User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Հումորն ու ընտրությունները

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ծիծաղ Հումորն ու ընտրությունները

    Առաջարկում եմ այս թեմայում գրել տարբեր հումորային դրվագներ ընտրություններից:

    Այս շաբաթ ինքնախոստովանական ելույթներով հանդես եկան երեք հիմնական քաղաքական ուժերը. հանրապետականները, բարգավաճցիները եւ դաշնակցականները: Հանրապետականներն իրենց առաջնորդ վարչապետ Ս. Սարգսյանի շուրթերով դատապարտեցին «պաշտոնի համար կաշի տալը»: Հաշվի առնելով, որ ներկայիս Հանրապետականի անդամների եւ ակտիվիստների որոշակի եւ ոչ պակաս տոկոսը ժամանակին անդամակցում էր ամենատարատեսակ կուսակցություններին` կոմկուսից, ՀՀՇ եւ ՀՔԴՄ, վարչապետի այս հայտարարությունը կարելի է միանշանակ գնահատել որպես ինքնաքննադատություն: Աչքի ընկան նաեւ դաշնակցականները: Օրերս այդ կուսակցության նվիրյալ ընկերներից մեկը` ՀՀՇ վարչության անդամության նախկին թեկնածու Աղվան Վարդանյանը կոչ արեց ձայն տալ ՀՅԴ-ին, նշելով, որ այնտեղ չկան կուսակցությունը փոխելը փեշակ դարձրած մարդիկ: Վերջապես, Բարգավաճի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ընտրողները պետք է նայեն նախ եւ առաջ ընտրվողի անձին եւ գործերին: Կարծում եմ, որ այս երեք ելույթների լույսի ներքո ԿԸՀ-ն պետք է նախազգուշացնի բոլոր քաղաքական ուժերին, որ սեփական կուսակցության նկատմամբ հակաքարոզչությունը չի խրախուսվում:
    http://www.chi.am/news/070505/07050511.htm


    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

    Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ Այծեղջյուր (առանց եղջյուրների):

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը խիստ բեղմնավոր է (լավ իմաստով):

    Երկուշաբթի օրը՝ հանդիպում Էրեբունի համայնքում: Կհայտարարեք, որ հենց այդ համայնքն է 3000 տարի առաջ հիմնադրել Երեւանը: Ապա՝ մեդալներ այդ իրադարձության մասնակիցներին:

    Երեքշաբթի օրը՝ հանդիպումներ Զանգեզուրում: Ելույթը կավարտեք «Քեզ համար, Զանգեզուր» կոչով: «Զո~ւր, զո~ւր, զո~ւր...», կլսվի արձագանքը:

    Չորեքշաբթի օրը՝ հանդիպումներ Գեղարքունիքում: Ելույթի վերջում՝ կարգախոս. «Քեզ համար, Գեղարքունիք»: Արձագանք չի լսվի:

    Հինգշաբթի օրը մի տատիկ սխալմամբ ձեզ կուղարկի Գագիկ Ծառուկյանի համար գործած գուլպաները: Մի՛ վհատվեք: Տակերը կտրեք եւ օգտագործեք որպես շալվար:

    Ուրբաթ օրը՝ հանդիպումներ Լաս-Վեգասում: ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կնվազի 1.2 տոկոսով:

    Շաբաթը եւ կիրակին անցկացրեք բարեկամների շրջապատում՝ «Քեզ համար, Սաշիկ» կագախոսով:
    http://www.chi.am/news/070504/07050413.htm

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (15.10.2013)

  3. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Գ. Ծառուկյանը Հանրապետական հիվանդանոց է տեսնում, կողքը Բարգավաճ հիվանդանոց է կառուցում:



    Հ.Գ. Հեղինակը ես չեմ, ICQ-ով են ասել:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 13.05.2007, 14:53:

  4. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Այսուհետ՝
    ՀՀԿ - Հանրապետական Հայաստանի կուսակցություն
    ԲՀԿ - Հայաստանի բարգավաճ կուսակցություն

    Հեղինակ՝ Բյուրակն


  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (15.10.2013)

