PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարսելոնա / FC Barcelona

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 [17] 18 19 20

Ապե Ջան
23.10.2010, 18:16
Որ ալիքով են ցույց տալու?

Հայ TV

Ապե Ջան
24.10.2010, 00:39
Սարագոսա - Բարսելոնա 2:0 :love

Ambrosine
24.10.2010, 11:23
Մոդերատորական. թեմային ավելացվել է հարցում։ Հարցման 3-րդ կետը հանվել է, քանի որ դրա օգտին քվեարկելը ավտոմատ կնշանակեր առաջինի օգտին քվեարկել՝ http://www.akumb.am/showthread.php/57502-%D4%B2%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=2114866#post2114866
Եթե հարցման հետ կապված ինչ-որ առաջարկություններ կլինեն, ասեք։

Ներսես_AM
24.10.2010, 12:35
Աստղ առաջարկում եմ այս հիմար հարցումը հանել:

Ambrosine
24.10.2010, 14:17
Ճիշտն ասած՝ սկզբից չէի ուզում հարցումը բացել, բայց մտածեցի՝ էդ մարդուն միգուցե կարծիքներ են պետք՝ կապված Բարսելոնայի խաղամակարդակի, մարզավիճակի մասին և գուցե մարդիկ կլինեն, ում նույնպես հետաքրքիր կլինի: Եթե բոլորդ էլ կողմ եք Ներսեսի առաջարկին, շնորհակալություն տվեք իր գրառմանը, երեկոյան կհանեմ :)

Ապե Ջան
24.10.2010, 14:25
Դե հարցումը ժամանակավոր է:
Մարդիկ հայտնում են իրենց կարծիքները, այս և անցած մրցաշրջանի մասին:
Դրա ի՞նչնա անիմաստ:

Altair
28.10.2010, 11:32
http://www.youtube.com/watch?v=NSMZ2jfv4_o&feature=player_embedded

Ապե Ջան
29.10.2010, 10:48
Բարսելոնա-Ռեալ հանդիպումը կարող է հետաձգվել

http://armsport.am/images/news_1/10134981288253467.jpg

Իսպանիայի առաջնության “Բարսելոնա” – “Ռեալ” հանդիպումը, որը պետք է կայանար նոյեմբերի 28-ին, կարող է կայանալ մեկ օր շուտ կամ մեկ օր ուշ, այսինքն` նոյեմբերի 27-ին կամ 29-ին: Բանն այն է, որ նոյեմբերի 28-ին Կատալոնիայում տեղի են ունենալու ընտրություններ, և տեղի իշխանությունները կցանկանային, որպեսզի այդ երկու կարևորագույն իրադարձությունները չհամընկնեին, և որպեսզի բնակչությունը կարողանար ներկա լինել ընտրություններին:

“Բարսելոյային” ավելի ձեռնտու է տեղափոխել հանդիպումը երկուշաբթի, իսկ “Ռեալին”` շաբաթ: “Բարսելոնայի” մամուլի ծառայության ներկայացուցիչ Մանուել Արոյոն հայտարարել է, որ “Բարսան” կցանականար երկարացնել “Ռեալի” և “Պանատինաիկոսի” հետ հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածը:

“Բարսան” պատրաստ է խաղալ “Ռեալի” հետ նախապես որոշված օրը, բայց մենք կնախընտրեինք տեղափոխել խաղը երկուշաբթի, քանի որ նոյեմբերի 24-ին մենք պետք է մրցենք հունական “Պանատինաիկոսի” հետ: Ֆինանսական տեսակետից այս փոփոխությունը չի կարող վնաս հասցնել, քանի որ նման հանդիպումներին հանդիսատես ապահովելու խնդիր չի լինում: Սա աշխարհի լավագույն հանդիպումն է”, - Արոյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

“Ռեալում” հայտնել են, որ ոչինչ չգիտեն հանդիպման օրը տեղափոխելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն, որ արքայական ակումբը նոյեմբերի 23-ին մրցելու է “Այաքսի” հետ, ապա “Ռեալին” այդ հանդիպման հետաձգումը այդքան էլ ձեռնտու չէ, ավելին` մադրիդցիները կնախընտրեին անցկացնել այն շաբաթ օրը` նոյեմբերի 27-ին:

“Բարսելոնա”-“Ռեալ” հանդիպման անցկացման օրվա վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի նոյեմբերի 18-ին, գրում է Sports.ru-ն:

http://armsport.am/am/news/4/4/13498/

Amourchik
29.10.2010, 11:05
Նույնիսկ էստեղ Ռեալի ու Բարսելոնայի միջև տարաձայնություն կա, հուսով եմ էնպիսի որոշում կընդունվի,որ 2-ն էլ որոշակիորեն գոհացված կմնան, թե չէ հանդիմպումը ավելի "պատերազմային"/այս բառը տեղում հորինեցի, չգիտեմ էլ գոյություն ունի , թե ոչ:oy/ բնույթ ձեռք կբերի, որից հնարավոր է հանդիսատեսը շահի, բայց ոչ մեր սիրելի ակումբների սիրելի ֆուտբոլիստները:
Հ.Գ.Հատուկ շնորհակալություն հեղինակին լուսանկարի համար, այն ինձ առանձնակի դուր եկավ:P

Ներսես_AM
31.10.2010, 00:11
Արդեն 1:0 Մեսսի :love

Դարք
31.10.2010, 00:25
2:0 Սիրունյո գոլ էր :love

Դարք
31.10.2010, 00:26
աչքիս Սևիլիային կատարյալ ֆիասկոյա սպասվում :P

Ներսես_AM
31.10.2010, 00:27
2:0 Սիրունյո գոլ էր :love
Վիլյայի հարվածը վերջն էր, բայց ինչ արեց դրանից առաջ Մեսսին :hands

Դարք
31.10.2010, 00:28
Վիլյայի հարվածը վերջն էր, բայց ինչ արեց դրանից առաջ Մեսսին :hands

Էս գոլը պետքա երկուս հաշվեն :D

Ապե Ջան
31.10.2010, 00:47
Գեղեցիկ ու դրամատիկ պահերով լեցուն հանդիպում:
Շատ գեշեցիկ գոլ էր՝ երկրոդ գոլը: :)

Ապե Ջան
31.10.2010, 11:29
Բարսելոնա - Սևիլյա 5:0 :love :bux:

Խաղում գոլերի հեղինակ է դարձել՝

Լինոնել Մեսսի 4
Դավիդ Վիլիա 24
Դանի Ալվեշ 53 - րդ րոպեին ուղարկեց գնադակը իր նախկին թիմի դարպասը :hands
Լինոնել Մեսսին իր երկրոդ գնդակը խփեց 64 - րդ րոպեին :B
Դավիդ Վիլիան 90 -րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ :P

Իրոք որ հաճույք ստացանք:
Առաջ Բարսելո՜նա

http://www.youtube.com/watch?v=68U5OY4pz8Y

Դարք
31.10.2010, 22:17
Ֆանտաստիկ արդյունք, ֆանտաստիկ արդյունավետություն: Մեսին 2010-ում անցկացրած 61 խաղում դարձել է 61 գոլի հեղինակ, փառահեղ արդյունավետություն :love

Հ.Գ. դե լավնա էլի, լավը, ոնց կարաս չսիրես :love

Altair
01.11.2010, 16:39
Ֆանտաստիկ արդյունք, ֆանտաստիկ արդյունավետություն: Մեսին 2010-ում անցկացրած 61 խաղում դարձել է 61 գոլի հեղինակ, փառահեղ արդյունավետություն :love

Հ.Գ. դե լավնա էլի, լավը, ոնց կարաս չսիրես :love

Ես լիովին քեզ հետ համամիտ եմ :ok:

Altair
01.11.2010, 16:55
Բարսելոնան սկսումա ավելի լավ խազալ :

Ապե Ջան
08.11.2010, 13:07
Երեկ երեկոյան կայացավ հերթական տուրի հանդիպումը՝ Խետաֆե - Բարսելոնա:
Հանդիպումը ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով 1:3 հաշվով:
Հանդիպմանը մրցավարը ցույց տվեց 2 կարմիր(համապատասխանաբար 1 հատ Խետաֆեին, և մեկ հատ էլ Բարսելոնայից Պիկեին) քարտ:
Բարսելոնայի դարպասի մոտ նշանակված մեկ 11 մետրանոցը ևս ավարտվեց գոլով:
Բարսելոնայից գոլի հեղինակ են դարձել՝

23-րդ րոպե՝ Լինոնել Մեսսի
34-րդ րոպե՝ Դավիդ Վիլիա
Եվ երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին՝ Պեդրո Ռոդրիգեսը խփեց 3-րդ եզրափակիչ գնդակը:

Եվ այսպես Բարսելոնան ևս մեկ անգամ տարավ արժանի հաղթանակ: :)
Մրցաշարային աղյուսակում Բարսելոնան ընթանում է երկրորդ հորիզոնականով, իր վոխերիմ թշնամի Ռեալ Մադրիդից հետո: Նրանց բաժանում է ընդամենը մեկ միավոր: Բարսելոնան այս մրցաշարի ընթացքում վաստակել է 25 միավոր, իսկ Ռեալը՝ 26: :[

Հաջորդ հանդիպմանը Բարսելոնան կմրցի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականով ընթացող Վիլյառեալի հետ, որը կկայանա՝Կամպ Նոու մարզդաշտում նոյեմբերի 13-ին: :)

http://www.youtube.com/watch?v=siWnMBrwE_w

Ապե Ջան
14.11.2010, 03:02
ԵՎ այսպես ավարտվեց հանդիպումը Բարսելոնա - Վիլյառեալ 3:1

Գոլերը՝ Վիլյա, Մեսսի (2) :love

http://www.youtube.com/watch?v=8PAo6NwHzfg&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=gIIsozSKgR8&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=VY35o_6VrcU&feature=player_embedded

VisTolog
18.11.2010, 22:32
2009-2010-ում էր լավ խաղում::)

Լեո
18.11.2010, 22:37
Էս անիմաստ հարցումը ե՞րբ եք ջնջելու:

Ambrosine
19.11.2010, 09:05
Էս անիմաստ հարցումը ե՞րբ եք ջնջելու:

Երբ որ Վիստը նկարը սարքեր :))

Մոդերատորական. հարցումը փակվում է։ Աշխատեք ավելի ընդգրկուն կամ իմաստ ունեցող հարցումներ ու թեմաներ բացել։ Այս հարցման թերությունը այն էր, որ այս մրցաշրջանը նոր էր սկսվել, երբ հարցումը բացվեց, ու, բնականաբար, հստակ ասել, որ այս տարի են լավ խաղում, սխալ կլինի, որովհետև անցյալ տարին էր Բարսելոնայի հաղթանակների տարին։ Զարմանալի է, որ երկրորդ տարբերակի օգտին քվեարկողներ էլ կան։ Հետաքրքիր կլինի իմանալ նրանց կարծիքը, բայց թեմայում՝ գրառման տեսքով։ Ինչևէ, հարցումը այսքան ժամանակ մնաց գլխավորապես այն պատճառով, որ Բարսելոնային էր վերաբերում. այսինքն՝ չասեք, էլի, թե խտրություն ա դրվում։ Հարցման առաջնային թեման փակելիս արդեն թարախության հոդվածով վարկանիշ էլ էի ստացել :)) /ոչ բացասական :P/։ Ինչքան էլ Ներսեսը առաջինը արձագանքեց, որ ջնջվի հարցումը, այնուամենայնիվ, գտնվեցին Բարսելոնայի երկրպագուներ, որոնք անգամ հարցմանը մասնակցեցին։ Նկարի տեսքով էլ պահում եմ հարցումը, որ ում պետք է, գտնի ;)։

http://img191.imageshack.us/img191/9029/barstottpxline.png

Ապե Ջան
20.11.2010, 23:55
Ալմերիա - Բարսելոնա

0:5 առաջին խաղակեսից հետո :love

Ապե Ջան
21.11.2010, 03:34
Ալմերիա - Բարսելոնա 0 : 8

http://www.youtube.com/watch?v=mq8_2MIG14k

Լեո
21.11.2010, 13:00
Տղերքն արդեն սկսել են հոգեբանորեն վախեցնել առաջիկա մրցակիցներին :hands

Ապե Ջան
25.11.2010, 00:37
Պանաթինակոս - Բարսելոնա 0:1 առաջին խաղակեսից հետո:

Խաղը օն-լայն :)

http://www.vshare.tv/live/88a332504fdec344122e3b59cc6b354148688baed5f56da5/ATDHE_NET

zanazan
25.11.2010, 09:41
դե ինչ, տղերքը դանդաղ քայլելով 3 հատ գոլ արին...շնորհավոր
կարելի ա ասել ռեալն ել բառսան ել քննությունը գերազանց հանձնեցին կլասիկոից առաջ...

Ապե Ջան
25.11.2010, 12:27
դե ինչ, տղերքը դանդաղ քայլելով 3 հատ գոլ արին...շնորհավոր
կարելի ա ասել ռեալն ել բառսան ել քննությունը գերազանց հանձնեցին կլասիկոից առաջ...

