Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Բարսելոնա / FC Barcelona

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 [15] 16 17 18 19 20

GevSky
27.03.2010, 12:03
Ակումբի պատվավոր նախագահ, ակումբի նախագահ... դրանց տարբերությունը ի՞նչնա

h.s.
27.03.2010, 12:43
Անցած տարի շատ ավելի լավ էր խաղում, բայց չգիտեմ խի էտքան հաճույքով Բարսայի խաղերը չէի նայում, իսկ այս տարի երևի ճաշակս մի քիչ փոխվելա:):Իբրան իմ համար հզոր հարձակվողա ու նրա ցույց տված խաղը ինձ հիացնում էր, սակայն սկսում եմ հիասթափվել, բռատ տեսա՞ր Էտոն ի՞նչ արեց;) մկրատ գոլը լավն էր չէ՞, բա որ ասում եմ գանձ եք կորցրել չեք համաձայնվում հլա վրից էլ փող են տվել:

Չէ Gayl ջան չեմ տեսել, ո՞ր խաղումա խփել:

yerevanci
27.03.2010, 13:02
Կրոյֆը նախագահ դարձավ

http://www.armsport.am/images/news_1/1065321269677170.jpg

Լեգենդար Յոհան Կրոյֆը երեկ դարձավ «Բարսելոնայի» պատվավոր նախագահ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով իսպանական ակումբի մամուլի ծառայությանը։
Այս նշանակումը, որը, ըստ տեղեկության, «ոչ մի պարտականություն չի վերագրում» Կրոյֆին, հավանության է արժանացել «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտայի կողմից։
«Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Կրոյֆը արժանի է սրան թե՛ իր խաղով ու թե՛ մարզչական գործունեությամբ։ Նա հանդիսանում էր ոգևորող ուժ մարզադաշտում ու այն ֆուտբոլային մոդելի հիմնադիր, որը հաջողություն բերում թիմին վերջին տարիներին», - պատմել է ակումբի մամուլի քարտուղար Ժան Օլիվերը։

armsport.am

h.s.
27.03.2010, 13:02
Չէ Gayl ջան չեմ տեսել, ո՞ր խաղումա խփել:

Նոր գտա, լիվորնոյի հետ խաղում էր: 2 գոլն էլ լավն էր
http://www.youtube.com/watch?v=Ak3Plw_8pno

Yellow Raven
27.03.2010, 13:35
GevSky, Կրույֆին ընտրել են որպես ակումբի պատվավոր նախագահ: Դրանով ընդամենը ընդգծում են իրա վաստակը ակումբի առաջ: Իսկ ակումբի նախագահական ընտրությունները մայիսին կլինեն: Կամ Սանդրո Ռոսելն ա լինելու, կամ էլ Ժաումե Ֆերերը: Երկրորդին աջակցում ա Լապորտան:

Ալֆոնսո Գոդալին պետք չի ժամանակից շուտ ցուցակից ջնջել;)

gafff
27.03.2010, 13:47
Ալֆոնսո Գոդալին պետք չի ժամանակից շուտ ցուցակից ջնջել;)

Գոդալլը հանելա իրա թեկնածությունը:

Yellow Raven
27.03.2010, 13:49
Գոդալլը հանելա իրա թեկնածությունը:

Լու՞րջ:o Հետաքրքիրա, մի շաբաթ առաջ ֆավորիտն էր, իսկ հիմա...
Լապորտայից չէի սպասում, որ տենց միանգամից կսկսի Ժաումե Ֆերրերին պաշտպանել:think

gafff
27.03.2010, 15:26
Լու՞րջ:o Հետաքրքիրա, մի շաբաթ առաջ ֆավորիտն էր, իսկ հիմա...
Լապորտայից չէի սպասում, որ տենց միանգամից կսկսի Ժաումե Ֆերրերին պաշտպանել:think

Գոդալլը ֆավորի՞տ, էտ մենակ նրա համար էս ասում որ Լապորտան իրա կողմն էր կանգնե՞լ: Ֆավորիտ չկա, կա մոտ 90 % հավանականությամբ մեգաֆավորիտ, ինքն էլ ակումբի ապագա նախագահնա, ես որ այլևս չեմ կասկածում: Սանդրո Ռոսելլլլլլլլլլ.......................

Yellow Raven
27.03.2010, 16:06

Իմ համակրանքն էլա Սանդրո Ռոսելի կողմը, բայց Լապորտայի գործոնը մի կողմ դնել չի կարելի;)

Barcamaniac
27.03.2010, 16:08
GevSky, պատվավոր նախագահը կոչում ա, իսկ ակումբի նախագահը պաշտոն ա: Պատվավոր նախագահի կոչումը տրվում ա ցմահ: Կարծեմ այդ կոչումից տվել էին Գամպերին: Իսկ Ռոսելլը դե հաստատ արդեն կընտրվի: Չնայած ասում են կարող ա Ռոսելլը թիմի մարզաշապիկի վրա հովանավորի նշան դնի UNICEF-ի փոխարեն:

Yellow Raven
27.03.2010, 16:14
Ակումբի պատվավոր նախագահ, ակումբի նախագահ... դրանց տարբերությունը ի՞նչնա

Եթե չեմ սխալվում Ալֆրեդո դի Ստեֆանոն էլ Ռեալումա պատվավոր նախագահ;)

GevSky
28.03.2010, 01:06
Հա հովանավորի նշան լինելուն միանշանակ դեմ եմ... Մենակ Ռոսսելի մի խոստումնա դուրս եկել, որ ամեն գնով Ֆաբրեգասին կբերի:)
Հ.Գ. Պատվավոր և ընտրովի նախագահներ դրանց տարբերություն ասելով ի նկատի ունեի ֆունկցիաների տարբերություն... ոչ մեկ չգիտի՞

Լեո
28.03.2010, 01:40
Մալյորկա 0 - 1 Բարսա

63' Իբրա

Հ.Գ. Գրաֆիկի խտության պատճառով խաղերի դիտարժանությունը էապես տուժել ա :nea

gafff
28.03.2010, 01:50
Հա հովանավորի նշան լինելուն միանշանակ դեմ եմ... Մենակ Ռոսսելի մի խոստումնա դուրս եկել, որ ամեն գնով Ֆաբրեգասին կբերի:)
Հ.Գ. Պատվավոր և ընտրովի նախագահներ դրանց տարբերություն ասելով ի նկատի ունեի ֆունկցիաների տարբերություն... ոչ մեկ չգիտի՞

Տարբերությունը էնա որ պատվավոր նախագահը ֆունկցիա գրեթե չունի: Օրինակ կարողա մանկատան էրեխեքի հետ հանդիպում ունենան ակումբը Կրույֆը ներկայացնի:

Barcamaniac
28.03.2010, 13:06
Լեո, դիտարժանության մասին մի մտածի տենց: Պեպը դիտմամբ չի պահանջում շատ ակտիվ գրոհել, որ չհոգնի թիմը Արսենալից ու Կլասիկոյից առաջ: Համ էլ թող Մադրիդում իլյուզիա ստեղծվի, թե Բարսան թուլացել ա: Դրանից իրանք ավելի արխային կլինեն: 6-2-ից առաջ էլ էին ասում, բարսան թուլացել ա, տեմպն ընկել ա, բայց տեսանք ինչ ելևէջներ եղան:

Ներսես_AM
28.03.2010, 13:14
Խաղ չկար, յոլա տարան, Իբրան էլ հայտնվեց ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Էս պահին նորմալ ա երևի, երեքշաբթի կարևոր խաղ ունենք, իսկ ստեղ կարևորը երեք միավորն էր ինչը կա: Սպասում եմ երեքշաբթի օրվան, :love չգիտեմ ում երկրպագեմ :love

gafff
28.03.2010, 16:42

Երեքշաբթի Բավարիային իհարկե, չեմ ուզում 3 անգամ ֆինալում անգլիական թմի դեմ խաղանք: Իսկ այ չորեքշաբթի Բարսային իհարկե:

Ներսես_AM
28.03.2010, 17:29
ես գիտեի Բարսան երեքշաբթի ա: :oy
իմ ասածը էն էր որ Բարսելոնա ու Արսենալից չգիտեմ ում երկրպագեմ երկուսին էլ հավասար են իմ համար: Իսկ մյուս խաղում հաստատ Մանչեստր, չեմ ուզում կիսաեզրափակիչ հոգնած Բավարիա լինի, որ հազիվ մի ձև ձգելով Ֆիորենտինայա կրում: Չնայած ինչ էլ անի ձև չունի Մանչին անցնի:

Սերխիո
28.03.2010, 18:37
:love չգիտեմ ում երկրպագեմ :love

ամենագեղեցիկ ֆուտբոլ ցուցադրողին ... իհարկե Արսենալին;)

REAL_ist
28.03.2010, 18:50
Հ.Գ. Պատվավոր և ընտրովի նախագահներ դրանց տարբերություն ասելով ի նկատի ունեի ֆունկցիաների տարբերություն... ոչ մեկ չգիտի՞Պատվավոր նախագահը սիմվոլիկ պաշտոնա, ոչ մի ուղղակի ազդեցություն չի կարա ունենա ակումբի հարցերում: Զուտ արարողակարգային գործառույթներ ունի:

Barcamaniac
28.03.2010, 20:03
Դե, մենք մեր խաղը կրեցինք: Հիմա հերթը Ատլետիկոյինն ա:

Armen.181
28.03.2010, 20:54
Դե, մենք մեր խաղը կրեցինք: Հիմա հերթը Ատլետիկոյինն ա:

Ատլետիկոն իրա խաղը կրել ա փետերվարի 14-ին

Լեո
28.03.2010, 21:26
իմ ասածը էն էր որ Բարսելոնա ու Արսենալից չգիտեմ ում երկրպագեմ երկուսին էլ հավասար են իմ համար:
Հլը անկեղծացիր ու խոստովանիր :acute

Gayl
28.03.2010, 22:23
ամենագեղեցիկ ֆուտբոլ ցուցադրողին ... իհարկե Արսենալին;)

Արսենալի հրաշքը ստիպելուա որ Վալդեսը գնդակը գոլերի միջից հանի, իսկ Արսենալի հաղթանակը քանի գործակից ա/, Վիվառոի սայթը չեմ կարողանում մտնեմ, լավ չի աշխատում, գոնե պտի մի 2.5 գործակից տա:

Yellow Raven
29.03.2010, 17:10
ամենագեղեցիկ ֆուտբոլ ցուցադրողին ... իհարկե Արսենալին;)

Իսկ իմ կարծիքով Արսենալը գեղեցիկ ֆուտբոլի առումով աշխարհում զբաղեցնումա պատվավոր երկրորդ հորիզոնականը;)

Լեո
29.03.2010, 20:06
ամենագեղեցիկ ֆուտբոլ ցուցադրողին ... իհարկե Արսենալին;)
Մեզ խաբես, բայց հո ինքդ քեզ քո ներսում էլ չես խաբի :acute

Սերխիո
29.03.2010, 20:19
Մեզ խաբես, բայց հո ինքդ քեզ քո ներսում էլ չես խաբի :acute

Լեո դե Գրան ջան, Գվարդիոլան վազելով սեղանի տակով անցնում էր , որ Վենգերը նման տակտիկայով ու մի հպումային խաղեր էր կառուցում...

Լեո
29.03.2010, 20:26
Լեո դե Գրան ջան, Գվարդիոլան վազելով սեղանի տակով անցնում էր , որ Վենգերը նման տակտիկայով ու մի հպումային խաղեր էր կառուցում...

Վենգերն շատ-շատ եմ հարգում և՛ որպես մարզիչ, և՛ որպես ֆուտբոլային մասնագետ, և՛ որպես մեծ հոգեբան: Անխոս Գվարդիոլան դեռ շատ ճանապարհ ունի անցնելու՝ նրան հավասարվելու համար:
Բայց փաստը մնում է փաստ, որ Գվարդիոլայի թիմը անցած տարի փոթորկեց ֆուտբոլային աշխարհը (նույնը նաև այսօր), իսկ Վենգերին նման կարգի հաջողություն հեղինակած չեմ հիշում: Արսենալը լուրջ հաջողությունների հասել է Վենգերի հետ միասին, բայց Արսենալը Բարսա չէ :)

GevSky
29.03.2010, 22:42
Էտ հարցով ով կհամաձայնվի ինձ հետ, որ Դոս Սանտոսը վերջն էր.... Ու շատ մեծ ապագա եմ սպասում նրանից շատ մոտ ապագայում;)

Լեո
01.04.2010, 00:44
Արսենալ 2 - 2 Բարսա :)

Հրաշալի խաղ, լավ արդյունքով (ոչ այնքան տրամաբանական) :)

Շատ ափսոս Ֆաբրեգասն ու Արշավինը վնասվածք ստացան :( Հանած նաև Պույոլի կարմիր քարտը (որն ըստ իս այնքան էլ տեղին չէր, չնայած ամեն դեպքում խախտում կար)՝ ամեն ինչ շատ լավ էր:

Լեո
01.04.2010, 00:48
Էսօրվա խաղի տեմպը Սանտյագո Բեռնաբեուն կգմփցնի :)

Դարք
01.04.2010, 00:55
Էսօրվա խաղի տեմպը Սանտյագո Բեռնաբեուն կգմփցնի :)

իսկ գիտես որ բեռնաբեյույում ռեալի հաղթանակը ավելի բարձրա վիվարոն գնահատում:think

Սերխիո
01.04.2010, 00:59
Էսօրվա խաղի տեմպը Սանտյագո Բեռնաբեուն կգմփցնի :)

Արսենալը Ռեալ չի , Բեռնաբեուն էլ <<Էմիրաթ>> չի ,Լա Լիգան էլ Չեմպիոնների լիգա չի, Ռոնալդուն էլ Արշավին չի...

Լեո
01.04.2010, 01:01
իսկ գիտես որ բեռնաբեյույում ռեալի հաղթանակը ավելի բարձրա վիվարոն գնահատում:think

Եվ ի՞նչ :8 Չեմ կարծում, որ Վիվառոյի գործակիցը Ռեալին կհզորացնի, կամ Բարսային կթուլացնի:
Վիվառոն ընդամենը ելում ա էն փաստից, որ Ռեալի համար պարտությունը լինելու ա նվաստության սյունին գամում և պարոն Պերեսի՝ ֆուֆլո դուրս գալ: Ռեալը տեղ չունի, խաղին տրամագրվելու ա գերմարդկայն լարումով, և հետևաբար Վիվառոն կարող է նման բան ենթադրել: Բայց եթե Բարսան խաղաց, Պերեսի Աստվածն էլ չի փրկի :)

Լեո
01.04.2010, 01:02
Արսենալը Ռեալ չի , Բեռնաբեուն էլ <<Էմիրաթ>> չի ,Լա Լիգան էլ Չեմպիոնների լիգա չի, Ռոնալդուն էլ Արշավին չի...
Գուտին էլ Ֆաբրեգաս չի, Իգուայինն էլ Վոլքոտ չի :)

Դարք
01.04.2010, 01:04
Գուտին էլ Ֆաբրեգաս չի, Իգուայինն էլ Վոլքոտ չի :)

Իգուային բառը իմ մոտ ասոցացվումա որպես թութակի տեսակ:D

Սերխիո
01.04.2010, 01:05
Գուտին էլ Ֆաբրեգաս չի, Իգուայինն էլ Վոլքոտ չի :)

Գուտին Ֆաբրեգաս չի , բայց Ալոնսոն մի բան էլ առավել ա, Իգուայինը = Ուոլքոտ +Բենդներ+Արշավին+Իբրակադաբրա

Սերխիո
01.04.2010, 01:05
Իգուային բառը իմ մոտ ասոցացվումա որպես թութակի տեսակ:D

գոնե մողես...