  6. #4
    Լիարժեք անդամ Կարեն ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մի քիչ սև հումոր է, բայց իրականություն:
    2003 թ. ընտրությունների ժամանակ Հրազդան քաղաքում 2 հակառակորդ թեկնածուներ են լինում: Քաղաքում մի կին է մահանում, սրանք իրարից անկախ դագաղ են ուղարկում մահացածի տուն:
    Մի երկու տարի հետո մահացածի աղջիկն է պատմում, ասում է հարևանի տնից գալիս եմ տեսնում եմ 2 դագաղ է դրած տանը, ավելի եմ վատանում:
    Մաֆիան անմահ է

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (15.10.2013)

  8. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Արորն ուսին,
    ճանճը պոզին


    «Ես հիմա գնում են գործի տեղ: Գարուն է, վարուցանք է, գործեր կան, հո պարապ չեմ մնալու»,- իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ազդարարեց Սերժ Սարգսյանը:

    Տե՞ր ես...,
    հնազա՞նդ ես


    Թիվ 9 կոտորակ 13 տեղամասում իրենց քաղաքացիական պարտքը եւ ամուսնական պարտականությունն են կատարել 1200 ընտրողներ: Դա կազմում է քվեարկության իրավունք ունեցողների 66 տոկոսը:

    Խախտում չի եղել

    Առավոտյան ժամը 11.00-ին թիվ 9 կոտորակ 11 ընտրատեղամաս է ներկայացել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ հետախուզական խումբը պարզել է, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը:

    Deal or no deal

    Մայիսի 12-ին «Արմենիան» պարբերաբար ազդարարում էր, թե «Արմենիա» հ/ը վիրտուալ տաղավարից ներկայացվում է ընտրությունների իրական պատկերը: Հեռուստադիտողները ենթադրեցին, որ իրական տաղավարից էլ ներկայացվում են վիրտուալ տվյալները: Ընդ որում, վիրտուալ տվյալները կազմվում են ամենաշատ SMS հաղորդագրություններ ուղարկած կուսակցությունների օգտին: Յուրաքանչյուր SMS հաղորդագրության արժեքը 5000 դրամ էր: ԲՀԿ-ից ուղարկված 370 հազար անդամներից 170 հազարը շփոթվել են ու քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Մայիսի 12-ի ինտելեկտուալ հարցի պատասխանը հետեւալն էր. Ի՞նչ է Գագիկ Ծառուկյանի անունը: Պատասխան Ա- Սերժ, Բ- Գագո, Գ- Ռոբերտ:

    Իշմար

    «Արմենիա» հ/ը լրագրողը քվեարկությունից հետո հարցնում է մի ծերունու. «Պավել հայրիկ, շատ որ խնդրեի, առանց անուններ տալու կասե՞ս ... (դադար) թե ում օգտին ես քվեարկել»:

    Սխալ ավտոբուս

    Ըստ շրջանառվող տեղեկությունների, ԲՀԿ-ի ընտրակաշառատուն որպես ընտրող ընտրակաշառք է վերցրել ՀՀԿ-ից, ՀՀԿ-ի ընտրակաշառատուն էլ ընտրության է գնացել ԲՀԿ-ի ավտոբուսով:

    Կարուսել

    Ըստ տեղեկությունների, ՀՅԴ ընտրակաշառատուները ընտրողներին 5000 դրամ տալով՝ հանձնարարել են հարցնողներին պատասխանել, որ կաշառքն իրենց է տվել Իմպիչմենտ դաշինքի ներկայացուցիչը, իսկ ընտրողը գնացել եւ ընտրել է Իմպիչմենտ դաշինքն ու հարցնողներին պատասխանել է, որ իրեն կաշառք է տվել ՀՅԴ:

    Առաջին օրենքը

    Ըստ շրջանառվող լուրերի, առաջին օրենքը, որ պատրաստվում են ընդունել չորրորդ գումարման խորհրդարանում, լինելու է երկկուսակցության մասին օրենքը: Օրենքի նախագիծը պատրաստվել է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միացյալ ջանքերով եւ թույլ է տալիս նույն անձին անդամակցել ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ԲՀԿ-ին:

    http://taregir.am/2007/mayis/16/index.htm



    Ավելացվել է 13 րոպե անց
    ՀԺԿ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ

    ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» ասաց. «Ձեր թերթի միջոցով ուզում ենք դրամական պարգեւատրում խոստանալ այն մարդուն, որը մեզ կկարողանա հուշել, թե ինչպես կարելի է շնորհավորել Վարդուհի Բեգլարի Դալլաքյանի ծննդյան օրը, որը ծնվել է 00.00.1921թ.: Քաղաքացի Վարդուհի Դալլաքյանն ընդգրկված է 9/11 տեղամասի ընտրացուցակում, հաշվառված է Ձորագյուղ-17 հասցեում, թեեւ այնտեղ չի բնակվում, եւ պարզել ենք՝ երբեւիցե չի բնակվել: Սակայն նա մայիսի 12-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը եւ մասնակցել ընտրություններին»:

    http://aravot.am/2007/aravot_arm/May/15/aravot_news.htm
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 16.05.2007, 15:16: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀԿ - Հանրապետական Հայաստանի կուսակցություն
    ԲՀԿ - Հայաստանի բարգավաճ կուսակցություն
    ես կասեի`
    ՀՀԿ- "Հաշմանդամ Հայաստան" կուսակցություն
    ԲՀԿ- "բռնատիրական Հայաստան" կուսակցություն
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #7
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    34
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Գ. Ծառուկյանը Հանրապետական հիվանդանոց է տեսնում, կողքը Բարգավաճ հիվանդանոց է կառուցում:



    Հ.Գ. Հեղինակը ես չեմ, ICQ-ով են ասել:
    կռիս… վրիցդ քցելես որ ջղայն ձյաձյաները բռաբուսներով չգան հավքեն տանեն?!
    կարողա միհատել ասեիր ով ա ICQ-ով գրել?!
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Ես կասեի ոչ թե Հումորն ու ընտրությունները այլ ... "ա~խ այս զավեշտական ընտրությունները"

  12. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում Mesrop-ի խոսքերից Նայել գրառումը
    կռիս… վրիցդ քցելես որ ջղայն ձյաձյաները բռաբուսներով չգան հավքեն տանեն?!
    կարողա միհատել ասեիր ով ա ICQ-ով գրել?!
    Շատ ներվերս կուտես, կասեմ, ով ա ասել

  13. #10
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Միանգամայն հավանական սցենար...

    ՀԱՅԱՍՏԱՆ-2020

    Նախընտրական վիճակը 13 տարի հետո

    Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի բնակիչ, հովիվ Մրազ Մրազյանի մոտ ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են 10 դրամ 75 լումա գումար: Օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ հաջողվել է պարզել, որ Մ. Մրազյանը այդ գումարը ստացել է Աբդուլա Օջալանիցª Հայաստանում, այսպես կոչված, §ոչխարային հեղափոխություն¦ իրականացնելու նպատակով: Հովվին ներկայացվել է մեղադրանք` առանձնապես խոշոր չափի գումարներ լվալու, պարզաջրելու եւ պարանի վրա կախելու մեղադրանքով:

    Հայտնի է դարձել, որ "Ազգային միաբանություն" կուսակցության նախընտրական օրհներգի հեղինակն է լինելու ամերիկահայ ռաբիսի մեգաաստղ Արմենչիկը: Երգը կոչվելու է "Թասիբիդ մեռնեմ, Արտաշ ջան": Օրհներգի տեքստում օգտագործվելու են հատվածներ "Հակաճգնաժամային ծրագրից":

    Պատգամավորության թեկնածու Մհեր Սեդրակյանը ընտրարշավին մասնակցելու է "Քեզ համար, ՏԷՑ-ի կրուգ" նշանաբանով: Թեկնածուի ծրագրում զգալի տեղ է հատկացված ՏԷՑ-ի կրուգի բարեկարգմանը եւ ասֆալտապատմանը: Պարոն Սեդրակյանին սատարող Հայաստանի այգեպանների միության նախագահ Աղվան Հովսեփյանը խոստացել է, որ իր թեկնածուի հաղթանակը կնշանավորի տարածքում բարդիներ տնկելով` կրակած պարկուճների քանակությամբ:

    Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, հյուրընկալվելով "Հեղինե Բիշարյանի մոտ" հաղորդաշարում, սպառնացել է, որ ԱԺ պատգամավոր չդառնալու դեպքում 5 տարի անընդմեջ, օրը 24 ժամ, երգելու է իր եթերում: Հայաստանի կոմպոզիտորների միությունը, Երեւանի պետկոնսերվատորիան եւ ՀՀ մարդո`ւ իրավունքների պաշտպանը ժողովրդին կոչ են արել իրենց ձայնը տալ ԺԿ-ին երկիրը մեծ արհավիրքից ազատելու նպատակով:

    Արմատական ընդդիմության գործիչներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերի իրենց քարոզչությունն անց են կացնում Երեւանի փողոցներում: Երթեւեկելով Գ. Ծառուկյանին պատկանողª 1976 թվականի արտադրության "Զապորոժեց" մեքենայով, նրանք վանկարկում են. "Ո'չ նիկոլացմանը, ո'չ արամացմանը, ո'չ ալամացմանը` նկատի ունենալով ԱԺ նախագահին, վարչապետին եւ ՀՀ նախագահին:

    ՀՀ նախագահ Արամ Կարապետյանը, հարցազրույց տալով 4 հեռուստաընկերություններին, խոստովանեց, որ ԱԺ-ում կցանկանար տեսնել §Նոր ժամանակներին¦, "Հանրապետությանը", "Իմպիչմենտին" եւ Դաշնակցությանը: Ըստ նախագահի, եթե իր կանխատեսումը կատարվի, ապա նա ընտրություններից հետո կայցելի ՆԺԿ գրասենյակ, կընդունի "Հանրապետության" առաջնորդին, կզանգահարի "Իմպիչմենտի" ղեկավարին, իսկ ՀՅԴ-ին կշնորհավորի SMS հաղորդագրությամբ:

    Ընտրությունների օրը "Գինդ" շաբաթաթերթում հայտնվել է հայտարարություն. "Շտապ վաճառում եմ ձայնս: Ինտիմ չառաջարկել":

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    http://www.aravot.am/2007/aravot_arm...avot_index.htm

  14. #11
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի ոչ թե Հումորն ու ընտրությունները այլ ... "ա~խ այս զավեշտական ընտրությունները"
    Շատ լավ էր ասված:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  15. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    էս անեկդոտները ես եմ հնարել.

    Խորհրդարանական ընտրություններին սփյուռքում տեղամասեր են բացվում, դոլլարը դառնում ա 10 դրամ, որ տղեքը (բնականաբար, դոլլարով) կաշառք բաժանելով չսնանկանան

    2008 թ. ընտրություններին Սերժ Սարգսյանը թեկնածություն չի դնում, բայց ամենաշատ ձայնն ա հավաքում
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահի հավանական թեկնածուի վարկանիշ- 2008

    Կարդացեք սա կարծում եմ հետաքրքիր է

    ՈՎ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
    Հանրային հեռուստաընկերության եթերում կրկին "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" հեռուստախաղն է, եւ ստուդիայում եմ ես` Նանարիկ Նանարիկյանս: Իսկ այսօրվա խաղի մասնակիցը "Նոր ժամանակներ" կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է: Պարոն Կարապետյան, փաստորեն դուք ուզում եք դառնալ միլիոնատեր, եւ այդ նպատակով որոշել եք մասնակցել մեր հեռուստախաղին...

    - Ոչ, ոչ, այդ նպատակով ես որոշել եմ մասնակցել նախագահական ընտրություններին: Իսկ հեռուստախաղին մասնակցում եմ զուտ քարոզչական նպատակներով: Արդեն երեք տարի է` ինձ եթեր չեն տրամադրում...

    - Լավ, պրն Կարապետյան: Առաջին հարցը, եւ հինգ հարյուր դրամ: Ինչպես է կոչվում հայտնի ավտոմրցարշավը: Տարբերակ ա` Փարիզ-Դաքար, բ` Փարիզ-Պառավաքար, գ` Փարիզ-Փարաքար, դ` Փարիզ-Զոլաքար: Ձեր պատասխանը...

    - Ես ուզում եմ օգտվել 50-50 հնարավորությունից, թեեւ հաստատ ընտրություններում 50 տոկոսից շատ ձայն եմ ստացել:

    - Համակարգիչը հեռացրեց երկու սխալ տարբերակները: Եվ այսպես, մնաց երկու տարբերակ: Փարիզ-Դաքար եւ Փարիզ-Փարաքար: Ձեր պատասխանը:

    - Կարո±ղ եմ օգտվել "զանգ ընկերոջը" տարբերակից:

    - Այո, ում ենք զանգելու:

    - Մոսկվա: Կրեմլի պահակի բաջանաղին: Ալո°, ալո°, Վտարո°յ, Վտարո°յ, գավարիտ Արյոլ...

