-հեռուները.
- Քաջալերվե՜ք, պի՜նդ կացեք ու կտեսնեք Տիրոջ արած փրկությունը, որ նա պարգևելու է ձեզ այսօր,- հանդարտ, բայց բարձր, հաստատուն ու վստահ ձայնով սկսեց խոսել Աբրամը,- քանզի այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հուր հավիտյան չե՜ք տեսնելու։ Տերը պիտի պատերազմի ձեր փոխարեն, դուք լուռ մնացեք։ Տերն ասաց ինձ, ասա իսրայելացիներին, որ շարժվեն գնան։ Իսկ դու առ գավազանդ, ձեռքդ մեկնիր ծովի վրա, ճեղքիր այն և իսրայելցիները թող մտնեն ծովի մեջ ու անցնեն ինչպես ցամաքով։ Ես կկարծրացնեմ փարավոնի և բոլոր եգիպտացիների սիրտը, սրանք նրանց հետևից ծով կմտնեն ու ես կփառավորվեմ փարավոնի, նրա ամբողջ զորքի, կառքերի և հեծելազորի առաջ։ Բոլոր եգիպտացիները կգիտենան, որ ե՜ս եմ Տերը, երբ փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի ու հեծելազորի առաջ…

Lion
26.09.2011, 08:18
Հանկարծ ուժեղ քամի փչեց և Աբրամը հրամայական կերպով ձեռքը մեկնեց Դառնահամ լճի ուղղությամբ: Եվ այստեղ կատարվեց անհավատալին` լճի ջրերը, որ թվում էր, թե ամեն պահի դուրս կգան ափերից, սկսեցին հետ քաշվել: Զարմանքի բվվոց բարձրացավ ներքևում հավաքված եբրայների մեջ, իսկ ջրերը շարունակում էին անընդհատ հետ-հետ գնալ:

- Արագ, Շամի, իմ հետևի՜ց,- գոչեցի ես ու, մինչ Աբրամը ձեռքերը տարածած հառնել էր բլրի գագաթին, մենք իջանք ներքև:
- Հենց հիմա, անցնում ենք մյուս ափ,- հրամայեցի ես դիմացս արձանացած Տասներկու առաջնորդներին, քանի որ ջրերն արդեն այնքան էին հետ քաշվել, որ գետաբերանի կողմում երևում էր լռիվ մամռապա լճի հատակը մեկ նետաթռիքչ հեռավորության վրա,- հենց հիմա, շատ արագ, բոլորը դեպի ծովը:

Վտանգը հսկայական էր, բայց ես հասկանում էի, որ այլ ելք ուղղակի արդեն չկա: Արդեն լսվում էին եգիպտացիների կառավարների հաղթական ճիչերն ու նրանք ամեն պահի կարող էին հայտնվել այստեղ: Եբրայները, տպավորված տեղի ունեցածից, հապճեպ շարժման մեջ մտան և լճի մամռապատ ու թաց հատակով և անջուր հատակին թպրտացող մանր ձկների միջով սկսեցին անցնել մյուս ափը: Շամին փոքրիկ Հիսուսին գրկած անցնողների առջևում էր, իսկ ես մնացի վերջում: Եբրայների արդեն վերջին խմբերն էին անցնում մամռապատ հատակով, երբ ես նետվեցի դեպի ձեռքերը դեռևս պարզած և երջանիկ ժպիտը դեմքին բլրի վրա անշարժացած Աբրամն ու գոռացի.

- Ժամանակն է, Աբրամ, ժամանակն է արդեն, որ մենք էլ անցնենք:

Մի կերպ կարողացա ուշքի բերել իր իսկ արածից տպավորված Աբրամին ու մենք ևս, վազելով հատելով մամռապատ հատակը, անցանք մյուս ափ: Ամեն ինչ ճիշտ ժամանակին էր, քանի որ հենց այդ պահին էլ մեր լքած ափում երևացին եգիպտական առաջին մարտակառքերը, որոնց հետևեցին մյուսները: Մարդիկ սկսեցին ահաբեկված հետ նայել ու սպասողական հայացքները կրկին հառեցին Աբրամին.
- Եգիպտացիները հետապնդեցին նրանց և փարվոնի ամբողջ հեծելազորը, նրա կառքերն ու հեծյալները նրանց հետևից մտան ծովը,- քարոզում էր կրկին մի բարձր տեղ բարձրացած ու ձեռքերը տարածած Աբրամը,- բայց Տերը կաշկանդեց նրանց կառքերի անիվները և նրանք դժվարությամբ էին առաջ շարժվում։ Ու Տերն ասաց Մովսեսին. “Ձեռքդ մեկնիր ծովի վրա ու ջրերը թող միանան և ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծյալներին”։

Աբրամը հրամայական շարժումով միացրեց ձեռքերը Դառնահամ լճի ուղղությամբ ու ես տեսա, որ մինչ այդ նահանջող ջուրը, որն արդեն դադարեցրել էր նահանջը, սկսեց աստիճանաբար ուժեղացող թափով սեղմել տղմոտ և առանց այդ էլ անհարթ հատակին անչափ դանդաղ սողացող մարտակառքերին.

- Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տերը եգիպտացիներին թափեց ծովը և նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծյալներին և փարավոնի բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել նրանց հետ։ Ու նրանցից և ոչ ոք կենդանի չմնաց,- հաղթական ժպիտով դիմացը տեսածն էր փոխանցում Աբրամը հիացած մարդկանց և ի վերջո, երբ ալիքները կլանեցին վերջին մարտակառքերն ու Դառնահամ լճի ալիքները, մի քանի անգամ ուժեղ հարվածելով ափերին, իր սովորական տեսքը վերադարձրին լճին, իջեցրեց ձեռքերը և հաղթականորեն ավետեց,- փա՜ռք Տիրոջը, որը միակն էր ու փրկեց իրեն հավատացած ժողովրդին…

Ներքևում հավաքված եբրայները խլեցին Աբրահամի խոսքերը և դրանից հետո դեռ երկար ժամանակ Դառնահամ լճի ափերը որոտում էին խանդավառված եբրայների աղաղակներից…

Varzor
26.09.2011, 09:29
Ու ստեղ իմ լավ ախպեր Varzor-ին կազարմացնենք, քանի որ նրան մեծ հաճույքով կհիշեցնենք, որ... հունական մշակույթն ու դիցաբանությունը իր բնույթով արիական էր, այսինքն ինչ-որ մի պահ հայերն ու հույները, կոպիտ ասած, նույն մշակույթն են ունեցել: Այս առումով կարծում եմ, որ "տարտարոս" տերմինի առկայությունը Հայկի լեքսիկոնում ոչ միայն պատահական չէ, այլ նաև դրանով հեղինակը ցույց է տալիս ու մեզ հուշում է որոշակի բաներ ;)


Ասեմ, որ չզարմացրիր ;) Հունական դիցարանը ակնհայտորեն ապացույցն է այն բանի, որ առնվազն մշակութայնին առումով հույները արիական ազգն էին:
Բայց "տարտարոս"-ը ակնհայտ հունարեն բառ է, միգուցե Հայկը գիտի այդ բառի իրական արտասանությունն ու իմաստը բայց չգիտես ինչու հունարեն է արտահայտվում :pardon
Բացի այդ նա այդպես է դիմում Մենեսին, որի համար հունարենը պիտի որ հասկանալի չլիներ ;)

Varzor
26.09.2011, 10:47
Վազեք եբրայների մոտ, իսկ հետո… այնտե՜ղ, արևելքում գազպենով պատված մի սար կա, փորձեք եբրայներին հավաքել դրա

Լիոն ջան, ներող եթե սխալվում եմ, բայց ինչքանով ես հասկանում եմ ի նկատի ունես մանանան:
Գազպենը հայերը պատրաստում էի մանանայից` եփելու միջոցով: Դեռևս 20-րդ դարի կեսերին գազպեն պատրաստում էին: Սակայն հիմա չեմ լսել, որ պատրաստեն` մանանա չկա: Ասում են դա մթնոլորտի աղտոտման պատճառով է:

Բայց շատ լավն է Հայկի նկարագրած տարբերակը եբրայացիներից գիպտոսից դուրս գալու: Աղետները, ծովի բացվելը, 12 տոհմապետերը, մարտակառքերի խորտակումը և այլն:
Բայց Հայկի տարբերակից պարզ է դառնում, որ եբրայները դեռևս չեն մեռացել և չեններել հայերին 300 տարվա գերությունը Եգիպտոսում ;) Իսկ մենք էլ մոռացել ենք, որ 300 տարի մերոնք են եբրայներին տանջել:

Հ.Գ.
Կարծես թե Աբրամն էլ սկսել է հավատալ իր ասածներին :)

Varzor
26.09.2011, 11:03
Ի դեպ մի քանի օր առաջ ռուսական Կուլտուրա հեռուստաալիքով կրին կրկնեցին մի շատ հետաքրքիր հաղորդում` հին ցիիլիզացիաների վերաբերյալ: Հաղորդումը այն մասին էր, որ նախկինում երկրի վրա ավելի հզոր և զագրացած ցիվիլիզացիաներ են եղել: Մասնավորապես` բուրգերը եգիպտացիք չեն սարքել, իսկ մի կարակոթողի (ստելլա) արանագրություններում Քեոփսը (Քուփու) հիշատակվում է ոչ թե մեծ բուրգի շինարար, այլ բուրգի շրջակա տաճարների վերանորոգման աշխատանքների կատարող !!! Ու այդ քարակոթողը "կորել է", ինչպես և եգիպտոսում գտնված ինքնաթիռի փոքրիկ մոդելը: Ակնհայտորեն ինչ-որ մեկը, ինչ-որ բան թաքցնում է:
Բայց հետաքրքիրն այն էր, որ հաղորդման վերջում որպես ամենի ապացույց և վերջաբան ցուցադրում էին Երևան քաղաքը, որտեղ Հaղթանակի կամուրջի շինարարության ժամանակ հայտնաբերվել է մի անհայտ մետաղյա սյուն, որի վրա նույնիսկ պողպատ կտրող գործիքները հետք չեն թողել: Ու այդ մետաղյա սյունը մնացել է կամուրջի հիմնասյան մեջ:
Հաղորդման ընթացքում հնչեց նաև այն միտքը, որ Հայաստանում մետաղ (երկաթ) են մշակել առնվազն մեկ հազարամյակ առաջ, քան մյուս տեղերում:
Մի քանի օր առաջ էլ հայտարարություն լսեցի, որ Եղոգնաձորի շրջանում կրկին գտածո կա` աշխարհի ամենահին ծղոտե զգեստը:

Ոնց որ սառույցը սկսել է տեղից շարժվել, ու որքան էլ ոմանք փորձում են խանգարել, այնուամենայնիվ աշխարհում շատերը գիտակցում են, որ Հայկական պատմության վերանայումը և հնագիտական ուսումնասիրությունները շատ բաներ կփոխեն աշխարհում:

Lion
26.09.2011, 13:33
Ասեմ, որ չզարմացրիր ;) Հունական դիցարանը ակնհայտորեն ապացույցն է այն բանի, որ առնվազն մշակութայնին առումով հույները արիական ազգն էին:
Բայց "տարտարոս"-ը ակնհայտ հունարեն բառ է, միգուցե Հայկը գիտի այդ բառի իրական արտասանությունն ու իմաստը բայց չգիտես ինչու հունարեն է արտահայտվում :pardon
Բացի այդ նա այդպես է դիմում Մենեսին, որի համար հունարենը պիտի որ հասկանալի չլիներ ;)

Իսկ գուցե բառը եղել է շրջանառության մեջ... մինչհունական ժամանակաշրջանում;)


Լիոն ջան, ներող եթե սխալվում եմ, բայց ինչքանով ես հասկանում եմ ի նկատի ունես մանանան:
Գազպենը հայերը պատրաստում էի մանանայից` եփելու միջոցով: Դեռևս 20-րդ դարի կեսերին գազպեն պատրաստում էին: Սակայն հիմա չեմ լսել, որ պատրաստեն` մանանա չկա: Ասում են դա մթնոլորտի աղտոտման պատճառով է:

Բայց շատ լավն է Հայկի նկարագրած տարբերակը եբրայացիներից գիպտոսից դուրս գալու: Աղետները, ծովի բացվելը, 12 տոհմապետերը, մարտակառքերի խորտակումը և այլն:
Բայց Հայկի տարբերակից պարզ է դառնում, որ եբրայները դեռևս չեն մեռացել և չեններել հայերին 300 տարվա գերությունը Եգիպտոսում ;) Իսկ մենք էլ մոռացել ենք, որ 300 տարի մերոնք են եբրայներին տանջել:

Հ.Գ.
Կարծես թե Աբրամն էլ սկսել է հավատալ իր ասածներին :)

Նկատի է ունեցվում չորացած բույսի մի տեսակ, որը մինչև հիմա էլ հայկական գյուղերում օգտագործվում է որպես վառելիք :) Աբրամը կարծես թե ինքն էլ զարմացած մնաց իր արածից, բայց դե կարծում եմ, որ այդտեղ որևէ գերբնական բան չկար - երկրաշարժ, ցունամի, ալիքների նահանջ ու առաջընթաց...


Ի դեպ մի քանի օր առաջ ռուսական Կուլտուրա հեռուստաալիքով կրին կրկնեցին մի շատ հետաքրքիր հաղորդում` հին ցիիլիզացիաների վերաբերյալ: Հաղորդումը այն մասին էր, որ նախկինում երկրի վրա ավելի հզոր և զագրացած ցիվիլիզացիաներ են եղել: Մասնավորապես` բուրգերը եգիպտացիք չեն սարքել, իսկ մի կարակոթողի (ստելլա) արանագրություններում Քեոփսը (Քուփու) հիշատակվում է ոչ թե մեծ բուրգի շինարար, այլ բուրգի շրջակա տաճարների վերանորոգման աշխատանքների կատարող !!! Ու այդ քարակոթողը "կորել է", ինչպես և եգիպտոսում գտնված ինքնաթիռի փոքրիկ մոդելը: Ակնհայտորեն ինչ-որ մեկը, ինչ-որ բան թաքցնում է:


Սովորաբար դա լինում է էժանագին սենսացիա: Ի դեպ, ալտերնատիվ պատմության զանազան տարբերակները ևս նման կերպ են բնորոշվում:


Բայց հետաքրքիրն այն էր, որ հաղորդման վերջում որպես ամենի ապացույց և վերջաբան ցուցադրում էին Երևան քաղաքը, որտեղ Հaղթանակի կամուրջի շինարարության ժամանակ հայտնաբերվել է մի անհայտ մետաղյա սյուն, որի վրա նույնիսկ պողպատ կտրող գործիքները հետք չեն թողել: Ու այդ մետաղյա սյունը մնացել է կամուրջի հիմնասյան մեջ:
Հաղորդման ընթացքում հնչեց նաև այն միտքը, որ Հայաստանում մետաղ (երկաթ) են մշակել առնվազն մեկ հազարամյակ առաջ, քան մյուս տեղերում:
Մի քանի օր առաջ էլ հայտարարություն լսեցի, որ Եղոգնաձորի շրջանում կրկին գտածո կա` աշխարհի ամենահին ծղոտե զգեստը:

Ոնց որ սառույցը սկսել է տեղից շարժվել, ու որքան էլ ոմանք փորձում են խանգարել, այնուամենայնիվ աշխարհում շատերը գիտակցում են, որ Հայկական պատմության վերանայումը և հնագիտական ուսումնասիրությունները շատ բաներ կփոխեն աշխարհում:

Միանշանակ է, որ Հայաստանը երկաթի մշակման հնագույն կենտրոններից մեկն է եղել, իսկ մեր պատմությունն էր ունի մի շարք հարցեր, որոնց լուսաբանումը ավտոմատ կերպով լուսաբանում է հին աշխարհի պատմության մինչև հիմա մութ մնացած հարցերը...

Varzor
26.09.2011, 13:48
Իսկ գուցե բառը եղել է շրջանառության մեջ... մինչհունական ժամանակաշրջանում;)
Լյալ էլի Հայկ Մհեր :D Հա գոյություն է ունեցել ու հունական արտասանությամբ? Որ "Տարտար" լիներ գուցե կկպներ, համ էլ իմաստով հոյակապ լուսաբանվում է ;)

Նկատի է ունեցվում չորացած բույսի մի տեսակ, որը մինչև հիմա էլ հայկական գյուղերում օգտագործվում է որպես վառելիք :) Աբրամը կարծես թե ինքն էլ զարմացած մնաց իր արածից, բայց դե կարծում եմ, որ այդտեղ որևէ գերբնական բան չկար - երկրաշարժ, ցունամի, ալիքների նահանջ ու առաջընթաց...
???
Ինչ վառելիք? Որ գյուղերում են օգտագործում և ինչ բույսից է այն?
Լիոն ջան, գազպենը տատս բազմիցս նկարագրել է, թե ինչպս էին եփում` մանանաից: Էլ չեմ ասում, որ գրականությունում լիքն է դրա պատրաստման նկարագրությունը
Օրինակ` հավաքում էին ծառերի տեևները, որոնց վրա նստած եր մանանան, լվանում էին ջրում ու սկսում էին այդ խառնուրդը եփել, միչև ջուրը հնարավորիս կգոլորշիանար: Ստացված զանգվածը թողնում էի սառչեր ու տրում, պահում էին` կարգին քաղցր ու սննդարար ուտելիք էր գազպենը:
Այ ներկայիս շատ բառարաններում գազպենը թարգմանվում է այլ լեզուների որպես մանանա (манна):
Ի դեպ, չի բացառվում, որ գազպենը կոչվում է այդպես, որովհետև գազպենից է պատրաստվում :D Ուստի հնարավոր է, որ մանանայի հայկական անունը գազպեն է ;)

Սովորաբար դա լինում է էժանագին սենսացիա: Ի դեպ, ալտերնատիվ պատմության զանազան տարբերակները ևս նման կերպ են բնորոշվում:
Չե, ախպեր ջան, Կուլտուրան Էժանագին սենսացիաներ չի ցուցադրում, մանավանդ որ ֆիլիմի վրա աշխատած և ֆինանսավորած մարդկանց մեծ ամսը հայերն էին ;)

Միանշանակ է, որ Հայաստանը երկաթի մշակման հնագույն կենտրոններից մեկն է եղել, իսկ մեր պատմությունն էր ունի մի շարք հարցեր, որոնց լուսաբանումը ավտոմատ կերպով լուսաբանում է հին աշխարհի պատմության մինչև հիմա մութ մնացած հարցերը...
Իսկ միգուցե առաջինը և այդ ժամանակներում միակը? :)

Lion
26.09.2011, 14:42
Լյալ էլի Հայկ Մհեր :D Հա գոյություն է ունեցել ու հունական արտասանությամբ? Որ "Տարտար" լիներ գուցե կկպներ, համ էլ իմաստով հոյակապ լուսաբանվում է ;)

Դե հիմի... եղելա, բացառված չի, որ կարար լիներ...


???
Ինչ վառելիք? Որ գյուղերում են օգտագործում և ինչ բույսից է այն?
Լիոն ջան, գազպենը տատս բազմիցս նկարագրել է, թե ինչպս էին եփում` մանանաից: Էլ չեմ ասում, որ գրականությունում լիքն է դրա պատրաստման նկարագրությունը
Օրինակ` հավաքում էին ծառերի տեևները, որոնց վրա նստած եր մանանան, լվանում էին ջրում ու սկսում էին այդ խառնուրդը եփել, միչև ջուրը հնարավորիս կգոլորշիանար: Ստացված զանգվածը թողնում էի սառչեր ու տրում, պահում էին` կարգին քաղցր ու սննդարար ուտելիք էր գազպենը:
Այ ներկայիս շատ բառարաններում գազպենը թարգմանվում է այլ լեզուների որպես մանանա (манна):
Ի դեպ, չի բացառվում, որ գազպենը կոչվում է այդպես, որովհետև գազպենից է պատրաստվում :D Ուստի հնարավոր է, որ մանանայի հայկական անունը գազպեն է ;)

Կա տենց փշանման խոտի մի տեսակ, շատ հեշտ է այրվում ու մեծ ջերմություն է տալիս:


Չե, ախպեր ջան, Կուլտուրան Էժանագին սենսացիաներ չի ցուցադրում, մանավանդ որ ֆիլիմի վրա աշխատած և ֆինանսավորած մարդկանց մեծ ամսը հայերն էին ;)

Եսիմ...


Իսկ միգուցե առաջինը և այդ ժամանակներում միակը? :)

Շատ հնարավորա, դե ես համեստություն եմ անում ;)

Varzor
26.09.2011, 15:11
Դե հիմի... եղելա, բացառված չի, որ կարար լիներ...
Հա, բացառված չի :D

Կա տենց փշանման խոտի մի տեսակ, շատ հեշտ է այրվում ու մեծ ջերմություն է տալիս:
Ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում, մանավանդ որ բառարաններում էլ չգտա :pardon

Եսիմ...
Ես վերջերս ռուսական ալիքները ինչ-որ շատ են սկսել անդրադառնալ հայ ժողովրդի "նվաճումներին-ձեռքբերումներին" :think

Շատ հնարավորա, դե ես համեստություն եմ անում ;)
Դե դու համեստութոյւնն ես անում, իսկ Կուլտուրան (պետական ալիք է, ցենզուրա է անցնում նաև ;)) "անհամեստ" կերպով արդեն 2-դ անգամ է կրկնում այդ հաղորդումը :)

Varzor
26.09.2011, 15:12
Լիոն ձյա, երբ են Հայկենք ժայռից ջուր հանելու? Երբ են Շամին ու Աբամը Հայկին իրենց "Ելից"-ից դուրս հանելու?
Մեռանք սպասելով շարունակությանը :oy

Lion
26.09.2011, 16:35
Ինչ անեմ, ախպեր, որ ասում եմ, տարաբնույթ լիբերալները սկսում են ինձ ազգայնամոլության մեջ մեղադրել ;)


Լիոն ձյա, երբ են Հայկենք ժայռից ջուր հանելու? Երբ են Շամին ու Աբամը Հայկին իրենց "Ելից"-ից դուրս հանելու?
Մեռանք սպասելով շարունակությանը :oy

Հայկը, կարծում եմ, որ եբրայներին մեծ լավություն արդեն իսկ արեց ու հեչ կարիք էլ չունի նրանց հետ անապատները չափչփելու: Ախր էսի իսկական մի հայ մարդա ու իրա հոգին տունա ձգտում...

Varzor
26.09.2011, 16:44
Ինչ անեմ, ախպեր, որ ասում եմ, տարաբնույթ լիբերալները սկսում են ինձ ազգայնամոլության մեջ մեղադրել ;)
Ազգայնամոլ??? Էդ ով ա մեղադրում?

Հայկը, կարծում եմ, որ եբրայներին մեծ լավություն արդեն իսկ արեց ու հեչ կարիք էլ չունի նրանց հետ անապատները չափչփելու: Ախր էսի իսկական մի հայ մարդա ու իրա հոգին տունա ձգտում...
Չե, դրա համա չէի ասում, ուղղակի ուզում էին իմանալ էդ ժայռի-ջրի պատմության հետ մերոնք կապ ունեն, թե չէ? Որովհետև Սասնա ծռերում էլ տենց մաս կա` ժայթից աղբյուր ա հորդում ;)

Lion
26.09.2011, 16:44
*

Ծովով մեր այդ հրաշանման անցումն ու եգիպտական մարտակառքերի կործանումը սկզբում ինձ համար անբացատրելի հրաշքների նման մի բան թվացին: Բայց հետո, Շարուքենում, երբ եբրայների կողմից սիրալիրորեն ինձ տրամադրված վրանում նստած ես ավելի հանգիստ պայմաններում վերհիշեցի դրանք, հասկացա, որ մեզ ընդամենը օգնության էր հասել երջանիկ պատահականությունը, պատահականությունը, որը կատարվում էր բյուր-բյուրից մեկ անգամ, բայց այդ անգամ ամեն դեպքում բաժին էր հասել հենց մեզ: Հիշեցի ջրերի առաջին նահանջն ու երկրաշարժը, ընդհանուր պատկերի մեջ տեղադրեցի երկրորդ երկրաշարժն ու ջրերի նոր նահանջը, ամեն ինչ կարծես թե աստիճանաբար սկսեց պարզվել…

Այս խոհերի մեջ էի, երբ կրկնակի սուր զգացումն ունեցա: Գրեթե անմիջապես էլ վրանիս դուռը ծածկող կտորը բարձրացավ և Աբրամն ու Շամին ներս եկան: Այդ օրը եբրայները վերջնականապես որոշել էին իրենց անելիքը, դե ինքս ևս ասենք արդեն այդ վիճակում էի: Ժամանակն էր արդեն, որ ես էլ շարժվեի դեպի Հայաստան և Աբրամն ու Շամին եկել էին ինձ հրաժեշտ տալու:

- Գուցե այնուհանդերձ մնա՞ս, Հայկ,- ողջունելուց հետո սիրալիր ժպտաց Աբրամն ու ինձ նայեց,- այստեղ ամենևին էլ վատ չէ, իսկ Ավետյաց երկրում էլ եբրայները նոր կյանք կկառուցեն…
- Չեմ կարող, հարգելին իմ Աբրամ,- գլուխս թափ տվեցի ես,- երկար ժամանակ է արդեն, որ ես չեմ եղել Հայաստանում, իսկ իմ Ավետյաց երկիրը դա է, ուրիշ Ավետյաց երկիր ինձ համար չկա ու չի եղել…
- Հայերին դու շուտով կտեսնես,- հասկացած գլխով արեց Աբրամը,- իհարկե, երբեմնի ձեր միասնական Հայոց թագավորությունը չէ, բայց դե ամեն դեպքում, սա էլ թույլ մի պետություն չէ: Միտանիի բանակն է, որ դեպի հարավ է շարժվել և շուտով կլինի այս կողմերում: Հայերին լուրեր են հասել Եգիպտոսին բաժին հասած դժբախտությունների մասին և իրենք որոշել են դեպի հարավ շարժվել, կանխարգելիչ հարված հասցնել, սենց ասենք: Ասորիքն արդեն ապստամբել է…
- Դեհ, եգիպտացիք երբեք էլ առանձնապես ամուր չեն տիրել Ասորիքին, իսկ Եգիպտոսին բաժին հասած դժբախտություններն ու հատկապես դրանց մարտակառքերի ուժեղ այդ խմբավորման ոչնչացումն էլ իր հերթին բոլոր հույսերը կարող էր տալ այստեղի ժողովրդին` ազատվելու փարավոնի իշխանությունից: Դա կարելի էր սպասել, Աբրամ, ու երևի թե իրոք, շուտով ես կմիանամ մերոնց: Դո՞ւ ինչ պիտի անես, ի՞նչ ծրագրեր ունես, ի՞նչ են մտածում եբրայները…
- Մենք կհաստատվենք Ավետյաց երկրում, Հայկ, մեր` եբրայների Ավետյաց երկրում,- վրաս նայեց Աբրամը և շարունակեց,- կհաստատվենք այնտեղ ու կփորձենք մեր պետությունը կառուցել: Հուսով եմ, որ դու չես մոռանա մեզ ու երբեմն-երբեմն կերևաս մեր կողմերում,- սիրալիր կպրով ուսիս թփթփացրեց Աբրամն ու ժպտաց,- անպայման արի, մենք ուրախ կլինենք…
- Անպայման, իհարկե,- ծիծաղեցի ես,- նման հրավերը ես չեմ կարող մոռանալ:

Աբրամն ու Շամին ոտքի կանգնեցին և պատրաստվում էին գնալ, բայց վերջին պահին Աբրամն այնուհանդերձ դարձավ ինձ և, աչքով անելով ցույց տալով Շամիին, ասաց.
- Շամին քեզ ինչ-որ բան ունի ասելու, Հայկ,- ծիծաղեց Աբրամը,- գիտե՞ս, այս կանայք հետաքրքիր արարածներ են: Շատ ուշ են ընդունում իրենց սխալները, բայց որ ընդունում են, չէ՞, չեն կարողանում դա մեջներում պահել, անպայման պիտի արտահայտվեն: Հիմա սա ուզում է արտահայտվել, բայց ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչից սկսի…
- Լսում եմ, Շամի ջան, ասա,- դարձա ես աննմանորեն չքնաղ այդ կնոջն ու ժպտացի:
- Գրողը քեզ տանի, Հայկ, ֆո՜ւ…,- փնչացրեց Շամին, թափ տվեց գլուխը, հայացքը պտտեցրեց վրանով մեկ և կրկին դարձավ ինձ,- երբեք չէի մտածում, որ ստիպված կլինեմ ներողություն խնդրել քեզնից և շնորհակալություն հայտնել արածներիդ համար, բայց հիմա այլ ելք ուղղակի չկա,- Շամին խորը շունչ քաշեց, մի պահ ևս լռեց ու կրկին շարունակեց,- կներես ամեն ինչի համար, Հայկ, ու շնորհակալություն քեզ այն ամենի համար, ինչ դու վերջերս արեցիր եբրայների հաշվով, սատանա…,- կրկին փնչացրեց Շամին, բայց հետո խորը շունչ քաշեց ու թեթևացած ծիծաղեց,- սատանան քեզ տանի, Հայկ, ո՞նց դու կարողացար ստիպել ինձ ասել այս ամենը…

Նայելով Շամիի շփոթված ու ծիծաղող կերպարանքին` ինքս էլ չկարողացա զսպել ինձ և պայթեցի ուժեղ հռհռոցով: Աբրամը, որ զարմացած ինձ ու Շամիին էր նայում, ի վերջո ինքն էլ չդիմացավ և շուտով իմ փոքրիկ վրանը ցնցվում էր երեք մարդկանց հզոր ծիծաղից…

Lion
26.09.2011, 16:47
*

Հաջորդ օրը ես թողեցի եբրայներին ու սկսեցի շարժվել դեպի հյուսիս: Աբրամն ասաց, ինքս էլ տեղացիներից էի լսել, որ դեպի հարավ է շաժվում Միտանիի ու Խեթական թագավորության միացյալ և բավականին հզոր բանակախումբը, որին արդեն Ասորիքում միանում էին Եգիպտոսի դեմ ապստամբած տեղական մեծաթիվ իշխանությունների մանր ջոկատները: Հույս ունեի միանալ Հայկական բանակին և հետագայում հայերի հետ վերադառնալ Հայաստան:

Հարազատ դեմքերին ես գտա Պաղեստինի հյուսիսում` Մեգիդո քաղաքի մոտակայքում: Կարծես վերադարձել էին հին ժամանակները, երբ Հայկական մարտակառքերը իջնում էին դեպի հարավ: Բայց չկար, չկար արդեն նախկին միասնությունը, տխրությամբ արձանագրեցի ես, չկար արդեն Հայոց թագավորության նախկին այն մեկ, կուռ միասնությունը, որին չկարողացավ դիմանալ նույնիսկ հզոր Եգիպտոսը, այս ու նման մտքեր էին անցնում գլխովս, երբ ես դիտարկում էի Մեգիդոյից հարավ տեղակայված լայնարձակ ճամբարում խեթական մարակառքերի հետ միասին տեղակայված մեր մարտակառքերը.

- Ասացի, չէ՞, որ գաս Սասուն, ինձ հարցրու,- հանկարծ լսեցի կողքիցս և շուռ եկա,- դու չեկար Սասուն, բայց ահա, ես քեզ այնուհանդերձ գտա, խիստ ժամանակին միջամտած իմ փրկարար,- շարունակեց ձայնը և երեկոյան արևի ճանճանչափայլ շողերի մեջ ես տեսա շքեղ հագնված մի մարդու, որի հանդերձներն այնուհանդերձ չխանգարեցին ինձ ի դեմս նրան ճանաչել ասորեստանցիների ճանկերից փրկված այն ճարպիկ Սասունին:
- Դե ինչ արած, հարգելի իմ Սասուն,- ողջունեցի ու խոնհարվեցի ես,- առևտրականի ոտքերը միշտ էլ նրան հեռուներն են տանում և այդ ոտքերը ինձ հենց նոր բերեցին Մեգիդոյի մոտ:
- Դե լա՜վ, առևտրականի՜,- հասկացող ժպտաց Սասունը,- ոչ մի առևտրական նույնիսկ իր ամենահամարձակ երազների մեջ էլ չի կարող քեզ նման մարտնչել, Հայկ, ու խնդրում եմ ինձ հակառակը չհամոզե՜ս,- մատ թափ տալով քթիս տակ` ծիծաղեց զրուցակիցս:
- Չեմ համոզի, Սասուն ջան,- ծիծաղեցի ես,- ընդունիր ինձ որպես հայ մի մարդու, որը հեռու տեղերից հայրենիք է վերադառնում…
- Իհարկե, Հայկ, իհարկե, ի՞նչ է, դու կարծում էիր, թե այդքան հե՞շտ կպրծնես ինձնից: Սա դեռ սկիզբն է, եղբայր իմ պատվական, դեռ սկի՜զբն է: Հայերն ասում են` պարտքը հատուցումով է գեղեցիկ: Ընտիր հյուրասիրությունը քեզ հենց հիմա ես ինքս եմ խոստանում, բայց ասա, եղբայր, ուրիշ է՞լ ինչ կարող եմ անել ես քեզ համար:

Նայեցի Սասունին ու արևի վերջին շողերի տակ փայլող սրա դիմագծերում մաղխազական գնդի իմ երբեմնի զորանոցային ընկեր Սասունի հետ հանկարծ այնպիսի մի նմանություն տեսա, որ չկարողացա ինձ զսպել և ասացի.
- Ես վաղուց է, որ մարտի դաշտում թուր չեմ մերկացրել Հայաստանի համար, Սասուն, ուզում եմ, որ մոտակա իրադարձություններում դու ինձ հենց նման մի հնարավորություն տաս…

Այդ պահին մեկը վազելով մոտեցավ Սասունին և ռազմի կարգով նրան պատիվ տալուց ու ականջին մի քանի բառ շշնջալուց հետո հետ վազեց.
- Ասեմ, Հայկ, որ դու շատ ճիշտ հասցեով ես դիմել: Խեթական զորավար Պուսուրաման, որին, ինչպես և ինձ Մեծն Արտակը, իրենց արքան հանձնարարել է ղեկավարել խեթական բանակախումբը, ինձ հայտնում է, որ հարավից դեպի մեզ են շարժվում եգիպտական խոշոր ուժեր: Եվ ինձ համար պատիվ կլինի, եղբայր, մոտակա մարտում սեփական մարտակառքում մարտնչել քեզ նման մի մարդու հետ ուս-ուսի տված, մարդու, որին ես պարտական եմ կյանքս և որին առիթի դեպքում ես կվերադարձնեմ այդ պարտքը…

Տեսնելով զարմանքս առ այն, որ հզոր մի բանակախմբի ղեկավարն իրեն այդքան հասարակ էր պահում, Սասունը մոտեցավ ինձ, ձեռքը գցեց ուսովս և ծիծաղեց.
- Պաշտոնով մեծանում են միայն ոչնչությունները, Հայկ, նրանք, որոնք մեծանալու այլ հնարավորություն ուղղակի չունեն, համաձայն չե՞ս: Որպես արևելքում շատ թափառած մարդ, դու պետք է, որ ինձ հետ այս հարցում համաձայն լինես…

Lion
26.09.2011, 16:56
*

Այդպես ես դարձա Աղձնիքի հզոր իշխան Սասունի զինակիրը նրա մարտակառքի վրա: Մարտակառքերի վրա բնականաբար ես առաջ էլ էի կռվել, սակայն միշտ այնպես էր ստացվել, որ գլխավոր ռազմիկը ես էի եղել և ինքս էի ունեցել զինակիրներ: Բայց ստեղծված իրավիճակն ինձ մազաչափ իսկ չէր խոցում, քանի որ պետք է մարտի գնայի հայերի համար ու հանուն Հայաստանի: Իսկ մարտն իրոք որ հասունանում էր, քանի որ շուտով պարզվեց, որ Արտակն իր պաշտպանության տակ է առել նաև Եգիպտոսից դուրս պրծած եբրայներին ու պահանջել է Ամենհոտեպից հանգիստ թողնել սրանց…

Սասունի տրամադրության տակ կար մեկ բյուր ռազմիկ և հարյուր մարտակառք: Ուղիղ այդքան էլ ուղարկել էին խեթերը: Մեր բանակի հիմնական մասը կազմում էին Ասորիքի բնակիչները, Ասորիքում հայտնված Մեծ Անապատի այդ որդիները, որոնք առաջին քայլերն էին անում պետականաշինության ու հետևաբար նաև բանակաշինության ոլորտում և առայժմ լուրջ խնդիրներ ունեին: Սրանք մարտադաշտ էին հանել մոտ երեք բյուր ռազմիկ և հարյուր մարտակառք, սակայն, բացառությամբ իրենց քանակության, մնացած հատկանիշներով լրջորեն զիջում էին ոչ միայն մեզ, այլև խեթերին: Մեր օգտին եղավ այն հանգամանքը, որ եգիպտական մարտակառքերի խոշոր ու հարվածային այն ջոկատը շարքից դուրս էր եկել դեռ եբրայներին հետապնդելիս և դրա համար էլ հիմա, թեև եգիպտական բանակը կազմում էր յոթ բյուր, բայց մարտակառքերը նրանում ընդամենը երեքհարյուրն էին:

Սասունի հետ հանդիպելու հենց հաջորդ օրը մեր բանակը շարունակեց մարտարշավը դեպի հարավ, հետո թեքվեց դեպի արևելք ու մենք տեղավորվեցին Մեռյալ ծովի հարավ-արևելյան ափերին գտնվող Ուրստ փոքրիկ քաղաքի շրջակայքում: Շուտով տեղեկություններ եկան, որ հարավից մոտենում են նաև եգիպտացիները: Քաղաքից հարավ տարածվում էր լայնարձակ մի տափաստան և այլ հարմար վայր ճակատամարտ տալու համար երևի թե մենք չէինք գտնի:

- Առաջարկում եմ իմոնց և ձերոց տեղադրել այստեղ, թևերում,- առաջինը խոսեց Սասունը երեկոյան տեղի ունեցած խորհրդակցությունում և դարձավ Պուսուրամանին,- մերոնք կլինեն ձախ, իսկ ձերոնք` աջ թևում: Կենտրոնում կտեղադրենք Ասորիքի բանակը, որի առաջին շարքերը մեր թևերից մի քիչ առաջ կլինեն:
- Դու ուզում ես թևերից գրկել եգիպտացիներին,- հասկացող տոնով ժպտաց Պուսուրամանը:
- Այո,- հաստատեց Սասունը և դարձավ Ասորիքի մնացած առաջնորդներին,- խեթական զորավարը համաձայն է ինձ հետ` դուք կտեղավորվեք մեր մարտակառքերի միջև ու նահանջելով, ձեր հետևից կտանեք եգիպտացիների ուժերին: Հենց այդ ժամանակ էլ մենք նրանց կհարվածենք թևերից:

Բոլորը որպես համաձայնության նշան գլխով արեցին և խորհրդակցությունը ըստ էության դրանով էլ վերջացավ: Հաջորդ առավոտը մեզ գտավ մարտաշարքով կանգնած` եգիպտական բանակի դեմ հանդիման…

Մեզնից հարավ երկու երկար շարքերով իրենց առաջին գծում շարվել էին եգիպտական մարտակառքերը և ակնհայտ էր, որ առաջինը հենց դրանք են մարտի գնալու: Մարտակառքերի հետևում, երկրորդ գծում, սևին էին տալիս հետևակի գորշ զանգվածները: Դրան հակառակ, մեր մարտակարգի կենտրոնում տեղավորվել էին Ասորիքի իշխանների ուժերը, իսկ ձախ թևում էլ գտնվում էր Միտանիի բանակը: Խեթերը գտնվում էին աջ թևում: Ես ու Սասունը գտնվում էինք միտանական մարտակառքերի մոտ և մեր շուրջ էին հավաքվել թագավորության լավագույն մարիաները [1]: Սասունը պատրաստ պահում էր նաև հեծյալ սուրհանդակներին, մարտի ժամանակ խեթերի հետ համագործակցությունը հնարավորինս լավ ապահովելու համար:

Արևը ծագելուն պես եգիպտական բանակը ձեռնամուխ եղավ ակտիվ գործողությունների: Մենք նկատեցինք, թե ինչպես թշնամու մարտակառքերի շարքերը, աստիճանաբար հեռանալով իրենց հետևակից, սկսեցին շարժվել մեր կենտրոնի ուղղությամբ:
- Ուզում են Մեգիդոն խաղալ,- ծիծաղեց Սասունն ու աչքով արեց ինձ,- այն ժամանակ Թութմոսին հաջողվեց հենց այսպես, ճակատային պարզ հարվածով փախուստի մատնել Ասորիքի ժողովրդին, իսկ մենք էլ, որ գտնվում էինք վերջապահում, ոչինչ չկարողացանք անել…
- Վատ է այն զորավարը, որ չի սովորում իր պարտություններից,- ժպտացի ես,- բայց ավելի վատ է այն զորավարը, որը չի սովորում իր հաղթանակներից, Սասուն: Եգիպտացիք կարծես թե որևէ նոր բան չեն սովորել, ինչը չէի ասի քո պարագայում…

_______________________
[1] Միտանիի բանակի էլիտար ռազմիկներ, որոնք հատկապես էին աչքի ընկնում իրենց մարտական կարողություններով և որպես կանոն մարտնչում էին մարտակառքերով:

Lion
26.09.2011, 17:00
Այդ ընթացքում թշնամական մարտակառքերը, փոշու ամպեր բարձրացնելով իրենց հետևից, սկսեցին մոտենալ մեր բանակի կենտրոնին: Հասնելով Ասորիքի հետևակայինների շարքերին մեկ նետընկեց հեռավորության վրա` սրանք դանդաղեցրեցին ընթացքը և փորձեցին նետերի հեղեղ թափել անպաշտպան հետևակայինների ուղղությամբ: Բայց այս անգամ եգիպտացիներին չհաջողվեց անել այն, ինչ իրենց դեմ ժամանակին արել էինք մենք Եգիպտոսում, քանի որ Ասորիքի իշխանությունների բանակի մարտակառքերը դուրս եկան սեփական շարքերից և ուղղություն վերցրին դեպի հակառակորդը: Սկսվեց մարտը արդեն բուն մարտակառքերի միջև ու, թեև պարզից էլ պարզ էր, որ հաղթանակ տանելու են եգիտացիները, բայց մենք էլ մեր հաշիվներն ունեինք:

Փոշու հսկայական ամպը պատել էր մարտադաշտը և աստիճանաբար մոտենում էր մեր բանակի կենտրոնին, երբ ի վերջո պարզ դարձավ, որ, իրոք, մարտակառքերի այդ ընդհարումում հաղթանակը եգիտացիների կողմում է: Խառնած սկզբնական մարտակարգը և արդեն չենթարկվելով որևէ հրամանի` ասորիքյան մարտակառքերի դեմ հաղթանակ տանելուց հետո սրանք շարունակեցին արշավանքը և հարվածեցին ուղիղ արդեն մեր բանակի կենտրոնի հետևակին:

- Ահա, հենց հիմա, ժամանակն է,- նետեց Սասունը և հրամայեց վառել կրակը: Թանձր ու սպիտակ ծուխը բարձր բարձրացավ այն բլրի վրա, որտեղ տեղավորված էինք մենք: Գրեթե անմիջապես էլ հեռվում, մեզնից ահագին դեպի արևմուտք, այնտեղ, որտեղ տեղավորված էին Պուսուրաման ու նրա զինակիցները, մենք նկատեցինք սպիտակ ծխի պատասխան բարակ ամպը:

- Մարիաննե՜ր, իմ հետևի՜ց,- գոչեց Սասունը և մենք իջանք ներքև:

Մարտակառքերը վաղուց արդեն գտնվում էին մարտական լիակատար պատրաստության վիճակում: Ես ու Սասունը ցատկեցինք մեր մարտակառքի վրա և, գլխավորելով մեր մարտակառքերը, շարժվեցինք առաջ: Առջևում փոքրիկ մի բլուր էր, որը անցնելու հետ էլ հենց մենք պետք է բացազատվեինք դաշտում ու թևերից հարվածեինք հենց այդ ժամանակ մեր դիմացը հայտնված եգիպտացիներին: Նույնը պետք է անեին նաև խեթերը:

Ես զինված էին երկար նիզակով ու հետս ունեին նաև մեծ մի վահան, որով պետք է պաշտպանեի Սասունին: Մեջքիս կախված էր նաև հարազատ ծանր թուրս, որից ես չէի բաժանվել արդեն երկար հարյուրամյակներ: Մարտակառքերի մեր շարքը, փոշու ամպեր բարձրացնելով իր վրա, ի վերջո շրջանցեց մեզնից դեպի աջ գտնվող բլուրը և աջից մենք միանգամից էլ տեսանք փոշու հերթական ամպը: Դա եգիպտական մարտակառքերն էին, որ արդեն փախուստի էին մատնել մեր կենտրոնում տեղակայված հետևակայիններին և փորձում էին զարգացնել հաջողությունը:

- Առա՜ջ, չթեքվե՜ս,- գոռաց Սասունը կառավարին,- իմ հետևի՜ց, չթեքվե՜լ,- ավելի շուտ ձեռքի շարժումով, քան բառերով այդ աղմուկի մեջ հասցրեց հրաման տալ վերջինս:

Իրոք, եթե այդ պահին մենք թեքվենք դեպի եգիպտացիք, ապա մարտի մեջ կմտնեինք հերթով և առանձին առանձին, այն դեպքում, երբ Սասունն ակնհայտորեն ուզում էր մեր լրիվ հարյուրյակը ողջ կազմով հանել բլրի հետևից, բացազատել այն, հետո նոր միայն շուռ տալ այն և լայն ճակատով ու թևի ամբողջ երկարությամբ հարվածել թշնամիներին: Բացարձակապես հնարավորություն չկար իմանալու, թե ինչ են անում խեթերը, բայց մենք հույս ունեինք, որ նրանք ևս մեզ նման էին վարվում:

Արդեն ահագին առաջ էինք սլացել, երբ Սասունը հրամայեց կառավարին ձախ քաշվել ու կանգ առնել` բաց թողնելով կողքից սլացող մեր մարտակառքերը: Հաշվել էինք արդեն դրանցից երեսունին, երբ Սասունը մոտակա մարտակառքին հրամայեց կանգ առնել: Սրա վրա գտնվողները նույն հրամանը փոխանցեցին իրենցից առաջ ու հետև և մեր մարտակառքերը շուտով շարվեցին մի լայն գծով` դեմքով դեպի արևմուտք` թշնամու ուղղությամբ: Ես ու Սասունը մեր մարտակառքով անցանք մարտակառքերի արդեն բացազատված շղթայից առաջ ու տեսանք, որ թևային հարվածի համար մերոնք արդեն իրոք որ լրիվ պատրաստ են:

Lion
26.09.2011, 17:07
- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜,- թուրը հանելով և օդում թափահարելով գոռաց Սասունը և նրա մարտակոչը խլեցին մյուս մարտակառքերը,- Հայկ՜ը հզո՜ո՜ր է՜,- շարունակեց մարտակոչը Սասունը,- Հայկ աստծո որդիները հզո՜ր են: Հայկ աստծո զորությա՜ա՜մ՜բ՜: Իմ հետևի՜ց…

Սասունի մարտակառքի կառավարը, որն ըստ երևույթին վաղուց գիտեր իր տիրոջ սովորույթները, նույն պահին էլ խթանեց եռաձիերին և մենք շարժվեցինք դեպի ճեղքած ու մեր բանակի կենտրոնի ուղղությամբ առաջ եկած թշնամու մարտակառքերը: Սկզբում, որպեսզի չհոգնեցնենք ձիերին, մենք առաջ էինք շարժվում քայլով: Հետո, երբ թշնամին արդեն մոտիկ էր, եռաձիերն անցան վարգի, իսկ վերջում էլ մենք արդեն սրընթաց ընթացքի անցանք: Ես պատրաստ էի պահում աղեղն ու վրան դրված նետը: Հանկարծ փոշու ամպից դուրս լողաց եգիպտական մի մարտակառք, որին ես միանգամից առանձնացի կառավարի բարձր, միայն եգիպտացիներին բնորոշ գլխարկից: Անմիջապես էլ լարեցի աղեղս ու, թեև նշան էի բռնել գլխավոր ռազմիկին, բայց խոցեցի կառավարին: Սա թուլացող ձեռքերով ընկավ մարտակառքի առջևի պատնեշի վրա, իսկ այդ պահին էլ գլխավոր ռազմիկը, որը միայն այդ պահին նկատեց ինձ, նետ արձակեց մեր ուղղությամբ: Բարեբախտաբար նետը հեռու թռավ, իսկ այդ ընթացքում ես արդեն երկրորդ նետով խոցեցի դրան: Սա փռվեց իր մարտակառքի մեջ և կատաղած ձիերն այդ մարտակառքը հեռու տարան:

Տարվելով առաջին այդ մենամարտով` մենք բավականին խորացել էինք թշնամու շարքերում և այժմ բոլոր կողմերից մեզ շրջապատող փոշու ամպերից մեկ այստեղ ու մեկ այնտեղ սկսեցին դուրս լողալ եգիպտական մենավոր մարտակառքերը: Բարեբախտաբար մենք դեռ պահում էինք շարքը և դա մեզ առժամանակ առավելություն տվեց, քանի որ թշնամին չէր կարողանում ուշքի գալ և առանձին-առանձին դեպի մեր կողմ շարժվող մարտակառքերին մենք ոչնչացնում էինք աղեղների միահամուռ հարվածներով: Նետերի բազմությունը փոխարինում էր դիպուկությանը, որը, հաշվի առնելով, որ նետեր էինք ձգում շարժվող կառքերից, այնուհանդերձ բավականին ցածր էր:
Մենք ու խեթերը երկու կողմից սեղմել էինք կարգը կորցրած եգիպտական մարտակառքերին և արդեն պարզ էր, որ սրանք պարտություն են կրում: Շուտով եգիպտական մարտակառքերն ավելի շատացան և մարտը բարձրացած փոշու հսկայական ու խիտ ամպի պայմաններում քաոսային բնույթ ընդունեց: Ես անընդհատ հարվածում էի աղեղով, իսկ Սասուն էլլ խփում էր նիզակով: Մարտակառքերը սլանում էին միմյանց վրա, բայց շուտով ես զգացի, որ մերոնք ավելի խորամանկ են վարվում ու, եթե եգիպտական մարտակառքերն անընդհատ շարժման մեջ էին և այդ պատճառով էլ նրանց նետաձիգների հարվածները բավականին անարդյունավետ էին, ապա մերոնք, երբ առաջին հարվածի արդյունավետությունն անցավ ու մարտը ընդունեց մարտակառքերի միջև ընթացքող առանձին մենամարտերի բնույթ, որպես կանոն կանգնեցնում էին մարտակառքերը և նետահարում արդեն անշարժ հարթակից: Ընդ որում մերոնք, ինչպես ես ու Սասունի կառավարը վարվեցինք, մի կողմ թողեցինք ամեն ինչ և սկսեցինք մեծ վահաններով դիմացից ու հետևից պաշտպանել արագորեն նետեր արձակող Սասունին:

Հանկարծ մեր մարտակառքի դիմաց ուղղակի հենց փոշուց հառնեց եգիպտական մենավոր մի մարտակառք: Այդ պահին Սասունը հերթական նետը դեռ չէր տեղադրել աղեղին և եգիպտացին հասցրեց առաջինը նետ արձակել: Նետը ընդունեցի վահանիս, որից հետո ներքև ցատկեցի մարտակառքի հետևի կողմից: Տեսնելով, որ իր վրա եմ գալիս, մարտակառքի գլխավոր ռազմիկը արագորեն մեկ նետ էլ դրեց աղեղին և փորձեց արձակել այն, բայց ես արդեն մոտիկ էի և հակառակորդի վրա նետեցի դաշույնս: Այն խրվեց հակառակորդիս կոկորդը և նա, թեքվելով կողքի, դուրս ընկավ մարտակառքից: Միանգամից էլ ցատկեցի հակառակորդի մարտակառքի սայլակը և դիմադրել փորձող կառավարին դուրս շպրտեցի այնտեղից: Բայց հենց այդ պահին էլ մարտակառքը, որը վերջին պահին թափ էր հավաքել, անցավ մեկ այլ խորտակված մարտակառքի վրայով և ուժեղ վերև նետվեց: Չկարողացա մնալ կառքի վրա և դուրս ընկա նրանից: Շուրջ բոլորս փոշի էր և աղմուկ ու ես ոչինչ զանազանել չէի կարողանում: Հանկարծ նկատեցի, որ վրաս է սլանում եգիպտական ևս մեկ մարտակառք ու հազիվ հասցրեցի մի կողմ նետվել: Ոտքերիս տակ հայտնվեց ինչ-որ մեկի վահանը: Ես վերցրեցի այն և դրա վրա ընդունեցի չգիտես որտեղից արձակված նետը:

Lion
26.09.2011, 17:12
*

Այդ պահին հանկարծ զգացի, որ մարտադաշտը լցվեց եգիպտական հետևակայիններով: Դրանք հետևել էին իրենց մարտակառքերին և այժմ փորձում էին փրկել սրանց վերջնական ջախջախումից: Վաղուց արդեն տեսադաշտից կորցրել էի Սասունի ու մնացել էի ինքս ինձ: Դեպի ինձ, զինված իրենց կեռ թրերով, վազեց եգիպտական սևամորթ վարձկանների մի խումբ: Հետ մղեցի առաջին կտրող հարվածը թրով և դնչի տակից խոցեցի, վազեցի դեպի հետ և բաժանեցի վրաս եկող հակառակորդներին, հետ մղեցի ևս մեկի կտրող հարվածն ու պտտվող կռացած հարվածով կտրեցի ոտքը: Վրաս եկող ռազմիկներից վերջինը փորձեց փախչել, բայց դրա վրա էլ նետեցի թուրս և տապալեցի գետին: Վազեցի դեպի ընկած հակառակորդս, բայց այդ պահին եգիպտական ռազմիկների մի նոր խումբ հարձակվեց վրաս: Հետ թռա մեկի թրի կտրող հարվածից և ընկա գետին: Այդ պահին թշնամու ռազմիկներից մյուսը փորձեց տապարով հարվածել ինձ, բայց ես փակվեցի կողքիս գլորվող վահանով, որից հետո գետնին ընկած մի պատահական նիզակով կրծքից խորը խոցեցի կրկին հարվածել փորձող այդ տապարակիր ռազմիկին: Ոտքս հենելով ընկած ռազմիկի մարմինին` արագորեն դուրս քաշեցի թուրս և միաժամանակ էլ ձախ ձեռքի հարված կշռեցի կողքից մոտեցող մեկի դեմքին: Մի կողմ քաշվեցին մեկ ուրիշ ռազմիկի կտրող հարվածից ու հարվածեցի վերևից, որից հետո թրատեցի դրան մեջքից: Անմիջապես էլ կռացա և կտրող հարված հասցրեցի մեկ ուրիշի փորին, որից հետո ծակեցի հակառակորդիս կոկորդը:

Մի պահ կտրվեցի մարտի տարափից և փորձեցի շրջակայքում կատարվողը հասկանալ: Աստիճանաբար զգացի, որ եգիպտական ռազմիկները քչանում են, իսկ շուրջս էլ իրար հետևից հայտնվում են մեր ու ասորիքյան հետևակայինները: Միայն հետո իմացա, որ մեր բաժանվելուց հետո դրանց բերել ու մարտի է նետել անկոտրում Սասունը: Ըստ էության հայտնվել էի հասարակ ռազմիկի կարգավիճակում և ինձնից արդեն ոչինչ կախված չէր:

Եգիպտական մարտակառքերն արդեն հիմնականում ոչնչացված էին: Միացա մեր հետևակայինների խմբերին և հարձակման գնացինք թշնամու հիմնական բանակի վրա: Ու թեև սրանք փորձեցին դիմադրել, սակայն մեր մարտակառքերի շեղընթացները, ինչպես նաև հետևակի հուժկու հարվածները եգիպտացիներին այլևս և ոչ մի հնարավորություն չտվեցին: Մինչև երեկո հետապնդեցինք ու ոչնչացրեցինք թշնամու ռազմիկներին և միայն ուշ գիշերով վերադարձանք ելման դիրքեր:

Հզոր Եգիպտոսի արևելյան բանակը ծանր պարտություն էր կրել և մենք պետք է փորձեինք զարգացնել ձեռք բերած հաջողությունը… [1]

_______________________
[1] Ուրստի ճակատամարտը տեղի ունեցավ մ.թ.ա. 1439 թ-ին: Չնայած եգիպտական աղբյուրներում պահպանված և հասկանալի պատճառներով միակողմանի ու հպանցիկ բնույթ ունեցող հաղորդումներին, այնուհանդերձ հայտնի է, որ այս ճակատամարտում եգիպտական բանակը ծանր պարտություն է կրել, ինչն էլ լրջորեն սահմանափակել է Եգիպտոսի ագրեսիվ մղումները Ասորիքի ուղղությամբ:

Lion
26.09.2011, 17:19
*

Եգիպտական արևելյան բանակը, որպես կազմակերպված ուժ, դադարեց գոյություն ունենալ: Հենց հաջորդ իսկ օրը մենք կարգի բերեցինք մեր բանակն ու Մեռյալ ծովի հարավային ափերով առաջ շարժվելով գրավեցինք Ասորիքի հարավը, իսկ այնտեղից էլ մտանք Փյունիկիա և Պաղեստին: Հասանք արժանահիշատակ Շարուքենի շրջակայքը և կանգ առանք, քանի որ տեղեկություններ հայտնվեցին, որ մեր դեմ է շարժվում եգիպտական խոշոր մի բանակային միավորում: Բայց բանն այս անգամ ընդհարման այդպես էլ չհասավ, քանի որ դրան Եգիպտոսը, դե ինչու չէ, ինչ-որ տեղ նաև մենք, պատրաստ չէինք: Դե ընդհարումը մեզ առանձնապես պետք էլ չէր, քանի որ հասկանալի էր, որ այսպես թե այնպես, բայց մեր ուժերը քիչ են ոչ միայն Եգիպտոսը գրավելու, այլ նույնիսկ մարտադաշտ դուրս եկող նրա հերթական բանակների հետ ընդհարվելու համար: Հետագայում ես Սասունից իմացա, որ Ամենհոտեպը զինադադար էր խնդրել, որից հետո մի մեծ դեսպանախումբ էր ուղարկել Արտակի մոտ: Արդյունքում և մեր, և եգիպտական բանակները հրաման ստացան զերծ մնալ ընդհարումից: Մի քանի ամիս հետո վերջնական զինադադար կնքվեց և մենք սկսեցինք հետ քաշել ուժերը Ասորիքից:

Որոշվել էր, որ Հյուսիսային Ասորիքը կմնա մեր տիրապետության տակ, իսկ Կենտրոնական ու Հարավային Ասորիքը, Փյունիկիայի և Պաղեստինի հետ միասին, թեև կրկին կանցնեն Եգիպտոսի տիրապետության տակ, բայց տեղական իշխանությունները կպահպանեն ներքին լայն ինքնավարություն, իսկ փարավոնն էլ իրավունք չի ունենա այնտեղ բանակային ուժեր տեղադրել: Սրանից ավելին Արտակի ըստ էության պետք էլ չէր…

Վերջին պատրաստություններ էինք տեսնում Սասունի հետ դեպի հյուսիս վերադառնալու համար և մարտակառքի կառավարի հետ մեր մարտակառքի անվահեծերն ու սռնիներն էինք յուղում, երբ բնորոշ սուր զգացումն ունեցա: Հետ նայեցի ու տեսա իր անփոխարինելի սքեմի մեջ փաթաթված և գավազանը ձեռքին ինձ նայող Աբրամին: Թողեցի կառավարին և, շորի մի կտորով սրբելով ձեռքերս, մոտեցա եբրայների առաջնորդին.
- Ահա և վերջ, Հայկ,- ժպտաց Աբրամն ու սեղմեց թևս,- կարծում եմ, որ մեր թափառումներն անապատներում իրենց վերջը այնուհանդերձ գտան: Եբրայներն ի վերջո գտան իրենց Ավետյաց երկիրն ու մենք այսուհետ կհաստատվենք Քանանում: Ես այլ առաջնորդների հետ միասին եկել եմ ձեր ճամբար Սասունին և Պուսուրամանին, իսկ ի դեմս նրանց նաև Միտանիին ու Խեթիին շնորհակալություն հայտնելու,- շարունակեց Աբրամը,- բայց չեմ թաքցնի, եղբայր,- մի առանձին ջերմություն դնելով վերջին բառերի մեջ, ժպտաց զրուցակիցս,- որ դրանից ոչ պակաս ես ամենից առաջ ուզում էի նաև հենց քեզ տեսնել:

Վերջնականապես սրբեցի ձեռքերս, հետո մի կողմ նետեցի շորի կտորը ու տակից նայեցի Աբրամին:

- Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քեզ, Հայկ, իմ, եբրայների ու… մեկ էլ Շամիի և փոքրիկ Հիսուսի անունից: Այն անպետք Աժդահակի մասին այլևս ոչ-ոք ոչինչ չի լսել և ասում են, թե եգիպտական կառավարներից և ոչ մեկը չի փրկվել ջրի հուժկու ալիքների հորձանքից: Փոքրիկ Հիսուսն իր Ավետյաց երկիրը գտավ ու ես չեմ կարող այդ գործում չմատնանշել քո ունեցած մեծ, հսկայականորեն մեծ դերը: Դու մի կողմ դրեցիր ամեն ինչ և օգնեցիր եբրայներին, եբրայներին, որոնք ժամանակին… ձեզ հե՜տ…,- Աբրամը թափ տվեց ձեռքը և լռեց:
- Ոչ մի ազգ, Աբրամ,- նայեցի զրուցակցիս ու ժպտացի,- ոչ մի ազգ, եղբայր, արժանի չէ նրան, ինչ պատրաստվում էր անել Աժդահակը եբրայների հետ: Ես դա կանեի ցանկացած մեկ այլ ազգի նկատմամբ, բայց ուրախ եմ, որ ջանքերիս արդյունքում փրկվեցին հատկապես հենց եբրայները, քո խելոք ու ստեղծագործ այդ ժողովուրդը: Կանցնեն հարյուրամյակներ, Աբրամ, իսկ գուցե նույնիսկ հազարամյակներ, բայց ես վստահ եմ, որ եբրայներն այսուհետ ու հավերժ այլ ազգերի շարքում այս հողի վրա իրենց արժանի տեղը կզբաղեցնեն: Արժանի ու արժանապատիվ տեղը, Աբրամ, վստահ եմ,- կրկին ժպտացի ու սեղմեցի Աբրամի մեկնած ձեռքը:
- Ես գնում եմ, Հայկ, ու չգիտեմ, թե մենք այլևս երբ կհանդիպենք: Իմ տեղը Քանանն է, քոնն էլ, ինչքան հասկացա, Հայաստանը: Բայց դու կարող ես միշտ վստահ լինել, որ ուր էլ ես լինեմ, միշտ կարող ես իմ օգնության վրա հույս դնել,- ասաց Աբրամը:
- Եղավ, Աբրամ, հասկացա,- գլխով արեցի ես,- քո խոսքերը ես հաշվի կառնեմ ու գուցե և օրերից մի օր էլ, ո՞վ գիտի, հիշեցնեմ քեզ դրանք…

Մենք մի պահ լռեցինք, հետո ծիծաղեցինք և ուժեղ գրկախառնվեցինք: Եբրայների իմաստուն առաջնորդը հրաժեշտ տվեց ինձ, շուռ եկավ ու, հենվելով իր գավազանի վրա, արագ քայլերով սկսեց հեռանալ: Եբրայների համար սկսվում էր նոր կյանք, նոր կյանք էր սկսվում նաև իմ` Հայկազունի Հայկի համար…

Varzor
26.09.2011, 18:10
Լիոն ջան, մի հատ նեղություն քաշի կարդա
http://en.wikipedia.org/wiki/Ninlil
մանավանդ էն մասը, թե ում աղջիկն ա Էնլիլը: Բացի դրանից հետաքրքիր ա, որ Էա(Էյա)-Էնկի աստծո անունը նույնպես աքքադների կողմից գրվել ա Խայա(հայա) ու նրան երկրպագել են նաև խեթորն ու խուռիները ;)
Ոնց որ փոլոր փաստերը մարդկանց քթի տակ են, բայց աչքները փակած նույն կապրոնցի մաշված էշն են քշում :)

Varzor
26.09.2011, 18:15
Ի դեպ որքան է ներկայումս գտնվածխ և պահպանված երկաթե մարտակառքի զանգվածը? Պիտի որ մի քանի հարյուր կիլոգրամից պակաս չլինի, իսկ հածվի առնելով որ վրան կանգնած են եղել երեք զպառազինված տղամարդ,ապա մարտակառքը թեթև զրահամեքենայի քաշ ունի` հին ժամանակների տանկն էր :D

Lion
26.09.2011, 19:06
Լիոն ջան, մի հատ նեղություն քաշի կարդա
http://en.wikipedia.org/wiki/Ninlil
մանավանդ էն մասը, թե ում աղջիկն ա Էնլիլը: Բացի դրանից հետաքրքիր ա, որ Էա(Էյա)-Էնկի աստծո անունը նույնպես աքքադների կողմից գրվել ա Խայա(հայա) ու նրան երկրպագել են նաև խեթորն ու խուռիները ;)
Ոնց որ փոլոր փաստերը մարդկանց քթի տակ են, բայց աչքները փակած նույն կապրոնցի մաշված էշն են քշում :)

Գիտեմ, եղբայր, ուրիշ բաներ էլ կարող եմ ավելացնել :) Ուղղակի զարմանալ կարելի է աշխարհի գիտական մտքի ցինիզմի ու եսակենտրոնության վրա: Փաստերը աչք են մտնում, զոռով, դռները ջարդելով աչք են մտնում, բայց գիտնականները, հանուն սեփական եսի ու կարերայի, գերի մնալով գրված հարյուրավոր տողերին, փորձում են չնկատել այս ամենը...


Ի դեպ որքան է ներկայումս գտնվածխ և պահպանված երկաթե մարտակառքի զանգվածը? Պիտի որ մի քանի հարյուր կիլոգրամից պակաս չլինի, իսկ հածվի առնելով որ վրան կանգնած են եղել երեք զպառազինված տղամարդ,ապա մարտակառքը թեթև զրահամեքենայի քաշ ունի` հին ժամանակների տանկն էր :D

Շատ հնարավոր է - մինչև ծանր գծային հետևակի ի հայտ գալը հզոր զենք է եղել...

Varzor
26.09.2011, 19:37
Շատ հնարավոր է - մինչև ծանր գծային հետևակի ի հայտ գալը հզոր զենք է եղել...
Հետաքրքիր է, այդ ժամանակներում մարտակառքերին գերանդիներ դրած (գլխների ու ոտքերի կտրելու համար նախատեսված) արշավում էին հետևակի վրա? Թե դա հետո կիրառեցին?

Lion
26.09.2011, 19:39
Դա հետո կիրառվեց: Այն ժամանակներում մարտակառքերը դեռևս խնդիր չունեին ճեղքել գծային հետևակի հոծ շարքերը, քանի որ ինքը, գծային հետևակը իր դասական տեսքով բացակայում էր: մանգաղավոր մարտակառքերը դրանք մարտակաքերի ամենավերջին շրջանում ի հայտ եկան...

Varzor
26.09.2011, 19:44
Դա հետո կիրառվեց: Այն ժամանակներում մարտակառքերը դեռևս խնդիր չունեին ճեղքել գծային հետևակի հոծ շարքերը, քանի որ ինքը, գծային հետևակը իր դասական տեսքով բացակայում էր: մանգաղավոր մարտակառքերը դրանք մարտակաքերի ամենավերջին շրջանում ի հայտ եկան...

Լիոն, որքան գիտեմ մարտակառքերի կիրառման ժամանակներում այրուձին այդքան էլ մեծաքանակ չէչ օգտագործվում, քանի որ պրակտիկորեն նույն դերի համար էր կիրառվում մարտում, ինչ մարտակառքերը (սրնթաց հեռահար հարվածների համար), բայց ավելի վատ էր պաշտպանված: Սակայն ավելի արագաշարժ էր: Ինչու դեռևս չէին կիրառվում երկար նիզակակիր հեծյալները? Երկար նիզակները հետևակում արդեն իսկ փայլուն օգտագործվում էին, որոնց կիրառումը իր գագաթնակետին հասավ հունա-հռոմեական զորքերում և մնաց նույնիսկ մինչև 17-18դդ:

Malxas
26.09.2011, 19:47
Լիոն, որքան գիտեմ մարտակառքերի կիրառման ժամանակներում այրուձին այդքան էլ մեծաքանակ չէչ օգտագործվում, քանի որ պրակտիկորեն նույն դերի համար էր կիրառվում մարտում, ինչ մարտակառքերը (սրնթաց հեռահար հարվածների համար), բայց ավելի վատ էր պաշտպանված: Սակայն ավելի արագաշարժ էր: Ինչու դեռևս չէին կիրառվում երկար նիզակակիր հեծյալները? Երկար նիզակները հետևակում արդեն իսկ փայլուն օգտագործվում էին, որոնց կիրառումը իր գագաթնակետին հասավ հունա-հռոմեական զորքերում և մնաց նույնիսկ մինչև 17-18դդ:


17-18 դդ ի՞նչ հունահռոմեական զորք: :o

Varzor
26.09.2011, 20:03
17-18 դդ ի՞նչ հունահռոմեական զորք: :o
Ոնց! Երկար նիզակներով զինված հունական-մակեդոնական հետևակայինները` փալանգները, հռոմեական տրիարիները, ուշ միջնադարյան նիզակակիրները (պիկինյորներ): Նույնիսկ կարթագենցիների կողմից էին բավականին հաջող կիրառվում, այդ թվում հզոր էին դրանք նաև հեծելազորի դեմ:

Ի դեպ Եգիպտացիների դեմ նկարագրածդ վերջին մարտը տակտիկապես (կենտրոնը հետ քաշելով ակցանի մեջ առնելը) հիշեցնում է շատ ավելի ու Հաննիբալի արած մանեվրը հռոմեացիների դեմ, որն էլ հետք Սցեպեոն Կրտսերն օգտագործեց հենց նույն Հաննիբալի դեմ :)

Lion
26.09.2011, 20:55
Լիոն, որքան գիտեմ մարտակառքերի կիրառման ժամանակներում այրուձին այդքան էլ մեծաքանակ չէչ օգտագործվում, քանի որ պրակտիկորեն նույն դերի համար էր կիրառվում մարտում, ինչ մարտակառքերը (սրնթաց հեռահար հարվածների համար), բայց ավելի վատ էր պաշտպանված: Սակայն ավելի արագաշարժ էր: Ինչու դեռևս չէին կիրառվում երկար նիզակակիր հեծյալները? Երկար նիզակները հետևակում արդեն իսկ փայլուն օգտագործվում էին, որոնց կիրառումը իր գագաթնակետին հասավ հունա-հռոմեական զորքերում և մնաց նույնիսկ մինչև 17-18դդ:

Խնդիրն այն էր, որ մ.թ.ա. II հազարամյակում ձիերը դեռևս այնքան էլ կազմվածքով ամուր չէին, որ լիարժեք ծանր զինված հեծյալներ տանեին իրենց վրա: Հայկի հուշերից էլ է դա երևում: Այն ժամանակներում առավելագույնը, որ կլիներ, դա թեթև զինված հետևակ նետաձիգներին որպես հեծյալ ունենալն էր: Եվ ահա ինչ-որ տեղ մ.թ.ա. XVIII դարի կեսերից սկսած կատարվեց երկճաղավոր մարտակառքի գյուտը և արդյունքում ձիերը հետին պլան մղվեցին - բոլորին սկսեց թվալ, թե վերջ, ձիերի էպոխան անցավ, քանի որ, իրոք, մարտակառքով, այն էլ բաց տարածություններոում, ավելի արդյունավետ էր մարտնչել: Հետագայում, սակայն, մի կողմից մարդիկ սովորեցին մարտնչել մարտակառքերի դեմ, մյուս կողմից ակնհայտ դարձան սրանց թերությունները և վերջապես, ձիերը մեծացան ու խոշորացան և արդյունքում կրկին մարդիկ արդեն վերջնականապես եկան հեծելազորին:

Այս տեսակետից երկար նիզակակիր հեծյալների կիրառությունը կարելի է երևի թե ֆիքսված համարել ինչ-որ տեղ մ.թ.ա. XV դարի սկզբից, երբ նույն "Ավեստա"-ում խոսվում է Նիզակակիր հեծյալների երկրի մասին (մեկնաբանություններում դա կապվում է արաբների հետ, բայց ըստ իս նկատի է ունեցվում Հյուրկանիան):

Հետագան էլ արդեն հայտնի է - հեծելազորը սկսեց զարգանալ հայկական ու ասորական բանակներում, հետո էլ իր մասսայական կիրառությունը ստացավ կիմմերների, սկյութների, մարերի, պարսիկների և բնականաբար հայերի կողմից...