Լեո
01.04.2010, 01:06
Իգուայինը = Ուոլքոտ +Բենդներ+Արշավին+Իբրակադաբրա

Լավ էլի, ախպոր պես :lol

Սերխիո
01.04.2010, 01:06
Լեո ջան , դու ստիպեցիր :esim

Gayl
01.04.2010, 01:09
Գուտին Ֆաբրեգաս չի , բայց Ալոնսոն մի բան էլ առավել ա, Իգուայինը = Ուոլքոտ +Բենդներ+Արշավին+Իբրակադաբրա
Հը՞:D:D Իբրա + Բենդները կլինի դաժե կարելի ա քառակուսի բարձրացնել, չնայած էտ էլ Արշավինի նման լոմկեք ունի որ ուզում ա դառնում ա փթիր

Tyler
01.04.2010, 10:37
Ինչ ճիշտն ա ճիշտն ա, առաջին տայմում շատ հզոր էիք խաղում: Երկրորդի սկզբին էլ նենց ոչինչ: Բայց այ հետո Մեսսին ու ամբողջ թիմը սկեցին: Մեսսին ընդհանրապես նենց տպավորություն էր թողնում, իբր ուզեցել էր տունը նստեր կինո նայեր, զոռով հանել էին դաշտ: Դինջ, փնթի վիճակ էր մոտը խաղի երկրորդ կեսում :))

Իբրահիմովիչն էլ որտեղից որ պարտավոր էր խփեր չէր խփում, որտեղից որ կարար ու չխփեր` խփում էր :))

Barcamaniac
01.04.2010, 11:42
http://www.youtube.com/watch?v=maED1o-0qOc

Barcamaniac
01.04.2010, 12:42
http://www.sport.es/vivo/recursos/fotos/foto_428/foto_428738_CAS.jpg
Բարսան պատրաստվում է ՉԼ-ի 1/4-ին այսպես, ............. իսկ Ռեալը` այսպես:D:D:D

Tyler
01.04.2010, 15:20
Վայ, 2 սիրող սրտիկ :love

http://s08.radikal.ru/i181/1004/89/c15ccfc1bbf2.jpg (http://www.radikal.ru)

Minerva
02.04.2010, 16:19
Լիրիկական շեղում

Սրանից եմ ուզուուում...

http://www.comparestoreprices.co.uk/images/ba/barcelona-fc-fc-barcelona-duvet-cover-and-pillowcase-bedding.jpg

Լեո
04.04.2010, 00:09
Բարսա 4 - 1 Ատելտիկ Բիլբաո :)

27՛ Ժեֆրեն
40՛ Բոյան
59՛ Բոյան
68՛ Մեսսի
77՛ Սուսաետա

Համարյա երկրորդ կազմով և քիչ ուժերով լավ խաղ լավ արդյունքով :)

GevSky
04.04.2010, 00:36
Կանտեռանոն մորթումա... Ժեֆրենի ու Բոյանի հիանալի հարվածները անակնկալ չէին ծանոթ եմ իրանց պոտենցիալին.... ու թեմայի մեջ մի քիչ հետ գնամ ու ասեմ, որ հիացած եմ նաև Դոս Սանթոսի խաղով Արսենալի հետ հանդիպումից....
Արսենալից հետո... տադադադաաաաամ վիճակա սկսվելու.... Իսկ ովա կարծում ներկա պահին ովա ումից ավելի շատ վախում Բարսան Ռեալից թե՞ Ռեալը Բարսայից:think:)

Սերխիո
04.04.2010, 00:44
Իսկ ովա կարծում ներկա պահին ովա ումից ավելի շատ վախում Բարսան Ռեալից թե՞ Ռեալը Բարսայից:think:)
այն թիմն ու իրա երկրպագուն ,ով այս հարցը բարձրացնում ա...;)

Լեո
04.04.2010, 00:49
այն թիմն ու իրա երկրպագուն ,ով այս հարցը բարձրացնում ա...;)

Ինչպես նաև այն թիմն ու իր երկրպագուն, ով այս հարցին պատասխանում ա... ;)

Սերխիո
04.04.2010, 00:51
Ինչպես նաև այն թիմն ու իր երկրպագուն, ով այս հարցին պատասխանում ա... ;)

բա հո անպատասխան չէինք թողնի ,ամեն Բարսելոնի հաղթանակից հետո ակումբում հայտնվող մեր Գևի հարցը:P

Լեո
04.04.2010, 00:58
բա հո անպատասխան չէինք թողնի ,ամեն Բարսելոնի հաղթանակից հետո ակումբում հայտնվող մեր Գևի հարցը:P

Մեր Գևը երևի կոմպի վրա ավտոմատ ռեժիմ ա դրել, որ Բարսայի ամեն հաղթանակից հետո կոմպն ինքն իրեն միանա ու գրառում կատարի: Կարող ա իսկի ինքն էլ խաբար չի լինում :lol

Հ.Գ. Գև ջան ;)

Ambrosine
04.04.2010, 01:04
Մոդերատորական: Դադարեցրեք օֆֆտոպը:

GevSky
04.04.2010, 01:17
բա հո անպատասխան չէինք թողնի ,ամեն Բարսելոնի հաղթանակից հետո ակումբում հայտնվող մեր Գևի հարցը:P
Բա հո պասիվ չէի մնա հաղթանակից հետո:) պարտադիր չի մի բան զգաս որ դրա մասին մտածես;) Բայց ըստ իս երկու կողմն էլ իրարից վախում են, դա նորմալա իմ կարծիքով:
Լեո ջան ես էլ հաղթանակից հետո ավելորդ դրական էնէերգիա եմ ունենում ուզում եմ փոխանցեմ ձեզ;)

Սերխիո
04.04.2010, 01:19
մի բան ազնվորեն ասեմ , Ռասինգի խաղի համար անհանգստանում եմ , բայց կլասիկոյի`ոչ... Քանի որ հավատում եմ վիճակագրությանը...

Yellow Raven
04.04.2010, 11:04
Գրեթե երկրորդ կազմով(Մեսսիի գլխավորությամբ) հիանալի հաղթանակ տոնեցինք:)
Ապրի Բոյանը, ինքը ապացուցումա, որ ավելին արժի, քան իրեն գնահատում են:

Էս վերջերս մի այլ կարգի սկսել էր դուր գալ Մաքսվելի խաղը: Հիմա` Աբիդալի շարք վերադառնալուց հետո, իրա խաղալու շանսերը քիչ էին, բայց դե տեսաք ոնց խաղաց կիսապաշտպանությունում: Ապրի ինքը:)

Yellow Raven
04.04.2010, 11:11
Ռեալի հետ խաղում ամենայն հավանականությամբ չի խաղա Իբրահիմովիչը(Արսենալի հետ արդեն հաստատ չի խաղա) :(
Պիկեյի մասնակցությունն էլա հարցականի տակ:(

Դարք
04.04.2010, 11:26
Ռեալի հետ խաղում ամենայն հավանականությամբ չի խաղա Իբրահիմովիչը(Արսենալի հետ արդեն հաստատ չի խաղա) :(
Պիկեյի մասնակցությունն էլա հարցականի տակ:(

Պիկեյի մասնակցությունն Արսենալի հետ խաղին՞,իսկ ինչ ես կարծում Արսենալի հետ խաղում իբրահիմովիչի փոխարեն ով՞ կխաղա,իմ կարծիքով Բոյանը քանզի Անրիի խաղավոճը արսենալի դեմ պետք չի գա,այ բոյանի խաղաոճը հենց տեղինա

Yellow Raven
04.04.2010, 11:51

Չէ` Ռեալի հետ խաղին:) Պիկեն Արսենալի հետ ամեն դեպքում չի կարող խաղալ` դեղին քարտերի պատճառով:)
Իմ կարծիքով կխաղան և' Անրին, և' Բոյանը: Պեդրո-Բոյան-Մեսսի ցածրահասակ եռյակով դուրս գալ Արսենալի դեմ մի փոքր անհեռանկար գործա թվում, մի փոքր ուժային ու բարձրահասակ խաղացող պետքա ամեն դեպքում :Չկա Իբրահիմովիչը` կլինի Անրին;)
Սպասենք, տեսնենք Պեպը ոնց կորոշի:)

Tyler
04.04.2010, 17:51
Հա դե Իբրահիմովիչը խաղա-չխաղա, տենց եղանակ չի ստեղծում: Իրան ուղղակի պետք ա մի քանի հատ մեն-մենակ թողել որ դուրս գա, իրա փայ ծուռ տշի, ու վերջ :)) Այ դրանից հետո պետք ա հեռու դիստանցիայի վրա պահել, թե չէ կարող ա մնա-մնա հեռվից մի հատ թույն գոլ անի, ով ա դրանից բան ջոկում :))

Լեո
07.04.2010, 00:42
Բարսա 4 - 1 Արսենալ :)

Մեսսի՝ պոկեր :love

Բարսան էսօր հերթական անգամ ապացուցեց, որ մոտագա ապագայում ոչ մի թիմ ի վիճակի չէ առանց պարտության դուրս պլստալ խաղադաշտից :)

Նարե
07.04.2010, 00:45
Մեսսի:love
ա դե լավագույնն ենք, էլի ինչ ավելորդ խոսքեր:

Okamigo
07.04.2010, 01:00
Շնորհավոր Բարսա,լավնա էլի,լավը

Ներսես_AM
07.04.2010, 01:17
Էսօրվա ցույց տված խաղերով, Ինտերը շանս չունի

Gayl
07.04.2010, 01:31
Էսօրվա ցույց տված խաղերով, Ինտերը շանս չունի

Խի՞ ես հաշվին նայում,Արսենալի խայտառակ պաշտպանությունը դեռ ոչինչ չի կարող նշանակել, մի ակումբում եթե Սիլվեստր ու Դենիլսոն պետք է խաղան ուրեմն ակումբը ողբալի վիճակում է,էն մի պաշտպանի անունը տենց էլ չսովորեցի, , չգիտեմ ով ա էտ բռակը, դրա համար էլ Մեսսին իրան լավ էր զգում էտ հավերի մեջ, մի հատ Սանյայով պաշտպանություն չեն ստեղծում:

Ներսես_AM
07.04.2010, 01:35
Հարցը Մեսսին չի, ցույց տված խաղի որակն ա, որ վերջին մի քանի խաղերին ստաբիլ կա Բարսայի խաղերում: Իսկ Ինտերը հավայի մուկ ա տշում, քունս տանում էր իրանց խաղի ժամանակ:

Gayl
07.04.2010, 01:57
Հարցը Մեսսին չի, ցույց տված խաղի որակն ա, որ վերջին մի քանի խաղերին ստաբիլ կա Բարսայի խաղերում: Իսկ Ինտերը հավայի մուկ ա տշում, քունս տանում էր իրանց խաղի ժամանակ:
Ես երկրորդ խաղակեսն եմ նայել այն էլ 60 երորդ րոպեից, մոռացել էի, որ 23:45 չի:D քո քունը տանում էր ինձ էլ բացել էր, որովհետև ոչ թե խաղում էին այլ պարպմունք էին անցկացնում, հենց քո ասածի մասին եմ ասում, 6 երորդ րոպեին Սնեյդերը գոլ արեց ու մտան պաշտպանություն, Չելսիի նման ակումբը 180 րոպեում մի հատ գնդակ չխփեց, դրանց նման վտանգավոր հակառակորդ չկա, Մորինիոի նման ֆուտբոլի թշնամուն միայն սատկացնել ա պետք, ժամանակին քչից շատից ինտեռի խաղը նայվում էր հիմա ընդհանրապես չի նայվում:

Ներսես_AM
07.04.2010, 02:13
Դե նենց ա որ էս տարի մի անգամ արդեն Ինտերի հարցերը լուծվել են, մնումա մի հատ կրկնել, իսկ էն ժամանակվանից հետո Ինտերը ոնցոր ավելի ա նստել: Այսինքն խաղ մեռցնելուն եթե գնա հաստատ չի դիմանա: Բարսայի փոխանցումների արագությունը մի կարգ բարձր ա Չելսիինից

Gayl
07.04.2010, 02:22

Չէի ասի նստելա, մենշեները սուտ արդյունքներ են, շատ ճիշտ սցենարով առաջ են գնում ու շատ ուրախ կլինեմ որ Բարսան դրանց թռցնի:

Ներսես_AM
07.04.2010, 02:29
Չէի ասի նստելա, մենշեները սուտ արդյունքներ են, շատ ճիշտ սցենարով առաջ են գնում ու շատ ուրախ կլինեմ որ Բարսան դրանց թռցնի:

Դե տեսնենք, թե չէ տենց հիմար ֆուտբոլով որ ֆինալ դուրս գան, նայելու բան չի լինի:

Tyler
07.04.2010, 08:46
Բարսան էսօր հերթական անգամ ապացուցեց, որ մոտագա ապագայում ոչ մի թիմ ի վիճակի չէ առանց պարտության դուրս պլստալ խաղադաշտից :)
Արդեն պլստացել ա առնվազն 1-ը: Ու, ամոթ չլնի ասել, դա Ռուբինն ա :P:P:P

h.s.
07.04.2010, 13:29
Շնորհավոր մեզ:) Մեսսին ապացուցեց որ տվյալ պահին աշխարհում լավագույննա: Հուսով եմ, որ սենց մի դաս էլ Ռեալին կտա: Միակ տխուր բանը նրանումա, որ Աբիդալը նորից վնասվածք ստացավ ու չի մասնակցի սուպերկլասիկոյին:( Բայց մեկա Մաքսվելը լավ էլ փոխարինումա իրան: Նենց որ Բարսա առա՜ջ http://i073.radikal.ru/1004/68/8bc595a3e7f6.gif

Հ.Գ. Խաղի օպերատորին պետքա վառեն:angry

Minerva
07.04.2010, 13:43
Շնորհավոր, մերոնք։ Ընտիր խաղ էր։ Լեո...:love Սիրում եմ... Համ էլ Քրիշտիանուին անցավ ռմբարկուների ցուցակում։ :P
Ի՞նչ ասեմ։ Ուրախությունից յոթերորդ երկնքում էի երեկ՝ չնայած հասկանում եմ,որ Արսենալի ամենակարևոր խաղացողները վնասվածք ունեին, մեկ ա՝ Բարսան լավագույնն ա, Մեսսին էլ.... Մի խոսքով, եթե Արգենտինան աշխարհի չեմպիոն չդառավ, կյանքիս նպատակը դառնալու ա Մարադոնային խեղդելը։ :D

Սերխիո
07.04.2010, 22:33
Շնորհավոր, մերոնք։ D
հարգելի Միներվա, մի հարց տամ , դուք կուլե ե՞ք, թե՞ ներաձուրի...ուղղակի շատ հետաքրքիր ա...

gafff
08.04.2010, 01:41
Հ.Գ. Խաղի օպերատորին պետքա վառեն:angry

Ապեր գիտեմ ինչի համար էս ասում, բայց խնդիրը Հանրայինից էր հաստատ. НТВ + Футбол-ով խաղից հետո անմիջապես նայեցի, սաղ նորմալ էր, գնդակը էրևում էր :D

Լեո
08.04.2010, 07:11
Արդեն պլստացել ա առնվազն 1-ը: Ու, ամոթ չլնի ասել, դա Ռուբինն ա :P:P:P
Շատ ճիշտ նկատեցիր, պլստացել ա :ok Դա պատահականություն էր, Ռուբինը չպիտի հաղթեր էդ խաղում (Կազանում տեղի ունեցած պատասխան խաղի մասին չեմ խոսում, էնտեղ եղանակային պայմանները կարող էին Ռուբինին առավելություն տալ), ուղղակի Բարսան շատ թերագնահատեց Ռուբինին, իսկ ֆուտբոլում թերագնահատողները պատժվում են:
Բայց մենք հո գիտենք՝ ինչ ա նշանակում Բարսայի խաղը, երբ Բարսան խաղադաշտ ա դուրս գալիս դիմացինին ըստ արժանվույն գնահատած և խաղին տրամադրված... Նման դեպքրում խաղից հետո դոզ ու դուման ա բարձրանում...
Ապրիլի 11-ին սպասում եմ կա՛մ Բարսայի հաղթանակին, կա՛մ մրցավարական կոպիտ սխալի, կա՛մ էլ բախտի կամակորության :)

Minerva
08.04.2010, 09:31
հարգելի Միներվա, մի հարց տամ , դուք կուլե ե՞ք, թե՞ ներաձուրի...ուղղակի շատ հետաքրքիր ա...

:think Ճիշտն ասած, դժվար հարց ա, երևի երկուսից էլ։ Չասեք, որ իսկական ֆուտբոլասերը մենակ մի թիմի կարա երկրպագի։ Իմ սիրտը մեծ ա։ :))
Բարսան, կարելի ա ասել, իմ առաջին սերն ա։ Առաջին թիմը, որին սկսել եմ երկրպագել ֆուտբոլ նայել սկսելուց հետո։ Իսկ Ինտերին սիրում եմ, որովհետև անտարբեր չեմ Իտալիայի նկատմամբ։ Համ էլ, ջահել վախտերով, Վիերիին շատ էի սիրում (երեխա էի էլի), ու հետևաբար Ինտերին էլ սկսեցի սիրել։ Ի դեպ՝ ես մի քիչ էլ ջալոռոսսո եմ։

Tyler
08.04.2010, 09:31
Այ ինչում որ որերորդ անգամ անընդմեջ ձեր բախտը բերում ա, էդ պատասխան խաղը սեփական դաշտում խաղալու հանգամանքն ա :( Չեմ ջոգում ՈՒԵՖԱ-ն էլ ա օգնում Բարսային թե ինչ... Գոնե մրցակցի հետ համեմատելով մի բան փոխեն, էդ խեղճ Ինտերը մեռավ պատասխան խաղերը մրցակցի դաշտում խաղալով... Նույնն էլ Բավարիան, էլի պատասխանը Լիոնի մոտ ա խաղալու, էս ինչ ձև ա է :angry

Yellow Raven
08.04.2010, 13:45

Ինչպես ասում են՝ բախտը ուժեղների կողմն է;)

Barcamaniac
08.04.2010, 23:09
Պատճառը զուտ վիճակահանությունն ա: Բայց չէ որ մեզ անընդհատ ուժեղ մրցակիցներ են բաժն ընկնում: Թեկուզ հիշենք խումբը, որից Բարսան առաջին տեղով դուրս եկավ: Չնայած Շտուտգարտին ուժեղ թիմ դժվար ա անվանել, ավել շուտ միջին թիմ ա:

h.s.
09.04.2010, 14:06
Ապեր գիտեմ ինչի համար էս ասում, բայց խնդիրը Հանրայինից էր հաստատ. НТВ + Футбол-ով խաղից հետո անմիջապես նայեցի, սաղ նորմալ էր, գնդակը էրևում էր :D

Ճիշտն ասած մի քիչ կասկածում եմ, որ հանրայինից լինի, քանի որ իրանք խաղեր ցույց տալու փորձ ունեն ու գոնե ընդմիջումից հետո կփորձեին ուղղել:

h.s.
09.04.2010, 21:36
Համեստ Մեսսին;)

http://www.youtube.com/watch?v=-cc0SGfp7-U&feature=player_embedded

Ambrosine
11.04.2010, 02:05
Մոդերատորական. Ռեալի և Բարսելոնայի մասին առանձին թեմա կա, կլասիկոյի մասին բոլոր գրառումները տեղափոխվել են էնտեղ՝ http://www.akumb.am/showthread.php/6221-Real-vs-Barcelona/page46

Լեո
11.04.2010, 02:09
Շնորհավորում եմ Բարսայի բոլոր երկրպագուներին: Խոսքերն ավելորդ են: Մեր թիմից ավելի լավ նվեր չէինք էլ կարող սպասել :)

Այս պահին Ռեալի հասցեին ոչ մի վատ բան չեմ ուզում ասել: Տղեքը կռվեցին, բայց իրոք այն ամբողջ հոգեբանական ճնշումը, որ կար նրանց վրա մինչև հանդիպումը, իր չար գործն արեց. Ռեալը չկարողացավ գտնել իր խաղը: Դա ինչքանով էլ որ պայմանավորված էր մրցակցով, ամեն դեպքում ֆուտբոլիստների ներքին հուզմունքը ևս մեծ դեր ունեցավ: Ռեալը ունեցավ շանսեր, բայց չօգտագործեց: Այսպիսին է սպորտը:

Այս պահին նաև հասկանում եմ, թե ինչ են զգում Ռեալի երկրպագուները: Նրանց ուղղակի մաղթում եմ համբերություն: Ռեալը դեռ վերելք կապրի, ու դուք էլ դեռ կլասիկոներից հետո բարկրանք ապրելու առիթներ կունենաք ;)

Եվ վերջում պարզապես՝ կեցցե մեծն ՖՈՒՏԲՈԼԸ :)

GevSky
11.04.2010, 02:32
Ամեն դեպքում ես չեմ համարում լա Լիգան Բարսայի ձեռքում է, ֆուտբոլը հարուստ խաղա 100 կլինես, 101 չես լինի... էս գաղափարին առաջնորդվելով՝ կասեմ, որ Բարսան դեռ իրավունք չունի լիցքաթափվելու... Դեռ 7 տուր կա, իսկ դա պոտենցիալ 21 միավոր է:

GevSky
11.04.2010, 03:38
Կլասսիկոյից հետո՝
Խաղից առաջ երկու թիմերը ունեին հավասար 77-ական միավորներ:
Առաջին տեղում համարվում էր Ռեալը, քանզի խփած և բաց թղած գնդակների թիվը Ռեալի օգտին էր, Ռեալ տարբ. +57 գնդ., Բարսա տարբ +56, քանի-որ հավասար միավորների դեպքում առաջին տեղը որոշվում է 2 թիմերի միջև 2 խաղերում եղած արդյունքով, իսկ պատասխան խաղը դեռ չէր եղել:
Խաղից հետո (0-2 Բարսայի) օգտին, Բարսան բարձրացավ առաջին տեղ, բացի միավորներից առաջ անցնելով խփած և բաց թողած գոլերի արդյունքով (Ռեալ +55, Բարսա +58) և միջխաղային արդյունքով (3-0), Բարսան արդեն միանձնյա առաջատար է իր 80 միավորներով ընդդեմ Ռեալի 77-ի:
Ռեալի դաշտում հանդիպեցին այս տարվա պրիմերայի լավագույն հարձակվողները Մեսսին - 26 գոլ, Իգուաինը - 24 գոլ, հանդիպումից հետո տարբերությունը հասավ Մեսսի - 27, Իգուաին - 24
Ռեալի դաշտում հանդիպեցին նաև նաև այս տարվա ամենաքիչ գոլ ընդունած դարպասապահները, որտեղ նույնպես առավելությունը Բարսայի կողմն էր Վալդես - բաց թողած 19 գնդակ, Կասիլյաս - բաց թողած 26 գնդակ, խաղից հետո Վալդեսը , ինչպես Մեսսին, նույնպես իր առավելությունը մեծացրեց հասցնելով Վալդես -19 գնդակ, Կասիլյաս -28 գնդակ:
Լեո Մեսսիի «ամենասիրելի» ակումբներն են Ատլ. Մադրիդ և Սեվիլյան որոնց ամենաշատ գոլն է խփել 7-ական, իսկ Ռեալին նա խփել է 6 գնակ, Կլասսիկոյից հետո Ռեալը նույնպես դասվեց Մեսիի «սիրելի» ակումբների շարքին:
«Մադրիդյան հույսերի առաջատար» Ք.Ռոնալդուն ոչ մի անգամ չի գրավել Բարսայի դարպասը, ոչ Ռեալի կազմում, ոչ Ման. Յունայթեդի, և ոչ մի այլ թիմի... նույնիսկ ընկերական, հայաթում խաղալիս:D
Դե ինչ այսպիսով Բարսան Ռեալից առաջ անցավ բոլոր անձնական պարամետրերով և ոչ միայն: Մնում է, մինիմում այսպիսի տարբերությամբ, ավարտին հասցնել առաջնության մեջ իր մասնակցությունը:
Թող ինձ ներեն ռեալիստները, եթե իմ խոսքերը նրանց ցավ պատճառեցին, բայց արժեր գրել այսքանը այս պահին և այս կլասսիկոյից հետո:

Լեո
11.04.2010, 12:47
Դեռ մի ցուցանիշ էլ ունենք գերազանգեցլու՝ խփած գնդակների թիվը: Տարբերությունը շատ մեծ չէ (ընդամեը 6 գնդակ), այնպես որ Պեպի տղաների համար 7 խաղում դա հետ բերելը չեմ կարծում, որ մեծ խնդիր է :)

http://i44.tinypic.com/1zw2687.jpg

Լեո
11.04.2010, 13:12
156-րդ «Էլ կլասիկոյի» հիշարժան դրվագները :)

http://www.youtube.com/watch?v=C5BqCWJlopI&feature=player_embedded

Barcamaniac
13.04.2010, 18:01
Ժողովուրդ, ինձ կասեք ովքեր են ներկայիս Բարսելոնայի կազմից կատալոնացիներ: Օրինակ Վալդեսը, Պույոլը, Ինիեստան կատալոնացի՞ են: Մենակ Չավին հաստատ գիտեմ, որ կատալոնացի ա:

Minerva
13.04.2010, 19:18
Ժողովուրդ, ինձ կասեք ովքեր են ներկայիս Բարսելոնայի կազմից կատալոնացիներ: Օրինակ Վալդեսը, Պույոլը, Ինիեստան կատալոնացի՞ են: Մենակ Չավին հաստատ գիտեմ, որ կատալոնացի ա:

Վալդեսն ու Պույոլը հաստատ կատալոնացի են, բայց Ինյեստան չէ: Պիկեն ա կատալոնացի: Բոյանը կարծեմ կիսով չափ: Մեկ էլ Բուսկետսը: :)

Մոռացա` իհարկե, Պեպն էլ ա կատալոնացի: :))

Ներսես_AM
13.04.2010, 19:40
Ինյեստան վնասվածք ա ստացել, ու բաց կթողնի մեկ ամիս, լավագույն դեպքում կկարողանա վերադառնա ՉԼի եզրափակիչին, եթե Բարսան անցնի եզրափակիչ: :(

GevSky
13.04.2010, 19:55
Էս տարի խեղճ տղու բախտը չի բերում, վնասվածքա ստանում 1 խաղ խաղումա ու հաջորդնա ստանում... ինչ-որ երկար նորմալ բուժումա պետք... Բայց վատա որ հենց էս վերջի պահերին սենց եղավ:
Իմ կարծիքով Ռեալի հետ խաղում չարժեր հանել խաղադաշտ նրան:

Ներսես_AM
13.04.2010, 20:05
Վնասվածքը էսօր պարապմունքին ա ստացել, Կլասիկոյում ու հետո նորմալ ա եղել:

GevSky
13.04.2010, 20:10
Վնասվածքը էսօր պարապմունքին ա ստացել, Կլասիկոյում ու հետո նորմալ ա եղել:
Էտա էլի բախտ չունի, ես ոչ մի տեղ չեմ գտնում որ վնասվածքա ստացել, իրա օֆիցիալ սայտում եմ նայում էլի չկա:

Ներսես_AM
13.04.2010, 20:15
www.barcamania.com

Ի դեպ. Պեպը դարձավ Բարսայի պատմության մեջ միակ մարզիչը ում հաջողվել է հաղթել Կլասիկոներում 4 անգամ անընդմեջ :love

Լեո
13.04.2010, 20:18
www.barcamania.com

Ի դեպ. Պեպը դարձավ Բարսայի պատմության մեջ միակ մարզիչը ում հաջողվել է հաղթել Կլասիկոներում 4 անգամ անընդմեջ :love
Ես կառաջարկեի «միակ»-ը փոխարինել «առաջին»-ով, որովհետև նրանից հետո էլ դեռ շատ նման մարզիչներ կլինեն :))

h.s.
13.04.2010, 21:47
Իսկ գիտեք որ էսօր Պույոլի ծնունդնա:love Դառավ 32 տարեկան:
http://s59.radikal.ru/i165/1004/85/3efb319acccc.jpg
Շնորհավորանքներս:)

Minerva
13.04.2010, 23:09
Էտա էլի բախտ չունի, ես ոչ մի տեղ չեմ գտնում որ վնասվածքա ստացել, իրա օֆիցիալ սայտում եմ նայում էլի չկա:

Դժբախտաբար, ճիշտ ա: Գաձետտա դելլո սպորտն էլ ա գրել::(

Minerva
13.04.2010, 23:11
Շնորհավոր Էլ Կապիտանի ծնունդը::love Թող երկար տարիներ Բարսայի ավագի թևկապը կրի:

GevSky
14.04.2010, 03:38
Կառլես ջան ծնունդդ շնորհավոր, երկար տարիների կյանք ու ամենակարևորը առողջություն:
Հարմարացնեմ գործերս կգամ նորմալ կնստենք կխմենք-կնշենք իրար հետ;)

h.s.
14.04.2010, 22:59
Ժող չմոռանաք. էսօր ժամը 01:00՝ Բարսա - Դեպորտիվո

Հ.Գ. Մի քիչ ուշ գրեցի, բայց ես էլ եմ քիչ առաջ իմացել

GevSky
15.04.2010, 02:13
Շնորհավոր բոլորիս... Արդեն 83 միավոր ունենք, մնաց 6 խաղ գլորենք;)
3-0 Բոյան, Պեդրո, Տուրե...
Բոյանը շատ սիրուն խաղաց, արագաշարժությունից, լավ ռեակցիայից, տեխնիկայից ու ինքնատիրապետումից առաջացած գոլ:
Պեդրոյի գոլին կոմենտ չէմ անի, ուղղակի նայեք... ասեմ որ նտվ-ի կոմենտատորը խորհուրդ տվեց որ բոլոր նայողները մյուսներին խորհուրդ տան նայել... Լավ ամեն դեպքում մի բան կասեմ - գոլ մոտ 50 մետրից...
Դե իսկ Տուրեյին ավելի շատ գնդակը գտավ, բայց ամեն դեպքում նա ճիշտ տեղում ու ճիշտ պահին էր և դժվար որևէ մեկը նրա պես կրակեր դարպասներին նենց որ գնդակը սաղին հավքելով գոլ մտներ.... Բացառւթյամբ երևի Իբրայի.. իրա ականջնել կանչի:)

Gayl
15.04.2010, 05:57
Պեդրոյի գոլին կոմենտ չէմ անի, ուղղակի նայեք... ասեմ որ նտվ-ի կոմենտատորը խորհուրդ տվեց որ բոլոր նայողները մյուսներին խորհուրդ տան նայել... Լավ ամեն դեպքում մի բան կասեմ - գոլ մոտ 50 մետրից...

