Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Բարսելոնա / FC Barcelona



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 [20]

Ամմէ
27.04.2012, 16:08
այյյյ քեզ բան , չգիտեի :իսկ էտ դեպում որ ակումբում է լինեու Գվարդիոլան:think??????

Ռուսա
27.04.2012, 16:34
էէէ գոնե մինչև մրցաշրջանի ավարտը մնար.... :(

ARam Grig
27.04.2012, 16:50
13 Չեմպիոնություն,13 Տիտղոս,13 Գավաթ...Գվարդիոլան Բարսելոնայի խաղը հասցրել էր ԻԴԵԱԼԱԿԱՆ մակարդակի...Շնորհակալ ենք քեզնից ՊԵՊ ! Շնորհակալ ենք ԱՄԵՆ ԻՆՉԻ համար,քանի որ դու բառիս բուն իմաստով ԱՄԵՆ ԻՆՉ արել ես մեր Բարսայի համար: Դու գնում ես ակումբից,բայց հավերժ կմնաս մեր սրտերում...Ու միշտ հիշիր դու ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՍ !!!

Muchos Gracias Josep Guardiola !

ARam Grig
27.04.2012, 19:01
http://www.youtube.com/watch?v=vNflzAmUqwI

Շնորհակալ ենք քեզնից,ուսուցիչ !!! Լավ մարդու ու Լավագույն մարզչի ԷՏԱԼՈՆ !

ARam Grig
28.04.2012, 17:46
էէէ գոնե մինչև մրցաշրջանի ավարտը մնար.... :( Մինչև սեզոնի ավարտը մնալու ա Ռուզ ջան: Գվարդիոլան դեռ հնարավորություն ունի 14-րդ Տիտղոսը բերի մեր տուն` FC BARCELONA:B : Իսպանիայի Գավաթի Ֆինալում Մադրիդի Վիսենտե Կալդերոն մարզադաշտում կմրցենք բասկերի դեմ Բիլբաոյից:
Ընդհանուր դեռ 5 Մեծագույն խաղ ա մնացել էս սեզոնում...Ասում եմ մեծագույն,քանի որ դա վերջին 5 խաղերն ա Փառահեղ թիմի` Պեպ-Թիմի: Բարսելոնայի պատմության մեջ Լավագույն Թիմի: Պետք ա վայելել Գվարդիոլայի ներկայությունը... !!!

Ջուզեպե Բալզամո
28.04.2012, 20:28
Pep Guardiola has announced to the president and squad that he will not be staying at FC Barcelona after June 30, when his present contract ends.
Պեպ Գվարդիոլան Բարսելոնա ակումբի նախագահին և թիմին հայտնել է, որ իր պայմանագրի ավարտից հետո (հունիս 30) կհեռանա ակումբից:

http://www.fcbarcelona.com/football/first-team/detail/article/guardiola-to-leave-barca-on-june-30

ARam Grig
29.04.2012, 15:29
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հրաժարականի փաստը ցնցեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին:

Նրանք, ովքեր նույնիսկ չէին էլ երկրպագում «Բարսային», արցունքներով ճանապարհեցին կենդանի լեգենդին:

Պեպի մասին արդեն հասցրել են խոսել Արսեն Վենգերը, Խրիստո Ստոյչկովը և Վիսենտե դել Բոսկեն:

«Ժամանակակից ֆուտբոլում «Բարսելոնայի» փիլիսոփայությունը մնում է ամենահզորը: Այդ փիլիսոփայությունը Կատալոնական ակումբին թույլ տվեց հաղթանակած քայլել ամբողջ աշխարհում:

Ես չէի ցանկանա, որ Գվարդիոլան լքեր ակումբը, բայց ես հարգում եմ նրա որոշումը եւ հասկանում եմ նրան: Հնարավոր չէ մշտապես աշխատել մեկ շնչով: Կողքից սթրեսը չի երևում: Գվարդիոլան իմ իմացած մարզիչներից մեծագույնն է: Հուսով եմ` մեկ տարի հետո նա կվերադառնա եւ կշարունակի իր հրաշալի աշխատանքը»,-ասել է Վենգերը:

«Այսօր տխուր օր էր բոլորի համար: Տրամադրության անկում ունեցա, երբ հասկացա, որ Պեպն արդեն հեռացել է: Հեռանում է «Բարսելոնայի» լեգենդը, Յոհան Կրուիֆֆի ժամանակաշրջանի վերջին մոհիկանը: Բացառված չէ, որ Գվարդիոլան չէր զգում ակումբի սերը անհրաժեշտ չափով: Ամեն դեպքում «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է»,-ասել է Խրիստո Ստոյչկովը:

«Դա Պեպի գործն է: Ես նրան հասկանում եմ և ամենալավ բաներն եմ մաղթում: Մնացածներին մնում է միայն համակերպվել դրա հետ, քանի որ Խոսեպը միայն սրտանց է ամեն ինչ անում: Նա ծանրութեթև է արել և որոշել է, թե ինչպես լավ կլինի իր և թիմի համար: Իսկ ինչ վերաբերում է Տիտո Վիլանովայի նշանակմանը, ապա ես այդ մարդը չեմ, որ պետք է ակումբների ներքին գործերի վերաբերյալ գնահատականներ տա»,-եզրափակել է Վիսենտե դել Բոսկեն:

armbarca.com

ARam Grig
30.04.2012, 12:09
Ռայո Վալյեկանո 0:7 Բարսելոնա..Բարսան ցույց տվեց իրան հատուկ` Ֆենոմենալ խաղը: Այս խաղը ուղղակի շեշտում եմ մենակ մի բանի համար...Լեո Մեսսին կրկին անգամ առանց Խավի փայլեց,,խաղը ինքն էր կառուցում,հրաշք Գոլային պասեր,Գոլեր,մի խոսքով ՕԳԳ-ն 100 էր ու այդ ամենը առանց Խավի ու Ինիեստա : Էս սեզոնում արդեն շատ խաղեր են եղել,որ Լեոն առանց իրանց Ֆանտաստիկ խաղ ա ցույց տալիս: Նենց որ ով ասի Մեսսին առանց Խավի չի խաղում ինքը կամ 1) Բարսայի խաղերը չի նայում,տեղյակ չի 2) Ինքը իրա տեսածին չի հավատում,կամ էլ հավատում ա,բայց ուրիշ բան ա ասում,մի խոսքով ինքը իրան խաբում ա. 3)Փաստերն անտեսում ա: Լիքը ապացույցներ,վիդեոներ ՅուԹուբախառը ամեն ինչ կա,որտեղ Մեսսին Փայլել ա առանց Խավի !!!

ARam Grig
04.05.2012, 09:15
Լիոնել Մեսսին հեթ - տրիկ ձևակերպեց Մալագայի դեմ խաղում և գերազանցեց Գերդ Մյուլլերի շուրջ 40 տարվա ռեկորդը: Արգենտինացին այս մրցաշրջանի ընթացքում արդեն 68 գոլ է հեղինակել և 1 գնդակով գերազանցում է գերմանացուն:
Մեսսին 21 - րդ դարի "թնդանոթն է": Նա գերազանցել է Մյուլլերին, ով 1972/1973 թվականների մրցաշրջանում` Բավարիայի կազմում, 67 անգամ էր գրավել մրցակիցների դարպասը: Այդ 67 գոլերից 26 - ը նա հեղինակել էր Գերմանիայի առաջնությունում, 12 - ը` Լիգայի գավաթում, 7 - ը` Գերմանիայի գավաթում, 12 - ը` Եվրոպական չեմպիոնների գավաթում (այժմյան Չեմպիոնների լիգան): Մյուլլերն այդքան գոլ հեղինակել է 49 խաղում (միջինը 1.37 գոլ 1 խաղում):

Գոլեր բոլոր մրցաշարերում

39 տարի անց Մեսսին 68 գոլ խփեց 57 խաղում (միջինը 1.19 գոլ 1 խաղում): Արգենտինացին աչքի է ընկել այն բոլոր մրցաշարերում, որոնց այս մրցաշրջանում մասնակցել է Բարսելոնան: 46 գոլ Լեոն խփել է Լա Լիգայում, 14 գոլ` Չեմպիոնների լիգայում, 3 գոլ` Իսպանիայի սուպերգավաթում, 2 - ական գոլ` ԱԱԱ - ում և Կոպա Դել Ռեյում, 1 գոլ էլ` ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում:

Արժե նշել, որ Մեսսին դեռ հնարավորություն ունի էլ ավելի մեծացնելու իր գոլերի թիվը, քանզի Բարսելոնան այս մրցաշրջանում ևս 3 խաղ պետք է անցկացնի Էսպանյոլի, Բետիսի ու Ատլետիկ Բիլբաոյի դեմ:

Ահա Մեծագույնի Գոլերը այս մրցաշրջանում,որոնց քանակը կարող է ավելի շատանալ)))


http://www.youtube.com/watch?v=EkNV-gskpf0&feature=player_embedded

Առաջին երեքը կարծում եմ ավելի շատ կուրախացնի Բարսամաններն,քանի որ Լեոն ծակում է Մադրիդի դարպասը: Շքեղ Գոլեր. . .

ARam Grig
14.05.2012, 02:05
Լեո Մեսսին 2 - րդ անգամ արժանացավ Պիչիչի մրցանակին: Նա 37 խաղում խփեց 50 գոլ և 9 գնդակով գերազանցեց նախորդ տարի Ռոնալդոյի սահմանած ռեկորդը: Այդպիսով, պատմության մեջ 11 - րդ անգամ Պիչիչիին արժանացավ Բարսայի խաղացողը:

Մարիանո Մարտինից մինչ Լեո Մեսսի

Լեո Մեսսին 4 գոլով գերազանցեց 2 - րդ տեղում ընթացող Ռոնալդոյին: 3 - րդ հորիզոնականում գտնվող Ֆալկաոն արգենտինացուն զիջեց 27 գնդակով: Սա Բարսայի 10 համարի 2 - րդ Պիչիչին է: Առաջինը եղել է 2009/2010 մրցաշրջանում, երբ Լա Լիգայի 35 խաղում նա 34 գոլ է հեղինակել:

Մինչ Մեսսիի 2 Պիչիչիները, ակումբի խաղացողները ևս 9 անգամ հասել են նման հաջողության: Այդ ֆուտբոլիստներն են` Մարիո Մարտին (1942/1943, 32 գոլ), Սեզար Ռոդրիգեզ (1948/1949, 28 գոլ), Կայետանո Ռե (1964/1965, 25 գոլ), Կարլես Ռեկսաչ (1970/1971, 17 գոլ), Յոհան Կրանկլ (1978/1979, 29 գոլ), Էնրիկե Քուինի (1980/1981 և 1981/1982, 20 և 26 գոլ համապատասխանաբար), Ռոմարիո դե Սոուզա (1993/1994, 30 գոլ) և Դե Լիմա Ռոնալդո (1996/1997, 34 գոլ):

Barca.am

ARam Grig
14.05.2012, 15:20
Լիոնել Մեսսին ռեկորդային 50 գոլով նվաճեց Պիչիչին: Այդ ցուցանիշը ռեկորդային է ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ Եվրոպայում:
Ռեկորդներն ի զորու չեն դիմակայել Մեսսիին: Այժմ էլ նա ռեկորդակիր է Պիչիչիի և Ոսկե խաղակոշիկի համար մղվող պայքարում: Արգենտինացին Իսպանիայում գերազանցեց Ռոնալդոյի ռեկորդը (41 գոլ, 2010/2011), իսկ Եվրոպայում` Դուդու Գեորգեսկու ռեկորդը (Բուխարեստի Դինամո, 1976/1977, 47 գոլ): Լեոն գերազանցում է բոլոր հնարավոր ռեկորդները!