Սպասենք եզրափակիչ քննությունների շլացուցիչ արդյունքներին:

Լեո
28.11.2010, 00:48
Բարսայից պահանջում եմ անել նույնը, ինչ արեց Ալմերիայի հետ :goblin

Ապե Ջան
29.11.2010, 09:21
Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ուրբաթ օրը հրապարակել է վերջին տասնամյակի լավագույն ակումբների վարկանիշային աղյուսակը:

2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ (2010թ. 9 տարի և 9 ամիս) առաջին հորիզոնականում է հայտնվել “Բարսելոնան”, որին հետևում են “Մանչեսթեր Յունայթեդը”, “Լիվերպուլը” և “Արսենալը”:

http://armsport.am/images/news_1/10143721290846601.jpg

Հետսովետական տարածքի ակումբներից լավագույն արդյունքը վարկանիշում գրանցել է “Շախտյորը”, որը զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը:

Ներկայացնում ենք IFFHS –ի վարկանիշը (2001-2010 թթ.)

1. «Բարսելոնա» - 2.459 :love
2. «Մանչեսթեր Յունայթեդ» – 2.436
3. «Լիվերպուլ» – 2.362
4. «Արսենալ» – 2.348
5. «Ինտեր» – 2.275
6. «Միլան» – 2.237
7. «Բավարիա» – 2.231
8. «Ռեալ» – 2.168
9. «Չելսի» – 2.165
10. «Ռոմա» – 1.959...

22. «Շախտյոր» – 1.545

http://armsport.am/am/news/4/4/14372/

Հ.Գ ու՞րա Ռեալը :think

Gayl
29.11.2010, 13:29

Բարսայից հետո միանգամից երեք անգլիական գրանտ ակումբներ վերցրել են պատվավոր տեղերը:
Միայն այս աղյուսակից երևում է, որ անգլիական ֆուտբոլը աշխարհում ամենահզորն է:
Ժող. էս թվերը այսօրվա խաղի հետ կապ չունեն, ավելի լավ ա թարգեք տեղի ու անտեղի խոսակցությունները, միայն խաղից հետո կերևա, թե որ ակումբն է իսպանիայում ուժեղագույնը;)

Լեո
30.11.2010, 01:20
ԲԱՐՍԱ - ուժեղագույնն աշխարհում :hands

Լեո
30.11.2010, 02:08
...
http://img831.imageshack.us/img831/4449/barcal.png

Լեո
30.11.2010, 02:13
Կարծում եմ էս խաղով Չավին վերջնականապես ապացուցեց, որ աշխարհի այս տարվա լավագույն ֆուտբոլիստն իրավամբ ինքն ա :)

Kita
30.11.2010, 02:43
Ուռաաա:bux:
Շնորհավոր մեզ:)
Էս էլ ես ու Ներսը խաղից հետո:))
http://img146.imageshack.us/img146/5487/dsc00453g.jpg

Ապե Ջան
30.11.2010, 04:53
Բարսելոնա 5 - 0 Ռեալ Մադրիդ

http://www.lifeatpga.com/files/2010/11/real-madrid-y-barcelona-wallpaper-22-375x225.gif

«Ինչը ունի սկիզբ, ունի նաև վերջ» խոհափիլիսոփայական այս տողերով խոսեմ Բարսելոնա - Ռեալ Մադրիդ դիմակայության մասին:

http://www.youtube.com/watch?v=vKotRkJyzbc

Այո, ավարտվեց այսքան սպասված Իսպանիայի առաջնության ամենակետրոնական հանդիպումը՝ Էլ Կլասիկոն, որին սպասել են շատ շատերը Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Բարսելոնան, ինչպես և սպասվում էր, խաղը սկսեց շատ վստահ ու մրցակցին ոչ մի հնրավորություն չտվեց կազմակերպելու սուր գրոհներ, կամ ընդհանրապես գրոհներ կազմակերպելու::) Հանդիպման արդեն 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի ու Բարսելոնայի կիսապաշպան՝ Չավի Հերնանդեսը: Եվ այսպես խաղի հաշիվը բացված է արդեն 10-րդ րոպեին, մրցակիցը քիչ-քիչ սկսում է ճնշվել :)) արագ գոլը համարենք կայացած:
Չավիին, արդեն 18-րդ րոպեին հաջորդեց Բարսելոնայի երիտասարդ հարձակվողներից՝ Պեդրո Ռոդրիգեսի գեղեցիկ գոլը, հաշիվը դարձնելով 2:0 :)
33-րդ րոպեին Բարսելոնայի դարպասապահի նյարդերը տեղիք տվեցին: Ոչ պատշաճ պահվածքի համար նա զգուշացվեց դեղին քարտով:
Հետո րոպեին զգուշվացեց Բարսելոնայի նորեկ, Էլ Կլասիկոյին առաջին անգամ մասնակցող, Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի հարձակվող Դավիդ Վիլլան: Առաջին խաղակեսի վերջնամասում, 45-րդ րոպեին՝ սիմուլիայցիայի (կներեք հայերեն տարբերակը չգիտեմ) համար զգուշացվեց դեղին քարտով Լիոնել Մեսսին: Այսպիսով ավարտվեց առաջին խաղակեսը 2:0 հաշվով ի օգուտ Բարսելոնայի: :love
Երկրորդ խաղակեսում արդեն հանգիստ նստած հեռուստացույցների առաջ կարողացանք բավականին բավականություն ստանալ Բարսաի տպավորիչ խաղից: Անկեղ ասած ես ինքս, Բարսայի երկրպագու չէի սպասում այսպիսի խաղ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիսների կողմից: Երկրորդ խաղակեսում 2 անգամ՝ 55 և 58-րդ րոպեներին աչքի ընկավ Վալենսիայի Բարսելոնա տեղափոխված Դավիդ Վիլլիան, ռմբահարելով (արքայական:stop) ակումբի դարպասը: Այնուհետև 81-րդ րոպեին, թիմի ավագ Կարլես Պույլը հասցրեց իր հաշվին գրանցել մեկ դեղին քարտ: Հանդիպման վերջնամասում փոխիրնման դուրս էկած Ժեֆրեն Սուարեզը խփեց 90-րդ րոպեին խփեց հանդիպման եզրափակիչ գնդակը, հաշիվը դարձնելով 5:0 :B

Հանդիպման առաջին իսկ րոպեից հետևլ եմ խաղի ընթացին, ստացել մեծ բավականություն Բարսելոնայի վստահ, գրագետ ու գեղեցիկ խաղից: Մադրիդյան Ռեալը իրեն նման չէր, կամ չէր կարողանում նմանվել:D, քանի որ մրցակցի ուՊեպ Գվարդիոլայի ուզածը դա չէր:
Խաղից առաջ, բազմաթիվ լրատվամիջոցներ, Ռեալի երկրպագուներ խոսում էին մասին, որ Ռեալի ղեկը զբաղեցրած Ժոզե Մորինոնյոն կկոտրի սառույցը, բայց փաստորեն իր մոտ ոչինչ էլ չստացվեց, այլ ուղղակի նա սառույցի վրա սայթաքեց ու վերջակետ դրեց ռեալի այդքան սպասված խաղին:
Պորտուգալացի Կրիշտանիու Ռոնալդուի այդ պահվածքի, ու իր մասին անգամ չէմ ուզում խոսել: Նա վերջնականապես ապացուցել ինձ ու բազմահազար մարդկանց իր ով լինելը :[
Երևի ավելորդ է անգամ խոսել Մեսսի - Ռոնալդու դիմակայության մասին: Բարսան հաղթեց Ռեալին բոլոր կողմերով: :love

Մի խոսքով ասելիքս շատ է, բայց բավական է:
Շնորհավորում եմ Բարսայի բոլոր երկրպագուներին ու մաղթուն նորանոր այսպիսի հաղթանակներ:bux:

Հանդպումը եթե կան չդիտողներ, ապա այն կարող են բեռնել այստեղից՝ (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3290073) տոռռենտ տարբերակով:

Amourchik
30.11.2010, 12:05
Շնորհավորում եմ բոլոր օբյեկտիվ եկրպագուներին, կարող եք հպարտ լինել, այդ խաղում Բարսան ուժեղ էր: Իսկ այս պարտությունը մեզ դաս կլինի և պետք է դեռ գնանք ու ավելի շատ աշխատենք:)

Հ.Գ. Ամեն պարտությունից հետո Ռեալին էլ ավելի եմ սիրում, իսկ այս պարտությունից հետո շատ շատ ավելի եմ սիրելու.;)

Լեո
30.11.2010, 21:07
Էսօր Պրոֆֆուտբոլով մի հետաքրքիր բան լսեցի:

Իսպանական պարբերականներից մեկը «Բարսա - Ռեալ» խաղի մասին հոդվածը էսպես ա վերնագրել.
«Այս երեկո խաղադաշտ էին դուրս եկել ֆուտբոլային աստվածները. նրանք բոլորն էլ կապտանռնագույն համազգեստներով էին» :hands

Սերխիո
30.11.2010, 21:11

դու էլ աղբյուր գտար մեջբերիր, էլ մունդո, սպօռտ սայթն ա օբյեկտիվ, թե լյուբիծելֆուտբոլՍենիկը?
համոզված եմ , որ եթե Ռեալը նման հաշիվ գրանցեր , կամ,թեկուզ նվազագույն հաղեր սենիկը չէր երևա եթերում մինիմում 2 օր..

Լեո
30.11.2010, 21:16
Ի՞նչ կապ ունի որտեղից եմ իմացել :8 Էականն էն ա, որ էդ հոդվածը էդպես ա վերնագրվել :P

Սերխիո
30.11.2010, 21:23
կարամ գռազ գամ, որ 2 օրից ինտերնետում հոդված կլինի `<<Ստրուկների ապստամբությունը>> վերնագրով:P ի հեճուկս աստվածների
ետքանով կապ ունի;)

Լեո
01.12.2010, 14:09
2010թ. նոյմեբերի 29, Կամպ Նոու :)

http://img526.imageshack.us/img526/2323/pepjoze.jpg

Լեո
04.12.2010, 22:15
Չհաստատված ինֆորմացիա կա, որ Օսայունայի դեմ Բարսայի էսօրվա խաղը (որը նախատեսված էր սկսել Երևանի ժամանակով 23:00-ին) կարող է առատ ձյան պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել :(

Սերխիո
04.12.2010, 22:19
Չհաստատված ինֆորմացիա կա, որ Օսայունայի դեմ Բարսայի էսօրվա խաղը (որը նախատեսված էր սկսել Երևանի ժամանակով 23:00-ին) կարող է առատ ձյան պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել :(

ուրեմն վերադարձրինք առաջին տեղը:P

Ներսես_AM
04.12.2010, 22:23
Ոնց որ թե էսօր են խաղում Լեո, ուղղակի կարողա մի քիչ ուշ սկսեն՝

http://www.totalbarca.com/2010/news/breaking-news-osasuna-match-to-be-played-at-2030h/#more-59633

Լեո
04.12.2010, 22:29
Դե նախապես սպասվում էր, որ որոշ անհարմարություններ կարող են լինել Սարագոսա ժամանելու հետ կապված (հաշվի առնելով Իսպանիայում ավիադիսպեչերների գործադուլը), բայց հետո պարզ դարձավ, որ էդ խնդիրը լուծելի ա, Բարսան Պամպլոն պիտի ժամաներ նախ գնացքով, հետո ավտոբուսով:

Բայց հիմա էլ նոր խնդիր ա առաջացել՝ ձյունը :(

Հուսանք խաղն այնուամենայնիվ կկայանա :)

Սերխիո
04.12.2010, 22:31
հուսով եմ ստավկես կկրվեմ ,քանի որ Բարսայի հաղթանակը դնելու դեպքում , միշտ թռնում ա բլանկս:D

Ներսես_AM
04.12.2010, 22:33
Դե հիմա գրած էր որ փոլիսի ուղեկցությամբ սլանում են Սարագոսայից Պամպլոնա: Բայց ձյունը որտեղից իմացար, Էտ երեկ էր ձյուն, ոնց որ էսօր պատրաստ ա մարզադաշտը:

Լեո
04.12.2010, 22:33
ուրեմն վերադարձրինք առաջին տեղը:P
Դրա համար նախ Բարսայի խաղը պիտի իրոք հետաձգվի, հետո էլ Վալենսիային հաղթել ա պետք, ինչը Ռեալի համար հեշտ գործ չի լինի:

Ու եթե Ռեալը հայտնվի առաջին հորիզոնականում, դա, ինչպես միշտ, կլինի ժամանակավորապես :P

Լեո
04.12.2010, 22:35
Դե հիմա գրած էր որ փոլիսի ուղեկցությամբ սլանում են Սարագոսայից Պամպլոնա: Բայց ձյունը որտեղից իմացար, Էտ երեկ էր ձյուն, ոնց որ էսօր պատրաստ ա մարզադաշտը:

Ճիշտն ասած ինքս ոչ մի տեղ չեմ կարդացել էդ ինֆորմացինան :)) Բարեկամս Ֆրանսիայում ա ապրում, ինքը քիչ առաջ նամակով գրեց: Ափսոս շուտ դուրս եկավ, չհասցրի հարցնեմ՝ որտեղից ա իմացել :))

Սերխիո
04.12.2010, 22:37
Ամեն ինչ հարաբերական ա ու ժամանակավոր:
Ձախորդ օրերը ձմռան նման կգան ու կերթան...

Լեո
04.12.2010, 22:40
Ամեն ինչ հարաբերական ա ու ժամանակավոր:
Ձախորդ օրերը ձմռան նման կգան ու կերթան...