Ոնց! Երկար նիզակներով զինված հունական-մակեդոնական հետևակայինները` փալանգները, հռոմեական տրիարիները, ուշ միջնադարյան նիզակակիրները (պիկինյորներ): Նույնիսկ կարթագենցիների կողմից էին բավականին հաջող կիրառվում, այդ թվում հզոր էին դրանք նաև հեծելազորի դեմ:

Ի դեպ Եգիպտացիների դեմ նկարագրածդ վերջին մարտը տակտիկապես (կենտրոնը հետ քաշելով ակցանի մեջ առնելը) հիշեցնում է շատ ավելի ու Հաննիբալի արած մանեվրը հռոմեացիների դեմ, որն էլ հետք Սցեպեոն Կրտսերն օգտագործեց հենց նույն Հաննիբալի դեմ :)

Շվեյցարական նիզակակիրները և գերմանական լանդսկնեխտները բավականին արդյունավետ կիրառվում էին մինչև XVII դարի վերջը, հետո նոր միայն աստիճանաբար գնալով հետին պլան: Քաղաքակիրթ երկրներից նիզակին վերջինը հրաժեշտ տվեցին... ինչքան էլ տարօրինակ է, բրիտանացիները, այն էլ... 1927 թ-ին: Պատկերացնում եք, չէ, ինչքան են սրանք տանջվել հաստիքային այդ դինոզավրի ձեռքին առաջին համաշխարհայինի գնդացրամարտերում :D

Varzor
26.09.2011, 23:40
Խնդիրն այն էր, որ մ.թ.ա. II հազարամյակում ձիերը դեռևս այնքան էլ կազմվածքով ամուր չէին, որ լիարժեք ծանր զինված հեծյալներ տանեին իրենց վրա: Հայկի հուշերից էլ է դա երևում: Այն ժամանակներում առավելագույնը, որ կլիներ, դա թեթև զինված հետևակ նետաձիգներին որպես հեծյալ ունենալն էր: Եվ ահա ինչ-որ տեղ մ.թ.ա. XVIII դարի կեսերից սկսած կատարվեց երկճաղավոր մարտակառքի գյուտը և արդյունքում ձիերը հետին պլան մղվեցին - բոլորին սկսեց թվալ, թե վերջ, ձիերի էպոխան անցավ, քանի որ, իրոք, մարտակառքով, այն էլ բաց տարածություններոում, ավելի արդյունավետ էր մարտնչել: Հետագայում, սակայն, մի կողմից մարդիկ սովորեցին մարտնչել մարտակառքերի դեմ, մյուս կողմից ակնհայտ դարձան սրանց թերությունները և վերջապես, ձիերը մեծացան ու խոշորացան և արդյունքում կրկին մարդիկ արդեն վերջնականապես եկան հեծելազորին:
Ըստ երեւույթին հայերի կողմից մարտակառքերը չէին կրառվում լեռնային մարտերում ? դիտարկվում էին ի սկզբանե, որպես բաց դաշտերի մարտական զինատեսակ (Միջագետք, Ասորիք, Եգիպտոս, Միջին Ասիա, Հնդկաստանի դաշտավայրեր եւ այլն): Սակայն, երբ խնդիրներ առաջացան Հայաստանի լեռնային պայմաններում պաշտպանվելւ հակառակորդի մեծաքանակ զորքերից (կամ էլ խնդիր առաջացավ լեռնային պայմաններում պաշտպանվողներ դմ մարտնչել) նորից իրենց արդյունավետությունն ապացուցեցին հեծյալները: Իհարկէ ձիերն այդ ժամանակ արդեն իսկ բավականին ցեղազտված էին:

Այս տեսակետից երկար նիզակակիր հեծյալների կիրառությունը կարելի է երևի թե ֆիքսված համարել ինչ-որ տեղ մ.թ.ա. XV դարի սկզբից, երբ նույն "Ավեստա"-ում խոսվում է Նիզակակիր հեծյալների երկրի մասին (մեկնաբանություններում դա կապվում է արաբների հետ, բայց ըստ իս նկատի է ունեցվում Հյուրկանիան):
Հա, ավեստայում կա նման բան: Հայկի հուշերում էլ կար դրա մասին հիշատակություն ;)

Հետագան էլ արդեն հայտնի է - հեծելազորը սկսեց զարգանալ հայկական ու ասորական բանակներում, հետո էլ իր մասսայական կիրառությունը ստացավ կիմմերների, սկյութների, մարերի, պարսիկների և բնականաբար հայերի կողմից...
Հատկանշական է, որ հեծելազորը, որը միջին դարերում կազմում էր բանակների գլխավոր հարվածային ուժը, անտիկ դարաշրջանում այդքան էլ մեծ կիրառում չուներ ? հիմնականում օժանդակ ստորաբաժանում էր: Սակայն Կրասոսի կողմից կրած խայտառակ պարտությունը,որւոմ կիրառվեցին վաղուց մոռացված նետաձիգ հեծյալները, սկսեց փոխել վերաբերմունքը հեծելազորի նկատմամբ: Նույնիկս հրազենի կիրառման տարիներին հեծելազորը համարվում էր հզոր ուժ, որովհետ? դանդաղաձիգ հրացանակիրների շարքերն ուղղակի հնձում էր կոմբայնի պես: Այդպիսի մի տիպիկ տեսարան էլ նկարագրված է "Վերջին սամուրայը" ֆիլմում:

Շվեյցարական նիզակակիրները և գերմանական լանդսկնեխտները բավականին արդյունավետ կիրառվում էին մինչև XVII դարի վերջը, հետո նոր միայն աստիճանաբար գնալով հետին պլան: Քաղաքակիրթ երկրներից նիզակին վերջինը հրաժեշտ տվեցին... ինչքան էլ տարօրինակ է, բրիտանացիները, այն էլ... 1927 թ-ին: Պատկերացնում եք, չէ, ինչքան են սրանք տանջվել հաստիքային այդ դինոզավրի ձեռքին առաջին համաշխարհայինի գնդացրամարտերում :D
:) Տենց էլ կա, ի դեպ հռոմի պապի շվեյցարական գվարդիան, որպես ավանդույթ, դեռեւս կրում է երկար նիզակներ-կացինները :) Նիզակակիրների կրառությունը եվրոպական բանակների կողմից հասավ իր գագաթնակետին ֆլանդիրական պատերազմների ժամանակ:

Lion
27.09.2011, 07:46
*

Հայկազունի Հայկ մեր ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց չորրորդ Թութմոսի [1] գահակալության առաջին տարիներին: Հիմք ընդունելով դիտորդներից ստացված տվյալները, ինչպես նաև իմ հազվադեպ հանդիպումները Հայկի հետ, կարող եմ ասել, որ Ուրստի ճակատամարտից հետո և մինչև չորրորդ Թութմոսի թագավորության առաջին տարիները Հայկը հանդես է եկել որպես մարիա: “Մարիա”-ն իր բնավորությամբ, դավանած սկզբունքներով և հոգու հատկանիշներով մինչ այդ հայերի մոտ գոյություն ունեցած նույն “արիա”-ի կրկնությունն էր: Այսինքն դա նույն “արիա”-ն է, որն այս անգամ ուղղակի հանդես է գալիս Միտանիի բանակի կազմում և դրա համար էլ կոչվում է “Միտանի արիա” կամ, կարճ ասած` “մարիա”: Մարիաները մարտնչում են հիմնականում մարտակառքերով և նրանց հետ բաց մարտում շատ դժվար է: Այս ռազմիկներին գրեթե անհնար է սարսափ ազդելը, իսկ նրանց հայտնվելը հայոց այլ ռազմիկների շարքերում շատ է ոգևորում վերջիններիս:

Մարիաները առաջ էլ էին հայտնի Միտանիի բանակում, բայց ասում էին, որ Հայկից լավ մարիաի այդ բանակ երբեք չի տեսել: Այդ ժամանակներում ես մի քանի անգամ հանդիպել եմ Հայկին, որը հաստատվել էր Միտանիի մայրաքաղաք Ոսկանիում [2]` հյուսիսի Անիի [3] կրկնօրինակը կոչված լինելուն ուղղված Միտանիի արքաների այդ մայրաքաղաքում, իր շքեղությամբ հայտնի Ոսկե Անիում [4]: Հայկն այդ ժամանակ զգալի ազդեցություն ուներ Արտակ արքայի արքունիքում և կարող եմ արձանագրել, որ այդ տարիներին նա մեծ հաշվով գոհ էր իր կյանքից, եթե չհաշվենք իհարկե այն, որ, ինչպես շատ անգամ է ասել նա ինձ դա անձնական զրույցներում, նրան շատ ծանր էր տրվում այն փաստը, որ իրենց Հայաստանը ներկայումս բաժանված է հինգ թագավորությունների միջև և բացակայում է կենտրոնացված պետությունը:

Հետաքրքիր է նշել, որ, լինելով Հայկազունի և այս տոհմի գործի համար եռանդուն կերպով պայքարած մի մարդ, Հայկ այնուհանդերձ ոչ մի կերպ չէր տանջվում տոհմական խոցված փառասիրությունից: Իսկ այդ հանգամանքը թվում էր, թե պետք է առկա լիներ, քանի որ երբեմնի միացյալ Հայաստանի կամ, ինչպես Հայկն է սիրում ասել` Հայոց թագավորության, տիրակալները` Հայկ Նահապետից սերող Հայկազունիները, այժմյան Հայաստանում նույնիսկ երկրորդ տեղն էլ չեն զբաղեցնում: Բանն այն է, որ, թեև Հայաստանի կենտրոնական նահանգներում պարփակված Արմենիի թագավորության Հայկազունի տիրակալները դեռևս գերագահություն ունեն Հայաստանի տարածքում ու այնտեղ իշխող մյուս գահակալների նկատմամբ, սակայն իրականում դա զուտ ձևական բնույթ է կրում, այն դեպքում, երբ առաջին տեղում ողջ փայլով շողում է Հյուսիսային Ասորիքում մեր առաջխաղացումը կասեցրած Միտանիի թագավորությունը: Միտանիի թագավորության մասին նախորդ հաշվետվության գրքերում ես մանրամասն գրել եմ, ասենք առանց դրա էլ սրա հզորությունը հայտնի էր:

Արմենիի Հայկազունիներից ուժեղ է նաև Միտանիից ավելի հյուսիս, հյուսիսային Մեծ ծովի ափերին գտնվող Հայայի թագավորությունը, որի կենտրոնն է հայերի համար գլխավոր սրբատեղիներից մեկ հանդիսացող Անի ամրացված քաղաքը: Հենց Անիի տաճարում ժառանգաբար իշխող քրմերն են, որ միացյալ Հայաստանի անկումից հետո հիմք են դրել Հայայի անկախ թագավորությանը և իրենց ուժով այժմ քիչ են զիջում Միտանիի հզոր տիրակալներին:

Այս պայմաններում կարելի էր սպասել, որ Հայկ կհաստատվի Արմենիում կամ գոնե Արարատյան թագավորությունում, որտեղ գտնվում էր իր սրտին երբեմնի այնքան հաճելի Կորճայքն ու որը կառավարում էին Հայկազունիների երբեմնի ժառանգական սպարապետներ հանդիսացած Արծրունիները [5], բայց իրականում այդպես չեղավ: Ինչպես արդեն ասվեց, Հայկ հաստատվել էր Ոսկանիում և, լինելով Միտանիի լավագույն մարիան, իրեն այստեղ ամենևին էլ վատ չէր զգում:

Իմ վաղեմի բարեկամի հետ անձնական զրույցներից ես այդ ժամանակ այն տպավորությունն եմ ստացել, որ Հայկ առժամանակ խուսափում էր որևէ լուրջ հարաբերությունից, ընկերությունից կամ բարեկամությունից, լինի դա սիրային, թե այլ բնույթի, չհաշված, իհարկե, մեր բարեկամությունը, որն առանձնահատուկ է և արդեն բոլորել է հազար տարին: Ես Հայկին լավ էի հասկանում, քանի որ ինքս էլ եմ շատ անգամ զգացել մեր անեծքն ու մեր սրտին հարազատ մարդկանց հեռանալու անտանելի ցավը ու այս հարցում նրան մեղադրել չի կարելի:

Միտանիի հետ մեր վերջին պատերազմից հետո Ասորիքում հաստատվեց բավականին երկար տևած խաղաղություն: Ինչպես արդեն ասացի, մարիաների հետ շատ դժվար էր բաց մարտում, իսկ Միտանիի թիկունքում էլ կանգնած էին հայկական մնացած չորս թագավորությունները, որոնք առիթի դեպքում, եթե հանկարծ Միտանիի վիճակ ծանրանար, կարող էին հենց թեկուզ իրենց շահերից դրդված ու մեր առաջխաղացումը կասեցնելու նպատակով օժանդակել իրենց հայրենակիցներին: Դեռևս երրորդ փարավոն Թութմոսն էր սիրում ասել, որ հայերի երկրում երկինքը հենված է չորս սյունների վրա և իրոք որ դա այդպես էր [6]: Եթե չհաշվենք բավականին թույլ և զգալիորեն խեթական ազդեցության ոլորտում գտնվող Կիլիկիան, ապա իրոք որ հենց այդ չորս սյուններն էին, որ ի դեմս հայոց մնացած չորս թագավորությունների պահում էին երկինքը արմենների այդ երկրում: Այս պայմաններում և հատկապես հաշվի առնելով երկրորդ Ամոնհատեպի խելոք նախազգուշացումները` չորրորդ փարավոն Թութմոսը զերծ մնաց հայերի հետ նոր պատերազմից և սկսեցին հոսել որոշակիորեն միօրինակ մի քանի տասնամյակներ:

_______________________
[1] Թութմոս IV (մ.թ.ա. 1425-1412): Եգիպտոսի XVIII գահատոհմի փարավոն:
[2] Միտանիի մայրաքաղաքը, որը գտնվել է Հայոց Միջագետք նահանգի հարավ-արևելքում:
[3] Պաշտանմունքային խոշոր կենտրոն հանդիսացող Անի-Կեմախն է` Հայայի թագավորության մայրաքաղաքը: Չշփոթել Բագրատունյաց թագավորության Անիի հետ:
[4] Տրվում է Միտանիի մայրաքաղաք Վասուգանեի անվան կամայական ստուգաբանումը:
[5] Նկարագրած ժամանակներում` իշխող տոհմ Արարատյան թագավորությունում:
[6] Արտահայտությունը հանդիպում է Թութմոս III-ի թողած արձանագրություններից մեկում:

Lion
27.09.2011, 07:56
*

Ոսկանիում հաստատված Հայկի կյանքը, սակայն, կտրուկ կերպով փոխվեց մեր փարավոն Թութմոսի կյանքի վերջին տարիներին: Հայկի կյանքի վրա ազդած այդ իրադարձություններին ես ավելի մանրամասն եմ տեղյակ, քանի որ, եթե նախորդ տեղեկությունները հիմնականում վերցված էին իմ դիտորդների զեկուցագրերից, ապա այս պարագայում ես երբեմն հանդես եմ եկել նաև որպես դեպքերի անմիջական մասնակից ու բավականին հաճախ եմ հանդիպել Հայկի հետ:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ, չնայած փարավոն Թութմոսի խաղաղ տրամադրվածությանը, Ասորիքում մեր գործերը աստիճանաբար կրկին սկսեցին վատանալ և այստեղ առաջացած խնդիրները սկսեցին հրատապ լուծում պահանջել: Ինչպես հայտնի է, Ուրստի ճակատամարտից հետո Միտանիի դեմ այլ մարտական գործողություններ մենք այդպես էլ չմղեցինք, բայց ոչ պատերազմի ու ոչ էլ խաղաղության այս վիճակը իր վերջը չգտավ, քանի որ իր ժամանակին Ամոնհատեպը խուսափեց խաղաղության համաձայնագիր կնքելուց, իսկ Թութմոսն էլ ականջի հետև գցեց այդ կարևոր գործը: Այս պայմաններում Ասորիքում իշխող բոլոր այդ մանր իշխաններն ու իշխանիկները, որոնց սրտին ծանր էր գալիս մեծն Եգիպտոսի արդարադատ իշխանությունը և նրա հաստատած կարգուկանոնը, սկսեցին անվերջ ինտրիգներ հյուսել ու փորձեր կատարել հարաբերությունների մեջ մտնել Միտանիի տիրակալ Արտակի հետ:

Արդյունքում արդեն Թութմոսի տիրապետության վերջին տարիներին ստեղծվել էր մի վիճակ, երբ մեր գերիշխանությունը Ասորիքում հայտնվել էր հարցականի տակ: Հենց այս հանգամանքն էր, որ ստիպեց արդեն ծանր հիվանդ ու մահվան կածանին ոտք դրած Թութմոսին ի վերջո մտածել հաշտության վերջնական համաձայնագրի կնքման մասին և իմ գլխավորությամբ մի դեսպանություն ուղարկել Ոսկանի: Մեր դեսպանությունը ժամանեց Արտակի մայրաքաղաք և ես, առաջին անգամ լինելով այդ քաղաքում ու գործելով այնպես, ինչպես գրեթե միշտ, Միտանիի արքային իմ հարգանքի հավաստիքը հավաստելուց հետո հյուրընկալվեցի Հայկի տանիքի տակ:

Զարմանալի է, բայց նման սառն ընդունելություն, որն այդ անգամ ցույց տվեց ինձ Հայկը, ես նրա կողմից երբեք չէի տեսել: Արդեն սկսում էի մտածել, որ իմ բարեկամը փոխվել է և, որ ժամանակը իր կործանարար ազդեցությունն է ունեցել նաև այս ազնիվ մարդու վրա, բայց հետագա խոսակցության ընթացքում պարզվեց, որ խնդիրը ամենևին էլ ես չեմ: Բանն այն էր, որ երկար տասնամյակներ, իսկ գուցե նաև հարյուրամյակներ իրեն զսպելուց հետո Հայկը կրկին սիրահարվել էր, ընդ որում սիրահարվել էր ոչ այլ մեկին, քան Արտակ արքայի աղջիկ Ծովինարին: Աղջիկը Հայկին պատասխանում էր փոխադարձությամբ և Ոսկանիի արքունիքում արդեն սկսել էին խոսել Հայկի ու Ծովինարի մոտակա ամուսնության մասին: Իհարկե, զույգն ավելի քան հարմար էր: Մարտերի բովով անցած ու իրեն փառքով պսակած, առանց որևէ կասկածի Միտանիի առաջին մարիան հանդիսացող, մեծ խելքի ու կենսուրախ բնավորության տեր առնական տղամարդը մի կողմից, իսկ մյուս կողմից էլ Միտանիի, իսկ գուցե նաև ողջ Հայաստանի իրավմամբ առաջին գեղեցկուհին հռչակված, առաքինի ու խելոք Ծովինարը` այս կինն ու տղամարդը ավելի, քան հարմար էին իրար ու կարծես ստեղծված էին միմյանց համար: Ընդ որում իմ գործակալները հայտնում էին, որ Արտակ արքան ինքն էլ մեծ հաշվով դեմ չէր նախատեսվող միությանը, բայց ահա մեր դեսպանության գալը խաթարել էր բարեկամիս սպասվող ողջ երջանկությունը: Եվ այս պայմաններում իրենց կորցրած Հայկից սառնություն տեսնելը իրոք որ սպասելի էր: Ու թեև անակնկալ այդ զարգացումը իմ սրտին ևս մեծ տխրություն բերեց, բայց դե ի՞նչ կարող էի անել ես, մի մարդ, որն այդ մեծ խաղում ինքն էլ ընդամենը փոքրիկ մի զինվոր էր…

Խնդիրը նրանում էր, որ մեր երկրի վաղեմի սովորության համաձայն ամեն մի պատերազմից հետո կնքվող հաշտությունը պետք է նշանավորվեր մեր փարավոնի և մյուս կողմի արքայի աղջկա կամ որևէ այլ մոտիկ ազգականի ամուսնությամբ: Իսկ այս դեպքում Թութմոսը, որ ինքն էլ էր լսել Ծովինարի աննման գեղեցկության մասին, նպատակ էր դրել հասնել հաշտության կնքմանը և իր պսակադրությանը այս աղջկա հետ: Ընդ որում փարավոնը իմ առջև հստակ խնդիր էր դրել մերժման դեպքում Արտակին սպառնալ պատերազմով: Հայտնի է, որ ի վերջո հաշտությունը այնուհանդերձ կնքվեց և դրա արդյունքում Հյուսիսային Ասորիքը անցավ Միտանիի թագավորությանը, իսկ Փյունիկիան, Պաղեստինը ու Հարավային Ասորիքը մեզ` Եգիպտոսին:

Այստեղ, հաշվի առնելով ստեղծված վիճակի յուրօրինակությունը և այն, որ հետագայում հայտնվելիք տվյալները անկասկած շատ յուրօրինակ և հետաքրքիր նշանակություն կունենան տարեգրության համար, ես թույլ կտամ ինձ մի քիչ շեղվել հաշվետվության իմ սովորական ոճից և մեջբերել Հայկազունի Հայկի խոսքերը, որոնք ես մի քանի օրվա ընթացքում լսեցի ու հասցրեցի գրի առնել այն ժամանակ, երբ խնամում էի Լախիշի ճակատամարտւմ [1] ծանր վիրավորված և խորը քնի կամ ուշաթափության մեջ հայտնված բարեկամիս: Պետք է ասել, որ Հայկի խոսքերը սկզբում ինձ անկապ բարբաջանք թվացին ու ես ուշադրություն չդարձրեցի դրանց վրա, բայց հետագայում, երբ սկսեցի ավելի ուշադիր լսել դրանք, աստիճանաբար հասկացա, որ խորը քնած կամ երևի թե ուշաթափված Հայկը խոսում է անցած հարյուրամյակներում իր գլխով անցած իրադարձությունների մասին:

Հենց այս զարմանալի հանգամանքն էր, որ, ինչպես արդեն ասացի վերևում, ստիպեց ինձ նահանջել հաշվետվությունը վարելու իմ սովորական ոճից և բացառություն անել: Կարևորում եմ նշել նաև այն հանգամանքը, որ Հայկի խոսքը հաճախ իրոք անկապ էր, իսկ որոշ հայերեն բառեր էլ ես չկարողացա լավ հասկանալ: Այնուհանդերձ, տեղյակ լինելով իրադարձությունների ընդհանուր պատկերին, ես հիմնականում կարողացա վերականգնել Հայկի ասածի իմաստը և, համադրելով դրանք դիտորդների հայտնած ու ինձ հայտնի տեղեկությունների հետ, ստանալ ամբողջականին բավականին մոտ մի պատկեր: Հետագայում, ինչպես դա առաջին անգամ կանեմ ես հիմա ստորև, պետք եղած տեղերում ես կներկայացնեմ Հայկի խոսքերը հնարավորինս մեծ ճշգրտությամբ, այն չափով, որր չափով որ կարողացա ես դրանք գրի առնել` երբ նստած էի բարեկամիս անկողնու մոտ ու խնամում էի նրան:

Եվ այսպես, ինչպես արդեն ասացի, Ծովինարի գեղեցկության մասին լսած Թութմոսը` մահվան մահճում հայտնված այդ հիվանդ մարդը, իմ առջև այնուհանդերձ հստակ խնդիր էր դրել, թեկուզև սպառնալով պատերազմով, գլուխ բերել հաշտության գործը և պսակել այն իր ու Ծովինարի ամուսնությամբ: Այս կապակցությամբ ահա թե ինչ հաջողվեց ինձ գրի առնել Հայկի խոսքերից…

_______________________
[1] Տեղի է ունեցել մ.թ.ա. 1176 թ-ին Ծովի ժողովուրդների և Եգիպտոսի միջև հյուսիս-արևելյան Եգիպտոսում: Արդյունքում Եգիպտոսը վճռական հաղթանակ տարավ և ողջ Մերձավոր Արևելքի համար պատուհաս դարձած Ծովի ժողովուրդների ավերիչ արշավանքները դադարեցին:

Lion
27.09.2011, 08:03
Սկիզբն էին Ղպտա արքան ու մեկ էլ Հայոց թագավորը: Արքան Ղոպտ կնստեր, իսկ թագավոր՝ Բերդ-Կապոտին։ Թագավոր ծեր ու ալևոր էր, շատ հարստություն ուներ ու մեկ աղջիկ, շատ տեսակով, անունը՝ Ծովինար։ Էն ժամանակ, որ թագավոր, որ զորեղ ըլներ, էն մեկէլից էլ հարկ կառներ։ Ղպտա արքան շատ զոր ու զորընդեղ էր, զորք հավաքեց, էկավ վեր մեր ազգին: Շատ առ ու ավար առավ ու շատ գերի բռնեց տարավ։ Օրերից մեկ օր Ղպտա արքան էրկու մարդ ուղարկեց: Սրանք էկան, անցան թագավորի քոշկ ու սարի առջևեն: Որ կանցնեին, լուս մի էնոնց էրևաց։ Իրիշկեցին, ի՞նչ տեսնեն, էնպես խորոտ աղջիկ մի էրևաց, որ արևուն կասեր. “Դու դուրս մէլներ, ես դուրս էլնեմ”։ Աղջիկ էնպես խորոտ, էնպես խորոտ, որ տասնուչորս ավուր լուսնին կնմաներ, որ յոթ սարի էտևեն կէլնի։ Էդ մարդիկ ինչ տեսան էդ աղջիկ, խելք գլխըներուց գնաց, էրկուսն էլ անհուշ, անակահ ընկան։ Էդ մարդիկն իսկի բան չասին, էրկուսն էլ էլան, սուս ու փուս դարձան, իրենց արքայի մոտ գնացին, ասին. “Արքա, դու ի՞նչ կանես ապրանք ու գանձ, հարըստություն: Քեզ ունիս հող, երկիր, ապրանք ու գանձ, հարըստություն, դու շատ ունիս ոսկի, արծաթ, անգին քարեր, բայց էն Հայոց թագավոր մի էն տեսակ աղջիկ ունի, աղջիկ ընենց մի խորոտիկ, որ ամեն մի բան կարժի։ Գիշեր-ցերեկ չուտես, չխմես, էդ հրեղեն աղջկան նայես, էնոր շենք ու շնորքին թամաշա անես”։

Խելք ընկավ Ղպտա արքան, խաբար ղրկեց Հայոց թագավորին, թե քո աղջիկ տաս ինձի։ Թագավորն չուզեր տար աղջկան, բայց Ղպտա արքան ըսավ, թե քո ժողովուրդ առ ու գերի կանեմ, ձեզ ամենիդ կմորթեմ, քո ազգ ամեն կկտրեմ, քո ոսկի քաղաք տակ ու վերև կանեմ, քո թախտ ու թագ կքանդեմ։ Բայց թագավոր էլի ասաց. “Կռիվ կանեմ, չեմ իտա”: Ղպտա արքա զորքեր հավաքեց, ասեց. “Գնացեք. աղջիկ կտա՝ կտա, չի տար, քար քաղեցեք, ավազ մաղեք, ժողվեք, բերեք՝ ինչ կա”:

Էլան, էկան Հայոց թագավորի վերա, թե թագավոր, քո աղջիկ կամ կտաս տանենք, կամ քար քաղենք, ավազ մաղենք, ժողվենք, տանենք՝ ինչ կա։ Թագավորն իրիշկեց, ի՜նչ իրիշկեց, քանց աստղ էրկինք՝ զորք է թափվե։ Ինքն էլ զորք հավաքեց, բայց Ծովինար միտք արեց իր մեջ. “Որ իմ հերն իմանար, էսքան մեղք ու արունք չէր ձգի իմ վիզ, ինձ կտար: Իմ պատճառով էսա ամեն մարդ տի սպանեն, էնոնց տղաներ տի մնան որբ, ինձ անիծեն։ Աղեկն էն է, որ ես իմ կամքով էրթամ”։ Աղջիկն էլավ, գնաց իր հոր դիվան, ասաց. “Հայրիկ ես Ղպտա թագավոր չուզիմ, բայց զամեն տի սպանի իմ պատճառով: Աղեկն էն է, ես էրթամ, ուրիշ մարդու թող բան չըլնի։ Ես մենակ մեռնիմ իմ հոր թերեն, ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ, զանց մեր Հայաստան էրկիր ավերի, էն հազար հազար հոգիք կորուսանին: Հայրիկ, ինձ տուր էնոր”։

Հայոց թագավոր ու իր մեծամեծեր ժողով արեցին իրենց մեջ, թե ինչպես անենք, տա՞նք, թե չտանք։ Իմաց տվին թագավորի աներոջ, որ Անու քուրմն էր, նա էլ էկավ։ Իմաց տվին Քեռի Թորոսին, որ ժողովրդի մեջ մեծ խոսք ունիր, սա էլ էկավ։ Թագավոր կանչեց սրանց սաղին, իր ընտանիք, ժողով արեց, ասաց. “Ժողովուրդ, դո՞ւք ինչ կասեք: Տա՞նք զաղջիկ, թե կռվենք, դո՞ւք ինչ խորհուրդ կտաք”։ Մեկն ասաց, թե չկարնանք կռիվ անենք, աղջիկ է, տանք՝ առնի, տանի։ Մեկն էլ, ազգություն է, թասիբ էրավ, ասաց, թե չէ, կռիվ կանենք, մենք զմե զամեն տի տանք կոտորել ու զմեր աղջիկ չենք տա Ղպտա թագավորին: Էդտեղ քեռի Թորոս տեսավ, որ ժողովական կուզեն պատիվ անեն թագավորին, կռիվ անեն ու աղջիկ չտան, ասավ. “Թագավոր ապրած կենա, ես գիտեմ ժողովական կուզի կռիվ անի, աղջիկ չտա, բայց աղեկ է, որ աղջիկ մի վերջանա, քանց թե ազգ մի վերջանա։ Թագավոր, որ դու ինձի ականջ անես, արի աղջիկ տանք: Էնպես հաշվենք, թե էդ աղջիկ իսկի չի էղեր քեզի”: Էդտեղ խորհուրդք արին, Անու քուրմն էլ համաձայնավ ու ասաց. “Մեկ հոգու պատճառով ա՞զգ մի տանք կտրել: Չէ, էդ մեկ հոգին թող էրթա”։ Աղջկա հեր չէր ուզի էդ բան, բայց որ տեսավ, թե էլ ճար, վերան կտրավ, համաձայնավ, էլավ, աղջիկ տվավ ու խաբար ղրկեց Ղոպտ:

Աղջիկ էս որ իմացավ, գնաց հոր մոտ, ասաց. “Հայրիկ, Ղպտա թագավորին ասա, թող ջոկ տեղ քոշկ ու սարայ մի շինի, ինձ որ տանի, էնտեղ դնի: Մեկ տարի մոտ ինձ չգա, իմ հետ փարդան չմտնի։ Հայրիկ, դու էլ մեկ քուրմ դիր հետ ինձ, որ առավոտ, իրիկուն ժամ ասի, ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով”։ Հերն էլ իր աղջկան ասածն ամեն Ղպտա թագավորին ասաց։ Սա քիչ է, թե համաձայնեցավ, այլ երդվեց ու ասաց Հայոց թագավորն. “Ջանըմ, ես հետ քեզ կհաշտըվիմ: Հետ քեզ պայման կկապենք։ Դու քո աղջիկ տուր ինձ, իմ անուն թող քո աղջկան վերա ըլնի, ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, ինձ դա բավ է։ Չէ թե չուր մեկ, ուխտ կնեմ, չուր յոթ տարի մոտ ինք չէրթամ։ Քուրմ մի կդնես հետ, աղջիկ կտաք, ես կտանեմ մոտ ինձ: Իմ սարայի դիմաց էնոր համար ջոկ քոշկ ու սարայ կշինենք։ Աղջիկ մնա իր օրենքով, ես մնամ իմ օրենքով, չէ՞ մենք ղոպտ ենք, դուք՝ հայ”։

Ղպտա թագավորն էկեր: Հայոց թագավորի նստած տեղ Նորագեղա դաշտի մեջն էր։ Թագավորն էնտեղ ուներ ամառանոց, հոտավետ, անուշ արոտատեղեր, ծաղիկներով ու մարգերով զարդարված, էնտեղ կգտնվի Կաթնով Աղբուր։ Էնտեղ վրաններ զարկին, յոթ օր հարսնիք արին։ Հարսնքեն դենը, Ղոպտ գնալու նախորդ օրը, Ծովինար խանում խնդիրք արավ թագավորից, ասաց. “Հայրիկ թագավոր, հրաման տուր ինձ՝ էրթամ աղբրներու վերան զբոսանք: Մեկ տասն իմ չափին աղջիկ դիր հետ ինձ, էրթանք սեյրան, ուրախություն անենք, ման գանք չուր իրիկուն, իրիկուն դառնամ, էրթամ իմ տեղ”։ Թագավորն ասաց. “Քեզ հրաման է, գնա, ման արի, դարձի”։

Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբուր։ Ման էկան չուր իրիկուն։ Աղջիկ տեսավ՝ արև-աշխարք կա, արեգակ կա, ամեն մարդ հետ իր գործին, ոմանք հետ իրենց ջրին, օչխարին, ոմանք էլ հետ իրենց ռանչպարութնին։ Աղջիկ միտք արեց. “Հե՜յ-վա՜խ, էսքան լուս աստևոր կա, ես չէի գիտի”։ Գնացին, էլան սարի վերև, էնտեղ նստան չահրի վերա, կերխում արին, հետո ման էկան, տեսան Կապոտ ծով, գնացին ծովափ սեյր անելու։ Իրիկուն որ տի դառնար, տուն գար Ծովինար ասաց աղջիկներուն. “Աղջիկներ, դուք քելեք, գնացեք, ձեզ համար ման էկեք, քեֆ արեք, ես էրթամ, քիչ ջուր խմեմ”։ Մտածելով ծովու բերան վե գնաց: Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ, նայեց, տեսավ, որ ծովին ծեր չկա։ Նստավ ծովու պռուկ, լացեց։ Շատ նեղացավ աղջիկն ման գալով, էնոր խըդամ շատ ծարվեցավ շատ ֆըռաց, ջուր չգտավ, վերջը մի շատ համեղ ջուր դուրս էկավ։ Նայեց, տեսավ՝ մեկ ջոջ քար կա ծովու պռուկ, Սիպտակ աղբուր մի էդ քարից կթալի, ջուրն էլ էդ քարի չորս բոլոր բռներ էր: Մարդ չէր կարնա առանց հալավ հանելու, էդ ադբուր էրթա, որ ջուր խմի։ Ինքն իր շորեր էհան, գնաց էդ ադբուր։

Ետ էնոր իր աղջիկներ ժողվեց, էնդից դարձան, էկին տուն, էկին հայոց թագավորի մոտ։ Առավոտուն Ղպտա զորքըն քաշվավ։ Էլան, հեծուցին, տարան, հասուցին էն Ղպտա թագավորի քաղաք։ Երբ գնացին, քաղաք հասան, էդ թագավոր շատ ուրախացավ, յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արեց, մեջլիս, ուրախություն արեց։ Էնոր համար մեկ ջոկ սարայ շինեց, հաց, ջուր ղրկեց էնտեղ, հրամայեց. “Սարայից դուրս չգաք”։ Ծովինար խանում գնաց, մտավ յոթոտանին, յոթ դուռ շինեց, մեծ սուգ արեց…

Արէա
27.09.2011, 09:34
Ըհը, մեր էպոսին էլ հասանք: Չեմ հոգնի կրկնել, որ անգնահատելի գործ ես անում, շնորհակալ եմ: Ահավոր հետաքրքիր ա:

Հ.գ Իրո՞ք էդքան հին արմատներ ունի "Սասնա ծռերը":

Lion
27.09.2011, 09:42
Մերսի, Արեա ջան :) Այո, նույնիսկ մինչև այս Նոթերին ծանոթանալն էլ ես վստահ էի, որ մեր էպոսը արմատներով գնում է առնվազն մինչև մ.թ.ա. II հազարամյակի կեսեր, իսկ իր խորքային, գաղափարական հիմքով` ավելի հին ժամանակներ...

Varzor
27.09.2011, 09:48
Լիոն ջան, էե վերջին երկու գրառումներդ
http://www.akumb.am/showthread.php/61348-Հավերժության-դատապարտվածը?p=2291648&viewfull=1#post2291648
ոնց-որ Մենեսի հուշ-հաշվետվություններից են?

Varzor
27.09.2011, 10:05
Մերսի, Արեա ջան :) Այո, նույնիսկ մինչև այս Նոթերին ծանոթանալն էլ ես վստահ էի, որ մեր էպոսը արմատներով գնում է առնվազն մինչև մ.թ.ա. II հազարամյակի կեսեր, իսկ իր խորքային, գաղափարական հիմքով` ավելի հին ժամանակներ...
Միանշանակ համամիտ եմ: Բուն Մսրի ու Սաունի պայքարը մթա 15-14-րդ դարի դեպքերի նկարագրություններն են, բայց գաղափարական կողմը շատ ավելի հին է: Հատկանշական է, որ էպոսում նկարագրվում է խաչապաշտ հայոց թագավորը և կռապաշտ Մսրա Մելիքը: Այն անմիտ կարծիքը, որ դպրոցում մեզ հրամցվում էր, թե նկարագրված են հայ-արաբական պայքարի դրվագներ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ արաբական խալիֆաթի կռապաշտական երկիր չէր: Էպոսում հստակ նկարագրվում է, որ Մելիքը կուռքերին են աղոթում:
Էպուսում առկա են նաև արիների կյանքի հիմնական գաղափարախոսության էլէմենտներ` ազնվություն, մաքրություն, խոսքի արժեք, ռազմական կարողություն` հանուն բարու և այլն:
Հատկապես հետաքրքրական է, որ
1. Սանսասարը իր զենքերը և ձիուն գտնում է ծովից, ինչպես և իրենք էին ծնվել ծովի ժայռի աղբյուրից:
2. Սասնա ծռերը իրենց աջ թևին կրում էին Խաչ պատերազմին` բառիս բուն իամստով արիների սվաստիկան:
3. Հայոց արյունը այլ ազգերի հետ խառնելը բերում էր կործանման (Մեծ Մհեր, Դավիթ)
4. Դավիթը Մելիքի պալատում փորձվելու ժամանակ ձեռքը գցեց ոսկուն, հետո կրակին` արիների մոտ երկուսն էլ արեգակի խորհրդանիշներն էին, բայց արծաթին չձգվեց: Հայտնի է, որ արծաթի արժեքը և մեծարումը ավելի շատ սեմական ազգերի մոտ էր տարածված (իզուր չի Հուդան Հիսուսին 30 արծաթով ծախում, այլ ոչ թե ասենք 2 ոսկով)
5. Դավթի մութ սենյակում հայտնված արևի շողը, որն "այնքան զորեղ էր" ուղղակի հղում է արևի, լույսի հզորության պաշտամունքին:
<->
6. Թուր Կեծակին կոնկրետ երկարություն չուներ ;) Լազերի նման չի?
7. Քեռի Թորոսի երիվարը 6 ոտ ուներ !
8. Քուռկիկ ջալալին ոչ միայն թռչում էր, այլև կարող էր մարդկանց սպանել իր շնչով ու պոչով: Թռչող ռեակտիվ շարժիչով սարք է (ռեակտիվ շարժիչների "շունչը" իրոք որ մահացու է) ;)
....
Մի խոսքով էպոսը կոնկրետ ժամանակների դեպքերի, արիների հավատալիքների և գերհզոր քաղաքակրթության մասին վկայող նյութեր է տալիս: Հատկանշական է, որ արիների գերտերության ողջ տարածքում պահպանվել են թռչող սարքերով շրջող և անհասկանալի, նույնիսկ "մտածող" զենքերով զինված հերոսների մասին նկարագրությունները: Առանց բացառության այդպիսի նկարագրությունները առկա են բոլոր արիական և արիների գերիշխանության տակ գտնված ազգերի դիցարաններում, այդ թվում նաև Եգիպտոսում:

Եթե չեմ սխալվում, էպոսի մեզ հայտնի տաբերակը ընդամենը պահպանվածներից մեկն է, եղել են նաև էպոսի այլ պատումներ, որոնց, ցավոք ծանոթ չեմ:
Կարողա ինչ որ մեկիդ մոտ լինի դրանցից?

Lion
27.09.2011, 10:25
Varzor ջան, ապրես, շատ արժեքավոր դիտարկումներ արեցիր: Այդ թեմայով շատ հետաքրքիր է ակադեմիկ Օրբելու կարծիքը, (http://armenianhouse.org/sasuntsi-david/preface.html) որը, թեև գրվել է 50 տարի առաջ ու կրում է իր ժամանակի շատ շտամպեր (այլ կերպ չեր կարող լինել այն ժամանակ), բայց անչափ հետաքրքիր է և արդիական:

Ի դեպ -


Ըստ երեւույթին հայերի կողմից մարտակառքերը չէին կրառվում լեռնային մարտերում ? դիտարկվում էին ի սկզբանե, որպես բաց դաշտերի մարտական զինատեսակ (Միջագետք, Ասորիք, Եգիպտոս, Միջին Ասիա, Հնդկաստանի դաշտավայրեր եւ այլն): Սակայն, երբ խնդիրներ առաջացան Հայաստանի լեռնային պայմաններում պաշտպանվելւ հակառակորդի մեծաքանակ զորքերից (կամ էլ խնդիր առաջացավ լեռնային պայմաններում պաշտպանվողներ դմ մարտնչել) նորից իրենց արդյունավետությունն ապացուցեցին հեծյալները: Իհարկէ ձիերն այդ ժամանակ արդեն իսկ բավականին ցեղազտված էին:

Հատկանշական է, որ Հինգի թագավորության ժամանակաշրջանի հայոց պետությունները, որոնք չէին հարձակվում, այլ պաշտպանվում էին, որպես կանոն քիչ մարտակառքեր են ունեցել: Ամենաշատ մարտակառքերն ունեցել է Միտանին, պարզ է, կողքը հարթավայրերն էին, իսկ այ օրինակ Հայան, չնայած իր հզորությանը, ավելի քիչ մարտակառքեր է ունեցել, քանի որ կռվում էր հիմանականում լեռներում:


Հա, ավեստայում կա նման բան: Հայկի հուշերում էլ կար դրա մասին հիշատակություն ;)

:)


Հատկանշական է, որ հեծելազորը, որը միջին դարերում կազմում էր բանակների գլխավոր հարվածային ուժը, անտիկ դարաշրջանում այդքան էլ մեծ կիրառում չուներ ? հիմնականում օժանդակ ստորաբաժանում էր: Սակայն Կրասոսի կողմից կրած խայտառակ պարտությունը,որւոմ կիրառվեցին վաղուց մոռացված նետաձիգ հեծյալները, սկսեց փոխել վերաբերմունքը հեծելազորի նկատմամբ: Նույնիկս հրազենի կիրառման տարիներին հեծելազորը համարվում էր հզոր ուժ, որովհետ? դանդաղաձիգ հրացանակիրների շարքերն ուղղակի հնձում էր կոմբայնի պես: Այդպիսի մի տիպիկ տեսարան էլ նկարագրված է "Վերջին սամուրայը" ֆիլմում:

Դե դա, եթե վերցնենք անտիկ Եվրոպան: Իսկ նույն ժամանակներում օրինակ հուննուները, կիմմերները, սկյութները, քուշանները, սակերը, մարերը, պարսիկներն ու հայերը լավ էլ մեծաքանակ հեծյալներ ունեին...


:) Տենց էլ կա, ի դեպ հռոմի պապի շվեյցարական գվարդիան, որպես ավանդույթ, դեռեւս կրում է երկար նիզակներ-կացինները :) Նիզակակիրների կրառությունը եվրոպական բանակների կողմից հասավ իր գագաթնակետին ֆլանդիրական պատերազմների ժամանակ:

Ըհը - հետո հրազենը հետ մղեց նրանց:

Malxas
27.09.2011, 10:27
Միանշանակ համամիտ եմ: Բուն Մսրի ու Սաունի պայքարը մթա 15-14-րդ դարի դեպքերի նկարագրություններն են, բայց գաղափարական կողմը շատ ավելի հին է: Հատկանշական է, որ էպոսում նկարագրվում է խաչապաշտ հայոց թագավորը և կռապաշտ Մսրա Մելիքը: Այն անմիտ կարծիքը, որ դպրոցում մեզ հրամցվում էր, թե նկարագրված են հայ-արաբական պայքարի դրվագներ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ արաբական խալիֆաթի կռապաշտական երկիր չէր: Էպոսում հստակ նկարագրվում է, որ Մելիքը կուռքերին են աղոթում:
Էպուսում առկա են նաև արիների կյանքի հիմնական գաղափարախոսության էլէմենտներ` ազնվություն, մաքրություն, խոսքի արժեք, ռազմական կարողություն` հանուն բարու և այլն:
Հատկապես հետաքրքրական է, որ
1. Սանսասարը իր զենքերը և ձիուն գտնում է ծովից, ինչպես և իրենք էին ծնվել ծովի ժայռի աղբյուրից:
2. Սասնա ծռերը իրենց աջ թևին կրում էին Խաչ պատերազմին` բառիս բուն իամստով արիների սվաստիկան:
3. Հայոց արյունը այլ ազգերի հետ խառնելը բերում էր կործանման (Մեծ Մհեր, Դավիթ)
4. Դավիթը Մելիքի պալատում փորձվելու ժամանակ ձեռքը գցեց ոսկուն, հետո կրակին` արիների մոտ երկուսն էլ արեգակի խորհրդանիշներն էին, բայց արծաթին չձգվեց: Հայտնի է, որ արծաթի արժեքը և մեծարումը ավելի շատ սեմական ազգերի մոտ էր տարածված (իզուր չի Հուդան Հիսուսին 30 արծաթով ծախում, այլ ոչ թե ասենք 2 ոսկով)
5. Դավթի մութ սենյակում հայտնված արևի շողը, որն "այնքան զորեղ էր" ուղղակի հղում է արևի, լույսի հզորության պաշտամունքին:
<->
6. Թուր Կեծակին կոնկրետ երկարություն չուներ ;) Լազերի նման չի?
7. Քեռի Թորոսի երիվարը 6 ոտ ուներ !
8. Քուռկիկ ջալալին ոչ միայն թռչում էր, այլև կարող էր մարդկանց սպանել իր շնչով ու պոչով: Թռչող ռեակտիվ շարժիչով սարք է (ռեակտիվ շարժիչների "շունչը" իրոք որ մահացու է) ;)
....
Մի խոսքով էպոսը կոնկրետ ժամանակների դեպքերի, արիների հավատալիքների և գերհզոր քաղաքակրթության մասին վկայող նյութեր է տալիս: Հատկանշական է, որ արիների գերտերության ողջ տարածքում պահպանվել են թռչող սարքերով շրջող և անհասկանալի, նույնիսկ "մտածող" զենքերով զինված հերոսների մասին նկարագրությունները: Առանց բացառության այդպիսի նկարագրությունները առկա են բոլոր արիական և արիների գերիշխանության տակ գտնված ազգերի դիցարաններում, այդ թվում նաև Եգիպտոսում:

Եթե չեմ սխալվում, էպոսի մեզ հայտնի տաբերակը ընդամենը պահպանվածներից մեկն է, եղել են նաև էպոսի այլ պատումներ, որոնց, ցավոք ծանոթ չեմ:
Կարողա ինչ որ մեկիդ մոտ լինի դրանցից?

Բուկինիստում մի անգամ տեսա, բայց վստահաբար չեմ կարող ասել դա էր թե ոչ: Համենայնդեպս մի քանի տարբերակով էր: Մի ծանոթ նկարիչ տղայի մոտ էլ կա, բայց չգիտեմ կտա, թե ոչ: Ինքն էլ արիների միությունից է:

Varzor
27.09.2011, 10:32
Բուկինիստում մի անգամ տեսա, բայց վստահաբար չեմ կարող ասել դա էր թե ոչ: Համենայնդեպս մի քանի տարբերակով էր: Մի ծանոթ նկարիչ տղայի մոտ էլ կա, բայց չգիտեմ կտա, թե ոչ: Ինքն էլ արիների միությունից է:
Բուկինիստում, որ հարմարվի կնայեմ, համ էլ էդ խանութում լավ սկիդկեք ունեմ :) Բայց ազնվորն ասեմ, ակքովս չի ընկել: Կհարցնեմ:

Lion
27.09.2011, 10:39
Մեր էպոսի ինտերնետային, օն-լինե տարբերակը կա, կարող է կարդալ -

http://armenianhouse.org/sasuntsi-david/preface.html

Սկզբում Օրբելու կարծիքն է, հետո` սպառիչ տեսքով ամեն ինչ ըստ ճյուղերի...

Արէա
27.09.2011, 10:43
Ժողովուրդ, բայց խաչապաշտ բառը չի՞ հուշում, որ իրոք արաբական արշավանքների մասին է խոսքը: Հավատալիքների պահով ինչ խոսք համամիտ եմ, որ արմատները շատ ավելի խորն են, բայց բուն նկարագրված դեպքերը ինձ թվում է ավելի մոտ ժամանակներում են կատարվել :think

Lion
27.09.2011, 10:50
Արէա ջան, տեղ մի քանի շերտեր կան իրար վրա դրված...

Malxas
27.09.2011, 12:30
Ես ունեմ Սասունցի Դավիթ, հեղինակը Կարապետ Սիտալ: 1957 թ հրատարակչություն:

Varzor
27.09.2011, 13:52
Մեր էպոսի ինտերնետային, օն-լինե տարբերակը կա, կարող է կարդալ -
http://armenianhouse.org/sasuntsi-david/preface.html
Սկզբում Օրբելու կարծիքն է, հետո` սպառիչ տեսքով ամեն ինչ ըստ ճյուղերի...

Լոն ջան, շնորհակալություն, լավ կայք է: Շատ ինֆորմացիա կա հայոց առասպելների և դիցարանի վերաբերյալ (թեև թերի ու մասամբ խեղաթյուրված)
բայց ինձ հետաքրքիր է ոչ թե Սասնա Ծռեր էպոսի հանրամատչելի տարբերակը, այլ այն տարբերակները, որոնք տեղ չեն գտել գրքի մեջ:

Varzor
27.09.2011, 13:53
Ժողովուրդ, բայց խաչապաշտ բառը չի՞ հուշում, որ իրոք արաբական արշավանքների մասին է խոսքը: Հավատալիքների պահով ինչ խոսք համամիտ եմ, որ արմատները շատ ավելի խորն են, բայց բուն նկարագրված դեպքերը ինձ թվում է ավելի մոտ ժամանակներում են կատարվել :think
Չի ասում, թե քրիստոնյա: Նույն Ծռերի աջ թևին Խաչ Պատերազմին էր` սվաստիկան: ԵՎ ընդհանրապես կա մի վարկած, որ խաչի պաշտամունքը շատ ավելի հին է, քան քրիստոնեությունը: Մասնավորապես կան խաչի տարբեր տեսակներ, օրինակ` եգիպտական, ասորիքյան և այն, որոնք ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ:

Varzor
27.09.2011, 13:57
Ես ունեմ Սասունցի Դավիթ, հեղինակը Կարապետ Սիտալ: 1957 թ հրատարակչություն:
Շատ հետաքրքիր է, որտեղի հրատարակությունն է?

Varzor
27.09.2011, 14:00
Ժողովուրդ, հըլը ստեղ նայեք http://www.abrilbooks.com/books/literature/myths%20and%20epics
Քանի հատ կարգին գիրք կա, ու քանի հատ էպոսի հրատարակություն: Ու ինչ գներ ունեն :o
Այսիքն շարքային դպրոցականը-ուսանողը պրակտիրոկրեն ի վիճակի չի գնել այդպիսի գրականություն (կամ էլ դրա տեղը հեռախոս կառնի :( ), էլ ուր մնաց ընթերցի:
Հետաքրքիր է, թե էպսի այքան հրատարակութոյւններն ինչով են իրարից տարբերվում :

E-la Via
27.09.2011, 14:24
Lion, հիմա պատմությունը շարունակում է Մենեսը??? Ինչի???

Lion
27.09.2011, 15:10
Լոն ջան, շնորհակալություն, լավ կայք է: Շատ ինֆորմացիա կա հայոց առասպելների և դիցարանի վերաբերյալ (թեև թերի ու մասամբ խեղաթյուրված)
բայց ինձ հետաքրքիր է ոչ թե Սասնա Ծռեր էպոսի հանրամատչելի տարբերակը, այլ այն տարբերակները, որոնք տեղ չեն գտել գրքի մեջ:

Ժամանակին Գր. Սրվանձտյանը կարծես թե հավաքել է բոլոր հնարավոր տարբերակները ու հրատարակել - կարծում եմ, որ նրա աշխատանքներում պետք է նայել...:think


Չի ասում, թե քրիստոնյա: Նույն Ծռերի աջ թևին Խաչ Պատերազմին էր` սվաստիկան: ԵՎ ընդհանրապես կա մի վարկած, որ խաչի պաշտամունքը շատ ավելի հին է, քան քրիստոնեությունը: Մասնավորապես կան խաչի տարբեր տեսակներ, օրինակ` եգիպտական, ասորիքյան և այն, որոնք ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ:

Իրոք, խաչը չի կարող կապվել միայն քրիստոնեության հետ: Այլ հարց է, որ այն ամենաշատը ասոցացվում է դրա հետ, բայց իրականում խաչը հազարամյակների խորքերը գնացող արմատներ ունի և հենց նույն արիական մշակույթում այն հիանալի արտացոլված է:

Varzor
27.09.2011, 15:35
Ժամանակին Գր. Սրվանձտյանը կարծես թե հավաքել է բոլոր հնարավոր տարբերակները ու հրատարակել - կարծում եմ, որ նրա աշխատանքներում պետք է նայել...:think

Այ հենց դա եմ ուզում, ըստ Սրվանձտյանի ինքը գրի է առել էպոսի առնվազն 4 հիմնարար տարբերակ, որից էլ խմբագրելով ստացել է տպագրական տարբերակը: Ցանկալի կլիներ ծանոթանալ նաև մյուս, գրքում տեղ չգտած հատվածներին:

Արէա
27.09.2011, 15:37
Խաչի հնության մասին գիտեմ ժողովուրդ, խոսքը խաչապաշտ բառի մասին ա, որը անկասկած նշանակում ա քրիստոնեա: Իսկ էդ ձեր ասած խաչը պաշտելիք չի եղել, դա համարվել ա որպես ժամանակի անընդհատությունը բնորոշող սիմվոլ` այլ կերպ ասած հավերժության նշան, ոչ ավել:

Lion
27.09.2011, 15:39
Հիմա դա իրոք այդ իմաստն ունի, բայց գուցե այն ժամանակներում... ուրիշ բան է նշանակել ;)

Varzor
27.09.2011, 15:51
Խաչի հնության մասին գիտեմ ժողովուրդ, խոսքը խաչապաշտ բառի մասին ա, որը անկասկած նշանակում ա քրիստոնեա: Իսկ էդ ձեր ասած խաչը պաշտելիք չի եղել, դա համարվել ա որպես ժամանակի անընդհատությունը բնորոշող սիմվոլ` այլ կերպ ասած հավերժության նշան, ոչ ավել:
Համոզված ես?
Եգիպտացիերի մոտ խաչի կրում էին վզներին ու այն համարվում էր սրբություն` պաշտամունքի առարկա էր ;)
Ցավոք մենք շատ քիչ բան գիտենք առայժմ հին հայկական կենցաղի-կրոնի մասին, սակայն այդ բացը ժամանակի ընթացքում կուղղվի: Ի դեպ նույն էպոսից բերեմ օրինակը` հերսները Երդվում էին "Հացն ու գինին, Տեր կենդանին, Խաչ պատերազմին վեր իմ աջ թևին": Այսինքն` խաչ պատերազմին նույնպես սրբություն էր ու պաշտամունքի առարկա (Դավիթը դրժեց երդումը և խաչ պատերազմին սևացավ)

Արէա
27.09.2011, 16:13
Համոզված ես?
Եգիպտացիերի մոտ խաչի կրում էին վզներին ու այն համարվում էր սրբություն` պաշտամունքի առարկա էր ;)
Ցավոք մենք շատ քիչ բան գիտենք առայժմ հին հայկական կենցաղի-կրոնի մասին, սակայն այդ բացը ժամանակի ընթացքում կուղղվի: Ի դեպ նույն էպոսից բերեմ օրինակը` հերսները Երդվում էին "Հացն ու գինին, Տեր կենդանին, Խաչ պատերազմին վեր իմ աջ թևին": Այսինքն` խաչ պատերազմին նույնպես սրբություն էր ու պաշտամունքի առարկա (Դավիթը դրժեց երդումը և խաչ պատերազմին սևացավ)

Է հա խաչ էր էլի, սովորական քրիստոնեական խաչ, եթե ավելացնենք նաև էպոսում մի քանի անգամ հանդիպող սևազգեստ հոգևորականների, տերտերների, եկեղեցիների հիշատակությունը, ապա ավելի մեծ համոզվածությամբ կարելի է ասել, որ հիմնական ազդեցությունը էպոսի ձևավորման վրա, ունեցել են արաբական արշավանքների հաջորդող դեպքերը: Չնայած, անկասկած, արմատները շատ ավելի խորն են գնում:

Արէա
27.09.2011, 16:22
Ի դեպ "Հացն ու գինին, Տեր կենդանին" հիշատակելիս, տեղին կլիներ հիշել նաև "Յա Մարութա բարձր Աստվածածին" -ը, որը քրիստոնեական եկեղեցի ա ;)

Varzor
27.09.2011, 16:55
Է հա խաչ էր էլի, սովորական քրիստոնեական խաչ, եթե ավելացնենք նաև էպոսում մի քանի անգամ հանդիպող սևազգեստ հոգևորականների, տերտերների, եկեղեցիների հիշատակությունը, ապա ավելի մեծ համոզվածությամբ կարելի է ասել, որ հիմնական ազդեցությունը էպոսի ձևավորման վրա, ունեցել են արաբական արշավանքների հաջորդող դեպքերը: Չնայած, անկասկած, արմատները շատ ավելի խորն են գնում:
Ոնց կարա սովորական խաչը լինի Խաչ Պատերազմին??? Քրիստոնեական խաչը նախ թևին չէին կրում, երկրորդ էլ երբեք պատերազմի խորհրդանիշ չի կարելի համարել (խաչակրիների կեղծ բարեպաշտությունը չհաշված): Միանշանակ համամիտ եմ, որ էպոսում տեղ գտած շատ դրվագներ ներկա են հասել արաբական արշավանքների ժամանակներից: Բայց ինքնին էպոսն ավելի հեթանոսական է, քան քրիստոնեական:
Ի դեպ նույն էպոսում նկարագվածսևազգեստ հոգևորականները եղել են նաև հեթանոս ժամանակ: Հո մեր եկեղեցին օդից չի հնարել իր հագուստը: Եկեղեցիները կան, բայց նաև հիշատակվում են ուղղակի տաճարներ` առանց տերտերների: Էլ չեմ ասում, որ Մարութա վանքի վերակառուցման համար Դավիթն իր թուրն է դնում վանքի հիմքում` որ այն կանգուն մնա: Սա հին հեթանոսական ավանդոյւթ է, որը եղել է շատ և շատ արիական (կամ խառնածին) ազզգերի մոտ և իր մեջ կրում է հավատքը ուժով (թրով) ամուր պահելու` հիմքը ամրացնելու գաղափարը:
Մհերի տաճարի ու դամբարանի մասին հիշատակումները բավարար են դա կարծելու համար: Էլ չեմ ասում Փոքր Մհերի նկարագրություններում քրիստոնեական գաղափարների մեջ չտեղավորվող երևույթները (հրեշտակների հետ մարտեր և այլն): Ըստ էության էպոսում դրոշմվել է հայ ժողովրդի անցած ուղին իր հիմնական դրվագներով, որոնցից մեկն էլ անշուշտ քրիստոնեությունն է:
Մենակ Սասասարի ու Բաղդասարի ծնունդը արդեն իսկ դեմ է քրիստոնեական գաղափարներին, որտեղ առանց տղամարդ-հայր ծնվել էր միայն Հիսուսը: Կամ էպոսի պատմողները այդ առումով հավասարեցրել էին Ծովինարին ու Մարիամին, կամ էլ, որն ավելի հավանական է, տեղի է ունեցել հակառակը` Մարիամի կողմից առանց տղամարդու միջամտության զավակ ունենալը ուղղակիորեն փոխառնվել է հեթանոսական ժամանակներից (այդպիսի ծնունդների նկարագրությունները բազմաթիվ են, մանավանդ արիական պանթեոնի երկրպագության տարածքներում):

Varzor
27.09.2011, 16:55
Ի դեպ "Հացն ու գինին, Տեր կենդանին" հիշատակելիս, տեղին կլիներ հիշել նաև "Յա Մարութա բարձր Աստվածածին" -ը, որը քրիստոնեական եկեղեցի ա ;)
Որի հմքում, ամենայն հավանականությամբ հեթանոսական մեհյան է ;)

Lion
27.09.2011, 16:57
Լիոն ջան, էե վերջին երկու գրառումներդ
http://www.akumb.am/showthread.php/61348-Հավերժության-դատապարտվածը?p=2291648&viewfull=1#post2291648
ոնց-որ Մենեսի հուշ-հաշվետվություններից են?


Lion, հիմա պատմությունը շարունակում է Մենեսը??? Ինչի???

Այո, այժմ խոսքը պատկանում է Մենեսին: Կարծում եմ, որ բոլորին էլ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ տպավորություն են թողնում Հայկը, հայերն ու ընդհանրապես Հայաստանը Մենեսի վրա և ինչպես է նա նկարագրում այդ ամենը:

Իսկ ինչո՞ւ է այնուհանդերձ Մենեսը վարում այդ տարեգրությունը: Բանն այն էր, որ ինչ-որ տեղ մ.թ.ա. III հազարամյակի վերջերին, իսկ իմ կարծիքով էլ մ.թ.ա. մոտ 2310 թվականի մոտակայքում, ոմն Ամալետու Աքքադացու (http://ammaletu.de/de/chronik/immortals/files/gilgames.php) հաջողվում է սովորական մարդու համար մահացու հարվածներ հասցնել մի շումերի, որը ժամանակին, դրանից մոտ 500 տարի առաջ, հայտնի էր եղել Գիլգամեշ անունով, իսկ արդեն Ամալետուի ժամանակներում էլ սովորական կամ էլ ոչ այնքան սովորական մի շումեր էր: Եվ ահա, այս շումերին սպանելուց հետո Ամալետուն հանկարծ ականատես է լինում, թե ինչպես է սպանվածը վերակենդանանում: Այս հանգամանքը Ամալետույին դրդեց ավելի խորը ուսումնասիրել երևույթը և արդյունքում նա ստեղծեց Դիտորդների գաղտնի կազմակերպությունը, (http://ammaletu.de/de/faq_h1.php) դիտորդներ, որոնց հիմնական նպատակը անմահներին հետևելն ու այդ ամենը ֆիքսելը, բայց ոչ անմահների գործերին խառնվելն էր:

Մեզ հայտնի չէ, թե Ամալետուն ինչքան է ապրել, բայց մի բան փաստ է, որ այդ ժամանակներից սկսած Դիտորդները սկսել են անընդհատ գործել և գործում են մինչև մեր օրերը: Ընդ որում, թեև նրանք խիստ գաղտնի էին գործում, բայց մի շարք անմահների (Դունկան Մակ-Լաուդ, Մենես, Ամանդա, Ռիչի Ռայեն, Կալաս, Հայկազունի Հայկ և այլն) այս կամ այն կերպ հաջողվել է իմանալ նրանց գործունեության մասին:

Հիմա ինչ վերաբերվում է Մենեսի այս գրածին: Հայտնի է, որ Մենեսը վաղուց էր նման տարեգրություն էր վարում, որում փորձում էր ֆիքսել իրեն հայտնի դարձած և անմահների հետ կապված բոլոր կարևոր իրադարձությունները: Կարծում եմ, որ ինչպես նա դա արել է XX դարի վերջին ի դեմս Ադամ Պիրսոնի, (http://ammaletu.de/de/chronik/immortals/files/methos-2.php) այն հեռավոր ժամանակներում ևս Մենեսին հաջողվել է այս կամ այն կերպ մուտք ունենալ Դիտորդների կազմակերպություն և մասնակցել նրանց գործերին, ինչն իհարկե բացառիկ մի բան էր (երևի Մենեսը ծանոթ է եղել Ամալետուի հետ): Եվ ահա այս պահին ընթացքի մեջ գտնվող Հայկի Նոթերի այդ մասն էլ հենց կազմված է Մենեսի տարեգրության Հայկին նվիրված մասից և արտացոլում է մեր հարազատ Հայկազունու կյանքը մի քանի հարյուրամյակի կտրվածքով:

Այսքան պարզ ու... այսքան բարդ մի բան... :)

Malxas
27.09.2011, 19:24
Շատ հետաքրքիր է, որտեղի հրատարակությունն է?

Հայկական հրատարակություն է: Քո ասելուց հետո կարդացի, որ ամերիկահայ է: Բացի Սասունցի Դավիթից ուրիշ գործեր էլ կան: Սկսեցի կարդալ, բայց չավարտեցի: Սկսվում է այսպես...

Վանա ծիծղուն ծովի ափին կար մի արի թագավոր,
Որ վարել էր անվերջ կռիվ ուժերի դեմ բռնավոր.
Բայց մի սև օր նրան լքել էր բախտն անգութ մարտերի,
Եվ նա դարձել էչ հարկատու ագահ օտար տերերի:


Ունեմ նաև վերլուծաինֆորմացիոն գիրք նվիրված Սասունցի Դավիթ էպոսի 1.000 ամյակին. 1939 թվականի հրատարակություն է:

Lion
27.09.2011, 21:37
Վանա ծիծղուն ծովի ափին կար մի արի թագավոր,
Որ վարել էր անվերջ կռիվ ուժերի դեմ բռնավոր.
Բայց մի սև օր նրան լքել էր բախտն անգութ մարտերի,
Եվ նա դարձել էչ հարկատու ագահ օտար տերերի:


Շատ գեղեցիկ էր - կար մի արի թագավոր, որ վարել էր անվերջ կռիվ ուժերի դեմ բռնավոր...;)

Lion
28.09.2011, 07:20
*

Ես փարավոնի շքախմբում էի, երբ մենք Ծովինարին վերցրած ուղղություն բռնեցինք դեպի Եգիպտոս: Հարկ է նշել, որ Ծովինարի չնախատեսված ամուսնությունը կտրուկ կերպով փոխեց Միտանիի ամենաքաջարի ռազմիկներից մեկի կյանքը: Ամուսնության վերաբերյալ կայացված վերջնական որոշումից հետո Հայկին Ոսկանիում այլևս ոչ-ոք չտեսավ: Հայկի անակնկալ անհետանալը նույնիսկ իմ դիտորդների համար էր զարմանալի, բայց ինքս դրանում զարմանալի ոչինչ չտեսա, քանի որ ինձ համար դժվար չէր իր դեմս մորուքապատ ու երկար հանդերձների մեջ ծպտված Ծովինարի ուղեկից քրմի ճանաչել իմ լավ բարեկամին: Լավն այն էր, որ Հայկ խնդիրը չանձնավորեց և, ըստ երևույթին ինքն էլ զգալով, որ Ծովինարի ամուսնության հարցում ես ևս իր նման ևս իրադարձությունների գերի մի մարդ եմ, իմ նկատմամբ քեն չպահեց: Անկեղծ ասած ինձ համար ծանր կլիներ զրկվել այդ ազնիվ լեռնեցու բարեկամությունից, քանի որ մեկ ամբողջ հազարամյակում ես հասցրել էի գնահատել դրա իրական արժեքը:

Միտանիից վերադառնալուց կարճ ժամանակ անց չորրորդ փարավոն Թութմոսը մահացավ և Եգիպտոսի ղեկին կանգնեց նրա տասնամյա որդին, իր պապի անունը կրող Ամոնհատեպը [1]: Ստեղծված պայմաններում Ծովինարը գրեթե լրիվ մոռացության մատնվեց և իր համար աննկատ, մի կողմ քաշված շուրջը ծավալվող իրադարձություններից, սկսեց ապրել Թեբե մայրաքաղաքում` հատուկ իր համար կառուցված պալատում: Պալատը կառուցված էր Նեղոսի արևմտյան ափին և իրենից ներկայացնում էր մեկհարկանի հսկայական մի շինություն, որի ներսի կողմից պատերը զարդարված էին գեղեցկագույն նկարներով, բարեմաղթանքներով և ոսկեզօծ զարդերով: Պալատին կից գտնվում էին ծառաների տներն ու հյուրատները, խոհարարական շենքերն ու ձիանոցները: Ժողովուրդը այդ պալատը սկսեց կոչել “Ուրախության տուն” և պետք է ասել, որ այն շատ մոտ էր այդ անվանմանը [2]: Լավն այն էր, որ Ամոնհատեպը փոքր տարիքից կապված էր նուբիական արմատներ ունեցող, անասնագոմի անհայտ մի տիրոջ աղջիկ հանդիսացող խելոք ու եռանդուն Տեյեյի [3] հետ, իսկ տարիների հետ էլ այդ կապվածությունը վերածվեց մեծ սիրո: Արդյունքում ստեղծվեց մի վիճակ, երբ արդեն հասուն տարիքի հասած ու Տեյեյի հետ ամուսնացած Ամոնհատեպը, ի մեծ ուրախություն իմ բարեկամ Հայկի, այդպես էլ ոչ մի հետաքրքրություն չցուցաբերեց Ծովինարի նկատմամբ:

Երրորդ Ամոնհատեպի օրոք մեր երկիրը գտնվում էր իր հզորության գագաթնակետին և վայելում էր գրեթե չընդհատվող խաղաղություն: Միտանիի արքան մեր խնամին էր, Բաբելոնի արքաների հետ տիրում էր անխախտ բարեկամություն, իսկ Կիպրոսի արքան էլ գրեթե մեր վասալն էր: Մի քանի մանր ընդհարումներ եղան միայն Քուշում, բայց դրանք որևէ էական նշանակություն չունեցան: Ստեղծված անդորրը կարծես թմրեցրել էր նաև Հայկին, որը, վայելելով իր երջանկությունը Ծովինարի հետ, կարծես թե այլ բանի չէր էլ ձգտում:

Իհարկե, նա գտնվում էր Թեբեում, իմ անմիջական հարևանությամբ, բայց ես որևէ կերպ չէի ուզում իմ հաճախակի այցելություններով անհամար վիճակի մեջ դնել որպես Ծովինարին սպասարկող քուրմ ծպտված Հայկին կամ էլ, աստված ոչ անի, կասկածի ստվեր գցել այդ երջանիկ զույգի վրա ու վտանգի տակ դնել նրանց երջանկությունը: Մեկ անգամ ես Հայկին տեսա Թեբեում հաստատվելու սկզբնական օրերին, հետո էլ հազիվ հանդիպեցինք մեկ անգամ, այն էլ բացահայտ, երբ ես Ամոնհատեպի հանձնարարությամբ սրա թագավորության տասներորդ տարում ձևականորեն վավերացրեցի մեր փարավոնի և Ծովինարի ամուսնությունը [4]: Այսպես անցավ մոտ տասնհինգ տարի և կարծում եմ, որ վերջին հարյուրամյակներում դրանք Հայկի կյանքի երևի թե ամենաերջանիկ տարիներն էին:

Վիճակ սկսեց փոխվել, երբ Հայաստանից արևմուտք սկսեց հզորանալ Խեթական թագավորությունը: Երկրորդ Խաթթուսիլի [5] օրոք այս թագավորությունը բռնեց զարգացման ուղին և աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի մեծ հավակնություններ ունենալ: Իսկ Խեթական թագավորության կողքին էր գտնվում Հայաստանը և պարզ էր, որ վերջինիս թշնամությունը ամենից առաջ պետք է ուղղվեր հենց հայերի դեմ: Եվ երբ ես տեղեկություն ստացա, որ Ամոնհատեպի թագավորության յոթերորդ տարում Խաթթուսիլի գլխավորությամբ հարձակման անցած Խեթական թագավորության բանակ գրավել է Անդրեփրատյան Ծոփքի հյուսիսը Հայայի թագավորության բանակից, զգացի, որ մեր Հայկի կյանքի խաղաղ տարիները վերջ գտան [6]: Խեթերի հարձակման լուրը ստանալուց որոշ ժամանակ անց ես մի չեզոք առիթով տեսնվեցի Հայկի հետ ու զգացի, որ սկսված հարձակումը իրեն ևս սկսել է լրջորեն անհանգստացնել: Իսկ հետագայում իրադարձությունները ավելի սպառնալից ընթացք ստացան:

_______________________
[1] Ամենհոտեպ III (մ.թ.ա.1412-1379): Եգիպտոսի XVIII գահատոհմի հզոր փարավոն, որի օրոք Եգիպտոսը հասավ իր հզորության գագաթնակետին:
[2] Պալատը գտնվում է Թեբեի մոտ և հանդիսանում է եգիպտական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:
[3] Ամենհոտեպ III-ի կինը, որը մեծ ազդեցություն ուներ երկրի կառավարման հարցերում:
[4] Հայտնի է, որ իր թագավորության տասներորդ տարում Ամենհոտեպ III-ը, վավերացրեց իր ամուսնությունը Միտանիի արքայադստեր հետ, որի անունը, դժբախտաբար, մեզ չի հասել:
[5] Խաթթուսիլ II (մ.թ.ա. մոտ 1420-1400): Խեթական թագավորության արքա, որի օրոք սկսվեց թագավորության հերթական հզորացումը:
[6] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1405 թվականով:

Lion
28.09.2011, 07:25
*

Ցանկանալով միանգամից կոտրել Հայայի թագավորության հայերի դիմադրության ոգին, ցամաքային հարձակման հետ միաժամանակ մեր փարավոնի իններորդ տարում խեթերը հարձակման անցան նաև ծովից [1]: Հետախույզներիս հայտնած տվյալները հակասական էին և նույնիսկ ես բավականին երկար ժամանակ հրաժարվում էի դրանցից առավել տպավորիչներին հավատ ընծայել, բայց հետագայում շատ բան ճշտեցի և պարզեցի, որ ամեն ինչ առավել, քան իրական էր: Իսկ ոչ իրական էր ինձ թվացել այն հանգամանքը, որ, ինչպես պատմում էին, Հայայի ծովափնյա մասի կառավարիչ, մեր Հայկի տոհմի հետ հեռավոր ազգակցական կապեր ունեցող Անգեղյաց տոհմի իշխան Տորքը, պարտության է մատնել խեթական նավատորմին, չունենալով, սակայն, որևէ քիչ թե շատ լուրջ ծովային հզորություն: Իսկ գաղտնիքը, ինչպես հետագայում Հայկից իմացա ես, կայանում էր նրանում, որ այս իշխանը հաջողությամբ կիրառել էր նետողական մեքենաներ: Մինչև թշնամու նավերի մոտենալը շրջակա ծովահայաց բարձրունքների վրա տեղադրելով հիմնականում իր հնարած մեքենաները, այս խոհեմ իշխանը կարողացել էր հաշվարկել քարերի թռիչքի հեռավորությունը ըստ որոշակի կետերի և, երբ իրենց ափերին մոտեցող թշնամու նավերը հայտնվել են դրանց մոտ, խոշոր քարերի հարվածների տակ էր առել վերջիններիս: Ըստ ինձ հասած տեղեկությունների խեթական նավատորմը ծանր կորուստներ էր կրել ու դրանից հետո իսպառ հրաժարվել էր ծովային հարձակումների մարտավարությունից:

Այն ժամանակ այս իրադարձությունները վառել էին Հայկի հոգին ու ես զգում էի, որ բարեկամս Եգիպտոսում երկար չի մնա: Իրոք, մի քանի տարի անց [2], երբ խեթերի նոր արքա Թուդհալիայի [3] գլխավորած Խեթական թագավորության բանակը Կատխարիայի ճակատամարտում հաղթեց Հայայի թագավորության և սրա դաշնակից Կասկայի իշխանության միացյալ բանակին ու ասպատակեց Անդրեփրատյան Ծոփքը [4], Հայկը լքեց Եգիպտոսը և ծպտված ուղղություն վերցրեց դեպի Հայա: Համաձայն իմ դիտորդների հաղորդումների` Հայկ, վայելելով Անգեղյաց իշխան Տորքի հովանավորությունը, կարողացել էր շատ արագ առաջատար դիրքեր զբաղեցնել ռազմական գործին որոշակիորեն անսովոր Հայայի արքա Կար-Անիի [5] արքունիքում:

Իմ ձեռքի տակ եղած տեղեկությունները անկասկած կերպով հավաստում են, որ հենց Հայկն է հանդիսացել Անիի պատերի տակ ձեռք բերված մեծագույն հաղթանակի կազմակերպիչը, հաղթանակ, որը ոչ միայն մի քանի տասնամյակ Հայայի համար վերացրեց խեթական վտանգը ու շրջադարձային հանդիսացավ պատերազմի հետագա ընթացքի համար, այլև ոչ պակաս, քան Անգեղյաց իշխան Տորքին, փառք բերեց իմ լավ բարեկամ Հայկազունի Հայկին [6]: Այս կապակցությամբ ես կրկին կարողացա հետաքրքիր գրառումներ անել խորը քնած կամ ուշաթափ վիճակում խոսող Հայկի խոսքերից, որոնք ավելորդ չեմ գտնում մեջբերել ներքևում…

_______________________
[1] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1403 թվականով:
[2] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1397 թվականով:
[3] Թուդհալիա III (մ.թ.ա. մոտ 1400-1380): Խեթական թագավորության արքա, որի օրոք թագավորության հզորացումը հիմնականում շարունակվեց:
[4] Խեթական աղբյուրներից հայտնի այս ճակատամարտում Հայայի թագավորությունը և նրա դաշնակից Կասկայի իշխանությունը պարտություն կրեցին:
[5] Կար-Անի (մ.թ.ա. մոտ 1400 - ուղ. 1375): Հայայի արքա, որի օրոք սկիզբ առան ծանր պատերազմները Խեթական թագավորության հետ:
[6] Խեթական աղբյուրներից հայտնի այս ճակատամարտում Հայայի թագավորությունը վճռական հաղթանակ տարավ քաղաքին մոտեցած խեթական բանակի նկատմամբ և բավականին երկար ժամանակով չեզոքացրեց խեթական վտանգը:

Lion
28.09.2011, 07:29
*

…Արևմուտի թագավոր զորք ժողվեց, բանակ կազմեց, ամեն պատրաստություն տեսավ զորքի համար, հելավ, էկավ կռիվ։ Յոթն օր կռիվ արեց։ Էկավ քաղքի բոլոր փաթթեց, փաթթեց, նստավ։ Քաղքի ապրանք, տավար մնաց էդ քաղքից դուրս: Քաղքի մեջ սով ու թանկություն ընկավ, իսկ մարդիկ լցված են սենեկներն, իրար կասեն. “Աստված, կլնի՞, որ մեկ էլ մենք կուշտ փորով հաց ուտենք”։ Էնոնց մեջ մեկ քաջ մարդ կար, ասաց. “Վաղն էս ժամանակ հարուր լիտր հացն մեկ արծաթի առնող չիլնի”։ Էնոնց մեջ մեկ ուրիշ էլ անհավատ մարդ կար, Կրո անունով, էլավ, ասաց. “Առ էս մեկ ճանկ ոսկին, հաց տուր, տանեմ, տամ, իմ էրեխեքն ուտեն։ Ախր, այ մարդ, ո՞ւստ կտաս։ Մինչ ես իմ աչքով հաց տեսնեմ, ես իմ բերնով հաց ուտեմ, ես չեմ հավտենա, ես չեմ հավտենա”։ Էն քաջ մարդն էդոր խեթեց, թե հույս ունիմ իմ աստըծու, որ լուսուն հաց կլնի փալասանք: Բայց որ չես հավատա իմ ասելուն, աչքով քո տեսնես, բայց բերնով քո չուտես”։

Հայա թագավոր ջահել տղեք ժողվեց, էբեր զորք իր համար, տվեց էդ քաջ մարդուն։ Իրիկուն մութ որ ընկավ, էդի իր զորք ժողվեց մեկտեղ, էնոնց սովորեցուց, ասաց. “Չուր իրավունք չտամ, չզարկեք”։ Գիշերվան մի պահ ձեն-ձուն որ հանդարտեց, մեկ անգամ ձեն էտու. “Զարկեք”։ Էդոնք որ զարկեցին, էն չար թագավորի զորքեր, առաջին դարձավ վեր ետինին, ետին դարձավ վեր առջինին, ջահել տղեք սրով, թրով իջան դեմի զորքի մեջ: Ու ջարդեցին ու սպանեցին, սրատեցին, կոտորեցին։ Էնպես մի կոտորում ընկավ էդ զորքի մեջ, որ զորք զորքին չըճանչեներ, զիրար կսպանեին, կջարդեին, էնպես կսպանեին, կջարդեին, որ արուն էլավ, գնաց։ Խաբար տվին էն չար թագավորին, թե. “Ի՞նչ կանես, զորքըդ պրծավ կտրելով”։ Էսի ինքն էլավ, տեսավ, որ զորք իր կջարդվի, շուտով, իր մոտ կհասնի: Ու մնաց ինք մենակ։ Մեր ազգ էդ անգամ զինք շատ նեղ լծեց։ Ինքը հեծավ մեծ մի ուղտ ու փախավ։

Լուսուն էլան, տեսան չար թագավորի զորք բնաջինջ էղած։ Էն անհավատ բերին, դրին չափրար, որ էնտեղի մնացած հացն ու կերակուր մարդուն մարդագլուխ տա, որ տանեն, ուտեն...

Lion
28.09.2011, 07:35
*

Իմ մի բերելով գործակալներիս հայտնած տեղեկությունները` կարող եմ ասել, որ Անիի ճակատամարտից հետո Հայկ իրեն դրսևորել է որպես Հայայի լավագույն զորավարներից մեկը: Ճիշտ է, առայժմ իմ տեղեկությունները սակավ են և ես չեմ կարող մանրամասնել հետագա մարտական գործողությունների իրական պատկերը, բայց Հայկի խոսքերից ընդհանուր առմամբ հասկացա, որ Հայայի բանակը, դաշնակցած Կիլիկիայի թագավորության ու Կասկայի իշխանության բանակների հետ, այդ տարիներին շատ անգամ է ներխուժել Խեթական թագավորության տարածք և ասպատակել այն [1]: Կարծում եմ, որ նախահարվածային այդ գործողություններով Հայայի հայերը ուզում էին հասնել նրան, որ իրենց երկրի համար խեթական վտանգը հետագայում չեզոքացնեն:

Այդ տարիներին Հայկ չէր մոռանում նաև Թեբեն ու Նեղոսի գեղատեսիլ ափին գտնվող պալատում ապրող Ծովինարին և հաճախ էր երևում մեր կողմերում: Տարիներն անցնում էին, բայց դրանք կարծես թե ազդեցություն չէին ունենում Հայկի ու Ծովինարի սիրո վրա: Թվում էր, թե ոչինչ չի կարող խաթարել այս գեղեցիկ զույգի երջանկությունը, բայց կյանքը, դժբախտաբար, իր խոսքն այս հարցում այնուհանդերձ ասաց:

Իսկ պատճառը փարավոնի ավագ որդին ու հաջորդ գահակալ հռչակված Էխնաթոնն [2] էր: Ամոնհատեպի ու Տեայի ավագ այս որդին մի անգամ պատահաբար տեսել էր Ծովինարին և, չնայած սա իրենից կրկնակի անգամ մեծ էր, սկսել էր այրող կիրք տածել նրա նկատմամբ: Հարկ եմ համարում նշել, որ Էխնաթոնը ոչ մի կերպ նման չէր ոչ իր կենսուրախ և բարեհոգի հորը, ոչ էլ իր խելոք ու համբերատար մորը: Սա ինքնահավան ու նեղմիտ մի երիտասարդ էր, որը, դեռևս չբազմած Եգիպտոսի գահին, ոչ միայն իրեն համարում էր ողջ Եգիպտոսի, այլ նաև արքայական ունեցվածքի և հարստության տերը: Այս պայմաններում լիովին կարելի էր սպասել, որ Էխնաթոնը իրեն համարում էր նաև Ծովինարի տերը, ինչն էլ հենց տխուր հետևանքների հանգեցրեց:

Այդ տարիներին Հայկ քիչ էր Թեբեում լինում ու դեռ լավ էր, որ Էխնաթոնը գլխի չէր ընկնում Ծովինարի կյանքում վերջինիս իրական դերի վերաբերյալ: Ինքս այդ ժամանակ Ամոնհատեպի առաջին խորհրդականն էի և աստիճանաբար աճող անհանգստությամբ էի տեսնում, թե Էխնաթոնը ինչ անառողջ հետաքրքրություն է դրսևորում Ծովինարի նկատմամբ: Փորձելով փրկել իմ բարեկամ Հայկի երջանկությունը` ես այդ ժամանակ արդեն փղային հիվանդությամբ տառապող Ամոնհատեպին սկսում էի աստիճանաբար նախապատրաստել նրան, որ Ծովինարին հետ ուղարկի Միտանի, բայց հանկարծ ամեն ինչ իրար խառնվեց, իսկ իրադարձություններն էլ սկսեցին սրընթաց զարգացում ապրել:

Ամեն ինչ տեղի ունեցավ մեր փարավոն Ամոնհատեպի թագավորության երեսուներորդ տարում էր, երբ Հայկը հերթական անգամ աննկատ ժամանեց Թեբե ու տեղավորվեց Ծովինարի պալատում: Դժբախտաբար հակառակի պես հենց այդ ժամանակ էլ անպետք Էխնաթոնը որոշեց վերջնականապես տիրել Ծովինարին և իր թիկնապահներին ուղարկեց. “Ուրախությանի տուն”: Հետագա իրադարձությունների մասին Հայկն ինձ շատ է պատմել ու գուցե և ես չհավատայի դրանց կամ էլ գոնե կասկածեի, բայց երբ հաջողվեց գրի առնել ուշաթափ վիճակում գտնվող բարեկամիս խոսքերն ու դրանք համեմատել մինչ այդ իր ասածների հետ, ես հանգիստ խղճով կարողացա գալ հետևության, որ Հայկն այս անգամ էլ է միանգամայն ազնիվ վարվել…

_______________________
[1] Մ.թ.ա. մոտ 1397-1380 թվականներին Հայայի թագավորությունը և Կասկայի իշխանությունը բազմիցս ասպատակեցին Խեթական թագավորության տարածքը:
[2] Էխնաթոն (Ամենհոտեպ IV) (մ.թ.ա. 1379-1362): Եգիպտոսի XVIII գահատոհմի փարավոն, որը երկրի ներսում իրականացրեց լայնամասշտաբ, բայց որևէ հիմնավորումից զուրկ և անկազմակերպ բարեփոխումներ ու մեծ հարված հասցրեց Եգիպտոսի հզորությանը:

Lion
28.09.2011, 07:38
*

Մի ժամանակ վրա անցավ, թագավորի տղի դահիճներ ներս մտան սարայ ու Ծովինարին ասին. “Կամ էսօր ձեր սաղիդ վիզ տի կտրենք, կամ դու պիտի թագավորի տղի հետ պառկես”։ Ծովինար լացեց. “Իմ վիզ կտրե՜ք, իսկ իմոնց՝ ձեր ձեռ կերթա՞, որ վիզ կտրեք”։ Դահիճների ղեկն ասաց. “Մեր ձեռն էլ չէրթա քոնոնց, ապա մենք ի՞նչ անենք: Թագավորի տղու հրամանն է”: Էդ ժամանակ Ծովինար լալով ասաց. “Մի քիչ ցած խոսեք, իմոնք չլսեն, վախենան։ Թող ուրախ ապրին, դուք էլ նստեք, հանգստացեք”։ “Չէ”,- ասաց էդ պետ,- “մեզ իրավունք չկա նստել։ Դե շուտ արա, էրթանք թագավորի տղու քուշկ, թե չէ էստեղ ձեր վիզ կտրենք, արուն սարայի մեջ կթափի”։ Հետո բոռաց, թե. “Շուտ էրա”։

Էս ձենն ընկավ էն քրմի ականջ, դուռը բացեց, տեսավ՝ քանի մի մարդ թրերով կայներ են սենեկի մեջ։ Ասաց. “Ի՞նչ մարդ եք, ի՞նչ կուզեք”։ Ծովինար լսեց, ծածուկ աղաչեց, ասաց. “Ինձ սպանեք, համա իմ պատվին ու իմոնց էլ ձեռ չտաք”։ Դահիճն ասաց. “Դե էլ էրթանք”։ Էն քուրմ էս վերջի խոսքեր լսեց, ըսավ. “Դուք ու՞ր կէրթաք”։ “Մենք տէրթանք դուրս, տի գանք”,- ըսավ Ծովինար: “Թագավորի աղջիկ, ինձի ասա՝ մեկ բան կա ստա, որ քեզ կտանեն”,- խոսեց քուրմ։ Ծովինար չուզեց ասել, բայց քուրմ չէ թող՝ էրթա, ասաց. “Մեկ բան կա ստեղ, որ ինձ չես ըսե“։ Ծովինարի սրտին դիպավ, ասաց. “Որ ճշմարիտ կուզես, թագավորի տղա սրանց ղրկե, որ կամ ես իր հետ պառկեմ, կամ իմ ու իմոնց վիզ կտրեն”։

Քուրմ որ էս լսեց, ասաց. “Կտրողն ո՞վ Է”։ Ծովինար` թե էս մարդ, դահիճների ղեկ։ Էդ ժամանակ քուրմ մոտեցավ սրան ու բոռալով ասաց. “Դո՞ւ իմ թագավորի աղջիկ վիզ տի կտրես”։ Սա էլ` թե. “Թագավորի տղա հրաման տված”։ Էստեղ քուրմ մեկ հարված կպցուց սրան, գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ։ Մեկէլներ որ տեսան, թողին փախան: Գնացին, թագավորի տղին ասին, թագավորի տղեն զորք ուղարկեց էնոնց վերա կռիվ։ Քուրմ որ տեսավ զորք եկավ, զինվեց, կապվեց, իր աղք շարեց, տունը փակեց, չուր իրիկուն էն զորքի կեսն սպանեցին: Էդ ժամանակ թագավորն էս լսեց, միտք արեց, միտք արեց, տեսավ, որ ճար չկա, կռիվ իրեն վնաս է հրամայեց. “Էլ գործ չունինք էնոնց հետ”...