    - Ցավոք, 30 վայրկյանը սպառվեց: Եվ այսպես...

    - Ամեն դեպքում, դժվար թե Փարիզ-Փարաքար լինի, Փարաքարը փակել եմ: Փարիզ-Դաքար:

    - Ճի°շտ է: Հարց երկրորդ, եւ հազար դրամ: Խորհրդարանական ընտրություններից առաջ որն էր ձեր հիմնական թիրախը: Ղարաբաղյան... ա. կլան, բ. գլան, գ. պլան, դ. շլան:

    - Հի-հի... Ինձ ամենաշատը "դ" տարբերակը հետաքրքրեց: Երեւի տարբերակներ կազմողը մի քիչ թլիկ է եղել: Ի±նչ է նշանակում "շլան": Ես "ռ" տառը շատ լավ եմ արտասանում: Ռադիո, ռազվեդկա...

    - Եվ այնուամենայնիվ, ձեր պատասխանը:

    - Գիտեք, ես ամեն դեպքում գումարը կվերցնեմ: "Առավոտի" խմբագրին ահագին փող եմ պարտք...

    "Հայկական ժամանակ"
    Վերջին խմբագրող՝ Նախարար: 22.06.2007, 11:43:

  17. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահի հավանական թեկնածուի վարկանիշ- 2008

    Ժող, խնդրում եմ թույլ ներվեր ունեցողներին չկարդալ: Խնդրում եմ նաև գրվածին մի փոքր հումորով վերաբերվել, հակառակ դեպքում տրամադրության անկում գոնե ապահովված է:



    Շներն էլ են հաչում քեզ համար, Հայաստան


    Մայրաքաղաքի կենտրոնական եւ ոչ կենտրոնական փողոցները շարունակում են զարդարված մնալ Հանրապետականի գովազդային հսկա վահանակներով: Ամենուր ՀՀԿ-ն հայ ժողովրդի երեսով է տալիս իր ծրագրած մեծագործությունները՝ «Քեզ համար, Հայաստա՛ն» կարգախոսով, որը Սերժ Սարգսյանի բերանի ծամոնն էր նախընտրական մղձավանջի օրերին:

    Մղձավանջը, փաստորեն, շարունակվում է. ամբողջովին ավերված կամ դեռ կիսաքանդ խաչմերուկներում խցանումների մեջ հայտնված ուղեւորների ու վարորդների հայացքները ակամա սեւեռվում են այդ վահանակների վրա, եւ «Քեզ համար, Հայաստան» կարգախոսը չար կատակ է թվում, թվում է, թե հենց այս խցանումներն էլ են «Քեզ համար, Հայաստան», սույն ցուցապաստառների ֆոնին աղբ քչփորողներն են «Քեզ համար, Հայաստան»: Ու եթե պետավտոտեսչության զույգ տեսուչները իրենց ծառայողական մեքենայով մի կերպ ճողոպրում-դուրս են պրծնում խցանումից՝ շվարած ու անօգնական վարորդների, ուղեւորների ու անցորդների աչքի առաջ, ապա նրանք դա անում են միայն ու միայն «Քեզ համար, Հայաստան»: Ինչ-որ մեկի նյարդերն, ի վերջո, չեն դիմանում, նա թողնում է իր մեքենան անտեր, դուրս է գալիս փողոց եւ քաղաքացիական հագուստով իրականացնում «գաիշնիկի», Գալուստ Սահակյանը կասեր՝ գործառույթներ: Այդ գործառույթները նա, անշուշտ, իրականացնում է դարձյա՛լ «Քեզ համար, Հայաստան»:

    Փողոցներում ամեն քայլափոխի աղբ թափողներն ու շրջակայքն աղտոտողներն էլ են այդ բաներն անում հատուկ «Քեզ համար, Հայաստան», նույնիսկ կեսգիշերից հետո հարբածներն ու ուռածներն են ամբողջ կոկորդով հայհոյանքներ բղավում միմյանց հասցեին՝ խաղաղ քնածներին դիվադադար անելով «Քեզ համար, Հայաստան», զուգահեռաբար տասնյակ ու հարյուրավոր անտեր շներ սկսում են համերաշխ հաչել, եթե արդեն գուշակեցիք՝ հաչում են անձամբ «Քեզ համար, Հայաստան» ջան:

    Այնպես որ, այս մանրուքներից չարժե սրտնեղել, քանի որ ամեն դեպքում բոլոր մղումներն ազնիվ են եւ հստակ ձեւակերպված են քաղաքը դեռ զարդարող վահանակների վրա: Դրանք չեն հավաքում ոչ թե ինչ-որ հետին մտքով, այլ դարձյալ ու վերստին «Քեզ համար, Հայաստան»: Որ մշտաբորբոք փարոս մնա կարգախոսը երեքներով քարշ եկող աշակերտի ջանասիրությամբ սերտած ու սարսափելի շեշտադրումով արտասանող Սերժիկ Սարգսյանի կերպարը «Քեզ համար, Հայաստան»:

    taregir.am

  18. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահի հավանական թեկնածուի վարկանիշ- 2008

    ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

    - Պրն Քոչարյան, ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

    - Ես խնդրում եմ այդ հարցը Սերժ Ազատիչին տվեք:

    - Վստա՞հ եք, որ նա է հաղթելու առաջիկա նախագահական ընտրություններում:

    - Կապ չունի, երկու դեպքում էլ իմ ապագան նրանից է կախված: Եթե հաղթի` նրա որոշումից է կախված, եթե պարտվի` նրա ցուցմունքներից է կախված:

    - Ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին:

    - ՀՀՇ-ի ռեյծինգը եղել է մի անգամ զերո-վեց տոկոս, մի անգամ մի տոկոս...

    - Իսկ դուք ինքներդ ՀՀՇ վարչության անդամ չե՞ք եղել:

    - Երկու անգամ առաջադրվել եմ: Մի անգամ ստացել եմ զերո-վեց ձայն ... Չէ, էս մասը հանեք:

    - Հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ...

    - Իմ անունը սեւ ցուցակում կա՞:

    - Այո:

    - Պո՛ւյ... Ես տնտեսությունը ոտքի եմ կաղնացրել.. Կարո՞ղ եք հիշել 1995-96 թվերին ստեղծված մի որեւէ մնայուն արժեք: Չեք կարող: Իսկ իմ օրոք էնքան օբյեկտ է կառուցվել... Փը՛հ...

    - Կարող եմ: Օրինակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

    - Ղարաբաղը էսօր կա` էգուց չկա, ես մնայուն արժեքների մասին եմ ասում: Օրինակ` Ծաղկաձորի կանատնին, Սաշիկի քյաբաբնոցը...

    - Լավ, ուրիշ մնայուն արժեք ասեմ: Որպես քաղաքական գործիչ` դուք էլ եք ՀՀՇ-ի օրոք ստեղծվել:

    - Ես էսօր կամ, էգուց չկամ: Նորից եմ կրկնում` ՀՀՇ-ն գալիս ա, որ թալանի վերջին տասը տարիների տնտեսական աճի արդյունքը:

    - Ինչպե՞ս պիտի թալանի:

    - Փը՛հ... Հինգ րոպեի գործ ա: Սեյֆս բացում են, տանում:

    - Լեւոն Տեր -Պետրոսյանն ասել է` հոկտեմբերի 27-ն էլ է բացահայտվելու:

    - Նոր պիտի բացահայտվի՞:

    - Չէ, նկատի ուներ` կազմակերպիչների մասով:

    - Ես էլ դա նկատի ունեի: Նոր պիտի բացահայտվի՞:

    - Նկատի ուներ` պաշտոնապես:

    - Սափրված չեմ եղել... Չեմ իմանում... Ալիկը կասետը չի ջնջե՞լ...

    - Լավ, եկեք թեման փոխենք: Կարելի՞ է մի քանի անձնական հարց:

    - Մի ուրիշ անգամ: Արմենչիկը գործուղման մեջ է...

    Չորրորդ իշխանություն

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 01.04.2013, 14:24
  2. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  3. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)
    Հեղինակ՝ Retford, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 791
    Վերջինը: 13.02.2010, 14:08
  4. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •