Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Բարսելոնա / FC Barcelona

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 [16] 17 18 19 20

Ապե Ջան
20.05.2010, 18:28
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին կիսվել է իր տպավորությունների մասին հարձակվող Դավիդ Վիլյայի «կապտանռնագույնների» շարքեր տեղափոխվելու կապակցությամբ.

«Հիանալի նորություն է Վիլյայի ու մեզ համար: Նա միանգամից կհարմարվի մեր խաղաոճին ու իր գոլերով ու փայլուն ֆուտբոլով կօգնի մեզ հաջորդ մրցաշրջանում:

Վիլյան արագ կարող է հարմարվել «Բարսելոնայի» խաղաոճին: Նա արդեն դա արել է Իսպանիայի հավաքականում, որտեղ մենք խաղում ենք «Բարսայի» նման ու որտեղ կան մի շարք ֆուտբոլիստներ մեր թիմից:

«Վալենսիայում» նա ցուցադրում էր, որ հանգիստ կարող է գործել եզրերից յուրաքանչյուրում, էլ չենք խոսում կենտրոնական հարձակվողի դիրքի մասին»,- ասել է Չավին «Բարսելոնայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Աղբյուրը (www.armsport.am)

tikopx
20.05.2010, 19:23
Բարսայի երկրպագուներ ձեզ ունեմ մի հատ խնդրանք ,ով կարա տա ինձ Բարսայի հիմնի բառերը՝անգլերեն,ռուսերեն կամ հայերեն՞:

GevSky
20.05.2010, 23:02
Դե իսպաներեն կա, կարելիա թարգմանել գուգլի տարգմանիչով:

GevSky
20.05.2010, 23:08
No Comment...
http://www.fcbarcelona.com/web/Galeries/futbol/temporada09-10/05/arribada_Villa/2010-05-20_LLEGADA_VILLA_04.JPG
http://www.fcbarcelona.com/web/Galeries/futbol/temporada09-10/05/arribada_Villa/2010-05-20_LLEGADA_VILLA_19.JPG
http://www.fcbarcelona.com/web/Galeries/futbol/temporada09-10/05/arribada_Villa/2010-05-20_LLEGADA_VILLA_25.JPG
http://www.fcbarcelona.com/web/Galeries/futbol/temporada09-10/05/arribada_Villa/2010-05-20_LLEGADA_VILLA_35.JPG

;)

Gayl
20.05.2010, 23:12
Եթե ֆուտբոլիստը վերջնական ուզի դուրս գա ակումբի նախագահը շատ փոքր մարդա որ չթողի:
Դրա համար էլ Ֆաբրեգասին, այնպիսի աշխատավարձ են տալիս, որ Արսենալը դեռ երբեք, ոչ մի ֆուտբոլիստի այդքան աշխատավարձ չէր տվել:
Եթե Ֆաբրեգասը իրականում ցանկանում է հեռանալ, ապա ես սրտանց նրա գնալն եմ ցանկանում, թող գնա նստարան մաշի:

tikopx
20.05.2010, 23:29
Դե իսպաներեն կա, կարելիա թարգմանել գուգլի տարգմանիչով:

ետի տվեք ոչինչ

Gayl
20.05.2010, 23:50
ետի տվեք ոչինչ
Շատ վատ ա թարգմանում, իմաստ չունի:

Ապե Ջան
21.05.2010, 02:51
Դրա համար էլ Ֆաբրեգասին, այնպիսի աշխատավարձ են տալիս, որ Արսենալը դեռ երբեք, ոչ մի ֆուտբոլիստի այդքան աշխատավարձ չէր տվել:
Եթե Ֆաբրեգասը իրականում ցանկանում է հեռանալ, ապա ես սրտանց նրա գնալն եմ ցանկանում, թող գնա նստարան մաշի:

Իրա նման ֆուտբոլիստը երբեք նստարան չի մաշացնի:

Gayl
21.05.2010, 03:00
Իրա նման ֆուտբոլիստը երբեք նստարան չի մաշացնի:

Եթե Իբրայի նման տղեն էս տարի աթոռա տշելու ուրեմն ֆաբրեգասի նմանները հա էլ կտշեն, ֆուտբոլիստ փչացնելուց հեշտ բան չկա:

Ապե Ջան
21.05.2010, 03:08
Եթե Իբրայի նման տղեն էս տարի աթոռա տշելու ուրեմն ֆաբրեգասի նմանները հա էլ կտշեն, ֆուտբոլիստ փչացնելուց հեշտ բան չկա:

Հեշտա, բայց ոչ Բարսայում:
Իբրան էտքանել նստարան չտշեց: Իհարկե ինքը չփայլեց, բայց դե...
Իսկ ինչ վերաբերումա Ֆաբրեգասին, ապա ասեմ, որ Ֆաբրեգասը եղելա Բարսայի սան ու էտ թիմը, էտ մփնոլորը ավելի հոգեհարզատա իրեն քան Իբրային:
Կխաղա, կգտնի իրա ֆուտբոլը Բարսայում, գրեթե չեմ էլ կասածում:

Gayl
21.05.2010, 03:16

Հոգեհարազատությունը կապ չունի, ինքը որ էտքան լավ խաղացող լիներ Բարսայից չէր հեռանա, իրան Արսեն Վենգերը 7 տարում ֆուտբոլիստ սարքեց, բայց դե Ֆաբրեգասը դեռ Արսենալում է;), իսկ որ այս տարի չի հեռանալու դրանում էլ ես չեմ կասկածում:)

GevSky
21.05.2010, 12:46
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակել է վերջնական կազմը, որը ուղևորվելու է ՀԱՀ-ում կայանալիք 2010թ. Աշխարհի Գավաթի եզրափակիչ փուլին:

Դարպասապահներ` Իկեր Կասիլիաս («Ռեալ»), Պեպե Ռեյնա («Լիվերպուլ», Անգլիա), Վիկտոր Վալդես («Բարսելոնա»):

Պաշպտպաններ` Սերխիո Ռամոս, Ռաուլ Ալբիոլ, Ալվարո Արբելոա (բոլորը` «Ռեալ»), Խերարդ Պիկե, Կարլես Պույոլ (երկուսն էլ` «Բարսելոնա»), Կարլոս Մարչենա («Վալենսիա»), Խոան Կապդեվիլիա («Վիլիառեալ»):

Կիսապաշտպաններ` Խաբի Ալոնսո («Ռեալ»), Սերխիո Բուսկետս, Խավի, Անդրես Ինյեստա (բոլորը` «Բարսելոնա»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Սեսկ Ֆաբրեգաս («Արսենալ» Անգլիա), Խավի Մարտինես («Ատլետիկ»):

Հարձակվողներ` Խուան Մատա, Դավիդ Սիլվա (երկուսն էլ` «Վալենսիա»), Ֆերնանդո Տորես («Լիվերպուլ»), Ֆերնանդո Լյորենտե («Ատլետիկ»), Պեդրո, Դավիդ Վիլյա (երկուսն էլ` «Բարսելոնա»):

Աղբյուր (http://www.armsport.am/am/news/4/1/8370/)

Ամենաշատ ֆուտբոլիստ տրամադրած թիմերը:
1. Բարսելոնա - 8
2. Ռեալ Մադրիդ - 5
3. Վալենսիա - 3
4. Ատլետիկ - 2
5. Լիվերպուլ - 2
6. Սևիլյա - 1
7. Վիլյառեալ -1
6. Արսենալ -1

Այստեղ էլ մենք առաջինն եք, այսինքն Բարսան նույնիսկ հավաքականում կարող է համարյա իր խաղը խաղալ և դրանով եղանակ փոխել;)

tikopx
21.05.2010, 21:30
Շատ վատ ա թարգմանում, իմաստ չունի:

ինձ կարևորը բառերն են ես ուրիշ ձև կթարգմանեմ մենակ բառերի լինկը տվեք

Gayl
21.05.2010, 22:02
Այստեղ էլ մենք առաջինն եք, այսինքն Բարսան նույնիսկ հավաքականում կարող է համարյա իր խաղը խաղալ և դրանով եղանակ փոխել;)
8 Հոգուց քանի հոգին է սաստավ խաղալու՞:

h.s.
22.05.2010, 11:33
http://www.youtube.com/watch?v=_xdWH0xmE_o&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=Ut6IhCh1bn8&feature=channel

Yellow Raven
22.05.2010, 12:07
8 Հոգուց քանի հոգին է սաստավ խաղալու՞:

Պիկե, Պույոլ, Չավի, Ինիեստա, Վիլյա;)
Դե Բուսկետսն էլ կլինի երկրորդ հենակետայինը` Չաբի Ալոնսոյից հետո:
Պեդրոն կսպասի իր շանսին` համոզված եմ Դել Բոսկեն կվստահի իրան:

Դե մեր Վալդես ախպերն էլ թող հիմա չխաղա, ոնց էլ չլինի գոնե մի հոգի պետքա ունենանք պահեստայինների նստարանին:))

GevSky
22.05.2010, 12:50
8 Հոգուց քանի հոգին է սաստավ խաղալու՞:
Ամեն դեպքում 5 հոգին հիմնական կազմում կխաղան... Պիկե, Պույոլ, Չավի, Ինիեստա, Վիլյա:
Պեդրոն ինձ թվումա հաճախ կփոխարինի խաղերի ընթացքում, ինչպես նաև Բուսկետսը: Իսկ Վալդեսը հնարավոր է խաղա Կասիլյասի դիսկվալիֆիկացիայի կամ վնասվացքի դեպքում... Չգիտեմ ինչի ինձ թվումա Վալդեսին ռեյնայից շատ կվստահի դել Բոսկեն:

Իսկ Ռեալից կարծում եմ հիմնական կազմում կխաղա Կասիլյասը, Ռամոսը և Ալոնսոն: Պիկեն ու Պույոլը տեղ չեն տա Ալբիոլաարբելոանմաններին (լեզուս կապա ընկնում ոնցոր մի մարդու ազգանունը բռնես աղավաղված վերսիաներով ասես)

Ապե Ջան
22.05.2010, 13:09
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան, որն այսօր պաշտոնապես կներկայացվի որպես «Բարսելոնայի» խաղացող, ասել է, որ շատ ուրախ է աշխարհի լավագույն ակումբում հանդես գալու կապակցությամբ, հաղորդում է Sport.es-ը:

«Ես շատ հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա», որը հանդիսանում է աշխարհի լավագույն ակումբը: Կարծում եմ, սա շատ կարևոր քայլ է իմ կարիերայի համար: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանար խաղալ նման թիմում: Հուսով եմ, որ շուտ կկարողանամ հարմարվել «կապտանռնագույնների» խաղին:

Ես համեստորեն շատ կաշխատեմ: Իհարկե, գոլեր խփելը շատ դժվար է, բայց այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Խավին, Ինյեստան, Մեսսին, Բուսկետսը, Կեյտան և Պեդրոն, դա շատ ավելի հեշտ կլինի անել», - ասել է Վիլյան:

Աղբյուրը (www.armsport.am)

Բա տեսեք ոնցա արտահայտվում Բարսելոնայի մասին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որը պատիվ ունեցավ խաղալ Բարսելոնայի կազմում:

GevSky
22.05.2010, 20:09
ինձ կարևորը բառերն են ես ուրիշ ձև կթարգմանեմ մենակ բառերի լինկը տվեք

Tot el camp
és un clam
som la gent blaugrana
Tant se val d’on venim
si del sud o del nord
ara estem d’acord, ara estem d’acord,
una bandera ens agermana.
Blaugrana al vent
un crit valent
tenim un nom
el sap tothom:
Barça , Barça, Baaarça.!
Jugadors, seguidors,
tots units fem força.
Son molt anys plens d’afanys,
son molts gols que hem cridat
i s’ha demostrat, i s’ha demostrat,
que mai ningu no ens podrà torcer
Blau-grana al vent
un crit valent
tenim un nom
el sap tothom
Barça, Barça, Baaarça.

Հ.Գ. Ես մի անգամ գուգլով թարգմանել էի, սխալ էր, բայց իմաստը հասկացվումա հետո մոտավոր իմ ձևով դասավորեցի տեսքի եկավ, հետո ջնջվեց եսիմ ոնց:(

Ապե Ջան
24.05.2010, 12:53
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան վստահ է, որ հարձակվող Լիոնել Մեսսին ՀԱՀ-ում կայանալիք Մունդիալին ավելի լավ հանդես կգա, քան ինքը 1986 թվականի աշխարհի առաջնությանը.

http://s53.radikal.ru/i140/1005/0a/f041f7b8b087.jpg (http://www.radikal.ru)

«Մեսսին ավելի ուժեղ է, քան ես 1986 թվականին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և ցանկացած այլ խաղացողցի շատ ավելի ուժեղ է: 1986 թվականին Մեքսիկայում ես առաջադիմում էի, իսկ խաղընկերները փորձում էին ինձ հավասարվել: Ես դա կփորձեմ հասկացնել Լեոյին, և նա դա կհասկանա:

Իմ բախտը բերել է, որ Լիոնելը ծնվել է Արգենտինայում, և ես կարող եմ նրան մարզել: Ով չի ցանկանում դա հասկանալ` նրա խանդիրն է: Մեսսին հասկանում է, որ թիմակիցները սպասում են նրանից լինել առաջատար»,- ասել է Մարադոնան sport.es-ին տված հարցազրույցում:

Աղբյուրը (armsport.am)

Պետքա միայն հպարտանալ: 100 տարվա վաստակավոր ֆուտբոլիստը ինքը իր բերանով ասումա Մեսսին ինձանից ուժեղա բա էս հերիք չի, որ բոլոր խոսակցությունները ավարտվեն: Կապված Բարսելոնայի ու իր ֆուտբոլիստների մասին:

Ապե Ջան
24.05.2010, 16:21
Բարսելոնան հետաքրքրված է Ռուբինի պաշտպանով
17:02 24.05.2010

El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնան» ակտիվորեն փնտրում է լիարժեք փոխարինում աջ պաշտպան Դանիել Ալվեշին, քանզի երբ բրազիլացին չի մասնակցում որևէ հանդիպման, ապա պաշտպանության աջ եզրում ստիպված է լինում դիրքավորվել կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դիտարկում է հետևյալ ֆուտբոլիստների թեկնածությունները` Ռաֆինյա («Շալկե»), Կրիստիան Անսալդի («Ռուբին»), Սեսար Ասպիլիկուետա («Օսասունա») և Էմանուել Էբուե («Արսենալ»):

Աղբյուրը (armsport.am)

Yellow Raven
24.05.2010, 17:03

Ասպիլիկուետան բավականին հաճելի տպավորություն էր թողնում+երիտասարդ էր:)
Եթե գնում են ավելի լավա իրան գնեն:
Էբուեյի առավելությունը կիսապաշտպանությունում նույնչափ հաջող գործելու կարողությունն է, բայց ինձ իրա խաղը մի տեսակ դուր չի գալիս:think

Ambrosine
24.05.2010, 18:12
Մոդերատորական. նույն լուրը 2 անգամ մի դրեք: Եթե ցանկանում եք նորությունը դնել և ձեր կողմից մեկնաբանություն էլ անել, դա արեք 1 գրառման շրջանակներում, ոչ թե լուրը դրեք, հետո մի անգամ էլ մեջբերեք ու մեկնաբանություն գրեք:

Լեո
29.05.2010, 12:48
Էս տարի էլ ստիպված կլինենք Մոուրինյոյին ձեռնունայն թողնել :(

GevSky
29.05.2010, 14:43
Հետաքրքիր կլինեն կլասսիկոները Գվարդիոլա-Մոուրինյո:)

Ապե Ջան
29.05.2010, 14:45
Ես չեմ կողմնորոշվում շնորհավորեմ ռեալիստներին թե ցավակցեմ:think

ապեր բայց ինչի՞ ցավաքցելու ինչ կարիք կա՞

GevSky
29.05.2010, 14:49
ապեր բայց ինչի՞ ցավաքցելու ինչ կարիք կա՞

Ստեղից հանեցի էս լուրը Ռեալի բաժնում եմ դրել ավելի մանրամասն, էնտեղ նայի միգուցե հարցիդ պատասխանը ստանաս;)

Ապե Ջան
29.05.2010, 17:53
Մի քանի մանրամասներ Լիոնել Անդրես Մեսսի - ի մասին:

Լիոնել Մեսսին (ծ. 1987 հունիսի 24 Ռոսարիո) արգենտինացի ֆուտբոլիստ է, որը խաղում է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում որպես աջակողմյան ենթահարձակվող։ 2007թ -ին նա նվաճել է 3-րդ տեղը ոսկե գնդակի համար և 2-րդ որպես ՖԻՖԱի տարվա խաղացող։ Նրան հաճախ համեմատում են Մարադոնայի հետ։ Որպես պրոֆեսիոնալ նա խփել է դեռ 80 գոլ 136 խաղում Բարսելոնայի կազմում և 13 գոլ 43 խաղում Արգենտինայի հավաքականի կազմում։ Նրա հասակն է 1,69 մ., համարը՝ 10։

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/d/d9/Lionel_Messi_Barca_training.jpg

Կենսագրություն

Նա սկսել էր իր կարիերան Նեվելի «Օլդ բոյս» թիմում։ 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չեր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար։ Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են Բարսելոնա ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք։

Աղբյուրը (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Lionel_Messi_Barca_training.jpg)

Սերխիո
29.05.2010, 19:04
Էս տարի էլ ստիպված կլինենք Մոուրինյոյին ձեռնունայն թողնել :(

եկող տարին էլ Մուրինյոն ստիպված կլինի, Գվարդիոլայի քիթը տրորել:B

Ապե Ջան
29.05.2010, 19:11
եկող տարին էլ Մուրինյոն ստիպված կլինի, Գվարդիոլայի քիթը տրորել:B

Ո՞վա իրան ստիպում, համել պետք չի ստիպել, ստիպելով ոչնչի չեք հասնի :D

Սերխիո
29.05.2010, 19:24
Ո՞վա իրան ստիպում, համել պետք չի ստիպել, ստիպելով ոչնչի չեք հասնի :D

ետ գրված ա՝ի հեճուկս Լեոյի;)

Լեո
29.05.2010, 19:26
եկող տարին էլ Մուրինյոն ստիպված կլինի, Գվարդիոլայի քիթը տրորել:B