Lion
29.09.2011, 07:50
*

Հիշատակածս ընդհարումից հետո Թեբեում առժամանակ հանգստություն տիրեց, որը, սակայն, չէր կարող երկար շարունակվել: Մեր փարավոն Ամոնհատեպի առողջությունն օրեցօր վատանում էր և նա արդեն ի վիճակի չէր որևէ իրական հրաման արձակել, այն դեպքում, երբ հոր գահակիցը հանդիսացող Էխնաթոնի իշխանությունն էլ, դրան հակառակ, օրեցօր մեծանում էր: Արդեն պարզ էր, որ ինքնասեր այս արքայազնը Հայկին ու Ծովինարին հանգիստ չի թողնելու:

Պետք է ավելացնեմ, սակայն, նաև, որ վերջին իրադարձությունների հետ կապված Թեբեի պալատում խիստ թուլացել էին նաև իմ դիրքերը: Էխնաթոնը իմացել էր, որ ես հանդես եմ եկել Ծովինարի պաշտպանությամբ և դրա հետ կապված լրջորեն թշնամացել էր հետս: Արդեն պարզից էլ պարզ էր, որ մոտենում էր նաև Թեբեում իմ ներկայության վերջը` Ամոնհատեպի ժամանակն արդեն հաշվված էր, իսկ ապագա փարավոն Էխնաթոնն էլ հաստատ ինձ հանգիստ չէր թողնելու: Հաշվի առնելով այս ամենը` ես արդեն իրական միջոցներ էի ձեռք առել Թեբեից ու Եգիպտոսից հեռանալու ուղղությամբ և վերջին հրամաններն էի տալիս, երբ իրադարձությունները անակնկալ կերպով կրկին սրընթաց զարգացում ապրեցին:

Ինչպես հետո իմացա, Հայկն ու Ծովինարը, ոչ պակաս հստակությամբ հասկանալով իրավիճակը, որոշել էին աննկատ փախուստի դիմել Եգիպտոսից: Ընդ որում նախապատրաստություններն այնքան գաղտնի էին արվել, որ նույնիսկ իմ դիտորդներն այդ մասին իմացան միայն վերջին պահին: Իմանալով Հայկի մտադրության մասին` ես գնացի նրա մոտ և առանց այլևայլությունների ու պարզ խոսեցի հետը: Իրավիճակ պարզ էր ու հասկանալի, ավելորդ խոսքեր երևի թե պետք էլ չէին: Ինքս էլ արդեն վաղուց էի ուզում թողնել Եգիպտոսը, իսկ Հայկն էլ առաջարկեց իրենց հետ գալ:

Թեբեից դուրս եկանք գիշերով: Երեքով էին` ես, Հայկն ու Ծովինարը: Իմ արխիվը ես վաղուց էի թաքցրել, իսկ ծառաներիս էլ ցրել էի: Մոտավորապես նույն կերպ էին վարվել նաև Հայկն ու Ծովինարը: Մենք ուղղություն էինք վերցրել դեպի հյուսիս: Ամոնհատեպը ծանր հիվանդ էր, Թեբեում բոլորի գլուխը խառն էր ու մենք հույս ունեինք, որ հետապնդում չի լինի, կամ էլ եթե նույնիսկ լինի էլ, դա կլինի բավականին ուշ և մենք հնարավորություն կունենայինք հետքերը կորցնել: Թեբեից մեր փախուստի դիմելու արդեն չորրորդ օրը մենք հասանք Շարուքեն` երբեմնի սահմանային այդ քաղաքը, որտեղ իրապես վերջանում էր բուն Եգիպտոսը: Դժբախտաբար, սակայն, մեզ վիճակված չէր հաջողությամբ շարունակել մեր ուղին և մեզ մեծ դժբախտություն պատահեց: Պարզվեց, որ Էխնաթոնը, բավականին ուշ իմանալով մեր հեռանալու մասին, այնուհանդերձ թողել էր ամեն ինչ և մի ուժեղ ջոկատով սկսել էր հետապնդել մեզ: Մենք այդ մասին շատ ուշ իմացանք և արդեն Դամասկոս քաղաքի մոտակայքում էր, որ հետապնդողները հասան մեզ:

Հետագա իրադարձությունները խորը հետք թողեցին Հայկի հիշողության մեջ և պատահական չէ, որ խորը քնի կամ ուշաթափության մեջ հայտնված բարեկամս վառ կերպով վերականգնեց այդ ամենը այն ժամանակ, երբ ես նստած գրի էի առնում իր խոսքերը: Մի պահ ընդհատելով շարադրանքս միայն, ընդամենը իմ զարմանքը հայտնեմ առ այն, թե ինչու հանկարծ ես, որ իմ մասնակցությունը բերեցի այս իրադարձություններին, Հայկի հուշերում հանկարծ սկսեցի կոչվել Բաղդասար…

Lion
29.09.2011, 07:54
*

Դեղնություն թափավ էն մեր քրմի վերան, հիվանդացավ, նիաթ կախեց։ Սրա աղբեր, Բաղդասար, հարցուց աղբոր. “Ինչու՞ ես դու հիվանդացե. քանի կար, ուրախ էիր, հիմի նոթեր կախեր ես”։ Քուրմ պատասխանեց. “Աղբեր, դու խաբար չես, ես գիշեր չեմ քնի: Էդ մեկ ամիս Ջոջ Կուռք չի թողի, որ ես գիշեր քնեմ։ Կըլնի իծու պես, գիշեր կգա, կտըրճըկի չուր լուսվեր ինձի, իմ գլխու վերն կմըկմըկա, չի թողի, որ ես քնեմ։ Աղբեր, ես կէրթամ Հայաստան: Ու որ թագավորի տղեն հետևիցս եկավ, կամ նա ինձ տի մատաղ անի Ջոջ Կռքին, կամ ես՝ իրան”։ Բաղդասար վերուց, ասաց. “Աստուծով էն չի կարնա մեզ մորթի”։ Քուրմ դարձուց, ասաց. “Համա, աղբեր, ինձի չի պատկանի, որ ես մենակ էրթամ, մեկտեղ էրթանք”։

Էլան, Ծովինարն էլ հետները, ճամփա ընկան: Չորս օր գիշեր ցերեկ քշեցին, Ղոպտի հողի ծերին հասան մի քաղաք ու քաղքից դուրս մեջ դաշտին իրենց վրան զարկին, նստան։ Թագավորի տղեն որ լսեց, ուրախացավ, զվարթացավ, ասաց. “Զորավոր է մեր Ջոջ Կուռք, իր զոհեր բերեց, սարքեց”։ Վերուց, ասաց իր մարդոց. “Դուք ինձ էրեսով կտայիք: Տեսա՞ք իմ կռքերի զորություն: Ջոջ Կուռք սարքեր, իր զոհեր բերեր է”։ Մարդիկ ճամփեց, էկան, կալմեջ արին, բռնին, բերի քաղաք, ասին. “Դուք շան լակոտներ, շուն-շանորդիք: Ո՞ւր անցիք, դո՞ր գնացիք, դուք չգիտցաք, որ դոր էրթայիք, Ջոջ Կուռք ձեզի կբռներ, կբերեր”։ Սրանք էլ, թե. “Թագավորի տղա, արևելք փախանք, չպրծանք, արևմուտք փախանք, չպրծանք, չազատվեցինք քո կռքերու ձեռնեն։ Քո Ջոջ Կուռք շատ զորավոր կուռք է, գիշերն էլ չէր թողնե, որ մենք էնտեղ սըթըրվինք”։ Թագավորի տղեն ասաց. “Դե արիք, էրթանք կռոց տուն, ձեզի մատղեմ իմ կռքերուն”։ Ասին. “Դու զմեղ տանես քո կռքերուն մատաղ: Մենք ջոջ մարդիկ, մեզ չվայելա, իսկույն տանես, գաղտիկ-մաղտիկ զենե։ Մենք կաղաչենք, որ դու, ինչքան ժողովուրդ կա, ժողովես, բերես էնտեղ, որ տեսնեն ու փառք տան կռքերուն”։ Թագավորի տղեն համաձայնեցավ: Քաղաք քաղքով ու գեղ գեղով թափվան դաշտ, հազարավոր մարդեր էկան, դաշտ լցվավ. ասեղ թալեին, չէր ընկնի գետին։ Իսկ Ծովինար, գիշեր չուր լուս նստավ, արցունք թափեց։

Լուսուն էն քուրմ ախպորն ասաց. “Որ ես կանչեմ, ձին ինձ կհասուցես”։ Էն քուրմ տարան թագավորի տղու մոտ: Էնի տեսավ, որ քուրմ կբերեն, ուրախացավ, ասաց. “Է՜յ, մեռնիմ քեզի, Ջոջ Կուռք, ինչպես ըզքո մատաղ իր ոտով քաշիր, բերիր։ Հար երբ է մնացե, զմեկէլն էլ կքաշես, բերես իր ոտով”։ Ու դարձավ, ասաց. “Էյ, մյուսն ո՞ւր է, ինչի՞ շուտ չէկաք”։ Էս քուրմ պատասխանեց. “Իմ աղբեր մղեք է, հետի-հետի կգա: Ինձ տար, զէնի, չուր իմ աղբեր կգա”։ Ասաց. “Դե կուզ ըլի, ըզքե զէնեմ”։ Իսկ քուրմ ասաց. “Թագավորի տղա, ինչո՞ւ մարդ մատաղ սրբի դռա՜ն կզէնի, թե՞ չոլ տեղ, էրթանք կռատուն, էնտեղ զէնի, որ մատաղ ընդունելի ըլնի”։ Թագավորի տղեն ասաց. “Հա, վալլա, քո խոսքն է”։ Սուր ձեռն առավ, կանչեց, ասաց, արի, էրթանք, էրկրպագություն արա Ջոջ Կռքին, որ ըզքեզի զէնեմ, մատաղ անեմ”։

Առավ էդ քրմին ու երկուսով մտան կռատուն։ Քուրմ ասաց թագավորի տղուն. “Մենք զքո կռքի զորություն չգիտեինք, ես էդոր երկրպագություն չեմ տվե։ Չեմ գիտի, թե ինչպես կպառկեն առջև, որ կռքերուն հաճո ըլնի: Դե արի, առաջ դա պառկի կռոց առաջ, դե կզի, էրկրպագություն տուր, որ ես տեսնեմ՝ ինչպես կտաս, ես էլ քեզնե ուսնեմ, էնպես անեմ”։ Թագավորի տղեն կզավ, էրկրպագություն էտու, ասաց. “Էսպես, տղա. էսպես տուր”, հետո քուրմ կուզեկուզ արավ։ Թագավորի տղեն դանակ էհան, քաշեց, որ վիզ կտրեր, մատղեր:

Քուրմ տեսավ՝ ուղորդ, վիզ տի կտրի աքուց մէզար թագավորի տղին, որ գնաց իրեք շալապուտիկ վեր մեկմեկի էտև, շրջվեց էնտեղ։ Թագավորի տղին բռնեց, կապեց։ Էնոր մարդիկ ձեն գցեցին քաղաք, զորք ժողվեցին, էկան: Քաղաք քաղքով թափան վերա կռիվ։ Քուրմ կանչեց. “Բադդասար, ձին”: Բաղդասար ըզձին հասցուց, քուրմ թռավ, հեծավ ըզձին։ Ասաց. “Այ-վայ, այ-վայ: Էսոնք ըլնին բամբակ, ես էլ ըլնիմ կրակ, էսոնք չեմ կարնա վառել. էսոնք ըլնին կրակ, ես էլ ըլնիմ ջուր, էսոնք չեմ կարնա անցնել”։ Էրկուս թրեր առան ձեռ, հասան, վերցուցին Ծովինար ու քշեցին: Մեկ էրկու դիր գնացին, էկան, զիերու ոտաց փոշին էլավ էրկնուց էրես։ Ու փրթեցին, էնպես փրթեցին, ինչպես ձին իր գարին կտրի։ Ու թագավորի տղի մարդեր ընկան, խսրի նման փռվան գետնին։

Դարձան, հեռու-հեռու ձիուց իջան, թագավորի տղին բռնին, բերին մոտ, չվանով ոտնեն չուր գլուխ փաթթեցին սան, տախտակ գլխով անցուցին, ճրագ գլխի վերա վառեցին, նստան տակ: Քուրմ, Բաղդասար, Նռան գինին սեղնի վերա դրին, կարմիր գինին աչքի առաջ խմեցին, ուրախություն, խնջույք արին։ Խաբար գնաց, հասավ Հայոց թագավորին, թե Ծովինարին քուրմ ու նրա աղբեր Բաղդասար զորացեր են, Ղպտի թագավորի տղա բռներ, կապեր են, նստած՝ ուրախություն կանեն։ Հայոց թագավորն էլավ, թուղթ մի գրեց, քուրմ ըզթուղթ կարդաց. “Որ էս թուղթ կհասնի քո ձեռ, գլուխ էդտեղ թրջես, էստեղ կնտես”։ Քուրմ Բադդասարին ասաց. “Ես կէրթամ, թագավորի տղին բաց չթողնես”։ Զձին քաշեց, հեծավ, եկավ թագավորի քուշկ։

Սա շատմի ուրախացավ, զրուց արին: Իսկ էդ վախտեր ամեն օր Բաղդասար կէլներ, կէրթար որսի: Օր մեկ վերու օչխար կբերեր, կգային, կնստեին կերուխումի, քեֆ-ուրախություն կանեին։ Մեկ էլ որ էն գնաց որսի, թագավորի տղեն փաթթած տեղեն՝ ասաց Ծովինարին. “Չէ՞ ես խեղճ եմ, քո տուն չավրի, փշուրմի իմ կապեր թուլցու”։ Ծովինար խղճաց, էլավ, զկապեր արձակեց, էդիր էնդին։ Խալիֆան էլավ, ի՞նչ էլավ, խփեց Ծովինար սպանեց, փախավ։ Գնաց քաղաք, զամեն տեսավ, զորք ժողվեց: Ինչ իշխան մարդ կար մնացած, թագավորի տղի մարդեր խորհուրդ արին. “Էրթանք, Բաղդասար սպանենք”:

Հեծան իրենց ձիանք, գնացին։ Որ հասան Բաղդասար, թագավորի տղեն ասաց իր մարդերուն. “Դե գուրզեր առեք, էլեք վերան”։ Առան գուրզեր, էկան սպանելու, բայց վախեն հեռվեն նետով կզարնեին։ էնքան զարկին, էնքան զարկին, Բաղդասարի չորս դեհեն փոս շինեցին, որ քառասուն գազ նետ պառկցրին, մեկ նետ Բաղդասարին չդիպավ։

Իսկ քուրմ էլավ դուրս, իրիշկեց էրկինք, տեսավ Բաղդասարի աստղ խավարեր էր, իր մտքի մեջ ասաց. “Իմ աղբեր նեղն է”։ Դարձավ, Հայոց թագավորին, ասաց. “Ես տէրթամ, իմ ձին քաշեք: Ես իմ աղբոր կամ լաշին կհասնիմ, կամ ճաշին”։ Հայոց թագավորն ասաց. “Քո տուն չավրի, քո աղբեր հիմի հանգիստ նստեր է, ուրախություն կանի, կխնդանա, դուն էլ մեզ խնդացու”։ Քուրմ համբեր չարավ, էլավ, արիք հավքեց, կառքեր շարեց, ինքն իր ձին քաշեց դուրս, հեծավ, քշեց, հասավ Բաղդասարին։ Տեսավ՝ Ծովինար մեռած, Բաղդասար, զոռ դիմանար, էնոնք էլ առած գուրզեր, թրեր, էկած են, չորս կողմեն կզարնեն, որ սպանեն։ Քուրմ որ տեսավ, ինքն էլ աստծու անուն էտու, ծռանակ ընկավ մեջքեր, ու ծանրիկ թուր մի իջավ, ու թագավորի տղուն յոթն գազ գետին վե իջուց, զէնոր մարդեր ամեն սպանեց։ Գնաց, կայնեց աղբոր վերա, ջուր էլից գլխուն, գլուխ լվաց, սիրտ մաժեց, կանչեց. “Բաղդասար, Բաղդասար”։

Բաղդասար ուշք էկավ, բայց Ծովինար չէ: Էլան էրկու աղբեր, էկին քաղաք։ Բաղդասար կանչեց, ասաց. “Որն որ էն կհավատա, ինչ ես կհավատամ, թող գա անցնի իմ թրի տակով”։ Քաղաք քաղքով թափան, էկին, անցան էնոր թրի տակով։ Էնոնք կզան վեր քիթ ու բերնին, էրկրպագություն արին ու ասին. “Գոհանամ ձեզե, որ ըզմեզի ու մեր ժողովուրդ ազատ արիք էն զալումի ձեռնեն”։ Մի ժամանակ նստան էնտեղ։ Հետո էլան, Ծովինար թաղին, առին իրենց զորք ու էկին դեհ Հայաստան…

Lion
29.09.2011, 07:57
*

Ծովինարի մահը Հայկ շատ ծանր տարավ, թեև ես ինքս էլ թեթև վիճակում չէի: Միտանիի բանակ, որը մեզ աջակցելու համար Հայկ բերել էր իր հետ Դամասկոս, ասպատակեց Պաղեստինը, բայց պարզ էր, որ լուրջ մարտական գործողություններ չեն լինելու: Միտանիին հյուսիսից սկսել էին սպառնալ խեթերը, իսկ մենք էլ այնպիսի վիճակում չէինք, որ պատերազմ սկսեինք այդ հզոր պետության դեմ:

Պատերազմական հոգսերն ու բանակի ռազմերթի կազմակերպումը սկզբնական ժամանակաշրջանում շեղում էր Հայկի ուշադրությունն իր վշտից, սակայն, այն բանից հետո, երբ մենք վերադարձանք Ոսկանի և բանակ ցրվեց, Հայկ իր վշտին դեմ հանդիպաման մնաց մեն-մենակ: Ինքս էլ էի ծանր տանում այդ ամենը, քանի որ, թեև որսի գնալուց առաջ ես բարեհոգաբար կապել էի Էխնաթոնին ու ստուգել պարանների ամրությունը, բայց այնուհանդերձ չէի կարողանում ազատվել այն մտքից, որ, եթե ես այն ժամանակ Ծովինարի հետ լինեի, դժբախտությունը տեղի չէր ունենա: Ընդ որում պարտքս եմ համարում նշել, որ տեղի ունեցածում Հայկը նույնիսկ ակնարկի մակարդակով էլ փորձ չարեց ինձ մեղադրել, ինչը, անկասկած, խոսում է բարեկամիս արդարամտության մասին: Ճակատագիրն այս անգամ իրոք որ դաժան վարվեց իմ բարեկամի հետ, նրանից խլելով իր սիրած կնոջը հենց այն ժամանակ, երբ թվում էր, թե մեզ արդեն ոչինչ չի սպառնում:

Այդ օրերին ես անընդհատ Հայկի կողքին էի և փորձում էին հնարավորինս մխիթարել բարեկամիս: Սակայն Ոսկանիում Հայկի համար շատ հիշողություններ կային և ի վերջո մենք որոշեցինք թողնել այդ գեղեցիկ քաղաքն ու տեղափոխվել լեռներ: Հայկ կարողացավ այնպես անել, որ իրեն նշանակեն լեռնային Աղձնիքի տիրակալ և, ինչպես հարյուրամյակներ առաջ Կորճայքում, նա հաստատվեց լեռների կատարներին, շուրջը հավաքեց ազատ համայնականներին, խիստ ամարցրեց իր շրջանն ու մի քանի տարի անց դարձավ հարավային Հայաստանի ամենաուժեղ և հեղինակավոր իշխաններից մեկ:

Այդ տարիներին Հայկն ու ես ապրում էինք Հարավային Հայաստանի լեռնային այդ շրջանում, որը, վեր հանելով հին անվանումը, վերակոչեցինք Սասուն: Տարիների ընթացքում մեզ հաջողվեց ոտքի հանել մեր հիմնած Սասունի իշխանությունն ու յուրօրինակ դիրք ապահովել նրան հայկական մյուս պետական միավորների համակարգում:

Այսպես, մենք, ինչպես և հայկական մյուս պետությունները, ընդունում էինք Արմենիի Հայկազունիների գերիշխանությունը ու հետագայում հիմնադրած մեր ամրոց Սասունը միջազգային մակարդակում երբեմն անվանում էին նաև Արմե: Բացի դրանից` մենք սերտորեն համագործակցում էինք նաև Միտանիի, Հայայի ու Արարատյան թագավորություններ հետ: Ճիշտ է, մեր իշխանությունը այս պետություններ շարքում ձևականորեն ավելի ցածր դիրք էր գրավում, բայց իր փաստացի ուժով ու հատկապես պատերազմների ժամանակ, մեր դերն անգնահատելի էր: Սկզբնական տարիներին մենք մեր ուժով ու հզորությամբ և հատկապես դաշտային մարտերում լրջորեն հետ էինք մնում Միտանիից ու զիջում էինք նաև Հայային, բայց փոխարենը գրեթե հավասար էինք թագավորության կարգավիճակ ունեցող Արարատյան թագավորությանը, իսկ մեր անկախ դիրքով էլ գերազանցում էին շրջակա իշխանություններին ենթակա Կիլիկիայի Կիցուադանավանաներին: Մի խոսքով, Սասունի իշխանությունն ու իր խիստ մարտականորեն տրամադրված լեռնեցիները, որոնց ղեկավարում էին մեզ, իսկ հետագայում էլ արդեն միայն Հայկի նման փորձված մարդիկ, լուրջ գործոն դարձան ոչ միայն հայկական, այլև շրջակա պետությունների ողջ համակարգում:

Այս կապակցությամբ կրկին ավելորդ չեմ համարում մեջբերել Հայկի խոսքերը…

Lion
29.09.2011, 07:58
*

…Էկին, Ոսկե քաղքին մոտեցան, մեկ աղբրի վերա վրան դրին, նստան։ Խոսք մեկ արին, գնացին քաղաք, իջան թագավորի պալատ: Հետո քուրմ վերուց, ասաց թագավորին. “Ես մեկ բան կխնդրեմ քենե, մեկ տեղ տաս մեզ համար էրթանք մեր տուն”։ “Որդիս”-, ասաց թագավոր,- “մեր հոգուց զատ՝ ինչ որ կուզես, կտամ”։ Քուրմ ասեց. “Ծովասար, Մարաթկա ջուր, Ճապաղջրի Բաժն ու Քոդեն տուր ինձ”։ Հայոց թագավոր տվեց: Ու էլան ախպերներ, ճամփա ընկան ու գնացին: Ու Քեռի Թորոս էլ իրենց հետ գնաց ու գնացին, էլան վեր Տարոնո լեռներ։ Էս քուրմ շատ զորընդեղ մարդ էր, պարիսպ քաշեց ու զէդ ամենն էլ տիրապետեց։

Հետո էկան նեղ ձոր մի մտան։ Տեսան, որ մեկ մեծ գետ կգար, կանցներ էնտեղ: Ու մեկ բարակ առու մի էնդիեն՝ կիջներ, կգար բարձր սարերից, կզարկեր մեջ էդ գետին, ու կկտրեր զէդ գետ ու կշերտեր չուրի մեջտեղ, ապա կխառնըվեր մեջ էդ գետին ու կէրթար։ Էդտեղ էրկու աղբեր իրար հարցուցին. “Էդա բարակ առվի զորություն ի՞նչ է, որ կկտրի զէդ ահագին գետ, կկիսի, կանցնի ու կդիպնի էս փըլին”։ Էստեղ քուրմ ասաց Բաղդասարին. “Զարմացեր եմ, շատ եմ զարմացեր էդոր վերան: Էդ բարակիկ ջուրն կգա, հրե՜ն, էն սարի գլխեն կգա ու կզարնե գետին ու կկտրե ու նոր կէրթա հետ էս գետին։ Էդ իմալ ջուր է, Բաղդասար”։ Աղբերն ասաց. “Էդ ջուր ազնանցորդու ջուր է: Ով որ էդոր ական ջուրըն խմե, էդպես կտրիճ կլնի, էնոր մեջքըն գետին տվող չիլնի”։ Քուրմ, թե. “Ով որ զէդա պստիկ ջրի ակն գտնե ու զիր տունն էլ շինե վեր էդ ջրին, էնոր զավակն էլ որ ըլնի, էդպես զորեղ կլնի, էնոր մոտեն ազնանցորդի կէլնի, էնոր տղեք կտրիճ կըլնին”։ Ու քուրմ էդտեղ էրդում արեց. “Էդ ջրի ակ որտեղ էղավ, էրթանք, էնտեղ մեր տուն շինենք, էնտեղ, ջրի վերան շենլիք շինենք։ Մենք զոռբա, էս ջուր զոռբա, էս ջուր խմող զրայիլ մարդ կդառնա”։ Բաղդասար ասաց. “Դու գիտես, աղբեր”։

Էդ ջոջ գետ անցան, գնացին էնդին։ Էլան, առան զառուն ու բռնեցին զէն բարակ ջուր ու գնացին էրկու աղբեր։ Ու գնացին, գնացին լեռներ, լեռնե՜ր, էլան էդ սարերի գլուխ, գիշեր ցերեկ՝ արին մեկ ու գնացին մեկ վերունի էրկիր հասան` քարափրթա, ձո՜ր, անդունդք, քարուկապա՜ն, անտա՜ռ, արջ ու գազա՜ն։ Շենլիք չկար էդ վերքեր։ Էդ էրկրին շատ հավնեցան։ Ու գնացին, գտան զաղբուր։

Էդ աղբրի ջուր լուլա մի ջուր էր, բայց կէրթար, կկտրեր զիր տակի մեծ գետ։ Տեսան, անուշ ջուր էր ու տեղն էլ էր անուշ: Քուրմ ասաց. “Էստեղ խորոտ է: Աղեկ է, որ մենք էստեղ մնանք, մեզ համար տուն մի ու քոշք շինենք”: Նստան վեր էդ ջրի ական, սահմանեցին՝ իրենց համար բերդ մի շինեն։ Քուրմ ասաց իր աղբոր. “Գնա, մեկ որս զարկ, բեր էփենք, ուտենք, ես էլ քարեր դնեմ իրար վերա, նշանակ շինեմ, որ գեղ շինենք”։ Յոթն օր իրար վերա չուր կեսօրին Բաղդասար հավքեր զարկեց, բերեց, քուրմ էլ քար բերեց, նշանակ շինեց։

Ու բերին, զիրենց բերդի հիմ դրին։ Քուրմ գնաց արևելի կողմ, Բաղդասար գնաց արևմտի կողմ, զոջ ջոջ քարափներ կրեցին, բերին։ Քարեր բերին, լրացուցին, զեռ իրար տվին, աստված կանչեցին, էղան վարպետ, պատ շարեցին, իրենց համար վեր էն ջրին իրարու հետ տուն մի կշինեին։ Ապա քուրմ նետ ու աղեղ կառներ, կէրթար որսի լուսաբացին չուր իրիկուն, ու Բաղդասար կդատեր վեր էն բերդին։ Էնպես արիա էղավ քուրմ, որ էնոր ձեն աշխարք բռնեց։ Շատ մարդեր որ լսեցին, ասին. “Աղբեր, մենք նստեր ենք էստեղ, ի՞նչ: Գող մարդեր ամեն ժամանակիկ կգան, մեր ապրանք վարնեն, կտանեն։ Ըհը, էն աստվածը, մենք կէրթանք, էդ էրկու զորեղ արի մոտ: Էդոնք էդ տեղի մարդուց ոչ հարկ կառնեն, ոչ տուրք: Որ մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի”։

Հա քիչ քիչ, հա քիչ քիչ գնացին էնոնց մոտ: Էդ ժամանակ քուրմ ասաց Բաղդասարին. “Առաջ զմեր բերդ շինենք, թե չէ՝ զէդա աղքատ-ուղքատի տներ”: Բաղդասար պատասխանեց. “Առաջ շինենք զէդոնց տներ ու նոր շինենք զմեր բերդ, էդ խեղճ մարդեր չեն կարնա արևուն առջև կենա”։ Ու սկսեցին զտներ։ Քուրմ էնքան զորեղ էր, որ օր տասըն տան տեղ կփորեր, էն մեկէլն էլ զփետեր կբերեր: Ու բանվածքըն էրկուսով կշինեին։ Էրկու աղբեր չորս ավուր մեջ լման քառսուն տների պատեր շարեցին, էդա ջոջ սարերի գերաններ կտրեցին, բերին առանց թփռելու, թալեցին վերան, ծածկեցին, պրծան։ Ու ժողովուրդ նստեցուցին տների մեջ։

Երբ որ էդ մարդիկ իրենց տներ նստան, ախպերներ կրկին ըսկսեցին ըզբերդ շինել: Քուրմ ջոջ քարափներ շալկեց, էբեր. ձոջ ջոջ քարեր էլ իր աղբեր էբեր։ Գնացին հետո քաղաք, վարպետ ու բանվորներ բերին։ Որ վարպետ ու բանվոր տեսավ բերած քարեր, ասաց. “Ես չեմ կարնա շինել”։ Էն ժամանակ քուրմ վերուց, ասաց. “Դե դու, վարպետ, լարեր կապի, տեղեր շտկի, ինձի ասա, ես քար դնեմ իր տեղ”։ Էսպես իրենց բերդ շինեցին։ Ջոջ ջոջ քարեր կբերեին հրաշալի, վարպետների հետ էլ մեկտեղ կբանեին։

Էնոնք էնքան զորեղ էին, որ քարե սան քարե սուն զարկին, ձագ թալեցին։ Մեկ տարի բոլոր էնոնք էսպես աշխատեցին: Մեկ տարին որ լրացավ, նոր էնոնց բերդն ու տուն էկավ գլուխ։ Մնաց բերդի ու տան անուն։ Ու չեն գիտի, թե ինչ դնեն էդոր անուն։ Քանի մարդ էկավ էդտեղ, բերաններ փակվավ, անուն չասին։ Ով էլ էկավ, անուն էդիր. անհարմար ասին դրած անուն։ Վերջը հալվոր մըեկավ, նստան, զրուցեցին չուր իրիկուն։ Լուսուն էլան վեր, լվացվան, հալվոր կուշտ հաց կերավ, էլավ, ման եկավ բերդի չորս բոլոր, պըտըտեցավ, իրիկուն նոր պրծավ:

Ախպերներ էլ էսպես են մտածե. “Հալվորի գալուն պես էլնենք դիմաց, ինչ խոսք էնոր բերնեն էլնի, մեր բերդի անուն էն թող ըլնի”։ Ասին. “Պապիկ, ի՞նչ կասես”։ Հալվոր նայեց դարգահի վերա, էդոր վերին հարկեր տեսավ, քարեր հանած էդա բարձր հարկեր, տեսավ քարափներ պատ շարած, զարմացած մնաց, հարցուց, ասաց. “Էդո՞ր անուն դնեմ։ Աստված ձեր տուն շինի, ես ի՞նչ անուն դնեմ էս տան։ Աստված բարի տա ձեզ, դուք ի՞նչքան ուժ ունիք, որ վեր հաներ եք էս մե՜ծ մեծ քարեր։ Վա, էս ի՞նչ սասուն քարեր են, դուք էն սասուն քարեր ի՞նչպես հաներ եք էն վերին տեղ ու քարե սան սուն եք զարկե: Էս տուն չեք շինե դուք, սասուն մեք շինե։ Վա, քանի սասուն բերդ մի, էս տուն չէ, էս սասուն է”։

Քուրմ հենց լսեց, ասաց. “Բավ է, պապիկ, էլ ձեն մի հանի, էլ անուն մի հանի: Այ պապի, անուն դրվավ, անուն էղավ Սասուն։ Քանց էդա ավել էլ ի՞նչ անուն։ Որ դու ասիր՝ սասուն քարեր, քարե սան սուն եք զարկե, մեր բերդի անուն էդավ Սանսուն, Սասուն։ Մեր տան անուն՝ Սասնա տուն”։

Ու էն բերդի անուն կոչվավ Սասուն, էն տան անուն մնաց Սասնա տուն։ Շատացա՜վ, մեծ քաղաք էղավ Սասուն…

Lion
29.09.2011, 21:59
*

Տարիներն անցնում էին և ժամանակը` ամենակուլ այդ ամոքիչը, աստիճանաբար սպիացնում էր Հայկի վերքերը: Սասունում հաստատվելու երկրորդ տարին ես ու Հայկը Սասունի բանակով մասնակցեցինք Խեթական թագավորության դեմ Միտանիի, Հայայի և Կիլիկիայի թագավորությունների այն մեծ արշավանքին, որը վերջացավ խեթերի մայրաքաղաք Խաթթուշաշի գրավումով [1]: Այդ արշավանքից մենք մեծ ավար բերեցինք, բայց, որ ավելի կարևոր է, մեծ թվով հայ գերիներ ազատեցինք: Հենց այդ ավարից էր, որ Միտանիի նորընծա արքա Տուշրարտան [2]` երկրորդ Շավարշի որդին [3] և Արտաշեսի [4] եղբայրը, առանձնացրեց մի շքեղ մարտակառք, երկու ընտիր լծկան ձի, երկու ստրուկ և, որպես խեթերի նկատմամբ հաղթանակի նշան ու մեր փարավոնի նկատմամբ իր հարգանքի հավաստիք, ուղարկեց Եգիպտոս [5]: Իմ հետախույզներին հետագայում հաջողվեց ձեռք բերել խեթական արքաներից մեկի արձանագրությունը, որը այս իրդարձությունների կապակցությամբ հայտնում էր. “…Խեթթի երկիրը ամայացվում էր դրսի ներխուժումներից: Կասկա երկրի թշնամական ուժը եկավ և տիրեց Խաթթիի երկրին ու Նենասա քաղաքը [6] դարձրեց իր սահմանը: Դրսից եկավ Ադանավանայի [7] թշնամական ուժը և տիրեց Կասսիայի ողջ երկրին [8]: Դրսից եկավ Ազզիի [9] թշնամական ուժը և, տիրելով բոլոր Վերին երկրներին, Սամուխ քաղաքը դարձրեց իր սահմանը: Եկավ Իսուվա [10] երկրի թշնամական ուժը և գրավեց Թեգարմա երկիրը [11]: Դրսից եկավ Արմադանի թշնամական ուժը և, գրավելով Խեթթիի երկիրը, Կոմանե քաղաքը դարձրեց իր սահմանը”: Լիակատար պարզության համար նշենք, որ այստեղ պատմվում է Ամոնհատեպի թագավորության նախավերջին տարվա մասին, իսկ Խեթական թագավորության հակառակորդներն էլ Հայոց թագավորություններն ու իշխանություններն են, որոնց մեջ հայտնվող Թեգարմա երկիրը հենց մեր Հայկի հարազատ Սասունն է: Հայկ ինքնամոռաց էր մարտնչում ու կարծես թե փորձում էր իրեն մոռացության տալ խեթերի դեմ պատերազմում: Խաթթուշաշը այրեցինք, բայց կարծես թե նույնիսկ դա էլ չազդեց դաժանացած Հայկի վրա: Իսկ հետո վերադարձանք Սասուն և պարզ դարձավ, որ սկիզբ են առնում մեծ փոփոխություններ:

Երկար տասնամյակներ շարունակ Միտանիում և Ոսկանիում Հայկին գիտեին որպես ուշ ծերացող մի մարդու, բայց արդեն պարզ էր, որ այդպես երկար շարունակել այլևս հնարավոր չէ: Պետք է ասել նաև, որ փոխվում էր նաև Հայկն ու նրա վիշտն արդեն ուրիշ տեսք էր ձեռք բերում: Ծովինարը Հայկի համար դարձել էր մի տեսակ քաղցր երազ կամ հիշողություն և աստիճանաբար կորցրել էր իրականության գծերը. ժամանակն էր արդեն, որ Հայկը հեռանար Սասունի իշխանի պաշտոնից:

Իսկ հետո հայտնվեց Մհերը: Այդ ժամանակ մեր փարավոն Ամոնհատեպը արդեն մահվան մաճում էր և Միտանիի երիտասարդ արքա Տուշրարտան որոշել էր իր եգիպտական եղբորը օգնության ուղարկել այն հարգարժան աստվածուհու արձանը` իմիջայլոց քաղաքավարի կերպով խնդրելով նաև վերջինիս հետագայում արձանը վերադարձնել Միտանի [12]: Եվ այսպես, ինչպես արդեն ասացի, հենց այդ տարում հայտնվեց Մհերը: Իհարկե, “հայտնվեց”-ը մի քիչ շատ է ասված, բայց փաստն ամեն դեպքում այն էր, որ շրջակայքին ու իր հպատակներին որպես եռանդուն, թեև որոշակիորեն արդեն տարիքն առած մի մարդ հայտնի Հայկը, ուղեկցելով ժամանակին Միտանիի թագավորության կողմից որպես ռազմավար Նինվեից բերված Իշտար աստվածուհու արձանը, մեկնեց Եգիպտոս, իսկ շատ օրեր անց էլ հատուկ մինչմահական նամակով հանձնարարեց ինձ համայնականներին ներկայացնել Սասուն ժամանած ու իրեն անչափ նման որդուն և հետնորդին` երիտասարդ Մհերին: Հայկն ինձ հետո հիշեցրեց, որ նման մի բան էլ ինքն արել էր գրեթե հազար տարի առաջ, այն ժամանակ, երբ հանդես էր գալիս որպես Կորճայքի իշխան: Այո, հիշում եմ, այդ իրադարձությանը ես էլ եմ ներկա եղել:

_______________________
[1] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1380 թվականով:
[2] Տուշրարտա (մ.թ.ա. մոտ 1450-1410): Միտանիի թագավորության արքա, որի օրոք Միտանին մեծ ուժ և հսկայական միջազգային հեղինակություն ուներ:
[3] Շավարշ II (Շուտուառա) (մ.թ.ա. մոտ 1410-1382): Միտանիի թագավորության արքա, որի օրոք Միտանին շարունակեց պահպանել հզորությունը և միջազգային մեծ հեղինակությունը:
[4] Արտաշես (մ.թ.ա. մոտ 1382-1380): Միտանիի թագավորության արքա:
[5] Փաստը հայտնի է ըստ եգիպտական սկզբնաղբյուրների:
[6] Գտնվում է Հալիսից հարավ:
[7] Կիլիկիայի թագավորությունն է:
[8] Հյուսիսային Կիլիկիան է:
[9] Հայայի թագավորությունն է:
[10] Հայայի թագավորության մի մասն է:
[11] Մելիտեն է:
[12] Թորգոմա տունը իշխանությունն է:

Lion
29.09.2011, 22:05
Փաստորեն իմ լավ բարեկամ Հայկը հերթական անգամ փոխեց իր կերպարը և, հրաժեշտ տալով հետագայում որպես Սասունի հիմնադիր Սանասար տեղի ժողովրդի հիշողության մեջ մնացած ու սիրված քրմի կերպարին, սկսեց հանդես գալ որպես վերջինիս տղա Մհեր, որպես երկնքի արեգակնային որդի: Դա հենց այն ժամանակներում էր, երբ ես լուր ստացա մեր փարավոն Ամոնհատեպի մահվան ու նրա որդին, նոր փարավոն Էխնաթոնի գահակալման մասին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ, չնայած ես ու Հայկ երկար ժամանակ վստահ էինք, որ սա մահացել է, բայց հետագայում պարզվել էր, որ դրա ջոկատի հետ մեր հիշարժան ընդհարման ժամանակ սրան հաջողվել էր ինչ-որ հրաշքով ողջ մնալ, թաքնվել ընկած դիակների մեջ, իսկ հետո էլ վերադառնալ Եգիպտոս:

Հայկի կերպարանափոխության ժամանակ բոլորի գլուխը խառն էր և այդ փոփոխությունը մեծ հաշվով ոչ-ոքի էլ չհուզեց: Եգիպտոսը զբաղված էր հին փարավոնին հրաժեշտ տալով ու նորին դիմավորելով, իսկ Խեթական թագավորությունն էր հայերի կողմից հասցված ծանր հարվածներից հետո դեռևս գտնվում էր խորը ճգնաժամի մեջ: Սակայն անակնկալ ու կտրուկ կերպով բարդացել էր ներքաղաքական վիճակ նաև Ոսկանիում:

Բանն այն էր, որ Սասունում մեր հաստատվելու հետ գրեթե միաժամանակ մահացէլ էր Միտանիի հզոր արքա Շավարշը, որից հետո գահին բազմել էր նրա եղբայր Արտաշեսը: Սակայն այս նոր արքան իր անբարո և անպատվաբեր վարքագծով այնքան արագ էր հասցրել հիասթափեցնել սեփական հպատակներին, որ Խաթթուշաշի գրավումից անմիջապես հենց հետո սրանք դավադրություն կազմեցին և, գահընկեց անելով Արտաշեսին, Միտանիի նոր արքա հռչակեցին վերջինիս պատանի եղբայր Տուշրարտային: Հենց սա էր, որ, ինչպես արդեն ասացի, մահվան կածանին արդեն ոտք դրած մեր փարավոն Ամոնհատեպին ուղարկեց Իշտար աստվածուհու արձանը: Ինչ վերաբերվում է Հայաստանի մյուս թագավորություններին, ապա ոչ իրենց ներքին կյանքով ներփակված Արարատյան թագավորությանն ու Կիլիկիային, և ոչ էլ Սասունին սահմանակից Արմենիին ու Հայային այդպես էլ մեծ հաշվով չհուզեց տեղի ունեցած փոփոխությունը:

Հետաքրքիր է նշել, որ Հայկի կերպարի փոփոխությունը բերեց նաև իմ բարեկամի բնավորության և ապրելակերպի փոփոխության: Մհերի նոր կերպարում Հայկը հանդես եկավ որպես լիարյուն կյանքով ապրող, կենսախինդ և ուրախ մի ռազմիկ, որը պատերազմ էր գնում ինչպես հարսանիք, իսկ խաղաղ տարիներին էլ մեծ ուշադրություն էր դարձնում կանանց:

Հայկի հետ միշտ այդպես է լինում ու այդ հատկանիշը բարեկամիս մեջ ինձ միշտ էլ հիացրել է: Նա երբեք թույլ չի տալիս, որ նախորդ տարիների ծանր բեռը ճնշի իր հետագա կյանքի վրա և կործանի այն: Որոշ մարդիկ դրանում հնարավոր է անհետևողականություն տեսնեն կամ էլ նույնիսկ նախկինում դավանած արժեքներից նահանջ նկատեն, բայց անձամբ ես դրանում տեսնում եմ խորը մի իմաստնություն: Այդպիսին է մեր ճակատագիրը` ապրել շատ ու շատ կյանքեր, և այս պայմաններում, եթե թողնես, որ նախորդ տարիները ծանր բեռ դառնան վրադ, դրանց ծանրությունը քեզ վաղ թե ուշ կկոտրի ու վերջնականապես կկործանի: Գուցե և այս տողերը չհասկանան կամ չըմբռնեն սովորական մահկանացուները, մարդիկ, որոնք ապրում են մի քանի տասնյակ տարվա կյանք ու այդ ծանրությունը նրանց վրա այդքան էլ չի զգացվում, բայց այս խոսքերը պետք է որ հիանալի կերպով հասկանա իմ կամ Հայկի պես յուրաքանչյուր մեկը, ով ապրել է արդեն հազար տարուց ավել և հստակորեն զգում է տարիների ու հիշողությունների հսկայական ճնշումը իր հոգու վրա: Ինքս էլ եմ անցել այդ ամենի միջով և Հայկին մազաչափ իսկ չեմ մեղադրում:

Եվ այսպես, Եգիպտոսում "մահացած" քուրմ Հայկը ընդմիշտ հեռացավ մարդկանցից, իսկ նրա փոխարեն հայտնվեց որպես վերջինիս որդի ներկայացած Մհերը, մի մարդ, որին հետագայում հայերը Մեծ կամ Առյուծաձև Մհեր կոչեցին ու շատ սիրեցին: Արդեն ժամանական էր նաև, որ ես ևս հեռանայի, մանավանդ որ Ամոնհատեպի խաղաղ թագավորությունից հետո իմ հարազատ Եգիպտոսը ոտք էր դրել մեծ ցնցումների դարաշրջան. անպետք Էխնաթոնը արդեն սկսել էր հիմնովին խաթարել Եգիպտոսի կյանքի բոլոր բնագավառները և Սասունում նստել ես այլևս և ոչ մի կերպ արդեն չէի կարող:

Իմ դիտորդները հայտնում էին, որ Հայկի կյանքի հետագա քսան տարիները Սասունում անցել են բավականին խաղաղ. Հայկն ամեն կերպ ուժեղացնում և ամրապնդում էր իր իշխանության հզորությունը` պատրաստելով վերջինիս հետագա փոթորիկներին: Այդ տարիներից միակ հիշարժան դեպքը դեպի Պաղեստին Միտանիի բանակի կատարած արշավանքին իր մասնակցությունը բերելն էր, որը տեղի ունեցավ Էխնաթոնի թագավորության իններորդ տարում:

Lion
01.10.2011, 10:06
Այդ ժամանակ մեր անպետք փարավոնն արդեն ողջ թափով սկսել էր իրականացնել իր կրոնական խայտառակ փոփոխությունները, դրել էր նոր մայրաքաղաքի հիմքերը և, կլանված լինելով ներքին գործերով, լրիվ աչքաթող էր արել մեր երկրի արտաքին գործերը: Արդյունքում մշտապես անհանգիստ Ասորիքը, ինչպես և տասնամյակներ առաջ, կրկին բռնեց բացահայտ ապստամբության ուղին, իսկ բարիդրացիական հարաբերություններն էլ բարեկամական Միտանիի, ինչպես նաև մեր վաղուցվա առևտրական գործընկեր Բաբելոնի հետ հիմնովին խաթարվեցին: Ընդ որում բանը հասավ նույնիսկ նրան, որ Տուշրարտան կրկին շարժման մեջ դրեց իր հզոր ռազմական մեքենան և Էխնաթոնին խելքի բերելու համար բացահայտ ներխուժում իրականացրեց դեպի մեր ազդեցության տակ գտնվող Ասորիքի տարածք [1]: Դեռ լավ էր, որ այս արշավանքը լուրջ ռազմական հետևանքներ չունեցավ, իսկ Էխնաթոնն էլ ժամանակին խելքի եկավ և, հետ կանգնելով նախկինում որդեգրած իր գոռոզ վարքագծից, հին պայմաններով Միտանիի հետ կրկին հաշտության պայմանագիր կնքեց: Այս անգամ ևս, ինչպես Ծովինարի դեպքում եղավ, որպես կնքված հաշտության գրավական Տուշրարտան Էխնաթոնին կնության տվեց իր տասնհինգամյա քրոջը` աննման գեղեցկության տեր Նունուֆարին: Այստեղ ես չեմ կարող թույլ չտալ ինձ մի փոքրիկ շեղում չկատարել և մի քանի բառ չասել այդ գեղեցիկ էակի մասին:

Պատմում էին, որ Եգիպտոսն ինքը երբեք չի ծնել նման մի գեղեցիկ կնոջ, ինչպիսին Նունուֆարն էր: Նունուֆարին անվանում էին կատարյալ, իսկ հիացած Էխնաթոնը, փոխելով այս գեղեցկուհու սկզբնական անունը, նրան պաշտոնապես սկսեց կոչել Նեֆերտիտի, որը մեր լեզվից թարգմանած նշանակում է. “Աթոնի գեղեցկուհիներից ամենագեղեցկագույնը եկավ” [2]: Ինքս էլ եմ տեսել Նեֆերտիտիին և կարող եմ ասել, որ այս ամենում ոչ մի չափազանցություն մազաչափ իսկ չկա: Ծովինարին մոռացած Էխնաթոնը մինչև իր կյանքի վերջը խելագարի պես սիրեց այս կնոջը ու դեռ լավ էր, որ նա, սկսելով լսել Միտանիի արքայադստերը, աստիճանաբար խելքը գլուխը հավաքեց և դադարեցրեց իր խելագար փոփոխությունները: Եգիպտոսը սկսեց աստիճանաբար ուշքի գալ: Իսկ ուշքի գալ մեր երկրին իրոք պետք էր, քանի որ հյուսիսից ահագնանում էր նոր վտանգը:

Արդյունավետ կերպով հօգուտ իր երկրի օգտագործելով բաժին հասած խաղաղ տասնամյակները` Խաթթուշաշի մոխիրների միջից Խեթական թագավորության նոր հզորացումը նախապատրաստեց խեթական արքաներից ամենահզորն ու հաջողակը` որպես արքա ապրած ու մահվանից հետո էլ մեզնից մեկը դարձած խեթ Սուպիլը, որին սերունդները հետագայում կկոչեն Սուպիլուլիումա [3]: Խեթական երրորդ արքա Թուդհալիայի կրտսեր որդին` նորածին Սուպիլը կամ Սուպիլուլիուման, գահ բարձրացավ կամ ավելի շուտ,այսպես ասենք, արքա հռչակվեց Ամոնհատեպի մահից մեկ տարի առաջ և սզբնական տասնամյակներում ոչ-ոք նրա ու իր ավերված Խեթական թագավորության վրա նույնիսկ ուշադրություն էլ չէր դարձնում. ինչպես արդեն ասվեց վերևում` յուրաքանչյուրին իր հոգսն էլ հերիք էր: Բայց արդեն Էխնաթոնի գահակալման վերջին տարիներին ստեղծվեց մի իրավիճակ, երբ ոտքի կանգնած Խեթական թագավորությանը չնկատել արդեն ուղղակի անհնար էր:

Առաջին անգամ այս արքան իր մասին ստիպեց խոսել դեռևս վերևում արդեն իսկ հիշատակված, դեպի Պաղեստին Միտանիի բանակի արշավանքի ժամանակ: Բանն այն էր, որ խեթերը, Տուշարտային համարելով Միտանիի գահին ապօրինի կերպով բազմած մի անձնավորություն և փորձելով օժանդակել գահազրկված Արտաշեսին, փորձ էին կատարել դավադրական գործունեություն սկսել Ոսկանիի արքունիքում: Սակայն երիտասարդ Տուշրարտան գործեց խիստ վճռական և, մահապատժի ենթարկելով բացահայտված խեթական դավադրության ղեկավար Թուխիկ իշխանին [4] ու Արտաշեսին էլ արտաքսելով Միտանիից, բոլորին ցույց տվեց, թե ով է Միտանիի իրական տիրակալը: Ինչպես արդեն ասվեց, դրանից կարճ ժամանակ հետո էլ հենց կնքվեց կամ, ավելի ճիշտ է ասել, վերահաստատվեց դաշինքը Եգիպտոսի հետ: Բայց խեթերի հետ բարդությունները դրանով չէին վերջանալու:

_______________________
[1] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1370 թվականով:
[2] Նեֆերտիտի (մ.թ.ա.ա. XVI դարի առաջին կես): Էխնաթոնի կինը Միտանիի արքայական տոհմից, որն աչքի էր ընկնում իր բացառիկ գեղեցկությամբ:
[3] Սուպիլուլիումա (մ.թ.ա. 1380-1326): Խեթական թագավորության արքա, որի օրոք այս թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին:
[4] Տուշրարտայի դեմ դավադրություն նյութած անձնավորություն:

Lion
01.10.2011, 10:17
Անպետք Էխնաթոնի թագավորության տասնչորսերորդ տարում Սուպիլուլիուման, ռազմական օժանդակություն ցույց տալով իր մոտ ապաստանած Տուշրարտայի մյուս եղբայր Արտակին [1], հարձակվեց Միտանիի թագավորության վրա, բայց հաջորդած ճակատամարտում պարտություն կրեց [2]: Շուտով պարզվեց, սակայն, որ սա միայն սկիզբն էր: Այս իրադարձություններին մասնակցած Հայկը հետագայում ինձ պատմեց, որ այդ դեպքերից հինգ տարի անց, պատճառ բռնելով դեպի Հայա փոխուստի դիմած իր մի քանի ծառաներին վերադարձնելու անհրաժեշտությունը, Սուպիլուլիուման հարված հասցրեց արդեն Հայայի թագավորությանը և գրավեց Եփրատի վերին հոսանքի ողջ աջափնյակը [3]: Հայայի վիճակն այնքան էր ծանրացել, որ հայոց այս թագավորության արքան` Մարի-Անիի [4] թոռ և Կար-Անիի [5] որդի Հայկ-Անին [6], ընդունեց Սուպիլուլիումայի գերիշխանությունը: Ընդ որում վիճակը հատկապես ծանրանում էր նրանով, որ ոչ միայն Միտանիի ուժեղագույն դաշնակիցն էր պայքարից դուրս եկել, այլև Խեթական թագավորությունը Միտանիի վրա հարձակվելու համար խիստ հարմար մեկնակետ էր ստացել: Իսկ խեթական հարվածի ամենասուր ծայրում գտնվում էր Սասունը, որտեղ իշխում էր իմ բարեկամ Հայկ: Իրավիճակ կտրուկ քայլեր էր պահանջում և արդյունքում, հերթական անգամ գործի դնելով իր ռազմական հզոր համակարգը և հատկապես ընտիր մարիաներին, հենց հաջորդ իսկ տարում Տուշրարտան մարտարշավի դուրս եկավ ու կարողացավ հետ վերցնել հիշատակված տարածքները [7]:

Դրանից հետո որոշակիորեն տրորված Սուպիլուլիուման որոշեց նոր դաշնակից ձեռք բերել և, ահաբեկելով Կիլիկիայի արքա Սանասարին [8], ստիպեց վերջինիս անցնել իր կողմը ու հետագա մարտական գործողություններում խեթերին օժանդակելու համար ուղարկել հարյուր մարտակառք, ինչպես նաև հազարական հեծյալ ու հետևակ ռազմիկ: Ընդ որում, որպես Կիլիկիայի արքայի հավատարմության երաշխիք, գրեթե անմիջապես էլ Ադանա [9] տեղափոխվեց խեթական արքայորդի Տելեպինուն [10] և հետագայում փաստացի իր ձեռքը վերցրեց Կիլիկիայի կառավարումը: Տեղի ունեցավ այն, ինչից իմ բարեկամ Հայկն այդքան վախենում էր և ինչից այդքան մեծ ջանքերի գնով ձգտում էր խուսափել` մասնատված Հայաստանի մի մասն ընկավ թշնամու տիրապետության տակ ու գործիք դարձավ Հայաստանի մյուս մասերի դեմ պատերազմելու համար: Հետագա տարիների իրադարձությունները կապված են արդեն մեր ու Ասորիքի հետ: Ու թեև Հայկը մի քանի տարի ժամանակ ևս շահեց, բայց արդեն պարզ էր, որ խեթերը նրան այսպես թե այնպես հանգիստ չեն թողնելու: Իսկ առայժմ, ինչպես արդեն ասել եմ, Ասորիքի անհանգիստ իշխանների մշտական խարդավանքների արդյունքում մենք կրկին կորցրեցինք գործնականում ողջ Ասորիքը:

Խեթական բանակները իջնում էին լեռներից և գրավում բարեբեր այս երկրի քաղաքները, ոչնչացնում էին մեր կայազորներն ու սպանում մեր կառավարիչներին: Ընդ որում բոլոր այդ թշնամական գործողությունները խեթերն անում էին ավազակների ու խռովարարների դեմ պայքարի և իբր Եգիպտոսի շահերի պաշտպանության պատրվակով: Խեթական առյուծը, ինչքան ահարկու էր ուղղակի հարվածում, այնքան էլ վտանգավոր էր խորամանկ խարդավանքների գործում և պատահական չէ, որ անպետք Էխնաթոնի մեղքով Ասորիքում սկիզբ առած խառնաշփոթը վերջինս օգտագործում էր լիակատար կերպով : Ընդ որում անխելք Էխնաթոնը, որը լիովին կլանված էր իր կրոնական վերափոխումներով և մազաչափ իսկ ուշադրություն չէր դարձնում այդ ամենի վրա, դրանից դեռ տասնհինգ տարի առաջ էր մահացել, բայց մեր երկրում սկիզբ էր առել ավելի մեծ մի խառնաշփոթ: Ոչ մի հնարավորություն չկար խոշոր մարտական գործողություն վարելու խեթերի դեմ ու դեռ լավ էր, որ սրանք Եգիպտոս ներխուժելու լուրջ մտադրություններ չունեին և Ասորիքին տիրելուց հետո կրկին իրենց հիմնական ուժերով վերադարձան սեփական տարածքներն` պատրաստվելով հզոր հարված հասցնել ամենից առաջ Միտանիին ու Արմենիին:

Խեթերի ոկղմից Ասորիքին փաստացի տիրելուց հետո, ինչպես արդեն ասացի, խեթերի հարվածի ամենասուր ծայրում հայտնված Սասունի վիճակը էլ ավելի ծանրացավ: Սուպիլուլիուման հասավ նրան, որ փաստացի դադարեցվեց դեպի լեռներ ցորենի արտահանումը, որը պարենային լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց Հայկին: Իսկ շուտով էլ խեթերն անցան արդեն ուղղակի և բացահայտ մարտական գործողությունների:

_______________________
[1] Արտակ II (Արտադամա) (մ.թ.ա. 1327-1326): Միտանիի արքա, որի օրոք թագավորությունը կտրուկ թուլացավ և սկիզբ առավ վերջինիս անկման գործընթացը:
[2] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1355 թվականով:
[3] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1350 թվականով:
[4] Մարի-Անի (մ.թ.ա. մոտ 1450-1400): Հայայի թագավորության արքա, որի օրոք սկիզբ առան ավերիչ պատերազմները Խեթական թագավորության դեմ:
[5] Կար-Անի (մ.թ.ա. մոտ 1400 - ուղ. 1375): Հայայի թագավորության արքա:
[6] Հայկ-Անի (մ.թ.ա. 1375-1345): Հայայի թագավորության արքա:
[7] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1349 թվականով:
[8] Սանասար II (Շունաշարա) (մ.թ.ա. մոտ 1400-1345): Կիլիկիայի թագավորության արքա:
[9] Քաղաք Կիլիկիայում, Կիլիկիայի թագավորության մարյաքաղաքը:
[10] Տելեպինու քուրմ (մ.թ.ա. մոտ 1345-1334): Սուպիլուլիումա I-ի որդի ն և Կիլիկիայի թագավորության տիրակալը:

Lion
01.10.2011, 10:26
Մեր փարավոն Խորեխեմբի [1] թագավորության երրորդ տարում, երբ խելամիտ փարավոնին դեռևս չէր հաջողվել կարգի բերել Եգիպտոսը ու նա նոր-նոր էր ձեռք զարկել այդ դժվարին գործին, Սուպիլուլիումայի գլխավորությամբ հարձակման անցած Խեթական թագավորության բանակը հայերից գրավեց Անդրեփրատյան Ծոփքը, իսկ հետո էլ շարժվեց Ոսկանիի ուղղությամբ [2]:

Միտանիի արքա Տուշրարտային այս անգամ այլ ելք չէր մնում, քան պարտիզանական մարտերով նահանջելը: Իմ դիտորդները հայտնում էին, որ, ինչպես և կարելի էր սպասել, այդ իրադարձություններին հայերի կողմից ամենաակտիվ մասնակցությունն էր բերել իմ լավ բարեկամ Հայկը: Ինչպես պատմում են ամենատարբեր աղբյուրները` Սասունի իշխան Առյուծաձև Մհերի գլխավորած մանր ջոկատները իսկական մի պատուհաս էին դարձել խեթական բանակի համար, որը կտրվել էր պարենավորման հիմնական պահեստներից և, չնայած կարողացել էր մտնել Ոսկանի, սակայն չէր կարողացել գրավել քաղաքի միջնաբերդն ու հայտնվել էր ամենաողբալի վիճակում:

Ավելին, իմ դիտորդների չճշտված տվյալների համաձայն այս արշավանքի ժամանակ տեղի էր ունեցել ևս մեկ ուշագրավ, թեև միայն մեր նմաններին վերաբերվող ու այդպես էլ մեծապես անհայտ մնացած մի դեպք: Ասում էին, թե խեթական ճամբարի վրա հարձակումներից մեկի ժամանակ Հայկին հաջողվել էր ներխուժել Սուպիլուլիումայի վրան և տեղի ունեցած մենամարտում սպանել վերջինիս: Վերևում ես արդեն ասացի, ու խեթական արքան մեր տիպի մարդկանցից մեկն էր, բայց իր այդ վիճակին նա հասավ միայն այդ մենամարտում մահանալուց և վերակենդանանալուց հետո:

Խնդիրը բարդ է և այժմ ես հնարավորություն չունեմ այն վերջնականապես պարզելու: Հայկը վառ ատելություն էր տածում Սուպիլի նկատմամբ և պնդում էր, որ դաշույնի հարվածով է վերջ տվել այդ արքային: Մեր հետախույզները ևս հայտնում էին, որ հարձակումից հետո խեթերի ճամբարում պատրաստվել են սեփական արքայի թաղման արարողությանը: Բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ հենց այդ իրադարձությունից հետո Խեթական թագավորության գահին բազմեց Մուրսիլ անունով մեկը [3], որը, սակայն, իրեն կոչում էր Սուպիլուլիումայի որդի, անչափ նման էր իր հորը բնավորությամբ ու կառուցվածքով, իսկ իր գրվածքներում էլ իրեն անվանում էր. մեկ. “Սուպիլուլիումա”, իսկ մեկ էլ. “Մուրսիլ”: Ես ընդունում եմ, որ սա դիտորդների մեր պատմության ամենամութ կետերից մեկն է և կարիք ունի հետագա պարազբանման: Իսկ առայժմ թերևս միայն հավանական կարող եմ համարել այն տարբերակը, որ Սուպիլուլիուման, լինելով անմահ, բայց դեռևս հասած չլինելով այդ վիճակին, Ոսկանիի պատերի տակ տեղի ունեցած այդ հարձակման ժամանակ դաշույնի հարվածով սպանվել է դրա անմահ էության մասին այդ ժամանակ ոչինչ չիմացող Հայկի կողմից, որից հետո վերակենդանացած Սուպիլուլիումային հաջողվել է ճարպիկ կերպով օգտվել խառնաշփոթից և կրկին խեթական գահին բազմել արդեն իր որդի Մուրսիլի անվան տակ: Չգիտեմ և ոչինչ չեմ կարող վերջնականապես պնդել, հատկապես այն բանի ֆոնին, որ մի քանի տարի առաջ տեղի ունեցած Խաթթուշաշի ջախջախումից հետո [4] հիմա այդ քաղաքի նույնիսկ տեղն է դժվար մատնանշել, բայց ամենահավանական տարբերակ ամեն դեպքում մնում է կարծես թե հենց սա:

Ոսկանիի պատերի տակ կրած անհաջողությանը, որն ինչպես արդեն ասացի, բարդ վիճակի մեջ էր դրել խեթական բանակին, շուտով գումարվեց նաև ևս մեկ: Խեթերի թիկունքում ապստամբեցին Անիի քրմերը և Հայայի մարտունակ ջոկատները, որոնք ոչ մի կերպ չէին ուզում թույլ տալ իրենց ազգակից Միտանիի կործանումը, ներխուժեցին խեթական թագավորության ուղիղ սիրտը: Արդյունքում վերակենդանցած Սուպիլուլիուման կամ Մուրսիլը ստիպված եղավ նահանջի հրաման տալ: Իրենց հերթին, լսելով խեթական բանակի վերադարձի մասին, խեթական տարածքներից հեռացան նաև հայերը: Արդեն տարվա վերջում էր, երբ կատաղած Մուրսիլը, որը ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել կրած անհաջողության հետ, կրկին արշավի հանեց իր բանակը և նահանջող հայերից առանց լուրջ մարտերի գրավեց Հյուսիսային Ասորիքը, իսկ Կադեշի պատերի տակ տեղի ունեցած ճակատամարտում էլ հաղթեց միտանցիների կողմում մարտնչող տեղի իշխանի բանակին: Արյունոտ տարին վերջացավ այնպես, ինչպես և սկսվել էր` բոլոր պետությունները մնացին իրենց նախնական սահմաններում [5]:

Այս կապակցությամբ ուզում եմ կրկին ընդհատել խոսքս և ցույց տալ, թե բուռն այս իրադարձությունների վերաբերյալ ինչ հաջողվեց ինձ գրի առնել խորը քնի կամ ուշաթափության մեջ հայտնված Հայկի խոսքերից, խոսքեր, որոնցում, ի դեմս առյուծին հաղթահարող Մհերի, իմ խորին համոզմամբ արտացոլված է Հայկի պայքարը սեփական դրոշների վրա առյուծ կրող և իրենց էլ առյուծի սերունդ համարող խեթերի դեմ…

______________________
[1] Խորեխեմբ (մ.թ.ա. 1348-1320): Եգիպտոսի XVIII գահատոհմի փարավոն, որի օրոք Եգիպտոսի հզորությանը աստիճանաբար վերականգնվեց:
[2] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1345 թվականով: Պարտիզանական հարվածների ենթարկվող խեթական բանակին հաջողվեց գրավել Միտանիի մայրաքաղաքը, սակայն ծանր կորուստներ կրած թշնամին գրեթե անմիջապես էլ ստիպված եղավ հապճեպ նահանջ իրականացնել:
[3] Մուրսիլ II (մ.թ.ա. մոտ 1345-1300): Խեթական թագավորության արքա, որի օրոք այս թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին:
[4] Մ.թ.ա. մոտ 1190 թվականին “Ծովի ժողովուրդներ”-ը գրավեցին և հիմնահատակ ավերեցին Խաթթուշաշը:
[5] Նկարագրվող իրադարձությունները խեթական կողմին այդպես էլ վերջնական հաջողություն չբերեցին:

Lion
01.10.2011, 10:32
Էղավ մեկ օր, որ Սասնա մեջ հացի մեծ թանկություն ընկավ: Ժողովուրդն էլավ, էկավ լցվավ Մհերի դուռ, ասաց. “Մհեր, աստծու սիրուն, մենք սովամահ տի կոտորվենք, արի մեզի ճար մի գտի”։ Մհեր ասաց. “Ես չեմ գիդի. էրթամ քեռի Թորոս ասեմ, էնի գիտնա՝ էս թանկություն ինչից կլնի”: Էլավ, գնաց քեռուն, ասաց. “Քեռի, թանկություն է: Կարնա՞ս մեզի ճար մի գտի”։ Քեռին ասաց. “Մհեր, որդի, ի՞նչ ճար գտնեմ, էրկիր հաց չըմնաց։ Թե հաց ըլնի՝ քո հոր ամբարներ տի ըլնի”։ Մհեր հարցուց. “Ինչի՞ց է՝ հաց չըկա, կարկու՞տ զարկե, քամի՞ն քաղե, տո՞թն է տվե...”: Քեռին ասաց. “Չէ, էդուց չէ։ Մեր էրկիր վար ու ցանք քիչ է. էծ կպահենք, տավար ու էշ, մեր հաց Շամա [1], կգար: Բայց մեկ առյուծ է լուս ընկե, երբ սար չութի էրթանք՝ մեզ կուլ կտա։ Ճամփան կտրեց ճամփորդներեն, գալող ու էրթացող հատավ, մարդ չի կարնա ճամփա էրթա՝ Շամից էստեղ, էստեղից Շամ: Էդոր համար հացի պակաս ու թանկություն ընկավ աշխարք"։ Մհերն ասաց. "Էդպես է՝ ես լուսուն կէրթամ”։ Քեռին թե. “Որդի, չէրթաս, քեզ կջարդի”: Ականջ չարավ, գնաց։ Առավոտուն վիր, ամեն, ինչքան ձի հեծնող կար՝ հեծան՝ Մհերի հետ գնացին։ Գնացին էն առյուծին։ Առյուծ տեսավ՝ մարդ մի կգա՝ էլավ, էկավ իրեն տեղեն։ Պոչը գետին կտփտփեր, թոզ ու դուման կբարձրացներ:

Էլավ՝ էկավ Մհերի դեմ։ Մհեր ասաց իրեն զորքին. “Ով որ էդ առյուծին թրով զարկեց, ես կթողնեմ առյուծն իր տեղ, հետ կդառնամ էնոր վերան ու կսպանեմ զէնի: Առյուծի մեր աստված կանչեց՝ ծնավ էնոր, իմ մերն էլ ինձ, աստված կանչեց, էնպես ծնավ”։ Մհերի հետ գնացած մարդիկ հեռու կանգնան, Մհեր մենակ գնաց։ Գնաց, ինք ու առյուծ առան իրար։ Մհեր գոչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի ծնոտ, մյուս ձեռ թալեց ներքի ծնոտ, ճղեց էդ առյուծ մեջտեղեն, արեց էնոր էրկու կտոր։ Մեկ դրեց ճամփու էս դին, մեկ էլ էն դին։ Իր հետ գնացած մարդեր էկան, կայնան Մհերի մոտ։ Մեկ մարդ էլ շուտ խաբար հասցուց Սասուն, թե աչքներդ լուս, Մհերն առյուծ սպանեց։ Չուր հիմիկ Մհեր էր, հիմիկվնե հետ էղավ Առյուծաձև Մհեր։

Մհեր դարձավ, էկավ Սասուն։ Ու սասնեցիք էդ ժամանակ էկան Մհերի դուռ, ասին. “Էստուց հետև մեր տեր դուն ես, մեզի կառավարի”։ Երբ սասնեցիք Մհեր արին կառավարող՝ տվին էնոր Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին, Գուտն զրեհին, Գոտին ի մեջքին, Կապան ղադիֆեն։ Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին, առավ ի ձեռ Թուր Կեծակին, շրջեց իր հայոց հողեր։ Ու թշնամիք կորագլուխ էլան էնոր առաջ…

___________________
[1] Աոսրիքի ժողովրդական անվանումը:

Lion
01.10.2011, 12:23
*

Անչափ արյոնոտ այդ տարուն հաջորդեցին համեմատաբար խաղաղ տարիները, որոնց ընթացքում իրար արնածոր վերքեր հասցրած բոլոր երկրներն էլ փորձում էին ամոփքել դրանք և նոր ուժ հավաքել: Արդեն իր անմահ էությունը լրիվ գիտակցած Սուպիլուլիուման կամ Մուրսիլը երկաթյա ձեռքով վերականգնեց կարգուկանոնը և իր սասանված հեղինակությունը Խեթական թագավորությունում, Տուշրարտան փորձեց վերականգնել Միտանիի երբեմնի ուժն ու հզորությունը, Կիլիկիան մնաց խեթերի ուղղակի, իսկ Հայան ու Արմենին էլ` սրանց անուղղակի ազդեցության ոլրոտում: Խոհեմ Խորեխեմբն էլ մի կերպ ոտքի հանեց մեր Եգիպտոսը: Այդ տարիներին ես նորից հաստատվեցի Թեբեում և դարձա մեր փարավոնի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Իմ դիտորդները հայտնում էին, որ իր իշխանությունը Սասունում ոչ միայն պահել, այլև խիստ ամրապնդել էր կարողացել նաև Հայկ: Ասում էին, որ նա ամուսնացել է Արմաղան անունով մի գեղեցկուհու հետ, որին խլել էր խեթերից, երբ սրանք գերված հայերի մի խմբի ուզում էին տեղափոխել իրենց երկիր:

Վերջին դեպքերի կապակցությամբ ես կարողացա որոշ ոչ հստակ խոսքեր գրի առնել նաև Հայկի խոսքերից, սակայն հարմար չեմ գտնում դրանք այստեղ մեջբերել, մի կողմից վերջիններիս` ոչ այնքան պարզ, մյուս կողմից էլ` ակնհայտ հեքիաթային բնույթը հաշվի առնելով: Ընդհանուր տեսքով միայն, հանուն դիտորդների մեր ընդհանուր գործի շահերի, այստեղ կարող եմ ասել, որ ոչ այնքան հստակ այդ հեքիաթային խոսքերում Հայկը պատմում էր ինչ-որ քաղաքների գրավման, ինչպես նաև բազում մենամարտերի ու մրցությունների մասին` խոսք տանելով նաև Արմաղանի ազատման պատմության և նրա հետ ամուսնության մասին: Կարծում եմ, սակայն, ակնհայտ է, որ բարեկամիս այս խոսքերում արտացոլված են վիպական քողով պատված իր հիշողությունները խեթերի հետ ունեցած բազում մանր ընդհարումների մասին, որոնք կապված դեպի Ոսկանի Սուպիլուլիումայի կազմակերպած վերջին հարձակնան հետ:

Այս կապակցությամբ հարկ է ավելացնել, որ Հայկի խոսքերում ակնարկներ կային նաև իր հետագա սիրային արկածների մասին: Հաշվի առնելով, սակայն, դրանց որոշակիորեն անձնական բնույթը, վերջին փաստի կապակցությամբ ես կավելացնեմ ընդամենը միայն այն, որ, համաձայն դիտորդների և իմ անձնական դիտարկումների, այդ ժամանակ Հայկը ավելի շատ, քան երբևէ երբ նա ամուսնացած էր եղել, ուշադրություն էր դարձնում այլ կանանց, ինչը հաճախ էր վշտացնում մեր այս հերոսին անհուն կերպով սիրած Արմաղանին: Ընդ որում ես ավելորդ չեմ գտնում և ի պատիվ այդ կնոջ ուզում եմ ավելացնել, որ, նույնիսկ այն բանից հետո, երբ կրքոտ կարքեմիշցի մի կնոջ հետ մի քանի տարի ապրելուց հետո Հայկ հիասթափվեց վերջինիցս ու վերադարձավ Արմաղանի մոտ, հավատարիմ այս կինը ոչ միայն ներեց նրան, այլև կրկին նվիրեց վերջինիս իր մեծ սերն ու նվիրվածությունը: Այո, լավ կին էր այդ Արմաղանը և այս առումով թող ինձ, որպես հազարամյա մի բարեկամի, թույլ տրվի ասել իմ ընկեր Հայկին, որ նա դաժան էր վարվում այդ հիանալի կնոջ հետ:

Խորեխեմբի թագավորության վերջին տարիներին հարաբերոթյունները խեթերի հետ կրկին լարվեցին: Անմահ Մուրսիլը, որին ճակատագիրը կարծես թե երջանիկ հնարավորություն էր տվել անվերջ ձգտելու հասնել իր երազանքներին, նորից էր սկսել մտմտալ Ասորիքին տիրելու մասին: Մի քանի մանր արշավանքներ կատարելով Հյուսիսային մեծ ծովի ափերին տարածվող Հայայի տարածքների ուղղությամբ [1]` Խորեխեմբի թագավորության քսաներորդ տարում Մուրսիլը մի մեծ բանակ հավաքեց և որոշեց կրկին իջնել Ասորիք [2]: Արշավանքը տեղի էր ունենում Եփրատ գետի աջ ափով:

Տեղեկանալով թշնամու արշավանքի մասին` արդեն ամենևին էլ ոչ երիտասարդ Տուշրարտան այնուհանդերձ նախկին երիտասարդական ավյունով հավաքեց իր ձեռքի տակ եղած բոլոր ուժերն ու ինքն էլ շարժվեց դեպի Հյուսիսային Ասորիք: Այդ իրադարձությանը բնականաբար իր մասնակցությունը բերեց նաև Սասունի իշխանը, ի դեմս իմ բարեկամ Հայկի: Տալպա քաղաքում Մուրսիլը բանակի ազդու շքերթ կազմակերպեց, որից հետո իր որդի Արնուվանդային և փորձառու զորավար Ցիդասին մի խոշոր բանակային խմբով ուղարկեց Տուշրարտայի դեմ: Վերջինս արդեն հասցրել էր պաշարել Հյուսիսային Ասորիքում գտնվող Մարմուրագան, որտեղ դիմադրում էր խեթական վեց հարյուր հոգանոց կայազորը: Իհարկե, միտանցիների նպատակը այդ փոքրիկ խումբը ոչնչացնելը չէր, այլ խեթական ուժերը մասնատելը, ինչն էլ հաջողությամբ իրականացվեց: Քաղաքի պատերին մոտեցող խեթական բանակը անխուսափելիորեն ձգվեց երթային կարգով, ինչից էլ օգտվեց Տուշրարտայի ճարպիկ զորավարը, իմ լավ բարեկամ Հայկ:

Ես Խորեխեմբի մոտ էի, երբ Հյուսիսային Ասորիքից վերադարձած մեր հետախույզները պատմեցին խեթական այդ անհաջողության մասին: Ասում էին, որ երբ խեթական ձգված երթաշարքը սկսել էր մոտենալ Մարմուրագային, Միտանիի արագընթաց մարտակառքերը անակնկալ հարձակման են անցել ու սկսել են հաղթանակ տանել: Ստեղծված պայմաններում Արնուվանդային և Ցիդասին այլ բան չէր մնացել, քան մեծ դժվարությամբ խոշոր ուժեր մարտի մեջ մտցնելը, որից հետո միայն մեծ կորուստների գնով են սրանք կարողացել հետ մղել մարիաներին: Մեր հետախույզները հայտնում էին, սակայն, որ, չնայած հավասարակշռության վերականգմանը, Արնուվանդայի ու Ցիդասի բանակ այնքան ծեծված վիճակում է եղել, որ սրանք ընդհատել են արշավանքը և վերադարձել Տալպա: Արդյունքում Մարմուրագայի կայազորը հանձնվեց, իսկ կատաղած Մուրսիլը, շնորհազրկելով Ցիդասին և պատժելով Արնուվանդային, ստիպված եղավ այնուհանդերձ հրաժարվել Միտանիի դեմ արշավանքից ու շարունակել արշավանքը դեպի Կարքեմիշ, որն ընկավ ութնօրյա դիմադրությունից հետո [3]:

_______________________
[1] Իրադարձությունները թվագրվում են մ.թ.ա. 1330-1329 թվականներով:
[2] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1328 թվականով:
[3] Մուրմուրագայի ճակատամարտի տակտիկական մանրամասները մեզ չեն հասել:

Lion
01.10.2011, 12:33
Խեթերի հենց այս արշավանքի հետ էր կապված Խորեխեմբի դեմ դավադրության բացահայտումը: Հանգուցյալ Էխնաթոնի այրի Անխենսենեպատոնը [1] այն ժամանակ գաղտնի մի դեսպանություն էր ուղարկել խեթերի արքայի մոտ և առաջարկել էր իրեն որպես ամուսին տալ Սուպիլուլիումայի որդիներից մեկին, որը պետք է բնականաբար նաև բազմեր Եգիպտոսի գահին: Այս պատմությունը մեր Հայկի հետ քիչ կապ ունի, դրա համար էլ ուղղակի մի քանի խոսքով կասեմ, որ անձամբ ինքս միջոցներ ձեռք առա հնարավոր այդ ծրագիրը խափանելու ուղղությամբ: Արդունքում մեր գլխին փեսայացու կարգվել պատրաստվող արքայազն Ցանացան սպանվեց: Դեհ, ինչ կարող ես անել, քաղաքականություն է [2]:

Այս ամենը Մուրսիլից խլեց ևս երկու տարի ու այդ ընթացքում, թեև սա որևէ լուրջ առաջխաղացում չիրականացրեց, բայց ամենուր որպես կառավարիչներ նշանակելով իր մտերիմներին, լուրջ կերպով ամրացավ Հյուսիսային Ասորիքում: Միակ դժվարությունը հարուցեց թերևս Կիլիկիայի ապստամբած տիրակալ Տելեպինուն, որը ակնհայտորեն ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել իր հոր վերակենդանացման հետ: Սակայն Մուրսիլը անձամբ արշավի դուրս եկավ և, փախուստի մատնելով սեփական որդուն, գրավեց Կիլիկիան ու հնազանդեցրեց այն [3]:

Թվում էր, թե սկիզբ առած փոթորիկը այս անգամ էլ պետք է հանգստանա, սակայն, ի դժբախտություն իմ լավ բարեկամ Հայկի, հարվածը այս անգամ լրիվ անսպասելի կողմից եկավ` ներսից պայթեց Միտանին: Մանրամասները նույնիսկ Հայկը կարծես թե չգիտի, բայց փաստն այն էր, որ Տուշրարտայի դեմ կազմակերպված բազմաթիվ դավադրություններից մեկն այնուհանդերձ հաջողությամբ պսակվեց և հզոր, թեև արդեն ծերացած այս արքան զոհ գնաց նենգությանը: Դատելով ըստ ամենայնի` դավադրությունը կազմակերպել էր սպանվածի եղբայր Արտակը, որը դեռ տարիներ առաջ էր հավակնում Միտանիի գահին և այժմ էլ չհապաղեց հռչակվել Միտանիի արքա: Տուշրարտան ափսոս էր և ի դեմս նրա հայերը մեծ մի արքա կորցրեցին, բայց վատը նաև այն էր, որ դրանով նրանց մոտ սկիզբ առավ գահակալական լուրջ մի պայքար և Միտանին անվերադարձ կերպով թուլացավ:

Իմ բարեկամ Հայկը` Սասունում իշխող Առյուծաձև Մհերը, հայտնի էր որպես Տուշրարտայի ամենամտերիմ բարեկամներից մեկը և պարզ էր, որ Ոսկանիում տեղի ունեցած փոփոխությունները ազդելու էին նաև նրա վրա: Իրոք, հետագան ցույց տվեց, որ իրերի ցանկացած դասավորության դեպքում էլ Հայկ հայտնվելու էր անբարենպաստ իրավիճակում:

Արտակ ծեր էր ու հիվանդ և այդպես էլ չկարողացավ ամրանալ Միտանիի գահին, մանավանդ, որ զոհված արքայի որդի Սատոնը [4], որը ընդամենը երեք մարտակառքով, երկուական թիկնապահներով ու ծառաներով և նույնիսկ առանց փոխնորդ շորի, բայց այնուհանդերձ կարողացել էր հասնել Մուրսիլին, սրա կողմից եռանդուն աջակցության արժանացավ: Խեթական բանակը պատրաստվեց ներխուժել Միտանիի տարածք: Մինչ այդ, սակայն, Արտակ մահացավ և Միտանիի արքա հռչակվեց վերջինիս որդին` երրորդ արքա Շավարշը [5]: Սա, հուսահատության հասնելով անկյուն քշված գազանի պես և չունենալով որևէ այլ ելք, դեսպաններ ուղարկեց այդ ժամանակներում արդեն բավականին հզորության հասած Ասորեստանի արքա Ասսուրուբալիտի [6] մոտ և, զգալի տարածքային զիջումներ անելով սրան, փորձեց ապահովել երբեմնի իր այդ հպատակի աջակցությունը: Սակայն դա չէր փրկելու Շավարշին և շուտով Խեթական թագավորության բանակը, որին աջակցում էին նաև Արմենիի գահակալները, ներխուժեց Միտանի: Իրիդի քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Շավարշի բանակ պարտություն կրեց [7], որից հետո հաղթողները գրավեցին Ոսկանին: Շավարշի մասին ոչ-ոք այլևս ոչինչ չլսեց, Միտանիի արքա հռչակվեց խեթերի հպատակությունն ընդունած Սատոնը, իսկ երբեմնի հզոր թագավորությունն էլ մասնատվեց ասորեստանցիների և խեթերի միջև ու անվերադարձորեն թուլացավ: Թագավորության հյուսիսային զգալի տարածքներ անցան խեթերի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Արմենիի թագավորությանը, իսկ հարավային որոշ տարածքներ էլ ընկան Ասորեստանի տիրապետության տակ:

Ինչքան ինձ հայտնի է, այս իրադարձություններին Հայկ որևէ կերպ չի մասնակցել, թեև, ինչպես կասվի ստորև, նա դրանցից այնքան է տեղյակ եղել, որ տպավորությունները այդ ամենի մասին պահել է իր մեջ նույնիսկ հարյուրամյակներ անց էլ: Մի բան, սակայն, փաստ էր. Առյուծաձև Մհերի իշխանության ժամանակը Սասունում մոտենում էր իր ավարտին: Արդեն մոտ հիսունհինգ տարի էր, որ Հայկը որպես Մհեր իշխում էր Սասունում և այսպես թե այնպես նա պետք է որևէ փոփոխություն աներ, այնպես որ Ոսկանիում տեղի ունեցած իրադարձությունները ընդամենը միայն արագացրեցին վճռական որոշման ընդունումը:

Ինչպես արդեն ասացի, Առյուծաձև Մհերը հայտնի էր որպես Տուշրարտայի լավ բարեկամ և երրորդ արքա Շավարշը հենց միայն այս պատճառով միայն բոլոր հիմքերն ուներ ատելու նրան: Բայց բարեկամիս վիճակ չթեթևացավ նաև Տուշրարտայի որդի Սատոնի օրոք, քանի որ սա լիովին կախված էր խեթերից և իր հերթին չէր կարող չհալածել խեթերի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Սասունի հզոր իշխանին: Եվ ահա` Հայկ հեռացավ, հեռացավ և… հայտնվեց ինձ մոտ` Թեբեում: Ավարտվեց իմ բարեկամ Հայկի կյանքի կարևոր մի փուլ ևս ու այստեղ ես հերթական անգամ ավելորդ չեմ համարում ընդհատել իմ խոսքը և մեջբերել հենց իր` Հայկի, խոսքերը, որոնք, ինչպես արդեն ասել եմ, ինձ հաջողվեց լսել ու գրառել խորը քնի կամ ուշաթափության մեջ հայտնված Հայկի շուրթերից…

_______________________
[1] Էխնաթոնի այրին:
[2] Եգիպտական տարածքում կասկածելի հանգամանքներում տեղի ունեցած խեթական արքայազնի մահը լուրջ հարված հասցրեց երկու երկրների հարաբերություններին:
[3] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1326 թվականով:
[4] Սատոն (Սատիվասա) (մ.թ.ա. 1325-1298): Միտանիի արքա, որի օրոք նրա թագավորությունը բռնեց թուլացման և քայքայման ուղին:
[5] Շավարշ III (Շուտուառա) (մ.թ.ա. 1326-1325): Միտանիի արքա:
[6] Ասսուրուբալիտ (մ.թ.ա. 1360-1326): Ասորեստանի արքա, որի օրոք Ասորեստանը սկսեց հզորանալ:
[7] Այս և հաջորդ իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1325 թվականով:

Lion
01.10.2011, 12:37
*

Էդ վախտ դեռ կապրեր Արևմուտքի էն վատ թագավոր: Մհերի քաջություն լսեց, կատղավ, թե Մհեր իրեն հարկ չէր ուղարկի։ Հրաման արավ, ասաց. “Գնացեք Սասուն, ասեք Մհեր իրեն պատրաստություն տեսնի։ Ես ու Մհեր տի կռվենք”։ Արիք էկան, ասին. “Առյուծ արքան քեզնե կռիվ կուզի”: “Կռի՞վ կուզի, թող գա, տեսնենք ի՞նչ է կուզի մեզնե”,- ասաց Մհեր, էլավ հեծավ Քուռկիկ Ջալալին, քշեց, հասավ սահման։

Էդ ժամանակ Արևմուտքի արքան իր սաղ բանկով Դաշտի վերան նստուկ էր։ Տեսավ հեռվանց ձիավոր մի կգա: Ինք խոջա ամրոց էր, նստած ձիու վերան, իսկ ձին փոթորկի պես կգար։ Էկավ, հասավ։ Մհեր բարև տվեց, արքան էդոր դեմքիցըն զարզնդավ։ Չը կարցավ, թե բարև առներ իրեն վախից։ Ու ինք միտ վե ասաց. “Մագյար հըմլա մարդ է՞լ կլնի աշխարհ”։ Ասաց. “Ձին բռնեք”։ Ծառաներ ձին բռնին։ Մհեր իջավ։ Արքան հարցուց. “Դու ո՞րտեղացի ես, կտրիճ”։ Մհեր ասաց. “Սասունցի եմ։ Ես Սանասարի տղան եմ”։ “Հայ-հա՜յ”,- ասաց թագավոր,- “իմ հողի մեջ որ կնստիք, ուրեմն դո՞ւք եք։ Մհեր դո՞ւն ես”։ Ասաց. “Մհեր ես եմ”։ Թագավոր ասաց. “Կռվի՞ էկար վեր ինձ։ Ինչի՞ դուք իմ խարջ չեք իտար։ Սասուն որ կա, էդ հող իմն է: Առավոտուն իրար զարկենք”։ Մհեր ասաց. “Զարկենք”։

Առավոտուն Սասնա Մհեր գընաց, էնոր դեմը կայնավ։ Սասնա Մհեր, Առյուծ արքան իրար դեմ ըսկսան կռվել: Թրեր առան, տվին, զարկին մեկ-մեկէլի, հար գնացին, էկան, զարկին մեկ-մեկէլի: Հողը էնոնց ոտքերու տակ կհերկվեր, ասես գութն կհերկեր։ Կես կասեին. “Ամպեր են որ կգոռգոռան”, լես կասեին. “Երկրաշարժեն սարեր բլան”։ Էդոնց զարկ-զարկոցից աշխարք կդողդողար, ամեն մեկի թուրն էր հսկայավարի: Իրեք ցերեկ, իրեք գիշեր կռվան ու չըկարցան հաղթեն իրար։ Էն ինչ Մհերն էր, ուժով էր, էն ինչ արքան էր` խորամանկ էր, ֆանդով էր։

Վերջը արքան տեսավ, որ Մհեր չի հաղթվի, որ շատ ազնավուր, հաստատ մարդ է, ասաց. “Սասնա Մհեր, քելե մենք մի պայման կապենք։ Ես կասեի՝ մեջ աշխարքին ինձնեն ուժեղ մարդ մի չկար, ամա ես ու դու չկարցանք իրար հաղթենք։ Ու դրա համար էլ պայման` ինչքան խարջ կա ձեզի՝ ամեն ես քեզի բաշխեցի։ Էլ Սասունն ինձ խարջադար չի. քոնն են Սասնա ամեն հողեր, գընա, կեր, խմի, վայելե։ Մենակ՝ կռվի վախտ որ ըլի՝ մենք իրարու ընկեր ըլնինք ու հետո էլ, թե ես մեռնեմ՝ զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի. թե դու մեռար՝ զքոն հանձնի մեզի։ Որ խալխ չասի, մնացեր են որբ”։ Արևմուտքի թագավորն էս բան մաքուր սրտով չասաց, քանզի Մհերից վախցավ, կեղծավորցավ, բայց Մհեր համաձայնավ, մատներ կտրին, արուն արին առին, պայման դրին, էղան աղբեր։

Մհեր ճամփա ընկավ, էկավ, հասավ Սասուն։ Էդ օրեն Մհեր էնպես կշախեր Սասուն, որ մարդ կվախենար Սասնա մոտենա։ Հավք չէր կարնա իր թևով անցնի էն տեղեն, օձ չէր կարնա իր պորտով սողա էն տեղեն։ Սասուն շատ առաջացուց Մհեր։ Ու սասունցիք սկսեցին սենց խոսք ասել.