Ես էլ ասի եսիմ ինչ ա արել:D Պեդրոն սեփական քիթը կտեսնի, բայց 50 մետրը չի տեսնի:D:D Եսիմ ինչ չի, երևի շատերը կհամաձայնեն, որ բաց գոլերին շատերը կարող են հարված կատարել:

GevSky
15.04.2010, 12:56
Ես էլ ասի ես իմ ինչ ա արել:D Պեդրոն սեփական քիթը կտեսնի բայց 50 մետրը չի տեսնի:D:D, ես իմ ինչ չի, երևի շատերը կհամաձայնվեն, որ բաց գոլերին շատերը կարող են հարված կատարել:
Լավ էլի:) Էլի եսիմ ինչ չի, բայց սիրուն էր ուղղակի, ու հետո համաձայն չեմ շատերը հենց չէին կարողանա հարվածել էտ հեռավորությունից, մեկ հպումով ու հակադարձ վազքի ընթացքում... Ամեն ինչ շատ հեշտա երևում:)

Gayl
15.04.2010, 19:21
Լավ էլի:) Էլի եսիմ ինչ չի, բայց սիրուն էր ուղղակի, ու հետո համաձայն չեմ շատերը հենց չէին կարողանա հարվածել էտ հեռավորությունից, մեկ հպումով ու հակադարձ վազքի ընթացքում... Ամեն ինչ շատ հեշտա երևում:)

Շատ էիր ճոխացրել, քեզ ուղակի բարսայի ցանկացած քայլ կարող է հիասքանչ թվայլ, սակայն այդպիսի բաներ շատ հաճախ են լինում:
Երեկ Տոտենհեմը Արսենալին մի հատ գեղեցիկ գոլ խփեց, այդ դա խորհուրդ կտամ նայես ու համեմատես կամ էլ այսօր գիշերը ինքս կդնեմ:

GevSky
15.04.2010, 22:44
Տոտենհեմի գոլը նայել եմ, բան չունեմ ասելու էլի շատ լավն էր, ու տենց չեմ ճոխացնում, ուղղակի ասում եմ որ հեշտ չի էտ հեռավորությունից խփել.... Տոտենհեմի գոլը 2-3 անգամ ավելի մոտիկ հեռավորությունից խփեցին... հարցը դարպասապահ լինել չլինելու մեջ չի այլ դիպուկություննա;)

Gayl
16.04.2010, 00:38

Ապեր էտ գոլերի երկարությունը եթե չեմ սխալվում 7 մետրից էլ ավելի ա, բարձրությունն էլ 2 մետրից:D, բա Պեդրոն հո Քարամյան չի՞, որ այդքան զարմանում ես:Չեմ կարծում 2-3 անգամ մոտ էր մոտ 25 մետրից ուղղարկեց ցանցի մեջ և այդպես խփելը շաաաատ ավելի դժվար է քան Պեդրոինը, գնդակը ընթացքից դարպասահի վրայից այդ հեռավորությունից կախելը դա արդեն բարդ է կամ էլ բախտ, բայց քանի որ Պեդրոի գոլն ենք քննարկում, որ իհարկե արժանի էլ չէ համեմատելու, նորից ասեմ, որ ես ինչ որ գեղեցկություն իրենից չէր ներկայացնում:

Լեո
16.04.2010, 00:59
Պեդրոյի խփած գոլը շատ գեղեցիկ էր՝ հատկապես հետագիծը :love

Gayl
16.04.2010, 23:39
Բա չիմացաք՝ Պեպը սեփական ականջների ծայրը կտեսնի Ֆաբրեգասին չի տեսնի:

Yellow Raven
16.04.2010, 23:44
Բա չիմացաք՝ Պեպը սեփական ականջների ծայրը կտեսնի Ֆաբրեգասին չի տեսնի:

Ամռանը կիմանանք... եթե իմանանք:))

Gayl
16.04.2010, 23:50
Ամռանը կիմանանք... եթե իմանանք:))

Ես արդեն 90 տոկոսով գիտեմ, կարող եմ խորհուրդ տալ, որ այդքան Ֆաբրեգասի վրա չկենտրոնանաք, ինքը այս տարի էլ կմնա Արսենալում;)

Լեո
17.04.2010, 00:08
Ես արդեն 90 տոկոսով գիտեմ, կարող եմ խորհուրդ տալ, որ այդքան Ֆաբրեգասի վրա չկենտրոնանաք, ինքը այս տարի էլ կմնա Արսենալում;)

Ավելի վատ իր համար :)

Gayl
17.04.2010, 00:11
Ավելի վատ իր համար :)

Չեմ կարծում, որ իր համար Բարսա գնալը ճիշտ որոշում է,Վենգերի ասած, ով հեռացել է թմից հետո փոշմանել է:Ֆաբրեգասը բացառություն չէ:

GevSky
17.04.2010, 05:06
Չի գա ջանդամը գա;) Մենք իրա համար բա ինքը ում համար:D Թող մնա թթվի իրան դզումա երևի սաղ տարին նեգռի պես վազի գրանդ կոչվող ակումբում ու վերջում ոչմիբանի արժանանա... Մակսիմում ավագի թևկապով թող ուրախանա.... Սաղ պայմանները հուշում են որ պետքա գնա ինքը կոտոշներինա տալիս, Բարսայի սան, լավ կհարմարվի, իրա լիքը 100 տարվա ընկերների հետ կխաղա, իրա սիրած մարդը իրա մարզիչնա, իրա հարազատ երկիրն ու հարազատ լեզուն.... տաք, ծով ու լողափ իսկ վերջում էլ տիտղոսներ… Ինչքան մարդը պետքա անխելք լինի որ էտ ամենինչի տեղը մառախլապատ ալբիոնում ֆուտբոլ խաղա սաղ օր ոտերը ջարդեն, վերջում էլ ոչ մի գրոշ չարժենա ամեն անգամ ՉԼ-ի փլեյ օֆֆերից դուրս թռնի, առաջնությունում էլ շանս չունենա մանչի ու Չելսիի դեմ:think
Զոռով խոսացրին ինձ:D

Gayl
17.04.2010, 06:02

Էտ մառախլապատ ալբիոնում աշխարհի ամենագեղեցիկ, ամենաարագ ֆուտբոլի առաջնությունն է անցկացվում, դա իմ կարծիքը չէ ընդամենը պաշտոնական տվյալներ ասվեց;) իսկ Իսպանիան երկրորդն է,չնայած դա էլ է շատ, մի հատ Բարսայա ու Ռեալ(իսկ այստեղ հետաքրքիրը այն է, որ մեկը մյուսին պրիզնատ չի գալիս, դե Բարսայի կամ Ռեալի երկրպագուների 80-90 տոկոսը ասում են, որ իրենք են ամենալավը իսկ հակառակորդը ֆուտբոլից հեռու է:D:D տակը մնում ա մեկ ակումբ:D:D):
Իսկ Բարսան Ֆաբրեգասին շատ ա ուզում, բայց դե Բարսայի ձեռները այս տարի կարճ կմնան:
Աղվեսի դունչը խաղողին չի հասնում ասում է խակ է;)
Ժող բա 2005 ի Իսպանիայի չեմպիոնը ով ա եղե՞լ:D

GevSky
17.04.2010, 13:08
Ժող բա 2005 ի Իսպանիայի չեմպիոնը ով ա եղե՞լ:D
Վերջին 5 տարիները՝
04-05 Բարսա
05-06 Բարսա
06-07 Ռեալ
07-08 Ռեալ
08-09 Բարսա

Gayl
17.04.2010, 14:18
Այսինքն 4 անգամ Բարսա և 2 Ռեալ:think

Yellow Raven
17.04.2010, 14:57
Այսինքն 4 անգամ Բարսա և 2 Ռեալ:think

Փաստորեն:D

Gayl
17.04.2010, 14:59
Փաստորեն:D

Համեստություն էր արել ու էս տարվանը չէր գրել:D

GevSky
17.04.2010, 15:03
Համեստություն էր արել ու էս տարվանը չէր գրել:D
Փաստերով էի խոսում, իսկ այս տարվանը աղյուսակնա ինքն իր տեղը խոսում:)

Armen.181
17.04.2010, 23:53
Espanyol 0 - 0 Barcelona

Ambrosine
18.04.2010, 00:10
Իսկ ու՞մ են հեռացրել խաղադաշտից:

Աբելյան
18.04.2010, 00:19
Ալվէշին::))

Gayl
18.04.2010, 00:39
Փաստերով էի խոսում, իսկ այս տարվանը աղյուսակնա ինքն իր տեղը խոսում:)

Փաստորեն ճիշտ էիր անում:

GevSky
18.04.2010, 02:23
Փաստորեն ճիշտ էիր անում:
Առուն թռի նոր ասա ՀՈՊ... ես էտ սկզբունքով էի առաջնորդվում:) Սպասենք վաղվան.... ամենավատ դեպքում 1 միավորով առաջ ենք... բարսան որ սայթաքեց իր իսկ խաղով, դժվար Ռեալը երկար ձգի;)

Gayl
18.04.2010, 02:30
Առուն թռի նոր ասա ՀՈՊ... ես էտ սկզբունքով էի առաջնորդվում:) Սպասենք վաղվան.... ամենավատ դեպքում 1 միավորով առաջ ենք... բարսան որ սայթաքեց իր իսկ խաղով, դժվար Ռեալը երկար ձգի;)

Այո ֆուտբոլը անկանխատեսելի խաղ է, կարծում եմ պատճառը Ինտեռի խաղն էր, իսկ ռեալը ՉԼ չունի;)

Tyler
18.04.2010, 12:00
Ինչպես կասեն Հայ TV-ի մեկնաբանները` կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ, որ երեկ շատ տխուր տեսք ունեիք :( Մեսսի՞: Իսկ նա կա՞ր խաղադաշտում :think

Barcamaniac
18.04.2010, 13:43
Ճիշտ են ասում, որ Էսպանյոլն երկու նպատակ ունի այս աշխարհում. առաջինը՝ դուրս չմնալ Պրիմերայից, եկրորդ՝ խնդիրներ ստեղծել Բարսելոնայի համար: Ու եթե իրանք դժվարանում են առաջին նպատակը կատարել, ապա երկրորդը գրեթե միշտ անում են: Շատ ափսոս, որ Ռեալը նման մրցակից չունի: Ատլետիկոն էլ արդեն սկսել ա իրա լավագույն խաղերն անցկացնել Բարսայի դեմ, իսկ Ռեալի դեմ մինչև խաղի սկիզբն են հանձնվում:

Barcamaniac
18.04.2010, 13:45
Ամեն դեպքում չեմ սպասելու Վալենսիայից հաղթանակ: Բարսան ինքն ա իրա առաջնությունը հաղթելու, այլ ոչ թե Վալենսիայի կամ Մալյորկայի շնորհիվ: Տա Աստված, սա լինի վերջին խաղը սեզոնում, որ Բարսելոնան միավորներ ա կորցնում:

Gayl
20.04.2010, 19:28
Լսել եմ Բարսան Վերմլաենին ուզումա առնի՞:

Սերխիո
21.04.2010, 01:19
Լեո ջան , հիշու՞մ ես, որ ասեցի,մի քանի օրից երեսով կտամ http://www.akumb.am/showthread.php/1213-FC-Real-Madrid-Ռեալ-Մադրիդ?p=1984312&viewfull=1#post1984312
:P

Tyler
21.04.2010, 10:38
Ժոզե Մոուրինյո :B

Լավ խաղ էր, Ինտեըը ակնհայտորեն ավելի ուժեղ էր: Կարողացան գրեթե ամբողջությամբ փակել Մեսսիին ու Խավիին, ինչի արդյունքում Բարսայի խաղը ստացավ բավականին անհամ տեսք :)) Մնում ա պատասխանին լավ պաշտպանվեն, մի հատ էլ հակագրոհից Էտօ'օն գոլ կխփի, ու վերջ, պատրաստ ա ;)

Gayl
21.04.2010, 17:08
Մնում ա պատասխանին լավ պաշտպանվեն, մի հատ էլ հակագրոհից Էտօ'օն գոլ կխփի, ու վերջ, պատրաստ ա ;)
Ինտեռը այն ակումբներից է ով կարողանում է գնդակ պահել, չկա մի այնպիսի ակումբ, որ նրանից լավ այդ գործը անի, դրա համար էլ զզվում եմ էտ ակումբից, բայց երեկ գազան խաղ խաղացին:

Լեո
21.04.2010, 21:35
Ոչինչ, էսպես էլ ա պատահում, երբեմն նաև կրիտիկական օրեր են լինում :))

Եթե Ինտերը կարա իր դաշտում 2 գնդակի առավելությամբ հաղթի Բարսային, ապա ինչու՞ պիտի Բարսան չկարողանա սեփական դաշտում հաղթել 2 (տո ինչ 2, ուզի 3-4) գնդակի առավելությամբ:
Եթե Ինտերը իրեն արդեն ֆավորիտ ա զգում, ուրեմն շտապում ա :) Սպասենք Կամպ Նոուի խաղին :)

GevSky
24.04.2010, 11:12
Ես լրիվ համաձայն եմ, շատ ռեալա որ Բարսան շատ կխփի ու 1-ից ավել բաց չի թողնի... Մենակ մի բան եմ ուզում, ընդամենը Բարսայի խաղը ստացվի, թե չե նեռվայնանում եմ էն խաղերից որտեղ մի կողմը խուլ պաշտպանությունա մտնում իսկ մյուսը ամբողջ խաղ տանջվումա չի ստացվում:

Լեո
24.04.2010, 11:35

Չելսին էլ էր անցած տարի խուլ պաշտպանության մեթոդը ընտրել, բայց Բարսան իր գործն արեց: Հուսանք, եթե Ինտերն էլ խուլ պաշտպանության անցնի, իր արժանի պատիժը դրա համար կստանա :)

Tyler
24.04.2010, 21:45
Չելսին էլ էր անցած տարի խուլ պաշտպանության մեթոդը ընտրել, բայց Բարսան իր գործն արեց: Հուսանք, եթե Ինտերն էլ խուլ պաշտպանության անցնի, իր արժանի պատիժը դրա համար կստանա :)
Բարսան իր գործը չարեց, մրցավարը արեց: Ու էդ խաղին Չելսին շատ ավելի ուժեղ տպավորություն էր թողնում ու ընդհանրապես անցած չէր խուլ պաշտպանությանը: Խոսքը պատասխան հանդիպման մասին ա:

Tyler
24.04.2010, 21:51
Բարսա 3-1 Խերես

Ասեմ, որ պաշտպանությունը անչափ տխուր հանդիպում անցկացրեց :( Եթե Խերեսը էսքան պահ ունեցավ Վալդեսի դարպասի մոտ, ապա Վիլյառեալը ու Սևիլյան ուղղակի կքրքրեն, եթե Չիգրինսկին և ընկերները նույն ոճով շարունակեն :))

Gayl
24.04.2010, 23:27
Ես լրիվ համաձայն եմ, շատ ռեալա որ Բարսան շատ կխփի ու 1-ից ավել բաց չի թողնի... Մենակ մի բան եմ ուզում, ընդամենը Բարսայի խաղը ստացվի, թե չե նեռվայնանում եմ էն խաղերից որտեղ մի կողմը խուլ պաշտպանությունա մտնում իսկ մյուսը ամբողջ խաղ տանջվումա չի ստացվում:
Ապեր Մորինիոն աֆերիստի մեկն ա, Չավիին պահեց ու Բարսայի խաղը մեռավ, սցենարը կրկնվելու է և մի մոռացի, որ Պույոլը չկա:

Լեո
25.04.2010, 00:11
Հաղթանակ :) Շնորհավոր :)

Լեո
25.04.2010, 00:13
Ասեմ, որ պաշտպանությունը անչափ տխուր հանդիպում անցկացրեց :( Եթե Խերեսը էսքան պահ ունեցավ Վալդեսի դարպասի մոտ, ապա Վիլյառեալը ու Սևիլյան ուղղակի կքրքրեն, եթե Չիգրինսկին և ընկերները նույն ոճով շարունակեն :))

Խերեսի համար մենք ունենք Չիգրինսկի, մնացած դեպքերի համար կա Պիկե :)

GevSky
25.04.2010, 00:51
Ապեր Մորինիոն աֆերիստի մեկն ա, Չավիին պահեց ու Բարսայի խաղը մեռավ, սցենարը կրկնվելու է և մի մոռացի, որ Պույոլը չկա:
Եսել ասեմ որ Պեպն էլ պակաս աֆերիստ չի, մի անգամ խաղաց մյուս անգամ հակաղախը գրպանում դրածա լինում: Հեշտ չի միշտ Չավի ու Մեսսի չեզոքացնել... Մի անգամ ստացվեց մյուս անգամ, էնէլ Կամպ Նոուում չեմ հավատում որ կստացվի.... Ամեն անգամ Պեպը փլավ չի ուտի:D

Tyler
25.04.2010, 10:36
Խերեսի համար մենք ունենք Չիգրինսկի, մնացած դեպքերի համար կա Պիկե :)
Դերբիի ժամանակ հո Պիկեն կար, էլի չէր փայլում պաշտպանությունը :) Ու ընդհանրապես, առաջնության վերջին 2 խաղում ընդամենը 1 գոլ եք կերել մենակ մրցակիցների ցածր կարգի շնորհիվ, այլ ոչ թե ուժեղ պաշտպանության:

Barcamaniac
25.04.2010, 16:13
Tyler, չորեքշաբթի Բարսելոնայի պաշտպանությունը շատ քիչ դեր ա խաղալու: Ավելի կարևոր դեր կունենա Ինտերի պաշտպանությունը, որը, իմ կարծիքով, իր առջև դրված խնդիրը չի կատարի: Սպասում ենք Ժ.Մ.-ի վիրտուոզ մտքերին: Չնայած ինտերցիք դաշտ են դուրս գալու արդեն պարտվածի մտքով:

Tyler
25.04.2010, 17:52

:)) Ինտերը ձեր համար Խերես չի, որ պարտվածի մտքով դուրս գա: Ու Բարսայի պաշտպանությունը էնքանով ա կարևոր, որ նույն Էտօ'ն ու Միլիտոն հակագրոհների ժամանակ հանգիստ կարան գոլ սարքեն:

Barcamaniac
25.04.2010, 19:28
Ինտերը գոլ չի խփելու: Էտո'ոյի մասին հաստատ կարամ ասեմ, որ գոլ չի անի: Բարսան նենց չի խաղա, ոնց որ առաջին խաղում: Պաշտպանությունում էլ չի լինի Չիգրինսկին: Միլիտոն էլ մեծ եղբորը չի համարձակվի անցնի ու գոլ խփի::ok

Barcamaniac
25.04.2010, 19:35
Լավ, չեք հասկացե՞լ այսքան ժամանակ, Բարսելոնան ՉԼ-ում դրսում չի հաղթում, իսկ իրա դաշտում ոչ թե հաղթում, այլ ջախջախում ա: Շտուտգարտն էր իրան մեծ թիմի տեղ դրել, Արսենալն էր հույսեր փայփայում: Բայց արդյունքում ամենքը չորսական գոլ համփ արեցին: Ժուլիո Սեզարը չորեքշաբթի ամենից շատ ուշադրության կենտրոնում կլինի: Ուղղակի Ռեալի ֆաների մոտ արդեն մանիակալ ցանկություններ են առաջացել, Բարսելոնայի սաաղ մրցակիցների համար աղոթում են, սատարում են, որ Բարսան իրանց ստադիոնում չխաղա: Լավ կանեն Բեռնաբեուն տրաքացնեն, թեչէ եթե Բարսելոնան մի անգամ էլ հաղթանակ տանի այդ ստադիոնում, արդեն Ինսուլտի ու ինֆարկտի մասսայական դեպքեր կգրանցվեն Մադրիդում:

Ambrosine
25.04.2010, 19:51
... Ռեալի ֆաների մոտ արդեն մանիակալ ցանկություններ են առաջացել, Բարսելոնայի սաաղ մրցակիցների համար աղոթում են, սատարում են, որ Բարսան իրանց ստադիոնում չխաղա: Լավ կանեն Բեռնաբեուն տրաքացնեն, թեչէ եթե Բարսելոնան մի անգամ էլ հաղթանակ տանի այդ ստադիոնում, արդեն Ինսուլտի ու ինֆարկտի մասսայական դեպքեր կգրանցվեն Մադրիդում:

Լավ հա...;) Բարսելոնայի ֆանատներն են կարծում, որ արևը իրենց շուրջն է պտտվում:

Նարե
25.04.2010, 20:39
Լավ հա...;) Բարսելոնայի ֆանատներն են կարծում, որ արևը իրենց շուրջն է պտտվում:

ինչի տենց չի՞:;)

Ambrosine
25.04.2010, 20:44
ինչի տենց չի՞:;)

Չէ:

Tyler
25.04.2010, 21:08
Լավ, չեք հասկացե՞լ այսքան ժամանակ, Բարսելոնան ՉԼ-ում դրսում չի հաղթում, իսկ իրա դաշտում ոչ թե հաղթում, այլ ջախջախում ա: Շտուտգարտն էր իրան մեծ թիմի տեղ դրել, Արսենալն էր հույսեր փայփայում: Բայց արդյունքում ամենքը չորսական գոլ համփ արեցին:
Պահ-պահ :)) Շտուտգարտն ու Արսենալը (մանավանդ էդ վիճակում Արսենալը)` մեղմ ասած Ինտեր չեն: Իսկ Բարսային շատ ա օգնում էն փաստը, որ պատասխան խաղերը իրանց մոտ են անցկացնում: Թող հլը Ինտերի օրը ընկնեին, 3-րդ անգամ անընդմեջ փլեյ-օֆֆում պատասխանը դրսում են խաղում, ու չնայած դրան ԲՈԼՈՐ խաղերում հաղթել են:

Gayl
25.04.2010, 23:50
Լավ, չեք հասկացե՞լ այսքան ժամանակ, Բարսելոնան ՉԼ-ում դրսում չի հաղթում, իսկ իրա դաշտում ոչ թե հաղթում, այլ ջախջախում ա: Շտուտգարտն էր իրան մեծ թիմի տեղ դրել, Արսենալն էր հույսեր փայփայում: Բայց արդյունքում ամենքը չորսական գոլ համփ արեցին: Ժուլիո Սեզարը չորեքշաբթի ամենից շատ ուշադրության կենտրոնում կլինի: Ուղղակի Ռեալի ֆաների մոտ արդեն մանիակալ ցանկություններ են առաջացել, Բարսելոնայի սաաղ մրցակիցների համար աղոթում են, սատարում են, որ Բարսան իրանց ստադիոնում չխաղա: Լավ կանեն Բեռնաբեուն տրաքացնեն, թեչէ եթե Բարսելոնան մի անգամ էլ հաղթանակ տանի այդ ստադիոնում, արդեն Ինսուլտի ու ինֆարկտի մասսայական դեպքեր կգրանցվեն Մադրիդում:
Երևի Բարսելոն-Արսենալ խաղը չես նայել, Արսենալի պաշտպանությունը խայտառակ վիճակում էր, Ֆաբրեգաս,Արշավին,Վան Պերսի ստացան բացակա և եթե այսքանից հետո Ինտեռի գերհզոր պաշտպանությունը համեմատում ես Արսենալինի հետ ուրեմն ասելիք չկա:

Gayl
25.04.2010, 23:56
ինչի տենց չի՞:;)

Ափսոս Սնեյդերը չկարողացավ գոլային փոխանցումը անի, չնայած խոշոր հաշիվն էլ չէր օգնի հասկանալու համար, որ աշխարհում չկան անպարտելի ակումբներ, Մորինիոն հաղթեց Պեպին:Թող Բարսան մտածի հանկարծ չեմպիոնությունը չտա Ռեալին, չնայած մարդիկ լավ էլ մտածում են, երեկվա Իբրայի գոլը օֆսայիդից էր:

Barcamaniac
26.04.2010, 18:52
Gayl, Տասը անգամ նայեցի կրկնությունը: Ինչ օֆսայդի մասին ես խոսում: Մոտ մի մետր հետ էր: Երկուսն էլ առաջ էին պաշտպաններից, իսկ Իբրան պաս տվողից հետ էր կանգնած: Դա Խաղից դուրս չի: Իսկ Միլիտոյի գոլը Բարսելոնային իսկական խաղից դուրս էր:

Gayl
27.04.2010, 01:25

Ես մի անգամ եմ տեսել, մեկ անգամ էլ կնայեմ:
Ինձ թվում է, ոչ միայն Միլիտոի այլ Սնեյդերի գոլը նույնպես օֆսայիդից էր, դե նորմալ կրկնություն ցույց չտվեցին:Իսկ ո՞վ է ասում, որ խաղը առած չէր, կարողացան արեցին:

Barcamaniac
27.04.2010, 06:44
Սնեյդերի գոլը ինձ թվաց, որ օֆսայդից չի: Իսկ խաղն էլ դժվար առած լինի: ՉԼ-ի կիսաեզրափակիչը առնելու խաղ չի: Ուղղակի եզրային մրցավարը տասը մետր հետ էր մնացել, դրա համար էլ չհասցրեց տեսնի: Իսկ վաբշե տենց խաղերին չի կարելի հավայի սուդյաների նշանակել: Պետք ա անունով մրցավարների դնեն, որ ոչմեկ ռիսկ չանի ինչ-որ սիրաշահի, կաշառի: Օրինակ` Բուզակկան, Ռոզետտին, Հովարդ Վեբը: Կամ էլ գոնէ Էվրեբեն:hands:

Barcamaniac
27.04.2010, 06:47
Այս վիդեոյում հստակ երևում ա խաղից դուրս վիճակը: Ուղղակի իտալացի օպերատորները ցույց չտվեցին բոլոր դիրքերց կրկնապատկերը:

http://www.youtube.com/watch?v=6HPgSkUi87M&feature=related
http://www.youtube.com/watch?v=O27EA-oMxYQ

Gayl
27.04.2010, 11:17
Սնեյդերի գոլը ինձ թվաց, որ օֆսայդից չի: Իսկ խաղն էլ դժվար առած լինի: ՉԼ-ի կիսաեզրափակիչը առնելու խաղ չի: Ուղղակի եզրային մրցավարը տասը մետր հետ էր մնացել, դրա համար էլ չհասցրեց տեսնի: Իսկ վաբշե տենց խաղերին չի կարելի հավայի սուդյաների նշանակել: Պետք ա անունով մրցավարների դնեն, որ ոչմեկ ռիսկ չանի ինչ-որ սիրաշահի, կաշառի: Օրինակ` Բուզակկան, Ռոզետտին, Հովարդ Վեբը: Կամ էլ գոնէ Էվրեբեն:hands:
Այն էլ ոնց կարելի է առնել, ամեն մեկն էլ իր գին ունի;) իսկ Մայքոնի դեղին չի տեսե՞լ կամ էլ Պույոլին խի՞ տվեց:

Barcamaniac
27.04.2010, 19:24
Հա, Պույոլի դեղինն իսկապես անիմաստ էր: Ինտերի խաղացողները համոզեցին մրցավարին, որ Պույոլին դեղին քարտ ցույց տա: Էէէհ, արդար չի էս աշխարհը էլի: Բայց դե պետք ա սենց վիճակից էլ դուրս գանք: Բարսելոնան հաստաաատ ընդունակ ա 2-0 կրել ցանկացած մրցակցի իրա դաշտում: Կամ էլ 3-0, կամ 4-1:

Yellow Raven
27.04.2010, 19:39
Ավելացնեմ, որ դեղին քարտի պատճառով եզրափակիչը կարող է բաց թողնել միայն Դանիել Ալվեսը:)
Եթե հայտնվենք եզրափակիչում էլի
:))

GevSky
28.04.2010, 01:12
Հլա հասնենք եզրափակիչ էնվախտ կմտածենք Ալվեսը խաղա թե չէ;)

Gayl
28.04.2010, 01:18
Հա, Պույոլի դեղինն իսկապես անիմաստ էր: Ինտերի խաղացողները համոզեցին մրցավարին, որ Պույոլին դեղին քարտ ցույց տա: Էէէհ, արդար չի էս աշխարհը էլի: Բայց դե պետք ա սենց վիճակից էլ դուրս գանք: Բարսելոնան հաստաաատ ընդունակ ա 2-0 կրել ցանկացած մրցակցի իրա դաշտում: Կամ էլ 3-0, կամ 4-1:

Անարդար չլիներ Բարսան Չելսիի հետ կխաղար, գոնե նույն բաները խաղից հետո ասես, խաղից առաջ արդեն խոշոր հաշիվ ես հաստատում, խիստ կասկածում եմ, որ Բարսան դուրս ա գալու:

Ներսես_AM
28.04.2010, 12:41
http://www.youtube.com/watch?v=vxPOp2bGjNc&feature=player_embedded
...