Փաստն էն ա, որ Բարսայի պատճառով Ռեալը Իսպանիայի երկրորդ թիմն ա (վերջին մի քանի տարում հատկապես), ու Գվարդիոլան էդ գեղեցիկ ավանդույթը շատ լավ կարողանում ա պահել :)

Մոուրինյոներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Պեպ Գվարդիոլայի խոսքը կմնա հավետ :)

Հա, ի դեպ մոռացա ասեմ, Պերեսը երբեք չի անցնի :)) Եթե անցնի էլ, նրան փոխարինելու կգան Պերես Երկրորդը, Պերես Երրորդ, Պերես Չորրորդը և այսպես շարունակ :lol

Լեո
29.05.2010, 19:27
ետ գրված ա՝ի հեճուկս Լեոյի;)

Դու ինչի՞ համար ես ինձ «հեճուկվում», բարեկամս :)) Հետո ի՞նչ Ռեալը Բարսայից թույլ ա: Բա արժի՞ դրա համար մենք իրար «հեճուկային» բաներ գրենց ;) :))

Սերխիո
29.05.2010, 19:33
Փաստն էն ա, որ Բարսայի պատճառով Ռեալը Իսպանիայի երկրորդ թիմն ա (վերջին մի քանի տարում հատկապես), ու Գվարդիոլան էդ գեղեցիկ ավանդույթը շատ լավ կարողանում ա պահել :)

Մոուրինյոներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Պեպ Գվարդիոլայի խոսքը կմնա հավետ :)

Հա, ի դեպ մոռացա ասեմ, Պերեսը երբեք չի անցնի :)) Եթե անցնի էլ, նրան փոխարինելու կգան Պերես Երկրորդը, Պերես Երրորդ, Պերես Չորրորդը և այսպես շարունակ :lol
Բարեկամս, լավ է լինել Մեծահոգի Պերես, ու սեփական յուղով տապակվող, քան սրա նման կոմբիկեր նախագահ:[http://www.sports.ru/football/70946458.html
Հ.գ.
իսկ Ժոzեները կգան ու կերթան , բայց մեկը մյուսի հետևից վրաերթելով բարսին

Լեո
29.05.2010, 19:55
Շատ էլ լավ բան ա մաղթում Լապորտան: Մարդը ցանկանում ա թիմին ազատել Լա լիգայում ստորացումներից, իսկ երկպագուներին՝ տհաճ ապրումներից :hands

Համ էլ , այ Սերխիո ջան, այ ախպեր ջան, ես էլ, դու էլ գիտենք, որ Ռեալը տուֆտա, անհետաքրքիր ու ձախողված թիմ ա, բա արժե՞ դրանց էդքան պաշտպանել ;) :))

Yellow Raven
29.05.2010, 19:57
Նա սկսել էր իր կարիերան Նեվելի «Օլդ բոյս» թիմում։ 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չեր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար։

Ոչ թե Նեվել, այլ Նյուել;)
Իսկ ընդհանուր առմամբ թիմի անվանումը հնչում է <<Նյուելս Օլդ Բոյս>> ու եթե թարգմանում ես` ամբողջությամբ թարգմանի, կլնի <<Նյուելի ծեր տղաներ>>:))
Սենց տպավորությունա ստեղծվում,թե Նեվելը քաղաքա;)

Սերխիո
29.05.2010, 20:00
Համ էլ , այ Սերխիո ջան, այ ախպեր ջան, ես էլ, դու էլ գիտենք, որ Ռեալը տուֆտա, անհետաքրքիր ու ձախողված թիմ ա, բա արժե՞ դրանց էդքան պաշտպանել ;) :))

Ռեալ սարագոսան տուֆտ ա,դրանում չի խնդիրը , բայց, որ Բարսենալը Ռեալ Սարագոսայից տուֆտ ա, կարծում եմ ,դու էլ համաիտ ես...

Լեո
29.05.2010, 20:04
Ռեալ սարագոսան տուֆտ ա,դրանում չի խնդիրը , բայց, որ Բարսենալը Ռեալ Սարագոսայից տուֆտ ա, կարծում եմ ,դու էլ համաիտ ես...

Լավ, արի չկռվենք ;) Արի ես մի միտք առաջարկեմ, որի հետ երկուսս էլ միանշանակ համաձայն կլինենք ու հաշտ ու խաղաղ դաշինքի կգանք ;)

Ֆլորենտինո Պերեսը հրաշալի ֆուտբոլաքանդ մասնագետ ա :)

Yellow Raven
29.05.2010, 20:05
Լավ, արի չկռվենք ;) Արի ես մի միտք առաջարկեմ, որի հետ երկուսս էլ միանշանակ համաձայն կլինենք ու հաշտ ու խաղաղ դաշինքի կգանք ;)

Ֆլորենտինո Պերեսը հրաշալի ֆուտբոլաքանդ մասնագետ ա :)

Ոչ միայն ֆուտբոլաքանդ:))

Լեո
29.05.2010, 20:09
Ոչ միայն ֆուտբոլաքանդ:))

Այո, ճիշտ ես, ինքը նաև մարդկային ճակատագրեր ա խորտակում: Խեղճ Կական վառ օրինակ :(

Սերխիո
29.05.2010, 20:09
Լավ, արի չկռվենք ;) Արի ես մի միտք առաջարկեմ, որի հետ երկուսս էլ միանշանակ համաձայն կլինենք ու հաշտ ու խաղաղ դաշինքի կգանք ;)

Ֆլորենտինո Պերեսը հրաշալի ֆուտբոլաքանդ մասնագետ ա :)

միգուցե, քանի որ դու ֆուտբոլ ասելով հասկանում ես Բարսա

Լեո
29.05.2010, 20:11
միգուցե, քանի որ դու ֆուտբոլ ասելով հասկանում ես Բարսա

Ճիշտ ես :aha
Ավելացնեմ նաև, որ չլոցի ասելով էլ՝ հասկանում եմ Ռեալ :)

Սերխիո
29.05.2010, 20:19
Ռոնալդույի, Կակայի պես լուսապսակ դուետ չկա,
Աշխարհ անցիր, Մադրիդի նման ճերմակ ֆորմա չկա,

Հա... ինչ էի ուզում ասել, հիշեցի... Հալա Մադրիդ..... բարսա

Yellow Raven
29.05.2010, 20:25
Ռոնալդույի, Կակայի պես լուսապսակ դուետ չկա,
Աշխարհ անցիր, Մադրիդի նման ճերմակ ֆորմա չկա,

Ըհը, հատկապես առաջինը շատ լուսապսակա:))

Լեո
29.05.2010, 20:31
Ռոնալդույի, Կակայի պես լուսապսակ դուետ չկա,
Աշխարհ անցիր, Մադրիդի նման ճերմակ ֆորմա չկա,

Հա... ինչ էի ուզում ասել, հիշեցի... Հալա Մադրիդ..... բարսա

Անհամբեր սպասում եմ, երբ հետևյալ տողերը կգրես.

Ֆլորինտինոյի նման լուսահոգի նախագահ չկար :(

:lol :lol

Gayl
03.06.2010, 14:15
Բա չիմացաք ինչ եղավ:Բարսան պաշտոնական առաջարկ է արել Արսենալին Ֆաբրեգասի համար:
Արսեն Վենգերը նամակ է ուղղարկել Պեպին հետևյալ բովանդակությամբ «կրկին փորձիր»:D

DavitH
03.06.2010, 20:32
Բա չիմացաք ինչ եղավ:Բարսան պաշտոնական առաջարկ է արել Արսենալին Ֆաբրեգասի համար:
Արսեն Վենգերը նամակ է ուղղարկել Պեպին հետևյալ բովանդակությամբ «կրկին փորձիր»:D

խի Վենգերը իրան կոկա կոլայի տեղ ա դրել?:o

Gayl
03.06.2010, 20:34
խի Վենգերը իրան կոկա կոլայի տեղ ա դրել?:o
Իսկ դա ի՞նչ կարևոր էր, կարևորը Արսենալը մերժեց:

DavitH
03.06.2010, 20:39
Իսկ դա ի՞նչ կարևոր էր, կարևորը Արսենալը մերժեց:

դե հա էտ հեչ ուղղակի կատակ էր բայց Բարսային ավելի շատ պաշտպաններ են պետք մի տեսակ խեղճանում ա մեկ մեկ ավելի լավ չի էտ ուղղությամբ աշխատեն

Ապե Ջան
03.06.2010, 20:47
Կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ է վարում «Վալենսիայի» ղեկավարության հետ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը գնելու վերաբերյալ:

http://armsport.am/images/news_1/1087491275380352.jpg

«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երբեք չի թաքցրել, որ նրան շատ է դուր գալիս Մատայի խաղաոճը: Ըստ sport.es պարբերականի, «Բարսայի» ղեկավարությունը ցանկանում է ազատվել Զլատան Իբրահիմովիչից և համարում է, որ Մատան կլիներ իդելական փոխարինում շվեդ հարձակվողին:

Մատայի վերջնական որոշման վրա կարող է ազդել նաև այն հանգամանքը, որ Վալենսիայից Բարսելոնա արդեն ուղևորվել է հարձակվող Դավիդ Վիլյան, ում հետ Խուանն ունի շատ ջերմ հարաբերություններ:

Աղբյուրը (armsport.am)

Gayl
03.06.2010, 20:51
Հոյակապ ընտրություն

Ապե Ջան
03.06.2010, 21:46
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Իսպանիայի 2009/10 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, այդ մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:

http://armsport.am/images/news_1/1088511275558647.jpg

Նշենք, որ տիտղոսը, որը կրում է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անունը, բաժին հասավ Մեսսիին ժյուրիի անդամների որոշմամբ, որոնց կազմում ֆուտբոլային այնպիսի դեմքեր էին, ինչպիսիք են Դի Ստեֆանոն, Ֆաբիո Կապելլոն, Անդոնի Սուբիսարետան, Լուիս Սուարեսը, Ֆերնանդո Յերոն, Յոհան Կրուիֆն ու Զինեդին Զիդանը, ընդգծում է championat.ru-ն:

Նշենք, որ Մեսսիին Դի Ստեֆանոյի մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ` ստանալով 34 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրած Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է 26 ձայն: Երրորդ տեղում է Մեսսիի թիմակից Չավին, ով արժանացել է 15 ձայնի, իսկ չորրորդ հորիզոնականում է հանգրվանել Գոնսալո Իգուաինը:

Աղբյուրը (www.armsport.am)

Ապե Ջան
08.06.2010, 08:35
Իսպանական «Բարսելոնայի» ու Ուկրաինայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դմիտրի Չիգրինսկին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Մյունխենի «Բավարիայի» կազմում, տեղեկացնում է Catalunya Radio-ն:

http://armsport.am/images/news_1/1089551275906327.jpg

Ըստ վերոնշյալ աղբյուրի, այն հանգամանքը, որ Չիգրինսկին հազվադեպ է տեղ գտնում կատալոնացիների մեկնարկային կազմում, կարող է ստիպել ուկրաինացուն տեղափոխվել Բունդեսլիգա:

Մինչ այդ հայտնվել էր տեղեկատվություն, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը պատրաստվում է Չիգրինսկուն օգտագործել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի գնման հետ կապված տրանսֆերային գործարքում, հիշեցնում է championat.ru-ն:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/19/8955/)

---------- Ավելացվել է՝ 09:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:34 ----------

Արգենտինայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ աշխարհի նախորդ առաջնությանը համեմատ, նա շատ է հասունացել.

http://armsport.am/images/news_1/1089501275899060.jpg

«Չորս տարի առաջվա Մեսսին ու այսօրվանը` երկու տրբեր մարդիկ են: Շատ բարդությունների միջով եմ անցել ու հասունացել եմ: Այժմ ես կարող եմ պարզապես դուրս գալ խծաղադաշտ ու անել իմ գործը, իսկ առաջ հուզմունքը շատ էր խանգարում:

Այժմ ես սովորել եմ պայքարել տրիբունաների ճնշման ու երկրպագուների սպասելիքների հետ և ավելի լավ գիտեմ, թե ինչ կարելի է սպասել ինձանից: Ես արդեն ապացուցելու ոչինչ չունեմ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Ole-ն:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/8950/)

Լեո
08.06.2010, 19:47
«Բարսան» կփորձի գնել Տորեսին

http://www.gzt.ru/f/material/picture/big/09/06/17/big_pic_243522.thumbnail.jpg

Ռաֆայել Բենիտեսի հեռանալն անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից կարող է հանգեցնել նրան, որ մերսիսայդյան թիմը լքեն նաև մի շարք առաջատար ֆուտբոլիստներ:
Առաջին հերթին՝ խոսքն Իսպանիայի ընտրանու հարձակվող Ֆեռնանդո Տորեսի մասին է: Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել «կարմիրներին» 26-ամյա հարձակվողին ձեռք բերելու կապակցությամբ:
Սակայն կատալոնական ակումբի, որն արդեն ծախսել է 42 մլն եվրո Դավիդ Վիլյայի տրանսֆերը գնելու վրա, ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են:
Տորեսի հնարավոր ձեռքբերումը կախված է նրանից, թե կկարողանա արդյոք «Բարսելոնան» վաճառել շվե հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որի հեռանկարները «Կամպ Նոուում» մշուշոտ են:

Կապիտալ (http://www.cdaily.am/home/paper/2010_06_08/news/19687/)

Ապե Ջան
08.06.2010, 20:03
Կատալոնական «Բարսելոնան» մոտակա շաբաթների ընթացքում պատրաստվում է նոր պայամանագրեր ստորագրել կիսապաշտպան Սեյդու Կեյտաի ու պաշտպան Դանիել Ալվեշի հետ, այդ մասին տեղեկացնում է կատալոնական sport.es պարբերականը:

http://armsport.am/images/news_1/1089891275984033.jpg

Ֆուտբոլիստների գործող պայմանագրերն ավարտվում են 2012 թվականին: «Կապտանռագույնները» ցանկանում են 27-ամյա Ալվեշի հետ այն երկարաձգել մինչև 2014 թվականը:

Ինչ վերաբերում է Կեյտաին, ապա «Բարսելոնան» պատրաստվում է մեկ տարվա (մինչև 2013թ. ամառը) պայմանագիր առաջարկել Մալիի հավաքականի կիսապաշտպանին` ևս 12 ամսով այն երկարաձգելու հնարավորությամբ (կախված ֆուտբոլիստի ելույթներից):

Հիշեցնենք, որ Կեյտան ու Ալվեշը տեղափոխվել են Կատալոնիա 2008 թվականին` «Սևիլիայից»:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/4/8989/)

Ապե Ջան
10.06.2010, 19:19
Սլովակիայի ազգային հավաքականի ու իտալական «Նապոլիի» առաջատար կիսապաշտպան Մարեկ Համշիկը հերքել է իր` այլ ակումբ տեղափոխվելու մասին բոլոր ասեկոսեները.

http://armsport.am/images/news_1/1090771276158547.jpg

«Ասեկոսեների վրա ուշադրություն չեմ դարձնում: Գիտեմ, որ պաշտոնական առաջարկով «Նապոլիին» ոչ ոք չի դիմել: Բացի այդ էլ, յուրաքանչյուր ակումբ չէ, որ կարող է օգտվել իմ ծառայություններից: Իսկ ահա, եթե առաջարկ լինի «Բարսելոնայից», ապա ես դժվար թե հրաժարվեմ»,- Հայաստանի հավաքականի Եվրո-2012-ի որակավորման փուլի մրցակիցներից մեկի առաջատարի խոսքերը մեջբերում է SME-ն:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/12/9077/)

Ապե Ջան
12.06.2010, 12:26
Թիերի Անրին կհեռանա կատալոնական «Բարսելոնայից» և կտեղափոխվի ԱՄՆ: Իրադարձությունների հենց այդպիսի զարգացումն էր թվում ամենահավանականը Ֆրանսիայի ազգային ընտրանու հետագա կարիերայի հարցում: Բայց այժմ ամեն ինչ, թվում է, կարող է փոխվել, այդ մասին տեղեկացնում է sport.es-ը:

http://armsport.am/images/news_1/1091581276329991.jpg

Նախ մեծ անակնկալ մատուցեց անգլիական «Վեսթ Հեմը»` հայտարարելով ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիր ստորագրելու մտադրության մասին:

Իսկ այնուհետև «Վեսթ Հեմի» նախագահ Դևիդ Գոլդը հայտարարել է հետևյալը. «Մենք զրուցել ենք Թիերիի հետ: Սակայն թվում է, որ «Բարսելոնան» նրան նոր պայմանագիր է առաջարկել: Մեր առաջարկը, իհարկե, ուժի մեջ է և կմնա այդպիսին դեռ երկու-երեք շաբաթ»:

Ինչ վերաբերում է Անրիին, ապա ֆրանսիացին իր երկրի հավաքականի կազմում այս օրերին մասնակցում է 2010թ. Մունդիալին

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/4/9158/)

Ապե Ջան
12.06.2010, 12:55
Մեքսիկայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Մարկեսն ունի գործող պայմանագիր կատալոնական «Բարսելոնայի» հետ մինչև 2012 թվականը: Սակայն նրա ապագան «կապտանռնագույնների» կազմում կախված է ակումբում կայանալիք նախագահական ընտրություններից:

Ինքը` ֆուտբոլիստը, ցանկանում է շարունակել ելույթները «բլաուգրանասի» կազմում:

«Իսկապես, նախորդ մրցաշրջանում ես քիչ էի խաղում: Այնպես որ դեռ պետք է իմանալ մարզչական շտաբի ու ակումբի ղեկավարության կարծիքը:

http://armsport.am/images/news_1/1091611276332668.jpg

Վերջին ժամանակաշրջանում կարիերաս շարունակելու շատ տարբերակներ ունեի, սակայն ես արդեն 7 տարի խաղում եմ «Բարսայում» և ցանկանում եմ մնալ այստեղ:

Ինձ համար մեծ պատիվ կլիներ շարունակել ելույթներս «Կամպ Նոույում»,- sports.es-ը մեջբերում է Մարկեսի խոսքերը, ով փրկեց իր երկրի հավաքականին աշխարհի առաջնության ՀԱՀ-ի բացման խաղում` հիմնական ժամանակի ավարտից 11 րոպե առաջ վերականգնելով հավասարակշռությունը:

Աղբյուրը (www.armsport.am)

GevSky
13.06.2010, 01:01
Սլովակիայի ազգային հավաքականի ու իտալական «Նապոլիի» առաջատար կիսապաշտպան Մարեկ Համշիկը հերքել է իր` այլ ակումբ տեղափոխվելու մասին բոլոր ասեկոսեները.
«Ասեկոսեների վրա ուշադրություն չեմ դարձնում: Գիտեմ, որ պաշտոնական առաջարկով «Նապոլիին» ոչ ոք չի դիմել: Բացի այդ էլ, յուրաքանչյուր ակումբ չէ, որ կարող է օգտվել իմ ծառայություններից: Իսկ ահա, եթե առաջարկ լինի «Բարսելոնայից», ապա ես դժվար թե հրաժարվեմ»,- Հայաստանի հավաքականի Եվրո-2012-ի որակավորման փուլի մրցակիցներից մեկի առաջատարի խոսքերը մեջբերում է SME-ն:

Գոհ և շնորհակալ ենք նմանատիպ համշիկներից, թող ինքը էնքան լավը լինի որ բարսան իրանով հետաքրքրվի, թե չե Բարսայով բոլորն էլ կարող են հետաքրքրվել, մտածում ենք աստղերից ով պետքա հիմնական կազմ դուրս գա, կանտեռանոն եկել արդեն դուռը ջարդումա ուզումա դաշտ դուրս գա, իսկ վետերանները իրենց հերթին չեն պատրաստվում իրենց դիրքերը զիջեն ու "ատկւդա նի վոզմիս" Համշիկ:D

Ապե Ջան
14.06.2010, 13:58
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահը փոխվել է:

http://armsport.am/images/news_1/1092261276503775.jpg

«Բարսելոնայի» նոր նախագահ է դարձել 46-ամյա գործարար Սանդրո Ռոսելը, ով այդ պաշտոնում կփոխարինի Ժոան Լապորտային:

Իսպանական ակումբի տեղեկացմամբ` «Բարսայի» նորանշանակ նախագահը ստացել է ձայների 61%-ը: Ռոսելի գլխավոր մրցակից Ագուստի Բենեդիտոն ստացել է ձայների 14%-ը: Նոր նախագահը իր պարտականությունները կստանձնի հուլիսի մեկին:

«Բարսելոնան» համարվում է ամենատիտղոսակիր ակումբներից մեկը: Ակումբի վերջին նախագահ Ժոան Լապորտայի ղեկավարման օրոք «Բարսելոնան» 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև մի քանի գավաթային մրցաշարեր երկրի ներսում: Բացի դրանից` «Բարսելոնան» երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև մեկական անգամ` Եվրոպայի սուպեր գավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/4/9226/)

Yellow Raven
14.06.2010, 21:45
Շնորհավորում եմ նոր նախագահին, մաղթում բեղուն գործունեություն:))

Ի դեպ, ընտրությունների արդյունքները`

Սանդրո Ռոսել-61.35%
Ագուստի Բենեդիտո-14.09%
Մարկ Ինգլա-12.29%
Ժաումե Ֆերրեր-10.8%

Արդյունքները վերցված են barcamania.com կայքից:)

Ապե Ջան
16.06.2010, 13:50
Կատալոնական «Բարսելոնայի» ու Կոտ դ'Իվուարի ազգային ընտրանու հենակետային կիսապաշտպան Յայա Տուրեն կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիում», այդ մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:

http://armsport.am/images/news_1/1093211276678702.jpg

Իսկ Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը հաստատել է, որ տրանսֆերի մասին պաշոնապես կհայտարարվի մի քանի օր հետո: Անգլիական թիմը Տուրեի համար «կապտանռնագույններին» կվճարի 25-ից 30 մլն եվրո:

Աղբյուրը (armsport.am)

Yellow Raven
21.06.2010, 13:57
Լավ նորություն եմ բերել:))
Բարսելոնայի երկրորդ թիմը` <<Բարսա Ատլետիկը>> երեկ նվաճեց Սեգունդայի ուղեգիր:)
Մինչև Սեգունդա տանող ճանապարհը շատ երկար էր... Առաջնությունում <<Բարսա Ատլետիկը>> կարողացավ մտնել լավագույն քառյակի մեջ, ինչի շնորհիվ էլ ստացավ փլեյ-օֆֆին մասնակցելու իրավունք... Դե փլեյ-օֆֆում էլ հաղթելով 2 մրցակիցների դուրս եկավ եզրափակիչ, որում մրցակիցը <<Սենտ Անդրեու>>-ն էր: Առաջին խաղը <<Մինի Էստադիում>> հաղթելով 1-0 հաշվով ,երեկ տղեքը 0-0 են ավարտել պատասխան հանդիպումը ու դուրս եկել Սեգունդա:love
Այսպիսով, մյուս տարի <<Նոու Կամպը>> բացի Բարսելոնայի խաղերից կընդունի նաև <<Բարսելոնա Ատելտիկի>> սեփական հարկի տակ հանդիպումները:)

Դարք
21.06.2010, 14:07

սեկունդան գլխավոր առաջնություննա? բա հիմա ու՞մ ենք բալետ անելու:think

Yellow Raven
21.06.2010, 14:11
սեկունդան գլխավոր առաջնություննա? բա հիմա ու՞մ ենք բալետ անելու:think

Գլխավոր առաջնությունը Պրիմերանամ Սեգունդան երկրորդն է կարևորությամբ, այլ կերպ ասած երկրորդ դիվիզիոնը:)
Ընդ որում, <<Բարսելոնա Ատլետիկ>>-ի համար սա կարող է համարվել բարձրագույն լիգա, քանի որ Պրիմերայում ամեն դեպքում իրավունք չունեն հանդես գալ, անգամ եթե հաջորդ տարի Սեգունդայում առաջին տեղ գրավեն;)

GevSky
22.06.2010, 12:34
Լավ նորություն եմ բերել:))
Այսպիսով, մյուս տարի <<Նոու Կամպը>> բացի Բարսելոնայի խաղերից կընդունի նաև <<Բարսելոնա Ատելտիկի>> սեփական հարկի տակ հանդիպումները:)
"Կամպ Նոուն" չի ընդունում այլ "Մինի Էստադին" ամեն մեկն իր ստադիոնն ունի, ոչ թե ոխերի թշնամիներ Ինտեռի ու Միլանի պես:D

Yellow Raven
24.06.2010, 12:56
"Կամպ Նոուն" չի ընդունում այլ "Մինի Էստադին" ամեն մեկն իր ստադիոնն ունի, ոչ թե ոխերի թշնամիներ Ինտեռի ու Միլանի պես:D

Մինչ այս էր <<Մինի Էստադին>> ընդունում, իսկ քանի որ թիմն արդեն խաղալու է Սեգունդայում, հետևաբար խաղերն էլ պետք է անցկացվեն ավելի պատշաճ մարզադաշտում` <<Կամպ Նոու>>-ում:)

GevSky
29.06.2010, 11:40
Վահիկ ջան էդ ոչ մի պատշաճ "Մինի Էստադին" մեր Հանրապետականից մեծա ու պատշաճ:) Իսկ այն լուրի մեջ որտեղ ասվում էր Բարսա-Ատլետիկի առաջին լիգայում խաղալու մասին, նաև կար այն որ կխաղա իր "Մինի Էստադի" մարզադաշտում:)

Yellow Raven
29.06.2010, 14:55

Հանրապետականը մոտ 20000 հանդիսականա տեղավորում,իսկ <<Մինի Էստադին>>` 15000:P
Իսկ հոդվածի էս մասն էի ես նշում`

Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում «Նոու Կամպը» կհյուրընկալի երկու թիմերի խաղեր՝ Բարսելոնայի՝ Լա լիգայում և եվրոպական մրցաշարերում, և Բարսա-Ատլետիկի՝ Սեգունդայում:
Հղում (http://www.barcamania.com/news/7567.html)

;)

GevSky
01.07.2010, 03:28
Դե երևի "Նոու Կամպ" ի նկատի ունեն որ դա նույն Բարսելոնա ակումբնա, իսկ 15 000 լրիվ Բարսա-Ատլետիկին հերիքա թե չե 98 000 շատ շատա իրանց համար էդքան մարդ չի գա ու էդ եքա ստադիոնի ծախսերը չեն հանի ու չեն հասցնի շաբաթը 2 խաղի համար պատրաստեն, եթե նենց լինի որ երկուսնել տանը խաղան... տրամաբանական չի, եթե ուզես կտամ հղումը որտես Մինի Էստադեի մասինա ասվում թե չե հիմա ալարում եմ:)

Ապե Ջան
15.07.2010, 02:46
Այսօր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այս մասին հայտնում է իսպանացիների պաշտոնական կայքը:

http://allsporthighlights.files.wordpress.com/2009/10/pep-guardiola1.gif

Գվարդիոլան այս թիմը գլախավորել է 2009թ.-ին: Նրա ղեկավարությամբ «Բարսելոնան» երկու անգամ Իսպանիայի չեմպիոն է ճանաչվել, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան:

Աղբյուր (armsport.am)

«Բարսելոնայի» և Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իրեն լեգենդ չի համարում և ցանկություն հայտնել Սեսկ Ֆաբրեգասի հետ միասին հանդես գալ միևնույն թիմում:

«Իմ առաջիկա ծրագրերը չեն փոփոխվել, - Մեսսիի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն: - Ես նախկինի պես ցանկանում եմ խաղալ «Բարսելոնայում»: Ոմանք ինձ լեգենդ են համարում, բայց ես այդպես չեմ կարծում: Իմ ակումբը նոր մրցաշրջանում հիանալի հեռանկարներ ունի: Դավիդ Վիլյայի գալուց հետո մենք ավելի ուժեղ ենք դարձել:

http://i.telegraph.co.uk/telegraph/multimedia/archive/01607/fabregas-messi_1607910c.jpg

Հնարավոր է, որ մեզ միանա նաև Սեսկ Ֆաբրեգասը: Դա ուղղակի հիանալի կլիներ: Հիշում եմ, թե որքան լավ էինք մենք միմյանց հասկանում թե դաշտում, թե դաշտից դուրս` հանդես գալով «Բարսելոնայի» կազմում:

http://www.7msport.com/news/upload_img/20100330/arsenal_barca_2.jpg

Ինչ վերաբերվում է մեր անհաջող ելույթին աշխարհի առաջնությունում, ապա, իհարկե, մենք բոլորս էլ դժգոհ ենք մեր արդյունքից: Մեզ մնում է միայն կենտրոնացնել մեր ուժերը և շարունակել աշխատել: Չգիտեմ` կմնա՞ արդյոք հավաքականում Մարադոնան. ամեն ինչ կախված է նրա որոշումից:

Հիշեցնենք, որ «Մեսսիի ընկերները» թիմը արգենտինացու գլխավորությամբ Պանամայի նոր մարզադաշտում կմրցի աշխարհի հավաքականի հետ, որի կազմում հանդես կգա նաև «Դինամոյի» հարձակվող Կեվին Կուրանյին»:

Հղում (armsport.am)

Ապե Ջան
15.07.2010, 17:27
Ինչպես երևում է, ԱՄՆ-ի առաջնությունում շուտով ավելի շատ աստղեր կլինեն, քան նրանց դրոշի վրա:
Երեքշաբթի օրը Նյու-Յորքի «Ռեդ Բուլ» ակումբի ղեկավարությունը հայտարարել է «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Տիերի Անրիի հետ պայմանագիր կնքելու մասին:

http://armsport.am/images/news_1/10104481279198284.jpg

1998թ. աշխարհի և 2000թ. Եվրոպայի չեմպիոնի նորամուտը կկայանա հուլիսի 22-ին Լոնդոնի «Տոտենհեմի» հետ կայանալիք ընկերական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Տիերի Անրին համարվում է Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմաբարկուն: Նա 123 հանդիպումներում 51 գնդակ է խփել: Իր վերջին ակումբի` «Բարսելոնայի» կազմում հարձակվողը հաղթել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ Իսպանիայի առաջնությունը, երկրի գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը` խփելով 49 գնդակ:

Թերևս, իր ամենաաստղային պահերը Անրին ապրել է Լոնդոնի «Արսենալի» կազմում, որտեղ նա ճանաչվել է ակումբի ողջ պատմության մեջ լավագույն ռմբարկուն` աչքի ընկնելով 226 անգամ: Անրին նաև 4 անգամ դարձել է Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուն և երկու անգամ անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոն ճանաչվել:

Հղում (armsport.am)

Լեո
15.07.2010, 20:37
Լսել եմ՝ Յայա Տուրեի դիրքում հանդես գալու համար Բարսան հնարավոր ա Լիվերպուլից «գնի» Մասկերանոյին :think

Yellow Raven
15.07.2010, 20:48
Լսել եմ՝ Յայա Տուրեի դիրքում հանդես գալու համար Բարսան հնարավոր ա Լիվերպուլից «գնի» Մասկերանոյին :think

Բավականին տխուր կլինի. Տուրեն լրիվ համապատասխանում էր Բարսելոնային ի տարբերություն Մասկերանոյի:)
Մասկերանոն երկրորդ վան Բոմմելնա, բերեն մի տարի հետո ծախելու են:)

Դարք
16.07.2010, 19:36
Մի քանի թարմ նորություններ:)

Տերին հեռացավ Բարսայից. հետաքրիրն այն է որ Բարսան չեղյալ հայտարարեց պայմանագիրը Անրիի հետ և Անրին տեղափոխվեց ՌեԴ ԲՈՒԼ ազատ ֆուըբոլիստի

կարգավիճակով, այսինքն` անվճար:

http://img.meta.kz/2009-02/402398.jpg

Թիմի առաջատար Պույոլը հայտատարել է, որ ինքը այսուհետ իրեն ամբողջովին նվիրելու է իր սիրելի ակումբին` Բարսային և խնդրել է Իսպանիայի հավաքականի

ղեկավարությանը այլևս նրան չհրավիրել ազգային հավաքական, որում նրա նորամուտը նշվեց 2000 թվականին` Հոլանդիայի հետ ընկերական խաղի ժամանակ:think

http://4.bp.blogspot.com/_kR5ItneToBY/SuM5ovhwy-I/AAAAAAAACaw/YZejEHjwLvM/s400/1078puyol2.jpg

Պեպը երկարաձգել է պայմանագիրը Բարսայի հետ 1 տարի ժամանակով

http://www.totalfootball.am/wp-content/uploads/2010/03/gvardiola.jpg

Yellow Raven
16.07.2010, 22:24
Սևիլիայի 25-ամյա ֆուտբոլիստ Բարսելոնան տեղափոխվեց Բարսելոնա, դառնալով կապտանռնագույնների երկրորդ ձեռքբերումը այս տարի` Դավիդ Վիլյայից հետո:)

http://www.weltfussball.de/bilder/spieler/gross/22963.jpg

Եթե չեմ սխալվում ադրիանոն պաշտպանության ձախ եզրում էր խաղում(կամ մի քիչ առաջ քաշված), հետաքրքիրա իրան որպես ինչ առան,եթե ունենք Մաքսվել ու Աբիդալ... Չնայած տարբերակ կա, որ Պեպը իրան աջից խաղացնի` Ալվեսին փոխարինող, վերջիվերջո ունիվերսալ խաղացողա:)
Ասում են, որ տրանսֆերի համար մոտ 9.5 միլիոն եվրո(+ևս 4 միլիոն հնարավոր է ավելացվի) պետք է վճարի Բարսան Սևիլիային:)

Ապե Ջան
17.07.2010, 12:32
Իբրահիմովիչ. Զվարճալի է լսել, որ տեղափոխվում եմ Չելսի

http://armsport.am/images/news_1/10104921279347985.jpg

«Բարսելոնայի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ նրան արդեն հոգնեցրել են այն լուրերը, համաձայն որոնց` նա տեղափոխվում է այլ ակումբ:

«Ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ և առաջիկա չորս տարիներին հանդես եմ գալու այդ ակումբի կազմում:
Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր իմ անվան հետ կապված լուրեր են գրում, և մաղթել նրանց ամենայն բարիք: Զվարճալի է կարդալ և իմանալ, որ տեղափոխվում եմ «Մանչեսթեր Սիթի» կամ «Չելսի», թեև դա լրիվ անհեթեթություն է», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հղում: (http://armsport.am/am/news/4/4/10492/)

GevSky
17.07.2010, 15:35
Բա Անրիին ինչի են անվճար տվել.... ստեղ մի բան էն չի:think

Yellow Raven
17.07.2010, 15:43
Բա Անրիին ինչի են անվճար տվել.... ստեղ մի բան էն չի:think

Ամեն ինչ նորմալա, մի քանի միլիոն ավել-պակաս, ոչ մի բան չի որոշում;) Ընդամենը հարգալից վերաբեմունք ֆուտբոլիստի նկատմամբ:)

Ապե Ջան
17.07.2010, 16:44
Բա Անրիին ինչի են անվճար տվել.... ստեղ մի բան էն չի:think

Կարողա լավել վաճառվելա Անրին ուղղակի նշվումա անվճար:

Դարք
17.07.2010, 18:17
Չէ, ըստ պաշտոնական տվյալների Բարսան չեղյալ է հայտարարել Անրիի հետ կնքված պայմանագիրը` Անրիին տալով ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, նա էլ ընրտրել կամ ընդունել է Բուլի առաջարկությունը:

Yellow Raven
17.07.2010, 18:18
Չէ, ըստ պաշտոնական տվյալների Բարսան չեղյալ է հայտարարել Անրիի հետ կնքված պայմանագիրը` Անրիին տալով ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, նա էլ ընրտրել կամ ընդունել է Բուլի առաջարկությունը:

Փոխադարձաբար են համաձայնության եկել պայմանագրի խզման հարցում;)

GevSky
18.07.2010, 00:00
Կարողա լավել վաճառվելա Անրին ուղղակի նշվումա անվճար:

հարկերից են խուսափում երևի տենց գործարք են արել բայց ներքին կարգով իրանց փող կփոխանցվի, թե չե անհեթեթությունա Անրիին անվճար տան մեկին

Ապե Ջան
20.07.2010, 14:21
Չավի. Հավաքականի և Բարսելոնայի խաղաոճերը տարբեր են

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Sport.es-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չափազանց ուրախ է աշխարհի չեմպիոն ճանաչվելու կապակցությամբ:

«Ես շատ երջանիկ եմ, քանի որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել: Պետք է ասեմ, որ մենք արդարացի հաղթեցինք, քանի որ ցուցադրում էինք հարձակվողական ֆուտբոլ:

«Բարսելոնայի» և ազգային թիմի խաղերի միջև շատ ընդհանուր բան կա, քանի որ երկուսն էլ հիմնականում հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրում: Սակայն չի կարելի ասել, որ հավաքականը «Բարսելոնայի» խաղաոճով է հանդես գալիս: Այն ունի իր ուրույն խաղային ռազմավարությունը:

Իհարկե, հավաքականի կազմում հանդես են գալիս «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ, բայց ամեն դեպքում սխալ կլիներ ասել, որ նրանք միևնույն ֆուտբոլն են ցուցադրում», - Չավիի խոսքերը մեջբերում է Championat-ը:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/4/10571/)

Համամիտ չեմ Չավիի արտահայտած մտքի հետ, Իսպանիայի հավաքականի ու Բարսելոնայի խաղավոճերը գրեթե նույն ոճի մեջ են ու իրար շատ նման: :)

Ապե Ջան
22.07.2010, 01:13
Վիլյա. Անհամբերությամբ սպասում եմ Ռեալի հետ հանդիպմանը

http://img0.liveinternet.ru/images/attach/c/0//45/451/45451732_vilya3.png անգամ այ էս վիճակներով: :))

Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան չի համբերում, թե երբ պետք է սկսվի Իսպանիայի առաջնությունը, հաղորդում է Sport.es-ը:

Բայց ավելի մեծ անհամբերությամբ ֆուտբոլիստը սպասում է «Ռեալի» հետ հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 28-ին «Նոու Կամպ» մարզադաշտում: Սա շատ կարևոր հանդիպում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով նոր է տեղափոխվում «Բարսելոնա», մեծ անհամբերությամբ է սպասում այս հանդիպմանը», - ասել է Վիլյան:

Միաժամանակ Վիլյան ցանկություն է հայտնել, որպեսզի Լոնդոնի «Արսենալի» ավագ և ազգային հավաքականի իր խաղընկեր Սեսկ Ֆաբրեգասը ևս տեղափոխվի «Բարսելոնա»: Վիլյայի խոսքերով` դրանից կշահի և «Բարսելոնան», և Իսպանիայի առաջնությունը:

Հղում: (http://www.armsport.am/am/news/4/4/10609/)

Լեո
25.07.2010, 14:53
Համամիտ չեմ Չավիի արտահայտած մտքի հետ, Իսպանիայի հավաքականի ու Բարսելոնայի խաղավոճերը գրեթե նույն ոճի մեջ են ու իրար շատ նման: :)
Դե երևի Չավին սխալվել ա :8

Իսկ իմ կարծիքով իրոք էնքան էլ նման չեն Իսպանիայի հավաքականի ու Բարսայի խաղաոճերը: Իսպանիայի հավաքականում բոլորը հավասար մեծության աստղեր են, ու որևէ մեկին կոնկրետ առանձնացնելը հնարավոր չէ: Իսկ Բարսայում միշտ լինում են մեկ կամ երկու վառ ընդգծված ֆուտբոլային վիրտուոզներ (Ռոնալդինյո, Մեսսի), ում շուրջը հաճախ կառուցվում է ամբողջ խաղը:
Ինչ խոսք, Բարսայի խաղը շատ ավելի հարձակողական, դիտարժան ու արդյունավետ է, քան Իսպանիայի հավաքականինը: Ու ընդհանրապես Եվրոպայում ակումբային ֆուտբոլը մեկ աստիճան ավելի բարձր է, քան հավաքականների ֆուտբոլը: Ակումբային ֆուտբոլը շատ ավելի հզոր է:

Սամսար
25.07.2010, 17:21
Իսկ ես համամիտ եմ Էրնանդեսին։ Թերևս, միակ տարբերությունն այն է, որ Ֆուրիան դել Բոսկեի օրոք միշտ երկու հենակետայինով է խաղում, իսկ «Բարսան» մեծամասամբ մեկ։ Պատճառն, ընդամենն այն է, որ հավաքականնների հետ խաղում գոլ «ուտելը» ավելի հավանական է, իսկ հետո ավելի անհավանական է հաշիվ հավասարեցնելը. վկա՝ Իսպանիայի ԱԱ 2010-ի մեկնարկային խաղը շվեյցարացիների հետ։ Իսկ Իսպանիայի առաջնությունում «Բարսայի» ու մնացած թիմերի (երկու-երեքին հանած՝ նայած տրի ) խաղամակարդակների տարբերությունը անդունդանման մեծ է։

Համաձայն չեմ նաև այն բանի հետ, որ «Բարսայում» խաղը կառուցվում է Մեսսի վրա. ավելի շուտ և ավելի շատ Չավի-Ինյեստա զույգի վրա է կառուցվում այդ խաղը, որոնց գործը առջևի գծում ազատ խաղացող գտնելն է։ Ընդամենը մի՝ ԵՉԼ 09/10-ի «Ինտերի» հետ պատասխան խաղում փորձ արվեց խաղը կառուցել մեծամասամբ Մեսսիի վրա, արդյունքը՝ գիտենք բոլորս։

Լեո
25.07.2010, 19:16

Պատասխան խաղում Բարսան վատ չխաղաց: Պարզապես Ինտերի ընտրած հագեցված պաշտպանական խաղը իր արդյունքը տվեց, չնայած որ էլի Բարսան հաղթեց:

Սամսար
26.07.2010, 10:57
Պատասխան խաղում Բարսան վատ չխաղաց: Պարզապես Ինտերի ընտրած հագեցված պաշտպանական խաղը իր արդյունքը տվեց, չնայած որ էլի Բարսան հաղթեց:

Համաձայն եմ, որ հաղթեց։
Լեո ջան, ամբողջ խաղի ընթացքում Մեսսին փորձեց, խաբսերով լայնակի ուղղությամբ շարժվել ու հարվածել, Լուսիոն ու ընկերները չթողեցին։ Վերջին տասը րոպեներին սկսեցին «կտրող» փոխանցումներ կատարել տուգանային հրապարակ ազատ խաղացողներին՝ Պիկեի գոլը հաշվեցին, Կրկիչինը՝ չէ։
Ի դեպ, ամբողջ «Բարսան» գոլ խփող է, եթե խաղացողը հայտնվում է կրակագծում։ Տեսել ես, չէ, որ Պույոլն, օրինակ, գոլ է խփում, դարպասապահի հետ մեն-մենակ մնալուց հետո։ Ասել կուզեմ, «Բարսայի» հաղթաթուղթը հենց բազմազանությունն է, որը և որդեգրել է Իսպանիայի հավաքականը։

Ապե Ջան
29.07.2010, 15:13
Էրիկ Աբիդալ. Հետաքրքիր է, իսկ ուր է Չիգրինսկին

http://armsport.am/images/news_1/10108161280391859.jpg

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը, վերադառնալով ակումբ, զարմացել է` նկատելով, որ թիմից բացակայում է ուկրաինացի Դմիտրի Չիգրինսկին:

«Երբ ես ժամանեցի ակումբ, նկատեցի, որ թիմի կազմից բացակայում է Չիգրինսկին: Իմ առաջին միտքն այն էր, որ Դմիտրին վնասվածք է ստացել, բայց հետո ես իմացա, որ նա վերադարձել է «Շախտյոր», - հայտնել է ֆրանսիացին, - անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչի հետ է դա կապված, միգուցե դա Գվարդիոլայի որոշումն է»:

Հարկ է նշել, որ վերջին տվյաներով` Չիգրինսկիի վաճառքը պայամանավորված է եղել միայն Ֆինանսական խնդիրներով:

Հղում (Armsport.am)

Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, պարզիցել էլ պարզ է, որ Չիգիրինսկին հեռացած Բարսելոնայից քանի որ իրեն չկարողացավ գտնել տվյալ թիմի կազմում ու համակերպվել Բարսելոնայի խաղավոճի հետ: Ճիշտ է, այս պահին Բարսելոնան ունի ֆինանսական խնդիրներ, բայց գրեթե համոզված եմ, որ նրա վաճառքը զգալիորեն չի առնչվում ֆինանսական վատ վիճակի հետ:

Yellow Raven
30.07.2010, 11:23
Վոլերենգա- Բարսելոնա 2-4

Բարսայից գոլի հեղինակներ են դարձել Վիկտոր Սանչեսը, Մաքսվելը,Մարտինեսը և Կեյտան:)

Ապե Ջան
30.07.2010, 11:49
Վոլերենգա- Բարսելոնա 2-4

Բարսայից գոլի հեղինակներ են դարձել Վիկտոր Սանչեսը, Մաքսվելը,Մարտինեսը և Կեյտան:)

Ե՞րբա եղել այդ խաղը, ի՞նչ խաղ է դա :think

Yellow Raven
30.07.2010, 12:04
Ե՞րբա եղել այդ խաղը, ի՞նչ խաղ է դա :think

Ընկերական առաջին խաղն էր, մինչմրցաշրջանային պատրաստության շրջանում;)
Հուլիսի 29-ին է տեղի ունեցել:)
Հաջորդ խաղն օգոստոսի 4-ին `ընդդեմ Կորեայի առաջնության` K-League-ի բոլոր աստղերի:)

Yellow Raven
05.08.2010, 22:32
Կորեական առաջնության աստղեր- Բարսելոնա 2-5

Բարսայից դուբլի հեղինակա դարձել Մեսսին:)
Մեկական անգամ դարպասը գրավել են Իբրահիմովիչը, Վիկտոր Սանչեսն ու Սորիանոն:)

Ներսես_AM
14.08.2010, 23:57
Գոոոոոլ, Մաքսվելի փոխանցումից Իբրան բացեց հաշիվը :yahoo

---------- Ավելացվել է՝ 00:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:56 ----------

խաղը կարող եք նայել livetv.ru-ում

Ներսես_AM
15.08.2010, 11:53
Փաստորեն քնեցի ու կրվանք :think
մալադեց Սեվիլիային երկրորդ խաղակեսում սատկացրին մերոնց :)
Սպասենք պատասխան խաղում արդեն հիմնական կազմով մերոնք սատկացնեն :)

http://www.youtube.com/watch?v=Wap9L5Qqyt8

Սամսար
16.08.2010, 12:05
Ներսրես ջան, պատասխան խաղը ե՞րբ ա։

Լեո
16.08.2010, 12:11
մալադեց Սեվիլիային երկրորդ խաղակեսում սատկացրին մերոնց :)
Երկրորդ խաղակեսը ես էլ նայեցի, իրոք Սևիլիան մի գլուխ բարձր էր մերոնցից: Բարսան պաշտպանության կենտրոն ուղղակի չուներ, Կանուտեի գլխով գոլը հենց դա էր վկայում:
Բայց պիտի հաշվի առնենք, որ Բարսան համարյա երկրորդ կազմով էր խաղում: Չկային Չավին, Ինիեստան, Պույոլը, Պիկեն, Բուսկետսը: Երկրորդ կազմից խաղում էին Դոս Սանթոսը, Գոմեսը, Ռոմեուն, Ադրիանոն, Տիագոն: Պարտությունը անտրամաբանական չէր:

Ներսրես ջան, պատասխան խաղը ե՞րբ ա։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 21-ին, Երևանի ժամանակով 23:30-ին:

Yellow Raven
16.08.2010, 21:23
Երկրորդ խաղակեսը ես էլ նայեցի, իրոք Սևիլիան մի գլուխ բարձր էր մերոնցից: Բարսան պաշտպանության կենտրոն ուղղակի չուներ, Կանուտեի գլխով գոլը հենց դա էր վկայում:
Բայց պիտի հաշվի առնենք, որ Բարսան համարյա երկրորդ կազմով էր խաղում: Չկային Չավին, Ինիեստան, Պույոլը, Պիկեն, Բուսկետսը: Երկրորդ կազմից խաղում էին Դոս Սանթոսը, Գոմեսը, Ռոմեուն, Ադրիանոն, Տիագոն: Պարտությունը անտրամաբանական չէր:

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 21-ին, Երևանի ժամանակով 23:30-ին:

Էդ ուրիշ Ադրիանոյա, թե՞ մեր նորեկին արդեն ուղարկում ես երկրորդ կազմ:))

Լեո
16.08.2010, 21:26
Էդ ուրիշ Ադրիանոյա, թե՞ մեր նորեկին արդեն ուղարկում ես երկրորդ կազմ:))

Մեր նորեկն ա, ով դեռ երկրորդ կազմ ա համարվում :))

Yellow Raven
16.08.2010, 21:30
Մեր նորեկն ա, ով դեռ երկրորդ կազմ ա համարվում :))

Էլ մի:))
Երկրորդ կազմը Բարսելոնա Բ-նա, իսկ Ադրիանոն չեմ կարծում թե գեթ մեկ խաղ կանցկացնի ֆիլիալի կազմում:P
Մաքսիմում փոխարինող կամ ոչ հիմնական կազմի խաղացող, բայց ոչ երկրորդ կազմ;)

Հ.Գ. Հեսա կասի էս չամուռն ով էր:))

Լեո
16.08.2010, 21:38
Էս չամուռն ո՞վ էր :'

Սերխիո
16.08.2010, 23:33
անպակաս լինեն մի գլուխ բարձր մրցակիցները:B

Լեո
21.08.2010, 23:32
Իսպանիայի սուպեր գավաթի պատասխան Բարսա - Սևիլիա խաղում առաջին խաղակեսից հետո հաշիվը արդեն 3-0 ա:

3 գոլ, 3-ն էլ ֆանտաստիկ :hands

Նախ՝ 14-րդ րոպեին Պեդրոն հրաշալի անցում կատարեց, շրջանցեց Սևիլիայի 3-4 ֆուտբոլիստների և ուժեղ հարված (կամ փոխանցում :8 ) կատարեց դեպի դարպասը, որից հետո Սևիլիայի պաշտպան Կոնկոյին ոչինչ չէր մնում, քան գնդակը ուղարկել սեփական դարպասը: 1-0

Այնուհետև հերթը հասավ վիրտուոզներին: 25-րդ րոպեին Չավին սեփական կիսադաշտից ուղղակի կատարելության հասնող փոխանցում կատարեց, որի արդյունքում Մեսսին մեն-մենակ մնաց Պալոպի դիմաց... Կարո՞ղ եք պատկերացնել` հետո ինչ կատարվեց... Չեք սխալվում, ԳՈ՜Լ: 2-0

Եվ արդեն խաղակեսի ավարտից 1 րոպեի առաջ Ալվեշը կտրուկ արագացումով պոկվեց առաջ, շրջանցեց Սևիլիայի 2 պաշտպանների և գնդակը քողարկված փոխանցեց Մեսիին, վերջինս էլ շատ թեթև ու նուրբ հարվածով գնդակը Պալոպի գլխավերևով կախեց դարպասին... 3-0

Բարսան աներևակայի տեմպ ու գեղեցկություն ա հաղորդել խաղին :love Սպասենք 2-րդ խաղակեսին :)

---------- Ավելացվել է՝ 00:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:28 ----------

անպակաս լինեն մի գլուխ բարձր մրցակիցները:B

Սերխիո ախպեր, գրառումդ պատահմամբ Բարսայի թեմայում ես արել ;)

Yellow Raven
21.08.2010, 23:37
Ուրիշ ձև չէր էլ կարա լիներ:B

Լեո
21.08.2010, 23:52
Վիլիան դուրս եկավ խաղադաշտ :love Բարսայի խաղաշապիկը իրեն շատ ա սազում :hands

Սերխիո
22.08.2010, 00:23
բռատ Վլադ,լավ էլ կշռադատված, մտածված, վերլուվծած ա...Ընդունեք ձեր արծաթե մեդալները;)

Լեո
22.08.2010, 00:26
Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում Վիլիա - Ինիեստա - Մեսսի կոմպինացիայի արդյունքում Մեսսին դարձավ հետտրիգի հեղինակ :hands

Բարսա 4 - 0 Սևիլիա

2009-10 մրցաշրջանի իսպանական սուպեր գավաթը նվաճված է :hands

Հոյակապ խաղ էր, մեծ բավականություն ստացա :)

Շնորհավորում եմ իսկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին :)

---------- Ավելացվել է՝ 01:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:25 ----------

բռատ Վլադ,լավ էլ կշռադատված, մտածված, վերլուվծած ա...Ընդունեք ձեր արծաթե մեդալները;)

Միայն ոսկի, Սերխիո, միայն ոսկի :))

Լեո
22.08.2010, 11:19
Բարսա - Սևիլիա՝ սուպերգավաթի պատասխան խաղի բոլոր գոլերը: Վայելեք :)

http://www.youtube.com/watch?v=I7x31nSmw_k

Yellow Raven
22.08.2010, 21:33
Սուպերգավաթակիր ենք:love

Լեո
22.08.2010, 21:40
Սուպերգավաթակիր ենք:love

Ինչպես միշտ http://www.akumb.am/images/icons/icon10.gif

Ապե Ջան
25.08.2010, 09:22
Անգլիական «Լիվերպուլ» - ի կիսապաշպան Խավիեր Մասկերանո - ի ճակատագրով այսօր հետաքրքրված են Իսպանական «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդ» - ը:

Այո Բարսելոնան այսօր ունի այդ ֆուտբոլիստի կարիքը, նրան ձեռք բերելով կատալոնական ակումբում կլուծվի բոլոր խնդիրները: Ի դեպ Բարսելոնան ավելի մոտ է կանգնած Մասկերանոյի տրանսվերի կայացմանը: Այս պահին Ռեալը նրա համար առաջարկել է 15 մլն եվրո, իսկ Լիվերպուլը ցանկանում է Մասկերանոյի համար ստանալ մոտ 26 մլն եվրո: Որը որ պատրաստվում է Բարսելոնան վճարել ֆուտբոլիստի համար:

Պեպը կխոսի միայն նրա մասին ա՛յն ժամանակ, երբ արդեն ֆուտբոլիստը կապտանռնագույնների կազմում կլինի:

Արծիվ
25.08.2010, 11:31
Բարսա - Սևիլիա՝ սուպերգավաթի պատասխան խաղի բոլոր գոլերը: Վայելեք :)

http://www.youtube.com/watch?v=I7x31nSmw_k
Մեսսին ծնվել է Բարսելոնայի համար այլ ոչ թե Արգենտինայի, միևնույն է նա երբեք էլ իր տեղը չի գտնի ազգային հավաքականում, նույնը կարող եմ ասել Բրազիլ2014 համար:

Սամսար
25.08.2010, 14:29
Մեսսին ծնվել է Բարսելոնայի համար այլ ոչ թե Արգենտինայի, միևնույն է նա երբեք էլ իր տեղը չի գտնի ազգային հավաքականում, նույնը կարող եմ ասել Բրազիլ2014 համար:

Չավին ու Ինիեստան ում ուզենաս ռմբարկու կսարքեն, նույնիսկ Քարամյան եղբայրներին։

Լեո
25.08.2010, 19:21
Չավին ու Ինիեստան ում ուզենաս ռմբարկու կսարքեն, նույնիսկ Քարամյան եղբայրներին։

Հակընդդեմ հայց: Քարամյան եղբայրները ում հանճարեղ փոխանցումները ուզենաս կարող են «պոլնի պրոգրամ» փչացնել, նույնիսկ Չավիի ու Ինիեստայի:

Ներսես_AM
25.08.2010, 20:23
լրագրողը ասում ա այն, որ Աշխարհի առաջնությունից հետո իսպանիայում երբ տոնում էին Պիկեն Ֆաբրեգասին Բարսելոնայի մայկա էր հագցրել:
Ու Պեպի պատասխանը :D :D :D

http://www.youtube.com/watch?v=3xu4Q6Gvl-Q&feature=player_embedded

Yellow Raven
25.08.2010, 20:28
լրագրողը ասում ա այն, որ Աշխարհի առաջնությունից հետո իսպանիայում երբ տոնում էին Պիկեն Ֆաբրեգասին Բարսելոնայի մայկա էր հագցրել:
Ու Պեպի պատասխանը :D :D :D

Խմածա աչքիս:))

Լեո
25.08.2010, 20:31
Փաստորեն Պիկեն Բարսելոնայից դուրս լավ էլ ուրախ տղա ա :D

Ambrosine
25.08.2010, 20:37
Պիկեի դիագնոզը տվեց :D

GevSky
26.08.2010, 00:24
Ես էլ նոր Բարսա ՏՎ էի նայում մեկել մի պահ ցույց էին տալիս Պիկեյի կապիկությունները, խոսքի դուրս էր եկել մարդամեջ ու մարդկանց իրա բջջայինով նկարում էր կամ խնդրում էր իր ֆանատներին իր հետ իրա հեռախոսով նկարվել ու էլ հասցեներ վերցնում որ նկար ուղարկի:D

Սամսար
26.08.2010, 10:31
Փաստորեն Պիկեն Բարսելոնայից դուրս լավ էլ ուրախ տղա ա :D

Պույոլի ձեռի տակ, ով ուզենաս, լուրջ տղա կլինի, նույնիսկ՝ խիստ, մեկ մեկ էլ՝ դաժան։ Հակընդդեմ հայց տալ չկա։

---------- Ավելացվել է՝ 10:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:30 ----------

Հակընդդեմ հայց: Քարամյան եղբայրները ում հանճարեղ փոխանցումները ուզենաս կարող են «պոլնի պրոգրամ» փչացնել, նույնիսկ Չավիի ու Ինիեստայի:

Հույս ունեմ, Քարամյաններից հատուցում չես ուզում. իրանց դատ չկա։

Եգանյան Նունե
26.08.2010, 20:43
Բարսելոնան ամենա լավ խումբն է, սակայն չեմ թերագնհատի մյուս խմբերին և նրանց երկրպագուներին: Բարսելոնան ամենա ամենան ա:love:hands:bux::flower

Yellow Raven
26.08.2010, 20:46
Բարսելոնան ամենա լավ խումբն է, սակայն չեմ թերագնհատի մյուս խմբերին և նրանց երկրպագուներին: Բարսելոնան ամենա ամենան ա:love:hands:bux::flower

Բարսելոնան մենակ խումբ չի, աբելյան խումբա, օղակ... Ես կասեի նույնիսկ դաշտ:))

Եգանյան Նունե
26.08.2010, 20:51
Ես Ձեր հետ չհամաձայնելու ոչ մի պատճառ չունեմ Դուք շա~տ ճիշտ եք::ok

GevSky
27.08.2010, 21:21
Եվս մեկ ձեռք բերում, կարծում եմ շնորհավորելու կարիք կա:) Բարսայի պաշտոնական կայքում հայտնում են որ Բարսելոնան և Լիվերպուլը համաձայնության են եկել Խավիեր Մասկերանոյի Կատալոնիա տեղափոխման հարցով… Մասկերանոն կժամանի Բարսելոնա այս շաբաթ-կիրակի, կանցնի բուժ զննում և կստորագրի քառամյա պայմանագիր:hands
ԱՂԲՅՈՒՐ (http://www.fcbarcelona.com/web/english/noticies/futbol/temporada10-11/08/27/n100827112582.html)

Yellow Raven
27.08.2010, 21:33
Կիսապաշտպան պետք էր ամեն դեպքում:)
Բարի գալուստ, Խավիեր:)

Լեո
27.08.2010, 22:35
Շուտով կսկսվի Մասկերանոյի իսկական աստեղային ժամը :hands

GevSky
28.08.2010, 10:42
Իմիջի այլոց հիացած եմ նորեկ Ադրիանոյի խաղով, ով տեսել է Գամփերի գավաթի խաղարկությունը կհամաձայնվի ինձ հետ, ի դեպ Ադրիանոն և Պինտոն միակ ֆուտբոլիստներն էին որ խաղացին 90 րոպե (տեղի է ունեցել 9 փոփոխություն) և երկուսն ել լավագույններից էին այդ խաղում:
Ավելացնեմ որ, ինձ ուրախացրեց այն փաստը որ հարձակման ձախ կողմում գրեթե իդեալական էին համագործակցում միմյանց հետ Ադրիանոն և Վիյան, այսպիսով աջ կողմից Մեսսի-Ալվեշ զույգին մյուս թևում կարող է մրցակցել Վիյա - Ադրիանո զույգը, իսկ աշխարհի չեմպիոնների գերակշռության հետևանքով այս տարվա Բարսայի թիմային խաղը ավելի կատարյալ տեսք է ստացել, նաև երևում է Պեպի նորամուծությունները և նոր ստրատեգիական որոշումները ի տարբերություն անցած տարվա արդեն հնացած և բացահայտված խաղաոճին:
Մի խոսքով Ռեալ բռնվի;)

Լեո
28.08.2010, 12:12
Մի խոսքով Ռեալ բռնվի;)
Գև ջան, էդ շատ լավ ա, որ Բարսայի խաղում թարմացումներ են նկատվում, բայց ի՞նչ կապ ուներ էստեղ Ռեալը :8
Էդ նույնն ա, ինչ գերժամանակակից կործանիչ ինքնաթիռ արտադրես ու ասես՝ կուկուռուզնիկ բռնվիր :))

Լեո
28.08.2010, 13:02
Այսօր կմեկնարկի Լա Լիգայի 2010-11թթ մրցաշրջանը :yahoo :love

Բարսան իր առաջին խաղը կանցկացնի վաղը (օգօստսոի 29-ին), Սանտանդերի Ռասնինգի դեմ, , Երևանի ժամանակով 22:00, մրցակցի հարկի տակ՝ Estadio El Sardinero մարզադաշտում :)

Դե ինչ, հաջողություն մաղթենք Իսպանիայի քսանակի չեմպիոնին Լա Լիգայի գավաթը 21-րդ անգամ նվաճելու ճանապարհին :) :love :hands

REAL_ist
29.08.2010, 00:23
Իբռային ռադ էն անում?:D Դարի գործարքն էր, Էտո'օ + 46.000.000, որ հիմա Միլանին ծախեն մակսիմում 25-30-ով...

Լեո
29.08.2010, 00:30
Իբռային ռադ էն անում?:D Դարի գործարքն էր, Էտո'օ + 46.000.000, որ հիմա Միլանին ծախեն մակսիմում 25-30-ով...
Էտոո + 46 մլն չէր, պարզապես 46 մլն էր: Էտոոն տրանսֆերի պահին ազատ ֆուտբոլիսի կարգավիճակ ուներ, և Բարսան չէր կարող նրան որպես գործարքի մաս օգտագործել: Պարզապես էնպես ստացվեց, որ Էտոոն ցակնացավ գնալ Ինտեր, իսկ Բարսան հարմար գտավ 46 մլն-ով գնել Իբրային :)

Իսկ ռադ անելու մասին պետք չէ հիշել, կարծում եմ իսկական ռադ անողին բոլորս էլ լավ ենք ճանաչում: Եթե կա Վիլիա, ապա Իբրայի հնարավոր հեռանալը կարելի է տրամաբանական համարվել, իսկ այ թե ինչու վտարվեցին Ռոբբենն ու Սնեյդերը, դա ոչ ոք չհասկացավ :)

Էնպես որ արի թողնենք հեգնանքը ;)

Սամսար
29.08.2010, 10:43
Գև ջան, էդ շատ լավ ա, որ Բարսայի խաղում թարմացումներ են նկատվում, բայց ի՞նչ կապ ուներ էստեղ Ռեալը :8
Էդ նույնն ա, ինչ գերժամանակակից կործանիչ ինքնաթիռ արտադրես ու ասես՝ կուկուռուզնիկ բռնվիր :))

Ընդ որում, կուկուռուզնիկը ինչքան էլ «տույնինգ» անես, մեկ ա, կուկուռուզնիկ ա մնալու։

Լեո
29.08.2010, 12:18
Ընդ որում, կուկուռուզնիկը ինչքան էլ «տույնինգ» անես, մեկ ա, կուկուռուզնիկ ա մնալու։

Կործանիչի ու կուկուռուզնիկի թեման շարունակելով :))

http://img90.imageshack.us/img90/5936/barca1.png

http://img534.imageshack.us/img534/6006/real1.png

REAL_ist
29.08.2010, 13:03
Էտոո + 46 մլն չէր, պարզապես 46 մլն էր: Էտոոն տրանսֆերի պահին ազատ ֆուտբոլիսի կարգավիճակ ուներ, և Բարսան չէր կարող նրան որպես գործարքի մաս օգտագործել: Պարզապես էնպես ստացվեց, որ Էտոոն ցակնացավ գնալ Ինտեր, իսկ Բարսան հարմար գտավ 46 մլն-ով գնել Իբրային :)

Իսկ ռադ անելու մասին պետք չէ հիշել, կարծում եմ իսկական ռադ անողին բոլորս էլ լավ ենք ճանաչում: Եթե կա Վիլիա, ապա Իբրայի հնարավոր հեռանալը կարելի է տրամաբանական համարվել, իսկ այ թե ինչու վտարվեցին Ռոբբենն ու Սնեյդերը, դա ոչ ոք չհասկացավ :)

Էնպես որ արի թողնենք հեգնանքը ;)
Ինֆորմացիադ սխալա Լեո ջան, Էտո'ո գործարքի մեջ գնահատվել էր 20մլն եվրո, ընդհանուր գործարքի արժեքը 66 մլն եվրո էր կազմել: Սա էլ խոսքերիս ապացույցը (http://www.barcamania.com/news/6445.html): Էս իմ տեսած ամենաաբսուրդ գործարքն էր:

Ռոբբենը ու Սնեյդերը հեռացան, քանի որ եկան Ռոնալդուն ու Կական, ավելի քան տրամաբանական փոփոխություն;)

Ապե Ջան
29.08.2010, 13:18
Տե՞սել եք ;)

http://www.youtube.com/watch?v=aWjuaCtRC1s

Սամսար
30.08.2010, 10:21
Հանգիստ, արժանապատիվ ու գեղեցիկ խաղ. Բարսան այսպես հաղթեց առաջին տուրում Լա Լիգայի ոմն Ռասինգին, ի տարբերություն կուկուռուզնիկի...

Ապե Ջան
30.08.2010, 11:57
http://armsport.am/images/news_1/10116311283153715.jpg

Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի հիմնական կազմի հարձակվող Դավիդ Վիլյան գոհ է Բարսայում իր ներկայիս վիճակից: Վիլյան նշում է, որ ինքը խնդիր չի ունեցել՝ թիմի խաղին հարմարվելու, և իր գործերը շատ լավ են իր նոր ակումբում՝ Բարսելոնայում: Նա երեկ՝ Իսպանիայի առաջնության առաջին տուրում, դարձավ 3 անպատասխան գոլերից մեկի հեղինակ՝ «Ռասինգի» հետ հանդիպման ժամանակ:

http://www.oleole.com/media/main/images/member_photos/group1/subgrp395/xavihernandez_177180.jpg

Երեկ՝ Իսպանիայի առաջանության առաջին տուրում, վնասվածք է ստացել Բարսելոնայի հիմնական կազմի կիսապաշտպան Չավին: Հայտնի է, որ նա ստացել է ծնկի վնասվածք: Չավին այսօր կանցնի բուժզննում, որից հետո պարզ կլինի, թե ինչքան ժամանակ կտևի նրա ապաքինումը:

zanazan
30.08.2010, 14:04
եթե չեմ սխալվում, Armenia TV-ն ել ցույց չի տալու հա Իսպանիայի խաղերը? (մի լավ բան ուներ են ել...)
Բա հիմա ինչ ենք անելու:( ?

Ambrosine
30.08.2010, 14:12
եթե չեմ սխալվում, Armenia TV-ն ել ցույց չի տալու հա Իսպանիայի խաղերը? (մի լավ բան ուներ են ել...)
Բա հիմա ինչ ենք անելու:( ?

Արմենիան անցյալ տարի էլ չի ցուցադրել Լա լիգան: Հայ թիվին է ցուցադրել: Այդ մասին հատուկ թեմա ունենք՝
http://www.akumb.am/showthread.php/13445-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A8-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2?p=2081847#post2081847

zanazan
30.08.2010, 14:47
Astgh ջան , չես հավատա երևի, ծիծաղից սաղ օֆիսով մեռանք որ պատմեցի իմ հարցի ու քո պատասխանի մասին...
Ամբողջ հարցը նրանում ա, որ ես տենց խաղ չի եղել որ բաց թողնեմ անցաց տարի, ու հա, Hay TV-ով եյ նայում.
Հիմա նստած մտածում եմ թե ինչի եյ երեկ նստած Armenia-ին նայում, ու անընդհատ քֆուր մֆուր տալի որ ետ խաղը ցույց չեն տալի...
Պահի տակ Սուրիկ Բաղդասարյանի վախտերն եյ գնացել... :D :D
Մյուս անգամ ետքան չեմ խմի...

Լեո
30.08.2010, 19:12
Ռասինգի դեմ խաղում Բարսան ցույց տվեց, որ նույն չեմպիոնական տրամադրվածությունն ունի նոր մրցաշրջանում ևս, իսկ Ռեալը կրկին ապացուցեց, որ իր կոչում է լինել անհույս հետապնդող :)

Շնորհավորում եմ իսկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին :)

Yellow Raven
30.08.2010, 20:53
Իբրահիմովիչի գնալով Բոյանն ավելի շատ շանս կստանա, ինչն իմ համար բավականին ուրախալի փաստ է:)

Ապե Ջան
30.08.2010, 20:55
Էկեք փաստենք որ Իբրան էլ իր զգալի դերն ու տեղը ունեցավ Բարսա - ում: Եկեք հիշենք նրա գոլը Ռեալ - ի հետ խաղի ժամանակ: Թերևս այդ էլ մեծ գործ է Սուպեր Կլասիկո - ին գեղեցիկ գոլի հեղինակ դառնալը:

Yellow Raven
30.08.2010, 20:58
Էկեք փաստենք որ Իբրան էլ իր զգալի դերն ու տեղը ունեցավ Բարսա - ում: Եկեք հիշենք նրա գոլը Ռեալ - ի հետ խաղի ժամանակ: Թերևս այդ էլ մեծ գործ է Սուպեր Կլասիկո - ին գեղեցիկ գոլի հեղինակ դառնալը:

Բարսելոնայի կենտրոնական հարձակվողի համար քիչա Կլասսիկոյում խփած մի հատ գոլն ու առաջնության 16 գոլերը;)

Ապե Ջան
30.08.2010, 21:20
Բարսելոնայի կենտրոնական հարձակվողի համար քիչա Կլասսիկոյում խփած մի հատ գոլն ու առաջնության 16 գոլերը;)

Համամիտ եմ, դրա համար էլ Իբրան լքեց Բարսան:

Yellow Raven
30.08.2010, 21:28
Էտո'ո մենք քեզ դեռ հիշում ենք:)
Հուսանք Վիլյան կստիպի մոռանալ քո գոյության մասին:))

Լեո
30.08.2010, 21:35
Էտո'ո մենք քեզ դեռ հիշում ենք:)
Հուսանք Վիլյան կստիպի մոռանալ քո գոյության մասին:))

Ես Ռոնալդինյոյին էլ դեռ հիշում եմ... չնայած երբեք էլ չեմ մոռանա :)

Yellow Raven
30.08.2010, 21:40
Ես Ռոնալդինյոյին էլ դեռ հիշում եմ... չնայած երբեք էլ չեմ մոռանա :)

Ես էլ իմ հիշում, բայց որպես ուղղակի հուշա մնում իր գոլերն իմ մոտ... Իսկ հիմա մենք ունենք Մեսսի, ով վայրկյան անգամ չի թողնում, որ կարոտեմ Ռոնալդինյոյին:))

Լեո
30.08.2010, 22:02
Ես էլ իմ հիշում, բայց որպես ուղղակի հուշա մնում իր գոլերն իմ մոտ... Իսկ հիմա մենք ունենք Մեսսի, ով վայրկյան անգամ չի թողնում, որ կարոտեմ Ռոնալդինյոյին:))

Մեսսին Մեսսի ա, Մեսսին մեծություն ա, չենք քննարկում :B Բայց Ռոնալդինոյն էլ Ռոնալդինյո էր, ինքն էլ էր մեծություն, իրեն էլ չենք քննարկում :))

---------- Ավելացվել է՝ 22:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:45 ----------

Ըստ իս այն, ինչ անում էր Ռոնալդինյոն, Մեսսին չի անում ու երևի չի էլ կարող անել: Մեսսիի ամբողջ հզորությունը իր ֆանտաստիկ արագության մեջ ա: Աշխարհում ոչ մի ֆուտբոլիստ Մեսսիի նման չի կարող նման բարձր արագության ժամանակ այդքան կտրուկ փոխել վազքի ուղղությունը՝ իր հետ տանելով գնդակը:

Բայց Ռոնիի հմայքը լրիվ ուրիշ էր: Նա ուղղակի ֆուտբոլային աճպարար էր, նրա շարժումները ուղղակի հմայում էին: Հիշեք Չելսիի դեպրասը խփած գնդակը (youtube-ից կգտեմ կտեղադրեմ) :love Նրա խափսերն անկրկնելի էին :)

---------- Ավելացվել է՝ 22:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:52 ----------

Հիշեք Չելսիի դեպրասը խփած գնդակը (youtube-ից կգտեմ կտեղադրեմ) :love
Ահա այդ գոլը: Ըստ իս Ռոնիի լավագույն գոլերից մեկը :love

http://www.youtube.com/watch?v=ijR1WX2bLIo

---------- Ավելացվել է՝ 23:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:57 ----------

Իսկ սա Ռոնիի կատարմամբ իմ ամենասիրած գոլն ա (նրա առաջին գոլը այդ խաղում) :love

http://www.youtube.com/watch?v=ZqAFg1WxG-k&feature=related

Taurus
31.08.2010, 12:45
Ամեն ինչ շատ լավ ա, մնում ա հարձակման գծում վնասվածքները քիչ լինեն, թե չե կանգնում ենք լուրջ խնդիրների առջև

Սամսար
31.08.2010, 13:12
Ժող, Մեսսին դեռ շատ ունի հասնելու Ռոնալդինյոյին, ում փոխանցման կուլտուրան, մտածողության արագությունը, դաշտ տեսնելու կարողությունը, անսպասելիության գործոնը շատ ավելի մեծ ու հզոր էին։ Երկրորդ Գաուչոյի դեռ երկար ենք սպասելու

GevSky
31.08.2010, 15:48

Ճիշտն ասած քո ասածը իմ մոտ ծիծաղ առաջացրեց, ու գրածիցդ հաստակ երևումա որ դու Մեսսիի խաղերը կամ չես տեսել կամ քիչ տոկոսն ես տեսել որտեղ նա հազվադեպ վատ մարզավիճակումա եղել... էդ երբ տեսար որ Մեսսին Ռոնալդինյոյից դանդաղ մտածեր, կամ դաշտը ավելի վատ տեսներ, կամ փոխանցման կուլտուրան ավելի ցածր լիներ... Ես դրա տեղը կասեի որ նրանք լրիվ տարբեր ոճի ֆուտբոլիստներ են, նա իր առավելություններն ունի մեսսին իր չի կարելի համեմատել, դա նույնա ոնց որ համեմատես Դալիի նկարները Այվազովսկու նկարների հետ, կամ Ռեյ Չարլզի երգերը Շադեյի երգերի հետ...

Սամսար
31.08.2010, 18:28

Ի՞նչ տարբեր ոճ։ Տարբերությունն է՞ն ա, որ Ռոնին ձախից ա խաղում, Մեսսին աջից, թե որ երկուսն էլ դրիբլինգ են անում, թե որ էրկուսն էլ պաս պետք ա տան, կամ գոլ խփեն։
Մեսսիի լրիվ խաղերն էլ տեսել եմ։ Ու մնում եմ էն կարծիքին, որ Մեսսին ավելի քիչ բան ա կարում անի, քան Ռոնալդինյոն։

GevSky
31.08.2010, 22:06
Մեսսին ավելի ունիվերսալ ֆուտբոլիստա քան Ռոնին, Մեսսիի դրիբլինգը լրիվ ուրիշ տիպիա Ռոնիինը ուրիշ... Տենց գցենք Ռեյնելա երգում Շադենել, ու երկուսի ստեղծագործություններում էլ բլյուզ-ջազզ էլէմենտներ են պարունակվում:

Սամսար
31.08.2010, 22:20
Գև ջան, վերջը համարյա հանգեցինք են եզրակացության, որ ճաշակին ընկեր չկա։ Բայց մի հատ Յութուբով նայի էլի, թե Ռոնին ինչ ա անում, ու արդյոք Մեսսին կարողացել է նույնը կամ դրա նման մի բան անի։ Խոսքը դրիբլինգից հետո գոլ խփելու ու գոլային փոխանցում կատարելու մասին ա։
Տուգանայինից գոլ ծփելու մասին չեմ էլ խոսում։

GevSky
01.09.2010, 02:38

Սամսար ջան բան չունեմ ասելու Ռոնին շատ լավնա կարա նենց բաներ անի որ մեսսին չկարենա, բայց այ վազքի ժամանակ գնդակին ավելի լավա կառավարում և տիրապետում, առդյունավետությունը ավելի բարձրա, գոլ խփելուց ավելի լավ ու արագա ա հաշվարկում ուղղությունը, անկյունը հարվածի նրբությունը, ուժեղ խփի թե թույլ... մանր տարածության մեջ ավելի արդյունավետա գործում քան Ռոնին.. Ռոնիին տարածքա պետք իր հիանալի դրիբլինգը ցույց տալու համար, նա կանգնած դիրքից հետաքրքիր որոշումներա գտնում, իսկ Մեսսին հիմնականում արագության վրայա խաբում հակառակորդին և ավելի մանր ու սահմանափակ տարածության մեջ... Այնպես որ չի կարելի էս դեպքում ասել սա նրանից ուժեղա, իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել որ Ռոնիից ավելի արդյունավետ ֆուտբոլիստա Մեսսին և դա փաստա... Ռոնին հրաշ՝ներ կարող է գործել դաշտում, բոլորին զարմացնել բայց գոլ քիչ խփել... Իսկ Մեսսին ավելի սուրա գործում և ավելի քիչա գնդակ կորցնում, քանի-որ շատ մանրա խաղում իսկ դա շատ դժվար է...

Դարք
01.09.2010, 16:30
http://www.football-pictures.net/data/media/343/Puyol_spain.jpg

Պույոլը վերադարփլ է Բարսելոնա, Իսպանիայի հավաքականի պարապմունքների ժամանակ ստաված վնասվածքից հետո: Հետազոտությունը ցույց է տվել, որ նա բաց կթողնի 3-4 շաբաթ,

http://www.sovsport.ru/s/a/f/157390.jpg?t=1257793126

Iսկ Կեյտան միևնույն ժամանակ երկարաձգել է պայմանագիրը Բարսայի հետ մինչև 2014 թվականը…

Inna
02.09.2010, 22:27
Իսպանական “Բարսելոնայի” նոր ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն չի խուսափել իրականությունից և խոստովանել է, որ չի կարծում, թե կմասնակցի ակումբի բոլոր հանդիոպւմերին, հաղորդում է Marca-ն:

“Իհարկե, ես չեմ կարող մասնակցել բոլոր հանդիպումներին: Այն դիրքերում, որտեղ ես պետք է հանդես գամ, խաղում են աշխարհի երեք չեմպիոններ: Պետք է հարգել այն մարդկանց, ովքեր իրենց գործը լավ են կատարում: Իմ նպատակն է օգնել թիմին տիտղոսներ նվաճել:

Ես շատ հպարտ եմ, որ կարող եմ հանդես գալ “Բարսելոնայի” ֆուտբոլիստների հետ և սովորել նրանցից: Իսկ իմ դիրքի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի մարզիչը: Ես միշտ նրա տրամադրության տակ կլինեմ, երբ նա զգա իմ կարիքը”, - արգենտինացու խոսքերն է մեջբերում Terrikon-ը:

http://www.armsport.am/am/news/4/4/11672/

---------- Ավելացվել է՝ 23:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:16 ----------

Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան գոհունակության խոսքեր է ասել ակումբի նոր ձեռքբերման վերաբերյալ: Խոսքը գնում է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի մասին, հաղորդում է Marca-ն:

Ինյեստան համոզված է, որ Մասկերանոն շատ օգտակար կլինի կապտանռնագույններին:

«Մասկերանոյի ներկայությունը կուժեղացնի «Բարսելոնայի» կազմը: Ես ճանաչում եմ Խավիերին դեռ այն ժամանակվանից, երբ նա հանդես էր գալիս Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում, ճամաչում եմ նաև «Լիվերպուլի» հետ կայացած խաղերի շնորհիվ: Մասկերանոն շատ օգտակար կլինի մեզ, քանի որ նա արդյունավետ է հանդես գալիս ոչ միայն պաշտպանության գոտում, այլ նաև հարձակման», - հայտարարել է Ինյեստան:

http://www.armsport.am/am/news/4/4/11664/

Yeti
02.09.2010, 22:37
խմ, խնդալույա, Մաշերանոն խաղումա Յա-Յա Տուրեի դիրքում, որն էլ չկա թիմում, էտ խի պտի տեղ չունենա կազմում, հաշվի առնելով այն փաստը, որ Կամբիասոից հետո, նա աշխարհի գռեթե լավագույն հենակետային կիսապաշտպանն է:

Yellow Raven
02.09.2010, 22:42

Որովհետև անցած տարի Տուրեն էլ չուներ տեղ հիմնական կազմում:))

Yeti
02.09.2010, 22:51
Հնարավորա, Լա Լիգաին չեի հետևում, բայց իմ տեսած խաղերում ինքը հիմնական կազմ էր, բայց հիմա էլ, բարսը խաղումա 4-5-1, բուսկետս, չավի, ինիեստա, մեսսի, մի դիրքը ազատա մնում, էտ ել Տուրեն էր, հիմա Մասկան, թե սխալ եմ հիշում??:)

Սամսար
02.09.2010, 23:06
Յետի ջան, լավ էլ ճիշտ ես հիշում։ Ռասինգի հետ խաղի ժամանակ ՀայԹիՎի-ի մեկնաբանը ասում էր, թե հնարավոր ա, որ Բարսան սկսի ֆուրիայի նման երկու հենակետայինով խաղալ։ Էդ դեպքում կստացվի Բուսկետս-Մասկերանո զույգը։ Չեմ հիշում, դա մեկնաբանի ենթադրությո՞ւնն էր, թե ինչ-որ աղբյուր ուներ։

Ambrosine
02.09.2010, 23:12
Մոդերատորական. երեխեք, մի վերջին անգամ էլ եմ զգուշացնում՝ առանց լինկի նորություն չդնեք: Հաջորդ անգամ առանց տեղյակ պահելու եմ ջնջելու: Ոչ ժամանակ ունեմ բոլորիդ ՓՄ-ով գրել, որ դա խախտում է, ոչ էլ ժամանակ ունեմ՝ ընկնեմ ձեր դրած հոդվածի լինկը փնտրեմ: Դասերը սկսվում են, ձեր լավ օրերը մնացին անցյալում:

Yeti
02.09.2010, 23:16
Յետի ջան, լավ էլ ճիշտ ես հիշում։ Ռասինգի հետ խաղի ժամանակ ՀայԹիՎի-ի մեկնաբանը ասում էր, թե հնարավոր ա, որ Բարսան սկսի ֆուրիայի նման երկու հենակետայինով խաղալ։ Էդ դեպքում կստացվի Բուսկետս-Մասկերանո զույգը։ Չեմ հիշում, դա մեկնաբանի ենթադրությո՞ւնն էր, թե ինչ-որ աղբյուր ուներ։

Դե, Տուրեն ել հենակետ չի? դաժե էս տարբերակով կոմպենսացվում են....

Սամսար
02.09.2010, 23:27
Աստղ ջան, հոգեառ հրեշտակ ջան, թե խոսքն իմ գրառման մասին ա, հղումը տվել եմ ազնիվ-ազնիվ։ Մյուս կողմից էլ՝ մենք էլ ենք չէ նորություններ գեներացնում ֆորումում։ Օրինակ, ֆուտբոլասեր ֆորումցիներիս որ թողես, նենց կվերլուծենք ու կմեկնաբանենք խաղերը՝ գնա-գալիս եմ։ :)

Ambrosine
02.09.2010, 23:37

Սամսար ջան, անկեղծ ասած՝ քո գրառումներից և ոչ մեկի հետ էլ չէի :)) Որ գրառման որ հետ էի, ես արդեն լինկեր ավելացրել եմ: Իսկ այն, որ ֆուտբոլասեր ակումբցիները կարող են մեկնաբանել ու վերլուծել խաղերը, ես բնավ չեմ կասկածում: Ընդհակառակը, միայն ուրախ կլինեմ, եթե այստեղ հենց նման քննարկում լինի, ոչ թե այլ կայքերից ուրիշների մտքերի պատճենները կարդալ: Ու, բնականաբար, կողջունվեն այն գրառումները, որոնք զերծ կլինեն լրագրողական ոճից: Այսինքն՝ կզգացվի, որ այդ մարդն է գրել /նկատի չունեմ՝ տառասխալներն այնքան շատ լինեն, որ զգացվի/: Կա շարադրելու ձև, դա առաջին դասարանից շարադրություն գրելով են սովորում: Թե չէ երկու տող նորություն գրելը ու գրառումը մի քանի նկարներով մեծացնելը դեռ սեփական մտքերի շարադրում չէ:

Ապե Ջան
03.09.2010, 01:50
Մոդերատորական. երեխեք, մի վերջին անգամ էլ եմ զգուշացնում՝ առանց լինկի նորություն չդնեք: Հաջորդ անգամ առանց տեղյակ պահելու եմ ջնջելու: Ոչ ժամանակ ունեմ բոլորիդ ՓՄ-ով գրել, որ դա խախտում է, ոչ էլ ժամանակ ունեմ՝ ընկնեմ ձեր դրած հոդվածի լինկը փնտրեմ: Դասերը սկսվում են, ձեր լավ օրերը մնացին անցյալում:

Այսինքն եթե ինձ զանգեց բարկամս Իսպանիայից ու ասեց որ Ֆաբրեգասը արդեն տեղափոխվելա Բարսելոնա, ես այդ տեղեկությունը տեղադրելիս աղբյուրը ի՞նչպես պետք է նշեմ, գրե՞մ "Իսպանիացի իմ ընկեր"

Chuk
03.09.2010, 09:44
Այսինքն եթե ինձ զանգեց բարկամս Իսպանիայից ու ասեց որ Ֆաբրեգասը արդեն տեղափոխվելա Բարսելոնա, ես այդ տեղեկությունը տեղադրելիս աղբյուրը ի՞նչպես պետք է նշեմ, գրե՞մ "Իսպանիացի իմ ընկեր"

Հա՛, պետք է գրես «Նոր Իսպանիայից ընկերս զանգեց ու ասաց, որ...», որ կարդացողն էլ իր համար գնահատի արժանահավատության աստիճանը:

Ապե Ջան
03.09.2010, 12:10
Հա՛, պետք է գրես «Նոր Իսպանիայից ընկերս զանգեց ու ասաց, որ...», որ կարդացողն էլ իր համար գնահատի արժանահավատության աստիճանը:

Որոշողը դուք էք, ոնց կասե՛ք: :B

Լեո
05.09.2010, 14:31
Բրազիլիացի Ռոբինյոն, ով մի քանի օր առաջ Մանչեստեր Սիթիից տեղափոխվեց Միլան (կնքելով քառամյա պայմանագիր), խոստովանել է. «Բարսան եղել և մնում է առաջատար: Այս պահին նա ուժեղագույն ակումբն է աշխարհում»: Նա նաև ասել է, որ իրեն դուր է գալիս հետևել Բարսայի խաղին, ինչպես նաև այն, որ Բարսան գերազանցում է իր բոլոր մրցակիցներին խաղադաշտի բոլոր հատվածներում:

Մանրամասները՝ http://www.fcbarcelona.com/web/english/noticies/futbol/temporada10-11/09/03/n100903112722.html

Ռեալի ֆուտբոլիստները, հեռանալով Ռեալից, ազատ կարողանում են արտահայտել իրենց իսկական մտքերը, էդ լավ ա :)

---------- Ավելացվել է՝ 15:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:21 ----------

Անհամբեր սպասում եմ Ռաուլի անկեղծ խոստովանությանը :))

Սերխիո
09.09.2010, 23:44
իսկական[/B] մտքերը, էդ լավ ա :)

---------- Ավելացվել է՝ 15:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:21 ----------

Անհամբեր սպասում եմ Ռաուլի անկեղծ խոստովանությանը :))
էլ ինչ ասեմ են իսկական մտքերի մասին , որ հիմնված են օբիժնիկության վրա... Ռաուլի մասին էլ՝չերազես:)

GevSky
09.09.2010, 23:56
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash2/hs212.ash2/47492_498883190030_145807335030_7168274_4667808_n.jpg

Հետաքրքիր է ինչի չկան Պիկեն ու Պեդրոն և Ինիեստան ինչի է ձախ հարձակվողի դիրքում: Լավ փորձենք չկասկածել Պեպի իպրովիզների վրա...
Հ.Գ. Հուսով եմ Մասկերանոյին տեսնել, ամենայն հավանականությամբ կփորձարկեն նրան:)

Լեո
10.09.2010, 00:06

Ընդգծված մասը իմպրովիզացիա չէ, բազմիցս նման երևույթի ականատես ենք: Դա Ինիեստայի լավագույն դիրքն ա ըստ իս :Ճ

---------- Ավելացվել է՝ 01:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:04 ----------

էլ ինչ ասեմ են իսկական մտքերի մասին , որ հիմնված են օբիժնիկության վրա... Ռաուլի մասին էլ՝չերազես:)
Դե հա, ճիշտ ես, Ռեալը աբիժնիկներ տալու մեծ դպրոց ա …Ճ

Սերխիո
10.09.2010, 00:08
ետ նրանից ա, որ գիտակցում են՝ Ռեալից հետո անկում ա սպասվում:)

Ապե Ջան
10.09.2010, 00:46
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash2/hs212.ash2/47492_498883190030_145807335030_7168274_4667808_n.jpg

Հետաքրքիր է ինչի չկան Պիկեն ու Պեդրոն և Ինիեստան ինչի է ձախ հարձակվողի դիրքում: Լավ փորձենք չկասկածել Պեպի իպրովիզների վրա...
Հ.Գ. Հուսով եմ Մասկերանոյին տեսնել, ամենայն հավանականությամբ կփորձարկեն նրան:)

Հա չկասկածելով Պեպի հոտառության վրա, բայց մի մեծ «բայց» կա, Մաքսվելը փաստորեն ենքան կա, որ խաղումա պիկեի փոխարեն՞ եթե չկար ձախ պաշտպան, ապա ուղղակի կարող էր Պույոլն ու Աբիլդալը շարժվել դեպի ձախ, իսկ Պիկեն էլ արդեն կխաղար իր դիրքում: Տեսնենք :) մի գուցե ավելի գեղեցիկ ու արդյունավետ ստացվի, ով գիտի :oy Պեպը մի բան գիտի ;)

GevSky
10.09.2010, 02:47

Հա Մակսվելը հարձակման գծում ավելի ակտիվա խաղում, իսկ Պիկեն երևի հանգստանումա, իմիջիայլոց նորեկ Ադրիանոնել վատ տպավորություն չի թողնում, հավանական եմ համարում Ադրիանո-Կեյտա փոփոխությունը և Բուսկետս-Մասկերանո, Նաև Ինիեստա-Պեդրո/Բոյան կամ Պույոլ-Պիկե : Վերջինը շատ հավանականա որովհետև Պույոլը վնասվածքից նորա ապաքինվել դժվար 90 րոպե խաղա:

GevSky
10.09.2010, 12:22
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc4/hs643.snc4/60302_499486510030_145807335030_7178733_346441_n.jpg
Ներում բեկում չկա, իրարից նեղանալ չկա:)

Yellow Raven
10.09.2010, 14:44
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash2/hs212.ash2/47492_498883190030_145807335030_7168274_4667808_n.jpg

Հետաքրքիր է ինչի չկան Պիկեն ու Պեդրոն և Ինիեստան ինչի է ձախ հարձակվողի դիրքում: Լավ փորձենք չկասկածել Պեպի իպրովիզների վրա...
Հ.Գ. Հուսով եմ Մասկերանոյին տեսնել, ամենայն հավանականությամբ կփորձարկեն նրան:)

Էս նույն Ռասինգի խաղի ներկայացված կազմնա(չնայած վերջին պահին Պիկեն Պույոլի տեղը սկսեց խաղը), չեմ կարծում, թե Հերկուլեսի հետ էլ նույն կազմով կխաղա Բարսելոնան;)

Երվանդ
10.09.2010, 14:50
Բարսային ամենաշատն են սիրում
(http://armsport.am/am/news/4/4/12012/)
Եվրոպական ակումբային թագը «Բարսելոնան» զիջել է «Ինտերին»: Բայց ոչ երկրպագուների սրտերում: Իսպանական ակումբը շարունակում է Եվրոպայի ամենահայտնի թիմը մնալ: Նրա երկրպագուների բանակը գնալով ավելանում է և արդեն կազմում է 57,8 մլն մարդ: Այդպիսին են Sport Markt գերմանական ընկերության այսօր հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները:
Կատալոնացիներին հետևում է նրանց պատմական մրցակիցը`«Ռեալը»: Վերջիններիս հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին», ինչպես նաև գերմանական «Բավարիան»: Եվրոպայի ակումբային չեմպիոն «Ինտերը» զբաղեցնում է ընդամենը ութերորդ հորիզոնականը:
Համաձայն այդ իսկ ուսումնասիրության, «Բարսելոնան» նշանակալիորեն ավելացրել է երկրպագուների քանակը' այն 2009թ-ի համեմատ ավելացնելով 13,6 մլն-ով: Միևնույն ժամանակ «Ռեալը» կորցրել է 10 մլն երկրպագու:

Ապե Ջան
10.09.2010, 15:59

Զգույշ եղեք Ռեալի երկրպագուներ :P

GevSky
11.09.2010, 00:51
Պետքա զգույշ լինել չկորել:)

Tyler
12.09.2010, 09:50
Շնորհավոր բոլորին հիանալի ձևով նշված Կատալոնիայի օրվա կապակցությամբ :)) :hands

Yellow Raven
12.09.2010, 22:13
Հերկուլեսը տղեքին իջացրեց երկնքից, արդեն խելքի կգան հուսով եմ:)

Սերխիո
13.09.2010, 13:24
Եթե առասպելական Հերկուլեսը առյուծի բերան էր ճղում, ապա ֆուտբոլային Հերկուլեսը ճղեց նապաստակի բերանը...

Լեո
13.09.2010, 17:32
Եթե առասպելական Հերկուլեսը առյուծի բերան էր ճղում, ապա ֆուտբոլային Հերկուլեսը ճղեց նապաստակի բերանը...

Սերխիո ջան, սրտանց շնորհավորում եմ, եղբայր: Նման ուրախության առիթներ դու տարին մեկ-երկու անգամ ես ունենում :))

Նախանցած տարի Լա լիգայի նորեկ Նումանսիային էլ Բարսան առաջին տուրում պարտվեց, բայց դրան հետևեց դրիմ-մրցաշրջանը: Էնպես որ սպասենք լավ նորությունների :)

Inna
15.09.2010, 16:22
:bux:Եվս մեկ հաղթանակ Բարսելոնա 5-1 Պանատինաիկոս:hands

22' Լ. Մեսսի
33' Դ. Վիլյա
45' Լ. Մեսսի
78' Պ. Ռոդրիգես
90' Դ. Ալվես

GevSky
15.09.2010, 16:29
Բարսելոնա - Պանատինաիկոս խաղից առաջ լրագրողների այն հարցին, թե արդյոք Հերկուլեսից պարտությունը չի վկայում, որ Բարսան անկում է ապրում Գվարդիոլան պատասխանեց, որ խոսելը դրանք լրագրողների գործն է, իսկ իր գործը առանց խոսքի ցույց տալն է, և որ լրագրողները կստանան իրենց պատասխանները խաղից հետո և առանց հարցազրույցի...
Աղբյուր՝ fcbarcelona.cat
Դե ինչ հարգելի լրագրողներ շնորհավորում եմ գեղեցիկ պատասխան ստանալու համար, և իհարկե այն առթիվ որ ձեր նյութերը կլինեն պատահականության մասին այլ ոչ թե Բարսայի անկում…
Առյուծը, երբ մի քայլ հետ է դնում նշանակում է հարձակումը մահացու է լինելու:)

Yellow Raven
15.09.2010, 21:12
Երեկ Մեսսիի խաղից հերթական անգամ ահռելի բավականություն ստացա:love

Եգանյան Նունե
16.09.2010, 10:36
ԲԱՐՍԵԼՈՆԱ_ն միշտ էլ առաջատար է եղել և իր վերջին խաղով ապացուցեց, որ ԲԱՐՍԱՅԻՑ լավը ՉԿԱ

Inna
16.09.2010, 19:29
Պիկե. Մեսսիի և Ռոնալդուի միջև անդունդ է

“Բարսելոնայի” պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ ներկա պահի դրությամբ անիմաստ է իր խաղընկեր Մեսսիին համեմատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ում հետ Պիկեն հանդես է եկել “Մանչեսթեր Յունայթեդում”:

“Հիմա նրանց միջև անդունդ է, իսկ Մեսսին ամեն օր ապացուցում է, որ այդ փաստն անվիճելի է: Երբեմն այդ թեմայով խոսակցություններն այնքան անհեթեթ են թվում, որ անհասկանալի է դառնում, թե որտեղից են դրանք ծագել”, - Պիկեի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը:

Աղբյուր` http://armsport.am/

Ambrosine
16.09.2010, 23:30
Պիկեի գլխի վնասվածքը շատ լուրջ ա:

Inna
17.09.2010, 17:02
Ինյեստա. Ատլետիկոն պատմականորեն անհարմար հակառակորդ է

Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ իր թիմին դժվար հանդիպում է սպասվում Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղում:

«Ատլետիկոն» հաղթել է Եվրոպայի Սուպերգավաթը, հաղթել է առաջնության երկու մեկնարկային խաղերը, ունի ուժեղ խաղացողներ, որոնք գտնվում են լավ մարզավիճակում: Նրանց դեմ խաղը դժվար կլինի:

Մադրիդյան թիմի շատ ֆուտբոլիստներ խաղում են հավաքականներում, «Ատլետիկոն» աշխարհի լավագույն թիմերից է:

«Նախորդ տարի մենք զիջեցինք «Ատլետիկոյին»: Դա մեզ համար պատմականորեն անհարմար հակառակորդ է, մեզ անհրաժեշտ է մեր առաջադրանքը կատարել և ուղղել մադրիդցիների հետ խաղերի վիճակագրությունը: Կաշխատենք խաղալ սովորականի նման, որովհետև չենք կարող այլ կերպ գործել»,-Ինյեստային մեջբերում է Goal.com-ը:

Աղբյուր ` http://armsport.am/

Լեո
17.09.2010, 20:39
Պիկեի գլխի վնասվածքը շատ լուրջ ա:

Բայց դե տղեն ճիշտ բան ա ասել ;)

GevSky
18.09.2010, 10:11
Բայց դե տղեն ճիշտ բան ա ասել ;)

Հիմա ճիշտ բան ասողների գլուխը ծակա:D Էդ տղեն ուրիշների պես լրջին չի տալիս ու դիպլոմատ չի ինքնել մտքով անցելա ասելա, համենայն դեպս Օզիլի պես էժանաբար չի հայտարարել որ ուրախանումա Բարսայի սայթաքումներից;)

zanazan
18.09.2010, 12:24
Առյուծը, երբ մի քայլ հետ է դնում նշանակում է հարձակումը մահացու է լինելու:)
ոնց որ կասեր մեր Ջիգոն - էտ ըտենց ա...

այ Ատլետիկի հետ խաղից հետո ինձ թվում է Բարսաի հետագա խաղի, թույլ և ուժեղ կողմերի մասին քննարկելու իսկական ժամանակը կլինի...

Ambrosine
18.09.2010, 17:40
Բայց դե տղեն ճիշտ բան ա ասել ;)
Ու ինքն էլ երևի իր ասածին չի հավատացել: Ասում եմ չէ՞, վնասվածքը լուրջ ա, Մադրիդում բուժման կուրսեր պետք ա անցնի ;)

Հիմա ճիշտ բան ասողների գլուխը ծակա:D Էդ տղեն ուրիշների պես լրջին չի տալիս ու դիպլոմատ չի ինքնել մտքով անցելա ասելա, համենայն դեպս Օզիլի պես էժանաբար չի հայտարարել որ ուրախանումա Բարսայի սայթաքումներից;)
Օզիլն էլ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի դիպլոմ չունի, ինչ մտածել ա, էն էլ ասել ա: Էդ ո՞նց եղավ՝ Օզիլի ասածը էժանագին էր, Պիկեինը՝ սրտաբուխ, ճշմարիտ: Հաաա՜, Օզիլի գլուխը ծակ չի :)

Լեո
18.09.2010, 21:50
Օզիլն էլ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի դիպլոմ չունի, ինչ մտածել ա, էն էլ ասել ա: Էդ ո՞նց եղավ՝ Օզիլի ասածը էժանագին էր, Պիկեինը՝ սրտաբուխ, ճշմարիտ: Հաաա՜, Օզիլի գլուխը ծակ չի :)

Օզիլը մեծամիտ գերմանացի ա, իսկ Պիկեն՝ տաքարյուն իսպանացի, էնպես որ Օզիլի ասածը նախանձի արդյուն ա, Պիկեինը՝ սրտաբուխ խոստովանություն :))

REAL_ist
18.09.2010, 22:21
Օզիլը մեծամիտ գերմանացի ա, իսկ Պիկեն՝ տաքարյուն իսպանացի, էնպես որ Օզիլի ասածը նախանձի արդյուն ա, Պիկեինը՝ սրտաբուխ խոստովանություն :))
Կատալանը կարողա, ավելի ճիշտ պետքա վիրավորվեր իրան իսպանացի անվանելուց: Բարսելոնայի վեհ արժեքներից մեկը մոռացության եք մատնում ;)

Լեո
19.09.2010, 01:08
Կատալանը կարողա, ավելի ճիշտ պետքա վիրավորվեր իրան իսպանացի անվանելուց: Բարսելոնայի վեհ արժեքներից մեկը մոռացության եք մատնում ;)

Կարծու՞մ ես եթե Պիկեի համար վիրավորական լիներ իսպանացի կոչվել, նա իսպանական դրոշի տակ հանդես կգար Իսպանիայի հավաքականի կազմում՝ դրանով իսկ աշխարհին ի ցույց դնելով իր իսպանացի լինելը :think

REAL_ist
19.09.2010, 01:56
Դրա համար էլ ասում եմ ՊԵՏՔԱ: Բարսելոնայի անջատողական տրամադրություննրը հենց դա են ենթադրում: Շատ եմ ուղղակի լսել Բարսայի ֆաներից դրական ֆակտորներից մեկը անջատողականության պայքարը մատնանշելը, որը իրականում պարզվումա ձևականությունա ;)

Ապե Ջան
19.09.2010, 02:11
Այսօր ժամը 22:00 - ին տեղի է ունենալու աշխարհահռչակ Բարսելոնայի մասնակցությամբ հանդիպումը, որին սպասում են շատ շատերը, թե՛ Եվրոպայում, թե՛ ամբողջ աշխարհում:
Իսպանական Բարսելոնային այս անգամ դեմ է դուրս եկել Մադրիդյան Ատլետիոկոն, որին Բարսելոնան շատ ու շատ հանդիպումներ ջախջախել է խոշոր հաշվով (6:1. 4:1....):
Սպասվում հետաքրքիր լարված ու դինամիկ հանդիպում: Արաջ Բա՜րսա ;)

Սամսար
19.09.2010, 09:23
Օզիլը մեծամիտ գերմանացի ա, իսկ Պիկեն՝ տաքարյուն իսպանացի, էնպես որ Օզիլի ասածը նախանձի արդյուն ա, Պիկեինը՝ սրտաբուխ խոստովանություն :))

Ա, Օզիլը թյուրք ա, է...

Լեո
19.09.2010, 13:25
Ա, Օզիլը թյուրք ա, է...

Գերմանականացված թրուք, մի խոսքով անդուր երևույթ:

---------- Ավելացվել է՝ 14:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:15 ----------

Այսօր ժամը 22:00 - ին տեղի է ունենալու աշխարհահռչակ Բարսելոնայի մասնակցությամբ հանդիպումը, որին սպասում են շատ շատերը, թե՛ Եվրոպայում, թե՛ ամբողջ աշխարհում:
Իսպանական Բարսելոնային այս անգամ դեմ է դուրս եկել Մադրիդյան Ատլետիոկոն, որին Բարսելոնան շատ ու շատ հանդիպումներ ջախջախել է խոշոր հաշվով (6:1. 4:1....):
Սպասվում հետաքրքիր լարված ու դինամիկ հանդիպում: Արաջ Բա՜րսա ;)

Մոռացար նշել, որ ինֆորմացիայի աղբյուրը Իսպանիայում բնակվող քո ընկերն է :))

Սա Բարսայի համար կարևոր ու ծանր հանդիպում է: Ավանդաբար Ատլետիկոն Բարսային շատ կոշտ դիմադրություն է ցուցադրել Մադրիդում, չնայած որ Կամպ Նոուում Բարսան հաճախ է Ատլետիկոյին ջախջախում խոշոր հաշիվներով:

Կարծում եմ՝ էս տարի Ատլետիկո-Բարսա և Բարսա-Ատլետիկո դիմակայությունները Բարսայի համար ավելի բարդ են լինելու, քան անցած տարիներին, քանի որ Ատլետիկոն անցած մրցաշրջանից սկսած վերելքով է խաղում, դրան էլ գումարած՝ արդեն ունի խիստ ընդգծված ու բարձր ոգևորությամբ թիմը իր հետևից տանող առաջատար:

Անկախ հանդիպման արդյունքից՝ էսօր դիտարժան խաղ ենք տեսնելու :)

---------- Ավելացվել է՝ 14:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:24 ----------

Դրա համար էլ ասում եմ ՊԵՏՔԱ: Բարսելոնայի անջատողական տրամադրություննրը հենց դա են ենթադրում: Շատ եմ ուղղակի լսել Բարսայի ֆաներից դրական ֆակտորներից մեկը անջատողականության պայքարը մատնանշելը, որը իրականում պարզվումա ձևականությունա ;)

Իսկ ես գիտեի՝ ես ու դու ֆուտբոլում միայն ֆուտբոլն ենք գնահատում, ոչ թե քաղաքականություն-մաղաքականությունը:

REAL_ist
19.09.2010, 19:06
Իսկ ես գիտեի՝ ես ու դու ֆուտբոլում միայն ֆուտբոլն ենք գնահատում, ոչ թե քաղաքականություն-մաղաքականությունը:Ճիշտ գիտես;) էսօր շատ հետաքրքիր խաղի եմ սպասում:

Լեո
19.09.2010, 22:57
Պարզապես անհնար է, որ Վիսենտե Կալդերոնում Ատլետիկոն Բարսային տհաճություն չպատճառի: Ոնց որ անիծված լինի էդ քաղաքը :angry

Մեսսի :cry Հուսանք շատ լուրջ չէր վնասվածքը :(

Ատլետիկո 1 - 2 Բարսա

Սերխիո
20.09.2010, 00:02
արխային եղի, շանը մեռնել չկա, ուղղակի խաղը ավարտվեց երեք րոպե շուտ...