Առյուծ Մհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն,
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր,
Հազար բերան էր, մի Առյուծ Մհեր։

Էսպես, ահավոր առյուծի նման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
Ա՜խ չէր քաշել նա դեռ իրեն օրում,
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկսավ մըտածել դյուցազուն ծերը.
- Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մհերի,
Կանցնեն և անուն, և սարսափ, և ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կկանգնեն հազար քաջ ու դև...
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի...
Ու միտք էր անում հըսկան ծերունին…

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկնքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
- Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ մեծ Հայկի գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կտա։
Բայց լա՜վ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կմեռնեք քու կինն էլ, դու էլ։
- Իր կամքը լինի,- ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմահ կմընանք։
Հրեղենն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ Մհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց երկրի բոլոր մեծերին,
Երկիրն ու որդին ավանդեց Արման,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

Lion
02.10.2011, 15:15
*

Խորեխեմբի թագավորության քսաներեքերորդ տարում Սուպիլուլիուման կամ Մուրսիլը, որը վերջնականապես տիրել էր հյուսիսին և ի վերջո հնարավորություն էր ստացել հավաքել նախկինում չտեսնված մեծ ուժեր ի դեմս բուն խեթական բանակի, ինչպես նաև դաշնակից Միտանիի, Արմենիի, Հայայի, Կիլիկիայի ու այլ թագավորությունների և իշխանությունների օժանդակ խոշոր զորաբանակների, առիթ ունենալով Ցանացայի սպանությունը, որոշեց վերջնական հարված հասցնել Եգիպտոսին: Մենք ևս եռանդուն կերպով պատրաստվում էինք պատերազմի և, տեղեկություն ստանալով խեթերի առաջխաղացման մասին, բոլոր առկա ուժերով շարժվեցինք դեպի Ասորիքի հյուսիս: Գործը, սակայն ճակատամարտին չհասավ և ահա թե ինչու:

Անպետք Էխնաթոնի ստեղծած խառնաշփոթից հետո, երբ Խորեխեմբի հետ միասին մենք փորձում էինք ոտքի հանել Եգիպտոսը, սակայն առկա ռազմական ուժերը սահմանափակ էին ու բացի այդ դանդաղ էին հավաքվում, ես միտք հղացա ստեղծել անմահների առանձնահատուկ հարվածային մի ջոկատ: Իհարկե, ջոկատը սահմանափակ թվաքանակ կունենար ու երևի թե երազանք կլիներ այդ ջոկատում նույնիսկ երկու տասնյակ մարտիկ տեսնելը, բայց փոխարենը բոլոր անմահներն էլ կոփված ռազմիկներ էին և նրանցից յուրաքանչյուրը մեկ տասնյակ սովորական ռազմիկ կարժենար: Այն ժամանակ միտքն ինձ դուր եկավ, քանի որ ոսկի մեր երկրում ինչքան ասես կար: Ահա թե ինչու Խորեխեմբի իշխանության արգասաբեր տարիներին ես այդ ուղղությամբ ակտիվորեն գործի անցա:

Անմահների մոտավոր ցուցակը ես ունեի, մնում էր որևէ կերպ շահագրգռել նրանց մասնակցություն բերել իմ գործին: Բնականաբար ամենից առաջ մտածեցի Հայկի մասին, բայց հետո հասկացա, որ բարեկամս ոչ մի գնով չի թողնի իր յուրօրինակ դիրքը Հայաստանում, աչքաթող չի անի հայերի համար պայքարելու գործը և, ինչ էլ ես իրեն առաջարկեմ, չի գա մարտնչելու Եգիպտոսի շահերի համար: Հետո փորձեցի կապվել Աբրամի ու նրա կողակից Շամիի հետ: Աբրամը, որ այդ ժամանակ արդեն թողել էր մի ժամանակ Պաղեստինում իր կողմից հիմնադրած Իսրայելի իշխանությունը տեղի առաջնորդներին և հաջողությամբ ավարտել էր մի ժամանակ իր կողմից առաջնորդվող եբրայների առաջին խմբին պետությամբ ապահովելու գործընթացը, Խորեխեմբի թագավորության տարիներում Ասորիքում եբրայների նոր ու այս անգամ ավելի բազմաքանակ խմբեր էր կազմակերպել: Ձևականորեն ենթարկվելով մեզ` իրականում, սակայն, սա վարում էր անկախ մի քաղաքականություն և փորձում էր նոր տարածքներ ձեռք բերել եբրայների իր մինչ այդ հիմնած պետության համար: Այսպիսով սեփական ծրագրերով տարված Աբրամին ես ևս այդպես էլ չկարողացա համոզել մասնակցել իմ ձեռնարկին, իսկ Շամիին էլ ուղղակի չգտա:

Անօգուտ անցավ նաև փորձս կապվել Ու-Վանի հետ, քանի որ խաղաղասիրական և արևելյան իր փիլիսոփայությամբ տարված այս մարդը, որի հետ ես մի ժամանակ բավականին դրամատիկ հանգամանքներում ծանոթացա Թեբեում, որևէ ցանկություն չուներ զենք վերցնելու ու մարտնչելու նյութական որևէ օգուտի համար: Մի պահ մտածեցի Աժդահակի մասին, բայց բարեբախտաբար ինձնից շատ արագ վանեցի այդ միտքը, քանի որ մի կողմից ալիքների տակ մնացած Աժդահակին առայժմ անհնար էր գտնել, մյուս կողմից էլ` դաժանորեն անկանխատեսելի այդ մարդուն ես դժվար թե կարողանայի համոզել միանալ իմ գործին կամ էլ գործել ըստ իմ ցանկության:

Եվ ահա ես այն է, ինչ արդեն ուզում էի հրաժարվել իմ այդ հիանալի գաղափարից, երբ ճակատագիրն ինքը ինձ մի անակնկալ ու, ինչպես այն ժամանակ էր ինձ թվում, մեծ նվեր մատուցեց` ես հանդիպեցի Կռոնոսին, իսկ հետո էլ գտա Սիլասին և Կասպիանին:

Կռոնոսին ես գտա Մեծ Անապատում թափառող ցեղերից մեկում և սկսեցի հետևել նրա հետագա կյանքին: Պարզվեց, որ չնայած ապրում է Մեծ Անապատում, Կռոնոսն այնուհանդերձ Մեծ Անապատի զավակ չէ, այլ փյունիկցի է, որն առևանգվել էր Մեծ Անապատի որդիների կողմից դեռևս երեխա ժամանակ: Երեսուն տարեկանում, երբ սա արդեն իր ցեղի առաջնորդն էր, նա զոհ էր գնացել Մեծ Անապատում փոթորկվող ժանտախտի համաճարակին: Դրանից հետո ես չհապաղեցի, վերակենդանացած Կռոնոսին բերեցի Եգիպտոս, բացատրեցի նրան իր վիճակը, վերցրեցի ինձ մոտ և աստիճանաբար դարձրի ընտիր մի ռազմիկ: Այս երջանիկ հայտնությունն ինձ հուշեց, որ Մեծ Անապատում կարելի է գտնել ուրիշ անմահների ևս ու կյանքը ցույց տվեց, որ ես չէի սխալվել, քանի որ մի քանի տարի անց ես գտա նաև մարտում զոհված Սիլասին, իսկ հետո էլ հանդիպեցի սովին զոհ գնացած Կասպիանին: Արդյունքում, արդեն խեթական այդ վերջին հարձակման ժամանակ ես գլխավորում էի երեք հոգուց կազմված մի ընտիր ջոկատ, որը հիանալի էր գործում անակնկալ-կայծակնային, ինչպես նաև գաղտնի գործողություններում:

Lion
02.10.2011, 17:44
...Եվ ահա ես այն է, ինչ արդեն ուզում էի հրաժարվել իմ այդ հիանալի գաղափարից, երբ ճակատագիրն ինքը ինձ մի անակնկալ ու, ինչպես այն ժամանակ էր ինձ թվում, մեծ նվեր մատուցեց` ես հանդիպեցի Կռոնոսին, իսկ հետո էլ գտա Սիլասին և Կասպիանին:

Դիտորդների (http://ammaletu.de/de/faq_h1.php) տեղեկատվական քարտադարանից


Կռոնոս


http://www.hlww9.com/images/guests/vp2.jpg

Անունը - Կռոնոս, Մելվին Կոռենա, Եվգենի Կոռինսկի, Դեկստեր Կոռվին
Ներկայումս հայտնի է որպես - [???]
Ծնվել է - մ.թ.ա. մոտ 1370 թ-ին (այլ աղբյուրներ հայտնում են մ.թ.ա. մոտ 4500 թվականի մասին, բայց լուրջ կասկածներ կան, որ դա հենց իր` Կռոնոսի տարածած ապատեղեկատվությունն է)
Անմահ է - մ.թ.ա. 1340 թ-ից (այլ աղբյուրներ հայտնում են մ.թ.ա. մոտ 4463 թվականի մասին, բայց կրկին լուրջ կասկածներ կան, որ դա հենց իր` Կռոնոսի տարածած ապատեղեկատվությունն է)
Ծագումով - Փյունիկիայից (այլ աղբյուրներ հայտնում են Մեծ Անապատի մասին, ինչը կասկածելի է, հաշվի առնելով Կռոնոսի մարդաբանական տիպը)
Ուսուցիչը - Մենես (այլ աղբյուրներ հայտնում են ոմն Բարուկի և նույնիսկ փարավոն Նարմերի մասին, սակայն, ինչպես և նախկինում, լուրջ կասկածներ կան, որ այդ ամենը իրեն մեծարելու համար տարածել է հենց Կռոնոսը)
Ընթացիկ կարգավիճակը - մահացած
Մահվան թվականը - 1997 թ-ի փետրվարի 15
Մահվան տեղը - Բորդո, Ֆրանսիա
Գլխատողը - Դունկան Մակ-Լաուդ
Էներգիան անցել է - Դունկան Մակ-Լաուդին

Դիտորդներին հայտնի դարձած կյանքի իրադարձությունները

- մ.թ.ա. մոտ 1370-1340 թվականներին գտնվել է Մեծ Անապատում, Արաբական թերակղզի
- մ.թ.ա. մոտ 1340-1305 թվականներին գտնվել է Եգիպտոսում և Ասորիքում
- մ.թ.ա. մոտ 1305-550 թվականներին գտնվել է Մեծ Անապատում, Արաբական թերակղզի, Միջագետքում և Ասորիքում
- մ.թ.ա. մոտ 1180 թ-ին գտնվել է Փոքր Ասիայում
- մ.թ.ա. 1111 թ-ին գտնվել է Հայաստանում
- մ.թ.ա. 615 թ-ին գտնվել է Հյուսիսային Միջագետքում
- 1867 թ-ի ամռանը գործել է Վայրի արևմուտքում, ԱՄՆ
- 1996 թ-ի նոյեմբերից 1997 թ-ի փետրվարի 15-ը գտնվել է ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ռումինիայում և Ֆրանսիայում

Հանդիպումներ

- մ.թ.ա. մոտ 1350-1305 թվականներին` Մետես
- մ.թ.ա. մոտ 1330-550 թվականներին` Սիլաս և Կասպիան
- մ.թ.ա. 1327 թ-ին` Հայկազունի Հայկ
- մ.թ.ա. մոտ 1180 թ-ին` Հայկազունի Հայկ
- մ.թ.ա. մոտ 1130-1100 թվականներին` Մետես
- մ.թ.ա. 1115 թ-ին` Հայկազունի Հայկ
- մ.թ.ա. 615 թ-ին` Կուռգան
- 1867 թ-ի ամառ Դունկան Մակ-Լաուդ
- 1996 թ-ի նոյեմբերից 1997 թ-ի փետրվարի 15-ը` Դունկան Մակ-Լաուդ

Կլանած էներգիաները

[Անհայտ]

Դիտորդները

[Անհայտ]

Լրացուցիչ տեղեկատվություն

Մ.թ.ա. մոտ 1340 թվականին Կռոնոսը առաջին անգամ ծանոթացավ Մետեսի հետ, որին հետևեցին ծանոթությունները Սիլասի ու Կասպիանի հետ: Չորս անմահները կազմեցին մի ընտիր ջոկատ, որը հիանալի էր գործում անակնկալ-կայծակնային, ինչպես նաև գաղտնի գործողություններում: Որոշ ժամանակ Մետեսի գլխավորությամբ ջոկատը գործեց ի շահ Եգիպտոսի, բայց ինչ-որ տեղ մ.թ.ա. 1305 թվականի մոտակայքում այն դուրս եկավ Մետեսի տիրապետության տակից: Ջոկատի գլխավորը դարձավ Կռոնոսը, որը Սիլասի և Կասպիանի հետ տեղափոխվեց Մեծ Անապատ ու սկսվեց զբաղվել ավազակությամբ:

Հետագա տասնամյակներում, ամենուր սփռելով մահ և ավերածություն, ջոկատը հայտնի դարձավ որպես մահվան (Կռոնոս), պատերազմի (Սիլաս), համաճարակի (Կասպիան) և սովի (Մետես) տխուր իրողությունների խորհրդանիշ ողջ Մերձավոր Արևելքում:

Մ.թ.ա. մոտ 1180 թվականին մահացու եռյակը ընդհարվեց Հայկազունի Հայկի հետ, բայց արդյունքը եղավ այն, որ բավականին երկար տևած ու ծանր ընթացք ունեցած հեծյալ մենամարտում ոչ մի անմահ այդպես էլ պարտություն չկորցրեց և չզրկվեց գլխից:

Մ.թ.ա. մոտ 1130 թվականին Կռոնոսին, առայժմ հայտնի չէ, թե ինչպես, հաջողվեց իր ջոկատի կազմում կրկին ընդգրկել Մետեսին, որից հետո ջոկատի գործունեությունը հատկապես մեծ չափեր ընդունեց և ժողովուրդների հիշողության մեջ այն այդուհետ պահպանվեց Չորս հեծյալների սարսափազդու կերպարով: Այդ ընթացքում ջոկատի իրական ղեկավարությունը շարունակում էր իրականացնել Կռոնոսը, Սիլասն ու Կասպիանը հարվածային ուժն էին, իսկ Մետեսն ավելի շուտ զբաղեցնում էր Կռոնոսի խորհրդականի պաշտոնը և զբաղվում էր կազմակերպչական հարցերով: Համալրված քառյակը շարունակեց մահ ու ավերածություն սփռել ողջ Մերձավոր Արևելքում, իսկ մ.թ.ա. 1111 թ-ին էլ կրկին ոչ մի անմահի այդպես էլ պարտություն չբերած արդյունքով ընդհարվեց Հայկազունի Հայկի հետ: Մ.թ.ա. XII դարի վերջին, առայժմ անհայտ պատճառներով, Մետեսը լքեց սարսափազդու հեծյալներին և քառյակը իր հին տեսքով դադարեց գոյություն ունենալ:

Հաջորդ հարյուրամյակներում Կռոնոսը փորձեց հնարավորինս պահպանել աստիճանաբար անկում ապրող ահարկու հեծյալների վարքի շարունակականությունը ու նրանց հեղինակությունը, թեև և արդեն երեք հեծյալի կազմով: Ի վերջո Կռոնոսը եկավ եզրակացության, որ խնդիրը չորրորդ հեծյալի բացակայության մեջ է և սկսեց տենդորեն փնտրել մեկին, որը կփոխարիներ Մետեսին: Մ.թ.ա. 615 թ-ին, սկյութական արշավանքների և արյունահեղության ամենաեռուն շրջանում, սկյութներին միացած և բուռն գործունեություն ծավալած եռյակը հանդիպեց հետագայում լայնորեն հայտնի դարձած Կուռգանին (http://ammaletu.de/de/chronik/immortals/files/kurgan.php) և առաջարկեց միանալ իրենց, բայց նույնիսկ արյունառուշտ սկյութների մեջ էլ իր բացառիկ արյունարբույությամբ և դաժանությամբ աչքի ընկնող Կուռգանի կողմից ստացավ վճռական մերժում: Ոչ պակաս դաժանորեն գործող Կուռգանը այդ ժամանակ այնուհանդերձ վճռականորեն հայտարարեց, որ իրեն դաշնակիցներ ու առավել ևս ընկերներ պետք չեն, ինքը գերադասում է գործել միայնակ և այս որոշումը սա չփոխեց նույնիսկ այն դաժան ծեծից հետո, որով եռյակը գերադասեց պատասխանել Կուռգանի կտրուկ մերժմանը:

Մահվան աստիճանի ծեծված Կուռգանին թողնելով անապատում տանջվելու` եռյակ հեծյալները շարունակեցին մահ և ավերածություն սփռել ողջ Մերձավոր Արևելքում, բայց հետագա տասնամյակներում ու հատկապես Աքեմենյանների տերության կազմակերպումից հետո նրանց միությունը վերջնականապես քայքայվեց:

1867 թ-ի ամռանը Կռոնոսը մի խումբ ավազակների գլուխն անցած գործում էր Վայրի արևմուտքում, որտեղ էլ ընդհարվեց Դունկան Մակ-Լաուդի գլխավորած ռեյնջեռների հետ: Դունկանին ու իր ռեյնջեռներին այդ ժամանակ հաջողվեց ոչնչացնել այս ավազակներին, ինչպես նաև սպանել, բայց ոչ գլխատել Կռոնոսին:

1996 թ-ի նոյեմբերից սկսած Կռոնոսը սկսեց կոնկրետ քայլեր ձեռնարկել հեծյալներին կրկին հավաքելու ուղղությամբ: Ի վերջո նրան հաջողվեց գտնել և մեկ խմբում միավորել սկզբում Մետեսին, իսկ հետո էլ Սիլասին ու Կասպիանին: Կռոնոսը նպատակ էր դրել մասսայական թունավորում կազմակերպելով հսկայական մի քաոս առաջացնել, ինչն էլ, ըստ իր մտահաղացման, պետք է հնարավորություն ընձեռներ կրկին միավորված Չորս հեծյալներին նախկին գործունեությունը ծավալել: Այս ուղղությամբ, սակայն, Կռոնոսի ձեռնարկած ջանքերը ի վերջո անհաջողության մատնվեցին և Մետեսը ու Դունկան Մակ-Լաուդը միացյալ ջանքերով խափանեցին սկզբում Կռոնոսի ծրագրերը, իսկ հետո էլ ոչնչացրեցին այս երեք հեծյալներին: Բորդոյում գտնվող ատոմային սուզանավերի լքված ռազմաբազայում ընթացող համառ մենամարտում Դունկան Մակ-Լաուդին ի վերջո հաջողվեց հաղթել և գլխատել Կռոնոսին:

Կռոնոսը ուներ կազմակերպչական հիանալի ունակություններ և անհավատալի դաժանութուն, լավ հոգեբան էր ու դիվանագետ: Համաձայն տարածված պատկերացումների` Չորս հեծյալների կերպարում նա մարմնավորում էր Պատերազմին: Որպես մարտիկ Կռոնոսը աչքի էր ընկնում արտակարգ մարտական ունակություններով, արագ էր, ուժեղ էր, դաժան էր և ճարպիկ, հիանալի տիրապետում էր երկսայրանի ծանր թրին, ինչպես նաև սառը զենքերի այլ տեսակներին: Կռոնոսի ուժն ու հեղինակությունը այնքան մեծ էին, որ նրանից ակնհայտորեն վախենում էին նույնիսկ մնացած երեք հեծյալները, այդ թվում նաև Մետեսը:

Ծանոթագրություններ

Հունական առասպելներում Կռոնոսը հանդես է գալիս որպես սեփական երեխաներին խժռող մի արյունարբու աստված, որն ի վերջո պարտության է մատնվում Զևսի կողմից: Կարելի է ենթադրել, որ անմահ Կռոնոսի արյունարբու կերպարը որոշակի ազդեցություն է թողել հին հույների հավատալիքների վրա:

Lion
02.10.2011, 18:28
Դիտորդների (http://ammaletu.de/de/faq_h1.php) տեղեկատվական քարտադարանից


Սիլաս


http://images.wikia.com/highlander/images/e/e3/200px-Silashigh.jpg

Անունը - Սիլաս
Ներկայումս հայտնի է որպես - [???]
Ծնվել է - մ.թ.ա. մոտ 1370 թ-ին (այլ աղբյուրներ հայտնում են մ.թ.ա. մոտ 3950 թվականի մասին, բայց լուրջ կասկածներ կան, որ դա Կռոնոսի տարածած լեգենդներից է)
Անմահ է - մ.թ.ա. 1340 թ-ից (այլ աղբյուրներ հայտնում են մ.թ.ա. մոտ 3910 թվականի մասին, բայց կրկին լուրջ կասկածներ կան, որ դա Կռոնոսի տարածած լեգենդներից է)
Ծագումով - Բալկանյան թերակղզուց
Ուսուցիչը - Մենես
Ընթացիկ կարգավիճակը - մահացած
Մահվան թվականը - 1997 թ-ի փետրվարի 15
Մահվան տեղը - Բորդո, Ֆրանսիա
Գլխատողը - Մետես
Էներգիան անցել է - Մետեսին

Դիտորդներին հայտնի դարձած կյանքի իրադարձությունները

- մ.թ.ա. մոտ 1370-1340 թվականներին գտնվել է Մեծ Անապատում, Արաբական թերակղզի
- մ.թ.ա. մոտ 1330-1305 թվականներին գտնվել է Եգիպտոսում և Ասորիքում
- մ.թ.ա. մոտ 1305-550 թվականներին գտնվել է Մեծ Անապատում, Արաբական թերակղզի, Միջագետքում և Ասորիքում
- մ.թ.ա. մոտ 1180 թ-ին գտնվել է Փոքր Ասիայում
- մ.թ.ա. 1111 թ-ին գտնվել է Հայաստանում
- մ.թ.ա. 615 թ-ին գտնվել է Հյուսիսային Միջագետքում
- 1996 թ-ի նոյեմբերից 1997 թ-ի փետրվարի 15-ը գտնվել է Ուկրաինայում, Ռումինիայում և Ֆրանսիայում

Հանդիպումներ

- մ.թ.ա. մոտ 1330-1305 թվականներին` Մետես
- մ.թ.ա. մոտ 1330-550 թվականներին` Կռոնոս և Կասպիան
- մ.թ.ա. 1327 թ-ին` Հայկազունի Հայկ
- մ.թ.ա. մոտ 1180 թ-ին` Հայկազունի Հայկ
- մ.թ.ա. մոտ 1130-1100 թվականներին` Մետես
- մ.թ.ա. 1115 թ-ին` Հայկազունի Հայկ
- մ.թ.ա. 615 թ-ին` Կուռգան
- 1867 թ-ի ամառ Դունկան Մակ-Լաուդ
- 1996 թ-ի նոյեմբերից 1997 թ-ի փետրվարի 15-ը` Դունկան Մակ-Լաուդ

Կլանած էներգիաները

[Անհայտ]

Դիտորդները

Ստանիսլավ Պետրովիչ Վիտենկա

Լրացուցիչ տեղեկատվություն

Մ.թ.ա. մոտ 1340 թվականին Սիլասը առաջին անգամ ծանոթացավ Մետեսի հետ, որին հետևեցին ծանոթությունները Կռոնոսի ու Կասպիանի հետ: Չորս անմահները կազմեցին մի ընտիր ջոկատ, որը հիանալի էր գործում անակնկալ-կայծակնային, ինչպես նաև գաղտնի գործողություններում: Որոշ ժամանակ Մետեսի գլխավորությամբ ջոկատը գործեց ի շահ Եգիպտոսի, բայց ինչ-որ տեղ մ.թ.ա. 1305 թվականի մոտակայքում այն դուրս եկավ Մետեսի տիրապետության տակից: Ջոկատի գլխավորը դարձավ Կռոնոսը, որը Սիլասի և Կասպիանի հետ տեղափոխվեց Մեծ Անապատ ու սկսվեց զբաղվել ավազակությամբ:

Հետագա տասնամյակներում, ամենուր սփռելով մահ և ավերածություն, ջոկատը հայտնի դարձավ որպես մահվան (Կռոնոս), պատերազմի (Սիլաս), համաճարակի (Կասպիան) և սովի (Մետես) տխուր իրողությունների խորհրդանիշ ողջ Մերձավոր Արևելքում:

Մ.թ.ա. մոտ 1180 թվականին Սիլասը Կռոնոսի և Կասպիանի հետ միասին ընդհարվեց Հայկազունի Հայկի հետ, բայց արդյունքը եղավ այն, որ բավականին երկար տևած ու ծանր ընթացք ունեցած հեծյալ մենամարտում ոչ մի անմահ այդպես էլ պարտություն չկորցրեց ու չզրկվեց գլխից:

Կրկին Մետեսով համալրված քառյակը կրկին ոչ մի անմահի այդպես էլ պարտություն չբերած արդյունքով ընդհարվեց Հայկազունի Հայկի հետ մ.թ.ա. 1111 թ-ին:

Մ.թ.ա. 615 թ-ին, սկյութական արշավանքների և արյունահեղության ամենաեռուն շրջանում, սկյութներին միացած և բուռն գործունեություն ծավալած եռյակը հանդիպեց հետագայում լայնորեն հայտնի դարձած Կուռգանին (http://ammaletu.de/de/chronik/immortals/files/kurgan.php) և առաջարկեց միանալ իրենց, բայց հաջողության չհասավ:

1996 թ-ի նոյեմբերից սկսած Սիլասը միացավ Կռոնոսին, Մետեսին և Կասպիանին: Կռոնոսը նպատակ էր դրել մասսայական թունավորում կազմակերպելով հսկայական մի քաոս առաջացնել, ինչն էլ, ըստ իր մտահաղացման, պետք է հնարավորություն ընձեռներ կրկին միավորված Չորս հեծյալներին նախկին գործունեությունը ծավալել: Այս ուղղությամբ, սակայն, Կռոնոսի ձեռնարկած ջանքերը ի վերջո անհաջողության մատնվեցին և Մետեսը ու Դունկան Մակ-Լաուդը միացյալ ջանքերով խափանեցին սկզբում Կռոնոսի ծրագրերը, իսկ հետո էլ ոչնչացրեցին այս երեք հեծյալներին: Բորդոյում գտնվող ատոմային սուզանավերի լքված ռազմաբազայում ընթացող համառ մենամարտում Մետեսին ի վերջո հաջողվեց հաղթել և գլխատել Սիլասին, որին, ի դեպ, ըստ իր սեփական խոսքերի, սիրում էր. "եղբոր պես":

Սիլասը աչքի չէր ընկնում մեծ խելքով, փոխարենը համեմատականորեն ազնիվ էր և ուղղամիտ, սիրում էր ֆիզիկական աշխատանքն ու հատկապես անտառահատությունը: Որպես մարտիկ Սիլասը աչքի էր ընկնում արտակարգ մարտական ունակություններով, հսկայական ֆիզիկական ուժով և հզորությամբ, հիանալի տիրապետում էր երկողմանի ծանր տապարին, ինչպես նաև սառը զենքերի այլ տեսակներին: Կապված էր Մետեսի հետ, չէր սիրում Կասպիանին, հարգում, վախենում և ընդունում էր Կռոնոսին:

Ծանոթագրություններ

Լատիներենում "Սիլաս" նշանակում է. "անտառահատ", իսկ ռուսերենում էր անունը ասոցացվում է. "ուժ"-ի հետ: Կարելի է կարծել, որ Սիլասի անունը որոշակի ազդեցություն է ունեցել հիշատակված տերմինների ձևավորման վրա:

Lion
02.10.2011, 18:53
Դիտորդների (http://ammaletu.de/de/faq_h1.php) տեղեկատվական քարտադարանից


Կասպիան


http://images.wikia.com/highlander/images/6/69/200px-Caspian04.jpg

Անունը - Կասպիան, Էվան Կասպարի, Միշել Կասպարո, Ֆրենկ Կասպեր
Ներկայումս հայտնի է որպես - [???]
Ծնվել է - մ.թ.ա. մոտ 1370 թ-ին (այլ աղբյուրներ հայտնում են մ.թ.ա. մոտ 3900 թվականի մասին, բայց լուրջ կասկածներ կան, որ դա Կռոնոսի տարածած լեգենդներից է)
Անմահ է - մ.թ.ա. 1340 թ-ից (այլ աղբյուրներ հայտնում են մ.թ.ա. մոտ 3865 թվականի մասին, բայց կրկին լուրջ կասկածներ կան, որ դա Կռոնոսի տարածած լեգենդներից է)
Ծագումով - Հյուսիսային Իրանից
Ուսուցիչը - Մենես
Ընթացիկ կարգավիճակը - մահացած
Մահվան թվականը - 1997 թ-ի փետրվարի 14
Մահվան տեղը - Բորդո, Ֆրանսիա
Գլխատողը - Դունկան Մակ-Լաուդ
Էներգիան անցել է - Դունկան Մակ-Լաուդ

Դիտորդներին հայտնի դարձած կյանքի իրադարձությունները

- մ.թ.ա. մոտ 1370-1340 թվականներին գտնվել է Մեծ Անապատում, Արաբական թերակղզի
- մ.թ.ա. մոտ 1330-1305 թվականներին գտնվել է Եգիպտոսում և Ասորիքում
- մ.թ.ա. մոտ 1305-550 թվականներին գտնվել է Մեծ Անապատում, Արաբական թերակղզի, Միջագետքում և Ասորիքում
- մ.թ.ա. մոտ 1180 թ-ին գտնվել է Փոքր Ասիայում
- մ.թ.ա. 1111 թ-ին գտնվել է Հայաստանում
- մ.թ.ա. 615 թ-ին գտնվել է Հյուսիսային Միջագետքում
- 1996 թ-ի նոյեմբերից 1997 թ-ի փետրվարի 14-ը գտնվել է Ռումինիայում և Ֆրանսիայում

Հանդիպումներ

- մ.թ.ա. մոտ 1330-1305 թվականներին` Մետես
- մ.թ.ա. մոտ 1330-550 թվականներին` Կռոնոս և Սիլաս
- մ.թ.ա. 1327 թ-ին` Հայկազունի Հայկ
- մ.թ.ա. մոտ 1180 թ-ին` Հայկազունի Հայկ
- մ.թ.ա. մոտ 1130-1100 թվականներին` Մետես
- մ.թ.ա. 1115 թ-ին` Հայկազունի Հայկ
- մ.թ.ա. 615 թ-ին` Կուռգան
- 1867 թ-ի ամառ Դունկան Մակ-Լաուդ
- 1996 թ-ի նոյեմբերից 1997 թ-ի փետրվարի 15-ը` Դունկան Մակ-Լաուդ

Կլանած էներգիաները

[Անհայտ]

Դիտորդները

Օլգա Տոնիցա

Լրացուցիչ տեղեկատվություն

Մ.թ.ա. մոտ 1340 թվականին Կասպիանը առաջին անգամ ծանոթացավ Մետեսի հետ, որին հետևեցին ծանոթությունները Կռոնոսի ու Սիլասի հետ: Չորս անմահները կազմեցին մի ընտիր ջոկատ, որը հիանալի էր գործում անակնկալ-կայծակնային, ինչպես նաև գաղտնի գործողություններում: Որոշ ժամանակ Մետեսի գլխավորությամբ ջոկատը գործեց ի շահ Եգիպտոսի, բայց ինչ-որ տեղ մ.թ.ա. 1305 թվականի մոտակայքում այն դուրս եկավ Մետեսի տիրապետության տակից: Ջոկատի գլխավորը դարձավ Կռոնոսը, որը Սիլասի և Կասպիանի հետ տեղափոխվեց Մեծ Անապատ ու սկսվեց զբաղվել ավազակությամբ:

Հետագա տասնամյակներում, ամենուր սփռելով մահ և ավերածություն, ջոկատը հայտնի դարձավ որպես մահվան (Կռոնոս), պատերազմի (Սիլաս), համաճարակի (Կասպիան) և սովի (Մետես) տխուր իրողությունների խորհրդանիշ ողջ Մերձավոր Արևելքում:

Մ.թ.ա. մոտ 1180 թվականին Կասպիանը Կռոնոսի և Սիլասի հետ միասին ընդհարվեց Հայկազունի Հայկի հետ, բայց արդյունքը եղավ այն, որ բավականին երկար տևած ու ծանր ընթացք ունեցած հեծյալ մենամարտում ոչ մի անմահ այդպես էլ պարտություն չկորցրեց ու չզրկվեց գլխից:

Կրկին Մետեսով համալրված քառյակը կրկին ոչ մի անմահի այդպես էլ պարտություն չբերած արդյունքով ընդհարվեց Հայկազունի Հայկի հետ մ.թ.ա. 1111 թ-ին:

Մ.թ.ա. 615 թ-ին, սկյութական արշավանքների և արյունահեղության ամենաեռուն շրջանում, սկյութներին միացած ու բուռն գործունեություն ծավալած եռյակը հանդիպեց հետագայում լայնորեն հայտնի դարձած Կուռգանին (http://ammaletu.de/de/chronik/immortals/files/kurgan.php) և առաջարկեց միանալ իրենց, բայց հաջողության չհասավ:

1996 թ-ի նոյեմբերից սկսած Կասպիանը միացավ Կռոնոսին, Մետեսին և Սիլասին այն բանից հետո, երբ մյուս երեքը իրեն ազատեցին հոբեուժական հիվանդանոցից, որտեղ ինքը ցմահ ազատազրկման էր դատապարտված սերիական սպանությունների ու մարդակերության համար: Կռոնոսը նպատակ էր դրել մասսայական թունավորում կազմակերպելով հսկայական մի քաոս առաջացնել, ինչն էլ, ըստ իր մտահաղացման, պետք է հնարավորություն ընձեռներ կրկին միավորված Չորս հեծյալներին նախկին գործունեությունը ծավալել: Այս ուղղությամբ, սակայն, Կռոնոսի ձեռնարկած ջանքերը ի վերջո անհաջողության մատնվեցին և Մետեսը ու Դունկան Մակ-Լաուդը միացյալ ջանքերով խափանեցին սկզբում Կռոնոսի ծրագրերը, իսկ հետո էլ ոչնչացրեցին այս երեք հեծյալներին: Բորդոյի կամրջի վրա տեղի ունեցած մենամարտում Դունկան Մակ-Լաուդին հաջողվեց հաղթել ու գլխատել Կասպիանին և ցատկել կամրջից` վրա հասած էներգետիկ պայթունի ժամանակ մենամարտին ներկա գտնվող Սիլասից փրկվելու համար:

Կասպիանը աչքի չէր ընկնում առանձնահատուկ խելքով, փոխարենը լավ տիրապետում էր կենցաղային խորամանկությանը և բացարձակապես զրկված էր խղճի որևէ նշույլից: Որպես մարտիկ Կասպիանը աչքի էր ընկնում արտակարգ մարտական ունակություններով, հսկայական ճարպկությամբ և ուժով, հիանալի տիրապետում էր ծանր թրին, ինչպես նաև սառը զենքերի այլ տեսակներին: Չէր սիրում Սիլասին և Մետեսին, հարգում, վախենում և ընդունում էր Կռոնոսին:

Ծանոթագրություններ

Կարելի է կարծել, որ այս անմահի անունը կապ ունի Կասպից ծովի հետ, որի հարավային ափերին էլ, հաշվի առնելով մարդաբանական տիպը, ըստ երևույթին ծնվել է նա:

Lion
02.10.2011, 19:02
Արդյունքում, արդեն խեթական այդ վերջին հարձակման ժամանակ ես գլխավորում էի երեք հոգուց կազմված մի ընտիր ջոկատ, որը հիանալի էր գործում անակնկալ-կայծակնային, ինչպես նաև գաղտնի գործողություններում:

Չորս հեծյալները հանգստի և պատերազմի պահերին -


http://upload.wikimedia.org/wikipedia/ru/9/93/A_négy_lovas.JPG

http://images.wikia.com/highlander/images/0/06/Horsemen.jpg

Lion
02.10.2011, 22:13
Ահա, այս եռյակն է (Մեն(տ)եսին չեմ հաշվում), որն այդքան չէր սիրում մեր Հայկին, բայց որն այդպես էլ չկարողացավ խեղճացնել նրան :) Բայց չէ որ այն խեղճացրել էր նույնիսկ Կուռգանին, որն հետո այդքան աղմուկ հանեց...

Lion
03.10.2011, 09:31
*

Խորեխեմբի թագավորության քսաներեքերորդ տարում Սուպիլուլիուման կամ Մուրսիլը, որը վերջնականապես տիրել էր հյուսիսին և ի վերջո հնարավորություն էր ստացել հավաքել նախկինում չտեսնված մեծ ուժեր ի դեմս բուն խեթական բանակի, ինչպես նաև դաշնակից Միտանիի, Արմենիի, Հայայի, Կիլիկիայի ու այլ թագավորությունների և իշխանությունների օժանդակ խոշոր զորաբանակների, առիթ ունենալով Ցանացայի սպանությունը, որոշեց վերջնական հարված հասցնել Եգիպտոսին: Մենք ևս եռանդուն կերպով պատրաստվում էինք պատերազմի և, տեղեկություն ստանալով խեթերի առաջխաղացման մասին, բոլոր առկա ուժերով շարժվեցինք դեպի Ասորիքի հյուսիս: Գործը, սակայն ճակատամարտին չհասավ և ահա թե ինչու:

Անպետք Էխնաթոնի ստեղծած խառնաշփոթից հետո, երբ Խորեխեմբի հետ միասին մենք փորձում էինք ոտքի հանել Եգիպտոսը, սակայն առկա ռազմական ուժերը սահմանափակ էին ու բացի այդ դանդաղ էին հավաքվում, ես միտք հղացա ստեղծել անմահների առանձնահատուկ հարվածային մի ջոկատ: Իհարկե, ջոկատը սահմանափակ թվաքանակ կունենար ու երևի թե երազանք կլիներ այդ ջոկատում նույնիսկ երկու տասնյակ մարտիկ տեսնելը, բայց փոխարենը բոլոր անմահներն էլ կոփված ռազմիկներ էին և նրանցից յուրաքանչյուրը մեկ տասնյակ սովորական ռազմիկ կարժենար: Այն ժամանակ միտքն ինձ դուր եկավ, քանի որ ոսկի մեր երկրում ինչքան ասես կար: Ահա թե ինչու Խորեխեմբի իշխանության արգասաբեր տարիներին ես այդ ուղղությամբ ակտիվորեն գործի անցա:

Անմահների մոտավոր ցուցակը ես ունեի, մնում էր որևէ կերպ շահագրգռել նրանց մասնակցություն բերել իմ գործին: Բնականաբար ամենից առաջ մտածեցի Հայկի մասին, բայց հետո հասկացա, որ բարեկամս ոչ մի գնով չի թողնի իր յուրօրինակ դիրքը Հայաստանում, աչքաթող չի անի հայերի համար պայքարելու գործը և, ինչ էլ ես իրեն առաջարկեմ, չի գա մարտնչելու Եգիպտոսի շահերի համար: Հետո փորձեցի կապվել Աբրամի ու նրա կողակից Շամիի հետ: Աբրամը, որ այդ ժամանակ արդեն թողել էր մի ժամանակ Պաղեստինում իր կողմից հիմնադրած Իսրայելի իշխանությունը տեղի առաջնորդներին և հաջողությամբ ավարտել էր մի ժամանակ իր կողմից առաջնորդվող եբրայների առաջին խմբին պետությամբ ապահովելու գործընթացը, Խորեխեմբի թագավորության տարիներում Ասորիքում եբրայների նոր ու այս անգամ ավելի բազմաքանակ խմբեր էր կազմակերպել: Ձևականորեն ենթարկվելով մեզ` իրականում, սակայն, սա վարում էր անկախ մի քաղաքականություն և փորձում էր նոր տարածքներ ձեռք բերել եբրայների իր մինչ այդ հիմնած պետության համար: Այսպիսով սեփական ծրագրերով տարված Աբրամին ես ևս այդպես էլ չկարողացա համոզել մասնակցել իմ ձեռնարկին, իսկ Շամիին էլ ուղղակի չգտա:

Անօգուտ անցավ նաև փորձս կապվել Ու-Վանի հետ, քանի որ խաղաղասիրական և արևելյան իր փիլիսոփայությամբ տարված այս մարդը, որի հետ ես մի ժամանակ բավականին դրամատիկ հանգամանքներում ծանոթացա Թեբեում, որևէ ցանկություն չուներ զենք վերցնելու ու մարտնչելու նյութական որևէ օգուտի համար: Մի պահ մտածեցի Աժդահակի մասին, բայց բարեբախտաբար ինձնից շատ արագ վանեցի այդ միտքը, քանի որ մի կողմից ալիքների տակ մնացած Աժդահակին առայժմ անհնար էր գտնել, մյուս կողմից էլ` դաժանորեն անկանխատեսելի այդ մարդուն ես դժվար թե կարողանայի համոզել միանալ իմ գործին կամ էլ գործել ըստ իմ ցանկության:

Եվ ահա ես այն է, ինչ արդեն ուզում էի հրաժարվել իմ այդ հիանալի գաղափարից, երբ ճակատագիրն ինքը ինձ մի անակնկալ ու, ինչպես այն ժամանակ էր ինձ թվում, մեծ նվեր մատուցեց` ես հանդիպեցի Կռոնոսին, իսկ հետո էլ գտա Սիլասին և Կասպիանին:

Կռոնոսին ես գտա Մեծ Անապատում թափառող ցեղերից մեկում և սկսեցի հետևել նրա հետագա կյանքին: Պարզվեց, որ չնայած ապրում է Մեծ Անապատում, Կռոնոսն այնուհանդերձ Մեծ Անապատի զավակ չէ, այլ փյունիկցի է, որն առևանգվել էր Մեծ Անապատի որդիների կողմից դեռևս երեխա ժամանակ: Երեսուն տարեկանում, երբ սա արդեն իր ցեղի առաջնորդն էր, նա զոհ էր գնացել Մեծ Անապատում փոթորկվող ժանտախտի համաճարակին: Դրանից հետո ես չհապաղեցի, վերակենդանացած Կռոնոսին բերեցի Եգիպտոս, բացատրեցի նրան իր վիճակը, վերցրեցի ինձ մոտ և աստիճանաբար դարձրի ընտիր մի ռազմիկ: Այս երջանիկ հայտնությունն ինձ հուշեց, որ Մեծ Անապատում կարելի է գտնել ուրիշ անմահների ևս ու կյանքը ցույց տվեց, որ ես չէի սխալվել, քանի որ մի քանի տարի անց ես գտա նաև մարտում զոհված Սիլասին, իսկ հետո էլ հանդիպեցի սովին զոհ գնացած Կասպիանին: Արդյունքում, արդեն խեթական այդ վերջին հարձակման ժամանակ ես գլխավորում էի երեք հոգուց կազմված մի ընտիր ջոկատ, որը հիանալի էր գործում անակնկալ-կայծակնային, ինչպես նաև գաղտնի գործողություններում:

Ավելին, շուտով պարզվեց, որ ի դեմս Կռոնոսի ես ավելի մեծ ձեռքբերումների եմ հասել, քան ենթադրում էի սկզբնապես, քանի որ վերջինս տիրապետում էր ժանտախտի համաճարակ տարածելու անբացատրելի մի հատկության: Որոշ դեպքերում, երբ Կռոնոսն ուզում էր դա, նա կարողանում էր այնպես անել, որ իր շրջապատում ժանտախտի համաճարակ սկսվի: Մինչև հիմա էլ ես չգիտեմ, թե ինչպես է նա դա անում ու երևի այստեղ տեղն էլ չէ այդ մասին խոսելու, ուղղակի փաստն էր այդպիսին և ես չեմ կարող դա չնշել:

Չտեսնված ու մեծ վերջին այդ հարձակման ժամանակ ես ու իմ ջոկատը, որին միացրել էի արդեն նաև Թեբեում հյուրընկալված իմ բարեկամ Հայկին, եգիպտական մնացած բանակի կազմում շարժվեցինք խեթական ու նրա դաշնակից ուժերի բանակի դեմ: Ծրագիրը, որի մասին ես հարմար չգտա նույնիսկ Հայկին ասելու, վաղուց էի հղացել ու վստահ էի, որ բանը ճակատամարտի չի հասնի: Թշնամական բանակ կուտակվել էր Ամկի հովտում ու սպասում էր մեր առաջխաղացմանը, բայց ես խորամանկեցի հակառակորդին:

Նախապես անհրաժեշտ հրահանգներ ստացած Կռոնոսին ես առաջ ուղարկեցի և խեթական ռազմիկները գերեցին նրան: Մնացածը ևս անցավ այնպես, ինպես ես նախատեսել էի: Գրեթե անմիջապես էլ խեթերի ու նրա դաշնակիցների ճամբարում բռնկվեց ժանտախտի մի դաժան համաճարակ, որը ծանր կորուստներ պատճառեց մեր թշնամիներին: Դեռ լավ էր, որ ես կարողացա Խորեխեմբին համոզել ու մենք չմտանք Հյուսիսային Ասորիք:

Իսկ ժանտախտն այստեղ սարսափելի հունձ էր սկսել և թշնամու բանակ հաշված օրերի ընթացքում մեր աչքի առաջ կազմալուծվում էր: Բայց շուտով տեղի ունեցավ ավելի սարսափելին` ժանտախտի հունձը համակեց նաև Խեթական թագավորության խիտ բնակեցված շրջաններին: Բանն այն էր, որ Արմենիի, Միտանիի ու Հայայի տիրակալները այնքան հեռատեսություն ունեցան, որ ուղղակիորեն արգելեցին նահանջի ուղին բռնած դաշնակիցների միացյալ բանակից առանձնացած իրենց օժանդակ զորաբանակներին վերադառնալ Հայաստան, բայց Կիլիկիայի, Արծավայի ու հատկապես Խեթական թագավորության տիրակալները այդպես չվարվեցին և հետագայում դաժանորեն հատուցեցին դրա համար: Ու եթե մնացած Հայաստանում ժանտախտն ընդամենը առանձին բռնկումներ ունեցավ և էական հետևանքների չհանգեցրեց, ապա Խեթական թագավորությունում, Կիլիկիայում ու Արծավայում նրա հետևանքները սարսափելի էին: Դժբախտաբար համաճարակի այդ առանձին բռնկումներից մեկին էլ հենց զոհ գնաց նաև իմ բարեկամ Հայկի կին Արմաղանը:

Հայկն այդ ժամանակ բավականին ուշ իմացավ իր կնոջ մահվան մասին: Եվ երբ այդ լուրը իրեն հայտնեց Թեբե ժամանած նրա հավատարիմ ծառաներից մեկը, բարեկամս այն բավականին ծանր տարավ: Ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայկն այդպես էլ չգնահատեց իրեն երբևէ սիրած ու նվիրված կանանց շարքում իր արժանի տեղը զբաղեցնող այդ Արմաղանին: Կարծում եմ բանն այն էր, որ այս կնոջը Հայկ հանդիպեց դեռ այն ժամանակ, երբ նրա հոգում դեռևս չափազանց թարմ էր Ծովինարի պայծառ կերպարը: Ու թեև Հայկ դա որևէ կերպ չէր ցուցադրում, բայց ինձ մոտ միշտ էլ տպավորություն էր ստեղծվում, որ Հայկը մի տեսակ սառն էր վերաբերվում իրեն անսահման կերպով սիրող Արմաղանին: Իրենց ամուսնական կյանքի ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայկը կարճ կամ երկար ժամանակով կապ էր հաստատում այլ կանանց հետ, բայց հիմա, երբ տոթակեզ Թեբեում բարեկամս ստացավ իր կնոջ մահվան լուրը, Հայկը կարծես թե նոր միայն հասկացավ, թե ինչ չի գնահատել ինքը այդ երկար տասնամյակների արդյունքում և ինչ է կորցրել հիմա: Չգիտեմ, ես խուսափում էի այդ մասին զրուցել Հայկի հետ, բայց իմ մոտ այնուհանդերձ հաստատապես հենց այն տպավորությունը մնաց, որ միայն Արմաղանի մահվան լուրը ստանալուց հետո Հայկ գիտակցեց այդ լավ կնոջ իրական դերն ու նշանակությունն իր կյանքում:

Lion
03.10.2011, 09:41
Իսկ ժանտախտը ամայացնում էր Խեթական թագավորությունը անհավատալի չափերով և դրան զոհ էին գնում բոլորը` հասարակից մինչև պետական ամենաբարձր աստիճանները: Հասարակի տված կորուստները վաղուց արդեն ոչ-ոք չէր հաշվում, սակայն հայտնի էր, որ դրանք հսկայական էին: Մեր թշնամական երկրին համակած այդ հիվանդությանը զոհ գնացին նաև բազում ընտիր ռազմիկներ ու իշխաններ, որոնց թվում նաև Ցինդաս զորավարը [1] և Արնուվանդա արքայազնը [2]: Չէր մահանում բնականաբար միայն Սուպիլուլիուման կամ Մուրսիլը, բայց սա էլ արդեն ուղղակի որևէ հնարավորություն չուներ շարունակելու մարտական գործողությունները: Առավելագույնը, որ կարողացավ անել սա, դա այն էր, որ պաշտոնապես հայտարարեց Սուպիլուլիումայի մահվան մասին և վերջնականապես սկսեց կառավարել որպես Մուրսիլ: Հարկ է նշել, սակայն, որ իբր թե որպես նորընծա արքա ներկայացած այս տիրակալի գործերն այդպես էլ դեպի լավը չգնացին:

Հյուսիսայում` Հայայի թագավորությունում, հենց այդ ժամանակ պայթեց վաղուց զսպված ատելությունը խեթերի դեմ և Անիի քրմերը բացահայտորեն հրաժարվեցին ճանաչել Մուրսիլի իշխանությունը: Թշնամանքի ուղին բռնեց նաև Արծավան, որի ողջ արքայական ընտանիքը զոհ էր գնացել ժանտախտի համաճարակին: Արդյունքում խեթերը ստիպված եղան երկար ժամանակով մի կողմ դնել Ասորիքի նկատմամբ իրենց հավակնությունները ու փոխարենը մտածել այն մասին, թե ինչպես վարեն հենց նոր և անակնկալ կերպով իրենց քթի տակ բռնկված պատերազմը:

Հայկին այլ առիթ Հայաստան վերադառնալու համար կարծես թե պետք էլ չէր, մանավանդ որ նա այդպես էլ չկարողացավ լեզու գտնել իմ արդյունավետ եռյակի հետ: Կռոնոսի տարածած համաճարակին զոհ էին գնացել Հայկի ռազմիկ ընկերներից շատերը և նույնիսկ, ինչպես արդեն ասացի, գեղեցկուհի Արմաղանը, ինչը հերթական մի վեճի ժամանակ անզուսպ Կռոնոսը գոռաց Հայկի ուղիղ երեսին: Ես այդ ժամանակ հազիվ միջամտեցի և թույլ չտվեցի, որ բանը ընդհարման հասնի: Ավելի լավ չէին լեռնեցին իմ բարեկամի հարաբերությունները նաև Սիլասի ու Կասպիանի հետ: Առաջինի հաստագլուխ հիմարությունը և անհուն դաժանությունը, որ նույնիսկ ինձ էր արդեն սկսում անհանգստացնել, ինչպես նաև երկրորդի ագահությունն ու մարդկանց տանջելու անհագ ծարավը, որոնց գումարվում էր նաև Կռոնոսին պաշտպանելու ակնհայտ ձգտումը, անհաղթահարելի մի պատ էին ստեղծել Հայկի և իմ եռյակի միջև: Եվ այս պայմաններում ավելի լավ բան, քան Հայկի հեռանալն էր, ուղղակի երազել իսկ չէր կարելի:

Իմ դիտորդները հայտնում են, որ հետագա մի քանի տարին Հայկը անց է կացրել Անիում` մասնակցելով Խեթական թագավորության դեմ մղված անվերջանալի ու հյուծիչ մանր մարտերին: Մանր խմբերի բաժանված խեթերը անընդհատ ներխուժում էին Հայայի թագավորության տարածք և փորձում էին իրենց երկրի կրած մարդկային կորուստներն ու աշխատուժի պակասը լրացնել հայերի հաշվին, իսկ սրանք էլ բնականաբար պաշտպանվում էին: Ամենամեծ արշավանքը տեղի ունեցավ Մուրսիլի պաշտոնական թագադրման երկրորդ տարում, երբ խեթերի առաջխաղացած խոշոր բանակը գրավեց Դուկկուման և Երզնկան [3]: Իմ դիտորդները հայտնում էին, որ այդ մարտերում Հայկ իրեն հիանալի կերպով է դրսևորել: Հայտնում էին նաև, որ, հանդես գալով որպես ընդամենը իր ծագումը գաղտնի պահող մարիա, միաժամանակ, սակայն, Հայկը գործուն միջոցներ էր ձեռք առնում Սասունի գահին կրկին բազմելու համար:

_______________________
[1] Ցինդաս (մ.թ.ա. XIV դարի վերջ): Խեթական զորավար:
[2] Արնուվանդա (մ.թ.ա. XIV դարի վերջ): Խեթական արքայազն, որը մահացավ ժանտախտից:
[3] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1324 թվականով: Դուկկաման գտնվում էր Փոքր Հայքում, իսկ Երզնկան` Բարձր Հայքի, Եկեղյաց գավառում, Եփրատ գետի աջ ափին:

Lion
03.10.2011, 10:03
Դուկկումայի ու Երզնկայի գրավումից հետո կնքվեց զինադադար, համաձայն որի Հայան պարտավորվեց երեք հազար ռազմիկներից կազմված օժանդակ ջոկատով մասնակցել Խեթական թագավորության բանակի արշավանքներին: Սակայն կարճ ժամանակ անց Հայայի թագավորության օժանդակ զորաբանակ վերադարձավ Հայրենիք` այդպես էլ չմասնակցելով մարտական գործողություններին: Ընդհանրապես կնքված զինադադարը կարճ տևեց և արդեն հաջորդ տարիներին Մուրսիլը կրկին մի քանի բացահայտ թալանչիական արշավանքներ ձեռնարկեց Հայայի հյուսիսային շրջանների ուղղությամբ [1]: Այդ ընդհարումներում Հայկ շատ արագ էր գործում և իմ դիտորդների համար դժվար է եղել ամրագրել բոլոր մանրամասները, բայց ընդհանուր արդյունքը հայտնի է` գրեթե ամենամյա իր այս արշավանքներում Մուրսիլը որևէ էական հաջողության այդպես էլ չհասավ: Հայտնում էին նաև, որ այդ հարձակումներում Հայկ շատ լավ էր կիրառում գիշերային անակնկալ հարձակումների մարտավարությունը, որը խեթերին ուղղակի սարսափահար էր անում:

Իրավիճակը էական փոփոխություն կրեց այն բանից հետո, երբ, հույսը կտրելով հյուսիսային ուղղությամբ հաջողության հասնելուց, խեթերը որոշեցին հարվածը կրկին ուղղել դեպի հարավ, որտեղ հարվածի սուր ծայրում բնականաբար կրկին հայտնվեց Սասունը: Սասունը լքելուց առաջ իմ բարեկամ Հայկը այստեղ իրեն փոխարինող էր թողել ոմն Հովհանի, կամ, ինչպես իրենք էին ասում` Օհանի: Մեծամարմին ու հսկայական ուժի տեր այս մարդուն Հայկը պատգամել էր, որ երբևիցե, երբ Հովհանին կներկայանա իր որդին, նրան փոխանցի Սասունի իշխանի իրավունքները: Սակայն, ինչպես ցույց տվեց հետագա կյանքը, Հովհանը չարդարացրեց Հայկի հույսերը: Հիանալի գործող որևէ մեկի հրամանատարության տակ` միաժամանակ, սակայն, ինքն իրեն մնացած Հովհանը բացարձակապես ի վիճակի չեղավ որևէ արդյունավետ գործողության: Իսկ պատերազմը նրա հենց քթի տակ էր:

Մեր փարավոն առաջին Ռամզեսի [2] գահակալման հենց առաջին տարում խեթերը հարձակում ձեռնարկեցին Սասունի ուղղությամբ: Մուրսիլը պաշարեց Սասուն ամրոցը, որը հայտնի էր նաև Արմե անունով ու, թեև չկարողացավ գրավել այն, բայց կարողացավ ահաբեկված Օհանին ստիպել ճանաչել իր գերիշխանությունը [3]: Այդ ժամանակ Հայկ մարտնչում էր Հայայի հյուսիսային լեռներում և չկարողացավ իր մասնակցությունը բերել այդ իրադարձություններին: Բայց մի բան ցանկացած դեպքում պարզ էր` Հայկ Հայայում արդեն երկար չի մնա:

Սակայն Հայկ գերազանցեց բոլոր սպասելիքները: Սասունի վրա հարձակմանը իմ լավ բարեկամը պատասխանեց նախորդ տասնամյակների համեմատությամբ չտեսնված մասսայական մի ներխուժմամբ դեպի Խեթական թագավորության ուղիղ կենտրոնական շրջաններ: Հայայի արքա Ան-Անիի [4] ու Հայկի ուղղակի ղեկավարության տակ գտնվող հայկական հիմնական բանակը դաժանորեն ամայացրեց Արիննա և Անկուվա քաղաքների շրջակայքը [5], գրավեց ու այրեց այդ քաղաքները և հսկայական ավար վերցրեց: Ոչ պակաս հաջող գործեց նաև հայերի հյուսիսային, լրացուցիչ զորախումբը, որը գտնվում էր արքայազն Պիխուն-Անիի [6] հրամանատարության տակ: Սեփական տարածքը անպաշտպան թողած ու հեռավոր արշավանք սկսած խեթերը դաժան հատուցեցին Սասունի վրա հարձակվելու համար: Ու մինչ Մուրսիլը հետ կքաշեր իր ուժերը Հայկի հիմնած իշխանության տարածքից` խեթերի սեփական հողերում տնօրինություն անող հայերը ձեռք գցած խոշոր ավարով կրկին հաջողությամբ պատսպարվեցին Հայայի լեռներում:

Հենց այդ ժամանակ էր, որ Հայկը վերադարձավ Սասուն: Բարեկամս, որը բոլորից թաքցնում էր իր անցյալը, հաջող գործողությունների վերջին պատկերի ազդեցության տակ բացահայտեց իր ով լինելը և, ներկայանալով որպես Առյուծաձև Մհեր որդի Դավիթ, լուրջ հայտ ներկայացրեց կրկին Սասունի իշխանը դառնալու գործում: Պահը ավելի, քան հարմար էր ընտրված և ասում էին, թե հենց ինքը Ան-Անին է Անիի տաճարում առաջինը ճանաչել Հայկի կամ արդեն Դավթի իրավունքները Սասունի գահի նկատմամբ:

Բարեկամս վերադարձավ Սասուն, ոչ առանց դժվարության իշխանությունը դժկամությամբ զիջող Հովհանից ընդունեց կառավարման սանձերը և կտրուկ քայլերով փոխեց իրավիճակը: Հայկը վաղուց էր արդեն դժգոհ Հովհանի գործողություններից, իսկ խեթական հպատակություն ընդունելն էլ արդեն լցրել էր նրա համբերության բաժակը: Հայկը վերականգնեց Սասունի իշխանության պաշտպանական կառույցները, ինչպես նաև վերջ տվեց իշխանության սահմաններում կամ էլ հաճախ հենց նրա տարածքում գործող խեթական ավազակախմբերին:

Կարծում եմ, որ այս իրադարձությունների մասին ամենից լավ կարող են վկայել հենց ուշաթափ Հայկի խոսքերը, որոնք էլ ես հենց ցանկանում եմ մեջբերել…

_______________________
[1] Իրադարձությունները հայտնի են ըստ խեթական սկզբնաղբյուրների:
[2] Ռամզես I (մ.թ.ա. 1320-1318): Եգիպտոսի XIX գահատոհմի առաջին փարավոն:
[3] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1319 թվականով:
[4] Ան-Անի (մ.թ.ա. 1345-1316): Հայայի արքա, որի օրոք ծանր պատերազմը Խեթական թագավորության հետ հայերի համար հիմնականում հաջող ընթացք ունեցավ:
[5] Քաղաքներ Կապադովկիայի հյուսիսում:
[6] Պիխուն-Անի (մ.թ.ա. XIV դարի վերջ): Հայայի վասալ իշխանությունը հանդիսացող Կասկայի տիրակալ:

Lion
03.10.2011, 10:18
*

Մուրսիլ արքա որ իմացավ Սասնա Առյուծ Մհեր մեռե՝ կալնավ, թուղթ ուղարկեց, իր տեղաց մեջ ցրվեց, զորք հավաքեց, գնաց Սասնա տեղաց վերան: Սասնա էրկրի վերա իր սուր քաշեց, Սասնա ժողովուրդ կոտորեց, անհաշիվ խարջ ու խարաջ առավ, քշեց Սասնա տավար, օչխար, Սասուն ավրեց, առ ու ավար արավ։ Սասունցոց հպատակ դարձուց:

Իսկ էդ ժամանակ Դավիթ քիչ մի ծուռ էր դարձե։ Ուրիշ երկրներ կապրեր, ման կուգար ու կկռվեր: Օրմ էլ եկավ Սասուն։ Էդտեղ հորթարածներ, էդտեղ նախրորդներ, էդտեղ հովիվներ ու գառնարածներ թողե իրենց տավար, թողե իրենց օչխար, կիրիշկեին Դավիթ։ Ու ճանչցան իր շորերաց, թե Սասնա Ջոջանց տնից է, Մհերի զարմից է։ Գեղացու մեկ էլավ, էնոր Դավիթ պատմեր էր, թե ես Սասուն կէրթամ, Սասուն իմ հայրենիքն է: Ակնջկալա տարավ Հովհանին, թե Հովհան, դու իմանաս, մեկ կգա, Մհերի որդի Դավիթն է։

Ձենով Հովհան շատ խնդացավ, իմաց արավ քեռի Թորոսին, էն մեծ տունեն էլան, էկան էնոնք, քաղաքացուն ու գեղացուն ասին. “Աստվածություն մեզի նոր տղա մի տվեց: Կխնդրեմ ձեր մոտեն, էլեք, էրթանք Դավթի առաջ”։ Քաղաքացիք ու գեղացիք էլան, ժողվան, հետ Ձենով Հովհանին գնացին Դավթի առջև։ Տեսնան՝ ի՞նչ տեսակ տըղա է Դավիթ։ Գիտեն թե իր հերն է։ Նստան Հովհան, բարեկամներ, քաղաքացիք, հավքվեցին Դաշտու Պադրիալ, ուրախություն ու քեֆ արին իրենց համար։ Դավիթ հարիսեն լիք լցրեց, եղ էն շերեփով լիք լցրեց՝ բոռաց ընկեր քեֆջիներուն. “Արեք, տղեկներ, հարիսա՜ կերեք։ Է՜յ, ինչի՞ չեք գա”։ Սրանք նոթեր կախած նստեր են։ Դավիթ դարձավ էնոնց, հարցուց. “Ինչի՞ եք նոթեր կախե“։ Սրանցից մեկն էլ, թե. “Դավիթ, մենք նոթեր չկախե՜նք, բա ո՞վ կախի: Հերդ որ գնաց՝ Մուրսիլ Սասուն տիրեց: Ու մենք հարկ ու խարաջ կտայինք: Բայց դրանցից զատ դրա քառսուն հարամի ավազակ, հանց դև էկան, զարկին, մեր նախիր ու տավար տարան”։ Ասաց. “Բան չի ըլնի, տղեկներ, արեք, նստեք, կուշտ մի ուտենք”։ Բայց քեֆջիները չկարցան ճաշ ուտեն։

Դավիթ ասաց. “Տղեկներ, գիտե՞ք թե որ տեղում են հիմա էդ դևեր”։ Տղեկներ Դավթին ասին. “Հա։ Այ, էդա, էն սարով զարկին, անցան վերև”։ Դավիթ կոպալ դրեց իր թև, ճամփան տվեց առաջ, շրջվեց սարի էն մի էրես, էլավ սար-ձոր փնտրեց, դրանց չգըտավ։ Դավիթ գնաց, իջավ Արքըկու տակ, Սըպղանաց մոտ: Գնաց, հասավ սարի մի լանջ, տեսավ՝ քարափներու մեջեն ծուխ կգա դուրս, բռնեց էդ ծուխ, գնաց, տեսավ, քառսուն հարամի-դև ավազակ քառսուն կովեր բերե՝ մորթե, լցե քառսուն կանթեն պղինձ, օջախ շինե, դըրե օջախ, քըլքըլթալեն կէփեն։ Դավիթ վերցուց քառսուն կանթեն պղինձ, շրջեց էդ օջախի վերան, քառսուն կաշին ժողվեց, լցեց մեջ պղնձին, գնաց, մտավ էնոնց քարայր։ Մտավ ու ի՜նչ տեսավ` որն իր խալու վրա պառկե, որն իրեն քամար խաղ կանի, որն իրեն տեղ պառկե, քնե, որն էլ` ուրախութե՜ն կանի։
Դավիթ որ էդ տեսավ՝ Դավթի աչքեր դարձան։ Դավիթ դարձավ ու էլավ դուրս, մեկ մեծ քար մի առավ, գրկեց, էկավ մտավ մեջ քարայրին, էդ քար դրեց քարայրի դուռ, որ էդոնք չելնեն, չփախչեն։ Դավիթ էդտեղ մեկ որ բոռա՜ց, սարսափ թափավ հարամի ավազակներու վերան: Էդոնց մեծ էնոր ձեն լսեց, ասաց. “Էլե՜ք, ծառայություն արեք, որ չըսպանի մեզի։ Էնի Դավիթն է, էլեք վեր”։ Համա Դավիթ բռնեց, մեկ-մեկ էնոնց վիզ օլորեց, կտրեց, թալեց քարայրեն դուրս։ Դավիթ դարձավ տեսավ՝ քարայր էնպես է լիք, մարդու ինչ բան որ պետք կգա՝ լիքն էր էդտեղ: Տեսավ՝ էդտեղ ոսկի էրկանք, տեսավ կուտակ մի ոսկի է, մեկ էլ՝ արծաթ։

Ողջ Սասունա ապրանք, հարստություն՝ քանի Դավթի հեր մեռեր էր՝ էդոնք ավերություն արած, բերած լցած են էդա տեղ։ Դավիթ իր հաբգան լցեց ոսկին, կապեց մեջքին, էն մորթոտած մալի կաշիք ու գլուխներ լցեց մեջ էնոնց պղնձին, ոսկի լցրեց մեջ պղնձին, կոպալն անցրեց պղնձի կանթ, թալեց իրեն ուսի վերան, էլավ, նախիր խառնեց առաջ, քշեց, էկավ Դաշտու Պադրիալ, ասաց. “Առեք ձեր տավար, ձեր նախիր: Բայց ես էլ ձեր նախիր չեմ պահի, դուք տի պահեք”։ Էլան, առան ջորիք, ընկան Դավթի հետև, գնացին: Դավիթ գնաց, գնաց, հասավ Սիպտակ Քար։

Քարայրի բերնից Դավիթ էն ժայռ վերցուց, քցեց, առավ Քեռի Թորոս, Ձենով Հովհան մտավ մեջ քարայրին։ Էնոնք ինչ որ տեսան էդա ոսկին, ապրանք, ուրախութնեն էնոնց ոտներ գետնեն կտրավ։ Ինչ կա՜ր, չկար ժողովեցին, ոսկիք լցրին ջվալներ, ոսկի էրկանք, ամեն ապրանք, բեռ բեռնեցին, ջորիք բարձին, տարան իրենց տներ։ Էդ ամեն լցրին Սասնու ամբարներ։ Սասուն էնպես էղավ, որ կճըճեր։ Իսկ Դավիթ էդոնց որ կոտորեց, էդ վախտ էղավ տան ազիզ, հոր տեղ նստեց, հոր տաճար շինեց ու քուրմերով լցրեց:

Lion
03.10.2011, 10:22
Էդ վախտ խաբար հասավ էն չար Մուրսիլ, թե. “Դավիթ գնացե Ծովասար ավրե, ամեն բռնավոր հայ բաց թողե, մերոնց սպանե ու հոր տաճար շիներ է տվե“։ Մուրսիլ արքայի հերս էլավ, իր նախանձ սիրտ չըհովացավ, էլավ, կանչեց իր Խոլբաշան, ասաց. “Ես տի էլնեմ, հեծել առնեմ, էրթամ, Սասուն թալնեմ բերեմ”։ Էդ Խոլբաշին ասաց. “Թագավոր ապրած կենա, դու հեծելներ ինչի՞ առնես, մենք` հինգ հարիր հոգի հեծել, կէրթանք էդ Սասուն, էն էրկիր կթալնենք, կբերենք: Դավթին էլ կսպանենք, ականջներ կկտրենք, կբերենք”։ Մուրիսլ ասաց. “Դու էդպես բան անես՝ քաղաք մի կտամ քեզ նվեր”։

Էդ Խոլբաշին հինգ հարիր ձիավոր առավ, էկավ, բայց չէր իշխենա գա Սասնա քաղաքի վերան։ Մտան տաճար թալանեցին, թախթփեցին, կտրեցին քառսուն քուրմ մեջ խորանին, կտրեցին քառսուն աղջիկ մեջ սենեկին, կտրեցին քառսուն լուսարար: Բայց քառսունեն մեկ պակաս քուրմ թաքնվավ սպանվածներու լեշերու տակ։ Խոլբաշա զորքեր որ գնացին, էն էլավ լեշերու տակեն, առավ մի շապիկ, թաթխեց սպանվածներու արնով, հավար տարավ Սասուն, Դավթին։

Քուրմ էկավ, հասավ Սասուն։ Տեսավ՝ Դավիթ ազապ լաճերուն ու ազապ աղջիկներու կռվել է սովորցրել, հիմա էլ նստե հանգստանալու, սագեր արե խորոված, դրե փլավի վերա, յոթ տարվա նռան գինին խմե, ոտ թալե վեր ոտուն, ազապ լաճերու ու ազապ աղջիկներու հետ կեր ու խում կանի։

Գուժկան էկավ, էդոր դիմաց կանգնավ։ Ձենով Հովհան ասաց. “Էդ ի՞նչ է էղե“։ Քուրմ, թե. “Մեր տաճար թալնեցին: Դավիթ ծուռ է, հոր տղեն չէ, էկե նստե, քեֆ կանի”։ Ձենով Հովհան սիլա մի զարկեց քրմին: Դավիթ, որ չէր լսել քրմին, էն կողմեն ասաց. “Հովհան, ինչի՞ քրմին տփիր”։ Սա. թե . “Ըսիգ կասի՝ Դավիթ ծուռ է, էկե, նստե, էստեղ քեֆ կանի, հոր տղեն չէ”։

Դավիթ կանչեց քրմին, ասաց. “Արի էստեղ, տեսնեմ, ի՞նչ կասես: Ի՞նչ է պակաս իմ տաճարին, ինչի՞ էկար, ինչ պակաս է, շուտ առ, գընա, քո տաճարին հասիր”։ “Դավիթ”,- ասաց էդ քուրմ,- “սպանեցին, տաճար պլոկեցին, թալնեցին, առան, գընացին”։ “Ո՜ւըհ”,- պոռաց Դավիթ,- “տաճար թալնա՞ծ, քրմեր սպանա՞ծ: Դու հաստատ կասես, ո՞վ էր, ո՞վ չէր”։ Քուրմն ասաց. “Խոլբաշին էր՝ հինգ հարիր ձիավորով։ Ամեն ըսպանեց, ես էլ հազիվ փախա”։ “Գուժկան”,- ասաց Դավիթ,- “էնոնք շո՞ւտ են գացած, թե նոր”։ Սա, թե. “Էնոնք էնտեղ էին, ես էստեղ էկա”։ Դավիթ էլավ կայնեց, ասաց. “Ազապ աղջկե՜րք, կերեք, խմե՞ք, ձեր քեֆն արեք: Ազապ լաճե՜ր, մենք գնացինք”:

Իսկուն Դավիթ էլավ վազեց, գնաց, բարդի ծառ մի քաշեց, իր ձեռ քսեց վերան, չլուտկացուց, դրեց թևին, գնաց։ Գնաց՝ էդա ջոջ քարի տակ կայնեց։ Խելի ժամանակ կայնեց, նայե՜ց, նայե՜ց, ձայն մի չի գա։ Ասաց. “Վա՜յ թե անցած ըլնեն”։ Մեկ էլ՝ լսեց, որ Խոլբաշին կասի. “Դավթի հեր անիծեցինք, հոր տաճար թալնեցինք, քրմեր կտրեցինք։ Դեհ, թող գա, իմ առջև առնի”։ Դավիթ իսկուն կանչեց. “Խոլբաշի, դու դո՞ր տի փախչես”։ Խոլբաշին հետև աչկեց, տեսավ Դավիթ բարդու ծառ մի քաշե զորքերու մեջ կփարատի ու կամրջի վերան մեկ էս կողմեն շուռ կտա ջուր, մեկ էն կողմեն շուռ կտա ջուր։ Էնոր գորքեր ամմեն ջարդեց, էնոնք սպանեց, մնացած էլ լցեց գետ, էնոնք էլ խեղդեց։

Իրիշկեց՝ մարդ չի մնացե. տեսավ՝ Խոլբաշին իրեն ձիով անցե գետի էն երես։ Ասաց. “Ձիու տեր, ես կարնամ գամ քեզ ըսպանեմ, համա ես քեզ չեմ ըսպանի: Դու գնա, Մուրսիլն բարով արա, ասա՝ դեռ Սասուն չի մեռե: Մեկ էլ թող էսպես բան չանի: Ավեր բանից ինչ կդառնա”։

Է, Խոլբաշին կիշխենա՞, դառնա՝ պատասխան տա: Կզարկի ձիուն, կփախնի։ Դավիթ էլ կէլնի կդառնա Սասնա քաղաք։

Lion
04.10.2011, 08:10
*

Խեթական ավազակախմբերի ոչնչացումը տեղի ունեցավ մեր փարավոն Ռամզեսի գահակալման վերջին տարում: Իմ դիտորդները հայտնում էին, որ Մուսրիլի ավազակախմբերի ոչնչացումից հետո Հայկը սկսեց տենդագին կերպով պատրաստվել խեթական նոր հարձակման հետ մղմանը, քանի որ պարզ էր, որ բռնկված պատերազմը Մուրսիլը կիսատ չի թողնի: Իրոք, մեր փարավոն առաջին Սեթիի [1] գահակալման հենց առաջին տարում Մուրսիլը իր զորավարներից մեկի գլխավորությամբ մի խոշոր բանակ ուղարկեց Սասուն:

Բանն այն էր, որ Սեթիի օրոք Եգիպտոսը վերջնականապես ուղղում էր մեջքը և այդ ֆոնին Մուրսիլը տենդագին քայլեր էր ձեռնարկում` մեր հետ վճռական ընդհարման ժամանակ իր տան սահմաններում ընթացող բոլոր պատերազմները վերջացնելու ու համախմբված ուժերով մեր դեմ դուրս գալու համար: Դրա համար էլ, շարունակելով մարտական գործողությունները Հայայի ու Արծավայի դեմ, Մուրսիլը միաժամանակ նաև չհապաղեց իր լավագույն զորավար Նուվանցասի [2] գլխավորությամբ բանակ ուղարկել դեպի Սասուն: Բայց այս անգամ էլ խեթերը անհաջողության մատնվեցին, իսկ Նուվանցասն էլ հազիվ փրկվեց ու վերադարձավ իր արքայի մոտ [3]:
Իմ դիտորդները և եգիպտական հետախույզները հայտնում էին, որ այս անգամ Հայկը հակառակորդի նկատմամբ հաղթանակ է տարել խորամանկությամբ: Պատմում էին, որ, չցանկանալով խեթական երկաթյա բանակի դեմ բաց մարտում հյուծել իր սակավաքանակ լեռնեցիներին, Հայկը Սասունի տարածք մտնած Նուվանցասին դիմավորելու է ուղարկում այն հաղթամարմին Հովհանին: Ասում էին, թե սա հիանալի է կատարել իր դերը և, հավատացնելով, որ եղածը ընդամենը թյուրիմացություն է, հավաստել է Նուվանցասին իրենց հավատարմությունն ու պատրաստաամություն հայտնել վճարել ոչ միայն այդ, այլև նախորդ տարիների չվճարած հարկը, այն էլ մաքուր ոսկով: Ու որպեսզի ամեն ինչ բնական թվա, սա սկսել է ստեր փչել, թե իբր սասունցիք, դժգոհ լինելով Դավթի ըմբոստ վարքագծից, ապստամբել են, քշել են նրան լեռները և այժմ մեծ արքա Մուրսիլի ամենահնազանդ հպատակներն են:

Նման խոսքերից հանգստացած Նուվանցասը խեթական բանակը հասցրել է մինչև Սասուն և ճամբար դրել Արմե կոչվող այդ ամրոցի մոտակայքում: Բայց Հայկը այստեղ էլ իր սկսած խաղը մինչև վերջ է տարել և գաղտնի պատվիրել է Հովհանին սկսել վճարումը խեթերին զրնգուն ոսկով: Այս հանգամանքը վերջնականապես հանգստացրել է Նուվանցասին և թուլացրել խեթական մարտիկների զգոնությունը: Իսկ հետո հայտնվել է Հայկը և հետը բերել իր հաղթանդամ լեռնեցիներին: Պատմում էին, որ սրընթաց գործող լեռնեցիները գրավել են Արմեի մոտ ճամբարած խեթական բանակի շրջակա բոլոր բլուրները, իսկ Հայկն էլ մտել է խեթական ճամբար հենց այն պահին, երբ Նուվանցասն ու Հովհանը չափում էին Խաթթուշաշ ուղարկող ոսկին:

Բարեկամս միշտ էլ հակում ուներ դերասանական գործողությունների և ես մինչև վերջերս էլ համարում էի, որ նա մի քիչ գունազարդում է հետագա իրադարձությունները, բայց, այն բանից հետո, երբ ես նույնատիպ պատմություն լսեցի նաև խորը քնի կամ ուշաթափության մեջ հայտնված Հայկի շուրջերից, կասկածներս վերացան: Վերջնականապես պարզվեց, որ իմ լավ բարեկամ Հայկը ոչ միայն մի լավ ծաղրել ու ձեռ է առել այդ Նուվանցասին, այլև արդյունքում գերել էր սրա բոլոր ռազմիկներին և միայն իրեն, որպես շառաչյուն ապտակ Մուրսիլին, ջարդած գլխով հետ է ուղարկել Խաթթուշաշ…

_______________________
[1] Սեթի I (մ.թ.ա. 1318-1304): Եգիպտոսի XIX գահատոհմի փարավոն, որի օրոք Եգիպտոսը սկսեց աստիճանաբար հզորանալ:
[2] Նուվանցաս (մ.թ.ա. XIV դարի վերջ): Խեթական զորավար:
[3] Խոսքը վերաբերվում է Արմեն ամրոցի ճակատամարտին, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 1317 թվականին:

Lion
04.10.2011, 08:14
*

Խաբար գնաց, հասավ Մուրսիլ, որին ասին. “Մուրսիլ, ի՞նչ կանես: Էն Սասունցի ծուռ քո զորքեր ջարդեց”: Մուրսիլ արքան մեջլիս հավաքեց, խելացի մարդեր՝ ինչքան կար, ժողվեց, խորհուրդ հարցրեց՝ ճամփան ցույց տան։ Մեջ մեջլիսին Կոզբադին անունով կտրիճ արիա մի կար, էն ասաց. “Թագավոր ապրած կենա, վայել չեմ տեսնի՝ դու էրթաս վեր Դավթին։ Դու ինձ հազար արիա տաս, տէրթամ, Սասնա քաղաք թալնեմ, բերեմ քեզի: Քառսուն էրկեն կնիկ բերեմ՝ ուղտեր բառնան, քառսուն կոլոտ կնիկ բերեմ՝ էրկանք աղան, քառսուն ազապ աղջիկ բերեմ քեզ արմաղան։ Քառսուն արջառ, քառսուն էրինջ, քառսուն ուղտու բեռով արծաթ, քառսուն ուղտու բեռով ոսկի բերեմ, Սասուն անեմ առ ու թալան: Դավիթ էլ սպանեմ, գլուխ բերեմ քեզի”։ Մուրսիլ ասաց. “Քաջ Կոզբադին, էդ իրավունք տվի քո ձեռ, թե դու էդպես արիր, իմ կես թագավորություն կտամ քեզի”։

Կոզբադին կէլնի, հազար կտրիճ մարդեր կջոկի, կառնի, որ էրթա Սասնա վերան հետն էլ Բադին, Սուդին ու Չարխադին: Կոզբադին իր զորքով գնաց, գնաց ու Սասնա մոտկացավ: Մեջ դաշտին վրաններ զարկեց, քառսուն մարդեր ջոկեց զորքից, էդ քառսուն մարդ ու քառսուն ուղտ առավ, գնաց Հովհանի մոտ, որ յոթ տարվա հարկ հավաքի։ Հովհան էդ բան լսեց, Դավթից կվախենար, կանչեց ասաց. “Դավիթ, էսօր իմ սիրտ վիրու օչխարի միս կուզի, ծեր մարդ եմ, գընա, օչխար մի զարկ, բե՜ր, ես ուտեմ”։

Դավիթ խաբեց ու ճամփեց սար, որ Դավիթ խաբար չաներ, թե խարջ կտան։ Դավիթ էլավ գնաց սար։ Բադին ու Կոզբադին կէրթան, քառսուն աղջիկ կժողովեն, կլցնեն մեկ մարագ, քառսուն էրկեն կնիկ կժողովեն, կլցնեն մեկ մարագ, քառսուն կարճ կնիկ կժողովեն, կլցնեն մեկ մարագ, կտանեն արջառներ, կտանեն էրինջ, կտանեն եզներ, կտանեն կովեր, կփակեն մեջ մարագներուն։ Սուդին, Չարխադին, Բադին, Կոզբազին կգան, կմտնեն ոսկու զարզամբին. կգան, քուրսու վերան կբազմեն: Հովհանն էլ կէլնի որ ոսկին չափի, ջվալներ լցնի։

Էդ վախտ Կոզբադու զորք կմտնի Սասուն քաղաք, թալան-թուլան կանի։ Կնիկ ու ապրանք կտանի։ Դավիթ, որ սար-ձոր ընկած իր որս կաներ, հենց իմացավ, էկավ Սասուն։ Տեսավ, քառսուն արիաներ խազնի դռան, թրեր հանե՝ կես մեկ կողմեն, կես էն մեկէլ՝ նստե։ Էնոնց բարև էտու, հարցուց. “Տեսնես իմ հրողբեր էդ ի՞նչ կանի”։ Ջուաբ տվին, թե ի՞նչ կհարցուցես։ Ասաց. “Էրթամ էնոր օգնեմ։ Նեղն է”։ Փահլևաններ ասին. “Էն ի՞նչ արեց, որ դու ի՞նչ անես”։ Էս խոսքի վերան Դավիթ բարկացավ, վիրու օչխար դրավ գետին, բռնեց էն քառսունի վիզն էլ քաշեց, ինչպես մարդ հավու մի վիզ դուրս քաշի: Էլ հետ վիրու օչխարն առավ իր թև, մտավ զարզամբին։ Դավիթ մտավ ոսկու զարզամբին, տեսավ՝ ոսկին գետնի վերան դիզած, Հովհան ջվալների բերան բռնե կոտ առե, կոտով ոսկի կչափի, կտա, կլցնեն, կչափեն, կլցնեն, կչափեն, կդարդակեն, բեռներ կլցնեն:

Էնպես են քրտընե, կլողան մեջ քրտընքին։ Դավիթ աչքեց տեսավ՝ քուրսու բոլոր նստեր են: Մեկտեղ Բադին, մեկ՝ Կոզբադին, մեկ՝ Չարխադին, մեկէլ՝ Սուդին։ Կոզբադին մեկ մեկ թիզ պռնգներ ունի, սուր-սուր ցըցված բեղեր ունի, որ մարդ տեսնի՝ կսարսափի։ Էդ Կոզբադին նստե էնտեղ, որ հրողբեր ոսկին չափեր՝ կասեր՝ “էրկու–ո՜ւ”, Կոզբադին կասեր,- “մե՜ե՜կ”։ Բարկութենեն արյուն լցվավ Դավթի աչքեր։ Մեկ էլ Դավիթ էնենց բոռաց Հովհանի վերա, սա էնենց վախցավ, որ լավոտեց։ Իրիշկեց՝ Դավիթ գլխու վերև կայնուկ է, ասաց. “Դավիթ, մահ քեզ տանի, դիր մի քո հեր բոռաց, ես վախեցա։ Դիր մէլ էդպես դու բոռացիր”։

Lion
04.10.2011, 08:17
Դավիթ դարձավ Ձենով Հովհանին, ասաց. “Էդա ի՞նչ է կանեք”։ Ասաց. “Ծուռ Դավիթ, քո թևի կեղտեր կսրբենք”։ Դավիթ օչխար թևեն թալեց Հովհանի ձեռ բռնեց, ասաց. “Հրողբեր Հովհան, դու շատ ես ծերացե, դու չես կարնա Սասնու ոսկին չափես, տուր ես տի չափեմ, լցնեմ: Լից, լից, ոսկի լից”։ Հովհան մեկ թիակ ոսկի լցեց չափի ոռք, Դավիթ փետ էտու վերան, թափեց, դատարկ կոտ վերուց իր ձեռ, շրջեց ջվալի մեջ, ասաց. “Էսա մե՜կ-էրկո՜ւ”: Կոզբադին չդիմացավ, բոռաց, ասաց. “Տո, ծո՜ւռ, էդ ի՞նչ է կանես։ Գնա, տեղդ նստի, կէլնեմ գլուխդ կթռցում”,- բոռաց ասաց,- “Ձենով Հովհան, խաղալի՞ք ենք, դու էդա ճիժ բերեր ես, որ ծիծաղա վեր մեզ։ Կտաս՝ տուր յոթ տարվա մեր խարջ, թե չես իտա, կէրթամ Մուրսիլ թագավորին կասեմ, կգա Սասնա քաղաք կավերի, տանի”։

Դավիթ հերսոտավ, էլավ, կանգնավ, էսպես, վիզ ծռելով՝ մեկ մէլ Կոզբադնի կողմ աչքեց, կոտ վերցուց, ուժեղ զարկեց Կոզբադնի գլխուն։ Կոզբադին իր գլուխ կոռեց, բարձր կպավ, թե Կոզբադին գլուխ չկոռեր, վիզ կկտրեր, գլուխ կէրթար։ Կոզբադին շուտ մի էլավ՝ փախնի։ Դավիթ ընկավ հետև, Կոզբադին բռնեց, էնոր շրթունքներ կտրեց, էնոր ատամներ քաշեց, շարեց ճակատ, բերեց, դրեց ձիու վերան, ոտքեր ձիու փորի տակ կապեց, ասաց. “Դե, գնա, թագավորիդ բարև արա, ասա` էն Մհերի տղա Դավիթն էդպես արեց: Մեկ էլ չը գա՝ Սասնա կնիկ, աղջիկ տանի, Սասնա տուն դեռ չի ավերվե, որ դուք էկե մեզեն խարջ ու խարաջ կուզեք։ Իր գավառ իրեն, մերը` մեզի։ Թե չէ՝ ինչ իրմեն կգա, թող չը խնայի”։

Կոզբադնի զորքեր էլ իրենց ավար քշե, հաներ էին Սասնա սինորեն դուս, կտանեին։ Դավիթ էլավ, հեծավ իր ձին, քըշեց Կոզբադնի զորքերի առաջ, կանչեց, ասաց. “Էս մարդիկ ո՞ւր կտանեք, էս թալան ո՞ւր կտանեք։ Թողեք, գընացեք, քանի շուտ է, խեղճ եք, մի թողեք, որ ձեր գլուխ կտրեմ”։ Ասին. “Դու մեկ՝ մենք հազար, ինչպե՞ս կարնաս դու մեզի հետ”: Դավիթ մըզրախ քաշեց ու ընկավ մեջ, էդ զորք բոլոր ջարդ ու փշուր արեց, ժողովուրդ, կնիկ, աղջիկ, քաղքեն տարած ալան-թալան հետ դարձուց, բերեց, հասավ Սասնա քաղաք, կանչեց ժողովուրդ, ասաց. “Ամեն մարդ գա, իրեն ապրանք ճանչնա, վերցու: Ով որ ապրանք տվե, թող գա իր ապրանք վերցու։ Ով որ ոսկի, փող տվե, թող գա, իրեն ոսկին վերցու։ Ով որ մեկ կորեկ ավել վերցու՝ կզարկեմ՝ զգլուխ կկտրեմ։ Ամեն իր տված թող վերցու։” Զապրանք, զոսկի, զփող՝ բոլոր ցրվեց, տվեց ժողովրդին, ինք էկավ իր տուն նստավ։

Էլան քոռ ու փոշման Բադին, Կոզբադին, Սուդին, Չարխադին, իրենց զորք թողին փախան: Սրանք լեղապատառ կէրթան, կհասնեն իրենց երկիր: Մուրսիլ ասաց. “Կանչեք, թող գան, գան էսատեղ”։ Կոզբադին ամոթու չէկավ։ Էդ վախտ, որ Կոզբադին զորքեր սպանել էտու, էնոնց բարեկամներ ժողվան Մուրսիլի դուռ, գանգատ արին: Մուրսիլ չորս մարդ ճամփեց Կոզբադնի հետև, թե գնացեք, զոռով բերեք։ Էդա մարդիկ գնացին Կոզբադին առան, բերին Մուրսիլի դեմ, տեսավ՝ էնոր ակռեք քաշած՝ զարկած ճակատ՝ շատ բարկացավ, ասաց. “էդ ի՞նչ է էղե քեզ”։ Կոզբադին ասեց. “Ես գիտեի, թե էդ Սասուն դաշտ է, դուրան, չգիտեի՝ քար էր, կապան։ Էնտեղ, ճժեր, որ նոր էլած՝ դիվանական իրենց նետ կա՝ քանց ձիթհանի գերան, էնոնք խոտեր ունին կծան, էնոնց թրերը կեծական, էնոնք կզարկեն մարդու ջան, մարդու լեշ կանեն պատուհան: Ձեր էրիկներ էնտեղ ընկան, շատ մի անձրև կգա գարնան՝ Սասնա տեղաց հեղեղ կգա, ձեր մարդերու քիթ ու ականջ՝ կբերի ձեզ՝ եղ ու չորթան։ Թագավոր, ապրած կենաս, Սասնա մեջ Դավիթ դուրս էկավ, էնի քո հրաման չլսեց։ Մեր զորք ջարդեց, յոթ տարվա խարջ չէտուր, մեզ էլ էսպես խեղեց։ Ասաց, թե դե ել, գնա, բարև տար դու Մուրսիլին, թող ինք գա իր խարաջ տանի, ես ձեզի խարաջ տվող չեմ։ Շա՜տ կտրիճ տըղա դառեր է Դավիթ, էնպես կտրիճ տըղա չըկա”…

Lion
04.10.2011, 08:21
*

Հետո եղավ Կունուվարայի ճակատամարտը, այն մեծ ճակատամարտը, որը տեղի ունեցավ Երզնկայի մեծ հովտում` հայերի այնքան սիրած մայր աստվածուհու, Անահիտ դիցուհու տաճարի պատերի տակ: Դա մեր փարավոն Սեթիի թագավորության երկրորդ տարում էր: Մեր հետախույզները Խաթթուշաշից հայտնում էին, որ կրած անհաջողություններից հետո Մուրսիլը կատաղության մեջ էր ընկել և համընդհանուր զորահավաք էր հայտարարել: Ասում էին, թե Մուրսիլը հաշտություն էր կնքել Արծավայում, որից հետո ածելիով կտրել էր ճակատը և սեփական արյունն ուղարկել Խեթական թագավարության տարբեր ծայրեր: Դա ահեղ մի նշան էր, որ բոլոր-բոլորը, ովքեր ի վիճակի էին զենք կրել, պարտավոր էին հավաքվել Մուրսիլի դրոշի ներքո: Արշավող բանակի կազմում էր 233 մարտակառք, մեկ բյուր կանոնավոր և յոթ բյուր անկանոն ռազմիկ:

Սակայն հայերը ևս ձեռքները ծալած նստած չէին և իրենք ևս ուժերը կենտրոնացրեցին: Ուժեր էին ուղարկել նույնիսկ Արարատն ու Միտանին: Ավելորդ էլ է ասել, որ իր ողջ բանակն էր կենտրոնացրել նաև Հայան, որի արքա Ան-Անին, որն առաջ էլ էր հովանավորում բարեկամիս, իր գերագույն հրամանով ողջ բանակի ղեկավար էր նշանակել հենց Սասունի տիրակալ Դավթին: Հասունանում էր մեծ մի ընդհարում խեթերի ու հայերի միջև, որը վերջնականապես պետք է որոշեր հյուսիսային մեր հարևանների միջև ուժերի դասավորությունը [1]: Հետագա իրադարձությունները կրկին հարմար եմ գտնում ներկայացնել ըստ շատ գեղեցիկ կազմված Հայկի խոսքերի…

_______________________
[1] Իրադարձությունները հայտնի են ըստ խեթական սկզբնաղբյուրների: Մ.թ.ա. 1316 թ-ին Անա-Անի արքայի գլխավորած Հայայի թագավորության բանակը Կանուվարայի ճակատամարտում վճռական հաղթանակ տարավ Խեթական թագավորության բանակի նկատմամբ:

Lion
04.10.2011, 08:25
*

Էդ որ լսեց՝ Մուրսիլ կատղավ, կատղավ, արուն էլավ աչքեր, գնաց մեջ իր քաղքին, քաղքի խելոք մարդիկ ողջ ժողովեց, առաջ էդա խելոք մարդկանց հարցմունք արեց։ Շատեր կալին՝ ավերություն չէին ուզի, շատեր էլ կային՝ որ կասեին. “Դավիթ քեզ ի՞նչ վնաս կտա իսկի: Դավիթ միամիտ իր տան նստե, դու ես ավերություն արե, էլի դո՞ւ ես, որ չես դադրի”։

Մուրսիլ էդ մարդերու հետ էլ խորհուրդ չարեց: Ջոկ մարդերու հետ զրուցեց. Ասաց. “Դո՞ւք ինչ կասեք”: “Մենք Դավթի հետ կռիվ տանենք”,- ասին,- “էսօր Դավիթ քսան տարեկան է, Դավիթ դեռ չգիտե կռվել: Թե դու էսօր կռիվ չանես, թե որ Դավթին դու չը սպանես, էն որ էլավ էրեսուն տարու, քեզ կսպանի ու մեր երկիր կզավթի: Աղեկն է՝ քո ամեն զորք ժողովես, էրթաս Դավթի վերա կռիվ։ Թե որ դու մեզ ականջ դնես՝ էդա ամեն բանեն լավ է։ Էս տարի թե չէրթաս էլ Դավթին վրա չես կարնա”:

Մուրսիլ դարձավ խելոք մարդերու վերա, գոռա՜ց, կանչե՜ց, ասաց. “Կերթամ Սասուն, Սասուն կավերե՜մ։ Հող ու ջուր, ժողովուրդ կվերում, քանդեմ, տանեմ, էլ թող Սասուն անուն չըլնի մեջ աշխարհին”։ Հետո բերավ, տաշտ մի դրեց իրեն առջև, ածելի զարկեց իրեն ճակտին, արուն թափվեց, տաշտ լցրեց։ Բացեց Մուրսիլ մեկ թուղթ, էն արնով գրեց զորականչ: Դավիթ հելավ, զինվավ-զարդարվավ, գնաց կռիվ, հետն էլ քեռի Թորոս: Էնպե՜ս մի կտրում ընկե, էնպե՜ս վայնասուն ընկե, զիրար կը ջարդեն, կը կտրեն։ Քեռի Թորոս դարձավ, ասաց. "Տղեկներ, վեր էլեք, մեր աստված մեծ է: Կտրում ընկեր է Մուրսիլի զորքերի մեջ։ Էլեք, մենք էլ ներքի դեհեն առնենք": Վերի դեհեն Դավիթ կտրեց, ներքի դեհեն՝ քեռի Թորոս: Կռվան հա կռվան, ջարդին հա ջարդին, վերջը Դավիթ մեջտեղից կես արավ Մուրսիլ: Զօրք որ էս տեսավ, էլ չուզեր կռվեր, լսավ Դավիթ, հետ դառավ:

Իր կռվի տեղեն իմացավ Թորոս, որ Դավիթ Մուրսիլ սպաներ է։ Դադարեցուց իր կռիվ, էկավ, հասավ Դավթին։ Դարձուց Դավիթ իր Քուռկիկ Ջալալին, դարձուցին իրենց ձիեր Քեռի Թորոս ու իրենց հինգ բյուր կտրիճներ, էկան Սասուն։ Ի՜նչ կբերեն հետներ էն կռվից, իսկի բան չեն բերի։ Էնոնց բերած էղավ ջուխտ մի եզ, լծեցին սել, քցեցին հետևներ, Մուրսիլի ականջ Դավիթ զարկեց նիզակի ծեր, դրավ վեր սելին։ Տուն որ էկան, Հովհան Դավթի արնոտ շորեր փոխեց, առոք փառոք նստեցուց, Քուռկիկ Ջալային էլ մաքուր լվացին, տարան, կապեցին իր տեղ։

Իսկ Դավիթ՝ գնաց նստեց իր տեղ, ասաց. “Հովհան, իմ հոր սենեկ բաց։ Տէրթամ, իմ հոր սենեկ նստեմ”…

Lion
04.10.2011, 08:50
*

Երզնկայի մոտակայքում տեղի ունեցած այդ ճակատամարտը, որը խեթական սեպագրերում հետագայում հայտնի դարձավ որպես Կունավարայի մոտ ընթացած ճակատամարտ, մինչև այժմ էլ շատ ու շատ անպատասխան հարցեր է թողնում: Այլ հարցերի թվում մութ է մնում ամենից առաջ նրա արդյունքը:

Հայերը պնդում են, որ խեթերի դեմ տրված այդ մեծագույն ճակատամարտում իրենք խոշոր հաղթանակ են տարել և նրանց պնդումները չեն կարող անհիմն լինել, քանի որ արդյունքում երբևէ մարտադաշտ հանած խեթերի այդ ամենահզոր բանակներից մեկը ոչ միայն հետ շպրտվեց, այլև դրանից հետո սրանք այլևս երբեք արդեն չկարողացան հավակնել գերիշխանության Հայաստանի նկատմամբ: Նույնիսկ Կիլիկիայի` հայկական թագավորություններից այդ ամենախոցելիի նկատմամբ, նշված ճակատամարտից հետո խեթական գերիշխանությունը գրեթե հավասարվեց ոչնչի: Խեթական սեպագրերը իրենց հերթին ընդամենը մի քանի դժկամ ակնարկներ են անում այս ճակատամարտի մասին և հենց ինքնին այն, որ դրանք չեն հաղորդում որևէ նույնիսկ չնչին առաջխաղացման մասին, ամենաուղղակի ձևով վկայում է, որ խեթերը ևս ընդունում են իրենց կրած անհաջողությունը: Ավելին, հենց նույն սեպագրերն էլ հայտնում են, որ ոչ ուշ, քան հաջորդ տարի խեթերը հեռացրեցին իրենց բոլոր կայազորները Աղձնիքի արևմուտքում ունեցած բոլոր ամրացված կետերից և հայերի հետ վերջնական հաշտություն կնքեցին:

Այս ամենն իրոք այդպես է, բայց մյուս կողմից էլ, եթե հաղթանակն իրոք այդքան վճռական էր, ապա ինչո՞ւ հանկարծ խեթական հսկայական բանակը այդպես էլ չոչնչացվեց: Ասում էին, թե հայերը գրավել էին Երզնկայի դաշտին հարակից բոլոր բարձրունքները և լիակատար օղակի մեջ էին առել թշնամական բանակին: Եվ այս պայմաններում թշնամու բանակին հեռանալ թույլ տալը ամենևին էլ չի խոսում հայերի վճռական առավելության մասին:

Մութ են մնում նաև ճակատամարտի մանրամասները, ինչպես նաև իմ բարեկամ Հայկի խաղացած դերը դրանում: Օրինակ, Հայկի և Մուրսիլի կամ Սուպիլի միջև տեղի ունեցած մենամարտի մասին դիտորդներս հակասական տվյալներ են հայտնում: Ասում էին, թե մենամարտը ընթացել է սկզբում երկկողմանի հետևակ, իսկ հետո էլ` հեծյալ վիճակում: Դիտորդներս նշում էին, որ Մուրսիլն օգտագործել է ծանր գուրզ, իսկ Հայկն էլ օգտվել է իր հարազատ ծանր թրից: Շատերն են ականատես եղել այն տեսարանին, թե ինչպես է Հայկը ծանր թրի հզոր հարվածով զրահների հետ միասին գրեթե մինչև գոտկատեղը կիսել Մուրսիլին ու սա գետին է փռվել, բայց այս տեղեկության հետ ուղղակի հակասության մեջ է մտնում այն փաստը, որ Մուրսիլը դրանից հետո կրկին հայտնվեց Խաթթուշաշում և շարունակեց իշխել: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս հանկարծ այնպես պատահեց, որ Հայկը Մուրսիլին վերջնականապես չսպանեց, այսինքն չգլխատեց: Չեմ կարծում, որ բարեկամս մտահան արած լիներ այն հանգամանքը,որ Մուրսիլին չգլխատելու դեպքում վերջինս նորից կզբաղեցներ իր հին դիրքերը թշնամական պետությունում:

Հայկական աղբյուրները ևս բազմախոս չեն և վերաբերվում են հիմնականում ճակատամարտի մի քանի մանրամասներին: Այսպես, իմ բարեկամ Հայկը հետագայում պատմում էր, որ իր օգնական, ազատ համայնականների մոտ մեծ հեղինակություն ունեցող մի մարդու, հարգալից կերպով. “Քեռի Թորոս” կոչվող մի քաջարի լեռնականի գլխավորությամբ հայերը անակնկալ հարված են հասցրել խեթերի ճամբարած բանակի հարավային թևին և ծանր կորուստներ են պատճառել թշնամուն: Հայկը ասում էր նաև, որ այդ հարձակման ժամանակ հայերն ուղղակի սրբել են խեթերի բոլոր վրանները և ջնջխել թշնամու ճամբարած բանակի զորախմբի հիմնական մասը: Միաժամանակ Հայկը պատմում էր նաև, որ, չունենալով անհրաժեշտ քանակությամբ մարտակառքեր և խուսափելով խեթական մարտակառքերի հետ բաց տեղանքում ընդհարվելուց, այսինքն չուզենալով ճիշտ ճակատամարտի մեջ մտնել, հեծելազորի գլուխն անցած վաղ առավոտյան հյուսիսային կողմից խեթերի վրա է հարձակվել նաև ինքը: Բայց այստեղ ևս մնում են անպատասխան հարցեր և ամենագլխավորը` հաստատապես պարզ չի դառնում, թե ինչո՞ւ հանկարծ նույն այդ Հայկի հետ միաժամանակ հարձակման գնացած քեռի Թորոսի ուժերը հետագայում չզարգացրեցին հաջողությունը, չօժանդակեցին Հայկին և վերջնականապես չջախջախեցին թշնամուն:

Այսպես թե այնպես, բայց մի բան այս ճակատամարտից հետո համենայն դեպս հաստատ դարձավ` Մուրսիլը վերջ տվեց հայերի դեմ թշնամությանը, դաշինք կնքեց սրանց հետ և կրկին հայացքը դեպի հարավ ուղղեց: Կարծում եմ, որ հենց սրանում է կայանում անպատասխան մնացած բոլոր հիմնական հարցերին պատասխան գտնելու բանալին, քանի որ երևի թե կարելի է ենթադրել, որ, տեղյակ լինելով մեր հաջողությունների և կրկին Ասորիքին մոտենալու մասին, հայերն ուղղակի չուզեցան ոչնչացնել խեթերին: Խեթերին ոչնչացնելու կամ էլ լրջորեն թուլացնելու դեպքում հայերը ստիպված պետք է լինեին գրեթե անմիջապես էլ իրենք կասեցնել մեր առաջխաղացումը Ասորիքում, իսկ դա ակնհայտորեն ոչ Սատոնի օրոք լրջորեն թուլացած Միտանիի և ոչ էլ լեռներում պարփակված մնացած հայկական թագավորությունների ու իշխանությունների ուժի բանը չէր:

Թուլացած ու իրենց չսպառնացող, բայց նաև չոչնչացված Խեթթի. տարիներ հետո միայն ես հասկացա հայերի այդ խորամանկ քաղաքականության բովանդակությունը...

Lion
05.10.2011, 07:55
*

Հետագա տարիներին հիմնականում խաղաղություն տիրեց: Սասունում հաստատված Հայկին մեծ հաշվով հաջողվեց հաստատ պահել խեթերի հետ կնքված խաղաղությունը: Ճիշտ է, Հայայի հյուսիսային շրջաններում երբեմն բռնկվում էին սահմանային ընդհարումներ և տեղի էին ունենում փոխադարձ ասպատակություններ խեթերի հետ, բայց դրանք մեծ հաշվով մանր բնույթ էին կրում և այդպես էլ չխաթարեցին խաղաղության դաշինքը հայերի ու խեթերի միջև [1]:

Այդ տարիներին երկրորդ անգամ իրեն հիշեցրեց նաև Ասորեստանը: Առաջին անգամը դեռևս Միտանիում բռնկված գահակալական պայքարի ժամանակ էր, երբ Ասորեստանի արքա Ասսուրուբալիտը հայտարարեց իր հավակնությունների մասին: Եվ հիմա, ահա, արդեն նրա որդի Արիկդենիլին [2] էր փորձում հայերի հետ ուժի լեզվով խոսել:

Իմ ձեռքի տակ առկա տվյալները հիմք են տալիս ասելու, որ Ասորեստանի հերթական այս հզորանալու գործում հիմնական դերակատարությունը ունեցել է անմահ Շամին, որի մասին իմ նախորդ գրառումներում ես բավականին տվյալներ արդեն հաղորդել եմ: Այս կինը, որի մասին երկար հարյուրամյակներ ես ոչինչ չէի լսել, Էխնաթոնի ու նրա հաջորդ փարավոնների օրոք հայտնվել էր Թադմորում [3] և, որպես Մեծ Անապատի որդիների աստվածուհի, մեծ հեղինակության էր հասել սրանց մոտ: Իմ հետախույզներից մեկը, որին ես միայն մեծ դժվարությամբ կարողացա հաստատել Թադմորում և որը, սակայն, ի վերջո բացահայտվեց ու զոհ գնաց Շամիի դաժանությանը, ասում էր, որ Շամին վերջնական նպատակ է դրել Մեծ Անապատի որդիների իշխանության տակ միավորել ոչ միայն Միջագետքը, այլև Ասորիքը և հարակից երկրները: Ընդ որում, հաշվի առնելով նախորդների փորձը և այն հանգամանքը, որ ավելի մեծաքանակ, բայց անկազմակերպ Մեծ Անապատի որդիները ի դեմս ամորիացիների ժամանակին այդպես էլ մեծ հաշվով անհաջողության մատնվեցին, իսկ համեմատականորեն ավելի փոքրական, բայց արագորեն որպես միասնական պետություն կազմակերպված նույն այդ Անապատի որդիներին Շարուքեն Աքքադացին զգալի հաջողությունների հասցրեց, Շամին միանշանակ որոշել էր բոլոր ներդրումներն անել Ասորեստանի վրա: Հենց Ասորեստանն էր, որ ըստ Շամիի մտահաղացման պետք է հանդիսանար Մեծ Անապատի որդիների այն հզոր զենքը, որը կխոցեր շրջապատի բոլոր երկրներին:

Իսկ ժամանակն ավելի, քան հարմար էր ընտրված, քանի որ երկարատև ընդմիջումից հետո վերջին հազարամյակում արդեն երրորդ անգամ Մեծ Անապատի որդիների մոտ սկսվել էին մեծ խմորումներ: Նախորդ հարյուրամյակներում բուռն կերպով բազմացած Մեծ Անապատի որդիները կրկին ձգտում էին դուրս գալ իրենց բնական սահմաններից և հեղեղել շրջակա երկրները: Հենց սրանց էր, որ Շամին ձգտում էր օգտագործել իր նպատակների համար: Այս ամենի մասին գլխի էր ընկնում նաև Հայկը, որը, ապահովվելով արևմուտքից, աստիճանաբար, սակայն, սկսում էր լուրջ անհանգստություն զգալ արևելքից: Ընդ որում բարեկամիս համար առաջին տագնապի ահազանգը պետք է որ հնչած լիներ դեռ այն ժամանակ, երբ Սեթիի թագավորության վերջին տարիներին Արիկդենիլին հարձակվեց Արարատյան թագավորության վրա և, որոշ տարածություն առաջխաղանալով Տիգրիսի վերին հովտով, հետ վերադարձավ [4]:

Հայկի կյանքի այդ տարիների մասին ինձ շատ բան հայտնի չէ: Մի քանի տարի նա կարգի գցեց Սասունի ու շրջակա իշխանությունների գործերը, իսկ հետո էլ ամուսնացավ Կադեշի արդեն հանգուցյալ տիրակալ Արի-Թեշուբի [5] աղջիկ Խանդութի հետ: Ամուսնությունից մի քանի տարի անց, սակայն, Հայկը բավականին երկար ժամանակով կորավ և միայն շատ ուշ ես իմացա, որ նա հայտնվել էր Թադմորում: Ասում էին, թե Շամին ինքն է առաջարկել Հայկին գալ ու հաստատվել իր մոտ և բարեկամս, չնայած մեծագույն վտանգին, չէր մերժել: Անկասկած էր, որ Հայկն ուզում էր մոտիկից ծանոթանալ Շամիի գործունեությանն և հասկանալ ու գնահատել Մեծ Անապատի որդիների հերթական ակտիվացման շարժառիթները, դրա չափը և հնարավոր հետևանքները:

Այդ ամենի մասին ես հստակ տեղեկություններ չկարողացա ստանալ նաև խորը քնած կամ ուշաթափ վիճակում խոսող Հայկի խոսքերից: Սա միայն մրմնջում էր դեպի Թադմոր ու Կադեշ կատարած իր ուղևորությունների մասին, ինչ-որ անորոշ արտահայտություններով պատմում էր, թե ինչպես է Կադեշում ծանոթացել Խանդութի հետ, մրցության է մասնակցել ու հաղթել դրանում, ինչպես է սիրել Խանդութին և ինչպես է սա ևս սիրահարվել իր վրա: Հետաքրքիրն այն էր, որ, ըստ էության հետախուզական նպատակներով ուղևորվելով դեպի հարավ` Հայկը երկու դեպքում էլ, և Շամիի հետ Թադմորում ու և Խանդութի հետ էլ Կադեշում, սիրային գործեր ունեցավ: Ընդ որում, եթե Կադեշում սկսված սիրային գործն ավարտվեց ամուսնությամբ և դրա արդյունքում Ասորիքի այդ հզոր իշխանությունը փաստացի հայտնվեց հայերի ազդեցության ոլորտում ու դա հայերի համար հիանալի արդյունք էր, ապա նույնը չի կարելի ասել Թադմորում սկիզբ առած սիրային պատմության վերաբերյալ, որը հետագայում ամենաողբերգական շարունակությունն էր ունենալու:

Երկրորդ Ռամզեսի [6] թագավորության երկրորդ տարում էր, որ մենք առաջին անգամ իմացանք Ծովի ժողովուրդների [7] մասին, ընդ որում իմացանք միայն այն ժամանակ, երբ սրանք բացահայտորեն հարձակվեցին Եգիպտոսի վրա: Դրանց անվանում էին շարդեններ և այդ անիծյալները ոչ միայն հզոր էին ծովային մարտերում, այլև իրենց մեծ թրերով կատաղի էին մարտնչում նաև ցամաքային կռիվներում: Չգիտեմ, պատահականություն էր, թե ոչ, բայց Հայկը Եգիպտոսում հայտնվեց հենց շարդենների հետ միաժամանակ: Կարելի էր կարծել, որ ինքը ևս ուզում էր տեղեկություններ հավաքել մինչ այդ չտեսնված այդ ժողովրդի մասին, քանի որ իրենք ևս ծովափ ունեին և Ծովի ժողովուրդները կարող էին ուղղակիորեն սպառնալ նաև Կիլիկիայի:

Իսկ այդ առաջին անգամը շարդենների դեմ ձեռք բերված մեր հաջողությունը մեզ բավականին հեշտ բաժին հասավ: Պատճառն էլի Հայկն էր, որն այդ ժամանակ գիշերային հարձակումներ վարելու տեսակետից աշխարհի երևի թե ամենալավ զորավարն էր: Իհարկե, ձևական կողմից հարձակումը ես էի ղեկավարում, բայց հանուն ազնվության պետք է նշեմ, որ հաղթանակի կազմակերպման գործում հիմնական դերն ունեցավ հենց Հայկը: Շարդենները բացահայտ կերպով ափհանում էին իրականացրել Նեղոսի հովտում և, ափ քաշելով իրենց նավակներն ու ուժեղ պահպանություն կարգելով դրանց մոտ, տեղավորվել էին գիշերային հանգստի: Հենց այդ ժամանակ էր, որ Հայկի անձնական գլխավորությամբ մենք լայնածավալ հարձակման անցանք ու ծանր պարտության մատնեցինք դրանց [8]: Ընդ որում հարձակվողների առաջին շարքերում էր Հայկը, որը կարողացավ իր հեռահար ու դիպուկ նետաձգությամբ ոչնչացնել շարդենների մի քանի ժամապահների և առաջին պահերին ապահովել մեր հարվածի հանկարծակիությունը: Շարդենների նավերը մենք այրեցինք, իսկ իրենցից զգալի մասին էլ գերեցինք: Ավելի ուշ մեծ թրերով այդ ռազմիկներին, որոնք ավարից ու պատերազմից բացի այլ բանի ըստ էության չէին էլ ձգտում, ես կարողացա ընդգրկել մեր բանակի կազմում:

_______________________
[1] Սահմանային մանր ընդհարումները Կասկայի իշխանության հետ շարունակվեցին մինչև մ.թ.ա. 1300 թվականը:
[2] Արիկդենիլի (մ.թ.ա. 1319-1307): Ասորեստանի արքա, որի օրոք Ասորեստանը շարունակեց հզորանալ:
[3] Քաղաք-օազիս Ասորիքի հարավում:
[4] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1307 թվականով:
[5] Արի-Թեշուբ (մ.թ.ա. XIV դարի վերջ): Կադեշի տիրակալ:
[6] Ռամզես II (մ.թ.ա. 1304-1236): Եգիպտոսի XIX գահատոհմի փարավոն, որի օրոք Եգիպտոսը հասավ մեծ հզորության:
[7] “Ծովի ժողովուրդներ”-ը (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) քոչվոր ապրելակերպ վարող ցեղեր կամ ժողովուրդներ էին, որոնք մ.թ.ա. XIV դարի վերջից սկսեցին ավերիչ արշավանքներ իրականացնել Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում:
[8] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1302 թվականով:

Lion
05.10.2011, 08:02
Հետագա իրադարձությունները լայնորեն են հայտնի և Եգիպտոսում, և նրա սահմաններից դուրս, քանի որ ամեն ինչից զատ էլ դրանք հսկայական հետք թողեցին շրջակա առանց բացառության բոլոր պետությունների հարաբերություններում: Այդ իրադարձություններին որոշակիորեն մասնակցեց նաև իմ բարեկամ Հայկը, թեև կարծում եմ, որ իրականում նրա մասնակցությունն ավելի շատ է եղել, քան այս պահին ինձ է հայտնի: Կարծում եմ, որ, տեղեկանալով Եգիպտոսի հզորացման ու մեր ծավալապաշտական ծրագրերի մասին, Հայկը մի կողմից ձգտում էր այնպես անել, որ Եգիպտոսն ու Խեթական թագավորությունը անվերջ պատերազմեն, բայց մյուս կողմից էլ հասնել այնպիսի վիճակի, որ մեզնից և ոչ մեկը չհաղթի մյուսին ու մենք երկուստեք թուլանանք:

Այդ մասին ես աղոտ կերպով գլխի ընկա դեռ այն ժամանակ, երբ շարդենների հարձակման տարում Հայկը հյուրընկալվեց ինձ մոտ: Ես ուղղակի փաստեր չունեմ այս պնդումը հաստատելու համար, սակայն կարծում եմ, որ Կունավարայի հայտնի ճակատամարտում խեթական բանակը չոչնչացնելը, ինչպես նաև Ասորիքի համար մղված պայքարի այդպես էլ անորոշ մնացած ելքը մեծապես հենց Հայկի ձեռքի գործն էր, Հայկի, որը չափազանց ազդեցիկ դիրքեր ուներ Կադեշում ու շրջակա քաղաքներում:

Իսկ երկրորդ Ռամզեսի իշխանության առաջին տարիներին իրավիճակը Ասորիքում անշեղորեն ու դանդաղ, բայց կրկին լարվում էր: Ընդհարումը Խեթական թագավորության և մեր միջև պետք է տեղի ունենար դեռևս երկու տասնամյակ առաջ: Այն ժամանակ ես ընդհարումը կարողացա կանխել և խեթերը ծանր կորուստներ կրեցին, սակայն այժմ, երբ ժանտախտի համաճարակը արդեն մեծապես հաղթահարվել էր, կրկին ակտիվացել էր մեծ խաղը Ասորիքի համար: Առաջին քայլն արել էր դեռևս Սեթին, որը, օգտվելով խեթերի թուլացումից, իր թագավորության տասներեքերորդ տարում հավաքեց մեր բանակն ու գրավեց Հյուսիսային Ասորիքը [1]: Խեթերը, որոնք պատրաստ չէին մեր հարձակմանը, մի քանի մանր մարտերում պարտություն կրեցին և շտապեցին նահանջել: Չդիմադրեց նաև բարեկամիս ազդեցության ոլորտում գտնվող Կադեշը, որի կառավարիչը ընդունեց մեր գերիշխանությունը:

Շուտով պարզվեց, սակայն, որ ամեն ինչ այդքան պարզ չէ, քանի որ մեր հեռանալուց հետո տեղական կառավարիչները, անիծյալի պես միակամ, նորից անցան Խեթական թագավորության կողմը: Մենք բնականաբար կորցրեցինք նաև Կադեշը: Մի խոսքով, ստեղծվեց մի վիճակ, երբ Սեթիի հաջորդ փարավոնը` սրա որդի Մեծն Ռամզեսը, ստիպված եղավ ամեն ինչ նորից սկսել: Այդ ժամանակ ես արդեն նշանակվել էի Ամոնի առաջին քրմի պաշտոնում և նոր փարավոնն ինձ ամեն կերպ հովանավորում էր: Մեր տրամադրության տակ կար մոթ յոթ բյուր ռազմիկ և երեք հարյուր մարտակառք: Ու թեև վատն այն էր, որ Կռոնոսը, Սիլասն ու Կասպիանն արդեն ինձ հետ չէին, բայց մյուս կողմից էլ մեր բանակը միաձույլ էր և միակամ, ինչ չէիր կարող ասել մեր հակառակորդ բանակի մասին:

Հենց այդ տարիներին էր, որ Մուրսիլը զոհ էր գնացել դավադրությանը ու, թեև այնուհանդերձ չէր մահացել, բայց իր հպատակների համար դարձել էր մեռած և ստիպված էր եղել ի վերջո թողնել Խեթական թագավորության գահը: Սրան Խաթթուշաշի գահի վրա փոխարինած երկրորդ Մուվատիլի [2] տրամադրության տակ կար չորս բյուրանոց մի բանակ, որտեղ ներկայացված էին Ասորիքի ու դրանից հյուսիս ընկած գրեթե բոլոր իշխանությունների բանակները: Կային նաև մեծաթիվ վարձկաններ ինչպես Մեծ Անապատից, այնպես էլ Ծովի ժողովուրդներից: Քանակապես մեզ զիջող և վատ կառավարվող այդ բանակի միակ ուժեղ կողմը թերևս միայն մոտ երեք ու կես հազար մարտակառքերն էին, որոնց վրա էլ հենց հիմնական իր հույսը դրել էր Մուվատիլը:

Դիտորդներս հայտնում էին, որ խեթական բանակում էր նաև Սասունի տիրակալը` իմ բարեկամ Հայկը: Ասում էին, որ Հայկին էր հանձնված հայկական միացյալ զորաբանակի ղեկավարումը, որը ներկայացված էր Արմենիի, Միտանիի, Հայայի և Կիլիկիայի օժանդակ ուժերի կողմից: Հետագայում տեղի ունեցած մեծ ճակատամարտը, որը բռնկվեց Կադեշ քաղաքի պատերի տակ, ի սկզբանե չունեցավ այն տեսքը, որը նախատեսել էինք մենք կամ խեթերը: Ընդ որում պետք է ասեմ, որ ճակատամարտի ժամանակ մեզ անփոխարինելի ծառայություն մատուցեց նաև իմ բարեկամ Հայկը, բայց ամեն ինչ ըստ հերթականության [3]:

_______________________
[1] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1305 թվականով:
[2] Մուվատիլ II (մ.թ.ա. մոտ 1300-1282): Խեթական թագավորության արքա, որի օրոք այս թագավորությունը պահպանեց իր դիրքերը:
[3] Խոսքը լայնորեն հայտնի Կադեշի ճակատամարտի մասին է, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 1296 թ-ի մայիսի վերջին և անորոշ ելք ունեցավ: Ճակատամարտի արդյունքում Եգիպտոսն ու Խեթական թագավորությունը վերջնական համաձայնության եկան ազդեցության ոլորտների բաժանման հարցում:

Lion
05.10.2011, 08:12
Մեր փարավոն երկորրդ Ռամզեսի գահակալության հինգերորդ տարում, ինչպես արդեն ասվեց, մենք հավաքեցին բոլոր ուժերն ու շարժվեցինք Հյուսիսային Ասորիքի ուղղությամբ [1]: Մեր բանակը, որը կազմված էր Ամոն, Ռա, Պտախ և Սուտեխ, ջոկատներից, ինչպես նաև ծովային հետևակի առանձնացված մի ջոկատից, ապրիլի վերջին մեծ արշավանք սկսելով Պաղեստինի և Ասորիքի ուղղությամբ, մայիսի վերջին սկսեց մոտենալ Կադեշին: Իմանալով այդ մասին` Մուվատիլի միացյալ բանակը սկսեց աննկատ շարժվել մեզ ընդառաջ: Միաժամանակ Խեթական թագավորության արքան կեղծ լուրեր տարածեց այն մասին, որ իր ուժերը դեռևս հեռու են: Հետագա իրադարձությունների կապակցությամբ ստիպված եմ ասել, որ դա մեր հետախուզության երբևէ ունեցած ամենամեծ բացթողումներից մեկն էր, որը ծանր անդրադարձավ մեզ վրա ու կարող էր ավելի ծանր հետևանքների էլ բերել, քանի որ փարավոնը և նրա հրամանատարությունը հավատացին թշնամու հեռու լինելու մասին լուրերին ու նրանց զգուշությունը բթացավ:

Արշավանքի երեսուներորդ օրը մեր բանակը դուրս եկավ Կադեշից մեկօրյա երթի հեռավորության վրա դեպի հարավ տեղակայված իր ճամբարից և սկսեց Օրոնտես գետի գետանցը, ինչը զգալի ժամանակ խլեց, անցավ բավականին անկազմակերպ ու մասնատեց մեր բանակը: Իր ուժերին վստահ Ռամզեսը, որևէ տեղեկություն չունենալով թշնամուն բավականին մոտ գտնվելու վերաբերյալ, հենց նոր գետանցն ավարտած Ամոն ջոկատի հետ միասին սկսեց արագորեն շարժվել դեպի հյուսիս, այն դեպքում, երբ Ռան բավականին հետ էր մնացել, Պտախը դեռ գետանցումում էր, իսկ Սուտեխի մասին էլ ընդհանրապես որևէ լուր չկար:

Ամոնը հասավ Կադեշին կեսօրին և ճամբարեց նրա հյուսիս-արևմուտքում: Ընդ որում արդեն այդտեղ էր, որ թշնամական ուժերը ամբողջովին մարտական պատրաստության վիճակում գտնվում էին մեր անմիջական հարևանությամբ, սակայն մենք այդ մասին դեռևս չգիտեինք: Բարեբախտաբար վերջին պահին այնպես ստացվեց, որ մեր կողմն անցած մի քանի հայ ռազմիկներ հայտնեցին մեզ վրա կախված ահռելի վտանգի մասին: Հետագայում Հայկը պնդում էր, որ այդ ռազմիկներին ինքն էր ուղարկել և, հաշվի առնելով, որ Հայկը վարում էր մեր երկու պետությունները թուլացնելու հետևողական քաղաքականություն, ես հակված եմ հավատալու նրան: Իրոք, ինչքան որ Հայկին պետք չէր մեր թագավորության ուժեղացումն ու առաջխաղացումը և նա խնայում էր խեթերին ու աջակցում նրանց, միաժամանակ նաև նույնքան էլ բարեկամիս պետք չէր նաև խեթերի մեծ հաջողությունն ու մեր թուլացումը: Այս տեսանկյունից խնդրին մոտենալիս կարող ենք գալ հետևության, որ Հայկի պնդումները թերևս հիմնավոր են: Այսպես թե այնպես, բայց Հայկի զգուշացումը, թեև կատարված վերջին պահին, այնուհանդերձ խիստ ժամանակին էր և մենք դժվարությամբ, բայց հասցրեցինք մի քանի նախապատրաստական գործողություններ իրականացնել:

Այն բանից հետո, երբ ես Ռամզեսին անհապաղ հայտնեցի ստեղծված իրավիճակի մասին` Եգիպտոսի փարավոնը անմիջապես սուրհանդակ ուղարկեց Պտախի հետևից, ինչպես նաև հրամայեց մարտական վիճակի բերել Ամոնը: Իսկ այդ ընթացքում Մուվատիլի հրամանով նրա մարտակառքերը անցան Օրոնտեսը և, իրականացնելով թևանցում, սկսեցին քաղաքի արևելքից շարժվել դեպի հարավ` նպատակ ունենալով թիկունքային հարված հասցնել մեզ: Միաժամանակ էլ Մուվատիլի դաշնակից ուժերը և խեթական հետևակը, միայն մասնակիորեն կարողանալով գետանցել Օրոնտեսը, հիմնական ուժերով մնացին տեղաբաշխված Կադեշից հյուսիս-արևելք: Այսպիսով անակնկալ հարձակման ենթարկված մեր բանակի բախտը մեծապես բերեց, քանի որ թշնամին չկարողացավ իր բոլոր ուժերով միանգամից հարվածել մեզ, իսկ նրա ուժերի մի զգալի մասը այդպես էլ մարտին չմասնակցեց:

_______________________
[1] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1299 թվականով:

Lion
05.10.2011, 08:36
Կադեշի ճակատամարտը հանդիսանում է Հին Աշխարհի ամենաուսումնասիրված ճակատամարտերից մեկը: Ընդ որում հատկանշական է, որ այս ճակատամարտում երկու կողմերն էլ հաղթանակը իրենց էին վերագրում: Սկզբնական շրջանում ուումնասիրողներին հայտնի էր միայն դեպքերի շարադրման եգիպտական տարբերակը և թվում էր անկասկած, որ հաղթել են հենց եգիպտացիները, բայց հետագայում, երբ հայտնաբերվեցին խեթական արխիվները, հետաքրքիր կերպով պարզվեց, որ խեթերը լրիվ հակառակ կարծիքի են :)

Իսկ իրականությունն այն էր, որ ճակատամարտը տակտիկական տեսակետից անորոշ ելք ունեցավ և ինչ-որ տեղ նույնիսկ գուցե և եգիպտացիների օգտին եղավ, բայց ստրատեգիական տեսակետից հաջողությունը միանշանակ խեթերի ու նրանց դաշնակիցների կողմում էր, քանի որ դրանով եգիպտական առաջխաղացմանը Ասորիքում վերջ տրվեց: Կարելի է կարծել, որ եգիպտացիների գլխին չար կատակ խաղաց այն հանգամանքը, որ նրանք լրջորեն թերագնահատեցին հակառակորդին` մի կողմից դատելով վերջինիս մասին ըստ Մեգիդոյի ճակատամարտի արդյունքների, մյուս կողմից էլ ցանկանալով կրկնել այն, նու, մոտավորապես այնպես, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի զարգացումների ֆոնին ֆրանսիացինեը թերագնահատեցին գերմանացիներին: Իրական կյանքը ցույց տվեց, որ խեթերին ու նրանց դաշնակիցներին հաջողվեց գրեթե բոլոր չափանիշներով գերազանցել եգիպտացիներին և վերջնական պարտությունից եգիպտական կողմին փրկեց երևի թե միայն նրանց բանակի մեծաթվությունը և նրանց հակառակորդների որոշակի անկազմակերպվածությունը:

Այստեղ


http://militera.lib.ru/science/razin_ea/1/s07.gif

կարելի է տեսնել ուժերի դասավորվածությունը և եգիպտական բանակի ձգվածությունը ճակատամարտից անմիջապես առաջ:

Սա


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/c0/Battle_of_Kadesh_I.png

ճակատամարտի առաջին փուլն է, իսկ սրանք` հետագա փուլերը


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f9/Battle_of_Kadesh_II.png

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/57/Battle_of_Kadesh_III.png

Կարմիր գույնով ցույց է տրվում խեթերի ու նրանց դաշնակիցների ուժերի տեղաբաշխումը և գործողությունները, կապույտ պատկանում է եգիպտացիներին: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, թե ինչպես են այդքան հայտնի եգիպտացիներին այս ճակատամարտում տակտիկապես գերազանցել: Եգիպտական ուժերը 4 ջոկատների կազմով հարավից ձգվել էին դեպի հյուսիս և, եթե 1-ին ջոկատի (Սուտեխ) մասին որևէ լուր չկար, այն հետ էր մնացել և այդպես էլ ըստ էության չմասնակցեց ճակատամարտին, 2-ը դեռ գետանցումում էր (Պտախ), 3-ը (Ռա) նոր-նոր հարավից մոտենում էր Կադեշին, իսկ 4-ը (Ամոն) արդեն Կադեշից հյուսիս էր, ապա խեթական կողմը այնուհանդերձ, փոխանակ թեև անակնկալ, բայց այնուհանդերձ ճակատային հարված հասցներ 4-րդ ջոկատին, փոխարենը վարվեց ավելի գրագետ և, մի փոքրիկ կեռմանով շրջանցելով Կադեշը արևելքից և հարավից, լիվին անակնկալ հարված հասցրեց 3-դ ջոկատին, ոչնչացրեց այն և նոր միայն դրանից հետո հարվածեց 4-ին:

Մնում է ավելացնել միայն, որ ճակատամարտը իրենից ներկայացնում է մարտակառքերի ամենամասսայական, թեև նաև այդ չափերով վերջին կիրառման օրինակներից մեկը համաշխարհային պատմության մեջ...

Lion
05.10.2011, 08:44
Թշնամու մարտակառքերը հուժկու հարված հասցրեցին Ամոնին հասնել փորձող Ռա ջոկատին: Արդյունքում Ռա ջոկատի ռազմիկների մեծագույն մասը զոհվեց և նրանց միայն փոքր մասին հաջողվեց մարտերով ճեղքել, հասնել Ամոն ջոկատի ճամբար և պատսպարվել այնտեղ: Իսկ այդ ընթացքում թշնամու մարտակառքերը զարգացրեցին հաջողությունը և հարավից, իսկ հետագայում էլ արդեն արևմուտքից հզոր հարված հասցրին Ամոնի դիրքերին: Մերոնք սկսեցին համառորեն պաշտպանվել` փորձելով ճեղքել հակառակորդի շարքերը և շարժվել դեպի արևմուտք: Սակայն Ամոնը հաջողության չհասավ և ի վերջո ստիպված եղավ նահանջել դեպի արևելք: Ամոնի ճամբարը հայտնվեց թշնամական բանակի ձեռքում, որի ռազմիկները, լքելով մարտակառքերը, սկսեցին զբաղվել թալանով:

Վերջին հանգամանքը մեր օգտին խաղաց և թույլ տվեց անհրաժեշտ ժամանակ շահել: Ուժերը վերականգնած մեր բանակը հարձակման անցավ արևելյան ուղղությամբ և, ջարդելով Օրոնտեսը գետանցած հետևակին, նրան գետի մյուս ափ շպրտեց: Եվ բարեբախտաբար հենց այդ ժամանակ էր, որ մարտադաշտ հասավ նաև արևմուտքից մոտեցող մեր ծովային հետևակի թարմ ջոկատը` հարվածելով թալանով զբաղված թշնամու ռազմիկներին:

Զգալով, որ հաջողությամբ սկսված մարտը փոխում է իր ուղղությունը` Մուվատիլը մարտի նետեց արդեն բուն հայկական մարտակառքերը, որոնք, ինչպես և առաջ արել էին խեթականները, հարավից շրջանցեցին Կադեշն ու հերթական հարվածը հասցրեցին մեզ: Հարվածը հզոր էր և անկասելի, իսկ հայերը, որոնք, ի տարբերություն մյուսների, ցած չթռան մարտակառքերից և գլխավոր եռաձիու վրա մարտնչող իրենց առաջնորդի` փայլուն զրահների մեջ շողացող իմ բարեկամ Հայկի գլխավորությամբ շարունակեցին մարտը, կարողացան հետ շպրտել մերոնց: Այդ ժամանակ ես Ռամզեսի կողքին էի և նույնիսկ ես էլ չկարողացա չհիանալ արիական ավանդույթներին հավատարիմ հայերով ու հատկապես իմ բարեկամ Հայկազունի Հայկով:

Հայկն ու իր ռազմիկները կատաղորեն էին մարտնչում և մեզ չհաջողվեց դիմադրել այդ հարձակմանը: Միակ բանը, որ մեզ մնաց անելու, դա հուսահատ հակահարձակումն էր: Դեռ լավ էր, որ հայերի մարտակառքերը կազմում էին հազիվ ընդամենը մի քանի հարյուրյակ և ալիք առ ալիք հայերի վրա նետվող մեր հետևակայինները ի վերջո կարողացան կանգնեցնել դրանց: Բռնկված և երեք ժամ տևած հանդիպակաց մարտում հայկական մարտակառքերը հետ մղեցին մեր բանակի վեց հակահարձակում` դրանով իսկ հնարավորություն տալով խեթական մարտակառքերին վերականգնել մարտական վիճակը: Օրն արդեն մոտենում էր ավարտին, երբ ի վերջո մենք տեսանք հարավից մոտեցող Պտախի տարբերանշանները: Բայց դա նկատել էր նաև Հայկը, որը կարողացավ շուռ տալ յուրայինների մարտակառքերը և, իր հետևից տանելով նաև խեթերին, ճեղքել մեր շարքերն ու պատսպարվել Կադեշում:

Արյունոտ օրն ի վերջո ավարտվեց: Ռազմիկների ճշգրիտ կորուստները ոչ մենք ու ոչ էլ Մուվատիլը, ես վստահ եմ դրանում, լրիվ չգիտեինք ու այդպես էլ չիմացանք, բայց դրանք պետք է որ բավականին մեծ լինեին, քանի որ այդ գիշեր և մյուս օրն առավոտյան իմ հետախույզները մարտադատում հաշվեցին թշնամական կործանված ոչ պակաս, քան ութ հարյուր մարտակառք: Ու թեև ամենուր փռված էին նաև մեր ու թշնամու ռազմիկների դիակներ, սակայն կրկնում եմ, որ դրանք հաշվել, այն էլ այն խառը պայմաններում, ոչ մի կերպ հնարավոր չէր, մանավանդ, որ մարտը տեղի էր ունեցել շատ լայն տարածության վրա: Հետագայում, երբ ավելի խաղաղ պայմաններում մենք փորձեցինք հասկանալ կատարվածը, եկանք մոտավոր եզրակացության, որ մենք կորցրել ենք մոտ երկու բյուր սպանված, գերի ու ծանր վիրավոր ռազմիկ, իսկ թշնամու կորուստները դրանից կրկնակի քիչ էին:

Մարտադաշտը մնացել էր մեզ, սակայն արդեն խոսք իսկ չէր կարող գնալ Կադեշի վճռական գրոհի մասին: Այնուհանդերձ հաջորդ օրը վաղ առավոտյան մենք համենայն դեպս հարձակվեցինք Կադեշի վրա, բայց հաջողության, ինչպես և կարելի էր սպասել, այդպես էլ չհասանք: Մենք հսկայական կորուստներ էինք կրել ու, թեև մեր թշնամու վիճակն էլ թեթև չէր, սակայն վերջինս պահպանել էր իր մարտունակությունը: Մեր դեմ էր նաև այն հանգամանքը, որ Մուվատիլի բանակը փաստացի բաժանվել էր երկու մասի և, վճռականորեն ու բոլոր ուժերով գրոհեինք մենք Կադեշը, թե շարժվեինք քաղաքից արևելք գտնվող նրա բանակի դեմ, ցանկացած դեպքում հարված կստանայինք մյուս կողմից: Այլ ելք իրոք որ չկար և երրորդ օրը վաղ առավոտյան Ռամզեսը նահանջի հրաման տվեց: Վերջ, իմ բարեկամի հղացած ճատրակային նուրբ խաղն իր ավարտին հասավ և կարծում եմ, որ Հայկը կարող էր միանգամայն գոհ լինել: Իրոք, այդ անգամ ևս ես հերթական անգամ համոզվեցի, որ Հայկը ինչքան հմուտ էր մարտադաշտում, նույնքան և նույնիսկ գուցե նաև ավել չափով էլ հմուտ էր նաև տարաբնույթ ինտրիգների ու մտավոր ճակատամարտերի գործում, քանի որ խեթերի դեմ պատերազմը հաջողություն չբերեց ոչ մեզ և ոչ էլ մեր հակառակորդներին:

Կադեշը մնաց Հայկի, իսկ մեծ հաշվով, իհարկե, խեթերի ազդեցության ոլորտում և սահմանային այդ դասավորությունը հետագա տարիներին այդպես էլ չփոխվեց: Այդ ճակատամարտից հետո խեթերը գնալով թուլացան, իսկ նրանց գերիշխանական հարաբերությունների մնացորդները հայերի հետ վերափոխվեցին ավելի շուտ դաշնակցային բնույթի հարաբերությունների: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք էլ առավելագույնին, որ կարողացանք հասնել, դա Կենտրոնական և Հարավային Ասորիքում, ինչպես նաև Պաղեստինում ամրապնդվելն էր: Վերջ, կրկին վերականգնվեց չորրորդ Թութմոսի գահակալության վերջի վիճակը, ուղղակի այն ժամանակվա Միտանիի փոխարեն այժմ մենք գործ ունեինք Խեթական թագավորության հետ: Հատկապես պետք է նշել, սակայն, որ այս դեպքերից տասնվեց տարի հետո կնքված վերջնական հաշտության ձգտում էինք ոչ միայն մենք, այլև խեթերը, քանի որ Մեծ Անապատի որդիներն ու Շամիի հզորացրած Ասորեստանը արդեն սկսել էր սպառնալ մեզ բոլորիս:

Այստեղ ուզում եմ մի պահ կանգ առնել ու կրկին ամրագրել իմ բարեկամ Հայկի խոսքերը նկարագրածս իրադարձությունների վերաբերյալ: Ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հետաքրքիր հանգամանքի վրա, որ Հայկի խոսքերից այդպես էլ ինձ համար վերջնականապես պարզ չեղավ, թե ում հետ կամ ում դեմ է նա մարտնչել: Տեսեք, եթե իրականում մենք միաձույլ մի երկիր էինք և հենց Մուվատիլի բանակն էր կազմված էր բազում թագավորությունների ու իշխանությունների օժանդակ ուժերից և այս ամենի ֆոնին թվում էր, թե Հայկը իր երազային խոսքերում պետք է մարտնչի միաձույլ ուժերի, այսինքն մեր երկրի բանակի դեմ, ապա նրա խոսքերից նման հետևության այնուհանդերձ հնարավոր չէ գալ: Ինչքան էլ ես չէի ուզում դրան հավատալ, բայց ի վերջո ստիպված եղա ընդունել, որ խորը քնի կամ ուշաթափության մեջ հայտնված Հայկը իրականում պատմում էր իր մղած մարտի մասին իր իբր թե դաշնակից, այսինքն Մուվատիլի ուժերի դեմ: Զարմանալի այդ փաստը ես կարող եմ բացատրել միայն ու միայն մեկ հանգամանքով, որի մասին վերևում արդեն ասացի` Հայկը իրեն թշնամի էր համարում նաև Մուվատիլին և Կադեշի հիշարժան այդ ճակատամարտում արտաքինից թվում էր թե մեր դեմ մարտնչած Հայկը իրականում մարտնչել է հենց Մուվատիլի դեմ…

Malxas
05.10.2011, 13:54
Այս ճակատամարտում եգիպտական բանակը կրիտիկական վիճակի մեջ ընկավ իր ապաշնորհ հետախույզների անգործության պատճառով: Արդյունքում փարավոնը անելանելի վիճակի մեջ հայտնվեց, որից դուրս եկավ մասամբ իր քաջության և անվեհերության շնորհիվ: Իսկ ճակատամարտի ելքն իմ կարծիքով ոչ ոքին է եղել:

Lion
05.10.2011, 14:21
Այո: Եթե նկատեցիր, Մենեսն ինքն էլ է այդ կարծիքին և այս առումով կեցցե իր անկեղծությունը, քանի որ դա մեծապես հենց իր բացթողումն էր...


Իմանալով այդ մասին` Մուվատիլի միացյալ բանակը սկսեց աննկատ շարժվել մեզ ընդառաջ: Միաժամանակ Խեթական թագավորության արքան կեղծ լուրեր տարածեց այն մասին, որ իր ուժերը դեռևս հեռու են: Հետագա իրադարձությունների կապակցությամբ ստիպված եմ ասել, որ դա մեր հետախուզության երբևէ ունեցած ամենամեծ բացթողումներից մեկն էր,

Ճակատամարտի արդյունքի պահով էլ ասեմ, որ սա այն բարդ դեպքերից մեկն է, ինչպես Ավարայրը կամ Բորոդինոն, երբ այն գնահատելու համար պետք է արդյունքը դիտարկել ստրատեգիական և տակտիկական հարթություններում...

Lion
06.10.2011, 07:26
*

Թադմորա Չմշկիկ Տիրուհի ուզեց Դավթին։ Չմշկիկն շատ խորոտ արիա էր, դեռ չէր պսակվե։ Դավիթ, Չմշկիկ Տիրուհի մատնիքներ իրարու հետ փոխեցին։ Բայց որ Դավիթ Մուրսիլ արքային հաղթեց, ձեն ի ձեն հասավ Կադշակողմ, Կադշաց թագավոր Շանթ-Արի Վաչոյի աղջկան՝ Խանդութ խանումին։

Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր, Խանդութ՝ թե խորոտ էր, թե քաջ էր, բայց ամենաշատը էնոր սիրունությունն էր աշխարհ բռներ։ Մուվատ արքան լսեր էր էնոր ձեն՝ մարդ ղրկեր, Խանդութին կուզեր։ Ուրիշ քաջ մարդիկ քառսուն հոգով իրենց ուժին վստահ, էկած են Խանդութին ուզելու։ Էդոր սիրուն կուտեն, կխմեն, որ բալքի հավներ, մեկին առներ։ Համա Խանդութ՝ Դավթի ձեն լսեր էր, իրեն մտքի մեջ կասեր. “Իմն որ կա՝ Դավիթն է, իմն որ չկա՝ Դավիթն է: Էդոնք ի՞նչ մարդ են՝ որ ես էդոնցմե առնեմ”։ Դավիթ որ Խանդութի գովք լսեց, էլավ, գնաց տուն, ծառային ասաց. “Իմ շորեր լվա, ես տեղ տէրթամ”։ Դառավ Հովհանին ասաց. “Ես Չմշկիկ Տիրուհի չեմ առնի, տէրթամ, Խանդութ բերեմ”։ Սա, թե. “Դավիթ, էս յոթ տարի էղավ, քառսուն արիա նստած են առջև էնոր դուռ: Դու էլ կէրթաս առջև էնոր պատուհան: Թե քե նշան էտու, կէրթաս, թե չէտու, կդառնաս, կգաս”։

Դավիթ խոսք տվածին պես, վեց օրեն գնաց իր սենեկ, սնդուկ էբաց, շորեր հագավ, Թուր Կեծակին կապեց, Քուռկիկ Ջալալին քաշեց դուրս, սանձ էդի բերան, թամք էդի մեջքին, հեծավ, ընկավ ճամփա։ Սասնա մինչև Ճաժվան յոթն ավուր ճամփա է, Ճաժվանա Բանդումահու կամուրջն յոթն ավուր ճամփա, Բանդումահու կամրջից Կադշակողմ՝ յոթն ավուր ճամփա։ Դավիթ իր ձին քշեց, չուր ճաշ հասավ Ճաժվան, կեսօրին՝ Բանդումահու կամուրջ։

Տեսավ Գործութա գութան էկեր է էնտեղ, դաշտ կվարի։ Յոթ գութան է։ Գութանավոր նստեր են հացի։ Էն ժամանակ Դավիթ իջավ ձիուց, բնատեն առավ ձեռ, ու ինք վարե՜ց, վարե՜ց, արտ պրծավ։ Մշակներ զարմացան, բերաններ մնաց բաց։ Գութանավոր ասաց. “Սասունա Դավիթ որ կասեն, չըլնի՞ դու ես, այ ճամփորդ”։ Ասաց. “Ես եմ, որ կամ”։ Ասին. “Դավիթ, աշխրքի մեջ՝ քո պես կտրիճ՝ ոչ էղեր է, ոչ կըլնի, որտեղ որ դու էրթաս՝ քո ոտ քարին չըդիպնի: Աստված քեզի վատ օր նշանց չը տա”։

Դավիթ էլավ էդ տեղեն, սանձ դրեց ձիու բերան, հեծավ քշեց։ Կադշակողմ, ո՞ւր ես... էկա քեզի։ Դավիթ էկավ, տանցներ Չմշկիկ տիրուհու պատուհանի տակով, Չմշկիկ Տիրուհի տեսավ, էկավ էնոր առաջ, ասաց. “Դավիթ, արի էրթանք էսօր ինձի հյուր”։ Ասաց. “Չէ, ինձի ճամփուց հետ մի գցի”։ Ասաց. “Ես գիտեմ, դու Խանդութի համար կերթաս, համա Խանդութ իմ ճկութի հավասար չիլնի”։ Դավիթ խաբեց, տարավ տուն, կերան, խմեցին, հետ էլ իրար հետ քնան։ Լուսուն Դավիթ փոշմնավ իր բռնած բանեն, ասաց. “Էդ ի՞նչ բան էր՝ ես բռնեցի: Պիտի մեր ազգ չխաբվեր: Ես ինչի՞ խաբվա մեկ կնկա ապով”։ Էլավ, ձին քաշեց, հեծավ, քշեց։ Չմշկիկ Տիրուհին ասաց. “Դու կեցի, էկար, ինձի խաբեցիր, գնացիր”։ Ու հակառակն ընկավ հետ Դավթին։

Վեց օր որ էկավ անցավ, Խանդութ առավոտ լուսուն՝ էլավ, նստավ պատուհան, Դավթի ճամփան բռնեց։ Մեկ էլ իրիշկեց՝ ինչ տեսնի, կրակ մեջ էրկինք, մեջ գետինք կտա։ Մեկ ձիավոր մի մեջ էրկինք, մեջ գետինք կգա, հազիվհազ կերևա։ Ասաց. “Կա-չկա էս Դավիթն է”: Դարձավ դռնապանին, ասաց. “Գորգիզ, հասի, դուռ զարկ”։

Գորգիզ հասավ, դուռ էզար, խոսք դեռ բերանն էր, Դավիթ հասավ վեր դռան, քշեց, գնաց առջև Խանդութի պատուհան։ Խանդութ, որ աչք ընկավ, Դավիթ տեսավ՝ ուրախացավ: Ուրախությունե խնձոր մէզար Դավթին։ Դավիթ խնձոր բռնեց վեր ձիուն, խնդացավ վեր խնձորին։ Իրիշկեց, տեսավ Խանդութ ինչ գովացեր էին, դեռ կեսն էլ չէին ասե։ Ձին քշեց առաջ, տեսավ՝ մարդու մեկ գուրզ ձեռք կայնե էտև դռան։ Դավիթ բարև էտու, մտավ ներս։ Գորգիզ էնոր բարև առավ։ Դավիթ ծիծաղեց, հարցուց էդոր. “Էյ, մարդ, էդ ի՞նչ գունդ են դրած քո ձեռք”։ Թև էրկնցուց, առեց զգուրզ ու թալեց: Ու դեռ հալա կերթա՜...

Դավիթ էլավ գնաց, ձիով քշեց Խանդութի Խաս բախչի մեջ։ Ձին թողեց վարդ, ըռեհաններու մեջ արածի, ինք անմահության հավուզի վերան պառկավ։ Արև որ տաքացավ, Խանդութ քառսուն նաժիշտով էկավ, տեսավ Դավիթ ձին թողե Խաս բախչի մեջ, վարդ, ըռեհաններ կարածի, ինք պառկե հավուզի վերան, քնե։ Խանդութ ասաց. “Էն Դավիթ ինչ անհիմա մարդ է: Գնացեք, ասեք, որ էն տեսակ մարդ է, թող էլնի, էրթա։ Բայց մեկ հաց էլ տարեք, թող ուտի, նոր ասեք՝ մեր Խանդութ կասի՝ թող էլնի, էնտեղեն էրթա”։

Հաց տարան, դրին առջև Դավթին, Դավիթ կերավ։ Ծառաներ ասին. “Մեր Խանդութ կասի՝ թող էլնի, էնտեղեն էրթա։ Էնոր ո՞վ ասե՝ գա, ձին թողնի Խաս բախչի մեջ, վարդ, ըռեհան ուտի, տրորի, թավալ տա: Էն էնոր հոր չիմա՞նն է, օձն իր պորտով, հավքն իր թևով մեր Խաս բախչի վրա չէր իջե: Էն քա՞նի գլուխ ունի, մտնի Խաս բախչի մեջ, ձին թողնի էնտեղ արածի։ Ի՜նչ տեսակ անհիմա մարդ է, թող էլնի, էնտեղեն էրթա, ափսոս է, թե չէ արիք կգան, էնոր ջոջ պատառ ականջ կթողնեն”։ Դավիթ ասաց. “Ինչի՞ դուք շուտ չէիք ասե, քանի ես հաց չէի կերե: Հաց կերա, պրծա, նոր ասիք։ Որ էդպես է, ես չեմ էրթա: Ինչ էնոնց ձեռնեն կգա, թող չըխնայեն”։ Գնացին, Խանդութին ասին, թե Դավիթ էսպես ասաց։

Էնոնք որ գնացին, Դավիթ կանչեց Խանդութի ձիապան, ասաց. “Իմ ձին որտե՞ղ թողնեմ”։ Էն էլ դարձավ, ասաց. “Քառսուն արիքի ձիանք գոմն է, դու էլ տար”։ Դավիթ գոմի դուռ բացեց, ձիու սանձ բերնեն էհան, քաշեց, էթող էն ձիերու մեջ, ասաց. “Թե դու էդ ձիեր հաղթեցիր, ես էլ էնոնց տերվանք տի հաղթեմ”։ Քուռկիկ Ջալալին խրխնջաց, էն քառսուն ձիու կեր մոտերուց առավ, էտու իրեն դոշի առջև, ճխթեց, կպցուց պատ, էնոնց ամենի դարման կերավ։ Ծառաներ խաբար տարան Խանդութին, ասին. “Ձին իր հունար ծախսեց, մնաց տեր”։

Lion
06.10.2011, 07:30
Ինչ Խանդութ խնձոր էզար Դավթին, էն քառսուն արիք, որ էնոր համար յոթ տարի էնտեղ նստեր էին, շատ նեղացան, ասին. “Մենք յոթ տարի էստեղ ենք, մեզի նշան չէտու, Սասնա շաղգամակեր Դավիթ նոր էկավ, դեռ չի տեսե՝ խնձոր էզար էնոր վեր ձիուն”։ Ու սկսին մեծ-մեծ բռթել: Դավիթ էս որ լսեց, գնաց էդ քառսուն արիքի մոտ, տեսավ՝ քառսունն էլ նստած, գինի կխմեն։ Սրանք ինչ Դավթին տեսան, ամեն վախեցան, դողացին, խոսք մեկ արին, ասին. “Դավիթ հարբեցնենք, սպանենք, թե չէ՝ մեր բան բուրդ է”։ Տարան Դավթին, նստեցուցին իրենց մեջ, յոթ տարվա նռան գինին դրին՝ խմեն։ Դավիթ ինչ նստավ, էնոնք մեկ-մեկ թաս տվին, ասին. “Դավիթ, դու բարով ես էկե, առ, Խանդութի կենաց խմի”։ Ասաց. “Գինու կարաս ինձի նշանց տվեք՝ էրթամ գինի խմեմ, գամ հաց ուտեմ, որ իմ սրտի թոզեր սրբվի: Էդով մարդու բերան չի թացվի, ես ճնճղուկ չեմ, որ ինձի ջուր կուտաք, ուղտ գդալով կջրվի”։ Էլան մեկ ուրիշ թաս բերին, էն թասն էլ քանց ջոջ տաշտ էր։ Էն թասով սկսեց խմել։

Դավիթ քեֆովցավ, հարբավ, գինին էնոր վերուց, տարավ, էղավ շոխ շաբգան, սըմբուլ գըդական։ Դավիթ որ հարբավ, գլուխ կիջեցներ սրտին, նորեն կբարձրացներ, կշիտկեր։ Արիք էդ որ տեսան, թրեր քաշին, կայնան, ու պիտի խփեն Դավթին։ Գորգիզ դռնից տեսավ, կանչեց. “Սանահեր Դավիթ, սանհեր Դավիթ, ճանճ գլխուդ վերևով կանցնի, գլուխ թռու”։ Արիք իրենց թրեր պահին, համա Դավիթ բան չէր լսի։ Խանդութ վերուց աչքեց, տեսավ Դավիթ գլուխ կիջեցնի սրտին։ Որ տեսավ, էլավ, գնաց, ջվալ մի կաղին բերեց, էդիր էրդիսին, էն ժամանակ ինչ Դավթի գլուխ կիջներ ծոցին, արիք ինչ թրեր կհանեին դուրս, որ զարկեն, Դավթի վիզ կտրեն, Խանդութ վերուց կաղին կթալեր, կդիպներ սինուն, սինին կզընգար, Դավիթ գլուխ կվերուցեր, էնոնք թրեր կպահեին, կսըրսըփային, կդողային։ Խանդութ էն ջվալ կաղին մեկ-մեկ թափեց տակ, պրծուց։

Դավիթն էլ լուրջացավ, ծառային ասաց. “Էլի, էսա սուփրեն վերու, մեղք է էսա հացեր կոխեն”։ Էլավ ձեռ էտու, սուփրեն վերուցեց, տեսավ ամեն արիայի առջև մեկ թուր տկլորած։ Ասաց. “էդ ի՞նչ է ձեր առջև”։ Ասին. “Մեր թրերն են”։ Ասաց. “Տվեք տեսնեմ”։ Ամեն ժողվեցին, տվին ձեռ։ Դավիթ վերուց, ասաց. “Էսոնք խորոտ կանգրհան կէլնեն, գարուն աղջիկներ տանեն, բանջար հանեն”։ Ձեռ տվեց, թրեր ամեն ժողվեց, էտու ծնկան, կոտրտեց, ինչ որ մարդ բուռ մի քիբրիթ կոտրի։ Ծալեց, ծալմլեց, ասաց. “Գորգիզ, տար, թալ մեր ձիու խուրջին: Լավ պողպատ-էրկաթ է, իմ ձիուն նալ, բևեռ չկա, տանեմ, շինեմ իմ ձիուն նալ, բևեռ։ Մեկ տարի իմ ձիու համար հերիք է”։ Փահլևաններ որ էնոր արած տեսան, շուտ մի էլան, փախան սենեկեն դուրս։ Դավիթ կանչեց.”Քավոր Գորգիզ, արի մտնենք ներս, տուն մնաց մեզի, բակ մնաց հավերուն”։
Էն արիքի մեջ Խանդութ Դավթին հավնեցավ, ասաց. “Թող Դավիթ գա վեր, մեկէլ քառսունին հաց տանեն էնտեղ”։ Դավիթ էլավ, գնաց Խանդութի սենեկ։ Ինչ աչք ընկավ, Խանդութին տեսավ, դե, ջահել տղա էր, չդիմացավ, ձեռ թալեց, զԽանդութ կիք մի գրկեց, թև էթալ վիզ, ճակատ պագեց, սիրտ չըհովացավ. Մեկ էլ՝ էրես պագեց, էլի սիրտ չըհովացավ, մեկ էլ` ձեռ թալեց, որ սիրտ պագի, Խանդութ բռունցքի մէզար Դավթի քիթ-բերան։ Ինչ աղբուր ջուր կթալի, էնպես արուն Դավթի բերնեն թալեց։ Ասաց. “Դու քո հոր կտրիճն ես, ես էլ իմ: Դու էն մեկ անգամ իմ ճակատ պագեցիր, քո ճամփու խաթրի համար, ինչ դու էկեր էիր: Էն մեկէլ անգամ, որ իմ էրես պագեցիր, քո ջահելության համար, քեզ հալալ էր: Դու ինչի՞ վրա իրեք դիր իմ սիրտ տի պագնեիր”։

Դավիթ նեղվավ, դարձավ ետ, եկավ Գորգիզին ասաց. “Քավոր Գորգիզ, իմ ձին քաշի դուրս”։ Գորգիզ գնաց ձին բերեց, Դավիթ հեծավ, տէրթար, Խանթուդ ընկավ էտև, լացեց, աղաչեց Դավթին։ Դավիթ հետ չըդառավ։ Խանդութ էնպես գնաց, իր մուշկներ թողեց, թաթացիկ գնաց. թաթեր կտըրտվան, ոտքեր ընկան գետին, փշուր մի բոբիկ գնաց, ոտքեր ճղճըղվան, վիրավոր էլան, արուն-արնջուր լցվավ տակ: Էնտեղ ինչ ոտ կդներ, լիք արուն կէլներ գետին։

Դավիթ վեր ձիուն հա կգա, հա ականջ կանի: Իրիշկեց մեկ ձեն կգա, հա կբոռա. “Դավիթ, Դավիթ, կանգնի, կանգնի, չուր ես գամ, հասնեմ, իրիշկի էտև՝ իմ հալ տես, նոր գնա”։ Դավիթ ձիու վերևեն կդառնա, կիրիշկի, կտեսնի Խանդութ՝ բոբիկ էտևեն կվազի։ Է՜, էսքան ժամանակ Խանդութ բոբիկ ոտ գետին չէր դրե, հիմի բոբիկ դաշտի մեջ կվազի, ոտ ամեն էդեր է արուն։ Խանդութ Դավթին ասաց. “Իմ մեղք մի թալի քո վիզ, դարձի էրթանք: Դավիթ, տնաշեն, ի՜նչ շուտ նեղացար”։ Դավիթ ասաց. “Ես Կադշակողմ քո ապով էկա, էսքան ճամփա էկա, հասա քո մոտ: Մեկ անգամ քո էրես պագի, ապա էն բռունցքին դու ինձի զարկիր, հալբաթ կնեղանամ”։ Խանդութ ասաց. “Ուխտ ըլնի՝ քանի հոգի ինձի կա, ես քո էտևեն բոբիկ տի գամ”։ Դավիթ խղճացավ, դարձավ։ Ինքն ու Խանդութ էկան տուն։

Lion
06.10.2011, 07:34
Մուվատ արքան էլավ, թուղթ գրեց Ղպտա տիրոջ, ասաց. “Մեկ մարդ Սասունա էկե, էդ մարդու անուն էլ Դավիթ կասեն, Կադշակողմու խորոտ Խանդութ զոռովեն կուզի տանի”։ Ղպտա տեր կանչեց իր վազիր-վաքիլ, ասաց. “Շահու թուղթ կարդացեք, տեսնենք ի՞նչ է գրած մեջ”։ Թուղթ կարդացին, իմացան։ Ղպտա տեր էլավ, գրեց Դավթին. “Դավիթ, մենք լսեր ենք՝ դու շատ զորեղ մարդ ես: Կգաս, արի հետ մեզ կռիվ, եթե չես իգա, զորք կքաշենք, քո էրկիրը քար ու քանդ կանենք, ինչ կա, չկա, լոպկենք տանենք”։

Թուղթ առան, բերին, տվին Խանդութին: Խանդութ թուղթ կարդաց ու գրեց. “Մենք քե վնաս մի չենք տվե, մենք քո անուն չենք էլ լսե, ու քեզի էլ չենք ճանչենա։ Որ դու կգաս, մենակ մի գա, դու չես կարնա Դավթին հաղթի: Քեզ հետ ուրիշ թագավոր էլ բե, թող էն էլ գա, որ քեզ օգնի”։ Խանդութ էն թուղթ ծալեց, տվեց ծառային, ասաց. “Առ էս նամակ, տու էն էրկու մարդուն, աղեկ շոր հագցրու, տաս ոսկի էլ հետ, էրկու ձի էլ տու, թող հեծնեն էրթան”։ Ծառան էլավ էնպես արեց։ Էն երկու մարդ Խանդութին օրհնեցին, գլուխ տալով ասին. “Ոտքով էկանք, ձիով կէրթանք”։

Խանդութ Դավթին բան չի ասի՝ մեջ էն թղթին ինչ կար գրված։ Էն էրկու մարդ թուղթ տարան, տվին իրենց թագավորին։ Թագավոր իր վազիր-վաքիլ ժողվեց, թուղթ կարդացին, զարմացան, ասին. “Էդ ի՞նչ զորեղ մարդ է Դավիթ, էլեք”,- ասին,- “խաբար ղրկենք Խանդութի հոր հողի թշման՝ էն Վերին էրկրի նստողներին”։ Էլան էնտեղ խաբար ղրկին, մեկ թուղթ էլ ճամփեցին Դավթին, ասին. “Դավիթ, մենք էկանք”։
Թուղթ բերին, տվին Դավթին. Էն էլ տվեց Խանդութին. Խանդութ կարդաց, ասաց. “Էս էրկու դիր թուդթ կգա, մեկ առաջ, մեկն էլ հիմի։ Ղոպտի տերն է էդ թուղթ գրե, ղրկե քեզի, հետ քեզ էնիկ կռվել կուզի։ Էն մեկ անգամ թուղթ որ էկավ, ես քեզ չասի”,- ասաց Խանդութ,- “Էլա գողտուկ թուղթ գրեցի. “Թե որ կգաք՝ էրկսով էկեք, դուք չեք կարնա մենակ կռվեք”։ Էնպես գրի, որ վախենա, չէլնի ու գա հետ քեզ կռիվ։ Համա դու տես, չի վախեցե, զորքով, զոռով էլեր էկե, կուզի կռվել…”

Չուր լուսուն, ինչ արև բացվավ, քանի աստղ էրկինք կար, էնքան վրաններ բռնեցին բոլոր Խանդութի հոր քաղքին, ամեն Խանդութի հոր թշման։ Ղոպտի տեր ժողվեր է իր զորք, էկե դրե մեջ Խանդութի հոր հողին, որ Խանդութ առնի, տանի։ Մուվատ արքան ժողվեր է իր զորք, էկե, դրե մեջ Խանդութի հոր հողին, որ Խանդութ առնի, տանի ու սրա հետ եկեր Արծվու թագավոր, Ծովու թագավոր, Տրոյան թագավոր, Հալապա թագավոր, Անապատի թագավոր ու ուրիշներ։

Էն քառսուն արիք մեկ-մեկի ասին. “Մենք կռիվ չենք էրթա: Էս յոթ տարի էստեղ նստեր ենք, մենք Խանդութի էրես չենք տեսե: Դավիթ նոր էկավ, Խանդութ տեսավ, հետ էնոր քեֆ արեց: Թող էն էրթա կռիվ անի”։ Լուսուն Խանդութ ասաց. “Ո՞վ տէրթա ձեզնեն կռիվ”։ Էն քառսուն արիք ասին. “Ով տէրթա մեզնեն կռի՜վ: Խնձոր ում տվեր ես՝ էն տէրթա կռիվ։ Թե կուզես խաբար մեզ տուր, մենք էրթանք կռիվ”։
Դավիթ լսավ էդ խոսքեր, ասաց. “Էն կռիվ իմ բանն է, ես տէլնեմ, էրթամ կռիվ”։ Էլավ, Խանդութի կամքն առավ, ասաց. “Ես գնացի կռիվ: Իրեք օր որ լըմընցավ, էկա՝ էկա, որ չէկա, ես սպանվա, գաս, սպանվածներու, մեջեն իմ մարմին վերցնես, տաս թաղել։ Իմ նշան էլ ի՞նչ է` Խաչ Պատերազմին վեր իմ աջ թևին։ Էն խաչով ինձի կճանչենաս, իմ մարմին կբերես, կհորես”։

Գնաց, ձեռ էտու ձիու գլուխ, քաշեց, ինք փորքաշներ կապեց, էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին. “Հի՜” էրավ, թռուց Քուռկիկ Ջալալին, պարիսպ անցավ, հասավ մեջ կռվին։ Դավիթ մեկ քարի վրա կայնավ, իրիշկեց՝ տեսավ, ինչքան ծառ կա անտառ. էնքան մարդ էկած մեջ դաշտին, էնքան վրան զարկած են էնտեղ, ասաց. “Էնոնք տի զարթեցնեմ, նոր կռվեմ”։ Ասաց. “Է՜յ, ով քուն եք, արթուն կացեք, ով արթուն եք, ձեր ձիանք թամքեցեք, ով թամքեր եք, էլեք հեծեցեք: Հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող էկավ, գնաց”։

Դավիթ քշեց Քուռկիկ Ջալալին, ասաց. “Խաչ Պատերազմին վեր Դավթի աջ թևին, աջու էրթա, ձախու գա, կտրելով, զորք չը թողա”։ Ասաց, անցավ վրաններու մեջ, զարկեց, ինչ որ կարկուտ ընկնի՝ հասած արտ փչացու, ջարդի, էնպես Դավիթ ընկեր է զորքի մեջ, շարքով կջարդի, կգա։ Ղոպտի արքան, որ Դավթին տեսավ, գիլու պես կատղավ, ոռնաց, զորքին ձենեց. “Էլեք, պատրաստվեք, ամուր կա քնեք”։ Էլան մեյդան, կռիվ արին։ Դավիթ դարձավ, զարկեց Արծվու թագավորին, գցեց ձիուց, թաբլեց, սպանեց: Զորք ահու չըխլվլաց։ Էլավ, գնաց մեկ-մեկ էբեր՝ Տրոյան թագավոր, բռնեց, կտրեց էնոր վիզ, դրեց էնտեղ։

Իրիկուն էկավ մոտ Խանդութին։ Լուսուն Դավիթ նորից գնաց կռիվ։ Չուր կեսօրին կռիվ արեց, չկարցան հետ Դավթին կռիվ անեն։ Զորքեր էկան, որ էնոր բռնեն։ Դավիթ իջավ ձիուց, նետ-աղեղ դեմ արավ, սկսեց անձի կռվել: Քուռկիկ Ջալալին տիրոջ բոլոր կայներ էր, չէթող, որ Դավթին բռնեն: Հետո Դավիթ էլի էլավ, ձին հեծավ, ընկավ մեջ զորքին։ Զորք առջև Դավթին փախավ։ Դավիթ կանչեց. “Դու մի փախնեք, ձեր թագավորի տեղ ինձի ասեք”։ Էնոնք կանգնան, էլ չը փախան։ Մեկ մի դարձավ Դավթին, ասաց. “Մեր թագավոր Հալեպ է փախե, գնացե իր քաղաք”։ Դավիթ դարձուց ձիու գլուխ ընկավ ետև, բռնեց, էնտեղ գլուխ կտրեց։

Lion
06.10.2011, 07:39
Էն օր իրիկուն Դավիթ չէկավ Խանդութի մոտ։ Խանդութ գիտցավ, որ Դավիթ սպաներ են, կսկծուց իր սիրտ վառվավ։ Լուսուն էլավ, մարդանակ շորեր հագավ, նիզակ առավ, ձին հեծավ, ասաց. “Էրթամ Դավթի մարմին ջոկեմ, բերեմ, թաղեմ”։ Գնաց, ընկավ մեջ լեշերուն։ Ինչ կտեսներ, որ մեծ լեշ է, նիզակ կտար, կհաներ վեր, կտար առջև արեգական, ու կիրիշկեր՝ խաչ կա՞ թևին։ Մեկ էլ տեսավ՝ էն մեկ կողմեն, մեջ լեշերուն մեկ մի էկավ։ Դավիթ պրծեր իր կոտորած, մեջ լեշերուն էլեր, կգար։ Իրիշկեց, տեսավ Խանդութ նիզակ կզարկի մեջ լեշերուն, լեշ կվերցի, թև կիրիշկի։ Դավիթ կանչեց. “Էյ, ի՞նչ կփնտրես, ում ետևեն տու ման կգաս, երեք օր կա սպաներ եմ, թե մարդ կուզես, ես քեզի մարդ”։ Խանդութ աչքեց, աչքեց, ասաց. “Էսա ձին Դավթի ձին է, ամա ինք չը նըմաներ Դավիթ, էս ո՞վ Է”։ Դարձավ ասաց. “Բերանդ շատ մի ցրվի, քենե ավել է, դու էն մարդ սպանէս: Քսան քե պես, տասն էլ իմ պես մատաղ կանեմ էնոր էղնգին, էնոր սպանած լեշն էլ տեսնեմ, քենե ավել է ինձ համար”։ Դավիթ ասաց. “Որ էնպես է, մենք տի կռվենք”։

Էլան, կռվան, թոզ ու դուման դաշտ բռնեց։ Հող ճղվավ ձիերու ոտքերու տակ։ Շատ կռվան, իրարու չաղթեցին: Դավիթ սրտով չէր զարնի, ամա Խանդութ կուզեր սպանի։ Մեկ էլ տեսար՝ իր գուրզ քաշեց, արեց որ զարնի Դավթին, Դավիթ վահան դեմ էտու, Խանդութ դառավ, որ փախնի, Դավիթ քշեց Քուռկիկ Ջալալին, շիտկավ թամքին, քաշեց իր գուրզ, որ զարներ, Խանդութ էտևանց ծամեր էթող, թռավ ձիուց, իջավ գետին։ Էնոր ետևեն Դավիթ թռավ, վերուց, Խանդութ էտու գետին, չոքեր զարկեց էնոր սրտին։ Խանդութ ասաց. “Ամա՜ն, կտրիճ, ինձ մի սպանի, ես կնիկ եմ”։ Դավիթ ասաց. “Ես գիտեմ դու կնիկ ես, էսիկ էն ավուր փոխ՝ մի՞տդ է, ինչ դու բռունցքի մզարկիր՝ արուն-արնջուր էկավ բերնես”։ Խանդութ ասաց. “Դավիթ, դո՞ւ ես”։ Դավիթ ասաց. “Ես եմ, Խանդութ”։ “Որ էդպես է, ինձի թող դու: Տեսա՞ր, Դավիթ, քառսուն արիա, յոթ տարի կա էնտեղ նստած: Զիմ նշան ես տվի քեզի, ինչ դու էկար, իջար իմ տուն: Դավիթ, ինձի թող դու, դոր ես քե կնիկ, դու ինձի մարդ”։
Դավիթ Խանդութին թող էտու։ Էլան մեկտեղ, էկան դեհ տուն։ Ինչ հասան տուն, Խանդութ կանչեց ծառաներին: Էկան Քուռկիկ Ջալալին տարան, Դավթի արնոտ շորեր լվացին։ Դավիթ ու Խանդութ սեղան նստեցին, կերան, խմեցին, էլան քնեցին: Իրեք օր որ անցավ, Դավիթ քաշեց ձին, մեկ ձի էլ Խանդութ բերեց, էլան էրկսով հեծան էն ձիեր, թև-թևի զարկին, էկան դեհ Սասուն։

Որ էկան` առջև Չմշկիկ Տիրուհի պատուհան տիանցնեին։ Չմշկիկ Տիրուհի Դավիթ տեսավ, էկավ էնոր առջև, ասաց. “Թըլոր Դավիթ, դու ուխտ արիր ինձի առնեիր: Մենք մատնիքներ իրարու հետ փոխեցինք, դու ինձի թողիր, գնացիր Խանդութին բերիր: Ինչի՞, ես խորոտ չէ՞ի, դու ինձի չհավնար, գնացիր էնոր բերիր։ Տի գաս, ես դու կռիվ անենք: Կամ ես քեզի տի սպանեմ, ես էլ, Խանդութն էլ մնանք որբևարի, կամ դու ինձի սպանես, նոր էրթաս Խանդութի ծոց պառկես”։ Դավիթ ասաց. “Չմշկիկ Տիրուհի, խնդիրք կանեմ քո մոտեն: Կնիկարմատ կա հետ ինձի: Թող ես էրթամ իմ տուն, յոթ օր որ լրանա, ես կգամ, կռիվ անենք”։ Չմշկիկ Տիրուհի ասաց. “Դե, էրդըվցի՝ Մարութա հորդ քարով, Խաչ Պատերազմին վեր քո աջ թևին, ինչ յոթ օր լրանա, գաս հետ ինձ կռիվ, որ թողնեմ դու էրթաս”։ Դավիթ ասաց. “Մարութա հորս տաճար, Խաչ Պատերազմին, ինչ վեր իմ աջ թևին, ինչ յոթ օր լրանա, ես կգամ, կռիվ անենք”։