Վայ ես Ռեալի էն էն էն էն ինչն եմ ասել, որ քեզ ստիպում ա սենց տխուր երգեր երգես :sad

Vaho
04.12.2010, 22:56
Կարողա՞ էսօր Բարսը կրվի:think

Ներսես_AM
04.12.2010, 23:00
Կարողա՞ էսօր Բարսը կրվի:think

Չի կարող :P

Տղեքը հասան ստադիոն :yes

Ապե Ջան
04.12.2010, 23:04
Կարողա՞ էսօր Բարսը կրվի:think

5:0 հաշվից հետո, այն էլ Ռեալին. Բարսային պարտություննա հատկանշական :D

Vaho
04.12.2010, 23:05
Չի կարող :P

Տղեքը հասան ստադիոն :yes

Գոնե նիչյա

Vaho
04.12.2010, 23:06
5:0 հաշվից հետո, այն էլ Ռեալին. Բարսային պարտություննա հատկանշական :D

սկսվավ ելի

Լեո
04.12.2010, 23:12
Բայց տղերքը ոնց որ հոգնած լինեին :(

Vaho
04.12.2010, 23:16
սկսվելա արդեն՞

Ապե Ջան
04.12.2010, 23:45
սկսվելա արդեն՞

Չէ, դեռ խաղը չի սկսվել

Ներսես_AM
05.12.2010, 00:00
Իսպանական լիգան կեղտոտ խաղեր տվեց էս երկու օրը: :[ Ավիադիսպեչերների գործադուլի պատճառով առավոտ չկարողացան մեկնել, ասել էին մի ժամից կթողնեն որ մեկնեն, մի երեք անգամ ասել էին մի ժամից ու տենց էլ չէին բացել: Քանի որ չէր ստացվում մեկնել, Իսպանիայի լիգան որոշում կայացրեց, որ հանդիպումը հետաձգվում է մինչև վաղը ժամը 17-ը … Բաաայց մի քանի ժամ անց, ժամը 3-ին Լիգայի ղեկավարությունը կապվում է Բարսելոնայի հետ ու ասում, որ Օսասունան համաձայն չի խաղը տեղափոխել ու Բարսելանան պիտի ժամանի Պամպլոնա այսօր, խաղին չներկայանալու դեպքում տեխնիկական պարտություն կգրանցվի :angry 4 ժամում սկզբում գնացքով մինչև Սարագոսա, այնտեղից էլ ավտոբուսով հասել են Պամպլոնա:
http://desmond.yfrog.com/Himg80/scaled.php?tn=0&server=80&filename=9oc0.jpg&xsize=640&ysize=640

Ներսես_AM
05.12.2010, 00:17
Էս մեկ: Ոնց երևում ա վերևի նկարից ինքը կայարանում արդեն բացվում էր: :B

Վայ քու արա ոնց չմտավ :o

Սերխիո
05.12.2010, 00:20
Իսպանական լիգան կեղտոտ խաղեր տվեց էս երկու օրը: :[ Ավիադիսպեչերների գործադուլի պատճառով առավոտ չկարողացան մեկնել, ասել էին մի ժամից կթողնեն որ մեկնեն, մի երեք անգամ ասել էին մի ժամից ու տենց էլ չէին բացել: Քանի որ չէր ստացվում մեկնել, Իսպանիայի լիգան որոշում կայացրեց, որ հանդիպումը հետաձգվում է մինչև վաղը ժամը 17-ը … Բաաայց մի քանի ժամ անց, ժամը 3-ին Լիգայի ղեկավարությունը կապվում է Բարսելոնայի հետ ու ասում, որ Օսասունան համաձայն չի խաղը տեղափոխել ու Բարսելանան պիտի ժամանի Պամպլոնա այսօր, խաղին չներկայանալու դեպքում տեխնիկական պարտություն կգրանցվի :angry 4 ժամում սկզբում գնացքով մինչև Սարագոսա, այնտեղից էլ ավտոբուսով հասել են Պամպլոնա:
http://desmond.yfrog.com/Himg80/scaled.php?tn=0&server=80&filename=9oc0.jpg&xsize=640&ysize=640
լավ էլի, ֆեդեռացիան նենց մի արջի ծառայություն մատուցեց, որ սերունդներով անցած շաբաթվա խաղը կհիշեք...Ռեալի անողնաշար ղեկավարները չկարողացան բասկերի պես իրանցը դնեն , որ ամսի 27-ին խաղային ,ու հարմարվան գավառի ակումբի պահանջներին... Գոնե ֆեդերացիայից մի բողոքեք...
էս մեկնաբան էլ դավադիտ արեց, սաղ հանդիպման ժամանակ ուզւոմ ա արդարացրաց լինի,յանի ,եթե ավտոբուսով չգային , մեսին սրան կարար խաբեր,եթե սենց, եթե նենց...զզվելի ա:[

Gayl
05.12.2010, 00:25

Ճիշտ ա արել, եթե հնարավորություն կա գնացքով գնալու ուրեմն այդպես էլ պետք է արվի, պարտադիր չի ինքնաթիռավատ լինել:

Ներսես_AM
05.12.2010, 00:35

Ո՞նց ես պատկերացնում ՉԼի խաղից երկու օր հետո խաղալը :think Իսկ ստեղ ասում էին թող միանգամից ասեին, ոչ թե ասեն տեղափոխում ենք, հետո զանգեն էն ժամանակ, երբ հազիվ ծերը ծերին մաքսիմալ արագությամբ պտի հասնեին խաղից հինգ րոպե առաջ: :angry
Մեկնաբանը, ստանդարտ հայկական իրականության ներկայացուցիչ ա, երբ ամեն մեկը չի զբաղվում նրանով ինչով որ պետք ա, այլ նրանով որտեղ դասավորվում ա գործի: Պրոֆեսիոնալիզմ չկա, Պետրոս ջան:

Հ.Գ. մի մտածի մենակ մեր սերուները չեն հիշի, ձեր սերունդներն էլ են հիշելու :love

Ներսես_AM
05.12.2010, 00:38
Ճիշտ ա արել, եթե հնարավորություն կա գնացքով գնալու ուրեմն այդպես էլ պետք է արվի, պարտադիր չի ինքնաթիռավատ լինել:

Էտ դեպքում, երբ պարզա լինում որ ինքնաթիռը չի ստացվում, ասում են որ խաղը էսօր ա, ոչ թե ասում են տեղափոխում ենք, հետո մի 3 ժամ հետո ասում 4 ժամից խաղն ա, տեսեք ոնց եք հասնում:

Ներսես_AM
05.12.2010, 00:41
Ու որ ընդմիջումը ձանձրալի չանցնի, TV3-ի պատրաստած տեսանյութը անցած կլասիկոյի մասին :love

http://www.youtube.com/watch?v=fvBcF0Sml7Q

Gayl
05.12.2010, 00:45
Էտ դեպքում, երբ պարզա լինում որ ինքնաթիռը չի ստացվում, ասում են որ խաղը էսօր ա, ոչ թե ասում են տեղափոխում ենք, հետո մի 3 ժամ հետո ասում 4 ժամից խաղն ա, տեսեք ոնց եք հասնում:
Բայց հոդվածից ոնց հասկացա Օսասունան չի համաձայնվել և հետո ասածից հետ կանգնել, լիգայի ղեկավարները առաջարկել են, իսկ նրանք մերժել են, իսկ այդ գործընթացը տևել է 3 ժամ:)

Սերխիո
05.12.2010, 01:12
Ո՞նց ես պատկերացնում ՉԼի խաղից երկու օր հետո խաղալը :think
պատկերացնում եմ Ռոնալդուի դուբլի շնորհիվ, երկու գոլի առավելությամբ հաղթանակ

Ապե Ջան
05.12.2010, 01:22
Բարսելոնայո խաղի վերջին րոպեներին կարող եք հետևել

http://livetv.ru/webplayer.php?t=espa&c=pirlotv007&lang=ru&eid=61027&lid=52232&ci=15&si=1

Ներսես_AM
05.12.2010, 01:32
պատկերացնում եմ Ռոնալդուի դուբլի շնորհիվ, երկու գոլի առավելությամբ հաղթանակ

:lol Ռոնալդուն պտի գնա մոմ վառի, որ Բարսելանային կարենա գոնե Վալդեսի վրա հարվածի: 6 խաղ ա խաղացել Բարսելոնայի դեմ մի անգամից գուշակի քանի հատ գոլ ա խփել… Ճիշտ ա կլոր թիվ հատ :P

Լեո
05.12.2010, 02:02
Ռեալիստները կրկին գրոհու՞մ են մեր անմահական թեման :think :sad …ՃՃ

...ի պատասխան՝ Օսասունա 0 : 3 Բարսա :P

Ներսես_AM
05.12.2010, 03:05
Բայց հոդվածից ոնց հասկացա Օսասունան չի համաձայնվել և հետո ասածից հետ կանգնել, լիգայի ղեկավարները առաջարկել են, իսկ նրանք մերժել են, իսկ այդ գործընթացը տևել է 3 ժամ:)

http://www.totalbarca.com/2010/news/barcelona-issues-official-statement-about-osasuna-fc-barcelona/

Ստեղ մանրամասն գրած ա դեպքերի ընթացքը:

Սերխիո
06.12.2010, 03:06
Ռեալիստները կրկին գրոհու՞մ են մեր անմահական թեման :think :sad …Ճ
տո էս թեման վաբշե պտի պղծվի:D

Սերխիո
06.12.2010, 03:23
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc1/hs175.snc1/6600_1178591459661_1074363487_30563826_4301042_n.jpg
Ներսես ջան ,աջ կողմում դու ես ?

Yellow Raven
06.12.2010, 11:25
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc1/hs175.snc1/6600_1178591459661_1074363487_30563826_4301042_n.jpg
Ներսես ջան ,աջ կողմում դու ես ?

Հա, ինքնա:))
Էս էն 6-2-ի օրնա:love

Ապե Ջան
06.12.2010, 14:05
2009-2010թթ Բարսելոնայի բոլոր գոլերը բարձր որակի տոռռենտ տարբերակով:

Թարգմանությունները՝ Ռուսերեն, Անգլերեն, Իսպաներեն
Ֆոռմատ՝ avi. mkv

http://www.10pix.ru/img1/396789/1420631.jpg

http://www.10pix.ru/img1/383788/1420629.jpg

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2168850

Ապե Ջան
06.12.2010, 14:08
210-2011թթ ընթացող առաջնության մինչև այս պահը Բարսելոնայի բոլոր գոլերը շատ բարձր որակի՝ 1280x720

http://s59.radikal.ru/i166/1012/95/c29d3f075b26.jpg (http://www.radikal.ru)

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3155891

Ապե Ջան
08.12.2010, 01:40
Բարսելոնա - Ռուբին 2:0 :bux:

Վերջապես 4 անընդմեջ խաղ, Ռուբինը չպարտվելով Բարսելոնային, այսօր կրեց պարտություն, կարելի է ասել Բարսելոնայի 2-րդ կազմից: :)

Լեո
08.12.2010, 19:32
Էլ ովքե՞ր կարող էին լինել «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներ, եթե ոչ աշխարհի հզորագույն ակումբի ֆուտբոլիստները :B

Սերխիո
09.12.2010, 19:41
Էլ ովքե՞ր կարող էին լինել «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներ, եթե ոչ աշխարհի հզորագույն ակումբի ֆուտբոլիստները :B

Եվրոպայի լավագույն ակումբի ֆուտբոլիստը բացակայում ա, ապեր...:think

Gayl
09.12.2010, 20:18
Եվրոպայի լավագույն ակումբի ֆուտբոլիստը բացակայում ա, ապեր...:think

Ես էլ արդեն մտածում էի, որ Ինտեռը Բարսային պարտվելա:D

Սերխիո
09.12.2010, 20:36
մոռանում են , որ Եվրոպայի լավագույն ակումբը Ինտերն ա,ինչպես որ Իսպանիան համարվում է աշխարհի լավագույն հավաքական:)

Լեո
09.12.2010, 20:36
Եվրոպայի լավագույն ակումբի ֆուտբոլիստը բացակայում ա, ապեր...:think

Ինտերը պիտի Մոուրինյո մատաղ անի, որ կարողանա Բարսայի հետ գոնե հեռավոր համեմատվի :)

Սերխիո
09.12.2010, 20:45
խոսում ենք փաստերով , ոչ թե ճաշակով, հակառակ դեպքում , իմ մի ծանոթի համար լավագույն թիմը Վիլառեալն ա, ոսկե գնդակն էլ պետք ա տան Ռոսիին

Լեո
09.12.2010, 20:51
խոսում ենք փաստերով , ոչ թե ճաշակով, հակառակ դեպքում , իմ մի ծանոթի համար լավագույն թիմը Վիլառեալն ա, ոսկե գնդակն էլ պետք ա տան Ռոսիին

Փաստերը միանշանակ խոսում են նրա մասին, որ Ինտերը գլուխը պատով ա տվել, թե Բարսայի հետ կարա համեմատվի: Չես հավատում, գնա ֆուտբոլից հասկացող ցանկացած մարդուց հարցրու :)

Սերխիո
09.12.2010, 20:56
ետ որտեղ ա դե յուրե գրած, որ բարսելոնն ա լավագույնը

Andosh
09.12.2010, 21:06
ետ որտեղ ա դե յուրե գրած, որ բարսելոնն ա լավագույնը

Բարսելոնայի խաղը նայե՞լ էս :think

Լեո
09.12.2010, 21:09
ետ որտեղ ա դե յուրե գրած, որ բարսելոնն ա լավագույնը

Օրինակ էստեղ ա գրած (հասարակ օրինակ) :)

http://img96.imageshack.us/img96/3559/rgfdsfsd.png

Gayl
09.12.2010, 21:12
Փաստերը միանշանակ խոսում են նրա մասին, որ Ինտերը գլուխը պատով ա տվել, թե Բարսայի հետ կարա համեմատվի: Չես հավատում, գնա ֆուտբոլից հասկացող ցանկացած մարդուց հարցրու :)
Դե լավ գոնե մեկ փաստ ասա, ես օրինակ կարող եմ ասել, ՉԼ ում Ինտեռը հաղթեց Բարսային, դա կարծում եմ բավավար է:

Gayl
09.12.2010, 21:14
Օրինակ էստեղ ա գրած (հասարակ օրինակ) :)

http://img96.imageshack.us/img96/3559/rgfdsfsd.png

Էս ի՞նչ տրաքած ցուցակա:D, նախ առաջնությունը նոր ա սկսվել և հետո այս աղյուսակը 2010 թվականի հետ ընդհանրապես կապ չունի, ուրեմն ինտեռը 2009-2010 թ ի ՉԼ ի հաղթողն է, իսկ 2010-2011 թ ի հաղթողը որոշվելու մայիսին:

Լեո
09.12.2010, 22:27
Դե լավ գոնե մեկ փաստ ասա, ես օրինակ կարող եմ ասել, ՉԼ ում Ինտեռը հաղթեց Բարսային, դա կարծում եմ բավավար է:
Խաղամակարդակ, խաղամակարդակ և ևս մեկ անգամ խաղամակարդակ:
Հերի՞ք ա :think

Էս ի՞նչ տրաքած ցուցակա:D, նախ առաջնությունը նոր ա սկսվել և հետո այս աղյուսակը 2010 թվականի հետ ընդհանրապես կապ չունի, ուրեմն ինտեռը 2009-2010 թ ի ՉԼ ի հաղթողն է, իսկ 2010-2011 թ ի հաղթողը որոշվելու մայիսին:

Էդ քո ասած տրաքած ցուցակը էն բազմաթիվ փաստերից մեկն ա, որ Բարսան էսօր ֆուտբոլային բուրգի գագաթին ա, իսկ Ինտերը էդ գագաթին երբեք չի եղել, չնայած երբեմն մոտեցել ա....

2009-2010թթ ՉԼ-ում Ինտերը հաղթեց, բայց դա չի նշանակում, որ Ինտերը Բարսային հավասար ակումբ ա էսօր: Անցած մրցաշրջանում Ինտերը սեփական հարկի տակ ավելի շատ հաղթեց մրցավարի օգնությամբ (հիշենք Ալվեշի նկատմամբ ակնհայտ խախտամ համար 11 մետրանոցի չնշանակումը):

Gayl
09.12.2010, 22:45
Խաղամակարդակ, խաղամակարդակ և ևս մեկ անգամ խաղամակարդակ:
Հերի՞ք ա :think
Հաղթում է ուժեղը, էտ մակարդակ-մուկուրդուկ պահերը երկրորդական են, ցանկացած թիմ ուզում է հաղթողի դերում լինել, եթե պարտվում ես, բայց մակարդակ ունես դա ոչինչ չի նշանակում;)

Էդ քո ասած տրաքած ցուցակը էն բազմաթիվ փաստերից մեկն ա, որ Բարսան էսօր ֆուտբոլային բուրգի գագաթին ա, իսկ Ինտերը էդ գագաթին երբեք չի եղել, չնայած երբեմն մոտեցել ա....
Դա ընդամենը սեփական առաջնության ցուցակն էր, որը ոչինչ չի նշանակում, Բավարիան եթե չեմ սխալվում ութերորդ տեղում է, բայց այս տարի ՉԼ ֆինալ խաղաց;)

2009-2010թթ ՉԼ-ում Ինտերը հաղթեց, բայց դա չի նշանակում, որ Ինտերը Բարսային հավասար ակումբ ա էսօր: Անցած մրցաշրջանում Ինտերը սեփական հարկի տակ ավելի շատ հաղթեց մրցավարի օգնությամբ (հիշենք Ալվեշի նկատմամբ ակնհայտ խախտամ համար 11 մետրանոցի չնշանակումը):
Ալվեշի նման կապիկին անգամ իր մայրը չի հավատում, Բարսան նույնպես մրցավարների օգնությանը դիմում է, հիշենք Չելսիի հետ խաղը;) հետևաբար պետք չի դժգոհել, ֆուտբոլ է ամեն ինչ էլ պատահում, թե չէ մրցավարը էս արեց, մրցավարը էն արեց, Ջերարդն էլ գնդակը մտցրեց գոլերի մեջ, բայց մրցավարը որոշեց, որը գնդակը գիծը չի հատել:D
Համ էլ ինչից եք բողոքում, ինտեռը խաղի սկզբից խաղաց 10 հոգով, իսկ մակարդակը ընդամենը մեկ գոլ խփեց այն էլ օֆսայիդից;)
Ժող. հիշեք չկան անպարտելի ակումբներ, ամեն ակումբ խաղում է յուրովի գեղեցկությամբ:

Լեո
09.12.2010, 23:04
Ժող. հիշեք չկան անպարտելի ակումբներ, ամեն ակումբ խաղում է յուրովի գեղեցկությամբ:
Ես էլ կասեի՝ չկան Բարսայի հզորությունը չնկատողներ, պարզապես կան Բարսային չսիրողներ :) (խոսքը բնականաբար ֆուբոլից քիչ թե շատ հասկացողների մասին ա):

Gayl
09.12.2010, 23:07
Ես էլ կասեի՝ չկան Բարսայի հզորությունը չնկատողներ, պարզապես կան Բարսային չսիրողներ :) (խոսքը բնականաբար ֆուբոլից քիչ թե շատ հասկացողների մասին ա):
Իսկ ո՞վ ասեց, որ հզոր չի:o
Իսկ ով որ ասում է Բարսան անպարտելի է, նա ֆուտբոլից ոչինչ չի հասկանում;)

Լեո
09.12.2010, 23:16
Իսկ ո՞վ ասեց, որ հզոր չի:o
Իսկ ով որ ասում է Բարսան անպարտելի է, նա ֆուտբոլից ոչինչ չի հասկանում;)

Բարսելոնան անպարտելի է իր գաղափարի մեջ... Բարսա, ավելին, քան ակումբ :)

Gayl
09.12.2010, 23:38
Բարսելոնան անպարտելի է իր գաղափարի մեջ... Բարսա, ավելին, քան ակումբ :)

Կարծում եմ ցանկացած երկրպագու նույն կարծիքն ունի սեփական թիմի մասին:
Արսենալ՝ անպարտելի է սեփական գաղափարների մեջ...Արսենալ, ավելին քան ակումբ: Հըմ վատ չի հնչում:D:D

Լեո
09.12.2010, 23:44
Կարծում եմ ցանկացած երկրպագու նույն կարծիքն ունի սեփական թիմի մասին:
Արսենալ՝ անպարտելի է սեփական գաղափարների մեջ...Արսենալ, ավելին քան ակումբ: Հըմ վատ չի հնչում:D:D

Արսենալի պարագայում շատ լավ ա հնչում, բայց «Բարսա, ավելին քան ակումբ»-ը Բարսայի կարգախոսն ա :P

Ու ընդհանրապես, կեցցե Բարսենալը :hands

Սերխիո
10.12.2010, 01:37
Վլադ ջան , կարգախոսի հեղինակային իրավունքը Բարսային ա, հարցը ետ չի, բայց են մարդը, ով ,որ ետ գաղափարի ջատագովն ա,ուրեմն միաժամանակ Կատալոնիայի անկախության, քանի որ ետ կարգախոսը հիմնականում քաղաքական երանգ ունի... Հիմա դու ինչ դիրքորոշում ունես ետ հարցի վերաբերյալ?

Լեո
10.12.2010, 15:39

Սերխիո ախպեր, ևս մեկ անգամ պատասխանեմ քո այդ հարցին (որն առաջին անգամ չես տալիս).

Ես սիրում եմ ֆուտբոլը, ես ֆուտբոլասեր եմ :)

Քո ազիզ խաթեր համար էլ ավելացնեմ, որ հարգում եմ ազգերի ինքնորոշման իրավունքը :)

Լեո
13.12.2010, 17:03
Բարսա 5 - 0 Ռեալ Սոսիեդադ :)

Աչքիս Բարսայի ֆուտբոլիստները հենց որևէ թիմի անվան մեջ «Ռեալ» բառն են տեսնում, առնվազն պիտի 5 գոլ խփեն :hands

Altair
15.12.2010, 20:11
Երբ որ Վիստը նկարը սարքեր :))

Մոդերատորական. հարցումը փակվում է։ Աշխատեք ավելի ընդգրկուն կամ իմաստ ունեցող հարցումներ ու թեմաներ բացել։ Այս հարցման թերությունը այն էր, որ այս մրցաշրջանը նոր էր սկսվել, երբ հարցումը բացվեց, ու, բնականաբար, հստակ ասել, որ այս տարի են լավ խաղում, սխալ կլինի, որովհետև անցյալ տարին էր Բարսելոնայի հաղթանակների տարին։ Զարմանալի է, որ երկրորդ տարբերակի օգտին քվեարկողներ էլ կան։ Հետաքրքիր կլինի իմանալ նրանց կարծիքը, բայց թեմայում՝ գրառման տեսքով։ Ինչևէ, հարցումը այսքան ժամանակ մնաց գլխավորապես այն պատճառով, որ Բարսելոնային էր վերաբերում. այսինքն՝ չասեք, էլի, թե խտրություն ա դրվում։ Հարցման առաջնային թեման փակելիս արդեն թարախության հոդվածով վարկանիշ էլ էի ստացել :)) /ոչ բացասական :P/։ Ինչքան էլ Ներսեսը առաջինը արձագանքեց, որ ջնջվի հարցումը, այնուամենայնիվ, գտնվեցին Բարսելոնայի երկրպագուներ, որոնք անգամ հարցմանը մասնակցեցին։ Նկարի տեսքով էլ պահում եմ հարցումը, որ ում պետք է, գտնի ;)։

http://img191.imageshack.us/img191/9029/barstottpxline.png
Հիմա ոնց չխոսամ : Ես գրել էի նաև երրորդ տարբերակը «Նրան վերականգման համար դեռ ժամանակ է պետք» : Շնորակալությոն ուշադրության համար : Ձեր սիրելի ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻ :scen :

Լեո
15.12.2010, 20:19
Ձեր սիրելի ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻ :scen :

Լիոնել ջան, դու՞ էլ ես հայ :o

Altair
15.12.2010, 20:50
Բա :(

Լեո
15.12.2010, 20:55
Բա :(

Թեմայից շեղվել չլինի, բայց զգացե՞լ ես, որ իմ ու քո մականունները իրար կողքի ընենց լավ են նայվում :))

Altair
16.12.2010, 15:46
Թեմայից շեղվել չլինի, բայց զգացե՞լ ես, որ իմ ու քո մականունները իրար կողքի ընենց լավ են նայվում :))

Հա , նույնը ես էի ուզում գրէի :aha :
Լեո Messi :

Լեո
17.12.2010, 23:35
Ոնց որ թարս լինի, արդեն երկրորդ անընդմեջ տարին ա եվրոպական իմ ամենասիրելի 2 թիմերը ՉԼ 1/8 եզրափակիչում իրար են հանդիպելու :(
Գյոզալ եզրափակիչը վաղաժամ ա կայանալու :P

Altair
18.12.2010, 19:24
Ոնց որ թարս լինի, արդեն երկրորդ անընդմեջ տարին ա եվրոպական իմ ամենասիրելի 2 թիմերը ՉԼ 1/8 եզրափակիչում իրար են հանդիպելու :(
Գյոզալ եզրափակիչը վաղաժամ ա կայանալու :P

Ճիշտա , բա ԼԵՈ ջան դու ում հետ կուզեիր խաղար :

Լեո
18.12.2010, 19:55
Ճիշտա , բա ԼԵՈ ջան դու ում հետ կուզեիր խաղար :

Ես շատ կուզեի Ինտերի հետ խաղար: Հուսանք էս մրցաշրջանում այնուամենայնիվ կհանդիպի Ինտերին :)

Altair
18.12.2010, 20:32
Ես շատ կուզեի Ինտերի հետ խաղար: Հուսանք էս մրցաշրջանում այնուամենայնիվ կհանդիպի Ինտերին :)

Իմ մեջ էլ էտ վրեժի ցանկությունը կար :angry : Բայց եթե Ինտերին բացառեինք , Լիոն :

Լեո
18.12.2010, 20:34
Իմ մեջ էլ էտ վրեժի ցանկությունը կար :angry : Բայց եթե Ինտերին բացառեինք , Լիոն :

Չէ, ես չէի ցանկանա, որ Բարսան 1/8-ում հանդիպեր Լիոնին, քանի որ 1/8-ում Լիոնը հանդիպելու ա նրան, ում պիտի հանդիպեր, ու ինչպես անցած դեպքերում, ես անգամ էլ կոնկրետ առաքելություն ունի :))

Լեո
19.12.2010, 01:23
Էսպանյոլ 1 - 5 Բարսա :)

Կատալոնյան դերբին կայացավ: Ինչպես միշտ, Էսպանյոլը մինչև վերջ պայքարեց Բարսայի դեմ, բայց այս անգամ միավոր պոկել չկարողացավ :P

Հ.Գ. 5 գոլ խփելը սովորություն ա դարձել :))

Մարկիզ
19.12.2010, 16:57
Կարդում եմ գրառումներն ու զարմանում: Որքան են ատում Բարսելոնին Ռեալի երկրպագուների մի մասը: Նախանձախառն ատելություն: Ատոմային նախանձ: Նախաձագին չարանենգ սուբյեկտիվոգեն հիվանդագին անզուսպ ատելություն::))))))))))))

Հիվանդագին անհաղթահարելի (ընդ որում, անհաղթահարելի թե իրենց իսկ կողմից, թե այլոց) ատելություն: Կոմպուլսիվ ու ոչ ադեկվատ պաթոլոգիկ ատելություն, որը տեղ-տեղ հիշեցնում է պարանոյա::))))

Միթե՞ այդքան բարդ է ընդունելն ու գիտակցելը, որ այսօր, ԱՅՈ՛, Բարսելոնան նվազագույնը 5 «գլուխ» ուժեղ է Ռեալից: Միթե՞ այդքան դժվար է ընդունել ու գիտակցել, որ Բարսելոնան, չնայած նրան, որ չեմպիոնների լիգայում չի հաղթել այս տարի, այնուամենայնիվ աշխարհի լավագույն թիմն է, ցուցադրում է աշխարհում ամենագեղեցիկ ֆուտբոլը: Եվ միթե՞ այդքան դժվար է ընդունել ու գիտակցել, որ Մեսսին այսօր մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է (ընդհանրապես սա կապ չունի նրա հետ, որ Ինիեստան կամ Չավին ավելի արժանի են Ոսկե Գնդակին):

Չնայած, երեևի գիտակցում են, բայց չեն կարողանում «ընդունել», մերվել այդ մտքի հետ: Պարտվել իմացե՛ք, հարգելի երկրպագուներ: Ընդունեք, վերջապես, որ Ռեալն այսօր Բարսելոնից թույլիկ թիմ է և իր ֆուտբոլիստներով, խաղային կարգապահությամբ, խաղադաշտում ֆուտբոլիստների վարքագծով, ֆուտբոլիստների գնդակով կամ առանց գնդակի խաղով, բուն խաղի գեղեցկությամբ, խաղի որակով զգալիորեն զիջում է Բարսելոնին (հա, հետևություն ձեր իսկ տրամաբանությամբ. բնականաբար զիջում է նաև Ինտերին հետևաբար ձեր իսկ տրամաբանությամբ՝ նաև Լացիոյին, Միլանին, Յուվենթուսին:))))):

Զարմանալի չէ, որ Բարսելոնայի նկատմամբ անկառավարելի ատելությամբ լցված են հենց Ռեալի երկրպագուները: Մյուս իսպանական կամ ոչ իսպանական թիմերի երկրպագուների 99 տոկոսն էլ է այն կարծիքին, որ Բարսան այսօր լավագույն թիմն է աշխարհում:

Մեկ անգամ ևս կարդացեք ձեր գրառումները, վերլուծեք ձեր արտահայտած մտքերն հնարավորինս օբյեկտիվորեն:

Gayl
19.12.2010, 18:43
Կարդում եմ գրառումներն ու զարմանում: Որքան են ատում Բարսելոնին Ռեալի երկրպագուների մի մասը: Նախանձախառն ատելություն: Ատոմային նախանձ: Նախաձագին չարանենգ սուբյեկտիվոգեն հիվանդագին անզուսպ ատելություն::))))))))))))

Իսկ այդ դեպքում Բարսելոնայի երկրպագուների մեծ մասը ինչու է ատում Ռեալին:)
Ես դեռ չգիտեմ այնպիսի Բարսայի երկրպագու ով Ռեալի ցանկացած խաղի ժամանակ հակառակորդի կողմից չլինի:

Լեո
19.12.2010, 18:54
Ես էլ եմ դեմ նրան, որ մարդիկ չեն կարողանում (կամ ներքին քաջություն չունեն) ընդունել, որ մրցակիցն էսօր շատ ավելի ուժեղ ա, ավելի հզոր ա, քան քո սիրելի թիմը:
Բայց այ Բարսա-Ռեալ հակամարտության մեջ իր ուրույն տեղն ունի «ատելությունը», որն էս դիմակայությանը մի այլ տեսակի հմայք ա տալիս :love Ինձ դուր ա գալիս ատել Ռեալը՝ անկախ ամեն ինչից, հենց էնպես, անկախ Ռեալի մարզավիճակից :)) Սա երևի սովորական ատելություն չէ, այլ ուրիշ մի ատելություն, կամ լրիվ այլ բան ատելությունից տարբեր, մի անբացատրելի զգացում :oy :love

Ու ինձ դուր ա գալիս, որ Ռեալի երկրպագուները ատում են Բարսան, քանի որ էդ ատելությունը ինձ համար խթան ա ավելի սիրել Բարսային:
Մի խոսքով ինձ դուր ա գալիս լինել Բարսայի երկրպագու, քանի որ ես ոչ միայն սիրում եմ Բարսան, այլև ատում եմ Ռեալը :)) Իսկ Մոուրինյոից ու դատարկախոս Պերեսից պարզապես զզվում եմ :[

Չնայած ընդունում եմ, որ Մոուրինյոն ֆուտբոլի մեծ մասնագետ ա ու մեծ երախտավոր :hi

Gayl
19.12.2010, 19:12

Ատելությունը առաջ եկավ այն ժամանակ, երբ Ռեալը ոնց որ թե 11:0 հաղթեց Բարսային, դե հայտնի է, որ Բարսան ստիպված խաղում էր իրա ես իմ որերոդ սաստավով: Այդ պահից սկսեցին արհեստական ատելություն մտցնել երկրպագուների միջև: Բա ինչից կլինի, որ ես երբեք չեմ ատել Մանչին, Լիվերին, Չելսիին և այլն, եթե անգամ նրանցից մեկը Արսենալին թշնամի է, ապա ես թքած ունեմ կարևորը սիրում եմ անգլիական ֆուտբոլը:

Yellow Raven
19.12.2010, 22:57
Հերթական ջարդը`

Էսպանյոլ-Բարսելոնա 1-5 :love

Մարկիզ
20.12.2010, 00:45
Բարսելոնցիներ, էս պահին նայու՞մ եք Ռեալ Մադրիդ-Սևիլլա խաղը…:D:D Ու ասենք, կապ չունի էլի, Ռեալը կհաղթի թե ոչ…:D

Էլ ի՞նչ համեմատություն:

Լեո
20.12.2010, 20:59
Բարսելոնցիներ, էս պահին նայու՞մ եք Ռեալ Մադրիդ-Սևիլլա խաղը…:D:D Ու ասենք, կապ չունի էլի, Ռեալը կհաղթի թե ոչ…:D

Էլ ի՞նչ համեմատություն:
Նեգրեդոն ու Կապելը մի քիչ նորմալ խաղային, Սևիլիան կհաղթեր:

Սևիլիայից մենակ Կասեռեսն ու Պալոպն էին համեմատաբար լավ խաղում:

Աբելյան
28.12.2010, 11:30
Վերջը մի թիմ գտնվեց::)

Altair
28.12.2010, 19:09
Վերջը մի թիմ գտնվեց::)

Խի՞ :

Լեո
28.12.2010, 20:40
Վերջը մի թիմ գտնվեց::)

Ատլետիկ Բիլբաոյի՞ն նկատի ունես :acute

Աբելյան
28.12.2010, 21:57
Ատլետիկ Բիլբաոյի՞ն նկատի ունես :acute
Ոչ միայն չպարտվեց, գնդակ էլ բաց չթողեց: Այ ուր էր Հայ ՏՎ-ով ցույց տային, տենաինք Արմենը ոնց էր գլուխ գովալու::)

Yellow Raven
06.01.2011, 18:07
Ատլետիկ-Բարսելոնա 1:1 :)

Դուրս եկանք 1/4 եզրափակիչ:
Էրի Աբիդալն էլ խփեց իր առաջին գնդակը Բարսելոնայի կազմում:)

Լեո
09.01.2011, 15:27
Դեպորտիվոյին էլ իր դաշտում 0-4 հաշվով ծեծեցինք :B

Գոլերի հեղինակներ՝ Վիլիա, Մեսսի, Ինիեստա, Պեդրո :)

Պեդրոն գնալով ինձ ավելի ու ավելի ա դուր գալիս: Իրեն ընձեռված հնարավորությունները համարյա 100%-ով օգտագործում ա:

Altair
12.01.2011, 21:22
Գոլը էսիկա է:
http://www.youtube.com/watch?v=e907U6QHADI&feature=related

Altair
12.01.2011, 21:23
http://www.youtube.com/watch?v=mKOf1pmxa04&feature=related

Altair
12.01.2011, 21:29
Ժողովուրդ ջան , եթե ուզում եք ԲԱՐՍԵԼՈՆԻ մասին նորությունները կարդաք ապա ես մի քանի հասցե ասեմ .
ՀԱՅԵՐԵՆ եսիկա (http://barcelonians.ucoz.com/)
ՌՈՒՍԵՐԵՆ եսի (http://www.barcaman.ru) , եսի (http://www.barca.ru) , մեկել եսի (http://www.barcelona-fc.ru)
Ցանկանում եմ բարի ընթերցում : ;)

Լեո
13.01.2011, 20:46
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչում Բարսան երեկ 5-0 հաշվով ջախջախեց Բետիսին :)

Բարսա 5 - 0 Բետիս

Ընդ որում Լեո Մեսսին աշխարհի 2010թ. լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը նշեց գեղեցիկ հետտրիկիով :)

«5-0»-ն էլ սովորություն ա դարձել, մեծից փոքր նույն մսաղացով են անցնում :hands

Altair
15.01.2011, 10:47
16.01.2011 Բարսելոնա 12:00 Մալագա

Altair
17.01.2011, 00:56
Առաջին խաղակեսը 3-0 է ՝ Ինիեստա , Վիլյա , Պեդռո :

Gayl
17.01.2011, 01:03
Առաջին խաղակեսը 3-0 է ՝ Ինիեստա , Վիլյա , Պեդռո :

Առաջին խաղակեսում ստորացրեցին:

Altair
17.01.2011, 01:52
Խաղը ավարտվեց 4-1 հաշվով :

Altair
17.01.2011, 20:20
Ի՞նչ եք կարծում , Բետիսի հետ պատասխան խաղը ի՞նչ հաշիվ կնդունվի :

Altair
20.01.2011, 14:55
Ի՞նչ եք կարծում , Բետիսի հետ պատասխան խաղը ի՞նչ հաշիվ կնդունվի :

Ընդանուրը կազմեց 6-3 և Բարսան 1/2 դուրս եկավ :

Դարք
20.01.2011, 15:41
ժողովու՛րդ վայելեք, հատուկ ՀՀ բարսայի երկրպագուների համար:crazy

http://s006.radikal.ru/i213/1101/04/68ed83eb5dff.jpg

Moonwalker
20.01.2011, 15:45
Ընդանուրը կազմեց 6-3 և Բարսան 1/2 դուրս եկավ :

Բա հաշիվը խի՞ չես գրում: Տենց բաները պիտի հատուկ ընդգծել: :))

Բետիս - Բարսելոնա 3:1

Գոլերը՝ Խորխե Մոլինա (2, 7), Մեսսի (38), Արսու (45):

http://www.youtube.com/watch?v=6cRqOVI8E-k

Մանրուք ա, բայց հաճելի ա::roll:love

Լեո
20.01.2011, 21:11
Մանրուք ա, բայց հաճելի ա::roll:love

Տենց ա, հակաբարսելոնիստներն էլ մանրուքներից են հաճույք ստանում :)

Սերխիո
20.01.2011, 21:15
Տենց ա, հակաբարսելոնիստներն էլ մանրուքներից են հաճույք ստանում :)

որպես երդվյալ հակաբարսելոնիստ՝ միշտ էլ հաճելի է տեսնել պարտված / թեկուզ ընկերական հանդիպումներում/ Բարսելոնայի:[

Altair
21.01.2011, 20:18
Բա հաշիվը խի՞ չես գրում: Տենց բաները պիտի հատուկ ընդգծել: :))

Բետիս - Բարսելոնա 3:1

Գոլերը՝ Խորխե Մոլինա (2, 7), Մեսսի (38), Արսու (45):

http://www.youtube.com/watch?v=6cRqOVI8E-k

Մանրուք ա, բայց հաճելի ա::roll:love

Երազի :P : Մեկա , դուրս եկանք :

Գիտեք ելի , որ ձեր սիրած ակումները Բարսայի համար ոչնչություն են :hands :

Լեո
21.01.2011, 22:16
Ինձ համար ավելի հաճելի ա Բետիսին 3-1 պարտվել, բայց գլխավոր մրցակցիդ 5-0 հաղթել, քան Լևանտեին 8-0 հաղթել, բայց գլխավոր մրցակցիդ 5-0 պարտվել :)

Լեո
23.01.2011, 17:40
Բարսա 3 - 0 Ռասինգ :)

Գոլերի հեղինակներ՝ Պեդրո, Մեսսի, Ինիեստա :)

Հերթական (արդեն չափից դուրս սովորական դարձած) խոշոր հաշվով հաղթանակը :(

Altair
24.01.2011, 09:11
Բարսելոնա 3-0 Ռասինգ
Ժող ով որ նայելա նրանց եմ դիմում .
Արա տեսաք Վալդեսս ինչերեր անում :o : Ես գժված էի : :tease
http://img248.imageshack.us/img248/9577/d86c45be53ad.png տղայա է :
Ռուսորենից բան չհասկացողների համար նշեմ , որ նկարին գրված եր՝ Վիկտոր Վալդես :
Խաղի հերոս էին ճանաչել :))

Altair
24.01.2011, 09:22
Բարսա 3 - 0 Ռասինգ :)

Գոլերի հեղինակներ՝ Պեդրո, Մեսսի, Ինիեստա :)

Հերթական (արդեն չափից դուրս սովորական դարձած) խոշոր հաշվով հաղթանակը :(

http://www.youtube.com/watch?v=C0ltsZPMgFg

Altair
28.01.2011, 10:38
Ժող Բարսայի մոտ արդեն սովորություն դարձավ Ալմերիային ջախջախելը :)) : http://img-fotki.yandex.ru/get/5301/mashot7.3/0_5e4a7_54e32104_M

http://www.youtube.com/watch?v=jOM4WqUEevs&feature=player_embedded

Altair
28.01.2011, 10:43
Չգիտեմ ինչա , բայց լավա նայվում :)) : http://img-fotki.yandex.ru/get/5406/mashot7.3/0_5e4a8_bd948920_L
Աղբյուրը - ՅՈՒԵՖԱ (http://ru.uclpredictor.uefa.com/UEFA/15788/clienthome.do)

Altair
28.01.2011, 10:46
http://img-fotki.yandex.ru/get/5901/mashot7.3/0_5e4a9_ea2e1137_M

Altair
28.01.2011, 10:56
Դավիդ Վիլյաի 10 ամենալավ գոլորը Բարսելոնայի կազմում :)) :

http://www.youtube.com/watch?v=oLJI4B7xjXA&feature=player_embedded

Լեո
31.01.2011, 00:08
Հերկուլես 0 - 3 Բարսա :)

Ռևանշ :P

Yellow Raven
31.01.2011, 19:33
Չգիտեմ ինչա , բայց լավա նայվում :)) : http://img-fotki.yandex.ru/get/5406/mashot7.3/0_5e4a8_bd948920_L
Աղբյուրը - ՅՈՒԵՖԱ (http://ru.uclpredictor.uefa.com/UEFA/15788/clienthome.do)

Աչքիս ինչ-որ կանխագուշակումների մրցույթա... Համենայն դեպս Բարսայի հետ կապ չունի;)

7 միավոր:love

Ambrosine
02.02.2011, 11:05
Բարսելոնա 3-0 Ռասինգ
Ժող ով որ նայելա նրանց եմ դիմում .
Արա տեսաք Վալդեսս ինչերեր անում :o : Ես գժված էի : :tease
http://img248.imageshack.us/img248/9577/d86c45be53ad.png տղայա է :
Ռուսորենից բան չհասկացողների համար նշեմ , որ նկարին գրված եր՝ Վիկտոր Վալդես :
Խաղի հերոս էին ճանաչել :))

Փաստորեն, Վարդգեսի անունը ռուսերենով սենց ա` «Барселона 3:0 Расинг» :)):

Altair
03.02.2011, 09:47
Փաստորեն, Վարդգեսի անունը ռուսերենով սենց ա` «Барселона 3:0 Расинг» :)):

Աստղ ջան ես նշել էի վերևում , որ 0-3 ա :)
ՈՒ նաև ավելացնեմ , եթե ֆայմի(հասկացության) հետ խնդիր ունեցոներ կան , ապա ինձ կարաք առանց ամաչելու տենց բաները հարցնեք(իմ գրածների մեջ) :) :

Ambrosine
03.02.2011, 15:19
Աստղ ջան ես նշել էի վերևում , որ 0-3 ա :)
ՈՒ նաև ավելացնեմ , եթե ֆայմի(հասկացության) հետ խնդիր ունեցոներ կան , ապա ինձ կարաք առանց ամաչելու տենց բաները հարցնեք(իմ գրածների մեջ) :) :
Դե ամաչեցի հարցնեմ...

Altair
03.02.2011, 20:47
Դե ամաչեցի հարցնեմ...

Դու գիտես Աստղ ջան :)) :

Altair
04.02.2011, 23:10
Ասեմ, հենց ArmBarca-ում(barcelonians.ucoz.com) տեսա, որ Ատլետիկոի հետ խաղը ժամը 01.00 ինա նեռվայնացա: Ի դեպ , Ք.ծ.հ.(Քրիստոսի ծննդից հետո) 05.02.2011 , խաղի ամսաթիվնա:

Altair
06.02.2011, 01:51
Առաջին խաղակեսը 2-0 օքուտ մեզ . Գոլերը . Մեսսի 17 և 28-րդ րոպեներին :

Altair
06.02.2011, 02:52
Առաջին խաղակեսը 2-0 օքուտ մեզ . Գոլերը . Մեսսի 17 և 28-րդ րոպեներին :

Խաղը ավարտվեց 3-0 . Գոլերը Մեսսի 17,28,79

V!k
06.02.2011, 02:55
Շնորհավորում եմ մեզ հերթական հաղթանակի համար…3:0 :victory:

3-րդ գոլը կրկին Մեսսին խփեց 79-րդ րոպեին :clap

Լեո
06.02.2011, 13:58
Մադրիդին ջախջախեցինք (սովորության համաձայն) :)

Ներսես_AM
11.02.2011, 00:45
Գվարդիոլայի ճանապարհը խաղացողից մինչև մարզիչ, անգլերեն սաբտիտրներով:

http://www.youtube.com/watch?v=gapb3S85ZE8&feature=player_embedded

Lusinamara
12.02.2011, 23:17
Ասա գնա խաղը նայի,ի՞նչ ես նստել.......

tikopx
13.02.2011, 00:09
լօլ ես ել ասում եմ խի են սաղ սուս մնացել, սաղ ակտիվները ,դու մի ասա բարսան կրվումա:D

Լեո
13.02.2011, 00:16
Տիկ ջան, խաղն ենք նայում, սուս չենք մնացել :)

Լեո
13.02.2011, 00:55
լօլ ես ել ասում եմ խի են սաղ սուս մնացել, սաղ ակտիվները ,դու մի ասա բարսան կրվումա:D
Բարսան չի կրվում :)

Չհաղթեցինք, բայց նաև չպարտվեցինք:

Սպորտինգ 1 - 1 Բարսա

Սպորտինգը խաղով զիջեց, բայց մեծ նվիրումի շնորհիվ կարողացավ չզիջել հաշվով :)

ministr
13.02.2011, 01:02
Տո մի գոլն ինչա չխփեցին... :angry П1П2 էի դրել հայհայա լինելու էր...

Ապե Ջան
13.02.2011, 01:05
Տո մի գոլն ինչա չխփեցին... :angry П1П2 էի դրել հայհայա լինելու էր...

Բայց Բարսան վերջի անգամ երբա կրվելուց եղել, որ նախապատվությունը առաջին խաղակեսին տվել էիր Սպորտինգին::)

ministr
13.02.2011, 01:11
Բայց Բարսան վերջի անգամ երբա կրվելուց եղել, որ նախապատվությունը առաջին խաղակեսին տվել էիր Սպորտինգին::)

Ինչպես տեսար լավ էլ եղավ :)

Ապե Ջան
13.02.2011, 01:12
Ինչպես տեսար լավ էլ եղավ :)

Դէ դու միանգամից ուզումես դիպուկ նշանակետին խփես:

ministr
13.02.2011, 01:13
Դէ դու միանգամից ուզումես դիպուկ նշանակետին խփես:

Հա, ու էդքան էլ հեռու չէի :)

Ապե Ջան
13.02.2011, 01:14
Հա, ու էդքան էլ հեռու չէի :)

Հա 1 գնդակ :)

Yellow Raven
13.02.2011, 12:03
Վիլյայի գոլը վերջն էր, FIFA 11-ում սիրում եմ էդ կարգի գոլեր խփել:love:))

Իսկ նենց դեռ 5 միավոր կա, չնայած ամեն դեպքում ես Էսպանյոլի հետ որոշակի հույսեր կապում եմ:)

Altair
20.02.2011, 21:22
Վալդեսը ծնկի ցավ ուներ ու Ատլետիկի հետ չի խաղա : Դարպասին կկանգնի Պինտոն , զապասն ել Բարսա Բ-ից Օյեռը՝ 38-րդ համարը http://img.uefa.com/imgml/TP/players/1/2011/324x324/1905740.jpg
Աղբյուրը ԱռմԲարսա՝ArmBarca.com

Yellow Raven
20.02.2011, 22:47
Ծանր խաղա սպասվում, գավաթի խաղարկությունում Ատելտիկն արդեն ապացուցեց, որ ուժեղ ու վտանգավոր մրցակիցա:)

Gayl
20.02.2011, 22:48
Ծանր խաղա սպասվում, գավաթի խաղարկությունում Ատելտիկն արդեն ապացուցեց, որ ուժեղ ու վտանգավոր մրցակիցա:)

Էս պահին խաղա՞ գնում:

Yellow Raven
20.02.2011, 22:49
Էս պահին խաղա՞ գնում:

Չէ, 24:00-ին կսկսվի:)
Հայ ԹՎ-ն ցույց կտա:))

Ապե Ջան
21.02.2011, 02:02
Բարսէլոնա - Ատլետիկ Բիլբաո 2:1 :bux:

Gayl
21.02.2011, 02:39
Էս Բարսայից չի, ինչ որ սկսում ա մանրից հանգել, դուխաթա՞փ են եղել:

Ապե Ջան
21.02.2011, 03:24
Էս Բարսայից չի, ինչ որ սկսում ա մանրից հանգել, դուխաթա՞փ են եղել:

Հանգած հաղթանակ տարավ :B

Gayl
21.02.2011, 03:38
Հանգած հաղթանակ տարավ :B

Ես հակառակը չեմ պնդել, այլ բան նկատի ունեի:

Altair
21.02.2011, 09:08
Ես հակառակը չեմ պնդել, այլ բան նկատի ունեի:

Դե հո ամեն խաղի մեջ չի , որ 4 հատ խփումա :)

Ներսես_AM
21.02.2011, 14:52
Էս նկարը բայց ինչ գորձ ա :love

Վան-Պերսին, լարված, կենտրոնացած, ձիգ, որ հեսա հեսա կկատարի իր ֆանտաստիկ հարվածը :love ու Պիկեի ջրիկ վիճակը, հլը դրա ձեռները :D ոնց որ կախարդելուց լինի :D

http://www.sports.ru/images/object_44.1297893146.75299.jpg

Yellow Raven
21.02.2011, 16:11
Ատլետիկը կարգին թիմա:love
Արսենալի հետ միասին էս տարի Բարսային հանդիպած ամենաարժանի թիմնա, հուսով եմ եթե ոչ Չեմպիոնների լիգա, ապա գոնե Եվրոպայի լիգա կմտնեն:)

Gayl
21.02.2011, 17:09
Ատլետիկը կարգին թիմա:love
Արսենալի հետ միասին էս տարի Բարսային հանդիպած ամենաարժանի թիմնա, հուսով եմ եթե ոչ Չեմպիոնների լիգա, ապա գոնե Եվրոպայի լիգա կմտնեն:)

Ինչա թե Բարսան հեշտությամբ չհաղթեց դրա համար ես ասու՞մ, մնացել էր Ատլետիկն էլ ՉԼ մասնակցեր:D

Gayl
22.02.2011, 16:16
«Բարսայի» սան Ջոն Թորալը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Արսենալում»:

Կատալոնական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի դիմաց կստանա 355000 եվրո, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Թորալը Ֆրանսեսկ Ֆաբրեգասից և Ֆրան Մերիդայից հետո կատալոնական ակումբի երրորդ երիտասարդ ֆուտբոլիսն է, որ տեղափոխվում է լոնդոնյան ակումբ:

http://fc-arsenal.am/home/rumors/689-news.html
Վենգերը կայֆ ա բռնում, գրոշներով Բարսայի խաղացող ա առնում, հետո սարքում ա մի քանի տասնյակ միլիոնանոց ֆուտբոլիստ ու վերջում չեմ ու չում անելով էլի հետ ա տալիս Բարսային:D

zanazan
22.02.2011, 16:45
Ինչա թե Բարսան հեշտությամբ չհաղթեց դրա համար ես ասու՞մ, մնացել էր Ատլետիկն էլ ՉԼ մասնակցեր:D

Ասենք Ռուբինին կամ Ռոմաին ոչինչով չի զիճում...

