ՀԱՅԱՍՏԱՆ-2020
Նախընտրական վիճակը 13 տարի հետո
Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի բնակիչ, հովիվ Մրազ Մրազյանի մոտ ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են 10 դրամ 75 լումա գումար: Օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ հաջողվել է պարզել, որ Մ. Մրազյանը այդ գումարը ստացել է Աբդուլա Օջալանիցª Հայաստանում, այսպես կոչված, §ոչխարային հեղափոխություն¦ իրականացնելու նպատակով: Հովվին ներկայացվել է մեղադրանք` առանձնապես խոշոր չափի գումարներ լվալու, պարզաջրելու եւ պարանի վրա կախելու մեղադրանքով:
Հայտնի է դարձել, որ "Ազգային միաբանություն" կուսակցության նախընտրական օրհներգի հեղինակն է լինելու ամերիկահայ ռաբիսի մեգաաստղ Արմենչիկը: Երգը կոչվելու է "Թասիբիդ մեռնեմ, Արտաշ ջան": Օրհներգի տեքստում օգտագործվելու են հատվածներ "Հակաճգնաժամային ծրագրից":
Պատգամավորության թեկնածու Մհեր Սեդրակյանը ընտրարշավին մասնակցելու է "Քեզ համար, ՏԷՑ-ի կրուգ" նշանաբանով: Թեկնածուի ծրագրում զգալի տեղ է հատկացված ՏԷՑ-ի կրուգի բարեկարգմանը եւ ասֆալտապատմանը: Պարոն Սեդրակյանին սատարող Հայաստանի այգեպանների միության նախագահ Աղվան Հովսեփյանը խոստացել է, որ իր թեկնածուի հաղթանակը կնշանավորի տարածքում բարդիներ տնկելով` կրակած պարկուճների քանակությամբ:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, հյուրընկալվելով "Հեղինե Բիշարյանի մոտ" հաղորդաշարում, սպառնացել է, որ ԱԺ պատգամավոր չդառնալու դեպքում 5 տարի անընդմեջ, օրը 24 ժամ, երգելու է իր եթերում: Հայաստանի կոմպոզիտորների միությունը, Երեւանի պետկոնսերվատորիան եւ ՀՀ մարդո`ւ իրավունքների պաշտպանը ժողովրդին կոչ են արել իրենց ձայնը տալ ԺԿ-ին երկիրը մեծ արհավիրքից ազատելու նպատակով:
Արմատական ընդդիմության գործիչներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերի իրենց քարոզչությունն անց են կացնում Երեւանի փողոցներում: Երթեւեկելով Գ. Ծառուկյանին պատկանողª 1976 թվականի արտադրության "Զապորոժեց" մեքենայով, նրանք վանկարկում են. "Ո'չ նիկոլացմանը, ո'չ արամացմանը, ո'չ ալամացմանը` նկատի ունենալով ԱԺ նախագահին, վարչապետին եւ ՀՀ նախագահին:
ՀՀ նախագահ Արամ Կարապետյանը, հարցազրույց տալով 4 հեռուստաընկերություններին, խոստովանեց, որ ԱԺ-ում կցանկանար տեսնել §Նոր ժամանակներին¦, "Հանրապետությանը", "Իմպիչմենտին" եւ Դաշնակցությանը: Ըստ նախագահի, եթե իր կանխատեսումը կատարվի, ապա նա ընտրություններից հետո կայցելի ՆԺԿ գրասենյակ, կընդունի "Հանրապետության" առաջնորդին, կզանգահարի "Իմպիչմենտի" ղեկավարին, իսկ ՀՅԴ-ին կշնորհավորի SMS հաղորդագրությամբ:
Ընտրությունների օրը "Գինդ" շաբաթաթերթում հայտնվել է հայտարարություն. "Շտապ վաճառում եմ ձայնս: Ինտիմ չառաջարկել":
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Էջանիշներ