Ապե Ջան
20.09.2010, 00:06
Մոռացար նշել, որ ինֆորմացիայի աղբյուրը Իսպանիայում բնակվող քո ընկերն է :))

Չմոռացա, էդ քեզ էի թողել :))

Yellow Raven
20.09.2010, 00:07
Ասում են էն անդուր վնասվածքներիցա, աչքիս երկար ժամանակով կորցնենք Մեսսիին:cry

Ապե Ջան
20.09.2010, 00:13
Ասում են էն անդուր վնասվածքներիցա, աչքիս երկար ժամանակով կորցնենք Մեսսիին:cry

Խաղը չեմ տեսել, ի՞նչա եղել Մեսսիին :think

Yellow Raven
20.09.2010, 00:14
Խաղը չեմ տեսել, ի՞նչա եղել Մեսսիին :think

Վնասվածք ստացավ ու ձեռքերը գլխին պահած տարան խաղադաշտից:(

Լեո
20.09.2010, 00:20
արխային եղի, շանը մեռնել չկա, ուղղակի խաղը ավարտվեց երեք րոպե շուտ...

Սերխիո ախպեր, ախր դու ֆուտբոլի սիրահար ես, ո՞նց կարող ես նման հակաֆուտբոլային բաներ ասել :8

Սերխիո
20.09.2010, 00:23
http://www.youtube.com/watch?v=s8AEXZdlegE&feature=related

---------- Ավելացվել է՝ 01:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:20 ----------

Սերխիո ախպեր, ախր դու ֆուտբոլի սիրահար ես, ո՞նց կարող ես նման հակաֆուտբոլային բաներ ասել :8

ես հակաֆուտբոլային բան չասացի, ուղղակի ուզում եմ ,որ ծանր չտանեք,դուխ եմ տալսի... չէ՞ որ բարսան առանց մեսսիի ,մալագայից մի քիչ ա ուժեղ, խոսքը էս սզոնի մասին ա...

Լեո
20.09.2010, 00:28
ես հակաֆուտբոլային բան չասացի, ուղղակի ուզում եմ ,որ ծանր չտանեք,դուխ եմ տալսի... չէ՞ որ բարսան առանց մեսսիի ,մալագայից մի քիչ ա ուժեղ, խոսքը էս սզոնի մասին ա...
Փաստորեն համարյա Ռեալ :))

Սերխիո
20.09.2010, 00:32
Փաստորեն համարյա Ռեալ :))
ամեն ինչ հարաբերական է...Լինում է դեպքեր ,որ բարսան Հերկուլեսից էլ թույլ ա, Ռեալն էլ Մուրսիայից...;)

Ambrosine
20.09.2010, 00:50
http://www.youtube.com/watch?v=s8AEXZdlegE&feature=related
Էս արդեն հասցրին բեմականացնե՞լ :)) Իսպաներենի եղա՞ծն ինչ էր, որ չսովորեցինք :nea

Լեո
20.09.2010, 00:55
Էս արդեն հասցրին բեմականացնե՞լ :)) Իսպաներենի եղա՞ծն ինչ էր, որ չսովորեցինք :nea

Չէ, նոր չեն նկարել, անցած տարվա վիդեո ա ;)

Գվարդիոլայի ախ ու վախը վերջն ա, բա Պույոլի քիթը :lol Իսպաներեն չգիտեմ, բայց լավ ծիծաղել եմ :))

Սամսար
20.09.2010, 10:06
http://www.youtube.com/watch?v=s8AEXZdlegE&feature=related

---------- Ավելացվել է՝ 01:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:20 ----------

ես հակաֆուտբոլային բան չասացի, ուղղակի ուզում եմ ,որ ծանր չտանեք,դուխ եմ տալսի... չէ՞ որ բարսան առանց մեսսիի ,մալագայից մի քիչ ա ուժեղ, խոսքը էս սզոնի մասին ա...

Չխամեմատես ՌՄ-ի հետ։ Բարսան թիմ ա, ոչ թե բրոունյան շարժումով խաղացող "աստղերի" հավաքացու։

Լեո
20.09.2010, 14:01
Գվարդիոլայի խոսքերով Մեսսին ոտքի կոտրվածք չունի և վնասվածքի լրջության մասին կարելի է խոսել միայն մանրամասն բժշկական զննություն անցկացնելուց հետո: Իսպանական լրատվամիջոցներից շատերն արդեն հաղորդել են, որ Մեսսին հոդակապի վնասվածք ունի և նվազագույնը բաց կթողնի երկու շաբաթ, եթե ոչ ավելի շատ :(

http://www.barca.ru/gallery/albums/userpics/10001/normal_2%7E124.jpg

Yellow Raven
20.09.2010, 14:09
Երկու շաբաթը հրաշք կլինի:)

Լեո
20.09.2010, 14:20
Երկու շաբաթը հրաշք կլինի:)

Դատելով սրանից՝ երկու շաբաթը իրոք ֆանտաստիկ կլինի, բայց կարծում եմ ավելի երկար կտևի ապաքինումը :(
http://www.armsport.am/images/1a4b4d31ec8b.jpg

Ապե Ջան
20.09.2010, 15:45
Երեկ կայացած հանդիպման գոլերը՝

http://www.youtube.com/watch?v=swmn3uhwVVo&feature=player_embedded

Yellow Raven
20.09.2010, 21:36
Լավ պրծանք, կոտրվածք չկա... Արդյունքում պլանավորվում է,որ Մեսսին Բաց կթողնի Սպորտինգի ու Ատլետիկի հետ խաղերը, իսկ Ռուբինի հետ խաղին արդեն պատրաստ կլինի:)
10 օր, այնքան էլ մեծ ժամանակահատված չի:)

Inna
23.09.2010, 15:53
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Բարսելոնա»-«Սպորտինգ» (1:0) հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ իր թիմը Լիոնել Մեսսիի կարիքն ուներ:

«Չեմ կարող ասել, որ հանդիպումը հիասքանչ էր, սակայն ֆուտբոլիստները լավ խաղ ցուցադրեցին: Համոզված եմ` հաջորդ անգամ շատ ավելի լավ կխաղանք: Այս անգամ մեզ չհաջողվեց ստանալ այն, ինչ անհրաժեշտ է պաշտպանությունում գործող թիմերի հետ հանդիպումներում: Մեզ երկրորդ գոլն էր պակասում, որից հետո կարելի էր հանգստանալ:

Մեսսին անփոխարինելի ֆուտբոլիստ է: Եթե նա այսօր խաղար, ապա մեր թիմը 5:0 հաշվով հաղթանակ կտոներ: Ցավոք սրտի, Լեոն այսօր բացակայում էր և նրա դիրքում այլ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս:

Վիլյան լավ հանդես եկավ այս խաղում: Առաջին խաղակեսում նա ճշգրտության պակաս ուներ, սակայն նրան, միևնույն է, հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Նա շատ լավ է խաղում ինչպես խորքից, այնպես էլ հարձակման առջևի գծում:

Այժմ թիմի համար ամենավատն այն է, որ մենք մարզվելու ժամանակ չունենք: Կան ֆուտբոլիստներ, ովքեր դեռ այնքան էլ դիմացկուն չեն և մարզվելու կարիք ունեն",- մարզչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Աղբյուր `http://armsport.am/

---------- Ավելացվել է՝ 16:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:52 ----------

Գվարդիոլա. Մենք կարող ենք դեռ ավելացնել...

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհունակություն է հայտնել իր սաների խաղի վերաբերյալ, որոնք Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում հաղթել են «Սպորտինգին» (1:0): Իսպանացի մասնագետի խոսքերով, կատալոնացիները դեռ կարող են ավելացնել:

«Այն խաղը, որ ցուցադրեցին իմ սաները, ես գոհ եմ: Բայց չնայած հաղթանակին, խաղն այդքան էլ դիտարժան չէր, որքան ես կցանկանայի: Համոզված եմ, որ հաջորդ հանդիպմանը մենք կարող ենք ավելացնել: Կարող էինք ավելի շատ գոլ փոխել և մեզ ավելի վստահ զգալ: Դավիդ Վիլյան ցուցադրեց իր մակարդակը, ինչպես և մյուս խաղերում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Աղբյուր` http://armsport.am/

Yellow Raven
23.09.2010, 15:57
Մեսսիով պարտվեցինք Հերկուլեսին, իսկ առանց Մեսսի հաղթեցինք Սպորտինգին:)

Սերխիո
24.09.2010, 00:01
http://cdn1.sbnation.com/imported_assets/450431/pique-zlatan-ibrahimovic-barcelona-gay.jpgքս նկարը բացում ա՜:D
երեկ եմ իմացել,որ սրանց մեջ սիրավեպ ա եղել:o

Լեո
24.09.2010, 20:42
քս նկարը բացում ա՜:D
երեկ եմ իմացել,որ սրանց մեջ սիրավեպ ա եղել:o
Սերխիո ախպեր, պղտոր ջրում ձուկ ես բռնում :lol Էս նկարը Նոյի թվից ա հայտնի, ու հայտնի ա նաև, որ սա սովորական «հրաշք» ա, որի անունն ա Ֆոտոշոփ :) Դու ուշադիր տղա ես, ո՞նց էսքան ժամանակ չես իմացել :8 Չնայած ինչի եմ զարմանում. էսքան ժամանակ ֆուտբոլով ես հետաքրքրվում, բայց ֆուտբոլային ճաշակով չես փայլում :))

Սերխիո
24.09.2010, 23:11
http://www.youtube.com/watch?v=cMyx6liYJME&feature=related
բա էս վիդեոն:D Պիկեն ինչ խունջիկ-մունջիկ ա ըլնում:D

համել Երևանյան լճի երրորդ մասի ափի պղտոր ջրերից լավ էլ կարաս ա բռնվում;)

Ապե Ջան
25.09.2010, 01:50
http://cdn1.sbnation.com/imported_assets/450431/pique-zlatan-ibrahimovic-barcelona-gay.jpgքս նկարը բացում ա՜:D
երեկ եմ իմացել,որ սրանց մեջ սիրավեպ ա եղել:o

Էս ի՞նչ հնություն էր

Լեո
26.09.2010, 11:28
.
Ատլետիկ Բիլբաո 1 - 3 Բարսա

http://img810.imageshack.us/img810/8030/gnd.png 55' Կեյտա
http://img810.imageshack.us/img810/8030/gnd.png 74' Չավի
http://img810.imageshack.us/img810/8030/gnd.png 90' Գաբիլոնդո
http://img810.imageshack.us/img810/8030/gnd.png 90'+3 Բուսկետս

http://img201.imageshack.us/img201/2193/cardg.png 35' Ամորեբիետա
http://img201.imageshack.us/img201/2193/cardg.png 87' Վիլիա :angry

Ապե Ջան
26.09.2010, 11:41
Էս ինչ թարսություն էր:
Այս տարի բախտ չի վիճակվել Բարսայի խաղերից նայեմ, սենց բան կլնի: Գոնե ստեղ գրեին, ես էլ մտնեի տեսնեի բալքիմ հիշեի նաեի:

Ո՞նց հանդես եկավ :think Ամեն ի՞նորմալ էր տեղեքի մոտ: ;)

Լեո
26.09.2010, 11:47
http://www.youtube.com/watch?v=mZ0qiogTwQ8

---------- Ավելացվել է՝ 12:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:45 ----------

Ո՞նց հանդես եկավ :think Ամեն ի՞նորմալ էր տեղեքի մոտ: ;)

Ամեն ինչ նորմալ էր, բացի Վիլիայի կարմիր քարտից և խաղադաշտի անտանելի ցեղից:

Ապե Ջան
26.09.2010, 12:21
Վիլիայի փոխանցումը, Չավիի գոլը, Բուկեցի վերջին րոպեներին խփած գոլը. սպանեց: :hands
Է Մորինյո, ուշքի արի, քանի ուշ չի: :)
Բարսա... :love:love

GevSky
26.09.2010, 14:47
Մեր մեջ ասած Վիլյան հիմար քայլ արեց կարմիր քարտ վաստակելով.... Իմաստը որն էր դրա, դեռ 100 տոկոսով պարզ չի Մեսսին հաջորդ տուրում կխաղա թե ոնց... ու փաստորեն կարողա Մայորկայի դեմ առանց 2 գլխավոր հարձակվողի դուրս գանք....

Ապե Ջան
26.09.2010, 15:01
Հա, հնարավորա :( բայց Բարսելոնան միշտ էլ պատվով է դուրս եկել այդպիսի իրավիճակներից:
Պարտադիր չի բոլորը կազմ պատրաստ կանգնած լինեն այդ խաղին: Մալյորկան թույլ թիմ չէ, բայց չարժե անհանգստանալ: :)

Inna
30.09.2010, 15:32
Երեկ Մեսսին մարզվել է ընդհանուր խմբում

Երեկ “Բարսելոնայի” հարձակվող Լիոնել Մեսսին թիմի մարզմանը աշխատել է մնացած բոլոր խաղընկերների հետ առանց որևէ սահմանափակումների, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Աղբյուր` http://armsport.am/

Yellow Raven
30.09.2010, 15:33
Երեկ Մեսսին մարզվել է ընդհանուր խմբում

Երեկ “Բարսելոնայի” հարձակվող Լիոնել Մեսսին թիմի մարզմանը աշխատել է մնացած բոլոր խաղընկերների հետ առանց որևէ սահմանափակումների, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Աղբյուր` http://armsport.am/
Մեսսին վերադարձել աաաաաաա...:yahoo:clap:clap

Ես կասեի նույնիսկ մասնակցել է Ռուբին-Բարսելոնա հանդիպմանը:))

Լեո
30.09.2010, 19:44
Ես կասեի նույնիսկ մասնակցել է Ռուբին-Բարսելոնա հանդիպմանը:))

Ես նույնիսկ կասեի` խաղի վերջին վայրկյաններին Ինիեստային ընտիր գոլային փոխանցում կատարեց (Ինեստիան համարյա մեն-մենակ մնաց դարպասապահի դիմաց), բայց ցավոք հարվածը շեղ ստացվեց, չնայած որ շատ գեղեցիկ պտտեցրեց գնդակը Ինիեստան:

Altair
02.10.2010, 20:53
Բարսայից լավը չկա:

Ես լիովին համամիտ եմ

Ապե Ջան
02.10.2010, 21:31
Ես լիովին համամիտ եմ

Մենք էլ, ոնց որ Բարսելոնայի երկրպագուների թիվը գնալով շատանումա: :)

Mar
03.10.2010, 13:50
Ես ուզում եմ Ռոնալդինյո անունով Բառսելոնայ շապիկ ձեռք բեռել!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Սամսար
03.10.2010, 15:09
Պիկեի ու Իբրայի կոմպրոմատ նկարի մասին ասեմ, որ թքած ունեմ, թե ով ում հետ ինչ ա անում Բարսայում. կարևորը նորմալ խաղան ու ուրախացնենմեզ իրենց խաղով։ Եթե էդ նկարի պատճառով ես Բարսայից հիասթափվեի, նույնն ա թե, Ֆրեդդի Մերկյուրի կամ, նույնն ա, «Քուին» չլսեմ։ Ահնար ա։ Գեղեցիկը բացարձակ կատեգորիա ա։

Սամսար
03.10.2010, 23:24
Բարսա-Մալյորկա՝1:1: Խաղին հետևել եմ տեքստային հեռարձակումով։ Բարսայի բախտը չի բերել, չեն օգտագործել բամաթիվ պահերը, ու կարող էին նույնիսկ պարտվել։ Որակազրկված Վիլյայից բացի խաղին չեն մասնակցել Պույոլն ու Չավին՝ ռոտացիայի մեջ են, դինջանում են ոնց-որ։ «Էրկուլեսին» պարտվելիս էլ Պույոլը չկար։ Առաջարկում եմ, որ Բարսան «Կամպ Նոու»-ում չխաղա Պրեմյերայի խաղերը։

Լեո
10.10.2010, 14:53
Ինչ տղա ա էէ, տարեցտարի ավելացնում ա :hands

http://www.youtube.com/watch?v=Ue5yYyhH-LI&feature=related

Դարք
13.10.2010, 22:57
Մեծերը Մեսիի մասին.......

http://www.youtube.com/watch?v=hteAE5urSnI&feature=related

Ապե Ջան
15.10.2010, 03:08
իսպանական Բարսելոնան այս շաբաթ կանցնի կարևորգույն մի դիտարժան հանդիպում` Իսպանիայի առաջնության ոչ պակաս իրենց թույլ թիմի հետ: ;)Այս անգամ Բարսելոնայի հետ իր ուժերն կչափի Վալենսիան, որտեղից այս տարի Բարսելոնա է տեղափոխվել թիմի գլխավոր ռմբարկու, առանցքային հարձակվող, թիմի խորհրդանիշ՝ Դավիդ Վիլիան, ով առաջին հանդիպուն կանցկացնի այն թիմի դեմ, որի կազմում նա հանդես եկել 5 տարի: :)

Վիլյան երեքշաբթի օրը ճանաչվել է նաև Իսպանիայի հավաքականի ռմբարկու, այն բանից հետո, երբ Եվրո-2012 -ի ընտրական փուլի Շոտլանդիայի հետ խաղում (3:2) դիպուկ հարվածի հեղինակ է դարձել: :B

Վիլայն Իսպանիայի առաջնություն 6 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Դարձել է 3 գոլային փողանցման հեղինակ:);)
Վիլայն Իսպանիայի առաջնությունում հասցրել է ստանալ նաև մեկ կարմիր քարտ: :(

Վիլյան Վալենսիայի կազմում խփել 100-ից ավելի գնդակ: :)

Վիվառոն այս հանդիպման համար սահմանաել այսպիսի գործակիցներ՝ Բարսելոայի հաղթանակ 1.35, ոչ ոքի 4.50, իսկ վալենսիայի հաղթանակը նա գնահատում է 7,40 գործակցով:

Իսկապես սպասվում հիանալի դրամատիկ ու դիտարժան հանդիպում: Բոլորիդ կոչ եմ անում բաց չթողնել այդ քան հետաքրքիր այս հանդիպումը: :)

Ապե Ջան
20.10.2010, 22:07
Բարսելոնա - Կոբենհավեն 23:45 :love

Ապե Ջան
21.10.2010, 00:41
Բարսելոնա - Կոբենհավեն 2:0 :hands

Ապե Ջան
23.10.2010, 17:58
Այսօր՝ 21:00 - ին Սարագոսա - Բարսելոնա: Հլը տեսեք ինչենք անելու ;)

Okamigo
23.10.2010, 18:08
Որ ալիքով են ցույց տալու?