Ասաց, առավ Խանդութ, էկավ դեհ Սասուն: Որ էկան, հասան տուն, բերեցին յոթ ձեռք գուսան, յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արին, Դավիթ ու Խանդութ պսակեցին: Ուտել, խմել, մեծ ու պստիկ ուրախացան: Ինչ Դավիթ Խանդութի ծոց պառկավ, Խաչ Պատերազմին, որ էրդում էր արե, մոռացավ…

Lion
06.10.2011, 07:50
*

Խեթերի դեմ պատերազմը և Կադեշի ճակատամարտը սկզբում ինձ թվացին դարակազմիկ իրադարձություններ: Բայց հետագա տասնամյակների ընթացքում ես զգացի, որ դրանք, ի համեմատ հետագայում զարգացած վիթխարի իրադարձությունների, ընդամենը սոսկ դժգույն ու խավար ստվերներ են: Իսկ իրական և վիթխարի իրադարձությունները, որոնք խորը հետք թողեցին բոլոր երկրների կյանքի վրա, ժողովուրդների վրա հասած հերթական ու իր նախադեպը չունեցող շարժն էր:

Ժամանակին նման մի բան ես ու Հայկը դիտարկում էինք Ուրուկում և Մեծ Անապատի որդիների այդ վիթխարի շարժն էր, որ սկիզբ դրեց Աքքադի պետությանն ու ընդմիշտ փոխեց մնացած բոլոր պետությունների կյանքը: Մեծ Անապատի որդիների երկրորդ շարժը տեղի ունեցավ դրանից մոտ երեք հարյուրամյակ հետո և վերջացավ նրանով, որ ամուրրուները, այսինքն Արևմուտքի ժողովուրդը, ինչպես սկսեցին տեղացիները անվանել Մեծ Անապատի որդիների հերթական այդ խմբին, կործանեցին հզոր Ուրը [1] և հիմք դրեցին հետագայում ոչ պակաս հզորության հասած Ասսուրին ու հատկապես Բաբելոնին: Ժողովուրդի շարժի նման մի բան էր նաև արիների արշավանքը դեպի աշխարհի չորս կողմերը: Մի խոսքով, ժողովուրդների շարժ նախկինում ևս շատ էր եղել, բայց նման մի շարժ, որը սկիզբ առավ երկրորդ փարավոն Ռամզեսի թագավորության առաջին տարիներին և շարունակվում է մինչև այսօր, մարդկությունը երբեք չէր տեսել և ես կասկածում եմ` կտեսնի ևս մեկ անգամ, թե ոչ:

Շարդենների հարձակման մասին ես արդեն ասել եմ և պատմել եմ, որ մենք հաջողությամբ ավարտեցինք ժողովուրդների մեծ շարժի սկիզբը հանդիսացած այդ առաջին ներխուժման դեմ պայքարը, բայց հետագա տարիները ցույց տվեցին, դա իրոք որ միայն սկիզբն էր: Ու եթե առաջ ժողովուրդների շարժը գալիս էր միայն սովորաբար մեկ կողմից, ապա այժմ ողջ քաղաքակիրթ աշխարհը հարձակման ենթարկվեց միանգամից երկու կողմից` արևելքից և արևմուտքից: Մեր երկրում անհաջողություն կրելուց հետո Ծովի ժողովուրդները մի քանի տասնամյակ հիմնականում հանգիստ թողեցին Եգիպտոսը, բայց այդ ընթացքում կարողացան գրավել Արևմուտի ողջ մեծ ծովն ու մի քանի հզոր հարձակումներով ծանր հարվածներ հասցնել խեթերին: Հետագայում այս ամենն ավելի մեծ չափեր էր ստանալու:

Այդ տարիներին ինձ ավելի ու ավելի շատ էր սկսում անհանգստացնել նաև Մեծ Անապատը: Արևմուտքի կամ Ամուրու ժողովրդի ելքից հետո այն երկար հարյուրամյակներ մարդազուրկ էր եղել և հանգստացել էր, բայց վերջին հարյուրամյակում կրկին էր սկսել ակտիվանալ: Մեծ Անապատի որդիների բուռն բազմացումը, որ իրենց հանգիստ չէր տալիս մի կողմից, իսկ մյուս կողմից էլ Մեծ Անապատի աղքատությունը ստիպում էր սրա զավակներին մանր ու մեծ խմբերով լքել հայրենի տարածքները և տարածվել Ասորիքում ու Միջագետքում: Սրանց շարժի առաջին արտահայտությունը վերջին շրջանի եբրայներն էին, որոնք չէին գործում Պաղեստինում և, ի տարբերություն Իսրայելի պետությունում ավելի վաղ հաստատված իրենց եղբայրների, դեռևս վայրենի էին և չքաղաքակրթված:

Ասում էին, որ, թեև Ասորիքում գործող այս եբրայներին անմիջականորեն գլխավորում էր Աբրամը, բայց նրանց իսկական առաջնորդն էր հանդիսանում այն անպետք Շամին: Ռամզեսի թագավորելուց մի քանի տասնամյակ առաջ սա կարողացել էր հաստատվել Թադմորի օազիսում, այստեղ իր համար դղյակ ու քաղաք էր կառուցել և մեծ ազդեցության էր հասնել Մեծ Անապատի որդիների մեջ: Հենց նա էր, որ Մեծ Անապատի անանուն և տարացեղ որդիների մեջ տարածեց մեռնող ու հարություն առնող աստվածության կուռքը և ինքը, մշտապես իբր թե մեռնելով ու հարություն առնելով, սրանց կողմից մարգարեցավեց և սկսվեց պաշտվել: Հենց նույն Շամին էր նաև, որ առաջին անգամ իր հետնորդներին անվանեց “արամեացիներ”, մի անվանում, որը շատերի համար կարող է անհասկանալի թվալ, սակայն ոչ երբեք իմ: Սրանով Շամին ակնարկում էր արիների մոտ մեծ հարգանք վայելող Արա աստծո գոյությունը, որը, ինչպես հայտնի է, ունի մահացող և հարություն առնող բնույթ:

Շամիի գործունեությունը և արամեացիների աստիճանաբար ահագնացող գործողությունները ստիպեցին ինձ Կադեշի ճակատամարտից մի քանի տարի անց տեսնվել Հայկի հետ: Հայկը, որ այդ ժամանակ Խանդութի հետ ապրում էր Սասունում, ինքն էլ էր որոշ բաներ նկատել և լրջորեն անհանգստացած էր: Ընդ որում բարեկամիս հասկանալիորեն անհանգստացնում էին ոչ այնքան Ծովի ժողովուրդները, այլ Մեծ Անապատի զավակները: Ու ամենավատն այն էր, որ, եթե Ծովի ժողովուրդները դեռևս չունեին մի ավանդական պետություն, որը կկազմակերպեր ու կկարգավորեր իրենց, ապա Մեծ Անապատի որդիների պարագայում նման պետություն կար և դա Ասորեստանն էր: Հայկն այն ժամանակ ինձ ասաց, որ ժամանակին` դեռևս Կադեշի ճակատամարտից առաջ, ինքը մի անգամ տեսել է Շամիին ու նույնիսկ սիրային կապ է ունեցել սրա հետ, բայց հետագայում իրենց հարաբերությունները կրկին սառել են, քանի որ Հայկը հասկացել էր Շամիի իրական մտադրությունները:

_______________________
[1] Նկատի է ունեցվում Ուրի III գահատոհմի պետությունը:

Lion
06.10.2011, 08:11
Համադրելով իմ և Հայկի մոտ առկա տեղեկությունները` մենք եկանք անառարկելի հետևության, որ մոտակա տարիներին աշխարհի բոլոր երկրներին մեծ ցնցումներ են սպասում: Շամիի հմուտ ձեռքով ուղղորդվող արամեացիներն ավելի ու ավելի հաճախ և ակտիվ էին սկսում իրենց պահել Ասորիքում ու Միջագետքում, իսկ Ասորեստանն էլ հանդիսանում էր նրանց գլխավոր հարվածային գործիքը:

Մեծաքանակ մարդկային խմբաքանակ, որը հղկվում էր Ասորեստանի ռազմական գործուն համակարգում և արդեն լրիվ կազմակերպված տեսք էր ստանում` սա կարող էր վտանգավոր լիներ տարածաշրջանի առանց բացառության բոլոր պետությունների համար:

Իսկ շուտով էլ ես առիթ ունեցա ամեն ինչին ականատես լինել ինքս: Հարավում ոտքի կանգնող Ասորեստանի թագավորությունը վաղուց էր նմանվում եռացող կաթսայի, բայց հենց այդ ժամանակ էր, որ հատկապես էին հաճախացել մանր ընդհարումները մի կողմից Հայաստանի հարավում գտնվող Արարատի ու Միտանիի թագավորությունների և Սասունի իշխանության, իսկ մյուս կողմից էլ` Ասորեստանի միջև: Ընդ որում բոլոր հաղորդումներն էլ միանշանակ էին և վկայում էին այն մասին, որ այդ ընդհարումները գործնականում միշտ տեղի էին ունենում Ասորեստանի ծառայության տակ անցած արամեացիների դրդումներով:

Ավելին, շտապ կերպով Թադմորում ակտիվացած իմ գործակալական ցանցը սկսեց հետաքրքիր տեղեկություններ փոխանցել նաև այն մասին, որ Շամին իրականում ավելի հեռուն գնացող նպատակներ ունի և ցանկանում է Աբրամի բազմեցնել Ասսուրի գահին: Եբրայների մեջ ցրված իմ գործակալները ևս նմանատիպ տեղեկություններ էին հայտնում, քանի որ ասում էին, թե Աբրամին վաղուց արդեն չի բավարարում ոչ ավազակաբարո եբրայների առաջնորդ լինելը Ասորիքում, և ոչ էլ երբեմնի իր կողմից հիմնադրած, բայց այժմ միջազգային գործնականում ոչ մի կշիռ, ուժ և հեղինակություն չունեցող պաղեստինյան Իսրայելի կառավարումը: Աբրամը ու Շամին երկուսն էլ երազում էին սեփական հզոր թագավորության մասին և արամեացիները մարդկային այն նյութն ու Ասորեստանը պետական այն գործիքն էին, որը պետք է կյանքի կոչեին սրանց ծրագրերը:

Ես Հայկի մոտ դեռևս հյուրընկալվում էի և վայելում էի գեղեցկուհի Խանդութի հյուրասիրությունը, երբ լուր եկավ այն մասին, որ Ասորեստանի արքա Ադադներարին [1] իր բանակի գլուխ անցած հարձակվել է Արարատյան թագավորության վրա [2]: Այն ժամանակ հայերը չհասցրեցին ուժերը կենտրոնացնել, իսկ Արարատյան գահակալներն էլ ռազմական անհրաժեշտ փորձ չունեին, դրա համար էլ Կորճայքում տեղի ունեցած ճակատամարտում նրանք պարտություն կրեցին: Ես ու Հայկը Արմենիի և Սասունի բանակով միտանցիքի հետ տեղ հասանք այն ժամանակ միայն, երբ թշնամին արդեն նահանջում էր: Չնայած դրան` Հայկն իրեն հավատարիմ մնաց ու մի շարք հատու հարձակումներ գործեց թշնամու բանակի վրա: Դա էր պատճառը, թե այլ բան կար, բայց Ադադներարին արագորեն նահանջեց:

Վատն այն էր, որ տեղի ունեցող փոփոխությունները դանդաղամիտ Մուվատիլին ոչ մի կերպ հասցնել հնարավոր չեղավ: Արևմուտքում սրա թագավոությունը վաղուց արդեն ծվատում էին Ծովի ժողովուրդները, բայց սա դեռևս մտածում էր մեր դեմ պայքարելու ու հայերին ծնկի բերելու մասին: Ադադներարիի հարձակումից դեռ չէր անցել մեկ տարի, երբ Աղձնիքի ու Կորճայքի վրա հարձակվեցին արդեն խեթերը [3]: Հարձակումը կրկնվեց նաև մյուս տարի [4] և այս ամենը սկիզբ դրեց արյունոտ մի պատերազմի հայերի դեմ, ինչը ոչնչի հավասարեցրեց Ծովի ժողովուրդների կամ Մեծ Անապատի զավակների դեմ մեր, խեթերի ու հայերի դաշինքի հնարավորությունը:

Աղձնիքի ու Կորճայքի վրա հարձակումը, որը կատարվել էր գոնե ձևականորեն հայերի հետ դաշնակցային հարաբերություն ունեցող ազգի կողմից և բացահայտ թալանչիական բնույթ ուներ, խիստ կատաղեցրել էր հայերին: Արդեն պարզ էր, որ սրանք պատասխան հզոր հարված են հասցնելու և այդ հարվածը չուշացավ: Անմիտ Մուվատիլը այդ ժամանակ գտնվում էր Կիլիկիայում և զբաղված էր մեր դեմ հերթական պատերազմի պատրաստություններով, բայց հայերը նրան պաշտպանվելու ոչ մի հնարավորություն չտվեցին:

Հայկական չորս թագավորությունների ուժերը, որոնք գործում էին Հայայի թագավորության ձևական հրամանատարության ներքո, մտան ուղիղ խեթական թագավորության տարածք և, ավերելով ու ոչնչացնելով ամեն ինչ, հասան մինչև Խաթթուշաշ [5]: Խեթական թագավորության մայրաքաղաքի հզոր պարիսպները չփրկեցին նրան և հայերը արդեն որերորդ անգամ գրավեցին այն: Հայերի վրեժը սարսափելի էր ու ես գուցե և մեղադրեի նրանց դաժանության մեջ, բայց մի կողմից խեթերն իրենք էլ էին դաժանաբար վարվում ու չէին խնայում և ոչ մեկին, մյուս կողմից էլ, ինչպես լավ էր ասում Հայկը, խեթերը միայն խոսքի այդ ձևն էին հասկանում: Դա տեղի ունեցավ մեր փարավոն Ռամզեսի թագավոության տասնիններորդ տարում, բայց հաջորդ տարում ևս հայերը հանգիստ չմնացին և նորից անցան խեթերի տարածքով [6]: Նույնը կրկնվեց նաև մյուս տարի [7]: Մուվատիլն իրեն ուղղակի կորցրել էր և հայերի դեմ իրապես պայքարողը միայն նրա եղբայր Խաթթուսիլն [8] էր: Հենց սա էր, որ կարողացավ Հախայի ու Վիստավանդայի ճակատամարտերում պարտության մատնել իրենց երկիրն ասպատակող հայկական առանձին ջոկատներին և գոնե մի քիչ խելքի բերել խեթերին [9]: Ու թեև հայերը մտան խեթերի տարածք նաև Ռամզեսի թագավորության քսամկերերորդ տարում, բայց նույն տարում էլ այնուհանդերձ հաշտություն կնքվեց [10]: Վերջ, դա էր, դրանից հետո խեթերը այլևս երբեք իրենց թույլ չտվեցին հարձակվել հայերի վրա:

Խորը քնի կամ ուշաթափության մեջ հայտնված բարեկամիս վրա այս իրադարձությունները կարծես թե այնքան էլ չէին ազդել: Մի կողմից երևի գեղեցկուհի և նվիրված Խանդութի սերն էր, որը Հայկին հիշեցնում էր Ծովինարին, իսկ մյուս կողմից էլ Սասունի փառապանծ իշխան Դավթի փառքն էր կարծես թե, որ այդ դաժան տարիներից Հայկի մոտ շատ թեթև հիշողություններ են պահպանել, թեթև հիշողություններ, որոնք հաճախ նաև զվաճրալի կամ նույնիսկ ծիծաղելի բնույթ ունեն…

_______________________
[1] Ադադներարի I (մ.թ.ա. 1307-1275): Ասորեստանի արքա, որի օրոք Ասորեստանը շարունակեց հզորանալ:
[2] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1290 թվականով:
[3] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1289 թվականով:
[4] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1288 թվականով:
[5] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1285 թվականով:
[6] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1284 թվականով:
[7] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1283 թվականով:
[8] Խաթթուսիլ II (մ.թ.ա. մոտ 1282-1265): Խեթական թագավորության արքա, որի օրոք այս թագավորությունը աստիճանաբար սկսեց թուլանալ:
[9] Ճակատամարտերը թվագրվում են համապատասխանաբար մ.թ.ա. 1284 և մ.թ.ա. 1283 թվականներով:
[10] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1282 թվականով:

Lion
06.10.2011, 08:15
*

Դավիթ էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին, Ձենով Հովհան ու քեռի Թորոսն էտու առջև, գնաց Արևմուտի էն վատ թագավոր Մուվատի դեմ կռիվ։ Ձենով Հովհան ասաց. “Ես ի՞նչպես անեմ, Դավիթ տղա է, բան չի հասկանա, ես էլ ծերացեր եմ, չեմ կարնա կռվի”։ Դավիթ ասաց. “Հրողբեր, բա մենք Սասնա տնեն չե՞նք: Մենք Սասնա տնեն ենք, մենք մեռնենք, մեր գերեզմանի վերա թագավորներ չեն կարնա գա։ Քշի, էրթանք, մեր կռիվն անենք”։ Քուռկիկ Ջալալին էլ ասաց. “Էյ, անիրավ, ի՞նչ կվախենաս, իրեք էդքան զորք ըլնի, կկոտորեմ։ Էն ի՞նչ բան է, իմ պոչի առջև, իմ ոտներու, իմ շնչի առջև, էնոնք ամեն կկոտորեմ”։

Էլան գնացին, Խաթուս քաղաքին հասան։ Դավիթ ասաց. “Հրողբեր Հովհան, էրթաք դեհ քաղաք, թե՞ դեհ զորք”։ Ձենով Հովհան, քեռի Թորոս ասին. “Մենք տէրթանք զորք, հետո` դեհ քաղաք”։ Գնացին։ Դավիթ էլավ, Թուր Կեծակին քաշեց, գնաց խառնվավ զորքին, աջու էզար, ձախու էզար, ոչ զորք թողեց, ոչ զորական, ինչ որ կար, բոլոր կոտորեց, ասաց. “Էս մեր հայերի փոխ”։ Հետո եկան դեհ քաղաք ավերեցին, էնբես ավերեցին, որ մնացե մեկ կատու, թռե մինարի ծեր, դադրած կիրիշկի։ Դավիթ քաշեց չինարի մծառ, զարկեց, կատուն էբեր տակ։ Ու էլավ սարի գլուխ։

Իրիշկեց որ ծուխ կէլնի, մեկ էլ դարձավ, գնաց, տեսավ՝ մեկ ջադու պառավ է մնացե, որ քաշված անկյուն մի ծուխ կանի։ Էլան իրեքով էկան էնոր քով, հարցուցին. “Ինչի՞ ծուխ կանես”։ Պառավ ասաց. “Որ չասեք թե էնպես ավերեցինք Խաթուս քաղաք, որ հեչ մի տեղից ծուխ չէլնի, էդոր համար ծուխ կենեմ”: Դավիթ մի բուռ ջուր լցրեց էդ պառավի ծխի վրա, հանգցուցեց, Խաթուս քաղաքի ծուխ ու մուխ ի վերջ կտրեց, ասաց. “Օխա՜յ, հայերի վրեժն առա”։ Էլան ու իրեքով էկան Սասուն…

Varzor
06.10.2011, 21:55
Այս ճակատամարտում եգիպտական բանակը կրիտիկական վիճակի մեջ ընկավ իր ապաշնորհ հետախույզների անգործության պատճառով: Արդյունքում փարավոնը անելանելի վիճակի մեջ հայտնվեց, որից դուրս եկավ մասամբ իր քաջության և անվեհերության շնորհիվ: Իսկ ճակատամարտի ելքն իմ կարծիքով ոչ ոքին է եղել:
Դե մասսամբ այդպես է, բայց ես ոչ-ոքիների "ջերմ" հակառակորդ եմ: Իրականում Հարձակվողը Եգիպտոսն էր, և քանի որ ոչ մի ձեռքբերում չունեցավ, ուրեմն խեթերի և դաշնակիցների կողմից պահպանվեց ունեցածը` հարձակվողին հաղթեցին ;)
Ի վերջո խեթերի դիրքերը ամրապնդվեցի Ասորիքում, իսկ եգիպտոսինը` թուլացան: Այդ ճակատամարտի ելքը եղավ այն, որ Եգիպտական կողմը զգացմ, որ պատերազմը շարունակելու պարագայում կարող է լուրջ վտանգ կախվել հենց եգիպտոսի վրա: Ամեն դեպքում, եթե հարձակվողը չի անցնում պաշտպանությունը, և նույնսկ նահաջում է, ապա պաշտպանվողները կատարել են իրենց առաջադրանքը:
Այսինքն` ճակատամարտը լուրջ առավելութոյւն չտվեց բուն ռազմի դաշտում, պայսց ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ եգիպտացիք պարտվեցին, քանի որ արշավանքն ուղղակի խեղդվեց:

Lion
06.10.2011, 22:05
Varzor-ի ասածի հետ ավելի եմ համաձայն, քան Malxas-ի: Գործնականում նույն բանը նաև ես էի ասում, "սովորությանս" համաձայն դիտարկելով ճակատամարտը տակտիկական ու ստրատեգիական հարթություններում:

Varzor
06.10.2011, 22:38
Varzor-ի ասածի հետ ավելի եմ համաձայն, քան Malxas-ի: Գործնականում նույն բանը նաև ես էի ասում, "սովորությանս" համաձայն դիտարկելով ճակատամարտը տակտիկական ու ստրատեգիական հարթություններում:

Բայց մի բան էլ հարցնեմ: Քեզ չի թվում, որ խեթական կողմի մարտակառքերի քանակը ուռճացված է հենց եգիպտական աղբյուրների կողմից: Մի քիչ հավատս չի գալիս, որ մի քանի պատիկ ավել մարտակառքերի դեմ եհտևակով դուրս կգային, այն էլ էգիպտական թեթև հետևակով, որը ճիշտ է լավ էր մարտնչում, բայց համեմատած հակառակորդին համ վատ զրահավորված էր, համ էլ ավելի թեթևազեն:

Lion
06.10.2011, 22:57
Հարցին դժվարանում եմ վերջնական պատասխան տալ, ամեն դեպքում, սակայն, կիրառելով Համակարգային մեթոդը, կարծում եմ, որ ոչ - թիվը իրական է: Տես ինչ ունենք մարտակառքերի հետ կապված - օրինակ, Կիլիկիայի պես համեմատաբար փոքր պետությունը որպես օժանդակ մի անգամ խեթերին տվել է 100 մարտակառք, Վիստավանդայի 1283 թ-ի ճակատամարտում Հայան ու Կասկան ունեին 800 մարտակառք, Մեգիդոյի ճակատամարտում Միտանին ու դաշնակիցները կորցիրին 924 մարտակառք: Հիմա այստեղ, երբ գործնականում ողջ ուժերը լարերով ներկա էին խեթերը, ինչպես նաև մեծաթիվ դաշնակիցները մարտակառքերով հարուստ տարածքներից, հայտնի թիվը կարող է ապահովվել: Մյուս կողմից էլ ճակատամարտի ընթացքը, որը ևս խոսում է մարտակառքերի մեծ քանակության մասին:

Այս ճակատամարտի հետ կապված կարծում եմ միայն, որ նվազեցված են ցույց տված բուն եգիպտական ուժերը - դա իմ կարծիքն է...

Lion
07.10.2011, 07:28
*

Տարիներն անցնում էին ու Հայկի և իմ ամենավատ կանխատեսումներն աստիճանաբար սկսում էին իրականանալ: Ծովի ժողովուրդները արևմուտքում դանդաղ, բայց անկասելիորեն ծվատում էին ոչ միայն Կրետեն ու նրա ենթակա տարածքները, այլև Խեթական թագավորության արևմտյան շրջանները, բայց թեթև չէր նաև արևելքում: Ու եթե առաջ Ասորեստանի հաջողությունները ինչ-որ տեղ պատահական էին, իսկ ինչ-որ տեղ էլ պայմանավորված էին իրենց հակառակորդների կողմից թույլ տրված թերագնահատումով, ապա արդեն հիմա` մեր փարավոն Ռամզեսի գահակալության միջնամասում, դրանք սկսեցին լրիվ օրինաչափ բնույթ ստանալ:

Մարդկային նյութը, որը Շամիի հմուտ ձեքերով մատակարարվում էր Ասսուր, այստեղ արդեն լրիվ կոնկրետ ռազմական ձևակերպում էր ստանում ի դեմս երկաթյա կարգապահության ենթարկվող հեծյալների ու հետևակայինների, որոնք ուղղորդվում էր դեպի հարևան երկրներ: Դեռ լավ էր, որ Ադադներարին ծանր հիվանդ էր ու իր թագավորության վերջում նա զերծ էր մնում ակտիվությունից: Սակայն Ասորեստանը ուժեր էր կուտակում և պատահական չէր, որ ի վերջո մահացած Ադադներարի որդին` խիստ ագրեսիվ տրամադրված Սալմանասարը [1], անմիջապես էլ մարտական գործողություններ սկսեց հայերի դեմ: Այս արքան, որը ժամանակին մասնակցել էր դեպի Կորճայք իր հոր ձեռնարկած արշավանքին, շատ լավ էր հիշում իրենց դժվարությունները լեռներում, դրա համար էլ առաջին հարվածը հասցրեց ամենից առաջ այդ ժամանակ արդեն խիստ թուլացած Միտանիին: Իսկ երբեմնի հզոր այս թագավորությունը, որը մի ժամանակ հավասարը հավասարի պես չափվում էր մեզ հետ Ասորիքում, այդ ժամանակ գտնվում էր ամենաողբալի վիճակում. նրա տարածքը կրճատվել էր, ժողովուրդն աղքատ էր, իսկ երբեմնի մարտադաշտը դղրդացնող մարիաներից էլ արդեն և ոչ-ոք գրեթե չէր մնացել:

Մեր փարավոն Ռամզեսի թագավորության երեսուներորդ տարում հենց նոր գահ բարձրացած Սալմանասարը ծանր հարված հասցրեց Միտանիին [2]: Ընկան հայերի ամրացված գրեթե բոլոր քաղաքները ողջ թագավորությունում, իսկ այդպես էլ դաշտային ճակատամարտի համար բավարար ուժեր հավաքել չկարողացած չորրորդ Շավարշի [3] որդի Վասակ արքան [4] ի վերջո ստիպված եղավ ասորեստանյան հինգբյուրանոց բանակին զիջել Ոսկանին: Միտանիի անկումը իրոք որ ողբերգական էր: Ժամանակին, այս դեպքերից մոտ երկու հարյուրամյակ առաջ, Միտանիի հզոր արքաներից մեկը [5] գերել էր Ասսուրի դարպասները և հիմա Սալմանասարը, ի պատասխան այդ ամենի, անձամբ ինքը բարեհաճեց մուրճի ձևական հարվածներով նշան տալ քանդելու Ոսկանիի դարպասները: Իսկ Վասակին ոչինչ չէր մնում անելու, քան անուժ հուսահատությամբ տեսնել, թե Ոսկանիի դարպասներն ինչպես են տեղափոխվում Ասսուր:

Հայերն, իհարկե, հասցրեցին հավաքել իրենց ուժերը, բայց անցած տարիների համեմատությամբ արդեն շատ բան էր փոխվել: Հայայի գահակալներն ուժեր չուղարկեցին, իսկ Արմենիի թագավորությունից էլ զենքի դիմած Արարատյան թագավորությանը միացավ միայն անկոտրումն Հայկը` սասունցի իր ռազմիկներով: Ուժերը չափազանց քիչ էին և միայն Կորճայքում բռնկված լեռնային մարտերով էր, որ հայերը կարողացան ստիպել Սալմանասարին գոնե առժամանակ նահանջել:

Ռամզեսի գահակալության երեսունվեցերորդ տարում հեշտ ավարի հոտ առած Սալմանասարը կրկնեց հարձակումը Միտանիի վրա [6]: Ամեն ինչ բնական էր և օրինաչափ, քանի որ հյուսիսում գտնվող ու առանձին-առանձին վերցրած Ասորեստանից թույլ հայկական թագավորություններից այս մենկն էր հենց այն միակը, որը տարածվում էր դաշտավայրում և, հետևաբար, հարձակման հեշտ թիրախ էր հանդիսանում: Թալանված ու այրված և երբեմնի շքեղության միայն վերջին հետքերը պահպանած Ոսկանին այս անգամ նույնիսկ փորձ էլ չարեց կասեցնել Սալմանասարի կարգավարժ բյուրերի ներխուժումը, իսկ առանձին ամրոցների և նույնիսկ քաղաքների դիմադրությունն էլ ոչինչ չփոխեց: Միտանիի արքա Վասակը գերի տարվեց Ասսուր և այնտեղ էլ մահացավ, իսկ Սալմանասարն էլ կայազորներ թողեց Միտանիի ողջ տարածքում: Սա կոպիտ մի ոտնձգություն էր հայերի դեմ, ինչը ստիպեց վերջիններիս գոնե առժամանակ միավորել ջանքերը և միավորված ուժերով դուրս գալ Ասորեստանի դեմ: Հայերի օգտին էր կարծես թե նաև այն հանգամանքը, որ այս անգամ իրենց օգնեցին խեթերը: Բանն այն էր, որ մի կողմից արդեն նույնիսկ հաստագլուխ խեթերի ուղեղին էր սկսում հասնել ասորական վտանգը, իսկ մյուս կողմից էլ հենց այդ ժամանակ էր, որ խեթերի մոտ արքա էր դարձել Կիլիկիայի արքայադստեր [7] հետ ամուսնացած Խաթթուսիլը, որին հենց նոր ավարտված գահակալական պայքարում մեծ օգնություն էին ցույց տվել Հայայի հայերը:

_______________________
[1] Սալմանասար I (մ.թ.ա. 1275-1245): Ասորեստանի արքա, որի օրոք Ասորեստանը հասավ մեծ հզորության:
[2] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1274 թվականով:
[3] Շավարշ IV (Շուտուառա) (մ.թ.ա. 1298-1272): Միտանիի արքա, որի օրոք նրա թագավորությունը շարունակեց թուլանալ և քայքայվել:
[4] Վասակ (Վասաշատա) (մ.թ.ա. 1272-1268): Միտանիի արքա, որի օրոք Միտանիի թագավորություն հայտնվեց կործանման եզրին:
[5] Նկատի է ունեցվում Սանասարը (Սաուսադատար) (մ.թ.ա. մոտ 1490-1450), որի օրոք ռազմա-քաղաքական վերելքում գտնվող Միտանիի թագավորությունը գրավեց Ասսուրը, Ասորեստանի արքա Ասսուրսադունը (մ.թ.ա. 1480) գահընկեց արվեց և թագավորությունը 8 տարով սկսվեց կառավարվել Միտանիի թագավորության նշանակած կառավարիչների կողմից:
[6] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1268 թվականով:
[7] Այս արքայադստեր անունը առայժմ հայտնի չէ:

Lion
07.10.2011, 07:35
Նկարագրած դեպքերից ուղիղ մեկ տարի անց հայերը, իրենց բանակում ունենալով նաև խեթական խոշոր մի զորախումբ, մտան Միտանիի թագավորության տարածք [1]: Մի վերջին անգամ արիական մարտակառքերը կարողացան իրենց առավելությունն ապացուցել Ասորեստանի բանակի նկատմամբ և գոռոզ Սալմանասարը ստիպված եղավ հեռանալ Միտանիի տարածքից [2]: Գերության մեջ մահացած Վասակին մի պահ փոխարինեց Արմենիի արքա Հորակը [3], բայց նույն տարում էլ սա մահացավ և Միտանիի արքա հռչակվեց Վասակի որդի Շավարշը [4]: Սրան վիճակված էր եզրափակել երբեմնի փայլուն այդ թագավորության արքայացանկը:

Միտանիի տարածքում տեղի ունեցած այդ ճակատամարտից հետո ինձ բախտ վիճակվեց կրկին տեսնել իմ բարեկամ Հայկին: Հակաասորեստանյան դաշինք կազմակերպելու հոգսերով էր, որ ես եղա անշքացած Ոսկանիում և այնտեղ էլ հենց հանդիպեցի բարեկամիս: Արդեն լրացել էր որպես Դավիթ ներկայացած իմ բարեկամի յոթանասուներեք և Սասունի գահին հաստատվելու նրա հիսուներեքերորդ տարին: Բարեկամս, ինչպես դա միշտ էր անում, աստիճանաբար մորուք էր թողել և երբեմն ներկում էր այն սպիտակագույն ներկերով: Փոխվել էր նաև Խանդութը, բայց մի բան Ասորիքի երբեմնի այդ ամենագեղեցիկ կնոջ մոտ անփոփոխ էր մնացել` վառ սերը դեպի իր կյանքի միակ ուղեկից և հավատարիմ ընկեր Դավիթը: Բոլորը ափսոսում էին միայն, որ այս զույգը երեխա ունենալ չի կարողացել, բայց փոխարենը Դավիթը մխիթարում էր մարդկանց և առիթը բաց չէր թողնում պատմելու, որ հեռուներում, հեռո՜ւ-հեռուներում, ինչ-որ տեղ հարավում, մեծանում է իր որդին, որին նա, ի պատիվ իր Առյուծաձև իր հոր, Մհեր անունն է տվել:

Այդ ժամանակ ես խոսեցի Հայկի հետ և ընդհանուր հարցերից բացի կարծիք կազմեցի նաև նրա տրամադրվածության վերաբերյալ: Զարմանալի էր, բայց ըստ էության երեսնամյա իմ բարեկամը այնուհանդերձ քնքուշ սեր ու հոգատարություն էր պահպանել իրոք արդեն իրենից փաստացի գրեթե արդեն կրկնակի մեծ կնոջ նկատմամբ և ես զարմանքով ստիպված եղա փաստել, որ նրանց հարաբերություններում մազաչափ իսկ ճեղքվածք այդպես էլ չկա: Ափսոս միայն, որ մոտենում էր բարեկամիս կյանքում տեղի ունեցած ամենամեծ ողբերգություններից մեկը:

Վերջին անհաջողությունը շատ էր կատաղեցրել Թադմորի իր անմատչելի դղյակում փակված Շամիին, իսկ Աբրամն էլ, որին այդ ժամանակ մի անգամ ես տեսա Կարքեմիշում, կարծես թե սկսել էր հրաժարվել Շամիին աջակցելու գաղափարից և ուրախ ու անհոգ կյանք էր սկսել վարել նոր սերնդի իր եբրայների հետ: Սալմանասարի պարտությունն իրոք որ ծանր հետևանքներ էր թողել, իսկ տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների միջև էլ ի վերջո կնքված հակաասորեստանյան դաշինքը լրջորեն բարդացրել էր սրա պետության ընդհանուր ռազմա-քաղաքական դրությունը: Ստեղծված վիճակը ստիպեց Շամիին լարել բոլոր ուժերը:

Հենց այդ տարիներին էր, որ իմ գործակալներն սկսեցին հայտնել նախկինում չտեսնված մեծ չափերով դեպի Ասսուր սկիզբ առած արամեացիների հոսքի մասին: Մարդկային այդ մեծ խմբերի ժամանումն ու Սալմանասարի ռազմական համակարգում դրանց ներդրումը թույլ տվեց վերջինիս մի քանի տարում ոչ միայն վերականգնել իր ուժերը, այլև` ավելի մեծացնել դրանք: Հասունանում էր նոր պատերազմը, որին ամեն ինչից զատ վիճակված էր շրջադարձային դեր ունենալ նաև իմ բարեկամ Հայկի կյանքում:

Ռամզեսի թագավորության քառասունհինգերորդ տարում Ասորեստանի արքա Սալմանասարը, անձամբ ղեկավարելով վեց բյուր ռազմիկ և երկու հարյուր մարտակառք, կրկին մեծ արշավանք սկսեց բազմաչարչար Միտանիի ու մասսամբ էլ Արարատյան թագավորության ուղղությամբ []: Հետախույզներս հայտնում էին, որ դաժան մարտերից հետո ընկել են հայերի երկու մեծ ամրոցներն ու Կորճայքի կիրճերում փռված հիսունմեկ մանր բերդերը: Թշնամին կարողացել էր գրավել նաև գեղեցիկ Արենին [6] և գլխովին ոչնչացնել նրա բնակիչությանը:

Հայոց հնգյակի դեմ կատարված այդ կոպիտ ոտնձգությունը մի վերջին անգամ միավորեց հայերի մնացած չորս թագավորություններին, որոնց օգնության եկավ նաև խեթական խոշոր մի զորախումբ: Բայց նույնիսկ այդ վիճակում էլ ասում էին, որ դաշնակից ուժերը քանակապես զիջում են Սալմանասարի բանակին: Վատը նաև այն էր, որ, չնայած ընդհանուր գործի անհրաժեշտությանը, ոչ վաղուցվա հակառակորդ խեթ և հայ ռազմիկները անհաշտ ատելություն էին տածում միմյանց նկատմամբ, ինչն էլ հետագա անհաջողության գլխավոր պատճառներից մեկը հանդիսացավ:

_______________________
[1] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1267 թվականով:
[2] Խոսքը վերաբերվում է մ.թ.ա. 1267 թ-ին Միտանիի տարածքում տեղի ունեցած ճակատամարտին, որտեղ Ասորեստանի բանակը պարտություն կրեց:
[3] Հորակ (մ.թ.ա. 1285-1267, 1267` նաև Միտանիում): Արմենիի արքա:
[4] Շավարշ V (Շուտուառա) (մ.թ.ա. 1267-1258): Միտանիի վերջին արքան:
[5] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1259 թվականով:
[6] Գտնվում էր Տիգրիսի ձախ ափին:

Lion
07.10.2011, 07:43
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ խեթերի խելքի չգիտես ինչու փչեց օգտվել վարձկան արամեացիների ծառայություններից, ինչը խիստ բացասաբար ընդունվեց հայերի կողմից, բայց այնուհանդերձ այդպես էլ չազդեց խեթերի մտադրության փոփոխման վրա: Իրոք, միայն զարմանալ կարելի է խեթերի անմտության վրա, որոնք որպես վարձկաններ որոշեցին օգտագործել Ասսուրին իրենց անմնացորդ մոլեռանդությամբ հայտնի արամեացիներին և հույս դնել նրանց հավատարմության վրա: Արամեացիների կիրառման ամենաակտիվ հակառակորդների շարքում էր բնականաբար նաև իմ բարեկամ Հայկը, բայց նույնիսկ նա էլ ոչինչ չկարողացավ անել, քանի որ խեթական զորախմբի հրամանատարը առանց այլևայլության հայտարարեց, որ արամեացիներին չընդունելու դեպքում իրենք բաց կթողնեն դրանց հայերի տարածքում, իսկ սեփական ուժերն էլ կվերադարձնեն Խաթթուշաշ:

Ամեն ինչ դժբախտություն էր գուշակում և այն չհապաղեց ներկայանալ: Արենիի ջարդի հենց հաջորդ իսկ տարում Սալմանասարը վերսկսեց մարտական գործողությունները և, Ասսուր ժամանած իր աստվածուհի Շամիի հետ անձամբ առաջ շարժվելով հայերի տարածքում Տիգրիսի հունով, բանակեց Նիխրիայի հովտում, որը հեռու չէր գտնվում Սասունից [1]: Հայկը հետագայում ինձ պատմեց, որ նա վաղուց էր նախատեսել թշնամու այդ շարժը և հենց ինքն էր Սալմանասարի համար պատրաստել այդ գեղեցիկ հովիտը: Ողջ խնդիրն այն էր, որ այդ հովտում ամեն ինչ կար, բացի թերևս ամենակարևորից` խմելու ջրից: Բարեկամիս կանխատեսումները, իրոք, կարծես թե սկսեցին իրականանալ, քանի որ Նիխրիայի հովտում ճամբարելուն պես հայերը, խեթերն ու վարձկան արամեացիները բոլոր կողմերից շրջապատեցին պարկում հայտնված Ասսուրի տիրակալին: Ասորեստանի բանակը հայտնվեց ամենաողբալի վիճակում: Մի կողմից, իհարկ, Սալմանասարի երկաթյա բյուրերը առայժմ պահպանում էին մարտունակությունը և նրան շրջապատած ուժերը բաց մարտում վերջինիս հետ դեռևս չէին կարող հաշիվ տեսնել, բայց մյուս կողմից էլ ջրի հարաճուն պակասը ամեն օրվա հետ ավելի ու ավելի շատ իրոք որ անհուսալի էր դարձնում սրանց հետագա գոյությունը: Դժբախաբար, սակայն, ամեն ինչ իր լուծումը ստացավ հանկարծակի և այն էլ ոչ այն ձևով, որը նախատեսել էին հայերն ու Հայկը:

Սկզբում Հայկի վրա մահափորձ եղավ: Իմ դիտորդները հայտնում էին, որ Տիգրիսում լողացող Հայկին թիկունքից նետահարել էր եղեգնուտների մեջ թաքնված Շամին: Ճիշտ է, դիտորդներս հայտնում էին նաև, որ Հայկը կարողացել էր վերջին պահին նետել դաշույնը ու խոցել Շամիին, բայց ինքն էլ այնուհանդերձ բավականին երկար ժամանակով շարքից դուրս էր եկել: Ու ամենավատը այս պատմության մեջ այն էր, որ հայերը այդ պահից սկսած Հայկին ու նրա վրա մահափորձ կազմակերպած Շամիին սկսել էին մեռած համարել: Եվ իրական դժբախտությունը տեղի էր ունեցել դրանից անմիջապես հետո. այն բանից հետո, երբ Հայկի մահվան լուրը առանց անհրաժեշտ նախապատրաստության հայտնել էին Խանդութին, սա բարձրացել էր Սասունի ամենաբարձր աշտարակներից մեկը և այնտեղից իրեն նետել ձորը:

Պատկերացնում եմ Հայկի վիճակը երբ նա ուշքի է եկել: Ինքն այլևս Սասունի իշխան չէ, իսկ ջերմորեն սիրված կինն էլ իր պատճառով և ըստ էության անտեղի հրաժեշտ է տվել կյանքին: Հայկի հոգեվիճակն այդ ժամանակ, դատելով ըստ ամենայնի, չափազանց ծանր է եղել, քանի որ բարեկամս չէր կարողանում հանգստանալ նաև այդ դեպքերից հետո նույնիսկ մի քանի ամիս անց, այն ժամանակ երբ ես հանդիպեցի նրան Կադեշում: Ընդ որում անձնական այս ողբերգությանը գումարվեց նաև հայերին վրա հասած ողբերգությունը:

Հայտնի չէ հաստատապես, թե ինչ հնարքով ու ամենայն հավանականությամբ խեթերի անփութության և նրանց կողմից վարձած արամեացիների դավաճանության պատճառով, բայց լուսնոտ մի գիշեր Սալմանասարին հաջողվեց ոչ միայն ճեղքել իրեն շրջապատած բանակային օղակը, այլև ծանր պարտության մատնել հենց նույն այդ իսկ շրջապատողներին: Եգիպտական հետախույզները հայտնում էին, որ նման ծանր պարտություն հայերը վաղուց չէին կրել, քանի որ շրջակայքը լրիվ լցված էր նրանց դիակներով [2]: Հետագայում մերոնք ավելի ճշգրի տվյալներ հայտնեցին և պարզ դարձավ, որ այդ մարտում հայերը կորցրել էին միայն սպանված մոտ բյուր ու կես ռազմիկ: Գործնականում ոչնչացված էր նաև խեթերի զորախումբը, ընդ որում բյուր ու կես մարտիկի էլ, որոնք հայտնվել էին գերության մեջ, Սալմանասարը անձամբ հրամայեց կուրացնել:

Հակաասորեստանյան դաշնադրության համար արդյունքը ավելին, քան ողբերգական էր: Մարտում ընկել էին հայերի լավագույն մարտիկները, բայց, որ ավելի վատ էր, դրանից հետո այլևս երբեք Կիլիկիան ու Հայան ցանկություն չհայտնեցին մասնակցել Ասորեստանի դեմ կազմված որևէ դաշնադրության, իսկ Արմենին էլ սկսեց Ասորեստանի դեմ պայքարել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այն դեպքում միայն, երբ թշնամին ներխուժում էր անմիջականորեն իր տարածք: Հիշատակածս ճակատամարտից հետո Միտանիի թագավորությունը վերջնականապես ընկավ` Ասորեստանը գրավեց Ոսկանին ու Միտանիի մյուս տարածքները և վերջ դրեց այս թագավորության գոյությանը: Վերջ, սրանով հայկական թագավորությունների Հինգի միությունն ոչնչացավ, իսկ Ասորեստանի դեմ էլ ստիպված եղավ պայքարել ըստ էության միայն Արարատյան թագավորությունը, որը դրա համար չուներ ոչ միայն բավարար ուժ ու հզորություն, այլև` միասնություն:

Ծանր իրադարձություններ էին, որոնք ծանր հարվածեցին նաև բարեկամիս: Ուստի և պատահական չէր, որ այս իրադարձությունները այդքան խորը հետք էին թողել Հայկի սրտում, հետք, որը ես լսեցի ու գրի առա բարեկամիս խնամելու երկար օրերի ընթացքում…

_______________________
[1] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1258 թվականով:
[2] Մ.թ.ա. 1258 թ-ինՍալմանասար I-ի գլխավորությամբ շրջապատման մեջ հայտնված և ջրի խիստ պակաս զգացող Ասորեստանի բանակը Նիխրիայի ճակատամարտում (Տիգրանակերտի մոտ) այնուհանդերձ մինչև երեկո տևած համառ մարտում ծանր պարտության մատնեց Շավարշ V-ի գլխավորած Արմենիի, Միտանիի ու Խեթական թագավորությունների միացյալ բանակին, ինչպես նաև վարձկան արամեացիներին: Արդյունքում Միտանիի թագավորությունը կործանվեց, իսկ նրա տարածքն անցավ Ասորեստանին:

Lion
07.10.2011, 07:49
*

Ավուր մեկ Դավիթ ասաց. “Խանդութ, թշնամիք հարձակվել են մեր էրգրի վրա, ես դառնամ, իրենց վանեմ, նոր դառնամ, գամ Սասուն”։ Խանդութ ասաց. “Դավիթ, դու իմ մեղաց տակ մտար, ինձի հորե, մորե հանեցիր, ինձի բերիր, էս քաղաք դրիր, կթողնես ինձի, էրթա՞ս”։ Դավիթ չլսեց, էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին, ընկավ ճամփա, քշեց գնաց։ Քառսուն էրկիր գնաց, քառսուն մարտ տվեց, երկար տարիներ թշնամունց դեմ կռվեց:

Խանդութ էն ժամանակ արդեն էրեխով էր ու մի օր եկավ Կադշակողմն, ուրտեղ պառկավ, տղա մի բերեց։ Մարդիկ ասին, թե եթե էդ տղան Դավթի տղան է, էնոր մոտեն նշան մի, զորություն մի տէլնի։ Էլան տղեն բարուրեցին, գութնի շղթաներ բնդի տեղ փաթթեցին վեր էնոր: Տղան էր՝ ինչ էլաց ու ճմլտկաց մեջ ճղորիս, էն շղթաներ կտոր-կտոր էղան։ Դե՜հ, Դավթից ու Խանդութից մանդր տղա հո չըլներ: Տեսան որ Ազնանցորդի ու Առյուծորդի է։ Համա տղան, որ կլողկըցուցեն, տեսան՝ մեկ ձեռք խուփ է։ Ինչ ճար արին-չարին, տղի ձեռք չբացվավ, քաղաք քաղքով չեն կարնա էնոր ձեռք բանա:

Նամակ գրեին Մեծ քեռուն. “Թորոս, աչքդ լուս ըլնի: Դավթին տղա մի էղեր է, մենակ մի ձեռք խեղ է”։ Թորոս որ էդ նամակ կարդցավ, էլավ, հեծավ իր ձին, էկավ, հասավ Կադշակողմ, էկավ Խանդութի տուն, ասաց. “Հըլա տղի բարուր տվեք, աչքեմ իմա՞լ տղա է”։ Թորոս առավ ըզտղան, մանուկի ձեռք մաժեց, մատներ բացվան, տեսավ, կաթ մի արուն ձեռքի մեջ, ասաց. “Հա՜յ, հա՜յ, թե քար էսօր մուտ տա, մուտ տա, հող չի կարնա պահի: Աշխարք արեր է կաթ մի արուն, դրեր է մեջ ձեռքին։ Թե որ էդի մնաց, էդոր մոտեն զարմանալի բան տէլնի”։ Մնաց էրկու-իրեք օր, Խանդութ տղան էտու կնքել, անուն էդիր Մհեր։ Ինչ խալխի տղեք տարով կջոջանային, Մհեր օրով կջոջանար, ինչ ամսով, Մհեր՝ ժամով։ Մնաց մի ժամանակ՝ քեռի Թորոս էլավ, առավ Մհեր, առավ Խանդութ, էկան, էլան Սասուն։

Տասնյոթ տարին լրացավ, Դավիթ չէկավ։ Մհեր իր մորն ասաց. “Իմ մեր, իմ հեր ո՞ւր է: Էրեխեք ինձի կասեն՝ դու հեր չունես, բիճ ես, ինձի հեր չկա՞, էրթամ ետև, իմ հեր ո՞ւր է գնաց”։ Մերն ասաց. “Քո հեր Դավիթն է, գնացե արևելքի էրկիր, մեր հողի թշնամիներ սպանե, գա: Մեկ ոսկե բազբանդ էլ տվե, որ իրեն տղա ըլնի՝ կապեմ թևին, ճամփեմ գնա էնոր առջև”։ Մհեր ասաց. “Ես տէրթամ իմ հոր գտնեմ”։ Մերն էլ էբեր ոսկե բազբանդ, կապեց Մհերի թևին, հոր ճամփան նշանց էտու։ Մհեր գնաց ախոռ, ձի մի հանեց, զենքեր առավ, հեծավ, ընկավ ճամփա, գնաց Կադշակողմ։ Քառսուն ազապ լաճ առավ, քառսուն ազապ աղջիկ, նստավ, յոթ տարվան նռան գինին դրին, խմեցին։

Մի օր Դավիթ էլավ, էկավ տուն, Խանդութ ուրախացավ, աշխարքով մեկ եղավ։ Դավթի շորեր արընին կարմրցեր էր, ասաց. “Խանդութ, ջուր բեր, լվացվեմ”։ Դավիթ շորեր էհան, տի լվացվեր, կնիկ իրիշկեց՝ էնոր խաչ վեր թևին սևցեր էր ածուխի պես, էլաց, դժարացավ։ Դավիթ ասաց. “Կնիկ, ինչի՞ դժարացար, լացիր”։ Ասաց. “Խաչ Պատերազմին վեր քո աջ թևին՝ սևցեր է, էլեր է սև կուտ”։ Դավիթ ասաց. “Խանդութ խանում, էն չէր թշնամու զարկեր կգար վեր իմ գլխուն, էն Խաչ Պատերազմին էր, ինձի կզարներ։ Կնիկ, ես տէրթամ Չմշկիկ Տիրուհու մոտ, էրթում արի յոթ օր, գնաց յոթ տարի: Ես էրթմակոտոր եմ էլե, կնիկ, ես գնացի”:

Ասավ թե չէ, էլավ, Քուռկիկ Ջալալին հեծավ, Թուր Կեծակին կապեց, գնաց։ Հասավ առջև Չմշկիկ Տիրուհու քոշկին: Չմշկիկ Տիրուհի տեսավ՝ Դավիթ էկավ առջև իրեն սարին, ասաց, “Դավիթ, դու էրդում էիր արե յոթն օր, քո էրդում տարար յոթ տարի, ես մնացի առանց մարդ, քո ճամփան կիրիշկեմ”։ Դավիթ ասաց. “Դեհ, քո պատրաստություն տես, էլնենք մեյդան, կռվենք”։ Էն էլ ասաց. “Մեկ ժամ ժամանակ սալ, զիմ շորեր հագնեմ, զենքեր կապեմ, գամ”։ Դավիթ կապեց Քուռկիկ Ջալալին վեր Չմշկիկ Տիրուհիի դռան, ասաց. “Ձին էստեղ թող մնա, ես էրթամ գետ, լողանամ, չուր քո շորեր հագնես, գաս”։

Դավիթ Զրեհի Շապիկ էհան, շորեր էհան, մտավ գետ, մեջ ջրին լողանա։ Էդ ջրի ափ էղեգնուտ էր, չուր Չմշկիկ Տիրուհի էկավ էդ էղեգներու մեջ, պահ մտավ։ Դավիթ որ լողանալու հետ էր, էդ աղջիկ գողտուկ էլավ՝ թունավոր նետով էզար Դավթին, որ էզար մեջքին, ծակեց, սրտեն ինի էտու դուրս։ Որ զարկեց՝ Դավիթ բոռաց, էնոր մոտեն յոթ գոմշու ձեն էլավ, էնօր մարդի վրա ելան: Քեռի Թորոս լսեց Դավթի ձեն, ասաց. “Տղեկներ, էլեք, մեր Դավթին զարկեցին”։ Քեռի Թորոս, Ձենով Հովհան, Ճնճղափորիկ, Խոր Մանուկ, Խոր Գուսան ժողվին իրար։ Ձենով Հովհանն էլ Սասնու բոռաց. “Դավիթ, մենք էկանք”։

Ու էկան Դավթին օգնության։ Էկան, հասան էն ջրի մոտ։ Քեռին հարցուց Դավթին. “Տղա, Դավիթ, քեզի ո՞վ զարկեց”։ Ասաց. “Չեմ գիտի ով զարկեց, էն էղեգնուտեն մեկ մի էլավ, զարկեց”։ Գնացին էղեգնուտի մեջ, փնտրեցին, գտան, տեսան՝ մեկ չինար աչքերով աղջիկ` ինչ Դավիթ բոռացեր էր, մեռեր էր ահու։ Դավիթ որ իմացավ՝ ասաց. “Իմ ցեց իմ անձից է, էդ իմ էրդումն ու զանցն էր, որ ինձի սպանեց”։ Դավիթ էդ խոսք ասաց, ու ինքն էլ էնտեղ մեռավ, արև էտու ձեր որդոց։ Էն մեռավ, ձին էնտեղ ծռավ, ծռակապ կտրեց, ընկավ դուրս, ինչքան մարդ ատահավ, տավար պատահավ, ձի, կտրեց, գնաց, կանգնավ առջև Խանդութի դռան։

Խանդութ էլ էլավ, իրիշկեց, տեսավ՝ ձին էկե, տեր հետ չը կա, շուտ մի խաբար արավ, թե Դավիթ կորե, չը կա։ Քեռի Թորոս ասաց. “Տղեկներ, բերեք Դավթին, քոթակ կապենք ձիու վերան, էլնենք ջրինդ խաղալով էրթանք, բալքի Խանդութ չգիտնա, որ Դավիթ մեռեր է”։ Համա Խանդութ էլած տանիք, բարձր էր իրենց տանիք, քարերու վրա էր շինած, ամեն կողմ կիրիշկեր, տեսներ՝ Դավիթ ո՞ղջ կգա, թե՝ մեռած: Խանդութ իրիշկեց, տեսավ, որ ջրինդ խաղալով կգան էդոնք։ Դավիթ հեծեր է մեկ ուրիշ ձի, իսկի չի խլվլա իր տեղեն։ Էն հասկացավ, որ Դավիթ մեռած է, ասաց. “Որ աժեց, էկավ, որ չաժեց, էկավ, իմ կանաչ կտրիճ Դավիթ չէկավ”։ Իսկ մի քոփակ էնտեղ տանքի վերան կայնած էր, առաջ էկավ՝ վերցուց, ասաց. “Դավիթ մեռավ առանց կռիվ, կպակսի քե կտրիճ Դավիթ”: Խանդութ դարձավ ասաց. “Ըստուց ետև արև-լուս ինձի հարամ ըլնի, ետև Դավթին ես աշխարք չեմ մնա”։

Խանդութ էլավ բերդի գլուխ ու էնտեղեն իրեն թալեց: Գլուխն առավ վեր քարին, քար ծակեց, էղավ փոս։ Էն փոսի մեջ՝ Սասունա կես շնիկ կորեկ կլցնեն ու կծեծեն սանդի տեղ։ Էնոր ծծերի տեղ հիմի էլ էրկու ադբուր կթալի։ Յոթ ճուղ ծամի տեղ էլ հիմի կէրևա, քանց յոթ սուն կսևկըտի։ Ու հիմի էլ սանդ էնտեղ է, բերդի առաջ։ Էկան տեսան, որ Խանդութ խանում ընկե մեռե։ Մեկ դարդն էղեր է էրկու։ Քեռի Թորոս հարցուց. “Էդ ո՞վ ասաց”։ Ասին, թե. “Էս քոփակն էր”։ Ասաց “Քոփակ, ինչի՞ չհամբերիր՝ չուր գայինք”։

Բերին, էրկուսին էլ պատանքեցին, էլան էրկսի նաշն էլ կապեցին իրարու, քառսուն քրմով, քաղքի ժողովուրդն էլ բոլորը հետ, լալով, գոռալով, տարան էրկուս մեկտեղ Ծովասար, Դավթի հոր տաճար թաղեցին, յոթն օր սուգ կապեցին…

Գեա
07.10.2011, 11:29
Դ

Կարծում եմ, որ այս իրադարձությունների մասին ամենից լավ կարող են վկայել հենց ուշաթափ Հայկի խոսքերը, որոնք էլ ես հենց ցանկանում եմ մեջբերել…
Լիոն ջան Հայկի մոտ էդ ուշաթափությունները մի տեսակ հաճախակի են դարձել, հո էպիլեպսիա չունի??, սկսում եմ անհանգստանալ:P

Lion
07.10.2011, 11:46
Չէ, Գեա ջան, կարծես սխալ ես հասկացել: Ինքն ուղղակի մ.թ.ա. 1176 թ-ի Լախիշի ճակատամարտւմ ծանր վիրավորվել էր, մի քանի օր գտնվում էր ուշափաթ կամ կիսաուշաթափ վիչակում ու այդ վիճակում զառանցում էր, խոսում էր քնի մեջ: Հենց այդ ամենն է, որ Մենեսը գլխի է ընկել գրի առնել և այժմ մեջբերում է` միջարկելով դրանք իր հաշվետվություն-տարեգրությունում :)

Այսինքն նա ամեն րոպե չէր ուշափաթվում, ուղղակի Մենեսի գրվածքի այս մասն է այդպես կառուցված և, Հայկի զառանցախառն խոսքերին անցնելուց ամեն անգամ առաջ է, որ Մենեսը հարկ է համարում հիշեցնել այդ մասին...



Այստեղ, հաշվի առնելով ստեղծված վիճակի յուրօրինակությունը և այն, որ հետագայում հայտնվելիք տվյալները անկասկած շատ յուրօրինակ և հետաքրքիր նշանակություն կունենան տարեգրության համար, ես թույլ կտամ ինձ մի քիչ շեղվել հաշվետվության իմ սովորական ոճից և մեջբերել Հայկազունի Հայկի խոսքերը, որոնք ես մի քանի օրվա ընթացքում լսեցի ու հասցրեցի գրի առնել այն ժամանակ, երբ խնամում էի Լախիշի ճակատամարտւմ [1] ծանր վիրավորված և խորը քնի կամ ուշաթափության մեջ հայտնված բարեկամիս: Պետք է ասել, որ Հայկի խոսքերը սկզբում ինձ անկապ բարբաջանք թվացին ու ես ուշադրություն չդարձրեցի դրանց վրա, բայց հետագայում, երբ սկսեցի ավելի ուշադիր լսել դրանք, աստիճանաբար հասկացա, որ խորը քնած կամ երևի թե ուշաթափված Հայկը խոսում է անցած հարյուրամյակներում իր գլխով անցած իրադարձությունների մասին:

Հենց այս զարմանալի հանգամանքն էր, որ, ինչպես արդեն ասացի վերևում, ստիպեց ինձ նահանջել հաշվետվությունը վարելու իմ սովորական ոճից և բացառություն անել: Կարևորում եմ նշել նաև այն հանգամանքը, որ Հայկի խոսքը հաճախ իրոք անկապ էր, իսկ որոշ հայերեն բառեր էլ ես չկարողացա լավ հասկանալ: Այնուհանդերձ, տեղյակ լինելով իրադարձությունների ընդհանուր պատկերին, ես հիմնականում կարողացա վերականգնել Հայկի ասածի իմաստը և, համադրելով դրանք դիտորդների հայտնած ու ինձ հայտնի տեղեկությունների հետ, ստանալ ամբողջականին բավականին մոտ մի պատկեր: Հետագայում, ինչպես դա առաջին անգամ կանեմ ես հիմա ստորև, պետք եղած տեղերում ես կներկայացնեմ Հայկի խոսքերը հնարավորինս մեծ ճշգրտությամբ, այն չափով, որր չափով որ կարողացա ես դրանք գրի առնել` երբ նստած էի բարեկամիս անկողնու մոտ ու խնամում էի նրան:

_______________________
[1] Տեղի է ունեցել մ.թ.ա. 1176 թ-ին Ծովի ժողովուրդների և Եգիպտոսի միջև հյուսիս-արևելյան Եգիպտոսում: Արդյունքում Եգիպտոսը վճռական հաղթանակ տարավ և ողջ Մերձավոր Արևելքի համար պատուհաս դարձած Ծովի ժողովուրդների ավերիչ արշավանքները դադարեցին:

Ընենց որ Հայկը հաստատ էպիլապտիկ չէ, այլ.


... նորմալ, առողջ, ես նույնիսկ կասեի հմայիչ տղամարդ է...

ոնց կասեր Նունեն ;)

Lion
07.10.2011, 11:48
Դիտորդների տեղեկությունները ևս Հայկի օգտին են խոսում.


...Հայկազունի Հայկդ՝ հասակը՝ 183, քաշը՝ 110, ատլետիկ կազմվածք, սև-շագանակագույն մազեր, համաչափ դիմագծեր, տիրապետում է թրասուսերամարտին, չնայած սրան համարյա բոլորդ էլ տիրապետում եք, ջիու-ջիցու մարտարվեստի առաջնակարգ վարպետ է...

:)

Lion
07.10.2011, 22:00
*

Կրած տառապանքներից հետո բարեկամս հայտնվեց Կադեշում: Այդ ժամանակ ես էլ էի հաստատվել ասորիքյան այդ քաղաքում և մեր հանդիպումը շատ տեղին եղավ: Հայկին ես ուղղակի դժվարանում էի ճանաչել և ես ամենևին էլ չզարմացա, երբ մեր հանդիպման առաջին իսկ պահին բարեկամս գրկեց ինձ և երկա՜ր-երկար ու անձայն հեկեկոցներով և առանց արցունք լաց եղավ: Ի՞նչ կարող էի անել ես Հայկի համար, ես, իմ բարեկամ Հայկի համար, ի՞նչ կարող էի անել` իր պես անմահ մարդու տառապանքների միջով անցած մարդկանցից մեկս, ոչինչ, ոչինչ էլ չէի կարող անել, ուղիղ թվով ոչինչ:

Կադեշում Հայկը մնաց ուղիղ իննը տարի ու, թեև այդ տարիները նրան ուշքի բերեցին, բայց արդեն չկային ոչ կենսախինդ, կյանքը սիրող ու կանանց իր կյանքում մեծ տեղ տվող Առյուծաձև Մհերը և ոչ էլ իր ուժերին վստահ, խենթության աստիճան խիզախ ու քաջարի և նույնիսկ հզոր արքաների երեսին հռհռալու ի վիճակի Սասունցի Դավիթը: Հենց այդ տարիներին էր, որ Կադեշում ձևավորվեց Մհերը, որին հայերը հետագայում Փոքր Մհեր կկոչեն, Մհերը, Փոքր Մհերը` ինքնամփոփ ու մռայլ փիլիսոփայությամբ համակված, բայց հայերի համար աննկուն ու անվերջ պայքարի պատրաստ այդ հզոր ռազմիկը, որը չէր խնայում իր ազգի դեմ ոտնձգող ոչ-ոքի և ոչնչի:

Հայկն այդ տարիներին դեռևս խուսափում էր Հայաստան վերադառնալ, բայց նա ոչ մի կերպ աչքաթող չէր անում իրադարձությունները, որոնք կապված էին իր երկրի հետ: Իսկ իրադարձությունները կրկին սկսեցին վտանգավոր ուղղությամբ զարգանալ մեր փարավոն Ռամզեսի թագավորության վերջին տարիներին: Սալմանասարին Ասսուրի գահի վրա մեր փարավոն Ռամզեսի թագավորության վաթսուներորդ տարում փոխարինեց նրա որդի Թուկուլտի-Նինոււրտան [1]: Սա իր հոր ուղղակի կրկնօրինակն էր և, ինչպես ժամանակին հայրը, նա ևս պատրաստվեց իր գահակալումը սկսել հայերի վրա հարձակվելուց:

Հայերն այդ մասին կարծես թե գլխի էին ընկնում և պատահական չէր, որ հենց այդ ժամանակ նրանք պատվիրակություն ուղարկեցին Կադեշում հաստատված իմ բարեկամ Հայկի, այսինքն որպես Մհեր ներկայացած Դավթի որդու մոտ, և առաջարկեցին գալ ու կրկին տիրություն անել Սասունում: Հայկը չմերժեց և տեղափոխվեց Սասուն, իսկ հետագա տարիներն անցան ասորեստանցիների դեմ թեժ մարտերի մեջ:
Մեր փարավոն Ռամզեսի թագավորության վաթսունմեկերորդ տարում յոթ բյուրի և երեք հարյուր մարտակառքի կազմով գործող Ասորեստանի բանակը հարձակվեց հայերի վրա [2]: Արշավանքն անձամբ Թուկուլտի-Նինուրտան էր գլխավորում: Այս անգամ, սակայն, Հայկին հաջողվեց թշնամու գլխին անել այն, ինչը նրան չհաջողվեց անել տասնհինգ տարի առաջ: Մանրամասները ես չգիտեմ, բայց կարող եմ ենթադրել, որ խոսքը կարող է լեռնային-դարանակալ անակնկալ հարձակման մասին գնալ: Նիխրայի հովիտ ներխուժած Ասորեստանի բանակին Փոքր Մհեր կոչված սասունցիների առաջնորդը մի լավ տրորեց և կարողացավ հետ շպրտել դաշտավայր: Այդ մարտում ասորեստանցիները կորցրեցին ոչ պակաս, քան մեկ բյուր ռազմիկ [3]: Բայց հետագա իրադարձությունները կրկին հայերի օգտին չեղան և, ինչպես մի դաժան ծաղր, այս անգամ ևս ամեն ինչ խեթերի մեղքով եղավ:

Վերջին դեպքերից հետո Թուկուլտի-Նինուրտան սկսեց իր բանակի մնացորդները հավաքել Սավուրի մոտակայքում և պատրաստություններ տեսնել նոր հարձակման: Հենց այդ ժամանակ էր, որ հայերի մոտ ժամանեց խեթերի երեք բյուրանոց բանակը: Հայկը այդ անգամ ևս դեմ արտահայտվեց խեթերի մասնակցությանը գործին, բայց նրան ականջալուր այդպես էլ չեղան ոչ Արարատյան թագավորության արքա Էխլի-Թեշուբը [4] ու ոչ էլ Արմենիի արքա Հրանտը [5]: Բացասական արդյունքը չդանդաղեց իրեն զգացնել տալ: Առաջխաղացած և Սավուրի մոտ ճամբարած թշնամու բանակին մոտեցած հայերը ծանր պարտություն կրեցին, ընդ որում այս անգամ ամեն ինչ ավելի, քան միանշանակ էր. մինչ այդ հսկայական քանակությամբ ոսկի և նույնքանի էլ խոստում ստացած խեթական երեք բյուրերը մարտի ժամանակ ուղղակի անցան Թուկուլտի-Նինուրտայի կողմը և ծանր հարված հասցրեցին հայերին [6]: Զարգացնելով հաջողությունը և իր բանակում ընդգրկելով արդեն նաև խեթական երեք բյուրերը` Ասորեստանի արքան շարժվեց դեպի Կորճայք և այստեղ կրկին անգամ պարտության մատնեց հայերին [7]: Դրանից հետո այդ կամ հաջորդ տարիներին ընկան հայերի գրեթե բոլոր ամրացված կետերը Կորճայքում և Աղձնիքում [8]:

Հայոց տիրակալներին այլ բան չէր մնում անել, քան հաշտություն կնքել, հաշտություն կնքել նույնիսկ ամենածանր պայմաններով, հաշտություն, որի արդյունքում Կորճայքը, Մոկքը և Աղձնիքը ընկան Ասորեստանի տիրապետության տակ: Հայերի դեմ ձեռք բերած հաջողություններն ուղղակի վեր էին բոլոր սպասելիքներից և Ասսուրի տիրակալը լիովին կարող էր բավարարված լինել: Թուկուլտի-Նինուրտան հաջորդ տարիներին սկսեց զբաղվել այլ հոգսերով և շատ տարիներ անց ի վերջո զոհ գնաց իր իսկ սեփական որդու հղացած դավադրությանը:

Չեմ ուզում խնայել ջանքերս և այս անգամ ևս այս ամենի վերաբերյալ ուզում եմ փոխանցել իմ բարեկամ Հայկի խոսքերը, խոսքեր, որոնք ինձ հաջողվեց լսել ու գրի առնել այն ժամանակ, երբ ես նստած էի Հայկի սնարի մոտ…

_______________________
[1] Թուկուլտի-Նինոււրտա I (մ.թ.ա.1245-1208): Ասորեստանի արքա, որի օրոք այս պետությունը շարունակեց ունենալ մեծ հզորության:
[2] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1243 թվականով:
[3] Մ.թ.ա. մոտ 1243 թ-ին Արմենիի և Խեթական թագավորությունների միացյալ բանակը Նիխրիայի ճակատամարտում հաղթեց Թուկուլտի-Նինուրտա I-ի գլխավորած Ասորեստանի բանակին, որը նահաջեց դեպի հարավ և կենտրոնացավ Սավուրի մոտակայքում:
[4] Էխլի-Թեշուբ (մ.թ.ա. մոտ 1280-1240): Արարատյան թագավորության արքա:
[5] Հրանտ I (մ.թ.ա. 1267-1242): Արմենիի արքա:
[6] Մ.թ.ա. մոտ 1243 թ-ին Թուկուլտի-Նինուրտա I-ի գլխավորած Ասորեստանի բանակը, օգտվելով խեթերի դավաճանությունից, Սավուրի ճակատամարտում հաղթեց Արմենիի և Խեթական թագավորությունների միացյալ բանակին: Խեթերը սկսեցին որպես վարձկաններ ծառայել Ասորեստանին:
[7] Մ.թ.ա. մոտ 1243 թ-ին Թուկուլտի-Նինուրտա I-ի գլխավորած Ասորեստանի բանակը, իր կազմում ունենալով նաև վարձկան խեթեր, պարտադրելով բաց մարտի մեջ մտնել, Կորդուքի ճակատամարտում հաղթեց պարտիզանական հարվածներ հասցնող Արարատյան թագավորության 40 իշխանությունների միացյալ բանակին
[8] Մ.թ.ա. 1242-1241 թվականների Թուկուլտի-Նինուրտա I-ին հաջողվեց գրավել գործնականում ողջ Աղձնիքի ու Կորճայքի տարածքը:

Lion
07.10.2011, 22:01
*

Էն ժամանակ ինչ Դավիթ մեռավ, իր արև էտու ձեր որդոց, էնոր տղան՝ Մհեր, Կադշակող էր: Մհեր չիմացավ՝ իր հեր մեռե։ Քառսուն ազապ լաճ առեր, քառսուն ազապ աղջիկ առեր, յոթ տարվան նռան գինին դրեր, քեֆ կաներ։

Մնացին մեկ ժամանակ՝ քեռի Թորոս միտք արեց, ասաց. “Ձենով Հովհան, էլի, Չմշկիկ Տիրուհի տի գա, Սասնա հող-քար տողողի, տանի։ Էլի էրթանք, Դավթի տղա Մհեր առնենք, գանք, թե իր հոր վրեժ կառնի, թե Սասուն չի մնա անտեր, տեր կկենա Ջոջանց տան”։ Էլավ, առավ Ձենով Հովհան, յոթ հատ էլ գոմշի կաշի, գնացին, հասան Կադշակողմ ու տեղի նստողին ասին. “Մեր աղբոր ու հարսին էդտեղ տղա մի կա, ո՞ւր է”: Էնոնք էլ ասին՝ մեռեր է։ Քեռի Թորոս ասաց. “Մեր մեռելներուն նշան կա` մեր տան մարդ որ մեկ տարեկան մեռնի, էնոր տապան տաս Հալապա գազ է: Էրկու տարեկան մեռնի՝ քսան Հալապա գազ, քանի տարեկան որ մեռնի՝ ամեն տարվան տաս-տաս գազ է էնոր գերեզման: Մենք մեր ցեղի գերեզման կճանչենանք”։

Էլան, գնացին գերեզմաններ, տեսան, որ իրենց շենքով գերեզման չը կար։ Ձենով Հովհան ասաց. “Բերեք, կաշիք փաթթեք, որ ես բոռամ”։ Բերին յոթ գոմշի կաշի փաթթեցին։ Էլան, գնացին սարի գլուխ, Ձենով Հովհան կանչեց. “Տա՜ Մհե՜ր, դու խմի՜…, տա Մհե՜ր, դու խմի Նռան գինի՜ն, քո հեր սպանա՜ծ”։ Ձեն էկավ, Մհերի ականջ ընկավ։ Փող, թմբուկ ավելի զլվեցին, բայց Մհեր գուսաններուն ասաց. “Էդոնց ձեն կտրեք, էդ իմ ցեղի ձենն էր էկավ։ Ձենիկ մի կգար, չեմ գիտի, արևելն էր, թե արևմուտն էր, չեմ գիտի հարավա էր, թե հյուսիսա էր”։ Հրողբեր դարձավ, ասաց. “Մեջ հյուսիսա՜ էր, մեջ հարավա՜ էր, մեջ արևմո՜ւտ էր, մեջ արևե՜լ էր: Քո հեր սպանա՜ծ, էսօր յոթն ենք արէ: Քո հոր վրեժ մնացե գետի՜ն, հիմի դու չե՞ս գա էնոր վրեժ առնենք։ Ախր, դո՜ւ էլ Սասնա տան խոյերեն ես”։

Գուսաններ ավելի զլեցին իրենց փող ու թմբուկ, բայց Մհեր ասաց. “Ես տէրթամ, իմ հրողբոր ձեն կգա”։ Արեց, որ տէլներ, պահապան ասաց. “Էդ ձեր ցեղի ձեն չէ, ճժերն են ու թմբուկներն են, էնոնց ձենն է”։ Մհեր իրեք անգամ որ ձեն լսեց, աքացի մէզար դարգահին, առաջի դարգահ կոտրեց, էնի հասավ մեկէլին, մեկել մեկէլին, յոթն էլ ջարդեց, էլավ դուրս։ Որ հասավ քեռի Թորոսի մոտ, քեռի Թորոս ասաց. “Ձենով Հովհան, կայնի փորձեմ, թե Դավթի տղան է, կտանեմ, թե Դավթի տղան չէ, կզարկեմ, թողնենք էրթանք Սասուն”։

Որ հասավ քեռի Թորոսի մոտ, քեռին ասաց. “Տղա, էդ ո՞ւր էդպես հպարտ, հպարտ”: Ասաց. “Ինձի էրկու մարդ կկանչեն, էնոնք ո՞ր կողմ գնաձջֆ”։ Ասաց. ‘Դու ի՞նչ մարդ ես, որ քեզի կանչեն, դու ճիժ մես, տղա ես’։ Մհեր ասաց. ‘Ինչի դու մարդ ես, ես մարդ չե՞մ”։ Քեռի Թորոս ասաց. “Այ տղա, քեզի գուրզ մի կթալեմ, համա դու ճիժ ես, առաջ դու քո գուրզ թալ, ետև ես կթալեմ իմ գուրզ”։ Տղան որ իր գուրզ բերեց, քեռի Թորոս քշեց ձիուն, Մհերի գուրզ էնոր ձիու տակով պարապ գնաց: Քեռի Թորոս կայնավ, օլըրավ, ասաց. “Ա՜յ տղա, քեզի պատրաստ պահի, որ իմ գուրզ զարկեմ”։ Թորոս որ գուրզ զարկեց, Մհերի ճուռ բևեռեց թամքին, որ քաշեց, Մհեր իսկի օ՜ֆ չարեց։ Քեռի Թորոս ասաց. “Յա, տղա, քո հոր հերական ասա, քո մոր մերական ասա: Յա, ես գիտեի դու բիճ ես: Ես իմ գուրզ կզարկեմ, ապառաժ քարեր կձևի, կթալի, դու իսկի օ՜ֆ չարիր...”:

Մհեր ասաց. “Բիճ դու ես, իմ հէր հերական Դավիթն է, իմ մոր մերական Խանդութն է”։ Էդտեղ իրար ճանչեցան։ Մհեր որ տեսավ քեռին, հրողբեր էկեր են, հեր չկա, հարցուց էնոնց։ Ձենով Հովհան ասաց. “Քո հեր սպանած, քո մերն էլ մեռե: Չմշկիկ Տիրուհի գահ է գա, Սասնա հող-քար ողողի, տանի”։ Էլաց ու վեր քիթ ու բերնին ընկավ գետին: Մհեր որ ընկավ գետին, մարդիկ թափան վերան, ինչ արեցին, չկարցան շիտկել։ Մհերի արտսունք գետին արեց խանդակ, գնաց։ Իրեք օր որ թամամավ, Մհեր նոր շիտկավ, ասաց.

“Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չորբանայիք
Խնդայիք վեր ձեր հոր Գուտն ի գլխին,
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չորբանաւիք,
Խնդայիք վեր ձեր հոր Քամարն ի մեջքին,
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չորբանայիք,
Խնդայիք վեր ձեր հոր Թուրն Կեծակին,
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չորբանայիք,
Խնդայիք վեր ձեր հոր Շապիկն զրեհին.
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չորբանայիք,
նդայիք վեր ձեր հոր Կոշիկն ի ոտին.
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չորբանայիք.
Խնդայիք վեր ձեր հոր Քուռկիկ Ջալալին”։

Սասունա ճամփին մեկ տաճար կար, անունն էլ Մատղավանք էր։ Դավթի թշնամի թագավորներ իմացան, որ Մհեր պիտի գա, էդ ճամփով էրթա Սասուն, էլան, էկան քրմապետին ասին. “Ինչ ժամանակ Մհեր գա, անցնի էստեղեն, մարդ ղրկես, մեզի իմաց տա”։ Էնոնց միտք էն էր՝ ճամփան կտրեն, Մհերին ըսպանեն։ Որ էկան, մոտեցան վանքին՝ իրիկվա կողմն էր, մեկ էլ քեռի Թորոս կայնավ` էն առաջ կէրթար, Հովհան ու Մհեր ետևեն: Մհեր որ տեսավ քեռու կայնել, ասաց. “Քեռի, ինչի՞ կայնար”։ Ասաց. “Ջոջ գերաններ թալե, ճամփեն փակեր են, որ թշման գա մեզի բռնի։ Էդ թալաք էն չար քոփակի սարքածն էր։ Էրեր էր, որ Մհեր գերաններ թալելուց բեզրի, իջնի հանգստանա, թշմաններ գան, վրա տան’։ Մհեր հարցուց. “Ի՞նչ հնարք կա՝ ճամփեն բանանք”։ Ասաց. “Հնարքն էն է, որ Դավիթ էստեղ ըլներ, ես իմ նիզակով կվերուցի էդ գերաններ, էն էլ կառներ, կթալեր դեն”։ Մհեր ասաց. “Քեռի, դու վերու, ես թալեմ”։

Թորոսն էլավ նիզակ էտու՝ մեկ ջոջ գերան վերուց, էտու Մհերին, ասաց. “Առ, էսա էն կողմ թալ”։ Մհերն էլ, փաթթվավ գերան, տարավ ձորի բերան ու ոտքով քշեց անդունդք։ Էդապես մեկ-մեկ գերաններ վերուցին, չուր իրիկուն ճամփեն բացին:

Գնացի՜ն առաջ, հասան տաճար։ Տաճարի գլխավոր քուրմ, էն չար քոփակ, էնոնց մեկ ջոջ սենեկ էտու, հաց էդիր որ ուտեն, ինքն էլ գողտուկ էլավ, խաբար ղրկեց թշմաններին։ Մհեր, Ձենով Հովհան, քեռի Թորոս իրիկնահաց որ կերան, քնան։ Քեռի Թորոս լուսուն շուտ մի զարթնավ, իրիշկեց, տեսավ՝ թագավորի զորք էկե, փաթթեր է տաճարի բոլոր։ Թորոս որ էդ զորք տեսավ, ձեն էտու Մհերին, բոռաց. “Մհեր, վեր էլի, մեկ դուրս իրիշկի՝ յոթ թագավորի զորք էկե, քաթթեր է տաճարի բոլոր”։

Մհեր զարթնավ, աչքեր տրորեց, Ձենով Հովհանն էլ էն կողմեն էլավ, էկան առջև պատուհան, իրիշկեցին, տեսան՝ անտառի ծառներին թիվ կա, էն թագավորի զորքին թիվ չկա։ Էն չար քոփակ էլ էնոնց մեջ։ Մհեր ասաց. “Ես գնացի, դուք էլ իմ ետևեն էկեք”։ Գնաց, հեծավ իր ձին, քշեց: Քեռին ու Հովհան էլ էլան՝ իրենց ձիանք թամքեցին, քշեցին։ Մհերն ընկավ զորքի մեջ, աջու էզար, ձախու էզար, էնպես ջարդեց, քշեց, ինչպես քամին մժիկի էրամ։ Քեռին ու Հովհան էդ որ տեսան՝ իրենց եռանդն էլ էկավ: Մեկ-մեկ բարդի քոքհան արին, առան իրենց ձեռ, ընկան մեջ զորքին։ Մհեր որ տեսավ, հարցուց. “Էդ ի՞նչ կանեք, ծառո՞վ կկռվիք”։ Ասին. “Բան չենք անի, տղա, տեսանք, որ դու կալի մեջ հաշան կանես, օրանը ցրիվ կտաս, մենք էլ ափները վրա կբերենք”։

Զորքի քոք որ առան, պրծան, էն չար քոփակի հետ էկան տաճար։ Մհեր մեկ ձեռքով վերուց տաճարի գերան, մեկէլով բռնեց դրա մազեր, գլուխ դրեց գերանի տակ, գերան թողեց վեր գլխուն, ասաց. “Էս տաճարի անուն ըստուց ետ՝ Մատղատաճար չը պիտի ըլնի, Մատնատաճար պիտի ըլնի, քանի որ ստեղ մեծ մատնություն ահջֆ”։ Ու էլան իրեքով էկան դեհ Սասուն։

Որ էկան հասան Սասուն, Ձենով Հովհան Սասնա տան շորեր, զենքեր հանեց, Մհերին էտու։ Քուռկիկ Ջալալին բերեց, ասաց. “Որդի, առ հագի, նստի, Սասնա տան խոյերեն դու ես մնացե, էլ ես խնայեմ ո՞ւմ համար”։ Մհերն էր, էլավ վեր, հագավ Դավթի Զրեհի Շապիկ, Կապան Ղադիֆե, Կոշիկ Արզըրմին, կապեց վեր իրեն Թրիկ Կեծակին, առավ էն իր ձեռ Նիզակ կտրիճին, դրեց վեր թևին Դուրզիկ ջոջանին, սանձ պողպատին էղար Քուռկիկ Ջալալու բերան, թամք սադաֆին էդիր Քուռկիկ Ջալալու մեջքին, քաշեց դուրս, հեծնեց Սասուն իշխեց…

Lion
08.10.2011, 21:53
*

Հենց վերջին իրադարձությունների հետ կապված էր, որ Հայկը հանդիպեց Գոհարին` Էխլի-Թեշուբի աղջկան: Խանդութի մահից անցել էր արդեն գրեթե տասնհինգ տարի և Հայկը սկսել էր ուշքի գալ: Բարեկամս դեռ այն ժամանակ, Կադեշում էր պնդում, որ ինքը դժբախտություն է բերում կանանց ու խոստացել էր արդեն և ոչ մի կնոջ հետ երկարատև հարաբերություններ չունենալ: Ես հազիվ կարողացա համոզել Հայկին, որ դա այդպես չէ, որ նա երջանկացրել է ոչ միայն Նունեին ու Աստղիկին, այլև նույնիսկ ոչ իրենց մահով մահացած Ծովինարին և Խանդութին, էլ չասած համեստ Արմաղանի և շատ ուրիշ ուրիշների մասին: Այն ժամանակ ես ասացի Հայկին, որ այդ կանայք իրենց կյանքում իրոք որ երջանիկ են եղել և, որ ես վստահ եմ դրանում, եթե նրանք նորից իրենց կյանքը ընտրելու հնարավորություն ունենային, իրենք կընտրեին հենց իրեն` իմ լավ բարեկամ Հայկին:

Իմ խոսքերն էին երևի պատճառը, կամ էլ գուցե առողջ տղամարդն էր Հայկի մեջ խաղում, բայց Գոհարի հմայքներին Հայկը չկարողացավ կամ էլ չուզեց դիմադրել: Ինչպես արդեն վերևում ասացի, Արարատյան թագավորության արքային խիստ տեղին էր Սասունցի քաջերի աջակցությունը և Էխլի-Թեշուբն ինքն էլ դեմ չեղավ այդ ամուսնությանը:

Գոհարի հետ Սասունում հաստատված Հայկի կյանքը կարծես թե ուզում էր հունի մեջ մտնել, բայց չար ճակատագիրն իրոք որ հետապնդում էր բարեկամիս: Պատճառն էլի հաստագլուխ խեթերն էին կամ, որ ավելի ճիշտն է ասել, նրանցից մեկը` այն անպետք Սուպիլը: Ժամանակին Կունավարայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Հայկը հաղթել էր Սուպիլին և այդ հանգամանքը սա դեռ չէր մոռացել: Սուպիլը չէր ներել Հայկին նաև այն, որ սա ակտիվորեն պայքարում էր խեթական առաջխաղացման դեմ և խորտակել էր աշխարհին տիրելու իր բոլոր ծրագրերը: Սա էր պատճառը, թե ինչ, բայց Սուպիլը գլուխն էր մտցրել, որ ինքը պետք է սպանի Հայկին:

Այդ տարիներին ընթացիկ գործերը հաճախ էին ստիպում Հայկին կարճ կամ երկար ժամանակով լքել Սասունը և մենակ թողնել Գոհարին: Հենց նման բացակայություններից մեկն էլ ամենաողբերգական հետևանքն ունեցավ` շրջիկ առևտրականի քողով ծպտված Սուպիլին հաջողվեց հյուրընկալվել Սասունում, որտեղ էլ սա, իր ապրանքները ցույց տալու ժամանակ օգտվելով մարդկանց ուշադրության շեղումից, սպանեց Գոհարին և հաջողությամբ փախավ:

Այստեղ ես կրկին կընդհատեմ խոսքս և թույլ կտամ ինձ մեջբերել իմ բարեկամ Հայկի խոսքերը, որոնք առավել լրիվ են արտացոլում նկարագրածս տխուր իրադաձությունները…

Lion
08.10.2011, 22:04
*

Մեկ ժամանակ վրա անցավ, Մհեր ասաց. “Տէրթամ աշխարհ ման գալու, ես չեմ կարնա էստեղ նստի”։ Էլավ, առավ Թուր Կեծակին, հեծավ Քուռկիկ Ջալալին, գնաց։ Շատ գնաց, քիչ գնաց, դեմ ընկավ մեկ մեծ քարափի։ Մհեր չէր ուզի հետ դառնա, ամա քարափ կտրեր էր էնոր ճամփան։ Մեկ էլ տեսավ աղվես մի էնտեղով փախավ, Մհեր գնաց էնոր ետևեն, էլավ քարափի գլուխ։ Իրիշկեց, թագավորական քաղաք մի: Ճամփան էտու առաջ ու գնաց, հասավ մեկ խորոտ էրի առաջ: Նստավ էնտեղ հանգստանա։ Մեկ էլ տեսավ մարալ մի՝ լեզուն թալե դուրս, կվազի։ Մհեր քաշեց իր նետ ու աղեղ, զարկեց մարալին, սպանեց։

Աչքեց, տեսավ էն դեհեն՝ քսանի չափ ձիավորներ էկան, հայհոյանք կանեն, կասեն. “Սասնա ծուռ Դավթի տղան էլնի, Արարատյան թագավորի մարա՜լ սպանի...”: Էդ որ լսեց Մհեր, սիրտ համբեր չէտու, էլավ, ընկավ էտևներ: Էնոնք որ տեսան Մհերին, ձիերու գլուխ դարձուցին, փախան, մտան թագավորի քաղաք, Մհերն էլ հետևներից։ Ձիուց իջավ տակ, վրան զարկեց։

Խաբար տարան թագավորին, թե՝ Սասունա Մհեր էկե, քո քաղաքի մոտ վրան զարկե։ թագավորն էլ առավ իր վազիր, վաքիլ, էկավ Մհերի առաջ, ասաց. “Էն ժամանակ, ինչ քո հերիմ հոր հետ թիկունք-թիկունքի տված կռիվ արեց, իմ հեր ու քո հեր ուխտ են արե: Ուխտ են արե, որ ինձի աղջիկ ըլնի, քեզի տղա, իմ աղջիկ տամ քո տղին, որ քեզի աղջիկ էղավ, ինձի տղա, քո աղջիկ տաս իմ տղին։ Հիմի աստված քեզ քո հորն է տվե, ինձի էլ աստված աղջիկ է տվե, տեսնենք՝ դու կառնե՞ս իմ աղջիկ”։ Մհեր ասաց. “Որ աղջկան հավնա, կառնեմ, թե չհավնա, չեմ առնի"։

Էլան գնացին աղջկա մոտ: Էնոր անունն էլ Գոհար։ Մհեր որ տեսավ, հավնավ, աղջիկն էլ տղին հավնավ։ Մնաց։ Առավոտ Գոհար էլավ, պատուհանեն իրիշկեց, տեսավ՝ Մհեր վրանի տակ քնած է։ Էնոր ոտներ չուրի չոքեր մնացե դուրս։ Գոհար տեսավ, սիրտ ցավեց, ասաց. “Չըլնի՝ արև զարնի Մհերին”, հեծավ խարտեշ ձի մի, հագավ կարմիր շորեր, զենք կապեց վեր իրեն, էկավ դեմ ի Մհեր: Էկավ դռնեն բոռաց, ասաց. “Մհեր, տես, արև քեզի կզարկի”։ Մհերն ասաց. “Է՜, ես ի՞նչ անեմ, որ վրան պստիկ է”։ “Պստիկ չէ”,- ասաց Գոհար,- “ջո՜ջ է, համա դուն ազնահուրի ջան ունիս”։ Մհեր ասաց. “Լավ, թող քնեմ”, Գոհար էլ, թե. “Էլ, ես թագավորի տղան եմ, էկեր եմ, որ քեզի փորձեմ։ Հետ ինձի կռիվ տանես, թե դու ինձի հաղթեցիր, լուսուն զիմ քուր Գոհար կտամ՝ կառնես կէրթաս։ Թե դու ինձի չհաղթեցիր, ես քո գլուխ կզարնեմ”։

Մհեր հեծավ, էլավ մեյդան։ Գոհարն էլ էլավ մեյդան, կայնավ։ Մհեր որ գուրզ թալեց, Գոհար վերուց, Գոհար որ թալեց, Մհեր վերուց։ Մեկ մեկ չկարցան հաղթեն։ Գոհար ասաց. “Մհեր, հերիք է, էդ անասուններ սպանեցինք: Գնա, իջի քո տեղ, հանգստացի, ես քեզի հաց ու ջուր կճամփեմ”։ Գոհար էլավ գնաց, օչխար մի կարմրցուց, տիկ մի գինի, հաց էլ հետ, էտու իր առջևի ծառային, տարավ Մհերի վրանի դուռ։ Մհեր հաց կերավ, գինին խմեց, պառկավ, քնավ չուրի լուս:

Լուս որ բացվավ, Գոհար հագավ սև շոր, զենքեր կապեց վեր իրեն, էլավ, էկավ դեհ Մհեր։ Էկավ էնոր վրանի դուռ կտրեց, ասաց. “Դավթի տղա Մհեր դո՞ւն ես”։ Մհեր ասաց. “Հա, ես եմ”։ “Իմ քուր Գոհար որ էկեր ես կառնես, դո՞ւն ես”։ Մհեր ասաց. “Հա, ես եմ”։ “Դե էլի, արի քեզի պայման մի կտրեմ։ Թե դու տարար”,- ասաց,- “իմ քուր Գոհար կտամ քեզի, առավոտուն կառնես, կէրթաս: Թե ես տարա քեզի, ես գքո գլուխ կկտրեմ”։ Մհեր ասաց. “Ի՞նչ է քո պայման”, սա, թե. “Քո մատնիք դնենք, զարկենք, նետ-աղեղ միջեն անցունք։ Ով որ չկարցավ, էն տարված է”։ Մհերի մատնիք պստիկ մատնիք չէր, որ չանցներ։

Բերին, դրին մեջտեղ։ Առաջ Գոհար զարկեց, նետ էնպես անցուց, մատնիք իսկի չխըլվլաց։ Էս անգամ հերթ էկավ Մհերին։ Մհեր նշնեց, զարկեց, մատնիքի միջեն անցուց իր նետ։ Գոհար էդտեղ ասաց. “Դու արժան ես՝ Գոհարի մարդն ըլնիս, համա էլի կասեմ՝ տե՜ս, արև ձեզ չզարնի"։ Գնաց մեկ վրան էլ ղրկեց, ասաց. “Զարկեք Մհերի ոտներին"։ Մհեր գլխի ընկավ, որ էն թագավորի տղան չէր, աղջիկն էր, ինք Գոհարն էր։

Մնաց քանի մի օր՝ բերին Գոհարին ու Մհերին պսակեցին, յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արին, կերան, խմեցին, ուրախացան։ Մհեր գիշեր պառկավ Գոհարի մոտ: Գոհար բերեց, թուր էդիր մեջտեղ, ասաց. “Հարավից թագավոր մեր մոտեն խարջ կալֆջ”,- ասաց,- “էն խարջ որ կտրեցիր, ես քեզի կնիկ, դու ինձի մարդ”։ Քնան։ Լուս բացվավ, էլան, Մհեր հեծավ ձին, քշեց, հասավ հարավցի թագավորի քոշկ։ Էսոնք որ տեսան Մհերին՝ մենակ ձիու վրա նստած՝ ինչպես մի մեծ սար էլնի սարի վերա, շատ վախեցան էնոր մոտեն։ Էլան զորք արին, էկան Մհերի վերան։ Մհեր քշեց Քուռկիկ Ջալալին, մեկ կողմեն ինք, մեկ կողմեն ձին, զորքի ծերն առան, սկսին ջարդել: Ջարդեցին, կտրեցին չուրի իրիկուն։ Իրիկուն Մհեր ձիու գլուխ դարձուց, էկավ տուն Գոհարի մոտ, ասաց. “Արևմտից թագավոր սպաներ եմ, էլ քո հոր մոտեն խարջ տանող չիլնի": Առավ Գոհարին, եկան Սասուն:

Մնաց ժամանակ մի՝ Գոհարի հեր թուղթ ճամփեց դեհ Մհեր, ասաց. “Մհեր, Կոզբադնի թոռներ էլած են, կտրճացած, էկած իմ քաղքի վեճ կանեն: Ես չեմ կարնա, իմ ուժ չի հաղթի, կէլնես, կգաս, հասնես”։ Մհեր ասաց. “Ա՜յ կնիկ, կառնես զիմ գուրզ, դուռ կդնես, ինչ մարդիկ կգան, քեզի նեղություն չեն տա, կասեն՝ Մհեր տուն քնած է”։

Էլավ քշեց, էկավ Գոհարի հոր քաղաք, թագավոր տեսավ ասաց. “Դու հազար բարով էկար, ես գիտեմ՝ քո հոր տեղ կբռնես”։ Մհեր ասաց. “Ո՞վ է՝ քեզի նեղություն կտա”, սա, թե. “Կոզբադնի թոռներն են։ Չորս թոռ են, չորսն էլ նման են գազան”։ Մհերն էր լուսուն էլավ, իր ձին հեծավ, քշեց, գնաց Լեռա դաշտ։ Տեսավ՝ Կոզբադնի չորս թոռներ էկան: Որ տեսան Մհերին, իրենց նետ թալեցին: Որ թալեցին, նետ մի էկավ, կպավ Քուռկիկ Ջալալու ոտին։ Մհեր Թուր Կեծակին էզար։ Կես կտրավ, կես մնաց ձիու ոտին։ Էլավ, չորս թոռներն էլ բռնեց, առավ, էբեր թագավորի մոտ։ Քուռկիկ Ջալալին զոտ վերուց: Որ վերուց, թագավոր ասաց. “Էդ ի՞նչ է էլե քո ձիու ոտաց”։ Աչքեց, տեսավ՝ կնետի կտոր մեջն է։

Էլավ, էբեր յաղութ, զմրութ, հալեց, էլից էնոր ոտաց վերք, ժրավ, էլավ քանց առաջ աղեկ։ Մհեր էբեր Կոզբադնի չորս թոռներ, էրկուս բևեռեց դռան էն կողմ, էրկուս էն կողմ։ Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին, ճամփա ընկավ դեհ Գոհար խանում: Քշեց, էկավ Սասուն, տեսավ՝ գուրզ ինչպես դրեր էր, էն էնպես մնացեր էր: Մարդ չէր գնացե էնտեղ: Գնաց, մտավ իր տուն, տեսավ՝ կնիկ թախտին մեռեր է։ Ձեռ էտու կնկան ձեռ, տեսավ՝ թուղթ մի կա էնտեղ, մեջ գրուկ. “Քենե կխնդրեմ՝ ինչ ժամանակ դու գաս, ինձի տեսնես, ինձի Խանդութ խանումի կուշտ թաղես”։

Մհեր էլավ, էբարձ Գոհարի մարմին, գերեզման շինեց, Գոհար Խանդութի կուշտ թաղեց, էլավ, որ տէրթար, տեսավ՝ ոտքեր չէր ղադրի վեր հողին: Դարձավ, գնաց վեր Խանդութի գերեզմանին, կանչեց. “Խանդութ, վեր էլի, Մհերն եմ, քո սիրած մարդը, ինձի շահեր ես վեր քո սրտին, շատ տանջան ես քաշե վեր աստնվորին, շատ եմ ման էկե աշխարք, շվար եմ ման էկե, չտեսա քաղցրիկ մը օր աշխրքին”։ Խանդութի գերեզմանեն ձեն էկավ, ասաց. “Գույն, կերպ թափե էրեսես, լուս կտրվե աչքերես, օձ, կարիճ բուն դրե վերաս։ Բոլ է ման գաս վեր աշխրքին, բոլ է ման գաս: Քո տեղ Ագռավու քարն է, աշխարք ավերի, մեկ էլ շինվի, որ գետին քո ձիու առջև դիմանա, աշխարք քոնն է”։ Էնքան էլաց, էլ ձեն չէլավ գերեզմաներեն, էդ մեկ խոսք էլավ…

Lion
08.10.2011, 22:18
*

Այդ ժամանակ ես հեռու էի Հայաստանից, բայց դիտորդներս հայտնում էին, որ Հայկն ուղղակի խելագարվել էր և ես ոչ մի կերպ չէի կարող չգնալ Հայաստան: Ասում էին, թե, գրկած արդեն մեռած Գոհարին, Սասունի հզոր տիրակալը քայլում էր սեփական ամրոցի սենյակներում և մռնչում էր մահացու խոցված առյուծի նման: Կրկին ասում էին, թե այդ ժամանակ նույնիսկ ամենամոտիկ մարդիկ չեն համարձակվել երևալ Հայկի աչքին: Իսկ հետո բարեկամս հողին հանձնեց Գոհարի մարմինը և նրա կյանքում հայտնվեց մի մեծ ու լայնարձակ դատարկություն: Չեմ թաքցնի, ես շատ անգամ եմ գործով գնացել Հայաստան ու հենց նույն իր` Հայկի մոտ, բայց այս անգամ դա հաստատ այդ դեպքը չէր: Չնայած Ռամզեսը նոր էր մահացել և բոլորիս գլուխն էլ խառն էր, բայց երբ դիտորդներս հայտնեցին Հայկի հուսահատ վիճակի մասին, ամեն ինչ թողնելով մի կողմ, ես ուղղակի ուզեցա տեսնել իմ այդքան ազնիվ, բայց միաժամանակ նաև այդքան դժբախտ լեռնեցուն:

Ինչպես և հարյուրամյակներ առաջ Ալկիքարում էր, ես ու Հայկը նստեցինք Սասունի բարձր աշտարակի վրա կառուցված հովանոցում և բարեկամիս աչքերում ու հոգու մեջ ես իմ ասած այն մեծ դատարկությունը տեսա: Հայկը կարծես թե չէր ուզում ապրել ու երևի թե միայն հոր պատգամներն էին, որ դեռևս ոտքի վրա էին պահում նրան: Ընդ որում հետախույզներն ու իմ դիտորդները հայտնում էին, որ բարդացել է նաև Հայկի, որպես իշխանի, դրությունը, բայց հենց դրա վրա էր, որ այդ պահին բարեկամս ամենաքիչն էր պատրաստ ուշք դարձնելու:

Անհաջող պատերազմները Ասորեստանի դեմ ուժեղացրել էին ասորեստանամետ տրամադրությունները հայերի մեջ, իսկ կրած ծանր կորուստներում էլ մարդիկ սկսել էին մեղադրել վերջին պատերազմի ղեկավարներին և բնական էր, որ ամենաակտիվ հարվածները հասնում էին հենց Սասունի տիրակալ Հայկին: Ասում էին նույնիսկ, թե անվերջ պատերազմներից իբր սկսել էին դժգոհել նաև Սասունի ազատ համայնականները:

Հայկն ինքն էլ ասաց այդ ամենը և զարմանալիորեն անտարբեր ծիծաղելով պատմեց, որ իմ գալուց ոչ ուշ, քան տասնհինգ օր առաջ իր վրա հերթական մահափորձն է եղել ու նա միայն հրաշքով է փրկվել: Հայկը պատմում էր, որ Ոստան քաղաքի մոտ գտնվող կիրճում, երբ ինքը միայնակ անցնելիս է եղել դրանով, ինչ-որ մարդիկ իր վրա ցանց են նետել, փորձել են կաշկանդել իրեն ու սպանել: Բազմափորձ բարեկամիս հաջողվել էր փրկվել, բայց արդեն բոլորին էլ պարզ էր, որ այսպես երկար շարունակվել այլևս չի կարող: Հայկին, որպես վերջին պատերազմում կրած անհաջողության գլխավոր պատճառի, իր չեղած հեղինակությունը գոնե մի քիչ ամրապնդելու նպատակով ուզում էր քավության զոհասեղանին ննջեցնել նաև Արմենիի արքա Էնզակը [1]: Մռայլ ու անուրախ ծիծաղում էր Հայկն ու պատմում, թե ինչ ողորմելի մարդ է այդ Էնզակը և թե ինչպես է իրեն հաջողվել դուրս պրծնել վրան նետված այդ ցանցից ու կոտորել անհաջողակ այդ մարդասպաններին:

Այսօրվա պես հստակ հիշում եմ Հայկի խոսքերը, որոնք վերջին անգամ ես նրանից լսել էի դեռևս Կադեշում և կարծում էի, թե նա վաղուց արդեն մոռացել էր դրանք. “Ում որ ես սիրում եմ, Մենես, դժբախտություն եմ բերում: Ու ես չեմ կարողանում փախչել դրանից”,- անհուն ցավը սրտում վրաս նայեց Հայկն ու շարունակեց,- “Ես անիծված եմ այս աշխարհում ու այդ անեծքը հետևելու է ինձ ողջ իմ կյանքի ընթացքում: Աշխարհը ծերանում է, Մենես, բայց ես չեմ ծերանում, դու ինձ հասկանո՞ւմ ես”,- կռթնեց թևիս այդ ժամանակ իրոք որ անչափ զգայուն դարձած Հայկն ու անձայն ծիծաղեց,- “Ես չեմ կարողանում ապրել, Մենես, բարեկամս, հասկանո՞ւմ ես: Գոհարի մահվանից հետ դու ոտքի վրա մնացած իմ միակ բարեկամն ես, մյուսները հեչ, զինակիցներ են, ոչ ավելին, զինակիցներ են, որ ինձ չեն ճանաչում, դու ես իմ միակ բարեկամը, Մենես, դու ես ու ես կարող եմ հիմա դա քեզ ասել, ես չեմ կարողանում ապրել…”:

Այդ ժամանակ այդ ամենը ես վերագրեցի հարբած Հայկի թոթովանքներին, բայց հենց նույն գիշեր էլ բարեկամս կորավ ու դրանից հետո ոչ Սասունում և ոչ էլ մի այլ տեղ մարդիկ այլևս արդեն երբեք չտեսան իր ապրած բոլոր կյանքերի ու տեսած դժբախտությունների տակ կքած, բայց այդպես էլ չկոտրված և դրանից անիծվածի պես տանջվող Փոքր Մհերին` իմ լավ բարեկամ Հայկազունի Հայկին…

_______________________
[1] Էնզակ (մ.թ.ա. 1242-1227): Արմենիի արքա:

Varzor
09.10.2011, 17:30
Այս ճակատամարտի հետ կապված կարծում եմ միայն, որ նվազեցված են ցույց տված բուն եգիպտական ուժերը - դա իմ կարծիքն է...
Հա, էս մասը իմ ենթադրության երկրորդ մասն էր

Մի քիչ հավատս չի գալիս, որ մի քանի պատիկ ավել մարտակառքերի դեմ եհտևակով դուրս կգային, այն էլ էգիպտական թեթև հետևակով, որը ճիշտ է լավ էր մարտնչում, բայց համեմատած հակառակորդին համ վատ զրահավորված էր, համ էլ ավելի թեթևազեն:
Ինձ թվում է, որ եգիպտական մարտակառքերի թիվն էլ է նվազեցված: Հակառակ դեպքում խեթերի-դաշնակիցների մարտակառքերը ուղղակի կճզմեին մարտական երթից հոգնած ու թեթևազեն եգիպտական հետևակայիններին:
Միայն մարտակառքերի ուղղակի ճակատային խոյահարումով՝ որպես թեթև տանկեր, առնվազն վարի կտային եգիպտական զորքի հալալ կեսը, էլ չեմ ասում, որ մարտակառքերը մենակ վրայերթի համար չէին, այլավելի շատ կռվելու, ձեռի հետ էլ վրայից կրակում էին :)
Այնպես որ ՝ Ռամզեսն ուղղակի միքիչ փչել է, որպեսզի ավելի ճոխացնի արդեն իսկ սուտ ներկայացված հաղթանակը:

Lion
10.10.2011, 07:30
*

Բարեկամիս կյանքի հետագա տարիների մասին ինձ քիչ բան է հայտնի ու ես պատրաստվում եմ սրանով վերջացնել Հայկազունի Հայկի անցած ուղու տարեգրության երկուհարյուրամյա ժամանակաշրջանն ընդգրկող այս գրվածքի շարադրանքը, մանավանդ որ հետագա տեղեկությունները խիստ կցկտուր են և հատվածային: Ասում էին, որ սկզբում Հայկը փորձել է գտնել Սուպիլին, բայց երկար ժամանակ չի կարողացել դա անել, իսկ երբ իր վերջո հաջողացրել է, պարզվել է, որ Սուպիլը արդեն բազմած է եղել Խեթական թագավորության գահին և միանգամայն անհասանելի է դարձած եղել բարեկամիս համար [1]:

Ասում էին նաև, որ Հայկը որոշ ժամանակ թափառել է Մեծ Անապատում, բայց նույնիսկ անապատի ավազներն ու Շամիի գեղեցիկ աչքերն էլ չեն կարողացել բարեկամիս սրտում հանգցնել նրան այրող ծարավը և Հայկը, ապստամբության դրդելով արամեացիների ցեղերի քառասուն առաջնորդներին ու արդյունքում, գահընկեց անելով Շամիին և թուլացնելով Ասորեստանը, նույնիսկ իր բարդ այդ հոգեվիճակում էլ մի վերջին անգամ օգուտն է տվել իր Հայաստանին ու հեռացել է Թադմորից: Մանրամասները ինձ հայտնի չեն, բայց հայտնի է, որ դրանից հետո Ասորեստանը երկար տասնամյակներ զրկվեց Շամիի կողմից ուղղորդվող մարդկային հոսքից և թուլացավ, ինչը հնարավորություն տվեց լեռնական հայերին ավելի ազատ շնչել:

Բայց Հայկը այդ ամենից հետո էլ չվերադարձավ Հայաստան: Պատմում էին, որ նա ինչ-որ ժամանակ եղել է արևելքում և փորձել է Թուրանի դեմ մղվող Կայենյանների [2] երկարատև ու արյունալի այդ պատերազմում մոռանալ ինքն իրեն և իր կրած վշտերը: Այդ տարիներին ես Հայկին չեմ կարողացել հանդիպել, իսկ իմ դիտորդներն էլ հաճախ էին կորցնում նրան տեսադաշտից: Արդյունքում եղած տվյալները չափազանց թռուցիկ են ու հատվածային և գործնականում որևէ հնարավորություն չեն թողնում ամբողջական պատկեր ունենալու համար:

Այստեղ ես մի վերջին անգամ կընդհատեմ խոսքս և թույլ կտամ ինձ մեջբերել իմ բարեկամ Հայկի խոսքերը, որից հետո էլ արդեն կավարտեմ իմ շարադրանքը…


_______________________
[1] Խոսքը վերաբերվում է Խեթական թագավորության վերջին արքա Սուպիլուլիումա II-ին (մ.թ.ա. մոտ 1190), որի օրոք Խեթական թագավորությունը կործանվեց և դուրս եկավ պատմության թատերաբեմից:
[2] Իշխող գահատոհմ Հայոմարտների թագավորությունում: Մ.թ.ա. XIV դարի երկրորդ կեսում Հայոմարտների երբեմնի լայնարձակ տիրույթների վրա իշխանությունն անցավ նրանցից սերող Կայենյանների գահատոհմին: Թուրանի իշխանության դեմ որը, շարունակվող անվերջ ու ծանր պատերազմների արդյունքում, մ.թ.ա. XI դարում Կայենյանների թագավորությունը ի վերջո պարտություն կրեց ու տրոհվեց երկու մասերի, ի դեմս Պարսքի ու Մարաստանի իշխանությունների:

Lion
10.10.2011, 07:33
*

Մհեր հելավ, աշխարհ թափառեց, շատ գնաց, քիչ գնաց, տեսավ Թադմորա թագավորի տղաներ, քառսուն աղբերներ, իրենց հեծնելու ձին էլ ուղտ է։ Էդ քառսուն առջև Մհերին էկան։ Բարև էտու, բարև առան։ Բարև առնելուց էտև ասին. “Մենք քառսուն ենք, աղբեր ենք, դուն էլ ըլնիս մեզի աղբեր, ըլնենք քառսունմեկ աղբեր”։ “Ես կըլնեմ ձեզ հետ աղբեր”,- ասաց Մհեր,- “Համա ասեք տեսնեմ՝ ձեր քաղաք ո՞րն է”։ Ասին` Թադմոր։ Մհեր հարցուց. “Դուք էստեղ ի՞նչ կանեք”։ Ասին. “Մենք մի քուր ունենք, մեր քուր մեր հոր թախտ զավթե, մեզի ճամփեր է էստեղ, ինք թագավորություն կանի”։ Մհեր ասաց. “Դուք կգաք, ինձի նշանց տաք, տեսնեմ ի՞նչ տեսակ քուր է, որ թագավորություն կանի”, սրանք, թե. “Որ դու հարցնես, մեր քուր ինչ մորից էլավ, մարդակեր էր: Մեր հերն էլ, մեր մերն է կերե, քաղքի ժողովուրդ բոլոր կերե“։
Մհեր գնաց, էն քառսուն ախպոր քուր՝ մարդակեր կինարմատին գտավ, մեկ ճըլխտրիկ էզար, գլուխ օլորեց, քցեց քաղքից դուրս, էն քառսուն ախպերների կուշտ էկավ, ասաց. “Ձեր մարդակեր քուր սպանեցի, դարձեք ձեր քաղաք”։ Էնոնք Մհերի ոտ ու ձեռ պագեցին, ասին. “Մենք չէինք կարնա էդ պառվուն հաղթի, որ դու էնոր սպանիր, մեզի ազատիր, կուզե՞ս, քաղքի թագավորություն առ, մենք քո ծառան մինչև օր մեռնելուն”։ “Ես ձենե բան չեմ ուզի”- ասաց Մհեր,- “ոչ թագավոր կըլնեմ, ոչ քաղքի տեր կըլնեմ։ Ես Դավթի տղա Մհերն եմ, ես չեմ կարնա էստեղ նստի, ոչ ժառանգ կա ինձի, ոչ մահ ունեմ”։

Մհեր էնտեղեն ճամփա ընկավ, էրգար տարիներ աշխարք ֆռռաց, վերջը հոգնեց, դարձավ աստծուց խնդրեց, որ կամ կռիվ մի տա իրեն, կամ էլ իրեն հոգին առնի։ Աստված երեք հրեշներ ճամփեց հետ Մհերին կռվելու։ Կես օրվնե չուր իրիկուն կռվան, Մհեր թուր Կեծակիով կխփեր, նետեր կթալեր, հրեշներուն չէր բռնի, սրանք էլ իրեն չէին հաղթի: Բայց Մհերի ձիու ոտ չէր դադրի վեր հողին, որ ոտքեր կթալեր՝ կէրթար մեջ հողին, հող առջև թուլացեր էր, չէր դադրի առջև Մհերին։ “Հա՜յ-հո՜յ, զո՜ւր է, գետինն է՜լ է հալևորցեր, իմ ձիու ոտաց տակ չի դիմանում…”,- ասաց Մհեր ու քանի քշավ, ձին էնքան թաղվավ…

Lion
10.10.2011, 07:43
*

- Նրանց սպանել Մհերը չկարողացավ, քանի որ նրանք էլ էին Մհերի նման անմահներ, բայց իրենք էլ Մհերին չհաղթեցին,- հայացքս սահեցրի պապիրուսի վերջին տողերի վրայով ու նայեցի Մենեսին,- Կռոնոսն էր, Սիլասն ու Կասպիանը և նույնիսկ նրանք երեքով էլ չկարողացան հաղթել Մհերին,- հայացքիս առաջ հառնեց ինձ համար չափազանց ծանր ընթացք ունեցած այդ ընդհարումը, որում ես այնուհանդերձ պարտություն չկրեցի, ու ես շարունակեցի,- ասում էին իբր, թե դրանից հետո Մհերը նույնիսկ աստծուն է մարտակոչ նետել…,- նայեցի բարեկամիս ու խաղաղ ժպտացի:
- Աստծուն կամ աստվածներին, Հայկ, հայտնիներին ու անհայտներին, բոլո՜ր բոլորին,- գլխով արեց բարեկամս,- “Դու չե՜ս կարող ավելի բարձր լինել քան ե՜ս, դու չե՜ս կարող: Արի կռվե՜նք, արի՜, արի՜, արի կռվե՜նք, արի կռվենք միայն մե՜նք, երկուսո՜վ, մե՜նք, միայն մե՜նք, արի կռվե՜նք, արի՜, արի՜, արի կռվե՜նք, արի ու կամ ա՜ռ իմ հոգին, կամ ինձ փրկությո՜ւն տուր”,- սենց բաներ էիր դու գոռում այն ժամանակ, Հայկ, այն ժամանակ` երեքի հետ արժանահիշատակ այդ ընդհարումից հետո, այն ժամանակ, երբ քո ձին խրվեց սորուն ավազներում և նրանք ի վերջո հեռացան,- ժպտաց բարեկամս ու շարունակեց,- բայց դիտորդներս հայտնում էին, որ դրանից հետո ևս աստվածները հանգիստ չթողեցին Հայկին ու նա ստիպված եղավ ապրել ու էլի տանջվել…
- Իսկ հետո, Մենես, հետո, ի՞նչ եղավ հետո…
- Հետո՜…,- Մենեսը ոտքի կանգնեց, մոտեցավ պատի մոտ շարված պապիրուսներին ու ես լսեցի բարեկամիս մեղմ ու խաղաղ ձայնը,- հետո, Հայկ, շա՜ա՜տ հետո, այստեղից հեռու, հեռու՜ հեռու, մի մեծ ու գեղեցիկ քաղաքի պատերի տակ, որը նույն այդ ժամանակ էլ սարսափելի ավերածության ենթարկվեց, ես` Մենես Գոռախաս, Հայկազունի Հայկի աչքերում ապրելու, կրկին ապրելու, ապրել շարունակելու ու չմեռնելու ցանկություն տեսա,- բարեկամս մոտեցավ ինձ ու նայեց վրաս,- ապրելու ցանկություն տեսա, Հայկ, բայց դա եղավ հետո, շա՜տ հետո, այն ժամանակ միայն, երբ աստվածներն ի վերջո որոշեցին ընդունել Հայկազունի Հայկի մարտահրավերն ու ոտք մեկնել նրա հետ: Նրանք ընդունեցին իրենց ուղղված խելագար այդ մարտահրավերն ու…
-… անխոցելի այն մարտիկին ուղարկեցին,- ոտքի կանգնեցի, կողքանց նայեցի բարեկամիս ու մոտեցա պատուհանին,- Հայկը մահ էր տենչում, Մենես, և մեկ ակնթարթ իսկ չերկնչեց ընդունելու անխոցելի այդ մարտիկի մարտակոչը: Նա ուժեղ էր, Մենես, շա՜տ ուժեղ, բայց նրա գլխավոր առավելությունը հենց իր անխոցելիության մեջ էր: Դա հաղթել էր բոլորին, բոլո՜ր բոլորին, սպանել էր արևելքի առաջին մարտիկ հռչակված Զարմայրին ու այս դյուցազուններից և ոչ մեկին էլ չէր հաջողվել նույնիսկ չնչին մի քերծվածք թողնել դրա վրա: Հիշո՞ւմ ես, Մենես, քսաներեք հոգու, լավագույններից լավագույններին, բոլորին սպանել էր, հիշո՞ւմ ես, բոլորը վախեցած էին, բայց Հայկը մեկ ակնթարթ իսկ չերկնչեց ընդունել անձնասպանության հավասար մարտի այդ հրավերը…,- լռեցի ու հայացքս սահեցրի ներքևում տարածվող Թեբեի վրա:
- Հիշում եմ, Հայկ, հիշում եմ,- Մենեսը կանգնեց կողքիս և շարունակեց,- “Ես ապրել ուզեցի, Մենես”,- այդ ժամանակ ասաց ինձ Հայկն ու բարեկամիս աչքերում ես կրկին տեսա երկար տասնամյակներ առաջ հանգած կյանքի կրակը,- “Ես ապրել ուզեցի”,- այն ժամանակ ասաց ինձ անխոցելի այդ մարտիկի հետ երկարատև մենամարտում ի վերջո ուժասպառ եղած և թուրը ձեռքից ոտքերի դիմաց գցած Հայկազունի Հայկը, “Ես ապրել ուզեցի”,- ասաց ինձ կյանքի ձգտումը թվում էր թե կորցրած այդ մարդը, որի մեջ վերջին պահին այնուհանդերձ հառնել էր ապրելու կիրքը և որը արդյունքում ոչ միայն կարողացել էր խուսափել իրեն գլխատելուն ուղղված ճակատագրական այն հարվածից, այլև…
-… վերջին պահին ճանկել էր ոտքերի տակ ընկած թուրն ու չնչին հաջողության էր հասել,- ծիծաղեցի ես,- չնչին հաջողության, եղբայր, ոչ ավելին: Անխոցելի մարտիկը Հայկին այդ օրը շատ տանջեց և սրա վրա կենդանի տեղ վաղուց արդեն չկար, բայց…
-… Հայկը կարողացավ վերջին պահին իր մեջ ապրելու ուժ գտնել և, մի կողմ ընկնելով ու թրի կտրող հավածով քերծելով անխոցելի այդ մարտիկի կրունկը, հասնել յուրայիններին,- ծիծաղեց Մենեսը ու թփթփացրեց ուսիս,- կրունկը, Հայկ, ընդամենը կրունկը, չնչին հաջողություն էր, բան չունեմ ասելու, բայց կրնկի չնչին այդ վերքը ցույց տվեց անխոցելի այդ մարտիկին խոցելի տեղն ու հետագայում դա նրան մահվան դուռն էր հասցնելու…
- Ձին առավ Մհերին, քշեց էկավ, Հայաստան հասավ: Վանի մոտ մի սար ու մեծ մի քար կա, որին Վանի կամ Ագռավի քար են ասում։ Բացվեց այդ քարը, Մհերը մտավ նրա մեջ ու քարը նորից փակվեց: Այդպես են վերջացնում այս պատմությունը հայերը, Մենես, հայերն այդպես են կարծում, ոչինչ անել չես կարող,- գլուխս օրօրեցի ես ու շարունակեցի,- ապրել է պետք, Մենես, ապրել է պետք, այդքան բան, ընդամենը… այդքան բան,- ժպտացի ու հայացքս կրկին դարձրի ներքևում տարածվող Թեբեին:

Ներքևում փոթորկվում էր հսկայական Թեբեն, հզոր պետության այդ սիրտը, որը նշում էր Եգիպտոսի հենց նոր տարած վճռական հաղթանակը Ծովի ժողովուրդների հսկայական հորդայի նկատմամբ, ներքևում փոթորկվում էր Թեբեն, հզոր պետության այդ սիրտը, բայց իմ սիրտն արդեն վաղուց էր հանգստացել, ապրել էր պետք, պետք էր ապրել, ընդամենը… այդքան բան:

Մենեսն ինչ-որ բան ասաց, բայց ես նրան չլսեցի: Պատկերները սկսեցին աստիճանաբար աղոտանալ և կորցնել իրենց իրական գծերը: Զգացի, որ արդեն չեմ ընկալում իրականության ազդարարները: Ի վերջո ամեն ինչ հայտնվեց մշուշի մեջ ու ես կտրվեցի իրականությունից…

Lion
10.10.2011, 15:59
Հա, էս մասը իմ ենթադրության երկրորդ մասն էր

Ինձ թվում է, որ եգիպտական մարտակառքերի թիվն էլ է նվազեցված: Հակառակ դեպքում խեթերի-դաշնակիցների մարտակառքերը ուղղակի կճզմեին մարտական երթից հոգնած ու թեթևազեն եգիպտական հետևակայիններին:
Միայն մարտակառքերի ուղղակի ճակատային խոյահարումով՝ որպես թեթև տանկեր, առնվազն վարի կտային եգիպտական զորքի հալալ կեսը, էլ չեմ ասում, որ մարտակառքերը մենակ վրայերթի համար չէին, այլավելի շատ կռվելու, ձեռի հետ էլ վրայից կրակում էին :)
Այնպես որ ՝ Ռամզեսն ուղղակի միքիչ փչել է, որպեսզի ավելի ճոխացնի արդեն իսկ սուտ ներկայացված հաղթանակը:

Չէ, էդքան էլ համաձայն չեմ: Մարտակառքերով այդքան էլ հշտ չէ հետևակայինների մասսան ճզմելը, դրանք մեխանիկական տրանսպորտային միջոցներ չեն և մարդկային հոծ զանգվածը կարող է կանգնեցնել դրանց, հենց թեկուզ իր մասսայի հաշվին: Նույնիսկ Նեֆեդկինը, այդ ոլորտում ըստ իս լավագույն մասնագետներից մեկը, այդ կերպ չի բացարձականացնում մարտակառքերի առավելությունները:

Մարտակառքերը, որպես խոյահարման միջոց, կիրառվել են միայն հելլենական դարաշրջանում, այն էլ դրանք եղել են հատուկ, ծանր մարտակառքեր ու դրանց կիրառությունն էլ այնքան հաջող չի եղել...

Malxas
10.10.2011, 19:10
Իմ կարծիքով մարտակառքերը իրենցից սարսափելի ուժ են ներկայացրել հիմնական արևելյան հետևակի դեմ պայքարում, որն այնքան էլ աչքի չէր ընկնում իր մարտունակությամբ՝ այստեղ որոշիչ դեր էր տանում հեծելազորը: Իսկ հունական ու հռոմեական հետևակի դեմ մարտակառքերը սկսեցին կարգին խեղճանալ ու հետզհետե դուրս մղվեցին որպես զինատեսակ:

Lion
10.10.2011, 20:51
Սկզբունքորեն այո :) Հունական ֆալանգի պես մի բան էլ արևելքում կար, ուղղակի այն այդքան մասսայական ու կազմակերպված տեսք այդպես էլ չընդունեց: Ընդհանրապես, մարտակառքերի կիրառությունից դուրս գալը դեռևս իր մեջ շատ ու շատ մութ հարցեր է պարունակում...

Lion
11.10.2011, 07:46
*

Ձեռքս ահավոր նվվում էր: Միշտ այդպես է լինում, երբ ձեռքիդ վրա հենվում ես, այն թմրում է, իսկ հետո ձեռքդ շարժում ես և նրա մեջ սկսում է արյուն խաղալ: Առաջին բանը, որ մտքովս անցավ, հենց թմրածս ձեռքիս բողոքն էր, ձեռքիս, որ միջով կարծես միանգամից հազարավոր մժեղներ էին անցնում: Ուղղվեցի տեղումս և, շփելով ձեռքս ու մի կերպ համակերպվելով արդեն թուլացող ցավին, շուրջս նայեցի: Մենեսը ոչ միայն արդեն ուղղվել էր, այլև, օրորվելով ոտքի վրա, փորձում էր հավասարակշռությունը պահպանել:
- Ահա և մեր ծերուկները հե՜տ եկան,- սրճամանն ու բաժակները ձեռքին ժպտալով ներս մտավ Վահեն,- հը՞, ո՞նց եք, ի՞նչ կար չկար այնտեղ, հը՞:
Փորձեցի ուշքի գալ ու աչքս կրկին ընկավ Մենեսին: Բարեկամիս ոչ մի կերպ չէր հաջողվում ուղիղ կանգնել ու ես ինձնից անկախ փռթկացրի, երբ տեսա, թե ինչպես նա ի վերջո գլորվեց բազկաթոռի վրա:
- Չէ՜, դուք ոնց-որ լրի՜վ ծերացել եք,- տեսնելով մեր վիճակը` ծիծաղեց Վահեն,- թե ի՞նչ եմ կորցրել ես այս ծերանոցում, ինքս էլ արդեն չեմ հասկանում
- Օ՜ֆ՜ֆ, էս ջահելներն արդեն անտանելի են դառնում,- դարձա Մենեսին ու զգացի, որ թևիս ցավն արդեն անցնում է,- հ՞ը, Մենես, ի՞նչ անենք, ախպերս, դո՜ւ ասա…
- Բռ՜ռ՜,- գլուխը թափ տվեց բարեկամս ու կարծես թե վերջնականապես խելքը գլուխը հավաքեց,- դրանք միշտ էլ այդպես են եղել, Հայկ, ճար չկա, պիտի թողնես մեծանան…
Այս անգամ արդեն երեքով ծիծաղեցինք:
- Չէ, Հայկ, բայց դուք դեմք եք, իսկական դեմք,- մեր դիմացի բազկաթոռին նստելով խոսակցությունը վերսկսեց Վահեն,- չէ, ես գիտեի, որ դուք դեմք եք ու դեմքեր եք եղել դեռ է՜ն ժամանակներում, բայց որ սե՜նց դեմքեր,- Վահեն գլուխն օրորեց ու զարմացած տեսք ընդունեց,- չէ՜ի պատկերացնում…
- Հ՞ը,- զարմացա ես:
- Ըհը՜,- ժպտաց Վահեն,- Շարուքեն, Արամ, Թութմոս ու էլ եսիմ աստված թե գիտի ինչ,- Վահեն կրկին զարմացած գլուխն օրորեց ու շարունակեց,- երկուսդ էլ խոսում էիք ու լավ էր, որ ես ֆայմեցի ձայնագրել ձեր խոսակցությունը, իսկ որոշ բաներ էլ գրի առա: Ի՞նչ նոթբուկ, ի՞նչ բան, չեք պատկերացնի, թե այս երեք օրը ես ինչ հետաքրքիր եմ անցկացրել: Ինչ ասես, որ չիմացա ձեր մասին: Ճիշտ է, Մենեսը երբեմն անհասկանալի լեզվով էր խոսում ու ես բան չէի հասկանում, բայց քո խոսքերը, Հայկ, ես համարյա լրիվ հասկացել եմ:
- Շատ ե՞նք դուրս տվել,- իր անփոխարինելի հումորով և նուրբ ուղղամտությամբ ժպտաց Մենեսը:
- Չէ, Մենես ջան, էնքան էլ չէ,- ժպտաց Վահեն,- իսկ ինչ էլ որ ասել եք, հավատա, հոսալի ձեռքերում են, Հայկը ինձ լավ գիտի,- պատասխանեց Վահեն և կրկին անցավ իր ուրախ տոնին,- հլը էնքա՜ն խոսելու բան կունենանք, էնքա՜ն, որ դուք էլ չեք պատկերացնում: Բայց դա հետո, իսկ հիմա, արագ խմում եք այս սուրճն ու հայդա` շոգեբաղնիքն արդեն տաքացրել եմ: Մի լավ կլողանա՜ք, տաք ու սա՜ռը կանեք, հետ կգաք: Ես այդ ժամանակ արդեն սեղանն էլ գցած, վերջացրած կլինեմ: Կճաշենք ու կզրուցենք, ինչքան սրտներդ ուզի,- հրամայական տեսքով ոտքի կանգնեց Վահեն, բերեց երկու մեծ սրբիչներ, ամեն մեկիս վրա նետեց մեկը և ուղղվեց դեպի դուռը,-… այ քեզ ծերուկնե՜ր,- սենյակի շեմին Վահեն շուռ եկավ, կրկին մեզ նայեց, չդիմացավ, փռթկացրեց ու գլուխն օրորելով դուրս եկավ…

Lion
11.10.2011, 07:56
- Ասում ես Տրոյայում էլ ես եղել, հա՞, Հայկ,- ի վերջո չդիմացավ ու հարցրեց Վահեն, երբ շոգեբաղնիք ընդունելուց հետո մենք երեքով մի լավ ճաշել էինք և արդեն աղանդներին էինք անցել,- հենց է՞ն, Հոմերոսի Տրո՞յայում,- կրկնեց հարցը ընկերս:
- Հա,- ժպտացի ես,- թեև այն ժամանակ մենք իհարկե դեռ չգիտեինք, որ հետո կհայտնվի այդ կույր ծերունին ու մեզ նման ձևով մի լավ ռեկլամ կապահովի:
- Անհավատալի՜ է,- գլուխը թափ տվեց Վահեն,- բայց Հեղինեն, Հայկ, դու էդ ասա, Հեղինե՞ն ինչ ձևի էր, հը՞: Իրո՞ք տենց թույն գեղեցկուհի էր, որ իր համար էդ հսկայական ազգերն ու պետությունները իրար էին խառնվել:
- Թույն էր, Վահե ջան, ոնց-որ հենց նոր դու ասացիր, թույն մի գեղեցկուհի էր,- ժպտացի ես,- բայց ասեմ, որ իր հմայքը ոչ միայն դա էր, այլ ավելի շուտ ու ավելի շատ այն, որ նա կարողանում էր հմայել, իր կամքին ենթարկեցնել տղամարդկանց:
- Ախ մի տեսնե՜ի,- ափսոսանքով գլուխն օրորեց Վահեն,- բախտներդ բերել է, էլի, է՜հ՜, իսկ այ մենք ստիպված ենք յոլա գնալ, կարծիք կազմելով գեղեցկուհիների մասին Մոնիկա Բելուչիներով կամ էլ, վերջին վարյանտ, Շակիրաներով: Է՜հ՜հ, ափսո՜ս, բա մի ֆոտո չլինե՞ր այն ժամանակ:

- Դեհ, Վահեն ջան, դու հույսդ մի կտրիր, հնարավոր է մի օր տեսնես քո այդ Հեղինեին, չնայած որ այն ժամանակներում իրոք որ ֆոտո դեռևս չկար, ճիշտ չի՞, Մենես,- դարձա ես մինչ այդ համառ լռություն պահպանող բարեկամիս:
- Ըհը,- հաստատեց բարեկամս,- ու ոչ միայն դրան, այլ հին ժամանակների մյուս գեղեցկուհիներին ևս,- ժպտաց Մենեսը,- գիտե՞ս, Վահե ջան, գեղեցկությունը մնայուն բան է:
- Ո՞նց, էդ ո՞նց,- միանգամից ոգևորվեց Վահեն,- մի լավ սեղան իմ կողմից, թե կարողանաք կազմակերպել դա:
- Կկազմակերպենք, Վահե ջան,- ժպտացի ես,- ճիշտ է, նման հանդիպումները այդ ոճի գեղեցկուհիների հետ մի ժամանակ ճակատագրական էին լինում նույնիսկ արքաների և եգիպտական քրմերի համար,- ծիծաղեցի ու նայեցի Մենեսին,- բայց հիմա կարծում եմ, որ ամեն ինչ փոխվել է: Հեղինեներն էլ արդեն էլ այն գլխակերությունը չունեն, ինչ առաջ ու համ էլ,- ծիծաղեցի ես,- Նինվեի անկումը մեր Շամիին շա՜տ փոխեց ու նա հիմա իմ լավագույն բարեկամների շարքում է…

- Հ՞ը,- բերանը բացած ոտքի կանգնեց Վահեն,- Շամի՞ն… Շամիրա՞մը… Հեղինե՞ն, փու՜ո՜ւ, այ քեզ բա՜ն, այ քեզ բան, Հայկ,- մի կերպ նորից տեղը նստեց Վահեն ու կրկին ինձ դարձավ,- բայց էդ ո՞նց, հը՞…
- Է՜հ, Վահե ջան, ժամանակները փոխվում են, մարդիկ էլ հետը: Մի օր Նինվեի մասին էլ քեզ կպատմեմ, Տրոյայի մասին էլ: Բայց հիմա կարծես թե այնքան էլ դրա ժամանակը չէ, դրա համար էլ կասեմ ընդամենը այն, որ Եղեռնի ժամանակ Շամին ու Աբրամը ինձ, այսինքն ոչ միայն ինձ, այլ նաև մեզ…, դե դու հասկանում ես, էլի,- շարունակեցի ես,- ուրեմն Եղեռնի ժամանակ դրանք ինձ ու մեր ազգին այնքան ձեռք մեկնեցին, որ իրենց նկատմամբ հիմա արդեն իրոք որ անարդար կլինի որևէ քեն պահելը: Երևի թե գիտես, չէ՞, թե արաբները այդ արյունոտ տարիներին մեզ հետ ոնց եղան, այնպե՜ս որ…
- Էդ իրենք էին, հա՞,- հասկացած գլխով արեց Վահեն,- հալալա իրանց, ի՞նչ ասեմ: Բայց չէ՜, Հայկ, հավատս չի գալիս,- շարունակեց զարմանալ Վահեն,- ուղղակի հավատս չի գալիս: Ես այդ ամենը միշտ հեքիաթ եմ համարել, Տրոյա՜, Աքիլլե՜ս…: Հա, Հոմերոս կարդացել եմ, դաժե կինոն եմ նայել, բայց… այ քեզ բա՜ն…

- Դե՜հ, կինո՜ն…,- ձգեց Մենես,- չեմ կարծում, որ Աքիլլեսին այն իրոք դուր կգար…
- Հա, դե հիմի,- ծիծաղեցի ես,- հերիք չի էդ հույնի մասին ֆիլմ են հանել, դեռ պիտի բողոքի՞ էլ:
Մենեսը ժպտաց ու ոչինչ չպատասխանեց, իսկ Վահեն կրկին դարձավ ինձ.
- Լսիր, գոնե էն ասա, էդ Աքիլլեսն իրո՞ք այդքան հզոր էր, ոնց ասում են: Դու, ոնց հասկացա, իր հետ ընդհարվել ես ու կարող ես այդ հարցին պատասխանել…
- Ի դեպ, ժողովուրդ, կներեք, էլի, իհարկե, որ ընդհատում եմ,- հանկարծ խոսեց Մենեսը,- բայց Մահմեդի մասին կարծես թե դեռ չեք մոռացել, չէ՞:
- Չէ՜, Մենես ջան, ես որ հաստատ հիշում եմ,- ժպտացի ու շարունակեցի,- և եթե չեմ սխալվում, հիմա ասելու ես այն, ինչ իմ մտքով էլ է արդեն անցել, չէ՞:
- Այ դու սատանա՜,- ծիծաղեց բարեկամս,- իսկ ես ուզում էի քեզնից առաջ անցնել:
- Անցած ես, Մենես ջան, դու միշտ էլ ինձնից առաջ ես: Կժերն ու կուլաները հիշում ես, չէ՞- ժպտացի ես,- բայց այստեղ մենք կարծես թե իրոք որ մի կարևոր մտքի ենք հանգել ու հեչ էական էլ չի, թե դրան առաջինը մեզնից ով է եկել…

- Իհարկե,- իր հերթին ժպտաց Մենեսը,- ու ես կարծում եմ, որ հիմա Մահմեդը հենց նույն այն վիճակում է, որ վիճակում որ մենք մի ժամանակ տեսանք կինոներից դժգոհ քո այդ հույնին: Այն ժամանակ, Հայկ, դու կորցրել էիր ապրելուդ ցանկությունը ու հազիվ փրկվեցիր, բայց համաձայնիր, որ դա հիմա մեզ մե՜ծ հնարավորություններ է տալիս:
- Իհարկե,- համաձայնեցի ես,- եղածի մի բան չէր, կրունկ էր, էլի, բայց նույն այդ կրունկը տապալեց մեր անհաղթ հսկային,- ծիծաղեցի ես ու հիշեցի Աքիլլեսին:
- Կարծում եմ, որ Մահմեդին էլ է Նա տիրել, Հայկ, Նա, որի նույնիսկ տեսքը մենք դեռ չգիտենք, բայց որը անխոցելի է դարձնում ցանկացած ռազմիկի: Անխոցելի,- ժպտաց Մենեսը,- այսինքն… համարյա անխոցելի…
- Դե հա,- գլխով արեցի ես,- թեև Աքիլլեսն այն ժամանակ իմ նկատմամբ քեն չպահեց, բայց երկար ու մի քիչ էլ ամոթով էր հիշում այդ ամենը,- ժպտացի ես,- նույնիսկ հետո, շա՜տ հետո, երբ մի անգամ Կոստանդնուպոլսում ես ու ինքը զբաղված էինք հույների սիրած այդ պոլիսը թուրքերից պաշտպանելով, հիանալի քաղաքի վերջին այդ մարտում նա չդիմացավ ու ասաց ինձ այդ ամենի մասին,- հուշերը ինձ հետ տարան ու ես հիշեցի բարդ բնավորությամբ տեր իմ ծանոթ հույնին,- ի՞նչ կարող ես անել, Աքիլլեսը այդ ամենն ու իր խոցված կրունկը չի կարողանում մոռանալ նույնիսկ հիմա, այսքան ժամանակ անց էլ, բայց դե լավ է, որ համենայն դեպս գոնե մեր նկատմամբ ինչ-որ քեն չի պահում…

Lion
11.10.2011, 08:26
- Աքիլլե՞սը,- չդիմացավ և ընդհատեց ինձ Վահեն, որին խիստ զարմացրել էին հատկապես վերջին խոսքերը,- ուրեմն ի՞նքն էլ է… մեր պե՞ս:
- Հա, Վահե ջան, ինքն էլ է մեր պես, ոնց որ դու ասացիր,- գլխով արեց Մենեսը,- ու ասեմ, որ իր մոտ այս ամենը ամենևին էլ վատ չի ստացվում: Ճիշտ է, օրինակ ես մի քիչ, սենց ասենք, էլի, ավելի հարթ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ, քան Հայկը, բայց ինձ թվում է, որ Կոստանդնուպոլսի վերջին այդ մարտը իրենց պետք է որ վերջնականապես հաշտեցրած լինի,- ծիծաղեց Մենեսը:
- Հա, Մենես, ինքս էլ եմ այդ հույսին,- ժպտացի ես,- այն ժամանակ` քաղաքի այդ վերջին մարտը տալուց առաջ, մենք նույնիսկ գրկախառնվեցինք էլ ու Աքիլլեսը ներողություն խնդրեց ինձնից ամեն ինչ համար, ամեն-ամե՜ն ինչի համար, Մենես, պատկերացնո՞ւմ ես, ներողություն խնդրեց, քանի որ հույները իր ժամանակին մեզ շատ էին վնաս տվել, իսկ Աքիլլեսն էլ, ոչի՜նչ, լրիվ խելքը տվել էր համաշխարհային տիրապետության հաստատմանը և հունա-հռոմեական ամենաակտիվ բազեներից մեկն էր: Այդ հողի վրա իրար հետ մենք մի ժամանակ ահագին թշնամություն արեցինք, Վահե ջան,- դարձա ես ընկերոջս,- բայց վերջին հարյուրամյակներում Աքիլլեսը հաստատ կերպով զգաց, որ իր բազեությամբ ու մեր թշնամությամբ մենք միայն օժանդակում ենք Մահմեդի նմաններին, դրա համար էլ նա վերջ տվեց այդ ամենին ու նույնիսկ սրտանց էլ ներողություն խնդրեց ինձնից ամեն ինչի համար: Հասկանու՞մ եք, տղերք, դրան խիստ հուզել էր այն հանգամանքը, որ, չնայած ամեն ինչին, Կոստանդնուպոլսի համար այդ ճակատագրական պահին ես այնուհանդերձ իրենց քաղաքի պարիսպների վրա էի և, մոռացած բոլոր վիրավորանքները, պայքարում էի հույների ու իրենց քաղաքի համար: Կոստունդնուպոլսի հենց այդ վերջին մարտում էլ, երբ չնայած մեր թափած հերոսական ջանքերին թուրքերը գրավեցին երբեմնի աշխարհակալ այդ կայսրության սիրտը, մենք վերջնականապես հաշտվեցինք ու հիմա ամենևին էլ վատ հարաբերություններ չունենք: Ինքը, իհարկե ուրիշ անունով, ներկայումս հունական հայտնի մեծահարուստներից մեկն է ու մենք հիմա երբեմն նույնիսկ հանդիպում էլ ենք, Վահե ջան, նստում ենք մի մեծ էկրանի առաջ ու քննարկում ենք մեր տերտերիկների բռնցքահարումները Երուսաղեմում…,- ծիծաղեցի ես:

- Լավ, դա հասկացանք,- գլխով արեց Վահեն,- չնայած հասկանալը դժվար է, իսկ պատկերացնելն` առավել ևս, բայց ասենք թե… հասկացանք: Հիմա ինձ մի կարգին բացատրեք, թե ի՞նչ կապ ունի Աքիլլեսի վիճակը Տրոյայի մոտ Մահմեդի ներկայիս վիճակի հետ Երևանում:
- Ուրեմն դեռ չհասկացա՞ր,- ժպտաց Մենեսը,- այն ժամանակ Նա տիրել էր Աքիլլեսին ու հենց դրա արդյունքը եղավ Ծովի ժողովուրդների ահռելի ուժգնության հարվածը այս կողմի բոլոր ազգերին և պետություններին: Խեթերը ոչնչացան, փյունիկիցիները կորցրին իրենց երբեմնի ազդեցությունը, նույնիսկ Եգիպտոսը, իմ սիրելի Եգիպտոսը հազիվ դիմացավ դրանց հարվածներին,- նայեց Վահեին Մենեսը և շարունակեց,- ու այդ ամենը այն պատճառով եղավ նաև, որ Նա, ով տիրել էր Աքիլլեսին, այդ նվաճողների հետ էր:
- Դե՜, այդքան էլ նրանց հետ չէր, համենայն դեպս գոնե մինչև վերջ,- ծիծաղեցի ես,- բայց մի բան Մենեսը իրոք որ ճիշտ է ասում: Գոնե սկզբում Նա, որ տիրել էր Աքիլլեսին, Ծովի ժողովուրդների հետ էր ու դա սրանց մեծ հզորություն հաղորդեց:
- Էլի սկսեցիր քեզ գովալ, չէ՞,- կեղծ նեղացած տոնով ծիծաղեց Մենեսը,- հա, Նա Ծովի ժողովուրդների հետ էր միայն սկզբում, մինչև Տրոյայի գրավվելը, հետո արդեն Նա ու Աքիլլեսը հրաժեշտ տվեցին Ծովի ժողովուրդներին ու երևի թե հենց դրա պատճառով էր նաև, որ Եգիպտսուոմ մեր գործը ահագին հեշտացավ,- ծիծաղեց բարեկամս:
- Դե դու ճշմարտությո՜ւնը պատմիր,- իմ հերթին կեղծ նեղացած տոն ընդունեցի բարեկամիս ես,- ու մի նսեմացրու իմ պես համեստ մի մարդու արածները…

- Ճշմարտությո՞ւնը, այ դու լեռնեցի,- ուրախ ծիծաղեց Մենեսը և շարունակեց արդեն ավելի լուրջ,- թեև Ծովի ժողովուրդների դեմ Եգիպտոսի այդ վերջին ճակատամարտում Հայկը մեզ հետ էր, Վահե ջան, ու ինչպես միշտ քաջաբար կռվեց և նույնիսկ ծանր վիրավորվեց էլ, բայց ճշմարտությունն այն է, որ նա մեզ ավելի մեծ մի օգուտ տվել էր դրանից դեռևս առաջ, մի քանի տարի առաջ, Տրոյայի պատերի տակ…
- Երբ շարքից հանեց Աքիլլեսի՞ն,- հարցրեց Վահեն:
- Դե՜…, հա,- գլուխը քորեց Մենեսը,- ավելի ճիշտ սենց ասենք, էլի, օգնեց մեզ հասկանալ, թե ինչպես շարքից հանենք Աքիլլեսին,- ժպտաց բարեկամս,- իրական ներդրումը այդ բարդ գործում ամեն դեպքում ունեցավ մի հիանալի երիտասարդ` Պարիս անունով: Սա վատ նետաձիգ չէր ու կարողացավ թունավոր նետով կպնել Աքիլլեսի ուղիղ կրնկին: Իսկ էդ հույներն էլ, չէ՞, Վահե ջան, հեչ չսպասեցին ու միանգամից մահացած հռչակեցին Աքիլլեսին: Արդյունքում սա այլևս և ոչ մի հնարավորություն չունեցավ գլխավորել նրանց: Հենց դա էլ դրական հետևանքներ ունեցավ Եգիպտոսի համար:
- Պատկերացնում եմ, Հայկ,- դարձավ ինձ Վահեն,- պատկերացնում եմ, թե դրանից հետո այդ Աքիլլեսը քեզ ինչքան է ատել:
- Պատկերացրու չէ, Վահե ջան,- ծիծաղեցի ես,- այդ դեպքերից հետո դեռ հարյուր տարի էլ չանցած մենք արդեն ոչ վատ ընկերներ էինք և միասնաբար մասնակցեցինք Յասոնի արշավանքներին [1]: Էդ մենք հետո թշնամացանք, հետո, շա՜տ հետո, Լուկուլլոսի [2] ժամանակներից սկսած,- գլխով արեցի ես,- իսկ Յասոնի ժամանակներում մենք իրոք որ վատ ընկերներ չէինք, թեև նա ինձ համառորեն Արմենոս էր կոչում ու պնդում էր, որ ինձ նման քաջ մի մարդը հաստատ պետք է, որ Թեսալիայում ծնված եղած լինի [3]: Բայց դե այդ միակ տարօրինակ հանգամանքը որ հանենք, կարող եմ փաստել, որ Տրոյայի անկումից հետո էլ դեռ գրեթե մեկ ամբողջ հազարամյակ մենք ամենևին էլ վատ հարաբերություններ չունեինք…

- Դե՜, հույների մոտ միշտ այդպես է,- ծիծաղեց Մենեսը,- բայց արի չմոռանանք նաև այն, որ այդ ամենի արդյունքում Աքիլլեսը գտավ իր Հեղինեին և նրանք մի քանի տասնամյակ երջանիկ ու միմյանցով տարված ապրեցի Դանուբի վրա գտնվող այն գեղեցիկ կղզում,- ավելացրեց բարեկամս,- այնպես որ Հայկի նկատմամբ քեն պահելը կարծես թե ամեն դեպքում իրոք որ այնքան էլ ճիշտ չէր լինի:
- Դե լա՜վ, արդեն անցար լեգենդների՜ն,- ծիծաղեցի ես,- Պավսիանոսն [4] էր, է՜լի հիմի, ինչ ասես կասեր: Ես Աքիլլեսին այդ մասին չեմ հարցրել:
- Ու պետք էլ չի, Հայկ ջան,- ծիծաղեց Մենեսը,- ես Լևկոս կղզու [5] մասին լավ գիտեմ ու բացի այդ, մի մոռացիր, որ եթե այդ հարյուրամյակներում դու հիմնականում Հայաստանում էիր, ապա ես այդ ընթացքում լավ ժամանակ էի անցկացնում Հռոմում և այդ ամենից ավելի լավ եմ տեղյակ:
- Հա, Հռոմում, չէ՞, լավ ժամանա՜կ,- ծիծաղեցի ես,- էդ ոչինչ, որ քո էդ հռոմեացիք քեզ նույնիսկ մի անգամ ձեռքի հետ էլ, այնպես, էլի, իմիջայլոց… խաչեցին:

- Հա, Հայկ ջան, ոչինչ,- ծիծաղեց Մենեսը,- էլ ո՞նց կլինի, երեսունյոթ թվականին մի քանի օր անցկացրեցի խաչի վրա, պա՜հ, դժբախտությո՜ւն,- փռթկացրեց բարեկամս,- մինչև հիմա էլ մոտս է այն մեխը, որով ինձ գամեցին խաչին ու ես ինձ ամենևին էլ վատ չեմ զգում: Ինձ այն ժամանակ խաչեցին, բայց փոխարենը ես տեսա ոչ միայն առաջին առաքյալներին, այլև պատիվ ունեցա ծանոթանալու նաև նրա հետ, ով աշխարհ էր եկել մեր մեղքերով տառապելու ու մեր մեղքերը քավելու համար իր կյանքը տալու…
- Դե դա՜…,- փորձեցի խոսել ես:
- Ստոպ, ստոպ,- ձեռքերը բարձրացրեց Վահեն ու ընդհատեց մեզ,- ձեր կյանքը պատմել դուք դեռ կհասցնեք: Սրա՜նց տեսեք, հիմի ձեզ որ թողնեմ, սաղ համաշխարհային պատմությունը կշարադրեք, կրոնագիտությունն ու փիլիսոփայությունն էլ հետը: Ստոպ, վերջ: Ժողովուրդ, Մահմեդին մոռացաք…
- Չմոռացանք, Վահե ջան,- ժպտաց Մենեսը,- ես ու Հայկը վաղուց արդեն պարզել ենք, թե մենք ինչ պետք է անենք:
- Ըհը,- հաստատեցի ես,- մնում է այդ ամենը մի լավ կազմակերպել…

__________________________
[1] Նկատի է ունեցվում արգոնավորդների լեգենդար առաջնորդ Յասոնը, որը արևելք արշավեց Ոսկե գեղմը գտնելու համար:
[2] Խոսքը Լիկիոս Լուկիոս Լուկոլլոսի (մ.թ.ա. 118-56) մասին է, որը հաջող պատերազմներ մղեց Պոնտոսի թագավորության դեմ, բայց կորցրեց իր բոլոր ձեռքբերումները` պատերազմ սկսելով Տիգրան Մեծի կայսրության դեմ:
[3] Ակնարկը լեգենդար Արմենոս Թեսալացու մասին է, որը, ըստ հույների պատկերացումների, հանդիսանում է հայերի նախահայրը:
[4] Պավսանիոս: Հույն գրող և աշխարհագրագետ, որն ապրել է II դարում:
[5] Կղզի Դանուբ գետի վրա, որտեղ ըստ Պավսանիոսի, միմյանց հետ որոշ ժամանակ ապրել են Աքիլելեսն ու Հեղինեն:

Lion
12.10.2011, 07:17
*

Այդ պահին դուռը թակեցին: Ես գնացի դուռը բացելու և երկորդ հարկից իջնելիս արդեն իսկ տեսա, որ դարպասի դիմաց կանգնած է մի սպիտակ մեքենա, հատկանշական “ՏՏ” համարներով: Աչքիս պոչով հասցրեցի նկատել նաև, որ փողոցի անկյունում աննկատ կայանվել է բեռնատար մի “ԳազԷլ” և կենդանության ոչ մի նշան ցույց չի տալիս: “Վատ չի՜, տղերք”,- ժպտացի ես,- “ինձ չեք կորցնում, բայց ոչինչ, կարևորն այն է, որ ժամանակին եկաք”: Արագորեն վերադարձա հյուրասենյակ և Վահեին ու Մենեսին ուղեկցեցի մինչև հատուկ նման դեպքերի համար նախատեսված գաղտնուղիս, որը դուրս էր գալիս տանից ահագին հեռու: Դրանից հետո նոր միայն ուղղվեցի դեպի դարպասները:
- Ո՞վ է,- հարցրեցի ես:
- Ես,- հնչեց վստահ մի ձայն, ի դեմս որի տիրոջ ես ճանաչեցի հիվանդանոցում հետքս կորցրած հաղթանդամ անծանոթին:
- Իսկ դու ո՞վ ես,- սկսեցի ժամանակ շահել ես:
- Ով որ պետք է, բաց,- հնչեց վստահ պատասխանը,- անվտանգությունից եմ, բաց, մեր առաջ դռներ չեն փակում…

Բացեցի դապրասի վրայի դուռն ու դեմ առ դեմ կանգնեցի այդքան վստահ տոնով այն թակողի ուղիղ դիմացը.
- Կապիտան Վարդանյան,- ներկայացավ անծանոթը և ցույց տվեց կաշվե դրամապանակի նմանվող իր ծառայողական վկայականը,- կարելի՞ է ներս գալ, զրուցել:
- Կարելի է, Վարդանյան ջան, ինչո՞ւ չէ, արի,- ժպտացի ես ու մենք երկուսով ներս մտանք:
- Մեքենան քո՞նն է,- կարծես իմիջայլոց հարցրեց Վարդանյանը` ակնարկելով Վահեի “Նիվա”-ն ու խուզարկու հայացքով շուրջը նայելով:
- Ընկերոջինս է, Վարդանյան ջան, ինքը ինձ մեկ-մեկ այս մեքենայով ման է տալիս: Բայց դու մի անհանգստացիր, ավտոյի փաստաթղթերը լրիվ կարգին են:
- Ես չեմ անհանգստանում,- մի սուր հայացք գցեց վրաս Վարդանյանը, երբ մենք բարձրանում էինք երկրորդ հարկ,- իսկ այ դու, Հայկ, անհանգստանալու բոլոր հիմքերը պետք է որ ունենաս, քանի որ մեզ հետ սկսել ես խաղեր խաղալ:
- Ե՞ս,- անկեղծորեն զարմացա,- Վարդանյան ջան, էս ի՞նչ ես ասում:
- Ինչ-որ ասում եմ,- շարունակեց Վարդանյանը, երբ մենք մտանք արդեն դատարկված հյուրասենյակը,- մեր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել, որով դու, Հայկազյան Հայկ, անցնում ես որպես տուժող: Բայց ասեմ,- կրկին սուր ու, ես նույնիսկ կասեի, սպառնալից վրաս նայեց Վարդանյանը,- դու քեզ շատ կասկածելի ես պահում և քո քերադատավարական կարգավիճակը կարող է շատ հեշտությամբ փոխվել:

- Ի՞նչ քրեական գործ,- զարմացա ես:
- Սպանության փորձի ու ապօրինի զենք կրելու հատկանիշներով, Հայկազյան,- պատասխանեց զրուցակիցս,- ու պետք չի հիմա քեզ անմեղի տեսք ընդունել: Հիվանդանոցներից փախչո՜ւմ ես, ստիպում ես օրերով քեզ որոնե՜լ: Դեռ բախտդ բերել էր, որ սովետի ժամանակներից չի, որ Հայաստանում ես բնակվում, իննսունհինգ թվին ես քաղաքացիություն ստացել, դրա համար էլ մենք մի քիչ քեզ դժվար գտանք:
- Ի՞նչ անեմ, Վարդանյան ջան,- ժպտացի ես,- երբ հայրենիքդ վտանգի մեջ է, կարծես թե պարտավորվում ես գալ ու պայքարել նրա համար: Ահա և ես թողեցի Լիբանանն ու իննսունմեկի վերջին եկա Հայաստան: Հետո ղարաբաղյան պատերազմն էր ու ժամանակ չկար քաղաքացիության հարցերը լուծելու…
- Լավ, լա՜վ,- հրամայական ձևով ափերը պարզեց ու ընդհատեց ինձ Վարդանյանը,- էլ խղճահարության վրա մի՜ խաղա, գիտեմ: Հայկազյան Հայկ, Արցախյան ազատամարտի մասնակից, “Հատուցում” ջոկատի հրամանատար, մականունը` Սպիտակ Առյուծ, պազիիվնոյը` Առյուծ, գիտեմ, Հայկ,- շարունակեց կապիտանը ու նրա ձայնում առաջին անգամ ես մի քիչ ջերմության երանգ զգացի,- գիտեմ… ու դրա համար էլ սպեցնազով չջարդեցի դարպասներդ, այլ հանգիստ թակեցի դրանք: Հայրս Աղդամի տակ է զոհվել, այնպե՜ս որ…, սա համարիր հարգանքի տուրք հորս հիշատակին,- վրաս նայեց Վարդանյանը,- ու հաշվի առ, որ նման արտոնություններ այլևս չեն լինի:

Lion
12.10.2011, 07:19
- Համարեցի, Վարդանյան ջան, համարեցի,- ժպտացի ես,- ինչո՞վ կարող եմ մեր հարազատ ուժայիններին օգտակար լինել:
- Շատ բանով, Հայկ, շատ բանով: Արդեն ասացի, որ մեր քննչական վարչությունում գործ կա հարուցված, որով դու որպես տուժող ես անցնում: Գիտես, կարգն է, հիվանդանոցից հաղորդել էին ծանր մարմնականի պահով ու գործը փոխանցվել էր մեր վարույթ: Դրան դեռ կանդրադառնանք, բայց ես ուրիշ բանի համար եմ ստեղ:
- Ըհը,- գլխով արեցի ես:
- Մեկ շաբաթ առաջ ՀՀ պետական սահմանի արևմտյան հատվածում` Թուրքիայի կողմից, մեր սահմանն է հատել ոմն անձնավորություն, որին մերոնք կարողացել են հսկողության տակ վերցնել և որոշ ժամանակ օպերատիվ ուղեկցություն ապահովել: Բայց արդեն Երևանում մերոնք կորցրել են սրա հետքը, որը կրկին ջրի երես է դուրս եկել միայն Երևանյան լճի կամրջի վրա, այն բանից հետո, երբ նա ուզեցել է սպանել քեզ: Մենք գտանք դրա հետքը, բայց ափսոս, որ գրեթե անմիջապես էլ կորցրեցինք այն, դու ինձ հասկանո՞ւմ ես:
- Իհարկե,- գլխով արեցի ես,- քննիչներն իրենց թղթերով, բայց այ օպերներին հետաքրքրում են մի քիչ ա՜յլ հարցեր…
- Լավա, գիտես մեր դրվածքները,- զուսպ հաստատեց Վարդանյանը,- ու հիմա, Հայկ, ինչ պիտի ասեմ, գաղտնի է, ուղղակի, հաշվի առնելով քո անցյալը և իմ հարգանքը դրա նկատմամբ, ես կասեմ քեզ դա` հույսով, որ հետո խնդիրներ չես առաջացնի:
- Ասա, Վարդանյան ջան, կարող ես հանգիստ լինել:
- Մենք օպերատիվ ինֆորմացիա ունենք, որ այդ սահմանախախտը նպատակ ունի անցնել Քելբաջարի, այսինքն արդեն Քաշաթաղի շրջան և այնտեղ…,- զրուցակիցս մի պահ տատանվեց:
- Վարդանյան ջան, դու կարող ես ինձ լիովին վստահել,- նայեցի զրուցակցիս դեմքին ու լուրջ տոնով ավելացրեցի,- էս երկիրը նաև իմ ու իմ զոհված ընկերների արյունով է պահվել, ընենց որ ինքդ էլ ես հասկանում…
- Լավ,- կարծես մի վերջին խոչընդոտ հաղթահարելով գլուխը թափ տվեց զրուցակիցս,- դու երևի լավ գիտես, որ ատոմային ռումբից հետո իր հզորությամբ երկրորդ տեղում հենց վակումային ռումբն է, որը իր հարվածային ուժով հավասարազոր է նույնիսկ տակտիկական գերփոքր ատոմային զենքի որոշ տեսակներին:
- Լսել, եմ,- գլխով արեցի ես,- օդի մեջ անհավանական արագությամբ ցրում է տրոտիլից մեկուկես անգամ ուժեղ, գազային տեսք ունեցող պայթուցիկ նյութը և պայթեցնում այն զգալի բարձրության վրա: Պայթյունի էպիկենտրոնից հարյուր մետր հեռավորության վրա ավերվում են նույնիսկ գերամուր երկաթբետոնե կառույցները, մինչև մեկ կիլոմետրի վրա ոչ մի կառույց կամ կենդանի արարած չի մնում, իսկ մինչև երկու կիլոմետր տարածքի վրա էլ մարդը դեռ կարող է լուրջ վնասվածքներ ստանալ: Հատկապես ավերիչ է լեռնային տեղանքում: Ռուսները կարծես թե վերջերս նման մի բան փորձարկեցին…
- Ըհը, Հայկ, ճիշտ ես,- գլխով արեց զրուցակիցս,- բայց պաշտոնական այդ ներկայացումից դեռ շատ տարիներ առաջ էին Ռուսաստանում սկսվել ուսումնասիրություններն այդ ուղղությամբ, ուղղակի ելցինյան քաոսի պայմաններում աշխատանքները սառեցվել էին:
- Եվ ի՞նչ,- հարցրեցի ես:
- Եվ այն, Հայկ, որ իննսուներեք թվականի վերջին Ալիևը մի մեծ գումարով թե կաշառքով, մի խոսքով, էլի, չգիտեմ ոնց, Ռուսաստանի ռազմա-գիտական ինստիտուտներից մեկից նման մի վակումային ռումբ է ձեռք բերել և փորձ է կատարել կիրառել այն Մռավի ուղղությամբ, դու ինձ հասկանո՞ւմ ես:
- Ըհը,- մտախոհ գլխով արեցի ես,- բայց ես չեմ լսել ղարաբաղյան պատերազմում նման մի ռումբի կիրառման մասին…

Lion
12.10.2011, 07:23
- Կլսեիր, Հայկ, կլսեիր,- պատասխանեց Վարդանյանը,- կլսեիր, բարեբախտաբար չես լսել, քանի որ, եթե այն կիրառվեր, հաստատ կլսեիր,- գլուխը թափ տվեց Վարդանյանը,- ես ասացի փորձ է կատարել կիրառել, չասացի` կիրառել է: Ռումբը նետել են ինքնաթիռից, բայց մեջը կարծես թե ինչ-որ չիպ է պակաս եղել, թե նման մի բան, և այն չի պայթել, այլ այդպես էլ ընկած է մնացել մեր լեռներում:
- Լավ ենք պրծել,- ժպտացի ես,- ու ոնց ես հասկանում եմ, այդ ռումբը կապ ունի մեր այս սահմանախախտի հետ:
- Ունի, Հայկ, մենք ենթադրում ենք, որ ուղղակի կապ ունի,- գլխով արեց Վարդանյանը,- էն քաոսի պայմաններում Ալիևին ճիշտը չեն ներկայացրել իրականությունը, թե ինչ, բայց հիմա թուրքերն արդեն հաստատ իմացել են, որ ռումբը դեռևս մեր լեռներում է ու գրեթե սարքին վիճակում: Մեր աղբյուրներից վերջին օրերին մենք տեղեկություններ ենք ստացել, որ այդ թուրքը նպատակ ունի գործարկել ռումբը, որին էլ պետք է անմիջապես հետևի թշնամու մեխանիզացված բրիգադների հուժկու հարձակումը Մռավի ուղղությամբ: Սրանք պետք է փորձեն շլացնել մեզ և, թույլ չտալով ուշքի գալ, ճեղքեն ռումբի պայթյունի հետևանքով ոչնչացված մեր պաշտպանական բնագծերը այդ հատվածում, դուրս գան Լաչին ու կտրեն Արցախը Հայաստանի մնացած մասից: Դրանից անմիջապես հետո էլ պետք է հետևի լայնածավալ հարձակումը մեր ողջ սահմանի ու հատկապես Արցախի սահմանների երկայնքով, բլից-կրիգի նման մի բան, էլի…

Ես մտախոհ ոտքի կանգնեցի ու սկսեցի քայլել սենյակում.
- Հայկ,- շարունակեց զրուցակիցս,- դու այս երկրի մարդ ես ու շատ բաներ գիտես, թե մեր մոտ որը ոնց է: Ես կարող եմ հենց հիմա էլ քեզ ձերբակալել ու տանել Երևան, որտեղ մենք հաստատ քեզնից կիմանանք այդ թուրքի տվյալները: Կամրջի այդ էպիզոդը հե՜չ, դա մեզ այս պահին քիչ է հետաքրքրում, բայց այդ թուրքի մասին մենք ամեն ինչ հաստատ պետք է որ իմանանք ու դրան պետք է գտնենք…
- Ահա թե ինչ կասեմ քեզ, Վարդանյան,- նստեցի դիմացը, նայեցի զրուցակցիս աչքերին ու շարունակեցի,- ես քեզ հասկացա ու զգացի, որ վիճակը լուրջ է: Մենք էս երկրի համար ենք կռվել, կյանք ենք դրել էդ գործի համար ու հիմա էլ պետք է պաշտպանենք մեր ձեռքբերումները: Բայց ես իմ զոհված ընկերների արյունով եմ երդվում, որ պատկերացում իսկ չունեմ այս պահին, թե որտեղ կարող է լինել այդ թուրքը: Իհարկե, մոտավորապես կարելի է ասել, որ նա Սյունիքի կամ Քաշաթաղի կողմերում է, բայց որ կարողանամ կոնկրետ ասել քեզ, թե որտե՜ղ է …,- ես ժխտողական օրորեցի գլուխս:

Վարդանյանը սևեռուն նայեց դեմքիս ու ես զգացի, որ այս օպերի հոգում պայքար է գնում ինձ հավատալ-չհավատալու հարցում: Հենց նույն պահին էլ, սակայն, զրուցակցիս բջջայինը զանգեց:
- Ասա,- դեռևս չկտրվելով ինձնից` բջջայինը ականջին դրեց Վարդանյանը,- ի՞նչ,- հանկարծ գոռաց նա,- հաստա՞տ, հենց հիմա գալիս եմ: Ուղեկցեք ու բաց չթողնեք, հենց հիմա գալիս եմ: Կապի մեջ եղեք,- Վարդանյանը անջատեց բջջայինն ու ինձ նայեց,- մերոնք կարծես կրկին գտել են այդ թուրքին ու հիմա օպերատիվ ուղեկցում են իրականացնում: Չենք ուզում հիմա բռնել:
- Հա դե, իհարկե,- ժպտացի ես,- թող մի իր ոտքով այդ ռումբի տեղը ցույց տա, նոր…
- Հա, տենց մի բան,- նետեց Վարդանյանը ու շարժվեց դեպի հյուրասենյակի դուռը,- բայց դու էլ չկորես, Հայկ, ես քեզ հավատացի ու տղավարի եմ խնդրում քեզ, չկորես:
- Չեմ կորի,- ժպտացի ես,- Երևանում ու այստեղ իմ տան տեղն արդեն գիտեք, ահա իմ այցեքարտը, այստեղ իմ բոլոր տվյալները կան ու մեկ էլ…,- նայեցի Վարդանյանին ու սեղմեցի ուսը,- ես էլ էս երկրի համար արյուն թափած մարդ եմ, կարող ես հանգիստ լինել:

Մենք իջանք բակ, մոտեցանք դարպասներին, բայց Վարդանյանը հանկարծ ձեռքը խփեց ճակատին:
- Թյու, հեռախոսս վերևում թողեցի, կբերե՞ս,- դարձավ նա ինձ:
- Իհարկե,- պատասխանեցի ես ու վերև բարձրացա: Հեռախոսը դրված էր սեղանին, այն վերցրի ու ներքև իջա:
- Դե,- ձեռքը մեկնեց Վարդանյանը ու ինձ տվեց փոքրիկ մի թուղթ,- այստեղ իմ համարներն են, չկորես, Հայկ, ես քեզ հավատում եմ:
- Հաջողություն քեզ, Վարդանյան ջան,- սեղմեցի ինձ մեկնված ձեռքը,- էդ թուրքի հերն անիծեք ու մեր երկիրը լավ պահեք…

Դուրս եկանք փողոց, կապիտան Վարդանյանը տեղավորվեց իր “07”-ի մեջ և փոշու ամպեր բարձրացնելով պոկվեց տեղից: Բակ մտնելուց հասցրեցի նկատել, որ աննկատ կայանված “ԳազԷլ”-ը հետևեց նրան:

“Վատ չեք աշխատում, տղե՜րք”,- քմծիծաղ տվեցի ես ու կռացա Վահեի “Նիվա”-ի հետևի ձախ մասի ուղղությամբ,- “դե իհարկե, սենց բաներ էլ պիտի անեիր”,- ինքս ինձ ժպտացի, նկատելով մեքենայի հետևի վահանիկի ներսի կողմից կպցված ազդանշանային հարմարանքը,- “բայց դե կարծես թե ընդհանուր առմամբ դու այնքան էլ վատ տղա չես, Վարդանյան ջան, այնքան էլ վատ տղա չես, որ ժուչոկների պես դատարկ բաների համար ես հիմա քեզնից նեղանամ”…

Varzor
12.10.2011, 23:32
Չէ, էդքան էլ համաձայն չեմ: Մարտակառքերով այդքան էլ հշտ չէ հետևակայինների մասսան ճզմելը, դրանք մեխանիկական տրանսպորտային միջոցներ չեն և մարդկային հոծ զանգվածը կարող է կանգնեցնել դրանց, հենց թեկուզ իր մասսայի հաշվին: Նույնիսկ Նեֆեդկինը, այդ ոլորտում ըստ իս լավագույն մասնագետներից մեկը, այդ կերպ չի բացարձականացնում մարտակառքերի առավելությունները:
Մարտակառքերը, որպես խոյահարման միջոց, կիրառվել են միայն հելլենական դարաշրջանում, այն էլ դրանք եղել են հատուկ, ծանր մարտակառքեր ու դրանց կիրառությունն էլ այնքան հաջող չի եղել...

Չէ, ասածիս իմաստն այլ էր:
պատկերացրու ու հաշվի`
3 ձի - 300կգ = 900կգ
3 մարտիկ (կառավար, պահանակիր և նետաձիգ-նիզակաձիգ) - 100կգ = 300կգ
Մաքուր երկաթից պատրաստված անիվներով ու հենքով մարտակառք` մոտ 300-400 կգ:
Ընադմենը` 1600կգ
Եթե այս զանգվածն ուղղակի արագության տակ մխրճվի հետևակայինների մեջ, ապա առնվազն 5-10 հոգու ուղղակի լահմաջո կսարքի: Պատկերացրու մի ժամանակակից մեքենայի քաշա, մի 30-40կմ/ժ արագությամբ մտնի մարդկանց շարքերի մեջ:
Ասածիս իմաստն էլ հենց սա էր, որ եթե նույիսկ ուղղակի ճակատային կամ թևային կողմից խեթական 3000 մարտակառքերը մտնեին Ռամզեսի զորքի մեջ, ապա նա կկորցներ մոտ 3 բյուր ռազմիկ` զորքի համարյա կեսը: իսկ եթե հաշվի առնենք, որ մարտակառքերի մարտիկներն էլ "խոտ" չէին ու գոնե մեկին մեկ կկռվեին, ապա մինչև 4 բյուր վարի կտային: Ու այդպիսի մամլիչ մեքենայի դեմն առնելի համար մի քանի հայուր, են էլ եգիպտական մարտակառքերը բավարար չէին: Դրանց թիվը, թեև պետք է որ փոքր եղած լինի, բայց համեմատելի:

Lion
13.10.2011, 07:33
*

- Հը՞, ի՞նչ կա,- լսեցի վերևից Վահեի ձայնը,- մենք տեսանք, որ դա գնաց ու դրա համար էլ հետ եկանք:
- Վիճակը լուրջ է,- նետեցի ես ու բարձրացա երկրորդ հարկ,- ահագին խոսելու բան կա:
- Լավ էր մեքենայիս մեջ չնայեց,- երբ ես վերև բարձրացա` խոսեց Վահեն,- “Ռեմինգտոն 700”-ս [1] գրեթե բացահայտ դրված էր բեռնախցիկում: Դե իհարկե, որսորդականի տակ կարելի կլիներ անցկացնել, էն էլ մեր օրենքների պայմաններում, բայց դե ամեն դեպքում գլխացավանքից չէինք պրծնի:
- Մենք հիմա ավելի լուրջ գլխացավանք ունենք, Վահե ջան,- պատասխանեցի ես:
- Ի՞նչ է եղել, Հայկ,- խոսեց պատուհանից հեռացած Մենեսը,- թուրքին գտե՞լ են:
- Հա, Մենես, ու պարզվում է, որ այս թուրքը ինձ հետ հաշիվ տեսնելուց բացի այլ ու ավելի լուրջ ծրագրեր էլ ունի,- մի քանի բառով պատմեցի իմ ու Վարդանյանի զրույցը, որից հետո շարունակեցի,- այնպես որ տեսնում ես, վիճակը ծայրահեղ լուրջ է…
- Է հա, հիմի…,- ուզեց խոսել Վահեն, բայց այդ պահին նրա բջջայինը զնգաց,- Մարինեն է,- ժպտաց ընկերս,- նայեմ ինչ է ասում:

Ես մի պահ մոտեցա Մենեսին և մտախոհ նայեցի բարեկամիս, իսկ այդ ընթացքում Վահեն միացրեց բջջայինը:
- Լսում եմ, կյա՜նքս,- ժպտալով սկսեց Վահեն, բայց հանկարծ միանգամից էլ ժպիտը փախավ դեմքից,- ո՞վ ես, ո՞վ ես, արա, ընկերուհուս հեռախոսն ի՞նչ գործ ունի մոտդ…հ՞ը,- գույնը գցեց Վահեն ու ես ու Մենեսը շուռ եկանք դեպի նա,- արա, լսիր, տեղդ ասա գամ, տենանք իրար, տղավարի լուծենք մեր հարցերը: Անջատեց,- դեպի մեզ դարձավ Վահեն ու բռնեց գլուխը,- Մահմեդը Մարինեին փախցրելա…
- Վայ քո…,- չդիմացա ես,- է՞դ ոնցա եղել:
- Չգիտեմ,- մթնած հայացքով պատասխանեց Վահեն ու հենց նույն պահին էլ նրա բջջայինը կրկին զնգաց,- ալո,- պատասխանեց Վահեն,- ասա: Ի՞նչ, հա, լավ,- պատասխանեց Վահեն ու հեռախոսը մեկնեց ինձ,- Մահմեդնա, ուզումա անպայման հետդ խոսել:
- Լսում եմ, Մահմեդ,- վերցրեցի հեռախոսը ու ռուսերենով սկսեցի ես,- ես քեզ ուշադրությամբ լսում եմ:
- Ա՜ա՜ա՜, արմե՜ն,- կրկին լսեցի ծանոթ ձայնը,- փախա՜ր, առյո՜ւծ,- ֆշշացրեց զրուցակիցս:
- Ես քեզնից երբեք էլ չեմ փախել, Մահմեդ,- փորձեցի ինձ չհասկացողի տեղ դնել ես,- ու ցանկացած ժամանակ էլ դու կարող ես ինձ կրկին գտնել:
- Հ՜ա՜,- ձգեց Մահմեդը գծի այն կողմում,- լսիր, մոտս մի ընտիր հայ աղջիկ կա, բեռնախցիկիս մեջ է, բայց զգում եմ, լա՜վն է: Ասում են հետիդ էդ ջահելի ընկերուհին է, հա՞,- ծիծաղեց Մահմեդը,- լսիր, սա հո էն աղջիկը չի՞, որի հետ ես չհասցրեցի զվարճանալ էն ժամանակ, հը՞, արմեն, կարող է՞ դա է ու ես տեղը ամեն դեպքում հանեմ:
- Ի՞նչ կարևոր է, ինչ աղջիկ, Մահմեդ,- պատասխանեցի ես,- ազատ արձակիր այդ աղջկան ու ես կկատարեմ քո բոլոր պահանջները…

__________________________
[1] Ժամանակակից ամերիկյան լավագույն ոչ ավտոմատ լիցքավորվող դիպուկահար հրացաններից մեկը միջին և մոտիկ տարածություններ վրա:

Lion
13.10.2011, 07:45
- Հա՜, այդ դա ուրիշ բա՜ն, արմե՜ն,- լսեցի հեռախոսի մյուս կողմից,- թե չէ անցած անգամ գլուխ պոկելու նման բաներից էիր խոսում, հեչ դուրս չեկավ…
- Մարդիկ փոխվում են, Մահմեդ, դու պետք է որ դա լավ իմացած լինես:
- Գիտեմ,- այն կողմից կարճ նետեց զրուցակիցս,- դու, մենակ, արի Քալբաջարի կողմերը, հենց Մռավին մոտենաս, վաղը կեսօրին, զանգիր, կասեմ ինձ որտեղ գտնես: Տե՜ս, հա՜, արմե՜ն, մենակ չեկար կամ մի կասկածելի բան նկատեցի, չէ՜, էս աղջկան այլևս կենդանի չես տեսնի:
- Կլինեմ,- հաստատեցի ես ու մեր զրույցը ավարտվեց:
- Հը՞, ի՞նչ կասեք,- նայեց Մենեսին ու Վահեին:
- Ես դրա…, ես դրա գլուխը կպոկեմ,- տաքացավ Վահեն,- գնում ենք, ի՞նչ պիտի անենք:

Դարձա դեպի լուռ կանգնած Մենեսը, որը նայեց ինձ և գլուխը քորեց.
- Անվտանգությունը էդ թուրքի պոչին է նստած ու կարելի կլիներ սպասել, որ հենց իրենք կբռնեն Մահմեդին…
- Բա Մարինե՞ն,- ընդհատեց Մենեսին Վահեն,- բա որ չբռնե՞ն, բա որ նորի՞ց հետքերը կորցնեն…
- Սպասիր, Վահե,- խոսեցի ես,- սենց գործում կարևորը հակառակորդիդ պայմաններով չխաղալն է: Կարծում եմ, որ մենք պետք է մի կողմից օգտագործենք անվտանգության մեր տղերքին, բայց մյուս կողմից էլ պիտի հասնենք նրան, որ Մարինեին հանկարծ վնաս չհասնի:
- Ի՞նչ ես առաջարկում, Հայկ,- վրաս նայեց Վահեն:
- Առաջարկում եմ հենց հիմա ճանապարհ ընկնել դեպի Մռավ ու տեղում լինել վաղը գոնե ժամը տասի կողմերը: Շուտ տեղ հասնելը մեզ կօգնի տեղանքը մի լավ ուսումնասիրել: Մի երկու բան էլ եմ մտածել, բայց դրանց մասին` ճանապարհին: Ի դեպ, Վահե, Ռեմինգտոնդ ի՞նչ վիճակում է:
- Ընտիր վիճակում,- գլխով արեց Վահեն,- քանի քնած էիք, հիմնովին մաքրել, սրբել ու յուղել եմ:
- Զինամթերք ունե՞ս,- հարցրեցի ես:
- Հա,- գլխով արեց Վահեն,- փամփուշտներս հաստատ կհերիքեն:
- Դա լավ է: Սայգաներն էլ, որ վերջերս գնեցինք, իմ ու Մենեսի համար իսկը հարմար կգան:

Մենք իջանք ներքև ու ես նկուղի չհրկիզվող պահարանից հանեցի հիշատակածս զենքերը:
- Ծանոթացիր, Մենես ջան,- ասացի ես ու բարեկամիս մեկնեցի զենքերից մեկը,- նույն “ԱԿա-74”-ն է, ուղղակի սրանից հնարավոր չէ կրակահերթեր արձակել: Փոխարենը զենքն ունի օպտիկական նշանացույց, ինչը, ընդունիր, որ վատ չէ:
- Ու մեկ էլ պահունակն ես փոխել, Հայկ,- ծիծաղեց Մենեսը:
- Հա դե, երեսուն փամփշտանին ամեն դեպքում ավելի հարմար է, քան տասը և սա միակ իբր թե աօպրինի բանն է, որ կա ողջ այս պատմության մեջ:
- Չէ՜, ես ձեր երկրից բան չե՜մ հասկանում,- ուսերը թոթվեց Մենեսը,- կարծես թե այստեղ արգելված է մարտական զենք ունենալ, բայց, ահա այսպես, լրիվ օրինական կամ էլ, համարյա լրիվ օրինական, մարդիկ կարող են նման հզորության զենքեր ունենալ:
- Դե հիմի, Մենես,- ժպտացի բարեկամիս, նրան տվեցի չորս պահունակ, նույնքան էլ ինքս վերցրի ու մենք դուրս եկանք նկուղից,- վատ է՞, որ նման արտակարգ իրավիճակներում հարազատ կալաշները ձեռքներիս տակ են, թեկուզ և ոչ ավտոմատ վիճակում:

Մենեսը չեզոք տեսքով ուսերը վեր քաշեց ու մենք մոտեցանք մեքենային:
- Վերջ, ամեն ինչ պատրաստ է: Ռեմինգտոնս, բենզինը, մեքենան, ուտելիքը, ամեն ինչ իդեալական վիճակում է, կարող ենք ցանկացած պահի շարժվել:
- Դե լավ, դուք նստեք,- պատասխանեցի ես,- իսկ ես դռները փակեմ, ճանապարհին կխոսենք…

Lion
13.10.2011, 07:52
Դատելով ըստ ամենայնի, Հայկն ու Մենեսը զինվել են սրանով -


http://s017.radikal.ru/i414/1110/8e/c820fa8a2b2a.jpg (http://www.radikal.ru)

Իսկ սա էլ "Ռեմինգտոն-700"-ն է -


http://tacticalgunsandgear.com/firearm_sales/images/Remington700PoliceLTR_TWS[1].jpg

Lion
13.10.2011, 11:50
Չէ, ասածիս իմաստն այլ էր:
պատկերացրու ու հաշվի`
3 ձի - 300կգ = 900կգ
3 մարտիկ (կառավար, պահանակիր և նետաձիգ-նիզակաձիգ) - 100կգ = 300կգ
Մաքուր երկաթից պատրաստված անիվներով ու հենքով մարտակառք` մոտ 300-400 կգ:
Ընադմենը` 1600կգ
Եթե այս զանգվածն ուղղակի արագության տակ մխրճվի հետևակայինների մեջ, ապա առնվազն 5-10 հոգու ուղղակի լահմաջո կսարքի: Պատկերացրու մի ժամանակակից մեքենայի քաշա, մի 30-40կմ/ժ արագությամբ մտնի մարդկանց շարքերի մեջ:
Ասածիս իմաստն էլ հենց սա էր, որ եթե նույիսկ ուղղակի ճակատային կամ թևային կողմից խեթական 3000 մարտակառքերը մտնեին Ռամզեսի զորքի մեջ, ապա նա կկորցներ մոտ 3 բյուր ռազմիկ` զորքի համարյա կեսը: իսկ եթե հաշվի առնենք, որ մարտակառքերի մարտիկներն էլ "խոտ" չէին ու գոնե մեկին մեկ կկռվեին, ապա մինչև 4 բյուր վարի կտային: Ու այդպիսի մամլիչ մեքենայի դեմն առնելի համար մի քանի հայուր, են էլ եգիպտական մարտակառքերը բավարար չէին: Դրանց թիվը, թեև պետք է որ փոքր եղած լինի, բայց համեմատելի:

Հա, բայց ստեղ երկու նրբություն կա, որոնք պետք է հաշվի առնել: Առաջին, մարտակառքերն այնուհանդերձ մեխանիկական կամ ներքին այրման շարժման ուժով չգործող համակարգեր են, այլ գործում են ձիաքարշով, ինչը էականորեն նվազեցնում է վերջիններիս շարժի հնարավորությունը մարդկային հոծ զանգվածում: Մյուս հանգամանքն այն է, որ մարտակառքերը հնարավոր է, որ միանգամից չեն հարվածել թշնամական հետևակին, քանի որ այդքան լայն ճակատ 3.500 մարտակառքի համար նրանք դժվար թե գործնականում կարողանային ապահովվել (մոտ 10 կմ):

Varzor
14.10.2011, 04:51
Հա, բայց ստեղ երկու նրբություն կա, որոնք պետք է հաշվի առնել: Առաջին, մարտակառքերն այնուհանդերձ մեխանիկական կամ ներքին այրման շարժման ուժով չգործող համակարգեր են, այլ գործում են ձիաքարշով, ինչը էականորեն նվազեցնում է վերջիններիս շարժի հնարավորությունը մարդկային հոծ զանգվածում: Մյուս հանգամանքն այն է, որ մարտակառքերը հնարավոր է, որ միանգամից չեն հարվածել թշնամական հետևակին, քանի որ այդքան լայն ճակատ 3.500 մարտակառքի համար նրանք դժվար թե գործնականում կարողանային ապահովվել (մոտ 10 կմ):

Երկուսն էլ հաշվի եմ առնում

1. Նյուտոնի կողմից ոչ միայն չհերքվեց, այլև հաստատվեց իներցիայի օրենքը և արագության տակ սլացող ձիերով մարտակառը, նույնիսկ բախվելուց հետո դեռ որոշ ժամանակ պահպանում է իր արագությունը (իհարկե բացասական արագացումով):
Եթե 1.5տ քաշով մեքենայի արգելակման ժանապարհը 40-50կմ/ժ արագությունից հասնում է մոտ 2 տասնյակ մետրերի, այն էլ այն դեպքում, երբ ճանապարհը տեղից չի շարժվում :D Դու տեսել ես ոնցա մեքենան մտնում ծառերի կամ թփերի մեջ? Այ մոտավորապես նույնն էլ կարող էին անել մարտակառքերը մարդկանց շարքերում:
2. Լիոն ջան, դու ինքդ էս մի քանի անգամ նշել, թե ինչպես են հաշվում մարտարշավով ընթացող զորքի երկարությունը: Հետո պարտադիր չի, որ մի էշէլոնով հարվածեն:

Ինչևէ սրանք ընդամենը ենթադրություններ են:
Փաստացի մարտակառքերի նպատակային (ընթացիկ տետողական գրոհներ և մանեվրեր) օգտագործումը մարտական երթով ձգված զորքերի դեմ ավելի էֆեկտիվ է և եգիպտացիք ուղղակի շանսեր չէին ունենա այդպիսի քանակով մարտակառքերի դեմ: Ուստի ակնհայտորեն Ռամզեսի կողմից փոքրացվել են իր մարտակառքերի քանակը, որպեսզի համ էլ համոթ չլինի, որ այդքան շատ մարտակառք է կորցրել: Նույնիսկ չի բացառվում, որ ուռճացրել են խեթ-հայկական մարտակառքերի կորուստի թիվը: Չնայած, ըստ ենթադրյալ տվյալների խեթերը կորցրել են մարտակառքերի մոտ 1/3-ը, ինչը նշանակում է որ դեռևս հզոր հարվածային ուժ ունեին: Ու եթե եգիպտոսը դրան համարժեք մի բան չունենար ուղղակի մարտակառքերի հարձակումներով կկոտորեին Ասորիքից նահանջող եգիպտացիներին: Ինձ թվում է, որ Եգիպտական մարտակառքերն ուղղակի կամ ուշացել են, կամ էլ արդեն նցած են եղել, երբ խեթ-հայկականները հարձակվել են:
Ամենայն հավանականությամբ` 2-րդը: Ամոն զորախումբը արքայականն էր ու պարունակում էր մեծաթիվ մարտակառքեր: Երբ Ռա զորախումը շարժվում էր դեպ Ամոնը, խեթերն անակնկալ հարվածեցին սրանց ամենանասպասելի թևից` գետի կողմից ու թիկունքից խփեցին նաև Ամոնին, Սակայն Ռամզեսը կարողացավ արագ կերպով հակահարձակում իրականացնել և խեթերը օղակի մեջ չընկնելու համար (Ամոն-Ռա) ուղղակի նահանջեցին, բայց ոչ թե դեպի իրենց ճամբար, այլ դեպի Պտախ զորախմբի ճանապարհը` ուղակիորեն փակելով դրանց արագ առաջխաղացման ճանապարհը սակայն և պատրաստ լինելով նորից շրջվել և այս անգամ հարվածել Ռամզեսին թիկունքից: Ռամզեսը հետապնդում էր իր ճամբարից նահանջող խեթերին: Դա նույնպես ռազմական մանեվր էր խեթերի կողմից, քանի որ խեթական հետևակը և այրուձին անցավ հարձակման առաջնց մարտաառքերի պաշտպանության մնացած Ամոն և Ռա (փրկված չնչին մնացորդներ) զորախմբերի ուղղությամբ: Ռամզեսն արագ փոխեց ուղղությունը և ընթացքից միանգամից հարվածեց առաջխաղացող խեթերին: Սակայն կար վտանգ թիկունքից ստանալ մարտակառքերի հարված և ընկնել ակցանի մեջ: Ուստի Պտախը առաջացավ:
Խեթերն այդ տակտիկական կարճատեև հարվածով ուղղակի ոչնչացրին եգիպտական հետևակի առնվազն 1/5 մասը: Ու խեթերն ուղղակի նահանջեցին` նաև մարտակառքերով և գետնանոցում կատարեցին: Ռամզեսը չփորձց ընթացիքց հետապնդել խեթերին` գետանցումն իր վրա նորից թանկ կնստեր:
Բայց էլի եմ ասում, ամենայն հավանականությամբ Եգիպտացիք կամ ունեին համեմատելի քանակով մարտակառքեր, կամ էլ մեկ այլ հակակշիռ, որը թույլ չտվեց խեթերին ուղղակի ընթացիկ արյունաքամ անել եգիպտացիներին:
Ենթադրում եմ նաև, որ եգիպտացիք ունեին բավականաչափ ձիավորներ, որոնք լավագույն զենքն էին մարտակառքերի դեմ: բայց ինչևէ` ոչ մի փաստ չունեմ դրա մասին: Մնում է միայն եգիպտական մեծաթիվ մարտակառքերի տարբերակը:

Lion
14.10.2011, 07:38
*

Հետևումս թողեցի ճանապարհի վերջին քիչ թե շատ ասֆալտապատ հատվածը ու որոշ ժամանակ անց արդեն կիրճի մոտակայքում էի: Անընդհատ ստուգում էի հեռախոսս, բայց բարեբախտաբար կապ այնուհանդերձ կար: Ի վերջո արդեն կեսօրին զանգահարեցի Մարինեի համարով: Հեռախոսը բնականաբար վերցրեց Մահմեդը: Այս անգամ սա լուրջ էր և կարծես թե նույնիսկ կենտրոնացած:

- Եկա՞ր, արմեն,- լսեցի գծի այն կողմում,- դե ինչ, մոտեցիր, մենք քեզ սպասում ենք:
- Դուք որտե՞ղ եք,- ուղղեցի Սայգան մեջքիս ու շարունակեցի խոսակցությունը,- ես ձեզ որտե՞ղ գտնեմ:
- Այստեղ, արմեն, այստեղ: Բարձրանում ես այն փոքրիկ ճանապարհով, հետո միակ ճանապարհով թեքվում ես դեպի ձախ: Այդտեղ մի փոքրիկ լեռնահովիտ կա: Ես… այսինքն` մենք, արդեն այստեղ ենք ու քեզ ենք սպասում:

Արագացրի քայլերս և մեկ ժամ անց արդեն տեղում էի: Գեղեցիկ լեռնահովիտ էր, ինչպես թերևս մեր բոլոր լեռնահովիտներն են: Դե ասենք այս ամենին ես մի քիչ ծանոթ էլ էի, քանի որ թեև վերջին անգամ պատերազմի ժամանակ էի այս կողմերը մանրամասն ուսումնասիրել, բայց դե դրանից հետո էլ հաճախ էինք տղերքի հետ այս կողմերը որսի գալիս: Լեռնահովտի խորքում նկատեցի ծառերի տակ աննկատ կայանված Մերսեդեսի “ՋԻ-55” բրոնզագույն ու մգեցված ապակիներով ամենագնացը: Սուր զգացումն ունեցա, բայց ամեն ինչ պետք է, որ մեր նախատեսած ձևով անցներ.

- Ավտոմատդ գցիր,- լսեցի ռուսերենով ինչ-որ տեղ առջևից ու ճանաչեցի Մահմեդի ձայնը:

Ուսիցս հանեցի և զգուշորեն գետնին դրեցի Սայգաս, որից հետո մերկացրեցի մեջքիս կապած թուրն ու սկսեցի զգուշորեն մոտենալ մեքենային:

- Եկա՜ր,- յաթաղանը մերկացրած մեքենայի հետևից առաջ եկավ Մահմեդը ու ես հասցրեցի նկատել, որ դրանից բացի ուրիշ զենք նրա վրա կարծես թե չէր երևում,- ահա այսպե՜ս, արմե՜ն, մենք ոչ մի կերպ չե՜նք կարողանում մեր կիսատ թողած խոսակցությունն ավարտել: Ձերոնք հա ուզում են մեզ խանգարած լինել, բայց դե ես էլ ոչինչ, էրեկվա ծնված երեխան չե՜մ, սենցներին եմ ֆռռացրել, կարողանո՜ւմ եմ հետքերը կորցնել…
- Աղջիկն ո՞ւր է,- հայացքս հակառակորդիցս չկտրելով` հարցրեցի ես:

Մահմեդը մի պահ բացեց մեքենայի բեռնախցիկն ու ես տեսա բերանը կապած և լրիվ կապկպված Մարինեին: Բեռնախցիկի դուռը կտրուկ փակվեց:

- Ահա սենց բանե՜ր, արմեն,- շողոմ ժպտաց հակառակորդս,- մենք ժամանակ մի քիչ քիչ ունենք, քանի որ սա,- Մահմեդը ցույց տվեց մեքենայի կողքին դրված երևի թե ձեռքի որոնող մի սարք,- շուտով կվերջացնի տարածքի սկանավորումը, կգտնի մե՜ծ մի ռումբ ու կարճ նախապատրաստութհյունից հետո կակտիվացնի այն,- զրուցակիցս զգուշորեն գետնին դրեց սարքը, մի հայացք գցեց վրան ու ինձ նայեց,- կես ժամ,- ծիծաղեց Մահմեդը,- կես ժամ, իսկ գուցե արդեն նույնիսկ մի քիչ էլ քիչ: Հենց այդ ժամանակն անցնի, այստեղ երկու կիլոմետր շառավղով ոչ մի չայրված ու չավերված բան չի մնա, ձեր պոստերն էլ հետը: Դրա համար էլ ես շտապում եմ: Ուզում եմ հեռու լինել այստեղից, հասկանո՞ւմ ես, խորոված լինելու հավես հեչ չկա: Չնայած ասեմ, կարծում եմ, որ քեզ համար այդ ժամանակ արդեն մեկ կլինի…

Lion
14.10.2011, 07:42
Մահմեդը անակնկալ առաջ եկավ և փորձեց հարված հասցնել յաթաղանով: Ես հետ մղեցի հարվածը և մենք երկուսով, չկտրելով հայացքներս իրարից, սկսեցինք կարճ հարվածներ հասցնել միմյանց թրերով` փորձելով անակնկալի բերել մեկմեկու: Ընդ որում ես աստիճանաբար սկսեցի նահանջել դեպի բաց դաշտ` հեռանալով մեքենայից:

- Գիտե՞ս, արմեն,- ծիծաղեց Մահմեդը, երբ մենք մի պահ դադարեցրել էին հարվածների փոխանակումը և լարված ու սպասողական միմյանց էինք նայում,- պարզվում է, որ դու ինչքան քաջ ես, այնքան էլ հիմար, քանի որ այդպես էլ չհասկացար, որ չես կարող սպանել ինձ: Դու հիմա միայն ինձ անկեղծ ասա, ուզում ես միանգամի՞ց մեռնել, թե՞ գերադասում ես տանջվելովդ ա անել,- քրքջաց հակառակորդս:
- Գերադասելի կլիներ, իհարկե, տանջվել,- ժպտացի ես ու հետ մղեցի հակառակորդիս հերթական հարվածը:

Օգտվելով նրանից, որ Մահմեդը մի պահ դադարեցրել է հարձակումը, ինքս անցա հարձակման և մի քանի կտրող հարվածներ հասցրեցի աջից, ձախից, իսկ հետո էլ վերևից: Վերջին հարվածը Մահմեդը կարծես նույնիսկ չհասցրեց էլ հետ մղել ու ես զգացի, թե ինչպես թուրս սահեց նրա մարմնին շատ մոտիկ, բայց այդպես էլ տեղ չհասավ և շեղվեց: Զգացի, թե ինչպես թրիս բռնակը թեքեց դաստակս, այնպես, կարծես դրա շեղբը Մահմեդի մարմնից հետ էր մղել հզոր մի մագնիսի բացասական ալիք: Նման բան ես մեկ էլ հազարամյակներ առաջ էի զգացել: Մենք ևս մի քանի հարվածներ փոխանակեցինք, որի արդյունքում Մահմեդը խոցեց թևս և կարողացավ թեթև մի վերք էլ հասցնել կրցքավանդակիս: Դրանից հետո մենք փոխադարձ պաշտպանական դիրք ընդունեցինք: Թուլության մի ալիք եկավ վրաս…

- Մարդիկ կռվում են, արմեն, երբ հաղթելու մեկ, նույնիսկ չնչին մի հնարավորություն են ունենում,- յաթաղանը երկու ձեռքով գլխավերևում բռնած նետեց Մահմեդն ու հաղթական ժպտաց,- վերցրու նրանցից այդ մեկ, միակ հնարավորությունը ու նրանք միանգամից էլ կդադարեն կռվել:

Հակառակորդս մի քանի կտրուկ հարձակումներ իրականացրեց, որոնք ես, շարունակելով նահանջել, դժվարությամբ, բայց այնուհանդերձ հետ մղեցի:

- Տո, տո, տո, տո տո,- ձախ ձեռքի ցուցցամատը բացասական շարժեց Մահմեդը,- դու այդ հնարավորությունը ի սկզբանե չես ունեցել և քո գործը, արմեն, ի սկզբանե է արդեն տանուլ տրված եղել: Ժամանակի հարց է, բարեկամս, հիմա, թե մի քանի րոպե հետո, քո վերջն արդեն եկել է…
- Տո այ թուրքի լամուկ,- հեգնեցի ես ու մի քանի կտրուկ հարձակումներ իրականացրեցի,- քո թուրքական չափանիշներով ես հայերի մասին դատում, դրա համար ես տենց խոսում: Բայց դու չհասկացար, այս երկար հարյուրամյակների ընթացքում քո դատարկ գլուխն այդպես էլ չմտավ, որ հայերը, Մահմեդ, շարունակում են կռվել նույնիսկ այն դեպքում, երբ այդ մեկ, միակ հնարավորությունը իրոք որ չի լինում: Տեսակի հարց է, Մահմեդ, տեսակի հարց է, դա դու չե՜ս հասկանա,- նետեցի ես:

Մահմեդը մի կարճ քրքջոց արձակեց և կտրուկ հարված հասցրեց վերևից: Դրանից հետո նա մի քանի հարվածներ հասցրեց առաջ մեկնված թրիս, իսկ վերջում էլ կտրող հարված հասցրեց արդեն վզիս մակարդակում: Բոլոր հարվածները որսացի ու հետ մղեցի, իսկ վերջինից էլ դժվարությամբ, բայց այնուհանդերձ հասցրեցի հետ ընկրկել: Հանկարծ երկուսս էլ սուր զգացումն ունեցանք և անակնկալից մի պահ կարծես քարացանք: Դա հերիք եղավ, որ իրադարձությունները միանգամից սրընթաց զարգացում ստանան…

Lion
14.10.2011, 15:48
Երկուսն էլ հաշվի եմ առնում

1. Նյուտոնի կողմից ոչ միայն չհերքվեց, այլև հաստատվեց իներցիայի օրենքը և արագության տակ սլացող ձիերով մարտակառը, նույնիսկ բախվելուց հետո դեռ որոշ ժամանակ պահպանում է իր արագությունը (իհարկե բացասական արագացումով):
Եթե 1.5տ քաշով մեքենայի արգելակման ժանապարհը 40-50կմ/ժ արագությունից հասնում է մոտ 2 տասնյակ մետրերի, այն էլ այն դեպքում, երբ ճանապարհը տեղից չի շարժվում :D Դու տեսել ես ոնցա մեքենան մտնում ծառերի կամ թփերի մեջ? Այ մոտավորապես նույնն էլ կարող էին անել մարտակառքերը մարդկանց շարքերում:
2. Լիոն ջան, դու ինքդ էս մի քանի անգամ նշել, թե ինչպես են հաշվում մարտարշավով ընթացող զորքի երկարությունը: Հետո պարտադիր չի, որ մի էշէլոնով հարվածեն:

Ինչևէ սրանք ընդամենը ենթադրություններ են:
Փաստացի մարտակառքերի նպատակային (ընթացիկ տետողական գրոհներ և մանեվրեր) օգտագործումը մարտական երթով ձգված զորքերի դեմ ավելի էֆեկտիվ է և եգիպտացիք ուղղակի շանսեր չէին ունենա այդպիսի քանակով մարտակառքերի դեմ: Ուստի ակնհայտորեն Ռամզեսի կողմից փոքրացվել են իր մարտակառքերի քանակը, որպեսզի համ էլ համոթ չլինի, որ այդքան շատ մարտակառք է կորցրել: Նույնիսկ չի բացառվում, որ ուռճացրել են խեթ-հայկական մարտակառքերի կորուստի թիվը: Չնայած, ըստ ենթադրյալ տվյալների խեթերը կորցրել են մարտակառքերի մոտ 1/3-ը, ինչը նշանակում է որ դեռևս հզոր հարվածային ուժ ունեին: Ու եթե եգիպտոսը դրան համարժեք մի բան չունենար ուղղակի մարտակառքերի հարձակումներով կկոտորեին Ասորիքից նահանջող եգիպտացիներին: Ինձ թվում է, որ Եգիպտական մարտակառքերն ուղղակի կամ ուշացել են, կամ էլ արդեն նցած են եղել, երբ խեթ-հայկականները հարձակվել են:
Ամենայն հավանականությամբ` 2-րդը: Ամոն զորախումբը արքայականն էր ու պարունակում էր մեծաթիվ մարտակառքեր: Երբ Ռա զորախումը շարժվում էր դեպ Ամոնը, խեթերն անակնկալ հարվածեցին սրանց ամենանասպասելի թևից` գետի կողմից ու թիկունքից խփեցին նաև Ամոնին, Սակայն Ռամզեսը կարողացավ արագ կերպով հակահարձակում իրականացնել և խեթերը օղակի մեջ չընկնելու համար (Ամոն-Ռա) ուղղակի նահանջեցին, բայց ոչ թե դեպի իրենց ճամբար, այլ դեպի Պտախ զորախմբի ճանապարհը` ուղակիորեն փակելով դրանց արագ առաջխաղացման ճանապարհը սակայն և պատրաստ լինելով նորից շրջվել և այս անգամ հարվածել Ռամզեսին թիկունքից: Ռամզեսը հետապնդում էր իր ճամբարից նահանջող խեթերին: Դա նույնպես ռազմական մանեվր էր խեթերի կողմից, քանի որ խեթական հետևակը և այրուձին անցավ հարձակման առաջնց մարտաառքերի պաշտպանության մնացած Ամոն և Ռա (փրկված չնչին մնացորդներ) զորախմբերի ուղղությամբ: Ռամզեսն արագ փոխեց ուղղությունը և ընթացքից միանգամից հարվածեց առաջխաղացող խեթերին: Սակայն կար վտանգ թիկունքից ստանալ մարտակառքերի հարված և ընկնել ակցանի մեջ: Ուստի Պտախը առաջացավ:
Խեթերն այդ տակտիկական կարճատեև հարվածով ուղղակի ոչնչացրին եգիպտական հետևակի առնվազն 1/5 մասը: Ու խեթերն ուղղակի նահանջեցին` նաև մարտակառքերով և գետնանոցում կատարեցին: Ռամզեսը չփորձց ընթացիքց հետապնդել խեթերին` գետանցումն իր վրա նորից թանկ կնստեր:
Բայց էլի եմ ասում, ամենայն հավանականությամբ Եգիպտացիք կամ ունեին համեմատելի քանակով մարտակառքեր, կամ էլ մեկ այլ հակակշիռ, որը թույլ չտվեց խեթերին ուղղակի ընթացիկ արյունաքամ անել եգիպտացիներին:
Ենթադրում եմ նաև, որ եգիպտացիք ունեին բավականաչափ ձիավորներ, որոնք լավագույն զենքն էին մարտակառքերի դեմ: բայց ինչևէ` ոչ մի փաստ չունեմ դրա մասին: Մնում է միայն եգիպտական մեծաթիվ մարտակառքերի տարբերակը:

Չէ, այն որ եգիպտական աղբյուրները կարող էին ստել, չի բացառվում, բայց մարտակառքերի հարվածային/ճզմման ուժի մասին մի քիչ կարծես թե իրատես չես: Ձիերը մեքենաներ չեն, որ մինչև վերջի պահը "զոռ տան": Հաշվի առ, որ դրանք կենդանի արարածներ են, որոնք մարդկային մասսային մոտենալիս խուճապահար են լինում, իրենց ընթացքը սկսում է դանդաղել, իսկ մարդկային շարքերի առաջին իսկ գիծն անցնելիս նրանք սկսում են գայթել, սայթաքել, խուճապահար լինել - մի խոսքով, սա ոչ մի կերպ չի ձգում դաժե 60-ի տակ սլացող "06"-ի հարվածային/ճզմման ուժին ու թափին...

Իսկ խեթերը, ի դեպ, այս ճակատամարտում շատ գրագետ են վարվել և դա մեծապես մնում է ստվերում...

Lion
15.10.2011, 00:29
Բնութագրիչ, ցածր սուլոց լսեցի և Մահմեդի աջ ոտքը, ասես ֆուտբոլի գնդակին ուժեղ հարվածելիս լիներ, առաջ ու վերև նետվեց կամ, ավելի ճիշտն ասած, այն կարծես առաջ նետեցին, այն էլ այնպիսի մի ուժով, որ հակառակորդս հազիվ կարողացավ պահել հավասարակշռությունըև, ողջ մարմնով կես շրջան կատարելով, չոքեց ձախի վրա: Դեմքիս թռան արյան մի քանի կաթիլներ և Մահմեդը անհուն ցավից ծնված մի ուժեղ ոռնոց արձակեց:
- Հայերը, Մահմեդ, կռվում են նաև այն ժամանակ, երբ որևէ հնարավորություն հաղթելու նրանք չեն ունենում: Բայց, հաշվի առ, Մահմեդ, որ նրանք այդ դեպքում ոչ միայն կռվում են, այլ նաև դրա ընթացքում հենց իրենք են իրենց համար հաղթելու հնարավորություններ ստեղծում,- արագորեն մոտենալով հակառակորդիս ու մի քանի կտրուկ հարձակումներ գործելով` նետեցի ես:

Նույն պահին էլ Մահմեդի մարմնով միանգամից կարծես մի քանի կայծակներ անցան ու ես, չվնասվելու համար, հետ ընկա: Մահմեդի մարմինը լրիվ ձգվել էր, հակառակորդս տարածել էր թևերը և անբնականորեն ուժեղ ոռնում էր: Մի քանի վայրկյան անց, սակայն, ամեն ինչ միանգամից հանդարտվեց: Մահմեդը ուժասպառ եղած հետ ընկավ ու, բաց չթողնելով յաթաղանը ձեռքից, կիսաչոքած վիճակում կծկվեց:

- Պետք է որ ահագին ցավոտ լինի, Մահմեդ, չէ՞,- ծիծաղեցի ես ու կրկին առաջ եկա,- հը՞, շարունակե՞նք առյուծի ու գայլի պատմությունը, բայց արդեն հայավարի, ավելի հավասար պայմաններում…

Հակառալկորդս, կարծես փորին ստացած հարվածից ուղղվել չկարողանալով, այնուհանդերձ յաթաղանն առաջ, դեպի ինձ մեկնած ոտքի կանգնեց և քարշ գալով աստիճանաբար սկսեց հետ-հետ գնալ իր մեքենայի ուղղությամբ: Ես, հայացքս չկտրելով Մահմեդից, նետվեցի առաջ, խլեցի գետնին դրված որոնող սարքը, բայց հենց այդ պահին էլ հանկարծ ավտոմատային կրակահերթերը խզեցին լռությունը ու ես լսեցի Վարդանյանի ծանոթ-հրամայական ձայնը:
- Նետեք զենքերը, վերջ, կռիվը վերջացած է…

Լեռնահովտի մյուս ծայրում նկատեցի "ԱԿաԷսՈՒ"-ները դեպի մեզ ուղղած և արագորեն առաջ եկող կոմուֆլյաժ հագած կապիտան Վարդանյանին երկու հատուկ ջոկատայինների հետ, որոնք հետները բերում էին նաև ձեռնաշղթաներ հագցրած Մենեսին ու ևս մեկին:

Նույն պահին էլ, սակայն, նոր կրակոցներ հնչեցին, որոնք անմիջապես էլ ուժեղացան և վերածվեցին իսկական կրակահերթի: Ինչ-որ մեկը կրակի տակ էր առել մեզ բոլորիս: Ես գնդակի մի թեթև հարված ստացա ուսիս և ընկա, Մահմեդը սուզվեց ջիպի մյուս կողմում, բայց հատկապես ծանր վիճակում հայտնվեցին հենց նոր ի հայտ եկած ու բաց դաշտում հայտնված մեր հյուրերը: Հատուկջոկատայիններից մեկը հենց միանգամից սպանվեց, իսկ մյուսն էլ ծանր վիրավորվեց և ընկավ: Գնդակների մի տարափ էլ կարծես թե բաժին հասավ Մենեսին ու նրան ևս տապալեց, բայց դե հոգսս այդ պահին իհարկե բարեկամս չէր, քանի որ գնդակները նրան կարող էին շարքից հանել միայն ժամանակավորապես: Արագորեն պատյանում տեղադրեցի թուրս և, հասցնելով վերցնել Սայգաս, գլորվեցի մի մեծ քարի հետևում թաքնված Վարդանյանի ու նրա ուղեկցի ուղղությամբ: Մի հայացքն էլ ձեռքիցս բաց չթողած սարքի էկրանին պարզ էր, որ սա արդեն վերջացրել է որոնումը և ռումբը գտնված է: Պարզվեց, որ այն հեռու չէ և հենց մեր կողքին գտնվող սարի լանջին է: Վարդանյանը այդ ընթացքում կարգի էր բերել ավտոմատը և կարճ կրակահերթեր էր արձակում առայժմ անհայտ նպատակակետի ուղղությամբ: Նայեցի վերև և ուշադրությունս գրավեց անսովոր մի թումբ, որտեղ կարծես ժանգոտած մի տակառ խրված լիներ:

Lion
15.10.2011, 00:32
- Կապիտա՜ն,- գոռացի ես,- ռումբը շուտով կպայթի, այն վնասազրծե՜լ է պետք:
- Գրողի տարածներ, ես ձեր մերը,- մի կարճ կրակահերթ արձակելուց հետո ինձ դարձավ Վարդանյանը,- սրա՞նք ով են, որտեղի՞ց հայտնվեցին:
- Չգիտեմ, Վարդանյան, երևի մեր դիրքերն անցած թուրքերի դիվերսանտներն են,- պատասխանեցի ես,- կարծում եմ, որ սրանց Մահմեդն է բերել տվել, որ ամեն դեպքում մենք չկարողանանք վնասազերծել այդ ռումբը:
- Պեշկի պես ժեռտվայա տալիս,- նետեց Վարդանյանը,- բայց մենք պիտի էդ ժեռտվեն ընդունենք, Հայկ, ուրիշ ելք չկա, պիտի ընդունենք ու համ էլ դրա հետևանքները չեզոքացնենք: Գլեբ,- դարձավ Վարդանյանը հանգստությունը չկորցրած իր ուղեկցին ռուսերենով,- դու կարո՞ղ ես այդ ռումբը վնասազերծել:
- Դա իմ մասնագիտությունն է,- անվրդով պատասխանեց սա,- ինձ միայն այդ ռումբի մոտ հասցրեք:

Այդ պահին կրակահերթերը կրկին ուժեղացան և այն քարը, որի հետևում մենք թաքնվել էինք, սկսեց փշրվել կարծես տասնյակ զուբիլների հուժկու հարվածներից: Շուրջ բոլորս աղմուկ ու սուլոց բարձրացավ.

- Հա՜յկ,- ականջիս տակ մի կերպ գոռաց Վարդայանը,- Գլեբին վերցրու ու ռումբի մոտ տար, այլ ելք չկա, թյու ես ձեր,- նետեց Վարդանյանը և հերթական կրակահերթը արձակեց քարի վրայից,- ես սրանց կպահեմ, Հայկ, շտապի՜ր,- նետեց կապիտանն ու փոխեց ավտոմատի պահունակը,- այլ ելք չկա, ապեր, սրանց չես բացատրի, որ եթե ռումբը պայթեց, իրանք էլ մեզ հետ կգնան,- կապիտանը կտրուկ հետ քաշեց փակաղակն ու թողեց այն, որից հետո կրկին վրաս նայեց,- դե՜,- գոռաց նա,- սրանք հրամա՜ն ունեն, վազե՜ք,- նետեց Վարդանյանը ու հերթական կրակահերթը թողեցի թշնամու ուղղությամբ,- Գլեբին ռումբի մոտ տար…

Զգացի, որ Վարդանյանը ճիշտ է ասում, այլ ելք կարծես թե իրոք որ չկար: Ես ու Գլեբը պատրաստվեցինք գլորվել մեքենայի ուղղությամբ, բայց վերջին պահին ես չդիմացա, ոտքս կախ գցեցի ու նայեցի Վարդանյանին.

- Խնայիր քեզ, եղբայր, մենք դեռ էլի մարտեր ունենք վարելու,- այդ պահին դիմացս տարօրինակ կերպով կարծես թե հառնեց իմ քաջարի Սևակն ու ես անհուն նմանություն տեսա մերօրյա այս խիզախ կապիտանի և անցած-գնացած օրերի այդ փառահեղ Հազարապետի միջև:
- Սրանց մ…ք...,- վճռական տեսքով վրաս նայեց Վարդանյանը,- գնա, Հայկ, հույսս քո վրա եմ դնում, ախպերս, սրանք չե՜ն անցնի,- նետեց կապիտանն ու կրկին դիրքավորվեց քարի ուղղությամբ:

Lion
15.10.2011, 00:35
Մի կերպ հասա մեքենային ու բացեցի բեռնախցիկը: Ազատեցի Մարինեին կապանքներից ու հենց նույն պահին էլ Ռեմինգտոնը ձեռքին մոտ վազեց Վահեն:
- Վահե,- գոռացի ես,- ժամանակ չկա, հեռացրու աղջկան այստեղից ու ձեռք մեկնիր Վարդանյանին,- ցույց տվեցի քարերի հետևից մենահատ կրակոցներ արձակող կապիտանին,- մենք պիտի փորձենք ռումբը վնասազերծել…

Վահեն մի կարոտած համբույր պարգևեց Մարինեին, որից հետո բռնեց ձեռքն ու նրանք վազեցին լեռնալանջի ուղղությամբ: Ես ու Գլեբը մեր հերթին արագորեն բարձրացանք մյուս լեռնալանջի ուղղությամբ: Շուտով տեսա, որ այդ վակումային ռումբ կոչվածը գետնի մեջ խրված ու իրոք որ կարծես թե ժանգոտ մի տակառ լինի…
- Լավ, պարզ է,- դիտարկելով ռումբը` գլխով արեց հանգստությունը չկորցրած Գլեբը,- ընդամենը պետք է մեխանիզմն անջատել:
- Դու կկարողանա՞ս,- նայեցի Գլեբին:
- Հանգիստ եղիր, հիմա կվերջացնեմ,- պատասխանեց սա և հանեց իր գործիքների հավաքածուն:
Ներքևից կրակոցներ էին գալիս ու պարզ էր, որ Վարդանյանը դեռևս դիմադրում է:
- Դու մնա այստեղ, ես իջնեմ ներքև,- դարձա Գլեբին և, ուսիցս իջեցնելով Սայգաս, սկսեցի զգույշ քայլել դեպի վար:

Արդեն կրկին մեքենայի մոտակայքում էի, երբ անակնկալ սուր զգացումն ունեցա և գրեթե միանգամից էլ թփերի միջից, յաթաղանը մերկացրած ու կաղալով, բայց այնուհանդերձ մեծ արագությամբ վրաս նետվեց Մահմեդը: Հազիվ հասցրեցի դեմ տալ զենքը և յաթաղանի հարվածն իջավ նրա վրա: Հաջորդը ամեն դեպքում ես էի և ներքևից ոտքի հարված հասցրեցի Մահմեդի: Զգացի, թե ինչպես հակառակորդս ցնցվեց և յաթաղանը բռնած նրա ձեռքը թուլացավ: Արագորեն ծռեցի Սայգան և, պահունակի արանքում ոլորելով, սկսեցի ստիպել Մահմեդին թողնել թրի կոթը: Մահմեդը, սակայն, կարծես թե զգալով, թե հիմա ինչ կկատարվի, հանկարծ ինքը թողեց թրի կոթն ու ուժեղ հարված հասցրեց փորիս: Անանկալ ցավից ցնցվեցի ու երկուսս էլ մի կողմի ընկանք, արդեն լիովին անզեն վիճակում:

Մի կերպ ուշքի եկա ու տեսա, որ Մահմեդն արդեն մեքենայի մեջ է: Անհավատալի արագությամբ սա միացրեց շարժիչ ու, մինչ ես կվազեի դեպի մեքենան, պոկվեց հյուսիսային ուղղությամբ: Գրեթե միանգամից էլ մեքենայի կտուրին իրար հետևից մի քանի անցքեր առաջացան. այդ կարծես Վահեն էր սկսել իր Ռեմինգտոնով աշխատել, իսկ հետո էլ պայթեց հետևի ապակին, բայց Մահմեդը ի վերջո հեռացավ և կորավ հյուսիսային լեռնալանջի հետևում: Արագորեն վերցրեցի ոտքերիս տակ ընկած Սայգան ու նայեցի Վարդանյանի ուղղությամբ:

Այստեղ կրակոցներն արդեն դադարել էին և թուրք հատուկջոկատայինները զենքերը պատրաստ պահած մոտենում էին քարին: Զգացի, որ սրանք լրիվ տարված են մարտով և նկատել են առայժմ միայն Վարդանյանին: Նման դեպքերում կարող էր փրկել միայն թևանցը: Ծառերի տակով աննկատ, բայց արագ վազեցի դեպի Վարդանյանին մոտեցող թշնամու ռազմիկների աջ թևի ուղղությամբ: Զգացի, որ Վահեն հիմա նորից կսկսի, ուղղակի իր զենքը պետք է վերալիցքավորել հասցնի: Այդ ընթացքում թշնամու հատուկջոկատայինները մոտեցան այն քարին, որի հետևում թաքնվել էր Վարդանյանը և, արդեն մոտենալիս ես նկատեցի, թե ինչպես դրանք, թվով երևի մոտ ութ հոգի, լուսնաձև շարվեցին գետնին նստած, մեջքը քարին դեմ արած, արյունաթաթախ, բայց այդ վիճակում էլ այնուհանդերձ իր հակառակորդների վրա ուղիղ նայող Վարդանյանին: Կապիտանի փամփուշտները կարծես թե արդեն վերջացել էին ու երբ թուրքերը շարվեցին նրա դիմաց, Վարդանյանը կրկին նայեց սրանց, հետո հայացքը սահեցրեց փամփուշտները սպառած և արդեն անօգուտ իր հաստիքային Բերետտայի վրայով, ափսոսանքով քմծիծաղ տվեց ու մի կողմ նետեց այն:

- Հը՞, շուն,- աննկատ դեպի թշնամու հատուկջոկատայինները վազելիս ռուսերենով լսեցի դրանց հրամանատարի ձայնը, որը զենքն ուղղեց Վարդանյանի վրա,- բռնվեցի՞ր, խաչիկ,- արհամարհանքով նետեց սա:
- Դե գնա ք… լ…,- ոչ պակաս արհամարհանքով ռուսերենով մի լավ հայհոյանք շպրտեց Վարդանյանը և, ինչքան հաջողացրեց նստած տեղում ու իր վիրավոր ոտքերով, ուղղեց մեջքը, այրունախառը թքեց գետնին և ուղիղ նայեց դիմացինի երեսին,- հերս Աղդամի տակա զոհվել, շուն շան որդի, ու ես էլ իրա տղեն եմ…

Lion
15.10.2011, 00:40
Թշնամու հատուկջոկատայինները ծիծաղեցին, իսկ նրանց հրամանատարը, զենքը դնելով ուսին, պատրաստվեց մոտիկ տարածությունից գնդակահարել նույնիսկ այդ վիճակում էլ մահվան երեսին ուղիղ նայող և ինձ այդքան դուր եկած այս կապիտան: Լավ էր, որ ես արդեն մոտիկ էի, իսկ Վահեն էլ կարծես թե արդեն հասցրել էր վերալիցքավորել Ռեմինգտոնը: Միանգամից էլ Վահեի դիպուկ կրակոցի արդյունքում թշնամու հրամանատարի ավտոմատը փշրվեց ու դուրս թռավ ձեռքից, որից հետո, մինչև ուշքի կգային, շարքով կանգնած հատուկջոկատայինները սկսեցին իրար հետևից գետին տապալվել:

Ես գիտեի Վահեի արագությունն ու դիպուկությունը այդ գործում, բայց ինքս էլ պակաս չէի և արդեն շատ մոտիկ տարածությունից մի քանի հատու կրակոցներով գետին տապալեցի դեռևս ոտքի վրա մնացած թշնամու վերջին զինվորներին: Շատ արագ մի քանի ստուգողական կրակոցներ արձակեցի դրանց վրա, որից հետո մոտեցա քարին հենված ու արյունաքամ լինող կապիտանին: Դիմացս հառնեց ազնվասիրտ Սևակն ու մեր այն հինավուրց կաղնին…

- Հը՞, Հայկ,- շնչասպառ լինելով հարցեց կապիտանը,- գտա՞ք այդ ռումբը:
- Ամեն ինչ նորմալ է, Ս՜…, Վարդանյան ջան,- ուղղեցի ինձ, չոքեցի կապիտանի կողքին ու փորձեցի թաշկինակովս և վերնաշապիկիս պատռած մասերով վերքերի վրա արագորեն վիրակապներ դնել,- գտանք, դու միայն մի անհանգստացիր, Գլեբն արդեն վնասազերծել է այն, իսկ մերոնք էլ շուտով այստեղ կլինեն:

Վարդանյանը ժպտաց.
- Բռանոժիլետը վատ բան չի, Հայկ,- ասաց կապիտանն ու փորձեց ուղղվել տեղում,- թեև չդիմացավ ու ծակռտվեց, բայց դե կարծես թե ահագին էլ փրկելա, հա՞,- վրաս նայեց կապիտանը:
- Փրկելա, Վարդանյան ջան, փրկելա,- շարունակեցի վիրակապներ դնել ես ու աչքի պոչով տեսա մոտ վազող Գլեբին,- ահա և Գլեբը, կարծես թե ամեն ինչ նորմալ է…

Գլեբը զուսպ գլխով արեց, իսկ ես հանկարծ լսեցի ուղղաթիռի բնորոշ ձայնն ու դարձա մոտ վազած Վահեին:
- Մենեսին վերցրու և հեռանում ենք,- կիսաձայն շշնջացի ես ընկերոջս,- դու Մենեսին ու Մարինեին տար, ես հիմա կգամ:

Վահեն նետվեց ասածս կատարելու, իսկ ես շարունակեցի գործս և վերջնականապես հասա նրան, որ Վարդանյանի արյունահոսությունը դադարեց: Այդ ընթացքում ուղղաթիռի ձայնն ավելի ուժեղացավ և ես տեսա, որ Մենեսին շալակն առած ու, երերալով իմ եգիպտացու ծանրության տակ, Վահեն ուղղություն է բռնել դեպի լեռնահովտի մյուս ծայրում կայանված իր "Նիվա"-ն: Զգացի, որ ժամանակն էր նաև իմ հեռանալուն:
- Ուղղաթիռն արդեն գալիս է, Վարդանյան,- ժպտացի ու ոտքի կանգնեցի ես,- Գլեբը հետդ կլինի, իսկ ես պիտի գնամ…

Վահեն արդեն մեքենայի մեջ էր տեղավորել աստիճանաբար ուշքի եկող Մենեսին ու շարժիչը միացրած Մարինեի հետ ինձ էին սպասում.
- Մենք դեռ էլի կտեսնվենք, չէ՞, Հայկ,- մի պահ վրաս նայեց ու ծուռ ժպտաց Վարդանյանը,- կհանդիպենք, չէ՞,- ավելացրեց նա ու թուլացող ձեռքը մեկնեց իմ ուղղությամբ:
- Անունդ էլ չգիտեմ, ես ձեր գաղտնապահությունը…,- ծիծաղեցի ու սեղմեցի Վարդանյանի ձեռքը,- իհարկե կհանդիպենք:
- Սևակ,- ժպտաց սա և, նկատելով զարմացած հայացքս, ավելացրեց,- մոտիկներիս ու արդեն նաև քեզ համար` Սևակ,- ժպտաց Սևակը,- հայրս ժամանակին Սևակի մեծ երկրպագուն է եղել, ախպերս, ծերից-ծեր անգիր կասեր, ափսոս, որ հետո զոհվեց: Գնաս բարով, Հայկ, զգույշ եղիր…

Ուղղաթիռն ի վերջո վայրեջք կատարեց արդեն լրիվ մարտադաշտ հիշեցնող լեռնահովտում, երբ մենք Վահեի "Նիվա"-ով արդեն հեռանում էինք այնտեղից: Վերջին պահին հասցրեցի նկատել ուղղաթիռից ցած թռչող դեսանտայիններին ու պատգարակներով դեպի Սևակը վազող բուժակներին:
- Կարծես թե այս անգամ հրավառությունը բաց եմ թողել, հա՞- գլուխը ցնցելով ուշքի եկավ հետևիս նստարանին նստած Մենեսը, շփոթահար շուրջ բոլորը նայեց, որից հետո, շոշափելով ամբողջովին ծակոտված ու արյունաթաթախ վերնաշապիկը, ափսոսանքով գլուխն օրերեց,- սատանա՜, մի գիրկ փող էի տվել…
- Թրերի ու նիզակների դարն անցել է,- ծիծաղեց Վահեն ու նրա հետևում նստած Մարինեն փարվեց ընկերոջս,- որ ասում ե՜մ, այ ծերուկներ, չեք հավատում…

Մենք ծիծաղեցինք ու շարունակեցինք ուղին դեպի հարավ: Դիմացից գալիս էին զինվորներ տանող մի քանի ռազմական "Ուրալ"-ներ ու ես զգացի, որ սահմանն այս անգամ իրոք որ արդեն լավ է պաշտպանված…

Գեա
15.10.2011, 14:33
Մհեր , էմոցիաներդ քեզ էնքան են ուտում , որ երկդ վերածում ես ֆուտբոլի դաշտի , լիքը հայհոյանքներով , աղջիկներով փասափուսաներս հավաքենք դուրս գանք էստեղից?

Lion
15.10.2011, 20:04
Վայյյ :oy Գեա ջան, որ տղամարդու ոտքին ծանր քար է ընկնում, նա սովորաբար ոչ թե ասում է. "Ախ ինչ ծանր էր, ոտքս ցավացրեց", այլ արտահայտվում է մոտավորապես այնպես, ինչպես արդեն ռիսկ էլ չեմ անում գրել:D Ու հիմի, երբ մեր քաջարի կապիտանը վճռական տեսքով ուզումա թուրքերի դեմը կանգնել, վերջում էլ մահվան աչքերին նայելով ու, լրիվ վստահ իրա ճշտին, պատասխանա ման գալիս, շատ հավանականա, որ վիրավորանքին հենց այսպես պատասխանի, այլ ոչ թե մեջբերում կատարի Մոնտեքսյույից :)

Հայկը կարծես թե ձգտել է ծայրահեղ իրական փոխանցել իրավիճակը, բայց դե ամեն դեպքում, իր տեղը ես ներողություն եմ խնդրում...:oy;)

Գեա
15.10.2011, 20:43
Լիոն ,ինձ տղամարդու բնույթի հետ մի ծանոթացրու,վաղուց հայտնի է ձեր վայրենի ու բարբարոս բնույթը:P բայց կարծում եմ . որ գրվածքիդ մեջ այդ էմոցիաները ու դրանց հետևանքով ծագած այսպես կոչված ժողովրդական ֆոլկլորը եթե չլիներ էլ,պարզ է . որ իրար հետ դուով չեն խոսացել, ու հատուկ մանրամասնելու կարիք չկար...մի խոսքով դուք տղամարդկանցով էլի մեզ չնկատելու եք տալիս, լավ չի....

Lion
15.10.2011, 20:45
Չգիտեմ... ոճի հարց է: Ինձ միշտ դուր է եկել ռեալիզմը: Ընդ որում նույն այդ ռելիզմը ամենևին էլ չի նշանակում տոտալ բացասական ու մուգ երանգներ, ինչպես սովորաբար վարվում են ոմանք: Ուղղակի հայհոյանքները տղամարդկանց կենցաղի և "ֆալկլոր"-ի անբաժան ուղեկիցներն են ու դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե դրանք ինչքան շատ են ներկա նրանց խոսքերում, երբ դուք ներկա չեք... :)

Գեա
15.10.2011, 20:55
դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե դրանք ինչքան շատ են ներկա նրանց խոսքերում, երբ դուք ներկա չեք... :)
այ ասածս դա է , պետք է այնպես անել , որ մենք հետագայում էլ շարունակենք չպատկերացնել , թե այդ բառերը , որքան շատ են ձեր առօրյա խոսքում:Թող դա մնա ձեր`տղամարդկանց փոքրիկ , կամ գուցե մեծ գաղտնիքը:;)

Lion
15.10.2011, 21:01
Ճիշտ ես, ուղղակի այնպես ստացվեց, որ Հայկի հուշերի այս մասը տղամարդկային երանգներ ստացավ: Չեմ կարծում, որ արժեր այդ "իրականության պահը" կորցնել...

Գեա
15.10.2011, 21:15
Ճիշտ ես, ուղղակի այնպես ստացվեց, որ Հայկի հուշերի այս մասը տղամարդկային երանգներ ստացավ: Չեմ կարծում, որ արժեր այդ "իրականության պահը" կորցնել...
դու գիտես, բայց տեսական մի հարց տամ, ենթադրենք գրածդ որոշես տպագրես էս ֆոլկլորով էլ տպելու ես?բա էդ կետիկները ինչի համար ես դրել , հո Հայկը, կամ մյուսները կետերով չէին հայհոյում , լավ էլ կարծում եմ բարձրաձայն ու յուղոտ ասել են իրենց ասելիքը:Արի կլինի էդ կետերը հանի , հանուն ռեալիզմի...:P

Lion
15.10.2011, 21:45
Դե էդ արդեն կլիներ իրոք ավելի ռեալ, ուղղակի իրոք որ ստեղ ցենզուրայի խնդիր է առաջանում... Կարծում եմ, որ այս միջին տարբերակն ավելի լավ է: Մարդիկ, որոնք չգիտեն այդ կետիկների բովանդակությունը, ընդամենը կենթադրեն, մարդիկ, որոնք գիտեն` կհասկանան ինչի մասին է խոսքը:

Գեա
15.10.2011, 21:51
չգիտեմ կարող է դու ես ճիշտը, էլ բան չեմ ասի, բայց մենակ ենթադրություննեից էլ ականջներս տժժաց:D
Շարունակությունը երբ կտեղադրես??

Lion
15.10.2011, 21:57
Գեա ջան, ասածդ ճիշտն ասած մի քիչ սրտիս նստեց, բայց երևի պետք չի ամեն ինչ սրտիս էդքան մոտիկ ընդունեմ: Ուղղակի դա էլ տենց ստացվեց, ինչ անեմ??!!

Գեա
15.10.2011, 22:15
Գեա ջան, ասածդ ճիշտն ասած մի քիչ սրտիս նստեց, բայց երևի պետք չի ամեն ինչ սրտիս էդքան մոտիկ ընդունեմ: Ուղղակի դա էլ տենց ստացվեց, ինչ անեմ??!!
բան էլ մի արա, շարունակությունն եմ ուզում կարդալ :)

Lion
15.10.2011, 23:29
*

- Վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հաղորդագրություն, իբր թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումները անհաջող գրոհ են ձեռնարկել Մռավի լեռնանցքի ուղղությամբ, որի հետևանքով 5 հայ զինծառայող զոհվել է ու ևս 3-ը՝ վիրավորվել: Դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով հանդես է եկել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Հերքումում մասնավորապես ասվում է. "Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվական այս էժանագին խաղը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է հերթական անգամ բարձրացնել իր բանակի և հասարակության չակերտավոր մարտական ոգին՝ միաժամանակ ապակայունացնելով իրավիճակը": Այս ամենի ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները արդեն երեկ հաղորդել էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` բախման հետևանքով ադրբեջանական զինված ուժերի զինվորներ են զոհվել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի` երեկ տարածած հաղորդագրության համաձայն, հայկական զինված ուժերը ընդամենը հակադարձել են ադրբեջանական կողմի կրակահերթերին, պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին և ներկայումս էլ շարունակում են հաջողությամբ իրականացնել իրենց մարտական խնդիրները: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի` հայկական կողմը կորցրել է մեկ սպանված և երկու վիրավոր, իսկ հակառակորդը` ութ սպանված և մեկ վիրավոր…,- ցածրացրի հեռուստացույցի ձայնն ու դարձա Մենեսին, երբ հաջորդ օրը երեկոյան արդեն երևանյան իմ բնակարանում էինք:
- Կարծես թե մեր մասին խոսք չկա, չէ՞, դա լավ է,- ժպտացի ես:
- Պայթյունի մասին էլ չի ասվում,- գլխով արեց բարեկամս,- ու կարծում եմ, որ այս գործից դուք ահագին շահած դուրս եկաք, քանի որ ռումբը ոչ միայն չպայթեց, այլև գրեթե սարքին վիճակում բաժին հասավ ձեզ ու…
- … ու կպայթի արդեն մեր ուզած ժամանակ և մեր ուզած վայրում,- ծիծաղելով բարեկամիս լրացրեցի ես:
- Չէ, Հայկ, բայց ամեն դեպքում հավատս չի գալիս, ո՞նց դու կարողացար այս ամենը սենց կազմակերպել, հը՞,- հարցրեց Մենեսը ու վրաս նայեց,- համ Մահմեդին չեզոքացրիր, համ ռումբը վնասազերծեցիր,- սկսեց հաշվել բարեկամս,- համ Մարինեին փրկեցիր, համ սահմանը պահեցիր, տո… տո համ էլ եսիմ էլ ինչ չոռ ու ցավ արեցիր: Ո՞նց կարողացար, հը՞:
- Չգիտեմ, ստացվեց,- ժպտացի բարեկամիս,- ես գիտեի, որ մեր մեքենայի վրա Վարդանյանը ժուչոկ է տեղադրել: Ամենապարզ մոտեցումը թվում էր թե այն կլիներ, որ անվտանգության մեր տղերքին ուղղակի խաբար անեինք և նրանք փորձեին բռնել Մահմեդին: Բայց ես լրջորեն կասկածում էի, որ այդ դեպքում մենք Մարինեին ողջ չէինք տեսնի, ինչը, ինքդ էլ ես հասկանում, ուղղակի անընդունելի տարբերակ էր…
- Իհարկե,- համաձայնեց Մենեսը,- ինչ երջանիկ տեսքով նոր քաղաք իջան այդ ջահելները: Գիտե՞ս, Հայկ, իրենց որ նայում եմ, հոգիս փառավորվում է,- ուրախ ժպտաց բարեկամս:
- Իմն էլ, Մենես ջան, երևի թե ապագան իրոք որ արդեն իրենցն է, այլ ոչ թե մերը…
- Էլ մի՜…,- կեղծ նեղացած տոնով վրաս նայեց Մենեսը,- ստեղ հենց նոր դու այնպիսի մի շախմատային պարտիա խաղարկեցիր, որ Շերլոկ Հոլմսի բերանը բաց կմնար, Գասպարովինն էլ հետը, իսկ դու ասո՜ւմ ես…,- Մենեսը նեղացած տեսք ընդունեց ու վրաս նայեց:
- Դե լա՜վ, այ քուրմ,- ծիծաղեցի ես,- քո դպրոցն է, ի՞նչ կարող եմ անել:
- Այ դա ուրի՜շ բան, Հա՜յկ,- հռհռաց Մենեսը,- այ նո՜ր ճանաչեցի՜ քեզ: Հա, հասկանալի է, դու գիտեիր, որ ժուչոկը մեր մեքենայի վրա է դրված ու նպատակ ունեիր ընդամենը հետաձգել, բայց ոչ բացառել մեր հայտնվելը Մահմեդի մոտ…
- Ըհը,- գլխով արեցի ես,- դրա համար էլ դու ստիպված եղար "Նիվա" վարել սովորել, իսկ ես ու Վահեն էլ աննկատ լքեցինք մեքենան ու անվտանգության մեր տղերքից շուտ հասանք Մարինեի մոտ: Ես գիտեի, որ դու կգտնես, մեր այն սուր զգացումով կզգաս ու կգտնես մեզ և Վարդանյանին էլ իր տղերքի հետ ուղիղ այդ լեռնահովիտը կբերես: Կարծում եմ ես չսխալվեցի ու դա այդ լավ աղջկան կյանք արժեցավ,- ժպտացի ես,- Վահեին դիրքավորեցի հարմար մի վայրում, ինքս էլ առաջ անցա: Հաշվի չէի առել միայն այդ դիվերսանտներին, բայց դե սրանց էլ, մալադեց էլի Վարդանյանը, ինքը վնասազերծեց…
- Պարիսի պես մի բան, պարզ է,- գլխով արեց Մենեսը,- բայց կեցցե Վահեն, ինչ դիպուկությո՜ւն, է՜, ուղիղ կրնկին կպավ…
- …ու շարքից հանեց Մահմեդին,- ժպտացի ես:
- Անխոցելի Մահմեդին, Հայկ, անխոցելի Մահմեդին,- ցուցամատը ժխտողական օդում օրորեց Մենեսը,- դու ինձնից լավ գիտես, որ դրան հաջողվեց փրկվել` իր ջիպով անցնելով ձեր դիրքերը և ապաստանելով թուրքական կողմում: Կարծում եմ, որ այս հարցում ձերոնք ամեն դեպքում մի քիչ թերացան…
- Դե հա՜,- գլխով արեցի ես,- ամեն օր չէ, որ թիկունքիցդ մի "ՋԻ-55" է սլանում քո խրամատների վրա և հատում շփման գիծը, համաձայն եմ, մերոնք մի քիչ թերացան, բայց դե ընդունիր, բարեկամս,- ժպտացի ես,- ռումբը ունենք,- սկսեցի ծալել մատներս ու հաշվել ես,- աղջկան փրկեցինք, Մահմեդի անխոցելիությունը վերացրինք, Սևակի համար հասանք արիության մեդալի ու արտահերթ մայորության, մեզ համար էլ անվտագության տղերքի մեջ տենց մի կարգին ընկեր ճարեցինք… քիչ չի, չէ՞:
- Չէ, չէ, քիչ չի, այ փաստաբան,- ծիծաղեց Մենեսը,- մի խոսքիս հազարով ես պատասխանում, ծերացել ես, է՜, ծերո՜ւկս:
- Դե գնա ստեղից, դավադիտ արիր արդեն,- հռհռացի ես ու սկսեցի բարձերը շպրտել Մենեսի ուղղությամբ,- կյանքս կերար, է՜լի, գնա ստեղից…
Ես սկսեցի բարձերով հարվածել Մենեսին, որը կեղծ հուսահատ տեսքով կուչ եկավ ու պաշտպանողական դիրք ընդունեց: "Սահմանը պահված է, Վահեն ու Մարինեն երջանիկ են, կարևոր դա է, մնացածը` հե՜չ",- վերջին անգամ անցավ մտքովս այն ժամանակ, երբ ես ձեռքիս տակ ընկած ամենամեծ բարձով սկսեցի քոթակել իրեն վարակած սրտաբուխ ծիծաղից ուժասպառ լինող Մենեսին…


Վ Ե Ր Ջ...


Երևան
20.10.2006-28.08.2011

Գեա
15.10.2011, 23:42
Լիոն շատ շնորհակալ եմ , վերջին երկու ամիսների հետաքրքիր ժամանցի համար:
Շնորհակալ եմ պատմական դեպքերի նման մեկնաբանության համար :
Պատմությունդ բերնեբերան լցված էր հայ ժողովրդի անցած ուղու հանդեպ ունեցած մեծ հպարտությամբ ու հայրենասիրությամբ :Շնորհակալ եմ նաև դրա համար:
Մի խոսքով շատ ապրես:

Lion
16.10.2011, 00:24
Մերսի, Գեա ջան, ապրես :) Ապրես, որ հետս եղար ու անցար այս ուղին, ապրես, որ համբերատար եղար ու օգտակար և տեղին դիտողություններ արեցիր - դրանք բոլոր ու քո ընդհանուր վերաբերմունքը իոք որ մեծ գնահատականի են արժանի...

Արէա
16.10.2011, 08:44
Իյա՜, բա Տիգրան Մեծը, բա քրիստոնեության ընդունումը, բա տառերի գյուտը, բա Ավարայրը, բա Արշակ թագավորը, բա Պապը, բա Կիլիկիան, բա Առաքելոց վանքի կռիվը, բա արևմտյան հայաստանի ինքնապաշտպանությունները, բա էլ որն ասեմ, սկզբից կարդում էի, անհամբեր սպասելով թե վերջապես երբ ենք նշածս դեպքերին հասնելու, փաստորեն չկային հա՞ :( , ափսոս:
Lion ջան, արդեն խորհուրդ չեմ տալիս, այլ խնդրում եմ, անպայման նշածս մասերը ավելացրու, դրանք անհամեմատ ավելի հետաքրքիր ու գրավիչ կլինեն քան մ.թ.ա 2000 տարի առաջ կատարված հեռու հեռավոր դեպքերը:

Lion
16.10.2011, 09:49
Արէա ջան, կարծում եմ, որ այդ ամենն էլ կլինի, ուղղակի այնպես ստացվեց, որ Հայկի նոթերի այս մասում իրադարձությունները զարգացան Մահմեդի առաջացրած խնդրի ֆոնին... ;)

Lion
16.10.2011, 12:55
Ահա և վերջ կամ էլ... գրեթե վերջ: 60 օր... :) Ուղիղ 60 օրում ես ու դուք էլ ինձ հետ ծանոթացանք զարմանալի մի մարդու` Հայկազունի Հայկի կյանքի մի լայն հատվածին, ապրեցինք այդ հիանալի մարդու կյանքով, ուրախացանք ու տխրեցինք մեր հերոսի հետ, սիրեցինք և ատեցինք նրա հետ, մի խոսքով, եղանք զարմանալի հայ մի մարդու հետ ու ծանոթացանք նրա անցած ուղու մի մասին:

Շնորհակալություն բոլոր-բոլորին, ովքեր պատիվ արեցին ինձ հետս անցնելու այս ուղին: 60 օր, բարեկամներս, ուղիղ 60 օր և այդ ընթացքում այս թեման ունեցավ 13.200 այցելությունից ավել: Դա նշանակում է օրական այս թեմա միջինը 220 այցելություն, ինչը, որպես ֆորումի հնաբնակի, թող ինձ թույլ տրվի ասել, որ ամենևին էլ վատ արդյունք չէ...;)

Մերսի, շնորհակալություն բոլոր-բոլորին, բոլոր նրանց, ովքեր արտահայտվեցին, իսկ գուցե և հարկ չհամարեցին արտահայտվել, բայց եղան այս թեմայում: Շնորհակալություն, մերսիներ, ձեր վերաբերմունքը, որը իրոք որ առանց բացաոությամբ դրական էր, շատ կարևոր էր Նոթերի հեղինակի համար, քանի որ դա ցույց տվեց, որ ինքը իզուր չի ապրել և իզուր չի տանջվել, իզուր չի մտածել ու իզուր չի տքնել: Սա շատ կարևոր պահ էր ու ի սրտե շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր թույլ տվեցին հեղինակին զգալ այդ ամենը, այդ ամենը` իր համար անչափ կարևոր այդ հանգամանքը:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել aragats-ին որպես անչափ համեստ, բայց հավատարիմ ու աննահանջ ուղեկցի, armen9494-ին, որի բուռն և հիացական արձագանքը խիստ կարևոր ու հաճելի էր, Arpine-ին, մեղմ ու ճաշակով այդ աղջկան, որը կարևոր ներդրում ունեցավ ողջ այս գործում, հիացական Freeman-ին, իր անկրկնելի ու դիպուկ նկատողություններով, Lem-ին, իր հիացած ու շատ կարևոր պաչիկով (http://www.akumb.am/showthread.php/61348-Հավերժության-դատապարտվածը?p=2278506&viewfull=1#post2278506), Malxas-ին, պատմավեպերի հեղինակ իմ լավ ընկերոջը, որի մասնագիտական կարծիքն ուղղակի անփոխարինելի էր, Mark Pauler ու Moonwalker-ին կարդալու ու կարդալու պատրաստակամության համար, զգայուն և գեղեցիկ Nadine-ին, իր հիացմունքի համար, Jarre-ին ֆիլմի սյուժե առաջարկելու ու... այլ բաների համար ևս, Sambitbaba-ին, իրոք զգայուն ու լուսավոր գաղափարախոսությամբ օժտված մեր ակումբային ընկերոջը, որը կարողացավ խորն ու թաքցրած շերտեր տեսնել այս ամենում, աննահանջ և աննկուն Varzor-ին, իր խիստ արժեքավոր, տեղին ու ժամանակին դիտողություններով և նկատառումներով` թեմայի ակտիվության պահպանման համար մեծ ներդրում ունեցած այս մարդուն, համեստ way-ին, որի համեստ, բայց հիացական վերաբերմունքն այնուհանդերձ շատ կարևոր նշանակություն ունեցավ, արիական Արէա-ին, հզոր գաղափարախոսության և իր օգտակար խորհուրդներով մեծ ներդրում ունեցած այս մարդուն, մի խոսքով, շնորհակալություն կրկին ու կրկին բոլոր բոլորիդ, բոլոր-բոլորիդ, բոլոր-բոլորիդ, ովքեր օգնեցին ինձ և ովքեր անցան այս կարևոր ուղին Հայկազունի Հայկի հետ, ապրեք, մերսիներ, շատ շնորհակալություն, դուք կարևոր գործ արեցիք Նոթերի հեղինակի համար: Ու ոնց կասվեր հայտնի երգի մի քիչ փոխված տարբերակում.

Թող ինձ ներեն, բոլոր այն ուստեքը,
Ում անունները, ես չեմ նշում,
Թող որ լինեն, նրանք հայեցի,
Ու իմանան` իրենց էլ հիշեցի...

Մերսիներ, ապրեք, այս երգն էլ իմ կողմից, նվիրվում է բոլոր-բոլորին, բոլոր-բոլորին... "ովքեր ինձ հետ անցան, ճանապարհն այս մեծ" :);)



http://www.youtube.com/watch?v=coDxnGic_m8

Արէա
16.10.2011, 13:56
Ամենամեծ շնորհակալությունը քեզ Lion, ու հազարավոր վարկանիշներ, ափսոս համակարգը թույլ չեր տալիս, թե չէ ամեն տեղադրածդ մասը անկասկած վարկանիշի էր արժանի: Շնորհակալություն էսքան հաճելի ու ճանաչողական պահեր պարգևելու համար: Անհամբեր սպասում ենք շարունակությանը ;)

Lion
16.10.2011, 15:27
Ապրես :) Իսկ շարունակությունը... չգիտեմ երբ, բայց կլինի, վստահ եմ, որ կլինի, սա հաստատ ;)

E-la Via
16.10.2011, 15:44
Lion, ես էլ եմ շնորհակալ կատարածդ հսկայական աշխատանքի, գործիդ հանդեպ տածած նվիրվածության, Հայկի նոթերին մեզ ծանոթացնելու համար, ի դեմս Հայկ Հայկազունու հայի հին ու նոր կերպարի վերաստեղծման համար:
Որքան կարդում էի, այնքան նոր հայացքով էի սկսում նայել մեր անցյալին, պատմությանը, մեզ՝ հայերիս, ու հասկանում էի, որ գրեթե ոչինչ չգիտեմ այդ մասին: Հավատա, որ այս ընթացքում շատ բան սովորեցի ու շատ կցանկանայի, որ որքան հնարավոր է շատ մարդ ծանոթանար այս աշխատանքին:
Հուսամ, որ Հայկի նոթերի նոր հատվածներ ձեռքդ դեռ կընկնեն ու դրանց նույնպես մեզ կծանոթացնես ;):

Քեզ ու մեզ մաղթում եմ, որ դու երբեք չկորցնես էնտուզիազմդ ու դրանով շարունակես շրջապտիդ էլ վարակել:
Ու հավատում եմ, որ մի օր գրախանութում շրջելիս գրադարակներից մեկում իր ուրույն տեղը զբաղեցրած տեսնելու եմ նաև «Հավերժության դատապարտվածը»:
Շնորհակալություն:):

Lion
16.10.2011, 15:52
Ապրես, way ջան: Շարունակություն կլինի, ես կարծես թե վստահ եմ դրանում:)

Varzor
16.10.2011, 23:53
Ապրես :) Իսկ շարունակությունը... չգիտեմ երբ, բայց կլինի, վստահ եմ, որ կլինի, սա հաստատ ;)
Իհարկե, Հայկը դեռ շատ բան ունի պատմելու, վերջ ի վերջո 4000 տարուց ավել է ապրել, ահմ էլ որքան բան է տեսել ...
Ու շատ լավ շարունակություն կլինի, չեմ կասկածում:
Շնորհակալ եմ, շատ հաճելի մտքեր պարգևեցիր, շատ հուշեր արդնացրեցիր ...

Մի խոսքով գովելի աշխատանք է:
Ի դեպ, արժի այդ առիթով շնորհավորել ;)

Lion
17.10.2011, 07:27
Այո, ճիշտ ես :) Ինձ թվում է երբևէ ապագայում, ոչ շատ մոտ ժամանակներս, բայց ոչ էլ շատ հեռու, ես կստանամ Հայկի նոթերի հերթական մասերը... ;)

Varzor
17.10.2011, 13:07
Այո, ճիշտ ես :) Ինձ թվում է երբևէ ապագայում, ոչ շատ մոտ ժամանակներս, բայց ոչ էլ շատ հեռու, ես կստանամ Հայկի նոթերի հերթական մասերը... ;)
Ասա թող հետն էլ Արմավիրի գինու պահեստներից մի 2 շիշ ուղարկի :D Միանգամից կթրջենք ;)
Հնարավոր չի պահած չլինի, մանավանդ որ ինքն էլ գինու ահնդեպ անտարբեր չի եղել :D

Lem
12.12.2011, 16:28
Այնպես ստացվեց, որ «Հավերժության դատապարտված»-ի վերջը միայն այսօր կարդացի (ամոթ ինձ, չնայած ես հարգելի պատճառներ ունեի): Lion ջան, ուզում եմ ակումբով մեկ հայտարարել, որ հպարտ եմ քեզնով ու եթե ճիշտ ժամանակին ավարտին չհասցնեիր պատմությունդ՝ հիացմունքս կվերածվեր սիրահարվածություն: Ասածս ի՞նչ է՝ շարունակիր էլի՜... :)) Իսկ ընդհանրապես՝ ես դեռ չեմ կորցրել այս գիրքը գնելու հպարտությունն ապրելու իմ հույսը:

Lion
12.12.2011, 16:44
Ապրես, մերսի Lem ջան, քո խոսքերը շատ կարևոր էին ինձ համար: Տեսնենք, թե հետագայում ինչ կլինի - կարծում եմ, որ օր չէ մի օր Հայկը ինձ իր նոթերի շարունակությունն էլ կուղարկի... ;)

Freeman
31.01.2012, 16:37
Այն ժամանակ ներկ կա՞ր:}
Էդ ժամանակ դաժե էն թարթիչների ներկերից կար, չեմ հիշում դրանք ոնց են կոչվում :)

Varzor
31.01.2012, 16:51
Էդ ժամանակ դաժե էն թարթիչների ներկերից կար, չեմ հիշում դրանք ոնց են կոչվում :)
Կոչվում էր (հիմա էլ է կոչվում ու օգտագործվում է) սուրմա

Freeman
31.01.2012, 20:38
Կոչվում էր (հիմա էլ է կոչվում ու օգտագործվում է) սուրմա
Գիտեմ, որ հիմա օգտագործվում ա)) անունն էի մոռացել:)

Malxas
01.02.2012, 22:51
Լիոն, իսկ շարունակությունը երբ է լինելու: Հետաքրքիր է իմանալ աշխատում ես, թե սպասում ես մուսայի նոր ալիքի :)

Lion
01.02.2012, 23:08
Բարդա, ապեր, բայց կարծում եմ, որ Հայկը անպայման կուղարկի ինձ շարունակությունը...

Freeman
01.02.2012, 23:31
Բարդա, ապեր, բայց կարծում եմ, որ Հայկը անպայման կուղարկի ինձ շարունակությունը...
Հայկին ասա թող ոտքը մի երկու օր կախ գցի, ես գամ հասնեմ (նոր 19-րդ էջի կողմերում եմ )

Lion
02.06.2016, 11:48
Մեջս հասունանում է շարունակությունը, երանի հնարավորություն ունենամ գրել...

Micke
04.06.2016, 22:59
Ողջույն լիոն ջան։
Սկզբի տպավորությունը փաստորեն ճիշտ էր. վեպը «Լեռնցին» ֆիլմի հայկական ճյուղն է։ Մարտակառքերին լծված էշերի պահը շատ ճիշտ է, քանի որ այն ժամակ ձին ահավոր թանկ բան էր։ Նույնիսկ իշխանները էշով էին ման գալիս։ Երկաթի պահը մի փոքր չափազանցրել էս. մթա երրորդ հազարամյակում երկաթը ոսկուց ութ անգամ թանկ էր, չէր կարող զինվորների պարկանման զգեստներին երկաթից թեփուկներ կարած լիներ։ Չիմացողի համար դա նորմալ է, բայց եթե իրազեկ մեկին անհամոզիչ է թվում։ Մանավանդ հարավային միջագետքում երկաթը այն ժամանակ գոյություն ուներ միայն զարդերի տեսքով, որպես շատ թանկարժեք նվեր։ Երկաթից զենք սրաքում էին միայն դաշույն, բայց ոչ երբեք թուր։