Պիչիչիի ռեկորդակիրներ`

1. 50 գոլ - Լեո Մեսսի (Բարսելոնա, 2011/2012)
2. 41 գոլ - Քրիստիանո Ռոնալդո (Ռեալ Մադրիդ, 2010/2011)
3. 38 գոլ - Հուգո Սանչեզ (Ռեալ Մադրիդ, 1989/1990)
4. 38 գոլ - Տելմո Զարա (Ատլետիկ Բիլբաո, 1950/1951)
5. 35 գոլ - Բելտազար (Ատլետիկո Մադրիդ, 1988/1989)
6. 34 գոլ - Տելմո Զարա (Ատլետիկ Բիլբաո, 1946/1947)
7. 34 գոլ - Հուգո Սանչեզ (Ռեալ Մադրիդ, 1986/1987)
8. 34 գոլ - Ռոնալդո (Բարսելոնա, 1996/1997)
9. 34 գոլ - Լեո Մեսսի (Բարսելոնա, 2009/2010)
10. 32 գոլ - Դիեգո Ֆորլան (Ատլետիկո Մադրիդ, 2008/2009)

Barca.am

Ոսկե խաղակոշիկի ռեկորդակիրներ`

1. 50 գոլ - Լեո Մեսսի (Բարսելոնա, 2011/2012)
2. 47 գոլ - Դուդու Գեորգեսկու (Դինամո Բուխարեստ, 1976/1977)
3. 46 գոլ - Հեկտոր Յազալդե (Սպորտինգ Լիսաբոն, 1973/1974)
4. 44 գոլ - Յոսիպ Սկոբլար (Օլիմպիկ Մարսել, 1970/1971)
5. 43 գոլ - Դորին Մատեուտ (Դինամո Բուխարեստ, 1988/1989)
6. 42 գոլ - Մարիո Ժարդել (Սպորտինգ Լիսաբոն, 2001/2002)
7. 42 գոլ - Էուսեբիո (Բենֆիկա, 1967/1968)
8. 41 գոլ - Հանսի Կրանկլ (Ռապիդ Վիեննա, 1977/1978)
9. 40 գոլ - Գերդ Մյուլլեր (Բավարիա Մյունխեն, 1971/1972)
10. 40 գոլ - Էուսեբիո (Բենֆիկա, 1972/1973)
11. 40 գոլ - Քրիստիանո Ռոնալդո (Ռեալ Մադրիդ, 2010/2011)

Altair
22.05.2012, 15:52
«Բարսելոնայի» նոր 2012/13 մրցաշրջանի մարզահագուստը | Նկարներ
Այսօր առավոտյան Կատալոնական «Բարսելոնան» և Ամերիկյան Nike ապրանքանիշը երկրպագուներին ներկայացրել են թիմի նոր` 2012/13 մրցաշրջանի տնային մարզահագուստը:

Մարզաշապիկը երկրպագուներին ներկայացվել էր դեռ վաղուց, սակայն այն ժամանակ ֆուտբոլասերները տեսել էին թերի դիզայնով մարզաշապիկներ:

Թևքերի և վզի մասը ամբողջովին կարմիր է: Շորտերը կլինեն կապույտ: Nike-ը ջանք չի խնայել մարզաշապիկի նոր` ավելի գեղեցիկ դիզայն ստանալ:

Մարզաշապիկի վրա կատարվել է վերջին սերնդի վերամշակված պոլիեսթերային փոփոխություններ, ինչը երբևէ չի եղել Nike ապրանքանիշի այլ մարզաշապիկների վրա: Այս կտորը մոտ 30 % քչացնում է ճառագայթային թափանցումը: Nike-ը սկսած 2010 թվականից սկսել էր պլաստիկ շշերից այսպիսի կտորով մարզաշապիկների պատրաստումը:
54269542705427154272

ARam Grig
22.05.2012, 22:06
Այսօր Բարսելոնան ու Nike - ը MACBA կենտրոնում ներկայացրել են թիմի նոր մարզահագուստը, որը նախատեսված է 2012/2013 մրցաշրջանի համար:
2012/2013 մրցաշրջանի Բարսելոնայի մարզահագուստն առանձնանում է նոր ու համարձակ լուծումներով: Կապույտ և կարմիր գույնները միաձուլված են իրար, ավելի կոնկրետ, գույններն աստիճանաբար են փոխվում և խորհրդանշում են այն, թե ինպես է ակումբը երկար տարիներ շարունակ տաղանդավոր խաղացողների բերել Լա Մասիայից, ովքեր խաղացել են փորձառու գերաստղերի կողքին ու աստիճանաբար զբաղեցրել նրանց տեղը:

Կարմիր պարանոց

Պարանոցի մասը, որը կլոր է, կարմիր գույն է, ինչը միաժամանակ դասական ու ժամանակակից տեսք է հաղորդում մարզաշապիկին: Պարանոցի հետին մասում Կատալոնիայի դրոշն է, իսկ ներքին մասում գրված է Mes Que Un Club (Ավելի քան ակումբ) արտահայտությունը: Այս անգամ կապույտ գույնն անհամեմատ ավելի մուգ է, ինչն առկա էր դարասկզբի մարզաշապիկներում: Խաղացողների անունները և համարները յուրահատուկ ոճով են գրվում, որոնք խորհրդանշում են կատալոնական ճարտարապետությունը:

Կապույտ շորտեր կարմիր գծերով

Շորտերը կապույտ են և պարունակում են կարմիր կողային գծեր: Գուլպաները նույնպես կապույտ են և ունեն նորարարական ներբան, որն օգնում է պահպանել հավասարակշռությունը: Նման գուլպաները բարձր են գնահատում ֆուտբոլիստները:

Nike - ի նորարարությունները

Մարզահագուստն իր մեջ չի ներառում միայն մարզական, ժամանակակից ու երիտասարդ տեսք: Nike - ն օգտագործել է նաև տեխնոլոգիական վերջին նվաճումները, որպեսզի առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնի մարզահագուստը:

Էկոլոգիական հագուստ

Մարզահագուստը պատրաստվել է վերամշակված պոլիեսթերից, ինչի պատճառով համարվում է Nike - ի բոլոր ժամանակների ամենաէկոլոգիական հագուստը: Բոլոր շապիկներն ու շորտերը պատրաստված են 13 շիշ վերամշակված ջրի օգնությամբ, ինչը նվազեցնում է էներգետիկ սպառումը 30% - ով` համեմատած ավանդական պոլիեսթերային գործվածքներին: 2010 թվականից ի վեր, Nike - ը 1115000000 շշից ավել վերամշակված ջուր է օգտագործել, որպեսզի ստեղծի բարձր մակարդակի մարզահագուստ:

Dri - FIT տեխնոլոգիա

Մարզահագուստը պատրաստված է մի նյութից, որն այն դարձնում 23% - ով ավելի թեթև և 20% - ով ավելի ամուր, քան Nike - ի մյուս հագուստները: Այն իր մեջ ներառում է Dri - FIT տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս խուսափել խոնավությունից և խաղացողին մնալ չոր ու թարմ:

Շապիկների և շորտերի առավել կարևոր մասնիկներից են T տեսքի ամրացուցիչները, որոնք մարզահագուստը դարձնում են առավել հարմարավետ: Խաղացողի մարմնի օդափոխությունն ապահովելու համար, Nike - ը լազերի օգնությամբ մարդու աչքի համար անտեսանելի անցքեր է բացել: Այդ անցքերն արված են մինչ գոտկատեղն ու ցանկացած պահի ապահովում են խաղացողի մարմնի օդափոխությունը:

Ավելացնենք, որ խաղացողները կկրեն Nike Pro Combat ներքնազգեստները, ինչը կապահովի լրացուցիչ հարմարավետություն և կպաշտպանի վնասվածքներից: (Barca.am)

Մի խոսքով` Ավելին քան ֆորմա :B Շատ Օրիգինալ ա:good

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=QnaJWzbFXjw

Ներսես_AM
22.05.2012, 22:41
Վերջին տարիների ամենավատ մարզահագուստն ա։ :[

ARam Grig
23.05.2012, 17:43
Վերջին տարիների ամենավատ մարզահագուստն ա։ :[ Կատեգորիկ համաձայն չեմ !!! Էս տարվանից որ հաստատ լավնա

Varzor
25.05.2012, 19:00
Կատեգորիկ համաձայն չեմ !!! Էս տարվանից որ հաստատ լավնա
ՄԻնչև չհագնես` հաստատ չես կարող ասել ;)

Ջուզեպե Բալզամո
26.05.2012, 11:17
Իսպանիայի արքայական գավաթի եզրափակիչ, "Ատլետիկ" - "Բարսելոնա" 0-3: Հանդիպման ելքը վճռվեց արդեն խաղասկզբից 25 րոպե հետո: Պեդրոն երկու գոլ(2, 24 րոպ), մեկն էլ Մեսսին (19 ր), Պեպին նվիրեցին 14-րդ տիտղոսը և նրա հրաժեշտի խաղը դարձրին տոն:

ARam Grig
26.05.2012, 22:27
ՄԻնչև չհագնես` հաստատ չես կարող ասել ;) Ի նկատի ունեմ արտաքին տեսքը,դիզայնը :)

ARam Grig
26.05.2012, 22:28
Եկա, տեսա, հաղթեցի: Թերևս, միայն այս թևավոր խոսքերով կարելի է բնութագրել այն, ինչ արեց Խոսեպ Գվարդիոլան Բարսելոնայի ղեկին անցկացրած 4 տարիներին:

Երեկ նրա վերջին նվաճումն էր` թվով 14 - րդը: Բարսայի ֆուտբոլիստներն առանց դժվարությունների 0 - 3 հաշվով հաղթեցին Ատլետիկին և արժանապատիվ հրաժեշտ ապահովեցին Պեպի համար:
Barca.am


http://www.youtube.com/watch?v=UYOx0bO-teU&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=fboTIKTMCS0&feature=player_embedded


"Չենք խոստանում տիտղոսներ նվաճել, բայց խոստանում ենք խաղալ այնպիսի ֆուտբոլ, որ մեզանով հպարտանաք", - ահա Գվարդիոլայի առաջին խոսքերը Բարսելոնայի գլխավոր մարզչի դերում:

Ընդամենը 4 տարում նա այնպես արեց, որ այս խոսքերը նույնիսկ մի փոքր զվարճալի են հնչում, եթե հաշվի առնենք, թե որքան տիտղոսներ է նվաճել Պեպի Բարսան:

Եկեք վերհիշենք նրա օրոք կատալոնական թիմի փառահեղ հաջողությունները


Փառահեղ 4 տարիներ


http://www.youtube.com/watch?v=LEJx5QNBszI&feature=player_embedded

ARam Grig
26.05.2012, 22:57
Շնորհավորում եմ իսկական,մաքուր,ճիշտ,ազնիվ,համեստ,հզոր ու հարձակվողական ֆուտբոլը գնահատող մարդկանց Բարսելոնայի հերթական Տիտղոսի նվաճման առիթով: Բարսան հաղթեց իսկական ՊԵՊ-Թիմի նման,իր շքեղ խաղաոճով ու յուրօրինակ փիլիսոփայությամբ:Կարճ ժամանակահատվածում չափազանց գեղեցիկ ոճով վճռվեց խաղի ելքը և պատմության մեջ 25-րդ Իսպանիայի Գավաթը մերն Է !!! Այսպիսով Գվարդիոլան Բարսայի կազմում այս 4 տարիների ընթացքում նվաճեց իր 14-րդ Տիտղոսը: Փառահեղ թիմի Փառահեղ մարզչի Փառահեղ աշխատանք!!!

ARam Grig
26.05.2012, 23:55
Հենց այս պահին ուղիղ եթերով Կամպ Նոու մարզադաշտում նշվում ա Բարսելոնայի հերթական Տիտղոսի նվաճումը: Բարսայի Ֆաները կարող են վայելել այս հղումով


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=36LThtWo530

Vaho
02.06.2012, 23:27
Բարսի նոր մարզաշապիկը շատ սիրունա :ok

54303

Altair
10.06.2012, 01:14
Քիչ առաջ ավարտվեց Արգենտինա Բրազիլիա ընկերական հանդիպումը:
Արգենտինան հաղթանակ տոնեց 4-3 հաշվով, և խաղի լավագույն խաղացողն է Լեոնել Մեսսին, ով դարձավ հիթ-տրիկի հեղինակ:
Գոլերը՝
0-1 Ռոմուլո(Բրազիլիա) '23
1-1 Լեոնել Մեսսի(Արգենտինա) '31
2-1 Լեոնել Մեսսի(Արգենտինա) '34
2-2 Օսկար(Բրազիլիա) '56
2-3 Խալկ(Բրազիլիա) '72
3-3 Ֆեդերիկո Ֆերնանդես(Արգենտինա) '76
4-3 Լեոնել Մեսսի(Արգենտինա) '85

ARam Grig
10.06.2012, 07:22
Քիչ առաջ ավարտվեց Արգենտինա Բրազիլիա ընկերական հանդիպումը:
Արգենտինան հաղթանակ տոնեց 4-3 հաշվով, և խաղի լավագույն խաղացողն է Լեոնել Մեսսին, ով դարձավ հիթ-տրիկի հեղինակ:
Գոլերը՝
0-1 Ռոմուլո(Բրազիլիա) '23
1-1 Լեոնել Մեսսի(Արգենտինա) '31
2-1 Լեոնել Մեսսի(Արգենտինա) '34
2-2 Օսկար(Բրազիլիա) '56
2-3 Խալկ(Բրազիլիա) '72
3-3 Ֆեդերիկո Ֆերնանդես(Արգենտինա) '76
4-3 Լեոնել Մեսսի(Արգենտինա) '85

Լեոյի վերջին Գոլը Ֆանտաստիկ էր.
http://www.youtube.com/watch?v=wa68YUrhQOk

ARam Grig
15.06.2012, 11:49
Խաղացողները շնորհակալ են Պեպին

Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելը, մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան և առաջին թիմի բոլոր խաղացողները Բարսելոնայի ամսագրի հերթական համարում բացատրում են, թե ինչու են շնորհակալ Պեպին:

Սանդրո Ռոսել. "Նրա համար, որ իրականցրեցիք մեր երազանքը և այն բոլոր պահերի համար, որ տվեցիք մեզ: Բարսան կա ու միշտ կլինի Ձեր տունը":

Խոսեպ Մարիա Բարտոմեու. "Նրա համար, որ Բարսան դարձրեցիր ավելի մեծ: Շնորհակալություն Պեպ քո նվիրվածության ու քո եռանդի համար":

Անտոնի Սուբիսարետա. "Երկար տարիներ շարունակ ժպիտ պարգևելու համար":

Վիկտոր Վալդես. "Շնորհակալ ենք ամեն ինչի համար, միստեր":

Դանիել Ալվես. "Այն ամենի համար, ինչ տվել եք մեզ խաղադաշտում և խաղադաշտից դուրս":

Ժերարդ Պիկե. "Այն ամենի համար, ինչ տվել եք մեզ օրեցօր, ինչպես նաև այն ամենի համար, ինչ մենք իմացել ենք Ձեզանից":

Ֆրանսեսկ Ֆաբրեգաս. "Ինձ հնարավորություն ընձեռնելու համար, որ դառնամ այս պրոյեկտի մի մասնիկը, ինչպես նաև այն ամենի համար, ինչ Դուք ինձ սովորեցրել եք"

Կարլես Պույոլ. "Մեզ ուղղություն ցույց տալու համար":

Չավի Էռնանդեզ. "Ֆուտբոլում կատարած հեղափոխության համար":

Դավիդ Վիլյա. "Բարսելոնայի 4 անմոռանալի տարիների համար":

Անդրես Ինիեստա. "Ամեն խորհրդի, ամեն որոշման և ամեն բառի համար":

Ալեքսիս Սանչեզ. "Ձեր վստահության և միասին նվաճած 4 մրցանակների համար":

Լիոնել Մեսսի. "Ընկերության և անձնազոհության համար, որ լինեն նման հաղթնակներ! Ես քեզ երբեք չեմ մոռանա:

Տիագո Ալկանտարա. "Նրա համար, որ ինձ սովորեցրեցիք վայելել ֆուտբոլը":

Խոսե Մանուել Պինտո. "Նրա համար, որ մեզ օգնեցիք աճել որպես մարդ և որպես պրոֆեսիոնալ, նրա համար, որ մեզ փոխանցեցիք Ձեր եռանդը, նրա համար, որ հավատացիք մեզ.... Շնորհակալություն ամեն ինչի համար!":

Խավիեր Մասկերանո. "Ինձ վրա նման ազդեցություն ունենալու, ֆուտբոլը տեսնելու Ձեր ձևի և Ձեր ղեկավարության համար":

Սեյդու Կեյտա. "Լավագույն վարքի համար":

Սերխիո Բուսկետս. "Նրա համար, որ մեզ թույլ տվեցիք լինել այսքան հաջողությունների մի մասնիկը":

Պեդրո Ռոդրիգեզ. "Այն ամենի համար, ինչ ինձ սովորեցրել եք, ինչպես նաև այն ամենի համար, ինչ հաղթել ենք միասին":

Իբրահիմ Աֆելլայ. "Վնասվածքի ժամանակ ինձ աջակցելու և հնարավորություն տալու համար"

Ադրիանո Կորեյա. "Ինձ հավատալու և այն ամենի համար, ինչ հաղթել ենք միասին":

Էրիկ Աբիդալ. "Ձեր վստահության համար, չնայած իմ հիվանդությանը: Ես երբեք չեմ մոռանա դա....

Անդրեու Ֆոնտաս. "Այն ամենի համար, ինչ տվել եք սպորտին, ֆուտբոլին և Բարսային: Հաճելի էր այս տարիներն անցկացնել Ձեզ հետ! Ես միշտ շնորհակալ կլինեմ":

Իսաակ Կուենկա. "Նրա համար, որ մեզ սովորեցրել եք ֆուտբոլ խաղալ լավագույն ձևով":

ARam Grig
15.06.2012, 20:46
Այսօր Տիտո Վիլանովան պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ, ըստ որի մինչ 2014 թվականի հունիսի 30 - ը կլինի կատալոնական թիմի գլխավոր մարզիչը:

Պայմանագրի ստորագրումը կայացել է այսօր` Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելի գրասենյակում: Տիտո Վիլանովան նոր պայմանագիր կնքեց և կգլխավորի կատալոնական թիմն առնվազն մինչ 2014 թվականի հունիսի 30 - ը: Պայմանագրի ստորագրմանը, բացի Վիլանովայից և Ռոսելից, ներկա են եղել ակումբի մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան և Տիտոյի գործակալը:

Բացի այդ, հայտնի է դարձել Տիտո Վիլանովայի օգնականի անունը: Այդ պաշտոնում տեղ կզբաղեցնի Խորդի Ռոուրան, իսկ Աուրելի Ալտիմիրան կլինի թիմի ֆիզպատրաստության մարզիչը:

Տիտո Վիլանովայի նշանակում Բարսելոնայի ղեկին կերաշխավորի խաղային մոդելի պահպանումը, որով կատալոնական թիմը հայտնի է ողջ աշխարհում: Տիտոն դարձավ Բարսելոնայի պատմության մեջ 16 - րդ կատալոնացի գլխավոր մարզիչը:


Տիտո Վիլանովա. Ես հպարտ եմ
Տիտո Վիլանովան գիտակցում է, որ շատ մեծ մարտահրավեր է ընդունում, սակայն դա նրան չի վախեցնում: Բարսայի նորանշանակ գլխավոր մարզիչը խոստացել է, որ իրենք կպայքարեն բոլոր տիտղոսների համար:

Տիտո Վիլանովան որպես Բարսելոնայի գլխավոր մարզիչ իր առաջին մամլո ասուլիսը սկսեց, շնորհակալություն հայտնելով ակումբի նախագահին, Տնօրենների խորհդրդին և ակումբի մարզական բաժնի անդամներին. "Ես հպարտ եմ, որ նրանք ինձ են ընտրել: Ես ինձ ուժեղ եմ զգում և շատ ոգևորված եմ": Նա գիտակցում է, թե ինչ մարտահրավեր է ընդունել. "Եթե ես ընդունում եմ այս մարտահրավերը, ապա դա այն պատճառով, որ շատ լավ ընկալում եմ խաղի այս ձևը և, բացի այդ, ինձ կարևոր եմ զգում այս 4 տարիների հաջողությունների մի մասում":

"Այդ 4 տարիները կրկնելը շատ դժվար է, շատ: Պետք է համընկնեն շատ հանգամանքներ: Մենք ոչ մի խաղ և ոչ մի մրցանակ կորած չենք համարի ու կփորձենք հաղթել այդ ամենը: Մենք գիտակցում ենք դժվարությունը", - հավաստիացրել է Տիտո Վիլանովան, ով բացատրել է, որ չի պատրաստվում շատ բան փոխել թիմում. "Ես համաձայնել եմ այն որոշումների մեծամասնության հետ, որոնք ընդունվել են մինչ այսօր: Հետևաբար, աշխատելաոճը նման կլինի, ինչպես մարզումների, այդպես էլ մամլո ասուլիսների և տեղափոխությունների ժամանակ: Հիմարություն կլինի ինչ - որ բան փոխել այժմ":

Կփորձի լավագույնս կատարել իր աշխատանքը

Տիտոն, ով խոստովանել է, որ դժվար էր հրաժարվել Բարսան գլխավորելու հնարավորությունից, ասել է. "Ես հասկանում եմ բոլոր համեմատությունները, բայց չեմ եկել այստեղ, որպեսզի մրցակցեմ որևէ մեկի հետ: Ես կփորձեմ օգուտ տալ թիմին իմ աշխատանքով, դրան տրամադրելով շատ ժամանակ": "Ես խոսել եմ իմ բժիշկների հետ և բոլորն ասել են, որ ես հաղթահարել եմ իմ հիվանդությունը: Ես լի եմ իմ աշխատանքը կատարելու ցանկությամբ", - նշել է Վիլանովան և ավելացրել. "Մարտահրավերը շատ մեծ է, բայց եթե հաշվի առնենք, թե վերջերս ինչ էր եղել ինձ ֆիզիկապես, ապա չեմ կարծում, որ այս մարտահրավերն ավելի ծանր լինի":

"Ես գիտակցում եմ, որ, եթե հաղթենք, ամբողջ աշխարհը մեզ շատ կաջակցի: Եթե չհաղթենք, աջակցությունն ավելի քիչ կլինի: Բոլորս սովոր ենք այս իրավիճակին ու ցանկանում ենք տեսնել, որ թիմը խաղում է այնպես, ինչպես խաղացել է մինչ այսօր: Ես ոչ ոքից չեմ խնդրում լինել համբերատար", - բացատրել է Վիլանովան, ում համար մեծ նշանակություն չունի իր պայմանագրի ժամկետը (2 տարի). "Դա որոշակի կայունություն է հաղորդում ակումբին":

"Իմ կապը Պեպի հետ կատարյալ է"

Տիտո Վիլանովան շնորհակալություն է հայտնել Գվարդիոլային, ով իրեն մի քանի տարի առաջ հնարավորություն էր տվել վերադառնալ Բարսելոնա. "Նա իմ ընկերն է, գրեթե իմ եղբայրը.... Իմ կապը Պեպի հետ կատարյալ է: Հնարավոր է, որ ես այստեղ չլինեի, եթե նա հեռանար այլ թիմ: Ես այստեղ եմ, քանի որ ակումբն է այդպես առաջարկել, իսկ Պեպն ինձ քաջալերել է": Խոսելով իր ու Պեպի հարաբերությունների մասին, Բարսայի գլխավոր մարզիչն ասել է. "Պեպն ու ես ընկերական մթնոլորտում ենք աշխատել: 5 տարիների ընթացքում չի եղել ոչ մի դժգոհ դեմք և ոչ մի վիրավորական խոսք մեր միջև: Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք":

Ինչ վերաբերում է Ռոսելի հետ իր ունեցած հարաբերություններին, Վիլանովան ասել է. "Հոյակապ հարաբերությունների մեջ ենք: Եթե այդպես չլիներ, մենք այստեղ միասին չէինք լինի":

Խորդի Ռոուրան կլինի իր օգնականը

Վիլանովան հաստատել է, որ իր օգնականը լինելու է Խորդի Ռոուրան. "Պետք էր մեկն իմ կողքին, ով կկարողանար անել այն աշխատանքը, որը ես ժամանակին էի անում: Խորդին, ով արդեն մարզչական կազմի մի մասն էր, կարծում եմ, որ արտակարգ մարդ է: Նրան եմ նաև ընտրել, քանի որ իմ ընկերն է, եթե այդպես չլիներ, նա չէր լինի իմ կողքին":

Աբիդալի և Մեսսիի մասին

Տիտոն նշել է, որ դեռ չի խոսել թիմի ավագների և մյուս խաղացողների հետ: Կոպա Դել Ռեյից հետո նա այցելել է Աբիդալին. "Նա մի փոքր նիհարել էր, բայց շատ ոգևորված էր: Նախ պետք է աստիճանաբար ապաքնվել: Բոլորը շատ գոհ են նրա ապաքինման գործընթացից":

Վերջում Վիլանովան խոսել է Մեսսիի մասին. "Իմ բախտը բերել, որ Լեոյին ճանաչում եմ դեռ երեխա ժամանակվանից: Ես շարունակում եմ ասել, որ նրա խաղում ոչինչ չի փոխվել: Նա շարունակում է նույնն անել: Նրա դիրքը նույնպես չի փոխվել: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Նա այն խաղացողներից մեկն է, ում հետ շատ հեշտ է լեզու գտնել թիմի ներսում: Ես վստահ եմ, որ մենք իրար լավ կհասկանանք":

Barca.am

ARam Grig
15.06.2012, 20:50
Բարսելոնայի մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան նշել է, որ Տիտո Վիլանովային ընտրելու գլխավոր պատճառներից մեկը նրա համարձակությունն է:

Տիտո Վիլանովային պաշտոնապես որպես Բարսելոնայի գլխավոր մարզիչ ներկայացնելուց հետո Սուբիսարետան բացատրել է, թե ինչու են իրենք որոշել Գվարդիոլային փոխարինել հենց Տիտոյով. "Ինչու՞ Տիտոն: Քանի որ նա համարձակ է` նա ընդունել է մեծ և պահանջկոտ մարտահրավեր, գիտի, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում, ունի մեծ պոտենցիալ, գիտի ակումբի մտքերը և ապրել է ակումբի ներսում: Ինչպես Պեպն է ասել, հաջողությունները, որոնք արձանագրվել են մինչ այսօր, որոշ չափով Տիտոյինն են":

Խորդի Ռոուրան կլինի Վիլանովայի օգնականը, իսկ Աուրելի Ալտիմիրան` ֆիզպատրաստության մարզիչը: Սուբիսարետան ևս մի քանի փոփոխությունների մասին է հայտնել. "Խուան Կարլոս ՈՒնզուեն կդադարի լինել առաջին թիմի դարպասապահների մարզիչը: Դեռ չի որոշվել, թե ով է նրան փոխարինելու: Չի որոշվել նաև Խուվենիլ Ա - ի նոր գլխավոր մարզչի հարցը: Հենց որ հայտնի լինի, մենք կտեղեկացնենք":

"Դանի Ալվեսը մնում է"

Տիտո Վիլանովան հայտնել է, որ իրենք պատրաստվում են առաջիկա մրցաշրջանի համար թիմն ամրցնել միայն ձախ և կենտրոնական պաշտպաններով: Սուբիսարետան էլ իր հերթին խոսել է թիմի ավագ Կարլես Պույոլի մասին, ում պայմանագիրն ավարտվում է 2013 թվականի ամռանը: "Շուտով մենք կնստենք և կբանակցենք", - հայտնել է Բարսայի մարզական տնօրենը:

Խոսելով խաղացողների հնարավոր վաճառքի մասին, Տիտո Վիլանովան ասել է. "Դանի Ալվեսը մնում է: Այլ հնարավորություն չկա: Նա կարևորագույն խաղացողներից մեկն է, լավագույն ձեռքբերումներից մեկը: Եթե Կեյտան ցանկանա, ապա նա նույնպես կմնա": Բարսայի նորանշանակ գլխավոր մարզիչն ավելացրել է. "Այնպիսի ակումբում, ինչպիսին Բարսան է, եթե խաղացողը գալիս է քեզ մոտ և ասում, որ ցանկանում է հեռանալ, ապա պետք է հեռանա":

Վերջում, խոսելով Մոնտոյայի, Բարտրայի, Մունյեսայի և Դոս Սանթոսի մասին, Վիլանովան ասել է. "Կան մի քանի խաղացողներ 2 - րդ թիմից, ովքեր կարող են տեղափոխվել առաջին թիմ, կախված իրավիճակից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քանակի խաղացողներ կմնան միջմրցաշրջանային հատվածից հետո":


Սանդրո Ռոսել. Առաջ Տիտո!