Ապե Ջան
22.02.2011, 20:18
Ե՞րբա պատասխան հանդիպումը Արսենալի հետ :B

Yellow Raven
22.02.2011, 20:26
Ինչա թե Բարսան հեշտությամբ չհաղթեց դրա համար ես ասու՞մ, մնացել էր Ատլետիկն էլ ՉԼ մասնակցեր:D

Չէ, ուղղակի չափազանց ուժեղ ֆուտբոլ ցուցադրեց:)
Լյորենտեն ինձ համար նորություն չէր, բայց այ Խավի Մարտինեսից ու Իրաոլայից սենց խաղ չէի սպասում:)

Gayl
22.02.2011, 20:27
Ե՞րբա պատասխան հանդիպումը Արսենալի հետ :B

Եթե չեմ սխալվում մարտի երկուսին ա:

Gayl
22.02.2011, 20:29
Չէ, ուղղակի չափազանց ուժեղ ֆուտբոլ ցուցադրեց:)
Լյորենտեն ինձ համար նորություն չէր, բայց այ Խավի Մարտինեսից ու Իրաոլայից սենց խաղ չէի սպասում:)

Այդ երեքն էլ ես իմ ինչ չեն, եթե թույլ չտան չեն խաղա, ապեր Բարսայի ֆիզիկական պատրաստվածությունը հիմա այն չէ, Արսենալինը ավելի վատ է, Արսը կուբոկ խաղաց, վաղը պրեմիեր լիգա, հետո էլի կուբոկ ու էլի լիգա և հետո ՉԼ, երկու թիմերն էլ հոգնել են:

Yellow Raven
22.02.2011, 20:51

Համաձայն եմ:)
Թող մի քիչ բարձրագոչ չթվա ասածս, բայց Բարսելոնայի մոտ միշտ էլ եղելա էս փետրվարյան անկումը:)) Երկու տարի առաձվա փայլուն մրցարշանում էս տարվա նման սաղին հաղթում էին, մեկ էլ եկավ փետրվարն ու հոպ` 3 անընմդեջ խաղում 1 ոչ-ոքի ու 2 պարտություն(Բետիսի հետ 2:2, Էսպանյոլին 0:2, իսկ մյուսը չեմ հիշում)... Նենց որ սպասում եմ, որ տղեքը կանցնեն էս շրջանն ու մարտին նորից կսկսեն սաղին ջախջախել;)

Լեո
22.02.2011, 21:01
Ե՞րբա պատասխան հանդիպումը Արսենալի հետ :B
Մարտի 8-ին :flower

Եթե չեմ սխալվում մարտի երկուսին ա:
Բա եղա՞վ: Բա Արսենալի երկրպագուն ո՞նց կարա էդպիսի խաղի օրը չիմանա :nea

Լեո
22.02.2011, 21:05
Համաձայն եմ:)
Թող մի քիչ բարձրագոչ չթվա ասածս, բայց Բարսելոնայի մոտ միշտ էլ եղելա էս փետրվարյան անկումը:)) Երկու տարի առաձվա փայլուն մրցարշանում էս տարվա նման սաղին հաղթում էին, մեկ էլ եկավ փետրվարն ու հոպ` 3 անընմդեջ խաղում 1 ոչ-ոքի ու 2 պարտություն(Բետիսի հետ 2:2, Էսպանյոլին 0:2, իսկ մյուսը չեմ հիշում)... Նենց որ սպասում եմ, որ տղեքը կանցնեն էս շրջանն ու մարտին նորից կսկսեն սաղին ջախջախել;)

Արտելիկո Մադրիդի հետ էր, 4-3 պարտվեց Բարսան:
Ինչ հզոր խաղ էր, շատ ուժեղ ա մեջ տպավորվել: Հատկապես Ագուերոն էդ օրը շատ լավ խաղաց:

http://www.youtube.com/watch?v=4WMpClxM-W0

Էպանյոլին էլ պարտվեց ոչ թե 0:2, այլ 1:2 հաշվով ;)

Gayl
22.02.2011, 21:12
Մարտի 8-ին :flower

Բա եղա՞վ: Բա Արսենալի երկրպագուն ո՞նց կարա էդպիսի խաղի օրը չիմանա :nea

Բա ես գիտեմ, մյուս շաբաթ ա, ուրեմն մարտի 8 ին հա՞:think, դզեց ինչպիսի նվեր:love:D:D

Yellow Raven
22.02.2011, 21:12
Արտելիկո Մադրիդի հետ էր, 4-3 պարտվեց Բարսան:
Ինչ հզոր խաղ էր, շատ ուժեղ ա մեջ տպավորվել: Հատկապես Ագուերոն էդ օրը շատ լավ խաղաց:

Էպանյոլին էլ պարտվեց ոչ թե 0:2, այլ 1:2 հաշվով ;)

Մենք պարտված խաղերը լավ չենք հիշում:P:))

Լեո
22.02.2011, 21:15
Բա ես գիտեմ, մյուս շաբաթ ա, ուրեմն մարտի 8 ին հա՞:think, դզեց ինչպիսի նվեր:love:D:D
Բա՞ որ ասում էի արտասովոր օր ա :D

Մենք պարտված խաղերը լավ չենք հիշում:P:))
Մենք բոլոր խաղերն էլ արժանապատվությամբ ենք հիշում :B

Altair
22.02.2011, 21:28
Մարտի 8-ին

Փաստորեն էտ օրնել շնորհավորելու բան կա :)

Լեո
22.02.2011, 22:15
Մեկ հետաքրքիր փաստ Լա լիգայից:

24 տուրից հետո Լա լիգայի 20 լավագույն ռմբարկուների խփած գնդակների 24.4%-ը խփել են Բարսայի 3 հիմնական հարձակվողները, այսինքն՝ յուրաքանչյուր 4 գոլից մեկը (Մեսսին, Վիլիան և Պեդրոն միասին խփել են 53 գնդալ): Ֆանտաստիկ արդյունավետություն :)

http://img43.imageshack.us/img43/1274/aghyusak.png

Լեո
22.02.2011, 22:33
Սա չէի տեսել, նոր պատահական աչքովս ընկավ :o

Փաստորեն ես եմ :))

http://img443.imageshack.us/img443/1274/aghyusak.png

Gayl
22.02.2011, 22:35
Լավագույն Բարսայի երկրպագու կոչմանն ես ուզում արժանանա՞ս:D

Լեո
22.02.2011, 22:38
Լավագույն Բարսայի երկրպագու կոչմանն ես ուզում արժանանա՞ս:D

Չէ, լավագույն շատախոսի :lol

Շատ մի ուրախացի, դու էլ Արսենալի թեմայում ես շատախոս :lol

Լեո
22.02.2011, 22:40
Լավագույն Բարսայի երկրպագու կոչմանն ես ուզում արժանանա՞ս:D

Համ էլ ես լավագույն Բարսայի երկրպագու կոչումն արդեն ունեմ, իսկ Բարսայի լավագույն երկրպագու կոչմանն էնքան էլ չեմ ձգտում :oy

Gayl
22.02.2011, 23:03
Համ էլ ես լավագույն Բարսայի երկրպագու կոչումն արդեն ունեմ, իսկ Բարսայի լավագույն երկրպագու կոչմանն էնքան էլ չեմ ձգտում :oy

Հա դե կարևորը հասկացար: Հենց գնաս Բարսա-Ռեալ խաղը նայելու ամբողջ ակումբով շքանշանը քեզ կհանձնենք:D:D

Altair
23.02.2011, 22:13
Ուղակի վայելեք :ok

http://www.youtube.com/watch?v=NYRIXj-8Xek&feature=player_embedded

Ապե Ջան
24.02.2011, 17:40
Բարսա. Արսենալը բարոյական չի գործում

http://armsport.am/images/news_1/10169531298544264.jpg

Կատալոնացիները չեն ցանկանում բաց թողնել հերթական տաղանդին՝ 16-ամյա Խոան Միգել Տորալ Խարպերին։

Երիտասարդ կիսապաշտպանին Իսպանիայում անվանում են «նոր Ֆաբրեգաս»։ Այդ մականունը նրան տվել են ոչ միայն խաղային որակների համար, այլ նրա, որ նա գնում է «Արսենալի» ավագի հետքերով, որը ութ տարի առաջ լքել է Լա Մասիան Արսեն Վենգերի համար։

Սակայն, այն ժամանակ իրավիճակը այլ էր, ակումբում ամեն ինչ շատ անկանոն էր, իսկ այժմ այդ խնդիրը չկա այլևս։

«Մեզ դուր չի գալիս, երբ ուրիշ թիմերի ներկայացուցիչներ գալիս և փող են առաջարկում դեռ 16 տարին չբոլորած խաղացողներին։ Դա օրենքի սահմաններում է, սակայն բավական անբաոայական է։ Մենք ցանկանում ենք այդ տղաներին պահել մեր ակումբում, որպեսզի նրանք խաղան մեր ֆուտբոլը» - հայտարարել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը։

Չնայած, ով գիտի, թե ով կլիներ Սեսկ Ֆաբրեգասը, եթե այն ժամանակ մնար Բարսելոնայում։ Այնպես, որ դեռ պարզ չէ, թե ինչն է լավ խաղացողների համար։ Իսկ ինչ վերաբերում է Ֆաբրեգասի «Բարսա» վերադառնալուն, Ռոսելն ավելացրել է. «Մենք չպետք է մոռանանք փողային գործոնի մասին։ Եթե մարզիչները ունենան Սեսկի կարիքը և ինքը խաղացողը ցանկանա, ապա ղեկավարությունը միայն կողմ կլինի»։

http://armsport.am/am/news/4/4/16953/

Altair
25.02.2011, 15:40
Շաբաթ օրը կայանալիք Մալյորկա-Բարսելոնա խաղում առաջին անգամ Անդրես Ինիեստան դաշտ կմտնի ավագի թևկապով, քանզի Պույոլը և Չավին վնասվածք ունեն և չեն կարող մասնակցել այդ հանդիպմանը:
Աղբյուրը (http://armbarca.com)

Altair
25.02.2011, 15:49
Իսպանական «Բարելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը թիմի շարքերը լքել է մոտ երեք շաբաթով: Այս մասին հաղորդում է «Marca»-ն:

Իսպանիայի հավաքականի դարպասապահը ձախ ծնկի խնդիրներ ունի: Կատալոնական ակումբի բժշկական անձնակազմը դժվարացել է կոնկրետ ժամկետ նշել, թե երբ ֆուտբոլիստը կվերադառնա խաղադաշտ:
Աղբյուրը (http://www.armbarca.com)

Լեո
25.02.2011, 16:06
Շաբաթ օրը կայանալիք Մալյորկա-Բարսելոնա խաղում առաջին անգամ Անդրես Ինիեստան դաշտ կմտնի ավագի թևկապով, քանզի Պույոլը և Չավին վնասվածք ունեն և չեն կարող մասնակցել այդ հանդիպմանը:
Աղբյուրը (http://armbarca.com)

Ո՞նց, Չավի՞ն էլ վնասվածք ստացավ :o :sorry

Gayl
25.02.2011, 16:08
Ո՞նց, Չավի՞ն էլ վնասվածք ստացավ :o :sorry
Գոնե երկարաժամկետա՞:

gegham2010
25.02.2011, 18:11
ափսոս ես վերջին խաղերը չեմ կարում հարմարացնեմ բայց գիտեմ ԲԱՐՍԱՆ միշ հախթելա

Gayl
25.02.2011, 18:18
ափսոս ես վերջին խաղերը չեմ կարում հարմարացնեմ բայց գիտեմ ԲԱՐՍԱՆ միշ հախթելա

Էս վերջերս պարտվելա:D

Լեո
25.02.2011, 18:37
Գոնե երկարաժամկետա՞:
Էնքան երկարաժակմետ չէ, ինչքան դու կուզենայիր :P Մկանի թեթև վնասվածք ա ;)
Չավին բաց կթողնի Մայլորկայի հետ խաղը, բայց ինքը վսհատ ա, որ մարտի 5-ին արդեն լրիվ ապաքինված կլինի ու կմասնակցի Վալենսիայի հետ խաղին :)

Լեո
25.02.2011, 18:39
Էս վերջերս պարտվելա:D

Մինչև ժամանակների վախճանը դու դա կհիշես ու կհիշեցնես, չէ՞ :lol

Gayl
25.02.2011, 18:39
Էնքան երկարաժակմետ չէ, ինչքան դու կուզենայիր :P
Չավին բաց կթողնի Մայլորկայի հետ խաղը, բայց ինքը վսհատ է, որ մարտի 5-ին արդեն լրիվ ապաքինված կլինի ու կմասնակցի Վալենսիայի հետ խաղին :)

Իհարկե ոչ մի խաղացողի էլ վնասվածք չեմ ցանկանում, բայց որ Արսի խաղին մի երկուսը չմասնակցեին, այդ թվում նաև Չավին վատ չէր լինի, մնաց Վալենսիայի խաղին վնասվածք ձգենք:D

Gayl
25.02.2011, 18:40
Մինչև ժամանակների վախճանը դու դա կհիշես ու կհիշեցնես, չէ՞ :lol

Վայ, բա չասե՞մ, մարդը անտեղյակ էր, համ էլ ես Հերկուլեսի խաղը նկատի ունեի:D:D

Լեո
25.02.2011, 18:42
Իհարկե ոչ մի խաղացողի էլ վնասվածք չեմ ցանկանում, բայց որ Արսի խաղին մի երկուսը չմասնակցեին, այդ թվում նաև Չավին վատ չէր լինի, մնաց Վալենսիայի խաղին վնասվածք ձգենք:D
Ես գիտեի դու ուզում ես Բարսա-Արսենալ կարգին, դիտարժան ու անմոռանալի հանդիպման ականատես լինել, էն էլ դու մի ասա՝ ուզում ես ամեն գնով Արսենալն անցնի հաջորդ փուլ :lol

Արսենալը լուրջ շանսեր ունի, իրարանցման մեջ մի ընկիր :lol

Լեո
25.02.2011, 18:43
Վայ, բա չասե՞մ, մարդը անտեղյակ էր, համ էլ ես Հերկուլեսի խաղը նկատի ունեի:D:D

Հա՜, իհարկե՜, Հերկուլեսի հետ խաղը նկատի ունեիր, ո՜նց մտքովս չէր անցել :fool

Gayl
25.02.2011, 18:46
Ես գիտեի դու ուզում ես Բարսա-Արսենալ կարգին, դիտարժան ու անմոռանալի հանդիպման ականատես լինել, էն էլ դու մի ասա՝ ուզում ես ամեն գնով Արսենալն անցնի հաջորդ փուլ :lol

Արսենալը լուրջ շանսեր ունի, իրարանցման մեջ մի ընկիր :lol

Չէ պետք է ամեն ինչ հավասար լինի, Ուոլքոտը վնասվածք ստացավ ու հլը խաբար չկա:D, Սեսկն էլ ա ստացել, բայց Չավիի կարգիա:

Gayl
25.02.2011, 18:47
Հա, իհարկե՜, Հերկուլեսի հետ խաղը նկատի ունեիր, ո՜նց մտքով չէր անցել :fool
Դե ասի «էս վերջերս» ասելով կարողա էս մի տարվա վերջերսը նկատի ունի:D

Լեո
25.02.2011, 18:48
Չէ պետք է ամեն ինչ հավասար լինի, Ուոլքոտը վնասվածք ստացավ ու հլը խաբար չկա:D, Սեսկն էլ ա ստացել, բայց Չավիի կարգիա:
Դե ուրեմն տղերքին առողջություն ցանկանանք: Ես չեմ ուզի, որ նրանք հանդիպմանը չմասնակցեն. առանց նրանց խաղի որակը էապես կտուժի:

Gayl
25.02.2011, 18:52
Դե ուրեմն տղերքին առողջություն ցանկանանք: Ես չեմ ուզի, որ նրանք հանդիպմանը չմասնակցեն. առանց նրանց խաղի որակը էապես կտուժի:

Հո ցանկանալով չի՞, մարդը վարի ա գնացել:D, հենց իմանամ ինչա եղել կասեմ ձերոնցից ով էն բանից լինի:D

Լեո
25.02.2011, 18:54
Հո ցանկանալով չի՞, մարդը վարի ա գնացել:D, հենց իմանամ ինչա եղել կասեմ ձերոնցից ով էն բանից լինի:D

Դե որ զանգես իմանաս, մեր կողմից բարևիր:

Էն բանից էլ թող մարդամեկ թիմի ֆուտբոլիստները լինեն :sad :))

Gayl
25.02.2011, 18:56
Դե որ զանգես իմանաս, մեր կողմից բարևիր:
ok

Էն բանից էլ թող մարդամեկ թիմի ֆուտբոլիստները լինեն :sad :))

Ավելի լավ ա գրառումդ խմագրես:D:D

Լեո
25.02.2011, 19:02
Ավելի լավ ա գրառումդ խմագրես:D:D
Չէ, ոչինչ, թող մնա :P Եթե արգելափակվեմ էլ, մինչև մարտի 8-ը հաստատ արգելափակման ժամկետը կլրանա :P :))

Իսկ ընդհանրապես, ստոպ-օֆֆտոպ :stop ;)

Gayl
25.02.2011, 19:07
Իսկ ընդհանրապես, ստոպ-օֆֆտոպ :stop ;)

Օֆֆտոպի գնով ուզում էի կյանքդ փրկեի:
Ես Բարսայից էի խոսում, մեր ախպորն էլ բան-ման էի ասում, եկար ինադու օֆֆտոպանոց սարքեցիր, որ գրածներս մի էջով հետ գնան:angry

Ներսես_AM
25.02.2011, 21:57
լավ մի քիչ վաղվա մասին, մերոնցից չկան Պույոլը, Չավին, Վալդեսն ու Ալվեշը հինգ հատ դեղինով բացա թողում վաղը:

Մոտավոր սենց կազմ կլինի երևի:

Պինտո
Ադրիանո - Պիկե - Աբիդալ - Մաքսվելլ
Մասկերանո - Բուսկետս - Ինիեստա
Պեդրո - Մեսսի - Վիլյա

Դժվար խաղ ա լինելու, Լաուդրուպը լավ ա ճանաչում Բարսային, ու իրա թիմերը միշտ լավ են խաղում մերոնց դեմ: Նենց որ հետաքրքիր ա լինելու :)
Գայլ ախպեր ոնց նայում եմ սաղն էլ վերականգնվում են մարտի 8-ի խաղին :flower Նենց որ ևս մի հատ հրաշալի հանդիպում ենք տեսնելու :love

Չավին ու Պույոլը արդեն Վալենսիային կլինեն, Վալդեսը մի քիչ հարցական ա բայց Արսենալին արդեն կլինի:

Հ.Գ. Ամառը կարող ա ձրի Պիռլո ստանանք :)

Gayl
25.02.2011, 22:02
Հ.Գ. Ամառը կարող ա ձրի Պիռլո ստանանք :)

Ձրի՞:o, այդ ինչպե՞ս:

Ներսես_AM
25.02.2011, 22:46
Ձրի՞:o, այդ ինչպե՞ս:

Պայմանագիրը վերջանում ա, ազատ խաղացող ա դառնում :)

Gayl
25.02.2011, 22:49
Պայմանագիրը վերջանում ա, ազատ խաղացող ա դառնում :)

Ես լրիվ ուրիշ բան հասկացա:
Լավ կանի մարզակոշիկները կախի մեխից և Միլանում մեկ լավ կադր կավելան ա, ես այս տարբերակը հավանական եմ համարում, համ էլ չեմ կարծում Բարսը բիձուկին առնի:

Ներսես_AM
25.02.2011, 23:00
Ես լրիվ ուրիշ բան հասկացա:
Լավ կանի մարզակոշիկները կախի մեխից և Միլանում մեկ լավ կադր կավելան ա, ես այս տարբերակը հավանական եմ համարում, համ էլ չեմ կարծում Բարսը բիձուկին առնի:
ես էլ էի մտածում բիձուկ ա, բայց 31 տարեկան ա: Հաստատ ձրի իրա նման պահեստային խաղացող ձեռք բերելը հեչ վատ տարբերակ չի:

Gayl
25.02.2011, 23:53
ես էլ էի մտածում բիձուկ ա, բայց 31 տարեկան ա: Հաստատ ձրի իրա նման պահեստային խաղացող ձեռք բերելը հեչ վատ տարբերակ չի:

Հա էտքան ա, իհարկե Միլանում ինքը քչից շատից երևում ա, Բարսայում չեմ կարող ասել, չի կարելի ասել լավ ընտրություն ա, բայց ստացվում ա չեղածից լավ ա, եթե Միլանը բաց թողի Պիռլոին:

Yellow Raven
26.02.2011, 22:03
Պիռլոյի գալուն երկու ձեռքով կողմ եմ, ինքը էն հազվագյուտ իտալացիներիցա, որի խաղն ինձ դուր էր գալիս: Դաշտը տեսնելու առանձնահատուկ տաղանդ ունի:)

Իսկ 1 ժամից` Մալյորկա-Բարսելոնա:
Իսպանական միակ թիմը,որն այս տարի դեռ չի պարտվել Բարսելոնային: Թեժ է լինելու:P

Altair
26.02.2011, 22:18
Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը զրուցել է Լեո Մեսսիի մասին, որը վերջին խաղում Ատլետիկոյի դարպասին խփեց 3 գնդակ:
Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, որին ես երբևէ տեսել եմ: Նա 21-երորդ դարի Դի Ստեֆանոն է: Այս խաղում մեր դեմ խաղաց աշխարհի լավագույն ակումբը, իսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մեր ակումբին խփեց 3 գնդակ, որի շնորհիվ մեզ հաղթեցին,-ասել է Ֆլորեսը:
Աղբյուրը - սա (http://90football.do.am/news/flores_messin_21_erord_dari_stefanon_e'/2011-02-06-728)

Ապե Ջան
26.02.2011, 23:52
Հիմա ինչ, ասենք որ Մեսսին ապտակեց «Մալորկային» :hands

Մալորկա - Բարսելոնա 0:1 առաջին խաղակես: ;) :B

Gayl
26.02.2011, 23:52
Իսկ 1 ժամից` Մալյորկա-Բարսելոնա:
Իսպանական միակ թիմը,որն այս տարի դեռ չի պարտվել Բարսելոնային: Թեժ է լինելու:P

Գրագետ ֆուտբոլ ա գնում, Մալյորկան էլ ա լավ խաղում: Մեսսիի գոլը կայֆոտ էր:
Բայց որ երաժշտություն լսելիս չլինեի կարողա խաղի ժամանակ աչքս կպներ, անգլիականից հետո սենց խաղերը քնցնում են:D

Ապե Ջան
26.02.2011, 23:56
Գրագետ ֆուտբոլ ա գնում, Մալյորկան էլ ա լավ խաղում: Մեսսիի գոլը կայֆոտ էր:
Բայց որ երաժշտություն լսելիս չլինեի կարողա խաղի ժամանակ աչքս կպներ, անգլիականից հետո սենց խաղերը քնցնում են:D

Ապեր դէ ուշ ժամա: :D

Gayl
27.02.2011, 00:00
Ապեր դէ ուշ ժամա: :D
Դե եթե հաշվի առնենք, որ ամենաշուտը առավոտ վեցին եմ քնում ուրեմն ցերեկվա կողմերն ա;)

Լեո
27.02.2011, 01:05
Մայլորկա 0 - 3 Բարսա :)

Գոլերի հեղինակներ՝ Մեսսի, Վիլիա, Պեդրո:

Տեսա՞ք Վիլիայի գոլի ժամանակ Դուդու Ավատը չորեքթաթ ինչ վազք իրականացրեց: Շատ զվարճալի էր :hands :lol

Yellow Raven
27.02.2011, 12:32
Կերանք:)

Մնաց մի թիմ, որն այս տարի խաղացելա Բարսելոնայի դեմ ու չի պարտվել... Մարտի 8-ին էդ թիմին էլ կհաղթենք:P

Լեո
27.02.2011, 13:29
Կերանք:)

Մնաց մի թիմ, որն այս տարի խաղացելա Բարսելոնայի դեմ ու չի պարտվել... Մարտի 8-ին էդ թիմին էլ կհաղթենք:P
Մարտի 8-ին էդ թիմը, կարմիր բանտիկ կապած, սկուտեղի վրա կգա Կամպ Նոու :))

Gayl
27.02.2011, 16:31
Մարտի 8-ին էդ թիմը, կարմիր բանտիկ կապած, սկուտեղի վրա կգա Կամպ Նոու :))

Իմ ինադու ա գրում, որ Աստղը գա ինձ տուգանի:D:D
Մեկ անգամ էլ ասեմ Արսենալը կարա պարտվի բայց անցնի հաջորդ փուլ, այ երբ իմ ասածով կլինի դուք կասեք չկա թիմ, որ Բարսի հետ խաղացելա ու չի պարտվել:D:D, բայց գրողը տանի նա հաջորդ փուլ չանցավ:D:D

Լեո
27.02.2011, 17:22

Ինչ խոսք, դու իրավացի ես: Հավանակատության տեսության աքսիոմատիկ պնդումներն ու բաշխման ֆունկացիաների վերլուծությունները փաստում են, որ Արսենալը շանս ունի, գրողը տանի.... :blin

Gayl
27.02.2011, 17:30
Ինչ խոսք, դու իրավացի ես: Հավանակատության տեսության աքսիոմատիկ պնդումներն ու բաշխման ֆունկացիաների վերլուծությունները փաստում են, որ Արսենալը շանս ունի, գրողը տանի.... :blin

:D:D:D

Դուք դեռ կգաք կասեք. «Ախպեր մենք Արսի համար ուրախ ենք» :D:D

Լեո
27.02.2011, 17:39
:D:D:D

Դուք դեռ կգաք կասեք. «Ախպեր մենք Արսի համար ուրախ ենք» :D:D
Մենք Արսի աննախադեպ հաջողության համար արդեն իսկ ուրախ ենք :))

Altair
27.02.2011, 17:44
:D:D:D

Դուք դեռ կգաք կասեք. «Ախպեր մենք Արսի համար ուրախ ենք» :D:D

Գայլ ջան Արսի հաղթանակը մաքուր չէր , քանիոր միհատ մաքուր գոլ չհաշվին, միհատ ձեռ եղավ գոլին մոտիկ շտռաֆ չդրին , մեկել Առշիկին ձեռ եղավ պենալ չդրին :
Հաշվենք թե պենալը մեկել շտռաֆը չկարացան խփեն , բայց հո գոլնել կար :

Gayl
27.02.2011, 17:53
Գայլ ջան Արսի հաղթանակը մաքուր չէր
Արա բայց ոնց եք դուք ինձ դզզում:D:D

քանիոր միհատ մաքուր գոլ չհաշվին
Ի դեպ որ ասում էիր վիդեոն չկա, տղերքը լավ էլ դրին ու սաղս տեսել ենք;)

միհատ ձեռ եղավ գոլին մոտիկ շտռաֆ չդրին
Աաաաաաաաաաաաա ես մեռաաաաաա:D:D:D

մեկել Առշիկին ձեռ եղավ պենալ չդրին :

Այ էտ մեկը ես էլ եմ տեսել, հիմա պատահում ա:

Altair
27.02.2011, 18:14
Այ էտ մեկը ես էլ եմ տեսել, հիմա պատահում ա:

Դե արդեն հերիքա :)) Հիմա են վարյանտը չի , որ ասենք մի գոլ եսկոմ մի գոլ ենկոմ :

Altair
27.02.2011, 18:17
Ի դեպ որ ասում էիր վիդեոն չկա, տղերքը լավ էլ դրին ու սաղս տեսել ենք;)
Դե միհատ դիր :

Gayl
27.02.2011, 18:19
Դե միհատ դիր :

http://www.akumb.am/showthread.php/56556-%D5%89%D5%A5%D5%B4%D5%BA%D5%AB%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D4%BC%D5%AB%D5%A3%D5%A1-2010-2011/page16