DavitH
28.04.2010, 13:59
Կամ էլ 3-0, կամ 4-1:
հասկացանք Բարսելոնայի մոլի երկրպագու ես, ես էլ նենց ոչինչ :) բայց պետք չի օդում թվեր կրակել
դու թվերն ես ասում բայց չես մտածում թե ա ոնց կարա 4-1 պրծնի ուրեմն ինտերը մեղմ ասած վալեբոլի թիմ ա, բայց տենց չի
կամ նույնը 3-0, ուրիշ բան 2-0 նորմալ ա հնարավոր ա բարսան կարա 2-0 կրի

Yellow Raven
28.04.2010, 14:08
http://www.youtube.com/watch?v=vxPOp2bGjNc&feature=player_embedded
...

Շատ լավն էր:love

Yellow Raven
29.04.2010, 23:11
Նոր պատահմամբ 2007 թվականին Real_ist-ի կողմից արված էս գրառմանը հանդիպեցի`

Ներկա պահին օբյեկտիվորեն ամենա լավը Ռեալնա խաղում,ինչը ինձ շաատ հաճելի ա ու հաստատ ավելի արժանի ա,ու ընթհանրապես,եթե վերցնենք օրինակ առաջատարների միջև խաղերը մենակ,Ռեալը էլի առաջատարա դուս գալիս,
ուղղակի ես տարի նոր թիմա կառուցվել,դրա համարել սկզբում շատ անստաբիլ էին,ինչը երևում էր նամանավանդ միջակ թմերի հետ խաղերում,բայց հիմա իրոք Կապելոյի թիմը լիովին կազմավորվելա,իսկ եթե վերցնենք Բարսելոնին,ապա ուղղակի իրա կլասի շնորհիվ միջակ թմերին կրելու շնորհիվա որ հիմա առաաջին տեղում է,իսկ ամենապատասխանատու խաղերում Բարսայի ուժը ես տարի ընթանրապես չի երևում,լիովին տապալվում են ուժեղ մրցակիցների հետ խաղերում
հուսովեմ Ռեալը կվերականգնի Ռեալի արքայությունը Իսպանիայում

http://www.akumb.am/showthread.php/9137-%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%A4%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1-%D4%BB%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%A5%D5%B4%D5%BA%D5%AB%D5%B8%D5%B6?p=272733&viewfull=1#post272733

Համաձայն չեք, որ այս տարի լրիվ նույն պատկերն է` ուղղակի թիմերն են տեղերով փոխվել:)

REAL_ist
29.04.2010, 23:37
Դե պատմություննա տենց, միշտ էլ Ռեալն ու Բարսան հերթով տեղերով փոխվում են :) Էս դեպքում մի տարբերություն կա, 2007-ի Բարսայի մոտ անկում էր, իսկ ներկայիս Ռեալը նոր թիմա ձևավորում:

GevSky
30.04.2010, 04:37
Դե պատմություննա տենց, միշտ էլ Ռեալն ու Բարսան հերթով տեղերով փոխվում են :) Էս դեպքում մի տարբերություն կա, 2007-ի Բարսայի մոտ անկում էր, իսկ ներկայիս Ռեալը նոր թիմա ձևավորում:
Ռեալը 5-6 տարիա թիմա ձևավորում, ու Լա լիգան հաղթումա , երբ Բարսան անկումա ունենում... Շուտվանից չեմ հիշում Ռեալ որը կոնկրետ անկախ Բարսայի խաղից ամենաուժեղը կգտնվի:)

REAL_ist
30.04.2010, 13:08
Ինչ 5-6 տարի ապեր? Լա Լիգան Ռեալը կարա հաղթի նույնիսկ հիմիկվա չձևավորված թմով: Արի դեմագոգիայով չզբաղվենք, անիմաստ խոսակցությունա, միշտ էլ կարելիա հաղթողի ուժը պատճառաբանել պարտվողի անկումով: Նույն տրամաբանությամբ Բարասայի վերելքը սկսվեց 2003թ.-իս սկսված Ռեալի անկումով:

h.s.
02.05.2010, 02:43
Վիլյառեալ - Բարսա 1:4

Շնորհավոր մեզ:) Մեկա Լա Լիգան հաղթելու ենք:

GevSky
02.05.2010, 03:22
Ամենաշատը Բոյանի գոլը դուրս եկավ:hands Ես ասում էի որ մի քիչ հնարավորություն տա Պեպը Բոյանը կապացուցի որ հաջորդ ապագա աստղը հենց ինքնա…
Հ.Գ. աչքիս Բարսան սեփական կանտեռայով մաքուր հարձակման գիծ կազմի հետագայում, եթե հաշվի առնենք նաև որ Ժեֆրեննել հերթա կանգնել:)

h.s.
02.05.2010, 04:04

էրեկ կարդացի որ Բարսան ուզումա Վիլյաին առնի ու գործարքի մաս կարողա կազմի Բոյանի Վալենսիա տեղափոխվելը:(

Yellow Raven
02.05.2010, 12:22
Մոռացեք, Պեպը էդքան հիմար չի, որ Բոյանին վաճառի:)
Իսկ Վիլյային դեռ անցած տարի պետքա գնեին` Իբրայի փոխարեն:)

Լեո
02.05.2010, 12:26
Հ.Գ. աչքիս Բարսան սեփական կանտեռայով մաքուր հարձակման գիծ կազմի հետագայում, եթե հաշվի առնենք նաև որ Ժեֆրեննել հերթա կանգնել:)

Միակ խնդիրն էն ա, որ տղերքը բոյից մի քիչ խեղճ են :pardon

Դարք
02.05.2010, 12:48
Միակ խնդիրն էն ա, որ տղերքը բոյից մի քիչ խեղճ են :pardon

չգիտեմ դուք զգացել եք թե չէ,անկյունայիների վախտ Բոյանը անընդհատ երկմտումա որտեղ դիրքավորվի

DavitH
02.05.2010, 13:08
իմ կարծիքով էլ Բոյանին պետք չի ծախել կամ փոխանակել ինքը լավն ա այ կարան Իբրային փոխեն
ու մի բան էլ Վիլայի գալը երևի նշանակումա Անրիի վերջը???

GevSky
02.05.2010, 16:33
իմ կարծիքով էլ Բոյանին պետք չի ծախել կամ փոխանակել ինքը լավն ա այ կարան Իբրային փոխեն
ու մի բան էլ Վիլայի գալը երևի նշանակումա Անրիի վերջը???
Անրիի վերջ արդեն եկելա, ինչ կապ ունի ով կգա, եթե արդեն Պեդրոն մշտական հարձակվողա, կենտրոնում դե Իբրանա, մյուս հարձակվողի մասին էլ չասեմ: Իսկ Բոյանն ու Ժեֆրենը արդեն հերթ են կանգնած հիմնական կազմ մտնելու համար, էլ չեմ ասում Կեյրիսոնի մասին, ով շատ տաղանդավոր ու արագ աճող ֆուտբոլիստա, ու իրան առան բրազիլական Պալմեյրասից ու արենդայով տվեցին Բենֆիկային որ եվրոպական խաղամակարդակ ձեռք բերի և ադապտացվի եվրոպական ֆուտբոլին:
Շատ սխալ կլինի էս տրանսֆերին հարձակվող առնելը, մեզ հարձակվող ընդհանրապես պետկ չի, այ պետկա Չինգրինսկիին հանեն Էնրիկեյին արենդայից հետ բերեն, մեկել կենտրոնի 2 ֆուտբոլիստ առնեն՝ հարձակվողական, ասենք Սեսկ, Մատա... ու կենտրոնական հենակետային:

GevSky
02.05.2010, 16:47
էրեկ կարդացի որ Բարսան ուզումա Վիլյաին առնի ու գործարքի մաս կարողա կազմի Բոյանի Վալենսիա տեղափոխվելը:(

Իմ կարծիքով դա աբսուրդա, բամբասանքներ են: Հիմա ասեմ լիքը պատճառ որ չի կարա տենց բան լինի՝
1. Պեպը միշտ շեշտը դնումա սեփական ուժերի հետևաբար կանտեռայի վրա
2. Ոչ մի պատճառ չկա Բոյանին տալ ուրիշին, քանզի Բոյանը Պեպի համար ավելի մեծ արժեք ունի քան Վիլյան, նույնը նաև իմ համար:)
3. Վիլյան պահեստային չի նստի, իսկ Բոյանը նստումա ու չի բողոքում, սպասումա իր աստղային ժամին երբ հիմնականո կազմում կխաղա
4. Դավիդը կայացած ֆուտբոլիստա, կամ պետկա Իբրան հիմնական կազմից դուրս, որը շաատ քիչ հավանական է, կամ Պեդրոն՝ որի պես դժվար որևէ նորեկ խաղա, Մեսսիի մասին լռում եմ: Այսինքն հարձակվողի կարիք ընդհանրապես չունի Բարսան, որ իզուր փողեր վատնի: եթե առնի կիսապաշտպան միգուցե, կամ եզրային պաշտպան:

Լեո
02.05.2010, 17:34
2. Ոչ մի պատճառ չկա Բոյանին տալ ուրիշին, քանզի Բոյանը Պեպի համար ավելի մեծ արժեք ունի քան Վիլյան, նույնը նաև իմ համար:)

Գև ջան, էս ինֆորմացիան քեզ որտեղի՞ց: Բարսայի առևտրային գաղտնիքներն ինչու՞ ես հրապարակում :))

GevSky
02.05.2010, 17:59
Գև ջան, էս ինֆորմացիան քեզ որտեղի՞ց: Բարսայի առևտրային գաղտնիքներն ինչու՞ ես հրապարակում :))

Լեո ջան մի 100 անգամ ասելա, որ ինքը թույլ չի տա որ Սեսկի սխալը կրկնվի.... Իսկ Բոյանը ջահել աճող ֆուտբոլիստա վաղը մյուս օր Վիլյայի տեղ ինք պետկա հավաքականում խաղա: Ինչքան հիմար պետկա լինի որ իր տաղանդավոր սանին փոխի Վիլյայի հետ: Համել գաղտնիքներ չեն այլ հասարակ լոգիկային ենթարկվող եզրակացություններ::B

Barcamaniac
02.05.2010, 19:45
Վիլյայի մասին շատ եմ կարդացել, որ պիտի գա Բարսելոնա: Բայց Հնարավոր ա, որ Բոյանին չփոխանակեն, այլ ուղղակի առնեն Դավիդին: Ամեն դեպքում, հիմա բոյանն ու Իբրան `ս լուրերից հետո իրանց ճղելու են, հնարավորինս լավ են խաղալու, որ ապացուցեն իրանց առավելությունը: Որտև երկուսն էլ կուզեն մնալ բարսելոնայում ու չնստել նստարանին: Վիլյայի գալը գարա ավելի մոտիվացնի մեր հարձակվողներին; Ինձ թվում ա Ալվեսին ա պետք մի կոնկուրենտ, որ սկսի ավելի լավ խաղա, պայքարի հիմնական կազմի համար: Թե չէ էս տարի Ալվեսն Էդքան էլ դուրս չի գալիս:

Gayl
03.05.2010, 01:45

Ես էլ գիտեի Վիլյային Բարսան 40 միլիոնով արդեն առել է:
Իբրային Մանչեստր Սիթին ուզում ա առնի, հնարավոր ա Իբրան այս տարի Բարսից գնա:

h.s.
03.05.2010, 15:38
Ես էլ գիտեի Վիլյային Բարսան 40 միլիոնով արդեն առել է:
Իբրային Մանչեստր Սիթին ուզում ա առնի, հնարավոր ա Իբրան այս տարի Բարսից գնա:

Ես կուզեմ որ Իբրան գնա Սիթի, Վիլյան էլ գա: Իմ կարծիքով հարձակման գիծը ահագին կուժեղանա, բայց Բարսան դժվար ծախի: Ավելի ճիշտ Իբրան չի գնա:

GevSky
03.05.2010, 16:58
Ինձ չի հետաքրքրում ով կգնա ով կգա... մենակ Բոյանը մնա, որովհետև իմ ամենասիրած ֆուտբոլիստներիցա, ու շաաատ շատ մեծ հույսեր ունեմ իրա հետ կապված, իրա մեջ երկրորդ Մեսսի եմ տեսնում....

Barcamaniac
05.05.2010, 00:03
Վիլյառեալ 1 - 4 Բարսելոնա, Բարսելոնա 4 - 1 Տեներիֆե: Կարող ա Սեվիլյային էլ 4 - 1 կենք: Շնոհավոր ևս մի հաղթանակի կապակցությամբ: Մեսսին որ սենց շարունակի, կարող ա 35-րդ գոլն էլ խփի:

Ապե Ջան
05.05.2010, 00:46
Բարսելոնա - Տեներիֆե 4:1 Շնորհավոր մեզ :hands :P

GevSky
05.05.2010, 01:54
Վիլյառեալ 1 - 4 Բարսելոնա, Բարսելոնա 4 - 1 Տեներիֆե: Կարող ա Սեվիլյային էլ 4 - 1 կենք: Շնոհավոր ևս մի հաղթանակի կապակցությամբ: Մեսսին որ սենց շարունակի, կարող ա 35-րդ գոլն էլ խփի:

Իմիջիայլոց նկատել եք թե ինչքան շատա կրկնվում 4-1 հաշիվը
Այս մրցաշրջանում՝
26/07/2009 Ալ-Ահլի 1-4 Բարսա
22/09/2009 Ռասինգ 1-4 Բարսա
03/04/2010 Բարսա 4-1 Ատլ. Բիլբաո
06/04/2010 Բարսա 4-1 Արսենալ
01/05/2010 Վիյառեալ 1-4 Բարսա
04/05/2010 Բարսա 4-1 Տեներիֆե
Հետաքրքիրա.. ինքը նենց հաշիվ չի որ պետքա շատ կրկնվի:)

Barcamaniac
05.05.2010, 17:31
Հա, ես նկատել էի, չնայած Ալ Ահլիին չէի հիշում ինչքանով ենք կրել:

Լեո
06.05.2010, 21:12
Կրոյֆի 100-դրամանոց հուշադրամը

http://www.cdaily.am/images/news_0/18191331273088863.jpg

ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆին: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում:
Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ:

Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` 100 դրամ, որից ներքև Հայաստանի Հանրապետության զինանշանն է:
Հուշադրամի դարձերեսին հոլանդական դրոշի գունային ֆոնի վրա Յոհան Կրոյֆի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է:

Դիմապատկերից ձախ եզրաշուրթի մոտ ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում եզրաշուրթի մոտ Յոհան Կրոյֆի ստորագրությունն է: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է JOHAN CRUYFF:
Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը` 100 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ, 925 + 50
Զանգվածը` 28,28 + 0,25 գ
Տրամագիծը` 38,61 + 0,15 մմ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` հարթ
Տպաքանակը` մինչև 20000 հատ

ԿԱՊԻՏԱԼ (http://www.cdaily.am/home/paper/2010_05_06/news/19133/)

Ապե Ջան
07.05.2010, 01:48
Շաբաթավա կենտրոնական հանդիպումը Սևիլյա - Բարսելոնա 08-05-2010 ժամը 22:00-ին:

Վերջին 3 հանդիպումերը Բարսելոնան հածթել է Սևիլիային՝

1:3
0:2
0:1

Yellow Raven
07.05.2010, 15:03
Շաբաթավա կենտրոնական հանդիպումը Սևիլյա - Բարսելոնա 08-05-2010 ժամը 22:00-ին:

Վերջին 3 հանդիպումերը Բարսելոնան հածթել է Սևիլիային՝

1:3
0:2
0:1

24:00-ին:)

Barcamaniac
07.05.2010, 16:30
Վերջին հանդիպումը Բարսան հաղթել է 4-0 հաշվով Սեվիլյային: Դու երևի նկատի ունես Սանչես Պիսխուանում հաղթանակները:

GevSky
07.05.2010, 16:42
24:00-ին:)

Լավ կլիներ Բարսան ուշադրություն դարձներ նրան, որ Սեվիլյան 4-րդ տեղի համարա պայքարում Մայորկայի հետ, հիմա 1 միավորով առաջա, եթե ստեղ իրա դաշտում միավոր կորցնի տխուրա, որովհետև սպասվումա որ Մայորկան Դեպորի ու Էսպանյոլի հարցերը հեշտությամբ կլուծի, նենց որ իրան ճղելույա...
Մյուս կողմից եթե մենք էդքան բան հասկանում ենք ուրեմն բարսան արդեն դրա տասնապատիկնա հասկացել շատ շուտվանից ու դրա դեմ արդեն բազմաթիվ ալտերնատիվ տարբերակներ կունենա: Երևի շեշտը կդրվի արագ գոլի վրա....

Լեո
08.05.2010, 19:26
Եթե Ատլետիկ Բիլբաոն մի քիչ տրամադրվի, հենց Էսօր չեմպիոն կդառնանք http://www.akumb.am/images/icons/icon10.gif

GevSky
08.05.2010, 20:10
Բարսանել որ էսօր տրամադրությունը չգցի էլի Չեմպիոն կդառնանք:)

Barcamaniac
08.05.2010, 23:53
Ինչ լավ մայիսի 9 ա լինելու: Հաղթանակ հաղթանակի օրը:

Ապե Ջան
09.05.2010, 00:55
Սևիլյա - Բարսելոնա 2:3

Հալալա տղեքին: Ապրեք: Այս ենց են ֆուտբոլ խաղում:
Հիմա ռեալը ուզումա թող մի 10 հատ էլ գոլ խփի, մեկա չի հասնելու:
Շնորհավորում եմ մեզ:

Խնդրեմ: (http://protonet.ru/video/movie.html?rt_movie_id=3223098)

GevSky
09.05.2010, 01:06
Բա գոլերը մեկը մեկից լավ... Ամենալավը Մեսսիինն էր, հետո Բոյան նոր Պեդրո... Իսկ Մեսսիի գոլը ուղղակի շեդեվր էր: Ապրեն տղերքը... Մենակ Բարսելոնյան սինդրոմը դուրս չեկավ, որ 3 գոլից հետո արխային ընկան:

Լեո
09.05.2010, 09:46
Շնորհավոր, չեմպիոնի ֆանատներ http://www.akumb.am/images/icons/icon10.gif

Tyler
09.05.2010, 10:03
Էս Սեվիլյան մենակ Ռեալի դեմ ա իրան ճղում :)) իսկ սենց խաղում, մանավանդ որ որոշվում էր թիմի մասնակցությունը ՉԼ-ին, լրիվ դիիիիինջ...

Լեո
09.05.2010, 10:14
Էս Սեվիլյան մենակ Ռեալի դեմ ա իրան ճղում :))

Ռեալի վրա ա ուժը պատում, Ռեալին ա հաղթում :))

DavitH
09.05.2010, 12:30
Շնորհավոոորրրրր Չեմպիոններին

Yellow Raven
09.05.2010, 12:40
Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ,իսկ չեմպիոնության համար դեռ վաղ է ինչ-որ բան ասել;)

Tyler
09.05.2010, 13:16
Ռեալի վրա ա ուժը պատում, Ռեալին ա հաղթում :))

Կակ ռազ ուժը, որ ուզեն, սաղի վրա էլ պատում ա: Երեկ մի 5 րոպե վիզ դրած խաղացին 2 հատ գոլ խփին, իսկ մնացած վախտ ոչ էն ա պաշտպանվում են, ոչ էն ա հարձակվում:

Barcamaniac
09.05.2010, 13:39
Tyler, Ատլետիկոն էլ մենակ Բարսելոնայի դեմ ա վիզ դնում: Ամեն դեպքում առանց Իբրայի ավելի ազատ են խաղում հարձակվողները: Չկան անիմաստ բարձրից փոխանցումներ: Իսկ եթե Մեսսին ու Բոյանն իրանց պահերն օգտագործեին, Սեվիլյան երկու գոլ չէր խփի:

Ներսես_AM
10.05.2010, 01:00
ՄՈԴԵՐԱՏՈՐԱԿԱՆ. http://www.akumb.am/showthread.php/1213-FC-Real-Madrid-%D5%8C%D5%A5%D5%A1%D5%AC-%D5%84%D5%A1%D5%A4%D6%80%D5%AB%D5%A4?p=1998998&viewfull=1#post1998998 Էս անգամ էլ առանց տուգանայինների, մյուս անգամ տենց չի լինի

Yellow Raven
10.05.2010, 14:14
Բարսայի բասկետբոլի թիմը դարձավ Եվրոլիգայի (համարժեք է ֆուտբոլի Չեմպիոնների Լիգային) չեմպիոն` եզրափակիչում 86-68 հաշվով հաղթելով հունական Օլիմպիակոսին:)

Հ.Գ. Մինչ այդ 1/4-ում Ռեալին էին դուրս թողել:))

Gayl
10.05.2010, 15:03
Ես կուզեմ որ Իբրան գնա Սիթի, Վիլյան էլ գա: Իմ կարծիքով հարձակման գիծը ահագին կուժեղանա, բայց Բարսան դժվար ծախի: Ավելի ճիշտ Իբրան չի գնա:
Վիլյան հզոր ֆուտբոլիստ է, ճիշտա դեռ բանավոր խոսակցություն է եղել, սակայն հավանական է որ Բարսայում կխաղա, իսկ եթե եկավ Իբրան էլ Բարսայում տեղ չի ունենա: Ենթադրում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստ գերադասում է խաղալ քան նստած մնալ, սակայն հիմա ամեն ինչ փոխվել է Սիթին ՉԼ չի մասնակցելու և հնարավոր է Իբրային չառնի:

Ապե Ջան
10.05.2010, 18:15

Ասում են որ պետքա Վիլիայի փոախրեն Կրկիչին զոհաբերեն, ինչի է՞ հազիվ թիմին հարմարվելա, գոլերա խփում տղեն:

Barcamaniac
10.05.2010, 18:41
http://www.youtube.com/watch?v=szERa67quck&feature=player_embedded#!

GevSky
10.05.2010, 22:03
Ասում են որ պետքա Վիլիայի փոախրեն Կրկիչին զոհաբերեն, ինչի է՞ հազիվ թիմին հարմարվելա, գոլերա խփում տղեն:

Տենց բան մենակ կարա Ռեալում լինի.... Իսկ Բարսան տենց բաներ չի անում... ոնց եք պատկերացնում Պեպը Բոյանին ծախի կամ ուրիշին տա.... Նաղդ տղեն խաղումա... Վերջի խաղերում Բոյանի մշտական մասնակցությունը ու նրա հաջող խաղերը վկայում են որ հաջորդ մրցաշրջանուն նրան նեսնելու ենք որպես հիմնական կազմի հարձակվող....

GevSky
10.05.2010, 22:11
Վիլյան հզոր ֆուտբոլիստ է, ճիշտա դեռ բանավոր խոսակցություն է եղել, սակայն հավանական է որ Բարսայում կխաղա, իսկ եթե եկավ Իբրան էլ Բարսայում տեղ չի ունենա: Ենթադրում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստ գերադասում է խաղալ քան նստած մնալ, սակայն հիմա ամեն ինչ փոխվել է Սիթին ՉԼ չի մասնակցելու և հնարավոր է Իբրային չառնի:

Խոսակցություն կա որ Յուվենտուսը ուզումա հետ վերադաձնի Իբրային... Ես 2 դեպք եմ տեսնում՝ Իբրան գնումա չգիտեմ ուր, միգուցե Յուվե ու գալիսա Վիլյան, կամ ոչոք չի գալիս ու չի գնում (հարձակման գծի մասին է խոսքը), հա Անրին իմ կարծիքով անկախ ամենինչից դուրս կգա
Մի բան հաստատ կարամ ասեմ կանտեռայից ոչ ոք թիմը չի լքի..... Եթե ինչ-որ մեկը գնա դա Անրին կամ Իբրան են այսինքն լեգիոներներն են անկայուն:

Gayl
10.05.2010, 22:40
Տենց բան մենակ կարա Ռեալում լինի....
Հա ճիշտա Ռեալը Էտօօին փոխանակեց Իբրայի հետ, վրայից էլ մի 30 միլիոն փող տվեց:

Gayl
10.05.2010, 22:42
Խոսակցություն կա որ Յուվենտուսը ուզումա հետ վերադաձնի Իբրային... Ես 2 դեպք եմ տեսնում՝ Իբրան գնումա չգիտեմ ուր, միգուցե Յուվե ու գալիսա Վիլյան, կամ ոչոք չի գալիս ու չի գնում (հարձակման գծի մասին է խոսքը), հա Անրին իմ կարծիքով անկախ ամենինչից դուրս կգա
Մի բան հաստատ կարամ ասեմ կանտեռայից ոչ ոք թիմը չի լքի..... Եթե ինչ-որ մեկը գնա դա Անրին կամ Իբրան են այսինքն լեգիոներներն են անկայուն:
Յուվենթուսը թե՞ Ինտեռը:
Չեմ կարծում, որ Ինտեռին Իբրայա պետք:

Gayl
10.05.2010, 22:44
Ասում են որ պետքա Վիլիայի փոախրեն Կրկիչին զոհաբերեն, ինչի է՞ հազիվ թիմին հարմարվելա, գոլերա խփում տղեն:
Դժվար այդպիսի բան անեն:

Ապե Ջան
10.05.2010, 22:50
Ես որ նայում եմ Պեպին ու իրա գործողություններին ասում եմ կարողա ես մարդը որոշի հիմաել Կրկիչին ուղարկի Բարսայից, ասենք Էտոն էլ որ գնաց տղեն կարգին խաղում էր, ու դաժը ռմբարկու էր ինչքանով որ ես եմ հիշում: Հիմա չբռնի էտ մանուկ սերնդին վարի տա, ըլննենք խայտառակ: Իսկ ինչ վերաբերվումա Դավո-ի տրանսվերին, ապա ասեմ որ շատ տեղին տրանսվերա, էսորվա դրությամբ Մեսսին ու Դավը կարգին կհհամագործակցեն իրար հետ: Չգիտեմ ես տենց եմ մտածում:

Gayl
10.05.2010, 22:53

Էտօօն Բարսայում խնդիրներ ուներ, ինչպես նաև Ռոնալդինիոն դրա համար էլ հեռացան ակումբից, թե չէ դրանք Բարսայից գնացողը չէին:

Ապե Ջան
10.05.2010, 22:54
Էտօօն Բարսայում խնդիրներ ուներ, ինչպես նաև Ռոնալդինիոն դրա համար էլ հեռացան ակումբից, թե չէ դրանք Բարսայից գնացողը չէին:

Տո չէ հա ինչ խնդրիներ, էտ ասեցին որ պատճառ լիներ գնալուն:

GevSky
11.05.2010, 00:37
Ես որ նայում եմ Պեպին ու իրա գործողություններին ասում եմ կարողա ես մարդը որոշի հիմաել Կրկիչին ուղարկի Բարսայից, ասենք Էտոն էլ որ գնաց տղեն կարգին խաղում էր, ու դաժը ռմբարկու էր ինչքանով որ ես եմ հիշում: Հիմա չբռնի էտ մանուկ սերնդին վարի տա, ըլննենք խայտառակ: Իսկ ինչ վերաբերվումա Դավո-ի տրանսվերին, ապա ասեմ որ շատ տեղին տրանսվերա, էսորվա դրությամբ Մեսսին ու Դավը կարգին կհհամագործակցեն իրար հետ: Չգիտեմ ես տենց եմ մտածում:

Ասեմ որ շատ մեծ տարբերություն կա դրսից եկածի ու իրանց սաների միջև, որպես կանոն սաները հարմարվում են ավելի լավ ու պրոբլեմատիկ չեն լինում, Բոյանի համար Պեպը ոչ միայն մարզիչա այլ ամենինչ, Բոյանը Պեպի համար կարա ամենահետաքրքիր հարձակվողից թանկ լինի ինչպես Մեսսին ու Պեդրոն, փոքր ժամանակից Պեպը իրանց մարզիչնա եղել իրանց ինքնա դաստիարակել մարդ սարքել իրա ձեռի տակ մեծացած տղերք են ու պերսպեկտիվայով, տաղանդով ու արդյունավետությամբ չեն զիջում մյուս բարձրակարգ հարձակվողներին... Հա մի բան ել ավելացնեմ որ Բոյանի հայրը աշխատումա ակումբում, որպես սկաուտ ագենտ ու շատ սիրված ու հարգված մարդա:;) Բոյանի գնալը պռոստո տակ չի կարա լինի:)

Ապե Ջան
11.05.2010, 00:42

Բա ձեն հանեք ;)
Էլ ուր գնա հոր կողքից:
Լավա լավա թող մնա, թող մնա որ հետո Մեսսի տեղը լրացնի::)

Barcamaniac
16.05.2010, 17:54
Այսօր չեմպիոն ե՞նք դառնում:

DavitH
16.05.2010, 19:23
Այսօր չեմպիոն ե՞նք դառնում:

Այսօր չեմպիոն ենք դառնում:

առանց հարցականի !!!!

Okamigo
16.05.2010, 19:39
Այսօր չեմպիոն ե՞նք դառնում:

Բա ոնց,Բարսա դավայ,էսորվա խաղում Բարսա շատ գոլեր եմ սպասում

Barcamaniac
16.05.2010, 20:04
Սպասում եմ ինը հատ գոլ: Էն Չելսին վերջին խաղում ութ գոլ խփեց ու դառավ չեմպիոն: Դրա համար էլ ես ինը գոլ եմ սպասում:

Yellow Raven
16.05.2010, 20:13
Անգամ 1-0-ից գոհ կլինեմ,ի՞նչ 9 հատ գոլ:)

DavitH
16.05.2010, 21:22
9 գոլ???? էտ թիվ ա հո եսիմ ինչ չի էս ֆուտբոլ ա ու գոլերը մեր ցանկությամբ չեն

հգ ռեալը կրվում ա :)

DavitH
16.05.2010, 21:35
2-0 վատ չի :)

Okamigo
16.05.2010, 22:56
Շնորհավորում եմ բոլորիս Բարսելոնայի արժանի չեմպիոնության առիթով

h.s.
16.05.2010, 23:02
Բարսան Չեմպիոնա!!!!!!!!!!!!

Ապե Ջան
16.05.2010, 23:06
Բարսելոնան կրկին չեմպիոն

Նարե
16.05.2010, 23:14
Լավագույնը լավերից, Բարսելոնաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա

DavitH
16.05.2010, 23:43
Շնորհավոր Շնորհավոր Բարսան ապացուցեց որ ինքը լավն ա ինքը ուժեղա
Շնորհավոր Բարսա

REAL_ist
16.05.2010, 23:44
Շնորհավոր :)

Ապե Ջան
16.05.2010, 23:44
Շնորհավոր Շնորհավոր Բարսան ապացուցեց որ ինքը լավն ա ինքը ուժեղա
Շնորհավոր Բարսա

Բայց ինչի ապացուցելու կարիք կար հա՞

DavitH
16.05.2010, 23:50
Բայց ինչի ապացուցելու կարիք կար հա՞

դե միշտ էլ կան մարդիկ ովքեր մինչև վերջ հույսեր են փայփայել, օրինակ ռեալի երկրպագուների մի մասը

Ապե Ջան
16.05.2010, 23:53
դե միշտ էլ կան մարդիկ ովքեր մինչև վերջ հույսեր են փայփայել, օրինակ ռեալի երկրպագուների մի մասը

Ոէրեմն միտքտ անավարտ չթողնեիր:
Շնորհավոր Բարսա: Շնորհավոր Բարսայի երկրպագուներ: Բարսան ևս մեկ անգամ ապացուցեց որ ինքը ուժեղա....

GevSky
17.05.2010, 00:07
Սպասում եմ ինը հատ գոլ: Էն Չելսին վերջին խաղում ութ գոլ խփեց ու դառավ չեմպիոն: Դրա համար էլ ես ինը գոլ եմ սպասում:

Չելսին 8 գոլ խփեց, բայց չելսին սենց գեղեցկություն ու իսկական ֆուտբոլ ցույց չտվեց;)
Շնորհավոր բոլոր կուլեներին:
Բարսա ՉԵՄՊԻՈՆ:hands

DavitH
17.05.2010, 00:10
Չելսին 8 գոլ խփեց, բայց չելսին սենց գեղեցկություն ու իսկական ֆուտբոլ ցույց չտվեց;)

դե Չելսին լսել ա որ ֆուտբոլը գեղեցիկ ա գոլերով, բայց սխալ ա հասկացել !!!!
Ֆուտբոլը գեղեցիկ ա գեղեցիկ գոլերով

Yellow Raven
17.05.2010, 13:02
Բարսելոնա:love
Մեսսին այս մրցաշրջանում 42 գոլ խփեց ընդհանուր առմամբ,ֆանտաստիկա :)

Լեո
17.05.2010, 20:13
Բարսելոնա, չեմպիոն :P :hands

Շնորհավորում եմ իսկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին :)

Ապե Ջան
17.05.2010, 22:41
Անդրադառնալով 2009թ. - ին մեկնարկած Լա Լիգային, փորձենք կատարել համեմատություններ. անցած 2009/2010 մրցաշրջանում Բարսելոնա ընդդեմ Ռեալ Մադրիդ հակամարտությանը::P

Անցած ամառվա բացված տրանսվերային պատուհանի ժամանակ Բարսելոնան ի տարբերություն իր հավեժ վոխերիմ թշնամի Ռեալ Մադրիդի եղավ ավելի համեստ: Բարսելոնա եկավ բոլոր ֆուտբոլասերներին քաջ հայտնի, Ինտերի գլխավոր ռմբարկու,հարձակվող՝ Զլատան Իբրահիմովիչը: Փոխարենը թիմից հեռացավ Բարսելոնայի ռմարկուներից (իհարկե ոչ միայն ռմբարկու) Սամուել Էտօ - ն: Իհարկե բոլորին հայտի էր Էտօի հեռացման պատճառը: Այսպիսով Բարսելոնա եկավ ևս մի հարձակվող, ակնկալիքներով որ ավելի պետք է ուժեաղնալ հարձակման գիծը: Իբրահիմովիչի տրանսվերը կարող ենք համարել որոշ չափով կայացած տրանսվեր: Չասենք շատ շուտ, բայց համենայնդպես Իբրան հարմարվեց թիմի խաղին, գտավ իր խաղը և սկսեց գնդակոծել Բարսաի մրցակիցներից շատերին: Նույնը չէի ասի Էտօի մասին: Սևամորթը Ինտերում իհարկե ունի իր տեղը, բայց ինչքան էլ նա լավ հանդես գալիս է Ինտերում, միևնույն է իր այդ խաղը չխաղաց Ինտերում: Էս պարագայում կարող ենք ասել որ ֆուտբոլիստը տարիքն արդեն առել է, բայց ոչ, նա Բարսայում ցույց էր տալիս աննկարագրելի դիտարժան ֆուտբոլ: Ինչու նա Ինտերում չղաղաց այնպես, ինչպես խաղում էր Բարսելոնայում. դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Բարսելոնա եկավ նաև Չիգիրինսկին, որը այդպես էլ չկարողացավ հարմարվել թիմի խաղին, չկարողացավ գտնել իր խաղը, և հիմնականում նա իր տեղը զբաղեցրեց պահեստայինների շարքում: :)
Բարսելոնայի դեղին արդեն 2-րդ տարին կանգնած է երիտասարդ մարզիչ (ի դեպ Բարսելոնայի նախկին սան) Պեպ Գուարդոլիան: Պեպը կարողացավ կազմակերպել թիմային գեղեցիկ ու արդյունավետ խաղ: Նայելով իր տարիքին ու այդպիսի մեծ հաջողություններին, թ՞ե մարզչական և թ՞ե ֆուտբոլային ասպարեզում. ուղղակի միայն երազել կարելի է, այդ տարիքում ու այդպիսի տիտղոսներ: Այս տարվա Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը Բարսելոնան այդքան էլ լավ հանդես չեկավ: Կիսաեզրաթակիչում Բարսելոնան դուրս մնաց հետագա պայքարից: Դժվարանում եմ ասել թե ինչը պատճառ հանդիսացավ, բայց փաստը մնում է փաստ: Դուրս մնաց նաև Իսպանիայի կուբկի պայքարից: Աձսպիսով Բարսելոնան ցուցադրելով գեղեցիկ, դիտարժան արդյունավետ և հաղթական ֆուտբոլ տիրացավ Իսպանական Լա Լիագի գավաթին:

Ապե Ջան
19.05.2010, 11:50
Համաձայն Goal.com կայքի վարկածի` «Բարսելոնայի» ուկրաինացի լեգիոներ Դմիտրի Չիգրինսկին ընդգրկվել է իսպանական Պրիմերայի 2009-2010թթ. մրցաշրջանի վատագույն խաղացողների խորհրդանաշական հավաքականում:

Չիգրինսկու տրանսֆերը կարելի է համարել եվրոպական մրցաշրջանի ամենաանհաջողներից մեկը: Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» նախկին կենտրոնական պաշտպանը «Բարսա» է տեղափոխվել 25 մլն եվրոյի դիմաց, ինչից հետո կատալոնացիների կազմում հանդես է եկել մոտ 10 հանդիպումներում:
«Խերեսի» հետ սարսափելի խաղը, որի ժամանակ նա չէր կարողանում նույնիսկ պահել գնդակը, կարող է դառնալ Չիգրինսկու վերջին խաղը իսպանական թիմում: Ամենայն հավանականությամբ, Գվարդիոլան մինչև հաջորդ մրցաշրջանի սկիզբը նրան ետ կուղարկի Արևելյան Եվրոպա:
Պրիմերայի հակահավաքականում Չիգրինսկուն մենակ չեն թողել «Տեներիֆեի» դարպասապահ Սերխիո Արագոնեսեսը (74 գոլ 38 խաղում), պաշտպաններ Ռաֆայել Սաստրեն («Սպորտինգ»), Գոնսալո Ռոդրիդեսը («Վիլյառեալ»), Դավիդ Պրիետոն («Խերես»), կիսապաշտպաններ Շունսուկե Նակամուրան («Էսպանյոլ»), Լուի Գարսիան («Ռասինգ»), Ժարմեն Պենանը («Սարագոսա»), հարձակվողներ Բեն Սախարը («Էսպանյոլ») և Մանուչոն («Վալյադոլիդ»), ինչպես նաև Տիերի Անրին «Բարսելոնայից»:

Աղբյուրը (www.armsport.am)

Ապե Ջան
19.05.2010, 11:54
Լոնդոնի «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասը դիմել է թիմի ղեկավարությանը և խնդրել վաճառել իրեն «Բարսելոնային»:
Օրերս Ֆաբրեգասը մեկնել է Լոնդոն` քննարկելու իր ապագա ծրագրերը անգլիական ակումբի հետ:

«Բարսելոնայի» սանը բազմիցս նշել որ մի օր նա վերադառնալու է «Կամպ Նոու», և այժմ, ըստ Սեսկի, այդ պահը հասունացել է: Ընդ որում, լոնդոնցիների ավագը ուզում է լուծել բոլոր հարցերը մինչև աշխարհի առաջնության սկիզբը, որին նա մասնակցելու է Իսպանիայի հավաքականի կազմում: Ֆաբրեգասը խնդրել է ղեկավարությանը վաճառել իրեն կատալոնացիներին 30-35 մլն ֆունտ ստերլինգով:

«Ես շատ կուզեի տեղափոխվել«Բարսելոնա», - հայտարարել է նա, - ընդ որում, ես այդ որոշումը կայացրել եմ անկախ այն բանից` ուզում է «Բարսան» ձեռք բերել ինձ թե ոչ:
Կապտա-նռնագոյնների արձագանքը հետևեց ակնթարթորեն. ակումբի պաշտոնական կայքում հայտնվեց նախագահ Ժոան Լապորտայի հետևյալ հայտարարությունը. «Հիանալի է, որ հենց ֆուտբոլիստն է առաջինը խոսել դրա մասին: Եթե քարտուղար Չիկի Բեգիրիստան համաձայն լինի նման պայմաններին, ապա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններն «Արսենալի» հետ», - հայտարարել է Լապորտան, հայտնում է իսպանական AS-ը:

Աղբյուրը (www.armsport.am)

Ապե Ջան
19.05.2010, 12:05
Բարսելոնան» ավարտում է բոլոր փաստաթղթային հարցերը` կապված հարձակվող Տիերի Անրիի` ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլ» տեղափոխվելու հետ: Դրա մասին հայտարարել է կատալոնցիների փոխնախագահ Ռաֆայել Յեստեն, հայտնում է Goal.com-ը:
Սպասվում է, որ գործարքը կավարտվի մոտ օրերս: Չնայած ինքը Անրին նշել է, որ դեռ չի կարող ասել, թե ինչպես կդասավորվի իր կարիերան:
Նախորդ մրցաշրջանում Անրին անց էր կացրել 21 հանդիպում և խփել 4 գոլ:

Աղբյուրը (www.armsport.am)

Ապե Ջան
19.05.2010, 16:39
Ուշադրություն

Վալենսիայի» հարձակվող Դավիդ Վիլյան ուրբաթ օրը կտեղափոխվի «Բարսելոնա»: Ֆուտբոլիստը Բարսելոնա կժամանի հինգշաբթի երեկոյան:
Ուրբաթ նա բուժհետազոտություն կանցնի և կստորագրի 4 տարվա պայմանագիրը` ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է կատալոնցիների պաշտոնական կայքը:

Հարձակվողի տրանսֆերը «Բարսելոնայի» համար կարժենա 40 մլն եվրո: Ուրբաթ Վիլյան պաշտոնապես մուտք կգործի «Կամպ Նոու»:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում Վիլյան անց է կացրել 32 խաղ և խփել 21 գնդակ:

Աղբյուրը (www.armsport.am)

h.s.
19.05.2010, 16:58
Շատ ուրախալիա, բայց ցավոք սրտի իրա խաղը Բարսայի կազմում կարամ տենամ 2 տարի հետո:(

Gayl
20.05.2010, 01:36
Լոնդոնի «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասը դիմել է թիմի ղեկավարությանը և խնդրել վաճառել իրեն «Բարսելոնային»:
Օրերս Ֆաբրեգասը մեկնել է Լոնդոն` քննարկելու իր ապագա ծրագրերը անգլիական ակումբի հետ:

«Բարսելոնայի» սանը բազմիցս նշել որ մի օր նա վերադառնալու է «Կամպ Նոու», և այժմ, ըստ Սեսկի, այդ պահը հասունացել է: Ընդ որում, լոնդոնցիների ավագը ուզում է լուծել բոլոր հարցերը մինչև աշխարհի առաջնության սկիզբը, որին նա մասնակցելու է Իսպանիայի հավաքականի կազմում: Ֆաբրեգասը խնդրել է ղեկավարությանը վաճառել իրեն կատալոնացիներին 30-35 մլն ֆունտ ստերլինգով:

«Ես շատ կուզեի տեղափոխվել«Բարսելոնա», - հայտարարել է նա, - ընդ որում, ես այդ որոշումը կայացրել եմ անկախ այն բանից` ուզում է «Բարսան» ձեռք բերել ինձ թե ոչ:
Կապտա-նռնագոյնների արձագանքը հետևեց ակնթարթորեն. ակումբի պաշտոնական կայքում հայտնվեց նախագահ Ժոան Լապորտայի հետևյալ հայտարարությունը. «Հիանալի է, որ հենց ֆուտբոլիստն է առաջինը խոսել դրա մասին: Եթե քարտուղար Չիկի Բեգիրիստան համաձայն լինի նման պայմաններին, ապա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններն «Արսենալի» հետ», - հայտարարել է Լապորտան, հայտնում է իսպանական AS-ը:

Աղբյուրը (www.armsport.am)
Կարծում եմ այս տարի Ֆաբրեգասը կմնա Արսենալում;)
http://fc-arsenal.ru/arsenal/players/1753-xill-vud-my-ne-zainteresovany-v-prodazhe-fabregasa.html

GevSky
20.05.2010, 12:23
Կարծում եմ այս տարի Ֆաբրեգասը կմնա Արսենալում;)
http://fc-arsenal.ru/arsenal/players/1753-xill-vud-my-ne-zainteresovany-v-prodazhe-fabregasa.html
Եթե ֆուտբոլիստը վերջնական ուզի դուրս գա ակումբի նախագահը շատ փոքր մարդա որ չթողի, Սեսկը ապրանք չի կամ ճորտ չի որ ուզենա չկարենա դուրս գալ, իսկ Արսենալի նախագահը պետքա տենց բաներ ասի բնականաբար, միշտ ել տենց ասում են: Ընդամենը պրոբլեմ կարա լինի էն, որ իրանց հոր գները կրակեն պայմանագրի խզման համար.... Բայց դե մյուս կողմից Բարսան նոր նախագահա ունենալու ու շատ հնարավորա ամեն դեպքում առնեն:
Եթե Սեսկը Բարսայի հետ պայմանավորվի ու կանգնի ասի պայմանագիրը խզումա ու իրանց փողը կտա... ինչ պտի անեն, հո չեն գցելու վանդակը պահեն:D

Yellow Raven
20.05.2010, 14:28
Վերջապես հարձակումը նորմալ տեսքի կգա`

Մյուս տարի Պեպը ահագին տարբերակներ ունի հարձակման գծի համար:)

Ապե Ջան
20.05.2010, 18:26
Ավելացնեմ նաև, որ եթե թվեր էլ կրակեն, եթե Սեսկը ուզումա կտա էտ փողերը դուրս կգա:
Կարողա չունի՞
թե՞ ափսոսումա:
Ես տարի Բարսան ավելի գազան ֆուտբոլա խաղալու:
Բռնվեք...