Սանդրո Ռոսելն ընդգծում է Տիտո Վիլանովայի աչքերում ոգևորություն տեսնելու կարևորությունը: Նա կարծում է, որ դա կօգնի Տիտոյին Բարսելոնան գլխավորելիս:
Տիտո Վիլանովային արդեն պաշտոնապես Բարսելոնայի գլխավոր մարզիչն է: Ակումբի նախագահ Սանդրո Ռոսելն ասում է, որ հենց Սուբիսարետան առաջարկել է Տիտոյի թեկնածությունը Բարսայի ղեկին, ոչ մի կասկած չի եղել. "Երբ Անտոնին մեզ նման առաջարկ արեց, մենք նույնիսկ մեկ պահ չկասկածեցինք: Գլխավոր պատճառները մի քանիսն են` քանի որ նա ներկայացնում է մեր ուզած ֆուտբոլային գաղափարախոսությունը, նրա մարդկային արժեքների համար, քանի որ նա շատ ընդունակ անձնավորություն է, կոնկրետ մտքերով և ֆուտբոլի հասկացողությամբ, քանի որ նա իսկական կուլե է եղել ողջ կյանքի ընթացքում, դա նրա արյան մեջ է":

Ռոսելը հայտնել է, որ հենց ստացել է Անտոնի Սուբիսարետայի առաջարկը, 2 հարց է տվել Տիտո Վիլանովային` ինչպե՞ս է առողջությունը և արդյոք կցանկանար լիներ Բարսայի նոր գլխավոր մարզիչը: "Տիտո Վիլանովան առողջ է, ինչպես կաղնին: Եվ ուղիղ հարց. "Կցանկանայի՞ր լինել Բարսելոնայի նոր գլխավոր մարզիչը": Նրա աչքերը պատասխանեցին. "Այո": Նա շատ ոգևորված էր", - պատմել է ակումբի նախագահն ու շարունակել. "Առողջ ու ոգևորված լինելը շատ կարևոր են, որպեսզի կատարես այդ աշխատանքը":

Երկրպագուներն իրենց հպարտ կզգան

Ռոսելը կասկած չունի, որ "մենք մեզ հպարտ կզգանք, Տիտո Վիլանովային համարելով Բարսայի գլխավոր մարզիչը": Նա ընդգծել է առաջին թիմի խաղացողներին, ովքեր "առաջինն էին, որ ցույց տվեցին իրենց աջակցությունը.... Տնօրենների խորհրդի անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել Տիտոյից առաջ քայլ կատարելու համար և վստահեցնել, որ մենք միշտ կլինենք իր կողքին": Վերջում Ռոսելը դիմել է Վիլանովային. "Առաջ Տիտո! Մենք միասին շատ լավ պահեր ունենք առջևում!":

Barca.am

ARam Grig
17.06.2012, 15:40
Մեսսիի ընկերներ 5 - 3 Մեքսիկայի աստղեր

Չնայած Մեսսին հանգստի է գնացել, այդուհանդերձ շարունակում է ֆուտբոլ խաղալ: Նա երբեք չի հոգնում ֆուտբոլից և ապրում է այդ մարզաձևով:


Այս անգամ Լեոյի ընկերների թիմը մրցում էր Մեքսիկայի աստղերի թիմի դեմ: Ընկերական խաղում հաղթանակն ուղեկցեց Մեսսիի ընկերների թիմին, որտեղ Բարսայից ընդգրկված էին Մասկերանոն, Ալեքսիսը և Ջոնաթան դոս Սանտոսը: Մեսսիի ընկերների թիմից կարելի է առանձնացնել նաև Բարսայի նախկին խաղացող Ջիովանի դոս Սանտոսին, Արգենտինայի հավաքականում Լեոյի խաղընկեր Էզեկիել Լավեցիին, Ռոմայի հարձակվող Պաբլո Օսվալդոյին, Միլանի հարձակվող Ռոբինյոյին, Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան Դիեգոյին և Ինտեռի նախկին պաշտպան Մարկո Մատերացիին:

Մեսսիի ընկերների թիմից գոլերի հեղինակ են դարձել կոլումբիացի Ջոն Վիաֆարան (1 - 0), Դիեգոն (2 - 1), Օսվալդոն (4 - 2), իսկ Լեոն դուբլ է ձևակերպել (3 - 1 և 5 - 2): Մեքսիկայի աստղերից աչքի են ընկել Դամիան Ալվարեսը, Դանիել Մոնտենեգրո և Դարվին Կինտերոն: Իր գոլից հետո Բարսայի 10 համարը փոխարինվել է: Արժե նշել, որ խաղի ընթացքում մարզադաշտ են ներխուժել երկրպագուներ, որոնցից մեկին հաջողվել է ստանալ Մեսսիի ստորագրությունը:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=cQniEuw5mvA#!

ARam Grig
24.06.2012, 12:09
Ֆուտբոլային հանճարը 25 տարեկան է

Այսօր լրանում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկի` Լիոնել Անդրես Մեսսիի 25 ամյակը: ՈՒղիղ 25 տարի առաջ Արգենտինայում լույս աշխարհ է եկել ֆուտբոլային անկրկնելի և շատերի համար անգերազանցելի հանճար:


Նա 24 տարեկան հասակում դարձավ Բարսելոնայի նման զորեղ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, նա գերազանցեց լեգենդար Գերդ Մյուլլերի ռեկորդը, նա 3 - րդ անգամ անընդմեջ նվաճեց Ոսկե գնդակը, նա 4 - րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, նա 2 - րդ անգամ արժանացավ Պիչիչի մրցանակին, նա, նա.... նա Լեո Մեսսին է, նա այս մոլորակից չէ:

Այժմ լրանում է նրա 25 ամյակը: Ինչպես հայտնի է և ինչպես նշել էր մեծն Ֆերգյուսոնը, խաղացողների ճնշող մեծամասնությունն իր գագաթնակետին է հասնում 25 - ից 28 տարեկան հասակում, ուստի Լեոյից կարելի է սպասել ավելին, բայց կխնդրեի բացատրել, թե այսքանից ավել ի՞նչ կարող է անել մարդ արարածը: Օօօ, ներեցեք, մոռացել էին, որ նա այլմոլորակային է....


http://www.youtube.com/watch?v=14zDBC8qrOk&feature=player_embedded#!

ARam Grig
24.06.2012, 17:34
Շնորհավոր Ծնունդտ Տաղանդի Գագաթնակետ,փոքրամարմին,բայց ֆուտբոլային առումով ԳԻԳԱՆՏ ու ՎԵՀ անձնավորություն,անձնական կյանքում թող ամեն ինչ Ֆուտբոլի նման իդեալական լինի քո մոտ,հատկապես որ նոր ԼԵՈ ա ծնվելու ու հուսով եմ նոր Լեգենդ քո նման,որ մեր թոռներներն էլ իրա խաղից ստանան են հաճույքը,ինչը քեզնից մենք ենք ստանում :) Շնորհակալ եմ ամեն ինչի համար,որ դու արել ես ու հավերժ կանես իմ Բարսելոնայի համար...Շնորհավոր La Pulga ! :drinks


http://www.youtube.com/watch?v=w17g8xU-rR0&feature=player_embedded#!



http://www.youtube.com/watch?v=7W0FcpI6WYk&feature=player_embedded

ARam Grig
05.07.2012, 16:56
Ֆանտաստիկ թիմ, ֆանտաստիկ տեսանյութ!

Ընդամենը օր առաջ ավարտվեց Բարսելոնայի բոլոր ժամանակների լավագույն մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը: Դրա հետ ավարտվեց մի մեծագույն ու ֆանտաստիկ թիմի պատմություն, որը հեղաշրջում կատարեց ֆուտբոլում, դարձնելով այն արվեստ:

Առաջարկում ենք վերհիշել այդ ֆանտաստիկ թիմի աներևակայելի հաջողությունները, քանզի առջևում նոր Բարսան է` Տիտոյի Բարսան!


http://www.youtube.com/watch?v=kh6HLm4HDPI&feature=player_embedded

Moonwalker
27.07.2012, 19:12
:))

Համաշխարհային ֆուտբոլի ամենաէքսցենտրիկ ֆուտբոլիստներից մեկը, իտալացի Մարիո Բալոտոլլին կտրուկ է արտահայտվել իսպանական «Բարսելոնայի» մասին:
Ըստ 20 minutos պարբերականի, հարցազրույցի ընթացքում այն հարցին, թե արդյոք կխաղար կատալոնական ակումբում, իտալացի հարձակվողն ասել է. «Կխաղայի՞ արդյոք «Բարսելոնայում»: Ես աղջիկների հետ չեմ խաղում»:
Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելլին հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»:


Աղբյուր (http://www.totalfootball.am/2012/07/133734/)



:P

Varzor
27.07.2012, 19:38
Ու մինչ բարսելոնայի ներկայացուցիչները կհասցնեն արձագանքել
Բարսայի հայ քյառթու ֆաները Բալոտելիից պատասխան են ուզել, որը նա չի կարողացել տալ: Արդյունքում նա կոտրվել է ու իրան թռցրել են:
Հիմա նա արդեն հանգիստ սրտով կարող է խաղալ աղջիկների հետ :D

Վահ
19.12.2012, 21:03
Տիտո Վիլանովան տեղափոխվել է հիվանդանոց:Նրա մոտ ախտորոշվել է հարականջային թքագեղջի քաղցկեղ:

Վահ
07.01.2013, 12:42
Երեկ Բարսելոնան Լա լիգայի շրջանակներում ջախջախեց Էսպանյոլին 4-0 հաշվով:Դուբլի հեղինակ դարձավ Պեդրոն,մեկական գոլ խփեցին Չավին և Մեսսին:
Երեկվա խաղում Բարսան հավասարվեց իր իսկ ռեկորդին,որը սահմանել էր Պեպ Գվարդիոլայի օրոք 2010/11 առաջնության ժամանակ,առաջին շրջանում վաստակելով 52 միավոր,Տիտոյի Բարսան կարող է նաև շրջանցել ռեկորդը հաղթելով Մալագային հաջորդ տուրում:

Լեո
07.01.2013, 23:12
Մեսսին կրկին աշխարհում լավագույնն է :)


https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=KFjb7ZLPvnQ

Ambrosine
20.02.2013, 23:52
Այսօր մի ծաղկավաճառ պապիկ անգլերեն մի բառի թարգմանություն հարցրեց (ինձ էր ստուգում :Ճ), պատասխանը լսելուց հետո ասեց, որ ես 4-րդ ուսանողն էի, որ կարողացել է ճիշտ պատասխանել. երևի ճակատիս գրված է ուսանող բառը կամ էլ դեմքիցս երևում է, որ քննություն հանձնել շատ եմ սիրում :)): Բայց ինչու եմ այս մասին գրում ֆուտբոլի բաժնում. պատճառն այն է, որ պապիկի` անգլերենով հնչեցրած հաջորդ նախադասությունը վերաբերում էր ֆուտբոլին: Հարցրեց` որն է աշխարհի լավագույն ակումբը և ով է լավագույն ֆուտբոլիստը: Պատասխանը հնչեց այնպես` ինչպես հնչում է միատեսակ և ամենուրեք: Պապիկը մի քիչ դժգոհ վրաս նայեց, թե` հապա Մեսսի՞ն :)): Սկսեց գովել, նկարագրել Մեսսիի խաղը: Ասում ա` առաջին երիտասարդ աղջիկն ես, որ ֆուտբոլիստներից Մեսսիին չի սիրում :D: Հետո էլ վճռականությամբ ասեց, որ եթե հարկ լինի, իր թոշակը և ամենօրյա վաստակած գումարը կնվիրաբերի Մեսսիին: Ես, իհարկե, առաջարկեցի որևէ հայ ֆուտբոլիստի նվիրաբերել, եթե կա նման ցանկություն: Վերջում ինձ խնդրեց, որ այսօրվա խաղը դիտեմ անպայման:

Գնամ` խոստումս կատարելու:

Life
21.02.2013, 01:53
Այսօր մի ծաղկավաճառ պապիկ անգլերեն մի բառի թարգմանություն հարցրեց (ինձ էր ստուգում :Ճ), պատասխանը լսելուց հետո ասեց, որ ես 4-րդ ուսանողն էի, որ կարողացել է ճիշտ պատասխանել. երևի ճակատիս գրված է ուսանող բառը կամ էլ դեմքիցս երևում է, որ քննություն հանձնել շատ եմ սիրում :)): Բայց ինչու եմ այս մասին գրում ֆուտբոլի բաժնում. պատճառն այն է, որ պապիկի` անգլերենով հնչեցրած հաջորդ նախադասությունը վերաբերում էր ֆուտբոլին: Հարցրեց` որն է աշխարհի լավագույն ակումբը և ով է լավագույն ֆուտբոլիստը: Պատասխանը հնչեց այնպես` ինչպես հնչում է միատեսակ և ամենուրեք: Պապիկը մի քիչ դժգոհ վրաս նայեց, թե` հապա Մեսսի՞ն :)): Սկսեց գովել, նկարագրել Մեսսիի խաղը: Ասում ա` առաջին երիտասարդ աղջիկն ես, որ ֆուտբոլիստներից Մեսսիին չի սիրում :D: Հետո էլ վճռականությամբ ասեց, որ եթե հարկ լինի, իր թոշակը և ամենօրյա վաստակած գումարը կնվիրաբերի Մեսսիին: Ես, իհարկե, առաջարկեցի որևէ հայ ֆուտբոլիստի նվիրաբերել, եթե կա նման ցանկություն: Վերջում ինձ խնդրեց, որ այսօրվա խաղը դիտեմ անպայման:

Գնամ` խոստումս կատարելու:

Պապին տխուր ա երևի :B 2 - 0

Ambrosine
21.02.2013, 02:13
Պապին տխուր ա երևի :B 2 - 0

Հա, խաղի ընթացքում ես էլ էի պապիկի մասին մտածում: Գոնե սրտին մոտ չընդունի:

ARam Grig
17.03.2013, 19:48
Ջաաան,փշաքաղվեցի,ինչ ձև կգրկեի էտ պապիին,ֆսյո ինքը արդեն իմ պապին ա :)) Հայի սրտով ու Կատալան հոգով,կամ հակառակը ))) Ամեն ձևով ապացուցուցվում ա է,որ Բարսելոնան ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԹԻՄ Ա,,ծանոթ Տեր-Տեր գիտեմ ինձանից շատ ա սիրում Բարսելոնան ))) Պատարագների ժամանակ հենց եղբորս տենում ա միանգամից թեման փոխվում ա դեպի Բարսա )))) Պապիկին կփոխանցես իմ կողմից մեեեծ RESPECT իրան ! ))

Ինքը կյանքում իրա թիմի պահով չի տխրի,որովհետև ՓԱՌԱՀԵՂ թիմ ա սիրում,կոնկրետ ինչ-որ խաղերի արդյունքները ոչ մի բան չեն փոխում,կարևորը ուրիշ բան ա,որ բառերը չեն հերիքի նկարագրեմ:

Ինչ վերաբերվում ա Կլասիկոյին.Ռեալն արժանի հաղթանակ տարավ,,իմ կարծիքով ավելի շատ Ռեալը ուժեղ խաղաց,քան Բարսան թույլ.. Մրցավարությունից չեմ խոսում,որովհետև էտ իմ ոճը չի,ես ավելի շատ սիրում եմ գնահատել թիմերի խաղը ըստ արժանվույնի,ես սիրում եմ խոսալ ֆուտբոլից,ոչ թե մրցավարությունից !!! Բայց պատկերացնում եմ եթե մրցավարական մի որոշում էտ խաղում հակառակ թիմի դեմ լիներ ինչ ԽՂՃՈՒԿ կարծիքներ կտենայի,սուդյայամոլները դե շատ են:

Բայց կարևորը ԳԵՐՀԶՈՐ Բարսելոնան իր շքեղությամբ վերադարձավ մի քանի օր հետո. . . 12.03.2013 Ու արդարացվեց ամեն ինչ )))

Ներսես_AM
19.07.2013, 20:19
Տիտոն գնում ա: Տեսնես ո՞վ կլինի նոր մարզիչը:

Ambrosine
21.07.2013, 01:32
Վիլանովան բաց նամակ է հղել ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին, ֆաներին`
Շնորհակալություն Բարսելոնա, շնորհակալություն բոլորին (http://www.goal.com/en/news/12/spain/2013/07/20/4131673/thank-you-barca-thank-you-everyone-vilanovas-open-letter-to?utm_source=dlvr.it&utm_medium=twitter)

Առողջություն եմ մաղթում այս մարդուն:


Հոդվածներից մեկ ուրիշում (http://www.goal.com/en/news/1717/editorial/2013/07/20/4129764/who-should-replace-tito-goal-readers-verdict?ICID=AR_PN_4) քննարկվում է Բարսելոնայի մարզչի 5 հնարավոր թեկնածություն` Մարսելո Բիելսա, Յուփ Հայնկես, Ռոբերտո Մանչինի, Ռուբի, Անդրե Վիլաշ-Բոաշ:

Լեո
29.08.2013, 19:56
Այսօր Բարսան Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում ոչ ոքի (0:0) խաղաց Մադրիդի Ատլետիկոյի հետ (առաջին խաղում Ատլետիկոյի դաշտում գրանցվել էր 1:1 արդյունքը) և իր պատմության ընթացքում 11-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի սուպերգավաթակիր :)

Սեզոնի բացումը տրվեց :B

Այբ
16.11.2013, 12:47
Բարսելոնան սիրեցի Ռոնալդինոյի շնորհիվ: Երբ Ռոնալդինոն գնաց Բարսելոնայից, Բարսելոնայի խաղերին ժամանակավորապես դադարեցի հետևել, բայց արդեն ուշ էր հրաժարվել էդ թիմից՝ Բարսելոնային արդեն «սիրահարվել» էի...:))
Ռոնալդինոն ինչ թիմ գնա, հետևելու եմ, բայց ինձ համար՝ Բարսելոնան կմնա համար առաջի ֆուտբոլային ակումբը:

Ambrosine
23.04.2014, 02:15
Նման է, հատկապես` վերջին լուսանկարում :pardon

http://www.bbc.co.uk/persian/afghanistan/2014/03/140328_fm_abdul_karim_lionel_messi_herat_paiman.shtml

Ambrosine
25.04.2014, 20:48
Տիտո Վիլանովան է մահացել: Ափսոս:

http://www.sports.ru/football/1020102086.html

Yellow Raven
12.06.2014, 22:44
Ֆաբրեգասը պաշտոնապես տեխափոխվեց Չելսի... Մի տեսակ տխրեցի :(

Լեո
13.06.2014, 14:06
Չելսի ասեցիր, էս պահը հիշեցի :roll

Իմ ֆուտբոլային հիշողության թերևս ամենադրամատիկ ու հուզիչ պահը :love Էդ գիշեր տենց էլ քունս չտարավ: Չեմ պատկերացնում Բարսայի որևէ երկրպագու, ում հոգում նույն ցնցությունը չէր :yahoo


https://www.youtube.com/watch?v=ObJ2YikMbI8

Հ.Գ. Նույնիսկ ՌՄ-ի նկատմամբ 5:0 հաղթանակի բերկրանքը հեռավոր չի կարող համեմատվել էս պահի հետ...

John
13.06.2014, 14:13
Չելսի ասեցիր, էս պահը հիշեցի :roll

Իմ ֆուտբոլային հիշողության թերևս ամենադրամատիկ ու հուզիչ պահը :love Էդ գիշեր տենց էլ քունս չտարավ: Չեմ պատկերացնում Բարսայի որևէ երկրպագու, ում հոգում նույն ցնցությունը չէր :yahoo

Հ.Գ. Նույնիսկ ՌՄ-ի նկատմամբ 5:0 հաղթանակի բերկրանքը հեռավոր չի կարող համեմատվել էս պահի հետ...

Էս թեման որ աչքովս ընկնում է, միանգամից էս պահն ա գալիս դեմս )))


http://www.youtube.com/watch?v=tpX_FyUdVo0

insider
17.05.2015, 23:16
Բարսան վաղաժամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Բայց էս սկիզբն ա։ Դեռ 4 գավաթ էլ վերցնելու հավանականություն կա։ Շնորհավոր Բարսայի երկրպագուներ )

Լեո
17.05.2015, 23:46
La Liga 2014-2015 :)

http://i59.tinypic.com/10yqn1u.jpg

Լեո
07.06.2015, 01:23
Բարսելոնան նվաճեց Չեմպիոնների լիգայի 2015թ. խաղարկության գավաթը :)

Շնորհավոր, բոլոր կուլեներ :)

Լեո
11.07.2015, 12:24
Արդա Թուրանը Մադրիդի Ատլետիկոյից տեղափոխվել է Բարսելոնա և 5 տարվա պայմանագիր կնքել:

http://i59.tinypic.com/vo8igp.jpg

Տեսնենք, տեսնենք :)

Ներսես_AM
11.07.2015, 18:57
ես չեմ ջոկում Բարսելոնան իբր թե առուծախի արգելք ուներ։ Բայց ում ասես առնում ա ամեն պատուհանին։ Ո՞նց են տենց անում

Mr. Annoying
11.07.2015, 19:04
Առնում են, բայց հունվարից են խաղացնելու: Իրավունք չունեն հիմա հայտացուցակում գրել:

Լեո
12.01.2016, 11:14
«Ոսկե գնդակ-2015» մրցանաբաշխության ժամանակ Մեսսին ստացավ իր հինգերորդ «Ոսկե գնդակը»:
Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով կարիերայի ընթացքում 5 «Ոսկե գնդակ» է ստացել:

Բրավո՜, Մեսսի :)

http://img2.ntv.ru/home/news/20160111/me84.jpg

Լեո
14.05.2016, 20:53
Լա Լիգայի 2015/16 գավաթը նվաճված է :B

Ինչպես միշտ, Բարսելոնան ՉԵՄՊԻՈՆ է :hands

Շնորհավորում եմ բոլոր կուլեներին, ովքեր մի ժամանակ շատ-շատ էին Ակումբում :)

Լեո
14.01.2017, 20:42
Արդա Թուրանը Մադրիդի Ատլետիկոյից տեղափոխվել է Բարսելոնա և 5 տարվա պայմանագիր կնքել:

http://i59.tinypic.com/vo8igp.jpg

Տեսնենք, տեսնենք :)

Փաստորեն դեռ 2 տարին չլրացած՝ Թուրանը հեռացավ Բարսայից:
Թուրանի հաջորդ ակումբը չինական «Շանհայ Շենհուա»-ն է:

Լեո
22.01.2017, 23:52
Փաստորեն դեռ 2 տարին չլրացած՝ Թուրանը հեռացավ Բարսայից:
Թուրանի հաջորդ ակումբը չինական «Շանհայ Շենհուա»-ն է:

Փաստորեն լուրերը վաղաժամ էին և հերքվեցին:
Թուրանը դեռ կմնա Բարսայում:

Սերխիո
23.01.2017, 14:09
Փաստորեն լուրերը վաղաժամ էին և հերքվեցին:
Թուրանը դեռ կմնա Բարսայում:

Արտա Թորանք մնում է բարսայում

Լեո
23.01.2017, 22:24
Արտա Թորանք մնում է բարսայում

Վաու՜, ինչպիսի սուբյեկտիվ ու հարազատ դեմքեր եմ տեսնում հարազատ թեմայում :friends:

Անվերնագիր
09.03.2017, 01:53
ԲԱՐՍԱԱԱԱԱԱԱԱ

էս ի՞նչ էր

Յոհաննես
09.03.2017, 01:58
Սրանց հախից մենք պիտի գանք,թե չէ ի՞նչ խ**իս ՊՍԺ

Անվերնագիր
09.03.2017, 02:18
Սրանց հախից մենք պիտի գանք,թե չէ ի՞նչ խ**իս ՊՍԺ

Ձերը որն ա՞

John
09.03.2017, 02:19
Շնորհավոր։ Բոմբ էր ;)

Յոհաննես
09.03.2017, 02:54
Ձերը որն ա՞

Ռամոսը և նրա 10ընկերները

anslov
09.03.2017, 07:48
երկու խալտուռա պենալ ու օֆսաիդից գոլ

Լեո
14.03.2017, 11:40
https://s27.postimg.org/ntwha80nn/IMG_0683.jpg

Անվերնագիր
24.04.2017, 00:51
Մեսսին էս մոլորակից չի

Լեո
24.04.2017, 20:30
Երեկվա կլասսիկոյի մասին՝ կարճ.

https://media.giphy.com/media/kthXETIolRiPS/giphy.gif

Ծլնգ
15.03.2018, 16:49
Երեկվա խաղի մասին պիտի կամ «Չելսի» թեմայում գրվեր, կամ «Մեսսի», բայց չգիտեմ տենց թեմաներ կան թե չէ․․․ ամբողջ խաղը ցուցադրություն էր, թե լավ ստրայքերների պակասը ոնց կարող է արդյունքի վրա անդրադառնալ։ Մեսսիին հալալ ա, բայց էս կարևորության խաղում եթե Չելսին Ժիրուին ա դնում սթրայքեր, ուրեմն վիճակները հեչ լավ չի էդ դիրքում։

Gayl
15.03.2018, 17:35
Երեկվա խաղի մասին պիտի կամ «Չելսի» թեմայում գրվեր, կամ «Մեսսի», բայց չգիտեմ տենց թեմաներ կան թե չէ․․․ ամբողջ խաղը ցուցադրություն էր, թե լավ ստրայքերների պակասը ոնց կարող է արդյունքի վրա անդրադառնալ։ Մեսսիին հալալ ա, բայց էս կարևորության խաղում եթե Չելսին Ժիրուին ա դնում սթրայքեր, ուրեմն վիճակները հեչ լավ չի էդ դիրքում։

Ժիռուի ներկայությունը ինձ էլ զարմացրեց, բայց Բարսան շատ հանգիստ հաղթեց ու Ժիրիկը մի քիչ երկրորդական ա:ճճճ

Ծլնգ
15.03.2018, 19:41
Ժիռուի ներկայությունը ինձ էլ զարմացրեց, բայց Բարսան շատ հանգիստ հաղթեց ու Ժիրիկը մի քիչ երկրորդական ա:ճճճ

Դե հենց խնդիրն էլ էդ ա էլի, որ երկրորդական ա։ Իսկ հաղթելը ոչ թե Բարսայինն էր այ Մեսսիինը, թե չե Չելսին լավ էլ գազան խաղաց, ուղղակի finisherner չունեն (ի տարբերություն Բարսայի, ով մի հատ Մեսսիի մեջ ամեն ինչ էլ ունի)։

Տրիբուն
15.03.2018, 20:52
Դե հենց խնդիրն էլ էդ ա էլի, որ երկրորդական ա։ Իսկ հաղթելը ոչ թե Բարսայինն էր այ Մեսսիինը, թե չե Չելսին լավ էլ գազան խաղաց, ուղղակի finisherner չունեն (ի տարբերություն Բարսայի, ով մի հատ Մեսսիի մեջ ամեն ինչ էլ ունի)։

Մեսին երկու սանտի որ բոյով լիներ, վռո էլ կկանգներ…

Ծլնգ
15.03.2018, 21:49
Մեսին երկու սանտի որ բոյով լիներ, վռո էլ կկանգներ…

վռոն հեչ, որ մի երկու սանտիմ բոյով լիներ, ինքը իր մատուցած անկյունայինը գլխով գոլ կխփեր...

Gayl
15.03.2018, 21:52
Դե հենց խնդիրն էլ էդ ա էլի, որ երկրորդական ա։ Իսկ հաղթելը ոչ թե Բարսայինն էր այ Մեսսիինը, թե չե Չելսին լավ էլ գազան խաղաց, ուղղակի finisherner չունեն (ի տարբերություն Բարսայի, ով մի հատ Մեսսիի մեջ ամեն ինչ էլ ունի)։
Երեկվա խաղի մասին ա խոսքը գնում? Եթե այո ապա ինչ գազան խաղ??
Ծլնգ ջան շատ թույլ ես խոսում, արի չպատասխանեմ;)

Ծլնգ
15.03.2018, 21:59
Երեկվա խաղի մասին ա խոսքը գնում? Եթե այո ապա ինչ գազան խաղ??
Ծլնգ ջան շատ թույլ ես խոսում, արի չպատասխանեմ;)

հը՞ն, արի պատասխանի... Չելսին իմ աչքի լույսը չի, բայց հաշիվը հեչ չէր համապաստախանում խաղի որակին։ Լավ դիսցիպլինար խաղ էին վարում, մանավանդ երկրորդ կեսում, բայց դաշտի վերջի քարորդում խառնվում էին իրար՝ ասածս պակասի պատճառով։

Gayl
15.03.2018, 22:14
հը՞ն, արի պատասխանի... Չելսին իմ աչքի լույսը չի, բայց հաշիվը հեչ չէր համապաստախանում խաղի որակին։ Լավ դիսցիպլինար խաղ էին վարում, մանավանդ երկրորդ կեսում, բայց դաշտի վերջի քարորդում խառնվում էին իրար՝ ասածս պակասի պատճառով։

Արի պատասխանեմ:
Երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպենա խաղացել, իսկ խաղը 90 րոպեա հետևաբար 15 րոպե խաղալով գազան խաղ չեն խաղում:
Բարսելոնը պաշտպանվեց լավ, հարձակվեց գերազանց: Պրեսինգը զգացիր? Կարգապահ ու թեթև հաղթանակ: Ցանկացած օղակում հաղթեց:
Ուզում ես Չելսիից լավ ֆուտբոլիստների անուններ տամ? Ազար, Վիլլիան, Մոզես, Ալոնսո, ֆաբրեգաս, Մորատտա ու տեմց ախպեր ջան: Եթե էս ֆուտբոլիստներին ծանոթ ես ուրեմն պիտի որ ասելիք չունենաս:

Ծլնգ
15.03.2018, 22:37
Արի պատասխանեմ:
Երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպենա խաղացել, իսկ խաղը 90 րոպեա հետևաբար 15 րոպե խաղալով գազան խաղ չեն խաղում:
Բարսելոնը պաշտպանվեց լավ, հարձակվեց գերազանց: Պրեսինգը զգացիր? Կարգապահ ու թեթև հաղթանակ: Ցանկացած օղակում հաղթեց:
Ուզում ես Չելսիից լավ ֆուտբոլիստների անուններ տամ? Ազար, Վիլլիան, Մոզես, Ալոնսո, ֆաբրեգաս, Մորատտա ու տեմց ախպեր ջան: Եթե էս ֆուտբոլիստներին ծանոթ ես ուրեմն պիտի որ ասելիք չունենաս:

Ամբողջ խաղն էլ խաղացել են, իսկ երկրորդ կեսի առաջին 15 րոպեն մենակ իրենք էին խաղում։ Պրեսսինգը երկկողմանի էր, ու Չելսին Բարսային հավասար պրեսսինգ էլ էր անում, գնդակ էլ էր խլում։ Չելսին իրենց կայֆին մտնում էր Բարսայի տուգանային դաշտ, բայց վերջացնել չէր ստացվում։ Չասի լավ ֆուտբոլիստներ չկան, կոնկրետ էս խաղում լավ սթրայքերներ չկային։ Շատ չեմ հետևում Չելսիին, որ բոլոր խաղացողների մանրամասն լավ ու թույլ կողմերին տեղյակ լինեմ։ Բայց էս խաղը շատ ավելի մրցակցային էր, քան հաշիվն ա ասում։ Առաջին գոլը դարպասապահի մեղքն էր (ու Մեսսիի հալալը)։ Երկրորդ գոլը Ֆաբրեգասի ու պաշտպանության մեղքն էր ու (Մեսսիի հալալը)։ Երրորդ գոլը մենակ Մեսսիի հալալն էր։ :) Կոպիտ ասած առանց Մեսսիի խաղը հանգիստ 0-0 կպրծներ։

Տրիբուն
15.03.2018, 22:58
Ամբողջ խաղն էլ խաղացել են, իսկ երկրորդ կեսի առաջին 15 րոպեն մենակ իրենք էին խաղում։ Պրեսսինգը երկկողմանի էր, ու Չելսին Բարսային հավասար պրեսսինգ էլ էր անում, գնդակ էլ էր խլում։ Չելսին իրենց կայֆին մտնում էր Բարսայի տուգանային դաշտ, բայց վերջացնել չէր ստացվում։ Չասի լավ ֆուտբոլիստներ չկան, կոնկրետ էս խաղում լավ սթրայքերներ չկային։ Շատ չեմ հետևում Չելսիին, որ բոլոր խաղացողների մանրամասն լավ ու թույլ կողմերին տեղյակ լինեմ։ Բայց էս խաղը շատ ավելի մրցակցային էր, քան հաշիվն ա ասում։ Առաջին գոլը դարպասապահի մեղքն էր (ու Մեսսիի հալալը)։ Երկրորդ գոլը Ֆաբրեգասի ու պաշտպանության մեղքն էր ու (Մեսսիի հալալը)։ Երրորդ գոլը մենակ Մեսսիի հալալն էր։ :) Կոպիտ ասած առանց Մեսսիի խաղը հանգիստ 0-0 կպրծներ։

Դե, առանց Մեսսի, Ինյեստայի, Պիկեի, ՈՒմտիտիի, Ռակիտիչի ու Բուսկետսի, կարող ա Չելսին 3:0 հաղթեր էլ։

Gayl
15.03.2018, 23:13
Ամբողջ խաղն էլ խաղացել են, իսկ երկրորդ կեսի առաջին 15 րոպեն մենակ իրենք էին խաղում։ Պրեսսինգը երկկողմանի էր, ու Չելսին Բարսային հավասար պրեսսինգ էլ էր անում, գնդակ էլ էր խլում։ Չելսին իրենց կայֆին մտնում էր Բարսայի տուգանային դաշտ, բայց վերջացնել չէր ստացվում։ Չասի լավ ֆուտբոլիստներ չկան, կոնկրետ էս խաղում լավ սթրայքերներ չկային։ Շատ չեմ հետևում Չելսիին, որ բոլոր խաղացողների մանրամասն լավ ու թույլ կողմերին տեղյակ լինեմ։ Բայց էս խաղը շատ ավելի մրցակցային էր, քան հաշիվն ա ասում։ Առաջին գոլը դարպասապահի մեղքն էր (ու Մեսսիի հալալը)։ Երկրորդ գոլը Ֆաբրեգասի ու պաշտպանության մեղքն էր ու (Մեսսիի հալալը)։ Երրորդ գոլը մենակ Մեսսիի հալալն էր։ :) Կոպիտ ասած առանց Մեսսիի խաղը հանգիստ 0-0 կպրծներ։
Ծլմգ բա մենակ Մեսսիով Արգենտինայի հավաքականը խի աշխարհի չեմպիոն չի դառնում? Անցյալ տարի Բարսելոնը 180 րոպե Յուվեի դարպասը չգրավեց: Եթե ասում ես, որ Չելսիին Մեսսիի պես ֆուտբոլիստա պետք ուրեմն ասեմ, որ Մեսսիի պես ֆուտբոլիստ ֆուտբոլի պատմության մեջ չի եղել, հիմա քո ասածն ինչ ա?
Ազարի մասին էլ չես լսել?:ճճճ
Ախպեր ջան ասում եմ թույլ ես արտահայտվում կամ էլ մենք տարբեր խաղեր ենք նայել:

Ծլնգ
16.03.2018, 02:45
Ծլմգ բա մենակ Մեսսիով Արգենտինայի հավաքականը խի աշխարհի չեմպիոն չի դառնում? Անցյալ տարի Բարսելոնը 180 րոպե Յուվեի դարպասը չգրավեց: Եթե ասում ես, որ Չելսիին Մեսսիի պես ֆուտբոլիստա պետք ուրեմն ասեմ, որ Մեսսիի պես ֆուտբոլիստ ֆուտբոլի պատմության մեջ չի եղել, հիմա քո ասածն ինչ ա?
Ազարի մասին էլ չես լսել?:ճճճ
Ախպեր ջան ասում եմ թույլ ես արտահայտվում կամ էլ մենք տարբեր խաղեր ենք նայել:

Աչքիս մենք ոչ միայն տարբեր խաղեր ենք նայել, այլ տարբեր լեզուներով ենք խոսում։ Ո՞վ ասեց թե Մեսսի ա պետք։ Իմ սաղ ասածն էլ էն ա, որ Բարսան շատ լավ թիմա ա առանց Մեսսիի էլ, իսկ երեկվա խաղի Մեսսի հետ Բարսան ցնցող ա։ Ասենք ՄՅու-ի Սևիլյայի հետ խաղը լրիվ միակողմանի էր, իսկ Բարսա-Չելսի խաղը շատ ավելի մրցակցային էր, չնայած հաշվից հեչ չես ասի։

Ախպեր, Ազարն էլ ա զիլ խաղացող, Ալոնսոն էլ, Ֆաբրեգասն էլ, բայց դրանցից ոչ մեկն էլ սթրայքեր չի, այլ կիսահարձակվող, ցենտրավոյ ու կիսապաշտպան են։ Ու երեկվա խաղի Ժիրուն լրիվ քաքի համը հանեց։

Խի՞ ա ձեզ թվում թե իմ ասածը էն ա, որ Բարսան մենակ Մեսսին ա։ Երեկ երկու թիմն էլ գազան խաղացին, ասենք հաշիվը իմանալով որ նստել էի խաղը նայելու, ասի երևի միակողմանի տփոցի ա լինելու, բայց շատ ավելի հավասարակշռված խաղ էր։ Հա, մի քանի սխալ արեցին, ու համարյա բոլոր սխալների համար էլ պատժվեցին։ Բարսան էլ մի քանի սխալ արեց, բայց Չելսիում ղայդին ֆորվարդ չկար որ պատժեր (Ժիրուի լինել չլինելը տարբերություն չէր անում)։ Կիսահարձակվողներն էլ առանց ֆորվարդի չկարողացան հաճախ տուգանային մտնող գնդակը վերջին մի քանի մետրն էլ հասցնեն։ Սաղ ասածս էս էր։ Ու թե սա քո համար թույլ ա, թող տենց էլ լինի։

Gayl
16.03.2018, 09:05
Աչքիս մենք ոչ միայն տարբեր խաղեր ենք նայել, այլ տարբեր լեզուներով ենք խոսում։ Ո՞վ ասեց թե Մեսսի ա պետք։ Իմ սաղ ասածն էլ էն ա, որ Բարսան շատ լավ թիմա ա առանց Մեսսիի էլ, իսկ երեկվա խաղի Մեսսի հետ Բարսան ցնցող ա։ Ասենք ՄՅու-ի Սևիլյայի հետ խաղը լրիվ միակողմանի էր, իսկ Բարսա-Չելսի խաղը շատ ավելի մրցակցային էր, չնայած հաշվից հեչ չես ասի։

Ախպեր, Ազարն էլ ա զիլ խաղացող, Ալոնսոն էլ, Ֆաբրեգասն էլ, բայց դրանցից ոչ մեկն էլ սթրայքեր չի, այլ կիսահարձակվող, ցենտրավոյ ու կիսապաշտպան են։ Ու երեկվա խաղի Ժիրուն լրիվ քաքի համը հանեց։

Խի՞ ա ձեզ թվում թե իմ ասածը էն ա, որ Բարսան մենակ Մեսսին ա։ Երեկ երկու թիմն էլ գազան խաղացին, ասենք հաշիվը իմանալով որ նստել էի խաղը նայելու, ասի երևի միակողմանի տփոցի ա լինելու, բայց շատ ավելի հավասարակշռված խաղ էր։ Հա, մի քանի սխալ արեցին, ու համարյա բոլոր սխալների համար էլ պատժվեցին։ Բարսան էլ մի քանի սխալ արեց, բայց Չելսիում ղայդին ֆորվարդ չկար որ պատժեր (Ժիրուի լինել չլինելը տարբերություն չէր անում)։ Կիսահարձակվողներն էլ առանց ֆորվարդի չկարողացան հաճախ տուգանային մտնող գնդակը վերջին մի քանի մետրն էլ հասցնեն։ Սաղ ասածս էս էր։ Ու թե սա քո համար թույլ ա, թող տենց էլ լինի։

Զիլը որնա? թույն ֆուտբոլիստը? Հ1 ի բառապաշարով ես խոսում:ճճճճճ
Մանրից սկսում ես սկզբնական գրածիդ միտքը փոխել:ճճճ
Ժիռուն լավը չէր էն մնացածի մոտ էլ համ չստացվեց համ էլ Բարսան չթողեց, որ ստացվի, թե չէ էն Ազարը մանյակի մեկնա:

Ծլնգ
16.03.2018, 15:12
Զիլը որնա? թույն ֆուտբոլիստը? Հ1 ի բառապաշարով ես խոսում:ճճճճճ
Մանրից սկսում ես սկզբնական գրածիդ միտքը փոխել:ճճճ
Ժիռուն լավը չէր էն մնացածի մոտ էլ համ չստացվեց համ էլ Բարսան չթողեց, որ ստացվի, թե չէ էն Ազարը մանյակի մեկնա:

Չէ ախպեր, Ազարը մանյակ չի, մանյակը ես եմ, որ եկել իմ Հ1-ի բառապաշարով ու թույլ արտահայտվելաձևով մանրից միտքս փոխելով Գայլի հետ չանա եմ ծեծում։ Ուշադրություն մի դարձրու, ու կյանքը լրիվ լավ կլինի։ :good

Gayl
16.03.2018, 15:19
Չէ ախպեր, Ազարը մանյակ չի, մանյակը ես եմ, որ եկել իմ Հ1-ի բառապաշարով ու թույլ արտահայտվելաձևով մանրից միտքս փոխելով Գայլի հետ չանա եմ ծեծում։ Ուշադրություն մի դարձրու, ու կյանքը լրիվ լավ կլինի։ :good
Սկսվեց:D

Ծլնգ
16.03.2018, 15:22
Սկսվեց:D

հա ո՞ր, իմ աչքին լրիվ վերջացել ա :D

Gayl
16.03.2018, 15:33
հա ո՞ր, իմ աչքին լրիվ վերջացել ա :D
Կյանքը լրիվ լավ կլինի:D

Լեո
16.03.2018, 18:25
Դե, առանց Մեսսի, Ինյեստայի, Պիկեի, ՈՒմտիտիի, Ռակիտիչի ու Բուսկետսի, կարող ա Չելսին 3:0 հաղթեր էլ։

Ասեմ ավելին՝ եթե թվարկված ֆուբոլիստների փոխարեն դաշտում ուրիշ ֆուտբոլիստ չլիներ (նկատի ունեմ Բարսան 5 հոգով խաղար), ապա հաշիվն ավելի խոշոր էլ կարող էր լիներ :)